Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր ծնունդդ, Չուկիտո :)
Չուկ, ինձնից լավ գիտես, որ մտերիմների համար բարեմաղթանքներ գրել/ասելը ամենադժվար բանն ա:
Մանավանդ իմ ու քո պես՝ բառապաշարարի սղությունից տառապող մարդկանց համար :)
Ջանս, ուզում եմ, որ երջանիկ լինես: Էդ բառի ամենախորը ու տարածական իմաստով: 48D տարածական, Արտ:
Ուզում եմ՝ ունենաս էն ամենը, ինչի պակասը զգում ես, կամ երբևէ զգացել ես:
Ուզում եմ՝ էդ մեծ ու ջերմ սիրտդ միշտ զարկի էն մարդկանց սրտերի հետ համընթաց, ում դու սիրում ես:
Ուզում եմ՝ լիքը առիթներ լինեն հետդ գանգնամ սթայլ կոչվող էշության տակ պարելու:
Ուզում եմ՝ կյանքի ոչ մի բնագավառում անհաջողություն չունենաս:
Շատ բան եմ ուզում, Արտ, բայց բոլորը չեմ ասի :) Հետո :)
Սիրում եմ քեզ շատ, իմ ընկեր:
Իմ լավ ընկեր:
Իմ լավ ընգերոջ լավ ախպեր :))
Արտ ջան, գրկում եմ :)
Moonwalker
30.12.2012, 00:47
Ես էի ուզում թեման բացեի էն էլ մոռացա::beee
Արտ ջան, մեր ամենատոր ջան, շնորհավոր ծնունդդ::friends:
Ինչքան հիշում եմ՝ մեկ-մեկ տոնական թոհուբոհի մեջ մոռանում էինք էլ շնորհավորենք: Ես էս մաղթանք-կենացախառը բաներից չկամ, ուղղակի. քեզ լավ նայի, ընտանիքիդ ու ընկերներիդ գլխից անպակաս ու ոնց սիրում են ասել՝ շատ ֆոտոնչուկներ:
Կենա՛ցդ, մեր վիրտուալ տան նահապետ::drinks
Շնորհավորում եմ եղբայր, Իբր քիչ դժվար էր քեզ բարեմաղթանք գրելը` Լիլն էլ էնքան սիրուն բաներ ասեց, որ ինձ մնում է միայն ցանկանալ, որ Լիլի մաղթանքներն իրականանան )))
keyboard
30.12.2012, 00:59
Շնորհավոր եղբայր, ձեռներդ դալար, արածդ գործն անգին ա, էսքան մարդու մի տեղ հավաքել մի ընտանիք ես սարքել:
Առողջ ըլնես, լիքը փող ու երջանկություն քեզ սիրրողների շրջապատողների հետ:
Համբերությունդ անսպառ լինի, որ իմ նմանների ձեռը դիմանաս:
Ամենալավ բաները ;)
Չուկ ջան, շնորհավոր ծնունդդ:
StrangeLittleGirl
30.12.2012, 01:21
Արտ ջան, ծնունդդ շնորհավոր, բարով վայելես, լավ ըլնես :)
Արտակ ջան, ծնունդդ շնորհավո՜ր: Մաղթում եմ 35 տարիդ շուտ բոլորի ազգովի գնանք քեզ ընտրելու :))
Կենացդ :drinks:
Շնորհավորում եմ, Արտակ ջան::)
Ambrosine
30.12.2012, 01:33
Ուշադիր ջան, շնորհավոր :drinks:
Քանի ակումբում գեթ մեկ մասնակից կա, իմացիր, որ գործդ դեռ շարունակում է իր պտուղները տալ: Թող միշտ նման նախագծեր ձեռնարկես, որ նրանցից յուրաքանչյուրը այսքան մարդու օգուտ տա ու երկարակյաց լինի: Չեմ ուզում քաղաքականացրած լինեմ, բայց չի կարող հարգանքի չարժանանալ մեկը, ով հավատարիմ է մնում իր իսկ հայտարարած պայքարին ու հետամուտ է լինում դրական արդյունքների ձեռքբերմանը: Ապրես :):
Շնորհավոր, ախպերս :drinks:
http://todaycal.progup.com/i/728a411bb36a4c9fb57f160c7ce1da00/Card-HgNWal.jpg
Նաիրուհի
30.12.2012, 02:54
Արտ ջան, մի այլ կարգի ջերմ շնորհավո՜ր... Որովհետև քեզ մի այլ կարգի ջերմ շատ եմ սիրում, թեկուզ էդքան քիչ հետդ շփվելով :)
Rhayader
30.12.2012, 03:02
Շնորհավորում եմ:)
Windows 7
30.12.2012, 06:10
Չուկ
Արտ ջան՝
:hiՇնորհավորում եմ :Santatip:Ցանկանում եմ առողջություն,խաղաղություն,երջանկություն և գործերիդ հաջողություն;
Ամենայն բարիք քեզ,ես քեզ շատ Հարգում եմ.
Ծնունդդ շնորհավոր, թագավոր :king :hands կենացդ :drinks
Արտակ ջան, շնորհավորում եմ։
Երջանիկ լինես, յուրաքանչյուր նախաձեռնությունդ թող մեր Ակումբի նման հաջողակ լինի։ Ցանկանում եմ, որ ամեն անգամ աշխատանքից տուն գնալիս ու դուռը բացելիս պուճուրները իրար հերթ չտան պապայի գիրկը թռնելու համար։ :drinks
Claudia Mori
30.12.2012, 10:42
Շնորհավորում եմ Արտակ ջան քեզ էլ, մեզ էլ:) Մաղթում եմ, որ կյանքիդ «փազլի» պակաս կտորները գտնես այն ժամանակ, երբ դրա կարիքն ունես;)
ARMbrain
30.12.2012, 11:29
Շնորհավոր, երջանիկ եղիր;)
Շնորհավոր տոնդ, Արտակ ջան: :)
Չուկիտո ջան, շնորհավորում եմ, էս տարի ամենագլխավոր ցանկությունս էն ա, որ մյուս տարվա ծնունդիդ ասենք՝ Արտ ջան, շնորհավոր, միշտ երջանիկ լինես՝ Ջուլի ու քո հրաշք պուճուրի հետ միասին :) :* Կենացդ :drinks , օօֆ, էս ինչքան ժամանակ ա ակումբով չեմ խմել, կարոտեցի :)
yerevanci
30.12.2012, 12:01
Շնորհավորում եմ ;)
Արտ ջան, ծնունդդ շնորհավոր: Ամենալավն ու բարին եմ ցանկանում քեզ, մեր շատ սիրելի ադմին ջան::)
Ձայնալար
30.12.2012, 12:08
Շնորհավոր, Արտ ջան: Առողջ լինես, ուժեղ լինես, լավ երկրում ապրես՝ այսինքը Հայաստանում. լավ Հայաստանում: Գործերդ միշտ լավ լինեն, ընկերներդ միշտ կողքդ լինեն, առողջությունդ առնվազը էնքան լինի, որ խմելուց երբեք չմտածես թե վնաս ա, Ջուլիան միշտ հետդ լինի ու ձեր հետ ճժեր լինեն՝ ինչքան շատ, էնքան լավ:
Դե որ մի բանն էլ նենց չլինի, քավորդ սարի պես մեՇկիդ կագնած ա :)
Շնորհավորում եմ Չուկ :) Ամենալավն ու բարին քեզ, առողջ լինես, երջանիկ ու Ակումբից անպակաս :)
Quyr Qery
30.12.2012, 15:43
Ֆբ-ում գրեցի, բայց ֆբ-ն ինչ, մերը չի: ))
Արտ, ընկերս, իսկ դու ինձ համար իսկական ընկեր ես, շնորհավոր ծնունդդ, քեզ մաղթում եմ, որ լիքը գործ ունենաս՝ փողոտ, :) ու բոլոր գործերդ առանց վռազելու էլ հասցնես, որ ընտանիքումդ ամեն ինչ հեքիաթային լինի ու որ միշտ տենց լավը լինես: :*
Չգիտեմ է, լիքը բան կա ասելու, էնքան ուրիշ ես ինձ համար:
Ruby Rue
30.12.2012, 15:58
Շնորհավոր Չուկ ջան ;)
Միշտ առողջ ու երջանիկ եղի ու Ակումբի պես լիքը ձեռքբերումներ ունեցի::)
Ծնունդդ շնորհավոր, Չուկչելինիո ջան
Sent from my iPhone using Tapatalk
Շնորհավոր ծնունդդ, Չուկիտո ջան: Մաղթանքները կարդացի, նախանձեցի, քիչ ա մնում կեսը վերցնեմ ինձ :)) ու քանի որ բոլորն ամեն ինչ մաղթեցին, մաղթում եմ քեզ շատ ժամանակ ու շատ գործ, որ համ շատ գործ ունենաս (ու շատ աշխատավարձ), համ էլ ինչպես միշտ ասես ՝ «լավ եմ, բայց շատ խառն եմ ու հոգնած»:
Քանի որ քո միսիաներից մեկն էլ Ակումբն ա, մաղթում եմ, որ Ակումբը բարգավաճի (:bl) ու քո և քո ընկերների ակումբային երազանք/նպատակները իրականանան, ու Ակումբում միշտ ակտիվ, տաք ու ըկներական քննարկումներ լինեն:
Շնորհավոր:)) Միշտ ակումբիդ հետ եղիր:
Rammstein
30.12.2012, 18:42
Չուկ ջան, քեզ
Հաջողություն,
Առողջություն:
Կենացդ:
:drinks
:))
Մեկ էլ մաղթում եմ, որ հաջողությունդ առողջությանդ հաշվին չլինի, թե չէ հլը վերեւում նայի, որ առողջությունը փոխարինում ես հաջողությամբ, հեչ լավ բան չի ստացվում: :))
Մի խոսքով, շնորհավոր, Արտակ ջան: Կարոտել եմ: :friends:
Ծնունդտ շնորհավոր ապեր
Քեզ առողջություն, որ մեր ձեռքը դիմանաս,
Քեզ լավ տրամադրություն, որ մեզ չտուգանես,
Քեզ երջանկություն, որ... այս մեկն էլ հենց այնպես մաղթեմ :))
Շնորհավոր ծնունդդ, ապեր - ամենայն բարիք ու երջանկություն քեզ :)
Արտակ ջան, գիշերն էի ուզում շնորհավորել, ճուտս չթողեց, պահանջում էր իրեն գրկել ու հետը խաղալ :))
Չուկ եղբայր, շնորհավորում եմ ծնունդդ, բարեմաղթանքներս շատ շատ են, բայց ամենագլխավորը կգրեմ. տա Աստված, որ շատ շուտով դու էլ քո ընկերներին չհասցնես շնորհավորել այնպիսի պատճառով, որով ես չկարողացա գիշերը քեզ շնորհավորել: :)
Չուկ ջան շնորհավոր ծնունդդ ընկեր, քեզ ամենալավն եմ ցանկանում, առողջ լինես, երջանիկ, հասնես նպատակներիդ։ :)
Մյուս տարի էլ ոնց շատերը ցանկացան՝ Չուկիտոյիկի հետ միասին նշեք։ :rollԿենացդ։:drinks
Արտ ջա՜ն, շնորհավոր ծնունդդ :):
Քեզ էնքան վաղուց չեմ տեսել, որ նույնիսկ չգիտեմ էլ` ինչա պետք քեզ, ինչ մաղթեմ :)): Մի բան կասեմ. ուզում եմ, որ Ակումբը միշտ լինի, միշտ ակտիվ լինի, ու որ ձեր մոտ ամեն ինչ լավ լինի, ողջույններ Ջուլյային :kiss:
Mephistopheles
30.12.2012, 23:42
Ուրեմն Չուկ ջան սենց նստած եմ Ստարբաքսում կոֆե եմ խմում ու մտածում ի՞նչ գրեմ … Գալը սաղ լավ ու ճիշտ ասել ա ախպերս… Մեֆն էլ բան չի կարում ասի… Մեֆն էլ քեզ վնասից բացի ուրիշ բան չի կարում անի… աշոծյանի ու շեֆիդ վրեն ֆբ-ում ղժժաց քիչ էր մնում գործերդ փչացներ, ակումբում էլ բանդ գործդ թողած իրա գրառումներն ես ջնջում ու տուգանում… ոչինչ Չուկ ջան ամեն գեղ իրա շունն ա ունենում, ընտանիք էլ իրա գիժը… պտի համբերես… բայց էս ծնունդիդ քեզ նվեր եմ անելու ու քեզ "հանգիստ" եմ թողելու…
Սաղ քեզ շնորհավորում են, բայց ես քեզնից ներողություն եմ խնդրելու, -չգիտեմ որ սովորույթի մեջ տենց բան կա, նոր տարուն ու ծնունդին ներողություն են խնդրում- հաստատ մի բան արած կլինեմ …
… ու ցանկանում եմ որ կայնքում ինչ էլ որ լինի ոնց էլ լինի սիրած ու թանկագին բաների երկընտրանքի առաջ չկանգնես, չունենաս էն "կամ՝ կամ"-ը, որ կյանքում էդ ցավոտ ընտրության առաջ չկանգնես… դա հնարավոր ա ու դու կարաս անես, քո ձեռն ա, քանի որ մարդն էնքան մեծ սիրտ ու հոգի ունի, որ ամեն ինչ էլ կտեղավորվի… մարդու հոգում ու սրտում ամեն ոք ու ինչ իր ուրույն տեղն ունի…
Ոնց որ Սասը կասեր, հիմա կարաք խմեք…
boooooooom
30.12.2012, 23:54
Չուկ ջան , Շնորհավոր ծնունդդ / հազիվ հասցրեցի :) /
Շնորհավոր Արտ ))) Երջանիկ ու ամուր ընտանիք, մեծ եկամուտ, ու ուրախ տարի :-)
Ներսես_AM
31.12.2012, 03:49
Շնորհավոր Արտ ջան: Միանում եմ բոլոր նախորդ մաղթանքներին :drinks
Ուլուանա
31.12.2012, 03:59
Արտ ջան, ինձ համար ամենաբարդը երևի քեզ մաղթանք գրելն ա։ Գալաթեան էնքան լավ ա գրել, որ նախ միանում եմ իր բարեմաղթանքներին։ Իմ կողմից էլ ամենաշատը երկու բան եմ ուզում մաղթել, որոնք, սակայն, քիչ մը հակասում են իրար :)). թող եկող տարվա մեջ ձեր տանը մի համով պուճուր հայտնվի, մեկ էլ հնարավորինս շատ ազատ ժամանակ ունենաս։ Ամեն դեպքում եթե երկրորդ մաղթանքս չիրականանա, ապա թող դրա մեղավորն առաջին մաղթանքի իրականացումը լինի, ոչ թե գործերը ;)։ Ընտանեկան երջանկությունդ ու ներդաշնակությունդ էլ թող միշտ անխափան լինի Ջուլյայի հետ միասին :)։ Հա, մեկ էլ ամեն ինչին դիմանալու, ինչպես նաև վայելելու համար ամուր առողջություն։ Տարիքի հետ գնալով համոզվում ես, որ եթե էդ չլինի, մնացած ամեն ինչ սուտ ա։
Հ.Գ. Ուշացման համար կներես, խառն էի շատ։
Անվերնագիր
31.12.2012, 10:32
Շնորհավոր, Շնորհավոր, ծնունդտ շնորհավոր :)
Ժողովուրդ ջան, հատ-հատ չգրեմ :) Իրականում սկսեցի գրել, ու պարզվեց էնքան ասելու բան ունեմ, որ որոշեցի էս տոնական օրերին զահլեքդ չտանեմ, սաղ ջնջեցի: Ուղղակի ուզում եմ ասեմ, որ բոլորիդ էլ շատ սիրում եմ: Անկախ նրանից, որ կան մարդիկ, ում հետ մեկ-մեկ իրար չենք հասկանում, մեկ-մեկ հակասություններ ենք ունենում, մեկ-մեկ արգելափակում եմ, մեկ-մեկ տուգանում եմ, մեկ-մեկ նեղանում կամ նեղացնում եմ, մեկ-մեկ վիրավորում կամ վիրավորվում եմ: Մեկ ա, շատ սիրում եմ: Ու ձեր շնորհավորանքներն ու ձեր մաղթանքները իմ համար թանկ են:
Իմ լավ ընկերներ, ձեր ցավը տանեմ: Ձեր կենացը:
Ու քանի որ հեսա նոր տարի ա, միանգամից շնորհավորում եմ բոլորիդ տարին, թող ուրախ ու երջանիկ տարի լինի ձեր համար: Երջանկության տարի լինի: Ապրեք, որ կաք: Նորից ձեր կենացը :)
Շնորհավոր Չուկ ջան: Միանում եմ բոլոր մաղթանքներին :Լավ է ,որ դու կաս, «Ակումբ»ը կա,որ ես ճանաչեցի այս «Նոր ընտանիքը»:
Էս ինչ կարգի եմ կտրվել աշխարհից ու ժամանակից ...
Շնորհավոր մեր սիրելի և հարգելի Ամենատոր ջան:
Ծաղկես, զորանաս...
Դու լավն ես, իսկ լավ մարդկանցից պիտի շատ լինի` չաղ ու բախտավոր :drinks