PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ancanot-ի, Հայկօի և Smokie-ի համատեղ պատմվածքը



Chuk
12.02.2013, 16:57
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Ancanot (http://www.akumb.am/member.php/28367-Ancanot)-ն սկսում է, Հայկօ (http://www.akumb.am/member.php/15793-Հայկօ)ն՝ շարունակում, Smokie (http://www.akumb.am/member.php/23050-Smokie)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը.-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-«Մեր-համատեղ-պատմվածքը»-պրոյեկտ.-գրանցամատյան/page14):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Stranger_Friend
12.02.2013, 21:18
1886 թիվն էր. ես երիտասարդ էի, Ֆրանսիան՝ անհյուրընկալ.. Երբ նոր էի տեղավորվել, ամենևին միտք չունեի մի գործով զբաղվելու, ավելին՝ մինչ Ֆրանսիա մեկնելս չէի էլ մտածել, թե որտեղից էր մեր տան ապրուստը գալիս: Մի քանի օր ծախսեցի բերածս գումարի մեծ մասը, հետո նոր սկսեցի մտածել նաև հաջորդ օրվա մասին ու գնալով սկսեցի խնայել միջոցներս: Ինքնամոռաց տարվել էի գեղանկարչությամբ, Փարիզը իրոք որ արվեստագետի քաղաք էր՝ ինչպես պատմում էին և ինչից հրապուրված թողի բնակավայրս: Ամեն քայլափոխիս մի չքնաղ տեսարանի էի հանդիպում՝ անմահացնելու արժանի ու չէի կարողանում զսպել մատներիս չվերարտադրելու այդ հեքիաթային գեղեցկությունը.. Սակայն վիճակս գնալով ավելի էր վատանում, փողը հալչում էր, ոչ մի հագուստ, շատ քիչ ուտելիք՝ միայն ներկեր էի գնում:
Մի օր էլ այգում նկարելիս ծանոթացա ինձ նման խելագարված արվեստագետի հետ: Այդ օրը և հաջորդ երկու օրն իրար հետ շրջեցինք քաղաքի տարբեր այգիներում: Ամեն մեկս յուրովի էիք վերարտադրում թեկուզ հասարակ ծառը.. Նրա անունը Թոմ էր, ինձ նման աղքատության հասած արվեստագետ, միայն նա Ֆրանսիայի քաղաքացի էր, չնայած ինձ նման տարված էր Փարիզի շքեղությամբ: Միանգամից մտերիմ ընկերներ դարձանք ու քանի որ երկուսս էլ նույն ծայրահեղ վիճակում էինք, մի օր խոսք բացվեց գումար հայթայթելու մասին.

- Այսպես չի լինի, Բիլի... Շուտով ցամաք հացն ու ջուրն էլ կվերջանա, ժամանակն է աշխատելու, - սկսեց նա.

- Հասկանում եմ, Թոմ: Բայց ինչպե՞ս կարող եմ ժամանակս աշխատանքով վատնել՝ թղած այս հրաշքը.. Ոչինչ չի կարող բռնանալ արվեստագետի հոգուն.

- Իսկ ի՞նչ անենք, միայն դատարկ տուն ունենք, այն էլ եթե վաճառենք, որտե՞ղ ենք դնելու նկարները...

- Ես չեմ կարող վաճառել՝ տունն իմը չէ, հայրս է բարեկամին խնդրել, որ այստեղ մնամ՝ մինչ իրենք ոորոշեն վերադառնում են Ֆրանսիա, թե մնում են Լոնդոնում.

- Փաստորեն հնարավոր է շուտով տուն էլ չունենաս: Շատ վատ է Բիլի.. Եկ վաճառենք մեր նկարները, - ուրախ ու արագ արտասանեց վերջին նախադասությունը, որը բոլորովին հատուկ չէր նրան՝ ասես հայտնագործություն էր արել:

- Ես սիրահարված եմ իմ նկարներին, չեմ կարող վաճառել, բացի այդ ո՞վ պետք է գնի մեր խզբզոցները: Ֆրանսիան լի է արվեստագետներով: Մի անգամ փորձել եմ վաճառել, հազիվ 2-3 դոլար էին տալիս իմ սիրելի կտավին: Իմ գործերը շատ թանկ են ինձ համար, այդքան ցածր չեմ վաճառի,- Իրոք ինքնասիրությունս թույլ չէր տալիս այդքան էժան վաճառել <<գլուխգործոցներս>>:

Երկուսս էլ շատ լավ գիտակցում էինք, որ այդպես շարունակելով մի քանի օրից սոված կմնայինք, արդեն ներկի փող էլ չէր մնացել..