PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգչի հաղորդալարերի կարգավորում/PC Cable Management



Rhayader
08.02.2013, 23:58
Վերջերս մտքովս անցավ՝ լիքը բան կա, որի մասին հայերեն ոչ մի տեղ չի գրվում, մասնավորապես՝ համակարգչի սարքային մասի կարգավորման, վերանորոգման, մոդիֆիկացիայի ու օպտիմիզացիայի մասին: Այս թեման նվիրված է cable management-ին:

Ի՞նչ է cable management-ը
Cable management-ը համակարգչի լարերն օպտիմալ դասավորելու պրոցեսն է: Ընդհանուր առմամբ, գրեթե միշտ գործ ունենք հետևյալ երեք խմբերի լարերի հետ.


PSU (Սնուցման բլոկ) -> Motherboard և այլ սարքեր (սկավառակակիրներ, վիդեոքարտ, որոշ հովացուցիչներ և այլն)
Case -> Motherboard
SATA


Երեք խմբերի լարերն էլ ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել cable management-ի ժամանակ:

Ինչի՞ համար, և ու՞մ է պետք cable management-ը
Համակարգչի հովացման համար կրիտիկական գործոններից է ոչ միայն հովացուցիչների հզորությունն ու տեղակայումը (հովացման համակարգերի մասին կգրեմ առանձին), այլ նաև քեյսի ներքին աերոդինամիկան: Քեյսի ներքին աերոդինամիկան պարզապես զոհվում է անտեր թողած հաղորդալարերից (եթե սովորական ATA սարք ունեք՝ ընդհանրապես կարող եք մոռանալ աերոդինամիկա բառը), քանի որ վերջիններս կոտրում են օդի հոսքի արագությունն ու կտրուկ իջեցնում հովացման համակարգերի էֆեկտիվությունը: Պատկերացրեք՝ ձեր ու սենյակի հովացուցիչի արանքում լինի, ասենք, ծառ: Cable management-ի առաջնային նպատակը օդի անխափան հոսք ապահովելն է քեյսի ներսում, որպեսզի հովացման համակարգերը հնարավորինս էֆեկտիվ աշխատեն:

Արդյո՞ք ամեն մարդ կարիք ունի cable management անել: Ոչ մի դեպքում, այն նախատեսված է համակարգչային մասնագետների կամ գոնե այն մարդկանց համար, ովքեր ի վիճակի են զրոյից համակարգիչ հավաքել: Cable management-ի կարիք ունեն overclock արած, գեյմերական ու վիդեոմոնտաժային/3d-ի հետ աշխատող համակարգիչները:

Հաջորդ գրառման մեջ՝ անհրաժեշտ պարագաներն ու օրինակներ:

Rhayader
09.02.2013, 01:42
Cable Management-ի համար անհրաժեշտ պարագաներ
Cable management-ի համար անհրաժեշտ պարագաները լինում են երկու բնույթների. ծածկող/խմբավորող ու ամրացնող: Ծածկող/խմբավորող պարագաները տարբեր խողովակներ են, որոնց մեջ դրվում են ձեր լարերը կամ լարերի խմբերը: Ամրացնողները նախատեսված են ծածկված/խմբավորված լարերը համապատասխան դիրքում քեյսի վրա ֆիքսելու համար:

Լարերը խողովակների միջոցով խմբավորելու պրոցեսն անվանում են sleeving, խողովակներն է՝sleeve: Օրինակներ.

http://www.cabletiesandmore.com/images/braidedsleeving/f6n_appl.jpg

(իհարկե, cable management ասելով մենք սովորաբար հասկանում ենք քեյսի ներսի լարերի կարգավորումը, բայց այստեղ կիրառված է դասական sleeve):

Երբ օգտագործում եք հյուսկեն sleeve, որը հարմար է իր լայնացող-նեղացող բնույթի ու հեշտ գտնվող/էժան լինելու համար, կնկատեք, որ նրա ծայրերը հակված են քանդվել: Դրա համար պետք է sleeve-ի ծայրերը ֆիքսել ջերմությունից նեղացող իզոլյացիոն խողովակներով.

http://www.glarysun.com/images/heat%20shrink%20tubing/halogen%20free%20flexible%20heat%20shrink%20tubing.jpg

Այս խողովակից մի կտոր տեղադրում եք հյուսկեն sleeve-ի եզրին, որ sleeve-ը ծածկի, հետո տաքացնում, ու այն ամուր ֆիքսում է sleeve-ը հաղորդալարերի վրա:

Ամրացնող պարագաները լինում են չափից դուրս շատ տեսակների, ով չի հավատում՝ կարող է աչքի անց կացնել այս կատալոգը (http://www.xoxide.com/tiewraps.html): Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, լավագույն լուծումը zip tie տեսակի միանգամյա օգտագործման ամրակներն են՝ էժան, ճկուն, հարմար, իրենցով տեղ չեն զբաղեցնում (կարիք չկա քեյսի վրա հարմար տեղեր փնտրել իրենց պատճառով).

http://wiki.fis-ski.com/images/Zip-ties.jpg

Իհարկե, դրանք պետք է բավականաչափ երկար ընտրել, որովհետև կիրառվելու են հաղորդալարերի հաստ խրձերը քեյսի վրա ամրացվելու համար:

Sleeving արած համակարգչի օրինակ.

http://files.overclock.net/images/guides/image065.jpg

Լիարժեք, հպարտանալու արժանի cable management արած համակարգիչ.

http://i13.photobucket.com/albums/a254/redheadedbandrew/IMG_6995-1.jpg

Եթե դեմ չեք մի քիչ անգլերեն կարդալ ու էքսպերիմենտներ անել, ահա այստեղ (http://www.wikihow.com/Sleeve-Computer-Cables) կարող եք մանրամասն կարդալ sleeving-ի պրոցեսի մասին: Զգուշացնեմ, որ cable management-ի ընթացքում անզգույշ քայլերը կարող են վնասել ձեր սարքավորումը: Sleeving-ը կարող է է՛լ ավելի բարդ լինել, քանի որ կարող է ենթադրել հաղորդալարերի pin-երի հեռացում ու վերակցում: Եթե պատրաստվում եք սա իրականացնել, հաշվի առեք հնարավոր ռիսկերն ու զգույշ եղեք:

Հաջորդ գրառման մեջ՝ cable management-ը խորությամբ, ինչպես նաև իմ սեփական համակարգչի օրինակը:

Freeman
09.02.2013, 13:05
Ես ամենակարող իզալենթի օգնությանն եմ դիմել :) բայվ երևի ամառը սրանք էլ փորձեմ;

Rhayader
09.02.2013, 15:46
Скотче наш, Иже еси на небесех!
Да святится имя Твое,
да приидет Царствие Твое,
да будет воля Твоя,
яко на небеси и на земли.

:D

Իրականում բավականին դժվար է այստեղ նորմալ նյութեր գտնելը: Ես ռադիոէլեկտրոնիկայի մի խանութ եմ գտել, որտեղ գրեթե ամեն ինչ կա՝ Բաղրամյանի վրա. Բարեկամությունից Բաղրամյանով գնում ես մինչև Բաղրամյան-Օրբելի հատումը ձախ մայթով, փողոցին կպած վերջին շենքի ամենավերջում է, մուտքը Բաղրամյանի վրա է: Բաց թողնելը դժվար է, որովհետև հաջորդ շենքն արդեն խորն է, փողոցին կպած չի:

Ես ինքս sleeving չեմ արել, որովհետև չեմ ուզում էլեկտրոնիկային ձեռք տալ, ու հաստատ լավագույն պայկա անողը չեմ, էլի:) Փոխարենը կաբելները խմբավորել եմ ու օդի ճանապարհից հանել:

Freeman
09.02.2013, 18:22
Իրականում բավականին դժվար է այստեղ նորմալ նյութեր գտնելը: Ես ռադիոէլեկտրոնիկայի մի խանութ եմ գտել, որտեղ գրեթե ամեն ինչ կա՝ Բաղրամյանի վրա. Բարեկամությունից Բաղրամյանով գնում ես մինչև Բաղրամյան-Օրբելի հատումը ձախ մայթով, փողոցին կպած վերջին շենքի ամենավերջում է, մուտքը Բաղրամյանի վրա է: Բաց թողնելը դժվար է, որովհետև հաջորդ շենքն արդեն խորն է, փողոցին կպած չի:

Ես ինքս sleeving չեմ արել, որովհետև չեմ ուզում էլեկտրոնիկային ձեռք տալ, ու հաստատ լավագույն պայկա անողը չեմ, էլի:) Փոխարենը կաբելները խմբավորել եմ ու օդի ճանապարհից հանել:

Ես էլ էնքան որ նենց եմ արել, որ շատ չխանգարի, թե չէ sleeving-ը դժվար մոտ ստացվեր :oy իսկ համալսարանի կոմպերից մեկի քեյսը մի տեղից պոկել եմ ու քուլեր դրել , բայց էլի ահագին օգնում ա)