PDA

Դիտել ողջ տարբերակը : Պորտալ ստեղծելու առաջարկ



Gevorg
31.03.2006, 16:32
Ունեմ առաջարկ ֆորումի բոլոր մասնակիցներին: Առաջարկում եմ ստեղծել հայալեզու մի պորտալ, բայց այնպիսին, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն կունենա տեղադրել իր պոստերը, օրինակ` ծրագրեր, երգեր, խաղեր, նկարներ և այլն, ինչ, որ կցանկանա: Կլինեն նորություններ, ծանոթություններ, չատ, երկխոսություններ, հայտարարություններ և շատ, շատ ուրիշ բաներ:

Մտածում եմ ստեղծել այնպիսի մի սայթ, որ յուրաքանչյուր այցելու <<համարի>> սայտը իր սեփականը:

Բոլոր ծախսերը կապված գրանցման, հոստինգի և այլն վերցնում եմ իմ վրա:
Անհրաժեշտ են PHP-ի և MySQL-ի մասնագետ էնտուզիաստներ և ուղղակի կարգին տղերք ;) :

Եթե կան հետաքրքրված անձինք, գրեք, զրուցենք, միտքը զարգացնենք և միգուցե իրականացնենք:

Խնդրում եմ վճարովի ծառայություններ չառաջարկել:

Koms
31.03.2006, 18:04
հիանալի առաջարկ է, բոլորս էլ գիտենք, որ համարյա բոլոր .am պորտալները, ցավոք, ռուսալեզու են, դա դրանից է, որ հիմա այդպիսին է վերաբերմունքը հայոց լեզվի նկատմամբ,

Սահակ
31.03.2006, 19:23
Գևորգ, ես նկատել եմ որ forum.dar.am -ը շատ դանդաղ է աշխատում միացյալ նահանգներում։ Երևի այն պատճառով որ Հայաստանում է գտնվում։ Միգո՞ւցե forum.dar.am-նել ԱՄՆ-ում հոսթ անենք։ Հայաստանում ապրողների համար դա անհարմարություն կպատճառի՞ թե ոչ։

Egern.net
31.03.2006, 19:24
Հնարավորին չափով պատրաստ եմ օգնել. շատ լավ միտք է: Հիմա ինտերնետում հայերեն սայէերի դեֆիցիտ է....

norayrx
01.04.2006, 16:55
Կասելի լավ տարբերակ է իսկ ովքեր են լինելու ղեկավարները և դա ում է լինելու

Gevorg
02.04.2006, 15:25
Ուրեմն այսպես

Հարգելի Սահակ, ամենայն հավանականությամբ հոսթինգը կլինի ոչ հայկական, քանի որ մեզ մոտ այն թանկ է, բայց սայթն այնպիսի բան է, որ ստեղծվում է այցելուների համար: Ես կարևորում եմ նրանց պահանջները և հարմարությունը:
Ֆորումի <<Դեսից – Դենից>> բաժնում թեմա եմ տեղադրել <<Ով որտեղից է>>: Պատասխաններից ինձ համար, որոշ չափով պարզ կդառնա, թե այցելուները, հիմնականում, որտեղից են և հոսթինգի ընտրության հարցը կհեշտանա:

Հարգելի norayrx, եթե ես եմ վճարում, բնականաբար ես եմ լինելու պորտալի սեփականատերը: Իսկ ղեկավարները ընտրվելու են այցելուներից, օրինակ դու ;) :

Հավանաբար ապրիլի 10-ին պորտալը ժամանակավոր հոսթինգի վրա <<կաշխատի>>: հասցեն անպայման կասեմ կնայեք:

Մի շատ կարևոր հարց կա: Քանի որ, կարծում եմ նորից հեծանիվ հայտնագործելու կարիք չկա կարելի օգտվել որևէ opensource CMS –ից: Նախնական կանգ եմ առել e-107 համակարգի վրա: Կուզենայի լսել ձեր կարծիքներն այդ մասին:

Chuk
03.04.2006, 00:17
Սահակ, dar.am-ի հոսթինգն իրոք Հայաստանում է և արտասահմանից էլի են բողոքներ ստացվել, որ դանդաղ է: Դա ինձ տխրեցնում է ու իմ գերխնդիրներից մեկն է: Բայց կայքն ամբողջովին տեղափոխել ԱՄՆ սերվերի վրա չեմ ցանկանում, որովհետև ունենք այցելուներ, որոնք ֆրինետից են մտնում, ունենք այցելուներ, որոնց համար ԱՄՆ սերվերներից տրաֆիկը վճարովի է (ի տարբերություն հայկական սերվերների): Հնարավոր է, որ հետագայում ունենանք հայելի ԱՄՆ սերվերում, բայց սա ապագայի խնդիր է:

Gevorg, ամեն ինչ կախված է նրանից, թե դուք ինչ ձևի պորտալ կստեղծեք: Եթե լավ պորտալ ստեղծեք, ապա չնայած ժամանակիս սղությանը կփորձեմ ձեզ օգնել:

Ինչ վերաբերվում է պատրաստի CMS-ին, ապա շատ հնարավոր է, որ ձեռնտու է նորից հեծանիվ հայտնագործելը: Իսկ ինչ վերաբերվում է հոսթինգին, ապա ես միանշանակ գտնում եմ, որ ճիշտ է Հայաստանում կայքը տեղադրել:

Intel
03.04.2006, 01:05
Բարև ձեզ: Իմ կարծիքով եթե առանձնապես ժամանակ չենք տրամադրելու այդ ամենին, ավելի լավ կլինի, որ դեռ բան էլ չանենք, կամ եթե շատ ա պետք, ինչ-որ պատրաստի open-source CMS դնենք:

e-107-ը վատը չի, բայց թերություն ունի, որ կոդը բավականին անհասկանալի ա գրած: Մեզ երևի ժամանակի ընթացքում պետք կգա modify անել որոշ բաներ, դրա համար առաջարկում եմ Joomla դնել:

Gevorg
03.04.2006, 09:10
Joomla-ն հայերենի հետ խնդիրներ ունի

Intel
03.04.2006, 21:34
Joomla-ն հայերենի հետ խնդիրներ ունի
Ինչ խնդիրներ?

iphoenixi
04.04.2006, 08:55
Ջողովուրդ բարև ձեզ!
անցնելով բուն տեմային կասեմ որ պորցարկել բազում ՑՍՄ-ներ և նախապատվուտյուն եմ տալիս ե107-ին: joomla ել վատ չի սակայն մի քիչ շատ "քարակուսի"-ե DATALIFE նույնպես վատ տարբերակ չի սակայն ետե ինչպես Գևորգն ասաց լինելու ե տարբերակ FILE-եր տեղադրելու ապա DL չի գորցի...
Գևորգ իսկ ինչպես ե կազմակերպվելու այդ ամենը՞
Հարգանքներով
IPhoeniXI :B

Gevorg
04.04.2006, 09:23
Ինչ խնդիրներ?

Հայերեն թարգմանելու հետ կապված խնդիրներ ունի:
Ոչ մեկ անգամ եմ փորձել թարգմանել այն, սակայ ոչ մի կերպ չի ստացվում, հայերենի փոխարեն աբրակադաբրա է բերում:
Դա իր հերթին: Մյուսը այն, որ յօօմլայում նորությունների անվանումները սայթի ՏՕՊ-10-երի, վերջին լուրերի մեջ հայերեն չի բերում, նույն աբրակադաբրան է:
Եթե այս հարցերը կարողանանք լուծել ես յօօմլային դեմ չեմ, չնայած, որ Ե107-ը իմ կարծիքով ավելի լավ է:
Իսկ ԴԼԷ-ն էլ վատը չի ողղակի այն ավելի շատ նորությունային է /կներեք բառիս համար/: Ֆայլային արխիվը թերզարգացած է այնտեղ:

Gevorg
04.04.2006, 09:29
...
Գևորգ իսկ ինչպես ե կազմակերպվելու այդ ամենը՞
...
IPhoeniXI :B

Ես մոտ օրերս ափլոադ կանեմ CMS-ը, բոլոր ցանկացողներին կտամ մոդերատորի կարգավիճակ, միասին կբզբզենք ;) :

Artgeo
04.04.2006, 10:10
Իսկ MkPortal ի մասին չեք մտածե՞լ։ :oy
ԻՄՀՕ ամենալավն է :love

Gevorg
04.04.2006, 11:22
Artego վատը չի գիտես: Որևէ սայթ գիտես MKPortal-ով սարքված??????????

Intel
04.04.2006, 14:12
Artego վատը չի գիտես: Որևէ սայթ գիտես MKPortal-ով սարքված??????????
www.artgeo.be

Artgeo
04.04.2006, 15:41
www.artgeo.be

մենակ ոչ այդ կատասրոֆան :D :[

ես մեղավոր չեմ, հոստերի մեղքնա, կարգին սարքել էի, հիմա էլ դզելա պետք ;) :oy
ԼՈԳՈՆ էլ ուրիշա

http://www.guricha.ge մտի ավելի լավա ։Ճ

Gevorg
07.04.2006, 23:51
Իսկ MkPortal ի մասին չեք մտածե՞լ։ :oy
ԻՄՀՕ ամենալավն է :love

Մտածեցի:)
Փորձեցի:)
Հավանեցի:)

Թարգմանւմ եմ հայերեն եթե ժամանակ ունենամ 2-3 օրից կվերջացնեմ: Իրոք լավն ա ու շատ հարմար:

Էժան և որակով հոսթինգ առաջարկեք:

Qami
09.06.2006, 15:56
Ինչքան կկարոխանամ կոգնեմ, եթե ԴՐԵԱՄՎԱՎԵՐՈՎ սարքենք խնդիր չունեք, իսկ ուրիշ ինչով ես մտադրվաց սարքել՞:

Gevorg
09.06.2006, 23:36
Datalife եմ փորձարկում էս 2 ամիս ա։ Երևի դրա վրա կկանգննեմ։

Mench
20.06.2006, 02:24
Joomla-ն շատ էլ լավ ա հայեռենի հետ, վերցնում ու փոխում ես իրա language պապկում եղած english.php file-um DEFINE('_ISO','...........'); փոխում ես DEFINE('_ISO','charset=utf-8'); մեկել ետ նույն ֆայլում ամեն ինչ հայաֆիկացնում ես, են մնացածն էլ CMS–ը աշխատացնելով

Artgeo
23.06.2006, 11:40
Ի՞նչ եղավ պորտալի հարցը

spec
24.06.2006, 22:23
Ժող, հիմա մի հատ կայֆ CMS ա ձեռս ընգել, ըստ իս ջումլաից լավն ա...
Անունը Բիտրիքս ա...
Մի հատ դա էլ բզբզեք... Միգուցե դրա վրա հավաքենք?

AMD
25.06.2006, 00:01
Ժող, հիմա մի հատ կայֆ CMS ա ձեռս ընգել, ըստ իս ջումլաից լավն ա...
Անունը Բիտրիքս ա...
Մի հատ դա էլ բզբզեք... Միգուցե դրա վրա հավաքենք?

Բիտրիքս-ի սայթում հարուր ձևի CMS կա որ մեկնա ??
պիտի առնես?

spec
25.06.2006, 13:22
Բիտրիքս-ի սայթում հարուր ձևի CMS կա որ մեկնա ??
պիտի առնես?
www.bitrixsoft.ru (http://www.bitrixsoft.ru)
Այ եստեղից կարաք քաշեք հիմնական փաթեթը:
Ես հիմա իրա կռակն եմ գրում:
Էս մի երկու օրում կվերջացնեմ...

linus
25.06.2006, 13:52
չէ ՑՄՍ ը կայֆ չե լ'ավելի լավ է մենք լրիվ սարքենք ;)

Արամ Քոչարյան
28.08.2006, 12:08
Ինչ եղավ պորտալի հարցը?

VolshebNick
10.09.2006, 09:59
ԼՕԼ: Ուրիշ բառ մտքովս չանցավ կարդալուց հետո: Ես նույնիսկ կասեի ԼՕՕՕՕՕՕՕԼ: Տխուր է վիճակը, մի նախագիծ, որը 6 ամիս սկսման փուլում է, չի կարող նախագիծ համարվել:
Ուրախալի է այն հանգամանքը, որ մարդիկ պատրաստ են մասնակցել ու օգնել հնարավորության սահմաններում:
Մեղմ ասած ՎԵՐԱԲԱՑՈՒՄ եմ թեման:
Ովքե՞ր են պատրաստ այս պահին օգնություն ցուցաբերել նման մի բանի ստեղծման հարցում: Եթե մանրամասն - ապա դա կարելի է կոչել ընդլայնված Բլոգ, կամ Կենդանի լրագիր: ԲԿՀ-ն՝(Բովանդակության Կարգավորման Համակարգ) այս պահին ակտիվորեն գրվում է իմ կողմից: Հարկավոր են մարդիկ տարբեր ոլորտներից, որոնք կհուշեն, կօգնեն ու կմասնակցեն նախագծի կայացմանն ու զարգացմանը: Ֆինանսական պրոբլեմները և այլ տեխնիկական հարցերը փակված են: Այս պահին օգտագործվում է արտերկրյա հոսթինգ 10Գբ ծավալով, ավարտելուց հետո հայելին կտեղադրվի Հայկական հոսթինգի վրա (50 Գբ ծավալով, մի զարմացեք): Մի խոսքով հարկավոր է արագ տեմպերով առաջխաղացում կազմակերպել: Եթե հետաքրքրի, գրեք այստեղ կամ ICQ:

linus
13.09.2006, 18:49
ես պատրաստ եմ ոգնել HTML, PHP, SQL, PHOTOSHOP ով

Mesrop
13.09.2006, 20:28
Լավ միտքա...
PHP/MySQL -ով եսել կարող եմ օգնել.
ասյկա#: 302049440
միհատ պռոգռամմեռնեռի թիմ բացենք... ու գրենք...

VolshebNick
13.09.2006, 21:03
Գրեք ինձ ICQ 166288713
Թեման շարունակում ենք ICQ-ում, ընդհանուր հարցերն այստեղ:

linux-ին՝ Ֆոտոշոփը չէր խանգարի, մնացածն էլ նույնպես:

linus
13.09.2006, 21:30
կարող եմ օգնել նաև դեպի օբյեկտները կողմնորոշված լեզուներով CGI սցեհարյաներ գրելով
բայց ես ICQ չունեմ գուցե SST?

VolshebNick
13.09.2006, 21:36
կարող եմ օգնել նաև դեպի օբյեկտները կողմնորոշված լեզուներով CGI սցեհարյաներ գրելով
բայց ես ICQ չունեմ գուցե SST?
Ճիշտն ասած SST չգիտեմ ինչ է նշանակում: MSN, Yahoo, Skype, IRC եթե ունես, ուրեմն էլի շանսեր կան իրար գտնելու :)

linus
13.09.2006, 21:40
SST ն նման է դրանց միայն հայկական է ու ֆրինետից հասանելի կարելի է բեռնել http://sst.freenet.am ծավալը փոքր է տեղակայումը հեշտ

քաղաքացի
13.09.2006, 21:46
Ճիշտն ասած SST չգիտեմ ինչ է նշանակում:
Secure Shuttle Transport (SST)
իր մեջ պարունակում է հետևյալ ֆունկցիաները:
Encrypted secure messaging
Encrypted FTP
Encrypted real time voice chat (voice over IP)
Encrypted Email
Secure chat
Secure creditcard transactions
Հուսով եմ անգլերեն հասկանում ես: ;)

VolshebNick
13.09.2006, 23:45
Ցավոք ստրի SST քաշել ու տեղադրել չի ստացվում... Առաջարկեք այլ տարբերակ...

Mesrop
14.09.2006, 18:24
Ցավոք ստրի SST քաշել ու տեղադրել չի ստացվում... Առաջարկեք այլ տարբերակ...
հաղորդակցվեք ՊՄ-ի միջոցով! :)
P.S. VolshebNick, ay vor m_talk-@ patrast liner... :)

Intel
14.09.2006, 19:55
Իհարկե լավ ա սենց էնտուզիազմ ունենալը, բայց ավելի լավ ա սկսեք աշխատել.
Մեկ էլ ասեմ որ սենց բան չի ստացվի, պետք ա ռեալում հանդիպեք մտածեք, թե չէ լուրջ չի…

VolshebNick
15.09.2006, 14:22
Իհարկե լավ ա սենց էնտուզիազմ ունենալը, բայց ավելի լավ ա սկսեք աշխատել.
Մեկ էլ ասեմ որ սենց բան չի ստացվի, պետք ա ռեալում հանդիպեք մտածեք, թե չէ լուրջ չի…
Cavoq ays pahin hayeren grel chem karox, knereq. (Mer hayeren grelu hamar naxatesvac scrip Konqueror-i mej chi gorcum)
Incheve, Intel jan, karcum em motecumd sxal e. Ays pahin amboxj ashxarhum mardik hskayakan proektner en iragorcum taracutyan vra, aranc irar tesnelu. Lurj chi anlurj verabermunq@ ;) Ka proekt, bajanvac puleri, kan xndirner, harkavor en mardik, voronq hertov klucen xndirner@. Inchqan gitem, du cankutyan depqum karox es ognel mez, aynpes vor aveli lav klini porces masnakcel u miguce gres SKSENQ ashxatel voch te SKSEQ ;)

Intel
15.09.2006, 18:58
Ես ինքս մասնակցել և մասնակցում եմ նման պրոեկտներին, համաձայն եմ որ ժամանակակից ծրագրավորման կոնցեպցիաները թույլ են տալիս, և անգամ նախատեսված են դրա համար, բայց նման բաներ անելու համար պետք է ունենալ նախապայմաններ(մարդավարի հեռահաղորդակցման միջոցներ, հնարավորինս ստույգ բաժանված և լավ պլանավորված աշխատանք, SVN սեռվեռն էլ չէր խանգարի), որոնք ստեղ ի սպառ բացակայում են…, իմ մասնակցելու վերաբերյալ, շաաատ կներեք, բայց չեմ կարող, ժամանակս չի հերիքում, եթե հարցեր լինեն, խնդրեմ, կօգնեմ ինչով կկարողանամ…

linus
17.09.2006, 18:37
ես լավ չհասկացա թե այս էր intel - ի առաջարկը՝ եկեք հանդիպենք ու մի լավ զրուցենք, ժամանակը ոսկի է ուստի չձգձգենք

VolshebNick
17.09.2006, 21:36
Եթե իրոք կան մարդիկ, որոնք ունեն ցանկություն և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ մասնակցել նախագծին՝ թող կապվեն ինձ հետ: Ես արդեն սկսել եմ առաջին փուլը...

Արամ
01.07.2008, 10:56
բարլուս սաղին, =ող. ար=ի Հայալեզու պորտալ բացել հենց Հայկական սերվերում, բայց ֆայլ. ապլոադի հետ պրոբլեմ կլինի, որովհետև արմինկոն լաաավ թվերա խփելու....եթե հոսթինգի պահը ճարենք ասենք մի 60գբ տեղով.....այ նոր լուրջ մտածել կլինի ես հարցի շուրջ ես կարաման 40ԳԲ վինչ տամ թեկուզ 40լինի իմ վինչով բայց տեղա պետք, պայմանավորվ. ոպշեմ

Գրիգոր
04.12.2010, 23:04
բարլուս սաղին, =ող. ար=ի Հայալեզու պորտալ բացել հենց Հայկական սերվերում, բայց ֆայլ. ապլոադի հետ պրոբլեմ կլինի, որովհետև արմինկոն լաաավ թվերա խփելու....եթե հոսթինգի պահը ճարենք ասենք մի 60գբ տեղով.....այ նոր լուրջ մտածել կլինի ես հարցի շուրջ ես կարաման 40ԳԲ վինչ տամ թեկուզ 40լինի իմ վինչով բայց տեղա պետք, պայմանավորվ. ոպշեմ

Երևի լսած կլինեք, որ Հայաստանի ներսում բոլոր ինետ պրովայդերների ցանցերն իրար են միացվել ու ստեղվել է հայկական լոկալ ցանց... եթե մենք դնենք սայտը հայաստանի սերվերի վրա, ապա մինչև + - 10մբ/վ-ով կարանք բան քաշելու հնարավորություն տանք
Էտ իհարկե արագություն կապահովի մենակ Հայաստանից քաշելու համար.,.. օրինակ ես իմ կոմպը սերվեր եմ սարքել, ու հիմա մի հատ սայտ ունեմ կոմպիս վրա, որը շաաաաատ արագ ա բացում բոլոր էտ միացված պրովայդերների ցանցերից, անկախ նրանից, թե ինչ արագությամբ սակագնային պլանից են օգտվում..
դա կլինի նույնը, ոնց որ network.am -ն ա... հիմա որ ես բան եմ քաշում , 10մբ/վ-ից էլ ավել քաշումա, բայց արտասահմանից չէ...
Եթե տենց կլինի, ցանկացած մեկս կարող ենք մեր կոմպը որպես սերվեր օգտագործել...

tikopx
04.12.2010, 23:06
Երևի լսած կլինեք, որ Հայաստանի ներսում բոլոր ինետ պրովայդերների ցանցերն իրար են միացվել ու ստեղվել է հայկական լոկալ ցանց... եթե մենք դնենք սայտը հայաստանի սերվերի վրա, ապա մինչև + - 10մբ/վ-ով կարանք բան քաշելու հնարավորություն տանք
Էտ իհարկե արագություն կապահովի մենակ Հայաստանից քաշելու համար.,.. օրինակ ես իմ կոմպը սերվեր եմ սարքել, ու հիմա մի հատ սայտ ունեմ կոմպիս վրա, որը շաաաաատ արագ ա բացում բոլոր էտ միացված պրովայդերների ցանցերից, անկախ նրանից, թե ինչ արագությամբ սակագնային պլանից են օգտվում..
դա կլինի նույնը, ոնց որ network.am -ն ա... հիմա որ ես բան եմ քաշում , 10մբ/վ-ից էլ ավել քաշումա, բայց արտասահմանից չէ...
Եթե տենց կլինի, ցանկացած մեկս կարող ենք մեր կոմպը որպես սերվեր օգտագործել...

դրա մասին լսել եմ, բայց երբ են վերջնական ստեղծելու ու ակտիվացնելու՞

Գրիգոր
04.12.2010, 23:36
դրա մասին լսել եմ, բայց երբ են վերջնական ստեղծելու ու ակտիվացնելու՞

Դե են, որ քչից շատից հայտնի պրովայդերները հաստատ միացած են... ես ինքս երևանում չեմ ապրում ու իմ պրովայդերը անգամ միացաց ա էտ ցանցին.. ես բոլոր հայաստանում գտնվող սերվերներից քաշում եմ 9-13մբ/վ ով... network.am, freenet.am, beeline.am, arminco.am...

AMzone
05.12.2010, 01:08
ժողովուրդ 2006 թվի թեմայա. ես դեռ 17 տարեկան էյ,

Գրիգոր
05.12.2010, 01:09
ժողովուրդ 2006 թվի թեմայա. ես դեռ 17 տարեկան էյ,

Իսկ տարիքն ինչ-որ բանով խանգարում է??

AMzone
05.12.2010, 01:42
նայած ինչին..