PDA

Դիտել ողջ տարբերակը : Հավաքածու մրցույթ -2. Աշխարհի սկիզբը



Էջեր : [1] 2 3 4 5

Դավիթ
04.01.2013, 05:01
Քվեարկության պայմանները

Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «N–րդ տարբերակ. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
Քվեարկությունը տևելու է 7 օր,
Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվվելու,
Քվեարկության 7 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
Քվեարկությունը բազմակի է. յուրաքանչյուրը կարող է ընտրել մեկից ավել տարբերակներ,
Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
7 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:


Ուշադրություն

Այսուհետև ակումբում քվեարկել կարող են միայն այն մարդիկ, ովքեր
ա) գրանցվել են քվեարկությունից առնվազն 10 օր առաջ
բ) կատարել են 15–ից ոչ պակաս գրառում
գ) ունեն 15–ից ոչ պակաս վարկանիշ։

Դավիթ
04.01.2013, 05:06
1–ին տարբերակ

Աշխարհի սկիզբը


Կար ժամանակ, երբ աշխարհը դատարկ էր, ու ծառերը հորիզոնական էին աճում:
Արևն էլ մանուշակագույն խորանարդ էր, իսկ քամին վերից վար ու վարից վեր
էր փչում:

Անտառի տակ (որովհետև ծառերը դեպի վեր էին կուտակվում) նստում էր Կայան,
որի տարիքի մասին ոչինչ չգիտենք, որովհետև աշխարհի միակ տղամարդն էր, ու
ոչ ոք չկար, որ նրանից ջահել կամ ծեր լիներ: Գետնին հասնող մորուք
ուներ, սպիտակ խուճուճ մազեր ու մինչև քիթը քաշած կանաչ գլխարկ: Աչքերը
չէին երևում, իսկ հոնքերը դուրս էին պրծել գլխարկի գործվածքի արանքներից:
Կայան մի երկար ձեռնափայտ ուներ և հողի վրա նախշեր էր անում:

Բայց նա լրիվ մենակ չէր: Անտառից քիչ այն կողմ մի գնդաձև տնակ կար, որը
չէր գլորվում, որովհետև այն ժամանակ ֆիզիկան ուրիշ օրենքներ ուներ: Էդ
տնակի ծխնելույզից ժամանակ առ ժամանակ համով ճաշեր էին բարձրանում, գալիս
Կայայի մոտ: Երբեմն էլ դռնից դուրս էր գալիս գետնին հասնող սպիտակ
հյուսերով Ճեյան, որի տարիքի մասին ոչինչ չգիտենք, որովհետև աշխարհի միակ
կինն էր, ու ոչ ոք չկար, որ նրանից ջահել կամ ծեր լիներ: Գալիս էր,
նստում Կայայի կողքին, փնթփնթում, հետ գնում տնակն ու շարունակում
ծխնելույզից համով ճաշեր ուղարկել:

Մի օր էլ, երբ Ճեյան երկար, շա՜տ երկար նստեց Կայայի կողքին, չդիմացավ,
հարցրեց, թե ինչ է խզբզում գետնին:

- Աշխարհ եմ ստեղծում:

Ճեյան ոտքից գլուխ չափեց Կայային ու փնթփթաց.

- Էս աշխարհը քեզ քի՞չ ա, մի հատ էլ նո՞րն ես ստեղծում:

Կայան բանի տեղ չդրեց, շարունակեց նախշեր գծել, ոտքով ջնջել, հետո նորից
փորձել: Ճեյան է՛լ քիթումռութ արեց, է՛լ ձևացրեց, թե նեղացել է, բայց
Կայայի հեչ վեջը չէր. նա աշխարհ էր ստեղծում:

Ձանձրացած Ճեյան հյուսերը հավաքեց, գցեց ուսին ու քայլեց տուն, որ
ծխնելույզից համով ճաշեր ուղարկելի, բայց հանկարծ Կայան կանչեց նրան: Հետ
դարձավ, թե՝ ի՞նչ ես ուզում, այ մարդ, սովա՞ծ ես, հեսա մի բան սարքեմ:

- Չէ, Ճեյա, նայի,- ասաց, ու հոնքերը հիացական դողացին գլխարկի վրա,- այ
էստեղ՝ գետնին նայի:

Կայայի ձեռնափայտի ծայրին ուրվագծեր էին գոյացել, ու մարդկային դիմագծեր
էին նշմարվում:

- Էս ո՞վ ա:

- Ես եմ ստեղծել:

Կայան հպարտ էր: Հիմա էլ Ճեյան չի ջղայնանա, չի մեղադրի, չի փնթփնթա, չի
դժգոհի, կասի՝ արարիչ ամուսին ունեմ: Ափսո՜ս հարևաններ չկային, որ գնար
հետները մի բաժակ սուրճ խմելու ու տեղը տեղին գլուխ գովելու:

Ուրվագծերը կամաց-կամաց ավելի հստակ դարձան, խորացան ու հեռացան գետնից՝
հայտնվելով ինչ-որ զարմանահրաշ ապակու հետևում, որը րոպեներ առաջ ուղղակի
չկար: Ճեյան սենյակ տեսավ, անկյունում՝ վանդակավոր ծածկոցով մահճակալ:
Պատի տակ փայտե սեղան հայտնվեց, դիմացը՝ աթոռ: Իսկ մարդկային պատկերը
ծավալ ստացավ ու հագուստ, նստեց սեղանի մոտ, գլուխը կախեց:

- Էս ի՞նչ ա անում:

- Գրում ա:

- Ի՞նչ ա գրում:

- Դեռ չեմ որոշել,- Կայան փորձեց աչքով անել, բայց դրա համար պիտի
գլխարկը հաներ, իսկ դա վտանգավոր ու ցավոտ կլիներ հոնքերի համար:

- Արի, Կայա, արի գնանք տուն: Թող հանգիստ գրի, մնացածը վաղը կշարունակես:

Կայան ոտքի կանգնեց, Ճեյայի թևը մտավ, ու երկուսով քայլեցին դեպի գնդաձև
խրճիթ, որը չէր գլորվում, որովհետև այն ժամանակ ֆիզիկան բոլորովին այլ
օրենքներ ուներ:

Հաջորդ օրը Կայան ու Ճեյան գնացին դեպի աշխարհի ստեղծման վայրը, որպեսզի
միասին որոշեն, թե ինչ է գրելու Կայայի ստեղծած արարածը:

Ապակու հետևում մութ էր: Հազիվ նշմարվում էր գետնին ընկած վանդակավոր
ծածկոցը և ինչ-որ մեկի շնչառությունից տեղաշարժվող օդը:

- Ինի:
- Հը՞:
- Ասում եմ՝ անունը դնենք Ինի,- առաջարկեց Ճեյան:

Կայան չէր ուզում համաձայնել միայն նրա համար, որ էդ միտքն առաջինը կնոջ
գլխում ծնվեց, բայց որովհետև ավելի հարմար առաջարկ չուներ ստիպված քթի
տակ արտաբերեց.

- Լավ:
- Ինի՛:
- Հը՞:
- Էս մեկը ես չէի:

Ձայնն ապակու հետևից էր լսվել: Դրան հետևեց դռան թակոցը: Հետո նորից կանչ
ու թակոց, մինչև սենյակում շարժում նկատվեց, ու լույսը ներս սողոսկեց.
Ինին բացել էր վարագույրները, ու արդեն շտապում էր դուռը բացելու:

- Վաղու՞ց ես ստեղ: Կներես, գիշերն ուշ եմ քնել, լրիվ մոռացել էի...
- Էս Ինիի տունն ուրիշ սենյակ չունի՞,- զարմացավ Ճեյան:
- Ո՞նց չունի,- Կայան մի պահ խառնվեց իրար, հետո ձեռնափայտով ինչ-որ բան
գծմծեց, որը կամաց-կամաց խորացավ, ձուլվեց ապակուն ու դուռ դարձավ,- ըհը,
էստեղից խոհանոց կգնա: Ո՞նց ա:
- Ուզում եմ խոհանոցն էլ տեսնել:
- Հիմա,- ու Կայան փայտիկով երկու անգամ խփեց ապակուն,- Տիկ,- քթի տակ
ժպտաց,- էս մեկի անունն էլ թող Տիկ լինի:

- Չէ, ի՞նչ ես խոսում: Հաստատ չէի ասել էսօրվա գալուս մասին,- ներս
մտնողը նկատեց Ինիի նոր զարթնած վիճակը ու,- ըըըմ, կուզե՞ս, դու քեզ
կարգի բեր, հետո կգամ:
- Ուրեմն ուզում ես ասել՝ գեշ եմ, հա՞: Չես ուզում վրաս նայել, հա՞...
- Չէ-չէ, հանգիստ մի հատ... ուղղակի գուցե քեզ... ըըըմ... էնքա՞ն էլ
հարմար չի հիմա:
- Արի ներս, միասին սուրճ խմենք:

Տիկն առաջ անցավ: Ինին բացեց մյուս դուռը, ու էդտեղ Կայան ու Ճեյան տեսան
խցի նմանվող խոհանոցը, որի կենտրոնում սեղան կար, կողքը՝ երկու աթոռ:
Լվացարանի մոտ ուղիղ գծով շարված էին սուրճի կեղտոտ բաժակներ: Ութ հատ:

Տիկը լվաց բաժակներն ու սկսեց սուրճ սարքել, մինչ Ինին որոշեց
այնուամենայնիվ իրեն կարգի բերել: Խոհանոց մտավ այն ժամանակ, երբ Տիկն
արդեն լցրել էր սուրճը ու մի կերպ տեղավորվել աթոռներից մեկին:

- Հոտը լավն ա: Ինչու՞ մեր սուրճից սենց հոտ չի գալիս,- շշնջաց Ճեյան՝
վախենալով, որ Տիկն ու Ինին կլսեն իրեն:
- Չգիտեմ: Էս մեր տնից եմ ուղարկել... Համ էլ հանգիստ, նրանք մեզ չեն լսում:
- Ուրեմն ասում ես՝ էլի չեղա՞վ:
- Չէ, Տիկ, չեղավ: Հոգնել եմ արդեն: Ասեցին՝ շատ անզգացմունք եմ գրել, դա
ընթերցողին չի հուզի:
- Այ քեզ բան... էն անգամ իրանք չէի՞ն բողոքում ավելորդ զգացմունքայնությունից:
- Չէ, դա Առյուծն էր:
- Բա էն մի գործդ սրանց տար, գուցե դուրները գա:
- Տարել եմ: Չեն էլ նայել: Ասեցին՝ խզբզոց ա: Դրա համար էս նորը տարա:
- Բա որ չեն նայել, ո՞նց են ասում՝ խզբզոց ա: Դրանք գրականությունից բան
չեն հասկանում:
- Տիկ, գուցե դու՞ չես հասկանում: Գուցե իսկականից զիբիլ եմ գրում, իսկ
դու անիմաստ ինձ ոգևորում ես: Գուցե պետք ա թողնել էս ամեն ինչն ու
նորմալ գործ ման գալ... էլ չեմ կարա, լուրջ եմ ասում, չեմ կարա... սաղ
գիշեր գրել եմ: Չգիտեմ էլ ինչ եմ գրել, ու էլի զիբիլի գին ունի, հաստատ:
Վախենում եմ նույնիսկ որևէ մեկի ցույց տալ,- Ինին նայեց առաստաղին, որ
չլացի:
- Մի հատ հանգստացի հա... Սաղի համար էլ սկզբում դժվար ա: Մի քանի անգամ
չստացվեց, ոչինչ, էլի կփորձենք:
- Չէ, սենց չի կարա շարունակվի: Ես գրող չեմ ու վերջ,- սա Սերժի հետ կապ
չունի,- ավելի լավ ա՝ լուրջ բաներով զբաղվեմ:
- Ինձ լսի, լա՞վ: Արի առայժմ հրատարակչություններին հանգիստ թողնենք:
Գուցե մրցույթների՞ ուղարկես գործերդ: Վստահ եմ, որ լավ կլինի: Էն օրը
կարդացի Տանձ մրցանակ ստացած պատմվածքը: Հեչ բան էր: Շարադրություն: Դու
հաստատ կհաղթես դրանց: Ու հետո դռները կբացվեն քո առաջ:

Ինին հոգոց հանեց: Տիկի հետ արդեն երկու տարի էր, ինչ էս հարցի շուրջ վիճում էին...

- Երկու տարի՞: Բայց դու իրանց էրեկ ես ստեղծել:
- Սուս մնա, անխելք կնիկ, երբ էլ ստեղծած լինեմ, բայց հո կենսագրություն ունեն:

...Ու վերջում միշտ Ինին հանձնվում էր, համաձայնում նոր բան փորձել,
նորից փորձել, ուրիշ կերպ փորձել, բայց ոչինչ դուրս չէր գալիս. ոչ մի
հրատարակչություն չէր ուզում Ինիի հետ գործ բռնել: Ամեն մերժումից հետո
պատեպատ էր խփվում, հիստերիկանում, զանգում Տիկին ու գոռգոռում՝ նրան
մեղադրելով իր բոլոր անհաջողությունների մեջ: Տիկը համբերատար լսում էր,
այցելում Ինիին, հանգստացնում ու նոր բան մոգոնում: Գրական մրցույթները
դեռ չէին փորձել: Ինիին դուր եկավ էդ միտքը:

Երբ երկուսով սկսեցին ուսումնասիրել, թե ինչ գրական մրցույթների
հայտարարություններ կան, ընտրել պատմվածքներն ու ուղարկել, Ճեյան ու
Կայան գնացին տուն մի կտոր հաց ուտելու, որովհետև ներսում մարդ չկար, որ
ծխնելույզից համով ճաշեր ուղարկեր, Ինիի գործն էլ նրանց ձանձրալի թվաց:

- Հիմա ի՞նչ, Ինին ոչ մի մրցանակ չի՞ ստանալու:
- Ի՞նչ իմանամ, ինչու՞ ես ինձ հարցնում:
- Բա դու չե՞ս ստեղծել իրան:
- Հասկացանք՝ ես եմ ստեղծել, բայց հո իրա ստեղծածը ես չեմ ստեղծել:
- Իսկականից վա՞տ ա գրում:
- Այ կնիկ, էս ի՞նչ հարցեր ես տալիս: Ես ի՞նչ իմանամ, կյանքում չեմ
կարդացել իրա գրածները:

Հաջորդ առավոտ նորից Ճեյան ու Կայան շարժվեցին դեպի անտառատակը, նստեցին
ապակու մոտ ու սկսեցին հետևել Կայայի ստեղծածներին:

Այ քեզ բան, Ինին էս անգամ լրիվ ուրիշ սենյակում էր: Ինչ-որ բազմոցի վրա
փռված, գիրկը՝ կերած-խմած սև բրդոտ կատու, որի՝ կյանքից գոհ լինելը
երևում էր պոչի համաչափ շարժումներից ու անթաքույց մռռոցից: Ինին շոյում
էր կատվի գլուխը, ականջի հետևը քորում, դնչի տակը խուտուտ տալիս: Կատվին
էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանկության համար:

- Էս կատու՞ն էլ ա քո ստեղծածը:
- Չէ, սա մեր Սևոն ա, չե՞ս ճանաչում: Չեմ հասկանում՝ ոնց ա էդ աշխարհում
հայտնվել: Ճիշտ եմ ասում՝ էս անգամ ես կապ չունեմ:

Ժամանակ առ ժամանակ կատուն նայում էր վերև՝ ուղիղ Ճեյայի դեմքին, աչքով
անում ու ատամները ցույց տալիս:

- Ո՞նց ա մեզ տեսնում ա, իսկ Ինին չի տեսնում:
- Սևոյին ես չեմ ստեղծել, դրա համար: Իսկ Ինին իրավունք չունի իմ մասին
իմանալու. ձևը տենց ա:

Բազմոցի դիմաց հեռուստացույց էր դրված: Ինչ-որ բան էին գովազդում, որ
հաստատ Ճեյան ու Կայան չգիտեին՝ ինչ է, որովհետև նրանց ժամանակներում
հեռուստացույց ու առավելևս գովազդ չկար:

Երբ գովազդն ավարտվեց, Ինին միանգամից զգաստացավ, դադարեցրեց կատվին
հաճույք պատճառելը ու սկսեց հետևել հեռուստահաղորդմանը: Էկրանից մի
սատանայանման տղամարդ գոռգոռում էր, թե՝ կինը պիտի առաքինի լինի, պիտի
բարոյական լինի, պիտի խոհանոցից դուրս չկա, թե՝ գրականությունը կնոջ
խելքի բանը չէ, կինը ստեղծված է երեխաներ ունենալու, ամուսնուն ծառայելու
համար:

Ինին կատաղեց: Կատվին մի կողմ շպրտեց, վազեց հեռախոսի մոտ:

-... Տիկ, դու տեսա՞ր դրան... հլը ոնց ա վեր-վեր թռնում: Հաստատ ինքն ա
մեղավոր, որ Չինուսը գործս չվերցրեց... անասուն... տո դու ո՞վ ես,
գրականությունից ի՞նչ ես հասկանում... բարոյականիս տեսեք... հա... լավ,
սպասում եմ, հա:

Ճեյան ու Կայան այնքան էլ չէին հասկանում՝ ինչ էր կատարվում: Նրանց մտքով
երբևէ չէր անցել կնոջ դերը քննարկել կամ նմանատիպ այլ բարդ հարցեր
քննարկել: Չգիտեին՝ ինչու հանկարծակի հայտնված այդ հրեշի խոսքերն էդպես
ազդեցին Ինիի վրա: Իսկ ամենակարևորը՝ չէին հասկանում, թե որտեղ է Ինին,
որովհետև Կայան միայն աշխատաննջասենյակ ու խոհանոց էր ստեղծել:

Քիչ անց, երբ դուռը ծեծեցին, պարզ դարձավ, որ իրականում Ինիի
աշխատաննջասենյակը շատ ավելի մեծ էր, ու բազմոցը, կատուն ու
հեռուստացույցը նույնպես այնտեղ էին:

- Չլնի՞ թաքուն մեծացրել ես,- ջղայնացավ Կայան:
- Ո՞նց պիտի անեի, իմ խելքը չի հասնում տենց լուրջ բաների... լավ, սուս,
հլը տեսնենք՝ էդ ով էկավ:

Էլ ո՞վ պիտի լիներ: Զահլա կա՞ մի հոգու էլ ավելացնելու: Տիկն էր: Եկել էր
Ինիին հանգստացնելու ու բացատրելու, որ մի ախմախի ասածների պատճառով
չպիտի էդքան հիստերիկանա:

- Բայց հասկանու՞մ ես, որ հենց էդ ախմախն ա որոշում՝ ում թողնել գիրք
տպել, ում՝ չէ: Ես սենց չեմ կարա... լուրջ եմ ասում... արի թարգենք, կամ
էլ կգնամ էս երկրից:
- Ին, հան-գիստ: Ոչ մեկի մոտ էլ հեշտ չի ստացվում,- Տիկը ձեռքը դրեց Ինիի
ուսին,- նստիր,- գնաց խոհանոց ու ջուր բերեց,- իսկ տենց ապուշների
պատճառով չպիտի էս վիճակի մեջ ընկնես,- ջուրը պարզեց Ինիին,-
պատմվածքներդ ուղարկե՞լ ես արդեն,- կատուն էլ մոտեցավ ու քսմսվեց Ինիի
ոտքերին:
- Մյաու՜,- ասաց:

Ինին մի կում արեց ու գնաց դեպի փայտե սեղանը, որի վրա ինչ-որ տարօրինակ
սարք էր հայտնվել, որից Կայան ու Ճեյան գլուխ չէին հանում:

Տիկն ու Ինին սկսեցին ինչ-որ բաներ քննարկել՝ նայելով էդ մեծ սարքին:
Կայան ու Ճեյան ձանձրացան ու որոշեցին ավելի ուշ գալ:

Հայտնի չէ, թե ինչքան Կայան ու Ճեյան հետևեցին Ինիին, որովհետև էն
ժամանակներում օրերն ու ժամերը հաշվող չկար ու իմաստ էլ չկար. աշխարհի
միակ բնակիչները շտապելու տեղ չունեին, հետաքրքրությամբ հետևում էին Ինիի
կյանքին, որն ամեն օր ինչ-որ մրցույթի ինչ-որ բան էր ուղարկում, իսկ երբ
արդյունքներն իմանում էր, նորից գժվում ու կատաղում էր ու կատվին պատերով
տալիս: Վերջինս էլ ղժժոցը դնում, ֆշշացնում ու ճանկռում էր, մինչև Տիկը
գալիս էր, նրանց իրարից ազատում էր, Ինիին հանգստացնում ու խորհուրդ
տալիս չհուսահատվել, իսկ կատուն որպես հաշտության նշան քսվում էր Ինիի
ոտքերին ու ասում. «Մյաու՜»:

Դավիթ
04.01.2013, 05:06
- Ախր տեսա՞ր ինչ զիբիլ էր հաղթել... ախր ո՞նց կարա տենց բան լինի:

Տիկը գրկում էր Ինիին ու մոտավորապես էսպիսի բան ասում.
- Հանգիստ, ժյուրին գրականությունից բան չի հասկանում:
Կամ.
- Ինչի չգիտե՞ս, որ էդ հաղթողը կազմակերպիչի բարեկամն ա:
Կամ.
- Էստեղ ոչ թե գրական արժեքն են գնահատել, այլ հեղինակի կրոնական հայացքները:

Ու ամեն անգամ Ինին հանգստանում էր, նորից պատմվածքներ գրում կամ հներից
գտնում և ուղարկում մրցույթների: Էդպես էնքան, մինչև բոլորի արդյունքներն
էլ ամփոփվեցին, ու Ինին նույնիսկ շորթ լիսթերում չհայտնվեց:

- Վերջ, Տիկ, իսկականից վերջ: Է՞ս էիր ուզում:
- Չէ ախր... չգիտեմ՝ ինչու ա սենց ստացվում:
- Իսկ չե՞ս կարծում, որ ամեն դեպքում դու սուբյեկտիվ ես, որ իրոք գրածս
զիբիլ ա, որ էսքան մարդկանցից ոչ ոք չի նկատում, դու նկատում ես:
- Չէ, ինչու՞ պիտի սուբյեկտիվ լինեմ: Ինքդ էիր ասում՝ սիրում ես իմ գրական ճաշակը:
- Սուբյեկտիվ ես, որովհետև սիրահարված ես ինձ:

Ըհը, անբնական երկխոսություն, պիտի որ նման բան էստեղ չլիներ: Բայց դե
ի՞նչ անեմ, էղավ: Դե հիմա ձեզ Տիկի տեղը դրեք ու փորձեք պատասխան գտնել:
Իսկ քանի որ Տիկը հավասարակշռված գրական հերոս է, ոչ թե իսկական, բնական
մարդ, առանց կարմրել-կապտելու, առանց իրեն կորցնելու պատասխանեց.

- Պատճառահետևանքային կապերը մի քիչ շփոթում ես: Ես քեզ սիրահարվել եմ,
որովհետև գրածներդ ինձ մի այլ կարգի դուր են էկել:
- Ասա՝ ոչ թե ինձ, այլ գրածներիս ես սիրահարվել:
- Լավ էլի... արի թեման փոխենք, հա՞:
- Մենք ուրիշ թեմա ունե՞նք: Վերջացավ, մեռավ մեր թեման, կարող ենք իրար
մնաս բարով ասել:
- Չէ... դեռ մի բան էլ կա:
- Հը՞:
- Ես կֆինանսավորեմ քո գրքի տպագրությունը:
- Գժվե՞լ ես: Քեզ էդքան փող որտեղի՞ց:
- Կարևոր չի, հենց հիմա անցնում ենք գործի: Մի ամսից պիտի շոշափեմ էդ գիրքը:

Տիկն իր խոսքի տերը եղավ: Էն գիրքը, որը բազմաթիվ հրատարակչություններ
մերժել էին, որից հանած պատմվածքները ոչ մի գրական մրցույթում չէին
հաղթել, մի ամիս անց պատրաստ էր ու գրախանութներում էր: Վաճառվում էր և
լավ: Բլոգերները սկսեցին գրել դրա մասին: Հեռուստատեսությամբ նույն
զարհուրելի պարոնը ելույթ ունեցավ և պնդեց, որ կանանց սազական չէ գիրք
տպելը, որ դա բարոյական ու առաքինի չէ, որ ապականում է ազգի նկարագիրը,
բայց ոչ ոք նրան բանի տեղ չդրեց: Հետո գիրքը թարգմանվեց բազմաթիվ
լեզուներով ու վաճառվեց տարբեր երկրներում: Ինին էդպես էլ որևէ գրական
մրցանակ չստացավ, որովհետև այլևս երբեք չմասնակցեց՝ հասկանալով, որ
ամենակարևոր ժյուրին ընթերցողն է: Տպագրվեցին նաև մնացած մերժված գործերը
ու նաև նորերը, որոնք Ինին անընդհատ գրում էր: Իսկ Տիկը միշտ էնտեղ էր,
կարդում, խորհուրդներ տալիս, հիանում, տխրում, հուզվում, գիշերվա ժամը
հազարին սուրճ սարքում, որ Ինին մի քիչ էլ գրի: Խոսելու թեման երբեք չէր
սպառվում:

Իսկ գիրքը, որն Ինիին հաջողություն բերեց ու որն էդպես համառորեն մերժում
էին բոլոր հրատարակչությունները, կոչվում էր «Աշխարհի սկիզբը» ու այն
մասին էր, թե ինչպես մի ժամանակ աշխարհը դատարկ էր, ծառերը հորիզոնական
էին աճում, արևն էլ մանուշակագույն խորանարդ էր, ու էն ժամանակների միակ
տղամարդ Կայան աշխարհ էր ստեղծում, իսկ միակ կինը՝ Ճեյան, ծխնելույզից
համով ճաշեր էր ուղարկում:

Դավիթ
04.01.2013, 05:16
2–րդ տարբերակ
Ուվալնյատի օրը - 2


Աչքերս բացեցի ահավոր հիասթափությամբ: Արթնացա փաստորեն: Մարդ պիտի մեռնելու բախտ էլ ունենա, զոռով չի: Շատ էի տրամադրվել, սխալը դա էր, սպասումները ավելի անտանելի են դարձնում ամեն ինչ, որովհետև դրանք, որպես կանոն, չեն իրականանում: Էլի ամեն ինչ նույնը կլինի, էլի առավոտյան՝ գործի, երեկոյան՝ գործից: Էլի փող չկա, բայց պրոբլեմ՝ ինչքան ուզես: Նոր տարին էլ դեմը: Բան չմնաց, էսօր ամսի քանի՞սն էր, հա, էլ քանիսը պիտի լիներ՝ դեկտեմբերի քսաներկուսը: Առաջարկում եմ էս օրը մտցնել պատմության մեջ որպես ամենամեծ հիասթափության օր: Մայաներ, ձեր մերն էլ ընդեղ: Վախ գլուխս....
Սարսափելի հիասթափված եմ: Մի քանի միլիոն պարտք ունենայիք՝ դուք էլ կհիասթափվեիք, որ կյանքը աներեսի պես շարունակվում ա:
Բայց էրեկ էդքան խմել չարժեր, առաստաղը ինչ-որ անհասանելի հեռու ա թվում: Անկողնուցս մինչև զուգարան՝ հեչի պես մի էրկու կիլոմետր: Մի հատիկ սիգարետ թողած լինեի գոնե: Բերանիս անտանելի համը թարմացնեի, գլխիս մշուշը ցրվեր, առավել պարզորոշ կգիտակցեի, որ ճար չկա, պետք ա ապրել, երկրագնդով մեկ դասալքությունը չստացվեց: Ուֆ...
Լավ է, քանի ձեն չկա, մի էրկու րոպե էլ քնեմ, դա մնաց միակ ձրի հաճույքը...
Բայց էս ինչ տարօրինակ հոտ ա գալիս ինձանից, իմ արև... Ես հո էրեկ քնելուց առաջ լողացա, հը՞ն: Հա, հաստատ լողացա, էս աշխարհից մաս-մաքուր էի ուզում «ուվալնյատ լինել», Իշխանյան ջան, քո ականջն էլ ընդեղ կանչի: Չստացվեց: Տղավարի պետք ա դիմանալ: Ատամները սեղմել, գոտիները ձգել, ծակ կոշիկներով ձների միջով գնալ գործի, գալ, նայել Անդրեասյանի քարտուղարուհու կլորիկ... կլորիկներին, ու դիմանալ: Բայց էս հոտն արդեն համը հանում ա, հլը սպասի...
Իմացել են աշխարհի վերջն ա, լողանալու գելի հոտն էլ են փոխել: Վայ բայց քանի հոգի ա էսօր մանթռաժ նստած, հիհիհի: Լիստ էյեմում էսօր նայեք՝ շտապ վաճառում եմ բունկեր: Հաստատ լիքը նման հայտարարություններ կլինեն, կարելի ա էժան առնել մի հատ, մարդ ես, Նոյին էլ ոչ ոք չէր հավատում, տեսա՞ք վերջում ինչ էղավ: Պուճուրիկ, կոկիկ, մոդեռն բունկեր առնես, գցես մի տեղ, իմանաս աշխարհի վերջի դեմ պայքարելու ձև ունես գոնե:
Բայց մի կողմից, որ նայում ես, լավ ա, որ աշխարհի վերջը չեկավ դեռ: Մի քանի բան կա, որ անպայման պետք ա անել մինչև ոտները ձգելը: Իմ առաջնային կարևորության գործերից են՝ Հայաստանի ամենաթանկ ռեստորանում, էն որ զուգարանը ոսկուց ա, այ դրանից մի քիչ էն կողմ «պատահաբար» բայց լիքը չիշիկ անելը, Տիկոյի մեքենայի ղեկին նստել ու քշել շատ արագ՝ ընթացքում էլ որ, դե երազել՝ երազել ա, Անջելինա Ջոլին ոտներիդ արանքում եռանդուն աշխատի, չնայած լոկալ պայմաններում երևի թե սահմանափակվենք բնիկներով, վերջում Տիկոյի մեքենան ցխել ու նայել նրա դեմքի արտահայտությանը (բա լավ է՞ր որ Սիրիկի հետ նշանվեցիր, անասու՛ն), հետո էլ արդեն հագիստ սրտով կարելի ա կռիվ սարքել մի քանի հաստավզերի հետ, մեկա աշխարհի վերջի տոմսն ունեմ արդեն, առաջին շարքերում կլինեմ գոնե: Այ տենց: Քանի դրանք չեմ արել, դեռ կարելի ա մի կերպ գոյատևել, փաստորեն ես նպատակներ ունեմ, ես դեռ պետք ա հասնեմ իմ նպատակներին: Ինչ աշխարհի վերջ, թարգեք:
Էն ո՞վ ա մտնում սենյակ: Մա՞մ: Իյա, էս ձենս ինչ էղավ: Մա՞... աաաաա՜՜՜...
Էս ո՞վ ա, աստված ջան, մեղա-մեղա: Էրկու մետրանոց գաձիլա: Չլինի՞ աշխարհի վերջը հենց սա ա որ կա: Մոտ չգաս... Մոտ չգաս ասեցի... Վայ սա էս ինչ տեսքի ա... Գոնե վրայիդ բուրդը մաքրեիր, այ մայր գորիլլա: Չկպնե՛ս ինձ: Սա ուղիղ վրաս ա գալիս, հա... Վեր կացանք, փախանք, ախպերո, վե՛ր կացանք դե... Այ մարդ, հլը մի հատ օյին չի, կանգնի տեղդ, էս ես ինչի՞ շարժվել չեմ կարողանում... Հասավ ինձ... Վերջս էկավ, ուրեմն ինձ գորիլլան պետք ա ուտեր, շատ սյուրռեալիստական աշխարհի վերջ ստացվեց... Վերցրեց ինձ... Ես էս ի՜նչ փոքր եմ սրա համեմատությամբ... Կոմպլեքսավորում եք, մադա՛մ... Գրկել սեղմել ա կրծք... դրանց էլի... Էս... Էս էն նույն հոտն ա... Իմ վրայից էկող հոտն ա... Ինքն էլ ա իմ գելով լողացե՞լ...

Ինձ տարավ ինչ-որ տեղ: Դուրս: Չնայած, ոնց հիմա հասկանում եմ, հենց էն սկզբից էլ դրսում էի: Առաստաղն էլ երկինքն էր, դե իմ սենյակի առաստաղի գույնին էր, մի քիչ խումհարի մեջ էի, խառնել եմ, կներեք: Ու հետն էլ ես ծառի վրա էի պառկած իմ համար: Ու էս գորիլլայից ստեղ լիքը կան, սաղ կանաչ ա, ինչ-որ կորած-մոլորած տեղ ա, Աֆրիկային ա նման երևի, չգիտեմ, ես Աֆրիկայում չեմ էղել: Ու մի բան էլ ասեմ՝ ինքնասպան էղեք. ԵՍ ԷԼ ԵՄ ՍՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ: Նայեցի ինձ ջրի մեջ: Տոչնի սրանց սֆաթից ունեմ, մենակ թե՝ ավելի փոքր: Աշխարհ-աշխարհ... Ինձ մի հատ բան ա պետք հիմա... էն ինչ էր անունը... Ածուխ: Մեկ էլ մի հատ քարանձավ գտեք՝ քարայծեր նկարեմ, աչքիս ես նախամարդու նախաթոռն եմ... Նկարեմ, գնամ էն սիրուն էգին քսմսվեմ, չնայած սրանք ինձ դեռ որ մենակ կաթ են տալիս, փոքր եմ երևի էդքան էլի, ինչ իմանամ... Անհամ բան ստացվեց...

Դավիթ
04.01.2013, 05:23
3–րդ տարբերակ
Վերջիվերջո


Աչքերը գորշ էին, ավելի շուտ` կանաչամոխրագույն, պայծառ, ասես` լաքապատ: Գույնն իմն էր, իմ սիրածը: Սակայն սիրելու ու չսիրելու ժամանակ չկար: Դիմացս, չորս թաթի վրա կանգնած արարածը գայլ էր` մորթը փարթամ, ձմեռային: Մազերը, ծայրերին սառած ձյան բյուրեղներից, երփներանգվում էին` ստեպ-ստեպ ծիածանի փոքրագույն շրջանակներ գծագրելով բյուրեղների շուրջը: Նա չէր շարժվում, սակայն համառորեն չէր էլ իջեցնում հայացքը: Մենք ասես դեմ-դիմաց կանգնած քարե արձաններ լինեինք:
Կենդանու փառահեղ շքեղությունը գրավել, հիպնոսել էր ինձ` ներսումս ծնելով անբացատրելի մի զգացում, որի համար ուղեղս անզոր էր անվանում գտնել` սարսա՞փ, հիացմու՞նք, ակնածա՞նք … թե՞ բոլորը միասին: Մի պահ թվաց, թե գայլային կերպարանքի տակ մարդու տեսա, կարծես` քրմի, մարդկային զոհեր պահանջող ծիսակատարության քրմապետի, որ գազանի վիթխարի մորթին քաշել էր գլխին: Գայլի ժանիքները կախվել էին ճակատին ու ստվերում էին ներկված դեմքը:
Հանկարծ ականջներիս մեջ զարմանալիորեն ծանոթ թմբուկներ զարկեցին: Ասես վաղուց, շատ վաղուց ինչ-որ տեղ լսել էի նրանց սթափեցնող տրոփյունը: Լռությունը դարձավ շարժուն, տեսանելի: Գույները զատվեցին` դառնալով մեծ ու փոքր ստվերներ, որ քարե հատակի գոգավորության մեջ վառվող կրակի նարնջագույն բոցերի հետ խաղում էին հարթաքանդակներով զարդարված պատերի վրա: Պատերի զարդարված լինելը, մեղմ ասած, իր բուն իմաստին չէր համապատասխանում. շուրջբոլորը դուրս պրծած աչքերով ու ատամնաշատ հսկայական բերաններով մարդանման արարածների դիմաքանդակներ էին, որոնք, չգիտես ինչու, ինձ ահավոր տխուր թվացին:
Հայացքս սահեց ներքև:
Քուրմը թափահարելով մարդկային փոքրիկ, հավանաբար` մանկական գանգով եզրափակվող զրնգուն գավազանը` քթի տակ անհասկանալի բաներ էր մրմնջում: Հետո կրակի շուրջ նրա խորհրդավոր պտույտներն անսպասելի ընդհատվում էին: Նա կանգ էր առնում, հայացքը բարձրացնում դեպի առաստաղի շրջանաձև բացվածքից կախված աստղերն ու ինչ-որ բան էր լցնում խարույկի վրա:
Տարօրինակ էր, բայց այդ ինչ-որ բանը սպիրտի տտիպ հոտ ուներ և այրում էր կոկորդս:
Վերջապես գայլը մոտեցավ ինձ, և չորս ամրակուռ ձեռք ետևից աքցանեցին մարմինս:
«Զոհը…»,- փայլատակեց գիտակցությանս մեջ ու հանգավ:
Հասկացա` զոհը ես եմ: Անտրամաբանական էր, բայց մայաներին հիշեցի` իրենց կարծեմ` այսօր ավարտվող օրացույցով ու աշխարհի վերջի դժնդակ կանխագուշակությամբ:
«Իսկապես, այսօր 2012թվականի դեկտեմբերի 21-ն է»:
Նայեցի գայլի անշարժացած աչքերի մեջ ու անխոս ասացի.
- Միևնույն է, բոլորս ենք մեռնելու, ես էլ, դու էլ:
Գազանի ռունգերից բարձրացող կաթնագույն գոլորշին, թե ծուխը ափիոնի մառախուղի նման կախվեց մեր միջև` կոտրելով, իմ պատկերացմամբ, հազարամյակների թշնամանքը:
Կրակը ձգում էր, խանձում էր կոկորդս: Ես պատրաստ էի, ուզում էի զոհաբերվել` հենց այնպես, հանուն ոչ մի բանի:
- Կեր ինձ, առ, լափիր մարմինս: Խմիր արյունս, միայն թե դողս, ծարավս, ծարավս անցնի:
Մարմինս թաց էր, մածուծիկ: Երևի քրտնել էի: Քրտինքս սառն էր ու կարմիր: Պառկած էի երկաթյա մեծ անվի վրա, վերջույթներս գամված էին անվի շրջանակին` աստղաձև ու թպրտացող, գալարվող…
Ու…Կոպերս ետ գնացին: Գայլը չկար: Հնդկացիները չքացել էին: Գլխացավից դուրս թռչող աչքերս հեռախոսի տրոփող էկրանին էին, ականջներս` լիցքավորում պահանջող ծվծվոցին` «երազիս թնբուկների զարկերին»: Ծիծաղեցի: Ծամածռվելու պես բան ստացվեց:
«Ժամը 3-ն անց է 46 րոպե: Քնել եմ…14 ժամ: Ինչպե՞ս… Արդեն, փաստորեն, դեկտեմբերի 22-ն է: Բաց եմ թողել աշխարհի հերթական վերջը»:
Գնացի դեպի պատուհանի լույսը: Դրսում ցեխոտ, չսառչող ձյուն էր: Դիմացի շենքի պատը ծածկող լուսավորված, լայնարձակ պաստառի վրայից ինձ էր նայում մի ահռելի գայլ` կանաչամոխրագույն, փայլուն հայացքով: «Vodka ZIMA» գովազդում էր հայցքն աչքերիս մեջ մխրճած գազանը:
- Խմիր,- հնչում էր գլխիս ցավոտ դատարկության մեջ:
- Երեկվա աշխարհը երեկ էլ ավարտվեց, այսօր` այսօրվա աշխարհի սկիզբն է: Ապրիր վերջավոր քո կյանքը այսօրը` անսկիզբ ու անվերջ հավերժության մեջ,- շարունակեց մայաների գերագույն քուրմը:
Դանդաղ ու անսփոփ հիասթափությամբ քայլեցի դեպի այսօրվա իրականությունը` դեպի բազմոցը, դեպի հեռախոսիս կողքին ինձ սպասող «ZIMA»-ի կիսադատարկ շիշը, դեպի շշի բազմանիստ ապակու վրա դաջված փառահեղ ու տեղավրեպ գայլի անդիմադրելի հայացքը, դեպի երեկվա աշխարհի վերջն ու այսօրվա սկիզբը, որոնք, միևնույն է, միասին էին կիսադատարկ կամ կիսալիքը շշի հատակում:

Դավիթ
04.01.2013, 05:30
4–րդ տարբերակ
Կապույտ ճնճղուկների արահետը


Ի՞նչն էր ինձ խանգարում գնալ Կապույտ ճնճղուկների արահետ: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ:
Դա մի տեղ էր, որտեղ իմ լրջությունն ինձնից օտարվելով` վերածվում էր պատումի:
Մի տեղ, որտեղ ծղոտից խրճիթ կար ու քաղցրեղեն լուսամուտ:
Տեղ, որտեղ անտառը վազում էր, օդը` համեղ էր, քարը` փափուկ:
Այնտեղ ժայռից կաթ ու մեղր չի բխում, որովհետև ես կաթ չեմ սիրում: Փոխարենը շոկոլադի գետեր կան, որոնք հոսում են խրճիթի կողքով:
Ես քանիցս եղել եմ Կապույտ ճնճղուկների արահետում ու գիտեմ դրա տեղը: Դա մի տեղ է, որտեղ իմ լրջությունն ինձնից օտարվելով` վերածվում է Արահետի:
Տեղ, որտեղ կարող է հայտնվել յուրաքանչյուրը, եթե հրաժարվի սահմանումից, որ ժամանակը գծային է, իսկ սեփական անձի ընկալումն այլոց աչքերում` մտացածին:
Կապույտ ճնճղուկների արահետում խրճիթը կարող է դառնալ պալատ ու դու` արքայադուստր: Քեզ կշրջապատեն փոքր ժամանակ կարդացածդ հեքիաթի հերոսներն, իսկ դու` նուրբ ժանյակներով եզերված կերպասե փքուն զգեստի մեջ կսավառնես օդերում ու կհասնես ամպերին:
-Ո՞ւր ես տանում ինձ, ամպի՜կ,- հնարավոր է հարցնես դու:
-Կապույտ ճնճղուկների արահետ,- հաստատ կպատասխանի նա` չկասկածելով, որ ինքը հենց Կապույտ ճնճղուկների արահետում է:

***
Շատ հեշտ է լինել Կապույտ ճնճղուկների արահետում, կրծել քաղցրեղեն լուսամուտն ու խմել շոկոլադե գետից: Այնտեղ ինձ սպասում են իմ հեքիաթի հերոսները: Հեքիաթների, որոնք կարդացել եմ փոքր ժամանակ, բայց հիմա ոչինչ չեմ հիշում: Դրանք բոլորը ես կորցրի, երբ պատահմամբ դուրս թռա Կապույտ ճնճղուկների արահետից:
Պատահարը պատահական չէր բնավ: Այն նույնիսկ չափազանց էլ օրինաչափ էր:
Բոլորն էլ առնվազն մի անգամ եղել են Կապույտ ճնճղուկների արահետում, սակայն կորցրել են դրա մասին հիշողությունն ու դրա մասին խոսում են որպես հեքիաթի: Այդ մասին գրված բազմաթիվ հորինվածքներ կան, որոնք որակված են որպես հեքիաթներ ու հենց եզրաբառն ինքը` մարդու գիտակցությանը հասցնում է երևույթի չգոյության մասին վիճահարույց տեղեկույթ:
Ո՞վ կարող է ասել, թե ինչ է հեքիաթը:
«Հեքիաթը հորինվածք է, որն իրականության հետ ոչ մի կապ չունի,- ասել են ինձ փոքր ժամանակ,- դա պատմություն է այն մասին, որն իրականում գոյություն չունի»:
Երբեք էլ չեմ հավատացել հեքիաթի ընկալման տարածված սահմանմանն ու հենց այդ սահմանումը որակել եմ որպես հեքիաթ:
Հեքիաթն ու իրականության սահմանված ընկալումը միևնույն աստառի տարբեր երեսներ են: Քանզի աշխարհը մարդուն անմիջական չի տրվում: Աշխարհի ու մարդու միջև ընկած է մեկնաբանությունը: Իրականությունը, այո՛, աշխարհի մի մեկնաբանություն է: Այդպիսի մի մեկնաբանություն է նաև հեքիաթը:

***
Հնարավոր է, որ այս պահին ինչ-որ տեղ մարդ է մեռնում: Հնարավոր է, որ նա մեռավ արդեն, երբ գրեցի նրա հնարավոր մահվան մասին կասկածներս: Մահվան թափորը դիակին կուղեկցի դեպի գերեզման: Մարդիկ կնայեն դագաղի մեջ պառկած չմարդուն ու մտքի մեջ կժպտան:«Խաղից դուրս թռավ»,- կմտածի դագաղի հետևից գնացող մի մարդ` բնավ չմտահոգվելով, որ շատ շուտով, ավելի շուտով, քան կարծում էր, ինքը ևս կպառկի նույնանման մեկ այլ դագաղի մեջ:
Հնարավոր է, որ այս պահին ինչ-որ մի տեղ մարդ է ծնվում: Նույնքան հնարավոր է, որ նա ծնվեց արդեն, երբ գրեցի նրա հնարավոր ծնունդի մասին կասկածներս: Մայրը սիրագորով կնայի մանկիկին ու կգգվի նորածնի փոքրիկ թաթիկները: Մարդկային նույնպիսի մի բազմություն նրանց կուղեկցի տուն: «Ես էլ եմ ուզում երեխա ունենալ»,- կմտմտա բազմության աղջիկ-կանանցից մեկը:
Միևնույն ժամանակ մեր հարևաններից ինչ-որ մեկը հնարավոր է մյուսի հետ նստած սուրճ է խմում ու քննարկում այդ երկու դեպքերի համադրությունը: Հնարավոր է, որ նրանք այդ մասին չեն էլ քննարկում, ինչպես նաև, որ դեռևս սուրճ չեն խմում կամ էլ, պարզապես, իրենց տանն են:

***
Ժամանակի ընկալման սեփական մեկնաբանությունը մի մարդու մոտ առաջացրել էր գծայնության զգացողություն և համաձայն այդ մեկնաբանության` մարդ մի օր ծնվում և մի օր էլ մեռնում է: Դրանց արանքում ինչ ասես կարող էր լինել:
Մեկ ուրիշ մարդ երկար մտածելուց հետո որոշեց, որ ժամանակն այնքան էլ գծային չէ, քանի որ գծայնության մոդելը չէր տալիս բացատրությունն այն պատահարի, թե ինչպես մարդը կարող է հայտնվել Կապույտ ճնճղուկների արահետում:
«Ժամանակը դիսկրետ է»,- մտածեց նա ու մեռավ: Մինչ այդ արդեն մեռել էր ժամանակին գծային որակներ տվող մարդը:

***
Մեր հարևանի աղջիկը չի սիրում ամուսնու հետ քնել: Ինքը սիրում է ուրիշ երիտասարդի: Այդ երիտասարդը սիրում է նրա ընկերուհուն, ընկերուհին` ինձ:
Այդ պահին տեսա օրգազմից աղճատված նրա դեմքը, երբ տքնում էր վրաս: Ես կիսաանտարբեր պառկած էի:
Իմ միտքը թևածում էր Կապույտ ճնճղուկների արահետում: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ:

Դավիթ
04.01.2013, 05:33
5–րդ տարբերակ
Սոմնիում



Ով ձեռքին զենք չուներ, քար դարձած բռունցքն էր բարձրացրել, ու ես հասկացա՝ սա վերջն է: Մահը չէր իմ վախը, այլ տանջանքը: Վախենում էի ցավից ու խոշտանգումից: Ի՞նչ օրն էին գցելու՝ մինչև հոգիս ավանդեի: Դեմքս արդեն ջարդուխուրդ էին արել, բայց դրանով չէին հանգստանալու:

«Էլդան հասցրե՞ց երջանիկ լինել»,- մտածեցի հանկարծ:
Լավ ժամանակ էի գտել սենտիմենտների համար...

- Վառե՜նք սրան...

Այ սա արդեն չեղավ: Սա արդեն տղամարդկություն չէր:

Ամենասարսափելի մահը, որ կարող էի պատկերացնել: Ողջակիզում: Իսկ եթե իսկապես խարույկի տայի՞ն: Ինչքա՞ն կտևեր մահանալս:

«Հանիր կոստյումդ, հանիր, հանիր»,- սկսեցի տենդագին կրկնել մտքում՝ մանտրայի նման, բայց ձեռքերս չէին շարժվում:

Ի՞նչ էր կատարվում, արդեն սատկացնո՞ւմ էին: Իրականության պատկերները խառնվեցին: Երևի այդպես է լինում վերջին պահերին: Դեռ արթուն միտքս ինձ տարավ հետ՝ այնտեղ, ուր ամեն ինչ սկսվեց: Սոմնիում աշխարհի սկիզբ: Աշխարհ, որը ես էի ստեղծել, ու որն ինձ մի օր մահվան դուռն էր հասցնելու:

...

Ինձ նման հարուստ մեկը պիտի բարեգործությամբ զբաղվեր, հասարակության մեջ ակտիվ անդամ դառնար, լիներ բոլոր մեծ միջոցառումների պատվավոր հյուրը, ազգի պարծանքը: Լրագրողներն ու հրատարակիչները պիտի կոտրեին նրա դռները՝ հարցազրույցներ վարելու ու կենսագրականներ գրելու աղերսներով:

Բայց դա իմ ուղին չէր: Ինձ դրսի աղմուկն ու ճանաչումը չէր հուզում: Ես ապրում էի երազանքով: Ստեղծել իմ փոքր աշխարհը, որտեղ կյանքը կատարյալ է ու ամեն ինչ իրագործելի: Որտեղ հարաբերություններն իդեալական են. չկան պարտավորություններ, կոնֆլիկտներ ու չարություն: Աշխարհ, որի բնակիչներն ընտրված են: Աշխարհ, որի տերը ես եմ:

Երբ ծնողներս հասկացան, որ անպետք փիլիսոփա եմ՝ գործնական կյանքից հեռու, ի վերջո ձեռ քաշեցին ինձնից: «Ապրիր ոնց կուզես»:

Ընտանեկան գործն անցավ եղբորս, իսկ ինձ՝ իմ բաժին կարողությունը և դրանով իսկ այն ուզածիս պես վատնելու թույլտվությունը: Իմ միլիարդները հերիք էին անգամ թոռներիս, եթե ոչ մեկս էլ երբևէ չաշխատեինք: Բայց ինձ սերունդ տալու գաղափարն ամենևին չէր հետաքրքրում. ուրեմն միայն ես էի, իմ չոր գլուխն ու հսկայական կարողությունը:

Գնացի Մալդիվներ՝ դրախտ երկրի վրա: Կղզիներից մեկում գնեցի մի լայնածավալ տիրույթ, որտեղ էլ պիտի սկզբնավորեի իմ աշխարհն ու կոչեի այն «Սոմնիում»՝ երազանք: Իսկ ինքս այսուհետև Անրին էի լինելու:

Արտաքինս փոխվեց: Ճակատս ծածկող թավ գանգուրները կարճ խուզվեցին: Վտիտ, անձև մարմինս անճանաչելիորեն կոփվեց՝ իր գործը լավ իմացող մարզիչի օգնությամբ, որին թերևս արժեր վերացնել վերջում. չափազանց շատ բան գիտեր իմ մասին:

Հիմա հայելու միջից ինձ էր նայում արևից թխացած ու կոպտացած դեմքով, քաչալ ու մկանոտ մի տղամարդ, որն ուներ իր ոճը՝ տնից դուրս միշտ ամառային կոստյումներով էր և երբևէ չէր կրում ավելի թեթև հագուստ: Դա էր Անրին՝ դրսի աշխարհի համար ստեղծած կերպարը, որով կյանքն ավելի հեշտ էր թվում: Իմ գլխում տարբեր մութ ու տարօրինակ երևույթներ էին կատարվում, որոնք բացատրել ես անկարող էի, ու միայն այն գիտեի, որ ինչ-որ պատճառով Անրին ինձ շատ պետք էր: Գուցե ավելի պաշտպանվա՞ծ էի զգում, ավելի ապահո՞վ...

Միայն իմ շքեղ առանձնատանը ես այն էի, ինչ կայի իրականում: Այնտեղ՝ տիեզերքից կտրված, ես արարում էի իմ Սոմնիում աշխարհը, լցնում այն իմ հետաքրքրություններով, ցանկություններով ու միայն ինձ պատկանող կյանքով: Եվ գխավորը, փորձում էի գտնել այդ աշխարհի մյուս բնակիչներին:

Համոզված էի, որ երջանիկ հարաբերությունների գրավականը դրանց կարճատևությունն է: Եվ ես հաստատ գիտեի՝ իմ աշխարհում մշտական բնակիչներ չեն լինելու, բայց լինելու են պարբերաբար փոխվող հետաքրքիր մարդիկ, որոնց ես ինքս եմ հատուկ ընտրելու:

Իմ տիրույթը բավական էր մի ամբողջ զորք պահելու համար, բայց որոշել էի, որ այնտեղ միայն վեցն են բնակվելու՝ ես և հինգ կին: Կանայք, որոնք կուզենային որոշ ժամանակ ապրել այնպիսի կյանքով, որի մասին մինչ այդ միայն երազում էին:

Դրա համար անհրաժեշտ էր ընդամենը գրանցվել հատուկ կանանց համար ստեղծված իմ կայքում, որտեղ մարդիկ մտնում ու իրենց երազանքների մասին էին պատմում: Լինել բոլոր մայրցամաքներում, թողարկել ձայնասկավառակ, մասնակցել իսպանական *La Tomatina*-ին, ծննդյան օրը նշել ստորջրյա ռեստորանում, զրուցել Դալայ Լամայի հետ, նկարահանվել ֆիլմում, սեփական անունով օծանելիք ստեղծել. ինչ ցանկություններ ասես որ չկային այդ գրառումներում... Ես ընտրում էի ինձ համար ամենագրավիչ շարադրանքներն ու նամակ գրում դրանց հեղինակին. «Իսկ կուզենայի՞ր, որ այդ երազանքներն իսկապես իրականություն դառնային»:

Իմ փողերով հնարավոր էր շատ բան անել. ուրեմն ինչո՞ւ չօգնեի ուրիշներին: Իհարկե մի կարևոր պայմանով: Այդ ամենն իրականացնելու էինք միասին: Որոշ ժամանակով կտրվելու էին իրենց սովորական կյանքից ու գային իմ աշխարհ: Ուզում էի շրջապատված լինել կանանցով, ապրել նրանց հետ, տալ այն ամենն, ինչ կարող էի:

Իրականում դժվար էր գտնել այնպիսի կանանց, ովքեր պատրաստ լինեին դրան, և ամենակարևորը՝ ում ես ինքս պատրաստ լինեի ներս թողնելու Սոմնիում: Ինն ամիս ես որոնում էի, ընտրում, հաղորդակցվում, մտերմանում: Ինն ամիս անց իմ աշխարհում նոր սկիզբ էր ծնվում՝ հինգ կանանցով: Մենք ապրում էինք միասին ուղիղ երեք ամիս՝ հերթով կյանքի կոչելով բոլորի ցանկությունները: Այդ ընթացքում նրանք պարտավոր էին կտրել իրենց մնացած բոլոր կապերը՝ լիներ ընտանիք, թե ընկերներ: Միայն իմ աշխարհին էին պատկանելու: Իսկ դրանից հետո երբևէ կապ չէին որոնելու ինձ հետ և ոչ ոքի հետ չէին կիսվելու այստեղ կատարվածի մասին: Դա օրենք էր՝ մեծ տառերով:

Արդեն երրորդ տարին էր գլորվում, ու կյանքը հոյակապ էր: Սոմնիումը հասցրել էր տասնհինգ կանանց ճանաչել, և ինչեր ասես, որ չէին կատարվել նրա սահմաններում: Ամենահաճելին շրջագայություններն էին, իսկ երբ տանն էինք, ապրում էինք խաղաղ ընտանիքի նման: Հետաքրքիրն այն էր, որ եթե որևէ մեկը թաքուն նայեր պատուհանիցս ներս, կարծում եմ, միայն Սոմնիումի կանանց կտեսներ, իսկ Անրին կմնար աննկատ. գոյություն ունե՞ր նա ընդհանրապես:

Տասներեք շաբաթների ընթացքում մենք հասցնում էինք մտերմանալ և սիրել իրար: Եվ ես հավատում էի, որ դա իսկական սեր էր: Բաժանվում էինք հոյակապ հուշերով, առանց պարտք ու պահանջի և միմյանց մասին միայն լավագույնը մտաբերելու համոզվածությամբ: Մի՞թե դա չէր իդեալական կյանքը:

Ամեն ինչ հրաշալի էր և այդպես էլ կշարունակվեր, եթե ես ավելի մանրակրկիտ լինեի իմ աշխարհի բնակիչներին ընտրելիս:

Էլդան... Նա միայն մի երազանք ուներ` լինել երջանիկ: Իրականում բոլորն էլ այդ էին ուզում, բայց քանի դեռ ուրիշներն ունեին դրան հասնելու որոշված ուղիներ ու հստակ երազանքներ, Էլդան լրիվ մոլորված էր: Ու դա ինձ ձգեց: Ես պիտի գծեի նրա ճանապարհը, որոշեի, թե ինչը կարող էր երջանկացնել այդ կնոջը, փորձեի կյանքի կոչել այդ ամենը և հաջողության դեպքում ինքս իմ աչքում հերոսանայի:

Մատին զարդարանք կրող կանանց դեպքում ես սովորաբար շատ զգույշ էի և մինչև լավ չտնտղեի վտանգի հնարավոր աղբյուրները, մոտ չէի թողնում նրանց: Բայց Էլդայի քաղցր մոլորվածությունն ու արդեն աչքիս առաջ կայծկլտացող հերոսի շքանշանն ինձ այնքան գերեցին, որ միակ նպատակս դարձավ նրան համոզել ու բերել իմ աշխարհ, իսկ զգուշավորության մասին լրիվ մոռացա: Ափսոս:

...

Եվ ահա կանգնած էի այդ կիսախարխուլ մառանում՝ շրջապատված գազազած տղամարդկանց ոհմակով, որոնց գլխավորությամբ սիրելի ամուսինն էր՝ հավանաբար հանցավոր մի դեմք: Մռութս լավ ջարդել էին, լեզուս միաձուլվել էր ատամներիս հետ, ու արդեն մի բառ անգամ արտասանել չէի կարող:

Իսկ ես կարծում էի, թե Մալդիվներն իրական աշխարհից կտրված էին ու անհասանելի: Նաև կարծում էի, թե Սոմնիումի մասին ոչ ոք չգիտեր... Կանանց վստահող տխմար արարած:

Այդ մտքի հետ վերադարձա իրականություն ու հասկացա, որ դեռ կենդանի եմ:

- Հըն, շեֆ, ի՞նչ անենք:

Մինչ նրանք կորոշեին, ես սկսեցի հանվել: Ստացվեց, այս անգամ ձեռքերս աշխատեցին:

Տղամարդիկ շփոթվեցին:

- Ինչ է անում էս անասունը...

Ոչինչ, ընդամենն օգտագործում էի կաշիս փրկելու վերջին հնարավորությունը: Թե փրկող ունեի այդ պահին, Սոմնիումը չէր, ոչ էլ հարստությունս. մարմինս էր անհագուստ:

Մերկացա: Անրին այլևս չկար: Հիմա ես էի միայն, ճիշտ է, ահագին մկանոտած ու քաչալացած, բայց դեռևս կին: Եվ իրականում երբեք էլ տղամարդ չդարձած:

Մի՞թե ի վերջո կրակի էին տալու վայրենության անսովոր իմ մարմինը: Անրիին կորցնելով՝ լրիվ անպաշտպան դարձա, ու վախն ուժեղացավ:

- Գրողի տարած քա՜ծ...

Օհո, նկատեցին:

«Շեֆ» կոչվածը մոտ եկավ՝ չռած աչքերը դուրս թափելով վրաս: Ատրճանակը դրեց ճակատիս:

- Կսատկացնեմ հենց հիմա:

Բայց ինչո՞ւ: Կենդանի մնացած բերան թե ունենայի, կհարցնեի ես: Հո չէի խլում քո չունեցած շքանշանները, ընդամենն իմն էի ստեղծում` այն էլ հարազատիդ երջանկացնելու շնորհիվ:

Շուտով Էլդան վերադառնալու էր իր սովորական աշխարհը՝ կյանքից գոհ ու երջանիկ, ես էլ ինձ մի քիչ հերոս կզգայի, վատ կլինե՞ր: Պիտի անպայման հարամ անեին վերջում...

Սառը մետաղը սեղմում էր ճակատս: Լավ բան չստացվեց... Երազանքի աշխարհը գլխիս փորձանք դարձավ:
Էլ ոչ մի նոր սկիզբ Սոմնիումում, վերջացավ սրանով, որոշեցի ես այդ պահին: Եթե իհարկե սա չլիներ իմ մահը, ու ես դեռ որոշումներ իրականացնելու հնարավորություն ունենայի...

- Կսատկացնե՜մ...

Նորից գոռաց շեֆը՝ բերանի փրփուրը վրաս ցփնելով: Բայց հենց այդ պահին զգացի, որ սատկացնողը չի: Արդեն այն կատաղությունը չկար աչքերում. ինքնասիրությունը մխիթարվել էր՝ հակառակորդ տղամարդ չգտնելով: Էլ իրեն այդքան խաբված ու նվաստացած չէր զգում: Դա նկատելով՝ սիրտ առա:

- Դուրս եկեք բոլորդ,- կարգադրեց:

Մենակ մնացինք մառանում:

- Հիմա դու ինձ մեկ առ մեկ կպատմես, թե ինչ է էստեղ կատարվում: Թե չէ գլուխդ կցխեմ:

Այդքան հեշտ լիներ խոսելը, վաղուց կպատմեի. ջարդած ծնոտս չէր աշխատում: Բայց շեֆը սպասում էր: Ես իրեն նայեցի, ինքը՝ ինձ: Մի րոպե, մատս տնկեցի ես: Գետնին ընկած պիջակիս գրպանից գրիչ հանեցի, քիչ առաջ կյանքս փրկած ներքնազգեստը փռեցի գետնին ու կռանալով վրան՝ գրեցի. «Հեչ, լողալ էինք սովորում. ջուրն այստեղ հոյակապ է»: Եվ այն երկու ձեռքով բռնած՝ տնկեցի շեֆի դեմքի առաջ: Ծանր բռունցքը թափով իջավ այտիս...

...

Ուշքի եկա... Ինչն արդեն իսկ լավ լուր էր:
Գլուխս ցավից պայթում էր, բայց այնտեղ դեռ մի հին միտք էր պտտվում՝ երևի միակ կենդանի մնացածը:
«Էլդան հասցրե՞ց երջանիկ լինել»:
Փորձեցի շուրջս նայել: Ծովափին էի: Փոքրամարմին մի ծերուկ կռացել էր վրաս.

- Պարոն Անրի, պարոն Անրի...

Հավանաբար ծանոթ էինք: Ձկան տաղավարի տե՞րն էր:

Հագիս ոչինչ չկար, բայց ես դեռ պարոն Անրին էի: Փուչ աշխարհ...
Ու ես հասկացա՝ նորը ստեղծելու ժամանակն է:

Դավիթ
04.01.2013, 05:43
6–րդ տարբերակ
Աշխարհի սկիզբը-2


Չեմ հիշում`որտեղ էին կոտրվում ակնկալիքները, երբ մարդիկ շարունակում էին արարել…. Ակնհայտ էր, որ ձյունը եկավ, որովհետև ամպերը փշուր-փշուր եղան ու պսպղալով լուծվեցին տանիքների վրա: Հեռավորությունից բացվող դաշտում հավերը կոտրում էին իրենց ածած ձվերը… Աքլորի պես սուլելով`ես անտարբեր էի բոլոր սկիզբներին, դրանք, դրանք բոլորն էլ ինձ ջարդուփշուր անող արվեստ են…

Հետո ես ու Սարգսյանը կանգնեցինք միջանցքում:
-Խոսիր,-ասաց:
-Տրական հոլովը, դա այն առարկան կամ իրն է…
-Այո, այո, շարունակիր:
-Դա…
-Քեզ ի՞նչ եղավ:
-Չեմ շարունակում,-ասացի ու դուրս եկա:

Հետո վազեցի մորս հետքերով: Նա ծաղիկներ է գնում: Սիրում է, դրա համար էլ գնում է, կամ էլ գնում է, որովհետև դրանք կան: Մկրատով այնքան է կտրում եզրերից, մինչև իր ծաղկամանին հարմար են դառնում, հետո կանաչ ցողունները դեն է նետում: Ես ամաչում եմ…
Հետո անձրև`ուրեմն`թաց էր: Պատուհանից միշտ էլ կարելի է տեսնել նրան, որովհետև երբ երկինքները օրորվում են, ու, ինչ-որ բան ջարդվելով, վերևից հասնում է այստեղ: Երեխան ամեն անգամ ձեռքերը պարզում է անձրևի ու ձյան համար… անհեթեթորեն աշնանը, հասկանո՞ւմ կամ պատկերացնո՞ւմ ես, նա ամեն անգամ աշնանը հավաքում է տերևները, բարձրանում ճյուղերի վրա ու սոսնձել է փորձում դեպի ետ: Ամրացնում է`ինչով պատահի: Ասում են`ոչ ոք չի հասկանում նրան…
Հետո, մի օր նրան հարցրին`ի՞նչ ես անում, պատասխանեց, որ, հավանաբար, հարցնողը ուզում էր հարցնել`ինչի՞ ես անում, ու սխալվեց գուցե: Հարցնողը մեծ էր, ինքը`երեխա, ու որովհետև ինքը փոքր էր, հարցնողը `ծեր, հարցնողը հեռացավ բարկացած:

Հիմա ահա ես և մեր տան առաստաղը, որից սկսվում է կախվել ջահը, ու որը, եթե ընկնի, պետք է փոխարինել ուրիշով:
-Հասկանո՞ւմ ես, ես չեմ հասկանում`ինչպես կարող եմ նոր տաբատ գնել, երբ այդքան սիրում եմ այս մեկը: Ես կապվում եմ սկզբին: Հասկանո՞ւմ ես, միթե՞ չես տեսնում, որ չեմ կարող բոլոր տողերս գրել այս գրիչով, ու հետո դրա նման մեկին փողոցում ընկած տեսնելով`պարզապես անցնել:
-Այն ամենը, ինչ անեզր է ու անկախ, տարածության մեջ գծված ուղիղ է ընդամենը՝ հարթության մեջ առանց կետերի՝ լայն ու ընդարձակ տարածություն: Այդ ուղիղ անկախ է...
-ինչո՞ւ:
-Որովհետև չի արարվել հատուկենտ տեղից, պարզապես ձգվել է ու երկարել, որքան որ սուլել է նկարողը:
-Ինչո՞ւ:
-Որովհետև չի արարվել հավերժության համար…
-Ինչո՞ւ:
-Որովհետև անսկիզբ է ու նրան կարելի է շարունակել թե՛ աջ ծայրից, թե՛ ձախից, իսկ ես կամ դու, հասկանում ես, մենք այդպիսին չենք:
-Ինչո՞ւ:
-Չգիտեմ, չգիտեմ, ինձ մի հարցրու, ես չգիտեմ` որտեղից են գալիս այս զգացմունքները,- պատասխանեց ուսուցչուհին:
-Ես չէի կարող բացատրել տրական հոլովի գաղտնիքները, որովհետև դրսում կանգնած մեքենայի վրա փոշի էր նստել: Հետո ինչ -որ մեկն անցել էր ու փոշու շերտի մեջ մատով ապակու վրա գրել էր՝ լվացեք: Ես չկարողացա շարունակել, որովհետև վերադարձա այն կետին, երբ ինքս էի դա անում: Հիշողություններն ինձ ցրում են բաց թողնված տարածության կետերի մեջ, ես կարողանում եմ տեսնել ծառերից ընկնող տերևների սկիզբը ու ես երբեք չեմ շփոթում դրանք: Ինձ հայտնի են ձյան և անձրևի արարումը, բայց ես չեմ կարողանում գտնել հիմա-ից դեպի ետ ընկնող տարածությանը, որտեղ ձևավորվեց իմ աշխարհը:
-Որովհետև քեզ հեռավորություն է պետք, որը բացվում է ճյուղի ու գետնի արանքում, ասֆալտի, անձրևի ու ձյան: Հեռավորություն մինչև երկիր:
-Բայց ես այդ բացատների մեջ վախենում եմ հուսահատությունից ու հուսախաբություններից, որոնցից խուսափել չեմ կարող:
-Առանց դրանց չեր կարող արարվել քո աշխարհը: Ի վերջո, մարդիկ վերադառնում են սկզբին, երբ ուզում են ինչ որ բան փոխել:
-Ես տատանվում եմ սարսափելի, գուցե նույնիսկ չեմ էլ ուզում իմանալ եղածը, չեմ ուզում լինել որևէ մեկի շարուանակությունը: Ես թունել մտնելուց առաջ `սկզբին նայելով եմ մտածում վերջի մասին, երբ մութ է լինում ու դրսում սև է, մտածում եմ, որ թունելի վերջոևմ պիտի լույս լինի, այդ հենց սկիզբն է մեղավոր, որ ես սկսում եմ մտածել իրենից հետո եկող իրեի մասին…
-Սարգսյանը լուռ ժպտաց իր փոքրիկ աշակերտին, մտածեց, որ անհրաժեշտ է հանդիպել նրա մոր հետ, ու խնդրել, որ երեխայի դիմաց այլևս չկտրի ծաղիկների ծայրերը, որովհետև նա դրանք իր հետ դպրոց է բերում ու դասաժամերի ընթացքում երկար ուսումասիրում է, հետո երբ ընկերները հարցնում են `ի՞նչ ես անում, ասում է, որ ծաղիկի աշխարհի սկիզբն է հասկանալ փորձում, և որ չխանգարեն իրեն:
Ուոսուցչուհին ժպտում է ամեն անգամ, հետաձգում տրական հոլովի մասին բոլոր հարձուփորձերը, ու միայն երկար ժպտում իր աշակերտին:

-Նա այնքան շատ է փորձում ճանաչել իրերը, զգացմունքները, սեփական աշխարհայացքի, աշխարհի կառուցումը, նույնիսկ մի անգամ տետրի մեջ միջատ էր ճզմվել, հետաքրքիր կերպով հենց միջակետի վերևում`դառնալով վերջակետ: Երեխան շատ էր բարկացել, երբ իր մտքերը ավարտել էին փորձել (միջատը) ու օրեր շարունակ ջնջել էր փորձում միջատի աննշան հետքը:

Դավիթ
04.01.2013, 05:48
7–րդ տարբերակ
ԱՇԽԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ-3


-Ադամ,Ադամ....որտեղ ե՞ս,դուրս արի։ Ինչքան կարելի է ինձ զայրացնել։ Ադամ , ես առաջվա նման
երիտասարդ չեմ, մեծացել եմ...ինձ հուզվել չի կարելի։
Ադամը թաքնվել էր գետակի եղեգների մեջ ու ձայն չէր հանում
-Թող փնտրի ինչքան ուզում է,դուրս չեմ գալու....ինձ ամեն ինչ այլ կերպ էր խոստացել,բայց էլի նույն է-,Ադամը նողկանքով շուրջ բոլորը նայեց,-անգամ այս գորտը իր կանաչ մարմնով ու չռված աչքերով նույնն է...Տեր Աստված ես նույնիսկ գույնի անունը գիտեմ, կենդանու անունը...գիտեմ որ աչքերը աչքեր են կոչվելու... պարզ երևում է ,որ ծերուկը իրեն նեղություն չի տվել,ու երևակայությունը չի շարժել ....Տեր Աստված....
-Ինձ ես կանչում որդյա՞կս,-ափից լսվեց Արարիչի ձայնը,-դուրս արի ու մի զայրացրու ինձ Ադամ։ Գիտես որ լինելու է այնպես ինչպես ես եմ ուզում։
,,Բռնակալ,-մտածեց Ադամը.գոնե իմ կարծիքն էլ հարցնեիր մինչև այս ամենը ստեղծելը։
Ադամը դժկամորեն դուրս եկավ եղեգների միջից ու քայլեց դեպի արարիչը։
-Դու քեզ լավ չես պահում Ադամ ու ես ուզում եմ հասկանալ ինչու՞։
-Լիլիթին եմ ուզում,հմայիչ ու կրակոտ Լիլիթին։ Իսկ դու մի օրից իմ կողոսկրից ստեղծելու ես մեկին,ով հիմա իմ կյանքն է ուտելու,իսկ հետագայում ՝ բոլոր տղամարդկանց կյանքը...ուզում եմ թեթև ապրել,հանգիստ...առանց խնդիրների։
,,ապագա անշնորհակալ, ես իմ գլխին խնդիրներ եմ ստեղծում-տխրությամբ մտածեց արարիչը,-ինչքան ուզում ես լավը,կատարյալը ստեղծել միանգամից դառնում են եսամոլ,,
-Երեխա հո չես..ինչ ես անընդհատ ուզում –ուզում-ուզում,-ահա պետք է մտածել երեխայի մասին , գաղափարը դուր եկավ Արարիչին,- ես ժամանակ չունեմ ընկնել քո կապրիզների ետևից....կարևոր գործեր ունեմ պետք է ստեղծեմ կենդանիներին,բույսերն են կիսատ մնացել ու էլի բաներ։ Իսկ դու միայն քո մասին ես մտածում...լավ դեռ վայելի քո մենակությունը մինչև կգամ...
-Անուղղղելի է մարդ արարածն ու անշնորհակալ։ Մյուս անգամ այլ բան ստեղծելու մասին կմտածեմ ինչքան էլ ալարեմ,-միտքը դուր եկավ Արարիչին ու նա առույգ քայլերով անէացավ օդի մեջ։
Գնա՞ց,թե այստեղ է,-Ադամը սկսեց շուրջ բոլորը նայել,- դե արի ու որոշի այստեղ է, այստեղ չէ։ Հենց ստեղծման առաջին օրվանից իր կարծիք է պարտադրում...ու ոչ մի ազատություն,-դժգոհ մտածեց Ադամը,-աաաաաա...պետք է մտածել ազատության մասին՝ խոսքի,անձի,ազատ ապրելու ,անգամ հավատքի,,։ Միտքը դուր եկավ Ադամին՝ հիասքանչ վրեժի գաղափար։
-Ես ամեն ինչ կատարյալ եմ ուզում լինի ,իսկ դու մտածում ես վրեժի մասին որդյակ իմ։
-Հերիք է իմ մտքերի մեջ մտնես։ Դու անընդհատ ինձ ճնշում ես քո ցանկություններով։ Դու չես ուզում հաշվի առնել իմ կարծիքը, ես այլ սկիզբ եմ ուզում։
-Կլինի այն ինչ եղել է ու մի բողոքի,- զայրացավ Արարիչը։
-Դու բռնակալ ես ու ես հոգնել եմ։ Գնում եմ քնելու,- Ադամը նեղացած պառկեց դրախտի միակ խնձորենու տակ ու աչքերը փակեց։
-Ադամ արթնացի...Ադաաաաամ....
Ադամը աչքերը բացեց ։ Դիմացը նստած էր հմայիչ Եվան ու խորամանկ հայացքով նայում էր Ադամին։
-Ինչպե՞ս ես Ադամ,- երգեցիկ ձայնով հարցրեց Եվան։
-Լավ,- բայց առանց քեզ ավելի լավ կլինեի ,,մտածեց Ադամը։
-Մի բողոքի, առանց ինձ նույնիսկ կես ժամ չէիր ապրի։
-Ի՞նչ,-վախեցավ Ադամը,-դու էլ ես մտքեր կարդում։
-Քո հետ ինչ որ բան այն չի Ադամ, Ինչ մտքերի մասին է խոսքը,-զարմացավ Եվան.-երևի սոված ես...Խնձոր կուտե՞ս։
Ադամը նայեց Եվային,խնձորին,նայեց կապույտ անամպ երկնքին (Արարիչը դեռ ամպերը չէր ստեղծել), նորից նայեց Եվային ու ձեռքը մեկնեց դեպի խնձորը.,,այսքան շու՞տ,,։
,,Անքննելի են գործերը Աստծո,, հոգոց հանեց Ադամը ու կծեց հյութեղ ,համեղ խնձորը։

Դավիթ
04.01.2013, 05:56
8–րդ տարբերակ
Իկարո



Ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չկարողացավ վերջնական որոշում կայացնել: Ուղեղը հրաժարվում էր մտածել ու նյարդայնացնող համառությամբ ժամացույցի զարկերն էր հաշվում. մե՛կ, երկո՛ւ, մե՛կ, երկո՛ւ, մե՛կ: Երկու ձեռքով ամուր սեղմեց գլուխը: Պետք է զանգել, անկախ ամեն ինչից պետք է զանգել, թող չպատասխանի, թող չվերցնի հեռախոսը, թող կոպտի անգամ: Պետք է զանգել: Իջեցրեց ձեռքերը: Մե՛կ, երկո՛ւ, մե՛կ, երկո՛ւ, մե՛կ: Կտրուկ վեր կացավ տեղից, խլեց պատից ժամացույցը, հանեց մարտկոցներն ու նետեց բազմոցին.
- Ձայնդ կտրիր վերջապես,- նետեց ատամների արանքից ու մոտենալով պատուհանին ճակատը հպեց սառը ապակուն: Սառնության հաճելի ալիքից փակեց աչքերը: Ամեն ինչ կտար միայն թե երբեք չվերջանար այս պահը, միայն թե դադարեր մտածել, միայն թե մոռանար ամեն ինչ: Կանգներ այսպես անշարժ մինչև ամեն ինչ ավարտվեր, մինչև էլ կարիք չլիներ մտածելու: Ժպիտանման ինչ-որ բան երևաց շուրթերին: Հաճելի էր: Բայց սառնությունը երկար չտևեց: Փորձեց փոխել ճակատի դիրքը. հաճելի զգացողությունից հետք անգամ չէր մնացել: Դժկամությամբ բացեց աչքերը:
Դրսում մութ էր: Հայացքն ընկավ մի ծեր կնոջ, ով մայթեզրին կանգնած համբերատար սպասում էր լուսացույցի կանաչ ազդանշանին, իսկ փողոցով գլխապտույտ արագությամբ սլանում էին մեքենաները: Ամեն ինչ սովորական էր, ու այն, որ ոչինչ չի փոխվել, ցավեցնելու չափ վիրավորական թվաց:
- Կհասցնե՜ք,- տխուր քմծիծաղ տվեց:
Հայցքը վեր բարձրացրեց, ամեն ինչ նույնն էր, նույն աստղերը, նույն ժամին, նույն տեղում: Կարծես ոչինչ էլ չէր եղել, կարծես ամեն ինչ նույնն էր, կարծես չկար այդ ատելի գմբեթն ու նրա սահմաններից դուրս, ամբողջ մոլորակով տարածվող մահացու, թունավոր խավարը: Կարծես օր-օրի ավելի ու ավելի չէր սեղմվում ապակե սահմանն Իկարոյի շուրջ, կարծես շուտով ստիպված չէին լինելու արվարձաններն ընդհանրապես առանձնացնելու քաղաքից:

Արդեն ավելի քան հինգ տարի էր, ինչ քաղաքն ամբողջությամբ մեկուսացրել էին մոլորակից: Երրորդ համաշխարհային պատերազմը, որի սկսվելու հավանականությունից սարսափում էին բոլորը, որն արդեն երեք հարյուրամյակ ամեն գնով կասեցնում էին գերտերությունները լավ հասկանալով դրա հետևանքները, բայց որի սկսվելը տարեցտարի ավելի սպառնալի ու անխուսափելի էր դառնում նորանոր զինատեսակների ու հակամարտության նորանոր պատճառների ի հայտ գալու արդյունքում, վերջիվերջո, հակառակ բոլոր գործադրված ջանքերի, սկիզբ էր առել: Հաշված ժամերի ընթացքում իսպառ ոչնչացվել էին տասնյակ պետություններ: Զանգվածային ոչնչացման քիմիական, կենսաբանական, ջերմային, մթնոլորտային ու ատոմային զենքերը մահ ու խավար էին սփռել ամենուր: Դա, մարդկության պատմության ընթացքում երբևէ եղած ամենակարճ պատերազմն էր: Այն տևել էր ընդամենը 127 ժամ: Բայց երբ հակամարտող տերությունները, կամ ավելի ճիշտ դրանցից մնացած խղճուկ մնացորդներն իրենց արածից սարսափահար, գլխապատառ նետվել էին մեկուսացնող գմբեթներ կառուցելու, մոլորակի 12 մլրդ բնակչությունից կենդանի էր մնացել ընդամենը մի քանի հարյուր հազար հոգի: Այժմ ամբողջ մոլորակում կար ընդամենը երեք քաղաք: Երեք ապակեպատ քաղաք: Դրանց սահմաններից դուրս կանգնած էր խիտ, թունավոր փոշու ամպը, որը ծածկել էր ամբողջ մոլորակն ու ամենուր մահ ու խավար էր սփռել: Իկարոն այդ երեք քաղաքներից մեկն էր: Քաղաքն ամբողջությամբ պարփակվել էր ապակյա հսկայական մեկուսիչ գմբեթի տակ: Գմբեթը ներսից ծածկել էին հսկայական էկրաններով, որոնց վրա ցերեկը ամպեր էին լողում ու փայլում էր արևը, իսկ երեկոյան աստղեր էին շողում: Հսկայական գործարանները վերամասնագիտացել էին արհեստական սննդի, վառելիքի և թթվածնի արտադրամասերի: Իկարոն ապրում էր քիչ թե շատ նորմալ կյանքով, կամ ավելի ճիշտ, ձևացնում էր, թե նորմալ կյանքով է ապրում: Ու մարդիկ հաճախ մոռանում էին, թե ինչ է կատարվում քաղաքի սահմաններից դուրս:

Այս ամենն իհարկե նորություն չէր: Բայց Սեմի անհանգստությունն այսօր այլ պատճառ ուներ: Այն, ինչ նա տեսել էր առավոտյան, անհամեմատ ավելի սարսափելի էր, քան ատոմային պատերազմը: Պետք էր ամեն գնով խոսել Կիլանայի հետ: Շրջվեց: Մոտեցավ հեռախոսին ու արագ, կարծես վախենալով, որ հապաղելու դեպքում համարձակությունը չի հերիքի, վերցրեց հեռախոսը:

- Կիլանա՛,- մի պահ լռություն տիրեց, հետո լսվեց երաժշտություն՝ Գորի Ամեբիսն էր, դառը ժպտաց. Կիլանան միշտ էլ հիանալի երաժշտական ճաշակ ուներ, և իրենց ծանոթությամբ հենց Ամեբիսին էին պարտական, բայց հիմա Ամեբիսի ժամանակը չէր,- պատասխանիր,- շշնջաց: Երկար տևեց երաժշտությունը, շա՜տ երկար, ու երբ արդեն վերջնականապես համոզվելով, որ Կիլանան չի պատասխանելու, ուզում էր անջատել հեռախոսը, լսվեց այնքան ծանոթ ու այնքան հարազատ ձայնը.
-Ինչո՞ւ ես զանգել:

Սեմն ավագ գիտաշխատող էր «Ասսար» տիեզերահետազոտական կենտրոնում: Գլխավորում էր առանցքային նախագծերից մեկը, որի նպատակը կյանքի գոյության համար պիտանի մոլորակների հայտնաբերումն ու ուսումնասիրությունն էր: Պատերազմից առաջ Սեմի թիմը բաղկացած էր 150 առաջնակարգ մասնագետներից, որոնք տարիներով, օր ու գիշեր, գերհզոր աստղադիտակների ու արհեստական արբանյակների միջոցով ուսումնասիրում էին տիեզերքի ամեն միլիմետրը: Մինչ պատերազմի սկսվելն արդեն հայտնաբերվել էր 12 մոլորակ, որոնք բավարարում էին առաջադրված բոլոր պահանջներին: Ամենամոտը 8 լուսատարի հեռավորության վրա գտնվող Աղեղի համաստեղության Ա-27 աստղի շուրջ պտտվող փոքրիկ մոլորակն էր: Եթե Ակելային հաջողվեր ավարտին հասցնել իր երկտեղ ատոմային տիեզերանավը, ապա կպահանջվեր մոտ 12 տարի Ա-27-ին հասնելու համար: Բայց սկսվեց պատերազմն ու կառավարությունը դադարեցրեց թե տիեզերանավի կառուցման, թե հետազոտական աշխատանքների ֆինանսավորումն ու թիմը ցրվեց: Քաղաքն այլևս գիտաշխատողների կարիք չուներ, այժմ գործարաններում աշխատող բանվորներ էին անհրաժեշտ: Օդ ու սնունդ էր պետք արտադրել: Տիեզերքը կսպասեր:

Թիմում մնացել էր միայն Սեմը: Սկզբնական շրջանում Կիլանան էլ հրաժարվեց դուրս գալ թիմից, բայց օր-օրի ավելի ու ավելի էին սրվում Սեմի ու Կիլանայի հարաբերությունները, օր-օրի ավելի ու ավելի երկար էր թվում Իկարոյից Ասսար ձգվող խավար ճանապարհը: Սեմի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր տիեզերանավի վրա: Նա այլևս այն ուրախ երիտասարդը չէր, ում սիրում էր Կիլանան: Մի առավոտ Կիլանան աշխատանքի չգնաց: Սեմին ասեց. մոռացի ինձ, ու չգնաց: Ապակե քաղաքում, իր փոքրիկ ապակե սահմանը ստեղծեց ու մեկուսացավ աշխարհից: Սեմն էլ կարծես մոռացավ Կիլանային ու ինքնամոռաց խորասուզվեց աշխատանքի մեջ: Ու հիմա, երբ Կիլանան տեսավ Սեմի համարը, անակնկալից արձանացավ հեռախոսի մոտ: Երեք տարվա ընթացքում Սեմը ոչ մի անգամ չէր զանգել իրեն: Իրեն ընդհանրապես էլ ոչ-ոք չէր զանգում: Հեռախոսի զանգից վեր էր թռել ու հիմա չգիտեր ինչ անել: Մի ամբողջ հավերժություն անցավ մինչև ստիպեց իրեն վերցնել հեռախոսը.

- Ինչո՞ւ ես զանգել,- շշնջաց խզված ձայնով:

Զանգելիս չէր մտածել ինչ է ասելու, շփոթված լռություն տիրեց.
- Կիլանա,- չգիտեր ինչից սկսել:
- Ինչո՞ւ ես զանգել,- դողաց ձայնը:
- Կիլան...
- Ինչո՞ւ ես զանգել,- գոռաց,- չզանգես էլ ինձ,- լարվածությունից դողում էր: Երեք տարվա միայնությունը շպրտեց հեռախոսի էկրանին ու փլվեց բազմոցին: Նորից զանգ եկավ: Անջատեց: Կրկին: Էլի անջատեց: Մի քանի րոպե լռություն տիրեց: Նորից զնգաց հեռախոսը, այս անգամ զանգ չէր, Սեմն ինչ-որ նկար էր ուղարկում: Բացեց նկարը: Աստղային երկնքի մի հատված էր պատկերված: Կիլանան անգիր գիտեր տիեզերքի ամեն միլիմետրը: Մի պահ հայացքը սահեց նկարի վրայով, հետո կենտրոնացավ մի կետի վրա: Լարված հայացքը զարմանք արտահայտեց, հետո՝ սարսափ:
- Չի կարող պատահել,- շշնջաց:
Նորից զանգ եկավ: Միանգամից վերցրեց.
- Ե՞րբ ես սա նկարել:
- Առավոտյան: Ժամանակ չկա Կիլանա: Ես արդեն դուրս եմ եկել: Քո մոտ եմ գալիս: Պատրաստվիր: Ճանապարհին կպատմեմ ամեն ինչ: Հիշո՞ւմ ես Ակելայի տիեզերանավը:
- Հա:
- Լավ: Դուրս արի: Կպատմեմ:

Սեմը մի քանի օր առաջ վերջնականապես ավարտին էր հասցրել «Ակ-1»-ը՝ Ակելայի կիսատ թողած տիեզերանավը: Հինգ տարի, ամեն օր, գերմարդկային ջանքերով, միայնակ կատարում էր տասնյակ մարդկանց համար նախատեսված աշխատանքը: Հինգ տարի միայն մի միտք էր գլխում՝ հեռանալ Իկարոյից, հեռանալ այդ ապակե դագաղից ուր կյանքն այլևս մղձավանջ էր: Կարճատև ընդմիջումներն օգտագործում էր տիեզերքն ուսումնասիրելով, ու ամեն անգամ ավելի ու ավելի էր համոզվում, որ միակ հնարավոր փրկությունը Ա-27-ն էր, այդ հեռավոր աստղը, որը կանչում էր կարծես: Փոքր էր հավանականությունը, որ այնտեղ իրոք կգտնվեն համապատասխան պայմաններ, բայց Իկարոյում էլ դրանք այլևս չկային Սեմի համար: Այդ գիշեր Սեմը առաջին անգամ փորձարկել էր Ակ-ը, գոհ էր արդյունքից, երկու պտույտ էր կատարել մոլորակի շուրջը: Վայրէջքի պատրաստվելիս հայացքն ընկել էր հեռվում երևացող ինչ-որ երկնային մարմնի, սկզբում չէր հասկացել ինչ է դա: Իջել ու նետվել էր աստղադիտակի մոնիտորի մոտ: Չափումների արդյունքերն անսպասելի ու սարսափելի էին: Մոլորակի ուղղությամբ, ահռելի արագությամբ հսկայական մեծության երկնաքար էր շարժվում: Բախումն անխուսափելի էր: Հնարավոր արդյունքը մոլորակի համար՝ ճակատագրային: Ակնհայտ էր, որ մոլորակն իր կյանքի վերջին ժամերն էր ապրում: Բախմանը մնացել էր ընդամենը 54 ժամ: Սեմն ուժասպառ փլվել էր պտտվող աթոռին: Առաջին միտքը Կիլանայի մասին էր, հետո Ակ-ը, հետո Ա-27-ը: Կտրուկ վեր էր թռել տեղից ու դուրս նետվել:

Իկարոյի արևմտյան սահմանում Սեմին ճանաչում էին: Հեռվից նրա մեքենան տեսնելով բացեցին միջանկյալ սրահի դարպասները: Սեմը, չնայած նրան, որ հինգ տարի, ամեն օր դուրս էր գալիս քաղաքից, ամեն անգամ տհաճ զգացողություն էր ունենում միջանկյալ սրահ մտնելիս, ասես գերեզման մտնելիս լիներ: Սրահում մի պահ փակվում էին երկու դռներն էլ, հետո դանդաղ բացվում էր դրսի դուռն ու սրահի աղոտ լուսավորության տակ կարելի էր տեսնել, թե բացվող դռան տակից ինչպես են ներս թափանցում սև փոշու ամպերը: Ամբողջ ճանապարհը Սեմն անցնում էր առավելագույն արագությամբ, ու աշխատում էր հնարավորինս քիչ նայել շուրջը: Ամենուր մարդկանց ու կենդանիների մնացորդներ էին, որոնք սարսափելի կերպարանքներ էին ընդունում մեքենայի լույսի տակ: Կիլանան գլուխը հենել էր առջևի նստարանի թիկնակին ու կամքի գերլարումով աշխատում էր չնայել դուրս:
Սեմը, չնայած բավականին դժվարությամբ, բայց ի վերջո կարողացել էր համոզել Կիլանային:
Վերջապես հեռվում նշմարվեց Ասսարի վիթխարի ուրվագիծը: Սեմը բացեց հեռակառավարվող հերմետիկ դարպասներն ու փակեց հակառակ կողմից: Ասսարի դատարկ միջանցքները պակաս սարսափազդու չէին: Կիլանան սարսռում էր իրենց ոտնաձայների, ամբողջ շենքում տարածվող արձագանքից: Կանգ առան տիեզերակայանի դռան մոտ: Սեմը հավաքեց ծածկագիրն ու դռները դանդաղ ետ շարժվեցին: Հեռվում փայլում էր Ակ-ի արծաթափայլ մարմինը: Կիլանան լուռ մոտեցավ ու հպվեց սառը մետաղին:
- Վերջ,- շշնջաց,- վերջացավ:

Երբ Ակ-ը դուրս եկավ մթնոլորտի անթափանց ամպի միջից, նրանց դիմաց բացվող տեսարանը գեղեցիկ ու սարսափելի էր: Երկնաքարը հսկայական չափեր էր ընդունել: Կարելի էր անզեն աչքով տեսնել նրա մակերեսի բոլոր անհարթությունները: Ակնհայտ էր, որ մոլորակը չի դիմակայի հարվածին: Իկարոյի ճակատագիրը վճռված էր: Սեմը երկա՜ր նայեց մոտեցող երկնային մարմնին:
- Մնաս բարով, Իկարո,- շշնջաց: Հետո շուռ եկավ Կիլանայի կողմ,- Բարի գիշեր,- տխուր ժպտաց ու սեղմեց կառավարման վահանակի կոճակներից մեկը: Լսվեց ներս թափանցող գազի սվվոցը: Կիլանայի կոպերը ծանրացան:
- Բարի գիշեր,- շշնջաց ու փակեց աչքերը:

***
Գետակի ափին, ճյուղերից պատրաստված խրճիթի առաջ, մի տղամարդ, ընձառյուծի մորթին ուսերին գցած, լարված հայացքով, զգուշությամբ մաշկում էր դիմացն ընկած հսկա եղջերուն: Քիչ այն կողմ մի կին էր նստած ու ուռենու ճյուղերից կողով էր գործում: Հեռվից լսվում էր երեխաների ուրախ աղմուկը:
- Կիլանա,- կանչեց տղամարդը,- կողովը բե՛ր:
Կինը ժպտաց, ու վեր կացավ:

***
Հազարամյակներ անց գիտնականները գլուխ կկոտրեն բանական մարդու հանկարծակի հայտնվելու առեղծվածը բացահայտելու համար, հարյուրամյակներ շարունակ հնէաբաններն ապարդյուն կփնտրեն կապկամարդուն ու բանական մարդուն կապող «պակասող օղակն» ու չեն գտնի: Ու անզորությունից հազար ու մի տեսություն կհորինեն՝ մեկը մեկին հակասող ու մեկը մեկից անհավանական: Ու ոչ ոք այդպես էլ չի իմանա Սեմի ու Կիլանայի պատմությունը, ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ տիեզերքի անսահման խորքերում կար մի մոլորակ, ու կար մի քաղաք Իկարո անունով, որտեղ Գորի Ամեբիսն էր հնչում, որտեղ մարդիկ սիրում ու ատում էին, ու որտեղ էլ հենց սկիզբ էր առել երկրային բանականությունը:

Դավիթ
04.01.2013, 06:02
9–րդ տարբերակ
Մահացած կնոջ աչքերը


Առաջին ու վերջին անգամ է: Սև կետեր, սև-սև գերխիտ նյութեր, բախում, տրաք, մոլորակի սկիզբ, գորշ նյութ: Աշխարհի վերջը հորս թիկունքում զբոսնում է. հայրս ծնողներ չունի, մեջքն անպաշտպան է մահից: Վաղուց, շատ վաղուց պապս, նախապապս, նախատատս մրսել են մեջքին փչող սառնությունից:

Բոլոր ջանքերդ գործի կդնես ձուլվելու իրականությանը, կենսունակ դառնալու, քեզ մարդ զգալու: Ուտիճներին, որդերին, գետնի տակի կենդանիներին հրեմ ետ. դժգոհ հեռանում են ու իմ թիկունքում սպասում: Ճանապարհը կգտնեմ, շնորհակալություն: Ես չգիտեմ իմաստը: Սպասման թանձրություն կա: Մահացած կնոջ աչքերը կխոսեն քեզ հետ:

Մեռած աչքերն ասում են. նրանք հերթով կլքեն` հավաքած համերն ու հոտերը, ձայներն ու հնչյունները, հիշողությունն ու տխրությունը, անլաց, խելոք, հաշտ. կենցաղի մեջ կորած-մոլորած մայր, շվար-անփող հայր, անոտ-անգլուխ-մեռած տիկնիկներով քույր ու եղբայրներ: Նրբիկ մարդիկ լքելու են անպայման` թողած ինձ կենցաղը, փողը, տիկնիկը: Նրբիկ մարդիկ փոքրիկ ճնճղուկներ են: Երբ հերթով, դանդաղ թռչում են, երամի հեռանալ չես տեսնում:
Ես էլ չեմ ամաչում, չեմ թաքցնում կարոտը, էլ չեմ վախենում, չեմ ընդվզում, որովհետև չեմ կարողանում, որովհետև ՄԵՆԱԿ եմ: Իմաստը չեմ հասկանում:
Ճնճղուկի հոգին փակ, անտակ տարածք է:

Մեռած աչքերը հարցնում են` ինչի՞ համար ճամփորդեցիր: Այդ երկար օրով, երկար երեկոյով ու ցերեկով կարողացար ճամփորդել առանց ինձ: Իմ զբոսանքներում ձեռքերդ ուսերիս, մեջքիս շուրջ է պտտվում: Համբուրեմ ձեռքդ, ծիծաղենք` թե ոնց որ քահանայի համբուրես, բայց արյունդ եմ համբուրում, որովհետև էդ որդ-երակներիցդ արյունն ավելի մոտ է: Մի խոսքով` համբուրեմ ձեռքդ, անհայտ ճամփա եմ գնում:

Ինձ մնում է ճանապարհ ընկնել: Մեկ է` հնարավոր է ծովը հաճույք է ստանում ափերը ժայռերին խփելով: Ժայռային տարածությունն այդտեղ բացվում է նեղ կտրվածքով, ընդունում ծովին, գուրգուրում, սիրում, բաց թողնում. հնարավոր է` ոչ. գեղարվեստական ֆիզիկա:
Ծովի հպարտությունն եմ պատկերացնում, երբ դարը մեկ մի ճանապարհորդ երկար ափին կանգնել, երկար նայել է լուսաբաց-մայրամուտին, երկար հիացել, գնացել, մյուսն է եկել: Ծովի ձանձրույթն եմ պատկերացնում, իմ հրճվալից հեռանալը: Իմա՞ստը:
Ամեն դարը մեկ եկողնորս Բրեյգելի կույրերն ենք իրար հետևից ընկած: Միշտ էլ այդպես եղավ: Ճամփորդի իմ աչքով:

Մեռած աչքերը տեսնում են կտրված գլուխ` կողքի վրա ընկած, բաց գանգատուփից կախված փայտե աստիճան: Եվ բարձրանում են հիսուսները, ծնողները, երեխաները, սիրածները, մոլորվածները, նկարիչները, բոլոր ճնճղուկները: Ահ, սլանում եմ աստիճանն ի վեր:

Անիմաստ բառերի մնացորդներ հավաքեցի հեշտացնելու հրաժեշտի խոսքը:
Ինձ համար աշխարհի վերջն իմ մահն է:

Դավիթ
04.01.2013, 06:11
10–րդ տարբերակ
ԱՇԽԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ-4


Հաջորդ առավոտյան, որ արթնացա, ասֆալտի ու էլի ինչ-որ երկաթային-թթվաշ հոտ խփեց քթիս: Զգացի, որ խեղդվում եմ` ընկած ֆեյսոմ օբ ֆլօօր:
Առաջին պահին չհասկացա` ինչի եմ ասֆալտին էսքան մոտ: Գլուխս մի տեսակ ծանր էր, չէի կարողանում բարձրացնել: Պառկած տեղից փորձեցի աչքի անցկացնել շուրջս: Բոլոր կողմերից շրջապատված եմ պառկած մարմիններով: Մի մասը բերանքսիվայր են, մյուսները սառած աչքերը հառել են երկինք, բայց էդ աչքերը ոչինչ չեն արտահայտում ու երկինքը ոչինչ չի արտահայտում` նրանց ի պատասխան: Էս բոլոր մարմինները անկենդան են, բոլոր դեմքերը` սառած, ու հանկարծ ուղեղս ծակում է էն միտքը, որ ես սխալմամբ եմ կենդանի մնացել: Ծանրացած ձեռքս տանում եմ դեպի գլուխս, որտեղ էդ միտքը ծակել էր ու մի մեծ խոռոչ եմ հայտնաբերում: Խոռոչից ուղեղս ծորացել է ասֆալտին, լերդացել, ու երևի դրա հոտն եմ զգում ասֆալտի հոտի հետ խառնված` սառը, թթվոտ, երկաթային:
Հիշեցի, որ քիչ առաջ երազ էի տեսնում: Երազս հեռավոր մոլորակի մասին էր, որը երկու արեւ ուներ, ու երբ մեկը մայր էր մտնում, դուրս էր գալիս մյուս արևը եւ այսպիսով այդ մոլորակում գիշեր չէր լինում: Միայն 15000 տարին մեկ արևների արանքը թափառական մի մոլորակ էր խցկվում եւ գալիս էր գիշերը, շատ կարճ, ընդամենը երկրային մի 10 ժամի չափ: Մոլորակի բնակիչները սակայն, այդ կարճ պահը, մինչև հաջորդ առավոտ` քնելու փոխարեն, հասցնում էին մթի քողի տակ սպանել մեկմեկու: Այսպես 15000 տարին մեկ այնտեղ աշխարհը սկսվում էր նորից: Ես անգամ կասկածեցի, որ երազս վաղուց կարդացած ու մոռացած գրքի տպավորության տակ եմ «հորինել», բայց 15000 տարի տևող առավոտի բացվելը այնքան իրական էր, որ շփոթեցնում էր անգամ:
Մի պահ մտածեցի, որ ես սխալմամբ եմ էստեղ հայտնվել ու որ ես իրականում նույնիսկ չգիտեմ, թե որտեղ եմ հայտնվել: Էսպիսի տեղ ինչ-որ չեմ հիշում: Լայն հրապարակ է` չորս կողմից աթոռներով շրջապատված, ու էդ աթոռներով հրապարակը կտրված է մնացած աշխարհից: Աթոռները ամուր մեջք ունեն ու աթոռին նստողի թիկունքին երևի երբեք քամի չի փչում, մտածում եմ:
Չորս կողմս պառկածները տարօրինակ տեսք ունեն: Մի մասը զինվորական սաղավարտներով են, ասես Ավարայրի ճակատամարտում են ընկել, մի մասի գլխին թասակներ են, որոնց կողքից լաթի կտորներ են կախված` սրանք զոհված հայդուկներ են: Մի մասը կրոնական սև պարեգոտներով են, սրանք ճշմարիտ հավատքի համար են ընկել: Կան նաև քրքրված հագուստներով բանվոր հեղափոխականներ, գյուղացիներ` պատառոտված արխլուղներով: Մի մասը տաք են հագնված, ասես փետրվարի վերջ լինի, մյուսները անձրևանոցներով են, ասես մարտին զբոսանքի են դուրս եկել: Երրորդները տաք` ապրիլ 12-13-ի հագուստներով են: Թվում է, նրանք բոլորն էլ երազ են տեսնում կարճ գիշերի մասին, բայց ի վիճակի չեն արթնանալ, ինչպես ես:
Ու արյուն է ամենուրեք: Ես չգիտեմ` ով են այս մարդիկ: Միգուցե մենք բոլորս միասին պայքարել ենք ինչ-որ հզոր արտաքին թշնամու դեմ ու պարտվել ենք անհավասար մարտում: Բայց հնարավոր է նաև, որ ես նրանց բոլորին մենամարտի եմ հրավիրել ու մեկ-առ-մեկ հաղթել եմ: Կամ կարող է պատահի` բնական աղետի զոհ ենք դարձել բոլորս:
Փակում եմ աչքերս: Ծորացած ուղեղս հանգիստ է պահանջում, աներեսաբար, համառորեն պահանջում է: Աչքերս փակ ինձ թվում է, որ ամառ է հիմա: Միայն ամառային արևի տակ է ասֆալտն ու նրան խառնված արյունը էսպիսի գարշահոտություն բուրում: Բայց ինձ հիմա հանգիստ է պետք:
Աղոտ կասկածներ ունեմ, որ շուրջս ոչ մեկը կենդանի չէ: Գուցե արժի մի քիչ ավելի ուշադիր լինել. հնարավոր է, որ կկարողանամ գտնել մեկին, որին կարող եմ ուղղել ամենակարևոր հարցը` ինչո՞ւ: Ու ինքը թերևս կտա միակ հնարավոր պատասխանը` որովհետև’:
Արևը շատ ուժեղ է այրում: Էսպես շարունակվելու դեպքում բոլորս շուտով կնեխենք, եթե մեզ այս ասֆալտից չլվանան: Ամեն դեպքում երևի արժե մի քիչ շրջահայաց լինել ու միշտ մեկ-երկու ասֆալտ լվացողների կենդանի թողնել: Հիգենայի համար:
Ու հանկարծ չգիտես ինչի հիշում եմ, թե ինչպես մի օր, երեխա ժամանակ, մորս` տանը չեղած պահին ջրաներկով ներկել էի մեր դաշնամուրի ստեղները` կարմիր-կապույտ, կարմիր-կապույտ: Ու դաշնամուրը երեք գույնի էր դարձել` կարմիր-սև-կապույտ, կարմիր-սև-կապույտ: (Միշտ ամեն ինչ նույնն է, հիմա էլ ասֆալտը սև է, արյունը` կարմիր, երկինքը` կապույտ): Կարմիր, սև, կապույտ: Մայրս ստիպեց, որ հաջորդ օրը մեկ-առ-մեկ սպիրտով մաքրեմ բոլոր ներկված ստեղները: (Բա մեզ հիմա ո՞վ պիտի մաքրի այս ասֆալտից): Բայց ինչքան էլ ջանացի` ստեղների մի մասը մինչև հիմա էլ կապույտին է տալիս, մյուսները բաց կարմրոտ են: (Ինչքան էլ մաքրեն արյունը էդ կարմիրը մնալու է ասֆալտին ինչ-որ տեղ, աշխարհի կենտրոնում): Ու աթոռներին տեղավորվածների աչքերը միշտ ծակելու է կարմիր ասֆալտը, քանի որ `ով աչքեր ունի` կտեսնի: Բայց ես այնքան էլ համոզված չեմ: Աթոռներին նստածները պարզապես բերան են: Իրենք, հնարավոր է, չնայեն էլ: Ու հնարավոր է` աչքեր չունենան էլ իրենք: Աթոռին նստելու համար աչքեր պետք չեն իրականում, հետույք է պետք:
Հիմա դեռ պառկած եմ: Ես` առայժմ, մյուսները` երևի ընդմիշտ: Մի օր խելացի մեկը ասաց, որ սիրեցյալին գրկելիս երբեք չասենք` թող այսպես լինի ընդմիշտ: Որովհետև «ընդմիշտ»-ը դժողքն է: Զգուշանանք:
Ես, ճիշտն ասած, կարծում էի, որ աշխարհը այստեղ պիտի վերջանար, բայց ոնց որ թե սկսվելու է աշխարհը նաև այստեղից: Իհարկե, ես հնարավորություն չունեմ մնացածների կարծիքը հարցնելու, բայց համոզված եմ` իրենք ինձ հետ կհամաձայնեն: Աշխարհը միշտ սկսվում է այն հրապարակում, որտեղ պարբերաբար ավարտվում է: Այսպես աշխարհի կենտրոնում գտնվող այս վայրում համընկնում եմ սկիզբն ու վերջը: Սա այն կետն է, որտեղից ամեն ինչ սկիզբ է առնում ու որտեղ ամեն ինչ, ի վերջո, վերջանում է զարմանալի հետևողականությամբ: Այս հրապարակում են պառկած բոլոր հերոսները, հակահերոսները, ընչազուրկները, առաքյալները, հանուն հայրենիքի ընկածները, հանուն հայրենիքի սպանողները, ռահվիրաները, հակաները, այլընտրանքները, մարտիրոսները, ընդդիմադիրները, մտահոգները, անտարբերները, կենտրոնամետները, անջատողականները, նահատակները, նահատակողները, ու նրանց ծափ տվողները նաև, սիրողները, ատողները, անտարբերներն ու համակիրները, ողջակիզվածները, ցեղասպանվածները, ցեղասպանողները, ողջակիզողները, դավաճանվածները, դավաճանողները, պայծառ ուղեղներն ու խավարամիտները: Ու մնացած բոլորը այստեղ են: Ու անգամ ես:
Բայց ես հիմա պիտի փորձեմ բարձրանալ: Լավ չեմ հասկանում, ինչու` բոլորից հենց ես, բայց պարզ հասկանում եմ, որ պետք է: Պառկած ճիշտ չի’: Ու, երբ ես կանգնեմ, հնարավոր է` բոլորը կանգնեն:
Ու կսկսվի աշխարհը:
Որովհետև, երբ ամեն ինչից հետո մեկը ջանք է թափում ու կանգնում է, աշխարհը սկսվում է նորից:

Դավիթ
04.01.2013, 06:17
11–րդ տարբերակ
Աշխարհի սկիզբը-5


Վերջապես ոտք դրեցի հանրակացարան: Ճակատիս քրտինքը մաքրելով`բացեցի դուռը: Առաջինն,ինչ աչքովս ընկավ, կնոջ դիմանկար էր՝ կախված միջանցքի պատին: Արագ իրերս տարա սենյակս (աջից երրորդը, ինչպես ասել էր հանրակացարանի պարետը): Սենյակս առանձնապես մեծ չէր: Նրա մի անկյունում դրված էր անկողինս, իսկ մեջտեղում` երերուն մի սեղան , որը հպումից այնպես էր ճոճվում, կարծես ուր որ է շուռ կգա: Կար նաև երկու աթոռ, որոնք, ի տարբերություն սեղանի,բարվոք վիճակում էին գտնվում: Իրերս տեղավորելով պառկեցի հանգստանալու: Վաղն առաջին անգամ կգնամ համալսարան. ևս մեկ ՍկԻԶԲ իմ կյանքում, ևս մեկ մարտահրավեր, որից պարտավոր եմ հաղթանակած դուրս գալ: Հայացքս անորոշ սահում էր առաստաղով: Բայց ինչ տարօրինակ է, երբ չգիտես, թե ինչ է քեզ սպասվում: Անորոշությունը հետաքրքիր զգացում է. մի կողմից վախեցնում է, մյուս կողմից մագնիսի պես ձգում: Վաղը կլինի նոր սկիզբ, ու ինչ ակնկալել այդ նորից՝ դժվար է հասկանալ :Չնայած կյանքն ինձ սովորեցրել է զգույշ վերաբերվել մարդկանց և նրանց զգացումնքերին. այդ դեպքում հիասթափություն չի լինում կամ գրեթե չի լինում: Հետո անկողնուց վեր կացա, մոտեցա պատուհանին. ասել, թե հիանալի տեսարան էր երևում, սուտ կլինի, նույն էր, ինչպես ամենուրեք. չգիտես ուր շտապող մարդիկ, մեքենաների հոսք, այստեղ նույնիսկ երևակայելն էր դժվար, որովհետև երևակայությանս թռիչքը կհարվածեր դիմացի բարձրահարկին ու անզոր կընկներ ներքև: Մտքերիս հոսքը արգելակել դժվար կլիներ , եթե չզգայի, որ երկար ճանապարհից հետո հասցրել եմ սովածանալ: Միջանցքից ճաշի անուշ բույր էր գալիս, իսկ խոհանոցից լսելի էր ամանների չխչխկոցը: Որոշեցի տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ, համ էլ կծանոթանամ հարևաններիս հետ: Դուրս եկա միջանցք ու ուղիղ դեպի խոհանոց:
Խոհանոցը մի փոքր, անշուք սենյակ էր, որի ներսի լույսը ապահովում էր փոքրիկ լուսամուտը: Պարզեցի նաև, որ աղմուկի պատճառը մի աղջիկ էր.
-Դու երևի մեր նոր հարևանն ես,-ասաց նա՝ սիրալիր ժպտալով,-սոված կլինես, միացիր ինձ:
Ես, անականկալի գալով նրա ջերմ վերաբերմունքից , նախ ողջունեցի, հետո նրա հետ սեղան նստեցի:
Այդպես էլ չհասկացա ապուրն իսկապես շատ համեղ էր, թե ես էի շատ սոված, բայց այն ինձ դուր եկավ : Ուտելու ընթացքում հասցրինք նաև ծանոթանալ, փաստորեն իմ նոր հարևանուհու անունը Էրիկա է, ու նա արդեն երեք տարի է ինչ արվեստ ու նկարչություն է ուսումնասիրում: Դա մի քիչ տարօրինակ էր ինձ համար, քանզի առաջին հայացքից չէիր ասի, որ նա կարող է արվեստի հետ որևէ կապ ունենալ ինչևէ: Ամեն ինչ շատ լավ էր, մինչև այն պահը, երբ ներս մտավ մի ուրշ աղջիկ: Նա բոլորովին նման չէր Էրիկային. ինձ սառը ողջունեց վերցրեց մի կտոր հաց ու ասաց, որ գնում է իր սենյակ: Անհարմար լռությունը ընդհատեց Էրիկան.
-Սրտիդ մոտ մի ընդունիր, Նատալին է, իմ մտերիմ ընկերուհին, նա իրականում լավ մարդ է , պարզապես դժվար է մտերմանում, բայց ամեն ինչ լավ կլինի, այ կտեսնես:
Ես օգնեցի նրան հավաքել սեղանը, ու յուրաքանչյուրս գնացինք մեր սենյակ:
Պարզ էր, որ գիշերը դժվար թե կարողանայի քնել. մտքերս դա թույլ չէին տա, ես այդ ժամանակ հասկացա, որ քնի թիվ մեկ թշնամին մտքերն են , ավելի շուտ նրանց անկանոն ընթացքը, այս աղջիկները, հանրակացարանը , համալսարանը մի խոսքով քաոս, մի թնջուկ, որ գնալով ավելի էր մեծանում. երանի ինձ հաջողվեր լուծել այն, այդ ժամանակ երևի կքնեի:
Արդեն լուսաբաց էր. անթույլատրելի էր , որ հենց առաջին օրը ուշանայի, դրա համար արագ արթնացա, հագնվեցի, հարդարեցի անկողինս. ոտքի վրա նախաճաշեցի ու դուրս եկա: Ուղիղ տասը րոպե անց ես արդեն համալսարանում էի, բայց միջանցքներում մարդ չկար, ամեն ինչ պարզ էր. ես ուշացել էի: Օրվա հիանալի սկիզբ այդպես չէ՞: Ես ստիպված եղա առաջին դասը բաց թողնել և միայն զանգից հետո գտա իմ համակուրսեցիներին : Երկար ժամանակ չպահանջվեց ինձնից հասկանալու համար, որ այդ մարդիկ « իմ հագով չեն», ու ես երբեք էլ չեմ կարողանա ինտեգրվել իրենց հասարակաությանը , վերջին հաշվով դա ինձ պետք էլ չէր , չնայած ում եմ խաբում , դեռ ոչ մեկի մի քանի ազդեցիկ ընկեր ունենալը չի խանգարել, բայց դե .......................
Երկրորդ ժամը հայոց լեզու էր, ու միանգամից նոր առաջադրանք. շարադրություն «աշխարհի սկիզբը» վերնագրով:
Ինչպիսի հակասություն. ողջ մարդկությունը պատրաստվում ու սպասում է աշխարհի վերջին, իսկ ես այդ ամենի մեջ պետք է ներշնչանք գտնեմ աշխարհի սկզբի մասին գրելու համար: Լավ է, որ գոնե մինչև ստուգարք մեկ ամիս ունեմ, մի բան կմոգոնեմ:
Երբ տուն մտա, Էրիկան պատրաստվում էր դուրս գալ ինձ ասաց, որ քանի ճաշը տաք է ուտեմ, ու դուրս եկավ: Այդպիսի հոգատարությունից շոյված ես արագ փոխվեցի ու ուղղությունը դեպի խոհանոց: Բայց պարզվում է՝ ես այնտեղ մենակ չէի լինելու: Այնտեղ էր նաև Նատալին: Ինքս չեմ կարողանում բացատրել թե ինչու , բայց այդ աղջկա ներկայությունը ինձ ճնշում էր, պատճառը երևի այն մռայլությունն է, որ նրա համար հավանաբար յուրօրինակ պաշտպանող շերտ էր ծառայում ՝ վանելով մարդկանց: Բայց մի բան ինձ հուշում էր, որ այդ մռայլության տակ նա կամ մի վիշտ կամ խորը հիասթափություն է թաքցնում: Բարևցի նրան ու նստեցի սեղան: Հետաքրքիր է , կարելի՞ է սահմանել, թե ինչ է լռությունը, մի բան պարզ է, այն ավելին է քան պարզապես ձայնի բացակայությունը: Լռությունը ճնշող է, ճիշտ այնպես ինչպես նրա մռայլությունը: Մտածեցի ու որոշեցի խախտել այն.
-Իսկ դու ի՞նչ ես սովորում,- համաձայն եմ՝հիմար հարց, բայց միակը, որ այդ պահին մտքիս եկավ:
-Հոգեբանություն ,- հստակ ասաց, նա առանց հայացքը բարձրացնելու :
Անակնակալի եկած պատասխանաի հակիրճությունից ՝փորձեցի այլևս չխոսել այդ թեմայով, բայց չդիմացա.
-Հոգեբանի համար չափազանց մռայլ ես, քեզ մոտ անկեղծանալը դժվար կլինի:
Նա ոչինչ չասաց, նայեց ինձ տարօրինակ հայացքով, իր ափսեն դրեց լվացարանը ու դուրս եկավ խոհանոցից:
Այս միջադեպն ինչ խոսք տհաճ էր, բայց որոշեցի չկենտրոնանալ դրա վրա այլ մտածել թե ինչ եմ գրելու շարադրությանս մեջ: Իհարկե կարելի է գրել այն մասին, որ աշխարհի ստեղծման վարկածները տարբեր են. մեկը հավատում է Դարվինին, մյուսը Աստվածաշնչին, բայց չեմ կարծում, որ այդպես հետաքրքրիր կլինի. պետք է այլ բան մտածել, բայց ի՞նչ: Մարդը միշտ էլ հետաքրքրությամբ է կարդում իր մասին գրված ամեն ինչ: Մի գուցե շարադրությանս հերոսուհիները իմ նոր հարևանուհինե՞րը դառնան: Իհարկե նախքան այդ պետք էր նրանց ճանաչել:
Հաջորդ օրը ես գնացի դասի. առանձնապես ոչ մի հետաքրքիր բան: Հանրակացարանում իրադարձությունները ավելի հետաքրքիր զարգացան: Փչացել էր Էրիկայի համակարգիչը , և քանի որ ես հասկանում եմ համակարգչից, նրան առաջարկեցի իմ օգնությունը: Խեղճ աղջիկը ուրախությունից քիչ մնաց գրկախառնվեր ինձ ու ինձ առաջարկեց գնալ իր սենյակ: Այն , ինչ ես տեսա այնտեղ, իսկապես հիանալի էր. նկարների բազմազանություն, գույների ինչպիսի՜ խաղ: Համակարգչից կարողացա գլուխ հանել. պարզվեց այդքան էլ լուրջ խնդիր չէր: Էրիկան ինձ թեյ հյուրասիրեց և ես էլ, առիթից օգտվելով, մի քանի հարց տվեցի նկարների մասին.
-Վաղու՞ց ես նկարում:
-Ինչ ինձ հիշում եմ , նկարում եմ, մերոնք ասում էին, որ ես վրձնով եմ ծնվել,-ասաց նա՝ թեթև ժպտալով.
-Դա զարմանալի չէ, դու իսկապես լավ ես նկարում: Այ օրինակ այս նկարը, որ միայն սև ու սպիտակ գույներով մեջ է,- և ես ցույց տվեցի նկարը,- շատ ճաշակով է, իսկ չէի՞ր վախենում, որ այն կարող է ձանձրալի ստացվել:
-Նկարի գույները ես չեմ որոշում , դա իմ մուսան է ասում, իսկ ես հնազանդվում եմ: Ի տարբերություն ինձ ՝ նա միշտ հստակ գիտի, թե ինչ է ուզում: Ես միայն սկիզբն եմ պատկերացնում՝ ընդամենը մի սպիտակ թուղթ, հետո հայտնվում են գույները, ուրվագծերը, հետո ամբողջական պատկերը: Մեկ-մեկ ,աշխատանքից ոգևորված, գիշերները չեմ կարողանում քնել, այդ ժամանակ էլի նկարում եմ: Երբեմն էլ երազիս կտավս եմ տեսնում ՝արդեն նկարված: Եվ առավոտյան էլի գործի եմ անցնում: Միջանցքի կնոջ նկարը նույնպես իմ ձեռքի գործն է ,- հետո նա մի պահ լռեց ու շարունակեց,- կարո՞ղ եմ քեզ մի գաղտնիք վստահել:
-Իհարկե:
-Իմ բոլոր նկարները անավարտ են :
-Բայց ինչու՞ են անավարտ մնացել:
-Չգիտեմ, ավարտել ոչ մի կերպ չեմ կարողանում, ամեն օր մի նոր դետալ եմ ավելացնում, ու նկարս միանգամից թարմանում ու փոխվում է :
Էրիկայի նկարներն աչքի էին ընկնում ոչ միայն գույների հետաքրքիր համադրությամբ, այլ նաև թեմաների բազմազանությամբ. սկսած բնությունից՝ ծաղիկներ, լեռներ, կենդանիներ, և վերջացրած մարդով: Իմ ուշադրությունը գրավեց ևս մեկ նկար: Այնտեղ պատկերված էր մի մոլախոտ, որ աճել էր երաշտից չորացած հողում. գոյության կռվի ի՜նչ հետաքրքիր պատկերում: Ակամայից մտածեցի այն մասին,որ աշխարհը հավանաբար սկզբնավորվել է նրանցից, ովքեր ունակ էին գոյության կռիվ տալու: Հրաժեշտ տալով Էրիկային՝ ես վերադարձա իմ սենյակ. հերթական անգամ հասկացա, որ մարդկանց ճանաչելու հարցում ես դեռ անփորձ եմ: Իսկ հետաքրքիր է, թե ժամանակը ինչպիսի բացահայտումներ կանի Նատալիի վերաբերյալ:
Առավոտյան սովորականի պես արթնացա ու գնացի դասի: Փորձեցի կուրսեցիներիցս իմանալ , թե ինչ փուլում են իրենց աշխատանքները:Պարզվում է, որ նրանցից երկուսը արդեն հանձնել են: Թե ինչի մասին էին գրել, իրենք էլ չգիտեին, բայց կարևորը ունեին ծանոթ համապատասխան բաժնում: Ոմանք էլ ինձ նման չգիտեին, թե ինչի մասին են գրելու, թեպետ կատակում էին թե մեր դասախոսը մի բան խառնել է.ամբողջ աշխարհը պատրաստվում է աշխարհի վերջին, էլ սիրտ կա, որ մի հատ էլ աշխարհի սկզբի մասին մտածենք: Կուրսեցիներիս հետ զրույցը, ինչպես և սպասում էի, ինձ ոչնչով չօգնեց, ուստի ես շարունակեցի քայլեր ձեռնարկել իմ մտահաղացումը իրականացնելու համար: Պետք էր շփման եզրեր գտնել Նատալիի հետ: Տուն վերադարձա նրա հետ հստակ խոսելու մտադրությամբ, բայց նա տանը չէր: Էրիկայից իմացա, որ նա իր քեռու տուն է գնացել և շուտով կգա.
-Եթե Նատալին այստեղ քեռի ունի, ապա ինչու՞ է հանրակացարանում մնում,- հարցրի ես:
- Նրա քեռին շատ լավ մարդ է,- տեսնելով դեմքիս զարմացած արտահայտությունը՝ շարունակեց Էրիկան,- երբեմն նա գալիս է հանրակացարան և մեզ ուտելիք է բերում, բայց դե մի լավ խոսք կա ««գնա այնտեղ, որտեղ կինն է քեզ բարեկամ»»:
Հենց այդ պահին ներս մտավ Նատալին, և ես ստիպված եղա արագ փոխել խոսակցության թեման:
-Ճիշտն ասած երեկվանից ուզում էի հարցնել, թե ինչը քեզ ներշնչեց քո մոլախոտը նկարելու համար:
Էրիկան իհարկե հասկացավ, որ սա ուղղակի փորձ էր թեմայից շեղվելու համար և արագ պատասխանեց.
-Ներշնչանքն ամենուրեք է:
Այս ընթացքում Նատալին՝ արդեն սովորական դարձած սառնությամբ բարևեց ու գնաց իր սենյակ: Էրիկան հետևեց Նատալիին, և ես միջանցքում մնացի մենակ: Քանի որ որոշել էի անպայման խոսել Նատալիի հետ դրա համար սպասեցի միչև իրենք ավարտեն իրենց զրույցը, և կարծես թե թունելի վերջում լույս երևաց. Էրիկան դուրս եկավ Նատալիի սենյակից, արագ փոխվեց ու գնաց դասի: Որոշ ժամանակ անց Նատալին մտավ խոհանոց և սկսեց ինչ-որ բան պատրաստել: Հենց սա է, որ կա առիթը պետք է օգտագործել, ու ես գնացի խոհանոց, իբր ջուր խմելու: Երբ ես բաժակը տարա դեպի ծորակը, Նատալին նայեց ինձ, բազմանշանակ ժպտաց ու ասաց.
-Դու հավանաբար մտածում ես, որ ես կոպիտ ու չշփվող մարդ եմ, այդպես չէ¬՞
Իրադարձությունների այսպիսի ընթացքին ես չէի սպասում, բայց այն միանշանակ իմ օգտին էր, այլևս պետք չէր տանջվել այն ուղղությամբ, թե ինչպես սկսել մեր զրույցը:
-Դե դու այդպիսի մարդու տպավորություն ես թողնում,-ասացի ես ու մի կողմ դրեցի ջրի բաժակը:
-Ես իրականում այդպիսին չեմ,- ասաց Նատալին:
-Եթե դու իրականում ուրիշ մարդ ես, ապա ինչու՞ թվալ այնպիսին, ինչպիսին իրականում չես.

Դավիթ
04.01.2013, 06:18
- Քեզ համար հեշտ է խոսել, դու հավանաբար երբեք չես զգացել, թե ինչ է նշանակում լինել մերժված, մենակ չլինել, բայց միայնություն զգալ: Մի առիթով դու ինձ ասացիր, որ ինձնից լավ հոգեբան դուրս չի գա, բայց ես քեզ կասեմ հակառակը. գրեթե բոլոր հոգեկան ապրումները, որոնցից մարդու հոգին կարող է հիվանդանալ ու ընկճվել, ես արդեն զգացել եմ, հազիվ թե դժվար լինի ինձ համար հիվանդներիս հասկանալ: Մարդու հոգին սիրում է քնքշանք ու ջերմություն, և երբ նրան անընդհատ ստիպում են տառապել, նա սկսում է համակերպվել կամ ապստամբել: Իմ դեպքը երկրորդն է: Ու քանի որ դիմացինից սեր ու քնքշանք չես ակնկալում,այսպես չես էլ թողնում, որ քեզ վնասի:
-Նմանատիպ եզրակացությանն գալու համար պետք կամ լուրջ հիմքեր կամ էլ կյանքի երկար փորձ ունենալ,- ասացի ես չպատկերացնելով, թե ինչպես կընթանա մեր խոսակցությունը:
-Կյանքի փո՞րձ, -քմծիծաղ տալով ասաց նա,- ես ընդամենը քսան տարեկան եմ, և փորձի մասին ավելորդ է խոսել, ես ուղղակի հասցրել եմ ճաշակել կյանքն իր դառնահամությամբ: Աշխարհի սկիզբը սովորական մարդկանց համար գալիս է այն ժամանակ, երբ ծնվում են, իսկ ես իմ կյանքում ունեցել եմ երկու սկիզբ չհաշված իմ ծնունդը:
Ես հինգ տարեկան էի, երբ ծնողներս մահացան ավտովթարից, և քանի որ միակ հարազատս քեռին էր, ով այդ ժամանակ ապրում էր արտասահմանում, ինձ տարան մանկատուն: Մանկատանը ես հասկացա, որ գոյության կռվում հաղթում են ոչ թե ուժեղները այլ նրանք, ովքեր կարողանում են արագ ընտելանալ իրավիճակին,ճկվել ինչպես հարկն է, նույնիսկ նրա տերը դառնալ: Աշխարհն հավանաբար սկզբնավորվել է հենց այդ մարդկանցով, դրա համար էլ մեր կյանքում շատ է երկերեսանիությունը և շինծուությունը: Եվ չնայած բոլոր ֆիզիկական տանջանքներին, ինձ համար սարսափելին այն փաստի գիտակցումն էր, որ ես այնտեղ մենակ եմ: Որբերի շրջանում ամենադժվարը առաջինը անկեղծանալն էր, որ ես այդպես էլ չհամարձակվեցի անել: Հետո չգիտեմ ինչպես, բայց քեռիս կարողացել էր գտնել ինձ: Մի օր էլ տնօրենը ինձ կանչեց իր մոտ ու ասաց ,որ հավաքեմ իրերս՝ քեռիս ինձ ուզում է իր տուն տանել: Ուրախությանս չափ ու սահման չկար. վերջապես էլ չէի տեսնի մանկատան գորշ պատերն ու դայակաների անարձագանք դեմքերը, վերջապես կզգայի, թե ինչ բան է ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը, մտածում էի, թե դա կլինի իմ կյանքի, իմ աշխարհի նոր սկիզբը: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ով կմտածեր , որ մի օր երանի կտամ այն կյանքին, որն ունեի մանկատանը:
-Քեռուդ տանն ամեն ինչ այդքան վա՞տ էր:
-Վա՞տ, դա այն խոսքը չէ: Քեռուս կինն ամեն ինչ անում էր, որ ես ինձ այդ տանը օտար զգամ, ամեն առիթ օգտագործում էր ինձ վիրավորելու ու նվաստացնելու համար: Այնտեղ ես ավելի շատ էի զգում իմ որբ լինելը, քան մանկատանը:
-Իսկ քեռի՞դ:
-Քեռիս լավ մարդ է, ու ես իրեն շատ եմ սիրում, միայն թե կնոջ խոսքը օձի թույնի ազդեցություն ունի. գործում է դանդաղ ու քայքայում ամեն ինչ: Ես էլ որոշեցի, որ այդպես այլևս չեմ կարող, ու քեռուս ասացի , որ ուզում եմ առանձին ապրել , դրան առաջինը կողմ էր քեռուս կինը և քեռիս վարձեց այս սենյակը: Արդեն երկու տարի է ես այստեղ եմ ապրում: Մեկ-մեկ այցելում եմ իրենց, մեկ-մեկ էլ քեռիս է գալիս: Սա էլ իմ աշխարհի երկրորդ սկիզբը:
-Կներես ինձ:
-Ինչի՞ համար,- շփոթված հարցրեց նա՝ սևեռուն նայելով ինձ:
-Ես սխալվում էի , քեզնից հիանալի հոգեբան դուրս կգա ,-ժպտալով պատասխանեցի ես:
-Ժամանակը ցույց կտա, հիմա դու ինձ ասա տեսնեմ ինչպե՞ս սկսեցիր կիսամյակդ:
-Լավ, դեռ փորձում եմ ճանաչել մարդկանց, ընկերներ առայժմ չունեմ, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ:
-Ընկերների հարցում զգույշ եղիր, նրանք քեզ կարող են բարձրացնել կամ էլ մեկուսացնել այնպես , որ ապրելդ անգամ չուզես:
-Ընկերներիցս մեկը հոգեբան է, -ժպտալով ասացի ես,- նա ինձ կօգնի:
Նատալին նայեց ինձ, խորհրդավոր ժպտաց ու ասաց.
-Եղիր այնպիսին , ինչպիսին որ կաս և ամեն ինչ լավ կլինի:
Այստեղ ավարտվեց մեր զրույցը, որովհետև Նատալին գնաց իր սենյակը ես ՝ իմ:
Օրերն անցնում էին: Կյանքս քիչ-քիչ ընկնում էր հունի մեջ: Տանն ամեն ինչ շատ լավ էր: Մենք երեքով մի ընտանիք էինք դարձել: Ամենակրևորը, որ նախկին անտարբերությունն այլևս չկար: Համալսարանում ինձ լավ էի զգում ,այլևս ոչ մի անհարմարություն: Միայն թե մի բան մոտս այնուամենայնիվ չէր ստացվում: Չէի հասկանում, թե շարադրությունս ինչպես պետք է սկսեմ: Հարցի կենսաբանական կողմը հետաքրքիր չէր, իսկ մարդկային հարաբերությունների մասին գրելը այդքան էլ հեշտ գործ չէ: Մեկի համար աշխարհն սկզբնավորվում, ձևավորվում ու իր զարգացում ապրում է այն ժամանակ, երբ նա սպիտակ թղթին գույն է տալիս, ստանում մի պատկեր, որ տեսնում էր իր երազներում, մյուսն էլ սկզբնավորում էր իր աշխարհը այն բանաստեղծություններով, որոնք ծնվում են պահի թելադրանքով և հետո դառնում են կամ նոստալգիկ պահերի անբաժան մի մասը կամ էլ դահիճի անտարբերությամբ ճմռթվում ու գցվում են բարկ կրակի մեջ՝ որպես անցյալը ջնջելու կամ մոռանալու մի խղճուկ փորձ: Մեկն իր աշխարհը սկզբնավորում է ըստ կյանքի էտապների : Ամեն վերջից հետո գալիս է մի նոր սկիզբ: Ամեն բան կյանքում ենթակա է շրջափուլի: Ու անգամ հաստատուն վիճակը ժամանակի ընթացքում դառնում է ձանձրալի: Ուզում ես նոր սկիզբ ու նոր վերջ.................
Մի խոսքով ճաշակեցի կյանքիս առաջին ու, ինչպես ժամանկը ցույց տվեց, վերջին լուծարքը:

Դավիթ
04.01.2013, 06:39
12–րդ տարբերակ
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ «ՎՏԱՐՈՒՄ»


Ձանձրույթ էր, համատարած ծույլ ձանձրույթ: Ամեն ինչ գեղեցիկ էր, հոյակապ ու հարմար: Տխուր կատարելություն էր, թեև տխրությունը մեզ ծանոթ չէր: Մենք ապրում էինք տարտամ անդորրության մշտական մթնոլորտում: Վախ, սպասում, տագնապ, ցնցում, անակնկալ պատահար. դրանք հետո հայտնվեցին, իսկ սկզբում չկային: Այդ սկիզբն էլ չկար: Ոչինչ էլ չկար, թեև ամեն ինչ կար: Ժամանակ չկար: Լուսատուներ կային, գիշերն ու ցերեկն իրար էին հաջորդում, բայց օրերը չէին անցնում, նույն երկարուձիգ օրը կարծես լիներ, որ հոսում էր մեր կողքով, մենք հանդիսատես էինք ու չէինք ծերանում: Մենք այդպես էինք ստեղծվել, մենք հիշողություն չունեինք, հուշեր չունեինք, անցյալ չունեինք: Մենք ապագա չունեինք, մերը ներկան էր. վայրկյան էր, թե դար` մինևնույն էր:
Մենք անմահ էինք: Բայց դա էլ հետո իմացանք, երբ արդեն անմահ չէինք: Մենք անմահությունը չէինք հասկանում, մահը մեզ անհայտ էր, ուրեմն կյանք էլ չկար: Մեղկ երանություն էր, որ մեր մշտակայությամբ հիմնավորում էր իր անհրաժեշտությունը:
Մենք մշտակա էինք, բայց նա գոյություն ուներ ինձնից առաջ ու եղավ, երբ գոյություն ունեցա ես: Նա էր այդպես ասում: Ես գիտեմ` նա սիրում էր ինձ: Դրախտն անապատ էր առանց ինձ: Ես այդ ամայեցնող զգացումը չեմ ապրել: Աշխարհն ինձ համար իմաստ ուներ ի սկզբանե: Ես նայում էի նրան ու մտածում. «Խե՛ղճ իմ, խե՛ղճ, ինչպե՞ս ես ապրել մենակ, ինչի՞դ էր պետք այս ողջ անսահմանությունը, ինչպե՞ս ես դիմացել այս սրտմաշուկ ձանձրույթին»: Ես չէի կարողանա, ես չէի դիմանա: Անվերջ, անդադար թափառել, կրկնել նույն ուղին, դիմավորել նույն լուսաբացը, հիանալ նույն մայրամուտով, տեսնել նույն երազները, նույն տարակուսանքով հարցնել «Հանուն ինչի՞» ու պատասխան չգտնելով` «Անքննելի են Աստծո գործերը» նույն պատասխանը տալ:
Ես նրա փրկությունն էի այդ կրկնվող անեզրության մեջ: Բայց ես համադարման չէի: Ես համադարման լինելու դաժանությունը չունեի: Ես նրա վաղնջական կարոտն էի, արարիչն ինձ նեցուկ էր ստեղծել նրա համար, բայց ես նրա ձանձրույթը չէի փարատում: Ես նրա աչքերում անտունություն էի տեսնում: Դրախտը նրանն էր, մերն էր, բայց մենք մեր տանը չէինք, մենք տանտեր չէինք, մենք տնվոր էինք: Մենք դրախտը չէինք վաստակել, շահել էինք, որովհետև արարիչը մեզ անսահման սիրում էր: Այդ սերն ամեն ինչ մեզ համար հիասքանչ էր ստեղծել, բայց մենք չէինք սքանչանում. մեզ շրջապատող աշխարհում մենք մեր հետքերը չէինք գտնում:
Մեզնից առաջ, բայց մեզ համար գոյություն ունեցող այս աշխարհն ահեղ էր ու օտար: Այն մեծ էր, հեռավոր ու անմարդկային: Մենք փոքրիկ, աննշան ու թույլ էինք թվում համընդհանուր վիթխարիության մեջ: Մենք փոշեհատիկ էինք, մտածող եղեգ` տիեզերքի հողմերին դեմ հանդիման: Եվ, այնուամենայնիվ, մենք այս աշխարհում լքված չէինք. արարիչը մեզ անսահման սիրում էր: Միգուցե մենք մեծամիտ էինք, բայց այնքա՜ն հաճելի էր արարչի պատկերն ու նմանությունն ունենալը: Մենք երևի երջանիկ էինք երես առած երեխաների պես:
Մենք թեթևամիտ չէինք, պարզապես մենք անցյալ չունեինք: Դա տարօրինակ էր, բայց նա ստեղծվել էր ինձնից առաջ: Չգիտեմ` որքան էր նա թափառել սեփական միայնության բավիղներում, որքան էր երազել, ցանկացել, թե աղաչել, երբ արարիչն ինձ նրա անհրաժեշտ օդը դարձրեց: Նա լավ էր կողմնորոշվում այդ նախաստեղծ աշխարհում, բայց ես նրա փարոսը դարձա: Նա ինձ հավերժական սիրո խոսքեր չէր շշնջում, հմայված աչքերով չէր նայում, սիրո վկայություններ չէր տալիս: Ասենք, ես չէի էլ պահանջում խոստումներ ու ապացույցներ: Ես գիտեի, որ նա սիրում էր ինձ:
Ես էի, որ միայն նրանն էի, մնացածը նա կիսում էր արարչի հետ: Աշխարհը կար ի փառս Աստծո, ի սեր մարդու: Եվան կար շնորհիվ Ադամի, հանուն Ադամի: Նա միշտ իմ կողքին էր, ես միշտ նրա հետ էի: Ես սիրում էի նրան, նա իմ ամենահարազատն էր, նոր բացվող օրվա թաքստոց, հանճարեղ-դաժան անկեղծություն, ամրոցի քար, աշխարհաստեղծ իրականություն: Նա իմ աշխարհն էր, աշխարհն իմն էր, աշխարհը դրախտ էր:
Եվ, այնուամենայնիվ, միայն ես ի զորու չէի լցնելու նրա հոգու դատարկությունը, Ադամի ոգին ճամփորդ էր, նրան դրախտը չէր գերում, Աստծո աշխարհում նա անելիք չուներ:
Շատ ավելի ուշ ես հասկացա, որ չկա աշխարհ, որ Աստծունը չի: Ադամը, սակայն, դա միշտ էլ գիտեր: Նրա արարքն արկածախնդրություն չէր, ոչ էլ փախուստ: Նա իմաստ էր որոնում, կյանքում կյանքից ավելի թանկ ինչ-որ բան: Նա իր սեփական աշխարհն էր ուզում: Արարիչը դա գիտե՞ր: Ամենագետ, կանխագետ. իհարկե, գիտեր: Նրա նպատակներն անիմանալի էին, բայց Նրա անտեսանելի հովանավոր հոգատարությունը գոտեպնդում էր մեզ: Մենք Նրանից չէինք վախենում, մենք Նրանով ուժեղ էինք: Նա չափազանց մերն էր, իսկ թափառականի մեր հոգիներն անհայտին էին ձգտում: Դրախտը հին էր, պարզ ու ծանոթ, մեզ գերում էր նորությունը: Մենք չէինք ցանկանում Նրա հետ չափվել, Նա արարիչ էր, մենք` ստեղծագործ: Մեր աշխարհը Նրանն էր լինելու:
...
Ամբողջ օրն Ադամին էի փնտրում: Ո՞ւր էր կորել նա դրախտի հայտնի հորիզոններում: Վերջերս տարօրինակ տրտմություն էր նրան պատում, հետո անհանգիստ մտորումների հետքեր էին երևում նրա ճակատին: Ինձ ոչինչ չէր պատմում: Սկզբում ես վիրավորվում էի, հետո հասկացա, որ սիրելի մարդուն խնայելու մի ձև էր դա, փայփայելու, պաշտպանելու եղանակ: Ես երջանիկ էի, բայց Ադամի լռությունը մտահոգիչ էր:
Որոնումներից հետո նրան գտա գողտրիկ լճակի ափին` մեկուսի ուռենու տակ: Մեր սիրած վայրերից էր դա, այդտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում. մենք տեսնում էինք բոլորին, մեզ ոչ ոք չէր տեսնում: Հենված ծառի բնին, կզակը ձեռքի ափին` նա կենտրոնացած նայում էր թեթևորեն ալեկոծվող ջրերին, որոնցում արտացոլվում էր շառագույն երկինքը: Ադամը չափազանց հողեղեն էր, որպեսզի լրջորեն գնահատեր բնապատկերի բանաստեղծական թովչանքը: Նա ցանկանում էր մենակ մնալ:
- Ադա՛մ,- կանչեցի ես:
Նա հառաչեց, բայց չշրջվեց: Իհարկե, նա գիտեր, որ ես կգտնեի իրեն, միգուցեև սպասում էր ինձ:
- Արի՛,- ասաց նա,- նայի՛ր:
Նայեցի նրա մեկնած ձեռքի ուղղությամբ: Լճակի հանդիպակաց ափից չքնաղ մարգագետինը տարածվում էր մինչև անտառածածկ մշուշապատ լեռները, որոնք ձուլվում էին հորիզոնին:
- Ի՞նչ ես կարծում` ի՞նչ կա հորիզոնից այն կողմ,- հարցրեց նա:
Տարակուսեցի, շփոթվեցի: Դե՛, ի՞նչ կարող էր լինել: Ամեհի աշխարհ էր, հորիզոնից հետո նոր հորիզոն կարող էր լինել: Երբեք չէի մտածել այդ մասին: Իմ աշխարհն այնտեղ էր, որտեղ Ադամն էր:
- Չգիտեմ:
- Ինչո՞ւ:
- Ի՞նչը` ինչո՞ւ:
- Ինչո՞ւ չգիտես:
- Երևի երբեք չեմ ցանկացել իմանալ:
- Չի՞ հետաքրքրել,- Ադամն անսահման համառ էր:
- Ադա՛մ, խնդրում եմ,- լացս գալիս էր,- ասա՛` ի՞նչ է կատարվում:
Նա դարձյալ հառաչեց.
- Ոչինչ: Ամբողջ խնդիրն էլ այն է, որ ոչինչ չի կատարվում: Ամենուր ձյուն է ու սառույց:
Ապշեցի: Այս հավիտենական գարնանը նա լեռների կատարների ճերմակ շղարշից բացի որտե±ղ էր ձյուն ու սառույց տեսել:
- Ադա՛մ, ի՞նչ ես խոսում:
Մի քանի ակնթարթ լռեց, հետո ասաց.
- Գնում եմ այնտեղ: Գալի՞ս ես:
- Ո՞ւր,- չհասկացա:
- Այս հավերժությունից հոգնել եմ: Չեմ կարողանում ընտելանալ ձանձրույթին: Գնում եմ հորիզոնից այն կողմ:
- Իսկ ի՞նչ կա այնտեղ:
- Աշխարհ:
- Ընդամե՞նը,- հիասթափվեցի ես,- և ինչո՞վ է այդ աշխարհը տարբերվում այս աշխարհից:
- Գրեթե ոչնչով,- Ադամը ձայնն իջեցրեց շշնջոցի, կարծես արարիչը չպիտի լսեր,- բայց դա կլինի մեր աշխարհը:
Մեր աշխարհը, մեր ժամանակը, մեր կյանքը: Մի՞թե դա հնարավոր էր: Նա հավատում էր, որ հնարավոր էր:
- Դե՛,- շտապեցրեց նա, կարծես հապաղելը կարող էր ինչ-որ բան փոխել (չէ՞ որ նա արդեն ամեն ինչ վճռել էր),- գալի՞ս ես:
Մի պահ, միայն մի պահ պատկերացրեցի դրախտն առանց նրա: «Թող ների ինձ Աստված,- մտածեցի ես,- բայց ինչի՞ս է պետք դրախտն առանց Ադամի»: Անհամ հավերժության հեռանկարն ինձ չէր հրապուրում: Ոչ մի գաղտնիք, ոչ մի կասկած, միայն իմաստ:
- Գալիս եմ:
Աստվա՛ծ իմ, որքա՜ն պայծառ էր նրա հայացքը, ինչքա՜ն արևներ կային նրա աչքերում, երբ նա ինձ մեկնեց իր ձեռքն ու տարավ իր հետևից.
- Պետք է արարչին հայտնել մեր որոշումը:
- Իսկ մի՞թե Նրան արդեն ամեն ինչ հայտնի չէ:
- Հայտնի է: Վաղուց էր հայտնի:
...
- Քո երեսի քրտինքով կաշխատես քո օրվա հացը,- հոգատար հոր պես էր խոսում արարիչը, բայց ես սարսափեցի: Ադամը մնաց անհողդողդ:
- Ցավով կծնվի քո սերունդը,- ինձ դիմելով` շարունակեց զգուշացնել արարիչը:
Նայեցի Ադամին: Երևի անօգնական տեսք ունեի, որովհետև նա ժպտաց քաջալերանքով: Ես սրտապնդվեցի: Ի վերջո, մեր արարքն արկածախնդրություն չէր, ոչ էլ փախուստ, այլ սկիզբ: Ադամի զարմ, Եվայի ցեղ: Մենք դրախտի եթերային անդորրը չէինք փոխարինում տատասկոտ երկրի փշերով, մենք երկրային տառապանքի գնով արժանանում էինք երկնային երանությանը:
- Դժվարին է լինելու ձեր ճանապարհը, զավակնե՛րս,- ասաց արարիչը` երևի մտքում խոստանալով. «Բայց ես միշտ ձեզ հետ կլինեմ»:

Դավիթ
04.01.2013, 07:16
13–րդ տարբերակ

ԵՐԲ ԱՇԽԱՐՀԸ ՄԱՆՈՒԿ ԷՐ



-Ես հեռանում եմ,- ասաց Ադամը:
-Դու տեսել ես Աստծուն, զրուցել ես Նրա հետ, դու չես վախենում,-ասաց Սեթը:

-Փրկիչը գալու է, սպասեք Նրան:
Սեթը գրկեց հորը. ամուր սեղմեց գրկում…
-Դու ինձ շատ ես պատմել Նրա մասին, ես սիրում եմ Աստծուն, բայց ինչու՞ ապստամբեցինք:
-Ես տեսել եմ Աստծուն, երբ աշխարհը մանուկ էր…դրախտը…Աստված: Եվ մեղքը…այն փոխեց ամեն ինչ:

Խոր լռություն տիրեց: Հրեշտակների ցնծագին ձայներն անգամ մարեցին: Ամպերին ձուլվեցին երգերի վերջին հնչյունները, արձագանքեցին ողբագին… Մինչ այդ անծանոթ մի զգացում տիրեց երկուսին էլ` անհանգստության, անորոշության ու տագնապի, որ բնավորվեց ներսում: Ի՜նչ անմեղությամբ և հույսով էին իրեն նայում Եվայի աչքերը…հրաշագեղ և չքնաղ իր Եվան: Անսովոր և ցավագին վախի նախազգացումով նրանք նայեցին միմյանց, մինչև կհնչեր աստվածային դատավճիռը…
Հետո ինքը գրկեց Եվային. ուրիշ ի՞նչ կարող էր անել: Իսկ միգուցե ոչինչ էլ տեղի չի՞ ունենա: Ամեն ինչ կարծես առաջվանն է: Բայց հենց նույն պահին, իրենք էլ չհասկանալով, թե ինչու, նայեցին իրենց մարմնին…լուսե հագուստը անհետացել էր: Մերկ էին: Մարմինն իրենցն էր, բայց այնքան տարօրինակ էին այդ նոր զգայությունները`ամոթի, անհարմարության, նաև` անսովոր, մեղավոր հաճույքի: Մի խոր անդունդ էր լցվում երկուսի մեջ` իրենցից ո՞վ էր այս ամենի մեղավորը… իսկ միգուցե երկուսն էլ մեղավո՞ր էին: Լռությունն ավելի խորացավ, թափանցեց մարմնի յուրաքանչյուր բջիջի մեջ:
Հիշեց, թե ինչպես Եվան ավելի սեղմվեց իրեն: Զգում էր նրա մարմնի ջերմությունը: Չէր ցանկանում, որ տխրեր իր Եվան, ինչքան էլ որ մեղավոր զգա իրեն: Ինքն էլ կարող էր դիմադրել, բայց… չվստահեցին Արարիչին:
Անսովոր զգացումները աստիճանաբար թափանցում էին ուղեղի ամենահեռավոր անկյուններն անգամ: Երջանկությանն ու անդորրին փոխարինելու էր գալիս տարօրինակ մի անհուսություն, անհանգստություն և նույնիսկ ատելություն, ինքն էլ չգիտեր` ինչու՞ և ու՞մ հանդեպ, ընդհանրապես: Տարօրինակ մի դող ցնցում էր երկուսին էլ, ցու՞րտն էր, ամոթն ու վա՞խը, թե՞ մի ուրիշ բան: Իրենք չէին հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ: Ինքն էլ սեղմվեց Եվային, ցանկացավ ձուլվել, մի լինել նրա հետ: Ինչ գեղեցիկ ու քնքուշ էր աստվածային Եվան և ինչ վստահությամբ էր նայում իրեն: Ցանկացավ հովանավորել, պաշտպանել նրան, ինքն էլ չգիտեր` ինչի՞ց և ումի՞ց: Այնքան լավ էր միասին, եթե չլինեին այդ նոր, խորհրդավոր զգացումները: Պտուղը, այո՛, պետք չէր ուտել պտուղը:
Մերկ էին, տարօրինակ զգացում էր մերկությունը, այո՛, պետք էր ծածկվել, իսկ իրենց կողքին անուշ բուրմունք էր արձակում թզենին. ինչ լայն էին տերևները, խավոտ ու փափուկ: Նրանք դանդաղ, զգուշորեն, միմյանց ձեռք բռնած, շուրջբոլորը նայելով մոտեցան ծառին…
Աստիճանաբար հեռավոր հուշ էին դառնում եդեմական երջանկության ժամանակները: Աստվածային անդորրության հրաշալի ակնթարթները ոչնչանում էին երկիր մոլորակի խռովության և ապստամբության բոցերի մեջ: Մարգարեական տեսիլքով նա տեսավ ծերացող երկրի մեծ ողբերգությունը, մարդկային հոգու սարսափելի ավերածությունները. մահանում էր ամեն ինչ: Տխրությունը ալիքվում էր ներսում, ծառս լինում և հավերժության փափագ առաջացնում…Եվայի հետ միասին… Անցած 900 տարիները… իրենց սիրո, Աստծո ներկայության ցնծալի ակնթարթները, երբ աշխարհը մանուկ էր… և մահանում էր: Մեղքի իշխանությունն աղճատեց աստվածային պատկերն ու նմանությունը: Աշխարհի սկիզբն էր ու երկրի պատմության ավարտը կարծես: Հոգնած մարդու նման նայում էր իր տիրույթներին և աչքը չէր կշտանում…ինչքան բան էր փոխվել. երկիրն անցնում էր: Տարիների ծանրությունից սպառվեցին ուժերը, թուլացան ծնկները և մարեց կյանքի կենսական ուժը: Նա դեռ էլի կքայլի երբեմնի դրախտի հրաշագեղ կածաններով, կհիանա բարձրաբերձ ծառերի երկնասլաց պատկերներով, կհիշի երկրի մանկությունը: …Ինչքան են քայլել Եվայի հետ միասին այն բոլոր հրաշալի տարիներին, երբ երկիրը մանուկ էր, երբ նենգադավ օձը դեռ չէր խաբել իրենց…ինչ խորամանկությամբ էր նա անվստահություն ու ատելություն ներշնչում Աստծո հանդեպ:
Երբ երկիրը մանուկ էր...Սիրո երգն էր հնչում հավերժության կացարաններից: Հիմա, երբ ժամանակին ընթացք տրվեց, ժամանակը ծերացնում է: Ժամանակն ավերում է, բայց նա նաև բուժում է, մինչև կգա Փրկիչը:
… Ինքը տեսել է Աստծուն, քայլել է Նրա հետ, լսել զրույցները հրեշտակների, տեսել ինչպես են քերովբեները փակում դրախտի դռները… բոցե սուրը…Եվայի հետ գլխիկոր հեռացան: Այդ օրվանից էր, որ սկսեցին երազել, երազանքները դարձան իրենց կյանքի անբաժանելի մասը: Հասկացան, որ երջանիկ լինելու համար պետք է երազել: Երազանքներն էին, որ մեղմում էին մահվան վախը, անջատման տխրությունը և կորուսյալ դրախտի վերադարձի հույսը ներշնչում:
Երբ աշխարհը մանուկ էր, տխրում էր առանց Եվայի: Աստված ընկեր պարգևեց…հանդարտ բացվեցին աչքերը: Հենց գլխավերևում տեսավ նրան. Իրեն շատ էր նման, բայց մի տեսակ քնքուշ, մեղմ ու ձգող: Նրան թվաց, թե իրենք մի ամբողջություն են և այնքան ներդաշնակ, և որ ինքը հենց նրան էր սպասում… այնքան հիասքանչ էր այդ նոր էակը…աչքերը պայծառ ցոլում էին երկնքի կապույտի նման, երկար մազերը մեղմ հորդում էին հրաշագեղ ուսերն ի վար, այտերը վարդագույն էին, ժպիտը` առինքնող: Նա ծնկեց և բռնեց իր ձեռքը, որ միասին բարձրանան: Ինքը հենց առաջին հայացքից սիրահարվեց նրան և հասկացավ, որ անբաժան են հավիտյան: Եվան ժպտում էր իրեն: Այդ ժպիտն էր դառնալու իրենց երջանկության, համատեղ կյանքի անխախտության և համատեղ կործանման առհավատչյան: Հանուն այդ ժպիտի ինքն անցնելու է կյանքի բոլոր դժվարություններով ու խորխորատներով: Որպեսզի նվաճի նրա սիրտը, հաղթահարելու է դիվային խոչընդոտները, և հանուն այդ սիրո ինքն ու իր նման շատերն են զոհաբերելու հավերժն ու անանցը…
Աստված օրհնեց իրենց միաբանությունը: Դրախտային կյանքի, երջանկության նոր էջն էր Եվան. վայելք, որ ավարտ չուներ: Եվ ինչքան անսահման էր երջանկությունը, այնքան մեծ էր Եվայի հետաքրքրասիրությունը… Քամին մեղմ սվսվոցով ցիրուցան էր անում տերևները, օրորում ծառերի գագաթները: Յուրաքանչյուր քայլի հետ խշրտում էին մահացած տերևները: Երկար, տխրությամբ նայում էին գետնին թափված տերևներին` չորացած ու թորշոմած…մահվան սարսափն էին կանխազգում, մինչև կգար անխուսափելին…աշխատանքն ավելի ծանրացավ, հողն այլևս բարեբեր չէր, կենդանիներն էլ էին կատաղել և վայրենացել:
Աշխարհը մանուկ էր: Բերկրալի անսահմանություն և դիվային խաբեություն: Մահվան ու չգոյության ուրվական: Անվախճան սիրո պատմությունը և ակնթարթային դադար, մինչև կգա խոստացված Փրկիչը:
Զավակների հետ ուրախությունը հերթական վայելքն էր, մինչև առաջին սպանությունը…
Սարսռում էր, երբ հիշում էր Եվայի սարսափազդու ճիչը և ողբը, երբ իմացավ Աբելի սպանության լուրը… մեղքի հետևանքն էր անմեղ Աբելի արյունը և Կայենի փախուստը:
Անսահման կարոտի և սիրո ալիքները փրփրադեզ օվկիանոսի նման ծառս եղան հոգում. Աբե՛լ, զավա՛կս…: Հիշողություններն ալիքվում էին, տխրությունն անսահման էր, մինչև կծնվեր Սեթը: Նա մեղմեց Աբելի կորուստի տառապանքները: Աբելը… անհնազանդությունն էր պատճառը. Աստված զգուշացրել էր, որ զգույշ լինեն, չհեռանան իրարից: Այդ օրը Եվան միայնակ էր…երբ թույլ տվեց ճակատագրական մեղքը: Չմարեց դրանից իր սերը Եվայի հանդեպ…ընդհակառակը` Եվայի հուսահատ ողբը, որ թրատեց օդը Աբելի մահվան լուրն իմանալիս, կարեկցանքի, սիրո և համերաշխության զգացումներ առաջացրեց: Մայրական առաջին ճիչն ու արցունքը, առաջին կորուստը, մահվան առաջին հարվածը: Կանգնել էին Աբելի անշարժ դիակի մոտ և զարմանքով ու սարսափով էին փորձում հասկանալ այն, ինչը դեռևս անհասկանալի էր նրանց… մահը, ի՞նչ էր մահը: Չէին տեսել, չգիտեին այդ խորհրդավոր ու անկոչ հյուրին: Զգուշացված էին, չէ՞: Ցնցվեցին, երբ տեսան մահվան, չգոյության ուրվականը…չվստահեցի՞ն Աստծուն, հասկացա՞ն անհնազանդության ողբերգությունը. Եվան հատուցեց իր մայրական հույզերի խորտակումով, Աստծո հետ ապստամբությամբ, մարդու ողջ անհուսությամբ: Նա փարվեց Ադամին… դեպի քո մարդը լինի քո փափագը…սիրեց նրան կանացի հոգու մոլեգին քնքշանքով, ցանկացավ ազատագրվել մեղավորության և տառապանքի տվայտանքներից: Այդ երեկո ավելի երկար կանգնեցինք մայրամուտի դեմ, տեսանք ինչպես է արևը հանդարտ և նույն ձևով իր պտույտ կատարում. կարծես ոչինչ էլ չէր եղել, չկար մահ և հուսահատություն: Մենք հասկացանք, որ Աստված Իր վշտի մեջ էլ շարունակում է գործել: Նրա ներկայությունն էր, որ ապրելու ուժ և կամք տվեց: Աստված չէր խոստացել, որ աղետ ու դժբախտություն չի լինի, այլ խոստացել էր, որ նեղության պահին իրենց հետ կլինի…մինչև կգա հավերժականը: Եվան իրենն էր նույնիսկ այն ժամանակ, երբ չհնազանդվեց Աստծուն, երբ ողբում էր և ժպտում, կանացի դյութանքներով և քնքշությամբ թովում իրեն, երջանկացնում և լցնում իր կյանքը կանացի մեղմությամբ: Անկատար էր երկիրն առանց հրաշալի եվաների նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհը մանուկ էր: Տխրում էր առանց Եվայի, միայնակ էր…հավերժության մեջ: Երբ ձանձրանում էր, իմաստուն Արարիչը ընկեր ստեղծեց իր համար: Այդպես անցան փոխադարձ սիրո, համատեղ կյանքի հարյուրավոր տարիները, բազում զավակների հետ երջանկության հարյուրամյակները: Իսկ հերթական զավակները ուրախություն էին պատճառում և մեղմում առաջին կորուստի ցավը: Սեթի ծնունդը հույս էր, որ նրանով կգա խոստացված Փրկիչը… անցնում էին դարերը և մահանում էին Աստծո զավակները, իսկ Փրկիչը… ուշանում էր:
-Ես գնում եմ,- ասաց նա,- հոգնել եմ:
-Դու ճանաչում ես Աստծուն,-դու չես վախենում,-ասաց Սեթը:
Ե՞րբ հասկացավ ինքը, որ կարող էր Եվայի ձեռքից չվերցնել պտուղը, չէ՞ որ Աստված մեկ ուրիշ Եվա կստեղծեր իր համար, նույնքան գրավիչ ու…անդիմադրելի: Մեղքի հետևանքներն ահավոր էին, արգելված պտուղը` դառնության բաժակ… անաստված գիտության ողջ սարսափներով: Դարձա՞ն ավելի գիտուն, երբ մեղքը կյանքի փորձառություն դարձավ, իսկ մահը` իրականություն: Եվան ծերության առաջին մահն էր, ուրախ հիշողությունների, հրաշալի ժամանակների, համատեղ մաքառումների տարիների տեսիլքը` Աստծո խոստումների հետ միասին: Անցավ և իր ժամանակը, ինքն էլ կլքի երկիրը…

Դավիթ
04.01.2013, 07:17
Ադամը հայացքը հառեց բարեբեր դաշտերին, ընդարձակ հարթավայրերին. ցորենի ոսկեգույն ծփանքը հայացք էր շոյում: Աշխարհի առաջին, կուսական գեղեցկությունը դեռևս պահպանվում էր: Աշխարհը շարունակում է իր ընթացքը, դեռ երկար նա կընթանա և կմխրճվի հավերժության խորքերը: Մարդիկ… տիեզերական որբե՞ր են, որ քայլում են տիեզերական թավուտներում, անծայրածիր աստղային ծիրերում, իրենք էլ չիմանալով մինչև երբ և մինչև ուր կքայլեն ոլոր-մոլոր` աչքները հառած աստվածային նախախնամությանը: Հոգնել է մարդը…առջևում հազարամյակների մաքառումներն են և տանջալից…մահը` հույսի երազանքներով: Չի հոգնել միայն Արարիչը` ականջալուր այդ առեղծվածային էակի` մարդու աղերսներին ու հոգևոր թոթովանքներին: Ամենօրյա աղաղակների ու անզոր երազանքների միակ Վկան` Աստված:
Իր` Ադամի մարգարեական տեսիլքն էր համընդհանուր պայքարն ու սպանությունների համաճարակը…մարդը` մարդու թշնամին…ինչու՞… մե՞ղքը:
Ադամի հայացքը ճեղքեց դարերի ու հազարամյակների վարագույրը. անիմաստ պայքար ու քարից մինչև ճեղքված ատոմի հրո ճարակ, մղձավանջային մի սունկ` քաղաքների վրա` կանանցով, ծերերով ու երեխաներով լի: Նա տեսավ խելագարված ու ցնորահար մարդկանց խելակորույս վազքը: Պայքար հացի ու գաղափարի, իշխանության ու կրոնի համար: Դա արդարացում չուներ, դա սատանայի ֆշշոցն էր, որ օձի կերպարանքով եկավ և խաբեց: Խաբեց, երբ աշխարհը դեռ մանուկ էր…
Նա տեսավ ցնորական հայացքով մայրերին, որ ողբում էին անժամանակ հեռացած զավակների կորուստը, արճճի հեղեղ, որ թափվում էր անմեղ երեխաների, ծերերի ու կանանց վրա: Խելագարվե±լ էր աշխարհը իր մոլեգին ընչաքաղցության ու նյութապաշտության շրջապտույտի մեջ` հանուն այն հողի ու նյութի, որից պատրաստված էին հենց իրենք: Ձգտում էին ավելի՞ արագ դեպի <հողը դառնալ>…դա՞ էր այն, ինչի համար արարել էր իրենց Աստված: Մարգարեական հայացքով նա տեսավ ինչպես է տապանը իջնում Արարատ լեռան վրա և այնտեղից դուրս են գալիս երկրորդ աշխարհի հոգնած և իրենց կյանքը Աստծուն վստահած բնակիչները: Նրանք տարածվում են շրջապատով մեկ` որպես երկրորդ պատգամի ու խոստմունքի զավակներ և ապրում սպասումի երկար դարեր, մինչև կանցնեն հոգնության ու տառապանքի հերթական հազարամյակները, և կգա Դարերի փափագը` խոստացված Փրկիչը: Ադամը գիտեր, որ կմահանա և ինքը: Կարճ ակնթարթ… սատանայի խայթոց, վերջին անհույս հարված աստվածային ստեղծագործությանը, և այդ խայթոցը եկավ խաբեության ու լույսի կերպարանքով: Նա եկավ ճշտի ու բարու, լավի ու սիրո կեղծ պատրանքներով, նա եկավ` կործանելու աստվածային գեղեցկությունը մարդու մեջ, ոչնչացնելու Աստծո ադամներին ու եվաներին… Նա եկավ, երբ աշխարհը մանուկ էր. նա կգա, երբ աշխարհը կծերանա… Կվերադառնա և Եվան, իր հրաշալի ու դյութական Եվան, ամոթխած ու վարդագույն շառագունած այտերով կուսական Եվան, որ բացեց աչքերը, երբ աշխարհը մանուկ էր: Աստծո ամենազոր թևերի մեջ ու Եվայի սիրառատ գրկում նա գիտակցեց երջանկությունը, մարդու ողբերգությունը… Եվան, որտե՞ղ է իր հրաշալի Եվան, իրեն մեղքի դրդած և հետևանքները լիուլի ճաշակած Եվան, երկրային առաջին անմեղ զոհը` արդար Աբելը, մյուսները: Նրանք ննջում են, մինչև կմիավորվեն աստվածային մեծ ծրագրի մեջ: Նրանց կյանքը սպասումների, գալիքի ցոլքերի ու հրաշափառ հարության փափագի հույսն էր, որ հառնեն հողից ու ծովից, կրակից ու անհայտությունից, հառնեն Աստծո մեջ, որպեսզի այլևս չբաժանվեն հավիտյան: Նրանք սպասում են մի նոր աշխարհի` ավելի հրաշափառ:
-Ես գնում եմ, որպեսզի վերադառնամ,-շշնջաց Ադամը:
-Դու քաջ ես,-ասաց Սեթը, դու տեսել ես Աստծուն: Մենք կշրջենք հավերժության կածաններով, հրեշտակների ու քերովբեների հետ, այլ աշխարհների մեղք չգործած բնակիչների հետ: Հա՛յր, սերը կհաղթանակի, տիեզերքը կվերականգնվի…դու ինձ այդպես ես պատմել, իսկ դու տեսել ես Աստծուն:
-Այո՛, Աստված արարեց ինձ, երբ երկիրը մանուկ էր: Դա ամենն է, մենք հավերժություն ունեինք… հիմա մահանում ենք: Ահա թե ինչու եմ ես հեռանում:
-Հա՛յր, դու ամեն ինչ պատմել ես մեզ: Սերը տիեզերքի բանալին է:
Հավիտենական երազանքներ… Աստծո հետ կյանք… երազներ Եվայի հետ, ժամանակի անվախճան պտույտ, երբ աշխարհը մանուկ էր…

Դավիթ
04.01.2013, 10:21
14-րդ տարբերակ
ԵԹԵ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ԼԻՆԻ ԱՌԱՋԻԿԱ ԿԻՐԱԿԻ


Պատկերացրեք՝ Աստվածը… Համաձայն եմ՝ ը հոդով անսովոր է հնչում, բայց ը -ն անհարաժեշտ է Աստծո վերացական ու անմարմին էությունից որոշակի, միս ու արյուն ունեցող կերպար ստանալու համար։ Ուրեմն, պատկերացրեք՝ Աստվածը, վերևում նստած, անդադար ցած է նայում՝ իր ստեղծած մարդկանց, նրանց կառուցած քաղաքներին ու գյուղերին, խորանում նրանց անձնական կյանքի դժվարությունների մեջ, լսում նրանց աղոթքներն ու ցանկությունները… Ստացվում է, որ Աստվածը գիշեր-ցերեկ զբաղված է սերիալ նայելով՝ էլ կրիմինալ, էլ դեդեկտիվ, էլ բանակային,էլ քաղաքական, էլ կենցաղային, էլ ինչ թեմայով ասես։ Ու ի տարբերություն տնային տնտեսուհիների և նրանց համար մշտապես բանուգործ ապահովող գործազուրկ ամուսինների, որոնք իրենց կյանքի ընթացքում կարող են նայել միայն սահմանափակ թվով սերիալներ, հարգարժան Աստծո համար նման սահմանափակում չկա։ Նա սերիալ է նայում իր արարչագործության սկզբից և նայելու է միչև օրերի ավարտը, իմա՝ աշխարհի վերջը։ Կարելի է պատկերացնել Աստծո ձանձրույթը, չէ՞ որ մարդիկ շատ են, իսկ պատմությունները՝ քիչ, սակայն մյուս կողմից՝ հեռուստասերիալներն էլ են նման մեկը մյուսին, այստեղ էլ են կրկնվում սյուժեները, ֆաբուլաները, բախումները… Բայց տնային տնտեսուհիներն ու նրանց գործազուրկ ամուսինները հերթով նայում են բոլորը, իսկ ոմանք անգամ կրկնություններն են դիտում։ Այդպիսի բան է սերիալը, մեկումեջ որ նայում ես, պիտի նայես։
Աստծո գործը տանելի ու գուցե նույնիսկ հաճելի էր այն երանելի ժամանակներում, երբ երկրի վրա ապրում էին սակավաթիվ մարդիկ, բայց մարդկանց թվաքանակի ահագնացող աճի հետ Աստվածն այլևս անկարող էր անձամբ հետևել իր արարածների կյանքի մանրամասներին, հիմա նա ստիպված էր կաբինետ ձևավորել ու հա ընդլայնել այն՝ նորանոր աշխատատեղեր բացելով հրեշտակների, սերովբեների ու քերովբեների համար, որոնք նույնպես լծվեցին սերիալ նայելու գործին։ Փառք Աստծո, գիտության ու տեխնիկայի նվաճումները հասան նաև Աստծուն, և նա ու իր աշխատակազմի անդամները ազատվեցին սերիալները վերևից՝ լսողությունն ու տեսողությունը լարելով դիտելու անհարմարությունից։ Հեռադիտակին փոխարինելու եկան անգվտանգության համակարգերի մոնիտորները, որոնց առջև նստած հրեշտակները, քերովբեները, սերովբեները և աձամբ Աստվածը սերիալ են նայում՝ նախապես ձայնագրող ու տեսանկարահանող սարքեր տեղադրած լինելով յոթ միլիարդ ու մի քանի միլիոն մարդու բնակարանում, հասարակական վայրերում, փողոցներում, այգիներում, պուրակներում, հրապարակներում… Համաձայնեք՝ սերիալների սիրահար տնային տնտեսուհիներն ու նրանց գործազուրկ ամուսինները կնախանձեին միաժամանակ մի քանի տասնյակ սերիալ դիտելու այդ հնարավորությանը։
Սակայն գիտական առաջընթացը կանգ չի առնում և չի բավարարվում ձերք բերած նվաճումներով։ Աստվածը մի օր զգաց, որ ահավոր հոգնել է սերիալներից։ Այնպես չի, թե նախկինում չէր ձանձրանում սերիալ նայելիս, գուցե հենց միայն ձանձրանալու համար էր նայում, բայց սա այդ ձանձրույթը չէր։ Սերիալներն ակնհայտորեն որակազրկվել էին, դրանցում շատ քիչ բան էր տեղի ունենում, էքշընը, շարժումը, խոսքը, քչացել էին։ Մոնիտորներն անդադար ցույց էին տալիս համակարգչային մոնիտորների մոտ անշարժ նստած և ամբողջ էությամբ մոնիտորների մեջ խորասուզված, կապտավուն լույսով լուսավորված դեմքեր։ Սկզբում այդ ստատիկ կադրը շատ հաճախակի չէր հանդիպում, և Աստվածը ու նրա օգնականները պարզապես թարթում էին ալիքը, ինչպես մենք ենք անում գովազդի ժամանակ, բայց հետո այդ կադրն այնքան հաճախակիացավ, որ պարզապես անհետաքրքրացավ մարդկանց կյանքին հետևելը։ Բոլոր մոնիտորներն էին ցույց տալիս նույն ստատիկ կադրը, ու երբ հերոսներից որևէ մեկը վեր էր կենում իր աթոռից ջուր խմելու կամ զուգարան գնալու նպատակով, հրեշտակները, սերովբեներն ու քերովբեները աժխուժանում էին՝ իրադարձություների ակնկալիքով։ Դրանից անշուշտ տուժում էր աշխատանքը, ու Աստվածը քանի անգամ բռնացրել էր իր օգնականներին մոնիտորների մոտ քնած։ Իրավիճակը դառնում էր անվերահսկելի, ու դա շատ տխրեցնում էր Աստծուն։ Ճիշտ է՝ հսկելու բան առանձնապես չկար էլ, բայց այնուհանդերձ… «Ո՞ւր է գլորվում աշխարհը»,- մտածում էր ինքն իրեն Աստվածը, և հենց այդ մտորումններն էլ ընդհատեց հանկարծակի հայտնված Գաբրիել հրեշտակապետը։ Նա եկել էր նոթբուքը թևի տակ դրած և համոզում էր Աստծուն, որ անիմաստ է մոնիտորներով մարդկանց հետևելը. «Հիմի սկի իրանք չեն սերիալ նայում, սաղ տեղափոխվել են Ֆեյսբուք, կյանքն այնտեղ եռում ա»։
Գաբրիել հրեշտակապետը Ֆեյսբուքում հաշիվ բացեց Աստծո համար ՏԵՐ ԱՍՏՎԱԾ անուն-ազգանունով, սովորեցրեց ընկերության առաջարկ ուղարկելն ու ընդունելը, այլոց կարգավիճակներին հետևելը, մեկնաբանություններ գրելը, ֆեյկերին իրական մարդկանցից տարբերելը։ Այդ օրվանից Աստծո կյանքում ավարտվեց սերիալի դարաշրջանը և սկսվեց Ֆեյսբուքինը։
Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այդ օգտատերը ինքը Աստվածն է, ու դա Աստծուն անսահմանափակ հնարավորություններ էր տալիս անարգել բացահայտելու մարդկանց հոգում եղած մաղձը, շահամոլությունը, անազնվությունը,... Դա շատ դժվար է անել եկեղեցում, ուր մարդիկ գալիս են խնդրանքներով ու բարիացած, մինչդեռ հոգու այդ հատկանիշների դերը դժվար է գերագնահատել աստվածային ռեսուրսների խնայողության տեսանկյունից, քանի որ հենց դրանք են թույլ տալիս պատժամիջոցներ կիրառել մարդկանց նկատմամբ և իրավացիորեն անտեսել նրանց խնդրանքները։ Մարդկանց կյանքին հետևելու, նրանց ցանկություններն իմանալու և դրանց կատարման հիմքերը ճիշտ գնահատելու համար Աստվածը ստիպված էր կարդալ ոչ միայն նրանց գրած կարգավիճակները և գրառումները տարբեր խմբերում, այլև անձնական նամակագրությունը։ Այստեղ Աստծուն սպասում էր շատ մեծ ու խոր հիասթափություն. երեսպաշտությունը, կեղծիքը, քծնանքը, անազնվությունն այնքան շատ էին, որ աստվածային ռեսուրսները կարող էին բոլորովին անձեռնմխելի մնալ։
Եթե Ֆեյսբուք չմտներ, Աստվածը չէր իմանա, որ աշխարհի վերջ է սպասվում։ Չնայած այդ վերջը աշխարհի երեսից մի քանի դար առաջ վերացած մայաներն էին կանխագուշակել, դրան նախապատրաստվում էին աշխարհի բոլոր ժողովուրդները, որոնք դեռ շարունակում էին դաժան գոյապայքարը միմյանց դեմ։ «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի, ի՞նչ կանեք մինչ այդ»,- հարցում ստացավ Աստվածը։ Անպատկառ ու լկտի պատասխանները, որ մարդիկ գրել էին, համոզեցին նրան, որ հասունացել է աշխարհի հերթական վերջի անհրաժեշտությունը։ Առաջին անգամ նա աշխարհին վերջ էր տվել ջրով, հիա էլ կսազեր, որ հրով վերջ տա, բայց հուրը նրան անարդյունավետ էր թվում, քանի որ վիրտուալ իրականության մեջ մարդիկ դադարել էին զգալ իրենց մարմինները։ Աստվածը վերցրեց և ջնջեց ֆեյսբուքի բոլոր հաշիվները՝ ավելի ճիշտ՝ գրեթե բոլոր։
Հայտնի է, որ դրախտը եղել է հայկական լեռնաշխարհում, և ջրհեղեղից հետո կյանքն էլի այստեղից է վերսկսվել։ Զարմանալի պատահականությամբ ֆեյսբուքի աղետը վերապրածներից երկուսը հայկական անուններ ունեին։ Մեկը, ինչպես պարզվեց գրառումներից, ընդդիմության ակտիվիստ էր, մյուսը՝ երիտասարդ հանրապետական նախարար։ Մեկ էգ և մեկ որձ՝ կյանքի շարունակականությունն ապահովելու համար, և Դոդազավր անունով մի ֆեյկ՝ բազմազանութան համար։
«Բարգավաճեք և բազմացեք»,- գրեց Աստվածը նրանց պատերին։

Դավիթ
04.01.2013, 10:42
Քանի որ ստացված տարբերակների թիվը հասավ 22-ի, որոշվեց` ավելացնել ևս 4 տարբերակ` սահմանված 10 տարբերակին: Ցանկանում եմ հաճելի ընթերցումներ և բուռն քննարկումներ:

John
04.01.2013, 12:29
1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը» – լավն էր, կլանող, հաճույքով կարդացի մինչև վերջ: Համ էլ, մեր մեջ ասած, հոգեհարազատ էր :D
2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2» – ոչինչ չասող, ոչ մի հետք չթողնող պատմվածք էր, ուղղակի կարդացի ու վաղը դժվար թե հիշեմ նման պատմվածքի գոյության մասին
13–րդ տարբերակ. «Երբ աշխարհը մանուկ էր» – ձանձրալի էր, արհեստականորեն գեղեցիկ բառերով ու արտահայտություններով համեմված՝ չկարողացա մինչև վերջ կարդալ...
14–րդ տարբերակ. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի» – Ընդհանուր առմամբ վատը չէր, բայց չեմ սիրում այնպիսի պատմվածքները, որոնք եթե գրվեին տասը տարի առաջ, կամ քսան տարի հետո՝ ոչ ոքի ոչինչ չէին ասի:

Առայժմ միայն այս տարբերակներն եմ կարդացել, ընթացքում մյուսներին էլ կանդրադառնամ

StrangeLittleGirl
04.01.2013, 15:52
«Ուվալնյատի օրը 2» էս ո՞վ ա գրել :angry

Sagittarius
04.01.2013, 17:04
Կարդացաքներիցս. տարբերակ 10ը լավն ա :)

շարունակեմ կարդալ...

Արէա
04.01.2013, 17:29
Էս ինչ լավ մրցույթ էր ժող ջան: Հազար ապրեք: Առավոտից կլանված կարդում եմ, հավես էր: Արդարության համար մի հատ սկզբից եմ կարդացել, մի հատ վերջից: Հեսա մի քիչ խելքս գլուխս հավաքեմ, ամեն մեկի մասին առանձին-առանձին կարծիքս կհայտնեմ:
Սկզբում, չգիտես ինչի, համոզված էի, որ բոլոր տարբերակները գիտաֆանտաստիկա են լինելու, ու քանի օր ա հավես էի պահել թույն գիտաֆանտաստիկաներ կարդալու, էն էլ էդ առումով մի քիչ հուսախաբ եղա, բայց դե սենց էլ վատ չէր: Համարյա բոլոր տարբերակներն էլ հավեսով կարդացել եմ: Ապրեք բոլորդ :)

Արէա
04.01.2013, 17:49
1–ին տարբերակ. Աշխարհի սկիզբը (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378806&viewfull=1#post2378806)

Ընդհանուր առմամբ լավ հեքիաթ էր: Էս թեմայով հեքիաթ ճիշտն ասած չէի սպասում, բայց հետաքրքիր էր ստացվել: Սկզբի Կայաի նկարագրությունից հավեսս եկավ, ոնց որ իմ մանկական գրքերի նկարազարդումները նայելիս լինեի, երկար հոնքերը տեսա գլխակի անցքերից դուրս ցցված: Ծխնելույզից դուրս եկող ճաշերն էլ էին հավես :)
Ապակու հետևում կատարվող գործողությունները մի քիչ թափը կոտրեցին, ձգձգած էր երևի, թե ինչ, կեսերից մի քիչ ձանձրացրեց, ու մի քիչ էլ երկու միջավայրերի ընդհանուր կապը ամուր չէր, երկու տարբեր պատմություն լիներ ասես:
Ամեն դեպքում Կայան ու Ճեյան լավ կերպարներ էին: Շնորհակալություն, հեղինակ :)

Արէա
04.01.2013, 18:04
14-րդ տարբերակ. Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378822&viewfull=1#post2378822)

Եթե հումոր էր՝ հումորը թույլ էր, եթե լուրջ էր՝ Աստված խեղճուկրակ ծերուկ էր, ով մարդկանց գիտական նվաճումներին էր սպասում, իր կյանքը թեթևացնելու համար: Ամեն դեպքում հակված եմ մտածելու, որ հումոր էր: Ուղղակի մի քիչ շատ էր ձգած, երկարացրած: Աստծո ֆեյսբուքյան գործունեությունն էլ էր ձանձրալի, ու ընդհանրապես ինչ-որ տարօրինակորեն թույլ Աստված էր ստացել հեղինակը: Վերջի քաղաքական ենթատեքստն էլ ավելի ավիրեց ամեն ինչ:
Կարդալուց թեթևությամբ կարդացվում էր, շարադրանքը նորմալ էր, վատը չէր: Բայց ընդհանուր գաղափարը էդքան էլ դուր չեկավ:

Ամմէ
04.01.2013, 18:16
Վա՜այ, չեմ հավատում ամենը կարդացել եմ :): Կային պատմվածքներ, որոնք շատ լավն էին, կային էլ որ լավն էին, անհաջողներ էլ կային ՝դրանք կիսատ կարդացի::)

Մի խոսքով լավն էր:

Արէա
04.01.2013, 18:20
2–րդ տարբերակ. Ուվալնյատի օրը - 2 (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378808&viewfull=1#post2378808)

Էլ վերնագիր չկա՞ր հեղինակ ջան :)
Գաղափարը հետաքրքիր էր:
Ուրեմն էսպես, միլիոնավոր տարիներ առաջ նախամարդու երեխաները աշխարհի վերջի ժամանակ մահացած մարդիկ էին :think
Վատ չի. դարձ ի շրջանս յուր: Ես էլ չեմ ուզում տեսնել աշխարհի վերջը:
Հումորն էլ վատը չի: Ընդհանուր առմամբ կարելի է պատմվածքը լավը համարել: Բայց ոճը հեչ չեմ սիրում, սա իհարկե սուբյեկտիվ կարծիք է, ու գիտեմ որ շատերին սա դուր է գալու, բայց ինձ, որպես պատմվածք դուր չեկավ, սա պատմվածք չի էլի, հումորային մանրապատում, կամ նման ինչ-որ բան:
Ամեն դեպքում շնորհակալություն հեղինակին, հետաքրքրությամբ կարդացվեց:

Արէա
04.01.2013, 18:33
13–րդ տարբերակ. Երբ աշխարհը մանուկ էր (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378820&viewfull=1#post2378820)

Լավն էր: Կասեի շատ լավն էր, եթե էսքան երկար չլիներ: Հեղինակ ջան, ինչի՞ ես էսքան ձգձգում: Լավ ես պատմում: Ահագին հաջող կտորներ կային, որոնք կլանում ու քաշում են խորքերը, բայց հաջորդիվ եկող երկար ու խճճված նախադասությունները նորից դուրս են մղում ու չեն թողնում ամբողջովին խորասուզվես պատմվածքի մեջ: Շատ դուրս եկավ Եվայի նկարագրությունը, Ադամի հիշողությունները Եվայի մասին: Էն, որ ոչ մի բանում չէր մեղադրում Եվային, Եվայի պատճառով դրախտ էր կորցրել, բայց ի՜նչ քնքշությամբ էր հիշում կնոջ մասին:
Հեղինակը հիանալի մարդ է, համոզված եմ :)
Շնորհակալություն:

Արէա
04.01.2013, 18:49
3–րդ տարբերակ. Վերջիվերջո (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378809&viewfull=1#post2378809)

Շատ ուժեղ չէր: Սկզբում, գայլի նկարագրությունը հետագա անսպասելի ու լարված զարգացման հույս արթնացրեց, բայց զարգացումը դուրս չեկավ, պարզվեց որ հեչ էլ գայլ չէր, քուրմ էր, իսկ քրմերին ու նրանց հետ կապված ամեն ինչ, ի տարբերություն գայլերի, տանել չեմ կարողանում :) գոնե գայլ լիներ էլի :) իսկ երբ պարզվեց որ հերիք չի քուրմ էր, դեռ երազ էլ էր, լրիվ թևաթափ եղա: Վերջի փիլիսոփայական մտքերն էլ արդեն անիմաստ ու ավելորդ թվացին, քանի որ պարզվեց որ գայլը ոչ միայն քուրմ էր, այլ նաև պատմության հետ հեչ կապ չուներ: Երազ էր մռայլ պատկերներով ու պատմվածքի հետ կապ չունեցող, հետո՝ փիլիսոփայական մտքեր:
Երևի ուղղակի չհասկացա պատմվածքի իմաստը :)

Արէա
04.01.2013, 19:09
12–րդ տարբերակ. Հավերժական «վտարում» (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378819&viewfull=1#post2378819)

Առաջի հայացքից էս տարբերակն ու «Երբ աշխարհը մանուկ էր»-ը կարծես նույն մարդը գրած լինի, նույն թեմայի մասին, բայց միայն առաջի հայացքից: Երբ ավելի խորն ես նայում, զգում ես, որ շատ տարբեր են: Եթե էնտեղ ամեն ինչ բարի ու լուսավոր էր, ապա էստեղ մռայլ ու ծանր էր ամեն ինչ: Էնտեղ Եվան որևէ բան չէր արել Ադամի համար, անգամ զրկել էր դրախտից, բայց Ադամը պաշտում էր նրան: Էստեղ Եվան ամեն ինչ անում է որ Ադամը իրեն լավ զգա, իսկ սա թքած ունի Եվայի վրա: Էնտեղ Ադամը բարի ու լուսավոր կերպար է, էստեղ մեծամիտ էգոիստի մեկն է: Մի խոսքով դուր չեկավ: Մի թեմայով մի անգամ ասել եմ, որ չեմ սիրում ճղճիմ ու տափակ մարդկանց մասին պատմություններ, սա էդ շարքից էր: Չհավանեցի: Լավը չէր:

Արէա
04.01.2013, 19:26
4–րդ տարբերակ. Կապույտ ճնճղուկների արահետը (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378810&viewfull=1#post2378810)

Սկիզբը լավն էր: Հետաքրքիր ու գեղեցիկ էր համեղ օդով, փափուկ քարերով, շոկոլադե գետակով ու ծղոտե խրճիթով երկիրը: Էդ երկրի բնակիչներն աշխարհի ամենալավ մարդիկ են երևի: Բայց հետո էդ ի՞նչ կատարվեց, հը՞, հեղինակ ջան: Էդ ի՞նչ օրգազմախառը բազմանկյունների մեջ ես ընկել: Հլը շուտ դրա տակից դուրս արի ու հայդա Կապույտ ճնճղուկների արահետ: Կփոխես վերջն ու աշխարհիդ սկզբի նման գեղեցիկ վերջ կհորինես, արքայազնով, բանով :)
Սա կիսակատակ իհարկե, ընդհանուր հասկանում եմ ինչ ես ուզում ասել: Որ մարմնով առօրյա հոգսերի մեջ լինելով, հոգով քո հորինած հեքիաթային երկրում ես: Բայց շատ կուզեմ, որ մարմնով էլ հնարավորինս հեքիաթում լինես :)
Լավն էր: Շնորհակալություն:

Արէա
04.01.2013, 19:34
11–րդ տարբերակ. Աշխարհի սկիզբը-5 (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378817&viewfull=1#post2378817)

Եսիմ է: Երկար ու անհետաքրքիր պատմություն էր: Ճիշտ է, հեշտ էր կարդացվում ու շատ ձանձրալի չէր, բայց մի քիչ անիմաստ էր էլի: Էն որ կարդում, կարդում ես, ու վերջում ասում ես. հա ի՞նչ: Ոնց որ նստես, ինչ-որ մարդկանց կյանքից մի ոչ նշանակալից հատված նայես, սերիալի նման ինչ-որ: Արհեստական էին ստացվել կերպարները, մանավանդ Նատալին, իր հոգսերով ու բնավորությամբ հանդերձ: Մակերեսային պատմություն էր: Չհավանեցի: Ներողություն:

Արէա
04.01.2013, 19:46
5–րդ տարբերակ. Սոմնիում (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378811&viewfull=1#post2378811)

Հետաքրքիր էր: Օրիգինալ ու տարօրինակ մոտեցում էր թեմային: Պատմելու ոճը դուրս եկավ, ավարտն էլ բավականին անսպասելի էր, հեչ մտքովս չէր անցնի, որ Անրին կարող էր տղամարդ չլինել: Բայց չնայած էս ամեն ինչին, որպես թեմատիկ պատմվածք շատ չհավանեցի: Աշխարհի սկզբի նման ընկալում ու նկարագրություն չէի սպասում: Էլի եմ ասում, որ սա շատ սուբյեկտիվ կարծիք է, շատերին գուցե դուր գա, բայց անձամբ ինձ, սյուժեն որպես աշխարհի սկիզբ ընկալել չհաջողվեց: Որպես ուղղակի պատմվածք, վատը չէ, բայց ոչ էս թեմայում:

Արէա
04.01.2013, 19:56
10–րդ տարբերակ. Աշխարհի սկիզբը - 4 (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378816&viewfull=1#post2378816)

Սա էն տարբերակներից է, որ եկար խոսել չի հաջողվի, կամ պետք է դուր գա, կամ ոչ: Ինձ դուր չեկավ, որովհետև չհասկացա ինչի մասին էր պատմվածքը: Այլաբանություն էր, իրական նկարագրություն էր, հումոր էր, լուրջ էր, ինչ էր, գլուխ չհանեցի: Կարդալը հետաքրքիր էր, բայց ինչի՞ մասին էր. մարդիկ են ընկած՝ Ավարայրի ճակատամարտից, բանվոր գյուղացիական ապստամբությունից, ֆիդայիններ, զինվորներ, եսիմ ովքեր: Մեկի գլխից ուղեղը հոսում, չորանում ու երկաթի հոտ է արձակում, հրապարակ է աթոռներով, ու որ մեկը ոտքի կանգնի աշխարհը նորից կսկսվի :think
Բան չհասկացա :)

Արէա
04.01.2013, 20:03
6–րդ տարբերակ. Աշխարհի սկիզբը - 2 (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378812&viewfull=1#post2378812)

:( Շատ են մտքերը երևի, խառն են, կեսը այլաբանություն, կեսը իրական, խառնում եմ իրար, խճճվում եմ, չեմ կարողանում հասկանալ.

Հեռավորությունից բացվող դաշտում հավերը կոտրում էին իրենց ածած ձվերը…
ես անտարբեր էի բոլոր սկիզբներին, դրանք, դրանք բոլորն էլ ինձ ջարդուփշուր անող արվեստ են…
Տրական հոլով...
Հետո անձրև`ուրեմն`թաց էր: Պատուհանից միշտ էլ կարելի է տեսնել նրան, որովհետև երբ երկինքները օրորվում են, ու, ինչ-որ բան ջարդվելով, վերևից հասնում է այստեղ: Երեխան ամեն անգամ ձեռքերը պարզում է անձրևի ու ձյան համար…

Հազար ներողություն, բայց ուղեղս կախում ա, բան չեմ հասկանում: ՆԵրողություն:

Արէա
04.01.2013, 20:09
9–րդ տարբերակ. Մահացած կնոջ աչքերը (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378815&viewfull=1#post2378815)

Նույնն եմ ասելու ինչ վերևում, ուղղակի էստեղ առանձնացնելու կարիք չկա: Սկզբից մինչև վերջ մի բառ անգամ չեմ հասկացել, չեմ հասկանում, ինչի՞ եք էսպիսի բաներ գրում, այ ձեր ցավը տանեմ: Դուք էսպե՞ս եք մտածում, չեմ կարծում: Ուրեմն ո՞ւմ են պետք էս արհեստական այլաբանությունները: Մի խոսքով ես էդպես էլ այլաբանություն, մանավանդ էսքան խճճված այլաբանություն հասկանալ չսովորեցի: Լավը չէր:

Ամմէ
04.01.2013, 20:10
Արէա քո մեկնաբանությունները մեծ հաճույքով կարդում եմ: Լակոնիկ են , իմաստալից, դիպուկ ;) : Շատ կցանկանայի,որ դու էլ մի ստեղծագործություն ներկայացնեիր::)

Ռուֆուս
04.01.2013, 20:15
Կարդացել եմ առաջին 8-ը ու ոչ մեկն էլ առանձնապես դուրս չի եկել...

Առաջինը խոստումնալից սկսվեց, բայց հետո լրիվ անհամացավ: Սոմնիումը էդքան էլ վատը չէր, կարելի էր ավելի լավ ու հետաքրքիր ձևով գրել: Մեջներից ամենահաջողվածը Իկարոն էր, բայց դեռ չգիտեմ դրա օգտին կքվեարկեմ, թե չէ: Կախված է մյուս տարբերակներից:

Արէա
04.01.2013, 20:21
7–րդ տարբերակ. Աշխարհի սկիզբը - 3 (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378813&viewfull=1#post2378813)

:) լավն էր ոնց որ: Ասում ա. էսքան շո՞ւտ :))
Ճիշտն ասած էնքան գրեցի, արդեն ուղեղս չի աշխատում, բայց ուզում եմ ավարտին հասցնեմ սկսածս: Թեթև ու զվարճալի պատմություն էր, պատկերացրեցի Ադամին ունքերը կիտած, սենց մուննաթ գալով Աստծո հետ խոսելիս, իբր նադայել արիր էլի, թող հանգիստ վեր ընկնենք :)

Տասնչորս պատմվածք ունենք «Աշխարհի սկիզբ» թեմայով, որոնցին հինգի վերնագիրը «Աշխարհի սկիզբ» է:
Մի անեգդոտ հիշեցի, ասում ա.
«Գովազդային գործակալություն» գովազդային գործակալությանը շտապ անհրաժեշտ է կրեատիվ տնօրեն :))
ՀԻմա մերն ա :)

Ռուֆուս
04.01.2013, 20:31
Ուֆ է՜՜՜, մյուս տարբերակների մի մասը կարդացի, մի մասը աչքի տակով անցկացրի ու ահավոր հիասթափված եմ... Սպասում էի զոմբի ապոկալիպսիսներ, միջուկային պատերազմներ, last man on the earth սցենարներ, կիբեռ փանք, սայ ֆայ, ազիմովական դրվագներ, բայց դրա տեղը լիքը այլաբանություններ ու ոչինչ չասող գործեր գտա... Կքվեարկեմ Իկարոյի օգտին, մեկ էլ հնարավոր է Սոմնիումի օգտին: Բայց մի քիչ սպասեմ, տեսնեմ մարդիկ ինչ են քննարկելու:

Արէա
04.01.2013, 20:33
8–րդ տարբերակ. Իկարո (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378814&viewfull=1#post2378814)

Ուֆ, էս ինչ հոգնել հոգնեցի: Ասել Ամմէ-ի ավելի լավ էր մի պատմվածք գրեի էսքանի փոխարեն:

Էս տարբերակը ոնց-որ ինչ-որ վեպի վերապատմությունը լիներ, ամեն ինչ ահագին խառն էր, ընթացքում արդեն չես հասկանում ներկա իրադրարձությունների մասին է խոսքը, թե անցյալ: Խոսում են հեռախոսով, հետո պատմում է թե խոսակցությունից առաջ ինչ է եղել, հետո նորից են խոսում, հետո էլի անցյալում ինչ-որ գործողություններ, հետո ընթացքում հասկանում ես որ արդեն խոսակցությունից հետո կատարվելիք գործողությունների մասին է խոսքը, մի խոսքով ահագին խառն էր: Վերջի պարբերությունն էլ ընդհանրապես ավելորդ էր, իմ կարծիքով:

Կամ ուղեղս արդեն վերջնականապես շարքից դուրս է եկել :)
Գնացի: Ապրեք բոլորդ: Շատ եմ սիրում բոլորիդ:

Շինարար
04.01.2013, 20:50
Սպասում էի զոմբի ապոկալիպսիսներ, միջուկային պատերազմներ, last man on the earth սցենարներ, կիբեռ փանք, սայ ֆայ, ազիմովական դրվագներ:

Ռուֆ ջան, հլա դեռ չեմ կարդացել, բայց ընդհանուր զարմացած եմ, որ կոնկրետ էդպիսի սպասելիքներ ես ունեցել: Մրցույթը թեմատիկ էր, ու էդ թեման նայած ում ձեռքը կընկնի: Պատկերացրու` Աշխարհի սկզբի մասին գրեն Մարկեսը, Հեմինգուեյը, Կամյուն, Բորխեսը ու Ազիմովը: Ասենք` ինչու պիտի մյուսների գրածներում ազիմովյան դրվագներ լինեին: Սա գրում եմ ուղղակի նրա համար, որ քվեարկելիս չհիմվենք նրա վրա, թե ինչ էինք ակնկալում կարդալ: Չնայած յուրաքանչյուրիս գործն ա ինչպես քվեարկել, բայց ես, եթե քվեարկեմ, հիմնվելու եմ ուղղակի կարդալուց հետո վրաս թողած տպավության, ազդեցության վրա, ոչ թե սպասելիքներիս արդարանալու:

ivy
04.01.2013, 21:08
Դեռ առաջին հինգն եմ կարդացել, ամենատպավորիչը Սոմնիումն էր, թեև առաջին հեքիաթն էլ վատը չէր:
Մնացածը՝ հետո:
Բայց ընդհանուր տարբերակներն էս անգամ ավելի լավն են ոնց որ թե:

StrangeLittleGirl
04.01.2013, 21:59
Ասեցի՝ էս անգամ մինչև սաղ չկարդամ, ծպտուն չհանեմ, բայց չդիմացա: Առաջին տասներկուսն եմ դեռ կարդացել (հա, վերջին երկուսի վրա նեղացել եմ): Չգիտեմ՝ ուրախանա՞մ, թե՞ տխրեմ, որովհետև միանշանակ վառելու ուղարկելու գործեր չկային, բայց ոչ էլ նենց գործեր կային, որ ասեի՝ ըհը, սա վերջն էր: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ աստվածաբանական ու գիտաֆանտաստիկ թեմաներ շատ չեն խցկվել: Բայց էս անգամ ոնց որ օրինաչափությունն էլ էր թարս. սկզբի գործերը լավն էին, գնալով վատանում ա (դրա համար էլ վախենում եմ վերջին երկուսը կարդալ): Ու վառելանյութի բացակայությունը մի տեսակ տխուր ա դարձնում էս մրցույթը :(

Առանձին-առանձին երևի հետո կամ կգրեմ, կամ չեմ գրի: Չեմ էլ կողմնորոշվում՝ ինչ սկզբունքով քվեարկեմ: Երևի ամեն դեպքում ստանդարտներս գետնին կհասցնեմ ու բոլոր պոտենցիալ ունեցող գործերին ձայն կտամ:

Մեկ էլ տխուր էր, որ որոշ հեղինակների մոտ երևակայության ի սպառ բացակայություն նկատեցի (խոսքը բնավ վերնագրերի մասին չի):

impression
04.01.2013, 22:28
Սոմնիումն ինձ ահավոր դուր եկավ: Ուվալնյատն էլ վատը չէր, իր մոնոլոգային տարբերակով ու ցինիզմով: Մնացածների մասին հետո կասեմ:

ivy
04.01.2013, 22:44
Քանի որ հեքիաթների նկատմամբ անտարբեր չեմ, առաջին տարբերակը նորից կարդացի:
Էս անգամ էդքան էլ հեքիաթային չթվաց, այլ տեսա, թե իրականում ինչի մասին էր. հեղինակի լրիվ իրական ապրումներն էին մի կոնկրետ թեմայի վերաբերյալ:
Ժպիտներ եմ ուղարկում հեղինակին: :)

ivy
04.01.2013, 23:28
Ուվալնյատի օր 2-ը հաստատ ակումբցի տղա ա գրել, Տրիբուն ձյա՞ :think

impression
04.01.2013, 23:35
հա, էդ շնորհակալության վրա իմ աչքն էլ նեղացավ ;)

StrangeLittleGirl
05.01.2013, 00:52
Անցանք գործի :)) Մի ընդհանուր բան էլ ասեմ, նոր անցնեմ առաջ: Չգիտես ինչու (կամ երևի գիտեմ ինչու) հեղինակների մեծ մասն ավելի շատ կախվել էր աշխարհի վերջից, ոչ թե սկզբից: Մեծ մասը սկիզբն առանց վերջի չէր պատկերացնում, ու տենց մի տեսակ անկապ էր:

14. «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի»
Վատը չէր, կարդալիս ահագին ծիծաղում էի: Բայց դե սրամտքերի հավաքածու լինելուց բացի ուրիշ բան չկար: Մեկ էլ իմ պատմվածքներից մեկը հիշեցրեց իր աստվածով-բանով ու ֆեյսբուքներով: Կքվեարկեմ:

13. «Երբ աշխարհը մանուկ էր»
Էս անգամվա մրցույթում սա միակ գործն էր, որը չկարողացա մինչև վերջ կարդալ: Մի քիչ ներվերս խախտվեցին ադամ-մադամ տեսնելուց: Ախր հեղինակը պիտի ֆանտազիա էլ ունենա, չկախվի աշխարհի սկզբի ստանդարտ պատմությունից: Չեմ քվեարկի:

12. Հավերժական «վտարում»
Ինձ թվում ա՝ նաև էս գործի մեծ մեղավորությունն էր, որ 13-րդը չկարողացա մինչև վերջ կարդալ: Շատ վատը չէր, բայց չեմ քվեարկի: Թեմայի օրիգինալության պակասի պատճառով: Պատկերացնու՞մ եք՝ բոլոր մասնակիցները խիղճները մի կողմ թողնեին, ադամ-եվա անեին: Ահավոր ձանձրալի կլիներ: Չեմ քվեարկի:

11. Աշխարհի սկիզբը - 5
Էս գործն ահագին թերություններ ուներ, հում էր, լիքը կլիշեներ, երկխոսությունների արհեստականություն և այլն, բայց նենց մի տեսակ դուրս էկավ: Ոնց հասկանում եմ, հեղինակը շատ ջահել է ու առաջին քայլերն է անում: Ամեն դեպքում, ինձ դուր եկավ, որ աշխարհի սկիզբը կապեց ստեղծագործականության հետ: Լավ լուծում էր: Մի տեսակ հարազատություն կար էս գործի մեջ: Հա ժպտում էի: Մի խոսքով, կքվեարկեմ:

10. Աշխարհի սկիզբը - 4
Տեղ-տեղ հաջողված էր, ընդհանուր առմամբ՝ հը-ը: Զոռով եմ կարդացել: Չեմ քվեարկի:

9. Մահացած կնոջ աչքերը
Ուրեմն նայում եմ էս գործին, ասում եմ՝ ո՞նց, կարդացել եմ: Նորից եմ սկսում կարդալ: Աղոտ հիշում եմ, որ հա, կարդացել եմ, բայց լրիվ մոռացել եմ: Չէր տպավորել: Ու էլի ֆիքսվել է աշխարհի վերջի վրա: Չեմ քվեարկի:

8. Իկարո
Ընդհանուր առմամբ՝ լավ գործ էր, բայց վերջը դուրս չեկավ: Ոնց որ հեղինակի ֆանտազիան քչություն աներ վերջում, բերեց, էլի նույն ծեծված տեսությանը հասցրեց, չնայած ոնց հասկացա, փորձում էր օրիգինալ երևալ: Ամեն դեպքում, կքվեարկեմ:

7. Աշխարհի սկիզբը 3
Չնայած հեղինակն էլի Ադամ-Եվա էր խաղացնում, բայց էդքան էլ վատը չէր: Հանգիստ կարդացվեց, մեջն էլ նուրբ հումոր կար: Կքվեարկեմ:

6. Աշխարհի սկիզբը 2
Էս տեսակ գործերի, երբ չես հասկանում՝ հեղինակն ինչ է ուզում ասել, երբ բարդ տեքստը խորության կեղծ տպավորություն է տալիս, չեմ քվեարկում: Բայց ոնց հասկանում եմ, հեղինակը դեռահաս է, նոր-նոր է քայլեր անում: Դրա համար խորհուրդ տալով խուսափել ընթերցողի համար անհասկանալի լինելուց՝ կքվեարկեմ էս տարբերակի օգտին: Ամեն դեպքում, հաջող տեսարաններ կային, մասնավորապես՝ մեքենայի փոշու մասը: Հա, մի բան էլ. խորհուրդ կտայի նաև նախադասությունների մեջ պատճառահետևանքային տրամաբանությունը չխախտել: Հակառակ դեպքում շիզոֆրենիկի խոսք է դառնում (խոսքս էս նախադասության մասին ա. Ես չէի կարող բացատրել տրական հոլովի գաղտնիքները, որովհետև դրսում կանգնած մեքենայի վրա փոշի էր նստել:):

5. Սոմնիում
Վատ գործ չէր, բայց մի տեսակ ինչ-որ բան պակասում էր մեջը: Չկպավ ինձ: Արդեն կռահում եմ, որ էս գործն ա հաղթելու, որովհետև ակումբցիների ճաշակը լավ գիտեմ: Ամեն դեպքում, կքվեարկեմ:

4. Կապույտ ճնճղուկների արահետը
Էս գործի վերնագիրն ահավոր դուրս էկավ: Նույնիսկ քիչ էր մնում՝ սաղ գործերը թողած առաջինը սա կարդայի: Ամեն դեպքում, վերնագրի համեմատ գործը թույլ էր: Գաղափարը դուրս էկավ, բայց հում էր մնացել, շատ հակիրճ էր: Կարելի էր ավելի զարգացնել, սիրունացնել էս գործը, մանավանդ որ էս մրցույթի համար Դավիթը եքա տարածք ա տվել: Կքվեարկեմ:

3. Վերջիվերջո
Գրականության մեջ ամեն ինչ կարամ ներեմ՝ սկսած ուղղագրական սխալներից, վերջացրած անհասկանալի լինելուց ու կլիշեներով: Բայց մի բան, որ չեմ ներում, անհարկի ածականներով բռնաբարելն ա: Չեմ քվեարկի:

2. Ուվալնյատի օրը 2
Էս գործը երկու անգամ կարդացի: Սկզբում դուրս չէր էկել: Բայց որ երկրորդ անգամ կարդացի, զգացի, որ ղժժ ա, հեղինակը նենց լավ կայֆավատ ա էղել ում վրա հասցրել ա: Ճիշտ ա՝ եթե որպես պատմվածք նայես, թույլ ա, սյուժե չունի, բայց կքվեարկեմ:

1. Աշխարհի սկիզբը
Հավես գործ էր: Հետաքրքիր փորձ էր երկու իրականությունները կապելը: Ոնց հասկացա, հեղինակը երկու տարբեր տեսակի սկիզբ էր ցույց տալիս ու էդ սկզբերում տղամարդ-կնոջ դերերը: Մի տեղ՝ կինը ստեղծող, տղամարդն օգնող, մյուսում հակառակը: Մի քիչ ձգձգած էր: Կքվեարկեմ:

StrangeLittleGirl
05.01.2013, 00:57
Ուվալնյատի օր 2-ը հաստատ ակումբցի տղա ա գրել, Տրիբուն ձյա՞ :think

անցա՞նք գուշակությունների :)

Peace
05.01.2013, 02:15
4–րդ տարբերակ. Կապույտ ճնճղուկների արահետը (http://www.akumb.am/showthread.php/63990-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-2-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2%D5%A8?p=2378810&viewfull=1#post2378810)

Սկիզբը լավն էր: Հետաքրքիր ու գեղեցիկ էր համեղ օդով, փափուկ քարերով, շոկոլադե գետակով ու ծղոտե խրճիթով երկիրը: Էդ երկրի բնակիչներն աշխարհի ամենալավ մարդիկ են երևի: Բայց հետո էդ ի՞նչ կատարվեց, հը՞, հեղինակ ջան: Էդ ի՞նչ օրգազմախառը բազմանկյունների մեջ ես ընկել:
Էլ մի դու էլ՝ սկիզբը լավ էր հետո այսպես այնպես: Մոտավորապես սրա նման վիճակ էր նկարագրել՝ սիրում եմ օրվա այս պահը, երբ դեռևս այնքան մութ չէ, որ չտեսնես լճի վրա չգիտես թե որտեղից հայտնված ճերմակ բարձերը, այնինչ, դրանք կարապներ են, գլուխները թևերի տակ թաքցրած, սակայն դու արդեն հասցրել էիր խորանալ, հեքիաթից իրականություն ու նորից հեքիաթ գնում գալիս էր ու համաձայն չեմ քո հետ, որ ասում ես.


ընդհանուր հասկանում եմ ինչ ես ուզում ասել: Որ մարմնով առօրյա հոգսերի մեջ լինելով, հոգով քո հորինած հեքիաթային երկրում ես:

Կարծում եմ՝ առօրյա հոգսերի հետ չունեցող բան էր, զգացմունք չկար, պահանջի բավարարում էր, իր նկարագրածից ստացած պատկերը դրան էր տանում, դրա համար էլ, անգամ այդ` Նոբելյան մրցանակ ստանալու պահին, հեղինակի համար հերոսի հեքիաթում լինելն իրականությունում մնալուց ավելի նախընտրելի էր, երևի: :)

Պատկերավոր էր, խաղաղ ու չգիտեմ, շատ եմ հավանել:


Ի դեպ, համարյա բոլոր տարբերակներն էլ լավն էին ու ուրախ է Կիտսը այդ առիթով:

Mephistopheles
05.01.2013, 02:40
Ժողովուրդ ջան, էս անգամ մեղմ եմ լինելու ու ոչ մի վիրավորական բան չեմ ասելու…

Հաշվի առեք որ իմ կարծիքները անձնական են ու ճարտարապետական տեսանկյունից… դրանք որևէ պրոֆեսիոնալ արժեք կարող են չներկայացնել…

հեսա կասկսեմ…

StrangeLittleGirl
05.01.2013, 03:00
Ժողովուրդ ջան, էս անգամ մեղմ եմ լինելու ու ոչ մի վիրավորական բան չեմ ասելու…

Հաշվի առեք որ իմ կարծիքները անձնական են ու ճարտարապետական տեսանկյունից… դրանք որևէ պրոֆեսիոնալ արժեք կարող են չներկայացնել…

հեսա կասկսեմ…
Էկավ :))

Mephistopheles
05.01.2013, 03:15
1. Աշխարհի սկիզբը…

Կայան ու Ճեյան տենց էլ չհասկացա ինչ կապ ունեին էս պատմվածքի հետ… առանց էդ երկուսի պատմվածքը չեմ կարծում տուժեր եթե չասենք ավելորդ տեքստ չէինք կարդա… առավել ևս որ շատ անբաշար ձևով էր արված, հորիզոնական ծառեր, գնդաձև տնակ, ծխնելույզից ճաշեր… phony ա… ու աննպատակ… կարելի ա ասել որ հիմնական տեքստը գրողի տվայտանքներն էին, բայց ավարտը նույնպես ռչացրեց ամեն ինչ… իրականում կա շատ փոքր տեքստ որի հետ երևի կարելի ա աշխատել… մի հատ տող կար որ աչքիս կպավ "Ինին նայեց առաստաղին որ լաց չլինի"… սրանից բացի շատ քիչ բան կա որ կարելի ա հիշել…

կայա/ճայան եթե անգամ ուզում էր մի ձևի պռիվյազկա աներ, չի եղել...

վերջը լրիվ փչացրեց… դրա նման կանխատեսելի, ձանձրալի ու անգաղափար վերջաբան ես մեկ էլ եսիմ երբ տեսնեմ…

կարա երևի մի բան դուրս գա սրանից եթե առաջին մասը հանես, վերջը հանես… ու կենտրոնանաս տվայտանքների վրա… միգուցե մի բան լինի, բայց ես կուզենայի էդ տվայտանքները մենակ կոնկուրս հաղթելու ու տպվելու հետ չկապեի… ավելի խորը բաներ պետք ա վեր հանել, անգամ եթե subject-դ տպվել ու հաղթելն ա…

Գալաթեա
05.01.2013, 03:16
1–ին տարբերակ. «Աշխարհի սկիզբը»


Կայան ու Ճեյան հավես տպեր էին: Բայց երկու աշխարհների նկարագրության մեջ անհամապատասխանություն կար մի տեսակ:
Հեքիաթատիպ սկսած գործը շատ կտրուկ մտել էր դառն ու չոր ու սպեցիֆիկ իրականության մեջ: Չհասկացված գրող, չընկալված տաղանդ և այլն... Մի տեսակ չէր բռնում ֆիզիկայի օրենքների դեմ կանգնած գնդաձև տնակի ու Կայայի գլխին լռված գլխարկի հետ:
Մի քիչ հավատալդ չի գալիս, որ իրենց տարիքն անգամ չիմացող մարդիկ կստեղծեն աշխարհ, որտեղ գերխնդիրը գիրք տպելն է: Էդ կախարդական ապակին ի քիչ շատ բան էր իրարից բաժանում:

Իսկ էն հեռուստացույցի կեղտ ձյաձյան կուզեի, որ գրքի լավ վաճառքից հետո սկսեր ասել, ինչ լավն ա հեղինակը, ինչ կարևոր ա կին գրողի դերը հասարակությունում, որ նա միայն ճաշ եփելու համար չի և այլն... ձեռքի հետ ցույց կտար հեռուստատեսության անսկզբունքայնությունն ու պահի զուռնայի տակ պար գալը:

Բայց գրված էր գրագետ ու սիրուն:
Հավեսով եմ կարդացել:

Mephistopheles
05.01.2013, 03:32
2. Ուվալնյատի օրը - 2…

Կարծես ունի հումորի համար բոլոր հատկանիշները, բավականին հնարամիտ տողեր, դարձվածքներ կան… հետաքրքիր անցումներ ունի, բայց just not funny… միգուցե պտի հումոր չլիներ, բայց էն ալտերնատիվ հայացքը որ փորձ ա արվել ներկայացնել, պարզվում ա հեչ էլ ալտերնատիվ չի ու կարելի ա ասել բավականին ընդունված տեսանկյուն ա… մի տեսակ համը հոտը հանում ա միջից, տակը բան չի թողնում… արձագանք չի թողնում հետևից… անգամ հետն աշխատել չի լինի քանի որ ինքը մի տեսակ կուռ կառուցվածք ունի ու ավարտուն ա ու չես կարում մի բան փոխես…

երբ որ անդրադարձ ա արվում ներկային ալտերնատիվ հայացքը դառնում ա պարտադիր… ու պտի իսկականից ալտերնատիվ լինի…

պրոբլեմն էն ա որ բավականին խեոք ա գրած ու կարծես գիտակցված ա որ սարկազմիկ ու խնդալու դարձվածքներ ու հումոր կա, ու հենց էդ էլ պրոբլեմն ա… երբեմն էդ նաիվ/միամիտ հայացքն ու տեսանկյունն ա որ գրական գործը դարձնում ա հետաքրքիր… երևի կա գիտակցության որոշակի դոզա որից ավելը քաքմեջ ա անում… էսիերևի հենց էդ դեպքն ա… հենց էդ ասպեկտը իրան գրական ոլորտից դուրս ա գցում ու դարձնում ա ավելի "Լրագիր".ամ ի մատերիալ… դրանց չեմ սիրում…

Գալաթեա
05.01.2013, 03:34
2–րդ տարբերակ. «Ուվալնյատի օրը - 2»

Նախ չհասկացա՝ ինչ կարիք կար վերնագրել արդեն գոյություն ունեցող գործի անունով, կողքը 2 թիվը պրիսաբաչիծ անելով... ոնց որ բանը լիներ... վազվրաշենիե ռոբոկոպա դվա...միթոմ ի՞նչ:
Լավ, էդ հեչ:
Թեմայի հետ կապն էլ տենց չգացի: Վերջի մասին կար: Բայց սկիզբը ո՞ր մասն էր, ծառերի վրա գորիլաների հետ տժժա՞լը: Ածուխով քարայծ նկարե՞լը:

Տիպիկ պախմել վիճակ էր մի խոսքով... ու երևույթին՝ մենակ խմած չէր եղել գրողը:
Բան չասեց ինձ:

Գալաթեա
05.01.2013, 04:31
3–րդ տարբերակ. «Վերջիվերջո»

Վերջիվերջո խիղճն էլ ա լավ բան...էս ի՞նչ էր:

Նախ, թմբուկները չեն կարա տրոփեն: Տրոփյունից լսելի ձայն չի գալիս:
Հետո, "տեղավրեպ"-ն ի՞նչ ա: Այ ժող ջան, ախր ինչի՞ եք նոր բառեր հորինում... լուրջ չեմ հասկանում:

Էդ Զիման ասում եք լավ արաղ ա՞: Երևի էնքան էլ չէ, եթե խմելուց հետո գայլերը քրմեր են դառնում: Բելի գարյաչկան շարունակվում ա թեմայում:
Իսկ աշխարհի սկիզբը չկա ու չկա: Ոչ մի աշխարհի:
Մաքսիմում՝ դեկտեմբերի 22-ն ա:

... Գազանի ռունգերից բարձրացող կաթնագույն գոլորշին, թե ծուխը ափիոնի մառախուղի նման կախվեց մեր միջև` կոտրելով, իմ պատկերացմամբ, հազարամյակների թշնամանքը...
Կուզեի հասկանալ՝ ինչ նկատի ունի հեղինակը սրանով: Ես որ չհասկացա:

Ոչ մի գրավիչ բան չգտա ինձ համար: Վերջում թանձրացրած տխրությունն էլ արհեստական թվաց: Բազմոց, կիսադատարկ շիշ, չլիցքավորված հեռախոս, կեղտոտ ձյուն...
Մենակ ջութակն էր պակասում:

Mephistopheles
05.01.2013, 04:33
3. Վերջիվերջո…

դժվարանում եմ ասել թե ինչն ա եղել էս գործի point-ը… դրած մանրամասն նկարագրած ա ցանկացած հոլիվուդյան կինոյի պես՝ մի բան ա որ արդեն տես ել եմ ու դժվար չի իմ համար պատկերացնել ու դառնում ա ձանձրալի… ես իրան տեսնում եմ մինչև իրա գրելը… ու բան չեմ տեսնում… սենց գորշ դեպրեսիվ կիսա լեգենդախառը…

Չգիտեմ ինչ գրեմ… բառերը հասկանում եմ միտքը չէ…

Գալաթեա
05.01.2013, 05:08
4–րդ տարբերակ. «Կապույտ ճնճղուկների արահետը»

Դեռ Սողոմոն Իմաստունն է ասել, մտիր Կապույտ ճնճղուկների արահետ, և այն կհասցնի քեզ օրգազմի...
Լավ, ախար ինչի՞..

Այ քանիցս ջան, շոկոլադե գետերի ու քաղցրից շուշաբանդի ու ճնճղուկների մոտ՝ եզրաբառը, երևույթի չգոյությունն ու վիճահարույց տեղեկույթն ի՞նչ գործ ունեն, եթե ավելի կոպիտ չասենք... Ախր չի կարելի բոլոր իմացած բառերն օգտագործել գրական ստեղծագործության մեջ:

Էս րոպեին էսքան մարդ էսինչն արեց, ծնվեց մեռավ, կոֆե, խմեց...հա ինչ...էս գրառումս անելու ժամանակ էլ ա նույնը լինում:
Հեքիաթի ու իրականության տարբերությո՞ւնն ես ուզում ցույց տալ: Ավելի պարզունակ հնարավոր չէ՞ր:

Սիրային հնգանկյունն ու տքնաջան օրգազմը վերջն էին:
Իմ հասկանալով, եթե մարդ հասել ա նրան, որ խալխի կնգա ընգերոջ ընգերուհու ընգերուհու հետ օրգազմ ա իմիտացիա անում, Կապույտ ծտերի արահետը վաղուց պետք ա փակ լինի իր համար: Ուղղակի պետք ա պատրաստ լինել դրան:

ivy
05.01.2013, 09:47
Վերջացրեցի:
Մի բան դուր չեկավ. շատերը «Աշխարհի սկիզբ» թեման միանգամայն բառացիորեն էին հասկացել՝ մեջն անպայման Աստված, Ադամ խառնելով: Կարելի էր մի քիչ ավելի լայն մտածել, եսիմ...
Մի խոսքով, էն բոլոր տարբերակները, որտեղ կրոնական-աստվածաշնչային կերպարները կային (թեև նոր ներկայացմամբ), միանգամից դուրս մնացին իմ հետաքրքրության դաշտից:

Դեռ մրցույթը չսկսած՝ որոշել էի, որ էս անգամ միայն մի տարբերակի եմ քվեարկելու:
Ու հիմա էլ մնում եմ էդ որոշմանը:
Հաջողություն բոլոր հեղինակներին:

Sambitbaba
05.01.2013, 10:16
"Սոմնիումը" շատ լավն էր, բայց, ինձ թվում է, թեմային բոլորովին չի համապատասխանում:

ivy
05.01.2013, 11:08
Սամ ջան, փաստորեն հակառակ բաները գրեցինք իրար հաջորդող գրառումներում:
Իմ կարծիքով, աշխարհի սկիզբը չարժեր կապել միայն համայն աշխարհի արարման ու աստծո հետ: Աշխարհները տարբեր են լինում, մարդիկ նաև իրենց նեղ, անձնական աշխարհներն են ունենում կամ փորձում ստեղծել: Էդ առումով, "thinking outside the box" մոտեցումն էս մրցույթում ինձ ավելի դուր եկավ, քան Ադամներն ու աստվածները:

Sambitbaba
05.01.2013, 11:55
Սամ ջան, փաստորեն հակառակ բաները գրեցինք իրար հաջորդող գրառումներում:
Իմ կարծիքով, աշխարհի սկիզբը չարժեր կապել միայն համայն աշխարհի արարման ու աստծո հետ: Աշխարհները տարբեր են լինում, մարդիկ նաև իրենց նեղ, անձնական աշխարհներն են ունենում կամ փորձում ստեղծել: Էդ առումով, "thinking outside the box" մոտեցումն էս մրցույթում ինձ ավելի դուր եկավ, քան Ադամներն ու աստվածները:

Ես բոլորովին դեմ չեմ քո անհատական մոտեցմանը, Այվի ջան: Բայց, որքան հիշում եմ, այս մրցույթի գաղափարը ծնվեց Աշխարհի Վերջի, մայաների օրացույցի մասին զրույցների մեջ: Թե որքանով էր այդ ամենը լուրջ կամ կատակով, - դա արդեն այլ հարց է, բայց մրթույթի թեման, ինձ թվաց, ակնարկում է հենց Արարումը:
Կարելի էր, իհարկե, ասենք, Բրեդբերիի "Եռանկյունու" նման սիրուն պատմվածքներ գրել: Բայց ինձ թվում է, որ դա արդեն կարող էր այլ մրցույթ լինել:

Ներիր, եթե սխալ եմ…

Freeman
05.01.2013, 12:06
Առաջինին քվեարկեցի, ոճը շատ ծանոթ ա, կարող ա՞ Բյուրն ա :think

Անցնում եմ կոմենտներին:

ivy
05.01.2013, 12:22
որքան հիշում եմ, այս մրցույթի գաղափարը ծնվեց Աշխարհի Վերջի, մայաների օրացույցի մասին զրույցների մեջ: Թե որքանով էր այդ ամենը լուրջ կամ կատակով, - դա արդեն այլ հարց է, բայց մրթույթի թեման, ինձ թվաց, ակնարկում է հենց Արարումը:

Չգիտեմ՝ որտեղից ես դա որոշել, ինչևէ...

Արէա
05.01.2013, 12:32
Իմ կարծիքով, ասենք Ստեփան Զորյանը իր "Խնձորի այգին" չէր ուղարկի "Աշխարհի վերջ" խորագրով մրցույթի, չնայած էս մրցույթի տրամաբանությամբ եթե նայենք, լավ էլ կարող էր: Աշխարհի վերջի մասին գրելիս պետք է աշխարհի վերջի մասին գրել, ոչ թե այգին կտրելու: Ու աշխարհի սկզբի մասին գրելիս պետք է աշխարհի սկզբի մասին գրել, ոչ թե գյուղում տուն, կամ քաղաքում նոր մեքենա գնելու մասին:
Էստեղ մրցույթը պետք է լիներ աշխարհի սկիզբը ներկայացնելու տարբերակների, ձևերի, լուծումների, ենթադրությունների մեջ, ոչ թե թե ով ավելի ղժժալու ու ավելի անսպասելի բաների սկիզբը կարող էր ընդունել որպես աշխարհի սկիզբ:

Claudia Mori
05.01.2013, 12:38
Ժողովուրդ խնդրում եմ էլի էսքան շատ պատմվածքներ մի դրեք էլի, մեղք ենք :( Իհարկե լավ է, որ շատ են գրում, բայց պատմվածքների շատության պատճառով տուժում են բոլոր պատմվածքները, մի քիչ բախտը բերում է այն պատմվածքների, որոնք սկզբում ես կարդում, կամ վերջում, նայած, ով ոնց է որոշում կարդալ :)) Սա իմ կարծիքն է, կարող եք եւ հաշվի չառնել, բայց դե ասեցի ասեմ: Ընդհանուր առմամբ բոլոր պատմվածքներն էլ կարծում եմ գոյություն ունենալու իրավունք ունեն, բայց եթե ասեք, որն էր ամենալավը, չեմ կարող ասել: Ես էլ չգիտեմ ինչ էի սպասում կարդալ, բայց այն հաստատ այստեղ չէր:

ivy
05.01.2013, 12:43
Էհ, դրա համար էլ մի քիչ դեմ էի էս թեմայով մրցույթին. էդպես էլ կարծում էի, որ մեծ մասը համայն աշխարհի արարման հետ է կապելու, թեև հաստատ գիտեմ, որ նման խնդիր չի դրվել...
Բայց դե մրցույթը կարելի է հաջողված համարել. ամեն տեսակի տարբերակներ էլ կային, հավես էր: :)

impression
05.01.2013, 12:55
Մահացած կնոջ աչքերը մի տեսակ շատ խառն էր, սումբուր մտքերի ժողովածու, ինձ դուր չեկավ...

impression
05.01.2013, 12:59
առաջին գործն էլ, Կայան ու իր կինը, շատ էր օրորվում հեքիաթի, լեգենդների ու աստվածաշնչի արանքում, խանգարում էր հասկանալ, թե ինչ ա ինքը ի վերջո: կրկնությունները,որոնք բնորոշ են հեքիաթներին, հեչ չէին գնում էն զուգահեռների հետ, որոնք ուզած չուզած տանում էի Ադամի ու Եվայի պատմության հետ:

Սոմնիումը կարդացել եմ երևի թե մի վեց-յոթ անգամ ու գնալով դուր ա գալիս: զգացվում ա, որ շատ ա աշխատած վրան, գնահատում եմ դա: մեկ էլ ամենաշատը դուր ա գալիս էն, որ հեղինակը չի գրել էն, ինչը սպասելի կլիներ: հինգից հինգ միավոր Սոմնիումին, միանշանակ:

impression
05.01.2013, 13:03
Ուվալնյատը իր կրկնված վերնագրով ոչ թե շեշտում ա հեղինակի երևակայության բացակայությունը, այլ՝ ոհւմորի զգացումը: հիմնականում լավն էր: մենակ ներվերիս ազդեցին էն պահերը, երբ հերոսը պատմում ա, թե դեռ էլ ինչեր ունի անելու կյանքում: անիմաստ արարած :D
ընդհանուր լավն էր, կարծում եմ հեղինակը շատ լավ հասկանում էր, որ ինքը մրցունակ տարբերակ չի ուղարկել, այլ ընդամենը նենց մի բան, որը որոշ չափով գուցե աշխուժացնի քննարկումների ընթացքը: ամեն դեպքում, ուվալնյատն ինձ դուր էկավ, ու աշխարհի վերջն ու սկիզբն էլ որ շատ չէր խառնել, էդ էլ էր լավ, նման էր Էյնշտեյնի խոսքին, որ՝ ես չգիտեմ, թե երրորդ համաշխարհայինի ժամանակ ինչ զենք են օգտագորելու, բայց որ չորրորդի զենքը փայտն ա լինելու, էդ հաստատ :)

Դավիթ
05.01.2013, 13:18
Ժողովուրդ խնդրում եմ էլի էսքան շատ պատմվածքներ մի դրեք էլի, մեղք ենք :( Իհարկե լավ է, որ շատ են գրում, բայց պատմվածքների շատության պատճառով տուժում են բոլոր պատմվածքները, մի քիչ բախտը բերում է այն պատմվածքների, որոնք սկզբում ես կարդում, կամ վերջում, նայած, ով ոնց է որոշում կարդալ :)) Սա իմ կարծիքն է, կարող եք եւ հաշվի չառնել, բայց դե ասեցի ասեմ: Ընդհանուր առմամբ բոլոր պատմվածքներն էլ կարծում եմ գոյություն ունենալու իրավունք ունեն, բայց եթե ասեք, որն էր ամենալավը, չեմ կարող ասել: Ես էլ չգիտեմ ինչ էի սպասում կարդալ, բայց այն հաստատ այստեղ չէր:

Սկզբնական`22 հատ գործ էր, Կարինե ջան:

Claudia Mori
05.01.2013, 13:37
Սկզբնական`22 հատ գործ էր, Կարինե ջան:

Կարդացել էի, ես ուղղակի կարծիք եմ ասում, իմ հետ կարող են համաձայն չլինել իհարկե;)

Տրիբուն
05.01.2013, 13:59
Ուվալնյատի օր 2-ը հաստատ ակումբցի տղա ա գրել, Տրիբուն ձյա՞ :think

Ինձ մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին:

Հասկանում եմ, որ հոգեկան շեղվածությամբ ցինիկի կերպարը հանգիստ կարա իմ հետ ասոցացվի, բայց սրա հեղինակը գրաքննադատ ճարտարապետ գինեկոլոգն ա - даю руку на отсечение:

Տրիբուն
05.01.2013, 14:44
Չորս ստեղծագործություն եմ առանձնացնում, որոնք արժի քննարկել.
1. Ուվալնյատի օրը-2
2. Սոմնիում
3. Իկարո
4. Աշխարհի սկիզբը-5

Ուվալնյատի օրը-2. լակոնիկ, կոնկրետ ասելիքով, սկզբով ու վերջով գործ ա: Գրողը ցինիկ ա: Դրա համար էլ իմ ռեյտինգում առաջին տեղում ա էս գործը:

Սոմնիում. գրողը գրող ա, ու ես իրան սիրում եմ, գրողը տանի: Երկրորդ պատվավոր տեղը:

Իկարո. երկու միլիոն դոլարով Գուանչժոույում ափալ-թափալ նկարահանած ֆանտաստիկ ֆիլմի սցենար ա: Բայց թարսի պես իմ սիրած ժանրն ա: Իկարոն Ազիմովի Տրանտորն ա ուզում հիշացնի: Սկզբունքորեն լավ ա ստացվել, մենակ վերջաբանը խայտառակ տրիվիալ ա: Հանգիստ կարելի էր ստեղծագործությունն ավարտել առանց էտ վերջաբանի: Ազիվոմին հիշեցնելու ու ժանրի համար տալիս եմ պատվավոր երրորդ տեղը:

Աշխարհի սկիզբը-5. սրա գրողին մեծ ապագայա սպասվում Արմենիա հեռուստաընկերությունում: Հայկական սերիալի սցենար ա՝ էժան պոպսա: Մնում էր տակը մի հատ Սիլվա Հակոբյանի երգերից դներ ու ամեն ինչ կընկներ տեղը: Հեղինակը ուզում ա հոգեբան դառնա, բայց ընդունվել ա խոհարարական քոլեջ: Սրան տալիս եմ 14-րդ տեղը, ու խորհուրդ, որ էլ ոչ մի բան չգրի:

Մնացած 11 ստեղծագործությունները. մեռածների մասին կամ լավը կամ ոչինչ: Լավ բան չեմ կարա ասեմ, բայց վատ բան էլ առանձնապես չկա ասելու: Մեծ մասն ընկել էր Ադամի ու Եվայի հետևից, Աստվածային գործերի ծիպա խոհափիլիսոփայական կամ IT ինտերպրետացիայով. банально господа: Մեկը ինչ-որ արահետից թռիչք է կատարում դեպի ժամանակի գծայնության մոդելը (?) ընդեղից էլ դեպի հարևանի կնգա գիրկը: Մյուսը հեքիաթ էր, որտեղ աշպարհը դատարկ էր, բայց հորիզոնական աճող ծառեր կային, ու սենց ....

Կառոչե, սիրելիներս, քվեարկում եմ Ուվալնյատի օգտին:

Ամմէ
05.01.2013, 15:58
Առաջինին քվեարկեցի, ոճը շատ ծանոթ ա, կարող ա՞ Բյուրն ա :think

Անցնում եմ կոմենտներին:

Կարծում եմ Այվին է :

Գալաթեա
05.01.2013, 15:59
Ուվալնյատը իր կրկնված վերնագրով ոչ թե շեշտում ա հեղինակի երևակայության բացակայությունը, այլ՝ ոհւմորի զգացումը: հիմնականում լավն էր: մենակ ներվերիս ազդեցին էն պահերը, երբ հերոսը պատմում ա, թե դեռ էլ ինչեր ունի անելու կյանքում: անիմաստ արարած :D
ընդհանուր լավն էր, կարծում եմ հեղինակը շատ լավ հասկանում էր, որ ինքը մրցունակ տարբերակ չի ուղարկել, այլ ընդամենը նենց մի բան, որը որոշ չափով գուցե աշխուժացնի քննարկումների ընթացքը: ամեն դեպքում, ուվալնյատն ինձ դուր էկավ, ու աշխարհի վերջն ու սկիզբն էլ որ շատ չէր խառնել, էդ էլ էր լավ, նման էր Էյնշտեյնի խոսքին, որ՝ ես չգիտեմ, թե երրորդ համաշխարհայինի ժամանակ ինչ զենք են օգտագորելու, բայց որ չորրորդի զենքը փայտն ա լինելու, էդ հաստատ :)

Եսիմ Լիլ, ինձ խնդալու չթվաց վերնագրի պահը: Բայց դե էդ ես եմ, ցանկացած քննադատություն ու ընկալում անձնական ա ու տարբեր:
Երկրորդ անգամ կարդալուց ցինիզմն ավելի ա աչք զարնում, ու հա ահագին լավ ա ստացվել էդ պահը: Բայց դե մենակ էդ չկարեցավ նենց անի, որ սկսեմ հավանել գործը:

ivy
05.01.2013, 16:19
Եթե, Ուվալնյատը Մեֆն ա գրել, քլնգեք ոնց կարաք, հանեք անցյալ մրցույթի վրեժը, սենց շանս էլ կարող ա չլինի :D

Տրիբուն
05.01.2013, 16:20
Եսիմ Լիլ, ինձ խնդալու չթվաց վերնագրի պահը: Բայց դե էդ ես եմ, ցանկացած քննադատություն ու ընկալում անձնական ա ու տարբեր:
Երկրորդ անգամ կարդալուց ցինիզմն ավելի ա աչք զարնում, ու հա ահագին լավ ա ստացվել էդ պահը: Բայց դե մենակ էդ չկարեցավ նենց անի, որ սկսեմ հավանել գործը:

Բռոոոոս Լիլ, լավն ա: Ուվալնյատը միակն ա, որ կարելի ա երկու, նույնիսկ երեք անգամ կարդալ: Իսկ իմ համար էտ չափանիշ ա:

Ուրիշ բան, որ Սոմնիում-ը իրոք ստեղծագործություն ա, բառիս բուն, ուղղակի ու բովանդակային իմաստներով: Այսինք, պրոֆեսիոնալի գրած ա: Կամ եթե ոչ պրոֆեսիոնալի, ապա լուրջ գրել իմացողի ու գրելուց հասկացողի գործ ա:

StrangeLittleGirl
05.01.2013, 16:20
Եթե, Ուվալնյատը Մեֆն ա գրել, քլնգեք ոնց կարաք, հանեք անցյալ մրցույթի վրեժը, սենց շանս էլ կարող ա չլինի :D

ինձ թվում ա՝ Լիլն ա :D

Տրիբուն
05.01.2013, 16:21
ինձ թվում ա՝ Լիլն ա :D

Ակումբից ա, հաստատ: Սենց գլուխգործոց մենակ ակումբցին կգրեր:

StrangeLittleGirl
05.01.2013, 16:23
Ակումբից ա, հաստատ: Սենց գլուխգործոց մենակ ակումբցին կգրեր:

գլուխգործոցի պահով համաձայն չեմ, բայց որ մենակ ակումբցին կարար սենց բան գրեր, էդ հաստատ :D

Ամմէ
05.01.2013, 16:25
Եթե, Ուվալնյատը Մեֆն ա գրել, քլնգեք ոնց կարաք, հանեք անցյալ մրցույթի վրեժը, սենց շանս էլ կարող ա չլինի :D

Մի՛ քլնգեք Մեֆը չի::oy

StrangeLittleGirl
05.01.2013, 16:25
Ուվալնյատը իր կրկնված վերնագրով ոչ թե շեշտում ա հեղինակի երևակայության բացակայությունը, այլ՝ ոհւմորի զգացումը: հիմնականում լավն էր: մենակ ներվերիս ազդեցին էն պահերը, երբ հերոսը պատմում ա, թե դեռ էլ ինչեր ունի անելու կյանքում: անիմաստ արարած :D
ընդհանուր լավն էր, կարծում եմ հեղինակը շատ լավ հասկանում էր, որ ինքը մրցունակ տարբերակ չի ուղարկել, այլ ընդամենը նենց մի բան, որը որոշ չափով գուցե աշխուժացնի քննարկումների ընթացքը: ամեն դեպքում, ուվալնյատն ինձ դուր էկավ, ու աշխարհի վերջն ու սկիզբն էլ որ շատ չէր խառնել, էդ էլ էր լավ, նման էր Էյնշտեյնի խոսքին, որ՝ ես չգիտեմ, թե երրորդ համաշխարհայինի ժամանակ ինչ զենք են օգտագորելու, բայց որ չորրորդի զենքը փայտն ա լինելու, էդ հաստատ :)

Լիլն ա էլի, թե չէ ո՞նց ա հեղինակի դիրքերից սենց խոսում :D

Տրիբուն
05.01.2013, 16:25
Եթե, Ուվալնյատը Մեֆն ա գրել, քլնգեք ոնց կարաք, հանեք անցյալ մրցույթի վրեժը, սենց շանս էլ կարող ա չլինի :D

Քլնգելու բան ընդեղ թարսի պես չկա: Ամեն ինչ իրա տեղում ա, սկսած Ջոլիի դիրքից, վերջացրած փռչոտ էգով:

Արէա
05.01.2013, 16:37
Իկարո. երկու միլիոն դոլարով Գուանչժոույում ափալ-թափալ նկարահանած ֆանտաստիկ ֆիլմի սցենար ա:

Սցենար էլ չէ է, ոնց որ սցենարի կոնսպեկտ լինի :)
Ես հավեսով գիտաֆանտաստիկաների էի սպասում: Էն էլ հուսախաբ եղա մի ուրիշ կարգի: Էս Իկարոն կարար գիտաֆանտաստիկայի տակ անցներ, բայց դե շատ թռուցիկ ու մակերեսորեն էր ամեն ինչ: Երկրորդ անգամ կարդալու չի տրամադրում: Նկարագրություններ էին պակասում, թե հերոսների, թե միջավայրի: Անցումները կարելի էր ավելի սահուն անել: Տպավորություն էր որ ոչ թե գործողություններին ես հետևում, այլ գործողությունների մասին պատմողին: Կենդանի չէր: Վերջի պարբերության մասին էլ արդեն ասել եմ, լրիվ ավելորդ էր:

impression
05.01.2013, 16:54
այ մարդ ես չեմ մասնակցում սենց բաների, յա... ուղղակի կարծիք էր՝ գրեցի, նենց չի որ ուվալնյատի օրը հորոխպորս տղեն ա գրել, ուղղակի ասում եմ՝ ինձ դուր էկավ, չքնացրեց :)) թե չէ ես ինչ գործ ունեմ ընդհանրապես....

Ամմէ
05.01.2013, 17:06
Արէա առաջարկ ունեմ ,բոլոր մեկնաբանություններդ իրար ես միացնում, կցում ես , կցմցում գնում ընկերներիդ ես հասնում ու դու էլ ես մի ստեղծագործություն ունենում: :hands

Քոնն էլ ամենալավն ա լինում, որովհետև ամենինչից քիչ-քիչ ;)

impression
05.01.2013, 17:49
Լիլն ա էլի, թե չէ ո՞նց ա հեղինակի դիրքերից սենց խոսում :D

Բյուր,էդ սաղ գրածներս տեսար, բայց էն անտեր ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ-ը տենց էլ չտեսար, հա՞ :D

StrangeLittleGirl
05.01.2013, 17:50
Բյուր,էդ սաղ գրածներս տեսար, բայց էն անտեր ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ-ը տենց էլ չտեսար, հա՞ :D

Տեսա, ուղղակի տենց կարծիք ունենալու համար պետք ա հեղինակ լինել էլի :D Ճիշտն ասա, էս ի՞նչ դավադրություն եք կազմակերպել :D

impression
05.01.2013, 17:55
Բյուր ջան, ես ոնց տենց բան կգրեի ախր... հո ասել եմ՝ եթե մասնակցեմ, մենակ փողի համար եմ մասնակցելու
բա սրանով հնարավոր ա՞ շահել
ասենք եթե Ուվալնյատի օրը շահի, բկին կանգնի էդ փողը :D :D :D

StrangeLittleGirl
05.01.2013, 18:07
Բյուր ջան, ես ոնց տենց բան կգրեի ախր... հո ասել եմ՝ եթե մասնակցեմ, մենակ փողի համար եմ մասնակցելու
բա սրանով հնարավոր ա՞ շահել
ասենք եթե Ուվալնյատի օրը շահի, բկին կանգնի էդ փողը :D :D :D

բա կայֆավա՞ռը :)) ուվալնյատը լրիվ կայֆ ա անում սաղի վրա :))

ivy
05.01.2013, 18:32
Կարծում եմ Այվին է :

Նոր տեսա էս գրառումը:
Չէ, ես չեմ: :)

Ingrid
05.01.2013, 23:06
Երկու օրում ես էլ հասցրի կարդալ բոլոր պատմվածքները: Գրում եմ իմ անմիջական կարծիքները, եթե որևէ հեղինակի դրանք կարող են վիրավորել, չնայած խոսքս միայն գործերի մասին է, ապա կանխավ ներողություն եմ խնդրում:
1. Սկիզբը չհավանեցի, որովհետև ասես հատուկ ու ոչ մի բանով չպայմանավորված պատկերներ էին ստեղծված, օրինակ՝ “Կար ժամանակ, երբ աշխարհը դատարկ էր, ու ծառերը հորիզոնական էին աճում:
Արևն էլ մանուշակագույն խորանարդ էր, իսկ քամին վերից վար ու վարից վեր
էր փչում:...Կայան մի երկար ձեռնափայտ ուներ և հողի վրա նախշեր էր անում:”
Պատմվածքն ինձ հետաքրքրեց այս մասից, որից էլ կարելի էր սկսել. “- Էս ի՞նչ ա անում:

- Գրում ա:

- Ի՞նչ ա գրում..."

Այստեղից սկսելով՝ մնացած տվյալները կարող էին ընթացքում բացահայտվել մեկ-երկու դիպուկ արտահայտություններով: Ընդհանուր վերցրած՝ անիմաստ շարադրանքը շատ էր:
Սպասում էի, որ գոնե վերջում մի հետաքրքրիր հանգուցալուծում կլինի, բայց չեղավ:
Մեկ-երկու հետաքրքիր միտք կային, բայց ընդհանուր ստացված պատմվածք չտեսա:

2. Ուղղակի հետաքրքիր բլոգային գրառում, գրականության հետ ոչ մի կերպ ասոցացնել չստացվեց:
3. Մակդիրները շատ են, նախադասությունները՝ խճճված: Որպես պատմվածք՝ չհավանեցի, ոչինչ չտպավորվեց՝ չնայած մի քանի հետաքրքիր մտքեր կային:
4. Արդեն կարդացածներիս միջից միակն էր, որ հավանեցի: Կար օրիգինալություն, միտք, երևակայելու ու խորհելու հնարավորություն:
5. Մինչև այս նախադասությունը հետաքրքիր էր, գրավող. Որտեղ հարաբերություններն իդեալական են. չկան պարտավորություններ, կոնֆլիկտներ ու չարություն: Այստեղից սկսվում են մի փոքր շարադրային, շաբլոնային ձևակերպումներով մի քանի նախադասություններ: Որոշ խմբագրելու դեպքում լավ պատմվածք կստացվեր:
6. Գրելաոճը հավանեցի, կտրուկ անցումներով, երևակայության վայրիվերումներով հետաքրքիր գործ էր:
7. Ստացված գործ էր, ուղղակի զարգացումների, շարունակության կարիք ուներ:
8. Ֆիլմի սցենարի էր նման: Հետաքրքրությամբ էր կարդացվում, բայց նման սյուժեներում սիրում եմ հայտնաբերել փիլիսոփայական ենթաշերետեր, այստեղ ամեն ինչ բավական պարզ էր:
9. Խոհեր էին, պատմվածք չտեսա: Ձանձալի էր ու արհեստական:
10. Մտահղացումը լավն էր, օրիգինալություն կար: Բայց ոնց որ ինչ-որ մեծ գործի սկիզբ լիներ:
11. Խելացի, մտածող մարդու օրագրային գրառում էր:
12. “Ամբողջ օրն Ադամին էի փնտրում: ”Եթե այստեղից սկսվեր գործը, երևի ավելի լավ կլիներ, սկիզբը ոչինչ չասող ու ձանձրալի էր: Իսկ դրանից հետոն էլի ոչինչ չասող էր, բայց ձանձրալի չէր:
13. Այս Ադամի թեման ինչքա՜ն են չարչրկել մի մրցույթի շրջանակում: Եթե աշխարհի սկիզբ՝ ապա Ադամ: ))) Նորից ոչինչ չասող մի պատմություն:
14. Լավն էր, շատ հետաքրքիր, դիպուկ, ակտուալ, գնահատեցի մտահղացումը: Ուղղակի այդ մտահղացումը կարելի էր օգտագործել ստեղծելու պատմվածք, իսկ սա իմ կարծիքով ուղղակի պատմություն էր:

Արէա
05.01.2013, 23:31
Գուշակումների ժամանակը չի՞, ժող:
Թե՞ սպասենք Գալաթեան ու Մեֆը գան, շարունակեն կիսատ թողած գործերը՝ նոր: Երկուսով մինչև չորրորդը հասան ու գնացին:
Լավ, սպասենք, ոնց էլ չլինի գիշերն էլի կգան:

StrangeLittleGirl
05.01.2013, 23:33
Գուշակումների ժամանակը չի՞, ժող:
Թե՞ սպասենք Գալաթեան ու Մեֆը գան, շարունակեն կիսատ թողած գործերը՝ նոր: Երկուսով մինչև չորրորդը հասան ու գնացին:
Լավ, սպասենք, ոնց էլ չլինի գիշերն էլի կգան:

Արէա, ես կողմ եմ գուշակություններին, թե չէ արդեն ձանձրացա: Ի դեպ, մի հեղինակի մասին 100%-ով գիտեմ (գուգլի ջանը սաղ), բայց հլը որ կլռեմ :))

Արէա
05.01.2013, 23:38
Impression-ն էլ մի երկու տարբերակի մասին խոսեց, էն մնացածի մասին բան չասեց:
Ivy-ն ձեն չի հանում:
Freeman-ը ասեց սկսում եմ քոմենթ գրել, էն էլ մինչև հիմա ձեն ձուն չկա:
Շինարարը գնաց կարդալու ու կորավ:
Տրիբունն էլ կիսատ թողեց:
Սպասում ենք ժող ջան:

Հատուկ շնորհակալություն StrangeLittleGirl-ին, Ingrid-ին ու ինձ, բոլոր տարբերակներին անդրադառնալու համար :)

Արէա
05.01.2013, 23:40
Արէա, ես կողմ եմ գուշակություններին, թե չէ արդեն ձանձրացա: Ի դեպ, մի հեղինակի մասին 100%-ով գիտեմ (գուգլի ջանը սաղ), բայց հլը որ կլռեմ :))

Ես էլ եմ կողմ, բայց դեռ ինֆորմացիա եմ հավաքում :)
Սպասենք մի քիչ էլ կրքերը թեժանան ու սկսենք:

impression
05.01.2013, 23:40
մի տեսակ աշխույժ չի անցնում, հն՞

impression
05.01.2013, 23:44
տո ես ակնոցս եմ մոռացել.... ես էսօր չկարդացի էլ ոչ մի բան, կներեք, ժող, տարիքս էլ էն չի, առանց ակնոց չեմ տեսնում....

StrangeLittleGirl
05.01.2013, 23:46
Ես էլ եմ կողմ, բայց դեռ ինֆորմացիա եմ հավաքում :)
Սպասենք մի քիչ էլ կրքերը թեժանան ու սկսենք:
չլնի՞ մասնակցել ես :))


մի տեսակ աշխույժ չի անցնում, հն՞
հա, Լիլ, կարո՞ղ ա սաղ խմած են: բայց ինձ ավելի շատ թվում ա էդ նրանից ա, որ ակնհայտ լավ ու ակնհայտ վատ գործեր չկան հիմա:

Արէա
05.01.2013, 23:50
չլնի՞ մասնակցել ես :))

Ես միշտ էլ մասնակցում եմ :))

StrangeLittleGirl
05.01.2013, 23:52
Ես միշտ էլ մասնակցում եմ :))

քննարկումներին :))

ուֆ, ժող, ակտիվացեք, լոքշ ա: էրեկ գիշերը բայց կայֆ էին Գալի ու Մեֆի պայմանավորված գրառումները :))

Արէա
05.01.2013, 23:56
Ես ոնց գցում-բռնում եմ, առաջինի հեղինակը StrangeLittleGirl-ն ա :think

Թե՞ չէ: Թե՞ հա:
Սկիզբը Այվիոտ ա: Բայց Բյուրն ա գրել:

StrangeLittleGirl
05.01.2013, 23:57
Ես ոնց գցում-բռնում եմ, առաջինի հեղինակը StrangeLittleGirl-ն ա :think

Թե՞ չէ: Թե՞ հա:
Սկիզբը Այվիոտ ա: Բայց Բյուրն ա գրել:

Չէ, Բյուրն էլ, Այվին էլ էս անգամ ճամփեքին էին, իրանց մի փնտրեք ստեղ:

impression
05.01.2013, 23:59
Չէ, Բյուրն էլ, Այվին էլ էս անգամ ճամփեքին էին, իրանց մի փնտրեք ստեղ:

ծամ....

StrangeLittleGirl
06.01.2013, 00:02
հլա մի րոպե... Արէա, էս ինչու՞ չես քվեարկել :angry
այ հիմա հաստատ համոզված եմ, որ գործերից մեկը քոնն ա

impression
06.01.2013, 00:02
ժող ջան, կապույտ ճնճղուկների ցավն էլ տանեմ ես՝ Իկարոյում նստած, բայց մեկա, ես իմ ընտրությունից շատ գոհ եմ …))))))

StrangeLittleGirl
06.01.2013, 00:05
ժող ջան, կապույտ ճնճղուկների ցավն էլ տանեմ ես՝ Իկարոյում նստած, բայց մեկա, ես իմ ընտրությունից շատ գոհ եմ …))))))

բայց ես կարծում էի՝ մենակ ուվալնյատն ա քոնը :D

Արէա
06.01.2013, 00:06
հլա մի րոպե... Արէա, էս ինչու՞ չես քվեարկել :angry
այ հիմա հաստատ համոզված եմ, որ գործերից մեկը քոնն ա

Վերջում կքվեարկեմ: Սիրտս վկայում ա որ էս անգամ վերջում ինչ-որ ինտրիգային վիճակ ա լինելու, վերջում մեկին կերջանկացնեմ :)
Այ մարդ ինձնից ի՞նչ գրող: Ամեն դեպքում շնորհակալ եմ հաճոյախոսության համար :))

impression
06.01.2013, 00:06
այ Բյուր, դու ինձնից վազն անցի, ես բան չեմ գրել, ակնոցս էլ մոռացել եմ, ասում եմ չկարդամ, բայց հա մի բան գրում եք, կարդում եմ :D աչքերիս օպերացիայի փողը ակումբից կհավաքեմ ես :D :D

StrangeLittleGirl
06.01.2013, 00:11
Վերջում կքվեարկեմ: Սիրտս վկայում ա որ էս անգամ վերջում ինչ-որ ինտրիգային վիճակ ա լինելու, վերջում մեկին կերջանկացնեմ :)
Այ մարդ ինձնից ի՞նչ գրող: Ամեն դեպքում շնորհակալ եմ հաճոյախոսության համար :))
դե հիմա էլ որ նայում ես, առաջատարները հավասար են գնում: Ձայների հեռավորությունն էլ շատ մեծ չի:


այ Բյուր, դու ինձնից վազն անցի, ես բան չեմ գրել, ակնոցս էլ մոռացել եմ, ասում եմ չկարդամ, բայց հա մի բան գրում եք, կարդում եմ :D աչքերիս օպերացիայի փողը ակումբից կհավաքեմ ես :D :D

Հեչ մի մտածի, օպերացիայի փողը կշահես :))

impression
06.01.2013, 00:17
տո որ սենց գնա սկի մի ծամոնի փող էլ չեմ շահի.... :( :D

Դավիթ
06.01.2013, 00:17
Քվեարկեցի 2 գործի օգտին` «Սոմնիում» և «Իկարո»:

Արէա
06.01.2013, 00:30
դե հիմա էլ որ նայում ես, առաջատարները հավասար են գնում: Ձայների հեռավորությունն էլ շատ մեծ չի:

Դրա համար էլ վերջում եմ պահել քվես: Տենամ ով ինչ մաղարիչ ա անելու վերջի պահին :)

ivy
06.01.2013, 00:31
Վերջում կքվեարկեմ: Սիրտս վկայում ա որ էս անգամ վերջում ինչ-որ ինտրիգային վիճակ ա լինելու, վերջում մեկին կերջանկացնեմ :)

Ախ դու ինտրիգանտ :))
Արէա ջան, իրականում մինչև մրցույթը չավարտվի, չես իմանա՝ ով քանի ձայն ունի, որովհետև հնարավոր է մարդիկ կան, ովքեր իրենք իրենց օգտին քվեարկել են, որ մյուսներին շփոթության մեջ գցեն (ինչ իմանաս, չի բացառվում ըստ մրցույթի կանոնների), ու էդ միավորները վերջում հանվելու են:
Էնպես որ, կարող ես հանգիստ խղճով հիմա քվեարկել. վերջում դու էլ չես իմանա՝ ում ինչ օգուտ ես տալիս կամ վնաս :))

Արէա
06.01.2013, 00:37
Ախ դու ինտրիգանտ :))
Արէա ջան, իրականում մինչև մրցույթը չավարտվի, չես իմանա՝ ով քանի ձայն ունի, որովհետև հնարավոր է մարդիկ կան, ովքեր իրենք իրենց օգտին քվեարկել են, որ մյուսներին շփոթության մեջ գցեն (ինչ իմանաս, չի բացառվում ըստ մրցույթի կանոնների), ու էդ միավորները վերջում հանվելու են:
Էնպես որ, կարող ես հանգիստ խղճով հիմա քվեարկել. վերջում դու էլ չես իմանա՝ ում ինչ օգուտ ես տալիս կամ վնաս :))

Ճիշտ ես ասում :(
Այ մարդ չեմ կողմնորոշվում որի օգտին քվեարկեմ :) էս անգամ էս ինչ դժվար մրցույթ էր: Ոչ մեկն էլ դուրս շատ չի եկել, ու ոչ մեկն էլ վառելու չի: Էս անգամ երևի ձեռնպահ մնամ: Չնայած հլը մեկնաբանություններին եմ սպասում: Помощь зала пожалуйста.

Գալաթեա
06.01.2013, 00:43
Բռոոոոս Լիլ, լավն ա: Ուվալնյատը միակն ա, որ կարելի ա երկու, նույնիսկ երեք անգամ կարդալ: Իսկ իմ համար էտ չափանիշ ա:

Ուրիշ բան, որ Սոմնիում-ը իրոք ստեղծագործություն ա, բառիս բուն, ուղղակի ու բովանդակային իմաստներով: Այսինք, պրոֆեսիոնալի գրած ա: Կամ եթե ոչ պրոֆեսիոնալի, ապա լուրջ գրել իմացողի ու գրելուց հասկացողի գործ ա:

Սոմնիումին չեմ հասել, բայց Ուվալնյատը չէ էլի, Տրիբուն ձյա:
Հա, հումոր կա, ցինիզմ կա, բայց ես էդ քո ասած ասելիքը չտեսա: Ես հասկանում եմ, որ Ջոլիի պահը քեզ դզել ա, բայց դե ոնց ջոկում ես՝ իմ վրա էդ էլ չի կարա տենց եսիմինչ ձև ազդի: Գուցե նենց, թեթևի մեջ :))

Բան չթողեց իրենից հետո, Տրիբուն ձյա, ինձ համար՝ չթողեց:

ivy
06.01.2013, 00:45
1. Սկիզբը չհավանեցի, որովհետև ասես հատուկ ու ոչ մի բանով չպայմանավորված պատկերներ էին ստեղծված, օրինակ՝ “Կար ժամանակ, երբ աշխարհը դատարկ էր, ու ծառերը հորիզոնական էին աճում:
Արևն էլ մանուշակագույն խորանարդ էր, իսկ քամին վերից վար ու վարից վեր
էր փչում:...Կայան մի երկար ձեռնափայտ ուներ և հողի վրա նախշեր էր անում:”
Պատմվածքն ինձ հետաքրքրեց այս մասից, որից էլ կարելի էր սկսել. “- Էս ի՞նչ ա անում:

- Գրում ա:

- Ի՞նչ ա գրում..."

Այստեղից սկսելով՝ մնացած տվյալները կարող էին ընթացքում բացահայտվել մեկ-երկու դիպուկ արտահայտություններով: Ընդհանուր վերցրած՝ անիմաստ շարադրանքը շատ էր:
Սպասում էի, որ գոնե վերջում մի հետաքրքրիր հանգուցալուծում կլինի, բայց չեղավ:
Մեկ-երկու հետաքրքիր միտք կային, բայց ընդհանուր ստացված պատմվածք չտեսա:

2. Ուղղակի հետաքրքիր բլոգային գրառում, գրականության հետ ոչ մի կերպ ասոցացնել չստացվեց:
3. Մակդիրները շատ են, նախադասությունները՝ խճճված: Որպես պատմվածք՝ չհավանեցի, ոչինչ չտպավորվեց՝ չնայած մի քանի հետաքրքիր մտքեր կային:
4. Արդեն կարդացածներիս միջից միակն էր, որ հավանեցի: Կար օրիգինալություն, միտք, երևակայելու ու խորհելու հնարավորություն:
5. Մինչև այս նախադասությունը հետաքրքիր էր, գրավող. Որտեղ հարաբերություններն իդեալական են. չկան պարտավորություններ, կոնֆլիկտներ ու չարություն: Այստեղից սկսվում են մի փոքր շարադրային, շաբլոնային ձևակերպումներով մի քանի նախադասություններ: Որոշ խմբագրելու դեպքում լավ պատմվածք կստացվեր:
6. Գրելաոճը հավանեցի, կտրուկ անցումներով, երևակայության վայրիվերումներով հետաքրքիր գործ էր:
7. Ստացված գործ էր, ուղղակի զարգացումների, շարունակության կարիք ուներ:
8. Ֆիլմի սցենարի էր նման: Հետաքրքրությամբ էր կարդացվում, բայց նման սյուժեներում սիրում եմ հայտնաբերել փիլիսոփայական ենթաշերետեր, այստեղ ամեն ինչ բավական պարզ էր:
9. Խոհեր էին, պատմվածք չտեսա: Ձանձալի էր ու արհեստական:
10. Մտահղացումը լավն էր, օրիգինալություն կար: Բայց ոնց որ ինչ-որ մեծ գործի սկիզբ լիներ:
11. Խելացի, մտածող մարդու օրագրային գրառում էր:
12. “Ամբողջ օրն Ադամին էի փնտրում: ”Եթե այստեղից սկսվեր գործը, երևի ավելի լավ կլիներ, սկիզբը ոչինչ չասող ու ձանձրալի էր: Իսկ դրանից հետոն էլի ոչինչ չասող էր, բայց ձանձրալի չէր:
13. Այս Ադամի թեման ինչքա՜ն են չարչրկել մի մրցույթի շրջանակում: Եթե աշխարհի սկիզբ՝ ապա Ադամ: ))) Նորից ոչինչ չասող մի պատմություն:
14. Լավն էր, շատ հետաքրքիր, դիպուկ, ակտուալ, գնահատեցի մտահղացումը: Ուղղակի այդ մտահղացումը կարելի էր օգտագործել ստեղծելու պատմվածք, իսկ սա իմ կարծիքով ուղղակի պատմություն էր:

Ingrid ջան, ոնց որ կարմիր գրիչով հայերենի ուսուցչուհի լինես :)
Ի դեպ, որպես վիրավորանք չեմ ասում, մամաս էլ է կարմիր գրիչով հայերենի ուսուցչուհի :))

Շինարար
06.01.2013, 00:46
Քվեարկել եմ առաջին ու ութերորդ տարբերակների օգտին, չնայած ութերորդն ավելի սիրեցի: Դե էս անգամ լավն էին: Չնայած ես քննարկումներին միշտ մասնակցում եմ, բայց առանձնապես ստեղծագործությունների մասին չեմ խոսում, այլ կարծիքների հետ եմ կռվում, Արեա ջան, դրա համար իմ քննարկել-չքննարկելը էդքան հետաքրքիր չի:) Ինչու հենց այդ երկուսը, եսիմ, որովհետև երրորդ դեմքով են գրված (Մեֆի համար ձեռ առնելու նոր թեմա, հեշտ կարդացվելուց պրծանք, անցանք երրորդ դեմքին:)))

Լավ մրցույթ էր, բայց էլ թեմատիկ չանեք հա՞, Ադամներից զահլաս գնաց: Ռուֆի հետ իբր ուզեցա կռիվ անեմ, բայց ես էլ իր նման պետք ա ասեմ: Ինչ ասես սպասում էի, բայց ազնվությամբ ամենասպասելուն` Ադամի ու Եվայի թեմայի էս չարչրկմանը հեչ չէի սպասում, մտքովս էլ չէր անցնում, որ հեղինակները աշխարհի սկիզբը էդքան տառացի կընկալեն: Ինչ-որ ճշմարտության ուղու, կյանքի նպատակի բացահայտման մասին էի սպասում, որ լինի, եսիմ, կարող ա` ես եմ սխալ, որ տենց եմ մտածել, այսինքն` հաստատ ես եմ սխալ:

Բայց էս նախապես ցանցի միջով անցկացնելը իզուր եք արել: Պետք էր ամբողջը նույն կերպ դատել: Ասենք` խմբավորեիք հինգ-հինգ, մի քանի փուլով ընտրեինք բոլորս: Բա որ օր գա` հարյուր պատմվածք ուղարկվի, ուզում եմ, որ էդ օրը գա: Ոնց եք անելու:

Peace
06.01.2013, 01:11
Ծառից կախված օրորվում են տարբերկաները, քամին գալիս է զարկում է նրանց ու հերթով վար են թափվում տարբերակները, կմնան երեքը, մեկը, նրա ետևից կգա երկուսը, հետո երեքը ու վերջում կգա անձրևը:

StrangeLittleGirl
06.01.2013, 01:16
Ծառից կախված օրորվում են տարբերկաները, քամին գալիս է զարկում է նրանց ու հերթով վար են թափվում են տարբերակները, կմնան երեքը, մեկը, նրա ետևից կգա երկուսը, հետո երեքը ու վերջում կգա անձրևը:

ափսոս էս տարբերակը մրցույթի ներկայացված չի :))

Peace
06.01.2013, 01:25
ափսոս էս տարբերակը մրցույթի ներկայացված չի :))
Եվ նա հեկեկաց բարձրաձայն, թերթ ու թաշկինակ բերեցին ճնճղուկները կարեկից ու էդտեղ ավարտվեց սերիան առաջին:

Mephistopheles
06.01.2013, 04:48
Բռոոոոս Լիլ, լավն ա: Ուվալնյատը միակն ա, որ կարելի ա երկու, նույնիսկ երեք անգամ կարդալ: Իսկ իմ համար էտ չափանիշ ա:

Ուրիշ բան, որ Սոմնիում-ը իրոք ստեղծագործություն ա, բառիս բուն, ուղղակի ու բովանդակային իմաստներով: Այսինք, պրոֆեսիոնալի գրած ա: Կամ եթե ոչ պրոֆեսիոնալի, ապա լուրջ գրել իմացողի ու գրելուց հասկացողի գործ ա:

Ապեր Ուվալնյատի պռոբլեմը գիտե՞ս որն ա… չգիտեմ ճիշտ եմ բացատրում թե չէ, բայց հեղինակն ավելի ցայտվուն ա քան ինքը գործը, ոնց որ հեղինակի մասին լինի իրա հոգեվիճակի մասին շատ ավելի ուղիղ իմաստով քան արվեստը կամ գրականությունն ա կոչված դա անելու… այսինքն կարդալուց հետո դու ոչ թե պատմվածքն ես հիշում այլ կերպարին… նույնիսկ կերպարին կարելի ա բավականին ճշգրիտ նկարագրել, բայց պատմվածքը թե ինչի մասին էր երևի չհիշես… կերպարը կա բայց նյութը չկա…

հա, լավ մանիպյուլատիվ գրել ա… գիտի որ ֆրազներն են ծիծաղելու, բվայց որ իրա էդ բոլոր կոմպոնենտներն իրար հետ դնում ես, պատմվածք չի լինում…

անձնական կարծիք ա…

Mephistopheles
06.01.2013, 04:59
OK… անցնենք 4-ին Ճնճղուկներին…

It's a bit fucked up եթե կարելի ա սենց արտահայտվել… մի ահագին բան միաժամանակ իրար հետ կատարվում ա մի քանի բնույթի ու ոչ մի ձև չի հաջողվում դրանք իրար հետ հյուսել, կապել միացնել, խոսացնել, հարաբերել… մեկ ընկնում ա էմոցիոնալ վնուշկեքի մեջ, մեկ էլ հանկարծ "ժամանակ գծային ա" really?… ես կհասկանամ եթե ինքը փործեր էմոցիոնալը, հեքիաթայինը ռացիոնալացներ՝ "գիտականացներ, բայց սրանք իրար հետ զուգահեռ գնում են առանց հարաբերվելու…

կարար միգուցե դրանց արանքում լիներ պատմվածքը էմոցիոնալի, ռացիոնալի ու վերջում նաև էրոտի/սեքսուալի արանքներում… ոնց որ ասենք կոմպոզիցիա, բայց ոչ թե subject-ն ա հետաքրքիր այլ նրանց արանքնեըի տարածությունները, հասկանում ե՞ք… երկու ծավալներ կարաս իրար շաըտ մոտեցնես և կարաս բավականին հեռացնես, դրանից արանքի տարածության որակը փոխվում ա, նույնիսկ երբեմն էլ անկած ծավալի որակից կամ ֆունկցիայից… նոիյնն էլ էս ա… իրա երեք թեմաները տենց էլ ոչ մի ձև ընթերցողի գլխում թեկուզ չկարողացան հարաբերվել… անդյունքում ոնց որ սաղ մտքերը հավաքեղս մի ամանի մեջ, խառնես քցես օդ, ոնց ընկան, ընկան… տենց էլ թողես…

նկարագրություններն ու դեգերումները շատ են … get to the fucking point ASAP… ոչ ժամանակ կա ոչ էլ տարածություն…

Գալաթեա
06.01.2013, 05:16
5–րդ տարբերակ. «Սոմնիում»

Վարպետորեն էր գրած, հավես էր: Կարդում էի՝ առանց հա ստուգելու, թե երբ ա վերջանալու:
Սկիզբ ու վերջ ունեցող պատմություն էր, անկապ փիլիսոփայություն չկար մեջը:

Մենակ չհասկացա՝ կանանց երջանկացնել ուզելու և տղամարդ չլինելու կապն անմիջական է՞ր: Այսինքն եթե ամեն ինչ իր տեղում լիներ, նա չէր ուզենա՞ հինգ կին երջանկացնել:

Էդ գաղափարը շատ դուրս եկավ, որ Անրին ամենից շատ ուզեցել էր երջանկացնել էն կնոջը, որը չգիտեր դրա ճանապարհը: Իր պատկերացրած երջանկությունն էր ուզել տալ: Ու էդ անկեղծորեն խոստովանելը, որ դրանով հերոսանալ էր ուզում. ամեն մեկը դա չի խոստովանի: Այ էդտեղ իսկապես երևաց իր աշխարհը: Ու երևի շատ իրական դարձավ, իդեալականից հեռացավ: Դրա համար էլ փլուզվեց:

Լավն էր:
Դեռ էլի կխոսեմ էս գործի մասին երևի:

Mephistopheles
06.01.2013, 05:19
5-Սոմնիում…

ստեղ ինձ էս տողն ա հետաքրքրում
Մերկացա: Անրին այլևս չկար: Հիմա ես էի միայն, ճիշտ է, ահագին մկանոտած ու քաչալացած, բայց դեռևս կին: Եվ իրականում երբեք էլ տղամարդ չդարձած:… ես չգիտեմ հեղինակն ինչու ա էս տողերը գրել որոնք հետագայում ու դրանից առաջ էլ արձագանք կարծես թե չունենցան… կարող ա թաքնաված ա ու եթե թաքնված ա ապա շատ խնամքով ա թաքցրել ու ձչացրել ա գործն իրականում… իզուր էլ էդքան դրել սոմնիումը նկարագրել ա թե ոնց ա աշխատում ինչ ա անում…

Կարա նշանակի "the love I dare not speak its name", Կամ էլ "տենց էլ վրես տղամարդկություն չեկավ… իհարկե մարդու sexual duality-ն բավականին կոնտրովերսիալ ա Հայաստանում ու անգամ աշխարհում ու ես շատ կուզենայի որ դա շոշափվեր, բայց կարծես թե դա չի մանավգանդ էլ որ մի հատ էլ "անհամեստ" պռապուսկատ ա անում
Շուտով Էլդան վերադառնալու էր իր սովորական աշխարհը՝ կյանքից գոհ ու երջանիկ, ես էլ ինձ մի քիչ հերոս կզգայի, վատ կլինե՞ր: Պիտի անպայման հարամ անեին վերջում...

էս վիճակում եթե կին/տղամարդ գիծը հանենք, կամ ասենք էն "կասկած"-ը հանենք, շատ բան չկա կարդալու… կարող ա մեկի համար հետաքրքիր լինի մեկի համար չէ, բայց պատմվածքն արձագանք չի գտնում… չի շարունակվում ավարտից հետո… ես չգիտեմ ինքը իմ որ sense-երն ա stimulate անում…

…իսկ եթե բացվեր sexual duality-ի "աշխարհը"… էն ժամանակ շատ բան կարելի էր փոխել կրճատել դուրս բերել ներս գցել ու կարող ա մի բան ստացվեր… ուղակի "կանաց"ի էդ տողը ինտրիգ մտցրեց իմ մեջ այլ ոչ թե պատմվածքի…

Պատմվածքի մնացած մասերը լսել ենք նույնիսկ տեսել ենք…

Mephistopheles
06.01.2013, 05:46
6.…


-Ես չէի կարող բացատրել տրական հոլովի գաղտնիքները, որովհետև դրսում կանգնած մեքենայի վրա փոշի էր նստել: Հետո ինչ -որ մեկն անցել էր ու փոշու շերտի մեջ մատով ապակու վրա գրել էր՝ լվացեք: Ես չկարողացա շարունակել, որովհետև վերադարձա այն կետին, երբ ինքս էի դա անում:

Շշատ դժվար ա մեկնաբանել կամ խոսել սրա մասին… ինչ էլ ասես կարա լինի ճիշտ ու նույն հաջողությամբ սխալ… ինքը տանջվել ա մեզ էլ հետն ա տանջել…

Գալաթեա
06.01.2013, 05:50
6–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը-2»

Մարդիկներ, որ պատմվածք եք սկսում գրել, կլինի՞ նախօրոք կողմնորոշվեք առաջի՞ն դեմք ա, թե՞ երրորդ:
Հատկապես եթե գրելու կարողությունը չի հերիքում պատճառաբանված ու սահուն անցման համար...

Տերևները ծառերին հետ կպցնելը սիրուն պատկեր էր, բայց մնացածն էնքան սումբուր ու խառն էր, որ նույնիսկ դա կորավ մեջտեղից:
Լավը չէր:

Mephistopheles
06.01.2013, 05:51
7…

փորձել ա հումորով գրի… լավ ա արել Լիլիթին ա հիշել, բայց կարար նենց աներ որ Լիլիթն ու Եվան միաժամանակ գոյություն ունենային… ինչ վատ կլիներ… էդ ժամանակ ես մեծ հաճույքով Աստծո երեսը կուզենայի տեսնել…

Էդ ժամանակ աշխարհի էլ Աստծո էլ սկիզբն ու վերջը մի օրում կգար…

Գալաթեա
06.01.2013, 06:05
7–րդ տարբերակ. «Աշխարհի սկիզբը–3»

Չստացվեց թեմայի բառացիությունից խուսափել էլի:

Իսկ ո՞վ ա ասել, որ Լիլիթի հետ անպրոբլեմ կյանք էր լինելու: Ուղիղ հակառակը, իմ խորին համոզմամբ:
Ինչ-որ ջրիկ տիպ էր Արարիչը, լավ ա, որ էդ պահով լրջին չէր տվել հեղինակը:

Սիրտս խնձոր ուզեց:

Mephistopheles
06.01.2013, 06:11
Մի հատ մուզիկալնի պաուզա…


http://www.youtube.com/watch?v=bJr1dn7WOUc

Mephistopheles
06.01.2013, 06:41
8. Իկարիո…

Սրա կինոն ավելի լավն ա քան պատմվածքը…

Գալաթեա
06.01.2013, 06:52
8–րդ տարբերակ. «Իկարո»

Իր ոճի մեջ՝ հետաքրքիր էր, գործ կա վրան արած, զգացվում ա:
Մանր-մունր բաներ կային իհարկե կեղտ բռնելու... օրինակ, եսիմ, ատոմային երկտեղանոց տիեզերանավերի ու ապակուց քաղաք մեկուսարանների դարաշրջանում մարտկոցով ժամացույց կլինե՞ր... մի ուրիշ բան հորինած կլինեին ոնց էլ լիներ: Կամ էն մայթին կանաչ լույսին սպասող կնոջ պատկերը երկինք ու արև ցույց տվող հսկա էկրանների հետ չէին բռնում:

Ֆանտաստիկա գրելը տենց հեշտ բան չի երևի: Հատկապես եթե անկախ քեզնից քո գործը կարդալուց Բրեդբերիին ու Ազիմովին են հիշելու ու դու տուժելու ես էդ զուգահեռները տանելուց:

Վերջնահանգույցի "առակս ցուցանե-" մի տեսակ շատ ... նույնիսկ բառ չեմ գտնում ասեմ՝ ինչ էր: Ասենք նենց տպավորություն էր, որ Սեմը հեսա քերթելը կիսատ կթողնի ու կասի՝ այ կնիկ, բա ես սենց տղա էի... բա որ ես տիեզերանավ էի սարքում, էս եղջերուն դեռ ծառերի վրա էր ման գալիս:

Քաղաքակրթության կործամնանն ու վերաստեղծմանը շատ պարզունակ մոտեցում եր տրվել...եթե ատոմային տիեզերանավ չի, ուրեմն ընձառյուծի մորթի ա ուսերին...եսիմ: Արդյո՞ք տենց պարզ ա ամեն ինչ:

Գալաթեա
06.01.2013, 06:56
Հա, մոռացա ասեմ: Էս ներքևի նախադասությունը կարդալուց ոնց էի ուրախացել :))

... Կիլանան անգիր գիտեր տիեզերքի ամեն միլիմետրը:...

Mephistopheles
06.01.2013, 07:18
9. Մահացած կնոջ աչքերը

Էս մտքեր ասեմ ինչ ասեմ, բառակապակցություններ ասեմ ինչ ասեմ… որտեղի՞ց են գալիս… ո՞նց եք մտածում սենց բաներ… ինչի՞ն եք նայում, ի՞նչ եք ուաումնասիրում… մի հատ ինստրուկցիա կա՞ էս պատմվածքը կարդալու համար, որ կողմից են կարդում… ես չեմ հասկանում…


Մահացած կնոջ աչքերը կխոսեն քեզ հետ:


Ճնճղուկի հոգին փակ, անտակ տարածք է:


գեղարվեստական ֆիզիկա:


Մեռած աչքերը տեսնում են կտրված գլուխ` կողքի վրա ընկած, բաց գանգատուփից կախված փայտե աստիճան:Սալվադոր Դալին ղալաթ ա արել մոտը… նարդիվանն էլ գլխից կախ…

Գալաթեա
06.01.2013, 07:19
9–րդ տարբերակ. «Մահացած կնոջ աչքերը»

Էս գործի մասին ամանելավը հենց հեղինակն արտահայտվել իր վերջին տողով՝

....Անիմաստ բառերի մնացորդներ հավաքեցի...

Վիզ ա դրվել հնարավորինս անհասկանալի գրվի՞: Ստացվել ա, ասեմ:
Էս մեկը լրիվ ժամանակի կորուստ էր... Լավ ա կարճ էր:

Mephistopheles
06.01.2013, 07:37
Եթե, Ուվալնյատը Մեֆն ա գրել, քլնգեք ոնց կարաք, հանեք անցյալ մրցույթի վրեժը, սենց շանս էլ կարող ա չլինի :D

Ի՛… տենց ե՞ք հասկանում իմ ակումբի գրառումները…

Mephistopheles
06.01.2013, 07:41
Ինձ մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին:

Հասկանում եմ, որ հոգեկան շեղվածությամբ ցինիկի կերպարը հանգիստ կարա իմ հետ ասոցացվի, բայց սրա հեղինակը գրաքննադատ ճարտարապետ գինեկոլոգն ա - даю руку на отсечение:


…Ու մի բան էլ ասեմ՝ ինքնասպան էղեք. ԵՍ ԷԼ ԵՄ ՍՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ…

իսկ աֆրիկա շուտով կգործուղվես… don't worry…

Mephistopheles
06.01.2013, 08:02
Մի՛ քլնգեք Մեֆը չի::oy

որտեղի՞ց գիտես ես չեմ… կարող ա՞ ներքին ինֆորմացիա ունես…

Դա՞վ… ինֆորմացիայի ուտեչկա կա՞…

Դավիթ
06.01.2013, 08:20
որտեղի՞ց գիտես ես չեմ… կարող ա՞ ներքին ինֆորմացիա ունես…

Դա՞վ… ինֆորմացիայի ուտեչկա կա՞…


Ոչ, ազնիվ էքս կոմերիտական::)

Mephistopheles
06.01.2013, 08:25
Ոչ, ազնիվ էքս կոմերիտական::)

ապեր մի ասա… գալի իրանց ստեղ ասում են... Հեն ա Իմփռեշընը…

Դավիթ
06.01.2013, 08:30
ապեր մի ասա… գալի իրանց ստեղ ասում են... Հեն ա Իմփռեշընը…


Բայց ինչ, Իմպռեշիոնին ասի մասնակցի, ասեց ձեր զայլան չունեմ::)

Mephistopheles
06.01.2013, 08:31
Բայց ինչ, Իմպռեշիոնին ասի մասնակցի, ասեց ձեր զայլան չունեմ::)

ինքը որտեղի՞ց պտի իմանար Ուվալնյատը ով ա գրել… նույնն էլ Այվին…

Դավիթ
06.01.2013, 08:34
ինքը որտեղի՞ց պտի իմանար Ուվալնյատը ով ա գրել… նույնն էլ Այվին…

Գուշակում են::)

Mephistopheles
06.01.2013, 08:35
հերիք ա ինչքան Ուվալնյատի մասին խոսեցինք… ուրիշ գործ չկա՞…

Mephistopheles
06.01.2013, 08:36
Գուշակում են::)

աաա… փաստորեն չգիտեն հա՞…

Դավիթ
06.01.2013, 08:47
հերիք ա ինչքան Ուվալնյատի մասին խոսեցինք… ուրիշ գործ չկա՞…

12-13: Ահագին խոսելու բան կա:)

Ingrid
06.01.2013, 10:02
Մի փոքր էլ ես գուշակություններ անեմ. "Կապույտ ճնճղուկների արահետը" պարզ էր, թե ով էր գրել, քանի որ այն վաղուց համացանցում կա: "Սոմնիում"-ը կարծում եմ, որ Գալաթեան է գրել՝ չնայած իր գրածներից մի-երկու գործ եմ կարդացել, բայց ..."Իկարոն" եթե իմ մտածած հեղինակն է գրել, ապա ասեմ, որ ինքը հիմա ավելի խորանում է ֆանտաստիկայի մեջ, վեպ է գրում, շատ է սիրում Ազիմով: Եթե ինքն է, ապա գրելաոճի առումով առաջընթաց կա, բայց այստեղ չկար այն բազմաշերտանոց խորությունը, որը կար նրա մյուս գործերում:
Համոզված եմ, որ Բյուրը մասնակցել է, բայց թե որն է գրել, այդպես էլ չհասկացա: Եթե առաջինն է , ապա , ի տարբերություն իր նախորդ գործերի, այստեղ շատ է նոսրացրել թեման: Ինքը ավելի դիպուկ էր նկարագրում:
Դեռ այսքանը...

Դավիթ
06.01.2013, 10:13
Մի փոքր էլ ես գուշակություններ անեմ. "Կապույտ ճնճղուկների արահետը" պարզ էր, թե ով էր գրել, քանի որ այն վաղուց համացանցում կա: "Սոմնիում"-ը կարծում եմ, որ Գալաթեան է գրել՝ չնայած իր գրածներից մի-երկու գործ եմ կարդացել, բայց ..."Իկարոն" եթե իմ մտածած հեղինակն է գրել, ապա ասեմ, որ ինքը հիմա ավելի խորանում է ֆանտաստիկայի մեջ, վեպ է գրում, շատ է սիրում Ազիմով: Եթե ինքն է, ապա գրելաոճի առումով առաջընթաց կա, բայց այստեղ չկար այն բազմաշերտանոց խորությունը, որը կար նրա մյուս գործերում:
Համոզված եմ, որ Բյուրը մասնակցել է, բայց թե որն է գրել, այդպես էլ չհասկացա: Եթե առաջինն է , ապա , ի տարբերություն իր նախորդ գործերի, այստեղ շատ է նոսրացրել թեման: Ինքը ավելի դիպուկ էր նկարագրում:
Դեռ այսքանը...

Ինքը չի:

Դավիթ
06.01.2013, 10:22
Հավաքածու մրցույթ -2 ակումբում
Հարգելի ակումբցիներ,
Հաջորդ գրական մրցույթը կլինի թեմատիկ: Մրցույթի թեման է` «Աշխարհի սկիզբը»:
Կընդունվեն միայն պատմվածքներ, մինչև 15 000 նիշ (ներառյալ բացատները) ծավալով:
Հեղինակներին կտրամադրվի 26 օր` հանձնելու իրենց ստեղծագործությունները մրցույթին: Վերջնական ժամկետը պատմվածքների ընդունելության`Հունվարի 3, 23:59, Երևանյան ժամանակով:
Եթե ուղարկված տարբերակների քանակը 10-ից ավելին լինի, ապա նախապես կընտրվեն լավագույն 10-ը, որոնք կդրվեն Ակումբում՝ քվեարկության ու քննարկման:



Առաջին տեղ-150.00
Երկրորդ տեղ-75.00

Լավագույն 2 պատմվածքը նաև կտպվի «Գրեթերթի» գարնանային համարում:

Նոր, չհրատարակված և սրբագրված պատմվածքները ուղարկել այս էլեկտրոնային փոստի վրա.
dakopia@gmail.com

«Կապույտ ճնճղուկների արահետը»-ի հեղինակը երևի լավ չէր ծանոթացել մրցույթի կաննոներին, և այդ պատճառով, քվեարկության ավարտին, իր գործին տրված ձայները կհամարվեն չեղյալ:

Վահ
06.01.2013, 12:37
Հունվարի 3 ???

ivy
06.01.2013, 12:59
Մի փոքր էլ ես գուշակություններ անեմ. "Կապույտ ճնճղուկների արահետը" պարզ էր, թե ով էր գրել, քանի որ այն վաղուց համացանցում կա: "Սոմնիում"-ը կարծում եմ, որ Գալաթեան է գրել՝ չնայած իր գրածներից մի-երկու գործ եմ կարդացել, բայց ..."Իկարոն" եթե իմ մտածած հեղինակն է գրել, ապա ասեմ, որ ինքը հիմա ավելի խորանում է ֆանտաստիկայի մեջ, վեպ է գրում, շատ է սիրում Ազիմով: Եթե ինքն է, ապա գրելաոճի առումով առաջընթաց կա, բայց այստեղ չկար այն բազմաշերտանոց խորությունը, որը կար նրա մյուս գործերում:
Համոզված եմ, որ Բյուրը մասնակցել է, բայց թե որն է գրել, այդպես էլ չհասկացա: Եթե առաջինն է , ապա , ի տարբերություն իր նախորդ գործերի, այստեղ շատ է նոսրացրել թեման: Ինքը ավելի դիպուկ էր նկարագրում:
Դեռ այսքանը...

Բյուրը երևի թե մասնակցել է, բայց Գալաթեան չկա էստեղ, էդ մեկը հաստատ:

Ingrid
06.01.2013, 13:00
Բյուրը երևի թե մասնակցել է, բայց Գալաթեան չկա էստեղ, էդ մեկը հաստատ:

Ուրեմն՛ հնարավոր է՝ նոր լավ հեղինակներ եմ ինձ համար բացահայտում:

ivy
06.01.2013, 13:02
Ուրեմն՛ հնարավոր է՝ նոր լավ հեղինակներ եմ ինձ համար բացահայտում:

Կամ էլ գուցե հին, բայց մինչև անուն ազգանուննները չտեսնես, տեղը չես բերի :)

Ingrid
06.01.2013, 13:14
Կամ էլ գուցե հին, բայց մինչև անուն ազգանուննները չտեսնես, տեղը չես բերի :)

Դե, ուրեմն՝ հաճելիորեն կզարմանամ: Արդեն սպասում եմ, թե երբ կավարտվի, որ հեղինակներն հայտնի դառնան: )))))

ivy
06.01.2013, 13:19
Համ էլ քո վերլուծությունների ոճը ինձ շատ ծանոթ թվաց: Ոնց որ թե էլի եմ քո գրառումներին հանդիպել, երբ դեռ Հավաքածուն Ակումբում չէր կամ գուցե ուրիշ մի տեղ:

Ingrid
06.01.2013, 13:51
Համ էլ քո վերլուծությունների ոճը ինձ շատ ծանոթ թվաց: Ոնց որ թե էլի եմ քո գրառումներին հանդիպել, երբ դեռ Հավաքածուն Ակումբում չէր կամ գուցե ուրիշ մի տեղ:
Հնարավոր է: Մի ամսից ավելի է, ինչ այս ակումբում եմ: Արդեն այստեղ էլ բավական մեկնաբանություններ, գրառումներ արել եմ: Համենայն դեպս, գուցե ցավոք, բայց ուսուցչուհի չեմ:

Ամմէ
06.01.2013, 15:07
Իսկ ես մի բան հասկացա, որ փորձում եք քվեարկել ոչ թե գրական ստեղծագործությանը, այլ թե ով է դա գրել:
Արէա ջան պետք չէ երջանկացնել ինչ որ մեկին, դու անկեղծ քվեարկի՛ր ,ապացուցի՛ր,որ դու քվեարկել ես «արվեստի» համար, կարծում եմ այստեղ կան էդպիսի գործեր (Կամ էլ մոտ են )::)

Ժողովու՛րդ սա գրական մրցույթ է կարծեմ, ոչ թե ծանոթ-բարեկամի գումար եք ուղղարկում:

Պասիվ է՞, դուք էլ ակտիվություն եք ուզում, իսկ այդ ակտիվությունը ինտրիգներում եք գտնում, դատարկաբանություններում, անիմաստ վեճերում: Ցավում եմ, որ այդպես է: Ես կուզենայի, որ «Ակումբ»ում խելացի ու բանիմաց բաների համար վիճեին, ուսանելի ու հետաքրքիր լինելու համար: Համամիտ եմ, ինտրիգ էլ է պետք, բայց ոչ «Դատարկ» տեղը:

Վերջում մի հարց մեր բարի, համեստ ադմինիստրատորին ( ես չեմ շողոքորթում, բոլորս էլ գիտենք, որ դա էդպես է:) ).
-Հարգելի՛ Արտակ, բա դու «Ակումբ»ը սրա համար էիր ստեղծե՞լ: :8

ivy
06.01.2013, 15:14
Ամմէ ջան, էս ի՞նչ ես գրել :'

Ամմէ
06.01.2013, 15:16
Ամմէ ջան, էս ի՞նչ ես գրել :'

Կարդա էլի;), կարող է պատահի ճիշտ բաներ էլ եմ ասում:

ivy
06.01.2013, 15:16
Կարդա էլի;), կարող է պատահի ճիշտ բաներ էլ եմ ասում:

Ինձ թվաց, թե դեռ չես օյաղացել :))

Ամմէ
06.01.2013, 15:18
Ինձ թվաց, թե դեռ չես օյաղացել :))

Քեզ թվաց, լավ առայժմ::)

Արէա
06.01.2013, 15:30
Իսկ ես մի բան հասկացա, որ փորձում եք քվեարկել ոչ թե գրական ստեղծագործությանը, այլ թե ով է դա գրել:
Արէա ջան պետք չէ երջանկացնել ինչ որ մեկին, դու անկեղծ քվեարկի՛ր ,ապացուցի՛ր,որ դու քվեարկել ես «արվեստի» համար, կարծում եմ այստեղ կան էդպիսի գործեր (Կամ էլ մոտ են )::)

Ժողովու՛րդ սա գրական մրցույթ է կարծեմ, ոչ թե ծանոթ-բարեկամի գումար եք ուղղարկում:

Պասիվ է՞, դուք էլ ակտիվություն եք ուզում, իսկ այդ ակտիվությունը ինտրիգներում եք գտնում, դատարկաբանություններում, անիմաստ վեճերում: Ցավում եմ, որ այդպես է: Ես կուզենայի, որ «Ակումբ»ում խելացի ու բանիմաց բաների համար վիճեին, ուսանելի ու հետաքրքիր լինելու համար: Համամիտ եմ, ինտրիգ էլ է պետք, բայց ոչ «Դատարկ» տեղը:

Վերջում մի հարց մեր բարի, համեստ ադմինիստրատորին ( ես չեմ շողոքորթում, բոլորս էլ գիտենք, որ դա էդպես է:) ).
-Հարգելի՛ Արտակ, բա դու «Ակումբ»ը սրա համար էիր ստեղծե՞լ: :8

Չէ, Ամմէ ջան, դու ինձ ճիշտ չես հասկացել: Սրանից առաջ ինչքան մրցույթ եղել է, առաջինը ես եմ քվեարկել: Էս անգամ մի քիչ դժվարանում եմ: Կապ չունի ով է հեղինակը: Էդ երջանկացնելու պահը չքվեարկելս արդարացնելու համար կատակ արեցի: Արդեն բավական շատ անգամներ ապացուցվել է, որ ակումբում անցկացվող մրցույթները աշխարհի ամենաարդար մրցույթներն են: Մասնակիցները նույնիսկ իրենց ամենամոտիկ ակումբցիներին, մինչև մրցույթի ավարտը չեն ասում իրենց մասնակցության մասին: Սա գրված ու չգրված օրենք է ակումբում, ու քվեարկողներն էլ մինչ գուշակությանն անցնելը արդեն քվեարկած են լինում: Ու մեծ հաշվով մինչև վերջ այդպես էլ պարզ չի լինում ով որի հեղինակն է:

Ինտրիգներ, վեճեր, քո ասած դատարկ բանավեճեր հիմնականում անում են էն մարդիկ, ովքեր արդեն կարծիք հայտնել են բոլոր տարբերակների մասին, ու տեսնելով, որ մյուսները բան չեն ասում, ուզում են ակտիվ պահել թեման, թե չէ նույն կարծիքը հարյուր անգամ հո չեն գրելու: Ու որպեսզի անիմաստ զրույցներ չլինեն, այլ ստեղծագործությունների քննարկումներ լինի, պետք է բոլորն ակտիվ մասնակցեն քննարկումների, թե չէ մի քանի հոգի, մի շաբաթ շարունակ չեն կարող քննարկել մի քանի ստեղծագործություն, ամեն մեկն իր կարծիքն ասեց, մի քիչ վիճեցին, համաձայնության եկան, կամ ոչ ու վերջ: Էլ քննարկելու բան չկա: Ու էդ պահին որպեսզի թեման չպասիվանա, կամ նոր մարդիկ պետք է կարծիք հայտնեն ստեղծագործությունների վերաբերյալ, կամ արդեն կարծիք հայտնածներն անցնե ինտրիգների, փորձելով թեման ակտիվ պահել: Ուրեմն որպեսզի դա չլինի, բողոքելու փոխարեն պետք է նոր կարծիքներ տարբերակների մասին: Այ օրինակ քո կարծիքը դեռ չենք լսել: Ավելի լավ չի՞ լինի դու էլ ամեն տարբերակի մասին կարծիք հայտնես, մենք էլ սկսենք քո կարծիքը քննարկել, հետո մեկ ուրիշինը ու այդպես մինչև վերջ: Թե չէ մի քանի հգոի խոսեցին, քննարկեցին ու վերջ: Հիմա ի՞նչ թեման փակենք ու սպասենք քվեարկության ավարտի՞ն:

Ժողովուրդ սա բոլորին է վերաբերվում: Հավատացեք, բոլոր մասնակիցներին անչափ հետաքրքիր է յուրաքանչյուրի կարծիքը: Մենակ քվեարկելով չի:

StrangeLittleGirl
06.01.2013, 15:34
Կամ էլ գուցե հին, բայց մինչև անուն ազգանուննները չտեսնես, տեղը չես բերի :)

դու աչքիս շատ բան գիտես, քիչ խոսում ես :beee

Ամմէ
06.01.2013, 15:47
Չէ, Ամմէ ջան, դու ինձ ճիշտ չես հասկացել: Սրանից առաջ ինչքան մրցույթ եղել է, առաջինը ես եմ քվեարկել: Էս անգամ մի քիչ դժվարանում եմ: Կապ չունի ով է հեղինակը: Էդ երջանկացնելու պահը չքվեարկելս արդարացնելու համար կատակ արեցի: Արդեն բավական շատ անգամներ ապացուցվել է, որ ակումբում անցկացվող մրցույթները աշխարհի ամենաարդար մրցույթներն են: Մասնակիցները նույնիսկ իրենց ամենամոտիկ ակումբցիներին, մինչև մրցույթի ավարտը չեն ասում իրենց մասնակցության մասին: Սա գրված ու չգրված օրենք է ակումբում, ու քվեարկողներն էլ մինչ գուշակությանն անցնելը արդեն քվեարկած են լինում: Ու մեծ հաշվով մինչև վերջ այդպես էլ պարզ չի լինում ով որի հեղինակն է:

Ինտրիգներ, վեճեր, քո ասած դատարկ բանավեճեր հիմնականում անում են էն մարդիկ, ովքեր արդեն կարծիք հայտնել են բոլոր տարբերակների մասին, ու տեսնելով, որ մյուսները բան չեն ասում, ուզում են ակտիվ պահել թեման, թե չէ նույն կարծիքը հարյուր անգամ հո չեն գրելու: Ու որպեսզի անիմաստ զրույցներ չլինեն, այլ ստեղծագործությունների քննարկումներ լինի, պետք է բոլորն ակտիվ մասնակցեն քննարկումների, թե չէ մի քանի հոգի, մի շաբաթ շարունակ չեն կարող քննարկել մի քանի ստեղծագործություն, ամեն մեկն իր կարծիքն ասեց, մի քիչ վիճեցին, համաձայնության եկան, կամ ոչ ու վերջ: Էլ քննարկելու բան չկա: Ու էդ պահին որպեսզի թեման չպասիվանա, կամ նոր մարդիկ պետք է կարծիք հայտնեն ստեղծագործությունների վերաբերյալ, կամ արդեն կարծիք հայտնածներն անցնե ինտրիգների, փորձելով թեման ակտիվ պահել: Ուրեմն որպեսզի դա չլինի, բողոքելու փոխարեն պետք է նոր կարծիքներ տարբերակների մասին: Այ օրինակ քո կարծիքը դեռ չենք լսել: Ավելի լավ չի՞ լինի դու էլ ամեն տարբերակի մասին կարծիք հայտնես, մենք էլ սկսենք քո կարծիքը քննարկել, հետո մեկ ուրիշինը ու այդպես մինչև վերջ: Թե չէ մի քանի հգոի խոսեցին, քննարկեցին ու վերջ: Հիմա ի՞նչ թեման փակենք ու սպասենք քվեարկության ավարտի՞ն:

Ժողովուրդ սա բոլորին է վերաբերվում: Հավատացեք, բոլոր մասնակիցներին անչափ հետաքրքիր է յուրաքանչյուրի կարծիքը: Մենակ քվեարկելով չի:


Արէա, հարգելիս, ես ոչինչ չեմ ասի, ես կսպասեմ մրցույթի ավարտին: Ինձ ահավոր հետաքրքիր է այս մրցույթը:
Ես էլ, դու էլ , մյուսներն էլ հասկացանք թե ես ինչ էիր ուզում ասել, դա բոլորիդ գրառումներից պարզ է, բայց մի մոռացեք,որ սա «Գրական մրցույթ» է:
Ուզում ես մի հատ էլ հետ դարձիր ու կարդա մարդկանց ցանկությունները, մաղթանքները, կարծիքները, այստեղ ոչ ոք առանձնապես չի խոսում ստեղծագործություններից ( բացառությունները հանած :D ): Խոսում են «Ակումբցի» է,թե ոչ: «Ակումբցի» է , բայց ո՞ր «Ակումբցին» է:

Հա՜, ի դեպ էդքան վատն եմ,որ ինձ ձայն չէիք տա հա՞:oy

Դավիթ
06.01.2013, 15:50
Իսկ ես մի բան հասկացա, որ փորձում եք քվեարկել ոչ թե գրական ստեղծագործությանը, այլ թե ով է դա գրել:
Արէա ջան պետք չէ երջանկացնել ինչ որ մեկին, դու անկեղծ քվեարկի՛ր ,ապացուցի՛ր,որ դու քվեարկել ես «արվեստի» համար, կարծում եմ այստեղ կան էդպիսի գործեր (Կամ էլ մոտ են )::)

Ժողովու՛րդ սա գրական մրցույթ է կարծեմ, ոչ թե ծանոթ-բարեկամի գումար եք ուղղարկում:

Պասիվ է՞, դուք էլ ակտիվություն եք ուզում, իսկ այդ ակտիվությունը ինտրիգներում եք գտնում, դատարկաբանություններում, անիմաստ վեճերում: Ցավում եմ, որ այդպես է: Ես կուզենայի, որ «Ակումբ»ում խելացի ու բանիմաց բաների համար վիճեին, ուսանելի ու հետաքրքիր լինելու համար: Համամիտ եմ, ինտրիգ էլ է պետք, բայց ոչ «Դատարկ» տեղը:

Վերջում մի հարց մեր բարի, համեստ ադմինիստրատորին ( ես չեմ շողոքորթում, բոլորս էլ գիտենք, որ դա էդպես է:) ).
-Հարգելի՛ Արտակ, բա դու «Ակումբ»ը սրա համար էիր ստեղծե՞լ: :8

Ամմէ, այս ի՞նչ անհիմն բաներ ես գրել:

StrangeLittleGirl
06.01.2013, 15:53
Ամմէ, քո արևին բացահայտումնե՞ր ես անում: Շատ էժանագին ա արարքդ, ասեմ, իմանաս: Դու ակումբցիներին լրիվ եսիմինչի տեղ ես դրել: Իրանց քո արշինով մի չափի: Էս մրցույթներում ոչ մի ծանոթ բարեկամ չկա, ոչ ոք չգիտի գործերի հեղինակներին, իսկ ակումբցի-չակումբցի էլ քննարկում են, որպեսզի գուշակության շրջանակը նեղանա, ոչ թե ազդի ձայնի վրա: Մի հատ նայի էլի, առաջին տեղերում ամեն դեպքում ամենաուժեղ գործերն են: Ու էդքանից հետո ասում ես ծանոթ-բարեկա՞մ:

Ամմէ
06.01.2013, 15:53
Ամմէ, այս ի՞նչ անհիմն բաներ ես գրել:

Դա իմ կարծիքն է հարգելի Դավիթ: Եթե դու համամիտ չես, ուրեմն համամիտ չես:

Դավիթ
06.01.2013, 15:59
Դա իմ կարծիքն է հարգելի Դավիթ: Եթե դու համամիտ չես, ուրեմն համամիտ չես:



Հա, բայց այդ կարծիքը նաև հիմքեր պետք է ունենա, ո՞չ: Եթե մարդիկ արդեն քվեարկել են և ըստ ակումբի սովորության, փորձում են գուշակել հեղինակներին, միթե՞ դա համարվում է ծանոթ-բարեկամի գումար ուղարկել, կամ չգիտեմ ինչ:

Chuk
06.01.2013, 16:33
Իսկ ես մի բան հասկացա, որ փորձում եք քվեարկել ոչ թե գրական ստեղծագործությանը, այլ թե ով է դա գրել:
Արէա ջան պետք չէ երջանկացնել ինչ որ մեկին, դու անկեղծ քվեարկի՛ր ,ապացուցի՛ր,որ դու քվեարկել ես «արվեստի» համար, կարծում եմ այստեղ կան էդպիսի գործեր (Կամ էլ մոտ են )::)

Ժողովու՛րդ սա գրական մրցույթ է կարծեմ, ոչ թե ծանոթ-բարեկամի գումար եք ուղղարկում:

Պասիվ է՞, դուք էլ ակտիվություն եք ուզում, իսկ այդ ակտիվությունը ինտրիգներում եք գտնում, դատարկաբանություններում, անիմաստ վեճերում: Ցավում եմ, որ այդպես է: Ես կուզենայի, որ «Ակումբ»ում խելացի ու բանիմաց բաների համար վիճեին, ուսանելի ու հետաքրքիր լինելու համար: Համամիտ եմ, ինտրիգ էլ է պետք, բայց ոչ «Դատարկ» տեղը:

Վերջում մի հարց մեր բարի, համեստ ադմինիստրատորին ( ես չեմ շողոքորթում, բոլորս էլ գիտենք, որ դա էդպես է:) ).
-Հարգելի՛ Արտակ, բա դու «Ակումբ»ը սրա համար էիր ստեղծե՞լ: :8

Ամմէ ջան, անկեղծ կասեմ, թե ինչ հասկացա քո գրածից: Գուցե և սխալված լինեմ, բայց տպավորությունս կասեմ: Իսկ տպավորությունս էն է, որ դու էլ ես մասնակցել այս մրցույթին ու քո տարբերակը ձայներ չի ստանում կամ քիչ ձայներ է ստանում: Եթե այդպես է, իմ անկեղծ խորհուրդը, հորդորը. մի ազդվիր դրանից ու շարունակիր գրել: Ոչինչ, որ չեն գնահատում, շատերն են այդ ճանապարհով անցել: Կարևորը չընկճվելն է:

Ինչ վերաբերվում է քվեարկությանն ու քննարկմանը, ապա ես անկեղծ ասում եմ. ակումբը ես սրա համար էի ստեղծել: Որովհետև ավելի անկեղծ ու արդար քվեարկություններ, քան ակումբում են լինում, ես երբևէ ոչ մի տեղ չեմ տեսել: Իսկ ես մի մրցույթի չի, որ մասնակցել եմ (ոչ ակումբային), թե՛ որպես մասնակից, թե՛ որպես ժյուրիի անդամ, թե՛ որպես կազմակերպիչ: Իսկապես ակումբն այդ իմաստով մի քանի գլուխ բարձր է իմ տեսած բոլոր տարբերակներից: Այ ես ստեղծագործությունները չեմ կարդացել, բայց քննարկման մեծ մասը հասցրել եմ կարդալ, ու տեսնում եմ, թե ինչ անկողմնակալ են ակումբցիները, տեսնում եմ, որ քո ասածների ճիշտ հակառակն է, որ խոսում են ստեղծագործությունների, այլ ոչ թե հեղինակների մասին: Դե իսկ գուշակություններն էլ... դրանք ավանդույթ են ակումբում անոնիմ մրցույթների, համ ու հոտ են տալիս, բայց գոնե մեծ մասի քվեարկության վրա չեն ազդում: Եթե իմանում են, որ Ա գործը Բ-ն է գրել, ուրախանում են, որ գտել են, բայց Ա գործը, միևնույն է, գնահատում են ըստ ստեղծագործության արժեքի, այլ ոչ թե գրողի ով լինելով:

Եվ ևս մի խորհուրդ. ամեն տեղ կռիվ ու հակամարտություն մի փնտրիր, կողքից տարօրինակ է դիտվում :) Բարի քննարկումներ :)

Արէա
06.01.2013, 17:13
Հա՜, ի դեպ էդքան վատն եմ,որ ինձ ձայն չէիք տա հա՞:oy

Ո՞վ էդպիսի բան ասեց:

Ամմէ
06.01.2013, 17:19
Ամմէ ջան, անկեղծ կասեմ, թե ինչ հասկացա քո գրածից: Գուցե և սխալված լինեմ, բայց տպավորությունս կասեմ: Իսկ տպավորությունս էն է, որ դու էլ ես մասնակցել այս մրցույթին ու քո տարբերակը ձայներ չի ստանում կամ քիչ ձայներ է ստանում: Եթե այդպես է, իմ անկեղծ խորհուրդը, հորդորը. մի ազդվիր դրանից ու շարունակիր գրել: Ոչինչ, որ չեն գնահատում, շատերն են այդ ճանապարհով անցել: Կարևորը չընկճվելն է:

Ինչ վերաբերվում է քվեարկությանն ու քննարկմանը, ապա ես անկեղծ ասում եմ. ակումբը ես սրա համար էի ստեղծել: Որովհետև ավելի անկեղծ ու արդար քվեարկություններ, քան ակումբում են լինում, ես երբևէ ոչ մի տեղ չեմ տեսել: Իսկ ես մի մրցույթի չի, որ մասնակցել եմ (ոչ ակումբային), թե՛ որպես մասնակից, թե՛ որպես ժյուրիի անդամ, թե՛ որպես կազմակերպիչ: Իսկապես ակումբն այդ իմաստով մի քանի գլուխ բարձր է իմ տեսած բոլոր տարբերակներից: Այ ես ստեղծագործությունները չեմ կարդացել, բայց քննարկման մեծ մասը հասցրել եմ կարդալ, ու տեսնում եմ, թե ինչ անկողմնակալ են ակումբցիները, տեսնում եմ, որ քո ասածների ճիշտ հակառակն է, որ խոսում են ստեղծագործությունների, այլ ոչ թե հեղինակների մասին: Դե իսկ գուշակություններն էլ... դրանք ավանդույթ են ակումբում անոնիմ մրցույթների, համ ու հոտ են տալիս, բայց գոնե մեծ մասի քվեարկության վրա չեն ազդում: Եթե իմանում են, որ Ա գործը Բ-ն է գրել, ուրախանում են, որ գտել են, բայց Ա գործը, միևնույն է, գնահատում են ըստ ստեղծագործության արժեքի, այլ ոչ թե գրողի ով լինելով:

Եվ ևս մի խորհուրդ. ամեն տեղ կռիվ ու հակամարտություն մի փնտրիր, կողքից տարօրինակ է դիտվում :) Բարի քննարկումներ :)

Ես քեզ հասկացա , հուսով եմ դու էլ ինձ::)

Ամմէ
06.01.2013, 17:20
Ո՞վ էդպիսի բան ասեց:

Դե եսիմ Արէա ջան :oy, էն որ ասում են « փողը բկին կանգնի...» և այլն ....:)

Արէա
06.01.2013, 17:22
Դե եսիմ Արէա ջան :oy, էն որ ասում են « փողը բկին կանգնի...» և այլն ....:)

Էդ Ուվալնյատի օրվա մասին են ասել, էդ քո հետ ի՞նչ կապ ունի :)

Ամմէ
06.01.2013, 17:25
-Ա՛յ մարդ շատ բան գիտես քիչ խոսա էլի:

Վերջ էլ չեմ խոսում::D Ուրիշ լավ ես՞::)

Արէա
06.01.2013, 17:27
-Ա՛յ մարդ շատ բան գիտես քիչ խոսա էլի:

Վերջ էլ չեմ խոսում::D Ուրիշ լավ ես՞::)

Հը՞ :think
Ուվալնյատի օրը՞:
Հնարավոր չի:

impression
06.01.2013, 17:28
էս ինչ թեմաների մեջ եք այ ժողովուրդ :D

StrangeLittleGirl
06.01.2013, 17:35
Հը՞ :think
Ուվալնյատի օրը՞:
Հնարավոր չի:
Ուվալնյատի օրը Լիլն ա վայ :))


էս ինչ թեմաների մեջ եք այ ժողովուրդ :D
Լիլ, դու էն ասա՝ քանի՞ գործ ես ուղարկել :)) աչքիս Սոմնիումն էլ ես դու, Մահացած կնոջ աչքերն էլ

Ամմէ
06.01.2013, 17:41
Ուվալնյատի օրը Լիլն ա վայ :))


Լիլ, դու էն ասա՝ քանի՞ գործ ես ուղարկել :)) աչքիս Սոմնիումն էլ ես դու, Մահացած կնոջ աչքերն էլ

Հա որ՞ :8::
Ոնց որ «01-99» -ը լինի: Ինքն էլ չգիտի ավտոի տակ ընկել է, թե չէ: :D

Sagittarius
06.01.2013, 17:47
hypocrisy` ուշադրություն գրավելու լավագույն միջոց

Տրիբուն
06.01.2013, 17:55
գլուխգործոցի պահով համաձայն չեմ ....

Գլուխգործոց չի, բայց տաս էջ Ուվալնյատի օրն եք քննարկում :P

Էս էն դեպքն ա, որ սաղի սիրած գիրքը Երեք Հրացանակիրներն ա, բայց որ հարցում անես, սաղ կասեն Մասծեռ ի Մարգարիտա:

Տրիբուն
06.01.2013, 17:56
Իսկ ես մի բան հասկացա, որ փորձում եք քվեարկել ոչ թե գրական ստեղծագործությանը, այլ թե ով է դա գրել:
Արէա ջան պետք չէ երջանկացնել ինչ որ մեկին, դու անկեղծ քվեարկի՛ր ,ապացուցի՛ր,որ դու քվեարկել ես «արվեստի» համար, կարծում եմ այստեղ կան էդպիսի գործեր (Կամ էլ մոտ են )::)

Ժողովու՛րդ սա գրական մրցույթ է կարծեմ, ոչ թե ծանոթ-բարեկամի գումար եք ուղղարկում:

Պասիվ է՞, դուք էլ ակտիվություն եք ուզում, իսկ այդ ակտիվությունը ինտրիգներում եք գտնում, դատարկաբանություններում, անիմաստ վեճերում: Ցավում եմ, որ այդպես է: Ես կուզենայի, որ «Ակումբ»ում խելացի ու բանիմաց բաների համար վիճեին, ուսանելի ու հետաքրքիր լինելու համար: Համամիտ եմ, ինտրիգ էլ է պետք, բայց ոչ «Դատարկ» տեղը:

Վերջում մի հարց մեր բարի, համեստ ադմինիստրատորին ( ես չեմ շողոքորթում, բոլորս էլ գիտենք, որ դա էդպես է:) ).
-Հարգելի՛ Արտակ, բա դու «Ակումբ»ը սրա համար էիր ստեղծե՞լ: :8

Ամմէ ջան, բայց դու ինչ խելացի ու արդարամիտ աղջիկ ես: Ու երբեք չես զլանում ակումբցիներին բարի խորհուրդներ տալ: Կեցցե՛ս:

StrangeLittleGirl
06.01.2013, 17:59
Գլուխգործոց չի, բայց տաս էջ Ուվալնյատի օրն եք քննարկում :P

Էս էն դեպքն ա, որ սաղի սիրած գիրքը Երեք Հրացանակիրներն ա, բայց որ հարցում անես, սաղ կասեն Մասծեռ ի Մարգարիտա:

բան ասեցիր, նախորդ մրցույթին էլ մի երեսուն էջ էրիկ էինք քննարկում :))

Տրիբուն
06.01.2013, 18:01
Ապեր Ուվալնյատի պռոբլեմը գիտե՞ս որն ա… չգիտեմ ճիշտ եմ բացատրում թե չէ, բայց հեղինակն ավելի ցայտվուն ա քան ինքը գործը, ոնց որ հեղինակի մասին լինի իրա հոգեվիճակի մասին շատ ավելի ուղիղ իմաստով քան արվեստը կամ գրականությունն ա կոչված դա անելու… այսինքն կարդալուց հետո դու ոչ թե պատմվածքն ես հիշում այլ կերպարին… նույնիսկ կերպարին կարելի ա բավականին ճշգրիտ նկարագրել, բայց պատմվածքը թե ինչի մասին էր երևի չհիշես… կերպարը կա բայց նյութը չկա…

հա, լավ մանիպյուլատիվ գրել ա… գիտի որ ֆրազներն են ծիծաղելու, բվայց որ իրա էդ բոլոր կոմպոնենտներն իրար հետ դնում ես, պատմվածք չի լինում…

անձնական կարծիք ա…

Քի՞չ ա, Մեֆիկո: Դե հիմա մնացածի մեջ գտի նույն բանները: Ու ո՞վ ասեց, որ պիտի պատմվածք լիներ: Պահանջվում ա գրել ստեղծագործություն: Մարդը ստեղծագործել ա:

Ruby Rue
06.01.2013, 18:01
Էս Հավաքածուն սիրում եմ էլի, միշտ լիքը քննարկումներ են լինում: :love
Քվեարկել եմ անմիջապես պատմվածքները կարդալուց հետո, որ հանկարծ կարծիքների տեղատարափը որոշմանս վրա չազդի…

Հմմ, քվեարկել եմ Իկարոյի օգտին, որովհետև, Աշխարհի սկզբի հետ կապված ամենաշատը գիտական ֆանտաստիկա էի սպասում, չնայած Իկարո-ն ոչ էնքան գիտական էր, ոչ էլ նենց մի ֆանտաստիկա: Որ Երկրի վրա կյանքը եկել է այլ մոլորակներից, բավականին «ծեծված» գաղափար է, բայց դե քանի որ մրցույթում ավելի աչքի ընկնող բան չկար, էս պատմվածքի օգտին քվեարկեցի: Ինչևէ, որ հեղինակը մի քիչ շատ աշխատեր վրան, ավելի լավը կդառնար:
Մեկ էլ քվեարկել եմ «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի» պատմվածքի օգտին, չնայած դա որպես հաղթող պատմվածք չեմ տեսնում, ուղղակի ակտուալ էր ու ահագին հետաքրքիր::)
Հա, առաջին պատմվածքի սկիզբն էլ ինձ դուր եկավ, բայց վերջում արդեն հեղինակի բողոքն էր /ըստ իս / անարդար մրցույթների դեմ: Մի քիչ ափսոսեցի , որ չեմ քվեարկել :)

Իսկ ընդհանուր էս «Հավաքածուն» նախորդից ավելի լավն էր, թերևս երևի այն պատճառով, որ ակումբում տեղադրելուց առաջ ֆիլտրվել էր: Բայց Ադամներն ու Եվաները չափից դուրս շատ էին, սպանեցին թողեցին խեղճերին, մեկ էլ «Ծակ փիլիսոփայությունն» էր շատ:
Ընդհանուր մրցույթը միջին մակարդակի էր, շատ լավ գործեր չկային, բայց բոլորն էլ առանց կեսին քնելու կարդացվեցին…

Ինչևէ, հավաքածուները անպակաս լինեն ակումբի գլխից...

Տրիբուն
06.01.2013, 18:02
բան ասեցիր, նախորդ մրցույթին էլ մի երեսուն էջ էրիկ էինք քննարկում :))

Որովհետև Էրիկը գոմիկ էր, իսկ դա Ակումբի սիրած թեմաներից մեկն ա:

Ամմէ
06.01.2013, 18:03
Ամմէ ջան, բայց դու ինչ խելացի ու արդարամիտ աղջիկ ես: Ու երբեք չես զլանում ակումբցիներին բարի խորհուրդներ տալ: Կեցցե՛ս:

Ես գիտեմ ,որ դու սա անկեղծ ես գրել , շնորհակալություն Տրիբուն ջան::)

StrangeLittleGirl
06.01.2013, 18:09
Որովհետև Էրիկը գոմիկ էր, իսկ դա Ակումբի սիրած թեմաներից մեկն ա:

Գոմիկը Գագոն էր :)) Էրիկը էն շվեդ ջահելն էր, որ էկել էր Դարուշի սիրտը շահելու

Sagittarius
06.01.2013, 18:15
Էս մրցույթի միջոցով, հասկացա, որ ես ոնց գրականությունից հեռու եմ եղել, տենց էլ մնացել եմ: :)) Սայ-ֆայ/ֆենթզիից բացի ուրիշ բան գրեթե չեմ կարողանում կարդալ:

Ես էլ ավելի շատ սայ-ֆայ էի սպասում /ֆենթզի նույնպես՝ Աշխարհի սկիզբը պարտադիր չէր մեր իմացած աշխարհի սկիզբը լիներ/: Ըստ դրա էլ քվեարկել եմ սուբյեկտիվ՝ այն տարբերակների օգտին, որոնք ավելի էին համապատասխանում իմ սպասելիքներին:

հ.գ. էս ժանրի մեջ երկու ակումբուց էի լավ գործ սպասում /բայց կարծես թե իրանք չեն մասնակցել/ :(

Տրիբուն
06.01.2013, 18:16
Գոմիկը Գագոն էր :)) Էրիկը էն շվեդ ջահելն էր, որ էկել էր Դարուշի սիրտը շահելու

Դե ինչ կապ ունի, մեջը գոմիկ կար: Էտ արդեն հերիք ա մի ամիս քննարկում կազմակերպելու համար:

Այ որ մեկը խելոք լիներ, ու մի հատ ստեղծագործություն գրեր, որտեղ Ադամը գոմիկ կլիներ՝ Իկարո մոլորակի վրա ու հորիզոնական աճող ծառերի տակ նստած, սաղս նոր տարի ու սուրբ ծնունդը թողած էտ կքննարկեինք:

Ի միջի այլոց, ինչի՞ Աստված վտարեց Ադամին Եդեմից: Մենակ մի հատ հավայի խնձոր ուտելու համա՞ր: Գոմիկության համար, Բյուր ջան: Դրա համար էլ մինչև հիմա եկեղեցին գոմիկներին հետապնդում ա:

StrangeLittleGirl
06.01.2013, 18:18
Էս մրցույթի միջոցով, հասկացա, որ ես ոնց գրականությունից հեռու եմ եղել, տենց էլ մնացել եմ: :)) Սայ-ֆայ/ֆենթզիից բացի ուրիշ բան գրեթե չեմ կարողանում կարդալ:

Ես էլ ավելի շատ սայ-ֆայ էի սպասում /ֆենթզի նույնպես՝ Աշխարհի սկիզբը պարտադիր չէր մեր իմացած աշխարհի սկիզբը լիներ/: Ըստ դրա էլ քվեարկել եմ սուբյեկտիվ՝ այն տարբերակների օգտին, որոնք ավելի էին համապատասխանում իմ սպասելիքներին:

հ.գ. էս ժանրի մեջ երկու ակումբուց էի լավ գործ սպասում /բայց կարծես թե իրանք չեն մասնակցել/ :(
Ինձ թվում ա՝ էդ ակումբցիներից մեկը մասնակցել ա ;)

StrangeLittleGirl
06.01.2013, 18:21
Դե ինչ կապ ունի, մեջը գոմիկ կար: Էտ արդեն հերիք ա մի ամիս քննարկում կազմակերպելու համար:

Այ որ մեկը խելոք լիներ, ու մի հատ ստեղծագործություն գրեր, որտեղ Ադամը գոմիկ կլիներ՝ Իկարո մոլորակի վրա ու հորիզոնական աճող ծառերի տակ նստած, սաղս նոր տարի ու սուրբ ծնունդը թողած էտ կքննարկեինք:

Ի միջի այլոց, ինչի՞ Աստված վտարեց Ադամին Եդեմից: Մենակ մի հատ հավայի խնձոր ուտելու համա՞ր: Գոմիկության համար, Բյուր ջան: Դրա համար էլ մինչև հիմա եկեղեցին գոմիկներին հետապնդում ա:

Բայց գոմիկ չէինք քննարկում է, շվեդ էինք քննարկում, որը, ցավոք, հակառակ մեր բոլոր սպասումների, գոմիկ չէր :))

Ուվալնյատում էլ աշխատող Անջելինա Ջոլին ա սաղին բացել, դրա համար էջերով քննարկվում ա:

Ingrid
06.01.2013, 20:49
"Սոմնիում"-ի և "Իկարոյի" հեղինակներին կուզեի հարց տալ. իրենք կարդացե՞լ են Դեվիդ Միտչելի "Ամպե ատլասը" կամ դիտե՞լ են համանուն ֆիլմը: Նմանություններ կային հատկապես վերջին երկու գլուխների հետ՝ Սոնմի-451-ը և ատոմային ռմբակոծություններից հետո բնության մեջ առանձնացած ցեղերի պատմությունը:

Դավիթ
06.01.2013, 22:58
Դե եթե այդ չափանիշներով գնանք, ապա Դեկամերոնին էլ կնմանացնենք, քանի որ այնտեղ էլ ժանտախտից էին մեկուսացվել:

Alphaone
06.01.2013, 23:12
Լավ է, այս անգամ չեմ մասնակցում, եթե քննադատեմ, չի լինի մրցակիցների գործերի արժանիքները ենթագիտակցորեն կամ դիտավորյալ նվաստացնել ու հետո չի լինի մտատանջություն, հանգիստ ժանիքներս սրեմ, անցնեմ գործի... ))))))))

1.,,Կարդում եմ, դեռ Կայան ու Ճեյան եմ կարդում
Արդեն ապակու հետևի մարդը սկսել է գրել
ինձ դուր եկավ, բայց էնպես չէ, որ հիանամ...,, . սա գրել էի մրցույթի առաջին օրը Դավիթին:

Այ մինչև այդ պահը կարդացածս դուր էր գալիս, բայց հետո պատմությունը դարձավ մի տեսակ անկապ երազանք ու դրանով հանդերձ, սյուռեալիզմը կորավ, մի տեսակ չափազանց երկրային, չափազանց նյութական ու չափազանց տաղտուկ դառավ, հմայքը կորցրեց ու էլ չկարողացա վերագտնել: Մի պահ ինձ թվում էր, թե ծերունուն զուգահեռ հեղինակն էլ նրա աշխարհն է հորինելու. ես նման մի պատմվածք ունեի, դրա համար, երևի: Բայց եթե անգամ այդպես լիներ, միևնույն է, պատմվածքն ինձ դուր չէր գա, չափազանց ակնհայտ էր, որ գեղարվեստական գործ չէ, այլ մինչև վերջին հյուլեն կերտված է մրցույթի ուղարկելու համար: Արհեստական էր ու մարսվում էր այնպես, ինչպես պլաստմասան կմարսվեր: Այս ամենով հանդերձ էլ, Էնպիսի զգացողություն էր, թե հեղինակը ուզում է ասել՝ այ տեսեք, թե ես ով եմ ու եթե անգամ չհաղթեմ էլ, մեկ է, ես եմ ու ես վերջն եմ: Please... Եթե անգամ հեղինակը չէր ուզում դա ասել, իր գործը այդ տպավորությունն էր թողում, դրա համար թերթում եմ...

2. ,,Երկրորդ գործի վերնագիր կարդացի, սկսեցի գժի նման ծիծաղել
հեղինակն ընկել է Մեֆի հետևից,,- սրա առնչությամբ սա էի գրել, ինչո՞ւ եմ նամակագրությունից մեջբերում, քանի որ դա ամենաառաջին տպավորություններն էին, որ կարդալուն զուգահեռ գրում էի: Հետո արդեն գործերով ընկա, կարդալը դադարեցրեցի, հիմա կկարդամ, հերթով կգրեմ ամենաանկեղծ կարծիքս, որ կլինի նաև առաջին տպավորություն՝ թե լավ, թե վատ :) Շեղվեցի...
Ինչ վերաբերում է ուվալնյատին, ապա միայն մի բան էր ինձ հասկանալի՝ հիասթափությունն աշխարհի չկայացած վերջի կապակցությամբ, իսկ մնացածը թե ես չհասկացա, թե հասկանալու բան էլ չկար, ինձ դուր չեկավ՝ մի տեսակ շատ էր ցինիզմն ու եթե անգամ նորմալ գրվեր, ընդհանուր ասելիքը հզոր չէր: Սա էլ եմ թերթում:

3. Մի քիչ շատ էին առանց գեղարվեստի փիլիսոփայությունները: Հեղինակին անուն չեմ կարող դնել, քանի որ նույն թերությունը ես ունեմ, բայց դե նկատեցի, ասում եմ, նախորդ երկուսից լավ գործ եմ համարում, բայց դե, էլի, հիացած չեմ: Թեև մեկ-երկու նկարագրություն, ընդհանուր տագնապախառը լարվածությունն իրականում դուր եկավ ու լա՜վ ուրախացա, որ վերջը չէի կռահել: Սա էլ եմ արդեն թերթում...

4. Հենց սկզբից հիացմունքով կարդում էի, մի տեսակ զգում էի, որ թևեր են աճում, ոնց է արահետն ինձ վեր տանում առօրեականությունից, բայց հետո ահավոր վերջին պարբերությունը շրմփացրեց գետին, անմիջապես տարտամ անորոշության զգացողություն հաղորդեց, հիացմունքը սկսեց մարել, մի տեսակ կենցաղային գաղջություն կար, որ զզվելի դառնադեղնավուն նստվածք թողեց գույների վրա, բայց, մեկ է, լավ գործ էր...

5. Հիացած եմ էս գործով, թեև հեղինակն իմ երազանքը ոչ մի փողով էլ չի կարող իրականացնել՝ առաջինը լինել Մարսի վրա (ինձանից առաջ արդեն եղել են), բայց լուրջ ուզում եմ աշխարհում նման խելառներ լինեն, բայց վերջը մի քիչ հավանական չէր, եթե տվյալ անձնավորությունը խանդի հողի վրա էր ծեծկռտուքը սկսել, ապա անմիջապես պիտի փուքսն իջներ՝ իր դիմաց կին տեսնելով... Կամ էլ ես դեռ նոոոր եմ հոգեբանություն սովորում ու շատ բան չգիտեմ: Ինչևէ, մինչ այս կարդացածս գործերից ամենաշատը սա հավանեցի :D Թերթում եմ...

6. Անորոշ գործ էր, ինձ ստիպելով եմ մինչև վերջ կարդացել ու ինձ ոչինչ չտվեց, ոչ մի սկիզբ չառաջացավ իմ մեջ, որքան էլ գործում շեշտված էր սկզբի մասին: Կոտրված ծաղիկների պոչերը լավ միտք էր, դուր եկավ ու ամբողջ տեքստից միայն դա տպավորվեց: Եթե վաղը ցանկանամ հիշել այս գործը, երևի անգամ դա չհիշեմ: Մյուս կողմից, եթե այս մանեկենին միս ու արյուն ավելացվի, գուցե ընդհանուր հոգեբանական-փիլիսոփայական հետաքրքիր գործ ստացվի, մինչև իսկ գրականություն՝ լա՜վ ջանգեր գործադրելու դեպքում: Այս տեսքով ինձ կկեղծեմ, եթե ասեմ՝ դուր է եկել...

7. Նվնվոց ու տափակ փիլիսոփայություն կար, դուր չեկավ: Սկիզբը կարդացի, արդեն չէի ցանկանում շարունակել, բայց այնուամենայնիվ, մինչև վերջ կարդացի՝ մտածելով, որ վերջը գուցե լավը լինի: Մինչև վերջ էլ դուր չեկավ: Հեղինակից ներողություն եմ խնդրում նմակ կերպ գործի մասին արտահայտվելու համար, բայց գրում եմ այն, ինչ զգացել եմ կարդալուց անմիջապես հետո...

Հ.Գ. Արդեն կեսը կարդացել եմ, մնացած կեսն էլ կկարդամ ու կարծիք կհայտնեմ արդեն վաղը: Եթե ինչ-որ տեղ ավելորդ կոպիտ կամ ավելորդ մեղմ եղա, թող համապատասխան կողմերը՝ հեղինակ, կազմակերպիչներ, ներեն, սուբյեկտիվ կարծիք էր ու աննորմալ սուբյելտի կարծիք՝ ես մեկ գլուխործոցներ եմ հավանում, մեկ էլ գնում գալիս էնպիսի գործեր, որ ասենք Բյուրն ու Բայանդուրն առանց կասկածի նշույլի կուղարկեին դիակիզարան :D

Alphaone
06.01.2013, 23:14
............

Գալաթեա
06.01.2013, 23:16
Ժող, իրականում շատ դժվար ա գրել մի բանի մասին, որ ամբողջությամբ նոր ու չբացահայտված ա:
Ամենն արդեն գրվել ա, ամեն ինչի մասին արդեն ասվել ա:
Շատ-շատ՝ կարող ես քեզնից որքան հնարավոր է շատ բան դնես էդ գործի մեջ, որովհետև իրականում մենակ մարդիկ են տարբեր;
Պատմությունները նույնն են:

StrangeLittleGirl
06.01.2013, 23:23
Մի փոքր էլ ես գուշակություններ անեմ. "Կապույտ ճնճղուկների արահետը" պարզ էր, թե ով էր գրել, քանի որ այն վաղուց համացանցում կա: "Սոմնիում"-ը կարծում եմ, որ Գալաթեան է գրել՝ չնայած իր գրածներից մի-երկու գործ եմ կարդացել, բայց ..."Իկարոն" եթե իմ մտածած հեղինակն է գրել, ապա ասեմ, որ ինքը հիմա ավելի խորանում է ֆանտաստիկայի մեջ, վեպ է գրում, շատ է սիրում Ազիմով: Եթե ինքն է, ապա գրելաոճի առումով առաջընթաց կա, բայց այստեղ չկար այն բազմաշերտանոց խորությունը, որը կար նրա մյուս գործերում:
Համոզված եմ, որ Բյուրը մասնակցել է, բայց թե որն է գրել, այդպես էլ չհասկացա: Եթե առաջինն է , ապա , ի տարբերություն իր նախորդ գործերի, այստեղ շատ է նոսրացրել թեման: Ինքը ավելի դիպուկ էր նկարագրում:
Դեռ այսքանը...

Առավոտը հա ասում էի՝ էս գրառմանը պատասխանեմ, մոռանում էի: Էս անգամ Գալաթեա չկա, արխային: Ինքը ստեղ չկա: Էդ հաստատ:

Սոմնիումը Լիլն ա գրել՝ Իմփրեշընը:

Իկարոն Ռուֆն ա:

Բյուրն էլ հա, մասնակցել ա, բայց, չէ, առաջինը չի: Էս անգամ Բյուրի բախտը հեչ չի բերում, պատի տակ նստած լացում ա: Բայց մեկ էլ չգիտեմ՝ Բյուրի մոտ երբ ես նկարագրություն տեսել, ինքը նկարագրություններից ինչքան հնարավոր ա խուսափում ա, իսկ էս առաջինի մեջ տոննաներով նկարագրություն կա (հորիզոնական աճող ծառեր, վանդակավոր վերմակ և այլն):

Alphaone
06.01.2013, 23:25
Ես որ վստահ եմ, որ առաջինը Բյուրը չի, ախր մի պահ շատ ա տաակում, Բյուրն էդպես ո՜նց կարա գրի :think

Mephistopheles
06.01.2013, 23:26
Ժող, իրականում շատ դժվար ա գրել մի բանի մասին, որ ամբողջությամբ նոր ու չբացահայտված ա:
Ամենն արդեն գրվել ա, ամեն ինչի մասին արդեն ասվել ա:
Շատ-շատ՝ կարող ես քեզնից որքան հնարավոր է շատ բան դնես էդ գործի մեջ, որովհետև իրականում մենակ մարդիկ են տարբեր;
Պատմությունները նույնն են:



Չէ Գալ, համաձայն չեմ… առաջին հայացքից կարծես թե ճիշտ ես ասում, բայց երբեք նույնը չի… միշտ էլ տարբեր ա… հարցը ստեղ տեսնելն ա… նույնը երբեք չի լինելու…

Գալաթեա
06.01.2013, 23:32
Չէ Գալ, համաձայն չեմ… առաջին հայացքից կարծես թե ճիշտ ես ասում, բայց երբեք նույնը չի… միշտ էլ տարբեր ա… հարցը ստեղ տեսնելն ա… նույնը երբեք չի լինելու…

Մեֆ, տարբերությունը հենց քո ասած տեսնելուց ա գալիս, իսկ տեսնելը՝ մարդուց: Տենց չի՞:

impression
06.01.2013, 23:34
Բյուր, կարող ա՞ սաղ ես եմ գրել ու ինքս իմ հետ եմ մրցում
հլը մի հատ էլ ասա, ես որոնք էի՞ :)

StrangeLittleGirl
06.01.2013, 23:35
Ես հավեսի ընկա, սկսեմ մի քիչ կարծիքների հետ կռիվ անել (Արէա, գո՞հ ես :))):

Alphaone ջան, քո կարծիքը կարդալուց հետո մի հատ նորից կարդացի առաջինը:




1.,,Կարդում եմ, դեռ Կայան ու Ճեյան եմ կարդում
Արդեն ապակու հետևի մարդը սկսել է գրել
ինձ դուր եկավ, բայց էնպես չէ, որ հիանամ...,, . սա գրել էի մրցույթի առաջին օրը Դավիթին:

Այ մինչև այդ պահը կարդացածս դուր էր գալիս, բայց հետո պատմությունը դարձավ մի տեսակ անկապ երազանք ու դրանով հանդերձ, սյուռեալիզմը կորավ, մի տեսակ չափազանց երկրային, չափազանց նյութական ու չափազանց տաղտուկ դառավ, հմայքը կորցրեց ու էլ չկարողացա վերագտնել: Մի պահ ինձ թվում էր, թե ծերունուն զուգահեռ հեղինակն էլ նրա աշխարհն է հորինելու. ես նման մի պատմվածք ունեի, դրա համար, երևի: Բայց եթե անգամ այդպես լիներ, միևնույն է, պատմվածքն ինձ դուր չէր գա, չափազանց ակնհայտ էր, որ գեղարվեստական գործ չէ, այլ մինչև վերջին հյուլեն կերտված է մրցույթի ուղարկելու համար: Արհեստական էր ու մարսվում էր այնպես, ինչպես պլաստմասան կմարսվեր: Այս ամենով հանդերձ էլ, Էնպիսի զգացողություն էր, թե հեղինակը ուզում է ասել՝ այ տեսեք, թե ես ով եմ ու եթե անգամ չհաղթեմ էլ, մեկ է, ես եմ ու ես վերջն եմ: Please... Եթե անգամ հեղինակը չէր ուզում դա ասել, իր գործը այդ տպավորությունն էր թողում, դրա համար թերթում եմ...

Չեմ հասկանում՝ ե՞ս եմ էս պատմվածքը սխալ հասկանում, թե՞ ակումբցիների մեծ մասը, որ ուզում ա էնտեղ մի պատմություն տեսած լինի: Իմ պատկերացրածով մի պատմությունն առանց մյուսի չի կարա լինի, որովհետև հեղինակը ստեղ ստեղծողի ու ստեղծվողի հարց ա շոշափում, հարցականի տակ ա դնում, թե ով ա ստեղծողն ու ով ա ստեղծվող:


5. Հիացած եմ էս գործով, թեև հեղինակն իմ երազանքը ոչ մի փողով էլ չի կարող իրականացնել՝ առաջինը լինել Մարսի վրա (ինձանից առաջ արդեն եղել են), բայց լուրջ ուզում եմ աշխարհում նման խելառներ լինեն, բայց վերջը մի քիչ հավանական չէր, եթե տվյալ անձնավորությունը խանդի հողի վրա էր ծեծկռտուքը սկսել, ապա անմիջապես պիտի փուքսն իջներ՝ իր դիմաց կին տեսնելով... Կամ էլ ես դեռ նոոոր եմ հոգեբանություն սովորում ու շատ բան չգիտեմ: Ինչևէ, մինչ այս կարդացածս գործերից ամենաշատը սա հավանեցի :D Թերթում եմ...


Իսկ ինձ թվում ա՝ էս մի գործը ոչ մի արժեք չէր ունենա, եթե էդպիսի անհավանական վերջ չունենար: Իմ կարծիքով, հեղինակն ուզում ա ասի, որ եթե աշխարհում հայտնվի մի տղամարդ, որ կկարողանա կնոջը երջանկացնել, ապա էդ տղամարդը կին ա դուրս գալու: Ու ահագին հետաքրքիր, համարձակ մոտեցում ա: Նաև՝ նորություն ա:

StrangeLittleGirl
06.01.2013, 23:36
Բյուր, կարող ա՞ սաղ ես եմ գրել ու ինքս իմ հետ եմ մրցում
հլը մի հատ էլ ասա, ես որոնք էի՞ :)

Ուվալնյատն ու Սոմնիումը, ավել դժվար ունենաս :)) ի դեպ, վերջինն էլ ոնց որ Չուկն ա

ivy
06.01.2013, 23:39
Իսկ ինձ թվում ա՝ էս մի գործը ոչ մի արժեք չէր ունենա, եթե էդպիսի անհավանական վերջ չունենար: Իմ կարծիքով, հեղինակն ուզում ա ասի, որ եթե աշխարհում հայտնվի մի տղամարդ, որ կկարողանա կնոջը երջանկացնել, ապա էդ տղամարդը կին ա դուրս գալու: Ու ահագին հետաքրքիր, համարձակ մոտեցում ա: Նաև՝ նորություն ա:

Հետաքրքիր ա, բայց ես էդպես չեմ ընկալել :think
Էդպիսի լայն փիլիսոփայություն ես մեջը չտեսա. միայն կոնկրետ մարդն էր ու իր պատմությունը:

impression
06.01.2013, 23:39
Ուվալնյատն ու Սոմնիումը, ավել դժվար ունենաս :)) ի դեպ, վերջինն էլ ոնց որ Չուկն ա
դու չարաչար սխալվում ես, ուր էր ինձ էդքան տաղանդ...

ivy
06.01.2013, 23:40
Բյուր ջան, արի դու թարգի էդ գուշակությունները... Ռուֆ, Չուկ, լրիվ ֆանտաստիկա ես պատմում :))

StrangeLittleGirl
06.01.2013, 23:41
Բյուր ջան, արի դու թարգի էդ գուշակությունները... Ռուֆ, Չուկ, լրիվ ֆանտաստիկա ես պատմում :))

բա մարդիկ ֆանտաստիկա են ուզում էս մրցույթից :))

Alphaone
06.01.2013, 23:41
5-ին մի տեսակ ուրիշ տեսանկյունից եմ նայել ու լրիվ քո հասկացածից ուրիշ բան հասկացել, Բյուր, ինձ էնտեղ ձգել ա սեփական աշխարհի ու սեփական կանոնների միտքը, հիմա, երբ քո ասած տեսանկյունից եմ նայում, ինձ ավելի է դուր գալիս :D..
իսկ առաջինում ես ասացի, թե ինչն ինձ դուր չի եկել, բայցի դա էլ նաև վերջում հենց ամեն ինչ հանգում է նրան, որ ապակու հետևի մարդն էր ստեղծում, ոչ թե ստեղծում էին միմյանց ;)

StrangeLittleGirl
06.01.2013, 23:44
5-ին մի տեսակ ուրիշ տեսանկյունից եմ նայել ու լրիվ քո հասկացածից ուրիշ բան հասկացել, Բյուր, ինձ էնտեղ ձգել ա սեփական աշխարհի ու սեփական կանոնների միտքը, հիմա, երբ քո ասած տեսանկյունից եմ նայում, ինձ ավելի է դուր գալիս :D..
իսկ առաջինում ես ասացի, թե ինչն ինձ դուր չի եկել, բայցի դա էլ նաև վերջում հենց ամեն ինչ հանգում է նրան, որ ապակու հետևի մարդն էր ստեղծում, ոչ թե ստեղծում էին միմյանց ;)
Տես է, Ռիփն էլ ուրիշ բան ա ասում :))
Ինչ վերաբերում ա առաջինին, իմ հասկանալով հեղինակն ընթերցողին ա թողել որոշելու, թե ով ում ա ստեղծում: Տես, ապակու դրսի ձյաձն ահագին տանջվում ա, բայց երևի թու՞յլ ա տալիս, որ ապակու հետևի մարդը տենց էլ հարիֆ-հարիֆ մտածի, թե ինքն ա ձյաձին ստեղծում: Եսի՞մ:

ivy
06.01.2013, 23:46
բա մարդիկ ֆանտաստիկա են ուզում էս մրցույթից :))

Հա, Իմփրեշընն էլ քիչ ա մասնակցել ա, մի հատ էլ երկու գործ ա ներկայացրել :))

Գալաթեա
06.01.2013, 23:50
բա մարդիկ ֆանտաստիկա են ուզում էս մրցույթից :))

Փաստորեն՝ քոնը Իկարոն ա :)

StrangeLittleGirl
06.01.2013, 23:50
Հա, Իմփրեշընն էլ քիչ ա մասնակցել ա, մի հատ էլ երկու գործ ա ներկայացրել :))

Իմպը հաստատ մինիմում մի գործ ունի :)) ուղղակի համ Սոմնիումը, համ Ուվալնյատն իրա վրա են ուղարկում, չեմ կողմնորոշվում՝ որ մեկն ա :))

impression
06.01.2013, 23:51
Իմպը հաստատ մինիմում մի գործ ունի :)) ուղղակի համ Սոմնիումը, համ Ուվալնյատն իրա վրա են ուղարկում, չեմ կողմնորոշվում՝ որ մեկն ա :))

դե մի հատ որ իմանաս, ինձ էլ ասա, մեռա սենց անորոշ վիճակից արդեն :P

StrangeLittleGirl
06.01.2013, 23:52
Փաստորեն՝ քոնը Իկարոն ա :)
քո գրածն էլ ա ֆանտաստիկա :D

չէ, Գալ, առաջին տեղում ես չեմ կարա լինեմ, չգիտե՞ս, նավսած ա :))

StrangeLittleGirl
06.01.2013, 23:53
դե մի հատ որ իմանաս, ինձ էլ ասա, մեռա սենց անորոշ վիճակից արդեն :P

Հովոյին արդեն ասել եմ, որ ուվալնյատի հեղինակը դու ես, նենց որ ոնց ուզում ես, տակից դուրս արի :))

ivy
06.01.2013, 23:53
Իմպը հաստատ մինիմում մի գործ ունի :)) ուղղակի համ Սոմնիումը, համ Ուվալնյատն իրա վրա են ուղարկում, չեմ կողմնորոշվում՝ որ մեկն ա :))

Իմ կարծիքով, չկա ինքը էս մրցույթում:
Սոմնիումի շարադրանքը հեչ Իմփրեշըն չի, թեև հասկանում եմ, որ իր ճաշակով պիտի լինի:
Իսկ Ուվալնյատի գրողը իմ խորը համոզմամբ արական սեռի ա:

Alphaone
06.01.2013, 23:53
Տես է, Ռիփն էլ ուրիշ բան ա ասում :))
Ինչ վերաբերում ա առաջինին, իմ հասկանալով հեղինակն ընթերցողին ա թողել որոշելու, թե ով ում ա ստեղծում: Տես, ապակու դրսի ձյաձն ահագին տանջվում ա, բայց երևի թու՞յլ ա տալիս, որ ապակու հետևի մարդը տենց էլ հարիֆ-հարիֆ մտածի, թե ինքն ա ձյաձին ստեղծում: Եսի՞մ:

Էդ նրանից ա, որ գրելուց ոչ մի կարծիք չեմ կարդացել, որ կանխակալ չգրեմ, հիմա էլ սկսվել են հակասական կարծիքները: Վստահ եմ, որ այդպես ավելի լավ է, եթե գործը միայն մեկ ձևով ընկալվեր, ուրեմն բացարձակ չկայացած է imho

impression
06.01.2013, 23:53
ի դեպ, սոմնիումի ու ուվալնյատի հեղինակներ, իմ "շվաքի" տակ լաաաավ էլ կայֆավատ եք լինում :))

impression
06.01.2013, 23:55
Հովոյին արդեն ասել եմ, որ ուվալնյատի հեղինակը դու ես, նենց որ ոնց ուզում ես, տակից դուրս արի :))

ես շատ խմած եմ, բայց դու ինձնից վատ ես: ախչի, ուվալնյատի հեղինակը հենց հովոն ա :D

Շինարար
06.01.2013, 23:57
Փաստորեն՝ քոնը Իկարոն ա :)

Իկարոն քոնն ա: Թող Ամմեն ասի` ակումբցի են փնտրում, բայց նենց համոզված եմ քվեարկել, մի տեսակ ինձ թվաց` շատ ջանացավ գրված ա նաև բացի լավը լինելուց:

StrangeLittleGirl
06.01.2013, 23:59
Էդ նրանից ա, որ գրելուց ոչ մի կարծիք չեմ կարդացել, որ կանխակալ չգրեմ, հիմա էլ սկսվել են հակասական կարծիքները: Վստահ եմ, որ այդպես ավելի լավ է, եթե գործը միայն մեկ ձևով ընկալվեր, ուրեմն բացարձակ չկայացած է imho
Դե հա, ես էլ արագ-արագ սաղ կարդացել եմ, որ ոչ ոք չհասցնի կարծիք գրել: Բայց հետո որ տեսա կարծիքները, աչքերս թռան ճակատիս:


ես շատ խմած եմ, բայց դու ինձնից վատ ես: ախչի, ուվալնյատի հեղինակը հենց հովոն ա :D
Ուվալնյատ մեկինը հաստատ, երկուսի հետ ինքը կապ չունի: Կամ էլ խմած ժամանակ գրել ա, մոռացել ա :D


Իկարոն քոնն ա: Թող Ամմեն ասի` ակումբցի են փնտրում, բայց նենց համոզված եմ քվեարկել, մի տեսակ ինձ թվաց` շատ ջանացավ գրված ա նաև բացի լավը լինելուց:
Շին, ինձ թվում ա՝ Գալը տենց անկապ վերջաբան չէր դնի: Չէ, ստեղ Գալ չկա:

Գալաթեա
07.01.2013, 00:01
Իկարոն քոնն ա: Թող Ամմեն ասի` ակումբցի են փնտրում, բայց նենց համոզված եմ քվեարկել, մի տեսակ ինձ թվաց` շատ ջանացավ գրված ա նաև բացի լավը լինելուց:

Ամմէն արդարության մարտիկ ա Շին ջան, ինքը միշտ ասում ա :)
Բայց Իկարոն իսկապես իմը չի.. կան պահեր, որ մի պուճուր նմանություն կա իմ ոճի հետ, բայց ֆանտաստիկա ես մենակ կարդալ եմ սիրում, ջան :)

Շինարար
07.01.2013, 00:02
Շին, ինձ թվում ա՝ Գալը տենց անկապ վերջաբան չէր դնի: Չէ, ստեղ Գալ չկա:
Վերջաբանը անկապ չէր, ուղղակի իմ կարծիքով, գուցե նաև շատերի` ավելորդ էր, բայց ինձ հարցնես` գեղարվեստական գործերի իննսուն տոկոսի վերջաբանը ավելորդ եմ համարում, կիսատություն եմ սիրում, թե չէ անկապը հաստատ անկապ չէր:

Mephistopheles
07.01.2013, 00:03
Մեֆ, տարբերությունը հենց քո ասած տեսնելուց ա գալիս, իսկ տեսնելը՝ մարդուց: Տենց չի՞:


Ես ասում եմ տարբեր ա, տեսնենք թե ոչ… միշտ տարբերա օբյեկտիվորեն, տեսնես թե չէ… կարաս չտեսնես, բայց մեկ ա տարբեր ա… ու հենց գեղեցկությունն էլ դրա մեջ ա… ու մարդը կարա իրա ամբողջ կյանքը նույն բանի մասին գրի, բայց մեկ ա տարբեր… անգամ նույն մարդմ երկու անգամ նույն բանը նույն ձևի չի զգում…

StrangeLittleGirl
07.01.2013, 00:05
Վերջաբանը անկապ չէր, ուղղակի իմ կարծիքով, գուցե նաև շատերի` ավելորդ էր, բայց ինձ հարցնես` գեղարվեստական գործերի իննսուն տոկոսի վերջաբանը ավելորդ եմ համարում, կիսատություն եմ սիրում, թե չէ անկապը հաստատ անկապ չէր:
Դու կիսատությու՞ն ես սիրում: Բա ձեն հանի, մյուս մրցույթներում հաշվի կառնենք :))
Ի դեպ, եթե տենց ա, Ամոս Օզի «Տեսարաններ գյուղական կյանքիցը» կարդա: Ամենահետաքրքիր տեղերում լույսերը գնում են :))

Շինարար
07.01.2013, 00:07
Ամմէն արդարության մարտիկ ա Շին ջան, ինքը միշտ ասում ա :)
Բայց Իկարոն իսկապես իմը չի.. կան պահեր, որ մի պուճուր նմանություն կա իմ ոճի հետ, բայց ֆանտաստիկա ես մենակ կարդալ եմ սիրում, ջան :)

Դե չգիտեմ, մենակ ոճը չէ ախր: Հասունություն կար: Թող ներեն ինձ ակումբի բոլոր հեղինակները` բոլոր-բոլորը, բայց էդ հասունությունը ակումբցիներից մենակ քեզ մոտ եմ նկատել: Մի խոսքով, վերջում կերևա: Ես գուշակություններում միշտ սխալվում եմ: Դե առաջինի հեղինակն էլ Բյուրն ա, իմ կարծիքով, էլի նույն վստահությամբ եմ քվեարկել: Ինձ դուր եկավ, որ հիմա շատ ավելի լուրջ ա մոտեցել, Բյուրը հասունանում ա, չնայած իրա էն թռի-վռիությունն էլ, որը ես էլի շատ սիրում եմ, էլի նկատելի էր:

Շինարար
07.01.2013, 00:08
Դու կիսատությու՞ն ես սիրում:

Բա Կաֆկա սիրելը ոչինչ չէր ասո՞ւմ:

Գալաթեա
07.01.2013, 00:09
Ես ասում եմ տարբեր ա, տեսնենք թե ոչ… միշտ տարբերա օբյեկտիվորեն, տեսնես թե չէ… կարաս չտեսնես, բայց մեկ ա տարբեր ա… ու հենց գեղեցկությունն էլ դրա մեջ ա… ու մարդը կարա իրա ամբողջ կյանքը նույն բանի մասին գրի, բայց մեկ ա տարբեր… անգամ նույն մարդմ երկու անգամ նույն բանը նույն ձևի չի զգում…

Կարա Մեֆ, բայց չի անում, չէ՞: Ու հենց քո կարծիքով չի անում:
Իկարոյի մեկնաբանությունդ հիշի... մարդը գրել ա, իր կարծիքով տարբեր ու ունիկալ, բայց դու էդ կինոն տեսել ես:

Alphaone
07.01.2013, 00:12
8-ն այս պահին իմ ֆավորիտն է: Թե ես եմ ֆանտաստիկայի ֆանատ, սիրեցի, թե գործն իրականում հրաշալի է, ցույց կտան մնացած մեկնաբանությունները, որ հետո կկարդամ: Ամեն դեպքում, թե շարադրանքը, թե գործի կառուցվածքը, թե ավարտն ինձ դուր եկան :)

Գալաթեա
07.01.2013, 00:13
Դե չգիտեմ, մենակ ոճը չէ ախր: Հասունություն կար: Թող ներեն ինձ ակումբի բոլոր հեղինակները` բոլոր-բոլորը, բայց էդ հասունությունը ակումբցիներից մենակ քեզ մոտ եմ նկատել: Մի խոսքով, վերջում կերևա: Ես գուշակություններում միշտ սխալվում եմ: Դե առաջինի հեղինակն էլ Բյուրն ա, իմ կարծիքով, էլի նույն վստահությամբ եմ քվեարկել: Ինձ դուր եկավ, որ հիմա շատ ավելի լուրջ ա մոտեցել, Բյուրը հասունանում ա, չնայած իրա էն թռի-վռիությունն էլ, որը ես էլի շատ սիրում եմ, էլի նկատելի էր:

Ես էլ եմ կարծում, որ առաջինը Բյուրն ա, բայց քանի որ վերջին 4-ը դեռ չեմ կարդացել, չեմ պնդի:

Ռուֆուս
07.01.2013, 00:16
Բյուր, մեռա ասելով, ես չեմ մասնակցում մրցույթներին :))

Բայց ինադու ձեզ բոլորիդ, սկսել եմ պատմվածք գրել :beee Եթե մուսաս ինձ չլքի, կարող ա շուտով տեղադրեմ Ակումբում :)

StrangeLittleGirl
07.01.2013, 00:19
Բա Կաֆկա սիրելը ոչինչ չէր ասո՞ւմ:
Դե Կաֆկայի գործերի մեծ մասը պաշտոնապես են կիսատ :))


Բյուր, մեռա ասելով, ես չեմ մասնակցում մրցույթներին :))

Բայց ինադու ձեզ բոլորիդ, սկսել եմ պատմվածք գրել :beee Եթե մուսաս ինձ չլքի, կարող ա շուտով տեղադրեմ Ակումբում :)
աչքիս էդ պատմվածքդ արդեն պրծել ես, ու էս թեմայում էլ տեղադրված ա :)) համ էլ լավ եմ հիշում, որ մասնակցել ես մրցույթի, նենց որ էլ մի

StrangeLittleGirl
07.01.2013, 00:21
Դե չգիտեմ, մենակ ոճը չէ ախր: Հասունություն կար: Թող ներեն ինձ ակումբի բոլոր հեղինակները` բոլոր-բոլորը, բայց էդ հասունությունը ակումբցիներից մենակ քեզ մոտ եմ նկատել: Մի խոսքով, վերջում կերևա: Ես գուշակություններում միշտ սխալվում եմ: Դե առաջինի հեղինակն էլ Բյուրն ա, իմ կարծիքով, էլի նույն վստահությամբ եմ քվեարկել: Ինձ դուր եկավ, որ հիմա շատ ավելի լուրջ ա մոտեցել, Բյուրը հասունանում ա, չնայած իրա էն թռի-վռիությունն էլ, որը ես էլի շատ սիրում եմ, էլի նկատելի էր:

Շին, դե սպանիք: Բյուրը չի առաջինի հեղինակը: Բյուրն ուր, հասունանալն ուր::angry Ինձ ուրիշ տեղ փնտրի :P

Տրիբուն
07.01.2013, 00:34
եթե Գալոն մի բան էս անգամ գրել ա, ուրեմն սոմնիումն ա


Sent from my iPhone using Tapatalk

Գալաթեա
07.01.2013, 00:43
եթե Գալոն մի բան էս անգամ գրել ա, ուրեմն սոմնիումն ա



Չէ, Տրիբուն ձյա :)
Կուզեի՝ինտրիգը պահելու համար ձևեր թափեի, թե մասնակցել եմ, բայց քեզ ու Շինին չեմ կարա խաբեմ:
Չկամ ես էս անգամ:

ivy
07.01.2013, 00:44
եթե Գալոն մի բան էս անգամ գրել ա, ուրեմն սոմնիումն ա

Սոմնիումը շատ լավ ա գրված, ու դրանով կարող էր Գալը լինել, բայց Գալը էսպես չի գրում. իր մոտ գործողություններն են շատ, իսկ կերպարների բացահայտումը՝ ավելի քիչ, ինքը պատմությունների մեջ շեշտը ոչ թե մարդկանց ապրումների վրա է, այլ հետաքրքիր էքշընի: Դրանով կարծում եմ, որ սա իր ձեռագիրը չի:

StrangeLittleGirl
07.01.2013, 00:46
Սոմնիումը շատ լավ ա գրված, ու դրանով կարող էլ Գալը լինել, բայց Գալը էսպես չի գրում. իր մոտ գործողություններն են շատ, իսկ կերպարների բացահայտումը՝ ավելի քիչ, ինքը պատմությունների մեջ շեշտը ոչ թե մարդկանց ապրումների վրա է, այլ հետաքրքիր էքշընի: Դրանով կարծում եմ, որ սա իր ձեռագիրը չի:

ըհըըը՜, իսկ ո՞վ ա մարդկանց ապրումների մասին շատ լավ գրում, հատկապես առաջին դեմքով ;)

ivy
07.01.2013, 00:48
ըհըըը՜, իսկ ո՞վ ա մարդկանց ապրումների մասին շատ լավ գրում, հատկապես առաջին դեմքով ;)

Բյուրը :))
Դե Իմփրեշընն էլ:

StrangeLittleGirl
07.01.2013, 00:49
Բյուրը :))
Դե Իմփրեշընն էլ:

ես երկրորդի մասին էի :P

ivy
07.01.2013, 00:50
ես երկրորդի մասին էի :P

Հա, Բյուր, դու շարունակիր քո ֆանտաստիկ գուշակությունները :))

StrangeLittleGirl
07.01.2013, 00:51
Հա, Բյուր, դու շարունակիր քո ֆանտաստիկ գուշակությունները :))

էդ ես չէի, դու էիր :P

Արուսյակ
07.01.2013, 00:53
"Սոմնիում"-ը առաջին գործն էր, որ կարդացի ու առաջին գրառումս է ակումբում-Փորձել էին հատումներ գտնել իրականությունն ու երազանքների...ծիրը ու այդ հատումից հառնել էր չփլախ իրողությունը: Կարծում եմ` գրելուց անմիջապես հետո հեղինակը, վատ երազից վեր թռածի պես, վազել է դեպի ջրամանը...Այնուամենայնիվ, զարգացում էր, որն իր հետ մինչ վերջ տարավ...

ivy
07.01.2013, 00:53
էդ ես չէի, դու էիր :P

Արդեն ասել եմ, որ դժվար Իմփը լինի, բայց դե հնարավոր ա, որ ճիշտ ես, շուտով կիմանանք:

StrangeLittleGirl
07.01.2013, 00:57
Արդեն ասել եմ, որ դժվար Իմփը լինի, բայց դե հնարավոր ա, որ ճիշտ ես, շուտով կիմանանք:

Իսկ ինչու՞ դժվար: ես հիմնավորեցի, որ ինքն ա: Դե դու էլ հիմնավորի՝ ինչու դժվար :))

ivy
07.01.2013, 00:59
Իսկ ինչու՞ դժվար: ես հիմնավորեցի, որ ինքն ա: Դե դու էլ հիմնավորի՝ ինչու դժվար :))

Գլխավորապես էն պատճառով, որ մի բան ինձ հուշում ա, թե նա զահլա չունի տարբերակ գրել ուղարկելու ու չի մասնակցել :))

StrangeLittleGirl
07.01.2013, 01:01
Գլխավորապես էն պատճառով, որ մի բան ինձ հուշում ա, թե նա զահլա չունի տարբերակ գրել ուղարկելու ու չի մասնակցել :))
:)) իսկ ես նույնիսկ մի ամբողջ տեսություն եմ հորինել, թե ոնց ա ինքը հասցրել երկու տարբերակ ուղարկել :P

Նայի, Ուվալնյատը գրել ա արագ-արագ, ուղարկել ա: Էնքան որ, կայֆի համար: Հետո մտածել ա՝ չէ, փողն եմ ուզում: Մի հատ էլ կարգին տարբերակ ա ուղարկել :))

ivy
07.01.2013, 01:02
:)) իսկ ես նույնիսկ մի ամբողջ տեսություն եմ հորինել, թե ոնց ա ինքը հասցրել երկու տարբերակ ուղարկել :P

Նայի, Ուվալնյատը գրել ա արագ-արագ, ուղարկել ա: Էնքան որ, կայֆի համար: Հետո մտածել ա՝ չէ, փողն եմ ուզում: Մի հատ էլ կարգին տարբերակ ա ուղարկել :))

Աաաաաաա՜ :D :D