Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Մի քիչ դրական լիցքեր



Ուլուանա
14.01.2013, 18:37
Վաղուց էի ուզում էսպիսի մի թեմա բացել, բայց վերնագրի հետ կապված չէի կողմնորոշվում, ու էդպես էլ մնում էր։ Հիմա էլ, ճիշտն ասած, վերնագրի մասին շատ մտածեցի ու, մի խոսքով, ստացվեց այն, ինչ ստացվեց :))։
Ինչևէ, էստեղ ներկայացնում ենք բարի, ոգեշնչող, դրական լիցքեր հաղորդող մարդկանց, դեպքերի ու պատմությունների մասին։ Միայն թե, խնդրում եմ, զվարճալիի հետ չշփոթել, դրա համար առանձին թեմաներ ունենք համապատասխան։

Երեկ ընկերներիցս մեկի բլոգում գտա էս հրաշք տատիկի մասին տեսանյութը :love։ Անպայման նայեք.


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=EySGf9zyHSY

Մարկիզ
14.01.2013, 19:49
Անահիտ ջան, էս ինչ լավ թեմա ես բացել::)

Հիմա այն ինչի մասին կգրեմ, միգուցե շատերի մոտ դրական էմոցիաներ չառաջացնի, քանի որ այդ պատմությունների գլխավոր հերոսների ճակատագրերը ողբերգական է: Բայց այս պատմություններում առկա բարությունը, մեծահոգությունն ու մարդասիրությունը, արժանի են միայն հիացմունքի և օրինակելի պետք է լինեն ողջ մարդկության համար:

Զարմանում ես, թե մարդիկ որքան տարբեր կարող են լինել: Ու երբեմն անհասկանալի է լինում, թե մարդկանց ինչն է խանգարում լինել ընդամենը փոքր-ինչ մարդասեր:

… ու զարմանալի են այս փոքրիկ մարդիկ իրենց մեծ հոգիներով:

Ռեյչել Բեկվիս (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%8D%D0%BA%D0%B2%D0%B8%D1%81,_%D0%A0%D1%8D%D0%B9%D1%87%D0%B5%D0%BB)

նրա մասին պատմող վիդեոն էլ այստեղ է (http://www.1tv.ru/news/world/201238)

Սամանտա Սմիթ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BC%D0%B8%D1%82,_%D0%A1%D0%B0%D0%BC%D0%B0%D0%BD%D1%82%D0%B0)

վիդեոն՝ այստեղ (http://www.youtube.com/watch?v=-kUuzGtwlN0):

Գոնե մարդկության մի տոկոսը այս հրաշամանուկների նման լիներ, հիմա ոչ մի պատերազմ ու աղետ չէր լինի:

Peace
15.01.2013, 00:50
Չգիտեմ որքանով է համապատասխանում թեմային, բայց լինելը երևի թե չի խանգարի: :)


http://www.youtube.com/watch?v=Hzgzim5m7oU



http://www.youtube.com/watch?v=ZPZR5PzP8HM

Ուլուանա
15.01.2013, 18:40
Մոդերատորական. թեման փակվում է, քանի որ, դատելով համարյա բոլորի գրառումներից, հույս չկա, որ այստեղ թեմային համապատասխան գրառումներ կարվեն, ոչ թե կդրվեն ինչ–որ ժամանցային, զվարճալի տեսահոլովակներ, որոնք բացարձակապես կապ չունեն իմ նկատի ունեցածի հետ։ Ներողություն անհասկանալի ու անհաջող մտահղացման համար։