PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. StrangeLittleGirl-ի, ivy-ի և Շինարարի համատեղ պատմվածքը



Chuk
13.02.2013, 11:52
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. StrangeLittleGirl (http://www.akumb.am/member.php/8-StrangeLittleGirl)-ը սկսում է, ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy)-ն՝ շարունակում, Շինարար (http://www.akumb.am/member.php/21449-Շինարար)ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը.-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-«Մեր-համատեղ-պատմվածքը»-պրոյեկտ.-գրանցամատյան/page14):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

StrangeLittleGirl
17.02.2013, 15:19
Ձեռքերն ափերի մեջ սեղմած կծկվել էր տաքացուցիչի մոտ, մինչ վարպետները դռդռոցով կծակեին պատը, որ խողովակներն անցկացնեն: Դեմքը թեքել էի դեպի պատուհանը, որ ոչ ոք չնկատի երեսից կաթացող թույնին գումարված մի երկու միլիլիտր արցունքը: Գոնե դռդռոցը չլիներ, ու կդիմանար, որևէ թերթ կկարդար, մինչև ժամանակը գար: Ասենք, հենց էդ խողովակներն էին այնտեղ մնալու պատճառը: Ոնց որ պատանդ լիներ ու սպասելուց բացի ոչինչ չէր կարող անել՝ հուսալով, որ բազմամյա աշխատանքից սևացած կոշտ ձեռքերով այդ պարոնները պատը կծակեն խոստացված քսան րոպեում:

Արուսը պիտի մնար էնտեղ, ինքն էլ չէր հասկանում՝ ինչի համար: Պիտի մնար, որ վարպետները գողություն չանեին, բայց ի՞նչ պիտի տանեին: Բոլոր սենյակներն արդեն դատարկ էին, ու քիչ թե շատ արժեքավոր իրը, որ մնացել էր, ավելի քան տասը տարվա հնությամբ էլեկտրական տաքացուցիչն էր, որը հազիվ էր կարմրում և նախատեսված էր միայն նրա համար, որ սենյակի պատերը չսառցակալեն:

Բոլոր հարևաններն արդեն անվերադարձ գնացել էին: Տնեցիներն էլ: Արուսը մենակ էր մնացել բանվորների հետ ու հսկում էր մի տարածք, որն այլևս իրենը չէր: Վաղը երևի նոր ընտանիքներ կտեղափոխվեն իրենց շենք, իրենց բնակարան ու ոչ թե ստիպված կլինեն էլեկտրական տաքացուցչի շուրջ կուչ գալով ձմեռը գլորել, այլ նորմալ ջեռուցում կունենան, որովհետև բոլոր խողովակները քաշած-պատրաստ կլինեն: Արուսն էստեղ մրսում էր, որ նոր բնակիչների համար տաք ու փափուկ լինի:

Արուսն ավելի ուժեղ կծկվեց ցրտից ոչ մի կերպ չպաշտպանող հագուստի մեջ ու գրեթե գրկեց տաքացուցիչը. միևնույն է, այնքան թույլ էր, որ ոչ մի տեղը չէր վառում: Դառնացած էր, վիրավորված, որ հենց իրեն էի թողել որպես հսկիչ, բայց նաև իրեն էին վստահել բոլոր բնակարանների բանալիները, որ խողովակները քաշելուց հետո պիտի շենքի նոր տիրոջը հանձներ:

Դղրդդոցը շարունակվում էր: Քսան րոպեն վաղուց անցել էր, իսկ Արուսն այլևս ձեռքերն ու ոտքերը չէր զգում: «Գոնե շարժվեմ»,- մտածեց: Վեր կացավ, գնաց աշխատող բանվորների մոտ, որտեղ աղմուկը մի քանի անգամ ավելի ուժեղ էր ու գոռաց.
- Դեռ շա՞տ ունեք:
Աղմուկն անմիջապես դադարեց: Արուսը կրկնեց հարցը:
- Քուրիկ ջան, ներող էղի, ստեղ մի սխալ բան ենք արել, թազուց ենք քանդում: Հեչի պես մի էրկու-իրեք ժամվա գործ կա:

Աղմուկը վերսկսվեց: Արուսը կատաղությունից ատամները սեղմեց, մարմինը ձգվեց: Եվս երկու-երեք ժամ այս ցրտի մեջ, ու ոչ թե տուն կգնա, այլ հիվանդանոց: Չէ, այլևս այնտեղ նստողը չէր: Ձեռքը տարավ գրպանը, շոշափեց բանալիների տրցակը ու գնաց շենքում զբոսնելու:

StrangeLittleGirl
11.08.2017, 17:15
սաղ հեչ, ivy ու Շինարար, ու՞ր եք :))

Շինարար
11.08.2017, 17:32
սաղ հեչ, ivy ու Շինարար, ու՞ր եք :))

սենց բա՞ն էլ ա եղել :D

StrangeLittleGirl
11.08.2017, 17:51
սենց բա՞ն էլ ա եղել :D

ես էլ էի լրիվ մոռացել :D Ասեցի՝ Ծլնգի առաջարկին համաձայնելուց առաջ մի հատ ուսումնասիրեմ կրածս տրավմաների քանակը էս բաժնում, էս գտա։ :))

ivy
11.08.2017, 20:07
Մոռացել էի էս եռյակի մասին, կներեք ։))

Մի առաջարկ ունեմ։ Բյուրի ընտիր սկիզբն արդեն կա, եթե համաձայնության գաք, վերցնենք Ծլնգի ասածն էս թեմա` Լիզը շարունակի, Սամը ավարտի։
Թեման կարող եմ ձևափոխել, թարմացնել։
Ի՞նչ կասեք։

Ծլնգ
11.08.2017, 20:34
Մոռացել էի էս եռյակի մասին, կներեք ։))

Մի առաջարկ ունեմ։ Բյուրի ընտիր սկիզբն արդեն կա, եթե համաձայնության գաք, վերցնենք Ծլնգի ասածն էս թեմա` Լիզը շարունակի, Սամը ավարտի։
Թեման կարող եմ ձևափոխել, թարմացնել։
Ի՞նչ կասեք։
չէէէէէէէէէէէէէէէ․․․․ ես դեմ եմ :))

Երբ գիտես ով է շարունակելու, դա էլ է ազդում գրելուդ վրա․․․

Բայց պատասխան առաջարկ ունեմ․ Բյուրի էս ընտիր սկսածը թող Այվին շարունակի, Շինարարն էլ՝ ավարտի, ինչպես և մտադրված էր ամենասկզբից :oy

ivy
11.08.2017, 21:32
չէէէէէէէէէէէէէէէ․․․․ ես դեմ եմ :))

Երբ գիտես ով է շարունակելու, դա էլ է ազդում գրելուդ վրա․․․

Բայց պատասխան առաջարկ ունեմ․ Բյուրի էս ընտիր սկսածը թող Այվին շարունակի, Շինարարն էլ՝ ավարտի, ինչպես և մտադրված էր ամենասկզբից :oy

Էհ, ուզում էի գործդ հեշտացնել ։))
Դե որ մի բան որոշեք, ձայն հանեք, թեմա բացեմ։

Շին, գալի՞ս ես գրենք ։)

LisBeth
11.08.2017, 22:06
Մոռացել էի էս եռյակի մասին, կներեք ։))

Մի առաջարկ ունեմ։ Բյուրի ընտիր սկիզբն արդեն կա, եթե համաձայնության գաք, վերցնենք Ծլնգի ասածն էս թեմա` Լիզը շարունակի, Սամը ավարտի։
Թեման կարող եմ ձևափոխել, թարմացնել։
Ի՞նչ կասեք։

Կարամ շարունակեմ, ինչ որ մեկն էլ ավարտի, ասենք դու։ Բայց եթե ինքներդ չեք ուզում էլի տեր կանգնել։

LisBeth
11.08.2017, 22:46
Կարամ օբշի ավարտեմ էլ :)) Հիմա

LisBeth
12.08.2017, 01:08
Ոբշըմ, քանի որ ձեն չեք հանում, ես սա սենց կդնեմ։ Եթե մեկը ցանկություն ունենա ու գտնի որ պետք ա թող շարունակի․․․ կամ էլ իր վարյանտը առաջարկի։


Միջանցքներում քայլեց հետուառաջ, կանգնեց մի դռան առաջ, որ տարիներով չէր բացվել ասես։ Բանալիների սառնությունը նորից զգաց մատների մեջ։ Ի՞նչ կլինի, մտածեց, լրիվ անբակելի տեսք ունի։
Երկաթե դուռը դրսից ծածկված էր փտած փայտերով , ծանրությունն անսպասելի էր։ Ներսի մթության ու լռության խառնուրդից օդը պինդ զանգված թվաց, որ անհնար էր ճեղքել։ Ձեռքը հպեց պատին, լույսը վառելու հնարք ճարելու փոխարեն ինչ-որ մանր մունր բաների հարվածեց, ու դրանց թափվելու ժխորից հետ քաշվեց։ Բնակարանի խորքից քստքստոց լսվեց։ Առանց արտաշնչելու սպասեց մի քանի վայրկյան։ Ոչ ոք։ Աչքերը կամաց ադապտացվեցին, նշմարեց սենյակ տանող կամարը։ Սենյակում կգտնի լույսը, եթե էլեկտրաէներգիան չեն անջատել։ Ներս մտնելուն պես կոշտ ու պաղ հպումից ցնցվեց․
- Ո՞վ է, - արտաբերեց խռպոտ ։
- Կներե՛ք, ներեցեք, - հևալով վրա տվեց Արուսը ու հետ հետ գնալով թիկունքը հարվածես պատի անկյանը։
- Հը՞, - լույս վառվեց։
Պառավի կնճռոտ ձեռքը պատից սահեց ու իներցիայով գնաց դեպի ականջը։ Կախված կոպերը թարթելուց կպչում էին իրար ու տեսնելու համար հնարավորինս նեղ անցք թողնում։ Լսողական ապարատը մի քիչ բզբզելուց հետո սղոցեց ձայնով․
- Ի՞նչ ես անում, էհ այ աղջիկ, ո՞վ ես, - քանի տարի է իրեն ոչ ոք այդպես չէր դիմել։
- Բարև ձեզ, ներեցեք, ինձ թվաց այստեղ ոչ ոք չի ապրում։
- Ոչինչ, իմ ապրել չապրելը մեկ հաշիվ է։ Հերիք չի խուլ էի, էս անտեր սկլեռոզի դարդից շուտով փորսուղի նման քոռ էլ կդառնամ։ Ճաշ եփելուց վառում եմ, ուտելուց նոր եմ զգում։
Արուսը շրջվեց, նայեց միջանցքի հատակին շաղ տված դեղերին։
- Բա ձեզ խնամող չկա՞։
- Ո՞վ ունեմ որ։ Հորական կողմիս քաշի երկարակյաց, քույրս մեռավ ջահել։ Մայրս քառասուն տարեկանում մեռավ տուբեռկուլյոզից։ Հիմա ո՞վ է մեռնում էդ զահրումարից։
Լռեց․․․Ոտքերը քարշ տալով մոտեցավ արուսին, չոր ու թավշյա ձեռքը դրեց հոգնած դեմքին․
- Դու էլ իմ օրին կլինես։
Արուսը երեսը թեքեց ու վազեց դեպի դուռը։
Աղմուկը դադարել էր։ Ցրտի մասին լրիվ մոռացած ներս մտավ բակարան, հագուստը փոխելու։
Դուրս գալուց առաջ նայեց հայելուն, կնճռոտ կոպերը կպան իար ու ծածկեցին աչքերը։ Ականջներկ մեջ կատարյալ լռության ճնշում զգաց, որին փոխարինեց ջրի չփչփոցը․
- Արուս, մի խանգարի, բալես, շոր հագի գնա փողոցում խաղա, մինչև ես վերջացնեմ։
- Բայց մաա․․․
- Չլսեմ էլ, թռի՛, շո՛ւտ։
Օճառը դնելով, նորից սկսեց տրորել ահռելի սավանը։
Արուսը արդեն փողոցում էր, երբ լսեց Մեծ Մամու ձայնը․
- Այ հարս, էս մի թոկից կախի, չե՞ս տեսնում, դա արդեն գետինն է հասել։
Երբ մայրը վերջին սավանն էր փռում, քրտնած շապիկը մարմնին կպած ու թաց ոտքերով, Արուսը վազելով մոտեցավ․
- Մամ, տե՛ս, տե՛ս։ Սեդա ծոծյաներն են եկել, էս կոշիկը հինգ դույլ կարտոշկայով տալիս են։ Կառնե՞ս ինձ, խնդրում եմ։
Ու գլուխը կախելով ցույց տվեց ոտքերին փայլող նոր զույգը։
- Ի՜նչ սիրուն ա, բալես, բայց փոքր չի՞, - մատով սեղմեց կոշիկին, - բթերդ համարյա ծերին են, կցավացնի։ Չի ցավո՞ւմ։
- Չէ, մամ, լավ էլի։
- Չգիտեմ, բալես։ Գնա Մեծ Մամուն հարցրու։ Որ թողնի կգնամ կարտոշկա ջոկելու․․․
Արուսը ուշքի եկավ, ուշացել էր։
Ընդունարանում մարդ չկար։ Քարտերը փորփրեց, վերցրեց մեկը ու երբ վերջին էջին գրածներն էր կարդում, մոտեցավ բուժքույրը․
- Նոր անտիբիոտիկ են նշանակե՞լ, - հարցրեց Արուսը։
- Հա, Արսենիչն ասեց փոփոխություն չկա։
Պալատի դռան մոտ կանգնեց մի պահ, նայեց փոս ընկած աչքերով ու դեղնած մաշկով կնոջը։ Մոտեցավ, ավարտվող կաթիլայինի ծորանը փակեց ու ասեղը հանեց երակից։
Կինը աչքերը բացեց։
- Եկա՞ր, բալես։
- Ո՞նց ես մա։
Պատասխանը հազիվ լսվող հոգոց էր։
- Այսօր կոշիկներս էի հիշել։ Հիշո՞ւմ ես, էն որ փոքր էին հագովս ու Ձորագյուղ ատամնաբուժի մոտ ոտքով գնալուց արնլվա էի արել կրունկներս։ Գլուխս դրել էի գոգիդ, լացում էի։ Հիշո՞ւմ ես։
- Հա, բալես։ Հիմա էլ ես նեղ կոշիկ հագե՞լ։
- Չէ մա, հիմա մենակ իմ հագով եմ առնում։
Դեմքը թաղեց մոր ափերի մեջ ու զգաց լվացքի օճառի հոտը։
- Արո՛ւս, Արո՛ւս։
- Հը՞։
- Ի՞նչ ես դռների մեջ կանգնել, սիստեման հանի, պրծել ա։
Արուսը շարժվեց առաջ, հանեց ասեղն ու նայեց կնոջ դենած դեմքին։

Շինարար
12.08.2017, 21:36
Էհ, ուզում էի գործդ հեշտացնել ։))
Դե որ մի բան որոշեք, ձայն հանեք, թեմա բացեմ։

Շին, գալի՞ս ես գրենք ։)

Չէէ, կներես, ես հիմա շատ խոցելի եմ:ԴԴԴ քննադատությունների հանդեպ: Գիտեմ՝ խաղ ա, բայց կարող ա շատ ծանր տանեմ, ավելորդ սթրեսներից հեռու, համ էլ հենա Լիզը արդեն գրեց :)

Mephistopheles
12.08.2017, 21:39
Չէէ, կներես, ես հիմա շատ խոցելի եմ:ԴԴԴ քննադատությունների հանդեպ: Գիտեմ՝ խաղ ա, բայց կարող ա շատ ծանր տանեմ, ավելորդ սթրեսներից հեռու, համ էլ հենա Լիզը արդեն գրեց :)

ապեր, գրի խոցենք... համ էլ որ լավ գրես չենք խոցի...

Շինարար
12.08.2017, 21:42
ապեր, գրի խոցենք... համ էլ որ լավ գրես չենք խոցի...

:D :D