PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամերիկյան Սիտքոմներ



Sagittarius
24.01.2013, 02:35
Ամերիկյան սիտքոմները /situation comedy/ կարճամետրաժ հեռուսատծրարգեր/սերիալներ են, և ամեն էպիզոդ /սերիա/ հիմնականում ներկայացնում է ամբողջական պատմություն՝ չառանձնանալով ողջ ծրագրի ընդհանուր պատմության զարգացումից: Շատ հաճախ նկարահանումները իրականացվում է կենդանի հանդիսատեսի ներկայությամբ և եթե հեռարձակվում հանդիսատեսների իրական ծիծաղով:

90-ականների ամենահայստնի սիտքոմներից է Ընկերները/Friends (http://www.imdb.com/title/tt0108778/):

Սիտքոմների ենթաբաժին են նաև անիմացիոն հեռուստաշոուները՝ Family Guy, South Park, The Simpsons, Futurama և այլն:

Ես հիմնականում նայում եմ՝ Two and a Half Men, Friends, How I met you mother, The big bang theory, South Park, Simpsons և մեկ բրիտանական՝ IT Crowd:

Ակումբում նայողներ կա՞ն: Որո՞նք եք նայում

Ուլուանա
24.01.2013, 06:45
Ամուսնուս հետ սկզբից մինչև վերջ նայել ենք Everybody Loves Raymond–ը, Тhe King of Queens–ը, մեկ էլ Two and a Half Men–ը մինչև Charlie–ի մահանալը, որից հետո՝ Ashton Kutcher–ով մի քանի սերիա, բայց էնքան չէր ձգում արդեն, չշարունակեցինք, չնայած հնարավոր ա, որ մի օր էլի փորձենք։ Նշածս սերիալների սերիաներից շատերը նույնիսկ մի քանի անգամ եմ տեսել :))։ Նույնիսկ սիրելի սերիաներ ունենք, որ երբեմն հատուկ դնում, վերանայում ենք :))։

Հա, մեկ էլ Family Guy–ից էլ եմ ահագին սերիաներ տեսել։ Մի ժամանակ որ հեռուստատեսություն ունեինք, երբ պատահում էր, խառը–խշտիկ նայում էինք տարբեր ալիքներով։

Sagittarius
24.01.2013, 16:03
Two and a half men-ը ես էլ Չարլիից հետո չեմ նայում, հիմա մենակ հին էպիզոդներն եմ մեկ-մեկ վերանայում:

Ուլուանա
24.01.2013, 18:52
Two and a half men-ը ես էլ Չարլիից հետո չեմ նայում, հիմա մենակ հին էպիզոդներն եմ մեկ-մեկ վերանայում:
Ինձ թվում ա՝ Չարլիից հետո չարժեր ընդհանրապես շարունակել։ Two and a Half Men–ն առանց Չարլիի նույնն ա, ինչ որ Queen–ն առանց Ֆրեդդի Մերկուրիի։

dvgray
24.01.2013, 22:19
երկարաշժամկետ առումով դիտում եմ "Seinfeld" -ը : հումորը լավն է ու նուրբ, բավականին դիտողունակ է ու ոչ բռի: հլա որ իմ տեսածներում չեմ տեսել մյուս սերալների համար սովորական դարձած ամերիկյան վուլգարություն, հայոյանք, բռիություն և այլն փոփ-կոռնիստ ամերիկացու ուշադրություն գրավելու պրիմիտիվ միջոցներ