PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ ժպտում է հոգիդ



Նիկեա
16.01.2013, 19:05
Թեման ,,Մի քիչ դրական լիցքեր,, թեմայի շարունակությունը կարելի է համարել:Այստեղ կարող եք տեղադրել այնպիսի պատմություններ,մարդկանց,դեպքեր նկարագրություններ,որոնք առաջացնում են դրական էմոցիաներ::)
Թեմայում արգելվում է տեղադրել չափից դուրս հումորային պատմություններ:Չմոռանանք որ թեմայի նպատակը դրական լիցքեր տարածելն է:

Նիկեա
16.01.2013, 19:25
Տուն էի վերադառնում:Տրամադրություն ընդհանրապես չունեի:(:Այդ օրն այն օրերից էր երբ թվում է թե համայն մարդկության գերագույն նպատակը իմ նյարդերը քայքայելն է:Կողքովս քայլում էր մի փոքրիկ աղջիկ երևի իր քրոջ հետ:Փոքրիկն ուշադիր ինձ էր նայում ու ժպտում:Ժպտում էր միայն երեխային հատուկ անկեղծ ժպիտով:Արդեն հասնում էի տուն երբ աղջիկն ասաց.
-Ժպտա էլի::oy
Լսելով այդ ակամայից սկսեցի ժպտալ:Բարկությունս անցավ:Զարմացել էի,թե ինչքան դրական լիցքեր կարող է փոխանցել փոքրիկ աղջիկը:
Ամեն անգամ երբ զայրանում եմ,տրամադրություն չեն ունենում,ականջներիս մեջ սկսում են զնգալ աղջկա խոսքերը ու ես սկսում եմ ժպտալ...:)