PDA

Դիտել ողջ տարբերակը : Enter: Վիրտուալ մղձավանջ



Վոլտերա
29.12.2012, 23:12
Ուրեմն ընկել ենք ապագա։ Եսիմ որերորդ դարնա։ Տեխնիկան հասել ա գագաթնակետին։ Եվ այսպես սովորական մարդու առօրյա։)
A.M. Առավոտ է։ Արթնանում ես զարթուցիչի ձայնից։ Զզվելով բացում ես աչքերդ, կտրում ես զարթուցիչիդ ձայնը։ Վեր ես կենում, մոտենում ես պահարանիդ, բացում ես այն, ավելի ճիշտ երկու անգամ կտտացնում ես վրան.կոդ է ուզում։ Հավաքում ես կոդը, բացվում է։ Ընտրում ես հագուստդ, դուրդ չի գալիս՝ նորից տեղն ես դնում։ Ընտրում ես հաջորդը, էս մեկն էլ իսկական հագուստ չի՝ շորթքաթա։ Վերցնում ես մյուսը, փորձում ես՝ ֆորմատը փոքր ա, վրադ չի լինում։ Գրողը տանի. ուզում ես հետ դնել, բայց հիշում ես, որ երեք անգամ սխալվելուց հետո արգելափակվում է, նոր կոդ է ուզում։ Երկար–բարակ պատմություն ա, դրա ժամանակը չունես։ Իքսով փակում ես պահարանը։ Ինչ արած, ստիպված փոքր ֆորմատով պիտի յոլա գնաս։ Հետո անցնում ես լոգարան։ Էստեղել ա կոդ ուզում։ Մուննաթով հավաքում ես կոդը, բացում ես ծորակը՝ ջուր չի գալիս։ Ախր ինտերնետի կապն էստեղ թույլա։ Ստիպված ես հին ջրով յոլա գնալ։ Լավ է, ուֆֆֆ։
Դուրս ես գալիս լոգարանից։ Նայում ես ժամացույցին՝ արդեն ուշանում ես աշխատանքից։ Շտապելա պետք։ Աստված իմ, դու դեռ չես նախաճաշել։ Մոտենում ես սառնարանին, հավաքում ես կոդը։ Ինչ–որ բան է հարցնում՝ առանց լսելու ասում ես օքեյ։ Բացում ես սառնարանը, մի քանի պապկա կա՝ մթերք, միրգ, բանջարեղեն, նախաճաշ։ Ըհն, քեզ հենց էդ էլ պետքա։ Բացում ես նախաճաշ պապկեն, վերցնում ես մի կտոր բուտերբրոտ, թուււ՝ հինա։ Լավ, դիլեյթ։ Մյուսն էս վերցնում։ Էս էլ աբդեյթա ուզում։ Է դե լավ էլի։ Փակում ես նախաճաշ պապկեն, բացում ես մթերքը։ Վերցնում ես մի քիչ պանիր՝ 250 x 250 չափսի, հետո նույն չափսի հաց ու մի քիչ երշիկ։ Բայց արի ու տես երշիկը մենակ 90x90 չափնա մնացել։ Ուրիշ ձև չունես։ Պիտի հաց պանիր ուտես։ Կատաղած գնում ես խոհանոց, որ էնտեղ ուտես։ Բացում ես՝ կոդ ա ուզում։ Հավաքում ես... Ի՞նչ... Ասում ա սխալ ես հավաքել։ Ախ էդ հակերները։ Զուգարանի կոդը հերիք չէր, հիմա էլ խոհանոցի կոդն են ջարդել։ Լավ, սրան էլ դիմացի։ Պիտի ոտքի վրա ուտես։ Բա էս կյանքա, էէէ... Վերջապես ուտում վերջացնում ես ու տնից դուրս ես գալիս։ Տան դուռը իքսով փակելու փոխարեն միամիտ մինուս ես տալիս ու տենց դուրս ես գալիս։ Դրսում բոլորն օնլայն են։ Անցնում ես փողոցներով, էլի քեզ անկապ–անկապ թեգ են արել։ Նադայել եղած ջնջում ես նկարդ անկապ ծառերի, լուսամփոփների վրայից, կատաղած ասում ես՝ էլ ինձ թեգ չանեք սրանից հետո, չնայած լսողն ովա... Նստում ես մեքենադ ու սկսում ես կատաղած վարել։ Արդյուքնում մի քանի հոգի ջնջում են քեզ, մի երկուսն էլ չոռնի են գցում... Բայց մեկա շարունակում ես կատաղած վարելը։ Մի բան էն չի հա էդ մեքենայիդ հետ։ Էլի վիրուսի զոհ է դարձել։ Հազար ասեցինք՝ անկապ վիրուսոտ տեղեր մի մտի։ Լսող չկա քեզ։ Հիմա անտիվիրուսն էլ էն օրը ջնջեցիր։ Հավես չկա նորից քաշելու։ Պիտի մտնեմ ռիսայքլ բին ու հանեմ էդտեղից։ Ախր էնքան կեղտոտ գործա, է։ Ինչ ասես չկա այնտեղ։ Դե ասա շուտ–շուտ մաքրի էդ անտերը, որ սենց չլինի։ Մտնում ես, քիթդ փակում ես, սկսում ես անտիվիրուսդ ման գալ։ Հին վերնաշապիկ, հոտած պանիր, լար, գուլպա, զուգարանի թուղթ, չէ էս էլ չի, բա ու՞ր կորավ էդ անտերը։ Էս ինչ թարս օրա, պիտի հիմա էլ ոտքով գնամ, ախր ոչ մեկի հավեսը չունեմ, լավ, ոչինչ, օֆլայն կլինեմ ու սուս ու փուս կգնամ։ Օֆլայն՝ էնթեր... Ասում եմ օֆլայն ՝ էնթեր։ Էս դու էլ արդեն չես լսում ինձ, հա՞... Աաաաաաա, էլի կախեց էս անտերը։ Չեմ հասկանում, էսօր իմ օրը չի՞։ Սկսում ես վազել՝ չես հասցնում։ Քեզ նկատում են ու սկսվումա տանջանքներիդ մի նոր փուլ։ Մի տաս հոգի գրում են, կեսը զանգումա, կեսը խաղա առաջարկում։ Գոռալով մերժում ես բոլորին։ Վազելով գնում ես, մտնում ես դիմացի շենքի մուտքը։ Գոնե էստեղ մի քանի րոպե շունչ քաշեմ։ Է՞ս ովա զանգում։ Շեֆսա... Թուււ։ Ես թքեցի։ Հիմա ի՞նչ ասեմ։ Դողալով պատասխանում ես։ Սկսում ես արդարանալ, թե ինչի ուշացար։ Պատճառ ես բռնում մեքենայիդ վիրուսը, խոհանոցիդ կոդի գրավումը։ Չէ, չի չստացվեց՝ հեռացված ես։ Դե հիմա ոնց եկել ես, տենց էլ հետ գնա։ Գնալուց բոլորին արհամարհում ես։ Արդյունքում ընկերուհիդա վերջ դնում ձեր հարաբերություններին, պատճառաբանելով ինչ–որ մեկի նկարը հավանելը։ Մի երկու ընկեր քեզ կոպտում են, շեֆդ մի կողմիցա սկսում՝ իբր էս էր քո վիրուսը, դե ասա ամբողջ օրն օնլայն ես, դրա համար էլ ուշանում ես։ Գլուխդ բռնած մտնում ես ձեր շենք, վերելակը չի աշխատում։ Մտքումդ հայհոյում ես վերելակի ադմիններին, որ չեն հետևոմ իրենց վերելակին, ոտքով բարձրանում ես, մոտենում ես դռանդ՝ սա՞ ինչ է... Ի՞նչ... 404...Ոնցցց։ Էս էլի իքսով չեմ փակել, հասցրել են դրանք.... Գրողը տանիիիիիի։ Դե արի ու նորից վերականգնիր տանդ HTML կոդը, դե արի նորից դիզայնն ընտրի, էս ինչ թարս օր ա, շեֆս մի կողմից, ընկերուհիս՝ մյուս։ Լավ, թքած՝ Restart...

Վահ
30.12.2012, 22:05
Էս ամեն ինչից հետո գլուխս ֆռաց :)

John
31.12.2012, 20:26
հաճույքով կարդացի, լավն էր :)