Դիտել ողջ տարբերակը : Հայոց Տաճարականները
Այսօր Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի կոնֆերանս-դահլիճում Կիլիկիայի Թագավոր Լևոն Մեծագործի Անվան Երուսաղեմի Տաճարի Ինքնիշխան Ռազմական Միաբանությունը` Գերագույն հրամանատար Բագրատ Լալայանի գլխավորությամբ եվ Միաբանություն ասպետների մասնակցությամբ խոսեցին Կիլիկիայի թագավորության հիմնադրման օրվա նշանակության եւ Կիլիկիայի Թագավորության օր հռչակելու մասին:
Գերագույն հրամանատար Բագրատ Լալայանը հայտնեց, որ Միաբանությունը Հայաստանում սկսել է գործել 2012 թ-ից եւ արդեն իրականացրել է մի շարք բարեգործական եւ մշակութային ծրագրեր. «Միաբանությունն ի սկզբանե հայտնի էր որպես «Քրիստոսի ու Սողոմոնի տաճարի աղքատ ասպետների միաբանություն», իսկ ներկայումս կազմակերպության հրամանատարությունները գործում են 40-ից ավելի երկրում: 1118թ-ին Երուսաղեմում կատարած առաջին խաչակրաց արշավանքից հետո, ֆրանսիացի բարեպաշտ ասպետների կողմից հիմնված Միաբանությունը փառքի է արժանացել՝ քրիստոնեական հավատի եւ եվրոպական քաղաքակրթության թշնամիների դեմ Սուրբ հողում մղած պատերազմում: Հայկական Կիլիկիայի ասպետները, Ֆրանսիայի տաճարական ասպետների եւ այլ խաչակիրների հետ ուս-ուսի տված պաշտպանել են քրիստոնյաների հայրենիքի, հավատի ու կյանքի իրավունքը»:
Գերագույն հրամանատար Վազգեն Պետրոսյանը ներկայացրեց Միաբանության հռչակագիրը, համաձայն որի. «Կիլիկիայի հայոց թագավորության օրը նշելու անհրաժեշտություն կա: Ազգի ներկայիս եւ հետագա ճակատագրից առավել կարեւոր բան գոյություն չունի մեզ համար: Այդ է պատճառը, որ ազգովի պետք է անդրադառնանք անցյալի մեր պետականության պատմությանը»:
Խնդրի շուրջ Բագրատ Լալայանը հավելեց, որ Միաբանության Հայկական Գերագույն Հրամանատարությունը Կիլիկիայի թագավորության օր է առաջարկում նշել հունվարի 14-ը. «ՀՀ կառավարությանն առաջարկում ենք քննարկել, ընդունել եւ հաստատել այդ օրը՝ որպես Կիլիկիայի թագավորության հռչակման օր»:
Aravot.am-ը բանախոսներից հետաքրքրվեց, թե արդյոք առնչություն ունի Միաբանությունը մասոնության հետ. «Տաճարականների միաբանությունը ստեղծվել է մոտ 1000 տարի առաջ եւ ինքնիշխան քրիստոնեական միաբանություն է, առնչություն չունի այլ հոգեւոր, քաղաքական կազմակերպությունների հետ: Մենք ինքնուրույն կազմակերպություն ենք, որն ունի բավական երկար պատմություն»,-վստահեցրեց Լալայանը: Գերագույն Արարողապետ Միքայել Մադաթյանն էլ հավելեց, որ կազմակերպությունը բաց է գործում:
http://www.aravot.am/2013/01/14/149244/
Շատ հեղինակների մոտ եմ կարդացել Կիլիկիայի պատմությունը, բայց ոչ մի տեղ հայ տաճարական ասպետների չեմ հանդիպել: Որտեղից է աղբյուրը:
Ուուուու..., ապեր, ցավոտ հարց տվեցիր: Ինֆորմացիան կցկտուր է, հաճախ էլ, համենայն դեպս ինձ համար` չճշտված: Ես սպասում եմ, որ վաղ թե ուշ այս թեմայով մի լավ աշխատանք ի հայտ կգա: Առայժմ կարծես թե գիտենք միայն այսքանը -
http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=24&t=9
Ինքս ուրախ կլինեմ մի ավել բան իմանալ...
Sagittarius
16.01.2013, 21:59
Հայ ֆանատիկ խաչակիրնե՞ր: Մեր ինչի՞ն են դրանք:
Բարեբախտաբար Եվրոպայի իրականացրած խեղկատակության ակտիվ մաս չէինք կազմել միջնադարում: Հիմա՞ պետք է դրա տեղը լրացնենք:
Իմաստը ես էլ չեմ հասկանում...??!!
Հայ ֆանատիկ խաչակիրնե՞ր: Մեր ինչի՞ն են դրանք:
Բարեբախտաբար Եվրոպայի իրականացրած խեղկատակության ակտիվ մաս չէինք կազմել միջնադարում: Հիմա՞ պետք է դրա տեղը լրացնենք:
Ես չէր ասի, թե դա խեղկատակություն էր: Ամեն ինչ ավելի լուրջ էր:

Լուրջ խեղկատակություն էր ...
Կար դեպի մուսուլմանական երկրներ արշավանք կատարելու անհրաժեշտություն, որը և եղավ իր մեջ պարունակելով խեղկատակություններ ու մի բան էլ ավելի:

Իմ գրածը վերաբերվում էր էս «հայոց տաճարականներին»: Էս հաստատ խեղկատակություն ա:
Իսկ ինչ վերաբերվում ա խաչակրաց արշավանքներին, մի երկու անհրաժեշտություն ասա, մենք էլ իմանանք էտ որն էր, Մալխաս ջան:
Հայ տաճարականների առումով համամիտ եմ քեզ հետ:
Խաչակիր ասպետների մասին կարող եմ ասել. Սկզբունքորեն նոր բան չեմ ասելու: Եվրոպայում կար մարդկանց ավելցուկ, որոնք չէին կարողանում կերակրվել, կար ազնվականների ավելցուկ, որոնք շատ էին ցանկանում իշխանական կամ թագավորական գահ ունենալ: Իսկ ամենակարևոր պատճառնմ իմ կարծիքով, մուսուլմաների օրեցօր հզորանալն էր, որը նրանք հաճախ ցույց էին տալիս Միջերկրական ծովում ասպատակություններ կատարելու տեսքով: Մի խոսքով՝ Խաչակրաց արշավը հասունացել էր ու անպայման պետ է տեղի ունենար: Այս բոլորն ասելուց հետո պարտավոր եմ նշել, որ խաչակիրների մեջ կային խորը հավատացյալ ասպետներ, որոնք ուտելու բան էլ ունեին, իշխանություն էլ ունեին և իսկապես ցանկանում էին ազատագրել Տիրոջ գերեզմանը: Եթե հետաքրքիր է, կարող եմ ավելի մանրամասնել ու անուններ նշել: Իրականում մի փոքր դժվար տարբերակել, թե այս մեկը բարեպաշտ էր, մյուսը՝ ոչ: Լավ պատկերացնելու համար անհրաժեշտ է ավելի մանրամասն գրականություն ուսումնասիրել:

22.01.2013, 17:08

Մալխաս ջան, կասկած իհարկե չունեմ, որ դու էս ոլորտում ինձանից ավելի լավ տեղեկացված ես: Բայց ստեղ ամեն ինչ պարզ ա, Պապին իշխանություն էր պետք, խաչակրաց արշավանքներն էլ «ավելցուկ» /ավելորդ/ ազնվականներից ազատվելու լավագույն տարբերակն էին/. իսկ մնացածը ատմազկեք էին: Այո, կար մարդկանց ավելցուկ և սովածներ, բայց դա Pope & Co.-ին շատ չէր հուզում՝ ինչպես պատմությունը ցույց տվեց, Եվրոպայում սովածները դեռ երկար սոված մնացին, իսկ Պապերը գռփեցին:
Իսկ դա իրոք հարց է, թե ովքեր էին ավելի բարեպաշտ, կամ ավելի ճիշտ՝ պակաս անբարեպաշտ՝ ստիպողաբար խաչակրաց արշավանքի ուղարկվածները, թե կամովի «Տիրոջ գերեզմանը ազատելու» ակա ցեղասպանություն իրականացնելու գնացածները:
ԻՄՀԿ, մարդկության տականքների ռեյթինգը ունի հետևյալ տեսքը՝
1. Լֆիկ Սամո /չէ վայ, էսի սրբերի ցուցակում էր/
2. Միջնադարի Հռոմի Պապեր
3. ու միայն նոր, միավորների ահռելի տարբերությամբ՝ Հիտլեր

Մալխաս, պաչակրաց արշավանքները սովորական թալանչիական արշավանքների էին: Բայց, ինչպես միշտ, ցանկացած արշավանքը կամ պատերազմը պիտի հիմնավորվի ինչ-որ գաղափարախոսությամբ:
Բայց էս էական չի, ու ուրիշ թեմայա: Կարևորն էն ա, որ հայոց տաճարականներ կան :D Տենաս գոնե տաճար ունե՞ն, թե նոր պիտի սարքենք Երևանի կենտրոնում: Հիմա զատո մոդայա քաղաքով մեկ եկեղեցի ու տերտերների նստավայր կառուցելը, թող մի հատ էլ իրանց համար լինի:
Քո ասածից բացի կար նաև քաղաքական պատճառ:
Իսկ հայ տաճարականներից գաղափար չունեմ:
Մալխաս, պաչակրաց արշավանքները սովորական թալանչիական արշավանքների էին: Բայց, ինչպես միշտ, ցանկացած արշավանքը կամ պատերազմը պիտի հիմնավորվի ինչ-որ գաղափարախոսությամբ:
Քո գրածը ոչ մի ձև չի հակասում իմ ասածին: Խաչակրանց արշավը խեղկատակություն չէր, ուներ լուրջ պատճառներ, դրանցից մեկն էլ Պապի իշխանության տարածումն էր:
Ի դեպ Լֆիկին խիստ պատվավոր տեղ ես հատկացրել քո ցուցակում :)
Միջնադարյան բոլոր Հռոմի Պապերին համամարդկային տականքների մեջ մտցնելով, ու դեռ Հիտլերից էլ շատ այն կողմ դնելով, մի քիչ չափը չես անցել? ;) : Այս պահին այնքան էլ պատրաստ չեմ այդ թեմայով բանավիճելու, բայց Ալեքսանդր Վեցերորդ Պապի ու իր սերունդներից այս ու այն կողմ արժանավոր պապեր անշուշտ եղել են:
Մալխաս ջան, կասկած իհարկե չունեմ, որ դու էս ոլորտում ինձանից ավելի լավ տեղեկացված ես: Բայց ստեղ ամեն ինչ պարզ ա, Պապին իշխանություն էր պետք, խաչակրաց արշավանքներն էլ «ավելցուկ» /ավելորդ/ ազնվականներից ազատվելու լավագույն տարբերակն էին/. իսկ մնացածը ատմազկեք էին: Այո, կար մարդկանց ավելցուկ և սովածներ, բայց դա Pope & Co.-ին շատ չէր հուզում՝ ինչպես պատմությունը ցույց տվեց, Եվրոպայում սովածները դեռ երկար սոված մնացին, իսկ Պապերը գռփեցին:
Իսկ դա իրոք հարց է, թե ովքեր էին ավելի բարեպաշտ, կամ ավելի ճիշտ՝ պակաս անբարեպաշտ՝ ստիպողաբար խաչակրաց արշավանքի ուղարկվածները, թե կամովի «Տիրոջ գերեզմանը ազատելու» ակա ցեղասպանություն իրականացնելու գնացածները:
ԻՄՀԿ, մարդկության տականքների ռեյթինգը ունի հետևյալ տեսքը՝
1. Լֆիկ Սամո /չէ վայ, էսի սրբերի ցուցակում էր/
2. Միջնադարի Հռոմի Պապեր
3. ու միայն նոր, միավորների ահռելի տարբերությամբ՝ Հիտլեր
Sagittarius
22.01.2013, 19:29
Քո գրածը ոչ մի ձև չի հակասում իմ ասածին: Խաչակրանց արշավը խեղկատակություն չէր, ուներ լուրջ պատճառներ, դրանցից մեկն էլ Պապի իշխանության տարածումն էր:
Ի դեպ Լֆիկին խիստ պատվավոր տեղ ես հատկացրել քո ցուցակում :)
Միջնադարյան բոլոր Հռոմի Պապերին համամարդկային տականքների մեջ մտցնելով, ու դեռ Հիտլերից էլ շատ այն կողմ դնելով, մի քիչ չափը չես անցել? ;) : Այս պահին այնքան էլ պատրաստ չեմ այդ թեմայով բանավիճելու, բայց Ալեքսանդր Վեցերորդ Պապի ու իր սերունդներից այս ու այն կողմ արժանավոր պապեր անշուշտ եղել են:
դե բոլորի մասին անհատապես տեղեկություն չունեմ ու ունենամ էլ՝ չեմ հավատում նման հնության պատմական դեմքերի մարդկային արժեքների մասին «հավաստի» տեղեկություններին /սկի ժամանակակից քաղաքական գործիչների մարդկային արժեքների մասին միանշանակ կարծիք կազմելը բարդ է/:
Բայց իրենց կազմակերպած խաչակրած արշավանքները ու միջնադարի «սովի» ընթացքում կուտակած հարստությունը /որի մի չնչին մասը մենք նույնիսկ այսօր կարող ենք տեսնել Վատիկանում/ ինձ թույլ է տալիս պնդել, որ առնվազն գոնե միջնադարի Պապի ինստիտուտը ընդհանուր առմամբ եղել է տականքների որջ՝ Պապն էլ գերագույն տականք:
Հռոմի պապերի համար ուշքս չի գնում, մանավանդ հիմիկվա, որ «Մեծ Եղեռն» ասեց հայերեն լեզվով ու ոչ թե հոգևորականի, այլ ամենաառնետ քաղաքակագետին նմանվեց: Բայց այնուամենայնիվ չափից ավելի խիստ ես դատում:

22.01.2013, 19:50

սա դուրդ չեկա՞վ, բայց իրանց արածների համար իրանց տականք կոչելը խիստ դատել դառա՞վ :))
հ.գ. թեմայից արդեն լրիվ շեղվել ենք :)
Թեմայից շեղվելը հեչ, Տրիբունը դաբրոն տվել է :) Արածների համար տականք կոչել կարելի է, բայց չարածների համար չի կարելի: :)