PDA

Դիտել ողջ տարբերակը : Լիմբո



Skeptic
23.01.2013, 18:56
Զորամասից դուրս գալուց միայն մոտ կես ժամ անց բնակելի տուն երևաց՝ քաղաքակրթության գոյության առաջին նշույլներից մեկը: Եվս մի քանի տուն, ու մենք արդեն Արծվաշենում ենք: Հետո՝ Բերդ, Իջևան, Դիլիջան, Սևան, Չարենցավան ու, վերջապես, Երևան: Այս ընթացքում արձակուրդ գնացող զինվորները զրուցում էին տարբեր թեմաների շուրջ՝ այլ զորամասերի հետ Մեհրաբի համեմատությունը (քննարկված բոլոր չափանիշներով` տեղակայման վայր, կենցաղային ու սանիտարահիգիենիկ պայմաններ, անվտանգություն, Մեհրաբը միաձայն համարվեց վատագույնը) Դեդ Հասանի սպանությունն ու քրեական աշխարհում ազդեցության ոլորտների նոր վերաբաշխումները, գերմանական փաուեր մետալի առանձնահատկությունները (այս քննարկմանը մասնակցում էին երեք հոգի, որոնցից մեկը ես էի, մյուսը՝ զորամասի հազվագյուտ ռոքասեր-մետալասերներ զինվորներից, իսկ երրորդը քննադատում էր մեր ապառազմահայրենասիրական երաժշտական ճաշակը) և այլն, պատմում էին զինվորական լեգենդներ: Վերջիններս նման են քաղաքային լեգենդներին, պարզապես կիսաիրական-կիսահնարովի գործողությունները կապված են զինվորական ծառայության, մասնավորապես՝ սահմանամերձ դիրքերում մարտական հերթապահության հետ: Ահա դրանցից մի քանիսը.
Չորս սահմանապահ որոշում են լուսանկարվել: Այդ ժամանակ թվային տեխնոլոգիաները դեռ տարածված չէին, ու նկարի երևակման համար ժապավենն ուղարկում են մոտակա քաղաք: Ու երբ որ լուսանկարը նրանց է հասնում, դրա վրա երևում են ոչ թե չորս, այլ՝ հինգ հոգի: Անծանոթը, բնականաբար, հակառակորդի հետախույզն էր:
Ցուրտ ձմռանը, ուշ երեկոյան, երկու ծառայակից ընկերներ բնական կարիքները по-большому հոգալու համար անմիջապես սահմանի վրա տեղակայված մարտական դիրքից մի քիչ հեռանում են ու անվտանգության նկատառումներից ելնելով որոշում են գործը անել մեջք մեջքի տված: Այդ ընթացքում նրանց մոտ ծխելու ցանկություն է առաջանում: Միայն մեկ սիգարետ է մնացած լինում, ու սկսում են ծխել «ֆռռալով»՝ մի քանի ծուխ քաշելուց հետո ուսի վրայով սիգարետն ընկերոջը փոխանցելով ու այդպես շարունակ: Վայրկյաններ անց նրանցից մեկը խնդրում է նորից փոխանցել սիգարետը, իսկ մյուսը պատասխանում է, թե հենց նոր է փոխանցել: Առեղծվածը լուծվում է կրակայրիչի միջոցով. ձյան վրա երրորդ մարդու ոտնահետքեր են հայտնաբերվում:
Այս մեկը հիշեցնում է Տարանտինոյի «Անփառունակ սրիկաներ» ֆիլմի տեսարաններից մեկը, որում բրիտանացի լրտեսն ակամա ինքնաբացահայտվում է՝ 3 թիվը ոչ գերմանական ձևով ցույց տալով. ադրբեջաներենին լավ տիրապետող հայ հետախույզը մտնում է հակառակորդի սահմանամերձ գյուղերից մեկը, մասնակցում հարսանյաց արարողության, կենացներ ասում, բայց վերջում բռնվում է, երբ սիգարետի մոխիրը թափ է տալիս՝ բթամատով կտտացնելով: Համաձայն լեգենդի՝ կովկասյան տարածաշրջանի ազգերից միայն հայերն են մոխիրն այդ կերպով հեռացնում:

(շարունակելի)

Skeptic
26.01.2013, 00:59
Զորակոչվելուս օրը հավաքակայանում անցկացրած ժամանակն անցավ ստանդարտ ձևով. գազենվագենի տեսք ունեցող ավտոմեքենայի խցիկում ֆլյուորոգրաֆիա, բժիշկների աշխատասենյակների մոտ ժամերով շարված զինակոչիկներ, որոնց զինկոմիսարիատների «հովիվները» բանակցում են այս կամ այն բժշկի մոտ իրենց «հոտի» ներս մտնելու առաջնահերթության համար, սպասասրահի ծանր օդ ու անտանելի տոթ, մեծ ու փոքր, հարուստ ու աղքատ տուլիկներ, իրար հետևից հավաքակայան ժամանող դատարկ ավտոբուսներ, իրար հետևից հավաքակայանից դուրս եկող բեռնավորված ավտոբուսներ, հավաքակայանը շրջափակած հարազատներ...
Գիշերվա 5-ի մոտ հասանք զորամաս: Առաջին գիշերը, որը տևեց ընդամենը 1 ժամ, անցկացրեցինք անմիջապես մահճակալների ցանցի վրա: Հետո՝ վերկաց, համազգեստի ստացում, նախապատրաստում կարանտինին:
Առավոտյան անձրև էր գալիս: Կլիման Մեհրաբում խոնավ է, քանի որ շրջապատված է անտառապատ բլուրներով: Անձրևներից հետո ծիածան շատ հաճախ է հայտնվում, որը կուսական անտառներից վերև բարձրացող գոլորշու ֆոնի վրա բավական գեղեցիկ տեսարան է ստեղծում: Իսկ չոր եղանակներին մեր մոտ արևը խիստ վառող հատկություն ունի, որի վկայությունը մինչև հիմա էլ մաշկիս վրայից չի մաքրվել: Կենդանական աշխարհը հարուստ է. կան շներ, կատուներ, խոզեր, կովեր, ոչխարներ, ձիեր, էշեր, մի քանի տեսակի թռչուններ, հազար տեսակ միջատներ, իսկ զորամասից քիչ հեռու՝ նաև շնագայլեր, բայց սա առանձին պատմություն է, որին քիչ հետո կանդրադառնամ:
Կարանտինն անցավ ավելի լավ, քան պատկերացնում էի՝ առանց պատահարների, հին ծառայողների շարքերում ԽԾԲ-ներ փնտրելով, զինվորական ոլորտում աշխատող կամ լուրջ կապեր ունեցող քաղաքացիական ԽԾԲ-ներին նեղություն տալով, զինվորների հիերարխիկ համակարգում սեփական տեղը գտնելով: Այս համակարգում սեփական դիտարկումներիս արդյունքում զինվորներին դասակարգել եմ հետևյալ կերպ.
- Ալֆաներ. ստորաբաժանումներում լինում են 1-3 հոգի, հիմնականում՝ սերժանտներ: Աչքի են ընկնում լիդերի վառ արտահայտված ունակությամբ: Զինվորների միջև ծագած վիճաբանությունների լուծման հարցում կատարում են վերջին ատյանի դատարանի գործառույթներ, բայց քանի որ վճիռները կայացվում են Ճշտի գաղափարների հիման վրա, ավելի շատ նման են Շարիաթի դատավորներին՝ ղադիներին: Մաքրության, բարեկարգման ու վերանորոգման աշխատանքների մեջ, որպես կանոն, չեն ներգրավվում: Ծառայողական պարտականությունները (վաշտի հերթապահ, պահակադիր և այլն) կատարում են պարտաճանաչորեն, կանոնադրության համաձայն՝ հարմար եղած ժամանակ չմոռանալով պոռնոյի* չափաբաժնի ներմուծման մասին: Լինում են ապահովված ընտանիքներից կամ ունենում են շատ ազդեցիկ կապեր կամ երկուսը միասին:
- Բետաներ. լիդերի հատկություններ չունեն, բայց ոմանք փորձում են ցույց տալ, թե ունեն՝ իրենցից ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող (գամմա և օմեգա) զինվորների վրա անտեղի գոռգոռալով, պահանջելով կատարել իրենց վարքի ու կատարած արարքների ճիշտ հակապատկերը հանդիսացող «հրամաններ»: Ընկերություն են անում ալֆաների և այլ բետաների հետ: Մաքրության, բարեկարգման ու վերանորոգման աշխատանքների մեջ հազվադեպ են ներգրավվում՝ ուրիշ տարբերակ չունենալու դեպքում: Ծառայողական պարտականությունները կատարում են թերի, իսկ երբ սպաները դրա համար նրանց «դայաղվում» են, ամեն ինչ գցում են գամմաների և օմեգաների վրա: Չնայած այս ամենին, բետաների մեջ կան նաև շատ թե քիչ համակրելի անձինք, ովքեր ոչ ադեկվատությանը զուգահեռ դրսևորում են նաև ալֆաներին բնորոշ դրական հատկանիշներ:
- Գամմաներ. զինվորների «միջին խավը»: Ամենամեծաթիվ ու ամենաբազմազան դասակարգն է: Լինում են կամ չեզոք կամ «տասովշիկ»՝ ալֆաների ու բետաների կամակատար: Ներգրավվում են մաքրության, բարեկարգման ու վերանորոգման աշխատանքների մեջ, ընդ որում՝ «տասովշիկները» կատարում են նաև ալֆաների և բետաների աշխատանքը: Ծառայությունը հիմնականում տանում են տարբեր կերպ՝ թունդ պոռնոյից մինչև կանոնադրապաշտ:
- Օմեգաներ. քանակապես քիչ են: Այս դասակարգում ընդգրկվում են ստորաբաժանման ամեն տեսակի սպիտակ ագռավները, վտարանդիները, մենասերները և մեծամասնությունից տարբերվող այլ զինվորներ: Որպես կանոն, պատկանում են խառնվածքի մելանխոլիկ տիպին:

Մեկ ամսվա ընթացքում սովորեցինք լավից-վատից շարային քայլել: Երդման արարողությունից մեկ շաբաթ անց տեղափոխվեցի Լուսակերտի ուսումնական զորամաս:




*պոռնո - ոչ նորմատիվային բառապաշարին թվացյալ պատկանելություն ունեցող, բայց գրական լեզվում օգտագործվող բառ, որը զինվորական ժարգոնում, կախված կիրառման ենթատեքստից, կարող է նշանակել «ոչ կանոնադրային», «ազատ», «առանց վերադասի հսկողության», «ըստ սեփական ցանկության»:

Skeptic
07.02.2013, 11:36
Ինտերնետով կոմպ չունենալու պատչառով բաց եմ թողնում Լուսակերտում իմ ծառայության մանրամասն նկարագիրը, բայց նշեմ' չնայած շատ խիստ ռեժիմին (Ուսեյն Բոլտի ռեկորդների գերազանցում, շարահրապարակի վրա արմատակալում, հայոց պատմության լուրջ մասնագետներին մղձավանջներում տանջող պսևդոգիտական-"ռազմահայրենասիրական" բուլշիթի ներարկում եվ այլն) ամենայն անկեղծությամբ կարոտում եմ Լուսակերտին, մեր մուժիկ կոմբատին, ուլտրակոնսերվատիվ, բայց մեծ խարիզմայի տեր զամպալիտին.

Skeptic
09.02.2013, 00:16
Գրելու շատ բան ունեմ, բայց միջոցներս խիստ սահմանափակ են :cry2

Ստանալով կրտսեր սերժանտի կոչում' վերադարձա իմ "հայրենի" զորամաս, ու 1,5 տարի ժամկետով դարձա սլացիկ, երկարոտն, բարակիրան, կլոր հետնամաս ու 120մմ տրամագծով ծակ ունեցող գեղեցկուհու (http://imgur.com/hcU0DFM.jpg) տիրակալը:
Որոշ ժամանակ անց ընդգրկվեցի պահակային ծառայության վերակարգում, որը համարվում ե մարտական առաջադրանք: Սահմանված ժամին քայլելով դեպի պահպանման ենթակա շինությունը' հեռվից նկատեցի դրա տարածքում պառկած երեք աժդահա շների: Դեռ մանկուց թեթևակի ֆոբիա եմ ունեցել մեծ շների հանդեպ, բայց պարզվեց, որ երեքն ել բարեկամաբար են վերաբերվում կանգնած ժամապահին, ում մնացած զինվորներից տարբերում են զենքով:

Skeptic
09.02.2013, 01:18
Շներից մեկը սոցիալական ակտիվության չափից դուրս ինտենսիվ արարքներ եր դրսևորում. Մի քանի անգամ նրա վեր պարզած գլուխն ու դունչը շոելուց հետո փորձեցի անտարբերությամբ հասկացնել, որ ել պետք չե արջևի թաթերով հենվել վերարկուիս, որ արդեն վաղուց զզվեցրել ե իր ավելորդ մտերմությամբ, բայց ապարդյուն. Ստիպված եի կտրուկ շարժումներով նրան վախեցնել, ու աշխատելով ուշադրություն չդարձնել նրա նեղացած հայացքին' շարունակեցի ծարայությունս տանել:
Լուսաբացին մոտ մի ժամ եր մնացել, երբ զորամասը շրջապատող բլուրներից մեկի կողմից շնագայլերի ոռնոց լսվեց: Վախենալու ոչինչ չկար, քանի որ ձայնը բավական հեռվից եր գալիս, ու բացի դա, այս կողմերում շնագայլերից անհամեմատ վտանգաոր կաթնասուններ կան - պրիմատների դասին պատկանող ու որս անելու շատ ավելի կատարյալ միջոցներ ունեցող - բայց շները նետվեցին դեպի այդ կողմը:
Բլուրների գագաթներից դանդաղորեն մշուշ եր սահում մեռաց վայրի անտառներով պատված լանջերի վրայով, ու շնագայլերի որնոցների հետ միասին մի տեսակ միստիկ, անդրաշխարհային տեսարան ստեղծում, որն ինձ հիշեցրեց Լիմբո խաղի մռայլ, բայց խիստ գրավիչ մթնոլորտը (լատ. լիմբուս - սահման).


Քիչ անց նորից շոյուն եի հաղտական տեսքով վերադարձած շան գլուխը.