PDA

Դիտել ողջ տարբերակը : Լիոնն ընդդեմ ակումբի. ո՞վ է ճիշտ. պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

Chuk
09.10.2012, 17:10
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Ակումբի պասիվացման պատճառները» (http://www.akumb.am/showthread.php/63488-Ակումբի-պասիվացման-պատճառները) թեմայից առանձնացված 48՝ թեմայի հետ անմիջական կապ չունեցող գրառումների հիման վրա:

Այս թեմայում առաջարկում եմ քննարկել Լիոն բարձրացրած հարցը:
Ո՞վ էր պատմությունը սկսողը: Ո՞վ էր առաջին հատել վիրավորանքի սահմանը: Արդյո՞ք սահմանը հատված էր այնքան, որ ղեկավարությունը պետք է միջամտել: Լիոնը ակումբի ղեկավարության ու մասնակիցների կողմից անարդարացի վերաբերմունքի արժանացո՞ղ մարդ է, թե՞ նա ինքն է հրահրում պատմություններն ու սկսում ամենը: Քննարկենք միասին:

Lion
28.01.2013, 13:52
Հետո էլ կասեք, թե ինչու է ակումբը պասիվանում: Ակումբի անդամներից մեկին բացահայտ վիրավորում են -

http://www.akumb.am/showthread.php/64069-Գարեգին-Նժդեհ-ազգային-հերոսը-ժամանակակից-հայ-կինոյում?p=2382975&viewfull=1#post2382975

իսկ Ակումբի ամենագլխավորին, մարդուն, որը կոչված է ուղղություն տալ Ակումբին աշխատանքներին և, որ ամենակարևորն է, ստեղծել նորմալ մթնոլորտ քննարկումների համար, դա դուր է գալիս??!!

http://s017.radikal.ru/i407/1301/71/3965c94f5c68.jpg (http://www.radikal.ru)

Ձայնալար
28.01.2013, 14:35
Քուրս որ փոքր էր, միհատ տետր ուներ, կոչվում էր արցունքների տետր, վրեն էլ արցունքներ էր նկարած: Էդ տետրի մեջ գրի էին առնվում բոլոր այն դեպքերը, երբ մեծերը իրա վրա ջղայնանում էին, իր կարծիքով, ուրիշի (հիմնականում եղբորս) պատճառով/մեղքով: Հիմա էս թեման դառել ա Լիոնի «արցունքների տետրը» հենց մեկը էշին չու ա ասում, գալիս ա ստեղ ասում ա, որ այ հենց էդ ա ակումբի պասիվացման պատճառը:

Lion
28.01.2013, 14:46
Կներես, ապեր, ինձ թվաց, թե էս թեման նրա համարա, որ խոսենք Ակումբի պասիվացման պատճառների մասին: Ընդ որում խոսենք ոչ թե այն կոնտեքստով, ինչ հաճո է ադմինիստրացիայի քիմքին, այլ ասենք այն, ինչ մտածում ենք: Ինձ տենց էր թվացել, բայց կարծես թե այս թեման ուրիշ նպատակներով, էր, հա, բացվել??!!

Chuk
28.01.2013, 15:29
իսկ Ակումբի ամենագլխավորին, մարդուն, որը կոչված է ուղղություն տալ Ակումբին աշխատանքներին և, որ ամենակարևորն է, ստեղծել նորմալ մթնոլորտ քննարկումների համար, դա դուր է գալիս??!!]
Այո, ինձ իհարկե դուր ա գալիս, որ քո տուֆտա գրառմանն այդպես արձագանքում են :)

Տրիբուն
28.01.2013, 15:40
Հետո էլ կասեք, թե ինչու է ակումբը պասիվանում: Ակումբի անդամներից մեկին բացահայտ վիրավորում են -

http://www.akumb.am/showthread.php/64069-Գարեգին-Նժդեհ-ազգային-հերոսը-ժամանակակից-հայ-կինոյում?p=2382975&viewfull=1#post2382975

իսկ Ակումբի ամենագլխավորին, մարդուն, որը կոչված է ուղղություն տալ Ակումբին աշխատանքներին և, որ ամենակարևորն է, ստեղծել նորմալ մթնոլորտ քննարկումների համար, դա դուր է գալիս??!!

http://s017.radikal.ru/i407/1301/71/3965c94f5c68.jpg (http://www.radikal.ru)

Լիոն, ես ու՞մ եմ վիրավորել:

StrangeLittleGirl
28.01.2013, 15:45
Լիոն, հենց որևէ մեկի ասած դուրդ չի գալիս, մտնում ես էս թեմա, ասում ես՝ էս ա պասիվացման պատճառը, բայց դու շարունակում ես ակտիվ մնալ :)) հետևաբար պիտի կարծեմ, որ դա առնվազն պասիվացման պատճառ չի

Chuk
28.01.2013, 15:47

Ավելին՝ ակտիվացման պատճառ ա :aha

Lion
28.01.2013, 15:52

Տենց չի, StrangeLittleGirl ջան, շատերի ասածն ինձ դուր չի եկել, բայց կոնկրետ դեպքում ես այս թեմայում արձագանքեցի միայն բացահայտ վիրավորանքի պարագայում:

Այո, ինձ իհարկե դուր ա գալիս, որ քո տուֆտա գրառմանն այդպես արձագանքում են :)

Դա որպես անհատ, իսկ որպես ադմինիստրատոր?? Կարծես թե իրոք ադմինիստրատորների տուֆտությունը կսպանի Ակումբը :)

Chuk
28.01.2013, 15:53
Հետո էլ կասեք, թե ինչու է ակումբը պասիվանում: Ակումբի անդամներից մեկին բացահայտ վիրավորում են -

http://www.akumb.am/showthread.php/64069-Գարեգին-Նժդեհ-ազգային-հերոսը-ժամանակակից-հայ-կինոյում?p=2382975&viewfull=1#post2382975

իսկ Ակումբի ամենագլխավորին, մարդուն, որը կոչված է ուղղություն տալ Ակումբին աշխատանքներին և, որ ամենակարևորն է, ստեղծել նորմալ մթնոլորտ քննարկումների համար, դա դուր է գալիս??!!

http://s017.radikal.ru/i407/1301/71/3965c94f5c68.jpg (http://www.radikal.ru)

Հիմա, երբ ջղայնությանս առաջին փուլն անցավ, մի քիչ ավելի երկար քեզ ԲԱՑԱՏՐԵՄ: Առաջին հերթին ես իսկապես այդ թեմայում ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ եմ ունեցել: Որովհետև իմ խնդիրներից մեկը պետք է լիներ քո սադրիչ գրառումը ջնջել: Հուշեմ, քո գրառումը, որին արձագանքել է Տրիբունը, ամբողջովին բովանդակազուրկ, անձնական հարթության (թեև ուղիղ ոչ մեկին չի մատնանշվել) գրառում էր, իր բնույթով սադրիչ ու կոնֆլիկտային: Սադրիչ էր, որովհետև յուրաքանչյուր թեմա ֆորումներում նախատեսվում է տարբեր կարծիքների ներկայացման, ինչու ոչ՝ դրանց բախման համար: Այդ թվում Աստղի գրառումը, որին արձագանքել էիր, մասնավոր կարծիք էր, որոշակի տրամաբանությամբ, որոշակի հիմնավորվածությամբ:

Ներկայացնել այդ կարծիքը, երբ թեմայում կան բազում այլ կարծիքներ էլ, նույնպես հիմնավորված, որպես «պարզ ճշմարտություն», հետո կիսահեգնանքախառը գրել «հիմա կսկսվեն այս ակնհայտության, ակնհայտ ճշմարտության հերքման փորձերը: Դե, սկսեք...», մեղմ ասած սադրիչ է, ոչ մեղմ ինքնահավան, գոռոզ, մեծամիտ, լարվածություն ստեղծող, և վերջապես ՏՈՒՖՏԱ գրառում է, որը որևէ առնչություն չունի քննարկվող թեմայի հետ:

Այդ գրառմանը արձագանքվել է մոտավորապես նույն ոճով, բայց ի տարբերություն քո գրածի, Տրիբունը ԲԱՑԱՏՐԵԼ Ա, թե ինչու ա քո այդ գրառումը սխալ: Ու դրանից հետո սենց շուխուռ դնել, չգիտեմ ապեր: Հերիք եղավ էլի, սաղ կյանքս դայակություն չեմ անելու, դայակ չեմ, այլ ադմին ընդամենը ;)

Lion
28.01.2013, 16:00
Բացարձակապես սխալ ես: Հիմա, երբ ջղայնությանս առաջին փուլն անցավ, մի քիչ ավելի երկար քեզ ԲԱՑԱՏՐԵՄ: Այն, որ Նժդեհն ու իր արած գործն արժեք են, փաստ է, այն, որ Նժդեհին չի կարելի վիրավորել, փաստ է, ոնց ես ասեցի` ակնհայտություն, մաքուր ջրի կաթիլի պես ակնհայտ ճշմարտութուն: Սա ակնհայտ է, ակնհայտ է ամեն մի նորմալ հայի համար, տենց չի??

Ու իմ այս գրառմամբ, հարգելի ադմինիստրատոր,

"հիմա կսկսվեն այս ակնհայտության, ակնհայտ ճշմարտության հերքման փորձերը: Դե, սկսեք..."

Ես ընդամենը ցույց տվեցի իրավիճակի աբսուրդությունը, այն, որ, ոնց լավ ասվեց այդ թեմայում, ՀՀԿ-ի դեմ կուտակված չարությունը (հիմնավորված է դա, թե չէ, այլ հարց է) թափվում է Նժդեհի վրա, ինչն անթույլատրելի է: Աստղի հիանալի պոստում այս միտքը պարզ, մաքուր ու հստակ ճշմարտությամբ արտացոլված է: Зри в корень վիճակն էր ու ինձ դա շատ դուր եկավ:

Ես ոչ-ոքի վիրավորելու կամ "կծելու" նպատակ չեմ ունեցել և չունեմ: Իսկ եթե ինչ-որ մարդիկ դա այդպես են ընկալել, դա իրենց խնդիրն է ու դա իրենց իրավունք չի տալիս ուղղակիորեն վիրավորել ինձ, իսկ քեզ էլ իրավունք չի տալիս դա ոչ միայն առանց արձագանք թողնել, այլև խրախուսել նման վարքագիծը:

Chuk
28.01.2013, 16:02
Շնորհակալություն կարծիքիդ համար, Մհեր: Ցտեսություն ու բարի քննարկումներ :)

StrangeLittleGirl
28.01.2013, 16:04
Ավելին՝ ակտիվացման պատճառ ա :aha

հա, ուղղակի ուզեցի հնարավորինս մեղմ արտահայտվել :))

Lion
28.01.2013, 16:05
Ցտեսություն, հաջողություն Ակումբիդ: Աստված տա, որ այն չպասիվանա, Արտակ:

P.S.

Ուզում ես ջնջի, ապեր, ուզում ես ոչ - անձամբ ես չէի ջնջի իմ քննադատությանը, այսինքն իմ առողջացմանը ուղղված նույնիսկ ամենահետին այն գրառումը, որը 101 տոկոսով համարում եմ սխալ: Կոնկրետ դեպքում ես կոնկրետ օրինակի վրա ուղղակի ցույց տվեցի այն, ինչ մինչ ինձ այս կամ այլ կերպ ասացին այլ մասնակիցներ, մնացածն էլ դու գիտես, ապեր ;) Մի անգամ ասել եմ ու էլի կկրկնեմ - Ակումբը Արտակ Հարությունյան անհատի ստեղծագործությունն է ու և Ակումբի տրիումֆը, և նրա կատաստրոֆան ցույց է տալու հենց Արտակ Հարությունյան անհատի հաջողությունը կամ անհաջողությունը, նման գործ կազմակերպել կարողանալու կամ չկարողանալու հարցը: Դա ինչ-որ տեղ քո ներքին էության, բնավորության արտահայտությունն է` հայելին: Ու եթե ջնջես իմ գրառումը, ազնիվ խոսք, մազաչափ իսկ չեմ նեղվի, ուղղակի երևի թե էլ բան չեմ ասի այս թեմայով, քանի որ ասածս հիմնականում ասացի: Ու եթե արդյունքում Ակումբը մի օր մեռնի ( :( ), ես ընդմանեը կտխրեմ ու մեկ էլ... ինքս իմ մեջ կփաստեմ, որ Արտակ Հարությունյան անհատը մի հիանալի գործ սկսեց ու ոչ վատ հաջողությունների հասավ, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացավ "հարվածի թափը պահել" ու հաջողությունը պահպանել, այսքան բան, ապեր :think

Ձայնալար
28.01.2013, 16:33
Լիոն, դու որ քո ամեն երկրորդ գրառման մեջ որոշ ակումբցիների «կծում-մծում» ես չակերտավոր լիբերալներ, կոսմոպոլիտներ ու եսիմ ինչ եզրույթներ օգտագործելով, հանդուրժում ենք չէ՞, համ կծոցների հասցեատերերն են հանդուրժում, համ ադմինիստրացիան: Բա էդ ո՞նց եղավ, հանկարծ քո սադրանքին Տրիբունը արձագանքեց միանգամից՝ աղմուկ աղաղակ: Սա իրականում քո համար չեմ գրում, Լիոն, դու սա գիտես, ես էլ գիտեմ, որ գիտես. գրում եմ կողքից կարդացողի համար, որովհետև շատ ժամանակ որ չենք պատասխանում, կողքից կարող ա թվալ, թե իսկապես պատասխանելու բան չկա, կամ որ քո հանդեպ ինչ-որ հալածանքներ են կիրառվում ստեղ ադմինիստրացիայի թողտվությամբ:

Ինչ վերաբերում ա էս թեման որպես «արցունքների տետր» օգտագործելուդ, շատ լավ գիտես, որ գոյություն ունի «բողոքի գիրք» կոչվող թեմա, որտեղ էս քո գրառումը տեղին կլիներ, իսկ էս թեմայում քո կարծիքը արդեն հայտնել ես, ինչի համար շատ շնորհակալ ենք:

Lion
28.01.2013, 16:44
Սուտ ես ասում, ապեր, ու դեմագոգիա ես անում: Սա գրում եմ ոչ թե քո ու քո ընկերների համար, այլ նրա համար, որ կողքից կարդացողին չթվա, թե ասելու բան չունեմ:

Առանց կոնկրետ օրինակների ասածդ մի հոտած ձու էլ չարժե, իսկ որտեղ ես գրել եմ օրինակ "լիբերալներ", ես բացարձակապես նպատակ չեմ ունեցել որևէ մեկին վիրավորել, ես ուղղակի երևույթն եմ նկարագրել, իսկ նման դեպքերում կիրառելի է չակերտ: Ինչ վերաբերվում է կոսմոպոլիտին, ապա կրկին, ես որևէ մեկին կոնկրետ նկատի չեմ ունեցել, իսկ եթե մեկը դա իր վրա է վերցրել, դա արդեն իր խնդիրն է:

Ուզում եմ հիշեցնել, որ այստեղ ոչ պակաս ակտիվությամբ գրվում են բաներ, որոնք, ոնց "լիբերալների" ու "կոսմոպոլիտների" պարագայում, կարող է վիրավորական թվալ մարդկանց, բայց դրանց չգիտես ինչու չեք արձագանքում: Պահ, այս թեմայում գրեցի, լավ զգացիք - դուք, ձեր ֆորումը ու եթե այս թեամյում գրում ենք, ապա նրա համար, որ օգնենք ՁԵՐ ԱԿՈՒՄԲԻՆ խելքի գալ - չեք ուզում, չենք գրի, Դուք` Ձեր Ակումբը, ինչ ուզում եք արեք, շատ էլ պետքա, ինչ-որ շատ մեծ կարծիք կազմեցիք Ձեր Ակումբի մասին...:B

Ձայնալար
28.01.2013, 16:50
Բոլդով գրելուց ասածդ ավելի հիմնավոր չի դառնում, լավ մնա :)))
Կարմիր վարկանիշի համար էլ մերսի, վաղուց չէի ստացել :)

Lion
28.01.2013, 16:51
Իսկ որպես պատասխան անիմաստ գրածդ էլ հիմնավոր չի դարձնում... հոտած ձուն, լավ մնա :)

StrangeLittleGirl
28.01.2013, 16:54
Բոլդով գրելուց ասածդ ավելի հիմնավոր չի դառնում, լավ մնա :)))
Կարմիր վարկանիշի համար էլ մերսի, վաղուց չէի ստացել :)

Իմի համար էլ մերսի :))
Այ որ հիմա նեղանամ էդ կարմիր վարկանիշից, գնամ, կիմանա՞ս ակումբի պասիվացման պատճառները :))

Վահե-91
28.01.2013, 17:07
Lion, չափից շատ ես բարդացնում իրավիճակը ;)
Եթե համակարծիք չես ուրիշների հետ, չի նշանակում պետք ա թողնես, գնաս:

Գալաթեա
28.01.2013, 17:44
Ցտեսություն, հաջողություն Ակումբիդ: Աստված տա, որ այն չպասիվանա, Արտակ:

Վայ, գնում ե՞ս:

Շինարար
28.01.2013, 17:45
Պահ, այս թեմայում գրեցի, լավ զգացիք - դուք, ձեր ֆորումը ու եթե այս թեամյում գրում ենք, ապա նրա համար, որ օգնենք ՁԵՐ ԱԿՈՒՄԲԻՆ խելքի գալ - չեք ուզում, չենք գրի, Դուք` Ձեր Ակումբը, ինչ ուզում եք արեք, շատ էլ պետքա, ինչ-որ շատ մեծ կարծիք կազմեցիք Ձեր Ակումբի մասին...:B

Էս ինչ հավես կտոր ա, փոքր ժամանակս հիշեցի:))

StrangeLittleGirl
28.01.2013, 17:52
Վայ, գնում ե՞ս:

չէ, կարմիր վարկանիշներ ա տալիս: մենք փիս ենք :))

Sagittarius
28.01.2013, 18:09
Սուտ ես ասում, ապեր, ու դեմագոգիա ես անում: Սա գրում եմ ոչ թե քո ու քո ընկերների համար, այլ նրա համար, որ կողքից կարդացողին չթվա, թե ասելու բան չունեմ:

Առանց կոնկրետ օրինակների ասածդ մի հոտած ձու էլ չարժե, իսկ որտեղ ես գրել եմ օրինակ "լիբերալներ", ես բացարձակապես նպատակ չեմ ունեցել որևէ մեկին վիրավորել, ես ուղղակի երևույթն եմ նկարագրել, իսկ նման դեպքերում կիրառելի է չակերտ: Ինչ վերաբերվում է կոսմոպոլիտին, ապա կրկին, ես որևէ մեկին կոնկրետ նկատի չեմ ունեցել, իսկ եթե մեկը դա իր վրա է վերցրել, դա արդեն իր խնդիրն է:

Ուզում եմ հիշեցնել, որ այստեղ ոչ պակաս ակտիվությամբ գրվում են բաներ, որոնք, ոնց "լիբերալների" ու "կոսմոպոլիտների" պարագայում, կարող է վիրավորական թվալ մարդկանց, բայց դրանց չգիտես ինչու չեք արձագանքում: Պահ, այս թեմայում գրեցի, լավ զգացիք - դուք, ձեր ֆորումը ու եթե այս թեամյում գրում ենք, ապա նրա համար, որ օգնենք ՁԵՐ ԱԿՈՒՄԲԻՆ խելքի գալ - չեք ուզում, չենք գրի, Դուք` Ձեր Ակումբը, ինչ ուզում եք արեք, շատ էլ պետքա, ինչ-որ շատ մեծ կարծիք կազմեցիք Ձեր Ակումբի մասին...:B

ապեր, լավ էլի (http://www.akumb.am/showthread.php/62824-%D4%B1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B5%D5%AC%D5%A1%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A8?p=2336490&viewfull=1#post2336490).

ու հա, ես էտ լրիվ արդարացիորեն իմ վրա եմ վերցնում, քանի որ էտ թեմայում արդեն ասել էի, որ կողմ եմ փառատոններին ու հնարավորության դեպքում կմասնակցեի էլ. ես էլ եմ «փուչ լիբերալներից», «տականքներից» /հլը մի հատ էլ Նժդեհին ես մեջ բերել/: Բայց էս գրառմանը արձագանքել չէի ուզում, որովհետև բնական էի համարում, դու իմ գաղափարական հակառակորդն էիր /հատկապես էտ հարցում/:

Հիմա էլ Տրիբունի համար է քո գրառումը տուֆտա /սա դեռ ավելի մեղմ է, քանի որ վերաբերում է գրառմանդ, և ոչ թե քեզ/ ու Տրիբունն էլ քո նման կոնկրետ քո անունը չի նշում, բայց դե դու էլ արդարացիորեն քեզ վրա ես վերցնում:

Մի խոսքով ցանկություն չկա էս թեման վերածելու էն թեմայի կրկնօրինակը:

Lion
28.01.2013, 18:27

Քո վրա էիր վերցրել, ապեր, նեղություն կրերի ճշտեիր ու կիմանայիր, որ ես քեզ բացարձակապես նկատի չեմ ունեցել: Էս ես տղավարի եմ ասում :B Ես նկատի էի ունեցել Վանյանին:

Ինչ վերաբերվում է վիճահարույց գրառմանը, ապա այն գրված էր իմ խոսքերի մեջբերմամբ ու ակնարկն ակնհայտ էր: Դե իսկ այն, որ Ակումբի ադմինիստրատորն էլ արդարացնումէ նման վերաբերմունքը, վերջնականապես բոլոր կետերը դնում է իր տեղը:

Mephistopheles
28.01.2013, 19:35
Լիոն ստի պահով մենք սաղս ստեղ մանուկ ենք քո հետ համեմատած… դու ստերի գիրք ունես գրած անունն էլ ռազմական տարեգիրք ես դրել ու ակումբոմ դրած քննարկում ես… քեզ էլ պատմա անի տեղ ես դրել…

Ստան նրան սուտասան ասելուց առաջ նախ պետք ա մի հատ ինքդ քեզ հարց տաս դու էն ե՞ս ինչ քեզ ներկայացնում ես… էս Ակումբում չկա նենց օգտատեր որ քո չափ ու քո մասշտաբի ապատեղեկացնի ու կեղծի իրականությունը… դրան մենք հումորով ու հասկացողությամբ ենք մոտենում ու հանդուրժում ենք…

Պետք չի ամեն առիթով գալ արցունք թափել ու սրան նրան կարմիր վարկանիշ տալ, դա մանր ստորություն ա հիշացնում՝ անվնաս բայց այնուամենայնիվ ստոր(իկ)ություն ա…

Ամպ
28.01.2013, 19:37
Lion, բնական ա, որ թեմաներում հակառակ կարծիք ունենալու դեպքում պիտի բանավեճի մեջ մտնես, դիմացինիդ լսես, քո տեսակետը գրես ու հիմնավորես: Բայց ախր գիտե՞ս խնդիրն ինչումն ա. դու քո կարծիքը դարձնում ես բացահայտ ճշմարտություն ու բոլդով, իտալիկ-միտալիկով խփում ես ակումբի ճակատին ու վե՜րջ: Է, հետո՞: Տենց բանավեճեր չեն տարվում, Lion ջան:

Վեճեր, կոնֆլիկտներ սադրելուդ, մարդկանց վիրավորելուդ ապացույցներ ես ուզու՞մ: Թուրքիա, թուրք, մահմեդական, Տիգևան ՄԵծ, հայ, եղեռն ու նմանատիպ պիտակներով որոնում տուր, կգտնես: Գիտես, էնքան տհաճ ա, երբ հայրենասւրությունդ դրոշակ սարքած՝ դիմացինիդ հետ էն տոնով ես խոսում, կարծես թե էդ մարդը ո՛չ գիտի հայն ով ա, ո՛չ էլ Հայաստանի տեղը գիտի նույնիսկ քարտեզի վրա:
Էնքան թեմաներ են եղել, հենց պատմությանը վերաբերող, որտեղ ցանկացել եմ բանավեճի մեջ մտել, բայց համառությանդ արդեն ծանոթ լինելով՝ լռել եմ: Որովհետև գիտեի, որ մի գրառում անեմ, տասը դու ես անելու, երկուսն անեմ, քսանն ես անելու՝ քո ունեցած նույն տեսակետը քսան անգամ կրկնելով: Իսկ ես տանել չեմ կարողանում նման, կոպիտ ասած՝ խոսքի տակ չմնացող գրառումները:

Մի ակումբցի ունենք, ինչքան նկատել եմ՝ պահպանողական ա: Ես հարգում եմ էդ մարդուն, իրա շատ տեսակետներ չեմ կիսում, բայց հարգում եմ: Ինքը միշտ առանց վիրավորանքների, իր տեսակետը հիմնավորող գրառումներ ա անում, դիմացինի կարծիքն էլ հարգում ու հաշվի ա առնում:

Ակումբցիների մեջբերածդ գրառումներն էլ համապատասխան գրառումներիդ արձագանք են: Քո սխալներն էլ տես, Lion ջան:

Lion
28.01.2013, 19:40

Հերթական դատարկ խոսքեր: Ապեր, երբ ես կարողանալու տուֆտելու փոխարեն գոնե մի քիչ հիմնավոր խոսել?

Համաձայն չեմ հետդ: Եթե ասածներդ ճիշտ են, ապա կոնկրետ փաստեր բեր: Առանց դրա, սենց ընդհանուր խոսքերով սաղին էլ կարելի է ինչ ասես ասել:

Տրիբուն
28.01.2013, 19:44
Ցտեսություն, հաջողություն Ակումբիդ: Աստված տա, որ այն չպասիվանա, Արտակ:

Լիոն ջան, մի գնա: Եթե ես քեզ վիրավորել եմ, ու դրա պատճառով ես գնում, ես ամբողջ Ակումբի առաջ հիմա ներողություն եմ խնդրում քեզանից:

Բայց ես մեղավոր չեմ եղբայր, որ ես որտեղ «տուֆտել» բառը օգտագործում եմ, դու մի անգամից քո վրա ես վերցնում: Կաշխատեմ սրանից հետո զգույշ լինել:

Ամպ
28.01.2013, 19:47
Համաձայն չեմ հետդ: Եթե ասածներդ ճիշտ են, ապա կոնկրետ փաստեր բեր: Առանց դրա, սենց ընդհանուր խոսքերով սաղին էլ կարելի է ինչ ասես ասել:

Նմանատիպ թեմաների պիտակները գրել եմ. որոնում տուր, գտիր:

Lion
28.01.2013, 19:55
Նմանատիպ թեմաների պիտակները գրել եմ. որոնում տուր, գտիր:

Ես կարիք չունեմ նման բան փնտրելու, քանի որ վստահ եմ, որ նման բան չկա: Դու պնդում արեցիր, բարի եղիր հիմնավորիր խոսքերդ :)

Տրիբուն, ստեղ գնալ-չգնալու հարց չի: Ավելին, հաճախ ես ինքս էլ ավելի շատ գնացած եմ, քան մնացած, քանի որ լինում է, որ օրերով չեմ գրում կամ ակումբ չեմ մտնում: Ստեղ խնդիրն էնա, որ էսի մի տեսակ ինտելեկտուալ ակումբա, որտեղ մարդ շփվումա, թեկուզ հակառակ տեսակետներ ունեցողների հետ ու փորձումա հասկանալ մյուսին: Դրա համար եմ ես ստեղ: Բայց երբ այստեղ լինելը դիսկամֆորտ է դառնում, այստեղ լինելու իմաստը կորում է:

Իսկ քեզնից ինքը սատանան էլ բան չի հասկանա, ուր մնաց ես...: Ուղղակի երևի դու սովոր ես մարդկանց հետ մի քիչ ավելի ազատ շփվել, քան ես: Դժվարանում եմ գրել, թեկուզ հենց նրա համար, որ վստահ չեմ, որ սա քո "տոնկի կատակներից" մեկը չի: Ամեն դեպքում, եթե իրոք ասացիր այն, ինչ ասացիր, անցած լինի, իմ խոսքերն էլ: Եթե կատակ էր, Աստված քեզ հետ:

Բայց ես ցանկացած դեպքում հետևություններ կանեմ, ընդ որում մեծապես ոչ քո պահվածքի վերաբերյալ...

Տրիբուն
28.01.2013, 20:09
Տրիբուն, ստեղ գնալ-չգնալու հարց չի: Ավելին, հաճախ ես ինքս էլ ավելի շատ գնացած եմ, քան մնացած, քանի որ լինում է, որ օրերով չեմ գրում կամ ակումբ չեմ մտնում: Ստեղ խնդիրն էնա, որ էսի մի տեսակ ինտելեկտուալ ակումբա, որտեղ մարդ շփվումա, թեկուզ հակառակ տեսակետներ ունեցողների հետ ու փորձումա հասկանալ մյուսին: Դրա համար եմ ես ստեղ: Բայց երբ այստեղ լինելը դիսկամֆորտ է դառնում, այստեղ լինելու իմաստը կորում է:

Իսկ քեզնից ինքը սատանան էլ բան չի հասկանա, ուր մնաց ես...: Ուղղակի երևի դու սովոր ես մարդկանց հետ մի քիչ ավելի ազատ շփվել, քան ես: Դժվարանում եմ գրել, թեկուզ հենց նրա համար, որ վստահ չեմ, որ սա քո "տոնկի կատակներից" մեկը չի: Ամեն դեպքում, եթե իրոք ասացիր այն, ինչ ասացիր, անցած լինի, իմ խոսքերն էլ: Եթե կատակ էր, Աստված քեզ հետ:

Լիոն, մի հատ կողմնորոշվի, հիմա գնում ես, թե՞ չէ: :D Եթե գնում ես, պիտի բանակի քեֆ անենք: Եթե մնում ես, շուտ ասա, որ խիղճս հանգիստ գործից հետո գնամ մի կտոր հաց ուտեմ:

Բայց, անկախ այն բանից գնում ես, թե մնում ես, մի հատ բոլոր էկզոտիկ կենդանիներիդ հավաքի ու պատասխանի հետևյալ պարզ հարցերին: Ինչի՞ քո նշած ինտելեկտուալ ակումբում շատ մարդիկ քո գրածները լուրջ չեն ընդունում: Գոնե քեզ մեկ ու մեջ նեղություն տալի՞ս ես էս հարցի պատասխանը գտնել:

Ինչի՞ դու իմ չեզոք «տուֆտելուց» սենց մեծ աղմուկ բարձրացրեցիր, բայց ասենք քո էս ներքևի գրառումից ոչ մեկը աղմուկ չբարձրացրեց:

Նորմալ երկրում պետք է լինի խոսքի ազատություն, եթե դա չի վիրավորում այլոց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը: Բայց խոսքն իհարկե դրա մասին չէ, խոսքը բարոյական հարթության վրա է և այս առումով ցանկացած ոք ինքն իր համար պետք է որոշի, ծաղրել օրինակ Նժդեհին, թե չէ: Դա ընտրության հարց է, որով, սակայն, յուրաքանչյուրը ցույ է տալիս իր բարոյական կերպարը ու հստակորեն պատասխանում է այն հարցին, թե ով է ինքը:

Դու մի տողով լիքը մարդու ըստ էության անբարոյական ես անվանել: Ասա, իրավունք ունեի՞ն լիքը մարդիկ պտտվել ու քեզ ու քո փղերին՝ Ապոպի գլխավորությամբ ուղարկել գրողի ծոցը, հենց մենակ էս մի նախադասության համար:

Եթե գոն մի անգամ կարանաս ինքդ քո համար էս մի քանի պարզ հարցերին պատասխանես, քեզ ահագին օգուտ տված կլինես:

Ամպ
28.01.2013, 20:15
Ես կարիք չունեմ նման բան փնտրելու, քանի որ վստահ եմ, որ նման բան չկա: Դու պնդում արեցիր, բարի եղիր հիմնավորիր խոսքերդ :)

Դե քանի որ վստահ ես, էլ ասելիք չունեմ: Մեկ ա՝ մեջբերեմ, նույն ոճով կշարունակես: Բայց մի քանի թեմա նշեմ.
Ատո՞ւմ եք արդյոք թուրքերին
Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը
Թուրքական սերիալ, որը դիտում են աշխարհի 45-ից ավելի երկրներում
Տիգրան Մեծ
Գարեգին Նժդեհ. ազգային հերոսը ժամանակակից հայ կինոյում

Էլ չեմ հիշում, չփնտրեցի էլ:

Mephistopheles
28.01.2013, 20:30
Հերթական դատարկ խոսքեր: Ապեր, երբ ես կարողանալու տուֆտելու փոխարեն գոնե մի քիչ հիմնավոր խոսել?

Հայ ռազմական տարեգիրք… սրանից էլ լավ հիմնավորու՞մ… դու էլ գրել ես… ուրիշ ո՞ր երկիրը՝ ժողովուրդը տենց գիրք ունի…

Mephistopheles
28.01.2013, 20:32
Լիոն, մի հատ կողմնորոշվի, հիմա գնում ես, թե՞ չէ: :D Եթե գնում ես, պիտի բանակի քեֆ անենք: Եթե մնում ես, շուտ ասա, որ խիղճս հանգիստ գործից հետո գնամ մի կտոր հաց ուտեմ:

Բայց, անկախ այն բանից գնում ես, թե մնում ես, մի հատ բոլոր էկզոտիկ կենդանիներիդ հավաքի ու պատասխանի հետևյալ պարզ հարցերին: Ինչի՞ քո նշած ինտելեկտուալ ակումբում շատ մարդիկ քո գրածները լուրջ չեն ընդունում: Գոնե քեզ մեկ ու մեջ նեղություն տալի՞ս ես էս հարցի պատասխանը գտնել:

Ինչի՞ դու իմ չեզոք «տուֆտելուց» սենց մեծ աղմուկ բարձրացրեցիր, բայց ասենք քո էս ներքևի գրառումից ոչ մեկը աղմուկ չբարձրացրեց:

Դու մի տողով լիքը մարդու ըստ էության անբարոյական ես անվանել: Ասա, իրավունք ունեի՞ն լիքը մարդիկ պտտվել ու քեզ ու քո փղերին՝ Ապոպի գլխավորությամբ ուղարկել գրողի ծոցը, հենց մենակ էս մի նախադասության համար:

Եթե գոն մի անգամ կարանաս ինքդ քո համար էս մի քանի պարզ հարցերին պատասխանես, քեզ ահագին օգուտ տված կլինես:

իրավունք չգիտեմ բայց գրողի ծոցում էդքան ստի ուպատմական կեղծիքի տեղ չկա… հասկացանք գրողի ծոց ա, բայց բեզռազմերնի չի… սակայն էդ ամբողջը Ռազմական ըտարեգրքում հանգիստ տեղ ա անում ու հլա մի կյանք էլ տեղ կա… ոնց որ բարի մարդու սիրտը՝ անսահման տեղ կա…

Lion
28.01.2013, 20:44
Լիոն, մի հատ կողմնորոշվի, հիմա գնում ես, թե՞ չէ: :D Եթե գնում ես, պիտի բանակի քեֆ անենք: Եթե մնում ես, շուտ ասա, որ խիղճս հանգիստ գործից հետո գնամ մի կտոր հաց ուտեմ:

Սոված մնացիր, ապեր :)

Բայց, անկախ այն բանից գնում ես, թե մնում ես, մի հատ բոլոր էկզոտիկ կենդանիներիդ հավաքի ու պատասխանի հետևյալ պարզ հարցերին: Ինչի՞ քո նշած ինտելեկտուալ ակումբում շատ մարդիկ քո գրածները լուրջ չեն ընդունում: Գոնե քեզ մեկ ու մեջ նեղություն տալի՞ս ես էս հարցի պատասխանը գտնել:

Դուրսա գալիս ակումբը ինտելեկտուալ չի... հա?

Ինչի՞ դու իմ չեզոք «տուֆտելուց» սենց մեծ աղմուկ բարձրացրեցիր, բայց ասենք քո էս ներքևի գրառումից ոչ մեկը աղմուկ չբարձրացրեց:

Ես դրանով ինչ-որ մեկին ինչ-որ բան եմ ասել?? Էդ որ օրվանից ընդհանուր բնույթի դատողությունները դարձան վիրավորական?

Դու մի տողով լիքը մարդու ըստ էության անբարոյական ես անվանել:

Ում?

Ասա, իրավունք ունեի՞ն լիքը մարդիկ պտտվել ու քեզ ու քո փղերին՝ Ապոպի գլխավորությամբ ուղարկել գրողի ծոցը, հենց մենակ էս մի նախադասության համար:

Չէ:

Դե քանի որ վստահ ես, էլ ասելիք չունեմ: Մեկ ա՝ մեջբերեմ, նույն ոճով կշարունակես: Բայց մի քանի թեմա նշեմ.
Ատո՞ւմ եք արդյոք թուրքերին
Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը
Թուրքական սերիալ, որը դիտում են աշխարհի 45-ից ավելի երկրներում
Տիգրան Մեծ
Գարեգին Նժդեհ. ազգային հերոսը ժամանակակից հայ կինոյում

Էլ չեմ հիշում, չփնտրեցի էլ:

Հա... և ինչ? Կոնկրետիկա կլինի?

Հայ ռազմական տարեգիրք… սրանից էլ լավ հիմնավորու՞մ… դու էլ գրել ես… ուրիշ ո՞ր երկիրը՝ ժողովուրդը տենց գիրք ունի…

Չունի, հետո?

իրավունք չգիտեմ բայց գրողի ծոցում էդքան ստի ուպատմական կեղծիքի տեղ չկա… հասկացանք գրողի ծոց ա, բայց բեզռազմերնի չի… սակայն էդ ամբողջը Ռազմական ըտարեգրքում հանգիստ տեղ ա անում ու հլա մի կյանք էլ տեղ կա… ոնց որ բարի մարդու սիրտը՝ անսահման տեղ կա…

Շարունակում ես դատարկաբանել...

Գալաթեա
28.01.2013, 20:54
Գնամ մի քիչ էլ սմայլիկ դնեմ շտոլի:

Ամպ
28.01.2013, 20:54
Հա... և ինչ? Կոնկրետիկա կլինի?

Վայ, մամա ջան: Սրանից ավել էլ ի՞նչ կոնկրետություն ես ուզում: Էս եքա թեմաներից գրառումներդ հատ-հատ մեջբերե՞մ: Հաստատ չեմ անի:
Ես՝ վերջ: Գնացի էս թեմայից:
՛

Տրիբուն
28.01.2013, 20:57
Սոված մնացիր, ապեր :)

Դուրսա գալիս ակումբը ինտելեկտուալ չի... հա?

Ես դրանով ինչ-որ մեկին ինչ-որ բան եմ ասել?? Էդ որ օրվանից ընդհանուր բնույթի դատողությունները դարձան վիրավորական?

Ում?

Չէ:

Հա... և ինչ? Կոնկրետիկա կլինի?

Չունի, հետո?

Շարունակում ես դատարկաբանել...

Լիոն, գիտե՞ս քեզ ինչի եմ շատ սիրում: Նրա համար, որ մարդ քեզ բան չասի էլ, դու ինքդ քեզ կարաս հիմար վիճակի մեջ դնես: Բայց ամենասարսափելին էն ա, որ դու, նույնիսկ հիմար վիճակի մեջ, շարունակում ես ինքդ քո անձը շատ լուրջ ընդունել:

Lion
28.01.2013, 20:57
Հա, մեջբեր: Սաղ չէ, մեկը: Թե չէ լուրջ մեղադրանք ես առաջ քաշում մարդու նկատմամբ, հետո նույն այդ մարդուն ասում ես - գնա ինքդ գտիր հիմնավորումը:

Lion
28.01.2013, 20:59
Լիոն, գիտե՞ս քեզ ինչի եմ շատ սիրում: Նրա համար, որ մարդ քեզ բան չասի էլ, դու ինքդ քեզ կարաս հիմար վիճակի մեջ դնես: Բայց ամենասարսափելին էն ա, որ դու, նույնիսկ հիմար վիճակի մեջ, շարունակում ես ինքդ քո անձը շատ լուրջ ընդունել:

Իսկ գիտես ես քեզ ինչի եմ շատ սիրում: Ինչ ուզում ես անես, քեզ հիմար վիճակի մեջ ես դնում, հետո էլ սկսում ես լուրջ-լուրջ տեսքով հիմարությունդ պնդել, ավելի ծիծաղելի դարձնելով քո վիճակը: Էդ շատ զվարճալիա :)

Գալաթեա
28.01.2013, 21:00

Լիոն, հերիք ա լուրջ եմ ասում: Ախպերն ախպորը չէր ասի:
Մի շարունակի :)

Lion
28.01.2013, 21:01
Գալաթեա ջան, ես մի քիչ էն տարիքում չեմ, որ դու ինձ ապրել սովորացնես...

Գալաթեա
28.01.2013, 21:03

Հա, ցավոք էդ տարիքդ աննկատելի անցել ա:

Lion
28.01.2013, 21:03
Շատ սրամիտ ես, ապրես - գնահատեցինք :)

Տրիբուն
28.01.2013, 21:05
Իսկ գիտես ես քեզ ինչի եմ շատ սիրում: Ինչ ուզում ես անես, քեզ հիմար վիճակի մեջ ես դնում, հետո էլ սկսում ես լուրջ-լուրջ տեսքով հիմարությունդ պնդել, ավելի ծիծաղելի դարձնելով քո վիճակը: Էդ շատ զվարճալիա :)

Լիոն, գոնե հեղինակային իրավունքներս պահպանի մեկ-մեկ. Ես քո համար շումերական արձանագրություն չեմ: Մեջբերում ես անում, գոնե փակագծերում անունս գրի: Փող էլ չեմ ուզում, Ավարիս էլ չեմ ուզում, ընգեր, քեզ մնա, հեղինակային իրավունք եմ ուզում:

Lion
28.01.2013, 21:07
Պահպանածա, ապեր - էդ սաղ դու ես ասել...

Ambrosine
28.01.2013, 21:24
Ժող, լուրջ մտածում եմ, որ պիտի ոչ մի բան էլ չգրեի ՃՃ :)):
Իմ գրառումից սկսած ջնջեք, ամեն ինչ վերջանա-գնա:

Chuk
28.01.2013, 21:41
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Ակումբի պասիվացման պատճառները» (http://www.akumb.am/showthread.php/63488-Ակումբի-պասիվացման-պատճառները) թեմայից առանձնացված 48՝ թեմայի հետ անմիջական կապ չունեցող գրառումների հիման վրա:

Այս թեմայում առաջարկում եմ քննարկել Լիոն բարձրացրած հարցը:
Ո՞վ էր պատմությունը սկսողը: Ո՞վ էր առաջին հատել վիրավորանքի սահմանը: Արդյո՞ք սահմանը հատված էր այնքան, որ ղեկավարությունը պետք է միջամտել: Լիոնը ակումբի ղեկավարության ու մասնակիցների կողմից անարդարացի վերաբերմունքի արժանացո՞ղ մարդ է, թե՞ նա ինքն է հրահրում պատմություններն ու սկսում ամենը: Քննարկենք միասին:

ivy
28.01.2013, 21:43
Վերնագիրը :D

Գալաթեա
28.01.2013, 21:43
Վերնագիրը :D

Ինձ էլ ա բացել :D

Ներսես_AM
28.01.2013, 21:57
Վերնագիրը հեչ, բա առաջին գրառումը :D
Ոնց որ էն Մալախովի շուոների գովազդից լինի :D :D :D

Ձայնալար
28.01.2013, 22:08
Լավ ա գոնե հարցում չկա :D

Վահե-91
28.01.2013, 22:17
Լի՛ոն մնա, Լի՛ոն մնա http://4put.ru/pictures/max/518/1592973.gif http://4put.ru/pictures/max/518/1592974.gif

Mephistopheles
28.01.2013, 22:32
Լիոնը լավն ա իրան բան մի ասեք…

Տրիբուն
29.01.2013, 00:49
Լավ ա գոնե հարցում չկա :D

Ես էլ ուզում էի Չուկին ասեի, որ հարցում բացեր :D

Տրիբուն
29.01.2013, 01:03
Իսկ Ակումբին ո՞վ ա ներկայացնում: Իսկ Լիոնը ի՞նքն ա իրա շահերը պաշտանելու, թե՞ փղերը հետն ա բերելու: Եթե փղերով ա գալու, ես փաս:

Տրիբուն
29.01.2013, 01:07
Ես կարամ, Ակումբի անունից Լիոնի մեղադրական ճառին հակընդեմ ճառով հանդես գամ, թե՞ ադմինները էս իրավունքն էլ են մենակ իրենց վերապահել:

Chuk
29.01.2013, 01:08
Ժող, զավեշտի ու կատակի մի վերածեք: Թեման լուրջ ա: Լիոնը որոշակի բողոք, խնդիր ունի: Կան մարդիկ, ովքեր համաձայն չեն, այդ թվում՝ ես:

Թեման, ինչպես ցանկացած այլ թեմա՝ ազատ է: Յուրաքանչյուր ոք կարող է իր դիրքորոշումը ներկայացնի խնդրի մասին: Մենք բաց ենք լսել, կարդալ այդ քննարկումն ու համապատասխան եզրակացություններ անել:

հ.գ. Մոդերատոր Հայկօն ջնջել է Տրիբունի խնդրահարույց գրառումը, համարելով թեմային անհամապատասխան, վիրավորական: Ես համարում եմ, որ սխալ է արել, բայց հարգում եմ բաժնի մոդերատորի որոշումը: Չնայած դրան ես պատրաստ եմ հիմնավորել իմ դիրքորոշումը, թե ինչու էր սխալ ջնջելը:

Տրիբուն
29.01.2013, 01:24
հ.գ. Մոդերատոր Հայկօն ջնջել է Տրիբունի խնդրահարույց գրառումը, համարելով թեմային անհամապատասխան, վիրավորական ...

Որ ձեռս ա ընկել, քիշմիշը կապելու Լիոնի փղերից ու քշեմ պարսիկների վրա:

Mephistopheles
29.01.2013, 02:32
ես չեմ հասկանում, հնարավոր ա՞ էս թեմայում, թեմայից դուրս գրառում անել որ հլա մի հատ էլ ջնջել եք՞