PDA

Դիտել ողջ տարբերակը : Պսևոդոպատմություն



Շինարար
11.02.2013, 12:53
Այս թեմայում տեղադրենք վերնագրին համապատասխան հոդվածներ: Նույնիսկ կարիք էլ չկա հիմնավորել, թե ինչու են դրանք անհիմն, որովհետև հոդվածներում էլ ոչինչ հիմնավորված չէ: Ի՞նչ են մեզ տալիս նման անհեթեթ տեսությունները:

Շինարար
11.02.2013, 12:59
Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է

Աքադները արևմտասեմական ցեղեր էին, պատկանում էին սեմական լեզվաընտանիքին, նրանց անունը առաջացել է Աքադ քաղաքի անունից: Աքադները շումերների հետ հաղորդակցվելու և տնտեսություն վարելու համար ստեղծեցին աքադա-շումերական բառարաններ, որոնք սկսել են ուսումնասիրել վերջին 20 տարիների ընթացքում միայն: Շումերերնի հետ համեմատած՝ աքադերենը աղքատ էր ձայնավորների և բաղաձայնների քանակով: Բնականաբար որոշ շումերական բառեր երբ տրանսկրիպցիայի են ենթարկվում աքադերենով, աղավաղվում են (ինչպես օրինակ հիմա լինում է, երբ հայերեն բառը գրում ենք լատինատառով): Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հենց հայերենն է ցոսյց տալիս, թե շումերերեն բառը ինչպես կարդալ: Հայերեն բառերի 85-90 %-ի ծագումնաբանությունը անհայտ է, բայց այդ բառերի ծագումը կարող ենք հասկանալ շումերերենով: Օրինակ՝

«շոր» բառը շումերերն նշանակում է «կտրել»: Այստեղից էլ առաջանում է հայերեն «կտոր» բառը:

Նույն «շոր» բառից ծագում է նաև «կաթնաշոռ» բառը, այսինքն՝ կտրված կաթ:

Դիտարկենք շումերեն և հայերեն լեզուներում մարմնի տարբեր մասերի անվանումները.

«ձեռք» – շումերերն «մատն», «կոշ», «տիգ»

«բազուկ» բառը և շումերերնում, և հայերենում ունի նաև «ուժ» արտահայտող իմաստ:

«թև» – շումերերն «կուռ», «կոշ»

«մեջք»- շումերերն «բեջ» (գրաբար հայերենում նույն բառն է , պարզապես «դ»-ով):

Աքադերեն տրանսկրիպցիաներում շումերերեն «ջ»-ն գրվում է «դ»-ով: Սա կա նաև հայերենում:

«շալակ»- շումեր. «շելեկ»

«վիզ»- շումերերն «շլինգ», «ուլն»

«Ուլն» բառից առաջացել է հայերեն «ուլունք» բառը (վզնոց)

Կա նաև «կուլ տալ» արտահայտությունը, որը կապ ունի վզի հետ:

Շումերերնում «արմ» անվանում են թևի ծալվելու հատվածին (հայ.՝ «արմունկ» բառն է)

«դեմք»- շումեր. «նմուշ»

«ոտքի տակ» (ներբան)- շումեր. «կին», «կնի»:

Կնիքը ինչպես գիտենք, իրենից ներկայացնում է հետք:

Շումերերն «կնիք» անվանում էին փայտե գլանակին, որի վրա փորագրված էր: Երբ այն գլորում էին թաց կավի վրա, այն հետք էր թողնում (վերջին «ք»-ն հայերենի հոգնակի թիվն է): Այսինքն «կնի» բառը ծագել է ոտքի տակի հետքից:

«ոտքի կոճ»- շումեր- «կոռ», «վեգ»

«ծունկ»- շումեր. «ծուն», «ծունգ»

«ուս»- շումեր. «կռնակ»

«հետույք»- շումեր. «ոռ» : Շումերենում «ոռ» առարկաների դեպքում նշանակում է հատակ, կենդանիների դեպքում՝ հետույք: Ի դեպ, այդ բառը մարդկանց համար չի օգտագործվել (այն ժամանակներում մարդիկ արդեն ունեին ամոթի զգացում )

«թոք»- շումեր. սակատ (հայերենում «սակատ» անվանում են կողքային մասի ներքին օրգաններին)

«ստուգ»- շումեր. «կերակրափող»: Բառը ծագում է «անցք» բառից: «ստուգն» շումերերնում նշանակում է կիրճ, խորխորատ, մեզ մոտ ստացել է «կերակրափող» իմաստը:

«ազատ» – շումեր. նշանակում է «գլուխ»:: Այս բառից հայերենում ծագում են բոլոր իշխանություն (գլուխ) արտահայտող բառերը: »ազատ» բառը կա շատ ժողովուրդների մոտ: Հարց է ծագում. ո՞վ է ումից վերցրել: բանն այն է , որ այդ բառը միայն հայերենում է պահպանվել սկզբնական՝ «գլուխ» իմաստով (հենց շումերերենով էլ բացատրվում է հետևյալ տողերի իմաստը. «երբ դու որսի գնաս ազատն ի վեր դեպի Մասիս…» , այսինքն՝ «գագաթն ի վեր՝ դեպի Մասիս):

«ազատ» անվանում են նայև զոխավոր բույսերին: Օրինակ՝ «գլուխ սոխ»:

«որովայն»- շումերերն «որով», «պարկ»

«արյուն»- շում. «արուն», «արին» (լինելով սեմական լեզու՝ աքադերենը աղավաղում է ձայնավորները, հոլովվում են բաղաձայնները)

Երկու տարբեր ազգերի միջև չի լինում այնպես, որ մարմնի մասերի անվանումները՝ մատներից մինչև կռնակ համընկնեն:

Հիմա դիտարկենք մի քանի այլ բառեր.

այգի, բոստան – շումեր. «կան»: Հայտնի է, որ խաղողի նոր տնկված այգին 4 տարի բերք չի տալիս: Մինչ բերք տալը խաղողի շիվերի արանքում մշակում են այլ մշակաբույսեր: 4-րդ տարին կոչում են «կան», այսինքն, երբ այն և այգի է, և բոստան:

«կան» բառին գումարվում է «չի» և ստացվում՝ «կանաչի»:

բուսականություն- շումերերեն «կանաչի»

«սև»- շում. «սեա»

կարմիր- շումեր. «սոս»: Աճառյանի բառարանում բերվում է նախադասություն, որում թվարկված են բոլոր գույները, բացի կարմիրից.. կարմիրի փոխարեն գրված է «սոս»):

Հայ Աստվածը ունի 36 անուն, բայց ամենահինը գրվում է «ԷՆԿԻ»: «էն» նշանակում է տեր, «կի»՝ երկինք: Առասպելը ցույց է տալիս, որ այն կապված է ջրի, ծովի հետ:

«կե» սեպանշանը ունի ևս մեկ իմաստ, նշանակում է «կենդանի»: Այսինքն հայ Աստծո անունը թարգմանվում է «տեր կենդանի»

հավատ- շում. «ներալ»: Հայերենում կա նախադասություն, որտեղ նշվում է. «նրանք ներալում են, որ օգնական ուժեր կգան..»

խուսափել , փախչել- շում. «կառնոյ»: Կա հայերեն նախադասություն. «նա զվարթությամբ մտնում էր կռվի դաշտ, և չէր կառնոյ մահվան»:

«Նեռ» (անտիքրիստ) բառը բառարաններում մեկնվում է Ներոն կայսեր անունից:

իսկ շումերերնում «նեռ» նշանակում է հակառակորդ: Սեմական «սատանա» բառը նույնպես նշանակում է հակառակորդ: Այսինքն՝ այդ տերմինը՝ «նեռ» եղել է նաև նախաքրիստոնեական շրջանում:

Շումերերենը ցույց է տալիս մի օրինաչափություն, որ հայերենում «ն»-ն կարող է ընկնել: Օրինակ՝

նայել- հայել

շնող- շող

Եթե հայերենում «նեռ» բառի «ն»-ն հանենք, կստացվի «հեռ»- որը նշանակում է հակամարտություն, թշնամիներ: Այսինքն՝ հայերեն «հեռ» և շումերերն «նեռ» բառը նույն բառն է, որին հետագայում տրվել է կրոնական իմաստ:

կարգ, համար- շում. «նամ»: Սրանից է ծագել նաև անգլերեն «նամբեր» բառը: Հայերենում գոյություն ունի «համբեր» բառ, որը նույնպես նշանակում է կարգ:

«հավասար»- շումեր. «սար» («հավու»-ն քերականական մասնիկ է):

մարտ, կռիվ- շումեր. «մա»:

Ի դեպ, «կռիվ» բառը շումերերնում նույնն է, ինչ հայերենում՝ «կռիվ»:

հավ- շում. «հու» («ու»-ն պետք է կարդալ «աու»: այսինքն՝ «հաու»)

ձուկ- շում. «վիշ» (անգլերեն »ֆիշ» բառը ծագել է այստեղից):

«վիշավ» շումերերնում նշանակում է ծով, եթե մինչ այդ դրված է ձուկ նշանը՝ ծովի ձուկ: Հայերենում «վիշավ» նշանակում է կետ, ձուկ:

Աղբյուր (http://operativ.am/?p=7096)

StrangeLittleGirl
11.02.2013, 13:27
Շի՞ն, էս ֆբ-ի խմբիս գործին խփու՞մ ես :)) էնտեղ եքա հանք կա սենց հոդվածների

Շինարար
11.02.2013, 13:51
Շի՞ն, էս ֆբ-ի խմբիս գործին խփու՞մ ես :)) էնտեղ եքա հանք կա սենց հոդվածների

Բա բեր ստեղ, տեսնենք, էս էլ մեր ֆակուլտետի խմբում տեսա, բնականաբար քամահրված վիճակում, նույնիսկ քոմենթի չէին արժանացրել, ասացի՝ բերեմ էստեղ:

Alphaone
11.02.2013, 13:57
Ես սա կարդում եմ ու Բայանդուրի shark-ը հիշում, երբ գրել էր, եթե էդ տրամաբանությամբ գնանք, հայերեն շարք բառից է առաջացել :)

StrangeLittleGirl
11.02.2013, 14:46
Էս մեկը նենց ձեռի հետ ճարեցի, բայց էդ մեր խմբում լիքը սենց բաներ կան, հեսա քեզ էլ հրավիրեմ, նայի

ՀԻՆ ՔՐՄԱԿԱՆ ԹԱՔՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Ըստ հին քրմական դասի բարձրագույն թաքնագիտական դպրոցի գիտելիքների, մարդն ինքը կենսաբանական լաբորատորիա-գործարան է, որի միջոցով է միայն հնարավոր բացահայտել մարդու և տիեզերքի ինքնությունը: Հին գիտունները հոգևոր կենսոլորտի հետ հողորդվելու համար ունեին մշակված համակարգ, որը զարգացնում, բացահայտում էր մարդու մտքի զգայարանը:
Նախ, հին ժամանակներում հոգևոր կենտրոնները կառուցվում էին երկրագնդի այն լայնություններում, որտեղ արևը բարեխառն ջերմություն է փոխանցում: Քանի որ ըստ հին գիտնականների, Արևը՝ կյանք է, որի միջով և միջոցով են Անհունի տեսքով հասնում և ձևավորվում մեզ:

Երկրորդ, աղոթքի՝ հաղորդության խցերը, կառուցվում էին լեռներում: Քրմերը գիտեին, որ մարդու միտքը թափառում է, ցատկոտում, իսկ աղոթքի համար անհրաժեշտ է մտքի գերկենտրոնացում: Եվ ահա, նրանք գտել էին լուծումը՝ հոգևոր կենտրոնները կառուցում էին ծովի մակերևույթից հինգ հազարից մինչև տասներկու հազար ոտք բարձրություններում, որտեղ մարդու ուղեղին հասնող թթվածնի քանակությունը մեկ վեցերորդից մինչև մեկ երրորդի չափով նվազում է, որը հնարավորություն է ստեղծում մտքի գերկենտրոնացման համար:
Երրորդ, երկրագնդի շուրջ մագնիսական դաշտի հաճախականությունը (7.8 Hz), խանգարում է մարդուն տիեզերական առավել նրբագույն ալիքներն ընկալել: Լեռնափոր տաճարները կառուցվում էին նպատակային՝ հաղորդության խցերում քրմերին պետք էր երկրագնդի մագնիսական դաշտի ազդեցության բացակայությունը: Ճարտարապետական հատուկ չափերի և հարաբերակցությւոնների բացառիկ իմացությամբ կառուցված աղոթքի խցերում, երկրագնդի մագնիսական դաշտի ազդեցությունը հասցված էր զրոյի:
Չորրորդ, ճշգրիտ չափերով լեռնափոր տաճարներն այնպես էին կառուցվում, որ աղոթքի խցի ներսում, մարդու ձայնը դառնում էր ներքին՝ գանգի մեջ հնչող ձայն (նման խցեր այսօր էլ կան Հայաստանում): Աղոթքի խցերում, որոնք կատարյալ ճարտարապետական կառույցներ էին ձայնահնչյունային կոմբինացիաների՝ շարականների հնչականության համար, արթնացնում էին բնազանցական միտքը՝ երրորդ աչքը: Կային հին քրմական հատուկ մշակված ութ առաջնային շարականներ, որոնք ութ ձայնավորների միջոցով կառուցված կոմբինացիաներ՝ ութ հղումներ էին: Հնագույն համակարգում կային ութ առաջնային, իսկ ընդհանուրը՝ 3600 շարականներ: Շարական բառը բխում է հենց <<Շար>>՝ 3600 թվի անունից, բնորոշելով <<շրջան>> կամ 360 աստիճան գաղափարը, որը նաև՝ <<ամբողջի>> գաղափարն է:
ԲԱՆ-ը՝ խոսքը, իրենում ունի երեք բաղադրիչ՝ միտք, հնչյուն և բովանդակություն, որոնք ըստ էության, նրբագույն վիբրացիաներ են: Աղոթական <<շարը>> արտահայտելիս, սկզբում ներքին հնչականության շրջապտույտը սկսում էր բացել մարդու զգայողական միտքը, ապա ներքին ռեզոնանսի հաճախականությունը հզորանալով համատեղվում էր ուղեղի նյարդաբջջային ռեզոնանսի հետ, և արդյունքում մարդը դառնում էր հոգեպես նրբազգաց և բնության մեջ անտեսանելի նրբագույն ճառագայթների ալիքների նկատմամբ զգայուն: Ըստ քրմական հնագույն աշխարհայացքի, մարդը կենսաբանական մարտկոց է, որն իր մեջ ունի կյանքի հոգին՝ տիեզերական մեծ Ոգու կայծը, և այս երկուսի միջև հաղորդակցությունը հնարավոր է: Սակայն, ինչպես մեր օրերում ռադիոալիքներն ընդունող ու փոխանցող մասնագետ կապավորը պետք է իմանա, թե ինչպես է պետք սարքն օգտագործել, այնպես էլ աղոթողը նախ և առաջ պետք է պատրաստված ու հոգեպես ունակ լինի, և ամենակարևորը՝ նա պետք է իմանա, թե ո՞ւմ է դիմում, ի՞նչ է ուզում և ինչպե՞ս է դիմում:
Ըստ քրմական գիտելիքների, եռաչափ նյութական տիեզերքի հիմքը հանդիսացող երկչափ Նումենոնի՝ միտք-սֆերայի (մայր ԱՅԱ՝ խոհական կենսոլորտ) հետ կապ հաստատելու համար, կարևորվում էր հոգևոր աշակերտի նախածրագրի տեսակը՝ գենոտիպը, և դրան համապատասխան վիբրացիան՝ նրա մայրենի լեզուն: Քրմերը նախորոք պարզում էին, թե աշակերտը քնած կամ անզգավիճակում ի՞նչ լեզվով է բարբառում, ո՞րն է նրա ներքին վիբրացիոն համակարգը, ըստ որի որոշվում էր նրա համար առավել հարմար ձայնահնչյունային կոմբինացիաների օգտագործումը: Աղոթողը կարող էր օգտագործել միայն իր գենետիկական կառույցից բխող հնչյունային թրթռումների համակարգը՝ ի՛ր մայրենի լեզուն:

ստեղից (http://hay-geni-haxtanak.blogspot.nl/2013/01/blog-post_2156.html)

Malxas
11.02.2013, 15:15
Շինարար ջան

Էդ հոդվածի հեղինակին պետք էր ասել, որ ամենաշատ ընդհանուր բառեր հայերենն ունի պարսկերենի հետ, կարծեմ մոտ երեք հազար, այնպես որ «ամենահայերեն» լեզուն պարսկերենն է:

Շինարար
11.02.2013, 16:02
ստեղից (http://hay-geni-haxtanak.blogspot.nl/2013/01/blog-post_2156.html)

Ուղղակի, Բյուր, սա լրատվամիջոցից չի: Իմ բերած "հոդվածը" նույնպես ի սկզբանե բլոգային գրառում է եղել, ուրեմն հարգարժան լրատվամիջոցը կտրել, հանել է էն հատվածները, որոնք կարող են ակնարկել դրա բլոգային ծագման մասին ու առանց որևէ հղման, որպես սեփական տեղեկատվություն ներկայացրել կայքում: Ո՞նց կարելի ա գիտության հանդեպ լրատվամիջոցը էդքան թքացողական մոտեցում ունենա, բրիտանացի գիտնականների մասին հոդվածների վրա ենք զվարճանում, բայց էս դեպքում ախր արդեն հայագիտության մասին ա խոսքը, մեր պատմության: Նույնիսկ տեսության հեղինակը չի մատնանշված, մարդիկ էլ կարդում, հալած յուղի տեղ ընդունում են:

Մալխաս ջան, մենք, որ ասում ենք՝ սուս, թուրքերից իմացել եմ, որ իրենք էլ են ասում՝ սուս, Սինգապուրցի մի տղա էլ կար, ինքն էլ հասկացավ էդ սուսը: Ինչ վատ տեսություն ա:

Տրիբուն
11.02.2013, 16:19
Շինարար ախպեր, Պատմության բաժինը Լիոնի թեթև ձեռքով վաղուց պսևդոպատմության ա վերածվել: Կարա՞մ իրա սաղ գրածները ստեղ քոփի անեմ: :D Օրինակ էն հիքսոս, ավարիս, ապոպի համար ուշքս գնում ա: Ավելի պսևոդոբան կյանքում չեմ կարդացել: Գոնե էտ կտորը պետք ա ապագա սերունդների համար հավերժացնել:

Կամ ինչ ասես չարժի Ավարայրի ճակատամարտի էն պահը, երբ հայերը կես օրում թրով ու նիզակով ավելի շատ մարդ ու փիղ են կոտորել, քան ռուսներն ու գերմանացիները միասն վերցրած Կուրսիկի ճակատամարտի մի ամսվա ընթացքում տանկով, ինքնաթիռով, կածյուշաներով, թնդանոթով, ավտոմատներով: :D

Շինարար
11.02.2013, 16:25
Կամ ինչ ասես չարժի Ավարայրի ճակատամարտի էն պահը, երբ հայերը կես օրում թրով ու նիզակով ավելի շատ մարդ ու փիղ են կոտորել, քան ռուսներն ու գերմանացիները միասն վերցրած Կուրսիկի ճակատամարտի մի ամսվա ընթացքում տանկով, ինքնաթիռով, կածյուշաներով, թնդանոթով, ավտոմատներով: :D

Գայլ Վահան։ Եկան՝ ջարդեց. եկան՝ ջարդեց՝ նորից եկան։ Եկածին ջարդեց՝ հաշվեցին, հաշվեցին —Պարսկաստանը սրբել էր, էլ Պարսկաստանում մարդ չէր մնացել։ Աշխարքում հիմա էլ Պարսկաստան չկա, հայոց մեր գելը սրբել է։ Գայլ Վահան, չէ՜ մի, քաջ Նազար։

Հ.Մ.

Sagittarius
11.02.2013, 16:26
Ոնց որ երեխեն ֆռա, ծնողին ասի «Ինձ ես քաշել»:

հ.գ. էս Լիոնը ակումբ չի մտնում, պարա՞պ եք մնացել :)) բա որ ասում էր կկարոտեք

Տրիբուն
11.02.2013, 16:46
...

հ.գ. էս Լիոնը ակումբ չի մտնում, պարա՞պ եք մնացել :)) բա որ ասում էր կկարոտեք

Ճիշտ ես ասում: Ակումբը առանց Լիոնի Ակումբ չի: Եթե չեք հավատում, էս էլ ձեզ հղումը-աղբյուրը-հիմնավորումը: (http://www.akumb.am/showthread.php/63093-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80-%D5%84%D5%B8%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B4%D5%AB-%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B0%D5%B4?p=2385660&viewfull=1#post2385660)

Rhayader
12.02.2013, 05:39
Ճիշտ ես ասում: Ակումբը առանց Լիոնի Ակումբ չի: Եթե չեք հավատում, էս էլ ձեզ հղումը-աղբյուրը-հիմնավորումը: (http://www.akumb.am/showthread.php/63093-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80-%D5%84%D5%B8%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B4%D5%AB-%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B0%D5%B4?p=2385660&viewfull=1#post2385660)

Տրիբուն, իմ գրառումը նայի:)

Տրիբուն
12.02.2013, 13:23
Տրիբուն, իմ գրառումը նայի:)

Տեսել եմ: Հղումը նույնն ա, բայց իմաստն ուրիշ ա: Մտածի :D Մի բան բլթնցնում ես, ու որպես աղբյուր-հիմնավորում նշում ես քո ուրիշ բլթոցը ֆորումում, կամ ուրիշ ֆորումում, իսկ էտ ուրիշ ֆորումում բլթցրածիդ աղբյուր-հիմնավորումը նշում ես էս մի ֆորումում բլթցրածդ: Ու սենց անվերջ: Մեկ ու մեջ կարաս տարբերության համար բլթոցներդ ռուսական ֆորումներում գրել:

Լիոնի հանելուկային էությունն ու բարդ ու խճճված կյանքի պատմությունը երկու գրառումով բացահայտել հնարավոր չի: Կարոտել եմ, տենաս ոնց ա ?? :love