PDA

Դիտել ողջ տարբերակը : Բազմապատկման իկուչ տարբերակ



Chuk
23.01.2013, 11:42
Քանի որ վերջին շրջանում ակումբում բացվեցին երկու տարբեր թեմաներ բազմապատկման ալընտրանքային եղանակների վերաբերյալ («Բազմապատկման «ճապոնական» կամ «Վեդիկ» եղանակ (http://www.akumb.am/showthread.php/64055)» և «Բազմապատկման եթովպական տարբերակ (http://www.akumb.am/showthread.php/64060)»), որոշեցի ներկայացնել ևս մեկ այլընտրանքային տարբերակ` բազմապատկման իկուչ եղանակը:

Վերցնենք հենց հարևան թեմաներից մեկում քննարկված օրինակը՝ 27 և 32 թվերի բազմապատկումը: Գրենք իրար կողքի.

27 32

Իրականում կապ չունի թե որը, բայց հարմարության համար ավելի մեծ գրել ենք աջ կողմում: Բաժանենք դա 2-ի ու գրենք առաջին թվի տակ: Եթե թիվը բաժանվում է 2-ի առանց մնացորդի, ապա 32 թվի տակ դնենք «-» պայմանական նշանը, եթե չբաժանվի, քիչ անց այլ օրինակի վրա ցույց կտամ թե ինչ է պետք անել:

27 32
16 -

Այժմ մեզ պետք է իրար բազմապատկել իրար տակ գրված 27 և 16 թվերը և արդյունքը գրել ներքևում, այսպես՝

27 32
16 -
_____
432

Այս ստացված թիվը բազմապատկենք 2-ով ու կստանանք մեր ուզած թիվը՝

27 32
16 -
_____
432
2
_____
864


Թեման կարդացողներն, անշուշտ, հիմա կմտածեն, թե սա ինչ հիմարություն է՝ նախ բաժանեցինք 2-ի, հետո բազմապատկեցինք, է հետո՞: Մի շտապեք :)

Ես թեև շտապեցի բազմապատկել 27-ը 16-ով, այդ բազմապատկումն ամեն դեպքում նույնքան «բարդ է», որքան 27 և 32 թվերի արտադրյալ հաշվելը: Հետևաբար այս արտադրյալը ևս կարելի էր հաշվել այդ տարբերակով: Փորձեմ քայլ առ քայլ ցույց տալ: Այսպես, պետք է բազմապատկենք 27 և 32 թվերը: Գրում ենք իրար կողքի, 32-ը բաժանում 2-ի և արդյունքը գրում 27-ի տակ:

Քայլ 1.
27 32
16 -

Այժմ չենք շտապում, մեզ պետք է բազմապատկել 27 ու 16 թվերը, նույն եղանակով կստանանք

Քայլ 2.
27 16
8 -

Հիմա 27 և 8 թվերի արտադրյալը՝

Քայլ 3.
27 8
4 -

Հերթը հասավ 27 և 4 թվերի արտադրյալին.

Քայլ 4.
27 4
2 -

Վերջ: Երբ հասնում ենք 2-ին՝ սկսում ենք բազմապատկելը՝

Քայլ 5.
27 4
2 -
____
54

Սա իր հերթին բազապատկում ենք 2-ով՝

Քայլ 6.
27 4
2 -
____
54
2
____
108

Այսպտեղ ստացանք 27 և 4 թվերի արտադրյալը, որը մեզ պետք էր 3-րդ քայլում, արդյունքը տեղադրում ենք այնտեղ, ապա բազմապատկում 2-ով, որպեսզի ստանանք այդ քայլում պահանջված 27 և 8 թվերի արտադրյալը.

Քայլ 7.
27 8
4 -
___
108
2
___
216

Այս ստացված արդյունքը տեղադրում ենք 2-րդ քայլում ապա բազմապատկում 2-ով.

Քայլ 8.
27 16
8 -
____
216
2
____
432

Հերթը հասավ արդյունքը տեղադրել առաջին քայլում ու բազմապատկել 2-ով.

Քայլ 9.
27 32
16 -
____
432
2
____
864



Ահա և ստացանք մեր ուզած 27 և 32 թվերի արտադրյալը: Ի՞նչ շահեցինք սրանից: Գուցե մեր ժամանակը փոքր ինչ ավելի գնաց, քան մյուս տարբերակներում (էլ չխոսած հաշվիչի մասին), բայց փոխարենը մենք շատ պարզ քայլերով ու գործողություններով ստացանք մեր ուզած թիվը, և որ ամենակարևորն է, մեզ ՊԵՏՔ ՉԷ հիշել բազմապատկման աղյուսակը, խնդիրը բերվում է միայն 0-ից 9 թվերը 2-ով բազմապատկելն իմանալուն:




Եվ վերջում. ի՞նչ անել, եթե թիվը չի բաժանվում 2-ի, կենտ է, օրինակ եթե պետք է բազմապատկելն 27-ն ու 33-ը: Բոլոր քայլերը չեմ գրի, միայն ամենավերևինը: Այս դեպքում 33-ից հանում ենք 1, ստանում ենք 32, այս թիվը բաժանում ենք 2-ի ու գրում 27-ի տակ, իսկ 33-ի տակ գրում ենք պայմանական «+» նշանը, որը մեզ պետք է հուշի, որ հետո ևս մեկ գործողություն կա անելու, ստանում ենք այս տեսքը.

27 33
16 +

Երբ քայլ առ քայլ գնայինք ու հասնեինք հաշվեինք 27-ի ու 16-ի արտադրյալը, կունենայինք

27 33
16 +
____
432

Սա բազմապատկենք 2-ով՝

27 33
16 +
____
432
2
____
864

Եվ ամենավերջում, եթե դրել էինք + նշանը, որեմն ունենք անելու ևս մի քայլ՝ ստացված թվին պետք է գումարել ձախ կողմում գրված թիվը՝ 27-ը

864+27=891

Ահա և վերջ: Իմանալով միայն գումարում ու բազմապատկում 2-ով կարող ենք մի քանի գործողություններով հաշվել ցանկացած թվերի արտադրյալը:

StrangeLittleGirl
23.01.2013, 11:58
Մեկ ա ավելի հեշտ ա բազմապատկման աղյուսակ իմանալ ու իրար տակ (կամ մտքում) արագ-արագ հաշվել:

Chuk
23.01.2013, 12:01
Մեկ ա ավելի հեշտ ա բազմապատկման աղյուսակ իմանալ ու իրար տակ (կամ մտքում) արագ-արագ հաշվել:

Նու նայած, բայց հիմնականում հա: Չնայած կարծում եմ, որ կալկուլյատորով ավելի հեշտ ա, ամեն դեպքում :))

StrangeLittleGirl
23.01.2013, 12:04
Նու նայած, բայց հիմնականում հա: Չնայած կարծում եմ, որ կալկուլյատորով ավելի հեշտ ա, ամեն դեպքում :))

դե էդ ասում եմ՝ նկատի ունենալով չոլը, որ ձեռիդ տակ ոչ մի հաշվիչ գործիք չկա

չնայած չոլում թուղթ ու գրիչ էլ կարող ա չլինի :)) պետք ա փայտիկներ հավաքել ու անցնել ճապոնականի :D

Claudia Mori
23.01.2013, 12:39
Արտ ջան մերսի ես սա դեռ կկիրառեմ, շատ լավն էր, Ակումբցիներ ջան սենց բաներ շատ գրեք էլի:) Մենք հավանակության տեսության խնդիրների բաժին ունեինք?

Ձայնալար
23.01.2013, 13:48
Չուկ, դու բան չես հասկանում թվաբանությունից, դու ֆիզիկ ես, գնա ֆիզիկայի բաժին, *ա* մեջ արիր սաղ :D

Chuk
23.01.2013, 14:09
Չուկ, դու բան չես հասկանում թվաբանությունից, դու ֆիզիկ ես, գնա ֆիզիկայի բաժին, *ա* մեջ արիր սաղ :D
:' Ինչո՞վ

Alphaone
25.01.2013, 05:52
Նու նայած, բայց հիմնականում հա: Չնայած կարծում եմ, որ կալկուլյատորով ավելի հեշտ ա, ամեն դեպքում :))

Իմ համար ինչ ձևը սովորել եմ ամենահեշտը excel-ով հաշվելն ա :)

Hda
26.01.2013, 20:48
....

......Հերթը հասավ 27 և 4 թվերի արտադրյալին.

Քայլ 4.
27 4
2 -

Վերջ: Երբ հասնում ենք 2-ին՝ սկսում ենք բազմապատկելը՝



ինչու՞ նույն տրամաբանությամբ չշարունակել :D
27 2
1 -

Չուկ, էս մեթոդով մինիմում իրենսնանիֆ նախարարի պաշտոնը ունես ..

Valentina
26.01.2013, 20:57
Էս թեման զվարճալիում պետք ա չլիներ? :8

Հայկօ
26.01.2013, 22:00
Էս թեման զվարճալիում պետք ա չլիներ? :8

Ինչու՞: Ես միշտ սենց եմ բազմապատկում, ամենահարմար ձևն ա:

Valentina
26.01.2013, 22:13
Ինչու՞: Ես միշտ սենց եմ բազմապատկում, ամենահարմար ձևն ա:

Ես մտածում էի ձերը իօկյահ եղանակն ա: :))

Mephistopheles
26.01.2013, 22:22
չեմ հասկանում էդ ի՞նչ եղանակ ա 2 անգամ 2-ը 4 չի լինու՞մ…

Hda
26.01.2013, 22:48
չեմ հասկանում էդ ի՞նչ եղանակ ա 2 անգամ 2-ը 4 չի լինու՞մ…

օրինակ՝
մտքումդ մի թիվ պահի, բազմապատկի 8 ով, բաժանի 2-ի, հետո 4-ի և ի զարմանս ՝ կգտնես պահածդ թիվը…
ԿՈՒՉ, նամեթ ուլեկափ կրաջառա սե՞չ մունուդնը

Mephistopheles
26.01.2013, 22:50
օրինակ՝
մտքումդ մի թիվ պահի, բազմապատկի 8 ով, բաժանի 2-ի, հետո 4-ի և ի զարմանս ՝ կգտնես պահածդ թիվը…
ԿՈՒՉ, նամեթ ուլեկափ կրաջառա սե՞չ մունուդնը

ԿՈՒՉ-ին ասա թող փագի… ՊՄ-ով

Chuk
27.01.2013, 19:40
օրինակ՝
մտքումդ մի թիվ պահի, բազմապատկի 8 ով, բաժանի 2-ի, հետո 4-ի և ի զարմանս ՝ կգտնես պահածդ թիվը…
ԿՈՒՉ, նամեթ ուլեկափ կրաջառա սե՞չ մունուդնը

Ես հիանում եմ քո տրամաբանությամբ, ինչպե՜ս կարողացար հասկանալ :))

Hda
28.01.2013, 10:40
Ես հիանում եմ քո տրամաբանությամբ, ինչպե՜ս կարողացար հասկանալ :))

պարզվում ա 2X2=4 դու տրամաբանությամբ ես լուծում :D