PDA

Դիտել ողջ տարբերակը : Իդիլիա



Stranger_Friend
08.02.2013, 01:38
Իդիլիա...

Stranger_Friend
10.02.2013, 01:18
Տեսնես անիմաստությունը ինչից է բխում՝ ինձնից, թե ժամանակից?... երկուսի դեպքում էլ մեղավորը ես եմ, որ չեմ համարձակվում քայլ առաջ անել... ժամանակը թռչում է, իսկ ես կարծես վազող կրիա լինեմ...

Stranger_Friend
10.02.2013, 22:51
Աղջիկը քայլում էր դատարկ փողոցով, բոբիկ էր, հագին միայն պատռված շապիկ... հատուկենտ մարդիկ էին երևում նրա ճանապարհին: Մի մեծ կին դժգոհ հայացքով նայեց ու արհամարհանքով անցավ, մի երիտասարդ բռնեց իր երեխային, որպեսզի չմոտենա աղջկան, մի ծերունի ուզում էր մոտենալ, բայց աղջիկը վախենալով փոխեց ուղղությունը.... հետո նրա ճանապարհին երևաց մոտ տաս տարեկան աղջնակ, նա չէր կարող շատ բան անել բայց աղջկան տարավ իր մայրիկի մոտ և խնդրեց օգնել, աղջիկը չվախեցավ միայն երեխայից, գիտեր, որ նրանք են միակ անվտանգ բանական արարածները՝ անմեղ ու բարի սրտով...

Stranger_Friend
11.02.2013, 01:09
Աշխարհում ամենաբարդ հարցերից մեկը՝ <<հավատալ, թե՞ չհավատալ>>, թերևս ինձ համար... Եթե հավատալ՝ ո՞ւմ, ինչի՞ն, ե՞րբ ու նման բազում հարցեր... եթե չհավատալ՝ ինչպե՞ս հանգիստ ապրել առանց հավատի ...ամեն դեպքում արժի հավատալ ինչ-որ բանի՝ ոչ մարդուն կամ ոչ իրականին... այո, հենց երևակայույանը արժե հավատալ, այն կատարվում է, այն այնպիսին է, ինչպիսին դու ես ուզում... Իսկ իրականության մեջ պետք է հավատալ ստուգելով, երբեմն խաբելով, բայց միշտ վախը սրտում.. Ուրեմն ո՞րն է ավելի արդյունավետ հոգու հանգստության համար... Ընդհանրապես հավատը ես անվանում եմ ինքնախաբեություն՝ հավատալ դիմացինին, նշանակում է ներշնչել ինքդ քեզ, որ նա վստահելի է, իսկ վստահությունը երբեք երաշխիքով չի լինում.... Մարդ երբեմն ինքն իրեն չի հավատում, ուր մնաց թե վստահ լինի դիմացինի վրա... բայց այնուամենայնիվ նրանք վստահում են, որ հավատում են ու չեն էլ կասկածում... Չէ, ավելի լավ է չհավատալ, քան խաբվել, իսկ խաբվելու հավանականությունը մի քանի անգամ ավելի շատ է... Մարդիկ հավատում են ստուգելով, բայց դա արդեն հավատ չի դառնում, այլ սուտ.. էլ ի՞նչ հավատ, եթե չես վստահում և ստուգում ես... Չէ, հավատը պետք է, շատ է պետք, բայց վախով ու կասկածով հավատալն ավելի դաժան է քան ընդհանրապես չհավատալն ու չվստահելը...

Stranger_Friend
11.02.2013, 01:18
Որքան էլ երկիրը մեծ է, բայց նա մտածող ու տանջվող հոգու համար բանտ է...

Ավ.Իսահակյան..

Stranger_Friend
13.02.2013, 23:38
Երևի ամենաչսիրածս երևույթը, որին հանդիպելուց կատաղում եմ բառիս բուն իմաստով ու ոչ ոք չի հավատում, որ ես հանգիստ մարդ եմ դա լավությունը հիշեցնելն է... ինչքան էլ հանդիպեցի, միևնույն է տանել չեմ կարողանում երբ օգնում են կամ ինքնակամ մի լավություն են անում ու երբևէ հիշեցնում են, երեսով տալիս կամ թեկուզ մի թեթև ակնարկում դրա մասին.. ՙՙԹող որ քեզ ուրիշները գովեն՚՚, այդ դեպքում ինչո՞ւ է ստեղծված համեստություն բառը.. Ահա թե ինչու հաճախ ոչ մի լավություն ու օգնություն չեմ ուզում ընդունել, բայց ինչ արած, ես ոչ ոք իրավունք չունեմ մեղադրելու՝ խոսքի ազատության իրավունք է չէ, ով ինչ կուզի կանի՝ բացի սպանելուց ու վնասելուց.. Ոչ ոք չի մտածում ներսից վիրավորելու մասին....


ՈՍԿԻՆ ՎԵՐՍՏԻՆ ՈՍԿԻ Է ՄՆՈւՄ

Շրթերիս վրա խոսքեր են դողում`
Խոսքեր արտառո՛ց,
Իմաստազրկվա՛ծ,
Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:

Ուզում եմ ասել.
-Գթասի՛րտ եղեք,
Եղեք ողորմա՛ծ
Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ:

Ու երբ չգործած մեղքերի համար
Մարդը հայցում է մեղքի թողություն
Ու ներողություն`
Ոչնչի՜ համար,-
Գոնե գթասիրտ-ողորմած եղեք,
Անսրտության մեջ մի՛ եղեք համառ...

Շրթեիրս վրա խոսքեր են դողում`
Խոսքեր արտառո՛ց,
Իմաստազրկվա՛ծ,
Հնացա՜ծ խոսքեր.
Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:

Հնացա՜ծ խոսքեր,
Հնացա՛ծ,
Ինչես ոսկին է հիմա,
Որով առ ու ծախ արդեն չեն անում,
Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ
Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ.
Ոսկին վերստին ոսկի՜ է մնում...

Պ.Սևակ..

Stranger_Friend
18.02.2013, 01:18
Այս տարի որոշել էր Մեծ Պահքին պաս պահել՝ միայն հետաքրքրությունից դրդված և ************** համար... Պահեցի մոտ մի շաբաթ, այդ ընթացքում հետաքրքրվում էի Պահքի խորհրդի մասին: Հանդիպեցի ինչ-որ Քրիստոնեական հատուկ օրերի, արարողությունների ու զգացի, թե քրիստոնեաների համար որքան մեծ նշանակություն ուներ Պահքի արարողությունը ու ինձ թվաց, թե ես ծաղրում եմ կրոնին... Թեև ես որոշել էի ոչ միայն հրաժարվել կենդանական սնունդից, նաև ինձ զսպում էի չբարկանալ, միշտ լավություն անել, չջղայնանալ ու նման բաներ, բայց ախր ես գիտեի, որ իրականում ինձ համար պաս պահելը Քրիստոնեական հավատքից դրդված չէր, այլ հետաքրքրությունից՝ ամեն ինչ սիրում եմ փորձել, այս մեկն էլ որոշեցի փորձել... Բայց ինձ շատ վատ էի զգում, որ ես անում եմ մի բան առանց հավատքի, որը հավատացյալների համար շատ թանկ է... Ու եթե ինձ հարցնեին ինչու համար ես պաս պահում, չէի կարող ասել, կամ խաբելու էի, որովհետև ինքս էլ հո լավ գիտեմ, որ չեմ հավատում *****ին ու **********ին, չնայած վախենում եմ այդ բառերն արտասանելուց... Չէ հաստատ ճիշտ արեցի, որ դադարեցրեցի, այսպես ավելի հանգիստ եմ, մյուսների հավատքին պարզ ճակատով կնայեմ:}...

Stranger_Friend
21.02.2013, 01:28
http://t3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRiQzY9eqYfEXS9LNSr3SmunfyIO1hr3G-BwazH5RGeEAhYjNO1
Ես մեղավոր եմ.. Բայց ինձ ձեր չափից դուրս հետաքրքրասիրությունն ու խստությունն են ստիպում ստել...
Հասկացեք էլի՝ ես եմ ուզում որոշեմ քայլերս, որ հետո ինձ մեղադրեմ սխալիս համար..

Stranger_Friend
22.02.2013, 01:29
Ինձ շտապ երկու դեղամիջոց է անհրաժեշտ.
Մեկը կենտրոնանալու համար, մյուսը ծիծաղի դեմ..
Եթե գոնե մեկը չգտնեմ, փորձանքներն ինձ են սպասում...

Stranger_Friend
23.02.2013, 00:43
Եթե գոնե մեկը չգտնեմ, փորձանքներն ինձ են սպասում..

չհասցրեցի... փորձանքը ինձնից շուտ գտավ, բայց իրեն արդեն ուշադրություն դարձնող չկա.....
......................................................
Բժշկությունը դեռ չնչին է, քանի չի հայտնաբերել դեղամիջոցներ արատների դեմ... Ու արատները ամենևին էլ չքայլելը կամ չլսելը չեն, արատները խղճի ու կամքի բացակայությամբ ծնվելն է...

Որոշեցի՝ ես ոչ բժիշկ եմ դառնալու, ոչ հոգեբան՝ ես հոգեբուժ կդառնամ, որովհետև ավելի հեշտ կհասկանամ իբր խանգառումներով մեկուսացված մարդկանց, քան իրենց ամեն ինչը պինդ պահած, խնայող <<խելոքներին>>..

Stranger_Friend
23.02.2013, 22:56
Ակումբի ամենամեծ առավելությունը ինձ համար դա անծանոթ մնալն է.. Ենպես հաճելի է լինել օտար տեղում, գրել ինչ ուզում ես, ինչը ծանոթներիդ ասելուց նկատողություն, խորհուրդ կամ արհամարհանք կստանաս.. Ու ամենևին էլ կարևոր չի մեկը կարդում է գրածդ թե ոչ, երևի ավելի հանգիստ կլինեի, որ օրագիրը փակ լիներ բոլորի համար ու ես ունեմ՝ ՙՙոր ոչ ոք չի կարդալու, ինչի՞դ է պետքՙՙ հարցի պատասխանը.. Հաճելի է հիշողությունները պահելը.. ու եթե թղթերը լրանալուն պես պատռում եմ հազար կտորների՝ սա չեմ կարող...

Ակումբն ու օրագիրը ոնց որ արդեն կյանքիս մի մասը դարձած լինի...
Բայց մեկ է ԱՅՆՏԵՂ ուրիշ է:roll...

Stranger_Friend
24.02.2013, 00:49
Խաղի կանոնները փոխվեցին... Հիմա ցանկությունը դարձել է ոչնչություն, ոչնչանալը՝ ցանկություն....

Հիմարություն կլինի նորից նույնը սկսելը, ավելի լավ է թող սկիզբը լինի անավարտ, շարունակությունը՝ կամովի..

Երբեք էլ սկսածս գործը ավարտին չեմ կարողացել հասցնել.. Որովհետև նպատակներն ու ցանկությունը անընդհատ փոխվում են, երազանքն է նույնը մնում...

Stranger_Friend
25.02.2013, 00:09
Ինչքան բան ունեի գրելու..... Ուր կորան չհասկաց, երևի լավն էլ դա էր... ոչինչ, քեզ հետո կպատմեմ...

Chuk
25.02.2013, 11:57
Մոդերատորական. «Օրագրեր» բաժնում քննարկումներն ու մեկնաբանություններն արգելվում են: Մի քանի տասնյակ զրուցարանային գրառումները ջնջվել են:

Stranger_Friend
26.02.2013, 11:17
երկու հականիշ բառեր, երբ երկուսն էլ վատ երևույթ է՝ տարբերություն ու անտարբերություն....

Stranger_Friend
26.02.2013, 23:12
http://hetq.am/static/videos/137.jpg

եստեղ են ասել.

Ու նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջոմ,
Խելացնոր ազատությունը և կախված անկախությունը հեղափոխության գորշ երախում...

միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում (http://www.youtube.com/watch?v=90uLSk79LzM):8...

Stranger_Friend
27.02.2013, 02:10
Փոքր էի.Ինձ հաճախ Տալիս էին հնդկացորենը (գրեչկան) մաքրեմ, երբեմն ուղղակի ինձ զբաղեցնելու համար... մաքրում վերջացնում էի, ու տեսնելով, որ մոռացել են դրա մասին , այլումինե մատուցարանի մեջ հնդկացորենի կենտրոնում անցք էի բացում, բռով վերցնում ու վերևից հատիկ հատիկ գցում, հետևելով թե ինչպես են հարվածում այլումինին, զրնգում ու նետվում տարբեր կողմեր.... Իմ խաղալիքներից մեկն էր...
Այսօր նույն վիճակի մեջ էի, միայն թե իմ կամքով էի մաքրում ու հատիկները գցելուց զարմանում, թե ինչպես էի առաջ ուրախանում այդ զբաղմունքից... ձավարի մեջ այնքան թաքնված բան կար..

Stranger_Friend
01.03.2013, 21:48
- Կարելի՞ է...
- Չի կարելի..
- Այդ դեպքում ինչո՞ւ է այն աղջիկը անցնում... ինչո՞ւ նրան կարելի է ինձ ոչ, սա է ձեր արդարությունը, ախր սա սխալ է.. եթե կարելի է բոլորին է կարելի, եթե չի կարելի դա նույնպես բոլորի համար է... կամ թողնում եք մնացածն էլ անցնեն, կամ նրանց ետ բերեք...
Բորբոքված խոսում եմ ես ու զգում, որ արդեն դիմացս մարդ չկա.. դռները փակ են, ...

Stranger_Friend
01.03.2013, 23:48
Ինչո՞ւ ինձ համար տարվա եղանակներ գոյություն չունեն......... Եթե երեկոյան չշնորհավորեին, ընդհանրապես չէի էլ հիշի, որ այսօր գարնան առաջին օրն է.... Գարնան մուտքը մարտի մեկով չի որոշվում, դա պիտի զգաս...

Stranger_Friend
03.03.2013, 00:32
Մարդիկ ապրում են հարյուր տարի ու դա քիչ են համարում.... Իսկ ես հակառակը կասեի, մարդիկ պետք է ապրեն 50 տարի, 100ը շատ է, ձանձրալի...

Ինչո՞ւ ապրել հարյուր տարի, եթե դեռ 50 չդարձած սկսում ես բողոքել, ձանձրանալ, երազել ու հիշել, միայն հիշողություններով ապրել ու կորուստներով... կյանքը պիտի իսկապես ակնթարթ տևի, չհասցնես հոգնել, չհասցնես մտածել, չհասցնես ձանձրանալ... մարդիկ 50 տարեկանից սկսում են առողջության մասին մտածել, հաճախ հոգս են դառնում, անընդհատ հիվանդանում ու ապրում հիվանդանոցներում... ինչու՞ երկարացնել կյանքն այնքան, որ ցավոտ դառնա, ձանձրալի ու տհաճ... ավելի լավ է 50 տարեկանում մարդը մի գիշեր ուրախ փակի աչքերն ու երբեք չարթնանա, չարթնանա ցավով և արցունքով... կյանքը երկար է, եթե կարճ է թվում, չես կարողանում ապրել...

Stranger_Friend
04.03.2013, 23:34
Քանի օր է միտքս չեմ կարողանում շեղել Մահվան մասին մտածելուց քիչ է, երեկ հանդիպում եմ 1000 ճանապարհ մեռնելու (http://www.copypaste.am/2013/03/03/1000-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0-%D5%B4%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-15/) գրառման:noti... Չեմ կարողանում զսպել հետաքրքրությունս ու սկսում եմ հերթով նայել այդ հավաքածուն....

Արդյունքում ինձ մոտ ոնց որ թե ֆոբիա է առաջանում մահից... Ոչ թե մեռնելուց, այլ այլանդակ ձևով մեռնելուց....Ախր մահն էլ պետք է գեղեցիկ լինի:cry2....

Stranger_Friend
05.03.2013, 23:52
....Վերջ...

http://litart.do.am/images1/15.jpg

Գոնե այս մեկը թող իմ վերջին վերջը լինի ու առաջին սկիզբը...

Stranger_Friend
07.03.2013, 21:18
Չեմ հասկանում ո՞նց կարող է ուտելը մարդու կյանքի նպատակ դառնա, այն էլ եթե ծայրաղքատության մեջ չի... Մտածել մենակ ուտելու մասին... Ու ուտելը մենակ հացը չի, ուտում են ամեն ինչ, որ թողես մարդ էլ կուտեն.... Ո՞նց կարա մարդ մեկի ձեռքից հաց վերցնի ու անիծի իրեն կերակրողին...Ո՞նց կարա մարդ իր տանից գողություն անի, իր տան անդամներից... Երևի դա առանց նպատակի ապրելուց է:8
Մեկ էլ ամենաշատը չեմ հասկանում, թե ինչպե՞ս և ինչո՞ւ են այդ մարդկանց հետ ապրում...

Stranger_Friend
08.03.2013, 21:09
Շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկներին ու հատկապես ՔԵԶ, որ իմ նման անարժանի հետ ես միշտ.... Եթե կան բաներ որոնք ես հաստատ գիտեմ, մեկը այն է, որ ինչ էլ լինի, թեկուզ ես ինքս քեզ ինձնից հեռու պահեմ, թեկուզ բոլորը ինձինց զզվեն՝ դու իմ կողքին ես լինելու, ժպտալու ես ու համբուրես... Կներես, որ երբեք չեմ ասել, բայց միշտ իմացի՝ <<Ես քեզ սիրում եմ, ՄԱ՛Մ>>....


http://www.youtube.com/watch?v=lK1KJrQFGF8

Ա՜խ, երանի թե չուշանամ....

Stranger_Friend
10.03.2013, 00:31
<<Ու սենց մի շաբաթ էլ կանցնի կգնա, մեր կյանքը կյանքը կյանքը անցնում է, մեր կյանքից է գնում հասկանում եք???.....>>

Խորենի այս տողերը անընդհատ զգում եմ... <<Ատում եմ այս կիրակիները>>....

Ընդհանրապես շատ լավն է Ոչինչ չի մնա (http://www.1tv.am/hy/vochinch-chi-mna) ֆիլմը, Խորենի դերը արտակարգ է, նրա մենախոսությունները սկզբում ու վերջում.....

Ոչ մեկիս էլ ոչինչ չի մնալու....

Stranger_Friend
14.03.2013, 00:51
Դու այն ձանձրալի մարդկանցից ես, կամ միակ ձանձրալի մարդը, որ ոչ գոհացնում է, ոչ էլ գոհ է մնում... հենց Դու Անծանո՛թ, ոչ թե Ես... ... Այն ինչ ունես՝ բանի տեղ չես դնում, ինչ չունես՝ ուզում ես, ինչ տալիս են՝ չես կարողանում վեցնելուց հաճույք զգալ.... Երևի տարածված երևույթ է, բայց միայն դու կարող ես միևնույն ժամանակ սիրես և ատես, ցանկանաս բայց զզվես, ունենաս և չունենաս.... Չգիտեմ... Էլի իրենք եկան, գնացին, մեր միջով անցան ու ոչ թե ինձ վնասեցին, այլ քեզ... Շատ լավ գիտես, որ քո վերքից ես ավելի եմ ցավում... Ու քո հարցը էլի նույնն է՝ <<ախր ինչի՞>>... Ու ետ հարցը ոչ թե պատասխան չունի, այլ՝ հարցնող....
Տաս, քսան, երեսուն... հաշիվը կորցրել եմ, էլ գրված թուղթ չի մնացել, ոչ ոք չի մնացել... Ապրելու ձևեր էլ եմ հորինել՝ օրինակ ամբողջ կյանքում մտածել կամ ընդհանրապես չմտածել, ոչինչ չանել՝ քնել կամ երբեք չքնել... Ո՜չ, ես սրանք քեզ չեմ առաջարկում, ոչ էլ պատրաստվում եմ ինքս փորձել, բայց հետաքրքիր կլիներ չէ՞ վերջում... Մեռնելուց նույն զգացումը կունենայիր, ինչ բոլորը՝ ոչինչ չէիր հասկանա...
Մեր օրագիրը լեզու ունենար, հաստատ ինքն էլ զզված կլիներ մեր բողոքներից... ինչ արած՝ փախչելու տեղ չունես: Դու կմնաս, բայց հաստատ գիտեմ, որ շատ չանցած ես եմ քեզնից փախչելու: Դու դառնալու ես մի հիմար Անծանոթի օրագիր ու եթե հանդիպեք՝ իսկ դա անխուսափելի է, դու ինձ չես ճանաչի, իսկ ես կարմրած, վախեցած հայացքով կկարդամ քեզ ու կժխտեմ իմ գիշերվա զառանցանքները....

Օրագիրն անցողիկ է: Վախենում եմ այն օրից, երբ քո գոյությունը կհերքեմ ու ինքս կհեռացնեմ քեզ ինձնից, Անծանո՛թ.....

Stranger_Friend
14.03.2013, 23:24
Երբ չեն կատարում իրենց պարտականությունը, կամ թեկուզ ուրիշի ցանկությունը, չգիտես ինչի առաջանում է բուռն խղճահարություն, հաճախ անտեղի ու անիմաստ, հաճախ ցավեցնող ու խղճուկ.... Եվ խիղճը մաքրում են հաշվի չառնելով, որ ժամանակին չարածը ներկան չի ընդունում... Ու եթե ժամանակին չես արել, ավելի լավ է ընդմիշտ լռես ու մոռանաս, քան հիշեցնես, խայտառակես հենց ինքդ քեզ՝ քո ընդունած <<խեղճ օբյեկտի>> աչքերում....

Stranger_Friend
16.03.2013, 20:24
Կներես Անծանոթ, քեզ որոշ ժամանակով պիտի թողնեմ այստեղ ու հեռանամ.... դու ինձ պարապելուն շաաատ ես խանգարում, ստիպված եմ....

Քննություն, քննություն, քննություն....







Տեսնո՞ւմ ես... ես էլ եմ դավաճան.....

Stranger_Friend
18.03.2013, 23:46
Խաղում ամենադժվարը ոչ ոքի գրանցելն է, բայց ամենահեշտ խաղաղությունը դրանից հետո է լինում....

Խաղում ամենահեշտը չեզոք դիրք բռնելն է, բայց վերջում ամենադժվարը չմասնակցածների համար է լինում...

Խաղում ամենահեշտը բեմահարթակը լքելն է, բայց հաջորդ խաղում ամենադժվարը ամոթով նայելն է լինելու...

Խաղում ամենադժվարը մինչև վերջ պայքարելն է, բայց ամենահպարտ հայացքը եզրագծին հասածն է ունենալու...

Ու ամենահեշտը դժվար ու հեշտ որոշելն է... Ամենադժվարը՝ հեշտի ետևից չընկնելը...

Stranger_Friend
22.03.2013, 21:35
Ողջ օրը ինչ-որ բան էի փնտրում..... զգում եմ, որ ինչ-որ բան պակասում է կամ սխալ է.....

Երևի նախ պիտի պարզեմ ինչը և որտեղ ..... նոր փնտրեմ....

Stranger_Friend
24.03.2013, 15:44
Ինչ վատ է, երբ մի բանի վրա տանջվում ես, տանջվո՜ւմ և վերջին պահին շուտ ավարտելու ձգտումով փչացնում ես մանրակրկիտ գծագրած հիանալի ծրագրերը.....

Ու մտքում պատկերվածը մնում է կատարյալ, ստեղծածդ՝ հիմարություն....

Stranger_Friend
25.03.2013, 22:18
Մի մարմնի մեջ երկուսը լինելը շատ ավելի բարդ է, քան պատկերացնում էի.
Բայց ես կկարողանամ, գիտեմ որ ուժերս հերիք են, բայց վախենում եմ, որ մի օր ինքս կձանձրանամ իմ խաղից, իմ ձեռքով կջնջեմ բոլորը....
Մի օր Անծանոթը կդառնա հարազատ, Բարեկամը՝ օտարական... Մի օր Անծանոթին կսիրեն, Բարեկամին՝ կմոռանա... Կամ գուցե հակառակը...
Մի օր մեկը կպարտվի՝ բոլոր խաղերի օրենքն է.... Դեռ չեմ որոշել ում կողմից եմ, բայց գիտեմ խաղի ավարտի մեկնումեկը կմեռնի...
Անծանոթը կսպանի Բարեկամին, կամ Բարեկամը կսպանի Անծանոթին... Որն էլ լինի ես կիսատ կմնամ...

<<Ամեն ինչ մի օր լո՜ւռ կվերջանա>>,,,,

Stranger_Friend
27.03.2013, 23:49
Եթե մեկն ինձ ապացուցի, որ ինքը սովորել է, կատարելագործվել, ինքնադաստիրակվել առանց որևէ մեկին որևէ բանում նմանվելով կամ կրկնօրինակելով, ես պատրաստ եմ գոռալ, որ հիմար եմ, որովհետև իմ մեջ փորձում եմ դաստիրակել այն հատկանիշները, որոնք ինձ գրավում են մեկ ուրիշի մեջ....

Stranger_Friend
29.03.2013, 01:56
Դու խոստացել էիր այն, ինչ ինձ պետք էր, մոռացար...
Դու անում էիր այն, ինչ երազում էի, անցավ...
Ես ամեն ինչ արեցի, դու չտեսար...
Ես ամենինչ նվիրեցի, նշանակություն չուներ...

Իսկ հիմա ներիր, որովհետև ինձ համար ընկերությունը նոր և հին չի լինում, մոտիկ- հեռու չի լինում, անցողիկ չի լինում...
Կամ լինում է, կամ չի լինում....

Մենք պիտի ամենալավ ընկերները լինեինք՝ ԱՆԿ. .....

Ես առանց ասելու ներեցի, մոռացա.... դու ասեցիր ներում եմ, չմոռացար....

Stranger_Friend
29.03.2013, 20:16
***

Stranger_Friend
29.03.2013, 20:19
*****

Stranger_Friend
30.03.2013, 00:47
Դե այո, ես եղանակի զգացում չունեմ.... ուզում է ամառ լինի, ուզում է ձմեռ... իմ տրամադրությունը այնքանով է կախված եղանակի հետ, որ երբ մրսում եմ, չեմ կարողանում ամբողջովին կենտրոնանալ.....իսկ այդ ձյունն ու անձրևը ոչինչ չեն փոխում, բացի գլխիս հարվածելուց ու ստիպելուց, որ մոռանամ ինչ էի մտածում.... Տաք ամառը չի թողնում զբոսնել, իսկ քամին պարտադրում է քեզ ճանապարհը....

Ես սիրում եմ գարունը, որովհետև զով եղանակ է, ոչ տաք է, ոչ ցուրտ... որովհետև արևը չի ծակում, այլ ջերմացնում է, որովհետև քամին ու արևային անձրևը ակամա ժպիտ են առաջացնում....... Ես սիրում եմ ձմեռը, որովհետև անիմաստ քայլելուց կարող եմ ձեռքերս զբաղեցնել մի սառը ձնագնդիկով ու կթվա, թե այն տաքացնում է.... Սիրում եմ ամառը, որովհետև կարիք չի լինում մտածել ցրտի մասին, թեթև ես զգում քեզ և մարմնով և մտքով.... Սիրում եմ աշունը իր անձրևի ու մեկ մեկ էլ սառը քամիների համար, դրանք ավելի երազկոտ են դարձնում....

Մեկ է եղանակները քեզ խելոք կամ հիմար չեն դարձնում....

Stranger_Friend
01.04.2013, 21:52
- Դե արագ, ավելի արագ..

- Հերիք է, վտանգավոր է...

- հենց դա է իմաստը, երբ վտանգ կա, ապրելու ցանկությունը մեծանում է...

- Ինչ է քեզ դա պակասո՞ւմ է...

- Դա քեզ էլ է պակասում, չես զգում...

- Բայց եթե մի բան պատահի, էլ ո՞ւմ է պետք այդ ապրելու տենչը....

- Ինչ է, վախենո՞ւմ ես... սա՞ է քո արագություինը...

- Ոչ, ոչ մի արագ... հերիք է...

- Արա՜գ...

- Ասեցի ոչ, հանգիստ թող ինձ...

...........

- Հե՜յ, ձայն հանիր... խնդրում եմ.... Արագությո՞ւն ես ուզում, լավ...

- Այ այդպես....

- Իսկ հիմա՞...

- Հիմա լռիր և լսիր...

- Ինչը՞...

- Արագության ձայնը....

- Հաճելի է...

- Վախն անցնում է, վայելիր....

..........

- Սպասիր, ինչ է մոռացե՞լ ես....

- Այո...

- Ինչո՞ւ չհիշեցրիր...

- Ինքդ չուզեցիր...

- Դա մի քանի վայրկյան էր, իսկ հետո՞, իսկ հիմա ի՞նչ է լինելու....

- Հիմա ավելի բարձրացրու արագությունը ու մոռացիր....

- Վատ է լինելու....

- Ավելի արագ.... ավելի վատ էլ կլինի....

Stranger_Friend
02.04.2013, 01:11
Երեկվա փոխարեն

Կներես Հ.Կ., քեզ մոռացել էի... չգիտեմ, մեկ մեկ ինձ թվում է դու պիտի ներողություն խնդրես...

Քո հետ էլ էի նույն խաղից խաղում ու ինձ թվում էր պարտվեցիր, բայց հետո հասկացա, որ ես չեմ ուրախանա այդ հաղթանակից, ես ուզում եմ որ միշտ խաղանք ու քո տեղը սկսեցի անել քայլերըլ... Բայց չգիտես ինչու խաղի ժամանակ ինձ թվում է, որ ուզում ես պարտվել, դիտավորյալ, իսկ խաղից հետո ինձ համոզում են, որ այդպես չէ...

Եզակի դեպք է, դու ես սկսել այս խաղը, դու ես հաշվում իմ քայլերը.... Գիտեմ դու ոչինչ չես փոխի, ամեն ինչ իմ ձեռքում է, հենց իմ ու երբ ուզում էի խաղն ավարտել, մեկն ինձ հուշեց՝ շարունակիր...

Ինքդ էլ զգում ես, որ հետաքրքրությունը կամաց կամաց մարում է... ուզում եմ հավատալ, որ դու դա չես ուզում ու սպասում ես իմ քայլին ոչ թե տագնապով այլ սիրով... Ինքս եմ սովորեցրել, որ առաջին քայլն իմն է, ու յուրաքանչյուր պահի ես կհաղթեմ, եթե դու ոչինչ չանես, եթե ես ոչինչ չանեմ... Ամեն ինչ ինձնից է կախված, դու երևի միակն ես, որ քիչ թե շատ համոզված եմ դրանում...

Այս անգամ հերթը քոնն է, կսպասեմ, բայց չեմ կարող խոստանալ որ ինքս չեմ հուշի քայլդ....

Stranger_Friend
03.04.2013, 01:23
Արժեր փորձել, թեկուզ համոզված լինելով, որ վատ է... (խճճվել եմ այս փորձերի ու խաղերի մեջ, բայց գիտեմ, որ նույնիսկ մեկ վայրկյան զգոնությունս կորցնեմ խաղերը կավարտվեն ու կսկսի շատ ավելի լուրջ պատերազմ...)

Սխալվել եմ.
Արդարացում ունեմ՝ <<ես էլ կարող եմ սխալվել>>.. Միայն չգիտեմ, թե ում եմ խաբելու, բայց միշտ պատրաստ է այդ նախադասությունը խլացնելու ներսից ինչ-որ մի ձայն (Անծանոթի ձայնը)...

Բոլորդ լսեք՝ -Ես էլ եմ վատը, -լսե՛ք, հիշե՛ք, օգտագործե՛ք և կրկնե՛ք...

Սխալվել եմ, շա՜տ,- բայց դա փորձ էր, փորձ էր փորձելու ինձ... սխալվեցի, ընդունեցի, բայց չօգտվեցի՝ կրկնեցի...

Հասկացել եմ, հասկանում եմ, բայց չեմ հավատում...

Կարևորը վստահել եմ, վստահել եմ նրան, ում վստահում եմ միշտ, նրան ով ինչքան էլ վատը լինի (լինեմ) սիրում եմ (սիրում է)... վստահել եմ ինձ՝ (իմ Անծանոթին)..

Իսկ նա գիտի, գիտի ինչ ասի, որ ես գլուխս կախեմ, որ ես խոստովանեմ, հավատամ, մոռանամ, ափսոսամ..Բայց չթուլանամ...

Լուռ է....

Stranger_Friend
05.04.2013, 23:43
Ճանապարհ միշտ էլ կա...... աջ կամ ձախ, վերև կամ ներքև...

1.ներքևը ամենասխալն է, կընկնես...

2.Վերևը ամենադժվարը՝ կսայթաքես...

3.Աջ ու ձախի միջև ընտրությունից էլ միշտ քեզ կթվա սխալվել ես...

Հիմա աջ և ձախ կողմերը փակ են՝ չգիտեմ էլ դա վատ է, թե ընտրությունս հեշտացնում է... ներքևը՝ ես եմ փակել... բարձրանալ՝ վերևում մեծ վտանգ կա.....

Ճանապարհ չկա, ընտրություն չկա... մի տարբերակ կա՝ բարձրանալ և էլի բարձրանալ... մինչև ե՞րբ, որտե՞ղ.. մյուս կողմից ընտրություն չունենալը լավ է, չես զղջա, չես ափսոսա, միայն կքայլես դեպի անորոշությունը, անակնկալները...

մարդիկ սպասում են հրաշքներին, իսկ հրաշքները պետք է անսպասելի լինեն... դրա համար էլ հրաշքներ չկան...

կան մարդիկ, որոնք շատ բան են կարող և միևնույն ժամանակ անզոր են և կաս դու, որ այդ մեծ մարդկության մեջ քո դերն ունես, քո կյանքը, քո յուրահատկությունը...

ուրեմն միշտ առաջ...


http://www.youtube.com/watch?v=YRn4uLPLdkM

Stranger_Friend
07.04.2013, 02:00
Առանց նվերի (իրական պատճառը չգիտես) , առանց խոսքերի ( նույնպես պատճառը չգիտես ), ժպիտով, բայց տխուր տոնով (չես հասկանա ինչու ) , ուրախությամբ ( ինչպես տեսնում ես) շնորհավոր մա՜մ...

Ոչինչ չեմ մաղթում (շատ եմ ուզում ինքդ զգաս), միայն մի բան կասեմ .

- Կփորձեմ ավելի շատ հասկանալ քեզ, կամաց- կամաց կլրացնեմ բացթողումներս (միայն թե հասկանաս)...

Իմ և քո շատ սիրելի տխուր երանգով երգերից մեկը. շատ բան է հիշեցնում ու վախեցնում (լավ է, որ չես հասկանում)...


http://www.youtube.com/watch?v=v_9WIiuHZZ4

Մա՜յր, ամեն օր ինձ մայրություն ես անում,
Բայց քանի՞ օր ես քո զավակը եղա...



Իմ հերթական չասված նվերը քեզ ... մի օր կհասկանաս...

Stranger_Friend
09.04.2013, 01:23
Մարդիկ կան, որ մեզ վնասում են, վիրավորում... Այդ վերքը անցնում է, բայց ձեռք ենք բերում <<պաշտպանական ռեակցիա>> և նույն ձևով այլևս չենք վիրավորվում՝ գոնե որոշ ժամանակ:

Առաջին հարվածը ինձ տվեցիր դու՝ Մ.Կ. (անունդ կատու եմ դրել): նույն տարիքի էինք՝ ես երեխա էի (էլի Նապաստակ) , դու` շատ խորամանկ (ախր գիտեի) : Դու երևի իմ առաջին մտերիմ ընկերուհին էիր՝ ում շատ լավ եմ հիշում ու առաջին դավաճանությունը քեզնից ստացա (ախր փոքր էինք) :Մեկ է` չեմ հասկանում, թե դու ինչպես կարողացար: Ես նույնիսկ հիմա չեմ կարող նման կերպ, իսկ այդ ժամանակ ընդամենը հինգերորդ դասարան էինք... Ինձ մի վայրկյան հանգիստ չէիր թողնում, ոնց որ կատուն՝ ինչքան էլ կերակրես, կմլավի: Իմ հացը քեզ էի տալիս, ինձ ոչինչ չէի պահում (բացի մի բանից.) , դու էլ անընդհատ ուզում էիր, պահանջում.. Խորամանկ աչքերով խիղճս էիր շարժում, ստիպում էիր հավատայի: Հավատացի, մի անգամ կասկածելուց հետո հավատացի:

Ո՞նց ինձ համոզեցիր, զարմանում եմ, մինչև հիմա զարմանում եմ ու քիչ է մնում ինքս ինձ մի լավ հարվածեմ, որ հանկարծ չկրկնվի: Ինձ չեմ ների դրա համար, հետո ինչ որ փոքր էի.. Չնայած գիտեմ, որ քեզ համար նշանակություն չուներ այն, ինչ ինձ էի վերաբերվում: Քեզ համար կատարվածը ոչինչ էր (հաստատ չես էլ հիշի), ինձ համար` մեծ դավաճանություն քո կողմից:

Խոստացար, տասն անգամ խոստացար, երդվեցիր.. Մի՞թե քո խոսքը այդքան էժանագին է (չգիտեի) : նապաստակն էլ իր խոցելի տեղն ասեց, այն ժամանակ ամենախոցելի տեղը: Բայց կատվի համար ի՞նչ նշանակություն նապաստակի վիճակը, ինչի՞ն էր պետք նապաստակը (Չէիր հասկանում, որ քեզ պետք եմ, ավելի լավ)...

Ու առանց մտածելու հարվածեց, ծիծաղելով, ուրախանալով ու ուրախացնելով... Մի բան չգիտեր կատուն, որ իր չանչերը կարճ են` կարյունոտեն Նապաստակի մաշկը, ուժեղ կմռմռա, բայց չի սպանի, լուրջ վնասվածք չի տա, ուղղակի նապաստակը կտեսնի կատվի թաքուն պահած չանչերը... Տեսա, ես էլ կատակով ընդունեցի, ծիծաղելով: Չանչերը կարճ էին, բայց խոցելի տեղը հայտնի էր, պետք էր թաքցնել: Թաքցրեցի, նույնիսկ ջնջեցի՝ սպիտակ մորթիով ծածկեցի այնպես, որ ես էլ հիմա չեմ գտնի...

Նապաստակը ոչ չանչեր ունի, ոչ ժանիքներ, ոչ էլ եղջյուրներ.. Նրա պաշտպանվելը փախուստն է... Ծածուկ փախա, կամաց- կամաց, չնկատեցիր էլ, ես էլ ինձ չմատնեցի, (զարմանում եմ ոնց կարողացա)..

Հիմա դու երևի քո <<կատվանոցում>> ես` ընկերներիդ հետ ու չես էլ հիշի փոքր նապաստակներից մեկին... Բայց դու ինձ մեծացրեցիր, հասկացրեցիր կատվի կերպարը, ցույց տվեցիր կատվի աչքերը, հնարքները: Ու հիմա ես գիտեմ նրանց, էլ չեմ սխալվի երևի... Շնորհակալ եմ..

Ես քեզ տեսնում էի այնպես, ինչպես ես էի՝ Նապաստակ: Տեսնես դո՞ւ էլ էիր ինձ քեզ նման տեսնում՝ Կատու, դրա համար այդպես արեցիր: Բայց ես քո թույլ տեղը չասեցի՝ (խոստացել էի), պահեցի, նույնիսկ չթողեցի հարվածեն (այն, ինչ քեզնից էի սպասում)...

Անցած բան է, կարևորը կենդանիների մի տեսակին էլ ճանաչեցի՝ Կատուներին...

Stranger_Friend
11.04.2013, 22:08
Այսօր որքա՜ն նոր կյանքեր ծնվեցին ու որքա՜ն կյանքեր ավարտվեցին...

Մի կողմում նորածնի զարմացած, շփոթված աչքերը, ոչինչ չհասկացող լացն ու նոր ձևավորված փոքրիկ ուղեղում բազում հարցեր... Մյուս կողմից կարոտով, լացող աչքեր, գիտակցված տառապանք, ցավ, նույն ապուշ հայացքը և վերջին հառաչանքներ... Կյանքի պայքար...

Իսկ նրանց մեջտեղում հարյուրավոր դեմքեր՝ տխուր կամ ուրախ, փողոցում քայլող <<կենդանի պատմություններ>>: Իրենց հոգսերն ունեցող անտարբեր հայացքներ... Յուրաքանչյուրն իր մտքերով շտապում է կամ զբոսնում, հիշում անցյալը կամ ծրագրում ապագան...

Անտարբերությունը սպանում է:
Սիրտս մի կողմից ուրախությունով, մյուս կողմից ցավով լցված քայլում եմ ու որքան շատ եմ բախվում այդ անտարբեր հայացքներին, այնքան իմ անտարբերությունն է մեծանում նրանց հանդեպ: բոլորն իրենց հոգսերով (ինչպես ես) ուզում են մնացածն էլ տարվեն իրենց մտքերով (ինչպես ես) ... Ոչ ոքի չի ուրախացնում իրենցից ոչ շատ հեռու գտնվող նորածինը, որին հազիվ փրկեցին խեղդվելուց: Ոչ ոք չգիտի թե ինչ էր կատարվում մի ժամ առաջ, ինչպես էին իրար խառնված փրկում փոքրիկին... ոչ ոք չի մտածում այն փոքրիկ ուղեղների, նոր աշխարհ եկած մեզ նման կյանքերի մասին...

Եվ նույնպես այն հոգևարքի մեջ գտնվող մարդկանց, անհույս ու առաջին հայացքից ոչինչ չհասկացող, ապրելու տենչով մարդմանց մասին...

Ողեղումս մեկ նորածինն է իր համար հանգիստ քնած, ով դեռ չգիտի իրեն ինչ է սպասվում, ով չգիտակցելով իր շուրջը ժպիտ է առաջացնում... Մեկ էլ գրեթե նույն ժամանակ իր վերջին վայրկյաններն անցկացնող մարդը, ով աչքերը խոշոր բացել նայում էր ուղիղ վրաս, ապուշ հայացքով: Քիչ հետո աչքերը փակեցին՝ հավերժ (վերջինն ինձ տեսավ) ....

մահացողների սենյակից ծննդատուն մի հարկ է բաժանում...կյանքից մահ մի քայլ է...

.....................................................

Երկիրը ոչ թե կլոր է, այլ բուրգ... մի մասը գագաթից իջնում է, մի մասը հիմքից բարձրանում, մի մասը մտնում է մեջը, մյուս մասն էլ կողքով թափառում... Մի ընդհանուր բան կա՝ բոլորն էլ մի օր ծնվում են, մի օր մահանում...

<< Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով....>>
.................

Stranger_Friend
14.04.2013, 16:45
Ինչ ուզում է լինի, այս անգամ առաջին քայլ չեմ անի... ինչո"ւ պիտի ես անեմ, երկրորդն էլ չեմ անելու...

Այս անգամ խաղ չեմ սարքի (ինչպես անցած անգամ արեցի) ... թող մի անգամ էլ ափսոսմ, որ չարեցի... մեկ է վերջում նույնն է ստացվելու...

Անցյալիս սխալները վերադարձել են, որ ուղղեմ.... ուրիշ հնարավորություն չի լինի....

Անցյալը կանչում է, քամու հակառակ ուղղությամբ լողալը դժվար է (բայց ոչ անհնարին)....

Ինչ ուզում է լինի, <<մարդակերների>> կղզին երկրորդ անգամ ոտք չեմ դնի...




Ատում եմ կիրակիները... հանգստությունս գողանում են... ետ բերեք իմ լռությունը...

Stranger_Friend
16.04.2013, 00:16
չպետք է անեյի, չպետք է ասեյի, չպետք է ցույց տայի՝ ինչպես առաջ....

Հատկապես, որ գիտեյի չեք հասկանա, գիտեյի, որ բառեր չեմ գտնի բացատրելու... ամեն ինչ իզուր էր...

Միգուցե ե՞ս եմ սխալ, որ ուզում եմ փոխել, միգուցե ե՞ս եմ մեղավոր, որ հիմա փոխելու կարիք կա...

Այո, ես եմ մեղավոր... ես սխալ սկսեցի, հիմա փոխելն արդեն երկար ու ծախսատար աշխատանք է... քանդել մինչև հիմքի առաջին շարքը՝ արդեն կառուցված շենքի...

Ես անզոր եմ՝ ես եմ այդպես ուզում... ոչինչ, թող այս շենքում բնակվի ինչ երևույթ ուզում է... ես նոր տուն կառուցելու ծրագիրն եմ պատրաստում, ազատ տեղեր շատ կան...

Այս մի շենքն ինքն իրեն կփլվի, որովհետև հիմքը թույլ է, արդեն դղրդում է....

Ինքս ինձ տված խոստմանը տեր կլինեմ, չեմ խառնվի....

Stranger_Friend
19.04.2013, 00:01
հաղթեցի՜... ավելի ճիշտ՝ հաղթահարեցի, անցա հաջորդ փուլ... կարևոը չավարտվեց...

Ո՛չ պարտություն, ո՛չ էլ մեդալներ՝ հենց սա էլ ուզում էի....
Հաղթանակը թեթև բան է՝ նրան հասնելու ուղին շատ ավելի հետաքրքիր է, պայքարող ուժը անփոխարինելի զգացում է՝ որը վերանում է հաղթանակը շնորհվելուն պես ու դատարկության զգացում է պատում... Ինչ լավ է, որ ինձ երկար չթողեցիք այդ դատարկության մեջ և նորից ինձ դիմադրողի դերը տվիք...

Պաշտպանվողի հաղթանակը երջանկություն է, պարտությունը՝ ուղղակի ցավալի... Իսկ գրոհողինը երջանկություն չի բերում. հաղթում է՝ սովորական է, պարտվում է՝ մեծ դժբախտություն... վայելքի զգացումը չկա...

Դե ուրեմն եկեք սկսենք նորից՝ առանց հանգստի, առանց շտապելու և առանց փոփոխությունների.... Թող այսպես էլ մնա՝ ես սահմանից հեռու լինեմ... Այս մի փուլը միգուցե ավելի բարդ կլինի, բայց ավելի պարտավորեցնող (այս անգամ պարտվելու մասին մտածել անգամ չի կարելի) ... Սպասում եմ կրակոցին, որ վազքը սկսվի՝ միշտ պատրաստ....

.................................................

Դեռ երբեք առավոտյան սիրտս այդքան ուժեղ չէր բաբախել՝ շունչս կտրվում էր. Նույնիսկ ինձ թվաց ամբողջ տունն է դղրդում ամեն թակոցից.... Զգում էի, որ երազումս պայթող ականները, փուլ եկող շենքերն ու այրվող բնությունը չեն կարող չազդել առօրեայիս վրա...
Ամեն ինչն էլ իմ վրա անդրադարձավ՝ ներսից պայթում էի, հոգիս այրվում էր, հույսերս էլ փուլ եկան... Հաղթահարման եզրագիծն այսպես վտանգավոր չէի պատկերացնում...
Մի պահ էր միայն... ամեն ինչն էլ վերակառուցվեց հին հիմքերի վրա՝ կարևորը դիմադրությունն ընտրեցի....
Ընդամենը պետք էր մաքուր օդ ու մի խորը ներշնչում.... Կարող ենք սկսել նորից...

........................................

Ուրախ եմ, որ հասկացար ամեն ինչ: Սկսում եմ փոխել կարծիքս, որ ինձ չես ճանաչում, չնայած դեռ նեղացած ես. Աննա...

Stranger_Friend
21.04.2013, 01:37
- Ինչո՞ւ առաջ չես շարժվում... չեմ հասկանում, ի՞նչն է պակասում քո մեջ...

- երևի Համարձակությո՞ւնը...

- Ոչ, համարձակություն չունենալու դեպքում ուղղակի չէի անի...

- Ո՞ւժը...

- Չեմ կարծում. Եթե ուժ չլիներ, դանդաղ ամեն ինչ չէի ծածկի և նորից փորեյի...

- Վճռականությո՞ւնը... միքուցե համոզված չես, որ ճիշտ է....

- կրկին ոչ. դա չի խանգարողը...

- կարծում ես ճանապարհը փա՞կ է, ինչպես անցած անգամ...

- Այս անգամ նախորոք ստուգել եմ, պիտի որ բաց լինի...

- Կրկին բացառվեցին բոլոր հեշտ լուծվող տարբերակները, մնաց ամենաանցանկալին՝ Վախը...

- Վա՜խ... ամեն ինչն էլ՝ համարձակությունը, ուժը, հաստատակամությունը, ստուգումները վախի արդյունքն են..... բոլորի տակն էլ՝ սառցաբեկորի հիմքում վախն է թաքցված...

- Ինչի՞ց ես վախենում...

- Որ մի օր էլ փորձելու հնարավորություն չունենամ, որ մի օր չկարողանամ պատռել այն էջերը, որոնց վրա թեկուզ մի վրիպակ տեսնեմ... Որ մի օր այդ վրիպակներից կազմվի ամբողջական պատմություն... Որ դատարկ էջերը ավարտվեն ու մի օր ստիպված լինեմ կյանքս շարունակել աջ ու ձախ կիսատ թողած, մոռացված թերթերի վրա... և վերջապես վախենում եմ, որ մի օր այդ բոլոր թերթերը կգտնվեն ու կհավաքվեն մի թղթապանակի մեջ՝ մի վերնագրով...

Բոլորն էլ վախ ունեն, այն բոլոր պատճառները՝ չեմ ուզում, չեմ կարող, չեմ անի, համոզված չեմ... բոլորն էլ վախը ծածկելու համար են... իսկ ինչ է, դու չե՞ս վախենում...

- Վախենում եմ... Քեզնից եմ վախենում՝ քո սխալներից...

- Կանցնի՜...Դու միայն վստահիր...

Stranger_Friend
22.04.2013, 01:30
http://www.youtube.com/watch?v=41GBao9yPkE

Դու դեռ կքայլես լուռ ու մունջ, օտար

Եվ որսից փրկված մի գազանի պես,

Գորշ հայացքների պատնեշի միջով,

Ոտքի տակ ոչինչ, երկնքում ցանցեր և աղոտ հույսե՜ր...


Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վարկյան

Քո ուսից գցիր բեռն հիշողության,

Երկինք նայելիս լույսով ողողված

Եվ էլ մի՛ կանչիր « Ո՞ւր էիր Աստված » ...

Stranger_Friend
23.04.2013, 00:02
Անցնենք առաջ.

Կենդանիների բոլոր տեսակները դեռ չուսումնասիրած, ի հայտ է գալիս նոր ցեղատեսակ՝ Մարդը.

Մարդու մեջ կարելի է տեսնել ցանկացած կենդանու, նրա մեջ կա ամեն ցեղատեսակից որոշ չափով՝ ըստ այդ հարաբերության էլ տարբերվում են իրարից...

Մարդիկ ամենավայրի կենդանիներն են... երևի բնության մեջ ամենաավելորդը...

Բայց ամենահետաքրքիրը... բանականությունը, մտածողությունն ու երևակայությունը միշտ նորովի բացահայտում է նրան...

Մարդն անսահման կողպեքների հավաքածու է, որոնց բանալիները թաքնված են ամենուր... չնայած դրան, հաճախ շատ քիչ բանալիներ են ընդգրկվում գտնվածների ցուցակում՝ մեծերն ու անկարևորները...

Ամեն ինչ կախված է կողպեքների տիրոջից... մեծ մասամբ նա է որոշում, որ բանալին ով գտնի (հնարավոր է նաև բանալին ձեռքումդ մնա՝ կողպեքը չգտնես.)...

Այս էակները միակն են, որ կարող են հոգիդ թունավորել, բուժել կամ գրեթե ազդեցություն չունենալ վրադ (տարբերակ. գ)

Կարող են նաև սպանել (կենդանիներն էլ են կարող, բայց նրանք սպանում են միսն ուտելու համար՝ ողջ մնալու համար.) , ինքնասպան լինել (սպանելուց հետո երկրորդ աններելի հանցանքը)....

Սակայն մարդը նման է կենդանիներին (փոքր տարիքում հավատում էի, որ մարդիկ մահանալուց հետո դառնում եմ այն կենդանին, որի նման ապրել են). ... Գոյության պայքարի մեջ են միշտ...

Իսկ տարբերվում են իրենց շատ անհասկանալի մտածելակերպերով ու երևակայություններով...

Երևակայությո՜ւն... ահա թե ինչն է մարդու կյանքի աղբյուրը.... երևակայությունով է ծնվում այն ամենն, ինչն անկարելի է շոշափել... դա է դժվար իրավիճակներիդ հեշտ լուծումներ գտնում ու պարզ կյանքդ խճճում...

......

Ապագան ... Ապագայի շնորհիվ թե պատճառով նախկին բոլոր ծրագրերս ջուրն են ընկնում.. հաշվարկներս խառնվում են իրար ու այն, ինչ պետք է ու պարտավոր էի (ինքս իմ առջև) անել` տվյալ տեղում, տվյալ պահին, ետ են ընկնում հետին պլան, մոռացվում են... Ապագան է ստիպում անել այն, ինչն արգելված էր մինչև մուտքի դուռն անցնելը... Բայց ամեն դեպքում հենց Ապագայի շնորհիվ եմ սկսում ճանաչել մարդկանց նոր տեսակներին... կարևորը, որ Ապագան ապագայում վնասակար չլինի...

Շնորհակալություն Ապագային....

Stranger_Friend
26.04.2013, 22:36
Ներքին ձայնս ճիշտ այն գիտի, ինչ ես... Ոչ մի բան ավել կամ պակաս: Ուղղակի նա ինձնից խելացի է, ինձնից լավ է մտածում, տրամաբանում և տարբեր հանգամանքներում ճիշտ կանխատեսումներ անում...

Բայց ես այդքանը հասկանալու խելք չունեմ, որ իրեն լսեմ....

Stranger_Friend
28.04.2013, 22:47
Պարտվեցիր, Աննա. (Գիտե՞ս ինչու եմ քեզ Աննա ասում: Հիշո՞ւմ ես, որ առաջին օրվանից անունս գիտեիր՝ չիմացա որտեղից, ինչ-որ դրվագներ էիր պատմում, որ ինձ տեսել ես, էլի ենք հանդիպել, քեզնից ինչ-որ տեղ եմ հարցրել առաջին օրերին: Քո ասած օրը այնքան լարված եմ եղել, մեծ իրարանցում էր, ում ինչ պատահի՝ հարցնում էի: Նույնիսկ պատմում էիր, թե ինչպես էի հագնվել: Խոսում էիր, հարցեր տալիս, իսկ ես անունդ չգիտեի, վախենում էի հարցնել, մտածում էի ասած կլինես: Վերջը խոսաքցության մեջ չկարողացա անունդ կորզել, ու քեզ անվանեցի Աննա: Զարմացար, անունդ ուղղեցիր, բայց հաջորդ օրերին դեռ Աննան էիր ինձ համար, հազիվ կարողացա քո իսկական անունը ուղեղումս տեղավորել):

Գիտե՞ս ինչու պարտվեցիր, որովհետև հաղթանակը միշտ միակողմանի է` այս անգամ սլաքը հակառակ կողմում կանգ առավ: Ճիշտ կլինի ասեմ` պարտվեցինք, թեև ես ոչ կողմ էի քո քայլերին, ոչ էլ մասնակցում էի: Ուղղակի քո կողմից էի, դրա համար էլ իրար հետ պարտվեցինք:
Ոչինչ, մի անգամ էլ կհաղթենք, բայց վախենամ ոչ թե հաղթենք, այլ հաղթեմ կամ հաղթես: Այդ բաժանման հեղինակը ես չեմ լինի (երևի) , ես պատճառ չունեմ, իսկ դու կարծես պատճառներ ես սկսել փնտրել: ինչևէ, ես քո կողմից կլինեմ, եթե իհարկե՝ դու դա ցանկանաս:
Չեմ ուզում մտածել, որ չես ուզում իմ խաղի դիտորդը դառնալ, չես ուզում պարտության դեպքում կիսել << ավարը >>: Երևի այդպես ավելի լավ կլինի, պատասխանատվությունից որքան հեռու, այնքան լավ.

Որոշումը քոնն է: Չէ, սա խաղ չի, ուղղակի պատասխանիր` << այո >> կամ << ոչ >>: Պատասխանիր, առանց բառացի հարցս լսելու:

........................................................


Որ ծրագրեր կազմելուց քննարկեի ոչ միայն հնարավոր, այլ նաև անհնար թվացող տարբերակները, միգուցե ընդհանրապես ծրագիր չկազմեի: Բայց դե ինչ արած, եթե թուղթը դրոշմված է, պետք է ինքնահրամանը կատարվի, ինչքան էլ անհնար թվացողը հիշողություն դառնա:
Կարևորը այս մի դասից էլ հասկացա, որ պետք չէ նույնիսկ քո քայլերը կազմակերպես՝ համոզվելով, որ գործելու ես: Պահի մտքերը միգուցե ավելի անմշակ են, անմիտ, սխալ, բայց հենց դրանք են կարևորը, դրանք են իրականություն դառնում: Երևի պետք է նախ սկսել մտքերի վրա որոշակի կառավարում ստեղծել, չգիտեմ...

...........................

Այսօր մի շատ կարևոր բան էլ զգացի: Զգացի, թե իկնչպես է կողքս կատարվող որոշակի գործողություններ, որոնք ես համարում եմ սխալ, հիմարություն, անօգուտ՝ ժամանակին անբաժան ընկերս եղել:
Վաղուց էի հասկացել, բայց միշտ պատճառ գտնում էի բացատրելու տարբերությունը: Այսօր ոչ մի պատճառ չեղավ, ստիպված համաձայնվեցի: Ու այն, ինչ տեսնում եմ, ինչ կատարվում է հիմա շատերի հետ, որը մի ժամանակ իմ շուրջն էլ է պտտվել, որ այդ ծուղակի մեջ ես էլ եմ եղել, սիրտս ցավում է: Հիշեցի, թե ես ինչպես աչքերս բացեցի:
Մի արտահայտություն մեկի կողմից ստիպեց վերանայեմ այն, ինչ անում եմ, վերանայեմ այն ծրագրերը, որոնց վրա իմ հույսերն էին.....
Այդ արտահայտությունն էր, որ ստիպեց ոչ թե հիասթափվել, այլ ճանապարը փոխել: Ու հիմա գիտեմ, որ այն մարդկանց, որոնք հայտնվել են նույն ծուղակում, ոչ թե պետք է ձեռքից բռնել ու վեր բարձրացնել, որ ինքն էլ իր հերթին ծանրացնի, իր բեռներն էլ ուզենա հետը բերել, այլ պիտի հասկացնել, թե թվացյալ անդունդը որքան մակերեսային է ու դյուրին: Երբեմն պիտի թողնես, հեռանաս, որ ընկածն իր ճանապարհը փնտրի՝ ինքնուրույն: Չպիտի թողնես, որ օգնություն կանչելու կախվածություն ձեռք բերի: Դա դաժանություն չի: Նա, ով ինձ հետ կարծում եմ չգիտակցելով այդպես վարվեց, մեծ հաճույքով կվերցնեի մարդկային հատկանիշներից, եթե հնարավոր լիներ:
Սկսելու եմ օգնելու ծրագիր մշակել, այն ընկածների համար, ովքեր չեն տեսնում, թե ինչպիսի խորը անդունդներ կան ուրիշների տակ և ինչպիսիք կլինեն քոնը՝ հետո......

Մարդիկ մինչև վատագույնը չեն տեսնում, իրենցն են վատագույնը համարում......

Stranger_Friend
01.05.2013, 22:01
Հաճախ, երբ ինչ-որ բանի ( կամ մեկի ) հանդեպ հետաքրքրությունը կորում է, ( իսկ հետաքրքրությւնը միշտ էլ անցողիկ երևույթ է ) սկսվում է պարտավոր(ված)ության շրջանը... Հազվադեպ վերջինս շրջվում է առավել ակտիվ հետաքրքրության, մի փոքր ավելի շատ` պատասխանատվության, շատ հաճախ էլ՝ մոռացության....

Stranger_Friend
04.05.2013, 02:16
http://www.youtube.com/watch?v=rAmV2-e72mE

Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
Երբ վերածվում է անվերջ պայքարի,
Պայքարն էլ ավաղ իմաստազրկվում է,
Երբ վերածվում է կյանքի իմաստի...

Stranger_Friend
05.05.2013, 00:03
Պատահաբար մի տետր հայտնաբերեցի՝ յոթերորդ դասարանի << Հայոց լեզվի >> տետրս էր: Հետաքրքրությամբ թերթեցի ու վերջին էջում մի շարադրություն գտա՝ << Եթե ես Աստված լինեի >> վերնագրով: Կարդալով անցա հավասարության, ազնվության և այլնի մասին մտքերը ու մի տողի վրա կանգնեցի՝ որը հատուկ ընդգծված էր.

մեջբերում եմ.
<<Եթե ես Աստված լինեի, էլի թող լիներ գողությունը, վիրավորանքը, հիվանդությունը, անհավասարությունը, բայց սպանելու հնարավորություն չէր լինի: Ոչ ոք իր նմանին չէր կարողանա սպանել: Ավելի լավ է առյուծներն ուտեն մարդուն, քան նա մահանա իր նմանի հարվածից: Կենդանիները նույնպես իրենց տեսակին չէին կարողանա վերացնել: ինչքան ուզում են թող վնասեն իրար, բայց իր նմանի կյանքը վերացնելու իրավունք ոչ ոք չունի...>>

Միանգամից հիշեցի, թե ինչու էի հատկապես այդ տողերն ընդգծել: Վթար էին ցույց տվել հեռուստացույցով՝ մոտ յոթ տարեկան երեխան գնդակի ետևից վազելով, արագընթաց մեքենայի անիվների տակ էր հայտնվել և տեղում մահացել:
Ինչ ծանր էի տանում նման նիմաստ պատճառներով հատկապես փոքրիկների մահը...
…..................................

փոփոխությունների երկրորդ շրջանը սկսվեց ( առաջինը մանրամասնելու կարիք չկա ).

Այս շրջանի պարտականությունը երրորդին պատրաստվելն է: Երրորդինն էլ կլինի չորրորդը, մինչ որ մի տեղ նորից մի մեծ շրջան սկսվի՝ իր ենթաշրջաններով:

Կարևորը չավարտվի...

Եվ այսպես.
Երկրորդ սկիզբ՝ առաջին օր.

Ասում են դժվարը սկսելն է: Ոչ այս դեպքում՝ դժվարը սկզբի հետևանքներն են.

Կառուցման փուլ- << շինարարությունը սկսվեց առանց վարպետների >>..

Ահա թե ինչ է պետք առաջին փուլին.
1. Համառ ուշադրություն է պետք՝ հետևել ամենաառաջինը քեզ:
2. Ծրագիրը չխախտել, չտարվել հին ծրագրերով.
3. Աշխատել, աշխատել, աշխատել..


Մեկ էլ գնահատական է պետք՝ գնահատում եմ 7՝ 10 բալից.

Ահա և վերջ... երկրորդ սկզբի, կառուցման փուլի առաջին օրն ավարտվեց...

Այս բարդ շրջանն ինչքան հնարավոր է շուտ ավարտվի...

Սա խաղ չի, բոլորովին խաղ չի...
Խաղերն ավարտվում են: Ոչ մի դեպքում չի կարելի թողնել, որ վերջանան, մինչև չեմ պատրսատվել պայքարի փուլին...
.........................

Հ.Գ.
Ասում են դժվարը սկսելն է: Ոչ այս դեպքում


Այս բարդ շրջանն ինչքան հնարավոր է շուտ ավարտվի...


Հա՜, բոլորն էլ այդպիսին են: Ինչի առջև կանգնած են, դա է այդ պահին ամենաբարդ խնդիրը....

Stranger_Friend
06.05.2013, 01:09
Երկրորդ սկիզբ, առաջին փուլ, երկրորդ օր.

Այս շրջանի (ինչու չէ, նաև նախկին) երկրորդ մեծ սխալը (անուշադրության վրիպումը, խախտումը կամ դեպի ձախողում քայլը) արեցի...

Ու կրկին ուղղելուն և ծրագրի չավարտվելուն մի միջոց կփրկի՝ սուտը (ստերի մեծամասնությունը պլանի չձախողման նպատակով է հենց առաջանում)...

Հիմա ամենակարևոր պահն է`մինչ այժմ: երկու տարբերակ կա (իրականում երեք տարբերակ, բայց վերջինը գիտեմ, որ ի վիճակի չեմ կատարելու, չեմ նշում)..
Երկուսն էլ դժվար, երկուսն էլ սխալ: Ընտրություն կատարողը ես եմ, բայց այն լինելու է կամավոր- ստիպողաբար.

Ի՞նչ տարբերություն, մեկ է երկուսն էլ ստի ճանապարհով են տանում, այն ճանապարհով, որը որքան հնարավոր է ջնջել էի ծրագրի միջից: Չի ստացվի (կիրակի օրերը ջնջելու եմ ծրագրի միջից, այդ օրերին են ամենաշատ սխալները լինում, որովհետև սխալ գործելու ամենաշատ նպաստավոր միջավայրերն են լինում):
Թեկուզ դա ինքնախաբեություն լինի, հիմա կարևոր չէ օգնությունն ինչ ճանապարհով կգա, կարևորը՝ չուշանա....

Չեմ թողնի քանդվի՝ քանի դեռ չի կառուցված...

Երևի ամենադժվարը այն սխալներն են, որոնց մեջ որքան էլ փնտրես, բացի քեզնից ուրիշ մեղավոր չես գտնի... պիտի ընդունես քո մեղքն ու պատիժը...

Այն սխալների հետ, որ ջնջելու կամ մաքրագրելու հնարավորություն չունեն, մի բան է մնում անել՝ թողնել (եթե հնարավոր է՝ թաքցնել) և նորից սկսել...

Հոգնել եմ, ինձ հանգիստ է պետք, ափսոս որ այդ տարբերակը հանված է (երրորդի մեջ է մտնում).
Հանգիստն իր ծանր հետևանքներն ունի, այն հետևանքներն են, որոնք ծածկում ես, բայց մի օր դուրս են գալիս գետնի տակից և ստիպված ես լինում ընդունել, այլևս թաղել չի լինում...

Պոտենցիալ հետևանքները պետք է վերացնել, նոր հանգստանալ...

< Գնահատական- 4 >

Պատրաստ եմ բոլոր հետևանքներին ու տարբերակներին.
միայն թե չավարտվի...

Stranger_Friend
07.05.2013, 00:25
Կարծես ամեն ինչ ետ է գնում (տեղափոխությունն իմ շնորհիվ/ պատճառով է լինում) ափսոս դա միայն ինձ համար է, մյուսներին կառավարել չեմ կարող, այլապես այնքա՜ն բան կար փոխելու....
Հետընթացի ժամանակ կարևորը չմոռանաս, որ դա միայն քո շարժն է, մյուսների ուղղությունը դրանից չի փոխվում ու թեև որոշ ժամանակ ես շահում <<անցյալում>>, կրկնակին կորցնում ես <<ապագայում>>....

Կուզեի բոլոր հարցերի պատասխանները տարբերակների միջոցով տրվեն, որ ոչ թե դու կառուցեիր քո տարբերակը, այլ քեզնից ընդամենը կառուցվածներից ընտրել պահանջվեր (ավելի հեշտ կլիներ ընտրել, բայց ավելի սխալ)....
..................
Հանգիստ եմ վերցնում, <<արձակուրդին>> թողած շատ աշխատանքներ ունեմ, բայց դե...
Հանգստի համար էլ պիտի պատճառ լինի, հենց այնպես այն քեզ ոչ ոք չի տա, իսկապես... վերջապես պատճառը ծնվեց...
Ամենահետաքրքիրը նա է, որ հանգստի ժամանակ ավելի շատ աշխատանք ունես քո առջև դրված, ուղղակի դրանք կարելի է կատարել նաև նստած կամ պառկած...

Հակասությունները շատանում են... վտանգավոր է, բայց օգտակար...
….............................

2.1.3 (երկրորդ շրջան, առաջին փուլ, երրորդ օր.)

Արագացնել է պետք... դա էլ այն եզակիներից է, որ մեծամասամբ ինձնից է կախված (թե ինչու չեմ անում..)...
ժամանակի պակաս չկա, այն օգտագործելու պակաս կա...

գնահատական- 6


երկու տարբերակ կա (իրականում երեք տարբերակ, բայց վերջինը գիտեմ, որ ի վիճակի չեմ կատարելու, չեմ նշում)..
Երկուսն էլ դժվար, երկուսն էլ սխալ:

Ընտրելու անհրաժեշտություն չեղավ՝ հետաձգվեց...
Դա լավ է, թե՞ վատ...

Չգիտեմ...

Stranger_Friend
08.05.2013, 22:38
Երեկվա գրառում.

Որքան էլ պատահականությունները խանգարեն, չի կարելի նրանց թելադրածով շարժվել: Իրենք չգիտեն, թե ինչ են անում, դու պետք է իմանաս.

Վտանգավորության աստիճանը մեծ է: Ի՞նչ անել, երբ երկու ցանկություններդ համատեղել չի լինում, պետք է մեկին զոհաբերել: Իսկ եթե չես ուզում հետաձգել, պետք է <<ամեն ինչ լավ լինելու>> հույսերդ նորից ընկնի ապագայի վրա (խեղճ ապագա..) : եթե հնարավոր լիներ ապագան էլ հավերժ հետաձգել, ոչ մի խնդիր էլ չէր լինի: Բայց եթե դա շատ քիչ հավանական է, պետք է կամաց կամաց թեթևացնել ապագայի բեռը, որ ծանրությունից չգլորվես...

ինչ լավ է, որ ոչ մի քայլ էլ հարկավոր չեղավ... թող բոլոր ավարտներն էլ այսպես հեշտ լինեն...

Մեղավոր եմ, իհարկե, Ինա՛ (պայմանական)... Չէ որ, քո բոլոր ձեռնարկումներին ես եմ խանգարում (իհարկե ինձ հետ կապված): Պատճառն իմ անպատրաստ լինելն է, բայց դա անպատասխանատվություն է երևում: Չնայած ինձ թվում է դա փոխադարձ է, ուղղակի առաջինը ես եմ կանխում այն գործողությունները, որոնք պատրաստեվել են պահանջում (ինչպես այսօր).

Իսկապես կարող էի, չարեցի: խուսափելու պատճառ գտա, ուղղակի մյուս անգամ դժվար թե ստացվի...

Ներքին ուրախություն ես ապրում չէ՞, որ այն մարդու մեջ, որից շատ բան ես ուզում ընդօրինակել, վերցնել, սովորել հայտնաբերում ես նման գծեր (քեզ հետ համեմատած). Այդ ժամանակն էլ անցավ, կամ միգուցե հենց այդ նույն հատկանիշները խանգարեցին, չգիտեմ...
….................................
Արգելված պտուղը մեկ մեկ այնքան քաղցր է թվում, որ հետևանքների մասին իմանալով էլ համտեսում ես: Ու ճիշտ է բերանումդ դառնանում է, բայց այն ճանաչելու ցանկությունը էլ չի այրում: Մյուս կողմից էլ վերանում է այդ գայթակղիչ պտղի երևակայական քաղցրությունը` հաճելի չփորձվածի տպավորությունը կորչում է, մնում է դառը համը, որովհետև դա է իրականում դիպչել քիմքիդ...
…...............
2.1.4

գնահատական- 6.

Հանգստի անունը լսելիս, մոռացա թե ինչքան աշխատանք ունեմ կատարելու, չէ որ հանգստի պատճառը հենց դա էր: Հիմա ներկայի ու ապագայի ժամանակը տուժել չի կարելի: Հիմարություն է օրեր ու ժամեր վատնել, դա արդարացնելով վերջում ժամանակը արդյունավետ օգտագործելու ծրագրեր կազմելու մեջ.

Եվ ընդհանրապես հիմարություն է այս ամենը... հիմարություն, որը ողողված է ուղեղով...


http://www.youtube.com/watch?v=pehx1dPXrsE

Չգիտեմ...

Stranger_Friend
10.05.2013, 01:10
Այդ պատահականությունները մի օր քեզ կկործանեն, ուշքի արի: Հերիք է էլի ապացույցների հետևից ընկնես: Ախր հիմա փորձելու ժամանակը չի, հիմա սխալվելու իրավունք չկա, հասկանո՞ւմ ես: Փորձաշրջանը վերջացավ, վերջացավ շատ անհաջող, ուզում ես նույն կերպ շարունակե՞լ, ամեն ինչ վերջնականապես կործանե՞լ ես ուզում: Սա փորձադաշտ չի, վաղուց է անցել այդ ժամանակը ո՞նց չես հասկանում: Հերիք է գործելու փոխարեն նախկին մանրուքները քննարկես, դա վախուց էր պետք անել, հենց փորձաշրջանի ժամանակ: Հիմա չի կարելի, ուղղակի ժամանակ ես վատնում, բայց հիմա ժամանակը չի կանգնել ու դու կրկին ուշանալու ես: Մտածե՞լ ես ինչ կլինի, եթե նորից սխալվես, եթե հետ մնաս ու չհասցնես փոխել: Այ հենց դա էր պետք մտածել, ոչ թե սխալ ու ճիշտ որոշել, երբ դրանք միայն խառնում են մտքերդ և չեն թողնում կենտրոնանալ: Ինչի՞ն կամ ո՞ւմ ես սպասում: Ուշանում ես՝ հասկացիր վերջապես, ուշանո՜ւմ ես....




Հ.Գ.Գոնե ինքնաքննադատումը օգտակար լինի.:8

Stranger_Friend
12.05.2013, 00:56
- Ո՞ւմ առջև պետք է արդարացնես այն գիտակցված սխալդ, որ վերջնականապես կործանեց ընտրելու հնարավորությունը.

- Երևի թե այն նախկին սխալի, որից և ծնվեց ավելի հզորը.

Stranger_Friend
20.05.2013, 22:51
Ընդմիջումն ավարտվեց՝ գոնե ժամանակավոր.

Սա հանգստի հետ բոլորովին կապ չունի՝ հակառակը:
Բայց ինչ լավ է, որ կարողանում ես ինքդ պատճառը հեռացնել, որ կարողանում ես պատճառին քեզնից կախման մեջ դնել ու ղեկավարել՝ ոչ ամբողջությամբ, բայց ետ ու առաջ տալ ստացվում է: Դա էլ մեծ հաջողություն է..
.........................

Սպիտակն ու սևը մթության մեջ չեն տարբերվում՝ նույն անտեսանելի գույնն ունեն, բայց չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ ընտրությունդ լույսի մեջ է պետք գալու, որտեղ գույնն ակնառու է և չափազանց կարևոր (Սպիտակն ու սևը չարի ու բարու հետ կապ չունեն.):

........................
Պաշտպանվելու միջոցներից մեկն էլ դրանից ակամա ետ քաշվելն է ( ռեֆլեքսի պես ).
Բայց չգիտեի, որ հնարավոր է հարձակումն էլ ակամա լինի, եթե դա չի մտնում << Լավագույն պաշտպանությունը հարձակումն է >> խոսքի մեջ..
Երևի իրոք չի լինում: Միևնույն է հիմնավորումներ պետք է լինեն, իսկ եթե չկա նաև հերքելու պատճառ, եզրակացություններ պետք չէ անել ուղղակի՝ մինչև ինչ-որ փաստի հայտնվելը:

.......................
Որ ասում են՝ երկաթը ջրում չի փափկի, շատ ճիշտ էր երեկվա համար ( ոչ իմ ) : Բայց մեկ է խեղճ Երկաթին հա ջուրն են գցում՝ << մեկ էլ տեսար տասերորդ անգամ գցելուց փափկեց >>:
..............
Իդիլիա (http://www.youtube.com/watch?v=NGLTx6zjxMM)...

...........
Ամեն դեպքում Պատճառին անտեսել չի կարելի:
Ընդմիջում...

Stranger_Friend
26.05.2013, 22:14
Ինչ ուզում ես արա՝ դիմացինդ հիշելու է այն, ինչն իր մոտ առավել ապրումներ է առաջացրել, ոչ թե այն, ինչ արել ես տպավորություն թողնելու համար (եթե այդ երկուսը չեն համատեղվել)...

,,,,,,,,,,,,,,,,,

Չի՛ կարելի ուրիշին մի ուղղության վրա դնել, եթե համոզված չես, որ հենց դա է նրա ճանապարհը:

Նույն աչքի կառուցվածքն ունենալով բոլորը տարբեր կերպ են ընկալում թեկուզ հասարակ ծառը ու տարբեր կերպ կբնութագրում, ուր մնաց վստահ լինես, թե քո լսած խոսքերը, տեսած շարժումները ճիշտ այն են նշանակում, ինչ պատկերացնում ես: Եվ եթե վստահ չես, ուղղակի իրավունք չունես տեսարանը մեկնաբանել մեկին, ում համար ասածդ շրջադարձային կդառնա: Հատկապես, երբ այդ տեսարանում պարտադիր պայման է միմիկան, կեցվածքը, շարժուձևը՝ որոնք ևս տարբեր կերպ են ընկալվում:
Կասկածներս մեծնում են, բայց այն փաստը, որ գտնվելով նույն տեղում մենք տարբեր բաներ ենք տեսնում (Ես (http://www.akumb.am/showthread.php/64116-%D4%BB%D5%A4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A1?p=2404398&viewfull=1#post2404398) որպես կողմնակի անձ, Դու (http://www.akumb.am/showthread.php/64116-%D4%BB%D5%A4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A1?p=2407265&viewfull=1#post2407265)՝ մասնակից), տարբեր եզրակացություններ անում՝ ստիպում է ինձ ոչ մի բան չասել բացակայությանդ ժամանակ տեսածիս եզրակացությունների մասին: Ստիպված եմ լռել այն ամենի մասին, ինչը քեզ վրա շատ մեծ ազդեցություն կունենա (այլ կերպ չի կարող լինել): Ու այդ պատճառով ես ինձ թշնամի եմ զգում, հասկանո՞ւմ ես.
Կասեմ՝ կա՛մ թշնամի կդառնամ, կա՛մ բարեկամ (քեզ համար), կարևորը՝ բացահայտ թշնամի կամ բարեկամ...
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Երբ եսասիրությունդ ստիպում է ցանկանալ այն, ինչն օգտակար է առավել քո տեսանկյունից (մնացածի համար՝ հակառակը), կարևոր չէ ցանկությունդ որևէ նշանակությւն ունի թե ոչ` պետք է անջատել նրա բարձրախոսը, մեկընդմիշտ կտրել ձայնի հնարավորությունից, որովհետև նրա ցանկությունը մեկով չի սահմանափակվի: Հիշի՛ր.

Stranger_Friend
30.05.2013, 23:45
Բառեր կան, որ երբ արտասանում են՝ անկախ նրանից ասողը ով է ու ինչ պատճառով է ասում, մտքումս պատկերվում է մի կոնկրետ իրադարձությանը համարժեք տեսարան՝ ուրիշ իմաստով չեմ կարողանում ընկալել: Որովհետև այդ բառերը ես կամ ինձ մոտ ուրիշ մեկը օգտագործել է շատ կարևոր տեղում, շատ կարևոր ժամանակ ու շատ կարևոր մտքերով:
Ես հաճախ եմ փոխաբերականներով խոսում և եթե այդ արտահայտությունները մեկն օգտագործում է ուղիղ իմաստով, անկախ ինձնից ներսումս դա թարգմանվում է իմ <<լեզվով>> ու ստացվում է ես այդ մարդու ասածը լրիվ սխալ եմ հասկացել: Դա իմ շփոթությունների հիմնական պատճառն է: Դա ավելի վատ է, քան երբ իմ փոխաբերականներն են վերծանվում ու այլ կերպ ընկալվում իմացինիս <<սարքավորումներով>> (չնայած դա վատ չէ):

Հիմա Դիմացինս հետս զրուցելուց անընդհատ կրկնում է այն արտահայտությունները, որոնք ինձ համար շատ թանկ են՝ ես դրանք բարձրաձայն օգտագործում եմ միայն, երբ այդ պահին ծայրահեղ դրության մեջ եմ լինում: Ենթագիտակցորեն մեջս ընկալվեց Դիմացինիս վիճակը ծայրահեղ, հետևաբար պատրաստ էի իր ցանկությունները կատարելու, միայն թե նա հանգստանար, իմ միջի տագնապն էլ վերանար: Մի քիչ չարչարվելուց հետո հասկացա, որ Դիմացինիս համար դրանք սովորական բառեր են, (ինչպես՝ բարև, այո, ոչ) ու դա իր առօրյա խոսակցականում միշտ էլ օգտագործվում է: Ճիշտ է դրանից ներսիս տագնապը չի անցնում այդ բառերը լսելուց, բայց քիչ քիչ համակերպվում եմ, որ դրանք սովորական բառեր են` սովարական տառերից կազմված ու յուրքանաչյուրի համար տարբեր նշանակություն ունեցող:
Մի կողմից էլ դա լավ է՝ եթե ես հանկարծ օգտագործեմ, դա արտասովոր դեպք չի ընկալվի:

Նաև յուրաքանչյուրիս մոտ կան արգելված բառեր, որոնք ևս երբ ուրիշն օգտագործում է, մեզ վանում է իրենից:
Մնում է ներսումս կոտրեմ այդ կարծրատիպերը, որ այդ արտահայտություններինին պատահական հանդիպելուց, օգտագործողի մասին կարծիքս չկազմվի ինձ համար <<թանկ>> և <<արգելված>> բառերի կիրառումով:

Հ.Գ. Երկու անգամ պարտք մնացի: Ոնց չեմ սիրում այս զգացումը՝ այն էլ երբ գիտեմ, որ պարտքերս վերադարձվելու ենթակա չեն՝ դա տվել են պատահական, չգիտակցելով....
Հ.Գ.2- մի այդպիսի բառ էլ ինձ համար <<Անծանոթն>> է, թեև օգտագործում եմ որպես մականուն, բայց այն չի կորցնում իր արժեքը:

Stranger_Friend
03.06.2013, 19:30
Երբ առաջին երկու անգամները խցանը բացելուց գրված է լինում <<կրկին փորձիր>>, ուրախացնում է այն փաստը, որ գոնե կրկին-ի հնարավորություն կա՝ հույսը չի մեռնում: Երրորդ անգամ նույնը կարդալուց, ստիպված ես գիտակցել, որ դա ընդամենը գովազդի ձև է, իսկ չորրորդ անգամ, երբ նույնիսկ <<կրկին փորձիր>> գրված չկա՝ կամ խցանը դեն ես նետում ու մոռացվում է, կամ էլ հույսը վերածվում է ամեն գնով շահելու սկզբունքի: Վերջինը լավ տարբերակ է:

Հ.Գ. Ռիսկից առաջ փորձելու բոլոր հնարավորություններն օգտագործելը վատ բան չի: Բայց որ ամեն ինչ անելուց հետո ռիսկը չի ուզում վերջացնել՝ չարչարանքը, սպասումները մնում են անհայտ: Թող այդպես լինի....

Stranger_Friend
14.06.2013, 13:24
Ինչի՞ միշտ այն ժամանակ, երբ պատրաստ ես, երբ չես ուզում խուսափել, թվում է էլ ոչինչ չի խանգարում անելու երկար սպասված աշխատանքը (գործը, հանդիպումը), հայտնվում է անկարևոր ինչ-որ բան (երևույթ, մարդ) ու իր գործերով փչացնում ամեն ինչ....

Ոչինչ, մի քիչ էլ հետաձգվեց, բայց ես անելու եմ դա.

Stranger_Friend
17.06.2013, 01:05
Ինչի՞ միշտ այն ժամանակ, երբ պատրաստ ես, երբ չես ուզում խուսափել, թվում է էլ ոչինչ չի խանգարում անելու երկար սպասված աշխատանքը (գործը, հանդիպումը), հայտնվում է անկարևոր ինչ-որ բան (երևույթ, մարդ) ու իր գործերով փչացնում ամեն ինչ....


Մի ուղղում՝ անկարևորը մարդը չէ, այլ իր գործը տվյալ պահին: Մարդը երբեք անկարևոր չի լինում...

Եթե աղքատ բանվորին միանգամից մեծ հարստություն նվիրեն՝ այնքան կարողություն, որ ոչնչի կարիք չունենա, և գիտակցելով իր աշխատելու անկարևորությունը իր ժամանակը բազմոցին պառկած անցկացնի, շատ հնարավոր է մի քանի օր հանգստանալուց հետո նա ավելի սթրեսային վիճակում հայտնվի, քան այն նախկին անգործունյան, ով մի քանի օր բանվորություն է արել...

Բայց դա ընդամենը որոշ ժամանակ: Միևնույն է մարդն ավելի արագ հարմարվում է ոչինչ չանելու ծանրաբեռնվածությանը...

Պարապությունը ինձ էլ է սկսել կրծել, այն էլ երբ իր մասին մտածելու ժամանակ ընդհանրապես չկա...

Stranger_Friend
18.06.2013, 01:48
Այսօր այն չսպասված կարևորը, որին նույնիսկ չնկատեցիր, անցար կողքով ափսոսալով մի քանի վայրկյան ծախսել վրան, ՎԱՂԸ շրջադարձային է լինելու , փոխելու է կյանքիդ ընթացքը: Հիմա ԴՈՒ ուղղակի պատրաստ չես դրան, ոչինչ չես զգում, իսկ ՎԱՂԸ չես էլ հասկանա, թե որն էր այդ կարևորը, որտեղից սկսվեց: Շատ չի ուշանա փոփոխությունը, կարևորը ԴՈՒ հավատաս ՎԱՂՎԱՆ...

Բայց երևի ավելի շատ կփոխվեմ ես, քան դու: ԴՈՒ սովոր չես դրան, դա քեզ պետք էլ չի լինի, իսկ ես սպասում եմ, մեծ հույսերով սպասում եմ ՎԱՂՎԱՆ...

Stranger_Friend
22.06.2013, 14:37
Ո՞ւր եք...
Հա ճիշտ է չնկատեցի ոնց օրերը ամիսներ դարձան, իմ պատճառով փոխվեց: Բայց եկել էի չէ՞, եկել էի ամեն ինչ հետ բերելու:
Արդեն ամիսներն էլ տարի են դառնում՝ կլոր տարի է անցել, բայց դա շատ չի չէ՞ կարևորը մոռանալու համար...
Չէ ես այն ժամանակ չէի մոռացել, ուղղակի ժամանակի զգացողությունը կորցրել էի: Կարևորը հաստատ մի տարում չէր մոռացվի.
Շատ չեմ ուշացել չէ՞.
Ո՞ւր եք...

Էլ երբեք հետ չի գա մի տարին...

Stranger_Friend
23.06.2013, 15:36
Միգուցե իրոք պե՞տք է համարձակությունը հիմա, միգուցե ճի՞շտ էի անում մի տարի առաջ, միգուցե պետք էր շարունակե՞լ.
Ասում են ավելի լավ է արածիդ համար զղջաս, քան՝ չարացիդ: Բայց որ մտածում եմ անելը այնքան վատ հետևանքների կարող է բերել, այնքան մեծ է ճիշտ չհասկացվելու հավանականությունը...
Չգիտեմ, երևի փորձել չարժի, փորձանքը ահռելի մեծ կլինի...

Մի տարի առաջ փորձը փորձանք չեղավ, մոռացվեց, որը պարտությանը հավասար էր: Հիմա որ վերլուծում եմ, ախր մոռացվելը հաղթանակ էր...
Հիմա եթե լիներ մի տարի առաջվա վիճակը, միգուցե համարձակվեի: Բայց ուրիշ է, ես էլ նույնը չեմ ու չեմ կարող ուզածս անել, քննադատում եմ այն, ինչ արել եմ, ես էլ եմ փոխվել...

Մյուս կողմից էլ եթե ամեն ինչ լավ լինի, այնքան մեծ է լինելու հաջողությունը՝ երևի ամեն ինչից մեծ, իմ ամենամեծ ոչ-ոքին կլինի, որը ոչ մի հաղթանակի հետ չեմ փոխի...
Չէ պետք է սպասել, թե չէ շատ հնարավոր է ոչ միայն մի տարի հետո, այլ միշտ զղջամ արածիս համար... Երազանքը կսպասի..

Բայց դու դժվար թե սպասես..

Երկնագույն լուսաբացին, նոր օրվա լույսով լցված՝ Ես մնում եմ միայնակ.
Թողնելով գիշերվա մեջ երազները անցյալի, թողնելով ներկան դատարկ...
Մտքով հեռու, հոգով՝ այնտեղ, ուր թաքնված գաղտնիքն է իմ կյանքի.
Բացեմ հոգիս տիեզերքին անձայն, լսեմ հեռվից լուռ երգը աստղերի....


http://www.youtube.com/watch?v=yfdrT5SnK5o

Stranger_Friend
25.06.2013, 00:21
Միշտ լինում է այն, ինչին ամենաքիչն եմ սպասում, կամ մտքովս չի էլ անցնում:

Արդեն ինչի վրա <<ներքին ձայնս>> վստահ է լինում, <<արտաքին ձայնս>> ժխտում է ու սկսում ուրիշ հնարավոր տարբերակներ փնտրել: Որը չեմ ուզում լինի, դրա վրա կանգնում ու մտածում եմ: Այդպես փորձում եմ ժխտել բացասական տարբերակները, որովհետև բազում փորձերից գիտեմ, որ լինելու է այն, ինչը իմ մտքով չի անցել, ինչը իմ մեջ չեմ քննարկել:

Բայց մեկ է՝ երբ գալիս է երազելու ժամը, բացվում են բոլոր լավ մտքերը, երևակայությունս աշխատում է ներքին ձայնիս հրամաններով ու վատ տարբերակները կրկին մնում են չբացահայտված:
Արդյունքում վատի հավանականությունն ավելի մեծ է լինում, բայց լավ տարբերակներ էլ միշտ մնում են..

Իհարկե վերջում լինում է այն, ինչ լինում է, բայց այս մեթոդը գոնե մինչև կատարվելը ինքնախաբեությամբ միջիցդ վատն ու վախը հանում է, վստահություն հաղորդում և տալիս է մի երանելի զգացողություն՝ <<Աշխարհը քո շուրջն է պտտվում>>..

ինչո՞ւ չհավատալ մի բանի, որը ոչ ոքի վնաս չի տալիս, իսկ քեզ պարգևում է հաճելի երազներ...


<<Ամեն ճշմարտություն գեղեցիկ չէ, բայց ամեն գեղեցիկ ճշմարտություն է>>: Կոնստանտին Ստանիսլավսկի

Երևի մի օր կզգաս, կամ կհասկանաս.

Stranger_Friend
28.06.2013, 01:41
Տարին փոխել չի ստացվում: Միշտ նոր տարեթվին հարմարվելը ինձ մոտ տեվել է ամենաշատը 2 ամիս, բայց այս անգամ մինչև հիմա այնպիսի տպավորություն է, թե Նոր տարուց մի ամիս էլ չի անցել:
Մնացել եմ հունվար ամսվա վրա ու չեմ կարողանում համակերպվել 2013-ի մուտքի հետ, այնինչ արդեն տարվա կեսն անցել է:

Երևի դա նրանից է, որ ծրագրերիս մինիմումն էլ չարեցի, ավելի ճիշտ դեռ չեմ արել: Որ այն, ինչը պիտի մեկ օրում լիներ, մինչև մի ամիս ձգվում էր ու դեռ ձգվում է:
Մեկ էլ նրանից է, որ սկսել եմ երկար մտածել մանր հարցերի շուրջ: Գնալով որևէ որոշում կայացնելը ավելի ու ավելի է դժվարանում, մանրուքներն ավելի խորն են երևում, մտորելու կարիքը մեծանում է:

Պետք է դրա դեմն առնել՝ անհապաղ ու վերջապես մուտք գործել 2013 թվական՝ ամառ:
2012 թիվը վերջացավ, Նոր տարին վերջացավ, ձմեռն էլ... Վերջիվերջո պիտի տարին ու եղանակը ներսից էլ փոխվի...

Բայց մի բան անփոփոխ է մնում, երեքը...

Stranger_Friend
02.07.2013, 00:14
Երկու օր մնաց, ընդամենը երկու օր ու...
Չէ, ի՞նչ երկու օր՝ երկու տարի մնաց, ուղիղ երկու տարի ու ամեն ինչ այնպես կլինի, ինչպես ուզում էի...

Միշտ էլ երկու օր ու երկու տարի եմ ասել (և դեռ ասելու եմ).
Անցած տարի հենց այս օրն էլ էի ասում երկու օր մնաց, հետո երկու օրից ասում էի մի տարի մնաց...
Հիմա ո՞ւր է այդ տարին, իմ ուզածը սա՞ էր...


http://www.youtube.com/watch?v=BlbwH-pulDg

Մի օր պոկվեց թռավ
Իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ
Չվեց դեպի հավերժությունը։

Կյանքի շեմին կանգնած էր լուռ
Ու գլխահակ մի պատանի,
Երազանքներ ուներ մաքուր,
Ձեռքին սպիտակ մի աղավնի...


Չէ, մի ամբողջ կյանք մնաց, ի՜նչ օրեր ու տարիներ...

Stranger_Friend
04.07.2013, 22:38
Շատ բաներ էլ պետք է անել ոչ թե լավ, այլ նորմալ լինելու համար.
Ինձ թվում է գնալով մարդիկ ավելի շատ են վատին նորմալ ասում, նորմալին՝ լավ.
Դա լավ է, եթե իհարկե դրանով նրանց ուրախությունն ավելանում է.
Իսկ ես հիմա նորմալին եմ ձգտում, իմ իմացած նորմալին
Ես էլ եմ այդպիսիսն դարձել...


http://www.youtube.com/watch?v=Y4vp-ckJY9A

Անփոփոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը քայլելով անցան՝
Որ փոշի ելավ եւ կնստի գետնին:

Stranger_Friend
07.07.2013, 15:05
Այնքան ձեռնպահ մնացի, ձայնս սեփականաշնորհեցին.
Բայց ես ուզում եմ դեմ քվեարկել.
Ինչո՞ւ ձայնս ետ չեք տալիս նույնքան արագ, որքան որ վերցրեցիք :8
Ախր ինձ հիմա դա շատ է պետք.

Stranger_Friend
08.07.2013, 23:38
Արդեն հաստատված բան է՝ ինչքան շատ ժամանակ ես ունենում, այնքան քիչ բան ես հասցնում.
Բայց ես շտապում եմ, շտապում... Տեսնես ո՞ւր.:8
Պատճառն այն է, որ հիմա երկրորդականը առաջնային սարքելու մեծ ցանկություն ունեմ (ժամանակ էլ):
Չնայած Դրանք ինձ համար երբեք էլ երկրորդական չեն եղել, ուղղակի... ուղղակի կարող եմ, չէ, ավելի ճիշտ՝ ՈՒԶՈՒՄ ԵՄ անել (ժամանակ կա). իբր կա...
Չէ... իրականում ժամանակը երբեք էլ պակասություն չի արել: Ցանկությունս է, միայն նա...
Չեմ հասցնելու...

Stranger_Friend
13.07.2013, 14:09
- Ձուն ինչքան էլ ստուգես, պտտեցնես, շուռ ու մուռ տաս, միևնույնն է` մինչև չկոտրես, չես իմանա մեջն ինչ է. իսկ կոտրելուց հետո չես կարող վերադարձնել նույն տեսքին.
Որոշմանդ ինչքան էլ տարբեր տեսանկյուններից նայես, դրա վերաբերյալ խորհուրդներ ընդունես, լավ ու վատ հետևանքներ հաշվարկես, միևնույն է` մինչև չփորձես, չես իմանա ինչ կլինի: Իսկ փորձելուց հետո ետ գնալու հնարավորություն չես ունենա....

- Բայց նախ պետք է փորձելու հնարավորություն ունենալ, չէ՞

ես փորձելու հնարավորությունն եմ ուզում, ոչ թե ետ գնալու.

Stranger_Friend
15.07.2013, 00:59
Սա այն դեպքն է, երբ ամենամեծ մեղավորը ոչինչ չանողն է.
Գոնե լավ է, որ ամենամեծ տուժվողն էլ հենց նա է ոչինչ որ հիմա մեղավորն ու տուժվողը ես եմ.

Stranger_Friend
17.07.2013, 16:10
Գիտեի որ հետաձգվելու է: Այսպես միանգամից չէր լինի: Պատճա՞ռը՝ ոչինչ էլ չկա, ցուցադրական էր: Ներկայացում, որի գլխավոր հերոսը չէր բավարարվել իր դերի մեծությամբ, ուզում էր օգտվել մյուս դերասանների իրենից կախվածությունից: Օգտվեց, որովհետև ռեժիսյորը թույլ տվեց:

Ե՞րբ է գալու ինձ փոխարինողը ու իմ դերը վերցնի: Ռեժիսյորը չի հասկանո՞ւմ, որ ես ուրիշ ներկայացման մեջ խաղալու համար եմ, այստեղ չեմ կարող, սա իմ կերպարը չի, ես ուրիշ տեղ պիտի խաղամ...

Ոչինչ, շուտով իմ ներկայացման դերասանական կազմը պարզ կլինի, առանց ռեժիսյորի, միայն սցենար կունենանք ու ոչ մի գլխավոր հերոս, որից կախված կլինեն մյուսները: Այ սա է լինելու իսկական ներկայացումը: Իսկ հիմա ինչ տեղի է ունենում, այնքան անմշակ ու վատ է բեմադրված՝ գլխավոր հերոսի քմահաճույքներով, որ ոչ մի տեղ չի ցուցադրվի, կսպառվի ու կվերանա...
Շուտով...

Իսկ մինչև այդ համբերություն է պետք: Իմ դերը հիմա դա է...

Stranger_Friend
18.07.2013, 02:07
Սիրտս չի հավատում, որ վաղվա իրադարձությունը հետաձգվել է, դեռ անհանգիստ է: Փոխանակ անհանգստանա, թե ինչ է լինելու վաղը դրա փոխարեն ու ինձ կենտրոնացնի դրա վրա, ինքը դեռ մտածում է թե ինչ պիտի լիներ ու շեղում մտքերս: Ինչի՞ է իմ սիրտը միշտ հեռու ապագայի վրա աշխատում: Ավելի անհանգստանում է, թե երկու-երեք տարի հետո ինչ է լինելու, քան վաղը, որը պակաս կարևոր չի ու հենց երեք տարի հետոն է ծրագրում:


Գոնե մի լուծում գտներ ու ես կարողանայի փախնեի բոլոր Վաղը- երից

Stranger_Friend
19.07.2013, 19:21
Գիտեի որ հետաձգվելու է: Այսպես միանգամից չէր լինի: Պատճա՞ռը՝ ոչինչ էլ չկա, ցուցադրական էր: Ներկայացում, որի գլխավոր հերոսը չէր բավարարվել իր դերի մեծությամբ, ուզում էր օգտվել մյուս դերասանների իրենից կախվածությունից: Օգտվեց, որովհետև ռեժիսյորը թույլ տվեց:

Ե՞րբ է գալու ինձ փոխարինողը ու իմ դերը վերցնի: Ռեժիսյորը չի հասկանո՞ւմ, որ ես ուրիշ ներկայացման մեջ խաղալու համար եմ, այստեղ չեմ կարող, սա իմ կերպարը չի, ես ուրիշ տեղ պիտի խաղամ...

Ոչինչ, շուտով իմ ներկայացման դերասանական կազմը պարզ կլինի, առանց ռեժիսյորի, միայն սցենար կունենանք ու ոչ մի գլխավոր հերոս, որից կախված կլինեն մյուսները: Այ սա է լինելու իսկական ներկայացումը: Իսկ հիմա ինչ տեղի է ունենում, այնքան անմշակ ու վատ է բեմադրված՝ գլխավոր հերոսի քմահաճույքներով, որ ոչ մի տեղ չի ցուցադրվի, կսպառվի ու կվերանա...
Շուտով...

Իսկ մինչև այդ համբերություն է պետք: Իմ դերը հիմա դա է...

Սպասվածից շուտ եկավ վաղը, հենց վաղը կլինի.
Հիմա էլ ես պատրաստ չեմ: Ինչ եմ անելո՞ւ.:8

Stranger_Friend
21.07.2013, 12:16
Այսպիսի իրադարձություն մեկ էլ 2006 թվին էր եղել ու պիտի 2015 թվին էլ լինի: Խիստ կասկածում եմ՝ ավելի շուտ 2018-ին կամ 19-ին կլինի՝ վերջ ի վերջո մի մեծ բան է փոխվելու հաջորդ կասկածելի կայանալիք իրադարձության մեջ, իսկ փոփոխությունները միշտ չի որ հնից արժանի են լինում.
Չէի ուզում՝ հիմա ավելի շատ չեմ ուզում, երբ անցել է ամեն ինչ: Տարօրինակ է մի տեսակ՝ վախն ու սպասումը մեջս շատացել են: Երևի 15 թվի հետ է կապված՝ շատ եմ ուզում իմանամ ինչ է լինելու, անհամբերությունից խեղդվում եմ արդեն՝ գոնե մի րոպեով կարանայի երկու տարի առաջ գնայի ու իմանայի լինելո՞ւ է դա, թե ոչ: Միևնույն է որ պատասխանը կլինի, ուղղակի իմանայի ու հանգստանայի վերջապես:
Չէ՝ չի՛ լինելու ու շատ էլ լավ է լինելու: Հերիք չի՞ բոլոր ձևականություններին հավատամ.
Որովհետև այդ իրադարձությունը արժանի չի լինելու

Հ.Գ. Երեկվա գրառում

Stranger_Friend
22.07.2013, 00:53
Ռիսկը շատ է խանգարում.
Կասկածելի հանգստություն հաջորդ անգամվա տագնապին սպասելով.
Դժվար է կասկածելու տեղիք չտալ, երբ թեև համոզված ես, բայց ամենապարզ դեմք(եր)ն էլ տեսնելուց հայացքդ փախցնում ես, որովհետև ամեն դեպքում կա տարբերակ, որ գիտի(են) թաքցրածդ, բայց քեզ չի(են) ասում.
Ու դու դեռ պիտի դրանից առաջացող անհանգստությունն ու տագնապն էլ թաքցնես.

Մեկ է չեմ դիմանալու, հաստատ գիտեմ...

Stranger_Friend
25.07.2013, 22:53
Մի մեծ ցանկությանս փոքր մասը կատարվեց: Բայց այդ փոքր մասի շնորհիվ է, որ հիմա ինձ համար մեկ է, թե այդ ցանկությանս կողքին ինչքան խանգարող բաներ կան: Կարևորը ես ցանկությանս միջից հանեցի խանգարողներին, կողքինները ինչ ուզում են թող անեն: Փոքր կատարած սկիզբը իրականում այնքան մեծ է, որ ինչքան էլ հիմա հիշեցնեն պրոբլեմները, չեմ կարող առաջ գնալուց բացի ուրիշ բանի մասին մտածել...

Այս անգամ ոչինչ չի խանգարի

http://www.youtube.com/watch?v=dMsYAxBsAxk&list=PL991D06C4356E07E1&index=41

Քանի կյանքեր են չքացել,
Մենք չգիտենք կանք, թե չկանք,
Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,
Ում հետ մեր բախտը, ում հետ մեր բախտը համընկավ....

Stranger_Friend
28.07.2013, 02:39
Այնքան մոտ եմ դրան, որ վախենում եմ առաջ գնալ: Թվում է քիչ սպասեցի.
Բայց ես գիտեմ, վստահ եմ, որ ամեն ինչ կավարտվի նախքան վերջին քայլս, կկանգնի ու կազատի ինձ տնօրինելու պարտականությունից.
Ոնց որ թե ես հենց դրան էլ սպասում եմ ու ինձ վախեցնում է այն, որ ես այնուամենայնիվ դա չեմ ուզում.
Իսկ ինչ ուզում եմ, նախ համաձայնություն է պահանջում.

Stranger_Friend
31.07.2013, 01:25
Ամեն անգամ լավ լուր լսելուց անմիջապես հետո, երբ դեռ լրիվ ընկալած, զգացած չեմ լինում, պարտադիր լինում է ոչ լավ արձագանք.
Հիմա էլ երբ լավ լուրը երկու օրական է, էլի արձագանքը չի թողնում զգալ այն.
Էլ ի՞նչ անեմ, ո՞նց արձագանքների դիմացն առնեմ, չգիտեմ արդեն...


http://www.youtube.com/watch?v=b3pXw5cbgeU

Stranger_Friend
14.08.2013, 18:47
Այսքան մեծ առաջընթաց դեռ չէր եղել, ափսոս որ ամեն ինչ շուտ անցավ.
Կարևորը ես գիտեմ, այս անգամ հաստատ գիտեմ, որ վերջինը չէր.
Ամենաշատ ուրախությունը գալիս է այն գիտակցումից, որ սա դեռ սկիզբն է. կարևոր չէ սրանից շատ թե՞ քիչ ջանքեր են պահանջվելու շարունակության համար:
Միայն վատն այն է, որ ոչ մեկին ոչ մի բան չեմ կարող պատմել.
Կդիմանամ հանուն մնացածի.

Stranger_Friend
15.08.2013, 22:44
Ինձ թվում է միշտ եմ կարոտելու այն մարդկանց, որոնց մի շաբաթ եմ տեսել ու մի շաբաթ առաջ էլ հրաժեշտ եմ տվել.
Ինձ թվում է ես նման մարդկանց էլ չեմ հադիպելու, իրենք բացառիկ էին ու ես իրենց հրաժեշտ եմ տվել.

Պարզ է, որ ես իրենց հիշելու եմ, բայց միշտ չեմ զգալու այս կարոտը.
Ու ինձ թվում է մենք հանդիպելու ենք պարբերաբար, բայց արդեն նույն բանը չեմ տեսնի, ինչ տեսա նրանց մեջ յոթ օրվա մեջ:
Ես հրաժեշտ տվեցի ոչ թե այդ մարդկանց, այլ այդ յոթ օրը, որը հաստատ չի մոռացվի.
Ուզում եմ հոգնեմ, ինչպես այդ յոթ օրվա մեջ էի հոգնում…

Stranger_Friend
19.08.2013, 18:57
Թե ինչի՞ են ուզում սեպտեմբերը շուտ գա, ես դեռ չեմ հասցրել արձակուրդը ամբողջովին օգտագործել:
Միշտ ես էլ չեմ սիրել արձակուրդը, որովհետև ձանձրացել եմ, ճիշտ չեմ օգտագործել, իսկ այս տարի մարտից արդեն սպասում էի արձակուրդին, գիտեի ինչ պիտի անեմ, նույնիսկ գիտեի չստացվելու դեպքում ինչ պիտի անեմ.
Բայց ստացվեց, ամեն ինչ ավելի լավ ստացվեց, քան պատկերացնում էի ու ես այդքանով չեմ ուզում բավարարվել, դեռ մի քանի ծրագիր պիտի սկսեմ, մի քանիսն էլ՝ շարունակեմ.
Դրա համար էլ շատ եմ սիրել այս տարվա ամառը ու դա կողքից տարօրինակ է թվում.
Հասկանում եմ ինչի են ուզում ամառն ավարտվի, հիմնականում նույն պատճառով, ինչի համար որ ես էի ուզում անցած տարիներին.
Բայց ուրիշ դեպքեր էլ են լինում.

Stranger_Friend
21.08.2013, 23:08
Մի օր Անծանոթը կդառնա հարազատ, Բարեկամը՝ օտարական... Մի օր Անծանոթին կսիրեն, Բարեկամին՝ կմոռանա... Կամ գուցե հակառակը...
Մի օր մեկը կպարտվի՝ բոլոր խաղերի օրենքն է....


Հակառակն է լինում... Մի օրը ոնց որ թե մոտ է.
Անծանո՞թ, պատրաստվե՞լ ես պարտությանը. այդպիսի բան չանես.
Դու հաղթելու տարբերակ չունես, բայց չես էլ ուզում Բարեկամին թողնել առաջ անցնի.
Նորից համառում ես հա՞ :think
Ես Անծանոթի կողմից եմ, բայց նա ապագա չունի

Stranger_Friend
01.09.2013, 16:42
երևի առաջին անգամն է որ այսպես ուժեղ ստիպում են կարևոր սկզբունքներիս դեմ գնալ.
Ախր իմ սկզբունքներն իմ չափանիշն են մարդուն ընդունելու, կարծիք կազմելու: Հիմա որ դրանք խախտեմ, էլ ինքս ինձ չեմ ընդունի.

Այո՛, ինձ դուր չի գալիս ժամանակակից մտածելակերպը: Կարող եմ էլի կրկնել...

Stranger_Friend
04.09.2013, 00:38
Այսօր էլ երևի ամենաշատը ափսոսացի նրա համար, որ առաջ (և հիմա էլ) կարևորը ցույց չեմ տվել (տալիս).
Ինչի՞ է ինձ միշտ թվացել, որ ցույց տալը սխալ է.
Իսկ չհասկանալը (և չհասկացվելը) ճիշտ է՞...

Ճիշտ էր ասում` պետք չի փոքրից մեծանալը ավելի դժվար է, քան մեծից փոքրանալը....

Stranger_Friend
19.09.2013, 22:16
Միջինին չի լինում գալ. մեկով մի ծայրահեղություն եմ ստեղծել, մյուսով՝ հակառակ ծայրահեղությունը: Բայց այդ երկուսը չի լինում իրար միացնել, որ միջինը ստացվի.
Միացնել հնարավոր է՝ բայց այդ դեպքում երկուսն էլ կքանդվեն, կամ էլ լավագույն դեպքում իրար մեջ մրցակցություն կսկսվի. (արդեն սկսվել է)

Ամենամեծ խնդիրը նա է, որ հնարավորությունները նույնն են երկուսի համար և պետք է ընտրվի՝ որին ինչ հնարավորություն տալ.
Իմ խնդիրն է երկուսին հավասարացնել իրար՝ միաժամանկ մեկմեկու հեռու պահելով:
Ինչո՞վ երկրորդը հասնի առաջինին, եթե առաջինը օգտագործել է գրեթե բոլոր հնարավորությունները և ինչպե՞ս առաջինը ետ չմնա, եթե մեծ է բախվելու հավանականությունը (այսինքն` նույն հնարավորությունը երկուստեք օգտագործելու հավանականությունը)









.......................
Շատ վատ գիծ ունեմ՝ մի տեղում չեմ կարող մնալ.
Եթե չեմ կարողանում բարձրանալ, գոնե պիտի իջնեմ.

Stranger_Friend
27.09.2013, 00:48
Լավ է թունելում հայտնվելը միայն այն ժամանակ, երբ վերջում լույս է երևում, հակառակ դեպքում այն դառնում է անվերջանալի լաբիրինթոս (եթե նույնիսկ ուղիղ ճանապարհ է)

Stranger_Friend
02.10.2013, 21:35
Հիմա ստանում եմ այն, ինչի պակասությունից միշտ բողոքել ու դժգոհել եմ: Ու ստանում եմ միանգամից մեծ, ճնշող քանակությամբ...
Բայց չեմ ուզում, ոչ մի գրամ չեմ ուզում ստանալ, որովհետև չեմ կարող փոխհատուցել ու չեմ ուզում «բարոյական» պարտքի տակ մնալ...

Արդեն հաստատ գիտեմ, որ ինձ պետք չի սա: Թեկուզ նվերի տեսքով, թեկուզ սրտանց...

Ու եթե առաջ կարող էի բողոքել պակասությունից, հիմա շատությունից բողոքելու իրավունք չունեմ...
Բայց չեմ կարող ասել, իրավունք չունեմ...

Stranger_Friend
09.10.2013, 00:39
Ես գիտեմ, որ ճիշտ ես: Շատ վաղուց գիտեի,բայց դա ասել չի ստացվում.
Միշտ էլ վախեցել եմ ընդունել այդ կարևոր իրականությունը: Իսկ քեզ թվում է, թե ես ոչինչ չեմ հասկանում ու անընդհատ համոզում ես.

Նաև հենց չխոսելուս պատճառով լրիվ ուրիշ մարդու տպավորություն եմ ստեղծել (ոչ միայն քեզ համար).
Բայց գիտե՞ս ինչ, ինձ դուր է գալիս այդ տպավորությունը: Երևի իրականությունից ավելի իրական է...

Ինչո՞ւ արտաքուստ խոստովանել քո թույլ կողմերը՝ քո իմանալն ու ընդունելը լրիվ բավական է...

Stranger_Friend
15.10.2013, 23:32
Հաճախ մենք ամենակարճ ճանապարհը փնտրելով կորցնում ենք ավելի շատ ժամանակ և էներգիա, քան եթե առանց մտածելու անցած լինեինք ամենաերկար ճանապարհը...

Բայց սեփական ձեռքբերումը զգալն ավելի թանկ հաղթանակ է քան առանց մտածելու ճանապարհ անցնելը...

Stranger_Friend
19.10.2013, 23:06
Երազանքներին հասնելու ամենակարճ ուղին չերազելն է...

Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք դրան...

Stranger_Friend
24.10.2013, 23:43
Մարդիկ երբեք չեն փոխվում...
Նրանք կարող են կատարելագործվել, աշխատել, որպեսզի ավելի լավը դառնան կամ հակառակը: Բայց ոչ երբեք փոխել իրենց էությունը...

Stranger_Friend
30.10.2013, 18:21
Այսօրվա ավարտը յուրահատուկ է լինելու: Կամ ամեն ինչ կքանդվի, կամ կկառուցվի...
Ինձ համար երկուսն էլ սխալ են.

Վախենամ այս օրը միայն ինձ համար է առանձնահատուկ...

Stranger_Friend
01.11.2013, 23:39
Այսօրվա ավարտը յուրահատուկ է լինելու: Կամ ամեն ինչ կքանդվի, կամ կկառուցվի...
Ինձ համար երկուսն էլ սխալ են.

Վախենամ այս օրը միայն ինձ համար է առանձնահատուկ...

Փաստորեն քանդվեց.... Անհայտ ժամանակով, ոչ վերջնական...
Արդեն մեղավորը ես չեմ: Հա, ինչի՞ ստեմ, ինձ համար կարևորն այն էր, որ մեղավորությունն ինձ վրա չընկնի...
Մնացածը՝ թե ինչ կլինի հետո, ես կապ չունեմ արդեն, դու գիտես...

Stranger_Friend
05.11.2013, 23:15
Մի տեսակ ուզում եմ, որ բոլորը ինձնից նեղանան, արհամարհեն ինձ, բանի տեղ չդնեն ու չխոսեն հետս: Գոնե մի օր, մի ժամ...

Չէ, չեմ փոշմանել, ուղղակի կռվով չէի ուզում...

Տխուր չեմ.

Stranger_Friend
07.11.2013, 19:03
Եսպիսի հնարավորությունն ընդհանրապես երկրորդ անգամ չի տրվում.
Կամ կտրվի, եթե չձախողեմ առաջինը.

Վերջապես կիմանամ հնարավորություններիս չափը.

Արդյո՞ք ես պատրաստ եմ դրան.

Stranger_Friend
14.11.2013, 23:13
Ձանձրանում եմ... ձանձրացնում է ցանկացած բան, որը չի ավարտվում...
Իսկ ինչո՞ւ ավարտին չեմ հասցնում -որովհետև չեմ ուզում մտածածս հետաքրքիր ծրագիրն այդքան անիմաստ ու անհետաքրքիր ավարտվի.
Ես ունեմ համբերություն, շա՜տ, ու կձանձրանամ որքան պետք է.
Բայց պետք է իմանամ, որ մի օր կլինի երկար սպասված ավարտը...

Թե այս երգն ինչու է մտքումս պտտվում, չեմ հասկանում.


http://www.youtube.com/watch?v=K0C1C26ckxU

Stranger_Friend
19.11.2013, 18:06
Ինչ էլ լինի ներքուստ ես հիշում եմ այս խոսքերը ու անկեղծ հավատում դրան.

Որ ամեն լավին հաջորդում է վատը, ամեն վատին՝ լավը: Ու որ եթե օրը լավ է սկսվել, կավարտվի վատ և հակառակը...

Չգիտեմ ներշնչաքից է, թե իրականություն, բայց միշտ էլ այդպես է լինում.

Stranger_Friend
25.11.2013, 01:36
Փաստորեն քանդվեց.... Անհայտ ժամանակով, ոչ վերջնական...
Արդեն մեղավորը ես չեմ: Հա, ինչի՞ ստեմ, ինձ համար կարևորն այն էր, որ մեղավորությունն ինձ վրա չընկնի...
Մնացածը՝ թե ինչ կլինի հետո, ես կապ չունեմ արդեն, դու գիտես...

Ես ամենն արդեն ձևականություն է դառնում գիտե՞ս.
Անիմաստ ձևականություն...
Ինձ համա՞ր է: Ես ձևականություն չեմ ուզել: Եթե չես քանդելու, ինչի՞ ես գործիքներն առել ձեռքդ ու ձևացնում, թե իմ ուզածն ես անում.

ես տխուր չեմ. Ու վատն են է, որ չեմ զղջում

Stranger_Friend
04.12.2013, 00:15
Ես ամենն արդեն ձևականություն է դառնում գիտե՞ս.
Անիմաստ ձևականություն...
Ինձ համա՞ր է: Ես ձևականություն չեմ ուզել: Եթե չես քանդելու, ինչի՞ ես գործիքներն առել ձեռքդ ու ձևացնում, թե իմ ուզածն ես անում.

ես տխուր չեմ. Ու վատն են է, որ չեմ զղջում

Վերջացա՜վ...
Վախենում եմ, բայց պետք է ասեմ, որ ենպես ավելի լավ էր: Սկզբում էի անհանգիստ մի քիչ...
Հա, թող ձևականություն լիներ, բայց հանգիստ լինեի...

Stranger_Friend
06.12.2013, 02:04
Ինչի՞ է ինձ ամեն ինչ այսքան անորոշ թվում, երբ ամեն ինչ պարզ է...
Չեմ հասկանում ի՞նչն է ինձ խանգարում
Ու ինչի՞ս է պետք այս ամենը, ինչի՞ եմ ես դա անում.
Ախ, մենակ թե հնարավոր լիներ փոխել մտքերը՝ համակարգչի նման այնտեղ պահեի միայն այն նյութերը, որոնք ուզում եմ, իսկ մնացածը ջնջե՜ի, ջնջե՜ի ողջ համակարգից...
Ինքնախոստովանությունը միգուցե փոխի ինձ ավելի վատը... չգիտեմ, չեմ ուզում փորձել...

Stranger_Friend
07.12.2013, 23:28
իմ քայլերն ու ցանկությունները նորից հակասում են իրար..
ես նույնիսկ ինքս իմ ձևականությունը չեմ տարբերում իրականությունից...
Մենք նա ենք, ինչ անում ենք տվյալ պահի՞ն, թե՞ նա, ինչպիսին ուզում ենք լինենք...

Stranger_Friend
10.12.2013, 01:11
Ինձ թվում է կորցնում եմ ինձ, կորցնում եմ երազներս, մտքերս...
Դրանք փոխվում են, փորձում եմ պահել նրանց, բայց ուժերիցս վեր է թվում...
Իմ մանկական երազները... Մի՞թե ես մոտ եմ դրանց, դրա համար են նրանք կորչում իմ մտքերից...
Մի՞թե երազներս իրականություն են դառնում...
Միշտ էլ երազն ավելի իդեալական է, բայց դոմինանտ է իրականությունը...
Չէ, ես ուզում եմ ապրել իմ երազներով, ես չեմ ուզում կորցնել նրանց...
երազները հավերժ են, իսկ իրականությունը՝ ձևական ու անցողիկ, թեկուզ ավելի շոշափելի...
Իսկ եթե մի օր կորչի այս իրականությունը և ես փոխարենը չգտնեմ իմ երազների՞ն...
Չէ, ես կպահեմ նրանց, նրանք իմն են, եթե ես կորցնեմ նրանց, կկորցնեմ նաև իմ մանուկ «ԵՍ»ը....

Stranger_Friend
11.12.2013, 00:23
Ինչի՞ ես դա չարեցի...
Ինքս իմ հարցին չեմ կարող պատասխանել...
Ես փախա, բայց ինչի՞ց, ումի՞ց...
Ծանր բան է խոստումը չկատարելը, այն էլ առանց լուրջ պատճառի...
Իսկ երբ երկրորդ հնարավորությունից չես օգտվում, մտածելով որ իմաստ չունի, որ դու արդեն ձախողել ես...
Դա արդեն չափազանց է ու անտանելի է այն, երբ քեզ ասում են ոչինչ, տալիս են երկրորդ հնարավորությունը, դու ասում ես կանեմ, հասնում ես սահմանին, բայց չես անում, այս անգամ արդեն առանց պատճառի, ուղղակի մտածելով որ անիմաստ է, դու քեզ չես ներում ու կարծում ես նրանք էլ քեզ չեն ների, որ չես պահել խոստումդ...
Եվ վերջում, երբ փախչում ես, մտքումդ վիրավորելով ինքդ քեզ, քեզ տալիս են հետևյալ պատասխանը՝
Դու խաբեցիր, ուղղակի սիրում ես խաբել...

Stranger_Friend
13.12.2013, 00:23
Միշտ վստահ եմ եղել, որ ես կարող եմ ինձ վրա ազդել ինչպես կամենամ... Որ ես եմ որոշում ինչի մասին մտածեմ, ինչի՝ չէ, ում հիշեմ, ում՝ ոչ...
Տիրապետումս կորցրել եմ մտքերիս վրա՝ նրանք անկախացել են ու ելել իմ դեմ...

Գիտեմ որ դժվար է չընդունել ու չենթարկվել նրանց....
Բայց ես կպայքարեմ...
Երևի...

Stranger_Friend
14.12.2013, 00:10
Չեմ հասկանում ձևականություննե՞րն են այսքան խորն ու ճշմարտանման, թե՞ ես եմ պեսիմիստության մեջ կորել...

Այնքան պարզ ու անհասկանլի է ես ամենը...

Stranger_Friend
23.12.2013, 00:54
Երբ դու հեռանում ես քո իդեալից, բայց քո ընդհանրապես մարդու իդեալի կերպարը չի փոխվում, սկսում ես իրոք կասկածել, որ չի կարող լինել այդպիսի իդեալ, որովհետև դու ինքդ չդիմացար դրան...
Բայց դու ուզում ես, ուզում ես այդ իդեալը, չնայած ինքդ պատրաստ չես դառնալու դա ու երևի չես էլ կարող...
Այսքանը հասկանալուց հետո ինչո՞ւ չի փոխվում իմ իդեալը...
Մի՞թե իդեալները չեն փոխվում, որ երբեք բավարարված չզգաս քեզ, որ միշտ ձգտես, ձգտես ու չհասնես...
Ինչի՞...

Stranger_Friend
09.01.2014, 20:56
Պետք է վերացնել այն ամենը, ինչը կարող է կոտրել...
Գնալով ավելանում են այն բաները, որոնց մասին մտածելուց խուսափում եմ..
Ու գնալով շատանում են ինձ սխալ թվացող երևույթները.

Ես մի օր զղջալու եմ, բայց հարց է՝ նրա համար որ արե՞լ եմ դա, թե՞ որ իմ արածը չնչին է եղել...

Stranger_Friend
18.01.2014, 15:20
Արդյոք կարելի՞ է մարդ իր առջև տեսնելով միայն սխալ օրինակներ (իր համար՝ սխալ), գտնի դեպի ճիշտը (իր համար` ճիշտը) տանող ճանապարհը...

Ես դեռ սպասում եմ լավ վերջաբանին...

Stranger_Friend
01.02.2014, 02:07
Ինչ որ մի բան պայքարում է իմ մեջ, որ չկոտրվեմ, որ ինքս ինձ չմատնեմ իմ առաջ, որ խաբվելով առաջ շարժվեմ.
Բայց այս ամենը հանգեցնում է նրան, որ ես ետ եմ վարժվում ինձնից.... ու ամեն ինչից

Ես իրար ետևից ձախողում եմ ինձ ընձեռված շանսերը, որոնց մասին երազել եմ ու փոխարենը ընկած եմ անորոշությունների ետևից.
Ես գտնելու եմ այն, ինչը գոյություն չունի.

Ինչ որ մի օր ես երազում էի հասնել այս օրվան, իսկ այսօր երազում եմ ունենալ այն օրը, երբ դեռ երազում էի.

....
Կներես...

Stranger_Friend
16.02.2014, 19:04
Երբեմն ուրախալի է լինում ոչ թե հիշելու փաստը, այլ մոռանալու...

Ինձ կախվածություններ պետք չեն...

Stranger_Friend
13.04.2014, 00:29
Եթե զգում ես, որ ուղեղդ չորս կողմից արտասանված խառը մտքերով է լցվել, ուրեմն պետք է.
1. Նախ այն դատարկել ամբողջովին.
2. Հասկանալ թե ինչ ես զգում.
3. Իրական համարել միայն այն, ինչ զգում ես.
4. Հավատալ և պահել գլխում միայն իրականությանը

Հավելում՝ բացառություն են կազմում միայն երազները.

Stranger_Friend
24.05.2014, 22:56
Հիմա կպայքարես, կդիմադրես, կմեղադրես... հետո քիչ- քիչ կթուլանաս, կհարմարվես.. իսկ ավելի ուշ՝ կհասկանաս ու կսովորես մղադրել ինքդ քեզ...

Stranger_Friend
09.06.2014, 00:10
Աշխարհում մոտ 7 միլիարդ մարդ կա...
ինձ թվում է, որ եթե յուրաքանչյուրն էլ խորհի, կգտնի իր համար մարդու իդեալ՝ թե որն է իր համար իդեալական մարդը...
Յուրաքանչյուր մարդու իդեալ, ինչպես և յուրաքանչյուր մարդ, գոնե մի բանով տարբերվում է մնացածից...
Բայց, ինչպես գիտենք, իդեալական ոչինչ չկա՝ այդ թվում և չկան իդեալական մարդիկ...

Ուրեմն ստացվում է, որ աշխարհում մոտ 7 միլիարդ մարդ գոյություն չունի...

Stranger_Friend
17.06.2014, 18:55
- Դու էդպես ոչ մի բանի չես հասնի...
- Իսկ ի՞նչ գիտես, որ ես արդեն չեմ հասել իմ ուզածին...

Կգա՞՛ այն օրը, որ ես կկարողանամ հանգիստ էսպիսի պատասխան տալ քեզ...

Stranger_Friend
20.06.2014, 22:50
Ինձ իսկապես հետաքրքրում է մի հարց՝ ես ռեալիստ եմ, նրանք՝ օպտիմիստ, թե՞ ես պեսիմիստ եմ, նրանք՝ ռեալիստ...

Կարծում եմ իմ հարցիպատասխանը կտա այն «ինչ որ բանը», որի հայտնվելու պատճառով է իմ մեջ ամեն անգամ սրվում այս հարցը… Որովհետև դարձյալ այդ «ինչ որ բանը» (որն իրականում հստակ անուն ունի) կանգնած է իմ դիմաց, շատ մոտ ու ինչքան մոտենում է, այնքան շատ է հավատս կորում նրա նկատմամբ՝ որովհետև ես չգիտեմ իմ հարցի պատասխանը...

Այսինքն շարունակվում է նույն փակուղին՝
Ես կստանամ իմ հարցի պատասխանը, եթե հավատամ ու ընդունեմ ինձ սպասող «ինչ որ բանին», բայց ես կհավատամ ու կընդունեմ նրան, երբ ստանամ իմ հարցի ճշգրիտ պատասխանը...
:)

Stranger_Friend
03.08.2014, 23:51
Դե համակերպվի՛ Անծանոթ, ինչո՞ւ ես դժվարանում...
Դու պե՛տք է... Դու պարտավո՛ր ես համակերպվել, որովհետև դու ես քեզ այդպիսին դաստիրակել...

Stranger_Friend
14.10.2014, 20:42
Դժվար է հրաժարվել սխալից ու չշարունակել անել նույնը, երբ երկար ժամանակ այն քեզ համար Ճիշտ էր...

Stranger_Friend
29.12.2014, 21:52
Չհիասթափվելու համար պետք էր ուղղակի չսպասել.
ինչի՞ հենց էս անգամ սխալվեցի, ինձ համար կարևոր հարցում.

Պետք էր ուղղակի չհավատալ...

Stranger_Friend
23.01.2016, 01:09
Փոփոխություններ միշտ են լինում: Ուրիշ հարց է' դու նրանց համընթա՞ց ես շաժվում:
Ամեն ինչ միայն առջևում պետք է փնտրել: Այլևս հապաղելու պատճառ չկա ու նաև վախենալու...
Վերջ ի վերջո վախերը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցը դրանց հետ առնչվելն է:

Համարձակ առաջ շարժվելու համար պետք է հավատալ, որ ետևում կորցնելու ոչինչ չկա:

Ու հիմա դրա հենց ճիշտ ժամանակն է' Hic et nunc

Stranger_Friend
10.06.2016, 23:20
Հետաքրքիր ա. օրենքով էն ամենը, ինչ գնալով ավելի եմ հասկանում' ինքնաբացահայտումները, վատը ճանաչելը ու նման բաները պիտի վատ ազղեցություն ունենային ու տխրեցնեին ինձ առաջվա պես.. Բայց ես հենց հիմա ա, որ հոգեկան հանգիստ ու հավասարակշռություն եմ զգում...
Կարծես ամեն ինչ իր տեղն ա ընկել, ընդամենը ետ ամենը հասկանալն էր խանգարում ինձ... :)

Stranger_Friend
21.06.2016, 22:37
Ինչքան էլ փոխվեմ, մի բան հաստատ ա: Ես գնալու եմ ստեղից...

Stranger_Friend
20.11.2016, 23:32
Դժվար է առաջ գնալը երբ քեզ չեն հավատում.
Դժվար է պայքարելը երբ արդեն հաղթողը որոշված է...

Stranger_Friend
30.12.2016, 01:23
Կան ընտրություններ որ ճակատագրական են' ինչքան էլ խուսափես այդ ընտրելու պատասխանատվությունից ու քեզ համոզես որ միշտ էլ կարող ես փոխել: Կարծում եմ սխալվել եմ այդ ընտրություններից մեկում ու շատ եմ վախենում և' դրա հետևանքներից, և' ընտրությունը փոխելու հետևանքներից..
Միակ հույսս են է որ հիմա եմ սխալվում դա սխալ համարելուց...