Դիտել ողջ տարբերակը : Մի քիչ դրական լիցքեր. ալտերնատիվ ըստ Ռայադերի
Rhayader
15.01.2013, 01:55
Սա էլ ինձանից:
http://www.youtube.com/watch?v=MYw8HjN21bk
Մոդերատորական. թեման ստեղծվել է «Մի քիչ դրական լիցքեր (http://www.akumb.am/showthread.php/64026-%D5%84%D5%AB-%D6%84%D5%AB%D5%B9-%D5%A4%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%AB%D6%81%D6%84%D5%A5%D6%80)» թեմայից առանձնացված գրառումների հիման վրա:
StrangeLittleGirl
15.01.2013, 02:16
Բայ, լավ էլի :( հեսա էս վիդեոն ռեփորթ եմ անելու
Rhayader
15.01.2013, 02:18
Բայ, լավ էլի :( հեսա էս վիդեոն ռեփորթ եմ անելու
Արա: Եթե կանոնադրությամբ սահմանված ա, թե ինչից ակումբի անդամն իրավունք ունի դրական լիցքեր ստանալ, ու ինչից չէ:
StrangeLittleGirl
15.01.2013, 02:19
Արա: Եթե կանոնադրությամբ սահմանված ա, թե ինչից ակումբի անդամն իրավունք ունի դրական լիցքեր ստանալ, ու ինչից չէ:
Ուշացա, ինչ-որ մեկն արդեն ջնջել ա :))
Դու սենց բաներից դրական լիցքե՞ր ես ստանում: Ցինիկ :))
Rhayader
15.01.2013, 02:20
Մի քիչ Անուկ տոտայի սիրած դրական լիցքերից դնեմ, տեսնեք, որ ես էլ կարող եմ վարդագույն ու փափուկ լինել: Իսկական վանիլկա:
http://www.youtube.com/watch?v=G_Ez9eASvTQ
Ինչպիսի էմոցիա, ինչպիսի էքսպրեսիա:
Rhayader
15.01.2013, 02:21
Աշխարհում ավելի դրական բան չկա, քան ապուշ գրքում/ֆիլմում պաթոսով ռակից մեռնող քրիստոնյա աղջիկը :love
Rhayader
15.01.2013, 02:25
Էս կոչվում ա ինտերնետային, մոդերատորական, մարդկային էթիկայի ու ձվերի նույնիսկ ամենաչնչին քանակի իսպառ բացակայություն:
http://bfolder.ru/_ph/41/2/86004578.jpg
http://25.media.tumblr.com/tumblr_m0wp980bq21r9mf6io1_500.png
StrangeLittleGirl
15.01.2013, 02:26
Հիմա էլ էս տուֆտա կինոն մեջտեղ բերեց :(
Rhayader
15.01.2013, 02:43
Հիմա էլ էս տուֆտա կինոն մեջտեղ բերեց :(
Անուկն էդ տուֆտա կինոյից արտակարգ հաճույք է ստանում: Ու դրական լիցքեր: Մեկ էլ իմ բերանը օդմինական կոճակներով փակելուց: Որովհետև ուրիշ եղանակ չգիտի:
Իմ կարծիքն ասեմ, եթե կարիքը կա: Հետ տալս գալիս է ձեր բոլոր ողորմելի «դրական լիցքերից» ու պոզիտիվ երևալու խղճուկ փորձերից: Նույն հավանականությամբ էլ ես կարող էի ձեր վիդեոները ռեպորտ անել, որովհետև հետ տալս իրոք գալիս է:
StrangeLittleGirl
15.01.2013, 02:49
Անուկն էդ տուֆտա կինոյից արտակարգ հաճույք է ստանում: Ու դրական լիցքեր: Մեկ էլ իմ բերանը օդմինական կոճակներով փակելուց: Որովհետև ուրիշ եղանակ չգիտի:
Իմ կարծիքն ասեմ, եթե կարիքը կա: Հետ տալս գալիս է ձեր բոլոր ողորմելի «դրական լիցքերից» ու պոզիտիվ երևալու խղճուկ փորձերից: Նույն հավանականությամբ էլ ես կարող էի ձեր վիդեոները ռեպորտ անել, որովհետև հետ տալս իրոք գալիս է:
Բայ, քեզ ի՞նչ ա էղել:
Sagittarius
15.01.2013, 02:57
:D Ահա, թե հիպստերների նկատմամբ չարության ակունքներզ որտեղ են:
Փիս, Բրո
http://images2.wikia.nocookie.net/__cb20120923194404/liberapedia/images/0/08/Hippie.jpg
p.s.
http://2.bp.blogspot.com/_pyw4pp0KO08/TMs-upxYq2I/AAAAAAAABoc/9Hl-rDYPmBo/s1600/Don__t_feed_the_Troll.jpg
Rhayader
15.01.2013, 03:32
Գոնե մարդկության մի տոկոսը այս հրաշամանուկների նման լիներ, հիմա ոչ մի պատերազմ ու աղետ չէր լինի:
Բյուր, պարզ օրինակ, թե ինչ ա եղել: Հրաշամանուկը, որը կանխել ա պատերազմներ ու մահեր գրելով մի մարդու, ով անձամբ չի պատասխանում ոչ մի նամակի պարզ պատճառով, որ առանց ЦК-ի համաձայնության կարծիք հայտնելու իրավունք չունի: Երևի հրաշամանուկի նամակը հուզել ա ЦК-ի բոլոր անդամներին, ովքեր ժամանակին մարդկանց գուլագ էին ուղարկում ու մի ոչխար ավել ունենալու համար գնդակահարում, իրանց դուր եկած կանանց փողոցից վերցնում, բռնաբարում, լուծում ծծմբական թթվի մեջ ու կանալիզացիայով բաց թողնում: Ոչ նամակը, ոչ Անդրոպովի պատասխանը քաղաքական շահ չէին հետապնդում ու ժողովրդի վրա պրոպագանդա կիրառելու փորձ չէին: Սրբազան տատն ու մնացած վարդագույն զիբիլը:
Մարդկային ինտելեկտի իսպառ բացակայությունը, ավելի կոպիտ բառ չասեմ: Այ թե ինչ ա եղել:
Rhayader
15.01.2013, 03:33
Ի միջի այլոց, մտքներովդ էլ չանցնի, թե ինձ լռեցրել եք:
http://www.youtube.com/watch?v=MYw8HjN21bk
Rhayader
15.01.2013, 03:35
Էլի պոզիտիվ:)
http://www.youtube.com/watch?v=2n-lPCFMh_c
Sagittarius
15.01.2013, 03:43
Էլի պոզիտիվ:)
http://www.youtube.com/watch?v=2n-lPCFMh_c
lmfao :D Չոոու Հոոու
Բյուր, պարզ օրինակ, թե ինչ ա եղել: Հրաշամանուկը, որը կանխել ա պատերազմներ ու մահեր գրելով մի մարդու, ով անձամբ չի պատասխանում ոչ մի նամակի պարզ պատճառով, որ առանց ЦК-ի համաձայնության կարծիք հայտնելու իրավունք չունի: Երևի հրաշամանուկի նամակը հուզել ա ЦК-ի բոլոր անդամներին, ովքեր ժամանակին մարդկանց գուլագ էին ուղարկում ու մի ոչխար ավել ունենալու համար գնդակահարում, իրանց դուր եկած կանանց փողոցից վերցնում, բռնաբարում, լուծում ծծմբական թթվի մեջ ու կանալիզացիայով բաց թողնում: Ոչ նամակը, ոչ Անդրոպովի պատասխանը քաղաքական շահ չէին հետապնդում ու ժողովրդի վրա պրոպագանդա կիրառելու փորձ չէին: Սրբազան տատն ու մնացած վարդագույն զիբիլը:
Մարդկային ինտելեկտի իսպառ բացակայությունը, ավելի կոպիտ բառ չասեմ: Այ թե ինչ ա եղել:
:))
Ի՜նչ եք ասում… Դա միայն Ձեզ կարող էր հասկանալի լիներ::)))
Կարամ անգամ երդվեմ, որ էդ աղջիկների մասին գրելիս, համոզված էի, որ շատ շուտով մեկը կմտնի ու կսկսի «քաղաքականություն», «ուղեղների լվացում», «Անդրոպով-Չեռնենկո-Գորբաչով», «անինտելեկտ ու անխելք», «ԽՍՀՄ ԿԿ ԿԿ», «պլենում», «մինիստրների խորհուրդ» ու «Ստալին-Բերիա» անել: :))
Ես նույնիսկ մի բան էլ կավելացնեի: Ինձ թվում է՝ այդ նամակի մասին Ռեյգանը նախօրոք խաբար ա եղել: :)))
Rhayader, ինչու՞ է քեզ թվում, որ ակումը, Բյուրն ու մասնավորապես ես այդքանը չենք հասկանում: Քեզ թվում է, որ մենք չենք հասկանու՞մ, որ մարդիկ օրական միլիոնավոր նամակներ են գրում Անդրոպովներին, որոնք այդպես էլ մնում են անպատասխան:
Կարճ ասած, էս գրառումդ ընդհանրապես տեղին չի ու բացարձակ որևիցե տրամաբանական կապ չունի իմ վերևի գրառման հետ: Հարցը Անդրոպովն ու Ռեյգանը չեն: Խնդիրը լավը լինելու մեջ է: Ու կապ չունի այդ կամ այն մյուս աղջիկը ուղղակի օգտագործվե՞լ են թե՞ չեն օգտագործվել պրոպագանդայի ու ինչ-որ մարդկանց նեղ շահերի համար:
Ու հիմա պետք է, որ քեզ հասկանալի լինի, որ այս նախադասությունը.
Գոնե մարդկության մի տոկոսը այս հրաշամանուկների նման լիներ, հիմա ոչ մի պատերազմ ու աղետ չէր լինի:
ու սրա տակի քո գրածն իրար հետ տրամաբանական ոչ մի կապ չունեն:
Իմ կարծիքով հիմա էլ մարդկության տոկոսների մեջ ենք խորանալու... :)))
Sagittarius
15.01.2013, 04:18
Իմ կարծիքով հիմա էլ մարդկության տոկոսների մեջ ենք խորանալու... :)))
Չէ, «հրաշամանուկ» եզրի: Իրականում էտ էրեխեն ուղղակի ուզում էր գար ԽՍՀՄ, մուֆթա ֆռար, գնար: :))
Rhayader
15.01.2013, 09:46
Չէ, «հրաշամանուկ» եզրի: Իրականում էտ էրեխեն ուղղակի ուզում էր գար ԽՍՀՄ, մուֆթա ֆռար, գնար: :))
Չէ, ինձ հետաքրքիր է, թե մի տոկոս նման «հրաշամանուկներն» ինչպես էին պատերազմ-մատերազմ կասեցնելու :)) Ամերիկայում բոլոր աղջիկներն ամեն տարի Ձմեռ պապուն են նամակ գրում, ու ի ծնե գիտեն, որ եթե բավականաչափ համոզիչ չասեն, որ ցանկանում են «խաղաղություն ամբողջ աշխարհին», Միսս Ամերիկա դառնալու հույս կարող են չունենալ: Այս մեկը որոշել է Անդրոպով բոբո ձյաձյային գրել:
Ամեն տարի հարյուրավոր երեխաներ զարմանալի բաներ են անում: Մեծահասակներ էլ: Բայց մարդիկ վերցնում են այն, ինչ իրենց տրվում է սկուտեղի վրա: Իհարկե Սամանտայի գրած նամակը հազար անգամ ավելի քաջ, էֆեկտիվ արարք էր, քան, ասենք, այս մարդկանցը.
http://www.marcriboud.com/marcriboud/50ANS/images2/0003.jpg
Երևի ճիշտ էլ անում էին, որ դրա ընթացքում այդ կեղտոտ հիպիներին կրակում էին: Գեղեցիկ ֆաշիստասկաուտ հայրենասեր աղջիկն աչք ավելի է շոյում: Անդրոպովի պատասխանը :[ որ կոմունիստական մանկական գրքի պրոպագանդիստակա տեքստ ոնց որ լինի, Թոմ Սոյերի ընկերուհու հիշատակումը (նամակը պետք է սովետում էլ կարդային, ու ամերիկյան սիմվոլ էր պետք, որին սովետում ծանոթ լինեին ու սիրեին):
Սամանտային պատկերացնելու համար սովորաբար այ սրան եմ նայում, որին կգնդակահարեի, քանի դեռ ձու չի դրել.
http://www.youtube.com/watch?v=A1WdVTn6cRw
VisTolog
15.01.2013, 11:47
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=WlBiLNN1NhQ
Մոդերատորական. թեման ստեղծվել է «Մի քիչ դրական լիցքեր (http://www.akumb.am/showthread.php/64026-%D5%84%D5%AB-%D6%84%D5%AB%D5%B9-%D5%A4%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%AB%D6%81%D6%84%D5%A5%D6%80)» թեմայից առանձնացված գրառումների հիման վրա:
StrangeLittleGirl
15.01.2013, 14:25
Բայ, ես էդ թեմայի մեջ ընդամենը երեք վիդեո էի նայել: Էն երկու կարճերը, մեկ էլ քո դրածը: Հա, ես էլ տենց պոզիտիվների հետ գլուխ չունեմ ու տենց թեմաներում հաստատ որևէ բան չեմ դնի: Բայց ասենք ոչ էլ քո պոզիտիվներից կդնեի էլի: Քեզ դուր չի գալիս, գոնե հարգի էն մարդկանց, որոնց դուր ա գալիս: Ես սուսուփուս էդ թեմայից դուրս էի գալու, եթե քո դրած վիդեոն չլիներ:
Alphaone
15.01.2013, 18:07
Սա էլ ինձանից:
http://www.youtube.com/watch?v=MYw8HjN21bk
Էս վիդեոն ինձ մոտ դրական լիցքեր չարթնացրեց, նույն Թոմ ու Ջերիի պատմությունն էր, ուր ուղղակի գլխավոր դերերում մուկն ու կատուն նկարած չէին: Իսկ վարդագույն, փափուկ պատմությունները դրական լիցքեր առաջացնում են: Առաջին հերթին, Բայանդուր, բարեկամս, դու չես ուզում արտաքին տափակ շերտի կողքին տեսնել մի ուրիշ շերտ, ավելի խորը: Շատ նման տափակ թվացող, պուպուշ պատմություններ հաճախ մարդկանց մոտ էմոցիոնալ դրական ֆոն են առաջացնում ու էս պարագայում էական է դառնում ոչ թե պատմությունը, այլ դրա թողած դրական էֆֆեկտը: Նման պատմություններն ալիքի նման են տարածվում, մի կետից սկիզբ առնելով շուրջն ամենուր սկսում են բարություն առաջացնել, նման պատմություն էր Մաշտոցի այգին փրկելու պատմությունը, կոնկրետ ինձ մղեց արարքների, որ առանց այդ նախադեպի ես չէի անի: Նույն Ռաքելի պատմությունը շատերին ցույց տվեց, որ ուղղակի իրավունք չունեն մի օր կախվել ու վերջ, խնդիրները կլուծեն, քանի որ անգամ մահով կարելի է ապրողների համար լավ բան անել, համբերանքի չիբուխի մի կտոր շաքարը դառնալ: Ախր ամեն վարդագույն, անհեթեթ թիթեռնիկների հետևում իրական արժեքներ կան, ու անհրաժեշտ է, որ լինեն դրական լիցքեր հաղորդող բարի պատմությունները…
Rhayader
17.01.2013, 21:50
http://www.youtube.com/watch?v=7n39RzgVNP8
:love
Ի՞մ տարբերակով:) բռնվեք:
Rhayader
17.01.2013, 21:52
http://24.media.tumblr.com/tumblr_m7vsw6Nmv51rz8yo2o1_500.jpg
Օմնոմնոմ :love
Rhayader
17.01.2013, 21:55
http://25.media.tumblr.com/tumblr_m7v5hfPG1I1rz8yo2o1_250.gif
Այո, այստեղ լիքը կատուներ են լինելու:
http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/2wWwn.gif
http://24.media.tumblr.com/tumblr_m7pohnynbS1rz8yo2o1_1280.jpg
Rhayader
17.01.2013, 21:58
http://www.youtube.com/watch?v=fUspLVStPbk
Sagittarius
17.01.2013, 21:59
Այ, թրո՛լլ, քո էրեսից էն թեման փակվավ, հիմա դու ստեղ կատուներով ես կիսվու՞մ :))
Rhayader
17.01.2013, 22:03
Այ, թրո՛լլ, քո էրեսից էն թեման փակվավ, հիմա դու ստեղ կատուներով ես կիսվու՞մ :))
http://i54.tinypic.com/15cir29.jpg
Rhayader
17.01.2013, 22:04
https://lh5.googleusercontent.com/-TjazIQCh5Pk/UNnveHoDbpI/AAAAAAAAFsE/6Ne5COSd354/s770/8269340715.jpg
https://lh3.googleusercontent.com/-GH-h0xsP0Yk/UOlvIWa2cII/AAAAAAAAJDc/YsGa_3huUH4/s604/543285_518290814870153_1386281973_n.jpg
Rhayader
17.01.2013, 22:05
http://24.media.tumblr.com/tumblr_m7vc2uDvND1rz8yo2o1_400.jpg
http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/metrocat.gif
Ruby Rue
17.01.2013, 22:05
Որ չալարեի կատվիս պատվին հնչող սերենադը ֆիքսեի, կդնեի էստեղ: :D
Առավոտը երեխայի լացից զարթնեցի, բայց պարզվեց մեր կատուն արևի ճառագայթների հետ էր խաղում /արտակարգ սիրուն տեսարան ա, թե ոնց ա կատուն փորձում բռնել արևի շողերը :love/ ու պատուհանագոգից թրմփացել էր հարևանի խաղողի թարմային :D Հետո ինքը վերադարձավ պատուհանագոգին, իսկ իր երկրպագուներից մեկը բարձրացավ թաչմայի վրա ու սկսեց սերենադ երգել: Էդ կատուն սենց սիրատոչոր մլավում ա , իսկ Կատյաս արհամարհական հայացքով նայում ա իրան...:D
Փաստորեն կատուս շեկ ու ռոմանտիկ կատուների չի սիրում, իրեն սևերն են դուր գալիս :B
Alphaone
17.01.2013, 22:07
Փաստորեն, իմ սև կատուն իր հետ ա փախել, արդեն քանի ամիս չկա... :( Իսկ ես գլուխ էի գովում, որ սև կատուն արդեն ունեմ, մնաց ագռավը...
Rhayader
17.01.2013, 22:09
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=pIGgGV7uwU4
Rhayader
17.01.2013, 22:09
http://www.youtube.com/watch?v=kZAo1Zo5eR0
Մոդերատորական. թեման հստակ պահանջ չունենալու պատճառով փակվում է: Պարզապես անհասկանալի է, թե ինչ է նշանակում «դրական լիցքեր ըստ Ռայադերի»:
Մոդերատորական բացատրություն.
ինչպես պարզվեց, շատերը չեն ընկալել թեման փակելու մոդերատորականիս սարկազմը, որն ուղղված էր հենց ինձ (թեման նման վերնագրով ստեղծողը ես էի): Այնպես որ կարիք զգացի փոքր ինչ պարզաբանելու իրավիճակը: «Մի քիչ դրական լիցքեր» թեմայից այստեղ տեղափոխված գրառումները մայր թեմայում թեմայից դուրս էին ու ջնջման ենթակա: Ու դա անկախ գրառողներից յուրաքանչյուրի բերած հիմնավորումների, որովհետև եթե «Մի քիչ դրական լիցքեր» վերնագիրը փոքր-ինչ ընդհանրական է, ու առաջին հայացքից կարող է ծավալվելու շատ տեղ տալ, ապա թեմայի առաջնորդող, նրա ընթացքը սահմանող գրառումը հստակ մատնանշում էր, թե ինչ տիպի գրառումների համար էր թեման նախատեսած: Մյուս տիպի տեսահոլովակների տեղադրումը կարելի էր համարել թեմայի պահանջը չհասկանալու արդյունք, թեման բոյկոտելու տարբերակ, ընդվզում կամ չգիտեմ ինչ, բայց ոչ որևէ դեպքում թեմային համապատասխան գրառումներ: Այսուհանդերձ որոշեցի այդ գրառումները չջնջել, որովհետև բացի բուն տեսահոլովակներից կար նաև քննարկում, որը թեև այդ թեմայում թեմայից դուրս էր, բայց ուներ հետաքրքիր տարրեր, կարող էր հետաքրքիր քննարկման, բանավեճի հիմք դառնալ: Որոշեցի տեսահոլովակները ու այդ քննարկումն առանձնացնել՝ չվնասելով մայր թեմային, բայց հնարավորություն տալով այդ քննարկմանը զարգանալ: Քանի որ առաջացած քննարկման հիմքը դրել էր Ռայադերն ու հակադրվում, ընդվզում էր թեմայի պահանջին, ըստ էության որոշակի հարցերի ալտերնատիվ էր ներկայացնում, որոշեցի առանձնացված թեմայի վերնագիրը դնել «Մի քիչ դրական լիցքեր. ալտերնատիվ ըստ ռայադերի»:
Արդյունքում կատարեցի մի քանի սխալ.
1. Դրեցի վերնագիր, որը որևէ կերպ չէր կարող հուշել թեմայի ընթացքը,
2. Գրածս մոդերատորականը չափից ավելի դեկլարատիվ էր, որևէ կերպ չէր կարող հուշել իմ մտածածի իմաստը,
3. Չկարողացա գտնել ձև, որը կխթաներ իմ ուզած քննարկումը:
Դրան հաջորդած ֆլուդը ստիպեց հրապարակային ընդունել սխալս ու փակել թեման: Դա նույնպես, փաստորեն, արեցի վատ ձևով, գրելով մի մոդերատորական, որը ընթերցողների մեծ մասին չի հուշում, որ դրանով ընդունում եմ, որ սխալ որոշում եմ կայացրել ու ձեռի հետ էլ ինքս ինձ ծաղրում եմ: