PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտաշես Քալանթարյան

Malxas
26.01.2013, 20:52
Հայ գրականության լավ գիտակ և երկրպագու չեմ, բայց այս հեղինակն ինձ շատ է դուր գալիս: Ժամանակին նա վարում էր «Իմ տունը քո տունն է» հեռուստատեսային հաղորդաշարը: Խնդրում եմ կարծիքներ արտահայտել նրա մասին:

Malxas
26.01.2013, 20:53
Հատվածներ Արտաշես Քալանթարյանի «Մի Բուռ Ծիծաղ» ժողովածուից:

Միլիցիայի քննիչի առանձնասենյակը: Գրասեղանի ետևում նստած է միլիցիայի քննիչը: Նրա աոջև նստած է գողը:

ՔՆՆԻՉ - Լսեք, Վաղինակ, նույնը Վաղո, նույնը Զուբ, նույնը Դարդոտ, նույնը Աղվես, նույնը... և այլն... Խոստովանո՞ւմ եք, որ սույն թվականի հունիսի վեցին, ցերեկվա ժամը 12-ի մոտերքում մտել եք քաղ. Սեդրակ Սահակյանի բնակարանը և կատարել գողություն:

ԳՈՂԸ - Քաղաքացի քննիչ, բա էս լեն ու բոլ աշխարհում մարդ գողություն կանի՞։

ՔՆՆԻՉ - Դուք ինձ հարցեր մի տվեք,պատասխանեք` արե՞լ եք թե ոչ:

ԳՈՂԸ - Քաղաքացի քննիչ, որ ասեմ արել եմ, կհավատա՞ս:

ՔՆՆԻՉ - Ուրեմն չե՞ք արել:

ԳՈՂԸ - Քաղաքացի քննիչ, ախր ինչի պիտի անեմ: Դու կանեի՞ր:

...

ԳՈՂԸ - Բռնվել եմ:

ՔՆՆԻՉ - Ներե՞լ են, ժամկետից շուտ բա՞ց են թողել:

ԳՈՂԸ - Բաց են թողել:

ՔՆՆԻՉ - Բա չե՞ք ամաչում, որ երրորդ անգամ…

ԳՈՂԸ - Քաղաքացի քննիչ, օրինակ, լավությունն ինչի՞ ես երեսովս տալիս: Կներես, բայց սարքեցիր «Տժվժիկը»։

...

ԳՈՂԸ - Սեդրակ Սահակյանը պահեստապետ է:

ՔՆՆԻՉ - Հետո՞ ինչ: Բայց դուք տունն եք մտել, ոչ թե պահեստը:

ԳՈՂԸ - Սակայն ի՞նչ տարրերություն: Պահեստի դուռը ղալաթ է արել նրա տան դռան մոտ:

ՔՆՆԻՉ - Ինչո՞ւ, ի՞նչ դուռ էր:

ԳՈՂԸ - Ձեր հարցին պատասխանում եմ, կրկնակի երկաթե դռներ են, մի հատ էլ կաղնեփայտե: Բոլորը միասին վերցրած տասնութ հատ կողպեք կա դրանց վրա, երկու շղթա
և երեք հաստ երկաթ, որ պտտվելով ետ ու առաջ են գնում: Կողպեքներից հինգը անգլիական տիպի են, յոթը հայրենական, չորսը գյուղական «ղֆիլ» տիպի, մեկը ֆրանսիական... դե հիմա
դու ասա, քաղաքացի քննիչ, եթե դու շատ հարուստ չես և հարստությունդ էլ գողացած չէ, ինչի՞ պիտի դուռդ դարձնես կողպեքի ցուցահանդես;

ՔՆՆԻՉ - Ուրեմն քաղ.Սեդրակ Սահակյանը գո՞ղ է:

ԳՈՂԸ - Պահեստապետ է: Ախր չեն հասկանում է , քաղաքացի քննիչ, մենք էլ մարդ ենք չէ՞: էղպիսի դուռ որ տեսնես, ո՞նց չմտնես: Ձեռքերս դողում էին:

ՔՆՆԻՉ - Բայց դուք թվեցիք ընդամենը տասնյոթկողպեք, իսկ տասնութերորդը ...

ԳՈՂԸ - Տասնութերորդը էն կողպեքներից է, որ վրան օտար լեզվով տառեր են գրված...

ՔՆՆԻՉ - Եվ ի՞նչ խոսքով էր բացվում:

ԳՈՂԸ - /Ամաչելով/ Չգիտեմ: Ախր ես օտար լեզու չեմ անցել: Չորրորղ դասարանի կրթություն ունեմ:

ՔՆՆԻՉ - Բա ինչպե՞ս բացեցիր:

ԳՈՂԸ - Չբացեցի, քաղաքացի քննիչ:

ՔՆՆԻՉ - Բա ինչպե՞ս ներս մտար:

ԳՈՂԸ - Պատուհանից, քաղաքացի քննիչ:

ՔՆՆԻՉ -Այ մարդ /ջղայնությունից չգիտի ինչ անել/... Բա որ պատուհանից ես մտել, ի՞նչ ես կես ժամ գլուխս տանում դուռը նկարադրելով:

ԳՈՂԸ - Քաղաքացի քննիչ, ախր դու խնդրեցիր, որ պատմեմ: Հիշո՞ւմ ես, ասացիր ինչո՞ւ, ի՞նչ դուռ էր:

ՔՆՆԻՉ - Լավ, լավ, թյու...

--------------------------------------------------------------------------

Alphaone
26.01.2013, 21:53
Ամաչելով խոստովանում եմ, որ հեղինակից մի տառ անգամ մինչ այս չէի կարդացել, հատվածը դուր եկավ, հումորային համեմունքն էլ լավն էր :)

Malxas
26.01.2013, 22:24
Հեղինակը էլի լավ ստեղծագործություններ ունի: Մի ժամանակ նա շատ մոդայիկ ու կարդացվող հեղինակ էր: Մեծ ժողովրդականություն էր վայելում հատկապես նրա «Բացեք ձեր աչքերը»: Ցավոք աղոտ եմ հիշում, թե ինչի մասին էր: Բայց համացանցում էջ ունի, քիչ քիչ կկարդամ:

http://www.kalantarian.org/artashes/index.html

Ամաչելով խոստովանում եմ, որ հեղինակից մի տառ անգամ մինչ այս չէի կարդացել, հատվածը դուր եկավ, հումորային համեմունքն էլ լավն էր :)

Mephistopheles
26.01.2013, 22:27
Արտաշես Քալանթարյանը "իմ տունը քո տունն" են չէ՞ր…

Malxas
26.01.2013, 23:03
Առաջին գրառման մեջ նշել էի: Շատ լավ էր վարում այդ հաղորդումը: Հիշո՞ւմ ես բեմադրություններ էլ կային:

Արտաշես Քալանթարյանը "իմ տունը քո տունն" են չէ՞ր…

Mephistopheles
26.01.2013, 23:05
Առաջին գրառման մեջ նշել էի: Շատ լավ էր վարում այդ հաղորդումը: Հիշո՞ւմ ես բեմադրություններ էլ կային:

հա… ուշկս գնում էր… տղերքով շատ էինք սիրում…

Գալաթեա
27.01.2013, 00:27
"Բացեք ձեր աչքերը" լավ գործ ա:
Սիրել եմ շատ:

Mephistopheles
27.01.2013, 00:33
"Բացեք ձեր աչքերը" լավ գործ ա:
Սիրել եմ շատ:

հըմ…

Գալաթեա
27.01.2013, 00:34
հըմ…

Ինչ:

Mephistopheles
27.01.2013, 00:38
Ինչ:
հեչ… վատ օրինակ էր…

Գալաթեա
27.01.2013, 00:43
հեչ… վատ օրինակ էր…

Դե սիրել եմ փոքր ժամանակ, վատ էր ինչ էր, էդ ա:
Չեմ ասում շատ ուժեղ գործ ա:
Իր ճամփորդական նոթերն ավելի լավն են:
Իրա երեսից 12 տարեկանից մինչև հիմա երազում եմ Ֆիջին ու Նոր Զելանդիան տեսնել:

Mephistopheles
27.01.2013, 00:45
Դե սիրել եմ փոքր ժամանակ, վատ էր ինչ էր, էդ ա:
Չեմ ասում շատ ուժեղ գործ ա:
Իր ճամփորդական նոթերն ավելի լավն են:
Իրա երեսից 12 տարեկանից մինչև հիմա երազում եմ Ֆիջին ու Նոր Զելանդիան տեսնել:

դե գոնե լավ գործերը բեր ներկայացրու…

Գալաթեա
27.01.2013, 01:02
դե գոնե լավ գործերը բեր ներկայացրու…

Էդքան շատ չեմ կարդացել իրան... մի գործ ա լավ տպավորվել: Ինչ-որ պստոյի մասին էր, որ հայրն ու մայրը ծաղրածու էին, երկրից պետք ա դուրս գային, էրեխուն տանում են հոր տատու մոտ որոշ ժամանակով:
Մի հատ էքստենտրիկ համով պառավ էր:
Ոնց որ սովետական հայ գրողի գրած չլիներ, ինչ-որ տարօրինակ հմայք կար էդ գործի մեջ:

Mephistopheles
27.01.2013, 01:05

չեմ կարդացել… բայց հավանական եմ համարում, որ հետաքրքիր լինի ուղղակի իրա "բացեք ձեր աչքերից" հետո մի տեսակ կանխատեսելի ու միակողմանի էր թվում…

Գալաթեա
27.01.2013, 01:09
չեմ կարդացել… բայց հավանական եմ համարում, որ հետաքրքիր լինի ուղղակի իրա "բացեք ձեր աչքերից" հետո մի տեսակ կանխատեսելի ու միակողմանի էր թվում…

Մեֆ, Բացեք ձեր աչքերը տենց վատ գործ չի...
Հա, սովետական պատվերի հոտ ա գալիս, հա, մի քիչ էժանագին "մի լքեք հայրենիքը" գաղափարախոսություն կա մեջը:
Բայց նաև բավականին լավ, ստացված կերպարներ ունի:
Օրինակ էն աղջկա թեթևսոլիկ մայրը, որ Ֆրանսիայի համար խելքը գնում էր: Շատ բնական կերպար ա:

Mephistopheles
27.01.2013, 01:38

մի հատ բնական կերպարով լավ գործ դժվար ա գրել… բա մնացածներն ինչ անենք…"սովետական պատվերի հոտ ա գալիս, հա, մի քիչ էժանագին "մի լքեք հայրենիքը" գաղափարախոսություն կա մեջը"

Գալաթեա
27.01.2013, 01:46
մի հատ բնական կերպարով լավ գործ դժվար ա գրել… բա մնացածներն ինչ անենք…"սովետական պատվերի հոտ ա գալիս, հա, մի քիչ էժանագին "մի լքեք հայրենիքը" գաղափարախոսություն կա մեջը"

Ես փորձել եմ լավագույնը վերցնել էդ գրքից: Էս դեպքում ... Մարին ա էղել, Մարի էր կարծեմ անունը էդ կնոջ:
Մենակ էն, որ հեղինակը էդ կերպարին ստեղծել ա, նշանակում ա, որ ինքն իր գրածի դեմ պայքարել ա, Մեֆ:

Mephistopheles
27.01.2013, 01:51
Ես փորձել եմ լավագույնը վերցնել էդ գրքից: Էս դեպքում ... Մարին ա էղել, Մարի էր կարծեմ անունը էդ կնոջ:
Մենակ էն, որ հեղինակը էդ կերպարին ստեղծել ա, նշանակում ա, որ ինքն իր գրածի դեմ պայքարել ա, Մեֆ:

էդքան էլ համոզված չեմ որ պայքարել ա… Մարիի կերպարը հստակ օտարամոլի կերպար ա, չնայած իրական, բայց ոչ էդքան ուժեղ… շատ միանշանակ ա գործը…

Գալաթեա
27.01.2013, 01:56
էդքան էլ համոզված չեմ որ պայքարել ա… Մարիի կերպարը հստակ օտարամոլի կերպար ա, չնայած իրական, բայց ոչ էդքան ուժեղ… շատ միանշանակ ա գործը…

Օտարամոլ չի Մեֆ...թեթևսոլիկ ա, խորացող չի: Կյանքն ա սիրում, իրա պատկերացրած ձևով:
Անկեղծ ա:

Mephistopheles
27.01.2013, 01:58
Օտարամոլ չի Մեֆ...թեթևսոլիկ ա, խորացող չի: Կյանքն ա սիրում, իրա պատկերացրած ձևով:
Անկեղծ ա:

Օքեյ, գուցե և point ունես ստեղ, բայց քիչ ա… չնայած դու ասում ես որ վերցրել ես այն ինչ քեզ պետք ա…

Quyr Qery
27.01.2013, 17:15
Մի բան հարցնեմ էլի, ՙՙԻսկ դու՞ք որտեղ էիք՚՚ գիրքն էլ է ինքը գրել?
Հիշում եմ մի ժամանակ կարդում էի, բայց հեղինակին մոռացել եմ:

Գալաթեա
27.01.2013, 17:19
Մի բան հարցնեմ էլի, ՙՙԻսկ դու՞ք որտեղ էիք՚՚ գիրքն էլ է ինքը գրել?
Հիշում եմ մի ժամանակ կարդում էի, բայց հեղինակին մոռացել եմ:

Հա, ջանս, իր գրածն ա:

Meme
28.01.2013, 01:07
Բարի երեկո բոլորիդ...Malxas, Meph, Quyr Qeri, Գալաթեա. Alphone...Բոլոր նրանց, ովքեր թեմային շարունակություն, տվեցին...:)
Երեխեք մի քիչ գրառումս ուրիշ կթվա ձեր քննարկումների կողքին, բայց ես ինքս Քալանթարյան եմ, ու չէի կարող չմասնակցել, քանի որ շատ անգամներ տարբեր մարդկանցից շատ հարցեր եմ լսել, ովքեր ազգանունս իմացել են, դեռ դպրոցից հարցրել են ` Արտաշես Քալանթարյանի մասին , թե արդյոք բարեկամս չի, իհերկե բարեկամ չի, բայց որ հաղորդավար է եղել, գիտեյի տանից, ու ձեզանից իմացա, որ նաև գրքեր է գրել...
Նրա նկարները փնտրել եմ, տեսել եմ, շատ բան չգիտեմ էլ....
ու էս թեման վերջին մի քանի ամսվա մեջ ամենահետաքրքիրը դարձավ ինձ համար ակումբում, շնորհակալ եմ իհարկե նորից բոլորիցդ, նաև առաջինը Malxas ջան Ձեզ, որ էս թեմայով, ինձ էլ օգնում եք ճանաչելու ինձ համար կարևոր մարդու....
Կհետևեմ հաճույքով...;)

Malxas
28.01.2013, 14:32

Ինձ անչափ հաճելի էր կարդալ քո գրառումը :)
Հիշեցնեմ, որ Արտաշես Քալանթարյանը համացանցում ունի իր էջը և այնտեղ կարող ես ծանոթանալ նրա ստեղծագործություններին: Ռադիոբեմականացման ձայնագրություններ էլ կան: Մի խոսքով, ես գրում եմ հասցեն, իսկ դու կորոշես, թե որը կարդաս կամ լսես :)

http://www.kalantarian.org/artashes/index.html

Meme
30.01.2013, 00:12

Շնորհակալ եմ....
Ես անպաայման կկարդամ, մեծ հաճույքով ու ոգևորությամբ, ես միշտ պարծենում եմ իմ ազգանունով, իմանալով ծագումնաբանությունս, իսկ որ էսպիսի մարդիկ ինձ հարազատ են, ես ավելի ու ավելի հպարտանում եմ....
Կհետեևեմ նաև էստեղի ձեր քննարկումներին, ժամանակս հերիքի ես էլ կտեղադրեմ կարդացածներիցս ու կքքնարկենք..երևի միասին...

Meme
02.02.2013, 00:59
որոշեցի այսօր կարդալ մի ինչ որ բան, Արտաշես Քալանթարյանի գրվածքներից...ու
Չգիտեմ ինչու՞ վերնարերի ցի մեջից ընտրեցի սա, ԻՆՉՈ՞Ի ՏՐՈՐԵՑԻՐ ԾԱՂԻԿՆԵՐԸ, չգիտեմ, սա հետաքրքիր էր ինձ, իր իսկ վերնագրից, ու ես սկսեցի կարդալուց զգալ, որ ես կարոտել էի սենց պատմվածքների, որ ես վաղուց ուզում էի հաճելի էսպիսի բան կարդալ, որ սիրելով նման պատմվածքներ, ես պատահակն ընտերցի սա...երանի կյանքում ամեն բան սենց պատահակն լինի՜....նենց զգացում էր, կարծես ինքս էեմ գրել, Malxas -ը անգամ կարդացել է իմ խառը մտքերը, չգիտեմ նմանություն կգտնեք, թե ոչ, բայց ես զգացի դա... նա էլ էլ ունի տողեր որոնք խառն են, բայց և հաճելի ինձ...
Չգիտեմ, էնքան հաճելի էր սրտիս, նենց ահճույքով կարդացի, ես ....չգիտեմ.կարոտել էի...
ու ես նորից շարունակում եմ կարդալ , վերջը սպասվածիցս ուրիշ էր, բայց չգիտեմ տպավորված եմ, նենց հաճելի զգացմունքա մեջս, գարուն եմ ապրում, գարուն չեկած..
Իհարկե զգում էի, որ վերնագրի ավարտը ինչ որ տխրություն է..բայց...
Սիրեցի, ես էլի կնթերցեմ էս հոգնած իմ օրվա վերջում....
Շնորհակալ եմ թեմայի հմար, ու նաև էս էջի....:love

http://www.kalantarian.org/artashes/Work/Books/imtunekotunne/09%20-%20inchutroretsir.pdf

սա էլ, ով կուզենա ընթերցի....;)