PDA

Դիտել ողջ տարբերակը : ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխություն 2012



Վահ
07.01.2013, 15:14
Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 22:00-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի կունենա ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը:
Կհանձնվի Ոսկե գնդակը (Ballon D'or),հայտնի կդառնա խորհրդանշական հավաքականը,լավագույն մարզիչը,լավագույն գոլը և այլն:
Եկեք քննարկենք արժանիներին,հավակնորդներին:

Վահ
07.01.2013, 15:43
իմ վարկածները`բլոգումս http://harutyunyanvah.wordpress.com/2013/01/07/fifa-award-pretenders/

Վահ
07.01.2013, 17:11
մարդ չկա ?

Sagittarius
07.01.2013, 23:43
«Բարսելոնան», «Ռեալը» և Ֆալկաոն ՖԻՖԱ-ի` 2012թ.-ի տարվա խորհրդանշական հավաքականում


Ցյուրիխում կայացած 2012թ.-ի լավագույնների պարգևատրման արարողության ժամանակ ՖԻՖԱ-ն հայտարարեց նաև իր վարկածով տարվա խորհրդանշական հավաքականը:

Նրանում տեղ են գտել «Բարսելոնայի» և «Ռեալի» հնգական ֆուտբոլիստ, ինչպես նաև «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն:

Ահա ՖԻՖԱ-ի վարկածով 2012թ.-ի խորհրդանշական հավաքականը.

Իկեր Կասիլյաս («Ռեալ») - Դանիել Ալվեշ («Բարսելոնա»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Մարսելո («Ռեալ») - Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Խաբի Ալոնսո («Ռեալ»), Խավի («Բարսելոնա»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Ռադամել Ֆալկաո («Ատլետիկո»)

Աղբյուր (http://armfootball.com/arm/news/26181/barselonan-realy-ev-falkaon-fifa-i-2012t-i-tarva-khorhrdanshakan-havaqakanum.html)

Պֆֆֆ. ի՞նչ զիբիլ ա անում Մարսելոն ստեղ ու ու՞ր ա Դավիդ Սիլվան: Մենակ չասեք, թե Ալոնսոն, Ռամոսը, Մարսելոն, Պիկեն իրանից ավելի արժանի էին էս ցուցակում լինել:
Պիրլո՞... նե, նեսլիշալի: Իտալիայի փլած հավաքականին Եվրոֆինալ հասցնելը ու Յուվեի հետ Սերիա Ան վերցնելը չկար-չկար, Դանի Ալվեշի Իսպանիայի Գավաթի չափ չկա՞ր:

Բայց դե ես տենց էլ չհասկացա էս անկապ մրցանակաբաշխությունների իմաստը: Ֆուտբոլն հո երգ ու կինո չի, որ ուղիղ իրար հետ չմրցակցեն ու ստիպված լավագույններին սենց որոշեն: Լավագույները որոշվում են խաղադաշտում:

Անվերնագիր
08.01.2013, 10:20
էս տարի, ինչպես ես սպասում էի, էլի լավագույնը դարձավ Մեսսին:
Ոսկե գնդակ. քվեարկության արդյունքները. Մեսսի` 41.6%, Ռոնալդու՝ 23.68%, Ինյեստա՝ 10.91%

Հիմա կարողա չերեվա, բայց մի 50-60 տարի հետո, նույն լեգենդները կկապեն մեսսի հետ ինչ-որ Պելեինը: Ուղղակի լավը էնա, որ մենք էս ամենինչին ականատես ենք լինում:

Վահ
08.01.2013, 11:48
Էս տարի մրցանակաբաշխությունը լրիվ իսպանական էր,«Ոսկե գնդակի» հավակնորդները ներկայացնում էին Իսպանիայի առաջնությունը,մարզիչները իսպանիան,ամբողջ խորհրդանշական հավաքականը իսպանական էր:
Ու ինչքան էլ Բարսա կամ Ռեալ բալետ անես,հաստատ հաճելի չի էսքան իսպանացու տենալը:

Անվերնագիր
08.01.2013, 12:07
Էս տարի մրցանակաբաշխությունը լրիվ իսպանական էր,«Ոսկե գնդակի» հավակնորդները ներկայացնում էին Իսպանիայի առաջնությունը,մարզիչները իսպանիան,ամբողջ խորհրդանշական հավաքականը իսպանական էր:
Ու ինչքան էլ Բարսա կամ Ռեալ բալետ անես,հաստատ հաճելի չի էսքան իսպանացու տենալը:
լրիվ համաձայն եմ. իսպանիայի առաջնությունը դարձել ա 2 խաղի առաջնություն/Ռեալ-Բարսա:Բարսա-Ռեալ: Ստից ներակայցնում են մթոմ շատ ինտրիգային խաղեր են բայց իրականում, ամեն ինչն էլ պարզա. Բարսան իր հերթին սախին մոռթում, Ռեալն էլ իր հերթին:

Վահ
08.01.2013, 12:24
լրիվ համաձայն եմ. իսպանիայի առաջնությունը դարձել ա 2 խաղի առաջնություն/Ռեալ-Բարսա:Բարսա-Ռեալ: Ստից ներակայցնում են մթոմ շատ ինտրիգային խաղեր են բայց իրականում, ամեն ինչն էլ պարզա. Բարսան իր հերթին սախին մոռթում, Ռեալն էլ իր հերթին:
Էնքան էլ զզվացրել,արդեն Բարսի ու Ռեալի ֆաներն էլ չեն ուզում նայեն,աշխարհում լիքը հետաքրքիր դերբիներ ու ինտրիգներ կան:
Օրինակ ինչի հայկական հեռուստաընկերությունները չեն ցուցադրում Յուվենթուս-Միլան,Բավարիա-Բորուսիա ու տենց լիքը կարգին խաղեր:

Malxas
08.01.2013, 13:42
Չտես են ապեր, չըտես: Չալաղաջից բացի էլ լիքը ուտելիքներ կան, բայց մենակ չալաղաջ են ուտում:


Էնքան էլ զզվացրել,արդեն Բարսի ու Ռեալի ֆաներն էլ չեն ուզում նայեն,աշխարհում լիքը հետաքրքիր դերբիներ ու ինտրիգներ կան:
Օրինակ ինչի հայկական հեռուստաընկերությունները չեն ցուցադրում Յուվենթուս-Միլան,Բավարիա-Բորուսիա ու տենց լիքը կարգին խաղեր:

John
08.01.2013, 20:34
Որ Պլզենի Վիկտորիան ՉԼ-ում հաղթած լիներ` հաստատ գոնե մի ֆուտբոլիստ իրանցից կլիներ խորհրդանշական հավաքականում, բայց եթե ՉԼ-ի եզրափակիչ հասած Բավարիայից, Եվրոպայի առաջնության ֆինալ հասած Իտալիայից ու ՉԼ-ն հաղթած Չելսիից ոչ մի ֆուտբոլիստ չկա տարվա լավագույնների մեջ` էդ ուղղակի խեղկատակություն է :) Հասկանում եմ, Չելսին սիրուն խաղով չհաղթեց ՉԼ-ում, բայց եկեք չմոռանանք, որ ՉԼ-ն հաղթելու ճանապարհին Դրոգբան մի քանի այնպիսի գոլ խփեց, որ ծալած ունի Մեսսիի պենտատրիկները ֆուֆլո թիմերի դարպասը, որ գումարվում ու եսիմինչ է դառնում: Այ էս ցուցակը, որ ստորև կներկայացնեմ` ցույց է տալիս իրական պատկերը որպես ռմբարկուների, քանի որ իրականում հենց միջազգային խաղերում խփված գոլերն են ավելի կարևոր: Ու այ էդ ցուցանիշով 21րդ դարում լավագույնը Մեծն Դիդիեն է, ով խփել է 100ից ավելի գոլ



Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) ներկայացրած տվյալներով՝ Դրոգբայի հաշվեկշռում կա 104 գոլ։

1. Դիդյե Դրոգբա (Կոտ դ’Իվուար) – 104 (59՝ հավաքականում, 45՝ եվրագավաթներում)
2. Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) – 94 (67/27)
3. Լիոնել Մեսսի (Արգենտինա) – 94 (33/61)
4. Սամյուել ԷտոՕ (Կամերուն) – 92 (48/44)
5. Ռուդ վան Նիստելրոյ (Նիդերլանդներ) – 87 (34/53)
6. Տիերի Անրի (Ֆրանսիա) – 85 (43/42)
7. Կրիշտիանո Ռոնալդու (Պորտուգալիա) – 84 (38/46)
8. Դավիդ Վիլյա (Իսպանիա) – 83 (54/29)
9. Ռաուլ (Իսպանիա) – 78 (26/52)
10. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 75 (42/33)

էս վերջինը նրանց համար, ովքեր կփորձեն պնդել, որ Մեսսին վերջին տարիների իր խփած գոլերով արժանի է հա էլ լավագույնը լինի (Բարսայի երկրպագու ու Հ1ի մեկնաբան անուն ազգանունը չգիտեմ, այ ինքը տենց բան ասեց երեխ մրցանակաբախշության ժամանակ, հավանաբար տարածված կարծիք է)
Էլ չեմ ասում դանի ալվեշը... ձեռս չի գնում մեծատառով գրեմ դրա անուն-ազգանունը 2012i ընթացքում 20 խաղ 2 գոլ, Չելսիում նույն դիրքում խաղացող 39 խաղ 6 գոլ, էլ չեմ ասում գոլերը Սերբիայի հավաքականի կազմում, Անգլիայի գավաթն ու ՉԼ-ն էլ կողքից... Մի խոսքով ՈՒԵՖԱ-ՖԻՖԱ լոխ կազմակերպություններ են, ովքեր գործ անելու փոխարեն հիմարություն են անում ամեն քայլում...

Վահ
08.01.2013, 21:11
Շատ էլ որ Դրոգբան 21-րդ դարում 104 գոլա խփել,թող էդ նույն ձևով մի տարում 91-ից ավելի գոլ խփել:
Իսկ մնացած մտքերի հետ համաձայն եմ:

Վահ
08.01.2013, 22:03
Էս էլ «Ոսկե գնդակի» քվեարկության ծանոթ-բարեկամների մասին`http://www.totalfootball.am/2013/01/174523/

John
09.01.2013, 15:37
Շատ էլ որ Դրոգբան 21-րդ դարում 104 գոլա խփել,թող էդ նույն ձևով մի տարում 91-ից ավելի գոլ խփել:
Իսկ մնացած մտքերի հետ համաձայն եմ:

էդ նույն ձևով չէր կարա խփեր, որտև Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունը ծալած ունի Իսպանիայի առաջնությանը ու Անգլիայում տենց թիմեր չկան, որ Մեսսին կարողանար 3-4 խաղ անընդմեջ հեթ-տրիկ-պոկեր եսիմինչ աներ