PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Dayana-ի, KT'-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը



Chuk
12.02.2013, 15:19
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Dayana (http://www.akumb.am/member.php/1829-Dayana)-ն սկսում է, KT' (http://www.akumb.am/member.php/13561-KT)-ն՝ շարունակում, StrangeLittleGirl (http://www.akumb.am/member.php/8-StrangeLittleGirl)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը.-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-«Մեր-համատեղ-պատմվածքը»-պրոյեկտ.-գրանցամատյան/page14):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Dayana
12.02.2013, 15:28
Դպրոցից գալիս ամենատհաճը, որ կարող է պատահել ՝ տատիս հողաթափերն են ՝ դռան մոտ: Այդպես էր սկսվում դժողքը՝ մեր տանը:

------------------------
- Ողջույն, Սյու: Ի՞նչպես ես:
- Լավ եմ։ Տատիկը քեզ համար կարկանդակ է ուղարկել,- ինչ-որ ծանրոց ինձ մեկնելով քթի տակ մռթմռթաց Սյուն:

------------------------
Երբեք չեմ սիրել պապաիկից մնացած կլոր սեղանը ՝ փոքր ու անհարմար սեղան, որի շուրջ նստում էինք միայն «ընտանեկան խորհուրդների» ժամանակ: Հիմար սովորություն, որ տատս պապիս ստիպել էր անել, ապացուցելու համար, որ կանայք ու տղամարդիկ հավասար են, էն դեպքում, երբ խեղճ պապաս միշտ էլ նրա ձեռքին տանջվել է: Հավասարության մասին խոսք գնալ էլ չէր կարող. տատս բոլորին ուղղություն էր ցույց տալիս ու իր հեղնիակավոր կարծիքից այն կողմ ոչինչ չէր տեսնում:
Էդպես էր նաև մեր տանը: Նա գալիս էր մի քանի ամիսը մեկ, տնավորվում մեր տանը մի քանի օրով, մորս գլուխը լվանում ու համոզում թողնել հորս ու որպես բոնուս նաև մեզ և գնալ իրենց մոտ ՝ Երևան, որտեղ մորս սպասում էին իր հին ընկերները, հրաշալի աշխատանքը՝ պարոն Ստեփանի «օֆիսում» և իհարկե «բարեկեցիկ» ապագա: Ճիշտն ասած հայրիկի բացատրությունն այդ տարօրինակ անվամբ աշխատավայի մասին հեչ դուր չեկավ, ու մենք որոշեցինք ուղղակի մտապահել պարոն Ստեփանի «օֆիս» անվանումը:
------------------------

- Լսիր, Գայ, գուցե քարը փեշիցդ ցած գցես ու մեզ հյու՞ր գաս, այսքան տարի է անցել, և հետո, տատիկը շատ կուրախանա: - «Տատիկը շատ կուրախանա» ասվածը նշանակում է, որ տատիկը խնդրել է ինձ հյուր կանչել ՝ հստակ իմանալով, որ չեմ գնալու, իսկ «ինքնուրույն» ոչինչ չէր ասել, քանի որ գիտեր, որ ուղարկելու եմ ուր պետք է ՝ իր հրավերով:

------------------------
Այդ երեկո մայրիկը համեղ ապուր էր պատրաստել, և տատիկն էլ տարօրինակ կերպով ոչ մի նկատողություն չարեց ոչ ուտելիս, ոչ ապուրին, և ոչ էլ նույնիսկ հիշատակեց մայրիկի մայրաքաղաքային կյանքն ու պարոն Ստեփանին, որին մտերմաբար երբեմն Ստյոպա էր անվանում ՝ շփության մեջ գցելով ինձ, հետո հանկարծ հոգնեց ՝ մի բան, որ նրա հետ երբեք չէր պատահել, որոշեց շուտ քնել:
-Թեյն այսօր կխմենք կլոր սեղանի մոտ:
Մինչ մայրս թեյի սկուտեղը ձեռքին մոտենում էր չարաբաստիկ սեղանին, մտքովս միլիոնավոր խոսակցություններ անցան: Մի բան հստակ էր, մայրիկը հայրիկին սիրում էր, դրա համար էլ հաշվի չառնելով տատիս բոլոր բողոքներն ու քննադատությունները, թողել էր աշխատանքն ու ընկերներին և ամուսնացել հայրիկի հետ, ու թեև հաճախ էր հայրիկին Երևան տեղափոխվելու խնդրանքով դիմում, բայց գիտեր նաև, որ հայրս երբեք չի հեռանա մեր բնությունից ու իր սիրելի հողմակայանից: Չնայած երջանիկ ասվածից ես ոչինչ չէր հասկանում, բայց կարծում էի, որ ծնողներս երջանիկ են միասին, հետևաբար տատիկի բոլոր փորձերը ՝ մայրիկին մեզնից հեռու տանել ՝ ձախողված էին: Մնում էր գուշակել, թե այդ ի՜նչ տարօրինակ պատճառով պիտի մենք կլոր սեղանի շուրջ հավաքվեինք, եթե ոչ ես և ոչ էլ Սյուզին խնդիր չունեինք դպրոցում, հայրիկն առաջվա պես աշխատում էր հողմակայանում, իսկ մայրիկը ՝ գրադարանում:

- Դավ, հեռուստացույցի ձայնը կիջեցնե՞ս։

KT'
20.02.2013, 21:50
Տատիկս այս անգամ, արդար կ՛լինի նշելը` առաջին անգամ, այդ հրամանն արտաբերեց մի տեսակ խնդրանքի նման: Եղբայրս, որը դեռ այնքան էլ գլուխ չէր հանում վահանակից, պատահաբար անջատեց հեռուստացույցը՝ ձայնն իջեցնելու փոխարեն և զարմացած-վախեցած նայեց շուրջը, սակայն դա ոչ ոք չ՛նկատեց, իսկ ես երևի նկատեցի լարվածությանս պատճառով:
------------
-Բա գործերդ ու՞ր ես տալու:
-Թատերական եմ ուզում, բայց չ՛գիտեմ մերոնք ինչ կասեն, նրանք գիտեն, թե բանասիրականի համար եմ պարապում:
-Բա որ հետո իմանան, ջղայնանան, փող չուղարկեն, ո՞նց կապրես, տան վարձ ո՞նց կ՛տաս..
-Չե կասեմ, բայց վերջին օրերին..
-Վա՜յ, բան ասիր, կարողա՞ վարձով մնա, Երևանում տատի ունի, լավ էլ հարուստա, չէ՞ Գայ:
-Վահե, բա դու ու՞ր ես տալու, մաթեմ ես չէ՞ պարապում..
Դասարանցիներիս էլ չէի լսում: Մի թաղած-պահած միտք սկսեց գլուխ բարձրացնել..
------------
Այո, այս «կլոր սեղանից» լավ հոտ չէր գալիս, և այդ ծանոթ հոտը շնչեցի բոլոր զգայարաններով: Ես, մեծանալով տատիս՝ մորս Երևան մեկնելու հորդորների մշտական ճնշման տակ, զգում էի որ մի օր իմ հերթն էլ է գալու: Բայց ամեն բան ավելի բարդ էր լինելու: Տատիս կողմից մորս համար նախատեսած «օֆիսատեր Ստեփանը», պարցվեց որ ոչ միայն օֆիս ուներ, այլ նաև տղա: Եվ ամենավատն այն էր, որ տղան իմ տարիքին, սովորող, խելացի, կազմակերպված, ապահովված ու «ինձ հարմար» դուրս եկավ:
-Դրանց տան նիստ ու կացը.. հերը նրա ամեն քայլից տեղյակ ա: Մեկ ա, Գայանս սովորելուց մեր տանն ա ապրելու, իմ աչքի դեմը կ՛լինեն, տեսնենք..
Սյուզին աչքով-ունքով էր անում, մայրս հիացած ժպտում էր, հայրս ինձ նայում էր այնքան հուսահատ՝ պարտվող լինելու հետ հաշտված հուսահատությամբ..

StrangeLittleGirl
21.02.2013, 23:16
Տատիկի հետ ապրելը հեշտ չէր: Առավոտը վեցին վեր էր կենում, իբր ոտքերի ծայրերի վրա քայլում, բայց հատուկ էնքան շըփ-թըփ էր անում, հեռուստացույցն էլ բարձր միացնում, որ նորից քնելու անհաջող փորձերից հետո ստիպված վեր էի կենում: Ինքը հենց դրան էլ սպասում էր, որովհետև երբ սենյակից դուրս էի գալիս, նախաճաշի սեղանն արդեն պատրաստ էր լինում:

Օրս սկսվում էր խրատներով.
- Գայան ջան, զգույշ էղի, թատերականի տղաներն էն քո իմացած միամիտ կաթնակերներից չեն: Քեզ կխաբեն, կտանեն, դու էլ մորդ օրը կընկնես, քաղաքի էրես չես տեսնի:
Հետո անցնում էր պարոն Ստեփանի որդու գովքին.
- Էրեկ խանութից էկա ծանր-ծանր, Վարդանս տեսավ ինձ դրսում, միանգամից վազեց, օգնեց, որ բարձրացնեմ... Ոսկի տղա ա, հոր պես ոսկի: Աման-աման, ես քո մոր ինչն եմ ասել...

Երբ գալիս էր տնից դուրս գալու ժամը, չնայած իմ դիմադրությանը, մի տոպրակ ուտելիք էր պայուսակս խցկում.
- Էդ ձեր ճաշարանների զիբիլը գիտեմ:

Երևանում ապրած իմ ամենաերջանիկ ժամերը համալսարանում անցկացրածներն էին, երբ տատիկիս փնթփնթոցից, խրատներից ու Վարդանի գովքից հեռու էի: Կուզեի էդ ժամերն ամեն կերպ երկարացնել, բայց տատս իմ դասացուցակն անգիր գիտեր, ու եթե հանկարծ մի կես ժամ ուշանայի, կպարզվեր, որ անհույս վատացել է, շտապօգնություն են կանչել կամ հարևան Աղունը եկել է սրսկելու: Դրա համար հենց դասերս վերջանում էին, ինձ տուն էի գցում, ու այս անգամ ոտքերի ծայրերին քայլելու հերթն իմն էր, որովհետև տատս հեռուստացույցն ամենաբարձրի վրա միացրած սերիալ էր նայում: Էդ ժամանակ ճանճն էլ իրավունք չուներ տզզալու: Հեռախոսը եթե զանգում էր, սովորաբար քաշում էր լարն, անջատում կամ էլ աշխարհի հայհոյանքները տալով պատասխանում էր.
- Զբաղված եմ, հետո կզանգեք:

Չնայած լավ գիտեի, որ Վարդանի հաշվով իմ դեմ դավեր է նյութում, շտապելու մտադրություն բնավ չուներ: Կաթիլ-կաթիլ էր ուղեղս մտցնում, որ ես էլ հետ գնացողը չեմ, որ ինձ պիտի հաջող պսակի, թողնի Երևանում:
- Աման, ի՞նչ ես կորցրել ձեր գեղում:
- Տատ, գեղ չի, քաղաք ա:
- Տո ի՞նչ տարբերություն: Երևանից դուրս սաղ Հայաստանը գեղ ա... Թե մերդ ինչ գտավ էդ չոբանի մեջ...
- Տատ, ինքը չոբան չի:
- Ի՞նչ տարբերություն, գեղում ա ապրում:

Կամ.
- Մի լավ ընտանիքի տղա ճարենք, քեզ տեր կկանգնի:
- Տատ, ես ինքս...
- Պահ, պահ, դու գեղում մեծացած աղջիկ ես, ի՞նչ ես իմանում:
Երբեմն հակադարձում էի.
- Կլոր սեղանդ վկա:
- Չէ, հո տենց չի՞... գեղում տան ասողը տղամարդն ա:
- Բայց դու ինձ ուզում ես քաղաքում պսակել, որ ինձ տեր կանգնեն:
- Այ աղջիկ, էս ո՞նց են քեզ դաստիարակել:
Չէ, տատիս հետ հակաճառելն անիմաստ էր:

***
Եկավ էդ հանդիսավոր օրը, երբ տատս որոշեց Վարդանին ինձ ներկայացնել: Իբր պատահաբար: Ասում եմ՝ տատս լավ գիտեր իմ տուն գալու ժամերը, ու երբ մի անգամ ներս մտա, տեսնեմ տատս սերիալների սուրբ ժամը զոհել է, մի անծանոթ ջահելի հետ նստած քաղցր-մեղցր զրուցում է:
- Էս էլ Գայանես,- ինձ տեսնելուն պես հայտարարեց տատս,- արի, արի նստի:
Տեսնեմ՝ սեղանին երրորդ բաժակն էլ է դրված, միջի թեյն էլ տաք է: Տատիս հաշվարկները շատ ուժեղ են:

- Բա Վարդան ջան, Էս Գայանես մի անող-դնող, խելացի, ամեն ինչը տեղը տեղին աղջիկ ա: Հլը մի նայի է:
Տհաճ էր: Ասես ապրանք էր գովազդում, Վարդանն էլ գնորդն էր: Գլուխս կախել էի, որ ոչ մեկի դեմքն էլ չտեսնեմ, իսկ նրանք չնկատեց ճմրթված ու թթված դիմախաղս:
- Էդպես... էդ որ դուրս ես գալիս ընկերներիդ հետ, Գայանեիս էլ տար: Կես տարի ա Երևան ա էկել, ոչ մի տեղ չի գնում: Տնից դասի, դասից տուն: Ո՛չ շրջապատ ունի, ո՛չ ընկերներ: Ասում եմ՝ այ աղջի, վեր կաց, գնա կաֆե-կինո, շփվի մարդկանց հետ: Ասում ա՝ չէ տատ, տունը լավ ա:
Էստեղ ջղայնությունս հասավ գագաթնակետին: Ուզում էի գոռալ՝ սու՜տ է: Ուզում էի սենյակից փախչել ու գնալ հեռու ինչ-որ մի տեղ, որտեղ չկար տատս ու չկար իմ կանխորոշված ապագան Վարդանի հետ:
- ... Տատի մասին մտածում ա է... գալիս ա, ճաշ ա սարքում, անում-դնում: Ասում եմ՝ ես եքա կնիկ, էսօր-վաղը գնալու եմ, դու կյանքդ արա, թե՝ չէ որ չէ այ տատ, ես քեզ մենակ ո՞նց թողնեմ: Ոսկի աղջիկ ա է:
Ատամներս իրար սեղմեցի, որ չգոռամ:

- Լավ, ջահելներ ջան, ես ձեզ մենակ թողնեմ, սերիալիս ժամն ա, գնամ Աղունենց տանը նայեմ:
Թե տատս ե՞րբ էր Աղունենց տանը սերիալ նայում:
- Գայ ջան, խոհանոցում տորթ կա, առավոտն եմ թխել, կբերես, կուտեք:
Ու տատս գնաց:

Անշարժ, լուռ, ատամներս սեղմած նստել էի ու չգիտեի՝ ինչ անել: Երևում էր՝ Վարդանը տեղյակ էր տատիս դավերից, ինքն էլ էր լավ մտել դերի մեջ, որովհետև անմիջապես սկսեց խոսել.
- Կգա՞ս միասին կինո գնանք:
- Ես կինո չեմ սիրում,- ատամներիս արանքից արտաբերեցի:
- Գայանե ջան, նեղվա՞ծ ես:
Ձայն չհանեցի: Աթոռը քաշեց, մոտեցավ:
- Գիտես, ես քեզ վաղուց եմ տեսել... էդ օրվանից մտքիցս դուրս չես գալիս,- անցավ շշնջոցի:
- Տորթը... տորթ կուտե՞ս,- գլուխս բարձրացրի ու պայծառացած հարցրի:
Վարդանին դուր եկավ տրամադրությանս հանկարծակի փոփոխությունը, շոյվեց առաջարկիցս, երևի մտածեց, որ ամեն ինչ լավ է գնում:
-Եթե դու ես բերելու, իհարկե, չեմ հրաժարվի...

Թեթև քայլերով թռա խոհանոց, տորթը ձեռքիս վերադարձա:
- Խնդրեմ,- ասացի՝ ամբողջ ուժով չլմփացնելով Վարդանի դեմքին:

Հ.Գ. Երկնքից ընկավ երեք Մեֆ: Մեկը մոր ու աղջկա չզարգացրած հարաբերությունների համար, մեկը Վարդանի կերպարը չզարգացնելու, մյուսն էլ տորթի փչացած կրեմի համար:

Dayana
22.02.2013, 00:27
Ես էլ ձեր հետ համատեղների չեմ մասնակցելու :(

Իմ գրածում Գայանեն տատի երեսը տարիներով չէր տեսել, իսկ դուք տարել խցկել էիք տատու տուն, էլ չասեմ, որ ինչ-որ «գաղտնի» խոսակցություն էի նախապատրաստել, որ կլոր սեղանի ջուրջ պիտի լիներ, էն էլ հանկարծ ու երեխեքը մեծացան, ընդունվեցին ինսիտուտ... եսի՞մ է... :(

StrangeLittleGirl
22.02.2013, 00:41
Ես էլ ձեր հետ համատեղների չեմ մասնակցելու :(

Իմ գրածում Գայանեն տատի երեսը տարիներով չէր տեսել, իսկ դուք տարել խցկել էիք տատու տուն, էլ չասեմ, որ ինչ-որ «գաղտնի» խոսակցություն էի նախապատրաստել, որ կլոր սեղանի ջուրջ պիտի լիներ, էն էլ հանկարծ ու երեխեքը մեծացան, ընդունվեցին ինսիտուտ... եսի՞մ է... :(

Դայ, ես մեղք չունեմ, KT-ն մեծացրեց իրանց :)) Հլը դեռ ախպեր էլ էր խցկել էնտեղ:

Dayana
22.02.2013, 01:36
Դայ, ես մեղք չունեմ, KT-ն մեծացրեց իրանց :)) Հլը դեռ ախպեր էլ էր խցկել էնտեղ:
Դու էլ նենց հավեսով չէիր գրել :( Կամ ես գրում եմ նենց, որ մենակ ես եմ հասկանում, կամ էլ ուղղակի վատ եմ գրում: Երկու դեպքում էլ ապացուցվում ա, որ ես համատեղի համար չեմ: Ինչպես մի 7 տարի առաջ ասել էր իմ առաջին «տեսականորեն» գործատուն ՝ ես ինդիվիդուալ եմ ու թիմով չեմ կարող «աշխատել»:

StrangeLittleGirl
22.02.2013, 01:38
Դու էլ նենց հավեսով չէիր գրել :( Կամ ես գրում եմ նենց, որ մենակ ես եմ հասկանում, կամ էլ ուղղակի վատ եմ գրում: Երկու դեպքում էլ ապացուցվում ա, որ ես համատեղի համար չեմ: Ինչպես մի 7 տարի առաջ ասել էր իմ առաջին «տեսականորեն» գործատուն ՝ ես ինդիվիդուալ եմ ու թիմով չեմ կարող «աշխատել»:

Ճիշտն ասած, քո սկիզբն ինձ շատ դուր էկավ, լիքը գունավոր գաղափարներ ունեի: Բայց KT-ն սաղ բացել, լցրել էր սեղանին, շարունակությունն անխուսափելի ուղղությամբ էր ուղարկել :( Ես էլ սուսուփուս գնացի էդ ուղղությամբ, ի՞նչ անեի: Հա, անհավես եմ գրել:

Dayana
22.02.2013, 01:41
Ճիշտն ասած, քո սկիզբն ինձ շատ դուր էկավ, լիքը գունավոր գաղափարներ ունեի: Բայց KT-ն սաղ բացել, լցրել էր սեղանին, շարունակությունն անխուսափելի ուղղությամբ էր ուղարկել :( Ես էլ սուսուփուս գնացի էդ ուղղությամբ, ի՞նչ անեի: Հա, անհավես եմ գրել:

Նենց եմ սիրում քո անկեղծությունը: Ոնց որ ես լինեմ ՝ խմած ժամանակ :) :*

Իրականում, ես լավ «մութ» էի գրել, ու ոչ ոք չէր հավանել, շնորհակալությունները վկա, ու ինձ չճանաչող KT'-ի համար, հավանաբար, շատ բարդ ա եղել հասկանալ, թե վերջը ես ի՞նչ եմ ուզել ասել, ինչու՞ եմ առանձնացրել պարբերությունները, ու ժամանակային անցումները լավ չեն երևացել, երևի:

StrangeLittleGirl
22.02.2013, 01:48
Նենց եմ սիրում քո անկեղծությունը: Ոնց որ ես լինեմ ՝ խմած ժամանակ :) :*

Իրականում, ես լավ «մութ» էր գրել, ու ոչ ոք չէր հավանել. շնորհակալությունները վկա, ու ինձ չճանաչող KT'-ի համար հավանաբար շատ բարդ ա եղել հասկանալ, թե վերջը ես ի՞նչ եմ ուզել ասել, ինչու՞ եմ առանձնացրել պարբերությունները, ու ժամանակային անցումները լավ չեն երևացել, երևի:
Դե հենց էդ ա, էդ մթությունը զարգացնելու լիքը տեղ էր թողնում:

KT'
22.02.2013, 10:22
Dayana ջան, կ՛ներես, ես իրոք բան չէի հասկացել: Էդքան էլ գրեցի նամակով բայց էլի լիքը բաներ անհասկանալի մնացին: Հետո շարունակեցի որ իբր երեխաները փոքր էին ու նրանց չէին թողնում մասնակցել խասակցությանը և տատիկի պատվերով սենյակում էին, դա ավելի էր խորհրդավոր ու հետաքրքիր դարդզնում հյուրասենյակում զարգացող թեման, հետո երեխաներն ուզում էին ականջ դնել.. բայց մտքովս անցավ, որ գուցե իրենք մեծ են.. տենց փչացրի: Համ էլ ինչ իմանաի որ Դավ-ը հաստատ 100 տոկոս Գայանի պապանա: Չ՛նայած, մեղքս ինչ թաքցնեմ, առաջին վերսիայում որպես պապա էի շարունակել:
Երկուսդ էլ կ՛ներեք, ոնց հասկանում եմ դուք իրար հասկացել էիք, ես էի սխալ մեջ ենկել.. բայց միտում չ՛կար, ուղղակի հասկանալի չէր ինձ.. դա երևի տեսար իմ նամակի հարցերում..




Dayana-ի խոսքերից
Ես էլ ձեր հետ համատեղների չեմ մասնակցելու

Իմ գրածում Գայանեն տատի երեսը տարիներով չէր տեսել, իսկ դուք տարել խցկել էիք տատու տուն, էլ չասեմ, որ ինչ-որ «գաղտնի» խոսակցություն էի նախապատրաստել, որ կլոր սեղանի ջուրջ պիտի լիներ, էն էլ հանկարծ ու երեխեքը մեծացան, ընդունվեցին ինսիտուտ... եսի՞մ է...

ինձ մեղքի տակ մի գցի :oy

StrangeLittleGirl
22.02.2013, 13:18
Ոչինչ, սենց էլ ա պատահում: Համատեղների կայֆն էլ հենց էս ա :)

Dayana
22.02.2013, 13:30
Dayana ջան, կ՛ներես, ես իրոք բան չէի հասկացել: Էդքան էլ գրեցի նամակով բայց էլի լիքը բաներ անհասկանալի մնացին: Հետո շարունակեցի որ իբր երեխաները փոքր էին ու նրանց չէին թողնում մասնակցել խասակցությանը և տատիկի պատվերով սենյակում էին, դա ավելի էր խորհրդավոր ու հետաքրքիր դարդզնում հյուրասենյակում զարգացող թեման, հետո երեխաներն ուզում էին ականջ դնել.. բայց մտքովս անցավ, որ գուցե իրենք մեծ են.. տենց փչացրի: Համ էլ ինչ իմանաի որ Դավ-ը հաստատ 100 տոկոս Գայանի պապանա: Չ՛նայած, մեղքս ինչ թաքցնեմ, առաջին վերսիայում որպես պապա էի շարունակել:
Երկուսդ էլ կ՛ներեք, ոնց հասկանում եմ դուք իրար հասկացել էիք, ես էի սխալ մեջ ենկել.. բայց միտում չ՛կար, ուղղակի հասկանալի չէր ինձ.. դա երևի տեսար իմ նամակի հարցերում..




Dayana-ի խոսքերից
Ես էլ ձեր հետ համատեղների չեմ մասնակցելու

Իմ գրածում Գայանեն տատի երեսը տարիներով չէր տեսել, իսկ դուք տարել խցկել էիք տատու տուն, էլ չասեմ, որ ինչ-որ «գաղտնի» խոսակցություն էի նախապատրաստել, որ կլոր սեղանի ջուրջ պիտի լիներ, էն էլ հանկարծ ու երեխեքը մեծացան, ընդունվեցին ինսիտուտ... եսի՞մ է...

ինձ մեղքի տակ մի գցի :oy

KT' ջան, հեչ մի նղվի, ես գիտեմ, որ իմ գրելն ա մեղավոր, ոչ թե` դու։
բայց մեկ ա, էլ ձեր հետ չեմ գրելու :)) ;)