PDA

Դիտել ողջ տարբերակը : Բազմապատկման եթովպական տարբերակ



Ռուֆուս
23.01.2013, 01:09
Էսօր եթովպացի ընկերս ինձ մի հատ վիդեո ցույց տվեց, թե Եթովպիայում ինչպես են թվերը բազմապատկում: Չնայած կարող ա մի քիչ խառը թվա, բայց շատ հետաքրքիր ձև է:

Վերցնում ենք երկու թիվ, օրինակ՝ 27 ու 32:
Ավելի փոքր թիվը գրում ենք ձախ կողմում ու բաժանում ենք 2-ի (եթե չի բաժանվում, նվազեցնում ենք էնքան մինչև բաժանվի), արդյունքը նորից բաժանում ենք 2-ի մինչև ստանանք 1՝
27 32
13
6
3
1

Աջ կողմում գրված մեծ թիվը բազմապատկում ենք 2-ով, ստացված արդյունքը նորից բազմապատկում ենք 2-ով, մինչև ստանանք թվերի 2 սյունակ.
27 32
13 64
6 128
3 256
1 512

Հիմա գալիս ա հետաքրքիր մասը, ջնջում ենք էն տողերը որտեղ թե ձախ, թե աջ կողմում զույգ թվեր են.
27 32
13 64
6 128
3 256
1 512

Որից հետո ջնջում ենք ձախ սյունակի բոլոր թվերը, իսկ աջ սյունակի թվերը գումարում ենք իրար, որն էլ բազմապատկման արդյունքն է:

27 32
13 64
6 128
3 256
1 512

32+64+256+512=864
27*32=864

Սա էլ BBC-ի տեսանյութը: Մեկ էլ ասում են, որ էս սիստեմը հիմա ծրագրավորման մեջ են շատ օգտագործում :)

http://www.youtube.com/watch?v=Nc4yrFXw20Q

Գալաթեա
23.01.2013, 01:14
Ժող, կառկուլատորների արտադրությունը դադարեցվել ա՞ :'

Ռուֆուս
23.01.2013, 01:18
Հա, բայց կալկուլյատորն ի՞նչ կապ ունի :) Մարդ ես, մի օր կարող ա վռազ պետք գա, իմանանք ինչ ձևով կարելի ա հեշտ հաշվել :) Համ էլ իմ համար հետաքրքիր ա, համ էս տարբերակը, համ էլ Բգոյի դրածը

Հայկօ
23.01.2013, 01:23
Բազմապատկման միսիոներական տարբերակ. վերցնում ես մի թիվը, բազմապատկում ես մյուս թվով: Պրծ:

Tiger29
23.01.2013, 02:03
Էսօր եթովպացի ընկերս ինձ մի հատ վիդեո ցույց տվեց, թե Եթովպիայում ինչպես են թվերը բազմապատկում: Չնայած կարող ա մի քիչ խառը թվա, բայց շատ հետաքրքիր ձև է:

Վերցնում ենք երկու թիվ, օրինակ՝ 27 ու 32:
Ավելի փոքր թիվը գրում ենք ձախ կողմում ու բաժանում ենք 2-ի (եթե չի բաժանվում, նվազեցնում ենք էնքան մինչև բաժանվի), արդյունքը նորից բաժանում ենք 2-ի մինչև ստանանք 1՝
27 32
13
6
3
1

Աջ կողմում գրված մեծ թիվը բազմապատկում ենք 2-ով, ստացված արդյունքը նորից բազմապատկում ենք 2-ով, մինչև ստանանք թվերի 2 սյունակ.
27 32
13 64
6 128
3 256
1 512

Հիմա գալիս ա հետաքրքիր մասը, ջնջում ենք էն տողերը որտեղ թե ձախ, թե աջ կողմում զույգ թվեր են.
27 32
13 64
6 128
3 256
1 512

Որից հետո ջնջում ենք ձախ սյունակի բոլոր թվերը, իսկ աջ սյունակի թվերը գումարում ենք իրար, որն էլ բազմապատկման արդյունքն է:

27 32
13 64
6 128
3 256
1 512

32+64+256+512=864
27*32=864

Սա էլ BBC-ի տեսանյութը: Մեկ էլ ասում են, որ էս սիստեմը հիմա ծրագրավորման մեջ են շատ օգտագործում :)

http://www.youtube.com/watch?v=Nc4yrFXw20Q

6*9


6 9
3 18
1 36

9+18+36=63?
6*9=54

10*27

10 27
5 54
2 108
1 216

27+54+216=297?
10*27=270

Կարծում եմ ձախում գրում ենք ոչ թե փոքր թիվը, այլ կենտ թիվը` եթե կա:

27 10
13 20
6 40
[s]3 80
1 160

160+80+20+10=270!!!

Վահե-91
23.01.2013, 10:30
Հա, բայց կալկուլյատորն ի՞նչ կապ ունի :) Մարդ ես, մի օր կարող ա վռազ պետք գա, իմանանք ինչ ձևով կարելի ա հեշտ հաշվել :)
դպրոցում ավանդական բազմապատկման ձև չե՞ն սովորացրել :unsure հաստատ ավելի արագ ա ստացվում :)

MSGM
23.01.2013, 10:55
6*9


6 9
3 18
1 36

9+18+36=63?
6*9=54

10*27

10 27
5 54
2 108
1 216

27+54+216=297?
10*27=270

Կարծում եմ ձախում գրում ենք ոչ թե փոքր թիվը, այլ կենտ թիվը` եթե կա:

27 10
13 20
6 40
[s]3 80
1 160

160+80+20+10=270!!!

Պետք ա ոչ թե 2 կողմերում էլ զույգ թիվ ունեցող տողերը ջնջել, այլ նրանք որոնց առնվազն ձախ կողում զույգ ա:
Ձախ կողմում 2-ի բաժանելով ու հետո զույգերը ջնջելով ստանում ենք թվի երկուական տեսքը, օր. 27(10ական)=11011(2ական): Աջ կողմն էլ էտ նույն երկուական տեսքն ա գրած, բայց բազմապատկած երկրորդ թվով: Այսինքն հաշվարկը սենց ա. թիվը բերեցինք երկուական տեսքի՝ երկուսի աստիճանների գումարի տեսքի, բազմապատկեցինք յուր. գումարելին երկրորդ թվով ու հետ գումարեցինք գումարելիները:

Tiger29
23.01.2013, 11:12
Հա, ճիշտ ես:
Օրինակ 27*32=(32*16)+(32*8)+(32*2)+(32*1)=32*(16+8+2+1)=32*(27)

Անբնական բան չկա, դրա համար էլ ճիշտ գիտություն ա:)

Claudia Mori
23.01.2013, 11:32
Հետաքրքիր տարբերակ է, եթե անտիկվար խնդիրներ լինեն ու ոչ թե բազմապատկման արդյունքը ուզեն, այլ ուրիշ տվյալներ, բայց դե ավանդական բազմապատկամ ձեւն ավելի արագ հաստատ կստացվի:)

Hda
30.01.2013, 23:11
դպրոցում ավանդական բազմապատկման ձև չե՞ն սովորացրել :unsure հաստատ ավելի արագ ա ստացվում :)

55240