Դիտել ողջ տարբերակը : Ամպային ատլաս / Cloud Atlas
"Cloud Atlas (http://www.imdb.com/title/tt1371111/)"-ը նայեցի նոր, էլի նայող էղե՞լ ա, քննարկենք :)
"Cloud Atlas (http://www.imdb.com/title/tt1371111/)"-ը նայեցի նոր, էլի նայող էղե՞լ ա, քննարկենք :)
Ես ուզում եմ կարդալ, հետո նայել :):
"Cloud Atlas (http://www.imdb.com/title/tt1371111/)"-ը նայեցի նոր, էլի նայող էղե՞լ ա, քննարկենք :)
Քննարկենք, նայեցի, ընդհանուր դուրս շատ եկավ, բայց որոշ հատվածներ էդքան էլ չէ: Ամենալավը Սոնմի-451ի ու Զաքրիի մասն էր, ամենապայթածը Թիմոթիինը, որը տենց էլ չհասկացա, թե ինչ կապ ուներ ընդհանուրի հետ: Բայց մի խոսքով ֆիլմն էնքան էի հավանել, որ սկսեցի գիրքը կարդալ, արդեն 75%-ը կարդացել ու ասեմ, որ ֆիլմը շատ թույլ ա գրքի հետ համեմատած: Տարբերությունները ահագին շատ են, հատկապես հենց Սոնմիի ու Զաքրիի հատվածներում: Այվ, գիրքն էլ կարդա, չես փոշմանի :)
Alphaone
17.01.2013, 01:33
Ֆիլմը նայել եմ, թվում էր թե ոճը, թե ժանրն իմն է, բայց մի բան վանում էր ու էդպես էլ չհասկացա, թե ինչը… Գիրքն ուզում եմ կարդալ, եթե հղում կա, տվեք, լավ… Ինձ ամենաշատը հենց ասելիքը դուր եկավ, որ մեր ամեն աննշան գործողություն արձագանք ա ունենում տիեզերական մակարդակով...

Ֆիլմը իմ դուրն էլ եկավ, բայց մեկ ա մեջը ոչ մի նոր բան չկար. սաղ ինչ-որ տեղ արդեն տեսել էինք... Բայց դե շատ սիրուն ֆիլմ էր, ու էն էլ հավանեցի, որ մեջը լիքը սեր կար, սենց մի տեսակ մեծ սիրտ ուներ էդ ֆիլմը:
Զաքրիի պատմությունն ամենահետաքրքիրն էր. ինչ լավն էին Թոմ Հենքսն ու Հալլի Բերրին: Շատ կայֆ էին իրար հետ:
Բայց Թիմոթին էլ էր լավը ու մնացածի հետ էլ էնքանով էր կպնում, ինչքանով մյուսները իրար հետ:
Ընդհանուր, նայելուց հետո էն զգացողությունը մնաց, որ թվում ա՝ մեջը լիքը խորը փիլիսոփայություն կա, բայց իրականում բան էլ չկա առանձնապես, ուղղակի սիրուն ու թանկ կինո են հանել՝ ահագին գրագետ գրված, ու դե Հոլիվուդի դեմքերին էլ հավաքել են իրար գլխի՝ ամեն մեկին մի հինգ դեր տալով. շատ հավես էր նայվում:
Հաստատ էն դեպքը չի, որ ինձ ստիպի գիրքն էլ կարդալ...
Ֆիլմը նայել եմ, թվում էր թե ոճը, թե ժանրն իմն է, բայց մի բան վանում էր ու էդպես էլ չհասկացա, թե ինչը… Գիրքն ուզում եմ կարդալ, եթե հղում կա, տվեք, լավ… Ինձ ամենաշատը հենց ասելիքը դուր եկավ, որ մեր ամեն աննշան գործողություն արձագանք ա ունենում տիեզերական մակարդակով...
Գիրքը անգլերեն .mobi ու .epub ֆորմատներով ունեմ, եթե կարող ես էս ֆորմատները բացել, մեյլդ անձնական հաղորդագրությամբ ասա, կուղարկեմ:
Գրքի կառուցվածքը Cloud Atlas-ի ամենամեծ արժանիքներից մեկն է ու ֆիլմը էդ կառուցվածքը դժբախտաբար չի պահպանել: Գրքում ոչ թե ամեն ինչ կատարվում է միառժամանակ, այլ սկզբից Adam Ewing-ի պատմվածքն ա, մինչև ամենաառանցքային մասը, որից հետո սկսվում է Ֆրոբիշերը հատվածը, որն էլի ընդհատվում է ու սկսվում է մյուսը, մինչև հասնում ենք Զաքրիի ամբողջական պատմվածքին, որից հետո հերթով հետ ենք գալիս դեպի Adam Ewing-ին ու էդպես գիրքը վերջանում ա: Ու կարևորն էն ա, որ գրքում շատ լավ երևում են պատմվածքների մեջ եղած կապերը, ասենք Զաքրիի պատմվածքի վերջում Սոնմիին ենք տեսնում օրիսոնի մեջ: Սոնմիի պատմվածքի վերջում Սոնմին Թիմոթիի մասին ֆիլմն ա նայում, Թիմոթիի պատմվածքի վերջում Թիմոթին Լուիսա Ռեյի պատմությունն ա կարդում և այլն: Ու հասկանում ես, որ էդ բոլոր պերսոնաժները իրականում նույն մարդն ա՝ վերամարմնավորված:
Իսկ ֆիլմում ամբողջը խառնել էին իրար, չէր հասկացվում, թե ով ով էր, իսկ վերջում էլ ստանդարտ հոլիվուդյան happy end էին կազմակերպել Զաքրիի համար: Գրքում Զաքրին լրիվ ուրիշ ավարտ է ունենում:
Sagittarius
17.01.2013, 03:58
Ես ֆիլմը նայելուց հետո ճիշտ ասած հաճելիորեն զարմացել էի. /բայց դե դա պատմվծաքի շնոհիվ/
Սկզբում սպասում էի, գերբնական վերջաբան ա ունենալու՝ մի անկապ բան է տեղի ունենալու ժամանակներից մեկում, որը գերնբնական շղթայական կապով փոխելու ա ողջ պատմությունը ու աշխարհը փրկի: Մի ինչոր տենց ախմախ գերբնական կապ էի սպասում նաև էն խալերի հետ կախված որ ամեն ժամանակաշրջանում մեկը ուներ:
IMDBի ֆիլմի կարճ բնութագիրն էլ նման սպասելիքները ամրացնում էր
An exploration of how the actions of individual lives impact one another in the past, present and future, as one soul is shaped from a killer into a hero, and an act of kindness ripples across centuries to inspire a revolution.
Բայց լավ էր, ոչ մի գերբնական սուպեր-բուբեր կապ էլ չկար: Նույնիսկ եթե որոշ մարդիկ փորձում են տեսնել ինչ-որ ռեինկարնացիա, ճակատագրի շղթա, նույնիսկ եթե գրքի հեղինակն ա տենց բան տեսել /տեղյակ չեմ/, ես տեսա մենակ տարբեր մարդկանց ճակատագրեր խիստ տարբեր ժամանակաշրջաններում, բայց որոնք նաև ունեն սկզբունքային ընդհանրություններ:
Նաև տարբեր տեսակի խտրականությունները տարբեր ժամանակաշրջաններում՝
- մի դեպքում սպիտակների կողմից սևերի նկատմամբ,
- մի դեպքում միասեռականների
- մի դեպքում կլոների կամ «արհեստական» մարդկանց /վստահ չեմ՝ ճիշտ ոնց բնութագրել/
- մեկ այլ դեպքում էլ սպիտակներն են անտառներում ապրող վայրենիները
- մի դեպքում էլ տարեց մարդկանց նկատմամբ
Կերպարները փոխող դերասաններն էլ էին հավես, բայց երբեմն անհաջող /օրինակ՝ Տիլդան/
Alphaone
17.01.2013, 04:01
Գրքի կառուցվածքը կարդալիս՝ մի հոգեբանական հնարքի մասին հիշեցի: Չգիտեմ տերմինն ինչ է, բայց էությունն այն է, որ սկզբում պատկերը բացում են շերտերով, հասնում մարդու ենթագիտակցություն ու այնտեղ մխրճում որևէ հասկացություն, պնդում, կամ չգիտեմ ինչ, հետո հերթով շերտերը փակում են: Նախքան փորձարկելն այդ մեթոդի վրա ծիծաղում էի, հետո հասկացա, որ իրականում գործում է ու լա՜վ է գործում, անգամ ոչ հոգեբան գիտնականներ մեթոդին կուլ գնացին: Ինչևէ, ասելիքս այն է, որ դա ավելի ամրապնդեց գիրքը կարդալու ու հեղինակի ծածկագիրը, եթե այդպիսին կա, բացահայտելու ցանկությունը :)
Հ.Գ. Դեժավյու ծրագիրն այդ ֆորմատները բացո՞ւմ է… Մեյլը- varduhibadalyan[շնիկ]gmail[կետ]com, եթե անգամ չբացի, ի-նետից մի բան երևի կարողանամ ներբեռնել :) Շնորհակալություն…
Sagittarius
17.01.2013, 04:03

inception? :)) ամեն դեպքում ֆիլմն ես նկարագրում
Alphaone
17.01.2013, 04:11
inception? :)) ամեն դեպքում ֆիլմն ես նկարագրում
Ռուֆուսն էր գիրքը նկարագրել, ինչ-որ տեղից մեջբերում էր տվել, դրա հիման վրա այդ եզրակացությանը եկա, գիրքը չեմ նկարագրում, առանց կարդալ չեմ էլ կարող :D
Sagittarius
17.01.2013, 04:14
Ռուֆուսն էր գիրքը նկարագրել, ինչ-որ տեղից մեջբերում էր տվել, դրա հիման վրա այդ եզրակացությանը եկա, գիրքը չեմ նկարագրում, առանց կարդալ չեմ էլ կարող :D
չէ, նկատի ունեմ այ էս (http://www.imdb.com/title/tt1375666/) ֆիլմն ես նկարագրում :)
Alphaone
17.01.2013, 04:24
Ա՜, վերջապես տեղ հասավ, ֆիլմը չեմ տեսել, մեթոդը սեմինարների ժամանակ եմ սովորել, հետո փորձնական տարբեր իրավիճակներում կիրառել: Բայց ֆիլմն անպայման կնայեմ, հետաքրքրեց: Թեև կարծում եմ արդեն հաջորդ կիսամյակ Կառավարման հոգեբանության դասընթացն ինձ ավելի լավ մեթոդներ կտա :))
Անվերնագիր
17.01.2013, 10:02
"Cloud Atlas (http://www.imdb.com/title/tt1371111/)"-ը նայեցի նոր, էլի նայող էղե՞լ ա, քննարկենք :)
նայել եմ, գիքը կկարդամ, նորից կնայեմ :)
Ես նայել եմ ֆիլմը, ապա սկսել կարդալ գիրքը: Դեռ չեմ ավարտել: Կասեմ միայն այն, որ առաջին անգամ նայելիս թվում է, թե պիտի մի քանի անգամ նայես, որ բոլոր ենթաշերտերը հասկանաս, բայց երբ երկրորդ անգամ էի նայում, այլևս հետաքրքիր չէր, թեև նոր բաներ էի բացահայտում ինձ համար, ինչը առաջին անգամ նայելիս այդպես չէի ընկալել:
Սիրեցի այն, որ միտքս սկզբից մինչև վերջ լարված աշխատում էր ՝հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ինչ են ուզւոմ ասել: Բայց էլի չի նայվում, որովհետև շեշտը դրել են խառը կառուցվածքի, խաչաձև սյուժեների, կտրուկ անցումների վրա: Երբ այս բոլորը դասավորում ես ըստ հերթականության, այդ դեպքում է, որ հետաքրքրությւոնն սկսում է նվազել:
Դուրս եկավ Նոր Կորեայի սենյակի դիզայնը, հատկապես՝ այն փոխելու հեշտությունը:
Մի բան էլ. դրական էմոցիաներ էր փոխանցում մեջընդմեջ:
Այվի ջան, մի հարց. վերնագրի հայերեն թարգմանությունը ճշտվա՞ծ է: Ինձ թվում է, որ "Ամպե ատլաս" ձևը ավելի համապատասխան է ու բարեհունչ:
Եթե թարգմանիչներ կան, թող հուշեն կանոնները կամ առաջարկեն տարբերակներ:
Այվի ջան, մի հարց. վերնագրի հայերեն թարգմանությունը ճշտվա՞ծ է: Ինձ թվում է, որ "Ամպե ատլաս" ձևը ավելի համապատասխան է ու բարեհունչ:
Եթե թարգմանիչներ կան, թող հուշեն կանոնները կամ առաջարկեն տարբերակներ:
Թեման ես չեմ բացել, Ինգրիդ ջան: Էս հարցը գրել էի Կինո բաժնի թեմայից դուրս զրույցներում, Ռուֆուսը բերեց, դարձրեց առանձին թեմա, ինքն էլ դրեց վերնագիրը: Ես տեղյակ չեմ վերնագրի թարգմանությունից ու ճիշտ-սխալ լինելուց:

Լավ, ԱՅվի ջան, կներես:
Լավ, ԱՅվի ջան, կներես:
Մինչև քո ասելը ուշադրություն չէի դարձրել վերնագրին: «Ամպային» իրոք էդքան էլ լավ չի հնչում, բայց «ամպե»-ն էլ իմ կարծիքով հարմար չի (կստացվի՝ ամպից սարքած): Էստեղ ինձ կողքից հուշում են, որ «Ամպերի ատլաս»-ը ամենալավ տարբերակը կլիներ:

Գուցե: Ուղղակի ռուսերեն թարգմանության մեջ ամպե, ամպային բաղկացուցչային իմաստն են դրել, բայց երևի բնօրինակում իմաստը հատկացուցչային է:
Sambitbaba
17.01.2013, 20:24
Մինչև քո ասելը ուշադրություն չէի դարձրել վերնագրին: «Ամպային» իրոք էդքան էլ լավ չի հնչում, բայց «ամպե»-ն էլ իմ կարծիքով հարմար չի (կստացվի՝ ամպից սարքած): Էստեղ ինձ կողքից հուշում են, որ «Ամպերի ատլաս»-ը ամենալավ տարբերակը կլիներ:
Միգուցէ "Ամպերի քարտե՞զ":
Alphaone
17.01.2013, 20:29
Հայեր, իսկ եթե, այնուամենայնիվ, թարգմանությունը թողած ֆիլմը քննարկենք, ամեն անգամ ոգևորված բացում եմ ֆիլմի մաիսն կարծիքներ կարդալու ու ամեն անգամ թարգմանչական բանավեճի հանդիպում :D
Alphaone
18.01.2013, 04:29
Գիրքը անգլերեն .mobi ու .epub ֆորմատներով ունեմ, եթե կարող ես էս ֆորմատները բացել, մեյլդ անձնական հաղորդագրությամբ ասա, կուղարկեմ:
Գրքի կառուցվածքը Cloud Atlas-ի ամենամեծ արժանիքներից մեկն է ու ֆիլմը էդ կառուցվածքը դժբախտաբար չի պահպանել: Գրքում ոչ թե ամեն ինչ կատարվում է միառժամանակ, այլ սկզբից Adam Ewing-ի պատմվածքն ա, մինչև ամենաառանցքային մասը, որից հետո սկսվում է Ֆրոբիշերը հատվածը, որն էլի ընդհատվում է ու սկսվում է մյուսը, մինչև հասնում ենք Զաքրիի ամբողջական պատմվածքին, որից հետո հերթով հետ ենք գալիս դեպի Adam Ewing-ին ու էդպես գիրքը վերջանում ա: Ու կարևորն էն ա, որ գրքում շատ լավ երևում են պատմվածքների մեջ եղած կապերը, ասենք Զաքրիի պատմվածքի վերջում Սոնմիին ենք տեսնում օրիսոնի մեջ: Սոնմիի պատմվածքի վերջում Սոնմին Թիմոթիի մասին ֆիլմն ա նայում, Թիմոթիի պատմվածքի վերջում Թիմոթին Լուիսա Ռեյի պատմությունն ա կարդում և այլն: Ու հասկանում ես, որ էդ բոլոր պերսոնաժները իրականում նույն մարդն ա՝ վերամարմնավորված:
Իսկ ֆիլմում ամբողջը խառնել էին իրար, չէր հասկացվում, թե ով ով էր, իսկ վերջում էլ ստանդարտ հոլիվուդյան happy end էին կազմակերպել Զաքրիի համար: Գրքում Զաքրին լրիվ ուրիշ ավարտ է ունենում:
Շնորհակալություն գրքի համար, դեռ տաղանդս չբավականացրեց բացել, բայց երևի արդեն վաղը կկարողանամ :)
Ամպեր չի ստացվի, քանի որ անգլերենում եզակի ա (Cloud).
Two-Face
19.01.2013, 22:30
Կինոն շատ լավն էր, բայց ինձ թվում ա լիքը բան հանած էր ի տարբերություն գրքի: Եթե հավես ունենամ, գիրքը կկարդամ: :)
Գիրքը կարդալուց հետո կարծիքս ֆիլմի մասին բացասական դարձավ, գյոզալ գիրքը լրիվ ք*քմեջ էին արել :(
Սոնմի 451-ի մասը հատկապես հանճարեղ էր: Գրքում կորպոկրատիան էնքան հավես էր նկարագրած, մանավանդ բառապաշարի տեսանկյունից: Օրինակ կոշիկ բառը փոխարինվել էր նայքիով, ավտոն՝ ֆորդով, հեռուստացույցը՝ սոնիով, սուրճը՝ ստարբաքսով և այլն... Էս հասարակարգում քաղաքացիները 2 պարտականություն ունեն. աշխատել ու սպառել ու եթե օրվա ընթացքում կառավարության նշանակած չափով գնումներ չկատարեն կպատժվեն :))
սուսեք ինձ ստիպելով նայացրել են, տոեստ կողքս նայում էին, տենց ես էլ ուզած-չուզած մոտ 2 ժամը առաջին կիսատ-պռատ լսել ու նայել եմ:
Հիմա մեջս ինձ ուտում եմ նայեմ, նոր կարդամ, կարդամ, նոր նայեմ:))
Բայց հաստատ համոզված եմ, որ գիրքը ավելի լավն է լինելու, քանի որ ֆիլմը շաաատ խառն էր, պիտի մի 3 անգամ նայես, որ լավ մեջդ նստի:)

Ես գիրքը մի 25% կարդացել եմ արդեն, էն երկրորդ մասը՝ ջահել երաժիշտի, շեդևր ա, տենց հաճույքով վերջերս ոչ մի բան չէի կարդացել: Հլը տեսնեմ մնացածը ինչ ա, ոնց ա, հետո նայեմ կինոն:
E-la Via
17.02.2014, 15:17
Ասա այ մարդ, եթե էդքան խելք չունեիր, որ գիրքը ֆիլմը դիտելուց առաջ կարդայիր, գոնե խելոք մարդու օրինակին հետևեիր:
Ֆիլմը դուրս գալուց էի տեսել, գիրքը նոր եմ վերցրել, կեսերն եմ հասել:
Էս ի՜նչ լավն ա... Հոյակապ ա... Վերջին կարդացածս գրքերից ամենալավն ա: Հեղինակը դեմք ա: Ո՜նց չեմ ուզում ավարտվի: Էնքան շատ բան եմ ուզում էս գրքի մասին ասել, բայց դե մենակ մի բան ասեմ՝ ով չի կարդացել, թող անպայման կարդա: Ու թեկուզ ֆիլմը չի կարա գրքի տպավորությունը փչացնի, մեկ է, 100% վայելելու համար նախ պետք է գիրքը կարդալ:
Գիրքը հանճարեղ ա, նույնիսկ եթե ֆիլմը նախօրոք նայես, գրքի տպավորությունը բնավ չի փչացնի :)
Յոհաննես
12.05.2014, 00:30
Ակումբում գրանցվածս առաջին իսկ օրվանից ցանկացել եմ էստեղ գրառում անել ու վերջապես պահը հասունացել է :))
Ֆիլմի ռեժիսորները Լանա և Էնդի Վաչովսկիներն են,որոնք նաև The Matrix-ի ռեժիսորներն են(էս ժամանակ իրանք դեռ եղբայրներ էին)
Դերասանական կազմը գերհզոր է Tom Hanks,Halle Berry,Jim Broadbent,Jim Sturgess,Ben Whishaw,Hugo Weaving,Hugh Grant:Ամենաշատը ինձ տպավորել էր Ben Whishaw-ի խաղը ու իրա կերպարը:
Շատ եմ հավանել,քանի որ ֆիլմը շատ սիրուն է նկարած,մտածելու տեղ տվող նյութ կա,հետաքրքիր պատմություններ ու կերպարներ և իհարկե հանճարեղ երաժշտություն:
Նայել եմ մոտ 1 տարի առաջ և երկար ժամանակ ֆիլմի ազդեցության տակ եմ մնացել:Գիրքն էլ ցուցակումս կա ու հույս ունեմ,որ կարդալուց հետո ֆիլմից չեմ հիասթափվի :))
Հ.Գ. Հիմնականում Ակումբում սիրածս ֆիլմերն են ռաստվում ու մենակ գովում եմ,ու՞ր են իմ չսիրած ֆիլեմրը :crazy
Իրականում գրքից հետո ֆիլմից իրոք կհիասթափվես: Էնքան բան են փոխել ու էնքան կարևոր բաներ են գրքից հանել: Գրքում Սոմնիի հատվածի փիլիսոփայությունն ու դիստոպիան պարզապես հանճարեղ էր, ինչը բացարձակապես *ա*մեջ էին արել ֆիլմում :(