PDA

Դիտել ողջ տարբերակը : Երեկ



Նիկեա
15.01.2013, 18:53
Միշտ վախեցել եմ օրագիր պահելուց:Ինձ թվացել է,որ ինչ որ մեկը կարող է կարդալ ու մի լավ ծիծաղել իմ վրա կամ ինձ չհասկանալ:Բայց վերջ...սրանից հետո որոշել եմ իմ օրագրում գրել այն ինչ մտածում եմ,այն ինչ կռծում է ներսս:Մեկ էլ տեսար մեկն ինձ հասկացավ:

Փոքր ժամանակ ինքնամփոփ երեխա էի:Իմ ամենամտերիմ ընկերուհին իմ տիկնիկն էր Մերին:Բայց մի օր իրան կորցրի ու ինձ սկսեցի մենակ զգալ:Հետո երբ արդեն երբ մի քիչ մեծացել էր,մեկին ասեցի որ իմ համադասարանցի Կարենը լավ տղա:Ընդամենը էս երկու բառը ու ինքը սկսեց տարածել թե ես սիրահարված եմ,:angryբայց ըտենց բան չկար:Էդ օրվանից ես էլ չէի վստահում մարդկանց::(Բայց հիմի ես փոխվել եմ:Ես գտել եմ իսկական ընկերուհու,ով ինձ երբեք չի դավաճանի:Ես սովորել եմ պայքարել:Հուսով եմ մի օր էլ կսովորեմ ,,նրանց,, ցույց տալ իրենց իրական տեղը:

Նիկեա
16.03.2013, 18:41
Ինձ թվում է շատ մարդիկ մեռացել են որ մարդ են,որ անասունից տարբերվում են:Մոռացել են որ ուղեղ ունեն,որ էդ ձևի համար տված չի,ու որ իրանք պետք է մտածեն:Ճիշտ է մտածելը մի քիչ բարդ է իրանց նմանների համար,բայց կարան չէ գոնե փորձեն:Կարան չէ գլուխները մտցնեն որ տասնհինգ տարեկան լինել չի նշանակում խոսքի ազատության սահմանափակումներ ունենալ:Ու կարան չէ մի օր գիտակցեն,որ երեք տարեկան երեխեն իրանցից ավելի շատ բան ա հասկանում ուր մնաց տասնհինգ տարեկանը::angry
Ու լավ կլիներ որ կենդանական աշխարհի էդ նվաստ ներկայացուցիչներին մեկուսացներն մարդկանցից:Իրանց կարելի է բաց թողնել օրնակ Ամազոնում:Չնայած չէ իրանց պետք է ընդհանրապես վտարել մեր մոլորակից:
Ինչի է կամ ընդհանրապես էս երկու օրը սաղին թվում,թե ես երկու տարեկան եմ ու որ կարան իմ վրա ձայն բարձրացնեն::angry
Կատաղած եմ ու կատաղությունս սահման չունի:Չեմ հասկանում իրանք կարան իմ վրա գոռան ես իրանց վրա չէ::angry

Նիկեա
28.03.2013, 17:45
Բոլորի մոտ ստեղծվել է էն տպավորությունը թե էս շատ քաջ եմ ու ոչնչից չեմ վախենում:Չգիտեմ էլ թե ինչի են ըտենց մտծում:
Բայց ես էլ բոլորի նման ու երևի բոլորից շատ վախեր ունեմ:Վախենում եմ որ մի օր կարթնանամ ու երկնքում արև չեն գտնի,վախենում եմ որ երազանքներս էդպես էլ կմնան երազանքներ,վախենում եմ որ մարդաշատ սենյակում կլինեմ մեն-մենակ::(
Իսկ ամենից շատ վախենում եմ մարդկանց աչքերին նայելով էս ամենն ասել:

Նիկեա
08.04.2013, 19:57
Ինչի՞ են մարդիկ վախենում ծիծաղել սեփական սխալների վրա:Ինձ անլուրջ են համարում որովհետև ես կարող եմ բառի բուն իմաստով ժամերով ծիծաղել իմ վրա::DՄեկ-մեկ մտածում եմ,որ եթե ես եմ իմ վրա ծիծաղում,բա ուրիշները ինչ են անում::)

Նիկեա
11.04.2013, 18:33
Չգիտես ինչի իրանց թվում է,թե ինձ կարան փոխեն:Բայց իրանք ինձ դաստիարակելու հնարավորություն ունեին:angry:Կարային ընենց անեին որ թոկից փախած չմեծանայի,որ սաղի հետ մուննաթով չխոսայի,որ անընդատ չհակաճառեի:
Հիմա արդեն շաաաաատ ուշ է::D

Նիկեա
12.04.2013, 21:45
Սխալվեցի...հերթական անգամ...բայց էդ սխալը էն քիչ ճիշտ բաներից էր,որ արել էմ երբևէ:Եթե չսխալվեի, իրականում քեզ չէի ճանաչի:

Նիկեա
13.04.2013, 18:35
Զարմանալի է,բայց ես կյանքիս անցած գարունները չեմ հիշում:Երևի իսկսկան գարուն չեն եղել դրանից է:Ու երևի էդ է պատճառը,որ գարունը էսքան շատ եմ սիրում::love

Նիկեա
18.04.2013, 20:18
Ուզում էի քնել,բայց չէի կարողանում:Ոնց որ մի շատ կարևոր բան արած չլինեյի:Հյուրասենյակի լույսը վառվում էր:Ուրեմն մաման ու պապան դեռ չեն քնել,մտածեցի ու որոշեցի գնալ իրանց մոտ:Մոտեցա դռանը... ուզում էի գնալ...բայց տեղում մեխվել էի:Մի քանի րոպե քարացել էի:Հետո... հիշում եմ,որ ամուր գրկել էի մամայիս ու պապայիս...
Ինչան շուտվանից չէի ասել,որ իրանք իմ համար ամենաթանկ մարդիկ են::love

Նիկեա
27.04.2013, 14:43
Փոքր ժամանակ մի մղձավանջ հաճախ էի տեսնում:
Մութ էր:Աստիճաններ էին,շատ բարձր:Մերոնք վերևում կանգնած ինձ ասում էին,որ բարձրանամ,իսկ ես վախենում էի:Հետո ավելի էր մթնում,էլ ոչ մի բան չէր երևում:Ես մենակ մերոնց ձայներն էի լսում,թե ոնց են ասում որ ինձ չեն սպասի ու հոնգուր-հոնգուր լաց էր լինում:
Հիմա հասկանում եմ,որ ոչ բարձրությունը և ոչ էլ մութը էնքան վախենալու չեն կարող լինել,ինչքան մենակությունն է:

Նիկեա
02.05.2013, 18:07
Ընկերուհուս անունը Մարի էր:Ուղիղ մի տարի է ինչ իրանք ընտանիքով գնացին Ռուսաստան::cry
Ամեն անգամ իրանց տեն գնալիս ինձ յասաման էր նվիրում:Երեկ իրանց տան մոտ էի:Առանց իրա ոնց որ յասամանն էլ էր տխուր:Հիշում եմ,անցյալ տարի էս օրը իրան ճանապարհեցինք:Գնալուց առաջ վերջին անգամ իմ համար յասաման քաղեց ու խնդրեց,որ ամեն տարի քաղեմ յասամանը,որ ավելի լավ ծաղկի:Ասեց որ Շուշանին չի վստահում:
Քաղեցի ու նվիրեցի հարևաններին:Հիմա սենյակումս բուրում են ու Մարիին հիշեցնում:Ինչքան վատ է,երբ կարոտում ես,բայց կարոտդ առնել չես կարող::cry2

Նիկեա
07.07.2013, 19:20
Սիրում եմ արևը ,որովհետև ջերմացնում է հոգիս համարյա ժպիտիդ նման,որովհետև ստիպում է ինձ մտածել քո մասին:
Ու հասկացել եմ,թե ինչու է այրում արևը.ՈՐՈՎՀԵՏև ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՔՈ ՄԱՍԻՆ:
Հ.Գ.Երևի սրտի արևայրուկ եմ ստացել::love

Նիկեա
26.07.2013, 16:33
Երազանքները նման են սերմերի:Դրանք չեն ծլի,չեն ծաղկի եթե չխնամես:Չպետք է թողնես որ ձմռան ցրտին մրսեն, որ ամռանը շոգից չորանան ու չպետք է հուսահատվես, հիասթափվես ինչ է թե սերմն ուշանում է ծլել:Պետք է համբերությամբ սպասես ու պաշտպանես երազանքներդ ու մի գեղեցիկ օր դու կքաղես երազանքներիդ ծաղիկները:Ու էն մարդիկ ովքեր քեզ ցնդած երազող էին համարում,կհասկանան որ երազանքները իրականանում են երբ ամբողջ սրտով հավատում ես իրականացմանը:;)

Նիկեա
01.08.2013, 18:57
Ամեն անկյունում կգտնվի ինչ-որ բան,որը կհիշեցնի ինձ քո մասին:Ինչ երաժշտություն լսեմ,նմեկ է ականջներիս մեջ քո ձայնն է:Ինչ ֆիլմ էլ նայեմ հաստատ մեկը կասի էն,ինչ գոնե մի անգամ դու ես ասել:Ում հետ էլ խոսեմ,մեկ է,մտքով քո կողքին եմ ու քո հետ եմ խոսում:Քնելուց առաջ մութ սենյակում երկար նայում եմ առաստաղին ու ինձ թվում է,թե տեսնում եմ ժպիտդ::loveԳիշերը կարգին չեմ քնում,իսկ երբ քնում եմ երազիս դու ես:Փաստորեն դու ոչ միայն սրտումս,այլև գլխումս ես բնակություն հաստատել:

Նիկեա
05.08.2013, 21:02
Զանգեցին ու շտապ կանչեցին:Մտածեցի.,,Հանկարծ վատ բան պատահած չլինի,,:Արագ-արագ գալիս եմ,մտնում սենյակ ու էնտեղ ինձ լուրջ դեմքով սպասում են մաման ու տատին:Մտածում եմ,կարողա էլի մի վատ բան եմ արել:Իրանք ինձ երկար նայում են ու բարկացած ասում.
-Ինչի՞ ես դու միշտ մոռանում ամեն օր սանրվելու մասին:
Ուրեմն դուք ինձ զանգում,կանչում եք մենակ նրա համար,որ ասեք սանրվի::angryՀամ էլ ով ասեց որ ես չեմ սանրվել:Ձեր կարծիքով ութսուն սմ մազ սանրելը էդքան հեշտ է:Ուֆ չգիտեմ:Վերջում քաչալանալու եմ,գնամ Տիբեթ ու դառնամ վանական:Հաստատ էլ չեն ասի սանրվի::sad

Նիկեա
06.08.2013, 20:09
Հաճախ եմ դասավորում լուսանկարները անգամ եթե դասավորված են:Դրանք մեզ ասես վերադարձնում են անցյալ,հիշեցնում լավ օրերի մասին ու ասում որ էլ ավելի լավ օրեր են գալու:;)

Նիկեա
11.08.2013, 13:47
Երազիս ձմեռ էր ու ես ձմագնդի էի խաղում:Հավես էր:Բայց երբ զարթնեցի պարզվեց ամառ է ու ձնագնդի չեմ կարա խաղամ:Ես էլ ինձ չկորցրեցի:Հիմա շարֆս կապել եմ,գլխարկս դրել ու ձեռքերիս փչելով ձմեռային տրամադրություն եմ ստեղծում շուրջս:Առավոտվանից ձյան ու ձմռան մասին երգեր եմ երգում,գժություններ անում:Մի խոսքով ես էսօր անհասանելի եմ ու ինչ ուզում եք արեք գլխարկս չեմ հանելու::P

Նիկեա
11.08.2013, 16:56
Ինչ լավն էր... ես էսքան շուտվանից չէի ծիծաղել...Ու եթե փորձում եմ հիշել,վերջին անգամ էսքան էլի իմ վրա եմ ծիծաղել...բլոճներ:loveճիշտ ա ես ձեզ սիրում եմ,բայց ոչինչ չէ,որ մարդու եմ սիրահարված:

Նիկեա
14.08.2013, 17:14
Հետո ինչ որ մենք լրիվ ուրիշ աշխարհներից ենք,որ իրար նման չենք,որ հետդ կարգին չեմ կարում խոսամ.հետո ինչ:Քո աշխարհում մի բան կա առանց որի իմ աշխարհը կփլվի.ժպիտդ:Ուզում եմ ամեն օր տեսնել էդ սիրուն ժպիտդ ու փայլող աչքերդ հետո ինչ որ ես ուրիշ աշխարհից եմ:Էդ չի կարող խանգարել ինձ սիրել քեզ::oy

Նիկեա
17.08.2013, 07:51
Էլի պատմեմ երազներիցս:Ուրեմն լիքը մարդիկ էին հավաքվել ու ամենավերջում ինքն էր կանգնել:Իջա որ գնամ բարևեմ ու պարզվեց որ նախքան իրան բարևելը պետք է անցնեմ հավաքվածների միջով ու մինչև ես էդքանին բարևեցի,օրը լուսացավ ու ես ըտենց էլ իրան չհասա::cry

Բա սրանից ավելի վատ մզձավանջ::cry

Նիկեա
23.09.2013, 17:16
Օրագիր, ես քեզ էնքան շատ եմ կարոտել:Եթե հիմա պատմեմ թե ինչեր եմ արել վերջին մի ամսում դասերս չեմ հասցնի,դրա համար չեմ պատմում:Քեզ էնքան էի կարոտել,որ անգամ երազիս էի տեսնում:Եթե ես էս մի ամիսը կարողանամ դիմանալ ու չքնելու համար չսկսեմ սուրճ խմել ուրեմ հերոս եմ:Սենյակումս մենակ գրքեր են.պահարանի վրա,պահարանի մեջ,մահճակալիս վրա, մահճակալիս տակ,անգամ մահճակալիս մեջ:Բառի բուն իմաստով քիթ սրբելու ժամանակ չունեմ:Հիմա էլ Արամ Մանուկյանի կենսագրությունը պետք է ուսումնասիրեմ,հետո մի տոննա գիրք կարդամ ու եթե հասցնեմ երաժշտույուն կլսեմ:

Հ.Գ.Հա քանի չեմ մոռացել,Այբ դու տեսել ես թե ինչ սիրուն աշուն է,քիչ է մնում ոգեշնչվեմ ու ստեղծագործեմ,բայց ժամանակ չկա::love

Նիկեա
12.10.2013, 10:29
Երեկ պարզվեց,որ ես ջրծաղիկ եմ:cry:Չէ ես շատ լավ եմ ուղղակի ոնց որ մի շաբաթ լողացած չլինեմ:Հիմա էլ չեն թողնում օճառով լվացվեմ:Եթե ես հանկարծ մեռնեմ ուրեմն ոչ թե ջրծաղիկից եմ մեռել,այլ զզվանքից ,մենակությունից, ու չխոսելուց:էս ջրծաղիկի պատճառով խոսելիս լեզուս ահավոր ցավում է,իսկ ես եթե չխոսեմ հաստատ կմեռնեմ:Օղորմի ինձ::cry

Նիկեա
13.10.2013, 10:42
Հավես աշուն է,իսկ ես... ես չեմ կարող տնից դուրս գալ,չեմ կարող անձրևի տակ թրջվել,չեմ կարող գիշերները պատժգամբ դուրս գալ ու հիանալ աշնանային աստղազարդ երկնքով:Կարոտել եմ ծառերի չորացած տերևների խշշոցին,աշնան քամու սուլոցին եմ կարոտել,էն քամու,որ մազերիդ հետ է խաղում,ականջներդ մտնում,էն քամու որի նվագի տակ պարելով ցած են թափվում աշնան հրաշք տերևները:Առվի ձայնին եմ կարոտել,էն առվի,որ քչքչալով ու խշխշալով տանում է իր հետ ոսկե տերևները:Ու ես ստիպված բավարարվելու եմ պատուհանից դուրս նայելով,ապակուց այս կողմ անձրևի երգը լսելով ու աշնան մասին երազելով...:(

Նիկեա
13.10.2013, 18:30
Լավ սովորություն եմ ձեռք բերել.իրիկունը քնելուց առաջ ռադիոյով հեքիաթ եմ լսում,հետո անուշօրորոցային ու մուշ-մուշ քնում եմ:Մերոնք սկզբում կարծում էի ջրծաղիկի պատճառով ցնդել եմ,բայց հետո հասկացան որ նույն գիժ ու չաչաճճի էրեխեն եմ մնացել:Ու չեմ հասկանում էն մարդկանց,ովքեր երեխա լինելու մեջ վատ բան են տեսնում:Ըտենց մարդիկ տարօրինակ են ու իրանք ժամանակից շուտ են մեծացել ու ժամանակի հետ մոռացել են,որ կարևորը հոգով երեխա.միշտ երիտասարդ մնալն է:;)

Նիկեա
14.10.2013, 17:59
էս ջրծաղիկը լիքը առավելություններ ունի.
1.Մենակ եմ մնում մտքերիս հետ:think
2.Մենակ մնալով մտքերիս հետ շատ նոր բաներ եմ բացահայտում ինքս իմ ու ինձ շրջապատողների մասին:Ինքս ինձ կողքից նայելու ու սխալներս ուղղելու հնարավորություն եմ ստացել
3.Սկսել եմ նորովի նայել ամեն ինչին ու գիտեմ,որ հենց լավանամ ոչ մի հնարավորություն ձեռքիցս բաց չեմ թողնելու:
4.Ընթերցանության համար լիքը ժամանակ ունեմ:
5.Ինչ համով բան ուզենամ հինգ րոպեից կողքս է/կաշա,պյուրե,բրնձով ապուր,քերած քազարի հյութ......../:russian

Մենակ մի բանի մասին եմ մտածում,բա որ հետո շատ քմահաճ դառնամ::think

Նիկեա
15.10.2013, 10:08
Մտածում էի,որ շատ եմ սիրում մեր տունը,որ Սահյանի խոսքերով ասած էս ապուպապոտ է,հորոտ-մորոտ է,մանկությունոտ է...հա ըտենց է...ամեն անկյունում մի քաղցր հիշողություն է...բայց չէ...իրականում էս տունն էլ է ոչինչ...ՈՉԻՆՉ առանց ինձ հարազատ մարդկանց:Ինձ պետք չի մանկությունոտ տուն,եթե հեռու եմ լինելու մերոնցից,կամ ոնց կարա էդ տունը մանկությունոտ լինի,երբ էլ հորոտ-մորոտ չի:Հիմա արդեն հասկացել եմ,որ տունը չորս պատերը չեն ու տանիքը...տունը կարա լինի նաև բաց երկինքը,եթե հարազատներիդ հետ ես:Իմ ընտանիքը իմ համար հա՛մ տուն է,հա՛մ հայրենիք,հա՛մ էլ կյանք:;)

Նիկեա
15.10.2013, 12:56
Մաման ու պապան շատ են ասում.
-Ու՞մ ես քաշել ըտենց իրասածի ու համառ...
-Ու՞մ ես քաշել էդքան շատախոս...
-էդ մուննաթախառը տոնդ տեսնես ումի՞ց ես վերցրել...
-Տեսնես ու՞մ ես քաշել...ումի՞ց...ումի՞ց...:think

Պարզ չի...կամ մամային ու պապային եմ քաշել...:P

Նիկեա
27.10.2013, 12:23
Ասում են ինչի ես դու սենց:Բա ո՞նց լինեի:Պուճուր ժամանակվանից մենակ ախպերներիս հետ եմ խաղացել:Մորքուրի,հորքուրի,հոպարի, քեռու երեխեքով հինգ քուրիկ ունեի իրանց հետ էլ վերին աստիճանի անհետաքրիր էր:Ու ըտենց փոքր ժամանակվանից կիսատղա-կիսաաղջիկ մեծացա:Հիմա էլ համարյա բան չի փոխվել ու ես էլի ավելի շատ զարմիկներիս հետ եմ շփվում,քան զարմուհիներիս և բնականաբար անպակաս են էն արկածները,որոնք ստեղծում եմ ես իրանց համար:

Ուրեմն էս մորքուրիս տղեն ընկերուհուս համարն էր ուզում,ես էլ բնականաբար չէի տա:Ու մտածում եմ,ինչ անեմ որ Գայուշիս համարը ապահով պահեմ,մեկ էլ հիշում եմ,որ մամայի ծանոթներից Գայան տոտայի համարը ունեմ:Գայուշիս համարը ջնջեցի, ,,Գայան տոտան,, կրճատեցի,հետո հեռախոսս լրիվ պատահական մոռացա սեղանին:Երբ վերադարձա հեռախոսս իրա ձեռքին էր,իբր ջղայնացած վերցրեցի ու գնացի:
Ես հիմա դժվարանում եմ պատկերացնել Գայան տոտայի ու իրա խոսակցությունը ի՞նչ ընթացք է ունեցել,բայց դատելով իրա լոմկայախառը հայացքից շատ վատ է եղել ամեն ինչ::D

Նիկեա
07.11.2013, 16:44
Աշունն իրա մերկության մեջ էլ ավելի գեղեցիկ է:Երեկ պարապմունքից եմ գալիս ու զգում եմ,որ քիթս սառում է:Քիչ է մնում ուրախությունից գոռամ:Ախր իմ քթի սառելը խոսում է,էն մասին որ ձմեռը շատ մոտ է:Թող գա ես սպասում եմ իրան::)
էսօր առավոտ էլ աչքերս բացեցի ու տեսնեմ երկնքում սպիտակ-սպիտակ ամպեր:Վեր թռա տեղիցս, բայց պատուհանից այն կողն ինձ սպասում էր հիասթափություն:Գիտեմ,որ քիչ է մնացել ու որ շուտով իրականանալու է իմ ձյունե երազը:

Իմ հետ բոլոր հրաշքները ձմռանն են եղել,իսկ իրան հիմա հրաշքը կփրկի:
Ապասում եմ,հավատում եմ ու գիտեմ որ ձմռան հետ իմ հրաշքն էլ է գալու:

Նիկեա
09.11.2013, 18:50
Տուն գալիս տեսա չվող թռչունների մի երամ:Մոտենում է ձմեռն ու իրանք գնում են էլի տաք երկրներ:Բայց ոչ մի ,,ձմեռ,, չի կարա ինձ ստիպի հեռանալ իմ երկրից:

Նիկեա
16.11.2013, 15:30
էսօր պարապմունք չունեի,սովորելու դաս համարյա չունեի ու որոշեցի մաքրություն անել.հայերեն ուբոռկա:Թե ինձ ով էր ասում գլխիցս մեծ գործեր բռնեմ:Կարաի չէ,հանգիստ գիրք կարդայի,բայց չէ,ոնց կլինի...սկսել եմ պետք է վերջացնեմ:

Նիկեա
30.11.2013, 10:20
Մենակ էսքանն եմ ասում.վերջապես եկավ ձյունը ու էլ չի գնալու:

Նիկեա
26.02.2014, 08:10
Ակումբ,ես քեզ էնհքան էի կարոտել...Ոնց որ մի բան պակաս լիներ...Բայս հիմա արդեն վերջ:Սրանից հետո ամեն օր մինչև դասի գնալը կգամ ու բացս կփորձեմ լրացնել:էլ երբեք չեմ դավաճանի քեզ,ինչքան էլ դասերս խեղդեն մեկ ա գալու եմ:

Նիկեա
06.04.2014, 07:39
Երբ օրագիրս էի ստեղծում /չեմիչէ արարում/,մտածում էի,որ էստեղ են հավաքվելու իմ բոլոր երեկների մասին պատմությունները:Զարմանալի արարած է մարդը.միշտ անցած գնացածը կարոտով է հիշում,եթե անգամ ներկան հազար անգամ ավելի լավն է:Դրա պատճառը երևի էն է,որ անցյալում թողնում ենք ոչ միայն վատը,այլև քաղցր,լուսավոր ու արևոտ հիշողություններ,որոնք ամպի չափ կարևոր են մեզ համար:Ու մեկ-մեկ պետք է քրքրել հիշողության հին գզրոցները,թե չէ կյանքն ու մարդիկ ընենց կանեն,որ կորցնենք մեր մարդկային դեմքը:
Ինձ թվում էր,թե էն լացկան ու ամեն ինչ սրտին մոտիկ ընդունող աղջիկը մեռել է կամ գնացել շատ-շատ հեռու:Բայց չէ...ինքը ուղղակի թաքնվել էր իմ մեջ /որ հենց էս հիմարը,ով նստած գրում է/ չափերն անցնի ականջը ձգի ու հետո լաց լինի,որովհետև ցավեցրել է ուրիշին:Ինքն ինձ երբեք չի թողնի մեծանալ:

Լավ վերջ տանք դատարկ փիլիսոփայությանը:Ախր վաղը կարևոր օր է չպետք է ծանրաբեռնել ուղեղը,թող մնա մի ուրիշ օր գլուխս կտանես:

Նիկեա
14.04.2014, 07:02
Գաղտնիք չի որ ես նորմալ մարդ չեմ:Գաղտնիք չի նաև որ սիրահարված եմ:Ու ի՞նչ եմ անում ես ... խոստովանում եմ:Հա,ասել եմ ու լավ եմ արե:Սկզբում մտածում էի,որ մեծ սխալ գործեցի,ինչ կմտածեն և այլն, և այլն...Հիմա,սառը գլխով մտածելի հասկանում եմ,որ էդ արածս ամենաճիշտ քայլն էր:Լավ եմ անում սիրում եմ...ով հասկացավ,շատ բարի,ով էլ չէ թող գրողի ծոցը կորի:

Նիկեա
16.04.2014, 20:28
Ես գիտեի,որ մեր երկրում ամեն ինչ վատ ա կազմակերպված,բայց կրթական ոլորտը տվեց սաղին անցավ:Քիչ ա տասներկու տարի են սարքել,տասից հետո էլ թեմաները լրիվ կրկնություն է:Ես հասկանում եմ որ կրկնությունը գիտության մայրն ա,բայց էդ կրկնությունը զզվեցնող ա ու սպանում ա սովորելու ցանկությունը:Ասում են. էս ինչ էրեխեք են,կարգին դասի չեն նստում...բլա-բլա...բլա-բլա...Ինձ ընենց հետաքրքիր ա տասնյոթ-տանութ տարեկան տղին ոնց են դասարանում պահելու ...Լավ էս թողնենք մի կողմ:Հիմա էլ dasaran.am էն մեջ գցել ու էդ Odnoklassniki 2-ն ա...մտնում էս գնահատականներդ նայելու ու գնաց....լայք տուր,եթե սիրում ես մամայիդ,լայք տուր թե սիրում ես պապայիդ,թե հավատում էս աստծուն...այ քեզ հիմարություն...էս էլ քիչ ա շուտով պլանշետով են դասի գնալու...ասա թքեցինք,էլի:

Գիտեք ամենավատը որն ա. իրանցից գոհ ու իրենց կատարյալ համարողները քլնգում են ջահելությանը,բայց չեն հասկանում,որ իրանց որդեգրած մեթոդներով ավելի վատ ու ավելի փչացած սերունդ են ստեղծում:

Նիկեա
17.04.2014, 17:22
Սուտ ա,որ ասում են սեր խոստովանելը դժվար ա:էդ ամենահեշտն է:Դժվարը հետոն ա...աչքերի մեջ նայելը,ձենը լսելն ու անտարբեր մնալն ա դժվար:Գոնե պատկերացնում եք,ինչ ա նշանակում ամեն օր տեսնել ու չխոսալը...
Հա, չեմ խոսալու ու վերջ...ես ասելու էլ ոչինչ չունեմ:Թող չմտածի,որ եթե մի երկու հոգի ոտներն են ընկել,ուրեմն ես էլ պետք ա ընկնեմ:Թան էլ չէ,բրդած մածուն:Դժվար ա,բայց կդիմանամ:Չեմ տխրելու իրա պատճառով,չեմ ամաչելու.հանցանք չեմ գործել,որ ամաչեմ:Սիրել եմ,ասել եմ,լավ եմ արե:Ու արածիս համար էլ չեմ ափսոսում:

Նիկեա
18.04.2014, 19:30
էհ...մեր դասարանը շատ լավն ու ես շատ եմ սիրում էրեխեքին,բայց հիմա պարզվում ա,որ մի երկու հոգի ինձ ուղղակի օգտագործել են:Իրանք մեղք չունեն.ես եմ հիմար եղել,իրանք էլ պահը բաց չեն թողնել:Հիմա ասում են,թե իբր փոխվել եմ:Փոխվել եմ,որովհետև երկու անգամ գրավոր չեմ տվել արտագրեն:Չեմ տվել,որովհետև ուզում էի փորձել իրանց ու էդ փորձը ցույց տվեց ,,ընկերներիս,, իրական դեմքը:Հիմա գիտեմ,որ պետք էկած տեղը պատրաստ են բզիկ-բզիկ անել ինձ:Վատ ա,որ գիտակցում ես,թե ինչի համար ես լսել էն սիրուն բառերը,թե ինչի համար են եղել էն քաղցր ժպիտները:Բայց լավ ա,որ էլ կույր չեմ ու համ էլ համոզվեցի,որ իմ ընկերները /ոչ թե ,,ընկերները,,/ էնքան լավն են,որ իրանց համար արժի անգամ երկուս ստանալ:

Նիկեա
24.04.2014, 15:13
Երեկ ես խոսացել եմ իրա հետ::oy Ի՞նչ եմ խոսացել...ֆիզկուլտի ժամն էր,վոլեյբոլ էինք խաղում,եսիմ ինչ հրաշքով նույն թիմից էինք... գնգակն իրա մոտ էր ու հարցրեց տ՞ա գնդակը ինձ,ես էլ ասեցի հա ու էդքանով սահմանապակվեց մեր խոսակցությունը:էական առաջընթաց է,եթե հաշվի առնենք էն հանգամանքը, որ երկու շաբաթ առաջ իրար չէինք էլ բարևում:

Նիկեա
03.05.2014, 20:10
Ախր մարդ էդքան լավը չի կարա լինի:էդքան լավը իրական լինել չի կարող...
Անցյալ տարի էր,հունիսի երկուսը,դասարանով դասերից հետո էսիմ որերորդ անգամ գնացել էինք Գեղարդ:Չգիտեմ էլ ոնց եղավ դեմ առ դեմ էինք կանգնած... ու ... ես աղոթում էի:Ես, աթեիստս,որ ամեն չորեքշաբթի կռվում եմ կրոնի դասատուի հետ աղոթում էի,որ աստված իրան պաշտպանի:Ախր մյուս հարազատներս կողքիս էին,իսկ իրան երկար ժամանակ չէի տեսնելու ու հուսադրող էր մտածելը,որ մեկը իրան պաշտպանելու է:Ես իրան էնքան շատ էի սիրում, որ պատրաստ էի հավատալ աստծուն:Ցավն էն ա, որ հիմա ավելի շատ եմ սիրում, էնքան որ անգամ էդ աստծու հետ եմ պատրաստ կռվել...

Նիկեա
05.05.2014, 17:55
Մի քիչ առաջ ականջակալներով Բեթհովեն էի լսում ու հուզվեցի:Հազար անգամ լսել եմ էդ գործը,բայց չգիտես ինչի հենց էս անգամ լաց էղա:Հոպարիս պուճուր տղեն ասում է.
-Քուրիկ,քեզ ի՞նչ էղավ,ի՞նչի ես լացում:
-Չէ,քաղցրս չեմ լացում,ուղղակի աչքերս են քրտնել::cry

Նիկեա
07.05.2014, 19:25
էսօր ֆիզկուլտի ժամանակ որոշվեց,որ ֆուտբոլ ենք խաղալու, բայց գտնվեցին չորս հոգի,ովքեր դրա հետ համաձայն չէին ու վոլեյբոլ խաղացին:Ես եմ,ինքը ու էլի ուրիշ էրկուսը:Ընենց ստացվեց, որ էն երկուսը երկու րոպեով դուրս էկան ու մենք մնացինք, էլի խաղում էինք, բայց ոչ մեկս չէր խոսում...Լռում էր...լռում էի, սովորականի պես երբ ասելու շատ բան ունեի ես ուղղակի լռում էի...

Նիկեա
28.05.2014, 20:24
Ինչի՞ եմ էս երգն էսքան շատ սիրում:

https://www.youtube.com/watch?v=bzR-tdsoCS0

Նիկեա
31.05.2014, 17:08
Ինչի՞ են Վերգոներն էսքան շատ:Փոխանակ Դավիթներ մեծացնելու, Վերգոներ են բուծում ու հեչ էլ զարմանալ պետք չի, որ մեր երկրի վիճակն էս ա:Եթե մի դասարանի Վերգոներ վախենում են տնօրենի դեմ դուրս գալ ու հերն անիծել,բնական ա որ հասարակության մեջ բուն դրած Վերգոներն էլ իշխանություններին գրողի ծոցն ուղարկելու քաջություն չեն ունենա:
Բայց թող մեր տնօրենիկին չթվա, թե կարա հասնի իրա ուզածին ու նենց անի որ չգնանք էքսկուրսիայի:Դասարանի դավաճաններին կմաքրենք, մյուսներին ոտի կհանենք ու կգնանք Դիլիջան չէ աշխարհի ծերն էլ կհասնենք:
Հա ես կապրիզնի եմ, բայց էս կապրիզ չի. մեկն ով դուրս է գալիս մեր դասարանի դեմ դուրս է գալիս մեզնից յուրաքանչյուրի դեմ դավաճան Վերգոներին չհաշված:
Պարոն տնօրեն դուք դեռ կտեսնեք, թե մենք ինչ կարանք անենք,երբ միավորված ենք մեկ գաղափարի շուրջ::P

Նիկեա
14.06.2014, 15:19
Մարդիկ շատ հետաքրքիր արարածներ են իրանք սիրում են սիրված լինել, բայց վախենում են միմյանց սիրել ու ցույց տալ իրար հանդեպ տածած ջերմ զգացմունքները:Մի արեք ըտենց բան:Դու սիրում ես իրան, գիտես որ դու էլ իրա համար ես թանկ մարդ, ուրեմն էլ մի սպասի որ ինքը հաճոյախոսություններ շռայլի կամ եսիմ ինչեր անի քո համար ու դու էլ պարտավոր չես երկնքից աստղեր իջեցնել սերդ ու հարգանքդ հավաստելու համար:ՈՒղղակի պետք է ժպտալ:Ախր ընկերությունը ժպիտից է սկսվում:Ու մեկ էլ չեմ հասկանում էն մարդկանց ովքեր նոր միջավայրում հայտնվելիս իրանց շատ լուրջ են պահում:Որ ի՞նչ:Յանի դուք էնքան չկաք, որ ես ձեր հետ խնդամ, թե գիտեք ես նամռոտ եմ:Լավ էլի:

Նիկեա
16.06.2014, 18:53
Ամռանը բոլորի վրա ազդում են մոծակները: Իմ վրա էլ են ազդում, բայց ոչ թե շատ կծելու, այլ ընդհանրապես չկծելու պատճառով:Ես արդեն խելագարվում եմ էս անտարբերությունից ու էն որ մոծակները կծել գիտեն ինձ արդեն ուղղակի միֆ է թվում::)

Նիկեա
15.07.2014, 22:19
Ինչի՞ են մարդիկ անընդհատ շտապում։Առավոտ շուտ զարթնում են ու հաճախ էնքան են շտապում, որ իրար կարգին բարի լույս անգամ չեն ասում։Հետո ոտի վրա յանի նախաճաշում են.արագ ու անխոս, ախր ուտելու ժամանակ չեն խոսում չէ՞։Հետո գնում են, ամեն մեկն իր գործերով։Ու սենց անեն օր, մինչև վերջին օրը։Ամենավատն էն է որ չնայած իրենց էդքան շտապելուն իրենք սիրելիների համար ժամանակ չեն գտնում։Վատ է

Նիկեա
16.07.2014, 23:41
Կապ չունի, որ ոչ մեկը քեզ լուրջ չի վերաբերվում, որ քո գաղափարներն ու ծրագրերը անհեթեթ են աշխարհի մնացած մասի համար, դու մեկ ա շարունակելու ես։Ոչինչ, թող ձեռք առնեն, արհամարհանքով ու քմծիծաղով նայեն և քեզ, և քո գաղափարներին։Ի վերջո քեզ երբեք էլ չի հետաքրքրել, թե ինչ կանեն ու կասեն մյուսները, դու ապրել ու ապրում ես քո աշխարհում, էդ նույն մարդկանց կողքին բայց իրենցից շատ֊շատ հեռու ։Էս անգամն էլ բացառություն չի լինի. դու քո էշը առաջ կքշես ու կհասնես նրան ինչն ուզում ես, բայց կա մի կարևոր հարց.ի՞նչ ես ուզում դու, արդյոք էն նպատակը որին ուզում ես հասնել քոնն է, թե դարձել ա քոնը ուրիշներին ինադու։Չե՞ս մտածել, չէ, որ մի որ գուցե հասնես նշանակետիդ ու հասկանաս որ սաղ իզուր ես արել, որ էդ քոնը չի, քեզ օտար ա։Ու կունենա՞ս ժամանակ հետ գնալու, ամեն ինչ նորից սկսելու ու երջանկության հասնելու համար։Ախր կյանքն առանց այդ էլ չափից դուրս կարճ է ապրելու համար։Մեկ֊մեկ մտածի, որ ապրում ես քո համար։

Նիկեա
19.07.2014, 12:45
Ինձ թվում էր, թե ինքնուրույն մարդ եմ, բայց երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ էդ էդքան էլ ըտենց չի։ Չկա էնպիսի բան, որին ես հասած լինեմ մենակ իմ ուժերի ու թափած ջանքերի շնորհիվ։Միշտ կողքից մեկն օգնել է, լինի դա խորհուրդներով, թե կոնկրետ գործողությամբ։Էս ամենը ինձ դուր չի գալիս։Վերջապես պե՞տք է ունենամ իմ սեփական ձեռքբերումը, թե՞ չէ։Ձեռքբերում որ կլինի իմն ամբողջությամբ ու կլինի մենակ իմը։ Ու քանի որ սովորաբար, երբ ես սկսում եմ նման բաներ մտածել, անցնում եմ վճռական գործողությունների, այս անգամն էլ բացառություն չէ լինի։ Ես որոշել եմ.ընդունվելու եմ իմ սեփական ուժերով, միմիայն։Ի՞նչ եմ հասկանում իմ սեփական ուժեր ասելով։Հասկանում եմ, որ պարապելու եմ մենակ, առանց կրկնուսույցների, դասախոսությունների ու եսիմ ինչերի։Պետք է տեսնեիք մամայի դեմքը, երբ իրեն ասեցի էս։ Բա, որ հանկարծ չընդունվես, բա որ բալերդ չհերիքեն և այլն, և այլն։Ախր, ես չեմ վախենում, որովհետև գիտեմ՝ եթե անգամ ես էս տարի գործերս տայի, մեկ ա ընդունվելու էի, ճիշտ է ոչ իմ երազած բարձր գնահատականներով, բայց կընդունվեի։Ես դեռ մի տարի ժամանակ ունեմ դեռ դպրոցը չեմ ավարտել։Ու առանց պարապելու պլյոս բարձր բալերով ընդունվելը արդեն պատվի հարց է։Ընենց օր դու մինչև օգոստոսի մեկը ժամանակ ունես ամառային հանգիստդ վայելելու համար, իսկ դրանից հետո անելու էս ամեն ինչ, որ սևերես դուրս չգաս ու որ կյանքում առաջին անգամ քո սեփական նվաճումն ունենաս, մենակ քոնը։

Նիկեա
21.07.2014, 05:45
Բարի լույս։Հա, հա, բարի լույս ու ոչ թե սովորական, չոր ու ցամաք, նրանցից որ ասում են առավոտ շուտ գործի գնալուց առաջ ու ոչ էլ նրանցից որ ասում են մեխանիկորեն, իրականացնելով սովորական պարտականություն, այլ բարի ու լույսով լի բարի լույս։ Ախր էս ուղղակի նախադասություն չի որ պետք է ասել ամեն առավոտ, էս մաղթանք ա որը պետք ա սրտանց ցանկանալ մտերիմին, հակառակ դեպքում ոչ բարի կլինի ոչ էլ լուսավոր, արևը չի շողա, այլ գործի կդնի ամառային արևին բնորոշ ողջ դաժանությունը, օրը կսկսվի ու կթվա թե չի վերջանում, մարդիկ կքայլեն, կխոսեն, կժպտան, բայց էդ ամենը կլինի արհեստական, կեղծ ու մեխանիկական, որովհետև իրար սրտանց բարի լույս չեն մաղթել։Ու քիչ֊քիչ կսկսի աճել անտարբերությունը, մարդկանց համար կողքինի զգացմունքները, մտքերը, ապրումները միևնույնը կդառնան, մարդիկ կդադարեն գոյություն ունենալ մեկը մյուսի համար... Բա, ինչքա՜ն վատ բաներ կարան լինեն սրտանց բարի լույս չասելու պատճառով։Էնպես որ դարձեք մի քիչ սուպերհերոս ու փրկեք էս աշխարհը։

Հ. Գ. Ես համոզվում եմ, որ քնել չարժի.քնած ժամանակ երբեք չես կարողանա տեսնել թե ոնց են փայլում աստղերն ու ոնց է արևը արևելքը վարդագույնով ներկում ։

Նիկեա
24.07.2014, 22:42
Էսօր 2.5֊3 ժամի փոխարեն համարյա 6 ժամ եմ պարապել ու ինձ մի տեսակ հերոսացած եմ զգում։Զգում եմ որ օրս դատարկ չանցավ։ Վաղը ավելի շատ եմ ժամանակ տրամադրելու։
Հիմա հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները գործի եմ դրել որ հանկարծ խորը չքնեմ ու քնած չմնամ.
1.բարձիս տակ լիքը հաստափոր գրքեր են,
2.ներքնակը լրիվ գունդուկծիկ եմ արել
3.էս շոգին «քնելու» եմ ձմեռային վերմակով
Էլի հետաքրքիր լուծումներ եմ ուզում մտածել, բայց ոչինչ մտքիս չի գալիս, ուղեղս արդեն քնած ա, ու երևի իմ քնելու ժամանակն էլ է։Ուֆ, գնամ, է։

Նիկեա
29.07.2014, 22:14
Հա, ճիշտ ա էս խելառ եմ, գիժ, աննորմալ, որ կարա ժամերով ծիծաղի կամ լացի ստից բանի պատճառով, անջատվածի մեկը, ով կմոռանա ձեռքի պաղպաղակի գոյության մասին էնքան մինչև էդ կդադարի պաղպաղակ լինելուց։Հա, ես անճաշակ ու թափթփված աղջիկ եմ, որ կարա գզգզված մազերով ու իրանից մի հինգ համար մեծ, տղայի շորերով փողոց դուրս գալուց վատ չզգա։ Հա,ասածս ամեն բառից մուննաթն ա կաթում, «մեծի» խոսքը հարգել չգիտեմ, լեզվիս շատ եմ տալիս... ԲԱՅՑ... Ես էս եմ ու ինձ փոխել մի քիչ անհնար է ։

Նիկեա
31.07.2014, 14:50
Չեմ սիրում հրաժեշտներ էդ պատճառով էլ շատ չեմ երկարացնի։Մերոնց թվում էր թե ինքնուրույն պարապելու իմ որոշումը ասածս հերթական հիմարություններից է ու որ ասածիցս հետ եմ կանգնելու։ Երբեք։Ասել եմ, ուրեմն անելու եմ։ Վաղը օգոստոսի մեկն է ու ոնց ասել էի հեռանում եմ։
Ցտեսություն ակումբ, ցտեսություն ակումբցիներ, ցտեսություն օրագիր։Ես շուտ կվերադառնամ։

Նիկեա
13.08.2014, 00:37
Լիալուսնի ժամանակ քունս չի տանում, չեմ կարողանում քնել ու քանի որ չեմ կարողանում քնել որոշեցի գալ ու գրել իմ բնավորության էն գծի մասին, որը ես առավելություն եմ համարում իսկ շատերը՝ թերություն։Բայց ես ոչ մի վատ բան չեմ տեսնում գեղեցկությունը անաչառորեն գնահատելու մեջ։ Ավելին՝ կարծում եմ դրա համար էլ է քաջություն պետք։Ասենք օրինակ ինչի՞ են մարդիկ տղայի գեղեցիկ դիմանկար տեսնելիս հիմանականում տալիս «վա՜յ, ինչ սիրուն նկար ա» արձագանքը, իսկ երբ տեսնում են նկարի տղայից հազար անգամ ավելի գեղեցիկ արտաքինով տղայի (չեմ սիրում երբ ասում են «սիրուն տղա», սիրունը աղջկական բառ է մի տեսակ), շատ քիչ դեպքերում ու քչերը կընդունեն տղայի գեղեցիկ լինելու հանգամանքը։Իհարկե էս չի նշանակում որ ակնապիշ, ժամերով հիացած կնայեմ տվյալ անձնավորությանը, էնպես ինչպես գեղեցիկ նկարին կնայեի, ուղղակի կարձանագրեմ փաստը և վերջ։ Չնայած հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ որ մի քանի անդուր իրավիճակներ էլ են ստեղծվել, երբ ես իմ համար փաստ եմ արձանագրել, իսկ դիմացինիս թվացել է թե կոմպլիմենտ եմ անում։Չէ, էս հլը ոչինչ սրան մի կերպ կդիմանամ, բա որ մտածել են թե սիրահարվել եմ... Այ էս դեպքում արդեն դիմանալն անհնար է, ո՞նց կարող ես քեզ զրկել ժամերով ծիծաղելու նման հնարավորությունից... Օֆ, լավ է... Ի՞նչ եմ էկել էստեղ զավզակում։Պետք է քնել, առավոտ շուտ արթնանալ ու սկսել երեկվանից ոչնչով չտարբերվող ձանձրալի օրը...

Նիկեա
16.08.2014, 17:33
Գրականության բոլոր թեմաները կրկնել եմ, վաղվանից սկսելու եմ շարահյուսություն կրկնել, իսկ անգլերենը կրկնելու էլ ոչինչ չունեմ ու արդեն մենակ շտեմարաններով եմ աշխատում։ Ինձ թվում է արժանի եմ կես ժամ հանգստի։

Նիկեա
02.09.2014, 01:32
Անընդհատ փորձում էի ակումբ չմտնել, որովհետև գիտեմ ակումբից կտրվելը հազար անգամ ավելի դժվար է, բայց չդիմացա ու հերիք չի էկել եմ մի հատ էլ չեմ ուզում գնամ։

Նիկեա
09.09.2014, 02:32
Էնքա՜ն սիրուն է լուսինը, կախարդական։ Արժի ամբողջ գիշեր արթուն մնալ տեսնելու համար թե ոնց է ամպի տակից դուրս գալիս, ժպտում ու թաքնվում ուրիշ ամպի հետևում։ Ո՞նց է հնարավոր չլսել լիալուսնի երգը... Ամեն ինչ էնքա՜ն պարզ ու խորն է, էնքա՜ն բարձր։ Քիչ ա մնում վերցնեմ թուղթ ու գրիչ, մի բան գրեմ, բայց չեմ անի։ Չեմ ուզում որ իմ մրոտած թուղթը փչացնի հրաշքը, չեմ ուզում։ Ու չեմ էլ ուզում փչացնել էն նկարը, որին ամեն անգամ նայելիս լսում եմ երաժշտություն, որը գոյություն չունի, տեսնում եմ դեպքեր որոնք երբեք էլ չեն եղել, ու թաղում եմ ողջերի դիակները։ Չէ, էդ նկարը փչացնելը հանցանք է, էնպես ինչպես լուսնին շաբլոն ձոնելը։ Չեմ անի տենց բան։

Նիկեա
11.09.2014, 00:42
Ե՞րբ եմ վերջին անգամ ֆուտբոլ խաղացել- հունիսին։
Ե՞րբ եմ վերջին անգամ հեքիաթ պատմել պուճուր ապերիկիս համար- շատ շուտ էր, չեմ հիշում ։
Ե՞րբ եմ վերջին անգամ մերոնց հետ մարդավարի շփվել- էշի զատկին։
Ու սենց շատ բաներ կան, որոնք ես բաց եմ թողել որովհետև շտապում եմ։ Դրանցից շատերը կթվան ստից մանրուքներ, բայց առանց էդ մանրուքների իմ աշխարհը դառնում ա սովորական։ Էն ամենը ինչը կյանքիս տալիս է գույն մղել եմ երկրորդ պլան ինչ է թե ես ժամանակ չունեմ, ես շտապում եմ։
Վերցնենք մի շիշ ու խոշոր քարերով լցնենք էնքան ինչքան հնարավոր է։ Լի՞քն է շիշը։ Հա, բա ինչ է։ Բայց արի ու տես որ էդ խոշոր քարերի արանքում հեշտությամբ մանր քարեր են տեղավորվում, բայց ախր շիշը լիքն էր, չէ՞։ Հիմա արդեն երևի ավելի «լցվեց»։ Էդ էլ իբր քիչ է, լիքը շշի մեջ ավազով լցնելու համար ահագին դատարկ տարաձայնություն կա ու շիշը վերջնականապես լցվում է ավազով։ Ի՞նչ կապ ունի էս ամենը վերևում ասածիս հետ։ Դե կյանքն էլ է էսպես։ Խոշոր քարերը ընտանիք, ընկերները, սիրելի մարդիկ են ու անգամ երբ ուրիշ ոչինչ չունես կյանքդ շարունակում է լիքը մնալ։ Մանր քարերը կրթությունը, աշխատանքը, տունը, մեքենան ու էլի նման բաներն են։ Իսկ ավազը կյանքի կեղտն ու փոշին է։ Եթե սկզբում շշի մեջ մանր քարերն ու ավազը լցնես, խոշոր քարերը հետո հաստատ չես կարողանա տեղավորել։ Ու... Եկել ա ժամանակը, որ դատարկեմ շիշս, ամեն ինչ նորից սկսեմ, էնպես անեմ որ ոչ մի խոշոր քար դուրս չմնա։ Չեմ շտապելու որովհետև շտապելու պատճառով բաց կթողնեմ պահը։ Ու ընդհանրապես, ինչի են պետք մարդու մե՜ծ հաջողությունները, եթե ինքը դրանց հասնելու ճանապարհին իր կողքից հեռացրել ա ոչ միայն ավազը, այլև քարերն ու մենակ ա։ Չէ, էդպես չի կարելի։
Վաղվանից կամ ավելի ճիշտ էսօրվանից սկսելու եմ ուղղել բացթողումներս։

Չգիտեմ ով է մտքերի հեղինակը, բայց ապրի ինքը, որովհետև օգնեց :)

Նիկեա
14.09.2014, 16:33
Երեկ նստեցի ու սաղ դասերս սովորեցի:Գոհ էի ինձնից, յոթ առարկայի դասերն էլ, տնայիններն էլ լրիվ արել էի:էսօր առավոտյան հասկացա որ սովորել եմ երկուշաբթի օրվա դասերը, իսկ էս երկուշաբթի դաս չկա:angry:Ուֆ, լավ էլի:էդ նշանակում ա, որ էսօր էլի դաս եմ սովորելու, էն դասերը որ էլի եմ սովորել ու որոնք ինձ ոչ մի նոր գիտելիք չեն տալիս: Մենակ ժամանակ են սպանում:Լավ էլի:cry

Նիկեա
15.09.2014, 00:54
Էսօրը շատ դժվար ու ծանր օր է լինելու, անիմեով օրը սկսելը ճիշտ էր, մանավանդ երբ խոսքը «Ուրվականներից քշվածների» մասին է։

Հ. Գ. Եթե մոռանաս անունդ, երբեք տուն չես վերադառնա։

Հ. Հ. Գ. Անկապ գրառում որի իմաստը ոչ ոք չի հասկանա։

Նիկեա
22.09.2014, 17:03
-Չեմ հասկանում էս թռչուններին, լուրջ, չեմ հասկանում: Ի՞նչ են մտածում, որ եղանակը մի քիչ ցրտում է թե չէ, թողնում են բույնն ու հայդե տաք երկրներ: Բայց հենց գարունը բացվի կհիշեն թե որտեղից են գալիս, որ էնտեղ՝ էն սարերի հետևում, էն ծառի վրա բույն ունեիր... Ու գալիս են, ախր իրենք սիրում են իրենց տունը: Հիմար, հիմար թռչուններ: Ո՞նց կարելի է թողնել սեփական տունը...- ու էս ասում էր էն արագիլը,որը հաջորդ առավոտ իր երամի հետ թողեց, թռավ, գնաց:

Նիկեա
05.10.2014, 14:54
Բերել էին, որ 7-րդ դասարանի հայոց լեզվի տնայինը գրեմ։ Պետք էր տրված գոյականները ուղղական հոլովով էնպես գործածել նախադասությունների մեջ որ ենթակայի, ստորոգելիի կամ գոյականական անդամի լրացման պաշտոն կատարեին։ Շատ հեշտ առաջադրանք։ Բայց...բայց չգիտես ինչ սատանա ինձ ստիպեց հարցնել թե ի՞նչ է ենթական, ի՞նչ է ստորոգյալը... Երանի չէր չհարցնեի... Պարզվեց որ ենթական նախադասության «առաջնային անդամն է, որովհետև միշտ նախադասության առջևում է գրվում», իսկ ստորոգյալը՝ «երկրորդային»։ Դե նույն տրամաբանությամբ խնդիրներն ու պարագաները կարող են լինել վեցերորդային, յոթերորդային անդամներ։ Հետո իմացա նաև որ «Քամին տարուբերում էր ծառի ճյուղերը» նախադասության մեջ ենթական «ծառի ճյուղերն» է։ Հա, լավ ոչինչ։ Ես կմոռանամ էն ամենը ինչ լսել եմ, բայց որ ինքը ուզում ուսուցչուհի դառնալ երբեք չեմ մոռանա։ Ու կդառնա, ես չեմ կասկածում։ Էսքանից հետո էլ ի՞նչ որակյալ կրթություն։

«Փայլուն» պատասխանը ինձ ստիպեց հասկանալ, որ նվաստիս չնչին գիտելիքներով ես չեմ կարող իմ առաջ կանգնած հանճարին արժանի նախադասություններ կազմել։ Բնականաբար իրեն թվաց, թե սաղ գիշեր չեմ քնել ու մտածել եմ ո՞նց վատություն անեմ, օգտվել եմ ինձ ընձեռված հնարավորությունից ու ալե֊հոպ, երկուսը պատրաստ է։ Բայց ինչ ուզում էր թող մտածեր՝ չգրեցի։Լավ եմ արել։ Շատ լավ եմ արել։

Նիկեա
09.10.2014, 13:09
Էհ... Բառերը գալիս, հավաքվում են կոկորդումդ ու սկսում են խեղդել, դու չես խոսում։ Լռությունդ շատերի համար նշանակում ա որ դու մեղավոր ես, բայց չես խոսում որ չիմանան՝ երկու վայրկյան առաջ դու իրանց էիր պաշտպանում։ Մեղավոր ես եթե չես արդարանում, բայց արդարանում են մեղավորները։ Փակուղի։ Ո՞նց հասկանամ։
Ոչ էլ խոսելու եմ։ Ինչի՞ պարտադիր բառեր են պետք, որ ընկերները ընկերոջը հասկանան։ Չէ։ Չէ՞։ Հաստատ չէ։ Մեղադրելն ախր էնքա՜ն հեշտ է։ Իսկ ես հաստատ չեմ արդարանա.. .

Նիկեա
14.10.2014, 01:40
Մեկ-մեկ թվում է, թե ձեռագիր օրագիր եմ պահում հատուկ ուրիշների համար, ոչ թե իմ, այլ ուրիշների, որ մի օր պատահմամբ գտնեն, կարդան ու ճանաչեն ինձ, տեսնեն էն ինչ կա, ոչ թե էն ինչ ես եմ թույլ տալիս որ տեսնեն։
Հա, ես շատ եմ խոսում... հա, ես շատ ընկերներ ունեմ...հա ճիշտ է, բայց մեջն ի՞նչ կա։ Ախր ես էլի մենակ եմ, իսկ մենակությունը տանել չեմ կարողանում։



Եթե ինձնից դուրս՝ շատ ու անկապ խոսելու փոխարեն քիչ խոսեի, բայց ասեի էն ինչ կուտակվել է մեջս, երևի ինձ մենակ չզգայի։ Եթե բացի ուրիշների գաղտնիքները լսելուց, ես էլ կարողանայի իմ գաղտնիքներով կիսվել, երևի մարդկանց մեջ մենակ չլինեի։
Ախր ես գիտեմ, որ խնդիրը իմ մեջ է...



Մերոնք կարծում են, որ «չէ», «հա», «չգի
տեմ» բառերից բացի ուրիշ բառեր ու արտահայտություններ իմ բառապաշարում չկան...


Ընկերներիս թվում է թե ես քնած ժամանակ էլ եմ խոսում...


Շատերը կարծում (հույս ունեն), որ մի օր շատ կարդալու պատճառով կխելագարվեմ, բայց իմ խելագարությունը ուրիշ պատճառ կունենա...

Իսկ հիմա դրսում աշուն է։ Աշնանը մայրամուտն ավելի կարմիր է դառնում։ Ինչի՞։ Եսիմ, երևի որովհետև աշուն է... Տերևները դեղնում են...դեղին տերևների խշշոցն ուրիշ է... Աշուն է, հա, ցուրտ ու մեգ է հիմա, բայց ցուրտը չես զգում, որովհետև ավելի ցրտի էլ ես սովոր, մեգն ու մշուշն էլ չես տեսնում որովհետև նայում ես էն ճամփին որով երազներդ գնաացին...դու ուղարկեցիր իրանց...գերադասեցիր ավազը...
Իսկ երկնքում լուսնի փոքր պատառն է լողում...

Դպրոցից տուն էի գալիս, ծառերի տերևների խշշոցը ստիպեց կանցնել, նայել ոսկե կատարին ու լսել տերևների լռությունը...խշշոցի մեջ լռությունը...լռության մեջ փաթիլների երգն էր...

Օրագիրս թողնելու եմ սեղանին... ով ուզում է թող կարդա... Չնայած...

Նիկեա
15.10.2014, 01:03
Օրագիրս թողնելու եմ սեղանին... ով ուզում է թող կարդա... Չնայած...
Ոչ ոք չէր մոտեցել օրագրիս, ոնց թողել էի, էդպես էլ մնացել էր...

Նիկեա
18.10.2014, 14:50
Արձակուրդ... վերջապես հանգստանալու, 12-14 եմ քնելու, անկապ թափառելու, ժամանակը հենց էնպես վատնելու հնարավորություն կա։ Կարող եմ ուղղակի նստել պատուհանագոգին ու թեյ խմելով հաշվել թափվող տերևները։ Վերջապես կարող եմ հանգիստ քնել առանց մտածելու թե ոնց եմ դասամիջոցների ընթացքում հասցնելու դասերս սովորել, որ չլսեմ ուսուցիչների ավանդական քարոզները իրենց առարկան անտեսելու, ծուլանալու ու էլի նման բաների մասին։ ( Հա, էս բնորոշ ա համարյա բոլոր ուսուցիչներին, մանավանդ եթե աշակերտը պարապում ա, անկախ էն հանգամանքից դասը լավ կպատասխանի թե չէ, մեկ ա իրենց համար էդ խեղճ էրեխեն, որ պարապմունքներից հետո հոգնած, բթացած ուղեղով նստել քիմիայի դասն ա սովորել, ծույլ ու թամբալ ա :angry )։ Վերջապես կարող եմ ինձ մի քիչ երես տալ, բայց... բայց ինձ են սպասում չորս գեղարվեստական գրքեր, որոնք պետք է էս շաբաթվա ընթացքում ավարտին հասցնել, ինձ են սպասում 8-րդ դատարանի հայոց լեզվի ու 9-րդի անգլերենի դասագրքերը (մի երկու թեմա վերհիշելու համար) ու Աճառյանի «Լիակատար քերականություն...» - ն է սպասում։ Քիչ-քիչ պետք է սկսեմ աշխատել նաև էն առարկաների վրա, որոնցից դպրոցում քննություն եմ հանձնելու։ Չեմ ուզում, չեմ ուզում, չեմ ուզում, որ էսպես շարունակվի։ Չեմ ուզում, որ անկենդան առարկաները սկսեն կյանքումս ավելի կարևոր դեր խաղալ։ Հա, ճիշտ է, գրքերի մեջ թաղվելով չես տեսնում էն ինչ չես ուզում տեսնել, չես նկատում կողքիդ բացասականը, նկատելու դեպքում էլ ավելի թեթև ես տանում ամեն ինչ։ Ճիշտ է, գրքերը շրջապատող աշխարհից հեռանալու, ինչի չէ, փախչելու հնարավորություն են տալիս, բայց ես զգում եմ, որ դրանք հիմա անդունդ են փորում իմ ու էն մարդկանց միջև որոնց շատ եմ սիրում։ Կանչում են զբոսնելու՝ գիրքը պետք ա վերջացնեմ, որ վաղը հանձնելու եմ։ Կանչում են չայ խմելու՝ էս գլուխն էլ վերջացնեմ ու կգամ։ Կանչում են մուլտիկ նայելու՝ դերբայական դարձվածն եմ կրկնում։ Ես չեմ հիշում թե վերջին անգամ երբ եմ մարդավարի ընտանիքիս հետ ընթրել։ Կարոտում եմ իրենց էն դեպքում երբ ապրում ենք կողք կողքի։ Հա, հենց կողք կողքի, իսկ մի ժամանակ իրար հետ էինք ապրում։ Չեմ ուզում, որ ապրելու էս ձևը դառնա մշտական։ Էն որ ասեցի գրքերը անդունդ են փորում, էնքան էլ ճիշտ չի։ Ես եմ դրանցով պարիսպ շարում իմ ու մյուսների միջև, հասկանում եմ թե ինչ եմ անում, բայց մեկ է՝ չեմ դադարեցնում։ :cry
Իսկ ես ասում էի հանգիստ :D... այ էսպիսի արձակուրդներից հետո է, որ դպրոցում անցկացրած ժամանակդ ավելի ես սկսում գնահատել։
Ու՜ֆ, ե՞րբ ա գալու հուլիսը։ :( ավելի կոնկրետ հուլիսի 15-ը։

Հ.Գ. Երևի էս էն ա ինչն անվանում են նախաքննական դեպրեսիա։ եսիմ, երևի չէ։ Ես ու՜ր, դեպրեսիան ու՜ր։ Էդ նույնն ա, ինչ ես ու շախմատ խաղալը։ :think երևի աշունն է մեղավոր։

Նիկեա
21.10.2014, 03:07
Մարդիկ կան, որոնք մենակ վատն են տեսնում, նայում ես իրանց, թվում ա բողոքելու տեղ չունեն, բայց անընդհատ նվնվում են։ Ցուրտ ա՝ մրսում եմ, շոգ ա՝ քրտնում եմ, սոված եմ՝ վա՜յ աման, տանը հաց չկա, կուշտ եմ՝ ինչի՞ էսքան կերա, էլի ստամոքսս ցավում ա, հեսա նոր տարի ա՝ քանի կիլո բուդ ըլնի, որ քիչ չլնի, հարևանների մոտ խայտառակ չլինենք... :angry Ամեն ինչից ողբերգություն կսարքեն, անընդհատ փնթփնթալով ապրում են ու չեն նկատում էն բոլոր բարի ու դրական երևույթները, մարդկանց որոնցով լի է կյանքը։ Էդպիսիններին լավ տանջել ա պետք որ խելքները գլուխները հավաքեն։ :diablo ու քանի որ ես շա՜տ դաժան եմ՝ գիտեմ ինչ անել։
Իրենց պետք է բանտարկել իրենց իսկ սենյակում, նախօրոք հաստ ստվարաթղթով պատուհանները փակելուց հետո։ Ստվարաթղթերից մեկի վրա շատ փոքր անցք կլինի, բայց ուրիշ էլ ոչ մի տեղից լույսը սենյակ չի թափանցի։ Պատկերացրեք էն մարդուն, ով առավոտյան արթնանալով իրան կգտնի ինչ֊որ մութ սենյակում։ Դե սկզբում պանիկայի մեջ կընկնի, դուռն ու պատերը կծեծի, կաղաչի որ իրեն ազատ արձակեն, բայց իրեն լսողն ո՞վ է։ Հետո երբ գիշերը գա, կնկատի որ մի բան պակասել ա. ախ հա՜, էդ լույսի էն փոքր փունջն էր, որ «լուսավորում» էր սենյակը։ Ու հասկանալով էդ կսկսի սրտատրոփ լուսաբացին սպասել։ Կմտածի էն բոլոր լույսի շողերի մասին, որոնք էղել են իր կյանքում, բայց ինքը ուշադրություն չի դարձրել։Երբ լույսը բացվի, աշխարհով մեկ կլինի, կուրախանա, «լուսավորված» սենյակում կզանազանի առարկաներն ու վերջապես կհասկանա որ իր սենյակում է, երևի կմտածի որ արժի փոփոխություններ անել սենյակում... Կորոշի սենյակից դուրս գալուն պես ամեն ինչ նոր էջից սկսել, կուզենա անմիջապես դուրս գալ, կմոտենա դռանը, կիջեցնի բռնակն ու ա՜յ քեզ հրաշք՝ դուռը բաց է։ Դուռը ամենասկզբից էլ բաց է եղել։ ( Իրականում մեր ճանապարհին հանդիպած դռները համարյա միշտ էլ բաց են, մեզնից հասնում ա ընդամենը հրել ու առաջ անցնել, բայց քանի որ վախենում ենք կողպված գտնելուց, շարունակում ենք առաջ գնալ՝ մեզ համար կրնկի վրա բաց դուռ փնտրելով) ։ Ինձ թվում է ազատության մեջ հայտնվելուց հետո իր կյանքում շատ բաներ կփոխվեն։:angel թե չեն փոխվի:think Ուզում եմ հավատալ որ կփոխվի։ Ախր չէ որ մարդիկ իրականում էդքան էլ վատը չեն, ես անգամ իրենց սիրում եմ :love :oy

Նիկեա
25.10.2014, 19:11
Հուլիսն էր, եթե հիշողությունս չի դավաճանում հուլիսի 10-ը։ Մերոնք տանը չէին ու կարծեմ վիրահատությունից հետո ինչ որ ազգականի տեսակցության էին գնացել։ Մենք՝ ես, ախպերս, մեկ ու կես տարեկան քուրիկս ու հոպարիս էրեխեքը մնացել էին տատիկիս խնամքին։ Էն ընթացքում երբ տատին հաց էր սարքում, ես էրեխեքին տարա մեր տուն, որ հանկարծ չխանգարեն տատին (դե մեր տները համարյա իրար կպած են ու էդ էլ էն ժամանակն էր, երբ ես մեծն էի ու փոքրերը ինձ լսում էին)։ Սիրում էինք ավտոտնակում խաղալ, բայց դե ես էն գլխից էլ միշտ գլխիցս մեծ գործեր եմ բռնել ու որոշեցի որ փոշոտ գարաժում խաղալ չի կարելի պետք է մաքրել։ Փայլուն գաղափարս հայտնեցի մյուսներին, առաջարկս միաձայն ընդունվեց ու մենք լծվեցինք (բառի բուն իմաստով) մեքենան դուրս հրելու գործին։ Ամբողջ ընթացքում ինձ հետաքրքրում էր, թե ինչի մերոնք մեր մեքենայով չեն գնացել :think Բայց երկար ժամանակ չունեցա էս հարցի շուրջ մտածելու որովհետև երբ մեքենան խալաստո (դրա հայերենը ո ՞նց էր) դուրս էինք հանում պարզվեց որ արգելակների հետ խնդիր կա, կանգնեցնել չի լինում ու մինչ կհասցնեինք գնահատել իրավիճակի լրջությունը, դըդը՜խկ... Մեքենան խփվեց դարպասին ու աջ լուսարձակը փշրվեց։Բարեբախտաբար «վարորդը՝» հոպարիս փոքր աղջիկը, ամրագոտիով էր ու չէր վնասվել։ Ապուշ կտրած իրար էինք նայում, երբ տատիկս եկավ, տեսավ ամեն ինչ ու ջղայնացավ։ Դե ես միշտ խելոք էրեխա եմ եղել ու հեչ կապ չուներ էն հանգամանքը, որ մեքենան ավտոտնակից հանելը արվել էր ամենաազնիվ նպատակներով։ «Ուրեմն էդպես, հա՞։ Ես ուզենամ ձեր քնձռոտ գարաժը մաքրեմ, դուք վրաս ջղայնանա՞ք։ Դուք ինձ չեք սիրում, լա՜վ», - հավանաբար նման բան անցավ մտքովս ու որոշեցի տնից փախնել :D էդ էլ քիչ էր որոշեցի փոքր քրոջս էլ հետս տանել։ Խուրջինս կապեցի ու օգտվելով առիթից, որ տատին մյուսներին էր հաց տալիս, վերցրեցի նոր քայլել սկսած քրոջս։ Չէի մոռացել՝ հրաժեշտի նամակ էլ էի թողել։ :D
Շոգ էր, քուրիկս էլ չէր կարողանա քայլել, իրեն գրկելուց հոգնել էի, ոտքերս ինձ չէին ենթարկվում, բայց ես անդրդվելի էի՝ էդ տուն չեմ գնալու և վերջ :lol ու հանկարծ էդ պահին.
-Պուճուր, էստեղ քրոջդ հետ մենակ ի՞նչ ես անում, - պապայիս ընկերն էր։
Ես էլ սուտ խոսելիս սկսում եմ կակազել, ձյաձ Արտակը հասկացավ որ խաբում եմ ու ձեռքիցս բռնած, քուրիկիս էլ գրկած տարավ տուն։ :D ես երբեք չեմ մոռանա մերոնց դեմքի արտահայտությունը՝ զարմացան, ուրախացան, կատաղեցին :D Էդ օրն էլ երբեք չեմ մոռանա։ Թքեցին-մրեցին, անցավ-գնաց։ Հիմա հաճախ հիշում ու ծիծաղում ենք։ Մերոնց համար էս ուղղակի երեխայի չմտածված արարք էր, իսկ ես շատ բան հասկացա։ :D
1. Եթե ուզում ես որ քեզ չգտնեն, պետք ա գնաս մենակ, ավելի հարմար ա գիշերով, ոչ թե ցերեկով, հազիվ քայլող մեկ ու կես տարեկան երեխայի հետ։
2. Պետք չի հրաժեշտի նամակ թողնել, առավել ևս էդ նամակում մանրամասն բացատրել թե որ «երթուղով», ուր ես գնալու։ :D
3. Պետք է, անհրաժեշտ է խաբել սովորել :D
4. Եթե չունես մեքենա, քեզ ի՞նչ թե ավտոտնակը մաքրել է պետք :D
Ու էսպես էլի.... Բայց ինձ հետաքրքրում ա ի՞նչ կլիներ եթե հանկարծ ստացվեր փախուստիս փորձը :think

Նիկեա
30.10.2014, 05:12
Ինքս ինձ անընդհատ ասում էի՝ դիմացիր, ոչինչ, էս էլ կանցնի։ Բայց չէ, դիմանալ պետք չէ։ Պետք է ուժեղ լինել, ու փոխել էն պայմանները, որոնց համակերպվում ու դիմանում են իրենց հաջողություններն ու անհաջողությունները բախտի հետ կապողները։

Նիկեա
01.11.2014, 13:26
Այդ ամառը դեռ երկար կհիշվի որպես վերջին 50 տարիների ամենաշոգն ու չորայինը։ Երեք ամսվա ընթացքում ոչ մի կաթիլ անձրև չեկավ, ոչ մի կաթիլ։ Արևը երևի բարկացել էր ու արևածագից մայրամուտ իր կարմիր զայրույթն էր թափում մեր խեղճ մոլորակի վրա։ Բայց անգամ արտասովոր շոգ եղանակը ոչինչ չէր փոխել։ Մարդիկ էլի գնում էին աշխատանքի, էլի հոգնած տուն գալիս, լուռ ընթրում, հետո որոշում ընտանիքով հեռուստացույց նայել, բայց էդպես էլ ծրագրի շուրջ համաձայնության չեն գալիս ու ամեն մեկը գնում է իր սենյակը։Հաջորդ օրը ոչնչով չէր տարբերվում նախորդից։ Միակ փոփոխությունն այն էր, որ հիմա բողոքում էին նաև շոգից, իսկ ընդհանուր առմամբ ուրիշ ոչինչ չէր փոխվել։

Լումբրիկինան ամբողջ ամառ դուրս չեկավ իր սենյակից։ Անձրև չկար, իսկ առանց անձրևի տխուր էր։ Փակված լուսամուտներ չունեցող իր փոքր ու մութ սենյակում, անընդհատ, ամեն վայրկյան սպասում էր, որ ուր որ է երկնքում կգոռան ամպերը, կայծակը հազար տեղով կպատռի երկինքն ու կլինի այն հրաշքը, որին սպասել էր։
Եկավ աշունը, իսկ անձրև չկար։ Բայց աշունը... Երկինքն աշնանն է լաց լինում։

***
Երբ անձրև կաթիլների ձայնը վերջապես նրան էլ հասավ, անմիջապես դուրս նետվեց։ Իսկ դրսում անձրևն էր երգում, երգում էր հազար նոտայով, պատուհաններն ու տանիքները, տաքացած ասֆալտը ծեծելով, ծառերի տերևների, թոշնած ծաղիկների ու խոտերի հետ խաղալով։ Լումբրիկինան արդեն հանգիստ էր։ Մի կերպ կարողացավ բարձրանալ թաց նստարանի վրա, հարմար տեղավորվեց ու սկսեց հիանալ անձրևով։ Փոքրիկ Լումը զարմացել էր, թե ինչու են մարդիկ շտապում, անձրևանոցներով այսկողմ֊այնկողմ վազում։ Դե երևի գործեր ունեն, չէ՞ որ լուրջ մարդիկ միշտ ինչ-որ գործերով ինչ-որ տեղ են շտապում...
-Ամա՜ն, օձը, - անձրևից լղոզված շպարով աղջկա «սարսափահար» ճիչը Լումբրիկինային սթափեցրեց։
-Չէ, օրիորդ, ի՞նչ եք ասում։ Օձերը սողուններ են, իսկ ես սովորական անձրևորդ։ Մենք և այդ թեփուկավորները ոչ մի ընդհանրություն չունենք, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ պատկանում ենք կենդանիների թագավորությանը։ Ի դեպ մարդիկ նույնպես այդ թագավորության մաս են կազմում, և եթե ես կարող եմ օձ լինել, ուրեմն դուք էլ, նույն տրամաբանությամբ, անձրևորդ եք, - հավանաբար նման բան կլսեր լղոզված շպարով աղջիկը, եթե այդքան զբաղված չլիներ անձրևից փախչելով ու մարդկանց աղմուկը խլացնելով ինքն իրեն էլ երբեմն լսեր։ Ներկվածն արդեն հեռու էր։ Շատ ժամանակ չանցած Լումբրիկինան մոռացավ աղջկան էլ, մարդկանց էլ... Ոչինչ չէր խանգարում նրան վայելել անձրևը, օրը, կյանքը...
Իսկ լղոզված շպարով աղջիկը հետո պետք է պատմեր, որ անձրևի ժամանակ այգով անցնելիս նստարանի վրա հսկայական օձ է տեսել։ Օձը թշնամաբար ֆշշացրել է, լեզու հանել, իսկ ինքը հերոսաբար մի մետրանոց կրունկներով կարողացել է փախչել... Ներկաները կլսեն, կհավատան, հետո էլ կմոռանան...

***
Անձրևը դադադեց։ Մարդիկ սկսեցին առանց անձրևանոցների «վազել»։ Լումը իջավ նստարանից ու վերադարձավ իր անլույս-անլուսամուտ սենյակը հաջորդ անձրևին սպասելու...

Նիկեա
02.11.2014, 22:18
Շատերի համար վաղը ոչնչով չի նշանավորվում, սովորական երկուշաբթի է, մնացած բոլոր երկուշաբթիների նման, սովորական նոյեմբեր, ոչ մի արտասովոր բան չի լինելու վաղը շատերի համար։
Իսկ ես վաղը ձնագնդի եմ խաղալու... :love
Հրաշքների եղանակը արդեն սկսվել է, մնում է հերթով դրանք էս աշխարհ տեղափոխել ու արժի արդեն մտածել թե էս տարի Ձմեռ պապից ինչ եմ ուզելու։

Հ. Գ. Բարև Ձյուն, բարև Ձմեռ... :kiss

Նիկեա
06.11.2014, 05:16
Էնքա՜ն ասելու բան կա, որ չգիտեմ որտեղից սկսեմ։ Չէ, իրականում ոչ մի լուրջ փոփոխություն էլ չի եղել, ուղղակի... ուֆ, եսիմ է...

Բայց ինչ լավն էր 9-րդ դասարանի անգլերենի դասագիրքը։ Ես էդ ամենը երեկ
եմ հասկացել, երբ մի երկու թեմա աչքի էի անցկացնում, իսկ երեք տարի առաջ, երբ սովորում էի էդ գրքով ամեն ինչ շատ դժվար էր թվում։ Մտածում եմ՝ երևի մի օր էլ հետ կնայեմ ու կարոտով կհիշեմ 12-րդ դասարանը, ուղղակի հիմա «տաք» եմ, չեմ հասկանում։

Չէ, բայց իրոք ես շնորհակալ պետք է լինեմ դպրոցին, էս ինձ շատ բան ա տվել։

Էխ... ուրախ եմ իրա համար, անկեղծ, շատ ուրախ եմ։ Ուրախ եմ, որովհետև սիրում է մեկին, ով գուցե իրեն ավելի շատ է սիրում քան ես ժամանակին :)

Ինձ թվում է, ես երբեք էլ լուրջ սիրահարված չեմ եղել։

07.10.12. Էդ օրը հասկացա, որ սիրահարված եմ :D դե ես էլ չգիտեմ ոնց, բայց հասկացա։
08.04.14. Էդ օրը... Էդ օրը յուրահատուկ օր էր... ու ոչ էն պատճառով, որ նախորդ օրը ապրիլի 7-ն էր, այլ որովհետև ես էդ օրը հանդես եկա զգացմունքներիս մասին շատ կարևոր հայտարարությամբ։ :D ինձ չի թվում, որ էս մոլորակի վրա էլի ինչ֊որ մեկը սիրած էակին սիրո խոստովանություն կանի էնպես ինչպես ես, բայց դե ոչինչ, առաջին անգամն էր։ Խոստանում եմ մյուս անգամ չկրկնել սխալներս :D
09.05.14. Էդ օրը մենք բարևեցինք իրար մի ամիս ու մի օր իրար հետ չխոսելուց հետո։ :D թե ի՞նչ իմաստ ուներ մի ամիս լռելը էն դեպքում, երբ կարևորագույնն արդեն ասել էի, չեմ հասկանում։
Էստեղ ընդհատվում է իմ ժամանակագրությունը, որովհետև չգիտեմ թե երբ դարձանք ընկերներ։ Ամեն ինչ իր տեղն է ընկել, բայց մի բան չեմ հասկանում. ինչի՞ մինչև հիմա իր մասին խոսելիս անունը չեմ տալիս։ «Հինգ տառեր, որոնք հասարակ գրչով հասարակ թղթին գրելը մեղք է». էսպես էր վերջանում վառածս բանաստեղծություններից մեկը։ Երևի, ուղղակի սովոր չեմ, դեռ...

Չէ, ինձ թվում է ես երբեք էլ լուրջ չեմ սիրահարվել։

Շնորհակալ պետք է լինեմ դպրոցին, որովհետև էստեղ ընկերներ գտա ու գիտեմ որ դպրոցն ավարտելը չի խանգարի մեր ընկերությանը։ Երբ տրամադրություն չունենամ Մնացն ու Սամոն ամեն ինչ կանեն որ ուրախանամ, Մնացը չի թողնի որ իր ցանցառություններին կարոտելու ժամանակ ունենամ ու ես ինձ միշտ թզուկ կզգամ, որովհետև կողքիս մեր Բոյով Սամոն կլինի։


Կարենն ու Վարդը :love... դուք երբեք գլուխներդ ինձնից չեք ազատի ու ստիպվաած կլինեք մինչև վերջ լսել ինձ անգամ էն դեպքում երբ ես լռում եմ։ Մենակ մի բան եմ ուզում, որ երբեք չմոռանանք էն լեզուն որով խոսում ու հասկանում ենք իրար՝ առանց խոսքերի։ :love

Ասում են ավարտելուց հետո կկարոտեմ դպրոցը։ Չէ, դպրոցը չէ... երևի կարոտեմ էն ամենը ինչ դպրոցական էր։ Դպրոցի բակում փոքրերի հետ զիլինա ու ձնագնդի խաղալն եմ կարոտելու։ Միջանցքում հերթապահության օրերն եմ կարոտելու, երբ էրեխեքը չեն աղմկում ոչ թե որովհետև ինձնից վախենում են, այլ որովհետև էդ օրը ես եմ հերթապահում :oy (ինքնագովազդ)։ Դպրոցի պուճուրներին եմ շատ կարոտելու, բայց ամենաշատը 6-րդցի Արմենին կկարոտեմ ու 7-րդցի Էմմային։ :love

Էդպես էլ կարգին չարություն չարեցի դպրոցում, եթե չհաշվենք եկեղեցու պատմությունից դաս պատմելը :D մյուս տարի էլ ընկեր Գինոսյանը ինձ «դարձի բերելու» փորձերի հնարավորություն չի ունենա, իսկ էդ մի քիչ անսովոր է։


Իրականում լավն էին էս դպրոցական տարիները։

Նիկեա
07.11.2014, 05:20
Էն ժամանակ, որ փոքր էի, ավելի փոքր քան հիմա, երբ գիշերները վատ երազ էի տեսնում ու հերթական մղձավանջից հետո էլ քնել չէր լինում, նստում էի պատուհանագոգին ու քրտնած ապակու գոլորշու վրա մատով սկսում էի գրել։ Թե ինչ էի գրում հիմա արդեն էլ չեմ հիշում,երևի ինչ-որ հեքիաթ էր որտեղ միշտ լույս ու արև կար։ Բայց ես չէի ուզում, որ ինչ որ մեկը իմ հեքիաթը կարդա ու մաքրում էի գրածս։ Առավոտյան ապակու վրա մնում էին միայն ինչ-որ անճոռնի հետքեր, իսկ իմ հեքիաթից ոչինչ չէր մնում։
Ձմռանը ամեն ինչ փոխվում էր։ Վերմակով փաթաթված կանգնում էի պատուհանի մոտ ու սպասում լույսը բացվելուն, որ տեսնեմ ապակու վրա սառնամանիքի նկարած նկարը, կանգնում էի էնքան մինչև ոտքերս ցրտից սկսում էին մղկտալ։ Զգալով որ էլ չեմ դիմանում, գնում էի քնելու։ Քնում ու երազում սառցե նկարն էի տեսնում, ախր, ես գիտեի որ էդ պարզապես նկար չի, էդտեղ մի ամբողջ կախարդական բայց շատ իրական աշխարհ է թաքնված, երազներս էլ էդ ամենի ապացույցն էին։
Առավոտյան չէի հեռանում պատուհանի մոտից էնքան ժամանակ, մինչև նոր տաքացող սենյակի ջերմության մեջ չէին հալվում հեքիաթիս բոլոր դրվագներն ու ապակու վրա մնում արցունքացած ջրի կաթիլներ։

Իսկ քույրս երևի էդպես էլ չիմանա թե ինչ է սառցե հեքիաթը, որովհետև էս եվրո֊պատուհանները կարողացան գողանալ մեր ձմռան հրաշքից էդ փոքր բայց շատ, շատ, շա՜տ կարևոր կտորը։

Նիկեա
09.11.2014, 21:47
Ես մարդկանց բաժանում էի երեք խմբի.
1. մարդիկ, որոնց սիրում եմ
2. մարդիկ, որոնց շա՜տ եմ սիրում
3. մարդիկ, որոնց չեմ սիրում։
Բայց արի ու տես, որ ես սխալ սկզբունքով էի առաջնորդվում։ Գրողի ծոցը բոլոր մարդկային զգացմունքները։ Կարևորը մարդկանց «օգտակարությունն» ա։ Ո՞նց շուտ մտքովս չէր անցել :angry ինչ լավ ա որ գլխի գցեցին :angry թե չէ հիմարս ամբողջ կյանքում պատրանքներով էի ապրելու :angry ու չէի իմանալու, որ լավ ու վատ, բարի ու չար, ազնիվ ու խարդախ մարդիկ չեն լինում։ Փոխարենը կան պետքական ու անպետք մարդիկ։ :angry Եթե ինչ - որ մեկը կարող է օգնել քեզ նպատակներիդ հասնելու ճանապարհին, ուրեմն ինքը պետքական ա, շողոքորթիր, քծնիր, ամեն ինչ արա որ աչքը մտնես որ քեզ առաջ տանի, իսկ երբ հասնես ուզածիդ ինքը կդադարի պետքական լինելուց, թքած իրա վրա, շարունակիր ճամփեդ ու քո համար ուրիշ պետքական մարդկանց գտի :angry Ոնց եմ կատաղում, երբ ինչ-որ «մարդիկ» որոշում են ինձ կյանքի դասեր տալ :angry յախք, թող կորեն գրողի ծոցը իրենք էլ, իրենց դասերն ու ճառերն էլ։


Հիմա, ինձ համար, մարդիկ բաժանվում են չորս խմբի
1. մարդիկ, որոնց սիրում եմ
2. մարդիկ, որոնց շա՜տ եմ սիրում
3. մարդիկ, որոնց չեմ սիրում
4. «մարդիկ» որոնց պատճառով կարող եմ ասել մարդկանց։

Նիկեա
13.11.2014, 05:19
Ուուու էն սարդի անունն է, որ իմ սենյակում էր ապրում։ Ինչքան էլ փորձեք համոզել, մեկ է, Ուուուն սովորական սարդ չէր։ Սովորական սարդեր չեն լինում, ոչ էլ սովորական միջատներ։ Ոչ մի սովորական բան չի լինում։ Վերադառնանք սարդիս։ Ուուուին ավտոտնակից էի գտել, երբ խաղում էի ինձ համար անհասկանալի բայց անչափ հետաքրքիր ինչ որ գործիքների հետ։ (Չմտածեք, թե վաղուցվա պատմություն է։) Նստել էր պատուհանագոգին ու երևի երևակայությամբ հասել մի էնպիսի տեղ, որի մասին մենք՝ մարդիկս, ամենախելացի, ամենակարող, ամենաամենաներս երբեք չենք իմանա։ Մարդամոտ սարդ էր (կամ ես մարդու տպավորություն չթողեցի), առանց վախենալու տեղափոխվեց ձեռքիս վրա։ Մեր կարճ խոսակցությունից պարզ դարձավ, որ հոգնել է մյուս սարդերի քննող հայացքներից ինչ է թե հինգոտանի է ու քանի որ սարդերի հետ լեզու չէր գտնում, հեռացել էր։ Հետո Ուուուն դարձավ իմ սենյակի բնակիչներից մեկը։ Սարդոստայնը հյուսել էր լուսամուտի ներքև ձախ անկյունում։ Ամեն անգամ, երբ գիշերվա կեսին արթնանում էի ու քունս էլ չէր տանում, Ուուուն առաջարկում էր լսել մտքերս։ Ինքը չէր վախենում իմ մտքերից ու ոչ էլ ձանձրանում։ Երբ դաս էի սովորում կամ պարապում էի, լռում էր, որ չխանգարի ինձ։ Մենք երգում էինք միասին, գիշերվա հազարին, անձայն։ Չէր թողնում որ տխրեմ, չէի թողնում որ տխրի։

Մի օր, երբ տանը չէի, մաման քանդեց Ուուուի բույնը, իբր սենյակս մաքրելու նպատակով։ Խեղճ սարդը երևի չէր հասցրել հեռանալ ու ճզմվել էր։ Կամ նեղացել էր, որովհետև չէի պաշտպանել իրեն, թողել էր ինձ մենակ մարդկանց մեջ ու հեռացել։
Միշտ էդպես է լինում. մարդիկ մաքրում, դատարկում են կյանքս կարծելով թե մաքրություն են անում, ազատում են ինձ անպետքությունից, փոշուց, կեղտից... Էն ամենը ինչն ինձ համար կարևոր է կարող է ոչ մի նշանակություն չունենալ մյուսների համար։
Էսպես ես սովորեցի ուշադրություն դարձնել էն ամենին, ինչը մենք՝ ամենաամենաներս, անպետքություն ենք կոչում։

Նիկեա
13.11.2014, 21:32
Ի՜նչ ընտիր կլիներ եթե կարողանայի ինձ ճանաչողների հիշողությունից ջնջել իմ մասին ամեն ինչ։ Ես բոլորին կճանաչեի, բայց ոչ մեկն ինձ չէր ճանաչի։ Իմ համար հանգիստ կապրեի էլի։:8

Նիկեա
15.11.2014, 23:20
Էկել եմ ասեմ՝ օրհնվի էն սհաթը, երբ ակումբում գրանցվեցի։ Էն ժամանակ չէի էլ պատկերացնում թե ինչ կախարդական զորությամբ է օժտված առաջին այցելությունից սովորական թվացող ֆորումը։ Էդ օրվանից անցել է 959 օր ու հիմա ակումբը դարձել է կյանքիս անբաժանելի մասը։ Անգամ երբ ակումբ չեմ մտնում էլի էստեղ եմ, պատմում եմ ակումբից, ակումբիներից, որոնցից շատերին չեմ տեսել, բայց թվում է ճանաչել եմ ամբողջ կյանքում։
Երբ ծանոթանում եմ ինչ֊որ մեկի հետ, առաջին հարցը որ ինձ հետաքրքրում է ոչ թե իր նախասիրությունների, կյանքի նկատմամբ ունեցած հայացքների մասին է , այլ ինչպիսի՞ ակումբցի կլիներ ինքը, կամ ընդհանրապես կլինե՞ր, թե՞ չէ։
Ակումբային հին գրառումները փորփրելը նման է հնագիտական պեղումների, ուղղակի ես իմ համար նոր֊նոր բացահայտում եմ հի՜ն ակումբցիներին, որոնք ինձ համար շատ անհասկանալի պատճառներով լքել են ակումբը։ Ինչ մեղքս թաքցնեմ, ուրախ եմ որ որոշներն էլ էստեղ չեն, բայց կան նաև էնպիսինները, որոնց ներկայությունը ակումբում հաստատ շատերի համար հաճելի կլիներ։
Ես երբեք չեմ գնա էստեղից։ Առածն ասում է՝ երբեք մի ասա երբեք, բայց որ մի բան ասում եմ ուրեմն գիտեմ, չէ՞ :) Ինչքան երկար ժամանակով էլ կորեմ, մեկ է, էլի հետ եմ գալու ու շարունակեմ էստեղ՝ իմ վիրտուալ օրագրում (որը շատ ավելի երկար կյանք ունեցավ քան իրական օրագրերը), դատարկաբանել։

Ասել եմ՝ շունչս չեմ փչելու էնքան մինչև Դարի հարյուրամյակը չտեսնեմ։

Նիկեա
16.11.2014, 23:10
Ինչքան ուզում են թող կյանք տեսածները կոկորդ պատռեն թե իբր մեր օրերում, երբ բոլորը սեփական շահի հետևից են ընկած, իրական ընկերություն գոյություն ունենալ չի կարող, մեկ է ես գիտեմ, որ էդ էդպես չի։ Էսօր պատմելու եմ ընկերներիցս մի քանիսի մասին։

Վարդը էն քիչ աղջիկներից է, ում հետ հաջողվեց ընկերանալ, ավելին, չեմ պատկերացնում, որ մի օր մեծ էություն կանեմ ու ինքը մեծավարի վրաս չի խոսա։ Էդ ամենավատ մղձավանջից էլ վատ է։ Իրեն շատ քչերն են ճանաչում, ավելի ճիշտ կլինի ասել ճանաչում են էնքան ինչքան ինքն է թույլ տվել։ Շատերին ինքը գոռոզ, մեծամիտ, ինքնահավան աղջիկ է թվում, բայց էդպես չի։ Ինչքան էլ փորձի քաջ երևալ, գիտեմ որ վախենում է ու էդ կեղծ Վարդուհու կերպարն էլ իրեն մարդկանցից պաշտպանելու համար է ստեղծել։ Սիրում եմ երբ իրար հետ կռվում ենք :) հավես ա, երբ ինքը նեղացած ա ձևանում :) սիրում եմ երբ ժպտում է, ու վայն էկավ տարավ նրան ով համարձակվեց վիրավորել իր իրականում շա՜տ նուրբ զգացմունքները։


Կարենը բաբնիկ գյադա է, բայց էդ ոչ մի կապ չունի։ Ինքը չի վախենում տարբերվելուց, իսկ էդ ընտիր է։ Հետո, երբ Կարենը սկսում է երգել անկախ իմ կամքից ձայնակցում եմ։ Արդյունքում ֆանտաստիկ կատարում է ստացվում, իսկ վերջին զանգի ժամանակ մասին ռեպ ենք կարդալու :D
Ես, Վարդն ու Կարենը անբաժան ենք, կիրակին ու գիշերը չհաշված։ Մեկ֊մեկ դասի ժամանակ հանկարծ երեքով նույն բանն ենք հիշում ու դրանից հետո սովորաբար բավական երկար ժամանակ է պահանջվում ուշքի գալու համար։
Մի անգամ բոլորին թվում էր թե կռվում ենք, հետո հասկացան որ ոչ մի բան չեն հասկանում ու ամեն ինչ ավելի խճճվեց երբ միահամուռ քրքջում էինք :lol
Ամեն առավոտ միասին ենք դպրոց գնում ու բնականաբար ուշանում ենք։ Չեմ ասի, որ դպրոցն ավարտելուց հետո կկարոտեմ իրենց, չէ։ Մենք չենք թողնի որ կարոտելու ժամանակ ունենանք։

Սամոն ինքը բոյով ու հավեսով տղա է։ Սիրահարված է ու մինչև ականջների ծայրը, բայց չի խոստովանում ինքն իրեն :) Հիմարիկ տղա է, սպասում է որ էդ աղջիկն է առաջին քայլը անելու, իսկ աղջիկը հանգիստ ապրում է ու մեր Սամոյին չի էլ նկատում։ Ո՞նց դարձանք ընկերներ։ Եսիմ։ Ինձ թվում է միշտ ենք ընկերներ եղել։
Սամոն ու Կարենը իրար հետ «չունեն», չգիտեմ էլ ինչի, ավելի ճիշտ գիտեմ. որովհետև հիմար տղաներ են։ Բայց մեկ է իրենց ես շատ եմ սիրում։

Մնացը հրաշք է։ Երանի աշխարհի բոլոր տղաները գոնե մի քիչ Մնացին նման լինեին։ Կամ էլ չէ, թող ինքը միշտ բացառիկ մնա։
Ինչքան էլ փորձի թաքնվել երես առած տղայի դիմակի տակ, արվեստագետի հոգին էդ կաղապարների մեջ պահել չի լինի։ Իր գրած ռեպներից հետո ես սկսեցի ռեպ լսել։ Երբ մի օր էլ չվախենա իրեն մարդկանց ցույց տալուց հաստատ տաղանդավոր բանաստեղծ կդառնա։
Ինչքան էլ տրամադրությունդ վատ լինի անհնար է Մնացին տեսնել ու գոնե չժպտալ։

Էնքան պատմելու բան կա, բայց ես չգիտեմ էնպիսի բառեր որոնք ճիշտ կարտահայտեն զգացմունքներս։ Թող ես լինեմ իրենց կողքին զավզակ, տաքարյուն, շատախոս ցնդած երազող։ Իրենց հետ ես ինձ մի մեծ մեքենայի անբաժանելի մասն եմ զգում ու առանց ինձ կամ առանց իրենց էդ մեքենան չի աշխատի։

Նիկեա
17.11.2014, 21:26
Փոքր էրեխեքին երբ հարցնում ես թե ինչ է նշանակում ուժեղ լինել, սովորաբար ցույց են տալիս իրենց ճանաչած «ամենաուժեղ» մարդուն ու ասում. «Ինքը շատ ուժեղ ա, ամեն ինչ կարա ջարդի»։ Ինչ վատ է, որ շատ մեծահասակների ուժեղ լինելու վերաբերյալ ունեցած կարծիքները ոչնչով չեն տարբերվում երեխաների պատկերացումներից ու իրենց մոտ էլ է ուժեղ լինելը չափվում ջարդել-փշրելու կարողությամբ։ Բայց ախր էդ դրանով չի որոշվում, ոչնչացնելով ուժեղ չեն դառնում։ Ու գուցե սխալ եմ մտածում, բայց իմ կարճ խելքով, ուժեղները միշտ կառուցում են, անկախ նրանից թե քանի անգամ ստիպված կլինեն ամեն ինչ զրոյից սկսել, անկախ նրանից թե փոքր մարդիկ քանի անգամ կանցնեն իրենց ստեղծածի վրայով։ Ուժեղները միշտ առաջ են գնում, քամուն հակառակ, էնքան մինչև մի օր էդ քամին էլ է հոգնում հակառակ փչելուց։

Նիկեա
20.11.2014, 13:51
Մանկական մղձավանջները ժամանակի ընթացքում դադարում են մղձավանջ լինելուց։ գալիս է մի օր, երբ ամեն ինչ դառնում է սովորական ու էն երազները որոնց պատճառով կարող էիր վախենալ քնելուց քիչ֊քիչ մոռացվում են։
Երբ փոքր էի, ավելի փոքր քան հիմա, հաճախ էի երազում առանց դեմքի մարդու տեսնում։ Երազս կրկնվում էր միշտ նույն ձևով, առանց որևէ փոփոխության։ Ես նստած էի իմ սենյակում, խաղում էի։ Հետո միանգամից մթնում էր, երկնքում սև ամպեր էին կուտակվում,ուժեղ անձրև։ Երբ մոտենում էի լուսամուտին, հանկարծ հայտնվում էր առանց դեմքի մեկը, ով ապակու միջով ինձ էր նայում... Ինչ֊ որ բան էր ուզում հասկացնել։ Ես ապակու մյուս կողմից ոչինչ անել չէի կարող։ Խավարը գնալով ավելի էր թանձրանում, էնքան մինչև կլանում էր ամեն ինչ, մարդուն էլ...
Արթնանում էի ու միացնում սենյակիս լույսը։ Մերոնց թվում էր թե անդեմ մարդուց էի վախենում... Չէ էլի, չէ, չէ, չէ... Սարսափելին մթությունն ու թափանցիկ ապակին էին։ Ես չէի ուզում որ խավարը ջնջեր իրեն... Երանի հաղթեի բոլոր հիմար վախերիս..


Երեկ տուն գալիս կատվի մլավոց լսեցի։ կուչ էր եկել պատի տակ, մրսում էր։ Ցուրտ էր, երկինքը՝ մռայլ, անձրև էր գալու... Կարող էի կատվին հետս տուն տանել, կարող էի... Բայց ի՞նչ արեցի ես... Փախա...
Ու մղձավանջս նոր կերպարանք առած վերադարձավ...
Ախր էդ սովորական անտուն կատու էր, սովորական անտուն կատու, որ հայտնվում է իմ երազներում, թափանցիկ ապակուց էն կողմ ու ես տեսնում եմ թե ոնց է խավարը կուլ տալիս էդ սովորական խեղճ անտուն կատվին...

Հ. Գ. Ինչ ուզում է լինի, գտնելու եմ երեկվա փիսոյին ու տուն տանեմ...

Նիկեա
29.11.2014, 00:57
Ես չեմ պատկերացնում ձմեռն առանց ձնագնդի խաղալու ու երբ ձնագնդի եմ խաղում, խաղում եմ բոլորի հետ, էնքան մինչև մազերս ձյունից թրջվեն, ձեռքերս էլ չզգամ ու տարածքում չլինի անգամ մեկը ով ձյուն «չի կերել»։
Չորրորդ ժամից հետո դրսում ձյուն էր գալիս ես էլ որոշեցի բակ դուրս գալ։ Սովորաբար էդ ժամին պստոները արդեն տուն են գնում ու դպրոցի բակը լիքն էր թզուկանման, գունավոր գլխարկներով, գունավոր ժպիտներով էրեխեքով։ Հազիվ էի բակում հայտնվել, մեկ էլ հանկարծ սկսվեց ձնագնդին, հակառակի պես բոլորի սիրելի թիրախն էլ ես էի։ Արմինեն ասում է որ ես եմ մեղավոր, էրեխեքը ինձ տեսնում են թե չէ մտածում են ձնագնդի եմ խաղալու։ Ճիշտ է, էս անգամ խաղալու մտադրություն չունեի, բայց հավես էր։ Ձեռնոցներս դասարանում էի մոռացել ու խաղի վերջում ձեռքերս էլ չէի զգում, կարծես եղունգներս էլ էին սառել, բայց մեկ ա հավես էր։ Հետո երբ խաղը վերջացավ պուճուրները օգնեցին որ շորերս թափ տամ ու մազերիս միջից ձյունը հանեմ։
Զանգը դեռ չէր տվել, բայց որոշեցի դասարան գնալ, ներս մտա ու միջանցքում տուն գնացող առաջին դասարանցիներին հանդիպեցի։ Հոպարիս պուճուրն առաջիններից է, երեկ էլ իրեն չէի տեսել։ Պստոս էկավ, պաչիկ արեց բարևեց ու գնաց։ Իր ընկեր Հովոն էլ հետևեց իր օրինակին, հետո Սաթենիկը, Գառնիկը, մյուս Հովոն, Լուսինեն ու էսպես ամբողջ առաջին դասարանը։ Ով չէր բարևել՝ բարևում էր, ում արդեն տեսել էի՝ հաջող էր անում։ :D հավես էր, հաճելի էր :)
Ապրեն պուճուրներս։ Իրանք կարողանում են էնպես անել որ մի քանի օր ժպիտը դեմքիցդ չջնջվի։

Նիկեա
29.11.2014, 23:12
Տատիս ու պապիս վեց աղջիկ ունեն, վեցն էլ ամուսնացած են, իրենց ընտանիքների հոգսերով ապրում են, իսկ բիձուկներս մենակ են։ :(
Դժվար է եղել երեխաներին մեծացնելը։ Սկզբում 8 հոգով մի վագոն տնակում են ապրել, հետո սկսել են տունը կառուցել։ Էդ ընթացքում 6 աղջիկներից երկուսը մահանում են։ Մեկը ինչ֊որ հիվանդությամբ էր հիվանդ, մյուսը՝ մեքենայի տակ է ընկնում։ Պատմության մանրամասները չգիտեմ, հարցնելու քաջություն չունեմ։ Երեխաների մահը շատ ծանր են տանում, մի քանի ամսում երկու զավակ էին կորցրել, բայց կյանքը շարունակվում էր, պետք էր մյուսների մասին մտածել։ Աղջիկները մեծանում են, ավարտում դպրոցը ու չնայած որ բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունը շատ մեծ էր, իրենց նման ճոխություն թույլ տալ չէին կարող։ Հետո իրար հետևից ամուսնանում են աղջիկները։ 1986 թվականին ծնվում է Լուիզա, 1988 թվականին Բավական մորքուրներս, չնայած ես իրանց մորքուր չեմ ասում. իրենք մեծ քույր են ինձ համար։ :)
Արդեն 6 տարի է մենակ են ապրում... Մարդիկ կան որոնց ծերությունը դարձնում է անտանելի, մոռանում են ապրելու մասին, իսկ իրենք լրիվ ուրիշ են։ Իրենց ուզածը մի մեծ բան չի. ուղղակի ուզում են տանը լինի գոնե մեկը ում կշջապատեն սիրով ու ուշադրությամբ։ Ամառային արձակուրդներին ու Նոր տարվան միշտ իրենց հետ եմ, չեմ ուզում որ մենակ մնան։ Վարդը հարցնում է թե ոնց եմ կարողանում Նոր Տարվա օրը ընտանիքիցս հեռու անցկացնել էն դեպքում, երբ ես եմ բոլորին ասում որ էդ ընտանեկան տոն է։ Բայց ախր իրենք էլ են իմ ընտանիքը։ Պետք է տեսնել թե ոնց են կերպարանափոխվում, երբ ես գնում եմ իրենց մոտ։ Իրենք աշխարհի ամենաբարի ծերուկներն են, աշխարհի ամենանմեղ մեծ երեխաները։

Տատին երակների վարիկոզ հիվանդություն ունի, բայց դեղերը հաճախ չի խմում, ճիշտ չի սնվում ու իրեն շատ է տանջում։ Ինքն ու պապը միշտ կռվում են իրար հետ, որովհետև չափից շատ են սիրում։ Ողջ հոգսը իր ուսերին վերցրած առավոտից իրիկուն հանգիստ չունի։ Բնական է որ էդպես իրեն տանջելը պապի առողջության վրա էլ կազդեր ու էսօր իմանում եմ որ պապին հիվանդացել է։ «Աաաաա, բան էլ չի եղել, այ բալամ, կհազամ֊կհազամ, կանցնի». հեռախոսով է ասում, բայց զգում եմ որ ձայնը հազիվ է դուրս գալիս։ Հեռախոսը փոխանցում եմ մամային, որովհետև զգում եմ անզորությունս, ու բառերը սեղմում են կոկորդս։ Չէ, ես լացկան չեմ, ոչ էլ շուտ եմ հուզվում ուղղակի աչքերս են քրտնում ու վերջ։ Ախր ինչի՞ էսպես պետք է լիներ, ինչի՞ իրենց կյանքում էդքան դժվարությունների միջով անցած մարդիկ պետք է կյանքի վերջին տարիները մենակության մեջ անցկացնեն։ Ինչի՞ ես ոչ մի բան չեմ կարա անեմ իրենց էս պահին օգնելու համար։
Պապին գիշերը կծարավի, բայց իրենց սենյակում ջուր չի լինի որովհետև իրենք միշտ մոռանում են քնելուց առաջ ջուր տանել։ Տատին քնից չի հանի ու ինքը հիվանդ֊հիվանդ գիշերվա ցրտին բոբիկ ոտքերով կգնա խոհանոց...

Նիկեա
03.12.2014, 18:29
2013-ից համարյա ոչինչ չեմ հիշում, բայց այ 2014-ը չեմ մոռանա։ Լավ տարի էր։
Առջևում 2015-ն է։ Տեսնես գալիք տարում գլխիս ի՞նչ է գալու։ Ինչ-որ բան հուշում է, որ հետաքրքիր է լինելու։ Դե հունվարից մայիս ոչ մի լուրջ փոփոխություն չի լինի, մայիսի 22֊ին վերջին զանգը կլինի ու կսկսվեն քննությունները։ Ինձ թվում է, հունիսի 5-ին անգլերենի, 12-ին՝ հայոցի, 23-ին էլ անգլերենի բանավոր միասնական քննությունները կլինեն։ Արդեն հանգիստ եմ, էլ ոչ էլ մինչև քննություն մնացած օրերն եմ հաշվում։ Հետո մինչև հուլիսի 15-ը մի կերպ կդիմանամ, կհամոզվեմ որ ընդունվել եմ ու ամբողջ հաջորդ օրը հանգիստ կքնեմ։ Երբ հուլիսի 17-ին արթնանամ արձակուրդս կսկսեմ վայելել։ Դրանից հետո չեմ պատկերացնում թե ինչ եմ անելու, բայց ամեն ինչ հաստատ լավ կլինի :))
Իսկ հիմա վերադառնանք մեր օրերը։ Էստեղ շաբաթն ունի մի օր՝ մենակ երկուշաբթի։ Երեքշաբթին, չորեքշաբթին, հինգշաբթին ու ուրբաթը էդ նույն երկուշաբթիի շարունակությունն են, շաբաթն ու կիրակին էլ, ուղղակի էդ երկու «երկուշաբթիների» ժամանակ կարող եմ մինչև իննը քնելով ինձ երես տալ։
Մարդկանց հետ յոլա գնալ չի լինում։ Իրենք ինձ չեն հասկանում, ես էլ իրենց։ Վերջում թքելու եմ ամեն ինչի վրա ու Նեվրլենդ գնամ։ Էնտեղ մի ծովահեն ունենք, ով իբր չարը պետք է մարմնավորեր, բայց ինքը իրենց մարդ հռչակած խրտվիլակների հետ համեմատած հրեշտակ է։ Հուկը ասպետի հոգի ունի։ Բա չէ էս ոչուփուչների նման։ Ինձ ուղղակի հետաքրքիր ա ո՞նց կարող եմ անվանել էն փուչ «տղային» (ախր շատ է թե բնությունը օժտել ա, մենակ ֆիզիոլոգիական տվյալներով տղա չեն դառնում) որը իր նման ոչերի մոտ աղջիկների շրջանում արձանագրած իր հաջողություններով դատարկ գլուխը գովելու համար հասարակության սեփականություն է դարձնում իր ու աղջկա ֆեյսբուքյան հաղորդագրությունները, խաղալով աղջկա զգացմունքների հետ։ Չնայած դրանցում աղջիկը մենակ խոսել է էն բարձր ու մաքուր զգացմունքների մասին որ տածում է ոչուփուչի հանդեպ, ոչնչությունների պարապ բազմությունը որոշել ա որ էդ աղջիկը հեչ լավ աղջիկ չի։ :angry Հիմա ես իմ վրա եմ ջղայնանում։ Ասա քեզ ի՞նչ թե ՌոմիԳի համար Ջուլոն հերթականն էր, ոչ առաջինը ոչ էլ վերջինը, քեզ ինչ թե Ջուլոյի սիրտը փշուր֊փշուր է եղել, հանգիստ ապրի էլի, վայելի ամեն օրդ, ժամդ, վայրկյանդ... բայց չէ, էլ ո՜նց կլիներ։ Դու կամ ապագադ գուշակելով ես ժամանակ մեռցնում, կամ էլ... Էէէէէէէ՜....


Հ. Գ. Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում
Մենակություն,
Մենակություն....

Նիկեա
07.12.2014, 18:10
Ինքս ինձ հետ կռվելը մի մեծ, շատ մեծ առավելություն ունի, որը բնորոշ չէ մյուս «կռիվներին». միշտ ես եմ հաղթում։

Նիկեա
09.12.2014, 19:08
-Աղջիկ ջան, քեզ քանի՞ անգամ եմ ասել, որ էդպես չի կարելի, չի կա-րե-լի։ Ի՞նչ ես անում դու, քեզ խաբելով մինչև ու՞ր ես գնալու, հիմար աղջիկ։
-Սուուուուս։
-Սուս չեմ մնա, ուզում ես երկու կես եղիր։
-Տո գիտես ինչ, խոսիր, ես քեզ չեմ լսի։ Էսքան ժամանակ չեմ լսել էլի չեմ լսի։
-Ստիպված ես։ Դու խաբեբա ես, բայց ինձ խաբել չես կարող...
-Ու՞մ եմ խաբել։
-Քեզ, հիմար աղջիկ, քե՜զ։
-Լավ էլի, գլուխ մի տար, ես չեմ խաբել։
-Խաբել ես։
-Չեմ խաբել։
-Խաբել ես։
-Չեմ խաբել։
-Խաբել ես։
-Չեմ խաբել։
-Խաբել ես, խաբել ես ու հիմա էլ ես խաբում։
-Լավ եմ արել։ Հա խաբել եմ, բայց քե՞զ եմ խաբել, չէէէէէ, դե ուրեմն սուուուուս։ Թող հանգիստ ապրեմ էլի։
-Հիմար, ախր ես դու եմ։ Գոնե իմ՝ այսինքն ինքդ քո հետ անկեղծ եղիր։
-Ի՞նչ ես ուզում, գնա գլխիցս։
-Չեմ գնա մինչև խոստովանություն չկորզեմ։
-Ուրեմն ստիպված եմ համակերպվել...
-Կամ ամեն ինչ ասել։
-Ի՞նչ ասեմ, ի՞նչ... ռադ եղիր... հանգիստ ապրում էի, ինչի՞ էկար... գնա էլի, գնա ու էլ հետ մի արի...
-Կգնամ, եթե ասես որ...
-Ոոոոոոր...
-Որ դու...
-Որ ես ի՞նչ, արագ խոսիր։
-Ես չեմ ասելու, ամեն ինչ գիտեմ բայց ուզում եմ քո բերանից լսել։
-Ի՞նչ ես ուզում, հա քո ասածն ա, դու ճիշտ ես, պրծա՞նք։ Հա, հա, հա, հաաաաա... ես խաբել եմ ինձ ամեն անգամ երբ ասել եմ որ ընկերներ ենք, խաբել եմ երբ ասել եմ որ իմ համար մեկ ա, խաբել եմ ամեն օր, ամեն ժամ, միշտ։ Լսեցի՞ր, լ՞ավ լսեցիր, դե հիմա գնա։
-Դու դեռ սիրում ես...
-Ու՞ր ես գնում, հետ արի, հիմա երբ ամեն ինչ ասել եմ էլ չեմ ուզում մենակ մնալ, մնա։
-Ասել էի կգնամ, գնում եմ։
-Նեղացա՞ր, մի նեղացիր։
-Չեմ նեղացել, ուղղակի գնում եմ որ չխանգարեմ։
-Էդպես հա՞, էկար սաղ իրար խառնեցիր հիմա էլ իբր խռովում֊գնում ես։ Գնա, գնա, ճիշտ ես անում։ Էլ ետ չգաս, հա, հա, չգաս, կորի։ Լավ ես անում, տեղն է ինձ։ Հիմա ստիպված մենախոսելու եմ։ Ու՞ր ես գնում, իբր չես լսում, հա՞։ Գոնե ասա որտեղ քեզ գտնեմ։ Ու՜ֆ, լավ, է՜։

Նիկեա
12.12.2014, 17:05
Երանի անտեսանելի լինեի, ոչ մեկը չտեսներ, չնկատեր ինձ։ Ուզածս մի մեծ բան չի. հանգիստ եմ ուզում, հանգիստ ամեն ինչից՝ ամենօրյա հիմար ու տափակ խոսակցություններից, ամիսը մի անգամ քեզ հիշող ու զանգող «ընկերներից», որ զանգում են իմանալու համար սաղ ես թե՞ չէ ու ամեն ինչի լավ լինելը իմանալով ծանր, գերծանր ապրումներ են ունենում, իմ մուննաթից, մերոնց հետ ամեն օր կռվելուց, գլխիս առավոտից իրիկուն քարոզ կարդացողներից, ինքս ինձանից... Ես կարող եմ բոլորից շա՜տ հեռու գնալ, բայց ինքս ինձնից, հիմար սկզբունքներիցս ու բնավորությունիցս ու՞ր փախնեմ։
Հոգնել եմ ասելուց որ ամեն ինչ լավ ա ու ավելի լավ ա լինելու, հոգնել եմ, բայց շարունակում եմ էդպես անել որովհետև... որովհետև հավատում եմ։ Ինչի՞ն։ Եսիմ։ Երևի հրաշքին։
Չեմ ուզում էսպես շարունակվի, չեմ ուզում, չեմ ուզում, չեմ ուզում... Չեմ ուզում օրերս իզուր վատնել, ախր թանկ է ժամանակը, հիմա դեպրեսվել չի կարելի, բայց ինչ անեմ։ Հիմա որ ասեմ լրիվ իմ մեղքով չի, կարդարացնեմ ինձ ու դրանով ավելի աչքիցս կընկնեմ, բայց ախր ես ի՞նչ մեղք ունեմ։ Առավոտ շուտ զարթնում եմ մտածելով որ օրս լավն է լինելու, ոչ ոք չի փչացնի տրամադրությունս, բայց հայտնվում են «մարդիկ», իրանց փրչոտ ձեռքերով խառնում են կյանքս, ամեն ինչ տակնուվրա անում, հետո էլ ապուշ ժպիտով հարցնում թե ինչի եմ կատաղել։ Չեմ ու֊զում։
Անջատելու եմ հեռախոս, համակարգիչ... ամեն ինչ, «դատապարտելու» եմ ինձ մենակության... թող որ պարտվեմ էս ճակատամարտում, հանուն վճռական հաղթանակի արժի պարտվել...
Ինչ լավ է, որ դու կաս, օրագիր, թե չէ երևի գժվեի :love

Նիկեա
18.12.2014, 08:09
Վայ, Նիկ, Նիկ, դե արի ու մի ասա էս ի՞նչ դեպրեսիվ հիմարություններ ես դուրս տվել :D հանգիստ եմ ուզում, լռություն եմ ուզում, մամայիս եմ ուզում... բլա բլա բլա բլա բլա բլա... հիմա դու մի բաժակ տաք չայ, կլուբնիկի մուրաբա ու խրթխրթան հաց ես ուզում։ :)) Հլը մի հատ հետ նայի, տես ինչեր են տեղի ունեցել 2014֊ին,ինչքա՜ն ես աճել(մեծանալու հետ չշփոթեք)։ Էս տարին մինչև հիմա ապրածներիդ մեջ մաքսիմումն էր ու մենակ դու կարաս էնպես անես որ մաքսիմումի կետ չդառնա ու էստեղից սկսած նվազի։ Թող մաքսիմումի կետ լինի [0,16] միջակայքում, իսկ կյանքդ պետք է լինի վերևից անսահմանափակ, որ միշտ աճելու տեղ ունենաս։
Թող Նիկին ներեն մաթեմից շատ ու քիչ հասկացողները ցնդաբանության համար, բայց ֆունկցիայի մաքսիմումը ինքը էսպես է հասկանում ու մաթեմից էլ չի փայլում :)

Նիկեա
25.12.2014, 13:40
Էսօր Մնացի ծնունդն էր... Մանրամասները օյաղ գլխով.... :D

Նիկեա
26.12.2014, 05:40
Որպես նախաբան ասեմ, որ ոգելից խմիչքն ինձ հակացուցված է. զիգզագներ նկարելով քայլելու համար մի բաժակն արդեն բավական է։ Չէ, չեմ անջատվում ( ավելի ճիշտ երբեք էնքան չեմ խմել որ իմանամ կանջատվեմ, թե չէ) ուղղակի առանց այդ էլ բարձր տրամադրությունս հասնում է մաքսիմումի սահմանին։
Երեկ Մնացի ծնունդն էր... Քանի որ կիսամյակի վերջ է, բոլոր գրավորները գրել ենք, դաս էլ չկա, լիքը բացականեր կային համ մեր համ էլ իրենց դասարանում ու քանի որ կիսամյակի վերջ է, անելու բան չկա, չորրորդ ժամին գնացինք 11-րդ դասարան՝ ծնունդի։ Արաքսին ու ընկ. Պողոսյանին չհաշված մենք մերոնցով էինք։ Հետո պարզվեց, որ ընկեր Պողոսյանն էլ է մերոնցական։ Խմածս երկու բաժակ գինի է եղել, ընդամենը երկու բաժակ, բայց... Դե Մնացի ծնունդը լավ անցավ, հետո կարծեմ հարսանիք էր գնալու... Հա, ինչ էի ասում, ես վիզս չէի զգում, ոտքերս չէին ենթարկվում, ու շատ ուրախ էի,
չափազանց ուրախ։ Երբ գնացինք դասարան պարզվեց որ բոլորը տուն են գնացել, մենակ ես ու Վարդն էինք մնացել, մենք էլ տուն գնացինք։
Տանը ինձ նոր փորձություն էր սպասում։ Ես գիտեի, որ մերոնք առավոտ շուտ տեղ են գնալու ու ուզում էի վայրկյան առաջ տուն հասնել, գոնե մի ժամ քնել։ Բայց երբ տուն մտա, պարզվեց որ մերոնք արդեն գնացել֊եկել են ու մենք լիքը հյուրեր ունենք ու որ ես պետք ա մամային օգնեմ, բայց ախր ես համարյա գլորվում եմ, ո՞նց օգնեմ։ Մի կերպ ուղիղ քայլելով հասա խոհանոց (երբ ուղիղ էի քայլում, գլուխս պտտվում էր :D ) ու որոշեցի սուրճ պատրաստել, հինգ բաժակ։ Հետո լուցկին չէր վառվում, պարզվեց թարս էի բռնել, հետո էլ կոֆեն եփվեց֊թափվեց։ Երբ բաժակների մեջ էի լցնում, պարզվեց որ հինգ բաժակի փոխարեն յոթ բաժակ եմ եփել, հինգ կարծելով։ Պատկերացնում եմ թե ինչ անտանելի է եղել :D Գերմարդկային ջանքեր գործադրելով ես կարողացա սուրճը բարեհաջող տեղ հասցնել, մատուցում ու երբ արագ֊արագ, ուրախ֊ուրախ իջնում էի աստիճաններից քիչ էր մնում ընկնեի։
Ուֆ, էլ շատ գլուխ չեմ տանի։ Օրվա ամենահետաքրքիր մասերը՝ Մնացի ծնունդը դպրոցում, Վարդի հետ տուն գալը, ես Վարդենց տանը, չեմ մանրամասնի։ Բայց լավ օր էր, չեմ մոռանա։
Խմածությունս շուտ անցավ, մինչև ժամը վեցը օյաղ էի, արդեն։ Բայց չգիտես ինչի, որոշեցի որ շուտ եմ քնելու ու էդ պատճառով արդեն մի ժամ ա արթուն եմ։

Ի՞նչ սովորեցի ես էսօր։

Սովորեցի խմած ժամանակ ուղիղ քայլել։

Ի՞նչ հասկացա ես էսօր։

Հասկացա, որ տանել չեմ կարողանում հարբած մարդկանց։

Նիկեա
27.12.2014, 04:09
Կան մարդիկ, որ ոնց որ շոկոլադ լինեն. մաքուր են ու բնական, առանց արհեստական հավելումների, դառն են ու ես իրենց շատ եմ սիրում։ Ու ավելի շատ եմ սկսում սիրել, երբ մթնոլորտում շատանում է սուտի շաքարե կպչուն քաղցրությունն ու հայտնվում են տարբեր թղթերով փաթեթավորված, բայց նույն որակի քաղցրավենիքներ։

Նիկեա
01.01.2015, 02:38
Վերջին անգամ նոր տարվան տանը չորս տարի առաջ էի եղել։ Մամայի֊պապայի հետ չէի, բայց տատիկ֊պապիկի մոտ լինելով, իրենց մենակ չթողնելով ինձ կարևոր մարդ էի զգում։ Առավոտ պարզվեց որ էս տարի ես էլ եմ իրենց մենակ թողելու։ Առավոտից թթված դեմքով ման էի գալիս։ «Բայց ինչ ժլատ եք դուք, էդքան երեխեքի մեջ իմ բացակայությունը չէիք էլ նկատի, բայց չէ՜, էլ ոնց կլներ, չէր ըլնի... Սպասեք, ես ձեզ խոսք եմ տալիս, մի օր դուք նոր տարվան մեն֊մենակ կլինեք, ոչ մեկս ձեր հետ չենք լինի ու կհասկանաք ինչ ա նշանակում նոր տարին մենակ դիմավորել, բայց չէ, ձեր բախտը բերել ա, ձեր ծերությունը թոռների չարաճճիություններով է ուղեկցվելու, դուք չեք հասկանա թե ինչ ա նշանակում մենակ լինել...» այ էսպիսի մտքեր էին գլխումս, կատաղած էի ու չէի խոսում որ վերջին օրով չկռվեի մերոնց հետ։ Փոխարենը որոշել էի, որ նոր տարին քնած եմ դիմավորելու, բողոքի ակցիա էր յանի...
Ժամը 11-ին էլ ոչ մի գործ չունեի, սովորականի նման ատամներս լվացի, լվացվեցի ու գնացի քնելու։ Գլուխս պայթում էր, չգիտեմ որոհետև շատ էի ջղայնացել թե որովհետև շատ ձիգ էի հավաքել մազերս։ Ականջակալներս գտա, պառկեցի ու որոշեցի որ հինգ րոպեից արդեն քնած կլինեմ։ Անցավ հինգ րոպեն ու որոշեցի որ արդեն շատ խորը քնած եմ, էնքան խորը որ ականջակլներումս երաժշտությունը չեմ լսում (իրականում անջատել էի, որ ինձ թվար թե քնել եմ :D) Էդ ամբողջ ընթացքում հիշում էի թե ոնց էր Ձմեռ պապս ինձ նվերներ բերում փոքր ժամանակ, երբ նոր տարվա գիշերը քնում էի, ու քանի որ քնած էի, կարող ա էլի բերեր, ի՞նչ կա որ։ Հանկարծ սկսվեց մղձավանջը. Գարեգին Բ֊ն էր խոսում։ Էդ ժամանակ մաման փորձեց ձայն տալ, բայց դե ես շատ խորն էի քնած։ Մի մղձավանջին հաջորդեց մյուսը, էս անգամ նախագահն էր ճառում։ Պապան կանչեց ինձ, բայց դե էս շատ, շա՜տ խորն էի քնած։ Ճառերը վերջացան ու զանգերը սկսեցին խփել։ Մեկ, երկու, երեք... Էս ի՞նչ եմ անում... Չորս... Լավ, ի՞նչ եմ ուզում սրանով ասել... Հինգ... Խոզություն անել չի կարելի, ոչ էսօր էլի... Վեց... Չեմ հասցնի... Յոթ... Թքած, գնում եմ... Ութ, ինը, տաս, տասնմեկ... Ես սեղանի մոտ եմ սուրում... Տասներկու... Բաժակը ձեռքիս է, շնորհավոր նոր տարի... Լավ հասցրի :) ու էդտեղ ես հասկանում եմ որ պիժամաներով եմ :D բոլորը սիրուն հագնված, սանրված, իսկ ես... :D լացե՞մ թե՞ ծիծաղեմ :D
Սուտ ա, որ ասում են տարին ոնց դիմավորես էնպես էլ կանցնի։ Հեռախոսիս մեջ լիքը զարյադկա կար, երանի չէր ամբողջ տարվա ընթացքում էդպես մնար, բայց չէ, արդեն սատկում ա։
Հա, վայ, մեկ էլ՝ բարև 2015:

Նիկեա
02.01.2015, 08:20
Ի՜նչ հավես էր բայց...
Քունս չէր տանում, ոչ մի կերպ քնել չէր ստացվում։ Տատին ու պապին վաղուց քնել էին, արթուն ու մենակ շրջում էի տանը։ Հետո որոշեցի օգտվել առիթից ու գնալ զբոսնելու։ Մեկ անց էր երբ դուրս եկա։ Էստեղ, տնից ահագին հեռու մի բլրակ կա։ Ամռանը բա՜րձր եղինջներ են աճում էդտեղ։ Փոքր ժամանակ, երբ պահմտոցի էինք խաղում միշտ էդտեղ էի թաքնվում, ոչ ոք չէր մտածում, որ ես եղինջների արգելքը անվնաս հաղթահարելու ձևը գիտեմ ու ոչ մեկը ինձ էնտեղ չէր գտնում։
Դրսում ձյուն էր գալիս ու կարող էի հանգիստ, ուզածիս չափ քայլել, ոտնահետքերս քողարկելով ձմեռն ինքն էր զբաղվում։ Բլրակ հասա... Քայլում էի ու երգում... . Լուսնյակ գիշեր, բոլորովին քոն չունիմ.. . Ինձ տեսնողը կարծում է թե տուն չունիմ, ախ, տուն չունիմ... Բայց մենակ էսքանն էի հիշում։ Հետո լռեցի. պետք էր լսել թ ոնց են փաթիլները իրար խփում, պտտվում, պտտվում ու նստում գետնին։ Շների հաչոցը, դեմքիս փչող թույլ քամին, փաթիլների «ձայնը», հեռվում՝ մթության մեջ քնած անտառը... Ամեն ինչ էնքա՜ն ներդաշնակ էր ու սիրուն։ Մտածում էի, որ ամռանը արժի մի գիշեր գնալ անտառը տեսնելու...
Ահագին մնացի դրսում։ Հետո եկա տուն, չայ խմեցի, հեքիաթ կարդացի ու քնեցի։
Լիքը ձյուն է եկել... Էսօր կգնանք ձնագնդի խաղալու...

Նիկեա
02.01.2015, 14:26
Լավ ձնագնդի խաղացինք ու ավելի լավ կլիներ եթե Բարբին չգար։ Էկել, ասում ա՝ կարելի է ես էլ միանամ ձեզ։ Ախր ձնագնդի խաղալու համար թույլտվություն պետք չի, կարելին ո՞րս է, ուզում ես խաղաս՝ միացի մեզ։ Պատասխանում ենք՝ հա ու շարունակում «ճակատամարտը»։ Էս Բարբին ձնագնդիի յուրահատուկ տեխնիկա ունի. հինգ անգամ «աաաա՜, մամաաաաաաա՜, էս ի՜նչ սառն ա ձյունը» բնույթի բացականչություններ, տաս հատ ձնագնդի կուտի ու մի անգամ կխփի... ծուռ... Հինգ րոպե չէր անցել արդեն դրա ծղրտոցը ներվերիս վրա սկսեց ազդել... Ձյունը սառն ա, ձյունը սառն ա... ուզում էիր տա՞ք լիներ :angry «Ախպերական դու գնա Ջասթին Բիբեր լսի»։ Արդեն սկսում էի սմայլիկի նման կարմրել, բայց ցրտից չէ, տեղի տված նյարդերից, երբ վերջապես Բարբին գնաց, դե ինքը հո մեր պես էրեխա չի, յեքա մարդ ա։ Ու մենք վերջապես սկսեցինք հավեսով ձնագնդի խաղալ։
Մազերս մինչև հիմա թաց են :))

Նիկեա
08.01.2015, 23:28
Վերջին օրերի գերլարված վիճակից անկապ, հիմար ու մղձավանջային երազներ եմ տեսնում։ Մեկ կտրում են ձեռքերիս մատներ, վառում ու նետի նման աղեղով կրակում :[ (դաժան, զզվելի ու ցավոտ) մեկ թռչող գորգով թռչելիս գորգը հատ է գնում, դառնում երկար թել, փաթաթվում ինձ ու ցած քաշում (էս մղձավանջից արթնացա տեսնեմ ինչ֊որ ձևով մահճակալիս տակ եմ հայտնվել) , մեկ ձեռքերս են վառվում իսկ ես չեմ կարողանում գոռալ... Արդեն վախենում եմ քնեմ. .. Երեկ էլ երազիս տեսել էի իբր քննության եմ, քննությունը ընդամենը մի հարցից էր բաղկացած ու էդ հարցը.... երբեք մտքովս չէր անցնի, որ հայոցի քննության ժամանակ ստիպված կլինեմ պատասխանել «ո՞րն է հայկական ամենահայտնի լիմոնադը» հարցին :o
Չէ, Նիկ, խոսք եմ տալիս՝ չեմ գժվի...

Նիկեա
12.01.2015, 03:22
Նախապես զգուշացնում եմ, որ էն ինչ գրում եմ կարդալու բան չի, սրա վրա ժամանակ ծախսել չարժի, էս գիշերվա կեսին շատ հաճելի մղձավանջից արթնացած նախկին ծովահենի զառանցանք է, որը մի օր որոշեց դուրս գալ Նեվրլենդից, կորցրեց տան ճանապարհը, հետո մարդիկ կտրեցին իր էլֆային ականջները, ինքն էլ դարձավ մարդ ու ստիպված է մինչև կյանքի վերջը ապրել մարդկանց մեջ, բայց չի դադարում հավատալ որ մի օր վերադառնալու է կախարդական կղզի ու շարունակելու է Հուկին կաթվածի հասցնելու չափ կատաղեցնել... Բայց էս լրիվ ուրիշ հեքիաթից էր... Լավ, ոչինչ... Մի խոսքով...

Բայց ի՜նչ լավն էին հունվարի 1-ն ու 2-ը։ Երանի էդպես շարունակվեր։ Շատ ձյուն, լիալուսին, տաք չայ ու էլի ձյուն... Բայց ամեն ինչ սկսվեց 3-ից։ Վատ լուր վատ լուրի հետևից։ Մեկը ում հետ առավոտ հեռախոսով խոսում էիր, կարող է հաջորդ օրը էլ չլինել... Անընդհատ ասել եմ, որ կյանքը հեքիաթ է, բայց քիչ էր մնում խոսքերս հետ վերցնեի... Մի պահ ամեն ինչ էնքան վատ ու սև էր երևում, որ հրաշքը քթիս տակ չէի տեսնում։ Հիմա գիտեմ որ ամեն ինչ լավ կլինի։ Լավ կլինի որովհետև պետք է լավ լինի... Մեկ֊մեկ ես էլ եմ իմ լավատեսությունից ջղայնանում։ Ասում են՝ էդ խանգարում է տեսնել իրականությունը, բայց ախր ես ամեն ինչ տեսնում եմ ու հաստատ ամեն ինչ լավ է լինելու...
Ասում են՝ իրականությունը չես տեսնում։ :think եսիմ է, ինձ թվում ա՝ լավ էլ տեսնում եմ։ Բայց եթե չեմ տեսնում, ունեմ պատճառները լուսաբանող մի քանի տեսակետ։
1. Կարճատեսությունս հոգևոր դրսևորում էլ է ստացել, սկսել եմ իրականությունը վատ տեսնել։ Բայց ակնոց գոյություն չունի որը հնարավորություն կտա գոնե մի քիչ վիճակս լավացնել ու ոնց մտածում եմ՝ գլխիս ստացած ծանր հարվածը միայն կկարողանա վերականգնել «տեսողությունս», կամ լրիվ կուրացնել, բայց քանի որ կարճատեսությունս հոգեբանական է, հարվածն էլ պետք է հոգեբանական լինի։ (էս երբևէ հնչեցրած ամենահիմար նախադասություններից մեկն է, բայց ոչ միակը էս գրառման մեջ)
2. Ես ուղղակի չեմ ուզում տեսնել։
3. Ես խելքս հացի հետ կերել եմ, ինչի արդյունքում բանականությունս լուրջ վնասներ է կրել ու ես իրականությունը չեմ ընկալում նենց ոնց կա իրականում։
4. Կյանքը իրոք հեքիաթ է :)) ես հակված եմ էս տարբերակին

Ես մինչև հիմա շարունակում եմ զարմացած մնալ ինքս իմ վրա, ո՞նց էի կարողանում էդ պահին ասել, համոզել որ ամեն ինչ լավ կլինի, ո՞նց էի հավատում դրան (հիմա էլ եմ հավատում)։
Արդեն ամսի 12-ն է, արձակուրդը վերջացավ... Էդ իսկի չէր էլ սկսվել... Նոր տարին ինչ էկել ա, ժամանակը շատ դանդաղ ու ծանր ա անցնում, էն զգացողությունն ա, որ արդեն մարտն է, մայիսը, դեկտեմբերի 31-ը հեռու երազ ա թվում։ Բայց երբ նայում ես արձակուրդը վերջացրած աշակերտի աչքերով ոնց որ երեկ լիներ 26-ը... Գերհոգնած, գերլարված նյարդերով գնալու եմ դասի, որ ավելի գերհոգնեմ։ Որ հիշում եմ էլի տեսնելու եմ Սարգսյանի բադակտուցային մռութը, տեսնելու եմ ավելի հաճախ քան առաջ կիսամյակում :angry...

Սատկելու չափ հոգնել եմ, ուղղակի էնքան աներես եմ որ չեմ սատկում։

Հնդկական կինոները տանել չեմ կարողանում (բայց էս ի՞նչ կապ ունի մինչև էս գրածիս հետ... Գլուխս գրադարակիցս ավելի խառն է... Էս գրառումը ոնց որ երազիս ճշգրիտ պատճենը լինի... չէ, պատճենը չէ, նույն տրամաբանությունը ունեն, եթե կարելի է էդպես ասել. մեկ էստեղ եմ, մեկ էլ հանկարծ հայտնվում եմ լրիվ ուրիշ տեղում...) (բայց ինչ լավ բան ա էս փակագիծը, ես արդեն ոչ միայն փակագծերով գրում, խոսում եմ էլ, չակերտներով խոսելուց որ լավ է)

Ի՞նչ էի ասում... Գրիր էկած առաջին միտքը... Մինչև էս հենց էդ էլ անում էի... Ոնց որ թե մտքերս վերջացան... Չէ, չեն վերջացել, ուղղակի ինձ հաջողվեց գլխիս մեջ մի քիչ տեղ ազատել, շատ քիչ, ճիշտ էնքան ինչքան իմ գրադարակից հանեմ անպետք սղագրությունները... Բայց ես համարյա չեմ սևագրում... Զարթնեցի ու հասկացա որ պետք է գրեմ, բայց եթե վառեմ սենյակիս լույսը, կողքի մահճակալին քնած հրեշտակի դեմքով պուճուր գոբլինը կզարթնի, ձենը գլուխը կգցի՝ լույսն անջատի թող քնեմ, բլա բլա բլա.... Ու ես ստիպված եմ բավարարվել ստեղնաշարով, բայց գրիչով թղթին գրելու հետ չի համեմատվի... Ձեռագիրը հոգի է դնում գրածի մեջ, անգամ իմ՝ ագռավի ճանկերի շատ նման ձեռագիրը։

Ուզում եմ վերջացնել գրառումը, բայց ուզում եմ ուրախ վերջացնել, իսկ ժպտալ մի տեսակ չի ստացվում... Էսօր էլի մերոնք հավեսով ջղայնացան, բնականաբար մեղավորը ես էի։ Ախր հասկանում եմ, որ ինչ ասում իմ համար են ասում, բայց դե... Ես չեմ սիրում, երբ ինձ կաղապարի մեջ են դնում, տանել չեմ կարողանում... Իսկ իրենք ուզում են որ կարգին, չափած֊ձևած, օրինակելի աղջիկ դառնամ :[ իրենք չհակաճառող, հեզ ու խոնարհ ոչխար են ուզու՞մ... Չեմ հասկանում... Գևն էլ էր կարգին կատաղել :lol նենց եմ սիրում, երբ ախպերս ջղայնանում ա... Բայց ինչի՞ եմ ես էսքան վատը, ինչի՞ եմ սաղին ջղայնացնում, ինչի՞ եմ սաղին հակառակ ամեն ինչ անում...

Անընդհատ ուզում եմ վերջացնել ու չի ստացվում, բայց ուզում եմ ուրախ վերջանա... Ի՞նչ հիմարություն կարելի է ասել... Չէ, դե մինչև հիմա մենակ հիմարություններ եմ գրել, բայց պետք է մի բան որ կգերազանցի ինձ :think ... Իմացա՜... Ես էս վերջերս սկսել եմ ինձ շատ սիրել :D Ախր ես շատ լավն եմ էլի, հո զոռով չի :D իմ բնավորության բացասական գծերն ավելի շատ են, քան դրականները, բայց էդ բացասականներն ավելի լավն են ու ես ինձ սենց թերի, կիսատ֊պռատ եմ սիրում :D ես իմ ճանաչած ամենահամառ մարդն եմ, ու ես նպատակներիս հասնելու եմ :D իսկ երազանքները... դրանց իրականացման համար պետք է ապացուցես որ արժանի ես, որ պայքարել ու կռվել գիտես։ Մի խոսքով, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ լավ կլինի, որովհետև պետք է լավ լինի, որովհետև հնարավորությունները ցանկության դեպքում սահման չունեն, որովհետև չնայած ես սատկելու չափ հոգնած եմ, բայց մեկ ա առաջ եմ գնալու, հասնելու եմ վերջնագծին ու առաջինն եմ հասնելու :))

Նիկեա
19.01.2015, 06:23
Ես՝ Նիկեա Նեվրլենդցիս, խոստանում եմ ժամանակ հատկացնել մարդկանց ճանաչելու համար, որովհետև էս վերջերս բացահայտում եմ մարդկանց, որոնց ծանոթ եմ վաղուց, բայց նոր եմ ճանաչում։
Խոստանում եմ երբևէ ոչ մեկին չլսել, որովհետև բոլոր մյուսները ուղղակի հանդիսատես են, իսկ քչերը ունեն ուղղակի խորհրդակցական ձայնի իրավունք։
Խոստանում եմ սխալներիս համար չմեղադրել ոչ մեկին բացի ինձնից ու կրել արարքներիս պատասխանատվությունը։
Խոստանում եմ չեմ հիվանդանա, հիմա հաստատ գրիպ֊հազ֊հարբուխի ժամանակը չի։
Բայց ինչի՞ հանկարծ սկսեցի խոստումներ շաղ տալ։ Եսիմ։ Ի վերջո ոչ մի արտասովոր, տարօրինակ բան չի եղել, երկուշաբթի է, ամենասովորական երկուշաբթի... Ու որպես իր խոսքի տեր մարդ, խոստանում եմ կատարել խոստումներս։

Նիկեա
15.02.2015, 07:08
Եսիմ, երևի շատ մեծ բան ա ուզածս... Ուզում եմ, որ ժամը երեքին երբ դասից տուն եմ գալիս, ինձ մի բաժակ տաք չայը պատրաստ սպասի... Չեմ ուզում, որ նախօրոք ասած լինեմ էդ մասին... Թող ուղղակի անեն էն, ինչը ես կանեի եթե իմանայի, որ մեկը, ում ես սիրում եմ, ժամը երեքին հոգնած տուն կգա... Բայց էս չի լինում...

Նիկեա
17.02.2015, 06:09
Էլի մտքերս խառն են, չնայած ե՞րբ խառը չեն եղել որ...
Մաման ասում ա, որ ես շատ սառն ու անջիգյար մարդ եմ։ Եսի՜մ... Թող էդպես լինի...
Ուղղակի ես ուրիշների ներկայությամբ չեմ լացում...
Ուղղակի վերջերս «ուրիշների» սահմանները սկսել են ընդարձակվել...
Տեսնելով որ երկար լեզվիս պատճառով ոչ մեկի հետ յոլա չեմ գնում, որոշեցի հնարավորինս քիչ խոսել։ Չէ՞ որ լռելը մուննաթ գալուց լավ է... Հիմա ոչ մեկին չեմ լսում, բայց որ մի բան են հարցնում, «հա, ըհն» եմ պատասխանում։ Ու շատ լավ ա որ ես չեմ լսել, թե ինչ են ասել...
Կատու եմ պահելու, բայց էնպես կդաստիարակեմ որ մկներին մատով չկպնի։ Բայց այ թռչուն երբեք չեմ պահի, երբեք, ոչ մի տեսակի... Եթե ես թևեր ունենայի, միշտ օդում կլինեի, կգնայի նոր բարձունքների ետևից...
ի՜նչ ֆանտաստիկ սիրավեպեր կգրեի, եթե մեր դպրոցի պահակի երևակայությունից ունենայի։ Կամ չէ, ի՞նչ սիրավեպ. .. հիմար սերիալի սցենար... Ինչ լավ ա, որ ես կարողանում եմ շատ մարդկանց կարծիքները անտեսել...
Բայց ես մարտական եմ տրամադրված ու հաղթելու եմ, սկզբում՝ ինձ, հետո՝ ուրիշներին :)

Նիկեա
16.03.2015, 13:22
Տան մեջ ես ինձ տանը չեմ զգում, էդ կառույցը իմ համար տուն չի դառնում, հարազատ չի...
Տուն եմ ուզում, իսկական տուն, որտեղ կհանգստանամ, ոչ թե կմտածեմ թե երբ է լույսը բացվելու որ գոնե մի էրկու ժամով փախնեմ էդտեղից։ Էնպիսի տուն եմ ուզում որը կառուցելու համար ես էլ ջանքեր թափեմ։ թող էդ լինի փոքր, հնությունից նստած տանիքով, փայտե լուսամուտներից անընդհատ քամի փչող, ճռճռան ու փտած հատակով, հատակի տակ էլ կարող են մկներ, առնետներ ու գորտեր լինել, իրենց հարևանությոնից էլ չեմ նեղվի, դարն ապրած ու լքված, բայց մեռած չլինի, մեջը կյանք լինի։ Մեռած տների մեջ կյանքն էլ է մեռնում. դանդաղ ու աննկատ, սկզբում կորում է պայքարելու ցանկությունը, հետո պատերի մեջ դադարում է շարժումը ու դու էլ ես տան նման քար ու անտարբեր դառնում։ Ու սկսում ես անգամ «տնավարի» մտածել. անձրևը այն է ինչը անընդհատ նյարդեր սղոցող կտկտոցով խփվում է թիթեղից տանիքներին, ինչ֊որ եղանակ նվագում հետո էլ ջրհորդաններով հոսում ու հեռանում, ներծծվում հողի մեջ, անձրևը դառնում է ցեխ ու խոնավություն։ Իսկ մինչև տան մնան մտածել սկսելը անձրևը երաժշտություն էր։
Բայց ես չեմ ուզում էդ, չե՜մ ու-զու՜մ...
Ինձ պետք է որ ես իմ ձեռքերով տուն կսարքեմ։ Որ տարիներով մնացած սարդոստայնները լուսամուտներից մաքրեմ ու կոտրված ապակիների միջից երբ արևի ճառագայթները ներս թափանցեն, օդում կախված փոշեհատիկները ոսկեգույն դառնան։ Որ սենյակում եղած ջարդված փայտի կտորները դուրս տանեմ ու պատի տակ շարեմ՝ իրիկունը կրակ վառելու համար։ Որ իմ ձեռքով ներկեմ հատակը ու հետո ներկի մեջ կորած դրսում սպասեմ մինչև չորանա։ Հետո երբ մրսեմ, էլ չհամբերեմ, կիսաչորացած ներկի վրա ոտնահետքերս տպելով գնամ ժակետի հետևից... ու ոտնահետքերս մնան ճռռան ու հին հատակին... Որ գարնանն ու աշնանը, անձրևների ժամանակ տունը խոնավ փայտի խեժահոտով լցվի։ Որ ձմռանը, բժի ժամանակ թվա թե հիմա տանիքը փուլ կգա, բայց տունը էլի կանգնած մնա։ Ուղղակի առավոտ դուռը բացելը մի քիչ դժվար կլինի, որովհետև քամին կես մետր ձյուն է ծեփել դռան մոտ։ Որ սեղանին նոր թխած, փափուկ, ջեմով բուլկիներ լինեն ու տաք չայ։ Որ երբ երկու օր տանը չլինեմ, կարոտեմ ամեն ինը. դռան ճռալով բացվելը, կրակի ճրտճրտոցը, թաց փայտի ծխահոտը, հատակի տակ կռռացող գորտին, որ ամեն գիշեր օրորոցային է երգում, ու օդում ոսկեգույն դարձող փոշեհատիկներին... Էնպիսի տուն, ուր պատերը չեն խեղդի...

Նիկեա
27.03.2015, 03:38
Սովորականի նման գլուխս էլի լիքն է իրար հետ ոչ մի կապ չունեցող մտքերով, որոնք սպառնում են ջարդել գանգատուփս ու քունքերիցս դուրս գալ...

Խոստովանում եմ՝ ես հոգնել եմ ու հոգնել եմ ամեն ինչից. գրիպի պատճառով մի շաբաթով երկարացված արձակուրդից, երկուշաբթի օրը սկսվող դասերից, հիմար շտեմարաններից, գլուխս պատեպատ տալուց, մյուսներին հասկանալ փորձելուց (տեսնես ինչի՞ ոչ մեկը չի փորձում ինձ հասկանալ), անկապ ու աչք ցավեցնելու չափ գունավոր երազներից, անընդհատ նույնությամբ կրկնվող օրերից, սպասելուց, կռիվ֊կռիվ խաղալուց, էս անիմաստ պատերազմից, իմ շարած պատի մյուս կողմում մնալուց... Ինձ գովազդ ա պետք, կարճատև ընդմիջում որ ոչ մի բանի մասին չմտածեմ...

Մեկ֊մեկ թվում ա, որ ամեն ինչ անում եմ մենակ փախնելու համար, որ իմ նպատակը հեչ էլ «մեծ մարդ» դառնալն ու իմ տեղը գտնելը չի ու էն ինչ անում եմ, անում եմ մարդկանցից փախնելու համար, անգիտակցաբար պատրաստվում եմ էդ ճամփորդությանը ու մի օր երբ գա գնալուս օրը, ես հազիվ թե մնաս բարով ասելու քաջություն ունենամ։ կգնամ պարտվածի պես, թաքուն...

Վատ ա երբ քեզ սիրում են։ Ուրիշների սերը առավել քան մեկ այլ բան կապում ա թևերդ, դառնում զսպաշապիկ... Որովհետև երբ սովորում ես սիրված լինելուն, սկսում ես սարսափել էն մտքից որ կարող ա մի օր էլ քեզ չսիրեն...

Շաբաթը ունի յոթ օր, իսկ իմ շաբաթը՝ մենակ ուրբաթ։ Սպասում ես շաբաթվա վերջին, օր վերջապես գա շաբաթ֊կիրակին, որ վերջապես մի քիչ հանգստանաս... ու էլի գալիս ա ուրբաթը... ու դու էլի սպասում ես.... Փոքր փակ շղթա ու անվերջանալի պտույտներ...

Ինչի՞ են գիշերը մարդիկ ավելի ղզիկ դառնում։ Դե երևի որովհետև բոլորը քնած են (համարյա բոլորը ) ու հերոս խաղալու կարիք չկա...

Ամենավատը էն ա, որ ես երբեք մերոնց պատկերացրած մարդը չեմ դառնա, երբեք չեմ լինի էն խելոք ու օրինակելի աղջիկը ումով կհպարտանան, իրանց հույսերն ու սպասելիքները չեմ արդարացնի, որովհետև... որովհետև ես էլ եմ իմ հետ հույսեր կապում... Որովհետև ես էգոիստ եմ...

Հետո էլ ասում են ինչի՞ ես էսպիսին։ Ես երկու տարբերակ ունեմ.
1. վատ դաստիարակության արդյունք ա
2. վատ հումքի արդյունք ա։
Քանի որ մերոնք ջանք չեն խնայել ու մամայի ու պապայի մյուս էրկու էրեխեքի դաստիարակության փորձերը հաջողությամբ են պսակվել (մեջների անդաստիարակը ես եմ) մնում ա մտածել որ հումքից ա։ Չհղկվող մատերիալ։
Չէ, դե ես հասկանում եմ, որ բառադի դեռահասի համար դժվար է տնեցիների հետ յոլա գնալը, ինքը ամեն ինչ չափազանցված ա տեսնում, մյուսները իր պատկերացմամբ բոբոներ են, որ բլա բլա բլա բլա բլա բլա... Բայց ես չեմ հավատում որ տարիքի հետ կանցնի էս ամենը։ Չնայած երբ ավելի հասուն դառնամ (իսկ ես շատ ուշահասն եմ, մի երեսուն տարի էլ դեռ էսպես քալ եմ մնալու, ամենաքիչը), դառնամ գաղափարապես կոփված, կյանքի բովում թրծված, կայացած մարդ (մի խոսքով երբ նվաստիցս ոչ մի բան մնացած չի լինի, բայց էդ օրը երբեք չի գա, որովհետև ինչպես մի անգամ վերևում նշեցի՝ ես չմշակվող նյութից եմ սարքված) կարող ա մերոնց մի քիչ հասկանամ։

Ես Նարեկի մասին չպատմեցի։ Ինքը հրաշք ա։ Ինքը էնքան համով ու չարաճճի աչքեր ունի, դեմքի վրա շողում են, բա քթի տակ ժպտալը։
Ուրեմն էս հրաշքը ինձ հյուր էր էկել։ խելոք նստել ա ու ոչ մի ծպտուն, բայց զգում եմ որ ինձնից ա քաշվում թե չէ տունը վաղուց գլխին էր առել։ Նայում եմ ու անկախ ինձնից ժպտում (հա, ճիշտ ա, ես շատ բացբերանն եմ)։ Էս Նարեկը նայեց, նայեց մեկ էլ բա թե մի բան հարցնեմ էլի (դեմքին լու՜րջ արտահայտություն տալով)։
-Հարցրու, Նարեկ ջան,֊ու էլի ժպտում եմ։
-Դու հո գիժ չե՞ս, ինչի՞ ես ինձ նայում ու ժպտում, ֊դեմքի լուրջ արտահայտությանը գումարեց նաև մանկական տղամարդկային խստությունը։
-Չժպտա՞մ, չեմ ժպտա, բա դու ինչի՞ էիր ժպտում, ֊ ու էլի բերանս չի փակվում։
-Դե... դե ես ժպտում էի որ հանկարծ մանթո չմնայիր,֊ ու լուրջ ա, շատ լուրջ։
Բայց ես արդեն կարոտել եմ էդ պուճուր սրիկային։ :love

Հ. Գ. Ուզում էի գրառմանս սկիզբը ջնջել, բայց չէ, թող մնա որ կարդամ ու իմ վրա ծիծաղեմ։ Ու ընդհանրապես, ի՜նչ եմ ինձ պատեպատ տալիս, մեկ ա վերջում ամեն ինչ լավ ա լինելու, իմ պատկերացրածից էլ լավ։

Նիկեա
29.03.2015, 18:04
Ամեն ինչ ավելի հեշտ կլիներ եթե ես աստծուն հավատայի, բայց չեմ հավատում... Ուրիշները եկեղեցուց հանգստացած, խաղաղված են դուրս գալիս, ես՝ չարացած, ջղայնացած... Թեթևություն են երևի զգում երբ եկեղեցում խոսում են իրենց աստծո հետ, անձայն ու լուռ, առանց բառերի ամեն ինչ ասում են, աստված իրենց լսում ա, իրենք երջանիկ են... բլա բլա բլա բլա բլա բլա... Իսկ ես չեմ կարող... Չի ստացվում... Իմ համար ավելի հեշտ ա առաջին պատահած անծանոթին կյանքս պատմելը, խնդիրներս իր վզին փաթաթելը, քան աղոթելը... Ի՜նչ ընտիր կլիներ եթե ես կարողանայի հավատալով աղոթել։ Առավոտ շուտ կաղոթեի, ցերեկը կաղոթեի, քնելուց առաջ մի տաս անգամ կաղոթեի որ աստված լսեր աղաչանքներս, որ կատարվեին երազանքներս... բլա բլա բլա բլա բլա բլա... Ու եթե հանկարծ մի բան իմ ուզածով չլիներ, կնշանակեր որ աստված ինքը չուզեց, որ էդպես ավելի ճիշտ էր... բլա բլա բլա բլա բլա բլա... Բայց ես չեմ հավատում ու աստված չէ, թեկուզ Օլիմպոսի աստվածները տիտանների ձեռքից բռնած գան ու ասեն՝ աղջիկ ջան, բալիկ ջան մենք էս երեք օր ա գիշերները չենք քնում մտածում ենք ինչ անենք որ քո համար լավ լինի, ախր հասկացի դու չպետք ա անես էն ինչ անում ես... բլա բլա բլա բլա բլա բլա... մեկ ա՝ ես իմ ասածն եմ առաջ տանելու։ կապ չունի թե ինչ արգելքներ կլինեն...

Ավելի հեշտ կլիներ եթե ես էս պատերազմում դաշնակիցներ ունենայի։ Միշտ էլ դաշնակիցների հետ կռվելը ավելի հեշտ է, ու ոչ թե էն պատճառով որ իրենք քեզ հավասար իրենց վտանգում են, անում են ամեն ինչ ընդհանուր շահերի համար, այլ որովհետև իրանք կան, ուղղակի քո կողքին են ու հավատում են քեզ... Ախր մարդիկ մի քիչ հրաշքի են նման, իրենց հավատալ է պետք ու անգամ ամենաընկած մարդը չի կորցնի էդ եթե իմանա որ դիմացինը իրեն իրոք հավատում է...

Ամեն ինչ ավելի հեշտ կլիներ եթե ես մերոնց էրեխեն չլինեի... Հա, հենց տենց... Ասենք պապաս տրոլ լիներ, մամաս՝ էլֆ, ու իրենք ինձ ստիպված մարդկանց աշխարհ ուղարկած լինեին, ենթադրենք, ինձ փրկելու համար... Սրանով կբացատրվեին նաև բոլոր աննորմալություններս... Ու՜ֆ, վատ ա երբ ընտանիքին կապող միակ բանը գենետիկան է... Էդ ընտանիքը ընտանիք չի...

Բայց ես ատում եմ ինձ երբ սկսում եմ փնթփնթալ ու սենց խոսել։ Մյուս կողմից էլ՝ եթե էս էլ չլինի, կպայթեմ։ Մեկ֊մեկ ուզում եմ բարձր գոռամ, էնքան բարձր որ պատերը ճաքեն, ապակիները ջարդվեն, հինգ կիլոմետր շառավղով բոլոր կենդանիները քսան կիլոմետր հեռու փախնեն, մարդիկ մտածեն որ օդային հարձակում է իրականացվում... Այ էդքան բարձր, որ եսիմ ձայնից խլանամ... Բայց ի՞նչ եմ անում ես... Դանդաղ, հանգիստ քայլերով մոտենում եմ սենյակիս դռանը, դանդաղ, հանգիստ բացում եմ դուռը, ներս եմ անցնում, դանդաղ, հանգիստ փակում եմ դուռը... բայց էդ պահին ուզում եմ դուռը էնպես շրխկացնելով փակել, որ ծխնիներից դուրս թռնի... Բայց դե մարդուց ո՞վ ա բան հասկանում... Հա, լավ, ես ո՞նց չեմ պայթում...

Բայց մի օր ես էնքան բարձր կթռչեմ, էնքա՜ն բարձր... ու առանց թևերի... ու աշխարհը, մարդկանց աշխարհը էնտեղից թենիսի գնդակի չափ կերևա...

Նիկեա
02.05.2015, 17:19
2086 թվական, ես արդեն եքա բիձա եմ: Մազերս սպիտակել են, ոնց որ աշնանը առավոտ շուտ արթնանաս ու տեսնես որ մարգագետինը հաստ եղյամ է ծածկել: Տեսողությունս հեչ լավ չի, լսողությունս էլ: Բայց ես շարժուն պառավ եմ, տեղս չեմ սթրվում: Ամեն անգամ հենց տանիք եմ բարձրանում, էն ծոռիս շաքարն էլ ա բարձրանում, խեղճը երևի մտածում է կընկնեմ ու բախումից ոսկորներս կփշրվեն, փոշի կդառնամ ու հողին հանձնելու համար ինձնից ոչ մի բան մնացած չի լինի:
-այ տատ, դե լավ էլի, ախր վաղուց երեխա չես, հասակակիցներդ վաղուց… հասակակիցներիդ նայիր: Ո՞ր մեկն է տանիք բարձրանում:
- հասակակիցներս վաղուց հրեշտակների հետ են խոսում:
- տատ, դե լավ էլի, ցած իջիր, էլի: Ախր ամոթ ա, հարևանները ի՞նչ կմտածեն:
- հարևանների կարծիքը ինձ ջահել վախտս չէր հետաքրքրում, հիմա պետք է հետաքրքրի՞:
- տատ, ասում եմ ցած իջի:
- չեմ իջնի:
-տատ, արի:
-չեմ գա:
- տատ արի բան եմ ասելու:
- պետք եմ՝ արի
Ու էն ծոռս, որ շուտով պապիկ պետք ա դառնա, բախտն անիծելով, սանդուխքով կբարձրանա:
Տանիքը իմ թաքստոցն էր էն ջահել վախտվանիցս: Հենց մեկի երեսը չէի ուզում տեսնեի ու՞ր էի գնում- տանիք: Հոգնած էի, ու՞ր էի գնում- տանիք: Մտածել էր պետք, իսկ ինձ մտածելու համար ի՞նչ էր պետք- տանիքի փայտի հոտը, կիսախավար, փոշով հագեցած օդն ու սարերը:
Առանձնապես շատ բան չի փոխվել: Հիմա էլ, հենց հոգնում եմ, էլի էնտեղ եմ գնում: Նստում եմ ճոճաթոռիս ու ջահելությունս եմ հիշում, հե՜յ գիտի, ի՜նչ ժամանակներ էին:
-տատ, դու ինձ չե՞ս խղճում, եքա մարդ եմ, էսօր-էգուց պապի եմ դառնալու, իսկ դու ինձ տանիք ես քարշ տալիս:
- հազար ասեցի՝ էդքան շահել մի ամուսնացիր, տեսնու՞մ ես, էրեխա-էրեխա բայց արդեն պապ ես:
-աաա, տատ ձեռ մի առ:
- հա, լավ, շատ մի նեղվի:
- չեմ նեղվում, բայց տատ, ախպոր պես, արի տուն գնանք:
- կգամ, դու գնա:
- հա, էստեղ ի՞նչ ես անելու:
- հիշելու եմ: Ապրածս եմ հիշելու: Իսկ ես շատ եմ ապրել:
- հա, տանը չե՞ս կարող հիշել, չեմ հասկանում:
- չէ, դու չես հասկանա, դու դեռ շատ խակ ես:
-Արի,արի, տատ ջան, արի տանը կհիշես ինչ ուզում ես ու ինձ էլ կպատմես:
- Եթե էդքան ուզում ես լսել, ուրեմն անկյունից էն աթոռը վերցրու ու մոտ նստիր:
Թոռս կտեսնի որ չէ, էս ցնդած պառավի հետ լեզու գտնել չի լինում, ստիպված կտեղավորվի կողքիս:
- Դե պատմիր:
- Ի՞նչ պատմեմ:
-Օրինակ Աֆրիկայի մասին, ինչի՞ էնտեղ գնացիր:
- էհ, երկար պատմություն է, բալամ: Էն մի մատ վախտվանից ես մի քիչ տարած էրեխա էի: Գիշերը, երբ բոլորը քնում էին, ես դուրս էի գալիս ու քայլում, հա քայլում էի: Ինձ թվում էր, թե ես մենակ չեմ: Չգիտեմ… Ինչ-որ տեղից ինչ-որ ձայն էր կանչում: էն տպավորությունն էր, որ ես ծնվել եմ սխալ տեղում, ոչ էնտեղ որտեղ պետք է լինեի: Ես գիտեի, որ մի օր գնալու եմ… հա, ասեմ, որ էդ ժամանակ մեր երկիրում ապրելը էնքան էլ հեշտ չէր: Բայց ես գիտեի, որ չեմ արտագաղթելու, իմը արտագաղթ չէր լինի, որովհետև ես գնալու էի հոգևոր հայրենիքս գտնելու: Ամերիկա չէի գնա, երբեք չեմ սիրել… համ էլ առանց բնիկ ամերիկացիների ի՞նչ Ամերիկա… Եվրոպա… եսիմ, էդտեղ ամեն ինչ բացահայտված էր, իսկ ինձ նոր բան էր պետք: Մնում էր երկու տարբերակ՝ Ավստրալիա կամ Աֆրիկա: Անտարկտիդա դե հո չէի գնա, մենակ ուրախ չէր լինի: Ու ես մի օր որոշեցի որ Բուրունդի եմ գնալու: էն ժամանակ Բուրունդին աշխարհի ամենաաղքատ հինգ պետություններից մեկն էր. զարգացման ցածր մակարդակ, տնտեսությու՞ն… էդ ի՞նչ ա… մշակու՞յթ… սով ու աղքատություն մենակ: Բայց դե ես էն մի մատ վախտվանից էլ սիրել եմ գլխիցս մեծ գործեր բռնել: էդպես, գնացի Բուրունդի…

շարունակելի…

Նիկեա
03.05.2015, 19:26
- Բուրունդի՞…:o
- Հա, բալես: դե էդ ժամանակ, ինչ-որ հրաշքով ձեռքս փող էր ընկել ու ես ծախսելու երկու տարբերակ ունեի. կամ գնալ Քաթարի խաղերը նայելու, բայց դե էնքան հարուստ չէի, որ բոլոր խաղերին ստադիոնից հետևեի, կամ էլ գնայի ինչ-որ տեղ ճամփորդության: Ես ընտրեցի երկրորդ տարբերակը:
-հա, բայց ինչի՞ հենց Բուրունդի:
- Դե որովհետև ես էն մի մատ վախտվանից սիրել եմ թափառելը: էն որ առանց նպատակի քայլում ես, չես գնում ինչ-որ տեղ ինչ-որ բանի հետևից, ինչ-որ մեկին տեսնելու, այլ ուղղակի գնում ես: էդ ընթացքում շատ ավելի շատ բաներ ես բացահայտում հենց թեկուզ ինքդ քո մասին: Հոգնել էի զարգացած, ինտելիգենտ, ամեն ինչ իմացող մարդկանցից, ինձ նախնադարյան երջանկություն էր պակասում լիարժեք ժամանակակից մարդ լինելու համար, մի քիչ նախնադարյան պարզ, հասարակ երջանկություն: Աֆրիկայից, առավել ևս Բուրունդիից լա՞վ տեղ կգտնեի:
- բա քեզ ո՞նց թողեցին էդքան հեռու գնաս, հետն էլ մենակ:
- Դե մերոնք երեք ամիս հետո իմացան, որ ես Աֆրիկա եմ գնացել::D
- ո՞նց:
- Ու դա դեռ ի՞նչ է, պապիդ գոյության մասին իմացան էն ժամանակ երբ արդեն երկու տարի ամուսնացած էինք::D էխ ջահելություն ջահելություն:
- Տա՞տ, :o լավ պապի մասին հետո կպատմես: Շարունակիր: Դու գնացիր Բուրունդի:
- հա՜, սկզբում ինձ նայում էին էնպես ինչպես էստեղ կնայեին աֆրոամերիկացուն: Վա՜յ, սպիտակ… Բայց հետո հասկացան, որ թշնամի չեմ, առհասարակ միշտ էլ էդպես է. ոչ մեկը քո նկատմամբ բացասական չի տրամադրվի առանց քո օգնության:
Բույումբուրայի , Բուրունդիի մայրաքաղաքն էր էն ժամանակ, մի էժան հյուրանոցում համար էի վարձել, էդտեղ էի ապրում: Ամեն ինչ տանելի էր նացի սննդից, յախք,:[ բայց սոված մարդը ամեն ինչ էլ կուտի ու պետք է ասեմ որ իրենք օձը շատ համով էին տապակում: Ամբողջ օրը քայլում էի, էստեղից էնտեղ… Հետո մի անգամ քաղմաս տարան…:D Խմած ժամանակ հասարակական անդորրն էի խախտել, գիշերվա երկուսին մի խումբ բնիկների հետ նվագել-երգել-պարելով ման էինք գալիս, ես տամբուրի էի նվագում: Թե ուզում ես ճիշտն իմանալ ես իսկի խմած էլ չէի կոկոսի հյութից ո՞վ ա հարբում, ուղղակի տրամադրությունն ուրիշ էր, մթնոլորտը ուրիշ էր, իոնացված էր, ու առանց խոշորացույցի անզեն աչքով էլ էդ դրական իոնները տեսանելի էին: Սոված, հազար դարդուցավ ունեցող մարդիկ լուսամուտներից դուրս էին նայում ոչ թե ջղայնացած, որ խանգարել ենք իրենց քունը, այլ … այլ ուրիշ… իրենք զարմացած չէին, բնական էր իրենց համար էն, որ գիշերը կյանքը չի քնում: Երեք շաբաթ կալանք: Ու բախտս բերեց որ ես օտարերկրացի էի, ջահնդամը թե չգիտեին Հայաստանը ինչ ա:
Ախր էնքան երկար պատմություն է, ես հինգ տարի Աֆրիկայում եմ եղել, թե՞ վեց… Այ, տեսնում ես հիշողությունս արդեն առաջվանը չի… Ես հաթուների ու թութսիների հետ ֆուտբոլ եմ խաղացել ու իրենք շատ դրական մարդիկ էին, ուրախ, անմիջական, էնպես, որ եթե մի օր Հայաստան գային արժեր իրենց հետ գնալ խաշ ուտելու: Ես Սահարայով եմ անցել: էն ժամանակ Սահարան բաոբաբի անտառ չէր, անապատ էր: Քանի՜ օր առանց մարդու երես տեսնելու ես Մվանգատուն ու Կիվինիտան գնացինք անապատի միջով… Կթվա, թե անապատով գնալը սարսափելի պետք է լինի, այնինչ իրականում էդ սարսափելիորեն սիրուն է: Դու չես լսել սամումի երգը, դու չգիտես, թե կյանքը ինչքան սիրուն ու գունավոր է դառնում ժամեր տևած գորշ մրրիկից հետո:
Ես Զամբեզիի ափին պաղպաղակ եմ կերել, ավելի ճիշտ էն ինչ մնացել էր դրանից: Քիչ էր մնում բոա կոնստրիկտորի բաժին դառնայի: Մի անգամ մարդակերների հանդիպեցի, իրենք շատ… շատ… շատ ուրիշն էին: Բնականաբար ես շատ ուրախ էի որ սպիտակ եմ, ինձ չկերան: Հիմա երևի դու կուզենայիր որ ինձ վախտին կերած լինեին, իմ նման տատ չունենայիր…
- Տատ, դե լավ էլի::(
- լավ,լավ, ես գիտեմ, որ անտանելի եմ: Պապդ իմ դարդից գժանոց գնաց::D
- Ո՞նց թե…
- Էդպես, ասեց՝ ավելի լավ է ես հիմա իմ ոտքով գնամ մի էրկու կուրս ընդունեմ, քան հետո շիզոֆրենիկ դառնամ:
- Խեղճ պապ…
- Բայց էրկու ամիս հետո դուրս գրվեց:
- Խեղճ պապ:
- Ի՞նչ:
- ոչինչ:
- Դե եսիմ թե
- Հլը մի րոպե. բա սում ես՝ լավ չեմ լսում, էդ ոնց էղավ որ էս ամբողջ ընթացքում մի անգամ լսողությունիցդ չնեղվեցիր, հարցերս կրկնել չտվեցիր, հըն…
- Ի՞նչ, այ բալամ, բարձր խոսիր, բա՜րձր, չեմ լսում, լսողությունս էլ առաջվանը չի: ( հին, փորձված տրյուկ)
-Լավ, հեչ: Դե հիմա արի ներքև իջնենք:
Ու ես էսքան ներվեր ուտելուց հետո վերջապես կիջնեմ տանիքից: Թոռս ճակատագիրը կանիծի, բախտ բաժանողին կհիշի, ռևմատիզմից կնեղվի, մի քիչ էլ տատին կնախանձի: Իսկ ես… ես չգիտեմ, թե ինչ կզգամ, երևի երջանիկ կլինեմ որ ժամանակին մինչև վերջ ապրել եմ:

Ասածս ի՞նչ է. ես էնպես եմ ապրելու, որ թոռներս ու ծոռներս էլ ինձ նախանձեն: :D

Նիկեա
10.05.2015, 18:45
Եթե մի օր ինչ-որ տեղ գնամ, ոչ մեկին նախօրոք չեմ ասի, հրաժեշտ չեմ տա… ուղղակի կվերցնեմ ու կգնամ… որովհետև հրաժեշտները անտանելի են…

Նիկեա
12.05.2015, 18:15
Երկու շաբաթ ու պըրծ… Ես ուրախ եմ որ ավարտում եմ, շա՜տ ուրախ եմ: Ո՞նց նորը կսկսես երբ հնի հետ հաշիվներդ չես մաքրել, ես հիմա էդ հաշիվներն եմ մաքրում:
Ի՞նչ ստացա ես էս տասնմեկ տարվա ընթացքում… դե, շատերը կասեն գիտելիքնե՜ր, նո՜ր հորիզոններ բացվեցին իմ առաջ, բլա բլա բլա… բայց էդ ամենը առանց դպրոցի էլ կգտնեի, իսկ այ Վարդին ու Կարենին հաստատ չէի գտնի… Վարդը օրագրիս գրառումները երբեք մինչև վերջ չի կարդում, ավելի ճիշտ առաջին նախադասությունից առաջ չի անցնում, Կարենը օրագիրս հազիվ թե գտնի, ու ես հանգիստ կարող եմ գրել ամեն ինչ… էն ամենը, ինչ երևի չասեմ: Չէ, վատ բաներ չեմ գրելու… Ես ուղղակի շատ վատ խասյաթ ունեմ. մարդկանց չեմ ասում թե ինչքան շատ եմ սիրում իրենց…

էսօր դպրոց չէի գնացել. Վարդը գրիպ էր, Կարենը պարապմունքի, գնայի ի՞նչ անեի: Էս տարի ես դպրոց իրենց համար եմ գնացել, որ կարոտս առնեմ, երեքս էլ շատ զբաղված ենք ու դասարանից դուրս չի ստացվում հանդիպել: Տխուր ա…
Ախր, չգիտեմ որտեղից սկսեմ… իրենք ինձ էնքա՜ն բան են սովորեցրել, իրենք իմ «դաստիարակման» գործում իրենց ավանդն ունեն:
Իրենք էն քչերից էին, որ ընդունեցին, որ գիժ է իրենց դիմաց կանգնած ու հենց էդպես էլ ընդունեցին էդ գժին, առանց փոխվել պահանջելու: Ամեն անգամ հենց սիրահարվում-հիասթափվում էի, իսկ ես շուշուտ էի սիրահարվում, իրենք էին իմ ողբերգությունները կատակերգության վերածում: :D էնօրը Կարենն ասում ա՝ մի բան էն չի, հո հիվանդ չե՞ս էս վերջին ամիսներին չեմ լսել, որ սիրահարվել ես :D Չէ, Կար ջան, ուղղակի քիթ սրբելու ժամանակ չունեմ :D
Իրենք հավատում են ինձ… Դասի ժամին մենք ցածր չենք խոսում, բոլորը լսում են ինչ ենք ասում, բայց ոչ մեկը չի հասկանում, մենակ մենք՝ երեքս :))
Ամեն օր ուշացած ենք դպրոց հասնում… Ու գիտեք ի՜նչ հավես ա, երբ գիտես որ ինչքան էլ ուշ տնից դուրս գաս իրենք անկյունում սպասելու են քեզ :)) չէ, մենակ իրենց համար ես շնորհակալ եմ դպրոցից… Ես ու Վարդը ոնց որ հակադիր բևեռներ լինենք, կամ ավելի ճիշտ՝ հասարակածն ու բևեռը :D բայց էդ չի խանգարում իրար հասկանալուն… իրենք ասում են, որ ես շատ եմ խոսում, բայց հենց սովորականի պես չեմ բլբլում, բողոքում են: :))
էնքան պատմելու բան կա… բայց, լավագույն պահերը միշտ կադրից դուրս են մնում… Այ, եթե իրենք կարդային էս նախադասությունը կհասկանային ինչ եմ ասում, ու կհիշեին են ինչ ամեն անգամ էս գրառումը կարդալիս ես կհիշեմ…
Ես ուսուցիչներից մենակ Դամբլդորին կկարոտեմ (իր մասին մի օր անպայման կպատմեմ) ու լավագույն դեպքում էլի մի քանիսին: Դասարանցիներիցս շատերին հուլիսի մեկից արդեն չեմ հիշի, իրենցից մենակ աղոտ հիշողություններ կմնան: Բայց ժամանակը ոչ մի ազդեցություն չի ունենա մեր ընկերության վրա… Հավես ա դպրոցից միասին տուն գալը: Կարենը վերջին ժամեին դասի չի նստում, պարապմունքի պետք է գնա ու հին ու բարի ժամանակների նման ցանցառանալով տուն հասնելու համար երեքով դասից փախնում ենք :D չնայած էդ չէնքան էլ փախուստ չի…
Վերջին զանգի փորձերը ուրախ են անցնում… մենք շպիլկա ենք ուզում, իրոք էդ անտեր վերջին զանգի համար շպիլկա է պետք, բայց մեր ժլատ դասարանցիները ափսոսում են կենսական անհրաժեշտությունների վրա գումար ծախսեն: :D սցենարում ոչ մի բան մեր ուզածի նման չի, բայց դա արդեն մեզ չի էլ հետաքրքրում…

Եթե միայն կարողանայի էնպես անել, որ իրենց մասին ոչ մի հիշողություն չջնջվեր գլխիցս…

Մի անգամ դուն էինք գնում, ամպամած, մռայլ օր էր, ես էլի բողոքում էի, որ ամպերը ներվերիս վրա ազդում էին, ասում էի, որ էդ եղանակի մեջ կյանք չկա, որ կամ կարգին անձրև պետք է գա, կամ էլ երկինքը պարզվի ու արևը շողա. արև էի ուզում, շատ-շատ արև… Ու էդ ժամանակ… Վարդն ասում ա ինչ ասում եմ իրականություն ա դառնում … հանկարծ անձրև սկսվեց :D անձրևը ո՞րն է… էն տպավորությունն էր, որ երկնքի բարակ թաղանթի վրայով հսկայական գետ է հոսում, հանկարծ կայծակից թաղանթը պատռվել է, ու գետը թափվում է մեր գլխին :D համարյա Կարենենց տան մոտ էինք:
- Ջա՜ն, հիմա կգնանք մեր տուն, չայ կխմենք մինչև անձրևը վերջանա:
- Ես չայ չեմ խմում,– Վարդն էր:
- դու ի՞նչ ես հասկանում որ… դու կոֆե կխմես
-է՜, չէ, Կար, թրջվել ենք արդեն, թող մնա մի ուրիշ անգամ,- էս էլ ես էի:
- Ոչ մի մյուս անգամ, մյուս անգամ էլ անձրև չի գա:
- Ես մյուս անգամ էլի կասեմ, էլի անձրև կգա :D

Մենք էդպես էլ չգնացինք չայ խմելու: Ախր երբ անձրևը սկսվեց, համարյա Կարենենց տուն էինք հասել, քսան քայլ էլ մնացած չէր լինի, իսկ մենք հիմարաբար թրջվում էինք :D փոխանակ տուն վազի, կանգնել չաչանակում ա:

Վարդը… Վարդուկ-Սարդուկ ես քո մասին ոչ մի բան չեմ պատմի էսօր :P դու լացկան ես ու ղզիկ… դու ուժեղ չես իրականում… իրականում դու ավելի շատ պաշտպանության կարիք ունես, բայց ինձ ես փորձում պաշտպանել էն դեպքում երբ ես գժի թուղթ ունեմ, դու ես էդպես ասում :D

էհ, արժեր տասներկու տարի դասի գալ…
Բայց էն օրը մենք իզուր չայ չխմեցինք…
Հա, ինչ էի ուզում ասել՝ ես ձեզ շատ եմ սիրում :D չէ, լուրջ եմ ասում
Ապրեն իրենք որ կան

Նիկեա
15.05.2015, 18:23
էսօր ծնողական ժողով էր… յոթը ժամ տնօրենը խոսեց բայց ասածը անգամ ես կարող եմ հակիրճ ձևակերպել, ես՝ որ իբր կարճ կապել չգիտեմ: Ասածն էն էր որ քեֆ անելուն ենք քննություններից՝ այսինքն հունիսի քսաներկուսից հետո… յախք… այսինքն մի ամսվա ուշացումով… ինչը նշանակում ա, որ չենք անելու: յախք: էլ ի՞նչ իմաստ ունի էդքան ուշացումով ինչ-որ բան անելը: Ախր ես հենց էդ օրը, լավ, ամենաշատը երկու օր հետո էի ուզում, բայց չէ՜, էլ ո՜նց կլիներ… չէր լինի, չէ՞, որ թողնեին հանգիստ անենք էն ինչ ուզում ենք: Մանավանդ որ ուզածներս էլ մի մեծ բան չի: Բայց չէ… Նայում ա ինձ ու հարցնում՝ ինչ-որ բան ես ուզու՞մ ասել: Ասեցի՝ չէ, ուղղակի մտածում եմ, բայց չեմ ասի: Ու հիմա, երբ համեմատաբար հովացած գլխով եմ մտածում, էլ էդքան էլ ջղայնացած չեմ: Ինչ ուզում են թող անեն: ես զզվել եմ դպրոցից էլ, դասերից էլ, դասատուներից էլ, դասարնցիներիցս շատերից էլ, առավոտ շուտ դասի գնալուց էլ, կավիճից ու գրատախտակից էլ, մենակ յոթերորդ ժամի վերջն ազդարարող զանգի ձայնն եմ սիրում, մի տեսակ ապրելու հույս ա տալիս: :D
Էսօր Անիի ու Ռուզանի խելքին փչել էր, որ շաբաթ-կիրակի էլ ենք փորձ անելու:
-Լավ էլի, իբր շաբաթ-կիրակի ձեզ չէի տեսնում, էդ էլ գողացաք: Հետ բերեք իմ հանգիստ հանգստյան օրերը: Արդեն զզվացրել եք:
Ու նենց թարս-թարս են նայում: :o սու՞տ եմ ասել. չէ: բա էլ ի՞նչ կա…
Պարզվում ա ես իսկական տականք եմ, չէ լուրջ: Ես տականքներից ամենատականքն եմ: Ես անընդհատ լսում եմ, որ էն մարդիկ, որոնց ես տանել չեմ կարողանում, իբր ինձ շատ են սիրում: Սու՜տ: Նայում են աչքերիս մեջ ու սրիկայաբար ստում, ես էլ, ամենատականքս, ասում եմ, որ զզվում եմ իրենցից: Ի՞նչ անեմ, ես ինձ երբեք չեմ խաբի: չեմ սիրում, ասում եմ, որ չեմ սիրում: Բայց զգում եմ, որ հիմա քիչ եմ խոսում ու ինչքան քիչ եմ խոսում էնքան քիչ եմ կռվում: Ես ասել եմ, որ ինչ գլխիս գալիս ա, լեզվիս պատճառով է: Իրոք պետք է մի քիչ ինձ բուռս հավաքեմ: Փորձում եմ, դժվար ա, բայց կստացվի:

Ուֆ, ինձ ութսունյոթ տարեկան եմ զգում, իբր վերջին յոթանասուն տարին չկատարած հանցանքի համար բանտ եմ նստել ու մյուս շաբաթ էս օրը ազատության մեջ կլինեմ: Չեմ հավատում: Բա որ հանկարծ ժամանակը սառի օդում :D կամ հսկայական աստերոիդը բախվի մեր մոլորակին, կամ հանկարծ արևը «հանգի»,կամ գիշերը մահճակալիցս ընկնեմ, գլուխս հատակին խփեմ ու հիշողությունս կորցնեմ :D
Իսկ ես զզվում եմ շտեմարաններից, հատկապես հայոցի: Յախք, որ հիշում եմ մի քիչ հետո պետք է գնամ, բացեմ էդ նզովյալ գրքերը (ախր լեզուս էլ չի պտտվում էդ մթոտած թղթերի կապոցը գիրք անվանեմ) քիչ է մնում սիրտս կանգնի :sad

Մեծարենցը ասում էր՝ գիշերն անուշ է, գիշերն հեշտագին… սու՜տ ա, սու՜տ… գիշերն ուղղակի երկար է: Իհարկե երբ չես քնում, բայց հանկարծ շշկռվի աչք կպցրու ու կտեսնես թե ինչ կարճ ա, վայրկյանիկ կթվա :noti կարոտում եմ էն ժամանակները, երբ երկա՜ր քնում էի :roll

Քիչ մնաց… կդիմանամ… կհաղթեմ… ախր ես լավ ծովահեն եմ :D

Նիկեա
18.05.2015, 20:39
Ես լրիվ անջատվել եմ…
Ես երբ իրիկունը երկար պետք է նստեմ-պարապեմ, մերոնք էլ էդ ժամին սովորաբար արդեն վաղուց քնած են լինում, միացնում եմ հեռուստացույցը ու ձայնը իջեցնում: էդ ձևով ինձ էնքան էլ մենակ չեմ զգում (ես չեմ սիրում կարողանում մենակությունը): Երեկ ժամը երկուսն էր, աչքերս փակվում էին, սատկում էի, որոշեցի բացառության կարգով մի ժամ շուտ քնել: Գրքերս էդպես թողեցի սեղանին, անջատեցի հեռուստացույցն ու ոտքերս ինձ մի կերպ քարշ տվեցին իմ սենյակ: Հազիվ էի հասել, դուռը բացել, լույսը վառել, մեկ էլ հանկարծ բարձր գոռոցներ ու կրակոցներ եմ լսում: Ես էլ մտքերով եսիմ ուր էի հասել, մի քանի հազար լուսնային տարով հեռացել էի արդեն մեր գալակտիկայից: Մարտական կեցվածք ընդունած շուռ եմ գալիս ու ի՞նչ տեսնում՝ հեռուստացույցը միացված էր :o բայց ախր ես հաստատ անջատել էի :o Արագ գտնում եմ վահանակը, անջատում գրողի տարած խոսող տուփը, որն ինձ էս մոլորակ վերադարձրեց ու հաստատ քնելու որոշմամբ գնում եմ իմ սենյակ, որտեղ լույսը վառն էի թողել ու դուռն էլ պետք է որ բաց լիներ: Բայց փակ էր: Ներս եմ մտնում ու տեսնում, որ լույսն էլ է անջատված :o ես երկու տարբերակ ունեմ կամ քիչ քնելը, քիչ խոսելը բացասական ազդեցություն են թողել վրաս, արդեն հալուցինացիաներ եմ ունենում, կամ էլ մենք տանը փոքր ուրվական ունենք :love ես ի սրտե ուզում եմ երկրորդ տարբերակին հավատալ, բայց հարցվածների մեծամասնությունը առաջին տարբեակին ա հավատում :D ու ընդհանրապես, ինչի՞ ուրվականներ չկան, ավելի հետաքրքիր կանցներ :love համ էլ մահկանացուս կնքելուց հետո ուրվական կդառնայի ու հոգեառություն կանեի :))
էհ, քիչ մնաց :))

Նիկեա
23.05.2015, 17:40
Վերջին զանգի մասին եմ պատմելու: Բայց նախ ամբողջական պատկերացում ատլու համար պետք է դասարանիս մասին մի քիչ խոսեմ:
Բոլորը՝ և ուսուցիչները, և ծնողները միշտ ասել են որ մենք ուրիշ ենք եղել, միասնական, համախմբված: Բայց պատկերը փոխվեց: Անցյալ տարի էր, էքսկուրսիայի պետք է գնայինք, չստացվեց, չգնացինք, ամեն մեկը մյուսի աչքում մեղավոր էր, ու էն բարի, հաճելի, դրական մթնոլորտը որ կար դասարնում, վերացավ, որ մի բան էլ առաջվանը չէր: Զզվել էինք իրարից, ստից բանից կռվում էինք, երազում էինք ավարտելու, իրարից պրծնելու մասին:
Բայց մենք ախր ժամանակին շատ լավ ընկերներ էինք եղել ու էդ ամենը հաստատ չէր կորի, հենց էնպես չէր վերանա, որովհետև ընկերությունը մնայուն արժեք է, ժամանակ ու տարածություն չի ճանաչում:
Մոտենում էր վերջին զանգի օրը: Սցենարը վատն էր, էրեխեքը ընդհանուր հայտարարի չէին գալիս, ոչ մեկը մյուսին չէր լսում, ամեն մեկը իրենն էր պնդում ու վերապնդում ու բոլորը ճիշտ էին: Մայիսի առաջին շաբաթը ձախողվեց: Փոխադարձ զզվանքը էդ ընթացքում կրկնապատկվեց ու եռապատկվեց: Բայց հետո չգիտեմ ինչ էղավ ու մենք արթնացանք: Ամեն ինչ ընտիր էր, փորձերը հրաշք էին, էրեխեքը հրաշք էին, դասից թռնում-գնում էինք փորձ անելու, բայց փորձ չէինք անում, «ճշմարտություն ու համարձակություն» էինք խաղում, Գարիկը բլոտ խաղալ էր սովորեցնում, որ չորսով՝ ես, ինքը, Կարենն ու Վարդը հեռախոսով բլոտ խաղայինք, բայց ես դախ եմ, էդպես էլ չսովորեցի: Մի ամբողջ ամսվա ընթացքում ոչ մի անգամ սկզբից մինչև վերջ փորձ չարեցինք, մեր համար մեկ էր թե ինչ է գրված սցենարում, անում էինք էն ինչ ուզում էինք: Երանի ոչ մի դետալ երբևէ չջնջվի հիշողությունիցս, որովհետև էս վերջին մի ամիսը էնքան քաղցր էր, համով…

Ամսի քսանմեկն է, հաջորդ օրը՝ վերջին զանգ: Մենք լիքը գործ ունենք: Բոլորս տոնական-ավարտական շատ բարձր տրամադրությամբ ժամը ութին դպրոցում հավաքվում ենք: Դաս չենք անելու, բնականաբար: Որոշում ենք որ պետք ա դասարանը մաքրենք, զարդարենք, հետո դահլիճը, հետո փորձ անենք տուն գնանք: Հաջորդ օրը ժամը տասին հավաքվում ենք եկեղեցի գնանք, հետո դպրոց գանք, փորձ անենք վերջին անգամ ու վերջապես վերջին զանգ: Բայց ե՞րբ է ինչ-որ բան եղել էնպես ինչպես որոշված էր. երբեք, ոչ մի անգամ: Ի՜նչ ընտիր օր էր էդ օրը: էս գզած մազերով էի դասի գնացել ու ով տեսնում հարցնում էր, թե մազերիս ինչ ա եղել: :D հետո ինչ-որ տեղից կարմիր գուաշ ու վրձին հայտնվեց, ես էլ մտածեցի, մտածեցի, մտածեցի ու որոշեցի ինձ բեղեր նկարեմ :D Բոլորս էինք ցանցառացել: Վազում ենք էստեղից էնտեղ բայց ոչինչ չենք անում արդյունքում, ու ժամը հինգն ա արդեն բայց մենք դեռ փուչիկ ենք փչում-կապում: :)) Սոված ենք, ծարավ ենք, ուրախ ենք: Հետո էկավ պերերիվը: բայց հետաքրքիր մարդիկ ենք մենք. մի շիշ լիկյորը խմեցինք, հետո նոր կենացի մասին հիշեցինք: (լիկյորը իմ պատվին էր :oy )
- Բա էս կենաց չե՞ք ասում,- Սարմենն էր, մեր ուրախությունը, ինքը ինձ մի ժամանակ Վազող տող էր ասում :D
- Նո՞ր եք հիշում, էլ լիկյոր չկա,- էս էլ Ստեփանն էր, մեր բարի հսկան:
- Ոչինչ ես կոլայով կենաց կասեմ, ի՞նչ պակաս խմիջք ա, ավելին՝ դեռ մի բան էլ ավել ա,- ես էլ ես էի, ես սիրում եմ ճառել: :))
Բոլորը զինվեցին կոլայով լի բաժակներով ու սպասում են թե ինչ եմ ասելու:
- Գիտեք, չէ՞, որ էս ամենը էլ հետ չի գա, որ սեպտեմբերից, տո ինչի՞ սեպտեմբերից, մի ամիս հետո ամեն ինչ ուրիշ ա լինելու, մենք քիչ-քիչ կոտարանանք, կմոռանանք իրար ու կգա մի ժամանակ երբ պատահմամբ կհանդիպենք ու կձևացնենք, թե իրար չենք ճանաչում. դու ո՞վ ես, ես ո՞վ եմ: Սաղս էլ էդ լավ գիտենք:Բայց հլը հիշեք թե ինչ պահեր ենք ապրել էստեղ, էս տասնմեկ տարվա ընթացքում: Մի բանի համար երբեք չեմ ափսոսա. որ իններորդ դասարանից ավագ դպրոց չգնացի, մնացի իմ միջնակարգում: Ու ինչքա՜ն ապրեցի ես էստեղ: Ի՜նչ պահեր ապրեցի: Ու մենակ ես չէ, դուք էլ: էկեք խմենք էդ պահերի կենացը, որ եթե անգամ իրար տենենք ու չճանաչելու տանք, բանականության խորքում կզարթնեն էդ հուշերը ու ափսոսանքը կսկսի ներսից կրծել: Ես խմում եմ էն երջանկության կենացը որ հետս տանելու եմ:
Ախր, էնքան ուրախ էր էդ օրը: էնքան ուրախ, որ անգամ ես էի երգում:
Ութի կողմերը վերջապես տուն գնացինք, բայց դահլիճը մինչև վերջ չէինք ձևավորել, փորձ չէինք արել, ու արդեն մթնում էր: Կարենը մեզ տուն տարավ ու ճանապարհին որոշեցինք, որ առավոտը ժամը յոթին հավաքվում ենք, փորձ անենք, հետո նոր մնացածը:
էդպես էլ արեցինք, բայց էլի կարգին փորձ անել չստացվեց, ժամը տասին երբ տուն գնացինք, Կարենն ասաց որ սպասենք իրենց. մեր հետևից կգան ու միասին կգնանք դպրոց:
Տասնմեկն անց տաս է, ես պատրաստ եմ, սպասում եմ: Մեկ էլ Սամոն էկավ, բա թե ես մեքենայով եմ, քեզ դպրոց կտանեմ:
- Չէ, Սամ ջան, Կարենը հետևիցս պետք ա գա:
- Ինչի՞ ես որ տանեմ չի լինի:
- Չէ, Սամ, մեր վերջին զանգն ա, դասարանով հավաքվում ենք:
- Լավ:
Ու գնաց, բայց ես դեռ չգիտեի որ էս խմորը շատ ջուր է տանելու:
Տաս րոպե հետո Կարենն ու Արմանը էկան երևիցս: Հետո գնացինք Վարդին ու Անիին վերցնելու: Տղաները պայմանավորվել էին, որ հին գործարանի մոտ են հավաքվելու մի միասին գնան դպրոց: Գնացինք, բայց էնտեղ բացի մեզնից կային նաև մի քանի փսլնքոտներ: Հայ տղայի բոլոր բարդույթներով տառապող տասնմեկերորդ դասարանի տղաները մի քանի մեքենաներով էնտեղ էին: Քանի որ բոլոր թափթփուկները սիրում են հավաքվել իրար գլխի, արտասովոր չհամարեցինք: Ստեփանն ու էդիկը մի քիչ ուշացան, սպասեցինք մի քիչ, էկան ու շարժվեցինք: Հազիվ էինք շրջադարձը թեքվել, երբ տասնմեկերը մեր հետևից էկան, հիմարները սարսափելի էին վարում, տեսնել էր պետք: Շատ արագ էին քշում: Խցկվեցին մեր «շարասյան» մեքենաների մեջ մեջ ու միանգամից արգելակեցին: Հիմա որ հիշում եմ, կատաղում եմ: Ոնց է, ոնց կարելի ա էդքան ապուշ լինել, էդքան ոտներով մտածել: Չէի՞ն հասկանում որ տասնյոթ-տասնութ տարեկան տղայի համար նման պայմաններում կառավարում կորցնելը շատ հեշտ ա, տո լավ, մենք ջահնդամը, բա որ իրենց մի բան պատահեր :angry տխմարներ, հիմարներ, ապուշներ: Հիշում եմ ու էլի ջղայանում, ես Արմանից ու Կարենից շատ էի ջղայնացել: Ու ո՞նց չջղայանայի, ես էդ դասարանի հետ շատ մտերիմ եմ էղել, շատերին իմ ընկերներն եմ համարել, ու ամենավատը՝ Մնացն ու Սամոն էդ ոչուփուչների հետ էին ու փայլուն գաղափարի հեղինակը հենց Սամոն էր: :angry
Կարենենք մեքենայից իջել, բացատրական աշխատանքներ էին տանում, իսկ ես մեքենայի մեջ ինձ էի ուտում:
- Անի, ճամփա տուր, հեռու գնա դռան մոտից, Անի: Ես դրանց քթից եմ բերելու: Բաց էդ անտեր դուռը, ես կոշիկիս կրունկները դրանց ճակատին եմ մխելու, Անի հեռու գնա:
Կատաղել եմ, բարկությունից դողում են ձեռքերս, իսկ Վարդը կողքիս նստած լացում ա, դե որովհետև ինքը Սամոյին ա սիրում, Սամոն էլ իրեն, բայց ես կասկածում եմ, որ սիրող մեկը սիրելիին վտանգեր: Հիմար, ապուշ… ոչինչ որ մենք ընկերներ էինք, ոչինչ որ ես իրենց վստահում ու հավատում էի, որ դասարնցիներիս մոտ միշտ պաշտպանում էի իրենց, ոչինչ… կարային հանգիստ թքեին իմ վրա, էն հանգամանքի վրա որ էդ օրը իմն ա, որ ես եմ ուրախանալու, որ իմ ուրախությունն են հարամում, որ լակոտություն անելով կյանքի հետ են խաղում… էդտեղ՝ մեր հետ էր նաև իրա սիրած աղջիկը… տականք, ճիվաղ, տխմար, սրիկա:angry…
Անին հեռու չգնաց ու քանի որ Վարդն էլ մյուս կողմից էր զռռում, ես ստիպված էի գոռգոռալով բավարարվել: Հետո Արմանն ու Կարենը էկան ու մենք գնացինք: Ես տաքացած խոսում եմ, ասում եմ, որ թաղելու եմ իրենց, որ վառելու եմ, քառատելու եմ, Կարենը ծիծաղում ա, ես բարկությունից չգիտեմ ինչ անեմ, Արմանը հանգիստ փոխում ա երաժշտությունը, ձայնը բարձրացնում, շուռ գալիս, ժպտում ու ասում.
-Ուրախ երաժշտություն էիր ուզում, վայելի, մի թող որ դրանք տրամադրությունդ փչացնեն:
- Ո՞վ, դրա՞նք, դրանք էդքան չկան, բայց ես դրանց քթից եմ բերելու, էն օրը կգցեմ որ էշին քեռի կանչեն:
- Լավ Սվ, թարգի, էսօր մենք մենակ ուրախանալու ենք:
Նայում եմ իրենց ու մտածում. « Իզուր չի էլի, որ Կարենը ամենամերիմ ընկերս է, Արմանն էլ, ու իզուր չի էլի, որ մի ժամանակ Արմանին էի սիրահարված, սիրում եմ,էլի, էն տղերքին, որոնք փսլնքոտների ու դեղնակտուցների հետ գլուխ չեն դնում»:
Գնացինք դպրոց, ես էլի ջղայնացած էի: Ով տեսնում, հարցնում էր, թե ով ա բարկացրել, գնանք գլուխը ջարդենք: Ես էլ ասում էի, որ իրենց չեմ թողնի, ես ինքնուրույն լանգետ կսարքեմ :D ախր շատ հիստերիկն եմ է :D
Դահլիճի դռան մոտ՝ դրսում կանգնած սպասում ենք, որ մեզ կանչեն, ներս մտնենք: Բերանս չի փակվում, ջղայնացած եմ, բայց համ էլ ուրախ եմ ու ինձնից անկախ ժպտում եմ: Կարենի հետ ձեռք ձեռքի տված ներս ենք մտնում, ես՝ բացբերանս, ժպտում եմ, դեղնակտուցների ուղղությամբ իսկի չեմ էլ նայում, բայց զգում եմ որ վերջին շարքերից փտած փայտի հոտ ա գալիս, որ վրեժս արդեն լուծել եմ, որ էդ ոչուփուչները տեսնելով թե ինչ ուրախ ենք, կամ տեղում կքայքայվեն, կամ կպայթեն :))
Վերջին զանգը շատ լավ անցավ, բոլորին հուզեցինք բայց մենք չհուզվեցինք: Իսկ վերջին շարքերում հանգրվանած դուրսպրծուկների բերանները բաց էին մնացել: Ամենակարևորը՝ ես սուտումուտ բաներ չասեցի, անկեղծ էի, ճիշտ էի խոսում: :D հետո էն զգացողությունն էր որ դահլիճում մարդ չկա, ինչ անում էինք մեր համար էինք անում, ոնց որ առաջին ամբողջական փորձը լիներ: Ընտիր էր: Վերջին կես ժամը առանց կոշիկների էի կանգնել: Ընտիր էր: Հրաշք: Երգում էինք, Ստեփանը անեգդոտ էր պատմում, էնքա՜ն ուրիշ էր: Մենք էլի առաջվանն էինք:
Անգամ տնօրենն էր հուզվել, վերջում արածների ու չարածների համար ներողություն խնդրեց ու ասաց որ միշտ հպարտացել է մեզանով, որ մենք ուրիշ ենք եղել, ու մեր հետ պարեց, բոլորն էին պարում, ուրախ էր, շատ ուրախ էր: Ես չէի հավատում որ վերջն ա, հավատս չէր գալիս:
Երբ արդեն ծնողները, հյուրերը գնացել էին, տեսնեմ վերջում կանգնած հուզված շունիկի աչքերով ինձ են նայում: Մոռացա որ Կարենն ասել էր հեռու մնամ, տղաների գործերին չխառնվեմ, դրանց դահլիճից դուրս տարա, թքեցի-մրեցի, հանկարծ նկատեցի, որ հոնքի վերևում վնասվածք կա, մեկը հավեսով հասցրել էր: Մի պահ խղճացի, բայց մենակ իմանամ ով ա խփել, ճակատը պաչելու եմ: Եթե Անին ժամանակին հեռու քաշվեր, ես էնպես կհասցնեի աչքին որ մի երկու շաբաթ ոչ մի բան չէր տեսնի:
Հետո թեթևացած, հանգստացած գնացի ու կարգին քեֆ արեցի: ինձանից մեծ ջանքեր չպահանջվեցին պուճուր տհաճ միջադեպը մոռանալու համար:


էսօր առավոտ աչքերս բացում եմ ու տեսնեմ Վարդը գլխիս վերևը կանգնած է.
- Դպրոցից էլ պրծա, ձեզանից չպրծա,- ես՝ քնաթաթախ:
- Երկու րոպե քեզ ժամանակ, դպրոց ենք գնում:

Գնացինք… ու ես հասկացա թե ինչ եմ բաց թողնում: Մենք, որ երեկ ուրախությունից յոթերորդ չէ, հայուր յոթերորդ երկնքում էինք, հուզվեցինք ու լաց էղանք: Անիին ու Ռուզանին գրկեցի ու լաց էղա: Ախր ես իրենց չէի էլ սիրում:
- Կներեք, հա՞, որ ձեզ չեմ ճանաչել, որ չեմ ուզել ճանաչել: Կներեք, հա՞:
- Դու էլ մեզ կներես…

Երեկ ուրախ էի, էսօր տխուր եմ, շատ տխուր եմ… ախր, եթե կարող էինք լավը լինել, ինչի՞ էինք վատը, ինչի՞ էինք իրար հետ կռվում, ինչի՞ էինք ժամանակը հիմարությունների վրա վատնում:
-Գիտես ի՞նչն ա ամենավատը. հիմա մենք հասկանում ենք որ իրար շատ ենք սիրում, ու էդ ճիշտ ա, մենք անկեղծ ենք, բայց քո ասածի պես կգա մի օր երբ իրար չճանաչելու կտանք,- Կարենը ասեց երբ տուն էինք գալիս:
- Ո՞նց է, ես էլ ձեր հետ ուշացած դասի չե՞մ գնալու:
- Բա…
- էԼ Սարգսյանը չի՞ խռովելու թողնի դասից գնա, դու էլ համոզես հետ բերես:
- Հա…
- էլ բլոտ չե՞նք խաղա:
- Դու էդպես էլ խաղալ չսովորեցիր:
- Կկարոտեմ…
- ինչ-որ մեկը մի ամիս առաջ երազում էր ավարտելու մասին, ասում էր որ չի՜ կարոտի
- է՜ Կար… դու ճիշտ էիր…
- Բա :)) Վարդ դու քիթդ մի կախի:
- Ըհն :)
Ու լուռ էինք: էնքան ամուր էի բռնել իրանց ձեռքերը… ուզում էի որ տան ճանապարհը երկար-երկա՜ր լիներ ու երբեք բաց չթողնեի իրենց, ես առանց իրենց վախենում եմ մենակությունից:
-Սեպտեմբերին դժվար լինի
- Շա՜տ…
Ու էլի լռություն: Հասանք Կարենենց տան մոտ:
- Դե ցը:
- Ի՜, արի պաչեմ,- ես էի,- կարոտելու եմ էն ժամանակը որ քեզ հաջող անելուց չէի պաչում, որովհետև էրկու ժամ հետո էլի իրար տեսնելու էինք:
- Ես էլ…

էհ, լավ էր էն ժամանակ որ չէի հավատում, հիմա հավատում եմ ու դժվար ա:
Վերջը առհասարակ տխուր ա լինում, կապ չունի թե ինչ վերջ ա, դրա համար էլ մայրամուտը տխուր է… ատում եմ վերջերը, ատում եմ հրաժեշտները, ատում եմ տխուր լինելը, ատում եմ հիշողություններով մխիթարվելը…

Նիկեա
26.05.2015, 15:17
Երեկ գրել էր, որ իբր օգնությանս կարիքն ունի:
Վատ ա, երբ ընկերներդ ճանաչում են քեզ, գիտեն, թույլ տեղդ, գիտեն, որ երկար կռված չես մնա, որ եթե մի երկու րոպե խեսես, ջղայնանաս, բարկությունդ թափես կբարիշես հետները: Բայց վատ ա, որ հիմարի տեղ են դնում, իրենց ի՞նչ է թվում, եթե վրա-վրա մի երկու նամակ գրեն, մի երեք լացող սմայլիկ ուղարկեն, մի հինգ տխուր աղաչական ստատուս գրեն, իրանց ասածի նման, կուտը ուտելու՞ ես:
Չէի պատասխանի, բայց չեմ ափսոսում, որ պատասխանեցի: Ասեցի, որ չեմ կարող օգնել:
- el petq chi, akumbum gracd kardacel em, asem vor chstacvac patmvacq grox es.
- Լավ ա, որ հասկացել ես թե ես ով եմ, որ չստացված մարդ եմ, որ իմ հետ գործ ունենալ չի կարելի, որ ինձանից ինչքան հեռու տաս էդքան լավ քո համար: Ապրես, մալադեց, ադիոս:

Ես նեղացած չեմ: ժամանակը ֆիլտրում ա կյանքը ու մանր ավազը ցած ա թափվում, բնական ա: Բնական ա, որ կգա ժամանակ, երբ շատ քարեր, որ հիմա խոշոր են թվում, ավազ կդառնան: Սաղ լավ ա, սաղ նորմալ ա:
Մի բան չեմ հասկանում: Մենք ընկերներ էինք: Ես ասել եմ, որ իսկական ընկերությունը տարածություն ու ժամանակ չի ճանաչում: Ուրեմն ի՞նչ էղավ, իսկական չէ՞ր էս ընկերությունը: Երևի… եսիմ, ես երևի հիմար եմ, որ չեմ ուզում մարդկանց ցավեցնեմ: Իսկ իրենք խոցելու ամեն հնարավորություն օգտագործում են: Ինքը նեղացել է, որ էստեղ ինչ-որ բաներ եմ գրել: Բայց ես թաքուն բան արե՞լ եմ: Հետևից եմ խոսացե՞լ: Բամբասե՞լ եմ: Չէ, մի անգամ ճակատին եմ ասել, բայց զգացի որ չէ, պայթում եմ, գրեցի: Գրեցի ոչ թե իրա, իրանց, իրանց էշությունների այլ դասարնիս մասին:

Ուղղակի ցավոտ ա… դու համարյա ամեն օր տեսնում ես էդ մարդուն, համարյա ամեն օր խոսում հետը, համարյա ամեն ինչ գիտես, կամ թվում ա թե գիտես էդ մարդու մասին, ու հանկարծ պարզվում ա, որ դու հիմար ես ու որ ինքը ֆեյք էր: Ես ոչ թե «ընկերներիս» վրա եմ ջղայնացած, այլ իմ: Որովհետև ես հիմար եմ: Որովհետև մի անգամ Ձյաձը ասել ա, որ մարդկանց չպետք ա քեզ ցավեցնելու հնարավորություն տաս, իսկ ես՝ հիմարս, էդքանը հասկանալով, մարդկանց հավատում եմ մինչև վերջ:
Բայց ես ուժեղ եմ, ես գիտեմ որ ես ուժեղ եմ: Հետո ի՞նչ որ հիմա ինձ դավաճանված եմ զգում: էդ պատճառ չի, որ ես ապամոտիվացվեմ: Ընդհակառակը, ես հիմա ավելի բարձր եմ թռչելու: Որովհետև ինձ թվում էր, թե աջ ու ձախ թևերիցս բռնած լիքը Իկարուսներ ինձ վերև են տանում, մինչև ես առանց թևերի ճախրել կսովորեմ ու իրենք ստիպված չեն լինի ինձ քարշ տալ: Ես շնրոհակալ էի Իկարուսներից, կարծում էի թե առանց իրենց ես զրո եմ: Հիմա տեսնում եմ, որ իրենք երբեք էլ իմ կողքին չեն եղել, որ Արևին մոտենալուց մոմը հալվել է, թևերը պոկվել են ու իրենք էլ կողքիս չեն իսկ ես մենակ կանգնած եմ օդում: Բայց ես չեմ ընկնում:
Գուցե երբ մենք նոր էինք սկսել մեր թռիչքը, ես վախենում էի: Գուցե սկզբում իրենք իմ թևերն էին: Բայց մի կետից սկսած ես, որ վախենում էի, սկսցեի սիրել վախս, իսկ իրենք վախեցան: Ես հաղթեցի ինքս ինձ, իսկ իրենք… իրենք էլ կողքիս չեն: Բայց ես չեմ ընկնում: Հիմա ես ունեմ մի մու՜թ, մե՜ծ, անծայրածի՜ր, հսկա՜ տիեզերք ու մի փո՜քր, տա՜ք, քա՜ղցր արև: Ես գիտեմ, որ մենակ արևին հասնել հաստատ չեմ ուզում: Իսկ իմ թիկունքում՝ էնտեղ ներքևում, կկոցած աչքերով մեզ են նայում: Ես իրենցից առաջ եմ ընկել, բայց նպատակը էլ ինձ չի ձգում, որովհետև ես մենակ եմ հասնելու դրան, իսկ նրանք ներքևից կկոցած աչքերով ինձ ու արևին են նայելու: Բայց ես դեպի արև չեմ թռչի: Ես ետ եմ գնում: Գնում եմ, որ ներքևում մնացածների համար թևեր դառնամ: Ես իրենց չլսեցի ժամանակին: Բայց ուշ չի: Մենք շատ հեռու ու բարձր ենք թռչելու: Մենք արև ենք դառնալու:
Մեզ մոմ ու փետուրից թևեր պետք չեն… Մեզ պետք ենք մենք:

Նիկեա
29.05.2015, 17:29
Դպրոցում սովորած տասնմեկ տարիների ընթացքում չեմ էլ հաշվել թե քանի հայոց լեզվի ուսուցիչ ենք փոխել: Բայց մենք ոչ մի բան չսովորեցինք, որովհետև մեկը մեկից անտաղանդ էին որպես ուսուցիչ, հետն էլ հայոցի…
Սեպտեմբերին, երբ դպրոց գնացինք, պարզվեց որ մեզ հայոց ընկեր Խաչատրյանն է տալու՝ նախկին տնօրենը, ում խստության մասին սարսափելի լեգենդներ էին շրջում: Դե մենք էլ բնականաբար չէինք ուզում էնպիսի ուսուցիչ ունենալ, ում պատճառով ստիպված կլինեինք սուս նստել: Բայց էկավ Խաչատրյանն ու ամեն ինչ փոխվեց:
Ես սիրում եմ պապիկներին: Հատկապես պապիկների մի տեսակ կա, որ հարգանք է ներշնչում ոչ միայն տարիքի, այլև անձի նկատմամբ: Բոլոր ձերուկների աչքերը բարի են, ու տխուր: էդ աչքերը կյանք են տեսել: Ընկեր Խաչատրյանն էլ էր հենց էդպիսի բիձուկ, ուղղակի մի քիչ ուրիշ. ինքը շատ մնան էր Դամբլդորին, մանավանդ երբ ակնոցն էր դնում: Դամբլդոր ուղղակի սափրված: Մինչև էդ էլ, համարյա ամեն օր տեսնում էի իրեն, բայց ուշադրությամբ չէի ուսումնասիրել նմանությունը նկատելու համար: Չգիտեմ, երևի արտաքինն էր առաջին պատճառը մեր նոր ուսուցչի նկատմամբ դրականորեն տրամադրվելուն: Բայց ես դեռ չգիտեի, որ լեզվի ու գրկանույան դասաժամերը հոգվարթսյան են լինելու:
Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ լսածին հավատալ պետք չի:
- Դուք արդեն մեծ մարդիկ եք ու շատ լավ հասկանում ենք որ ձեզ ոչ անկյուն կանգնեցնելով, ոչ էլ ծնող կանչելով հնարավոր չի վախեցնել: Մենք հարաբերությունները կամ կլինեն շատ լավ, կամ որպես այդպիսիք գոյություն չեն ունենա: Եթե պատրաստ եք սովորել, ուրեմն պատրաստ եմ սովորեցնել: Եթե համարում եք որ տասներկուերորդ դասարանը ավելորդ է, որ յուրացրել եք ողջ ծրագիրը և այլևս անելիք չունեք, ուրեմն ես ձեզ չեմ անհանգստացնի դուք էլ ինձ: Իմ համար դժվար չէ դասարան գալ ու պարզապես ժամանակ մեռցնել այնպես ինչպես արել և անում են ձեր ուսուցիչներից շատերը: Ձեր սովորել-չսովորելուց ոչ իմ աշխատավարձը կբարձրացնեմ, ոչ էլ կկրճատեն: Այպես որ ինչ անում եք ձեզ համար եք անում:
Պետք էր լսել: Դամբլդորը էնպես էր խոսում, որ ժամերով կլսեիր ու չէիր ձանձրանա: Կան ուսուցիչներ որոնց գրական խոսելը չի սազում, լեզուն սպանում են: Բայց կան նաև էնպիսինները որոնց շնորհիվ ամենահասարակ նախադասությունն էլ փայլ է ստանում:
Նրանից երկար ժամանակ պահանջվեց մեզ հրամցված սխալները ուղղելու համար, բայց մենք վերջին մի տարում ավելի շատ բան սովորեցինք, քանի նախորդ տասի ընթացքում: Դամբլդորը իսկական կախարդ էր: Ինքը կարողանում էր լռություն հաստատել առանց ձայնը բարձրացնելու, գոռգոռալու: Հասկանում էր բոլոր աշակերտներին: Նայելով իրեն հասկանում էի որ դասատու ու մանկավարժ լինելը շատ տարբեր են իրարից, որ մակավարժությունն էլ է արվեստ: Ես տանը գիրք չեմ բացել վերջին տարվա ընթացքում, տնային չենք ունեցել, բայց սովորել ենք: Ինքը մենակ հայոցով ու գրականությամբ չէր սահմանափակվում, պատմությունը, աշխարհագրությունը, մաթեմատիկան, անգամ քիման խառնում էր իր առարկաներին ու էնքա՜ն սիրուն էր մատուցում դասը, որ չէիր ուզում զանգը տար, դասը վերջանար: Միշտ կատակում էր, ոչ մի դաս լուրջ ու տխուր չէր անցնում:
Երբ դասարանում որ ոք հարցին պատասխան չէր ունենում «թերթում էինք ղազախական գրականության հաջորդ էջը»: Իրականում ոչ թե պատասխան չունենալն էր լռության պատճառը, չէ՜, իր շնորհիվ անգամ ամենածույլ աշակերտներն էին սովորում, ուղղակի ուզում էինք պատասխանը իրենից լսել:
Շտեմարանները չէր սիրում: էսօր դպրոց էինք գնացել ու ահագին խոսեց.
-Մի շաբաթ դեռ կա: Հիմա ինչ էլ անեք, ինչքան էլ գիշերները արթուն մնաք նոր բան չեք սովորի: Մի քիչ խնայեք ձեզ: Բայց դա չի նշանակում որ ամբողջ օրը քնելու եք, շարունակեք պարապել չմոռանալով հանգստի մասին: Քննության ժամանակ չլարվեք, իսկ դու չշտապես, հանգիստ կմտածես, հանգիստ բայց ոչ երկար (ինձ էր ասում): Կստուգեք անպայման ձեր գրածը: Ձևաթուղթը լացնելիս չափազանց ուշադիր կլինեք: Այ մարդ, ո՞վ էր տեսել քննությունը խաչեր նկարելով լինի: Լեզուն էլ չիմանաս, մենակ խնամքով խաչեր գծես դրական շեմը կհաղթահարես: էնտեղ գլխից դուրս բաներ գրած կլինեն, որոնք կկասկածեք: Վերջում դրանք էլ կնշեք, մեկ էլ տեսար ճիշտ եղավ: Ես ձեզանից մեծ ակնկալիքներ ունեմ:

Ինքը մեզ շատ է սիրում ու էդ փոխադարձ է: Ու ընտիր երկիր կունենայինք եթե մեր դպրոցներում աշխատող ուսուցիչների գոնե կեսը մանկավարժներ լինեին:

էս էլ մեր Դամբլդորը:
Կկարոտեմ էս բիձուն :))

Նիկեա
02.06.2015, 20:44
Լավատեսությունը իմ մոտ հիվանդության է վերածվել :)) ու ես ուրախ եմ, որ «հիվանդ» եմ: երանի երբեք էլ չբուժվեմ :)) ու քանի որ հիվանդի ցանկությունը բուժման հարցում շա՜տ կարևոր ա, ես չեմ ուզում հետևաբար չեմ էլ բուժվի: թող ամբողջ կյանքում սենց տառապեմ :))

Ես մարդկանց սիրում եմ, իրենք լավն են :)) Եթե հարցախեղդ էլ չանեմ, ուղղակի, հենց էնպես կնայեմ: Ձեզ չի՞ հետաքրքրում թե ինչ է կատարվում էդ մարդու հետ, ինչի՞ ա ուրախ, ինչի՞ ա տխուր, ինչի՞ ժպտաց, ո՞վ էր ջղայնացրել… կապ չունի որ ես էդ մարդուն տեսնում եմ առաջին անգամ ու կարող ա էլ երբեք չտեսնեմ, մարդկանց մի տեսակ կա որ իմ նման ժանգոտած երկաթին մագնիսի նման ձգում է :)) Ամեն մեկը մի աշխարհ են, իսկ ես շատ փոքր եմ էդ աշխարհների համաստեղությունը լրիվ ուսումնասիրելու համար: Արդյունքում լիքը մարգարիտներ իմ համար մինչև վերջ էլ թաքնված կմնան: Ասում են՝ բոլորին մի հավատա. բոլոր ժպտացողները չէ որ ընկերներ են: Հա, գիտեմ, բայց ես սովորել եմ մոտիկ ու հեռու լինել միաժամանակ: Ու եթե շատ եմ խոսում, դա դեռ չի նշանակում որ շատ բան եմ ասում :)) Համ էլ եթե չխոսեմ կգժվեմ, լուրջ՝ կգժվեմ: Ի՞նչ էի ասում, հա՜ մարդի՜կ, իերնք իրականում լավն են: Կամ էլ ես բացի ցանցառ, հանճարեղ, զավզակ, ցնդած լինելուց բացի նաև չափազանց բախտավոր եմ ու էս մոլորակի վրա ինչքան մարդ-հրաշքներ կան իմ շուրջն են հավաքվում: Վերջում կոլեկցիոներ կդառնամ, ամենա ամենա ամենահարուստ կոլեկցիոները: :))

Երեկ երեխաների պաշտպանության օրն էր: Ես ուզում եմ գա մի օր երբ էլ երեխաներին պաշտպանելու կարիք չի լինի, որովհետև ոչ մի բան չի լինի որից արժի երեխաների պաշտպանել: Ու ես ուազում եմ տեսնել էդ օրը: Ու ես տեսնելու եմ էդ օրը, եթե անգամ աներեսաբար հինգ հարյուր տարի ապրեմ :))
Ասում են՝ մեծացի: Ասում եմ՝ ես արդեն մեծացել եմ, բա՜, էսօր անգամ քսվել էի, բա՜: Ախպերս կողքս տնազ ա անում.
- Ոնց որ ասես՝ ես արդեն մեծ եմ, հինգ տարեկան եմ, բա՜ :))
Իսկ եթե լուրջ՝ ես միշտ սենց եմ մնալու. ես խելք չեմ հավաքելու, գլխիս կարդացած քարոզները գնալու են կորեն, լսածս խրատները մի ականջիցս մտնելու են մյուսից դուրս գան ու ես ամեն քայլափոխի նոր սխալ եմ անելու, դե հո հին սխալները չեմ կրկնի, մի քիչ կրեատիվ, ստեղծագործող է պետք լինել, չէ՞: Հա, ու մի օր ես չհավատալու չափ հանճարեղ կլինեմ :)) (չէ, ես ամենևին էլ մտադիր չեմ պատմության դասագրքերում հայտնվել, կամ իմ պատվին անվանակոչված քաղաքներ տեսնել, չէ՜, թիթիզություն ա, ինչի՞ս ա պետք, ես ուղղակի հանճարեղ պնդաճակատ կլինեմ :)) )

Բայց ուբորկեն լավ բան ա ու մեկ-մեկ կյանքն էլ ա պետք ուբորկա անել, ավելորդությունները հանել, հիշողության գզրոցները դասավորել, անպետք հիշողությունները շպրտել, էն լուսավոր մոռացվածները նվիրել էն մարդկանց ովքեր էդ պահին դրանց կարիքն ունեն, զիբիլը հավաքել թափել ու հանգի՜ստ շունչ կաշել :))
Ասում եմ՝ երբ հասարակ մաքրությունից հետո է կյանքս էսքան փոխվել, ի՜նչ մեգադրական փոփոխություններ կլինեն եթե մի օր որոշեմ վերանորոգել :))

Նիկեա
13.06.2015, 16:32
Հայոցի միասնականից՝ տասնվեց, անգլերենից՝ տասնինը… ինձ ընդունելության համար դեռ մնում է անգլերենի բանավոր քննությունը, բայց կարևորը՝ ես վերջապես ազատվեցի շտեմարաններից: :victory:

Ամենահավես զգացողությունն էն ա, որ գիտակցում ես ձեռքբերածիդ համար պարտական ես միայն քեզ ու ուրիշ ոչ մեկին: Թե 16-ս, թե 19-ը ես եմ վաստակել, դրանք մենակ իմն են: :))

Հիմա բանավորին եմ պատրաստվում: Ո՞նց եմ պատրաստվում: Երգեր լսելով, ֆիլմեր նայելով, գրքեր կարդալով: Հավես ա:

Ասելու շատ բան կա… բայց էսօր չեմ ասի… հետո… մի ուրիշ օր…

Նիկեա
14.06.2015, 16:42
Ինձ որ հարցնում են՝ ի՞նչ ես դառնալու, պատասխանում եմ՝ թափառական ու միանգամայն լուրջ եմ ասում: :)) Չէ, դե դիպլոմի մեջ մի վեց տարի հետո, երևի կնշվի, որ լեզվաբան եմ, կամ դրա պես մի բան, բայց ես մասնագիտանալու եմ թափառելու արհեստում: Արհե՞ստ… Սխալվեցի, պրոֆեսիոնալ թափառելը արվեստ ա, ոչ թե արհեստ: Ախր, էս մոլորակը իրականում հրաշք տեղ ա, ո՞նց կարելի է ամբողջ կյանքը, միջինը ասենք քառասուն տարի, պատերի մեջ փակված անցկացնել. առավոտ նախաճաշ-կոֆե, հետո գործի, հետո պերերիվ, հետո էլի գործի, հետո տուն, տանը.
- Մամ, սոված եմ… :cry2
- Վերնաշապիկս արդուկիր…
- Մամ, անգլերենիս տնայինը չեմ հասկացել: :fool
- էս ի՞նչ ա գազոջախին եռում, հասի հիմա կթափվի:
- Մա՜մ, շունը արջուկիս ականջը կերել ա… :baby
- էն վերնաշապիկս ի՞նչ էղավ, ես ուշանում եմ…
Չէ, էս չափազանց ա, մերսի, չեմ ուզում, ես իմ կամքով զսպաշապիկ չեմ հագնի:

Ես քամի եմ դառնալու… ասում են՝ դեռ ուղեղդ ջուր ա, դրա համար էլ էդպես ես ասում, այ կմեծանաս, կհասունանաս, բլա բլա բլա բլա բլա բլա … մերսի, չեմ ուզում, գոհ եմ, մեծանալու եմ, դառնալու եմ լուրջ ու հոգնած դեմք, չեմ ուզում, սենց ինձ ձեռք ա տալիս… Ասում են՝ պատկերացրու ամեն ինչ քո ուզածով է դասավորվել ու վաթսուն տարեկանում դու տեսնում ես, որ մենակ ես ու քեզ օգնություն է պետք, ի՞նչ կանես: Նախ՝ վաթսուն տարեկանում ես դեռ օգնության կարիք չեմ ունենա, ինձ տասնհինգ տարեկանի պես կզգամ, առավոտից իրիկուն էստեղից էնտեղ կգնամ ու կյանքը առաջվա նման հրաշք կլինի, առաջվանից էլ ավելի հրաշք: Ու հետո, եթե ես ասենք հարյուր քառասուն տարեկանում նկատեցի որ արդեն վատ եմ տեսնում, վատ եմ լսում, դժվարությամբ եմ քայլում, կգնամ ծերանոց :)) կամ էլ չէ, հեքիաթներ կպատմեմ :)) Համ էլ էն օրը, երբ էլ քայլելու ուժ չունեցա կմեռնեմ, էլ ի՞նչ ծերանոց, ի՞նչ մենակություն, ի՞նչ զղջալ… Ախր, մի պահ պատկերացրեք, առավոտ բացում ես աչքերդ ու գլխավերևում նոր երկինք տեսնում, արևը ուրիշ լեռների հետևից է դուրս գալիս, երկնքի կապույտը էդպեղ ուրիշ է, էդտեղ դու ոչ մեկին չես ճանաչում, քեզ ոչ մեկը չի ճանաչում ու դու բացահայտելու մի ամբողջ տիեզերք ունես: Նոր մարդիկ, նոր դեմքեր, նոր մշակույթ… ամեն ինչ նոր է, ուրիշ, տարբեր, ասում են՝ օտար… Ի՞նչ օտար լինելու մասին կարող է խոսք լինել, ախր աշխարհը իմ տունն է, ու եթե դու էդտեղ քեզ օտար չհամարես, մյուսներին էլ կստիպես քեզ հարազատի պես ընդունել: Ի՞նչ հավես կլինի կոշտուկներով ծածկված ոտքերը իրիկունը կոշիկներից ազատելն ու հենց բաց երկնքի տակ քնելը: էն որ էնքան ես նայում աստղերին, որ թվում ա կամ դու ես գետնից կտրվել ու մի հինգ հարյուր կմ վերև բարձրացել կամ էլ աստղերն են ցած իջել ու եթե ձեռքդ մեկնես մատներիդ աստղափոշի կնստի: էն որ գիշերվա հազարին միամիտ աչքերդ կբացես ու կթվա թե հիմա ուր որ է ցած ես ընկնելու…
Ասում են կկարոտես սիրելիներիդ: Չեմ կարոտի… ես աննորմալ եմ, ես ոչ մեկին չեմ կարոտում, որովհետև բոլոր էն մարդիկ ովքեր ինձ համար չափազանց կարևոր են միշտ իմ հետ են, իմ մեջ են: էդպես համ մենակ չեմ լինում երբեք, համ էլ չեմ կարոտում, կամ ինձ թվում է թե չեմ կարոտում:
Մի խոսքով, ներկայանամ՝ Նիկե՝ ապագա թափառական :hi

Նիկեա
18.06.2015, 13:37
Համարյա տասնմեկն էր, իսկ ես դեռ հոպարենց տանն էի: Ասեցի, որ գնում եմ, բարի գիշեր մաղթեցի ու դուրս եկա: Արմինեն ուզում էր ուղեկցել, բայց չթողեցի, որ դուրս գա. անձրև էր գալիս, համ էլ ինքը շատ վախկոտ ա:

Դուռը փակվեց մեջքիս հետևում: Մենակ էի: Վերջապես ու դժբախտաբար: Կանգնել եմ դրսում ու ինձ ոչ մի կերպ չեմ կարողանում տեղիցս պոկել: Տուն հասնելը երեք րոպե չի տևի… Բայց չեմ ուզում տուն գնալ… Տեսնում էի հյուրասենյակի լույսը, բայց էդ լույսը ոչ ջերմացնում էր, որ էլ կանչում: Իսկ դրսում անձրև էր… բայց իմ չսիրած անձրևից. էն որ դանդա՜ղ մաղում ա, որ եթե մի քիչ արագ վազես կաթիլները չեն հասցնի քեզ դիպչել: Իսկ ես երևի չէի էլ շնչում ու մանր կաթիլները հերթով իրենց տեղն էին զբաղեցնում գզգզված մազերիս մեջ: Աստղ չկար, լուսինը չէր երևում… Բոլորը էլի որոշել էին պահմտոցի խաղալ, բոլորը էլի թաքնվել էին ու ես պետք է իրենց գտնեի, բայց ոչ մեկը չկար… Հեռախոսս մոտս չի… ընտիր ա… ոչ մեկը չի զանգի, չի կանչի… Ահագին ժամանակ էդպես կանգնած մնացել էի, որ եթե մի քիչ անձրևը ուժեղանար, ես արմատներ կգցեի, կծառանայի ու հենց էդտեղ էլ կմնայի… Բայց պետք էր գնալ… պետք է անել էն ինչ չես ուզում…

Հեռախոսս ներքևում՝ պատուհանագոգին դրված էր: 23:45 : Քառասունհինգ րոպե հաստատ դրսում եմ եղել: Նոր զգացի որ ոտքերս թրջվել են, գուլպաներս հանեցի, նստեցի աստիճանների վրա ու լսում էի թե ինչ են խոսում մերոնք վերևում:
- Քույրդ ինչու՞ տուն չի գալիս:
- Ես շատ իմանամ: Երևի էնտեղ ա մնալու:
- Զանգիր, տես ինչ էղավ:
- Դու զանգիր:
- …
– Ալո… Ալվինա… էն աղջիկը չի՞ ուզում տուն գա… ե՞րբ… չէ, ինքը տուն չի էկել…
- էկել եմ,- ձայն եմ տալիս ներքևից ու ինձ վերև քարշ տալիս:
- Ո՞Ւր էիր:
- Դրսում:
- Ե՞րբ ես էկել:
- Վաղու՜ց էր դա, շա՜տ վաղուց:
- Ձե՞ռք ես առնում:
- Ուղղակի մուննաթով չեմ խոսում:
- Գիշերվա հազարին… դրսում… հազար ու մի փորձանք կա… զարմանում եմ՝ դու չե՞ս վախենում…

Մտածում եմ՝ էս ինձ ընտանյոք հանդերձ ձե՞ռք են առնում, հա՞:

էն օրը հոսանք չկար: էն օրը ես տանը մենակ էի: էն օրը դուք ծնունդ էիք գնացել, իսկ ես չէի էկել ( ես մեղավո՞ր եմ, որ ձեր բարեկամները մի այլ կարգի են ինձ նյարդայնացնում, որ իրենց հետ շփվելու նվազագույն ցանկություն իսկ չկա ) էն օրը դուք մի վայրկյան մտածեցի՞ք, որ արդեն գիշերվա հազարն ա լինում, որ էն հիմարը տանը մենակ ա ու հոսանք էլ չկա: Զզվել եմ ուժեղ լինելուց, կռիվ-կռիվ խաղալուց…

… Փոքր ժամանակ սարսափում էի մթությունից… ու հիմա էլ… բայց սենյակի մթությունից… դրսի մութը վախենալու չի… Ու ես էլի մենակ էի, ու էլի մութ էր, բայց էս անգամ չկար էն մարդը, ով իմ համար հեքիաթ էր պատմում… Երբ դուք բարեհաճեցիք տուն ժամանել, տեսաք որ ես քնած եմ ու ասեցիք, որ կզարմանայիք, եթե ինձ ձեզ սպասելիս գտնեիք… Լավ… ոչ մեկդ չմտածեց, որ էն հիմարը գլուխը վերմակի տակ ա, շոգ ա… ոչ մեկիդ մտքով չէր անցել, որ կարելի էր ավելի շուտ վերադառնալ… ու հիմա ինձ հարցնում են՝ չե՞ս վախենում… Ո՞վ չի վախենում… իսկ դուք հարցրե՞լ եք, թե ես ինչից եմ վախենում… ինձնից…

- Բարի գիշեր…

Քարոզ լսելու տրմադրություն ընդհանրապես չկար, մանավանդ որ դրանցից վաղուց եմ զզվել: Գնացի ու «քնեցի»:

հ.գ. Ես չեմ ամուսնանա, երեխաներ չեմ ունենա, որովհետև ես չգիտեմ, թե ոնց ա պետք իրենց դաստիարակել ու իրանք իմ նման անդաստիարակ կլինեն, մեխկ կլինեն…

Նիկեա
22.06.2015, 16:12
Ես ականջակալներս համարյա չեմ հանում, մենակ լվացվելու ժամանակ :)) վարկած կա, որ մի գեղեցիկ օր խլանալու եմ, բայց մինչև հիմա լսողությունիցս չեմ բողոքել: Երբ շուրջս մարդիկ կան, կա հավանականություն որ իմ պատասխանի կարիքը կարող են զգալ, մի ականջով եմ լսում: Բայց երբ տանը մենակ եմ լինում, բացի երաժշտությունից էլ ուրիշ ոչինչ չեմ լսում: Նման դեպքերում ինձ իրականություն վերադարձնելու միակ եղանակը զանգելն է, թե չէ ինչքան ուզում ա գոռան,մ կոկորդ պատռեն, իրենց պատեպատ տան, մեկ ա չեմ լսել, չեմ լը-սե՜լ :)) (դե միշտ չի որ իսկապես չեմ լսում, բբայց դե… :oy)
Երեկ էլի տունը մենակ իմն էր, ես էլ որոշեցի սալաթ սարքեմ (բնականաբար ականջակալներով եմ): Կաղամբն եմ կտրատում ու երգում.
What I've felt,
What I've known
Never shined through in what I've shown…
Մեկ էլ ինչ-որ մեկը ձեռքը ուսիս դրեց: Հետո ես էլ չհասկացա ոնց դանակը գցեցի ու արմունկով թարս խփեցի (ինքնապաշտպանական մեխանիզմը ավտոմատ էր միացել, ես որ մի մեղք չունեմ, ես էլ չհասկացա ոնց արեցի) ու մինչև հասցրեցի շուռ գալ, հոպարիս կինը արդեն գետնին էր հայտնվել… :oy

Հիմա ես ներողություն եմ խնդրում, օգնում եմ որ գետնից վեր կենա, ջուր եմ տալիս, էլի ներողություն եմ խնդրում, ասում եմ, որ չէի ուզում, չհասկացա ինչ կատարվեց, բայց ինձանից անկախ ծիծաղում եմ, ծիծաղելը ո՞րն ա, քիչ ա մնում պայթեմ ծիծաղից: :D Բայց ինքն էլ էր ծիծաղում, մենակ ես չէի :))

Փաստորեն իմ երաժշտություն լսելու ընթացքում ես մարդկանց առողջության ու կյանքի համար վտանգավոր եմ դառնում: :think

էսօր վերջին՝ պատմության քննությունն էր: Ես Սարգսյանի հետ հենց սկզբից չունեի, իրա ինադու դաս չէի պատմում, բայց սովորում էի, որ քննույունս քսանի հանձնեմ: Քսանի չէ, բայց տասնիննի գրել եմ: Ինքը դասարնում շրջում էր, էրեխեքին օգնում, իմ գրածն էլ նայեց, սխալներս ցույց տվեց, ասեց որ ուղղեմ, բայց ես էդպես էլ չուղղեցի :)) Հպարտությու՞ն… եսիմ… Ախր, հիմա հասկանում եմ, որ Սարգսյանը էդքան էլ վատը չի: Հա, կարող ա ինքը պատմության իմացությամբ չի փայլում, գերազանց մասնագետ չի, բայց ինքը իմ պատկերացրածի մնան վատը չի: Ու խիղճս տանջում ա, որ ջղայնացրել եմ, չեմ լսել…Համ էլ տասնինը ի՞նչ վատ գնահատական ա :))

Տնօրենը ասում ա՝ վայ, ե՞րբ եմ ատեստատդ տալու, պրծնեմ քեզնից: ԻՆՁԱՆԻՑ: Բայց ախր ես դպրոցում ուղղակի հրեշտակ եմ եղել :angel :))

Գրքերը հանձնեցինք: Սենյակս վերջապես մի քիչ խելքի էկավ:

Ես օրեցօր ավելի ու ավելի եմ հմտանում մարդկանց հունից հանելու գործում :)) Չէ, ես չար չեմ որ հենց էնպես, անմեղ մարդկանց նյարդային համակարգը շարքից հանեմ, ուղղակի մուռս եմ հանում :))

Արձակուրդին քիչ մնաց, ես կդիմանամ… :))

Նիկեա
23.06.2015, 21:25
էն որ միջիս հիստերիկը ներսից ուտում ա ինձ: էն որ ես ինձ դավաճան եմ զգում, որ տանը նստած եմ հետևում իրադարձությունների զարգացմանը, իսկ հազարները էնտեղ սաղ մի կողմ թողած պայքարում են: Վառեք ինձ էլի: էն որ համոզում ես, որ ցույցի գնաս, բայց իզուր: էն որ անչափահաս լինելդ աչքդ են մտցնում ու դու երազում ես էն օրվա մասին երբ լրիվ ազատ, անկախ մարդ կդառնաս ու խելքիդ փչած սաղ էշությունները կանես: էն որ պահի տակ զզվում ես երկրից էլ, կառավարությունից էլ, խոհեմություն քարոզողներից էլ ու ուզում ես թքես ամեն ինչի վրա գնաս Բուրունդիում հանգիստ որխարի նման ապրես: Բայց էս մենակ պահի տակ: Գնալը հանցագործություն ա: Պետք ա մնալ, կռվել ու նենց անել որ էդ (ախր ճիշտ բառ չեմ գտնում է, չեմ ուզում հայհոյեմ) դրանք թողնեն ռադները քաշեն:
Ի՜նչ ընտիր կլիներ որ նախագահականում ու ԱԺ-ում պոլտերգեյտս հայտնվեր, մի գիշերում սաղի հերն անիծեր ու հանգիստ, մարդավարի ապրեինք: Կամ ասենք նույն նախագահականի կամ ԱԺ-ի պադվալների տակ էղած դժոխքի դռները բացվեին ու սաղը գրողի ծոցը գնային: Կամ լուսնից ընկած հսկա փիթոնը կուլ տար դրանց, ճիշտ ա մեխկ ա, հետո կթունավորվի-կսատկի, բայց դե մեկ ա ընտիր կլիներ: Մենք փիթոնին ազգային հերոսի շքանշան կտայինք ու էդ սուրբ օրն էլ ամեն տարի կնշեինք, ոչ աշխատանքային օր կլիներ, բան…

Ասում եմ՝ արխային մեղքեր գործեք: Եթե անգամ դժոխք ասված Դիսնեյլենդը իրականում գոյություն ունի էնտեղի բոլոր տեղերը արդեն նախօրոք ամրագրել են, մեր բախտը չի բերել:

էս երկիրը երկիր կդառնա… կդարձնենք

Նիկեա
26.06.2015, 17:00
Իմ ընկերները, բոլոր էն մարդիկ ում ես սիրում եմ սրբեր չեն, ունեն իրենց թերությունները, վատ կողմերը, մենք հաճախ ենք վիճում, բայց իրենք իմ համար չափազանց կարևոր են, ես կիսատ եմ առանց իրենց, ես համարյա գոյություն չունեմ: էն միտքը որ իրենց ինչ-որ վատ բան կարա պատահի ստիպում ա գիշերը չքնել: էն մտքից, որ ես կարող եմ իրենց ուղղակի կամ անուղղակի վնասել պատճառ ա դառնում ծայրաստիճան ուշադիր լինելուն:

Ու հիմա ես նկատում եմ, էդ մարդիկ ինձ նույն կերպ են պատասխանում: :love

Ամբողջ ճանապարհին մեկումեջ ռոք էինք լսում, որ ես էլ չձանձրանամ, ճիշտ ա լսածներս փանկ էր, բայց դե…

Իմ համար չայ ու պաղպաղակ առան, իրենց համար՝ սուրճ ու արևածաղիկ :love

Երիցուկներ նվեր ստացա :love

Ինձ մենակ չթողեցին, երբ անտառում թափառում էի, իրենց էլ կանչում էին: Մենք միասին էն զառիթափը բարձրացանք: :love

Իրենք էն մարդիկ են, ովքեր չեն վախենում երբ ես իրենց աչքերի մեջ եմ նայում, իսկ դա ամեն ինչ ասում ա: :love

Նիկեա
05.07.2015, 19:42
Ինչի՞ են սիրելի մարդուն-մարդկանց արևի հետ համեմատում: Ինչի՞ արև և որ լուսին: Ախր լուսինը գիշերվա խավարն ա ջնջում: Իսկ ու՞ր է արևը գիշերը: Ու՞ր է… իսկ լուսինը ցերեկը ուղղակի չի երևում որովհետև արևի լույսը չի թողնում էդ թույլ լուսատուին տեսնել: Լուսինը չի գնում ոչ մի տեղ…
Լուսին-մարդիկ էլ էն էդպիսին. երբ «ցերեկ» է, ամեն ինչ լավ է, մենք չենք էլ նկատում նրանց, մեր արևներ ջերմացնում են կյանքը… ու հետո, մի օր հանկարծ «գիշեր» ա գալիս, արևը չկա, մութ ա, ցուրտ ա… էդ ժամանակ արդեն նկատում ենք լուսնին… Լուսին-մարդիկ մեզանից չեն նեղանում ուշադրույան պակասի, ուշ-ուշ զանգելու, գրելու համար, ընդհակառակը՝ երբ օգնության կարիք կա իսկ օգնող ձեռքը չկա իրենք ամեն ինչ անում են քեզ դեպրեսիայից փրկելու համար: Ասածս ի՞նչ ա. հետո ի՞նչ որ հիմա «ցերեկ» ա, հիշենք լուսինների մասին:

Մի բան էլ ասեմ լուսնի մասին ու գնամ: Լուսնի վրա մի պապի ա ապրում: Ինքը շա՜տ ծեր է, մի երկու հարյուր տարեկան կլինի ամենաքիչը: Մի օր ինքը ջղայնացավ մարդկանց վրա ու Աբու Լալա Մահարու նման գիշերով փախավ, բայց որ թե անապատ գնաց, այլ լուսին փախավ: Ամեն գիշեր ինքը քարեր է շպրտու լուսնից: էդ քարերը բոցավառում են ու մեր մոլորակից ընկնող աստղեր հիշեցնում: Իսկ ոմանք հավատում են, որ եթե ընկնող աստղ տեսնելիս ցանկություն պահես անպայման կկատարվի: Ստացվում է, որ ինքը մեզ երազանքներ է նվիրում: Ստիպում է երազել անգամ էն դեպքում եթե նման հիմարությունների չենք հավատում: Ուղղակի չեմ հասկանում. ինքը էդպես անում է, որովհետև հոգու խորքում չարացած չէ՞ մարդկանց վրա ու երազանքներ նվիրելով մեզ անուղղակիորեն փրկում է մեծանալուց, թե՞ ստիպելով մեզ հավատալ ուզում է էդպես վրեժ լուծել :8 եսիմ, ես ուզում եմ առաջին տարբերակին հավատալ :love

Նիկեա
07.07.2015, 21:21
Ցանկացած բան, որը ես ասում եմ կամ պետք է ասեմ ինձ պաշտպանելու, արածներս բացատրելու համար ես դիտարկում եմ որպես արդարացում: Իսկ ես զզվում եմ արդարանալուց ու էդ պատճառով էլ հիմա երկար-բարակ չեմ գրի թե ինչի եմ բանավոր քննությունից տաս ստացել: Ստացել եմ ու վերջ: Բարձր չի: Գիտեմ: Ցածր ա: Գիտեմ: Վատ ա գիտեմ: Լավ եմ արել: :P Ամենակարևորը՝ չդարդոտել…

Ի դեպ, արդարանալու մասին մի բզիկ ևս. ես տղաների առաջ արդարանալ ավելի շատ չեմ սիրում:
Հա՜, ես երբեք չեմ արդարանում: Գլխիս ժամերով թող ավետարան ու ղուրան կարդան, ես գուցե ոչ մի բառ չասեմ, ու դրանից քարոզիչը կատաղում ա, հիմնականում, որովհետև իմ համար ընդհանրապես մեկ ա թե ինչ են ասում ու ինչքան են ասում: Ես եմ ու իմ չոր գանգը :))

Բայց չեմ հավատում, որ պըրծ, վերջ, էլ քննություն չկա: էդ աշխարհի ամենահավես զգացողությունն ա. էն որ գիտես ոչ վաղը, ոչ մյուս օրը, ոչ էլ մի շաբաթ հետո քննության չես: Յուպի՜ :D

Հիմա իրար ետևից շարելու եմ բոլոր մտքերս, որովհետև պետք ա դատարկել էդ անտերը հանգստանալուց առաջ, թե չէ հանգստանալ չի ստացվի…

Եվ այսպես…

Հեչ էղե՞լ ա, որ պատահական մի մարդու տեսնեք, լրիվ օտար մեկին, ում մասին ոչ մի բան չգիտեք ու շատ հավանական ա որ էդպես էլ չեք իմանա, որովհետև էդ մարդուն նորից տեսնելու հավանականությունը զրոյից էլ ցածր ա, բայց դու փորձում ես իր արտաքինի, շարժուձևի բոլոր մանրամասները մտապահել, որովհետև դու գիտես որ իրեն էլի ես տեսնելու: Քեզ չի թվում, դու դա գիտես, վստահ ես: Ես գիտեմ, որ մի օր էլի տեսնելու եմ անանունին, հաստատ գիտեմ…

Ես սիրում եմ մարդկանց աչքերի մեջ նայել, լուրջ: Հավես ա: Բայց վատ ա, որ հենց մեկի աչքերի մեջ ես երկար նայում (աչքերի մեջ, ոչ թե դեմքին, ճակատին, կամ ուսերին), էդ մարդը վախեցած փախցնում ա հայացքը քեզնից: Ինչի՞: Ես օրինակ չեմ հասկանում էն մարդկանց ովքեր խոսում են հետս բայց ճակատիս են նայում: Ո՞նց եք իմանալու խաբում եմ թե չէ: Պրիմիտիվ ա հնչում, բայց իմ կարծիքով եթե աչքերիդ չեն նայում ուրեմն կամ վախենում են քեզանից կամ էլ չեն ուզում ճանաչել քեզ, երկուսից մեկը: Ասեմ ավելին. ես հավատում եմ մարդկանց աչքերին ու ուզում եմ հավատալ որ աչքերը չեն խաբում: Ասեք, որ հիմարություններ եմ ասում…

Բայց ինչ լավ ա, որ կողքիս կան մարդիկ, ովքեր գիտեն ճիշտ ժամանակին ճիշտ խոսքեր ասել: Իրենք ոչ իզուր տեղը երես են տալիս ոչ էլ թողնում են որ կոտրվեմ: Ես ինչքա՜ն բան եմ իրենցից սովորել, ինչքա՜ն եմ պարտական իրենց: Ես ե՞ս կլինեի, եթե իրենք չլինեին: Ու վատ ա, որ ես հազվադեպ եմ ասում թե ինչքան եմ սիրում իրենց: Դե իրենք դա գիտեն, արժի՞ անընդհատ նույնը կրկնել: Կարժեզրկվի առանց էդ էլ ծեծված նախադասությունը: Ու ընդհանրապես, ինչի են անընդհատ ամեն ինչին «սեր խոստովանելը» խասյաթ սարքել:

Երջանիկ լինելու համար երկու անհրաժեշտ պայման կա՝ ուզենալ երջանիկ լինել ու թքած ունենալ էն ամենի վրա ինչը խանգարում ա երջանիկ լինելուն: Դրա համար էլ ես երիցուկի մարգագետնում հայտված սպիտակ թիթեռի չափ երջանիկ եմ:

Քանի որ իմ պատերազմը աշխարհի հետ դեռ չի վերջացել ու ես պարտադիր պետք ա հաղթեմ էս կռվում… ես վերջապես հաշտվել եմ ինքս ինձ հետ… որովհետև ես եմ հաղթելու էս կռվում: էդ հատատ ամենադժվարն էր, հաղթել ինքդ քեզ ու ընդունել էնպիսին ինչպիսին կաս: էլ ինքս ինձ հետ չեմ կռվում, սրիկայի ու տականքի շքանշաններով ինձ չեմ պարգևատրում… էն չի նշանակում, որ ես հրեշտակ եմ… չէ, ավելի շուտ սատանա եմ, բայց պետք ա հիշել որ ես էս եմ: մի անգամ ասել եմ, էլի եմ ասում, մարդուն փոխել փորձելը կամ պահանջելը որ ինքը փոխվի նույնն ա ինչ Միքելանջելոյի Դավթի հագին շորոր քանդակես ինչ ա թե տղեն տկլոր ա, էրկու դեպքում էլ արվեստի գործը կփչանա: Ու պատկերացրեք թե ինչ գլուխգործոց կլիներ մարդը եթե մեծանալուն զուգահեռ չհղկվեր: Պետք է խոստովանել, որ էդ հղկումը միշտ չէ որ ավելորդություններն ա տանում: Հա, էդպես թող հղկվեին ու տաշվեին ինչքան պետք էր, բայց էն արվեստի գործին թող չկպնեին: էնպես, որ ես գուցե սովորական խզբզոց եմ, բայց ես իմ գույներն եմ ստեղծելու…

Բայց ինչ լավ ա, որ ես համառ եմ: Համառ ու հիմար: Իդեալական ա:

Մի օր երբ աշխարհով մեկ թափառելուց հետո, տարիքս առած քաչալ պառավ դարձա, պարտեզումս լիքը երիցուկներ, նարգիզներ ու դդրում եմ աճեցնելու :)) դդմի հոտը լավն ա :)) ու նապաստակներ եմ պահելու… ու ոչ մեկը նապաստակներին մատով չի կպնելու, իրենք բոլորը բնական մահով են մահանալու: Կատուներ, շներ ու մկներ էլ եմ պահելու, բայց էնպես որ երեքն էլ իրար շատ սիրեն ու մի կերակրամանից ուտեն: Հավես կլինի: Իսկ այ թռչուններ չեմ պահի, ոչ էլ ձկներ, որովհետև իրենք ազատության համար ստեղծված կենդանիներ են…

Բայց մեկ ա մի բան պակաս ա, մի բան չի հերիքում, քիչ ա, կամ չկա, չեմ հասկանում…

Նիկեա
11.07.2015, 20:05
15, 16, 17 տարեկան ու ավելի մեծ դեղնակտուցներ կան, որոնք իրենց մասին շատ մե՜ծ կարծիք ունեն, յանիմ լուրջ դեմքեր են, էլի: Իրականում, ոնց Տիգն ա ասում, իրանք օդ են: Իրանք դրսում բարձրաձայն չեն ծիծաղի, որովհետև դու գիդե՞ս ինքը ինչ դարդ ու ցավ ունի, ինչերի՞ միջով ա անցնում ամեն օր, գաղափար ունես ինչե՞ր ա քաշում, որ դու՝ ապերախտդ, լավ լինես, ի՜նչ գերմարդկային ջանքերի գնով ա թաքցնում քեզնից իրա ապրումներն ու տանջանքները, որ ինչ է թե դու՝ ապերախտդ, իրա պատճառով տրամադրության վայրիվերումներ չունենաս: Ինքը միշտ պատրաստ ա լուրջ դատողություններ անի, քեզ ուղություն ցույց տա, սխալներդ աչքդ մտցնի, պատրաստ ա զոհի ժամանակն ու ներվերը քեզ օգտակար, կենսական խորհուրդներ տալով: Իսկ դու՝ անշնորհակալ տականքդ, չես հասկանա դրանք ու կփորձես արագ գլուխդ ազատել: Դա իհարկե կվիրավորի այդ հիասքանչ անձնավորության ինքնասիրությունը, ինքը կնեղանա քեզանից, բայց իրա սիրտը միշտ լեն ա, ինքը քո պես թարախ հո՞ չի որ թթված մնա մի ստից բանից, ինչ է թե իրան գրողի ծոցն ես ուղարկել, ինքը մեծահոգաբար կների քեզ: Մեծահոգաբար կների, ամեն անգամ Հուդայական համբույրով, թու՜, ի՞նչ եմ ասում, պաչիկով կբարևի-կհաջողի: Երբ ոգևորված երազանքներիցդ խոսես, խելքից-մտքից դուրս գաղափարներով տարված հասնես ուրիշ տիեզերքներ, ինքը նեղություն, շա՜տ մե՜ծ նեղություն կքաշի, կխմի տիեզերանավիդ հեղուկ ջրածինը, քեզ հետ կշպրտի էս մոլորակ շատ լավ գիատակցելով որ նման բախման արդյունքում ոչ մի խելքը գլխին մարդ չի փրկվի, ուղղակի քեզ շատ սիրելով ինքը բացառություն ա անում. դու՝ ցնդած երազողդ սաղ ես մնում, ուռա՜, ու լսում ես իրա իմաստուն բարբաջանքները այն մասին, որ երազանքները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, որ մի օր երբ հիասթափվես, իսկ ինքը գիտի, վստահ ա որ դու հիասթափվելու ես, ամեն ինչ շատ ծանր կտանես: Ինքը վստահ ա որ դու կյանքին նայում ես վարդագույն ակնոցներով, ճիշտ ա դա լավ ա, բայց ախր, ազիզ ջան, դու արդեն մեծ աղջիկ ես, պետք ա հասկանաս որ, բլա, բլա, բլա, որ բլան բլայից բլայով բլայում… բլա, բլա, բլա, բլա… բլայի պատճառով բլան բլա բըլ բլա բլա… բլա… Ու աչքերդ ա հանում, ինչ է թե դու աշխարհը վարդագույն ես տեսնում: Ինքը լիքը հոբբիներ ունի, բայց ամենաշատը տատիների նման բամբասել ա սիրում, դրանում նա մասնագիտացել ա: Վայ, ի՞նչ եմ ասում, թող պապանձվի զրպարտչիս լեզուն: Գետինը չե՞մ մտնում: Ի՞նքը… բամբասե՞լ… սուտասանը թող հավիտյան Հադեսի թագավորությունում աստիճանները լվանա… այդ հրեշտակային պարզությամբ լուսե, համարյա սրբագույն անձը պարզապես դատողություններ է անում…
Ինքը հո էրեխա չի՞, որ մուլտիկ նայի, հեքիաթ կարդա… իրա կարդացածը լուրջ գրականություն ա, նայածը լուրջ կինոներ են… ինքը հո լակոտ չի՞ որ քնած մարդու դեմքին ատամի մածուկով, սուրճի մրուրով ու ձեռքի տակ հայտնված բոլոր հնարավոր ու անհնար ներկանյութերով աբստրակտ նկարներ նկարի… Ինքը քո տարիքին ա, տո քեզնից փոքր ա, բայց էնքա՜ն բան ա տեսել, էնքա՜ն ա ապրել…
Սու՜տ… ինքը ինքնահաստատման կարիք ունեցող դեղնակտուց ա, պարզապես…
Ես խակ եմ, իսկական հիմար, ես կյանքը չեմ տեսնում, չգիտեմ իրականում էդ ի՜նչ դաժան բան ա, ես թեթևսոլիկ, ցանցառ-ցինիկ-ցնդածի մեկն եմ, բայց ես գոհ եմ ինձանից: Ես ինձ սենց եմ սիրում: մեծ լինելու մեջ լավ բան կա՞: Ախր, ո՞նց չեն հասկանում, հասած պոպոքը ինչքան էլ եփես, ինչքան էլ շաքար ավելացնես, մեկ ա մուրաբա չի դառնա…

Նիկեա
14.07.2015, 18:15
Գիշերը էլի ատամս ցավեց ու հասկացա, որ անպայման պետք է ատամնաբույժի մոտ գնալ, հետաձգելով մենակ ինձ եմ տանջում ու ոչինչ որ փոքր ժամանակվանից ատամնաբույժներին տանել չեմ կարողանում… բայց մինչև էդ քնել էր պետք, իսկ հիմար ատամը չէր թողնում: Առանց լույսը վառելու, որ հանկարծ մաման չզարթնի, գտա դեղատուփը, հետո ցավազրկողը, երկու կոճակ վերցրեցի ու խմեցի: Վերջին շրջանում էնքան հաճախ էի դեղ խմել, որ մի կոճակը էլ չէր օգնում: խմեցի ու մի քանի րոպե անց արդեն զգում էի դեղի ազդեցությունը… ու… դեղը որ թե ցավի դեմ ա պայքարում, այլ մեր… դեղը անջատում ա մեզ էնքան ժամանակով, քանի դեռ ցավը կա… էս սկզբունքը գործում ա բոլոր ցավերի ու բոլոր ցավազրկողների դեպքում… Ես զգում էի, որ ատամս ցավում ա, բայց ինձ չէի զգում… հետո քնեցի, իսկ երբ արթնացա, արդեն ամեն ինչ անցել էր:
Ասածս ի՞նչ ա. եթե մենք սովորենք «անջատել» մեզ, երբ հայտնվում ա Ցավը, կդառնանք անպարտելի ու մեզ էլ ցավազրկողներ պետք չեն լինի… Պետք է սովորել…

Նիկեա
15.07.2015, 20:03
Ես արեցի դա: :D

Մոտ մի տարի առաջ էր, մի օր սովորականի նման հատակին պառկած ականջակալներով երաժշտություն էի լսում, մեկ էլ չգիտեմ ինչ կարճ միացում էղավ գլխիս մեջ ու որոշեցի, որ ոչ մի կրկնուսույց, ոչ մի դասատու… մենակ ես ու էդ գրողի տարած շտեմարանները: Մաման ու պապան համոզում էին, բայց եթե մի օր ինձ հաջողվի իրենց ինչ-որ բանում հակառակը համոզել, ուրեմն իրենց մոտ էլ ինձ համոզելը կստացվի… գեներով գալիս ա չորկողությունը, երևի :D տատին մինչև վերջ էլ չէր հավատում, որ կարող ա ընդունվեմ: Վայ, տատի տատի :D Բայց հո՞ արեցի:

Առավոտը ֆեյսբուքում մի փոստ աչքովս ընկավ, շնորհավորում էին պապայի փողերով պարապած ու մի կերպ ընդունված էրեխեքին: ինքս ինձ թույլ եմ տալիս մտածել, որ էդ իմ մասին չէր…

Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվում: Ես չեմ պատրաստվում վեց տարի մերոնցից ֆինանսական կախման մեջ լինել: Հետո ի՞նչ որ էդ փողը քեզ տալիս են, վերցնելուց առաջ կարելի ա մտածել, չէ՞: Ես ձիակերավարի չեմ ապրելու, հերիք ա, տենց տասնյոթ տարի ու ավելի շատ ապրել եմ: Ամեն ինչ կանեմ, կաշվից դուրս կգամ, անվճար կփոխեմ, գործ կգտնեմ… սաղ լավ կլինի: Ասում են չես հասցին, ասում են բարդ ա… հա, գիտեմ որ բարդ ա, բայց ես հասկացել եմ, որ իրականում ոչ մի սահման էլ գոյություն չունի, որ հնարավորությունների, ոչ էլ ընդհանրապես: Եթե ինչ-որ մեկը ասում ա, որ ինչ-որ մի բան իր ուժերից վեր ա առանց ջիգյարով գործին կպնելու ուրեմն ինքը ուղղակի ուզում ա գլուխը ազատի: Մենք մեր իմացածից հազար անգամ ավելի ուժեղ ու խելացի ենք, ամեն ինչ էլ կարանք հասցնենք, ամեն ինչ էլ կարանք անենք, եթե մենակ ուզենանք: էնպես որ մինչև նավապետ դառնալս ես պետք ա դեռ նավաստիություն անեմ, առագաստները իջեցնելով ու բարձրացնելով ձեռքերս վնասեմ, ժարիտ դառնալու չափ արևահարվեմ, փոթորիներ ժամանակ, երբ նավը քսան մետրանոց ալիքի վրա կլինի, ձեռքիս տակ ընկած պարանով ինձ կայմից կապեմ, որ հանկարծ կես ճամփին օվկիանոսի հատակում չփտեմ,ուրիշ ծովահենների հետ կռվեմ, ակսեմ ձուկ ու ծովամթերք ուտել, բայց մի օր ես կլինեմ ղեկանիվի մոտ, կնայեմ կողմանցույցին, կլսեմ քամուն ու կհրամայեմ.
- Բարձրացնե՜լ առագաստները… :D

էնպես որ առա՜ջ…

Նիկեա
18.07.2015, 18:52
էլ չեմ վախենում, որ ինչ-որ մեկը գրածս պատմվածքը կարդալով ինձ կտեսնի դրա մեջ: Օրագիր եմ գրում, չէ՞: Ինձնից բացի էլի մարդիկ են կարդում, չէ՞: Ու օրագրումս ես անկեղծ եմ, չէ՞: էնպես որ գրելու եմ էն ամենի մասին ինչ իմն ա…

Նիկեա
19.07.2015, 21:08
Երբ ինչ-որ մեկը կպնում ա ինձ հարազատ մարդու, վիրավորում ա իրան, ցավեցնում, ես էլ չեմ նկատում թե ոնց եմ սկսում էդ մարդու նկատմամբ վատ տրամադրվել: Վատ չէ, շատ վատ: Ավելի վատ քան էն մարդը ում ցավեցրել են: Լիքը զգայական թելերով ես կապված եմ էդ մարդու հետ ու իրա ցավը տասնպատկված, հարյուրապատկված ես եմ զգում…

Սեփական փորձը բազմիցս ապացուցել ա որ զուտ ֆիզիոլոգիան քիչ է տղա ու տղամարդ լինելու համար: Ես էդ արուներից լավ տղա կլինեի…

Լավ, ինչի տղա չեմ… ո՜նց քիթը կջարդեի… ո՜նց կծեծեի… Իրականում ես դեմ եմ կոնֆլիկտների լուծման ճանապարհին ուժի կիրառմանը, անասունից տարբերվել ա պետք, չէ՞, լեզու-բերան ունենք, չէ՞, կարելի է խոսել, բացատրել: Ինքն էլ է մարդ, չէ՞, ուղեղ ունի, չէ՞: Կհասկան, պետք ա որ հասկանա… բայց չէ՜, էդ տեսակը… էդ տեսակը ստիպում ա ամաչել մարդ լինելու, դրա նմանին ճանաչելու, ընկերդ համարել, վստահելու, օգնելու, հավատալու, ժամանակդ իրան տրամադրելու համար: Եթե էն պահին ընկներ ծեռքս երբ Վարդը պատմեց… չգիտեմ ինչ կանեի… ականջներից կկախեի պատժգամբից, թող միջանցիկ քամիները չորացնեին բորբոսած ուղեղը… իրա, իրանց ուղեղի փոխարեն պոպոք ա…

Ամենավատն էն ա, որ ես հավատում էի իրան… մենք ընկերնե՜ր էին… ու օրագիրս հասանելի ա իրա համար… հիմար, հիմար, հիմար աղջիկ: Ինչի՞ էիր վստահում… Հիմա էլ թաքստոց չունես…

Եսիմ երևի էլ օրագիր չգրեմ… Ինչի՞ գրեմ, եթե կարա կարդա մեկը, ում ես արդեն չգիտեմ թե որերորդ անգամ եմ թաղում: Խոստովանե՞մ, մի բան: Ես էս հենց իրա համար եմ գրում: Որ կարդա… Ախր, կյանքը բումերանգ ա, ու էսօրվա շպրտածդ կեղտը մի օր կճպպա դեմքիդ: Երբեք չէի ուզենա օրագիրս ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնելու համար օգտագործել: Բայց…
Ես քեզանից լավ տղա եմ, արա… ուֆ, զզվում եմ էն մարդկանցից ովքեր ստիպում են վատը մտածել, ովքեր ստիպում են սատանա դառնամ… ձեռք ձեռքի տված կորեք գրողի ծոցը… Հաստատ փոշմանելու ես… Ափսոս ա օրագիրս: Ու հիմա քո պատճառով սահմնափակվում ա ազատությունս ակումբում: Մի անգամ էլ եմ ասում՝ կորի գրողի ծոցը… Չէ, էլ օրագիր չեմ գրի… Ավելի խոցելի չեմ դառնա…

Դավաճանությունը տարբեր դրսևորումներ ունի, բայց դավաճանների երբեք չեն ներում… ես չե՛մ ներում… հատկապես եթե դավաճանը ընկեր էր… ժանմանակին… կորի գրողի ծոցը… կորի անվերադարձ…

Ընկերները միշտ ինձ համար եղել են ամենաբարձր աստիճանի վրա, ամեն ինչից առավել… Բայց ոչինչ, չէի հասկանում որ ամեն մեկին էդ տիտղոսը չեն տալիս: չեմ ափսոսում որ սխալվել եմ… էլ տենց չեմ անի…

Հա, ընկերները ընկերներին չեն հիշում մենակ էն ժամանակ, երբ էն մյուսը իրանց պետք ա… այ դրանից պետք ա հասկացած լինեի… որինչ, լավ է ուշ, քան երբեք…

Մինչև հիմա ոչ մեկից էսքան չեմ հիասթափվել… էսքան չեմ զզվել… ես համարյա ատում եմ… Ծանր զգացողություն ա… Հեշտ չի ատելությունը շալակած առաջ գնալ: Հեշտ չի…

էս օրագրիս վերջին գրառումն էր… Իսկ ես սիրում էի էս օրագիրս…