PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆրանսերեն թարգմանություններ



Nimra
11.02.2013, 22:20
Մեկ տարուց ավել է, փորձում եմ մի գիրք թարգմանել` ֆրանսերենից հայերեն` մայրիկիս համար:
Թարգմանչական ոչ մի կանոնի չեմ տիրապետում, ուղղակի տիրապետում եմ լեզուներին:
Եթե կարող եք, օգնեք խորհուրդներով, իսկ ես էլ կտեղադրեմ թարգմանված էջերը , որպեսզի օգնեք շտկել:
Խնդիրն այն է, որ երբ կարդում եմ ֆրանսերեն, շատ հաճույքով ու թեթև ծամվում ա, իսկ իմ թարգմանած տողերը մի տեսակ չոր են:

Սպասում եմ ձեր արձագանքներին :)

StrangeLittleGirl
11.02.2013, 22:25
Հա, ֆրանսերենը շատ մուխանաթ լեզու ա թարգմանելիս :)) ես տենց մեծ փորձ չունեմ, բայց եթե կոնկրետ ասես՝ ինչ ա պետք, գուցե կարողանամ օգնել:

Nimra
12.02.2013, 15:59
Հա, ֆրանսերենը շատ մուխանաթ լեզու ա թարգմանելիս :)) ես տենց մեծ փորձ չունեմ, բայց եթե կոնկրետ ասես՝ ինչ ա պետք, գուցե կարողանամ օգնել:
դե ինձ հիմա հարկավոր են թարգմանության վերաբերյալ կանոնները, կարծում եմ հատուկ կանոններ կան:

StrangeLittleGirl
12.02.2013, 19:51
դե ինձ հիմա հարկավոր են թարգմանության վերաբերյալ կանոնները, կարծում եմ հատուկ կանոններ կան:

Հա, ինչ-որ կանոններ պիտի որ լինեն, բայց սաղ կյանքս թարգմանություններ արել եմ առանց որևէ կանոնների, դեռ խնդիր չի էղել:

Nimra
12.02.2013, 21:28
դե, օրինակ, իրավունք ունենք ինչ-որ բառեր չթարգմանել և միտքը գրել մեր նախընտրած բառերով?
նախադասությունները պետք է վերջանան այնտեղ, որտեղ բնօրինակինն է?

StrangeLittleGirl
12.02.2013, 21:32
Դե բառացի չի կարելի թարգմանել, որովհետև ամեն լեզու իր օրենքներն ունի, բայց շատ ազատ թարգմանությանն էլ եմ դեմ, որովհետև միտքը կարա փոխվի:

Nimra
12.02.2013, 21:33
հատված հատված կտեղադրեմ թարմանածս և հուսով եմ կօգնեք միս ու արյուն տալ, որովհետև ինձ դուր չի գալիս, չեմ զգում այն, ինչ ֆրանսերեն կարդալիս կա,

Nimra
12.02.2013, 21:34
Առաջին մաս

I. Բացահայտումների ճանապարհին

Ձեռք ձեռքի տված` ես ու Տոկոտան քայլում էինք փողոցով` առանց շտապելու : Տոկոտան ինձ կյանքն էր սովորեցնում : Եվ ես, ես շատ ուրախ էի, որովհետև ավագ եղբայրս ձեռքս բռնած ինձ կյանքի դասերն էր տալիս : Նա դասերն անցկացնում էր տնից հեռու , քանի որ տանն ամեն ինչ ինքնուրույն էի սովորում : Միայնակ ամեն ինչ սովորելով` հաճախ էի սխալվում , և սխալվելով` ամեն ինչ ավարտվում էր հետևիս մի լավ հարված ստանալով : Նախկինում, ինձ ոչ ոք չէր ծեծում : Բայց ժամանակի հետ, նրանք էլ ինձ էին բացահայատում ու իրենց ժամանակն անցկացնում էին ասելով, որ սատանա եմ, իսկական պատիժք , թափառական կատու : Այդ ամենն ինձ շատ չէր մտահոգում :
Եթե ես փողոցում չէի լինում , ինձ զբաղեցնում էի երգելով : Գեղեցիկ բան է երգելը : Իսկ Տոկոտան, երգելուց բացի, կարողանում էր նաև սուլել : Ես փորձում էի ընդօրինակել, բայց ոչինչ չէր ստացվում : Ինձ ոգևորելու համար նա ասում էր, թե լավ է ստացվում, ուղղակի դեռ սուլող բերան չունեմ : Եվ քանի որ բարձրաձայն երգել չէի կարողանում` երգում էի ներսումս : Ես մի երգ էի հիշել, որը մայրս էր երգում, երբ ես դեռ շատ փոքր էի : Նա լվացարանի մոտ էր լինում` գլխին գլխաշոր կապած` արևից պաշտպանվելու համար : Նա մի գոգնոց էր կապում ու այնտեղ մնում երկար ժամերով` ձեռքերը ջրի մեջ` օճառե փրփուրներ անելով: Այնուհետև, նա քամում էր լվացքը ու տանում պարանների մոտ : Նա ամբողջը կախում էր ` բամբուկներից ամրացված պարանների վրա : Եվ այդպես վարվում էր ամբողջ հագուստների հետ : Նա լվանում էր բժիշկ Ֆուլհաբերների հագուստները` տան կարիքները հոգալու համար : Մայրիկս բարձրահասակ էր, վտիտ, բայց շատ գեղեցիկ : Նա թուխ դեմք ուներ և սև, ուղիղ մազեր : Երբ նա արձակում էր մազերը, դրանք հասնում էին մինչև նրա կոնքերը : Շատ գեղեցիկ էր, երբ նա երգում էր և ես մնում էի նրա կողքին, որպեսզի սովորեի .
(Նավաստի-պետք է թարգմանվի)

Անգամ հիմա, այս երգն ինձ անհասկանալի թախծի մեջ գցեց :
Տոկոտան հրեց ուսիս : Սթափվեցի :
- Ինչ է պատահել Զեզե :
- Ոչինչ, երգում էի :
- Երգո՟ւմ էիր:
- Այո:
- Այդ դեպքում, ես խլացել եմ:
Արդյո՟ք նա չգիտեր, որ մենք կարող ենք ներսում էլ երգել: Ես ոչինչ չասացի: Եթե նա դա չգիտի, ես չեմ սովորեցնի:
Մենք հասանք Ռիո-Պաոլո ճանապարհի եզրին: Այնտեղով ամեն ինչ անցնում էր. բեռնատարներ, ավտոմեքենաներ, կառքեր և հեծանիվներ:

StrangeLittleGirl
12.02.2013, 21:45
Հիմա մանրամասն նայելու ժամանակ չունեմ, բայց էս տողը միանգամից ուշադրությունս գրավեց.


Եվ ես, ես շատ ուրախ էի...
Գրեթե վստահ եմ, որ ֆրանսերենում մոտավորապես էսպիսի բան ա ասվում.
Et moi, j'étais...
Ֆրանսերենում նորմալ երևույթ ա կրկնակի դերանուն օգտագործելը, բայց հայերենին բնորոշ չի: Ավելին՝ հայերենն ավելի շատ սիրում ա դերանունները դուրս թողնելը: Ու եթե էս նախադասության մեջ կրկնակի դերանուն կա, այսինքն՝ շեշտվում ա, կարծում եմ՝ բավարար կլինի հայերենում գրել.

Եվ ես շատ ուրախ էի...

Hda
12.02.2013, 22:03
Հիմա մանրամասն նայելու ժամանակ չունեմ, բայց էս տողը միանգամից ուշադրությունս գրավեց.


Գրեթե վստահ եմ, որ ֆրանսերենում մոտավորապես էսպիսի բան ա ասվում.
Et moi, j'étais...
Ֆրանսերենում նորմալ երևույթ ա կրկնակի դերանուն օգտագործելը, և պարտադիր դերանուն օգտագործելը

... կարծում եմ՝ բավարար կլինի հայերենում գրել.

Եվ ես շատ ուրախ էի...

Եվ շատ ուրախ էի-սա էլ լրիվ բավարար է

StrangeLittleGirl
12.02.2013, 22:26
և պարտադիր դերանուն օգտագործելը
կարծում էի՝ էստեղ ավելորդ էր դրա մասին խոսելը, որովհետև ոչ ոք նոր չի սկսել ֆրանսերեն սովորել



Եվ շատ ուրախ էի-սա էլ լրիվ բավարար է
Բավարարը բավարար ա, բայց եթե ֆրանսերենում կրկնակի ա, ուրեմն հատուկ շեշտվում ա դերանունը, հետևաբար հայերենում էլ պետք ա շեշտել, իսկ մեզ մոտ դա ընդամենը կատարվում ա դերանունը drop չանելով:

chouette
13.02.2013, 03:37
իսկ կարելի՞ է ֆրանսերեն տեքստը կարդալ, այդպես ավելի հստակ կարող ենք կարծիք հայտնել ձեր կատարած թարգմանության վերաբերյալ:

Nimra
13.02.2013, 14:50
Mon bel oranger

I.A la découverte des chose

La main à la main , nous marchions dans la rue, sans nous presser. Tocota m'apprenait la vie. Et moi, j'était très content
parce que mon frère ainé me donnait la main et m'apprenait les choses.Il m'apprenait les choses hors de la maison. Parc qu'à
la maison je m'instruisais en faisant mes découvert tout seul, et en les faisant tout seul je me trompais, et en me trompant
je finissais toujours par recevoir une fessée. Avant, personne ne me battait. Mais ensuite ils découvrirent les choses et ils passaient
leur temps à dire que j'était diable, que j'étais une peste, un chat gouttière. Je ne m' en préoccupais pas. Si je n'avais pas été dans
la rue, je me serais mis à chanter. C'est joli de chanter. En plus de chanter, Tocota savait faire autre chose, il savait souffler. Mais
j'avait beau l'imiter, il ne sortait rien. Il m'encouragea en me disant que c'était comme ça, mais que je n'avais pas encore une bouche
de siffleur . Et comme je ne pouvais pas chanter tout fort, je chantais en dedans. C'était drole mais ça pouvait etre très agréable.
Je me rappelais une chanson que maman chantais quand j'étais tout petit petit. Elle était au lavoir avec un foulard noué sur la tete pour
se protéger du soleil. Elle avait un tablier attaché sur le ventre et elle restait là des heures et des heures, les mains dans l'eau, en faisant
beaucoup de mousse avec le savon. Ensuite, elle tordait les linge et le portait jusqu'à la corde. Elle suspendait tout sur la corde qui était fixée
à un bambou. Elle faisait de meme avec tout le linge. Elle lavait le linge de la famille du Dr Foulhaber pour aider aux dépenses de la maison.
Maman était grande, maigre mais très jolie. Elle avait un beau teint brun et des cheveux noires et lisses. Quand elle laissait ses cheveux
dénoués ils descendaient jusqu'à la taille. C'était très joli quand elle chantait et je restais à coté d' elle pour apprendre :
(chanson)
Maintenant encore cette chanson me rendait d'une tristesse que je n'arrivais pas à comprendre.
Tocota me donna une bourrade. Je me réveillai.
- Qu'est-ce que tu as, Zézé?
- Rien. Je chantais.
- Tu chantais?
- Oui.
- Alors je dois devenir sourd.
Est'ce qu'il ne savait pas qu'on peut chanter en dedans? Je ne dis rien. S'il ne le savait pas, je ne lui
apprendrais pas.
Nous étions arrivés au bord de la route Rio-Sao Paulo. Il y passait de tout. Des camions, des automobiles, des charrettes
et des bicyclettes.

Hda
13.02.2013, 19:34
Sao Paulo = Սան Պաուլո
Est'ce qu'il ne savait pas qu'on peut chanter en dedans? Արդյո՟ք Միթե՞ նա չգիտեր, որ մենք կարող ենք ներսում էլ կարելի է երգել [/U]
նաև ներքուստ
իմ ճաշակն ա: Բարդություն նրանում ա, որ երկու լեզուն էլ շատ հարուստ ու իրար արժանի են:Համարժեք տարբերակներ էլ շատ կլինեն:Քչից-շատից ուրիշ ինչ լեզու գիտեմ՝ այս երկուսին շատ-շատ զիջում են:

Hda
13.02.2013, 19:50
կարծում էի՝ էստեղ ավելորդ էր դրա մասին խոսելը, որովհետև ոչ ոք նոր չի սկսել ֆրանսերեն սովորել


Բավարարը բավարար ա, բայց եթե ֆրանսերենում կրկնակի ա, ուրեմն հատուկ շեշտվում ա դերանունը, հետևաբար հայերենում էլ պետք ա շեշտել, իսկ մեզ մոտ դա ընդամենը կատարվում ա դերանունը drop չանելով:

ճիշտ ես, պազապես պիտի շարունակեի
և պարտադիր դերանուն օգտագործելը , որը պարտադիր չէ թարգմանել, կարելի է բաց թողնել հայերենում:



ոչ ոք նոր չի սկսել ֆրանսերեն սովորել էտ նորը ժամանակի չափման նոր միավոր ա՞
քո համար մի օր
իմ համար մի տարի
երրորդի համար ողջ կյանքը
իսկ ինչու չե՞ս ընդունում, որ իմ նման քո ասած մի
նոր սովորող էլ է կարդում թեման ու նրան օգտակար կլիներ :)

chouette
13.02.2013, 20:07
Շնորհակալություն ֆրանսերեն տեքստն ուղարկելու համար: Կարդացի: Ես ուղղակի շատ եմ զայրանում, երբ տեսնում եմ քերականական սխալներ (անկախ լեզվից): Այստեղ խոսքս ֆրանսերենի մասին է: Չգիտեմ, որտեղից եք այն վերցրել, բայց լի էր սխալներով: Ես կառաջարկեի որոշ փոփոխություններ, եթե համաձայն եք:
en faisant mes découvert -ճիշտ է, դուք սա բառացի չեք թարգմանել (ինչը շատ լավ է), բայց սխալ է գրված ֆրանսերեն: en faisant mes découvertes - այստեղ խոսքը հայտնագործության մասին է, բայց ուրիշ բառ է գրված: découvert նշանակում է բաց, ոչ ծածկված:

Tocota me donna une bourrade -ավելացրել եք "ուս" բառը ինչը տեքստում չկա ( հարվածել ձեռքով, արմունգով, բռունցքով նաև ուսով) ես կթարգմանեի- Տակոտան ինձ հարվածեց և ես զարթնեցի:
chanter en dedans- սրա մասին էլ կասեի "երգել մտքում":

C'était drôle mais ça pouvait être très agréable.- այս նախադասությունը թարգմանված չէր--- ծիծաղելի (զվարճալի) էր, բայց նաև շատ դուրեկան (հաճելի):

թարգմանությունը հեշտ բան չէ, ողջունում եմ ձեր կատարած աշխարանքը:

Nimra
13.02.2013, 21:21
մերսի շատ կարծիքների համար:
Սան Պաուլոն կուղղեմ անպայման:
բայց ներսում եմ գրել, որովհետև սա պատմում է 5 կամ 6 տարեկան տղա ու նա կարծում էր, որ իր ներսում թռչունն է երգում ու նույնիսկ հետո, երբ նա մտածում է, կարծում է , թե դա թռչունն է ներսից խոսում:
Մնացած շտկումներն էլ հաշվի կառնեմ:

Nimra
13.02.2013, 21:34
en faisant mes découvert -ճիշտ է, դուք սա բառացի չեք թարգմանել (ինչը շատ լավ է), բայց սխալ է գրված ֆրանսերեն: en faisant mes découvertes - այստեղ խոսքը հայտնագործության մասին է, բայց ուրիշ բառ է գրված: découvert նշանակում է բաց, ոչ ծածկված:

Tocota me donna une bourrade -ավելացրել եք "ուս" բառը ինչը տեքստում չկա ( հարվածել ձեռքով, արմունգով, բռունցքով նաև ուսով) ես կթարգմանեի- Տակոտան ինձ հարվածեց և ես զարթնեցի:
chanter en dedans- սրա մասին էլ կասեի "երգել մտքում":

C'était drôle mais ça pouvait être très agréable.- այս նախադասությունը թարգմանված չէր--- ծիծաղելի (զվարճալի) էր, բայց նաև շատ դուրեկան (հաճելի):

թարգմանությունը հեշտ բան չէ, ողջունում եմ ձեր կատարած աշխարանքը:
découvert- ի սխալն իմն է, այսօր հավաքեցի ու առանց ուշադրություն դարձնելու:
մտքում -ի փոխարեն ներսում գրելու պատճառը նախորդ գրառմանս մեջ է:
-ավելացված մասն էլ կնայեմ:
Այ, բաց թողնված նախադասությունը չէի նկատել: Մերսի շատ:
Դժվարն էլ էն խոսքը չի, երբ որոշեցի թարգմանել, ասեցի դե հեսա արագ կգրեմ կուղարկեմ մամայիս, որովհետև շատ եմ ուզում կարդա այս գիրքը. ես շատ- շատ սիրեցի, բայց
ինչքան կարդում էի թարգմանածս, էնքան հիասթափվում էի աշխատանքիցս:
Մերսի, որ կօգնեք ինձ այն ավարտին հասցնել: Մի քանի անգամ արդեն ամբողջությամբ ջնջել եմ թարգմանածներս, որովհետև նախընտրում էի զրոյից սկսել, քան թե վերամշակել:

Hda
13.02.2013, 21:39
մերսի շատ կարծիքների համար:
Սան Պաուլոն կուղղեմ անպայման:

Սա զուտ ֆրանսերենի սխալ չէր, կարծում եմ աշխարհագրությունից էլ ա գալիս… :)

Nimra
13.02.2013, 21:49
սա էլ խորհուրդներից հետո`

Առաջին մաս

I. Բացահայտումների ճանապարհին

Ձեռք ձեռքի տված` ես ու Տոկոտան քայլում էինք փողոցով` առանց շտապելու : Տոկոտան ինձ կյանքն էր սովորեցնում : Եվ ես շատ ուրախ էի, որովհետև ավագ եղբայրս ձեռքս բռնած ինձ կյանքի դասերն էր տալիս : Նա դասերն անցկացնում էր տնից հեռու , քանի որ տանն ամեն ինչ ինքնուրույն էի սովորում : Միայնակ ամեն ինչ սովորելով` հաճախ էի սխալվում , և սխալվելով` ամեն ինչ ավարտվում էր հետևիս մի լավ հարված ստանալով : Նախկինում, ինձ ոչ ոք չէր ծեծում : Բայց ժամանակի հետ, նրանք էլ ինձ էին բացահայատում ու իրենց ժամանակն անցկացնում էին ասելով, որ սատանա եմ, իսկական պատիժք , թափառական կատու : Սակայն այդ ամենն ինձ շատ չէր մտահոգում :
Եթե ես փողոցում չէի լինում , ինձ զբաղեցնում էի երգելով : Գեղեցիկ բան է երգելը : Իսկ Տոկոտան, երգելուց բացի, կարողանում էր նաև սուլել : Ես փորձում էի ընդօրինակել, բայց ոչինչ չէր ստացվում : Ինձ ոգևորելու համար նա ասում էր, թե լավ է ստացվում, ուղղակի դեռ սուլող բերան չունեմ : Եվ քանի որ բարձրաձայն երգել չէի կարողանում` երգում էի ներսումս: Դա ծիծաղելի էր, բայց շատ հաճելի: Ես մի երգ էի հիշել, որը մայրս էր երգում, երբ ես դեռ շատ-շատ փոքր էի : Նա լվացարանի մոտ էր լինում` գլխին գլխաշոր կապած` արևից պաշտպանվելու համար : Նա մի գոգնոց էր կապում ու այնտեղ մնում երկար ժամերով` ձեռքերը ջրի մեջ` օճառե փրփուրներ անելով: Այնուհետև, նա քամում էր լվացքը ու տանում պարանների մոտ : Նա ամբողջը կախում էր ` բամբուկներից ամրացված պարանների վրա : Եվ այդպես վարվում էր ամբողջ հագուստների հետ : Նա լվանում էր բժիշկ Ֆուլհաբերների ընտանիքի հագուստները` տան կարիքները հոգալու համար : Մայրիկս բարձրահասակ էր, վտիտ, բայց շատ գեղեցիկ : Նա թուխ դեմք ուներ և սև, ուղիղ մազեր : Երբ նա արձակում էր մազերը, դրանք հասնում էին մինչև նրա կոնքերը : Շատ գեղեցիկ էր, երբ նա երգում էր և ես մնում էի նրա կողքին, որպեսզի սովորեի .
(Նավաստի-պետք է թարգմանվի)

Անգամ հիմա, այս երգն ինձ անհասկանալի թախծի մեջ գցեց :
Տոկոտան հրեց ինձ ու ես սթափվեցի :
- Ի՟նչ է պատահել Զեզե :
- Ոչինչ, երգում էի :
- Երգո՟ւմ էիր:
- Այո:
- Այդ դեպքում, ես խլացել եմ:
Մի՟թե նա չգիտեր, որ կարելի է երգել նաև ներսում: Ես ոչինչ չասացի: Եթե նա դա չգիտի, ես չեմ սովորեցնի:
Մենք հասանք Ռիո-Սան Պաուլո ճանապարհի եզրին: Այնտեղով ամեն ինչ անցնում էր. բեռնատարներ, ավտոմեքենաներ, կառքեր և հեծանիվներ:



Եթե քերականական կամ կետադրական սխալներ էլ գտնեք, անպայման ասեք, որովհետև շատ վաղուց հայերենով չեմ զբաղվել ու գրելուց կասկածներ են առաջանում:

Nimra
13.02.2013, 21:50
Hda
աշխարհագրությունը աշխարհագրություն, բայց շատ տեղանքների անուններ տարբեր ենք չէ արտասանում ու գրում :)
ամեն դեպքում, մերսի:

Hda
13.02.2013, 22:30
Hda
աշխարհագրությունը աշխարհագրություն, բայց շատ տեղանքների անուններ տարբեր ենք չէ արտասանում ու գրում :)
ամեն դեպքում, մերսի:

կոնկրետ հարցդ չհասկացա… Գրում ու արտասանում ենք տվյալ լեզվի օրենքներով: Որ կարա հայերեն մի ձև հնչի. ֆրանսերեն լրիվ այլ՝ ակնհայտ է:Սա նկատի ունե՞ս: Օրինա՞կ:

Մի՝ շտապիր, թարգմանության համար եմ ասում: Հանգիստ մի քանի անգամ կարդա քո համար, մոռացի՝ր, որ բովանդակությունը ծանոթ է, տես հայերենը ո՞նց ես ընկալում:
Վերևում դերանունների համար <<ավելորդ>> տեղը ո ասում էի, համձայն չե՞ս, որ դերանունները չարաշահում ես:Ավելորդ անգամ հայտնեմ կարծիքս-եթե ֆրանսերենում պարտադիր են՝ հայերենում բավականին հաճախ կարելի է պարզապես աչքաթող անել

Nimra
14.02.2013, 22:05
կոնկրետ հարցդ չհասկացա… Գրում ու արտասանում ենք տվյալ լեզվի օրենքներով: Որ կարա հայերեն մի ձև հնչի. ֆրանսերեն լրիվ այլ՝ ակնհայտ է:Սա նկատի ունե՞ս: Օրինա՞կ:


հարց չէր, գրքում գրված է ` Rio-Sao Paulo, իսկ իմանալ , որ դա Ռիո-Սան Պաուլոն է, դուք օգնեցիք: Ուղղակի նշեցի, որ ոչ այնքան աշխարհագրական, այլ դարձյալ լեզվական իմացությունն է օգնում իմանալ:
իսկ դերանունների վերաբերյալ ես ոչինչ ավելորդ չեմ համարել, ես կարդում եմ բոլորիդ դիտողությունները ու փորձում քաղել ինձ համար օգտակարը:

Nimra
14.02.2013, 22:19
սա էլ շարունակությունը, բնօրինակն էլ կտեղադրեմ:

- Ամենակարևորն ուշադրությունն է Զեզե : Նախ, ուշադիր նայիր աջ և ձախ կողմերդ : Գնացի՛նք :
Մենք անցանք փողոցը` վազելով :
- Վախեցա՟ր :
Դե իհարկե, վախեցել էի, բայց նշան արեցի, թե `ոչ :
- Մենք ևս մեկ անգամ կանցնենք միասին : Այնուհետև, կտեսնեմ, արդյոք սովորեցի՟ր :
Նորից անցանք :
- Հիմա դու` միայնակ :
Սիրտս սկսես ավելի արագ խփել :
- Պա՛հն է : Անցի՛ր :
Ես ինձ առաջ նետեցի` գրեթե առանց շունչ քաշելու : Ես մի փոքր սպասեցի և նա հետ վերադառնալու նշան տվեց :
- Առաջին անգամվա համար, շատ լավ էր : Բայց դու մի բան մոռացար. դու պետք է երկու կողմերդ նայես, թե արդյոք մեքենա չի գալիս : Ես միշտ այսստեղ չեմ լինի, որպեսզի քեզ նշան տամ : Վերադարձին էլի կմարզվենք : Հիմա, շարունակենք, ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ :
Նա բռնեց ձեռքս և մենք շարունակեցինք հանգիստ քայլել :
Ես տարված էի մի զրույցով :
- Տոկոտա :
- Ինչ :
- Հասունության տարիքը զգացվո՟ւմ է :
- Էս ի՟նչ հիմարություն էր :
- Դա հորեղբայր Էդմունդոն է ինձ ասել : Նա ասում էր, որ ես « վաղահաս » եմ ու շուտով կլինեմ հասունության տարիքում : Բայց փոփոխություն չեմ զգում :
- Հորեղբայր Էդմունդոն ցնդած է : Նա իր ժամանակն անցկացնում է` գլուխդ անմիտ բաներ լցնելով:
- Նա ցնդած չէ : Նա իմաստուն է : Եվ երբ ես մեծանամ, ես ուզում եմ իմաստուն և պոետ դառնալ ու թիթեռնիկ-փողկապ կրել : Ես կնկարվեմ իմ թիթեռնիկ-փողկապով :
- Ինչո՟ւ թիթեռնիկ-փողկապ :
- Որովհետև առանց դրա բանաստեղծ չի լինում : Երբ հորեղբայր Էդմունդոն ինձ ամսագրից պոետների լուսանկարներ ցույց տվեց, նրանք բոլորն էլ թիթեռնիկ-փողկապներով էին :
- Զեզե՛, վերջ տուր նրա ամեն ասածին հավատալ : Հորեղբայր Էդմունդոն կիսախելագար է , մի քիչ ստախոս :
- Այսինքն, նա բ.-ի տղա է՟ :
- Լսի՛ր, դու արդեն մռթիդ ստացել ես անշնորք բառեր ասելու համար. հորեղբայր Էդմունդոն ասածդ չէ : Ես ասացի կիսախելագար :
- Դու ասացիր , թե նա ստախոս է :
- Դա ոչ մի կապ չունի :
- Ունի : Մի անգամ հայրիկը զրուցում էր սեո Սեվերինոյի հետ, էն, ում հետ l’escopa et la manille է խաղում, և նա սեո Լաբոննեի հասցեին ասաց : « Այդ ծերուկը բ.-ի տղա է, կեղտոտ ստախոս… » , և ոչ ոք դրա համար նրան չհարվածեց :
- Մեծերը կարող են ասել, դա կարևոր չէ :
Նա լռեց :
- Հորեղբայր Էդմունդոն … Բայց ինչ է նշանակո՟ւմ կիսախելագար, Տոկոտա :
Նա մատը պտտեց իր քունին :
- Ոչ, դա ճիշտ չէ : Նա շատ բարի է, նա ինձ բաներ է սովորեցնում և մինչև հիմա մի անգամ է հետևիս հարվածել ու ոչ շատ ուժեղ :
Տոկոտան ցնցվեց :
- Նա քեզ խփե՟լ է : Ե՟րբ :
- Մի օր, երբ ես շատ անկարգ էի, Գլորիան ինձ ուղարկեց Դանդինայենց տուն : Հորեղբայրը ցանականում էր թերթ կարդալ , բայց ակնոցները չէր գտնում : Նա ամենուրեք փնտրում էր` en ralant : Դանդինային էր հարցնում` ոչինչ : Նրանք երկուսով ամբողջ տունն իրար խառնեցին : Այդ ժամանակ ես ասացի, որ գիտեմ, թե դրանք որտեղ են ու եթե նա ինձ մի սու տա գնդիկներ գնելու համար, տեղը կասեմ : Նա գնաց ժիլետի գրպանից սու բերեց :
- Գնա ակնոցները բեր, սուն տալիս եմ :
- Ես գնացի կեղտոտ հագուստների զամբյուղի միջից բերեցի : Այդ ժամանակ նա զարյացավ. « Դարձյալ դու էիր , լակոտ » հետո հետևիս մի հատ հարվածեց ու սուն էլ ետ վերցրեց :
Տոկոտան ծիծաղում էր :
- Դու գնում ես այնտեղ , որպեսզի մենք տանը վրադ չբարկանանք, բայց նույն բանն այնտեղ է լինում : Շտապենք, թե չէ երբեք տեղ չենք հասնի :
Ես շարունակում էի հորեղբայր Էդմունդոյի մասին մտածել :
- Տոկոտա, երեխաները թոշակ ստանո՟ւմ են :
- Ի՟նչ :
- Հորեղբայր Էդմունդոն ոչինչ չի անում, բայց փող է ստանում : Չի աշխատում, բայց քաղաքապետարանը նրան ամեն ամիս վճարում է :
- Ե՟վ :
- Երեխաներն էլ ոչինչ չեն անում, նրանք ուտում են, քնում ու փողն էլ ծնողներից են ստանում :
- Թոշակ ստանալն այլ բան է , Զեզե : Թոշակ ստանում են, երբ շատ են աշխատում , երբ ճերմակ մազեր ունեն ու հորեղբայր Էդմունդոյի պես շատ դանդաղ են քայլում : Բայց դե հերիք է նման բարդ բաների մասին մտածես : Եթե դու սիրում ես նրա հետ սովորել, գնա նրան տեսնելու : Բայց ինձ հետ `ոչ : Եղիր ինչպես մյուս երեխաներն են : Նույնիսկ անշնորք բառեր ասա, բայց վերջ տուր փոքրիկ ուղեղդ բարդ բաներ լցնել : Հակառակ դեպքում, ես այլևս քեզ հետ դուրս չեմ գա :
Ես վիրավորված էի և այլևս չէի ցանկանում խոսել : Ես երգելու մեծ ցանկություն էլ չունեի : Իմ թռչունը, որը երգում էր ներսումս, թռել էր : Մենք կանգնեցինք և Տոկոտան ինձ մի տուն ցույց տվեց :
- Եվ ահա : Դուրդ գալի՟ս է :
Դա յուրահատուկ տուն էր . սպիտակ ու կապույտ լուսամուտափեղկերով : Այն ամբողջությամբ փակված էր և լուռ :
- Այն ինձ դուր է գալիս : Բայց ինչո՟ւ ենք տեղափոխվում այստեղ :
- Միշտ էլ լավ է տեղափոխվելը :
Ցանկապատից այն կողմ երևում էր մի մանգոյի ծառ, մյուս կողմում un tamarinier:
- Դու` ով ուզում է ամեն ինչ իմանալ, չե՟ս բացահայտել այն դժբախտությունը, որը մեր տանն է կատարվում : Հայրիկն առանց աշխատանք է, այդպես չէ՟ : Վեց ամսից ավել է նա վիճել է պրն Սկոտֆիելդի հետ ով նրան հեռացչել է աշխատանքից: Դու չե՟ս նկատել, որ Լալան սկսել է ֆաբրիկայում աշխատել : Դու չգիտե՟ս , որ մայրիկը քաղաքում է աշխատելու` Անգլիական գործարանում : Էհ , լավ, փոքրիկ ավազակ, այս ամենը մի փոքր գումար տնտեսելու և այս նոր բնակարանի վարձը վճարելու համար է : Այն մեկին, հայրիկն ամենաքիչը ութ ամսվա պարտք է : Դու դեռ շատ փոքր ես նման տխուր բաներն իմանալու համար : Բայց ես նույպես, անհրաժեշտ կլինի , որ ես էլ ծառայեմ եկեղեցում, տանն օգնելու համար :
Ինչ- որ ժամանակ նա լռեց :
- Տոկոտա, մենք այստեղ բերելո՟ւ ենք սև հովազին և երկու առյուծներին :
- Բնականաբար, այո : Եվ ստրուկը, ով այստեղ է պետք է վերակառուցի հավաբունը :
Նա ինձ նայեց մի փոքր խղճահարությամբ ու նաև սիրալիր հայացքով:
- Ես պետք է քանդեմ կենդանաբանական այգին և վերակառուցեմ այստեղ :

Hda
14.02.2013, 23:08
հարց չէր, գրքում գրված է ` Rio-Sao Paulo, իսկ իմանալ , որ դա Ռիո-Սան Պաուլոն է, դուք օգնեցիք: Ուղղակի նշեցի, որ ոչ այնքան աշխարհագրական, այլ դարձյալ լեզվական իմացությունն է օգնում իմանալ:
իսկ դերանունների վերաբերյալ ես ոչինչ ավելորդ չեմ համարել, ես կարդում եմ բոլորիդ դիտողությունները ու փորձում քաղել ինձ համար օգտակարը:

ստոպ՝ լավ չես հասկացել
Rio = Rio de Janeiro ֆրանսիացիք պարզապես խոսակցականում Rio են ասում, իսկ Sao Paulo-ն հենց Սան Պաուլոն է
խոսքը Ռիո դե Ժանեյրո-Սան Պաուլո մագիստրալի մասին է, հայերեն միայն Ռիո թերի կլինի, չի հասկացվի
ու ընդհարապես խոսակցականին եթե ծանոթ չես, չհիասթափեցնեմ-թարգմանությունդ համով չի լինի, կստացվի բառերի շղթա,

Nimra
14.02.2013, 23:28
Նախապես զգուշացնեմ, որ accent circonflexe դնել ցհի ստացվում:


- Attention, Zézé, c'est important. d'abord, tu regardes bien , tu regardes à droite et à gauche. Allons-y.
Nous traversames la route en courant.
-Tu as peur?
Bien sur, j'avais eu peur mais je fis signe que non avec la tete.
- Nous allons retraverser encore une fois ensemble . Ensuite, je verrai si tu as appris.
Nous retraversames.
- Maintenant toi tout seul.
Mon coeur battit plus vite.
- C'est le moment. Vas-y.
Je m'élançai presque sans respirer. J' attendis un peu et il me donna le signal pour revenir.
- Pour la première fois , c'était très bien. Mais tu as oublié une chose: tu dois regarder des deux cotés s'il n'arrive pas de voiture. Je ne serai pas
toujours là pour te donner le signal. Au retour on s'entrainera encore. Maintenant, continuons, je veux te montrer quelque chose.
Il prit ma main et nous repartimes tranquillement. J'était préoccupé par une conversation.
- Tocota.
-Quoi?
- L'age de reson, ça se sens?
- Qu'est-ce que c'est que cette betise?
- C'est l'oncle Edmundo qui m'en a parlé. Il a dit que j'était "précoce" et que j'aurais bientot l'age de raison. Et je ne sens pas de différence.
- L'oncle Edmundo est un nigaud. Il passe son temps à te fourrer des choses dans la tete.
-Il n'est pas nigaud. Il est savant. Et quand je serai grand, je veux etre un savant et un poète , et porter un noeud papillon. Je me ferai
photographier avec mon noeud papillon.
-Pourquoi un noeud papillon?
- Parce que on n'est pas poète sans noeud papillon. Quand l'oncle Edmundo me montre des photos de poète dans les revues, ils ont tous un
noeud papillon.
-Zézé, cesse de croire tout ce qu'il te dit. L'oncle Edmundo est à moitié maboul, un peu menteur.
- Alors, c'est un fils de p...?
-Ecoute, tu as déjà reçu des tapes sur le nez pour avoir dit des gros mots: l'oncle Edmundo n'est pas ça. J'ai dit maboul, à moitié fou.
-Tu as dit, q'il était menteur.
- ça n'a rien à avoir.
- Si. Lautre jour, papa parlait avec seu Severino, celui qui joue à l'escopa et à la manille avec lui, et il a dit à propos de seu Labonne:
" Ce vieux-là, ce fils de p... , c'est un sale menteur ...", et personne ne lui a tapé dessus.
- Les grandes personnes peuvent le dire , ça n'a pas d'importance.
Il y eut un silence.
-L'oncle Edmundo n'est pas... Qu'est- ce que c'est exactement maboul, Tocota?
Il fit tourner son doigt sur sa tempe.
- Non, ce n'est pas vrai. Il est très gentil, il m'apprend des choses et jusqu'à maintenant il ne m'a donné qu'une fessée, et pas très forte.
Tocota bondit.
- Il t'a donné une fessée? Quand?
-Un jour o`u j'était très sot, alors Gloria m'avait envoyé chez Dindinha. Lui, il voulait lire le journal mais il ne trouvait pas ses lunettes. Il
les cherchait partout en ralant. Il a interrogé Dindinha, rien. Ils ont mis la maison sens dessus dessous tous les deux. Alors j'ai dit que je savait
o`u elles étaient et que s'il me donnait un sou pour acheter des billes,je le dirais. Il alla chercher un sou dans son gilet.
- Va les chercher, je te le donne.
- Je suis allé les prendre dans le panier de linge sale. Alors il m'a grondé:" C'était encore toi, galopin". Il m'a donné une tape sur le derrière et il m'a pris le sou.
Tocota rit.
-Tu vas là-bas pour qu'on ne te gronde pas à la maison et tu te fais gronder pareil. Dépechons-nous sans quoi on n'arrivera jamais.
Je continuais à penser à l'oncle Edmundo.
- Tocota, les enfants c'est des retraités?
-Quoi?
- L'oncle Edmundo ne fait rien et il reçoit de l'argent. Il ne travaille pas et la mairie le paie chaque moi.
- Et alors?
- Les enfants ne font rien, ils mangent, ils dorment et ils reçoivent de l'argent de leurs parents.
- Retraité , c'est différent, Zézé. Retraité, c'est quand on a beaucoup travaillé, qu'on a des cheveux blancs et qu'on
marche très lentement comme l'oncle Edmundo. Mais assez pensé à des choses compliquées. Si tu aimes apprendre des choses avec lui,
va le voir. Mais avec moi, non. Sois comme les autres enfants. Dit meme des gros mots mes cesse de remplir te petite cervelle de choses
compliquées. Sinon, je ne sors plus avec toi.
J'était vexé et ne voulus plus parler. Je n'avais pas davantage envie de chanter. Mon oiseau qui chantait au-dedans de moi s'envola. Nous
nous étions arretés et Tocota me montrait une maison.

Nimra
14.02.2013, 23:30
գրառմանս մեջ նկատեցի, որ retraités սխալ եմ թարգմանել ամենուրեք: Կուղղեմ

Hda
14.02.2013, 23:32
Այսինքն, նա բ.-ի տղա է՟:D
սրա օրգինալը մի հատ արտահերթ դիր էլի

Nimra
14.02.2013, 23:35
ստոպ՝ լավ չես հասկացել
Rio = Rio de Janeiro ֆրանսիացիք պարզապես խոսակցականում Rio են ասում, իսկ Sao Paulo-ն հենց Սան Պաուլոն է
խոսքը Ռիո դե Ժանեյրո-Սան Պաուլո մագիստրալի մասին է, հայերեն միայն Ռիո թերի կլինի, չի հասկացվի
ու ընդհարապես խոսակցականին եթե ծանոթ չես, չհիասթափեցնեմ-թարգմանությունդ համով չի լինի, կստացվի բառերի շղթա,
ինձ հաճելի են ուղղումները, բայց խնդրում են առանց ավելորդ ագրեսիայի: Ինձ իրոք անհրաժեշտ է թարգմանել այս գիրքը:

Եթե ես ամեն ինչին ծանոթ լինեի, օգնություն չէի ուզի:
Իսկ հիմա, օգտագործելով ձեր լեզվական իմացությունները, օգնեք ինձ առաջ շարժվել:

Nimra
14.02.2013, 23:36
Այսինքն, նա բ.-ի տղա է՟:D
սրա օրգինալը մի հատ արտահերթ դիր էլի
օրիգինալն էլ է հապավումով :)

Lusina
06.09.2015, 23:51
Ժող մեկդ կթարգմանե՞ք․

"Ce que nous n'avons pas eu à déchiffrer, à éclaircir par notre effort personnel, ce qui était clair avant nous, n'est pas à nous. Ne vient de nous-même que ce que nous tirons de l'obscurité qui est en nous et que ne connaissent pas les autres."

StrangeLittleGirl
07.09.2015, 00:02
Ժող մեկդ կթարգմանե՞ք․

"Ce que nous n'avons pas eu à déchiffrer, à éclaircir par notre effort personnel, ce qui était clair avant nous, n'est pas à nous. Ne vient de nous-même que ce que nous tirons de l'obscurité qui est en nous et que ne connaissent pas les autres."
Փորձեմ:
Այն, ինչ մենք ստիպված չենք վերծանել, պարզաբանել մեր սեփական ջանքերով, այն, ինչ պարզ էր մեզնից առաջ, մերը չէ: Մեզնից է գալիս միայն այն, ինչ դուրս ենք բերում մեր ներսի անհայտությունից, որն ուրիշները չեն ճանաչում: