PDA

Դիտել ողջ տարբերակը : ՉԹՕ-ներ ու այլմոլորակայիններ

Վահ
09.01.2013, 11:48
Հավատում ե՞ք ՉԹՕ-ների ու այլմոլորակայինների գոյությանը:
Սկզբի համար առաջարկում եմ դիտել մի քանի վիդեո`
http://www.youtube.com/watch?v=8qx23sJfiLs&feature=player_embedded
http://www.youtube.com/watch?v=OFnPaVHhJ10&feature=related
http://www.youtube.com/watch?v=6f5ADXw2vac&feature=related

ARMbrain
09.01.2013, 13:07
Հարցնելն ամոթ չլնի ՉԹՕ-ն որնա՞. հա այլմոլորակայինների գոյությանը հավատում եմ :)

Վոլտերա
09.01.2013, 13:18
Հարցնելն ամոթ չլնի ՉԹՕ-ն որնա՞. հա այլմոլորակայինների գոյությանը հավատում եմ :)

ՉԹՕ– Չբացահայտված Թռչող Օբյեկտ:)

Վահ
09.01.2013, 13:26
հա այլմոլորակայինների գոյությանը հավատում եմ :)
Բ՞ա ՉԹՕ-ներին

Վահե-91
09.01.2013, 14:40
մեծ մարդիկ եք, հլը՞ հրաշքների եք հավատում :D

Վոլտերա
09.01.2013, 14:42
մեծ մարդիկ եք, հլը՞ հրաշքների եք հավատում :D

Էստեղ որտեղ հրաշք տեսար?;)

Վահ
09.01.2013, 14:43
Էստեղ որտեղ հրաշք տեսար?;)
Հա էլի դրա ինչնա հրաշք,էդի գիտության պես մի բանա,որը լիքը ապացույցներ ունի

Աթեիստ
09.01.2013, 14:49
Վիդեոներից 2-րդ ու 3-րդը հաստատ սարքած են, բայց այլմոլորակայինների գոյությանը հավատում եմ։

VisTolog
09.01.2013, 15:02
Հա էլի դրա ինչնա հրաշք,էդի գիտության պես մի բանա,որը լիքը ապացույցներ ունի
Էդ լիքից մի օրինակ ընդամենը բեր, որտեղ ապացուցվումա, որ ՉԹՈ-ն այլմոլորակային ծագմանա կամ որ այլմոլորակայիններ գոյություն ունեն:

Վահ
09.01.2013, 15:18
Էդ լիքից մի օրինակ ընդամենը բեր, որտեղ ապացուցվումա, որ ՉԹՈ-ն այլմոլորակային ծագմանա կամ որ այլմոլորակայիններ գոյություն ունեն:
Իսկ ինչ որ մեկը կարա ապացուցի որ ՉԹՕ-ն այլմոլորակաին չի՞:
Իսկ այլմոլորակայինների գոյությանը կամ պիտի հավատաս կամ չէ:
Սկզբում դրածս վիդեոներն էլ օրինակներ են:

VisTolog
09.01.2013, 16:00
Իսկ ինչ որ մեկը կարա ապացուցի որ ՉԹՕ-ն այլմոլորակաին չի՞:
Իսկ այլմոլորակայինների գոյությանը կամ պիտի հավատաս կամ չէ:
Սկզբում դրածս վիդեոներն էլ օրինակներ են:
Բայց ոչ էլ հակառակը կարա ապացուցի, չէ՞

Եկվոր
09.01.2013, 16:15
Հակառակն ապացուցելու համար եկեք նախ մտածենք, թե ինչ որ մեկի ինչի՞ն է պետք բազմաթիվ լուսատարի կտրի գա, որ մեզ մոտ տապկնոցի խաղա: Իմ կարծիքով նորմալ «մարդն» այդքան ծախս անելուց հետո գոնե կփորձեր կոնտակտի մեջ մտնել,այլ ոչ թե երևար-փախչեր, երևար-փախչեր

Վահ
09.01.2013, 16:53

Տենց մտածումա մարդը,երկրացի հասարակ մարդը,որի համար էդքան լուսատարի կտրելն ու գնալը թանկա ու առանց արդյունքի հետ չեն դառնա:
Ինչ գիտես իրանք մարդն են թե չէ՞,հնարավորա իրանք լրիվ ուրիշ են,մտածում են լրիվ ուրիշ,իրանց համար միլիոնավոր լուսատարիներ կտրելը շատ հեշտ ու էժան:

VisTolog
09.01.2013, 17:36
Հակառակն ապացուցելու համար եկեք նախ մտածենք, թե ինչ որ մեկի ինչի՞ն է պետք բազմաթիվ լուսատարի կտրի գա, որ մեզ մոտ տապկնոցի խաղա: Իմ կարծիքով նորմալ «մարդն» այդքան ծախս անելուց հետո գոնե կփորձեր կոնտակտի մեջ մտնել,այլ ոչ թե երևար-փախչեր, երևար-փախչեր
Ես էլ լուսատարի արագությամբ գնացող սարք ունենայի, որի համար մեծ քանակի նյութ չի ծախսվում, ես էլ ման կգայի տարբեր մոլորակներով ու գալակտիկաներով: :))

Alphaone
09.01.2013, 18:08
Ժողովուրդ, ես եթե ասեմ չեմ հավատաում, պիտի հերքեմ այլմոլորակային լինելուս փաստը, իսկ քանի որ հերքելն ինձ ավելի ձենտու է՝ չեմ հավատում :oy

Sagittarius
09.01.2013, 19:45
Իսկ ինչ որ մեկը կարա ապացուցի որ ՉԹՕ-ն այլմոլորակաին չի՞:
Իսկ այլմոլորակայինների գոյությանը կամ պիտի հավատաս կամ չէ:
Սկզբում դրածս վիդեոներն էլ օրինակներ են:

Փաոստորեն այլմոլորակայինները աստծու պես բան են, էլի:

Էս հավատում եմ Ջեդայների գոյությանը

yerevanci
09.01.2013, 20:06
Ժող ջան որ երկնքին նայում ենք, տեսնում ենք միլիոնավոր աստղեր, որոնցից յուրաքանչյուրն իրենից մի արեգակ է ներկայացնում, և այդ արեգակների շուրջն էլ կարող են պտտվել մոլորակներ, և հենց այդ մոլորակներից մեկում էլ, կամ գուցե մի քանիսում էլ շատ հնարավոր է, որ լինի կյանք, և այնքան զարգացաց լինեն, որ կարողանան դուրս գալ իրենց գրավիտացիոն դաշտից և հյուրընկալվել մեզ, կարծում եմ, որ շատ մոտ ապագայում էլ Երկրի բնակիչները նման հնարավորություն կունենան:

Sagittarius
09.01.2013, 20:17
Չէ, դե եթե լուրջ, դժվար ա հավատալ, որ անծայրածիր Տիեզերքում մենք միակ հասարակությունն ենք:

Բայց դե էլ ավելի անհավանական ա, որ մի հասրակություն /որը էն կարգի զարգացած է, որ կարող է գալակտիկանների միջև ճանապարհորդել/ Երկիր կհասնի միայն «ծիկ» անելու համար ու մեզ հետ կոնտակտի մեջ չի մտնի: ՈՒ չգիտեմ ինչու՝ վստահ եմ, որ մեզ այդ կոնտակտի բնույթը հեչ դուր չի գա, եթե «իրանք» մեզ առաջինը հասնեն: :))

Sambitbaba
09.01.2013, 20:56
Հակառակն ապացուցելու համար եկեք նախ մտածենք, թե ինչ որ մեկի ինչի՞ն է պետք բազմաթիվ լուսատարի կտրի գա, որ մեզ մոտ տապկնոցի խաղա:
Որպեսզի մենք հիմքեր ունենանք մտածելու, որ այս հսկայական Տիեզերքում միակը չենք:
Իսկ բազմաթիվ լուսատարիներ կտրել-գալը, ամենայն հավանականությամբ, նրանք կատարում ենք ոչ մեր հասկացած ձևերով, այսինքն, այդ տարածությունն անցնելու համար, հնարավոր է, որ նրանց ընդամենը վայրկյաններ են անհրաժեշտ:
Ինչպես նաև, դժվար թե իրենց ՉԹՕ-ների համար մեր ավիոբենզինն են օգտագործում:

Իմ կարծիքով նորմալ «մարդն» այդքան ծախս անելուց հետո գոնե կփորձեր կոնտակտի մեջ մտնել,այլ ոչ թե երևար-փախչեր, երևար-փախչեր
Տիեզերքի օրենքն է. չխառնվել մեկը մյուսի զարգացման պրոցեսին:
Եվ հետո՝ ամեն ինչ իր ժամանակն ունի:;)

Sambitbaba
09.01.2013, 21:15
ՈՒ չգիտեմ ինչու՝ վստահ եմ, որ մեզ այդ կոնտակտի բնույթը հեչ դուր չի գա, եթե «իրանք» մեզ առաջինը հասնեն:
Իսկ դու չե՞ս կարծում, որ դա ընդամենը մեր, մարդկային գիտակցությունն է խոսում քո մեջ. խփիր, քանի քեզ չեն խփել: Կամ՝ "եկա, տեսա, հաղթեցի"…
Իսկ ի՞նչ, եթե "իրանք" բոլորովին էլ նպատակ չունեն մեզ "հաղթել": Այդպես չի՞ կարող պատահել: Հիմա դու, Սագիտարիուս ջան, ապրում ես Գերմանիայում: Դու նպատակ ունե՞ս՝ գնաս, Ֆրանսիային հաղթես գաս: Ոչ իհարկե: Որովհետև մեր պատմությունը մեզ բերել է նրան, որ մենք, մեր մեծամասնությամբ, խաղաղությունը սիրնք:
Իսկ ի՞նչ, եթե նրանք էլ զարգացման նույն պրոցեսն են անցել, և մեկմեկու հաղթելը նրանց համար արդեն վաղուց անցյալ է դարձել:

Այսօր մենք լիքը փաստեր ունենք, որ իր պատմության ամենասկզբից մարդկությունը ծանոթ է ՉԹՕ-ներին: Եվ եթե նրանց կոնտակտի բնույթը, ինչպես ասում ես, "դուր չգալու լիներ", այն վաղուց արդեն տեղի ունեցած կլիներ:

ARMbrain
09.01.2013, 21:33
Բ՞ա ՉԹՕ-ներին
Հա հավատում եմ. քանի որ ես մտածում եմ որ եթե գոյություն ունենք մենք և մեր աշխարհում գոյություն ունեն թռչող օբյեկտներ, օրինակի համար ինքնաթիռներ. դրա հիման վրա մտածում եմ որ մեկ այլ մոլորակումել ապրումեն այլմոլորակայինն էր և որ նրանքել ունեն թռչող օբյեկտներ, ուղակի դրանք մեր ունեցած օբյեկտներից շատ ավելի գերհզոր են.

Sagittarius
09.01.2013, 22:25
Իսկ դու չե՞ս կարծում, որ դա ընդամենը մեր, մարդկային գիտակցությունն է խոսում քո մեջ. խփիր, քանի քեզ չեն խփել: Կամ՝ "եկա, տեսա, հաղթեցի"…
Իսկ ի՞նչ, եթե "իրանք" բոլորովին էլ նպատակ չունեն մեզ "հաղթել": Այդպես չի՞ կարող պատահել: Հիմա դու, Սագիտարիուս ջան, ապրում ես Գերմանիայում: Դու նպատակ ունե՞ս՝ գնաս, Ֆրանսիային հաղթես գաս: Ոչ իհարկե: Որովհետև մեր պատմությունը մեզ բերել է նրան, որ մենք, մեր մեծամասնությամբ, խաղաղությունը սիրնք:
Իսկ ի՞նչ, եթե նրանք էլ զարգացման նույն պրոցեսն են անցել, և մեկմեկու հաղթելը նրանց համար արդեն վաղուց անցյալ է դարձել:

Այսօր մենք լիքը փաստեր ունենք, որ իր պատմության ամենասկզբից մարդկությունը ծանոթ է ՉԹՕ-ներին: Եվ եթե նրանց կոնտակտի բնույթը, ինչպես ասում ես, "դուր չգալու լիներ", այն վաղուց արդեն տեղի ունեցած կլիներ:

Sambitbaba ջան, ախր մարդկությունը հո ես ու դու չենք մենակ: Մենք՝ մարդկությունը, հլը նոր-նոր սկսել ենք քայլեր ձեռնարկել մեր տեսակի ոչնչացողների դեմ՝ նացիստներ, ֆաշիստներ, ռասիստներ, հոմոֆոբներ: Բայց դեռ էլի կիսատ-պռատ, մի քանի բարտել նավթը կարող է սաղին կուրացնել՝ Իրաքը վկա:

Հիմա պատկերացնում ես մենք առաջինը հայտնաբերենք մի մոլորակ՝ մեզ համար կատարյալ ապրելու պայմաններով ու մեր ունեցած նավթային ռեսուրսների տասնապատիկի չափով, բայց էտ մոլորակների վրա ապրում խեղճուկրակ «միջատների» մի հասարակություն:
Դե հիմա պատկերացրու ինչքան կտևի մինչև կձևավորվի «Փրկենք միջատներին» NGOն ու միջատային արժեքները կկիսեն մարդկության մեծամասնությունը, որը կկանգնեցնի միջատների ցեղասպանությունը՝ զոհելով նավթի ահռելի ռեսուրսներ և մարդկության բնակության համար պիտանի մի ահռելի մոլորակ:

Հիմա ես որտեղից վստահ լինեմ, որ մեզ առաջինը հայտնաբերող միջատների համար մարդկային աղիքները թանկարժեք դելիկատես չեն լինի:

keyboard
09.01.2013, 22:28
Իսկ ինչ որ մեկը կարա ապացուցի որ ՉԹՕ-ն այլմոլորակաին չի՞:
Իսկ այլմոլորակայինների գոյությանը կամ պիտի հավատաս կամ չէ:
Սկզբում դրածս վիդեոներն էլ օրինակներ են:

http://www.youtube.com/watch?v=FNgzyylR0lA
Ճիշտ ա, ապացույց չի, բայց էս վիդեոշարքը որ նայես, բավականին բաների ուրիշ անկյունից կնայես:
Ես ինքս վստահ եմ, որ մենք մենակ չենք, բայց այլմոլորակային են դրանք կոչվում, թե զուգահեռ աշխարների մարդիկ այ դա չեմ կարող ասել:

Վահե-91
09.01.2013, 22:40
Իսկ դու չե՞ս կարծում, որ դա ընդամենը մեր, մարդկային գիտակցությունն է խոսում քո մեջ. խփիր, քանի քեզ չեն խփել: Կամ՝ "եկա, տեսա, հաղթեցի"…
Իսկ ի՞նչ, եթե "իրանք" բոլորովին էլ նպատակ չունեն մեզ "հաղթել": Այդպես չի՞ կարող պատահել: Հիմա դու, Սագիտարիուս ջան, ապրում ես Գերմանիայում: Դու նպատակ ունե՞ս՝ գնաս, Ֆրանսիային հաղթես գաս: Ոչ իհարկե: Որովհետև մեր պատմությունը մեզ բերել է նրան, որ մենք, մեր մեծամասնությամբ, խաղաղությունը սիրնք:
Իսկ ի՞նչ, եթե նրանք էլ զարգացման նույն պրոցեսն են անցել, և մեկմեկու հաղթելը նրանց համար արդեն վաղուց անցյալ է դարձել:

Այսօր մենք լիքը փաստեր ունենք, որ իր պատմության ամենասկզբից մարդկությունը ծանոթ է ՉԹՕ-ներին: Եվ եթե նրանց կոնտակտի բնույթը, ինչպես ասում ես, "դուր չգալու լիներ", այն վաղուց արդեն տեղի ունեցած կլիներ:
նրանք մեր կողքին են, ամենուրեք: Ուղղակի մենք չենք տեսնում նրանց :lol

keyboard
09.01.2013, 22:50
նրանք մեր կողքին են, ամենուրեք: Ուղղակի մենք չենք տեսնում նրանց :lol

Ծիծաղալու ա, բայց իրականությունից ոչ հեռու, գուցե նրանք անմիջական մասնակցություն ունեն մոլորակի "կյանք"-ի ընթացքի ղեկավարմանն ու առհասարակ մեր "կյանք'-ին, իսկ ես ու դու Լևոն-Սերժ ենք ընտրում ;)

Ժող ջան որ երկնքին նայում ենք, տեսնում ենք միլիոնավոր աստղեր, որոնցից յուրաքանչյուրն իրենից մի արեգակ է ներկայացնում, և այդ արեգակների շուրջն էլ կարող են պտտվել մոլորակներ, և հենց այդ մոլորակներից մեկում էլ, կամ գուցե մի քանիսում էլ շատ հնարավոր է, որ լինի կյանք, և այնքան զարգացաց լինեն, որ կարողանան դուրս գալ իրենց գրավիտացիոն դաշտից և հյուրընկալվել մեզ, կարծում եմ, որ շատ մոտ ապագայում էլ Երկրի բնակիչները նման հնարավորություն կունենան:

Ես վստահ եմ, որ հիմա էլ ունեն ու կարողանում են, բայց դա մեզ սովորական մահկանացուներիս երբ հայտնի կլին չեմ կարող ասել:

Sagittarius
09.01.2013, 22:53
Ծիծաղալու ա, բայց իրականությունից ոչ հեռու, գուցե նրանք անմիջական մասնակցություն ունեն մոլորակի "կյանք"-ի ընթացքի ղեկավարմանն ու առհասարակ մեր "կյանք'-ին, իսկ ես ու դու Լևոն-Սերժ ենք ընտրում ;)

այո-այո, իրանք մեզ վրա փորձարկումներ են անում՝

55039

Անվերնագիր
09.01.2013, 23:03
Գոյություն ունի անսահման Աստծո զորությամբ ստեղծված անսահման տիեզերք: Քանզի Աստծո ողորմածությանն ու զորությանն անբաժան եմ համարում այն կարծիքը, իբր Աստվածը, ունենալով այս աշխարհից բացի մեկ ուրիշ աշխարհ և այլ անսահման աշխարհներ ստեղծելու կարողությունը, ստեղծվել է սահման ունեցող աշխարհ:
ԵՎ այսպես, ես հռծակում եմ այս Երկիր աշխարհին նման բազմաթիվ առանձին աշխարհների գոյությունը: Պյութագորեսի հետ Երկիրը համարում եմ լուսատտու Լուսնի, այլ մոլորակների, աստղերի նման, որոնց քանակն անսահաման է: Բոլոր այդ երկնային մարմինները անհամար աշխարհներ են կազմում: Նրանք անսահման տարածության մեջ անսահման Տիեզերք են գոյացնում...:
հա, մեկել

բանական և կենդանի խելքի համար անհնար է պատկերացնել թե բոլոր այդ անսահման աշխարհները, որոնք նույնքան հրաշալի են, որքան մերը կամ նույնիսկ լավն են, զրկավծ լինեն մերոնց կամ նույնիսկ ավելի լավ բնակիչներից
Ջորդանո Բռունո

Աստծո գոյությունը ընդունելու դեպքում , պետք է ընդունել նաև այս վարկածի գոյությանը

Ruby Rue
09.01.2013, 23:15
նրանք մեր կողքին են, ամենուրեք: Ուղղակի մենք չենք տեսնում նրանց :lol

Շատ հնարավոր է, որ մենք մեր զգայարաններով չկարողանանք ընկալել նրանց գոյության փաստը: Ընդհանրապես ծիծաղելի չի ;)
Պարտադիր չի, որ այլմոլորակայինները ինչ-որ հումանոիդներ լինեն, մեր գիտակցության մեջ լրիվ տեղավորվող միջոցներ օգտագործեն :)
Չնայած ես կարծում եմ, որ մեզանից «հետամնաց» մոլորակներ էլ գոյություն ունեն, որովհետև դժվար թե էս հսկայական տիեզերքում մենակ Երկիր մոլորակը բնակեցված լինի:

Sambitbaba
09.01.2013, 23:25
Sambitbaba ջան, ախր մարդկությունը հո ես ու դու չենք մենակ: Մենք՝ մարդկությունը, հլը նոր-նոր սկսել ենք քայլեր ձեռնարկել մեր տեսակի ոչնչացողների դեմ՝ նացիստներ, ֆաշիստներ, ռասիստներ, հոմոֆոբներ: Բայց դեռ էլի կիսատ-պռատ, մի քանի բարտել նավթը կարող է սաղին կուրացնել՝ Իրաքը վկա:
Դա էլ արդեն երեկվա հայացք է, Սագիտարիուս ջան: Իրականում մենք շատ ավելի բարի ենք դարձել, քան, ասենք, հարյուր տարի առաջ:

Հիմա պատկերացնում ես մենք առաջինը հայտնաբերենք մի մոլորակ՝ մեզ համար կատարյալ ապրելու պայմաններով ու մեր ունեցած նավթային ռեսուրսների տասնապատիկի չափով, բայց էտ մոլորակների վրա ապրում խեղճուկրակ «միջատների» մի հասարակություն:
Դե հիմա պատկերացրու ինչքան կտևի մինչև կձևավորվի «Փրկենք միջատներին» NGOն ու միջատային արժեքները կկիսեն մարդկության մեծամասնությունը, որը կկանգնեցնի միջատների ցեղասպանությունը՝ զոհելով նավթի ահռելի ռեսուրսներ և մարդկության բնակության համար պիտանի մի ահռելի մոլորակ:

Դրա համար էլ չենք հայտնաբերում: Այդ պատճառով էլ չունենք համապատասխան տեխնոլոգիաներ, այլ մոլորակներին հասնելու համար: Մենք չգիտենք անգամ, որ ուղղակի իրավունք չունենք խառնվել այլ մոլորակների կյանքին, եթե մեզ այդ մասին ոչ ոք չի խնդրել, չգիտենք, որ ոչ ոք մեզ թույլ չի տա այդ անել:
Իսկ նրանք գիտեն: Ովքեր էլ մեզ պես չգիտեն, - նրանց՝ գիտեցողները թույլ չեն տա:

Sambitbaba
09.01.2013, 23:34
նրանք մեր կողքին են, ամենուրեք: Ուղղակի մենք չենք տեսնում նրանց :lol
Դա արդեն այլ կատեգորիա է, Վահե ջան: Եվ նրանց կարելի կոչել ոչ թե “այլմոլորակայիններ”, այլ արդեն “այլտարածքայիններ”:

Վահ
09.01.2013, 23:47
Մի հատ մարդ կար անունը չեմ հիշում,շուտ «Ազատ գոտի» էր եկել,ասում էր,որ ինքը մշտական կապ ունի այլմոլորակայինների հետ,որ բոլոր այլմոլորակայինները ճաղատ են :) ու իրանք մարդկանց մեջ են ապրում:
Այլմոլորակայինների գոյությանը հավատում եմ,բայց ինձ թվումա էդ մարդը բլեֆ էր անում,կամ էլ ինքը իրա մտածածին էնքանա հավատում,որ մտածումա թե ճիշտա:
Հ.Գ. Եթե ինչ որ մեկը էդ մարդու անունը հիշումա թող գրի

Ruby Rue
10.01.2013, 00:07
Դա արդեն այլ կատեգորիա է, Վահե ջան: Եվ նրանց կարելի կոչել ոչ թե “այլմոլորակայիններ”, այլ արդեն “այլտարածքայիններ”:

Sambitbaba, բայց այմոլորակայինները նույն հաջողությամբ կարող են «այլտարածքայիններ» լինել, չէ՞: Օրինակ, հնարավոր է, որ ինչ-որ մոլորակի վրա կյանք կա, բայց իրենք ասենք ոչ թե թթվածին են շնչում, այլ ասենք ազոտ, կամ ընդհանրապես անաէրոբ են:)

Sambitbaba
10.01.2013, 00:15

Համոզված եմ, որ հիմնականում հենց այդպես է, որ կա, Ռուբի ջան: Այստեղ ասածս այն էր, որ "այլտարածքայինների" մասին խոսելիս առանձնապես հեռու գնալ պետք չի. մենք ինքներս էլ ունենք այդպիսի հարևաններ:

Տրիբուն
10.01.2013, 22:32
100 միլիարդ գալակտիկայի ու ամեն գալակտիկայում 100 միլլիարդ աստղի գոյության պարագայում մտածել, որ մենք ունիկալ ենք նարցիսիզմ ա:

Բայց էս տրամաբանությունը ոչ մի կերպ չի տեղավորվում «եկան ինձ տարան վրես փորձեր դրեցին», «ինձ ասեցին, որ իրանք մեզ կփրկեն հաջորդ ջրհեղեղից», «բոլոր քաչալ էին, ու գազար էին սիրում», «ափսեն իջավ մեր հանդը ու տարավ մեր միակ ծաղիկ կովին» զառանցանքի շրջանակներում:

Ruby Rue
10.01.2013, 23:28

Սու՛տ ա... Ես այլմոլորակային եմ :P

Alphaone
10.01.2013, 23:32
Սու՛տ ա... Ես այլմոլորակային եմ :P

Ես ևս ու խիստ կասկածներ ունեմ, որ Բլրակցի Վոլտերան էլ անմասն չի :D

Վոլտերա
11.01.2013, 12:49
Ես ևս ու խիստ կասկածներ ունեմ, որ Բլրակցի Վոլտերան էլ անմասն չի :D

:))Դուք բացահայտում եք ինձ...

Sambitbaba
02.03.2013, 09:53
Ruby Rue-ի խոսքերից
Սու՛տ ա... Ես այլմոլորակային եմ

Alphaone-ի խոսքերից
Ես ևս ու խիստ կասկածներ ունեմ, որ Բլրակցի Վոլտերան էլ անմասն չի

:))
Դուք բացահայտում եք ինձ...

Ախր էս ու՞ր եք է… Աչքս ջուր կտրեց ձեզ սպասելով::cry

Վերջապես ընտանիքս վերամիավորվու՜մ է…