PDA

Դիտել ողջ տարբերակը : Նախագահական ընտրություններ 2013

Էջեր : 1 [2] 3 4 5 6 7 8 9 10 11

Sagittarius
11.02.2013, 21:29
ես որ մասնակցեի ընտրություններին հնարավոր է քվեաթերթիկում գրեի՝ «եկել եմ ստեղ, որ ի՞նչ անեմ»

Mephistopheles
11.02.2013, 21:40
ԲՀԿ-ն չի մասնակցում ընտրությունների՞ն: :D Ապեր, աչիքս սկսել ես ինտելեկտուալի հայտարարությունները փիս սրտիդ մոտ ընդունել: Խեր լինի: Մի քիչ էլ ու իդեալդ ա դառնալու:

Մի հոգի էլ կար տենց սրտին մոտ էր ընդունում, ուզում էր համագործակցեր: Վերջը տեսար ինչ սիրուն եղավ - մատոռ:

Դե ձենդ կտաս բհկ-ի թեկնածուին…

Ապեր, մենք խի՞ ենք սենց, ազգով շուստռի, ջոգող… մեզ ոչ մի ձև չեն կարում խանել, բայց սենց խորը քաքի մեջ ենք…

Տրիբուն
11.02.2013, 21:59
Դե ձենդ կտաս բհկ-ի թեկնածուին…

Ես ձենս մարդու չեմ տալու, բայց ԲՀԿ թեկնածուն՝ Սերժը, ընտրվելույա: :D

Ապեր, մենք խի՞ ենք սենց, ազգով շուստռի, ջոգող… մեզ ոչ մի ձև չեն կարում խանել, բայց սենց խորը քաքի մեջ ենք…

Երևի ԲՏ շուստրիներն ու ջոգողները փիս շատ են, դրա համար: Երկու փիս շուստրիի ԲՏ-ի տեղ ես գիտեմ, երկուսի անունն էլ Լևոն ա: :P Դրանց կարաս գումարես շուստրիի շվաքի տակ ֆռֆռացող ԲՏ-ներին, Րաֆֆի, Պարույր, Հրանտ, և այլն:

Պռոստը ազգւ փիս խառնվել ա իրար, չի ջգում արդեն որ ԲՏ-ն ա մյուս ԲՏ-ից ավելի ԲՏ:

Hda
11.02.2013, 22:26
Հայրիկյանից լավը չկա:

Հայրիկյանը,գուցե, էլ երբևէ նախագահի թեկնածու չառաջադրվեր, եթե այս կարգի պատմությունները հասարակայնացնեի

2013-02-11 21:59:43

Էսօր մի դրվագ հիշեցի՝ չգիտեմ ինչու՞: 1999 թվականի նոյեմբերի 2-ն էր (ես էն ժամանակ Ա1+-ում էի) ու Պարույր Հայրիկյանը մամուլի ասուլիս հրավիրեց: Հասկանալի էր, որ խելքից դուրս քանակությամբ լրագրողներ էին հավաքվել, քանի որ բոլորն ակնկալում էին քաղաքական հայտարարություն կամ գոնե վերաբերմունք՝ կապված հոկտեմբերի 27-ի հետ (զոհերի հուղարկավորությունից ընդամենը 2 օր էր անցել): Հայրիկյանը դեմքի լուրջ արտահայտությամբ սկսեց խոսել սահմանադրական բարեփոխումներից (էդ ժամանակ Հայրիկյանը ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումներ մշակող հանձնաժողովի նախագահն էր): Ասել, թե ի՞նչ կարգի շոկ էր լրագրողների մոտ՝ նշանակում ա ոչինչ չասել: Երբ Հայրիկյանն իր «ելույթն» ավարտեց ու լրագրողներին առաջարկեց հարցեր տալ՝ ծպտուն անգամ չլսվեց, որովհետև... Ինչ-որ ժամանակ անց միայն հնչեց առաջին հարցը. հոկտեմբերի 27-ից հետո Դուք չե՞ք գտնում, որ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա: Հայրիկյանը երկար ծամծմեց, ամեն կերպ փորձեց խուսափել ուղիղ պատասխանից, բայց,արդյունքում, ասաց՝ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա: Բնականաբար, իմ ռեպորտաժը ամբողջովին կառուցված էր հենց էս արտահայտության վրա: Ի՞նչն է, սակայն, հատկանշական: 15.45-ին Այբ-Ֆե-ի թողարկումից անմիջապես հետո Հայրիկյանն իջավ Ա1+ (էն ժամանակ ԱԻՄ-ն ու Ա1+-ը նույն շենքում էին`մեկ հարկի տարբերությամբ) ու, բառացիորեն, սկսեց աղաչել, որ ռեպորտաժը եթերից հանվի: Թե ինչու՞`չեմ կարող ասել: Եզրակացություններ ժամանակին արել եմ (էական չի), սակայն, երևի, մեղավոր եմ, որ էս ու էս կարգի պատմությունները երբևէ չեմ հասարակայնացրել: Իզուր, քանի որ հակառակ դեպքում Հայրիկյանը, միգուցե, էլ երբևէ նախագահի թեկնածու չառաջադրվեր: Ընդ որում, սա Հայրիկյանի միակ «կիքսը» չի: КАЮСЬ !

Լևոն Սարդարյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից
http://asekose.am/hy_AM/news/article/view/8/116757/

Անվերնագիր
11.02.2013, 23:07
էս հարցումը փոխեք. :))
Ո՞ր դուռակին կընտրեք 2013 թ. նախագահական ընտրություններին

Mephistopheles
11.02.2013, 23:42
Ես ձենս մարդու չեմ տալու, բայց ԲՀԿ թեկնածուն՝ Սերժը, ընտրվելույա: :D

Երևի ԲՏ շուստրիներն ու ջոգողները փիս շատ են, դրա համար: Երկու փիս շուստրիի ԲՏ-ի տեղ ես գիտեմ, երկուսի անունն էլ Լևոն ա: :P Դրանց կարաս գումարես շուստրիի շվաքի տակ ֆռֆռացող ԲՏ-ներին, Րաֆֆի, Պարույր, Հրանտ, և այլն:

Պռոստը ազգւ փիս խառնվել ա իրար, չի ջգում արդեն որ ԲՏ-ն ա մյուս ԲՏ-ից ավելի ԲՏ:

Դե լավ ա, էդ երկու փիս բտ-ներից ոչ մեկը չի լինի նախագահ… տեղը սերոժը կլնի… տենու՞մ ես, ֆսյո տակի ամենալավ վարյանտն ա վերջը լինելու…

Ապեր, բոզի տղերքի տեղը լավ էլ գիտես. ասա մի հատ կարգին մարդու տեղ իմացի էթանք ոռից կախվենք մի բան անի…

Գալաթեա
11.02.2013, 23:49
Մեֆի ու Տրիբուն ձյայի ոսկեղենիկ բանավեճը կարոտել էի:

Տրիբուն
12.02.2013, 00:13
Դե լավ ա, էդ երկու փիս բտ-ներից ոչ մեկը չի լինի նախագահ… տեղը սերոժը կլնի… տենու՞մ ես, ֆսյո տակի ամենալավ վարյանտն ա վերջը լինելու…

Ապեր, բոզի տղերքի տեղը լավ էլ գիտես. ասա մի հատ կարգին մարդու տեղ իմացի էթանք ոռից կախվենք մի բան անի…

Մեֆ, իմ արև, քու արև, չեմ իմանում :D Արա իսկականից չկա, սաղ ֆուցն են:

Տրիբուն
12.02.2013, 00:14
Մեֆի ու Տրիբուն ձյայի ոսկեղենիկ բանավեճը կարոտել էի:

Թուուու, չէի տեսել էս գրածդ, թե չէ կյանքում Մեֆին չէի պատասխանի :(

Գալաթեա
12.02.2013, 00:16
Թուուու, չէի տեսել էս գրածդ, թե չէ կյանքում Մեֆին չէի պատասխանի :(

Հա բայց ես իսկականից էի կարոտել :D

Տրիբուն
12.02.2013, 00:17
Հա բայց ես իսկականից էի կարոտել :D

Էս շիրա ես տալիս, որ երկուսիս էլ մինչև կյանքներիս վերջը արգելափակեն, չէ ?

Գալաթեա
12.02.2013, 00:22
Էս շիրա ես տալիս, որ երկուսիս էլ մինչև կյանքներիս վերջը արգելափակեն, չէ ?

Համ ուզում եմ որ արգելափակեն, համ չեմ ուզում...համ ուզում եմ ռեփորթ տամ, համ էլ մտածում եմ՝ տենաս կարա՞մ էդ ռեփորթս հետ վերցնեմ:
Բայց նենց հետ վերցնեմ, որ հետո էլի կարենամ տամ, եթե երկու հոգի ինձ միանան Ակումբից:
Ու իրանցից մեկը կիթառ նվագել իմանա: Մյուսն էլ ձեռով բարևի: Սաղին:

Sagittarius
12.02.2013, 00:52

սորրի, պաչելով եմ բարևում.... աղջիկներին :esim

Sagittarius
12.02.2013, 00:55
ես որ մասնակցեի ընտրություններին հնարավոր է քվեաթերթիկում գրեի՝ «եկել եմ ստեղ, որ ի՞նչ անեմ»

ասի մեկ ուրիշը կֆայմի, կգրի, բայց լավ, էլի ես գրեմ.

կամ էլ «էս թուղթը տվել եք, որ ի՞նչ անեմ» :))

Գալաթեա
12.02.2013, 00:57
սորրի, պաչելով եմ բարևում.... աղջիկներին :esim

Կիթառից ո՞նց ես:

Sagittarius
12.02.2013, 01:03
Կիթառից ո՞նց ես:

ահավոր, երկու տարի ա փարձում եմ սովորել, անհույս ա: Բայց տունը երկու կիթառ ունեմ՝ տպավորություն գործելու համար ա :))

Տրիբուն
12.02.2013, 01:09
ահավոր, երկու տարի ա փարձում եմ սովորել, անհույս ա: Բայց տունը երկու կիթառ ունեմ՝ տպավորություն գործելու համար ա :))

Մազերդ որտե՞ղ ես կտրում:

Տրիբուն
12.02.2013, 01:10
Օրը քանի՞ անգամ ես հաց ուտում:

Տրիբուն
12.02.2013, 01:11
Ձեր բախչեն խիյար աճում ա, ու եթե այո, ապա թարս, թե շիտակ:

Տրիբուն
12.02.2013, 01:13
Չեբուռաշկային սիրու՞մ ես:
Բռոնեժիլետ հագնու՞մ ես:
Վերևն ի՞նչ կա:
Веришь не веришь ??
Քանի՞ քայլով ես հասնում ամենամոտիկ քյաբաբնոցին:

Էս սաղ հարցրերին ճիշտ պատասխանելու դեպքում կարաս նախագահ դառնաս:

Գալաթեա
12.02.2013, 01:13
Յա, Տրիբուն ձյա, ստեղ ես եմ հարցեր տալիս :this

Տրիբուն
12.02.2013, 01:16
Յա, Տրիբուն ձյա, ստեղ ես եմ հարցեր տալիս :this

Ընգեր, տուր, սաղիս էլ հերթ կհասնի: :D

Sagittarius
12.02.2013, 01:17
Մազերդ որտե՞ղ ես կտրում:

Լիզայի մոտ: Երկու խաչմերուկ ներքև մի հատ թուրքերի վարսավիրանաց կա, իրանք չորս եվրո էժան են կտրում, բայց լավ չեն կտրում: Համ էլ թուրքերին փող տալը հայեցի չի:

Գալաթեա
12.02.2013, 01:19
Լիզայի մոտ: Երկու խաչմերուկ ներքև մի հատ թուրքերի վարսավիրանաց կա, իրանք չորս եվրո էժան են կտրում, բայց լավ չեն կտրում: Համ էլ թուրքերին փող տալը հայեցի չի:

Հրա՞նտ :'

Sagittarius
12.02.2013, 01:20
Օրը քանի՞ անգամ ես հաց ուտում:

Ձեր բախչեն խիյար աճում ա, ու եթե այո, ապա թարս, թե շիտակ:

Չեբուռաշկային սիրու՞մ ես:
Բռոնեժիլետ հագնու՞մ ես:
Վերևն ի՞նչ կա:
Веришь не веришь ??
Քանի՞ քայլով ես հասնում ամենամոտիկ քյաբաբնոցին:

Էս սաղ հարցրերին ճիշտ պատասխանելու դեպքում կարաս նախագահ դառնաս:

կարամ մի հատ 110/90 էհհհ, 50/50

Տրիբուն
12.02.2013, 01:20
Լիզայի մոտ: Երկու խաչմերուկ ներքև մի հատ թուրքերի վարսավիրանաց կա, իրանք չորս եվրո էժան են կտրում, բայց լավ չեն կտրում: Համ էլ թուրքերին փող տալը հայեցի չի:

Հնարավոր է ..... Դե գոնե ձեռով չբարևես:

Sagittarius
12.02.2013, 01:23
Հրա՞նտ :'

ասա՝ :goblin /փղի Ժպտակ չգտա/

Գալաթեա
12.02.2013, 01:25
ասա՝ :goblin /փղի Ժպտակ չգտա/

Չես էլ գտնի:
Լիոնը Ակումբից նեղանալ գնալուց սաղ փղածին բաները տարել ա:

Mephistopheles
12.02.2013, 01:25
Լիզայի մոտ: Երկու խաչմերուկ ներքև մի հատ թուրքերի վարսավիրանաց կա, իրանք չորս եվրո էժան են կտրում, բայց լավ չեն կտրում: Համ էլ թուրքերին փող տալը հայեցի չի:

Ապեր, սխալ ես մտածում… դու մտածի որ թուրքերից փող ես խնայում… խի՞ չես ուզում խնայե՞ս… ջանդամ թե մի քիչ էլ թուրքի նման չի լինի գլուխդ…

Sagittarius
12.02.2013, 01:27
Հնարավոր է ..... Դե գոնե ձեռով չբարևես:

ապեր, դու գեյերի հետ ես խառնում, իրանք էի ձեռավերջութային ճանապարհով վիրուսներ փոխանցում

Sagittarius
12.02.2013, 01:30
Ապեր, սխալ ես մտածում… դու մտածի որ թուրքերից փող ես խնայում… խի՞ չես ուզում խնայե՞ս… ջանդամ թե մի քիչ էլ թուրքի նման չի լինի գլուխդ…

ո՞նց կարելի ա: դու պատկերացնու՞մ ես էտ իմ 14 եվրոյով իրանք սահմանի վրա կանգնած թուրք զինվորի համար քանի զուգարանի թուղթ կառնեն. դու պատկերացնու՞մ էս դրա աղետալի հետևանքները: Տենց եք մտածում էլի, որ խիարը թարս ա աճում:

Mephistopheles
12.02.2013, 01:31
թուրքերին բան չասեք, իրանք մեզնից լավն են էսօրվա օրով… գոնե իրանց համար իրամք լավ են…

Գալաթեա
12.02.2013, 01:33
թուրքերին բան չասեք, իրանք մեզնից լավն են էսօրվա օրով… գոնե իրանց համար իրամք լավ են…

Թուրքերը մի հատ մեծ, շաաա՜տ մեծ սխալ են գործել պատմության մեջ: Աններելի ուղղակի:

Mephistopheles
12.02.2013, 01:34
ո՞նց կարելի ա: դու պատկերացնու՞մ ես էտ իմ 14 եվրոյով իրանք սահմանի վրա կանգնած թուրք զինվորի համար քանի զուգարանի թուղթ կառնեն. դու պատկերացնու՞մ էս դրա աղետալի հետևանքները: Տենց եք մտածում էլի, որ խիարը թարս ա աճում:

բա խնայած փողով մենք քանի հատ տանկ կարանք առնենք իրա զուգարանով ու զուգարանի թղթով…

Mephistopheles
12.02.2013, 01:36
Թուրքերը մի հատ մեծ, շաաա՜տ մեծ սխալ են գործել պատմության մեջ: Աններելի ուղղակի:

Դրա համար էլ պատժվում են չէ՞…

Sagittarius
12.02.2013, 01:37
Տենաս ինձ հայ արծիվներ կընդունեն :think

Գալաթեա
12.02.2013, 01:38
Դրա համար էլ պատժվում են չէ՞…

Exactly.

Գալաթեա
12.02.2013, 01:39
Տենաս ինձ հայ արծիվներ կընդունեն :think

Հլա ասա "հայլ հիտլեր":

Տրիբուն
12.02.2013, 01:40
Չես էլ գտնի:
Լիոնը Ակումբից նեղանալ գնալուց սաղ փղածին բաները տարել ա:

Լիոնը գնացել ա, բայց փղերին թողել ա: Մտնում ես Ավարայրի թեման, գազանանոց ա լրիվ, վրովդ անցնում են:

Sagittarius
12.02.2013, 01:42
Հլա ասա "հայլ հիտլեր":

Խաչիկ Ասրյան!

Գալաթեա
12.02.2013, 01:46
Լիոնը գնացել ա, բայց փղերին թողել ա: Մտնում ես Ավարայրի թեման, գազանանոց ա լրիվ, վրովդ անցնում են:

Վովայի ականջը կանչի :(

Artgeo
12.02.2013, 09:09
Ժող, էս «Վիրահայերի միությունը» ո՞վ ա, որ միշտ Սերժ Սարգսյանի թեկնածությունն ա սատարում…

Mephistopheles
12.02.2013, 10:57
Ժող, էս «Վիրահայերի միությունը» ո՞վ ա, որ միշտ Սերժ Սարգսյանի թեկնածությունն ա սատարում…

"հանգուցյալ հայերի միության" պես կազմակերպություն ա…

Tig
12.02.2013, 14:19
Էս էպոսագերտը բոմբա... (http://www.1in.am/arm/armenia_politics_158807.html)

Chuk
12.02.2013, 14:21
Բացում ա :D

Գալաթեա
12.02.2013, 14:56
Էս էպոսագերտը բոմբա... (http://www.1in.am/arm/armenia_politics_158807.html)

Ես զարմանում եմ, որ զոքանչը խառը չի:

Chuk
12.02.2013, 15:10
Ես զարմանում եմ, որ զոքանչը խառը չի:
Պարզվում ա, որ էպոսագետի աները մահացել ա 1990 թվականին, իսկ ինքը ամուսնացել ա 1992-ին: Զոքանչն էլ չէր կարող լինել, որտև մահացել ա, երբ էպոսագետի կնիկը 5 տարեկան ա եղել: 1in.am-ը գրել էր, որ իբր էպոսագետի աներն ա ձերբակալված: Էս լուրերից հետո հոդվածն արդեն փոխել ա, գրել ա «ազգականներից մեկն է», բայց դեռ չի հաջողվել պարզել «բարեկամանական կապը»: Իսկ ազգային անվտանգության ծառայությունն ասում ա, որ երրորդ ձերբակալված չկա: Մի խոսքով զզվելի խաղ ա գնում:

Գալաթեա
12.02.2013, 15:32

Էդ ա էլի...զոքանչը խառն ա:

Տրիբուն
12.02.2013, 19:13
Էդ ա էլի...զոքանչը խառն ա:

Էս էպոսագետի համար հույները մի հատ լավ խոսք ունեն - ΓΚΑΣΤΡΩΝΕΙ ΓΑΪΔΟΥΡΑ ΣΕ ΑΝΗΦΟΡΑ - Դքի վրա էշ «հղիացնող» :D:D:D

voter
13.02.2013, 03:14
Սենց տեմպերով, որ Րաֆֆիի վարկԱՆԻԾԸ, որ բարձրանա սեռժանտներն ստիպված են լինելու ՀԱԿ-ի, ԲՀԿ–ի, Դաշնակենրի ու բոյկոտողների հետ բանակցություններն վերականգնեն ու նրա անդամներին ու կողմնակիցներն հասկացնեն, որ պետք ա գնալ ընտրությունների ու քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, թե չէ սախով խայտառակ կլինեն, կեղծ ընտրություններ չի ստացվի․․․

Նկատի ունեմ հենց վարկԱՆԻԾ, քանի որ Րաֆֆին համ սեռժանտների համ էլ բոյկոտողների համ էլ ՀԱԿի,ԲՀԿ–ի ու դաշնակների կողմնակիցների համար անեծք ա դարձնում ընտրություններն, քանի որ իսկականից մարդիկ կարողա գնան ու ընտրեն, դէ արի ու դրանից հետո բացատրի, որ դու ուղտ չէս․․․

http://youtu.be/m86Yq1y7aIM

voter
13.02.2013, 03:16
http://youtu.be/m5EW5Fyc77M

Mephistopheles
13.02.2013, 03:56

Վոտեր, րաֆֆիի վարկանիշը եթե բարձրանա, էտի սերոժը պտի բարձրացնի… չլնի՞ մի հատ օբյեկտիվ զոցհարցման տեղ գիտես… իսկ սերոժը րաֆֆիի հոգաչափ շնորհակալ ա որ մասնակցում ա ու որ պետք ըլնի վարկանիշն էլ կբարձրացնի… Րաֆֆու նման վեց հատ էլ հավ հլա մասնակցում ա ընտրություններին…

Բայց դու ինչ հետաքրքիր մարդ ես, Վոտեր…

Mephistopheles
13.02.2013, 08:23
http://www.azatutyun.am/content/article/24900388.html

Տրիբուն
13.02.2013, 12:49
http://www.azatutyun.am/content/article/24900388.html

Էս դեբիլ էրէխու հետ հարցազրույցը դրել ես ստեղ, որ ի՞նչ անես:

Տրիբուն
13.02.2013, 16:36
Իմ արև, ես արդեն մտածում եմ, որ ՀՀԿ-ն ամբողջ կազմով կազմակերված Սերժի վրա կայֆավատ ա լինում :D

Վարդենիսում Սերժ Սարգսյանին դիմել են ադրբեջաներեն. թարգմանություն չպահանջվեց (http://www.lurer.com/?p=76805&l=am)

http://www.youtube.com/watch?v=ujutk0VfJEM&feature=player_embedded

Տրիբուն
13.02.2013, 16:38
Հայ ազգը, նախագահից սկսած, փիս կարոտում ա Օսմանյան լուծը, լուրջ եմ ասում: Փագեք երգիրը, ճիշտը երթալն է:

Tig
13.02.2013, 16:53
Իմ արև, ես արդեն մտածում եմ, որ ՀՀԿ-ն ամբողջ կազմով կազմակերված Սերժի վրա կայֆավատ ա լինում :D

Վարդենիսում Սերժ Սարգսյանին դիմել են ադրբեջաներեն. թարգմանություն չպահանջվեց (http://www.lurer.com/?p=76805&l=am)

http://www.youtube.com/watch?v=ujutk0VfJEM&feature=player_embedded

Հետաքրքիր ա տենց մի օր կլինի?, որ մի կիքս չգրանցվի...

Hda
13.02.2013, 19:00

Բա նախագահին առանց օտար լեզվի տիրապետմամբ էք պատկերացնում: Հլա ավելի լավ, որ թշնամու լեզուն ա ...

Հետաքրքիր ա տենց մի օր կլինի?, որ մի կիքս չգրանցվի...

էտի կլինի ամենամեծ կիքսը, սենց լրիվ նորմալ ա

Գալաթեա
13.02.2013, 21:47
Հետաքրքիր ա տենց մի օր կլինի?, որ մի կիքս չգրանցվի...

Եթե առանց ուռելու ու քաշելու օր լինի, երևի քո ասած օրն էլ կլինի: Մի օր:

Mephistopheles
13.02.2013, 21:48
Էս դեբիլ էրէխու հետ հարցազրույցը դրել ես ստեղ, որ ի՞նչ անես:

Դեբիլ չի… էսի ձեր միակ ալտերնատիվն ա ու ես ոչ մի դեբիլություն չեմ տենում ստեղ… դուք պրակտիկորեն էս "երեխու" փոխարեն ընտրում եք էն վերևի ցուցակի միջից… ոնց որ հասկանում եմ ձեզ երկիր պետք չի, եթե էդ երեխու ասածը ձեր համար տենց աբսուրդ ա, իրան էպոսագետներով, հայրիկյաններով, րաֆֆիներով ու սերժիկներով եք փոխարինում ապա պետք չի հետագայում զարմանալ թե էս ո՞նց եղավ սենց…

Անվերնագիր
13.02.2013, 21:48
Իմ արև, ես արդեն մտածում եմ, որ ՀՀԿ-ն ամբողջ կազմով կազմակերված Սերժի վրա կայֆավատ ա լինում :D

Վարդենիսում Սերժ Սարգսյանին դիմել են ադրբեջաներեն. թարգմանություն չպահանջվեց (http://www.lurer.com/?p=76805&l=am)

http://www.youtube.com/watch?v=ujutk0VfJEM&feature=player_embedded

արա թու, ես ոնց չգնացի 5կմ էր մեզնից հեռու http://forum.armfootball.com/public/style_emoticons/default/wallbash.gif

վերջին տվյալներով պարզվում է, որ էս մարդը Վարդենիսի քաղաքապետի հորեղբայրն է, հանձինս Խլոյ Հայկարամը:)

Ջուզեպե Բալզամո
13.02.2013, 22:03
Ողջույններ ակումբականներիս :victory: վաղուց է գրառում չեմ արել, էս թեմայում հատկապես, բայց բավական ուշադիր հետևել եմ ձեր գրառումներին: Վայելք ա...

Էս էպոսագերտը բոմբա... (http://www.1in.am/arm/armenia_politics_158807.html)

Սա էսօր եմ կարդացել, ասի ձեր հետ կիսվեմ :pardon
«...սիրում էր կյանքը և զգում էր, թե ինչպես հեռու դաշտում ծնվեց մի ծաղիկ, և ինչպես քարտաշը արևի պայծառ ճառագայթների մեջ տեսավ մի թիթեռ ու այդ թիթեռը դրեց քարի մեջ»։ Այս տողերը Վարդան Սեդրակյանի «Նա ժպտում է» էսսեից է, որը 1990-ին տպագրվել է «Գարուն» ամսագրում։ Ի դեպ, նշենք, որ նախագահի թեկնածուն նաև թավջութակ է նվագում։ Ստորև ներկայացնում ենք ստեղծագործությունն ամբողջությամբ։

Նա ժպտում է
Երբ եկավ երկիր, արև էր, գարուն: Ձյունը հալվել էր, և գետերը վարար հոսում էին: Գարնան առաջին ծաղիկները դուրս էին եկել երկրի երես և վախեցած իրենց շուրջն էին նայում: Կանաչ էր շուրջը, զարթոնք ու արև: Ոչ ոք չիմացավ, թե ինչպես նա եկավ: Ոչ ոք չնկատեց նրա գալը: Աշխարհը լի էր մարդկանցով, և կյանքը եռում էր երկրի վրա: Ծնունդն ու մահը դարձել էին սովորական ու ամենօրյա մի երևույթ: Նա ոչնչով չէր տարբերվում մյուս ծնվածներից, և այդ պատճառով էլ նրա ծնունդը աննկատ մնաց մարդկանցից:

Միայն այն մարդը, որ նրա հայրն էր, հուզվեց անչափ ու երջանկացավ: Եվ այն կինը, որ նրա մայրն էր, լաց եղավ հանկարծ, բայց ոչ թե ցավից ...Ծնվեց նա ու սկսեց ապրել արևով ու խնդությամբ լի այս մեծ աշխարհում: Անցնում էին տարիներ, նա մեծանում էր: Սիրում էր կյանքը, սիրում էր արևն ու լույսը, սիրում էր մարդկանց: Խոսել չէր սիրում: Սիրում էր դիտել, հետո հասկանալ ու ուրախանալ: Հաճախ օրերով կորչում էր տնից: Փախչում էր դեպի դաշտերն ամայի, դեպի կապույտ լեռները, դեպի անհուն ձորերը: Իսկ երբ ետ էր գալիս, ապա դեմքը նրա օծված էր լինում երանությամբ: Սիրում էր կյանքը և զգում էր, թե ինչպես հեռու դաշտում ծնվեց մի ծաղիկ, և ինչպես քարտաշը արևի պայծառ ճառագայթների մեջ տեսավ մի թիթեռ ու այդ թիթեռը դրեց քարի մեջ: Եվ քարն այդ ծաղկեց ու դառավ հրաշք ու դառավ խաչքար, կամուրջ կամ էլ վանք:

Նրան թվում էր, թե բոլորն են այդպես ամեն ինչ զգում: Բոլորն են այդպես կյանքն ընկալում: Բոլորն են այդպես արբենում կյանքով: Անցան տարիներ, ու նա հասունացավ: Եվ նա կյանք մտավ: Բայց նա որբացավ: Ծնողներից նրա մնաց միայն մի բարի ու անմոռաց հիշողություն: Նա մի սեր թաղեց անցյալի գրկում:

Բայց նոր սեր եղավ: Եվ ինչպիսի սեր: Ու սերը գրկեց նրան, մտավ հոգու մեջ ու հոսեց նրա երակներով և բարձրացավ դեպի նրա ուղեղը: Մի ջահել աղջիկ գերեց նրան իր հայացքով: Նա սիրեց այդ աղջկան և աղջկա մեջ տեսավ զարթոնքը կյանքի: Խոր վշտից հետո կյանքը նորից նրան առավ իր թևերի վրա և տարավ հեռու, հեռու մի աշխարհ: Ու երանության երկնակամարում ճախրում էր նրա հոգին: Մի ինքնամոռացությամբ նա նվիրվեց կյանքին ու ետ մնաց ժամանակի անխափան քայլից: Իսկ մարդիկ մինչ այդ շարժվում էին առաջ: Նա ետ էր մնում մարդկանցից, չէր հասկանում նրանց, իսկ մարդիկ անվերջ նրան էին կանչում:

Եվ դժվար օրեր սկսվեցին նրա համար: Հանկարծ հասկացավ, որ մարդիկ արբենում են տարբեր բաներից: Մարդիկ շատ հաճախ խենթանում են փողի բուրմունքից և գրգռվում են արյան վառ գույնից: Եվ նա էր մենակ, որ սիրում էր ծաղկունքը ծաղկանց և մայրամուտը հզոր արևի: Հավատը նրան երբեք չլքեց, նա հավատում էր առանց տեսնելու, միայն զգացմունքով: Ու սերը նրա դարձավ առավել ուժգին, իսկ կյանքը դարձավ ավելի պայծառ:

Մինչ այդ մարդիկ, որ նրա հետ էին ծնվել, շարժվում էին առաջ: Թշվառ ու թույլ այդ մարդիկ փորձեցին վազել կյանքին հավասար: Նրանցից մեկը դարձավ թագավոր և ուներ բանակ: Այդ մեկը նա էր, որ արբենում էր արյան վառ գույնով: Կամակատարներ ու հլու ծառաներ ուներ նա: Նրանք դեռ մանկուց գող էին և ստրուկ ու փողի գերի: Շնագայլերի պես նրանք արքայից շպրտված պատառիկներ էին ուտում: Գոհ էին նրանք: Նվիրումով էին ծառայում իրենց տիրոջը, իսկ տերն էլ նրանց կերակրում էր: Եվ նրանք բարձրաձայն գովում ու աստվածացնում էին իրենց հզոր ու ամենակարող տիրոջը:

Անցնում էին տարիները, և փոխվում էին հանգամանքները, իսկ մարդիկ մնում էին նույնը և առաջվա նման, կտրելով մեկմեկու ճանապարհները, վազում էին առաջ: Նա էլ էր մնացել նույնը: Առաջվա նման երկրի տարբեր կետերում բարձրանում էին խարույկի բոցեր, քառատվում ու տանջամահ էին լինում նրանք, ովքեր չէին բարձրացնում իրենց նետված մսի արյունոտ կտորը, ովքեր չէին համբուրում սուտ արքաների կոշիկները:

Աղջիկը, որին նա սիրում էր, լքեց նրան: Աղջիկը հեռվից ձեռքով հրաժեշտ տվեց նրան և խառնվեց մարդկանց խելագար վազքին: Եվ նա խորթացավ մարդկանցից, խորթացավ ու հեռացավ նրանցից: Այն գեղեցիկ աղջկա նման, մարդիկ նրան հրաժեշտ տվեցին, բայց նա լուռ ժպտաց հրաժեշտի պահին և հետո նայեց ծաղկած դաշտերին: Գիշերը նա երկար նայեց աստղերին, շատ բան տեսավ, շատ բան ճանաչեց: Լեռների գագաթից նա տեսավ օվկիանոսների մութ հատակը և հասկացավ հզոր ջրերի ալեկոծության խորին խորհուրդը: Տեսավ, թե ինչ կա թաքնված բարձր սարերի սրտում, հզոր ժայռերի տակ: Այս ամենը տեսավ նա ու այս ամենը նա ճանաչեց: Դարձավ իմաստուն, բայց մնաց մենակ ու ետ եկավ նորից:

Մի օր նրա մոտ եկան մարդիկ: Եկան ու տարան իրենց արքայի մոտ: Արքան այդ, միայն տանջել գիտեր ու գիտեր այրել: Արքան փորձել էր բարձր լեռներից բերված մետաղյա կաղապարների մեջ ձուլել մարդկային խիղճն ու ազնվությունը, մարդկային մտքի թռիչքն ու ազատությունը: Նրան մեծարել էին նրա կամակատարները, և արքային թվացել էր, թե դա իրեն հաջողվել է: Հաջողությունից ոգևորված, նա հիմա էլ որոշել էր անմահություն ձուլել իր անձի համար:

Նա կանգնեց արքայի դիմաց: Արքան նշան արեց, որ նա խոնարհվի, իսկ նա չշարժվեց և միայն ժպտաց: Իսկ հետո նա հրաժարվեց օգնել արքային: Տիրակալը զայրացավ: Բայց նա չերերաց.

- Անմահությունը, դա թնդանոթ չի և ոչ էլ շղթա: Այն հնարավոր չէ ձուլել: Անմահությունը արարվում է, իսկ արքան զորու չէ նման բանի, - ասաց նա:
- Իսկ ո՞վ է զորու: Ասա այդ մարդու տեղը, և ես նրան կստիպեմ, որ արարի իմ անմահությունը, - որոտաց արքան:

Նա լռեց: Երևի ավելորդ համարեց ինչ-որ բան բացատրել: Միևնույնն է, արքան ոչինչ չէր հասկանա: Նրան տարան բանտ: Բանտախուց մտնելուց առաջ նա ժպտաց խեղճ ժամապահին: Բայց բանտը երևի նրա համար չէր: Նա այդտեղ էլ զգաց ջրվեժների ահարկու թափը և նորից լսեց ձկների համր զրույցը: Տեսավ, թե ինչպես է բացվում վարդը, և ինչպես է մեռնում հոգնած թիթեռը: Բանտում նա ապրեց երկար, բայց չհյուծվեց ու չտառապեց: Նրա հետ էին նրա հոգին ու սիրտը, նրա խիղճն ու հավատը: Անցան ամիսներ: Նրան կարծես մոռացել էին, և դա հրաշալի էր: Նա կյանքից վաղուց էր ետ մնացել, իսկ բանտում նստած հիմա հիշում էր իր ապրածը և դրանով նա հանգիստ էր: Բռնակալի մոտից մարդիկ եկան նրան տեսության: Նրան ասացին, որ արքան է իրենց տերը, և բոլորը պիտի հպատակվեն արքային.

- Թքիր քո աստծո և խղճի վրա: Մեր տերը քեզ կյանք կշնորհի: Նա է միակ տերը: Նա է մեր արքա - աստվածը: Նա քեզ կների, ու կապրես ազատ ու անհոգ,- ասացին նրանք:
Նա լուռ ժպտաց: Նրանք հեռացան: Քիչ անց եկան նրա ետևից և տարան տանջարան և սկսեցին երկար տանջել Բայց նա միայն մի բան չհասկացավ: Չհասկացավ, թե ինչու՞ են իրեն տանջում: Նա բնավ ցավ չէր զգում և միայն հանգիստ ժպտում էր տանջարարներին: Իսկ վերջիններս առավել էին գազազում այդ ժպիտից: Մարդիկ սկսեցին մեկ - մեկ քաշել նրա ձեռքերի եղունգները, իսկ նա ժպտաց և ասաց, որ ոտքերի վրա էլ եղունգներ ունի: Մարդիկ այրում էին նրա մաշկը, իսկ նա զգում էր, թե սոխակն ինչ է շշնջում վարդի թփին: Մարդիկ կոտրում էին նրա ոսկորները, իսկ նա տեսնում էր, թե ինչպես է կոտրվում ծիրանի բողբոջած ճյուղը: Եվ ցավ էր զգում: Մարդիկ շիկացած երկաթներ էին մտցնում նրա մարմնի մեջ, իսկ նա լսում էր, թե ինչպես էր հասունացած նուռը ճեղքվում արևի ճառագայթներից: Մարդիկ նրան տանջում էին, իսկ նա ժպտում էր մարդկանց: Նա ժպտում էր մարդկանց, իսկ մարդիկ ավելի էին կատաղում: Եվ նա հանկարծ հասկացավ, որ ոչ թե իրեն, այլ ինքն է տանջում: Նա խղճաց այդ մարդկանց: Նա չէր սիրում, երբ մարդկանց տանջում են: Եվ խնդրեց մարդկանց, որ իրեն խլացնեն և կուրացնեն:

Նրան թվաց, որ եթե ինքը զրկվի զգայարաններից, ապա կսկսի իսկապես տանջվել, և այդ խեղճ մարդիկ մի փոքր կհանգստանան: Մարդիկ խլացրին նրան, իսկ նա շարունակում էր լսել անտառների ու քամու անվերջանալի զրույցը: Մարդիկ նաև կուրացրին նրան, բայց նա տեսավ արծիվների վեհ ճախրանքը: Նա ինքն էլ մի փոքր զարմացավ, զարմացավ ու հասկացավ, թե ինչով է մինչ այդ զգացել, թե ինչով է մինչ այդ ապրել: Եվ նա նորից ժպտաց իրեն տանջողներին, և մարդիկ հասկացան, որ նա առաջվա նման ամեն ինչ զգում ու ընկալում է:

Նրան սպանեցին: Նրա սիրտը տարան ընծա իրենց տիրոջը: Եվ սիրտն այդ ժպտաց արքային: Նրա մարմինը նետեցին շներին: Իսկ նա վերևից տեսավ այդ ամենը, տեսավ ու ժպտաց: Ժպտաց արքային ու նրա ծառաներին, ժպտաց լեռներին ու խոր ծովերին, կանաչ դաշտերին ու անապատներին, հզոր առյուծներին ու սոված շներին:

Եվ դարեր անցան: Արքան այդ մեռավ: Նորը եկավ նրա փոխարեն: Սա էլ փորձեց լոկ բառերով սարքել անմահություն: Փոխվեց արքան, փոխվեցին մարդիկ: Նորերը եկան: Բայց նրանք մտքով առաջվանն էին: Ասում են, նա էլ է մեկ - մեկ իջնում մարդկանց մոտ: Լուռ ամփոփվում է մարդկանց մարմնի մեջ` ծնվում նորից: Նորից խարույկներ են բարձրանում երկրի վրա: Եվ կյանքը, այդ մարդկանց համար, ում մեջ նա կար, դժվար էր տրվում:

Վարդան Սեդրակյան, Երևան, 1989 թ.
«Գարուն» ամսագիր
02. 1990 թ.
Թերթ.ամ

Գալաթեա
13.02.2013, 22:10
Լրիվ չկարդացի, չկարողացա...բայց որ օրինակ սա ներկայացվեր Ակումբի կամ Հավաքածուի որևէ մրցույթի, կցբխվեր պատերով...նենց որ մեծ թիքան ժպիտից մի ատամը կմնար:

Անվերնագիր
13.02.2013, 22:27
էս մեր էպոսագետը ««նրան»» բառը վայթեմ շատ ա սիրում
http://oi50.tinypic.com/3r7kg.jpg

կեսն էլ մնացել ա , տեղ չարեց

Տրիբուն
13.02.2013, 23:41
Դեբիլ չի… էսի ձեր միակ ալտերնատիվն ա ու ես ոչ մի դեբիլություն չեմ տենում ստեղ… դուք պրակտիկորեն էս "երեխու" փոխարեն ընտրում եք էն վերևի ցուցակի միջից… ոնց որ հասկանում եմ ձեզ երկիր պետք չի, եթե էդ երեխու ասածը ձեր համար տենց աբսուրդ ա, իրան էպոսագետներով, հայրիկյաններով, րաֆֆիներով ու սերժիկներով եք փոխարինում ապա պետք չի հետագայում զարմանալ թե էս ո՞նց եղավ սենց…

Ով ա ասում մեր մենակ ալտերնատիվն ա, դու ? Հավաքի քեզ ընկեր, մեզ ինչի տեղ ես դրել ?

Ու ով ա իրան փոխարինել? Թող ինքն էլ դներ թեկնածությունը, կարող ա ձեռը բռնել էինք: ԱԺ ընտրությունների ժամանակ դրել էր չէ էս ալտերնատիվը իրա թեկնածությունը, հիմա էլ ԱԺ-ում շատ ալտերնատիվ ձևի նստած ա: Թող մի հատ էլ բախտը նախագահական ընտրություններում փորձեր:

Mephistopheles
14.02.2013, 00:00

ես եմ ասում ու տենց էլ կա էնքան ժամանակ մինչև մի հատ ուրիշ ալտերնատիվ առաջ չքաշեք, կամ բերեք ցույց տաք… էս ա… չգիտեմ լսել ես թե չէ ինչ ա խոսում, բայց մարդն ասում ա բոյկոտում ա… կարծեմ դու էլ էիր բոյկոտելուն կողմ… իրա բախտը թող բագրատյանը փորձի՝ շատ լավ մարդ, որը վարի ա գնում

Տրիբուն
14.02.2013, 00:36

Ինքը ուշացել ա իրա բոյկոտով: Ինքը իրան արդեն փչացրել ա: Չմոների բոյկոտը մեր համար հաշիվ չի:

Mephistopheles
14.02.2013, 01:18
Ինքը ուշացել ա իրա բոյկոտով: Ինքը իրան արդեն փչացրել ա: Չմոների բոյկոտը մեր համար հաշիվ չի:

ինքն իրան չգիտեմ, բայց որ մենք արդեն փչացել ենք էտի հաստատ ա… էն վերևի ցուցակի տակ արդեն 22 էջ գրել եք… what the fuck are you discussing, who's the best candidate?…

Մեկ էլ մի հատ հարց, էլի… սերոժը որ եղավ նախագահ ու՞մ ա վատություն ըլնում, ո՞վ ա տուժում… կարա՞ս էս հարցին պատասխանես…

Տրիբուն
14.02.2013, 01:56

Հավայի հարցերին չեմ պատասխանում:

Mephistopheles
14.02.2013, 02:29
Հավայի հարցերին չեմ պատասխանում:

ասա դժվար հարցերին չեմ կարում պատասխանեմ… թե չէ ամեն հարցն էլ կարաս ասես հավայի ա, մանավանդ Հայաստանում…

Mephistopheles
14.02.2013, 08:01
http://www.youtube.com/watch?v=tZsFW0A1Zv0&feature=player_embedded#!

Tig
14.02.2013, 12:54
Էս ի?նչ էր....:8

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ արել է հայտարարություններ, որոնք այլ կերպ, քան սենսացիա, անվանել հնարավոր չէ: «Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին, որն այսօր հնչում է ավելի կատաղի, քան երբևէ, թե՝ ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ դուք ոչինչ չեք որոշում, որ ձեր ձայնն արժեք չունի, ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ՝ հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի: Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան և արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը: Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել, և նաև նրանք, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են այս իմ նշածների՝ առաջինների շահերը պաշտպանելով»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ միայն քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ կարող են ընդհատել այդ արատավոր շղթան: (http://www.aravot.am/2013/02/14/196676/)

հ.գ. փաստորեն ցինիզմը սահմաններ չի ճանաշում...

voter
14.02.2013, 15:48
Վոտեր, րաֆֆիի վարկանիշը եթե բարձրանա, էտի սերոժը պտի բարձրացնի… չլնի՞ մի հատ օբյեկտիվ զոցհարցման տեղ գիտես… իսկ սերոժը րաֆֆիի հոգաչափ շնորհակալ ա որ մասնակցում ա ու որ պետք ըլնի վարկանիշն էլ կբարձրացնի… Րաֆֆու նման վեց հատ էլ հավ հլա մասնակցում ա ընտրություններին…

Բայց դու ինչ հետաքրքիր մարդ ես, Վոտեր…

Հա դե սախ սերժնա անում, всё схвачено վարիանտ չկա, սախ խոսացած ա առած ա, մուծված ա....
Էն որ ժողովուրդն էլ կարող ա հավատա իր ուժերին, էտ էլ սերժի շնորհքն ա...
Որ Րաֆֆին հաղթի էտ էլ ա սերժի արածն լինելու, արդար ա արդար էտ մարդն է....

Մեֆ դու աչքիս հենց Սերժին էս գնալու ընտրես, քանի որ իրանց փիս վախում ես կամ էլ ուղղակի գիտակցում ես, որ սերժն պարտվի խայտառակ կլինեք բոլորովդ լիրվ սախ, ով ասում ա, որ ծախած ա...

Որ ՀԱԿն ու ԼՏՊն սերժի գովասանքով ու լեգիտիմացմամբ են զբաղված արդեն 5րդ տարին ինձ համար վաղուց էր պարզ - շարունակեք, լավա ստացվում...

voter
14.02.2013, 15:50
Էս ի?նչ էր....:8

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ արել է հայտարարություններ, որոնք այլ կերպ, քան սենսացիա, անվանել հնարավոր չէ: «Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին, որն այսօր հնչում է ավելի կատաղի, քան երբևէ, թե՝ ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ դուք ոչինչ չեք որոշում, որ ձեր ձայնն արժեք չունի, ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ՝ հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի: Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան և արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը: Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել, և նաև նրանք, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են այս իմ նշածների՝ առաջինների շահերը պաշտպանելով»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ միայն քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ կարող են ընդհատել այդ արատավոր շղթան: (http://www.aravot.am/2013/02/14/196676/)

հ.գ. փաստորեն ցինիզմը սահմաններ չի ճանաշում...

Հա բայց սերժն ուրիշ ճար չունի, շատ ա ուզում հրաժարական տա, բայց տուն տեղ, փեսա ախպերություն կա, վարի կտան, դե ինքն էլ ասում ա ժողովուրդ օգնեք գնացեք ընտրության, ընտրեք նախագահ ես էլ պրծնեմ դուք էլ...

Տրիբուն
14.02.2013, 18:00
ասա դժվար հարցերին չեմ կարում պատասխանեմ… թե չէ ամեն հարցն էլ կարաս ասես հավայի ա, մանավանդ Հայաստանում…

Մեֆ, ինչի՞ ես ամեն ձև ուզում գժական տրագիկոմեդիան փչացնես: Թող հանգիստ վայելենք էլի:

Mephistopheles
14.02.2013, 21:07
Մեֆ, ինչի՞ ես ամեն ձև ուզում գժական տրագիկոմեդիան փչացնես: Թող հանգիստ վայելենք էլի:

Ok… Տրիբուն ջան, no more, ապեր …

Mephistopheles
14.02.2013, 21:26
Հա դե սախ սերժնա անում, всё схвачено վարիանտ չկա, սախ խոսացած ա առած ա, մուծված ա....
Էն որ ժողովուրդն էլ կարող ա հավատա իր ուժերին, էտ էլ սերժի շնորհքն ա...
Որ Րաֆֆին հաղթի էտ էլ ա սերժի արածն լինելու, արդար ա արդար էտ մարդն է....

Մեֆ դու աչքիս հենց Սերժին էս գնալու ընտրես, քանի որ իրանց փիս վախում ես կամ էլ ուղղակի գիտակցում ես, որ սերժն պարտվի խայտառակ կլինեք բոլորովդ լիրվ սախ, ով ասում ա, որ ծախած ա...

Որ ՀԱԿն ու ԼՏՊն սերժի գովասանքով ու լեգիտիմացմամբ են զբաղված արդեն 5րդ տարին ինձ համար վաղուց էր պարզ - շարունակեք, լավա ստացվում...

Ապեր, արի քեզ մի բան հիշացնեմ որ հասկանաս ում մասին ա խոսքը… րաֆֆին անցած ընտրություններից հետո մասնակցել ա սերժի երդմնակալությանը… հասկացա՞ր ով ա սերժին լեգիտիմացնում…

Ընենց որ խոսալուց առաջ մի հատ կանալներդ ստուգի… հես ա մի վեց օր հետո էլ ա շնորհավորելու…

Դրա նման դուռակ, մուֆթա քելեխ ուտող, խալխի հարսանիք սողոսկող ձրիակեր երևի մեկ էլ պարույրն ա… հաստագլուխ, դանդաղաշարժ ու անհասկանլի և անբովանդակ…

Արէա
14.02.2013, 21:46
Ժող ջան, ես քաղաքականությունից գլուխ չեմ հանում: Հլը ինձ մի բան ասեք. լավ ա Րաֆֆին լինի նախագահ, թե՞ Սերժը: "Ոչ մեկը" տարբերակ չկա: Կամ մեկն ա, կամ մյուսը: Ո՞րն ա նախընտրելի:

Անվերնագիր
14.02.2013, 22:04
Ժող ջան, ես քաղաքականությունից գլուխ չեմ հանում: Հլը ինձ մի բան ասեք. լավ ա Րաֆֆին լինի նախագահ, թե՞ Սերժը: "Ոչ մեկը" տարբերակ չկա: Կամ մեկն ա, կամ մյուսը: Ո՞րն ա նախընտրելի:
իհարկե բարև բայլուսը, քանզի все ждут перемен...

keyboard
14.02.2013, 23:09
Ժող ջան, ես քաղաքականությունից գլուխ չեմ հանում: Հլը ինձ մի բան ասեք. լավ ա Րաֆֆին լինի նախագահ, թե՞ Սերժը: "Ոչ մեկը" տարբերակ չկա: Կամ մեկն ա, կամ մյուսը: Ո՞րն ա նախընտրելի:
Սերժը, միանշանակ, ես դաժե ալիևին եմ համաձայն, մենակ էդ տականքը չլինի

Mephistopheles
14.02.2013, 23:21
Ժող ջան, ես քաղաքականությունից գլուխ չեմ հանում: Հլը ինձ մի բան ասեք. լավ ա Րաֆֆին լինի նախագահ, թե՞ Սերժը: "Ոչ մեկը" տարբերակ չկա: Կամ մեկն ա, կամ մյուսը: Ո՞րն ա նախընտրելի:

Լավա ա լինի նա ում ժողովուրդը կընտրի… բայց էսօր տեսնում ես ժողովուրդը ոնց ա ընտրում…

Գալով Րաֆֆիին ասեմ Արէա ջան… ես չգիտեմ դու Րաֆֆիի նախընտրական ծրագիրը կարդացել ես թե չէ, բայց ես իրա խորհրդարանականին եմ կարդացել, որն ըստ էության երևի նույնն ա… էդ ծրագրով Հայաստանը կարա արագ տեմպերով վարի գնա… եթե հետաքրքրի կարամ մի երկու օրինակ բերեմ…

…բայց էդքանով հանդերձ եթե ժողովուրդն իր ձայնը էդ յոնջային տա ես ասելիք չեմ ունենա… ինքը կլինի նախագահ… համոզված չեմ սերժից լավը կլինի, բայց իրա դուռակությունների մեջ ինքն ազնիվ ա… այսինքն ինքը հավատում ա որ էն տաֆտալոգիան ու բասուրդը որ իրա լափառոշ բերանից թափվում ա, ճիշտ ա…

տենց բան չեն հարցնում Արէա ջան… տենց ըլնի դու ավելի լավն ես…

Mephistopheles
14.02.2013, 23:21
Սերժը, միանշանակ, ես դաժե ալիևին եմ համաձայն, մենակ էդ տականքը չլինի

գիտենք…

Mephistopheles
14.02.2013, 23:23
իհարկե բարև բայլուսը, քանզի все ждут перемен...

փոփոխությանը սպասում եք երբ դրա հետքը չի երևում… միակ փոփոխությունը որ կարող ա մեր վրա դրական ազդեցություն ունենա դա ժողովրդի կողմից պարտադրված փոփոխությունն ա… սա բացարձակ ճշմարտգություն ա…

փոփոխությունները լինում են փոփոխողի օգտին

Nimra
14.02.2013, 23:55
Ժող, եթե Լևոնը թեկնածուների մեջ չկա, ում ա սատարում?

Chuk
14.02.2013, 23:56
Ժող ջան, ես քաղաքականությունից գլուխ չեմ հանում: Հլը ինձ մի բան ասեք. լավ ա Րաֆֆին լինի նախագահ, թե՞ Սերժը: "Ոչ մեկը" տարբերակ չկա: Կամ մեկն ա, կամ մյուսը: Ո՞րն ա նախընտրելի:
Լավ հարց ես տալիս, բայց սխալ հարց ես տալիս:

Ինչ-որ անկապ, չէ՞, ստացվեց պատասխանս: Իրականում ցիտատ էր: Րաֆֆի Հովհաննիսյանից: Ինքն այդպես էր պատասխանել իրեն տված մի ուրիշ հարցի «եթե ընտրությունները կեղծված եք համարել, ինչի՞ եք մասնակցել Սերժի երդմնակալության արարողությանը»: Հետո ինքն իհարկե տվել էր իր բացատրությունը, թե ինչու է հարցը լավ, բայց սխալ, ասելով, որ իբր ինքը ոչ թե գնացել էր շնորհավորելու, այլ սև շորեր հագած գնացել էր ցույց տալու, որ չի վախեցել թե ինչ-որ նման ուրիշ դուռակություն:

Հիմա գանք քո հարցին:
Քո հարցն իմաստավորված ա էն դեպքում, երբ իմ ձենից ինչ-որ բան կախված ա: Էդ դեպքում ես կարիք կունենամ ընտրություն կատարելու:

Բայց ամբողջն հարցն էն ա, որ եթե լիներ միջավայր, որտեղ ես կկարողանայի իսկապես ընտրություն կատարել, իմ ընտրելու թիրախները լրիվ ուրիշ կլինեին: Նման իրավիճակում ես ընտրություն կկատարեի երկու այլ անձերի միջև: Ու կկշռեի առավելություններն ու թերությունները, կկայացնեի իմ վճիռը:

Իսկ հիմա նման իրավիճակ չի ու բարեբախտաբար կամ դժբախտաբար ես կարիք չունեմ ընտրություն կատարեմ էս երկու անձերի մեջ: Եթե փորձեմ նման ընտրություն անել, ինքս ինձ խաբելով, ակամա կդառնամ էժան ներկայացման մասնակիցներից մեկը:

keyboard
15.02.2013, 00:02
Ժող, եթե Լևոնը թեկնածուների մեջ չկա, ում ա սատարում?

Ինքը տարիքն առելա, բիձա մարդա, էլ չի խառնվում սենց տուֆտա հարցերին, իրա թոշակը ստանում ա ու ապելսին ա առնում ուտում, տենց հիմնականում :)

Nimra
15.02.2013, 00:04
Ինքը տարիքն առելա, բիձա մարդա, էլ չի խառնվում սենց տուֆտա հարցերին, իրա թոշակը ստանում ա ու ապելսին ա առնում ուտում, տենց հիմնականում :)
եթե ընդհատակ ա անցել, ուրեմն ավելի վտանգավոր ա, որովհետև առնետներն ավելի ավիրչի են:
բայց զարմացա, որ ցուցակում չտեսա:

Mephistopheles
15.02.2013, 00:06
եթե ընդհատակ ա անցել, ուրեմն ավելի վտանգավոր ա, որովհետև առնետներն ավելի ավիրչի են:
բայց զարմացա, որ ցուցակում չտեսա:

Լևոնին ամեն ինչ կարաս ասես, բայց ոչ առնետ…

Գալաթեա
15.02.2013, 00:09
եթե ընդհատակ ա անցել

Հայաստանում ընդհատակ չկա:

Mephistopheles
15.02.2013, 00:12
Լավ հարց ես տալիս, բայց սխալ հարց ես տալիս:

Ինչ-որ անկապ, չէ՞, ստացվեց պատասխանս: Իրականում ցիտատ էր: Րաֆֆի Հովհաննիսյանից: Ինքն այդպես էր պատասխանել իրեն տված մի ուրիշ հարցի «եթե ընտրությունները կեղծված եք համարել, ինչի՞ եք մասնակցել Սերժի երդմնակալության արարողությանը»: Հետո ինքն իհարկե տվել էր իր բացատրությունը, թե ինչու է հարցը լավ, բայց սխալ, ասելով, որ իբր ինքը ոչ թե գնացել էր շնորհավորելու, այլ սև շորեր հագած գնացել էր ցույց տալու, որ չի վախեցել թե ինչ-որ նման ուրիշ դուռակություն:

Հիմա գանք քո հարցին:
Քո հարցն իմաստավորված ա էն դեպքում, երբ իմ ձենից ինչ-որ բան կախված ա: Էդ դեպքում ես կարիք կունենամ ընտրություն կատարելու:

Բայց ամբողջն հարցն էն ա, որ եթե լիներ միջավայր, որտեղ ես կկարողանայի իսկապես ընտրություն կատարել, իմ ընտրելու թիրախները լրիվ ուրիշ կլինեին: Նման իրավիճակում ես ընտրություն կկատարեի երկու այլ անձերի միջև: Ու կկշռեի առավելություններն ու թերությունները, կկայացնեի իմ վճիռը:

Իսկ հիմա նման իրավիճակ չի ու բարեբախտաբար կամ դժբախտաբար ես կարիք չունեմ ընտրություն կատարեմ էս երկու անձերի մեջ: Եթե փորձեմ նման ընտրություն անել, ինքս ինձ խաբելով, ակամա կդառնամ էժան ներկայացման մասնակիցներից մեկը:

…մեկը հանցագործ ա, մեկն էլ դրբիլ՝ դուռակ… երկուսն էլ մահացու են…

Nimra
15.02.2013, 00:13
Հայաստանում ընդհատակ չկա:

բայց իրոք, չի հայտնվում քարոզարշավների ժամանակ?
իսկ ընտրությունները երբ են?

Mephistopheles
15.02.2013, 00:15
բայց իրոք, չի հայտնվում քարոզարշավների ժամանակ?
իսկ ընտրությունները երբ են?

լավ հարց էր… 18-ի՞ն… կարծեմ…

keyboard
15.02.2013, 00:22
եթե ընդհատակ ա անցել, ուրեմն ավելի վտանգավոր ա, որովհետև առնետներն ավելի ավիրչի են:
բայց զարմացա, որ ցուցակում չտեսա:

Իրանից էլ վտանգ մի սպասի, ինքը ինչ կարար արել ա արդեն, հիմա քաղում ենք իրա ցանած սերմերի պտուղները:
Ինքը վաղուց դիակ ա, պռոստո իրան չեն ասում, որ չնեղվի էլի :)

Գալաթեա
15.02.2013, 00:22
իսկ ընտրությունները երբ են?

Արդեն եղել են:

Արէա
15.02.2013, 09:05
Ընտրությունները Հայաստանում չեն կեղծվում: Այսինքն չեն կեղծվում արդյունքները, կամ կեղծվում են քիչ չափով: Էդ կեղծիքները վերջին հաշվով մեծ դեր չեն խաղում: Շատ-շատ մի 5-6% կեղծեն, դրանից ավել ֆիզիկապես հնարավոր էլ չի էլի, մանավանդ հիմա: Լավ էլ գնում են ընտրությունների, ու լավ էլ ընտրում են: Խորհրդարանական ընտրություններին էդ 700000 ձայները հո կեղծված չէին, մարդիկ ընտրել էին էլի: Կեղծիքները, ահաբեկումը, կաշառքը, համոզելը մինչև ընտրություններն են լինում:

Առաջիկա ընտրություններում գլխավոր խնդիր պետք է լինի ոչ թե Սերժի պարտությունը, ինչը էս պարագայում իրատեսական չի, այլ հնարավորինս քիչ ձայներ հավաքելը, ինչը կսթափեցնի թե իշխանություններին, թե ժողովրդին: Դրա համար բացի Սերժից ցանկացած այլ թեկնածուի մասին հնչած ցանկացած բացասական կարծիք, ըստ էության համարժեք է Սերժի հասցեին հնչած դրական կարծիքի, ես սենց եմ հասկանում: Բացատրեմ. Սերժին ընտրողները սենց թե ընենց Սերժին են ընտրելու, էդ մարդկանց ձեռք չենք տալիս, անիմաստ ա: Մյուսները մի մասը Րաֆֆիի ժպիտն ա հավանել, մի մասը Հայրիկյանի ազգային գաղափարները, մյուսները Բագրատյանի տնտեսագիտական վերլուծությունները, մյուսները Անդրիասի ստիլը, էն մեկերը էպոսագետի, բանը, ըըը, լավ էդ մեկը չգիտեմ: Էս մարդիկ քանակ են, որոնք կարող են հակակշիռ լինել Սերժի ընտրազանգվածին, ու էս մարդկանցից ցանկացած մեկի հիասթափվելը իր նախընտած թեկնածուից, ըստ էության Սերժի համակրիների տոկոսային հարաբերության աճ ա նշանակում: Քանի հոգու կարողացաք համոզել, որ Րաֆֆին դուռակ ա, հաշվեք էդքան հոգու համոզել եք, որ Սերժը Հայաստանի միակ փրկությունն ա: Էս ա, պարզ տրամաբանություն ա, կժեռքի նժարներից մեկից ինչքան քար վերցնենք էն մյուս նժարն ավելի ա ծանրանալու: Հիմա մեզ պե՞տք ա մյուս նժարի ծանրացումը, կարծում եմ բոլորովին պետք չի:

Mephistopheles
15.02.2013, 09:38

Ապեր, իրանք բոլորն էլ դուռակ են, գիտե՞ս ինչի, որտև չեն միանում ու միասնական թեկնածու չեն առաջադրում… դրա համար էլ քո ասածը չի աշխատում… կարիք չկա համոզելու մարդկանց որ սրանք սաղ դեբիլ են, որովհետև իրանք դա մեզանից լավ են անում, նայի էդ օրապակասների հարցազրույցներին… սերժը հանցագործ ա, իսկ սրանք դեբիլ են… սրանք բոլորն էլ վերջում սերժին շնորհավորելու են…

Իսկ որ ասում ես Հակաստանում ընտրությունները չեն կեղծվում, էդ նշանակում ա որ մեր ժողովուրդը դեբիլ ա, որովհետև իրա ուզած մարդն ա դրառնում նախագահ, բայց իրանք թողում ու հեռանում են երկրից… նորմալ ա՞… ո՞րտեղ ես տենց բան տեսել… ու էլ չասեմ որ էդ ո՞ր ժողովուրդն ա անընդհատ նույն տականքներին ընտրում իշխանության…

Անվավեր քվեաթերթիկ… էդ էլ կարող ա չաշխատի արդեն. բացականերն ու մեռելներն ավելի ազդեցիկ են…

Artgeo
15.02.2013, 10:52
Ինչ-որ տեղ կա՞ վերջին 2-3 տարում ՀՀ քաղաքացիություն ստացած մարդկանց քանակի մասին տեղեկություն։

Տրիբուն
15.02.2013, 21:54
Ձեզ առաջնորդելը մեծ պատիվ ու երջանկություն է. Սերժ Սարգսյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով (http://www.tert.am/am/news/2013/02/15/serzh-sargsyan-speech/#)

Բ-բ-բ-բ-է-է-է-է-է-է-է-է !!!!!!!!!

http://www.tert.am/p/300322/3.jpg

Mephistopheles
15.02.2013, 23:24
Ժող, լավ, շուտ ասեք… ու՞մ ընտրեմ… չեմ կարում կողմնորոշվեմ… ոնց որ սերոժն ամենալավն ա…

Hda
16.02.2013, 12:49
Քանի ընտրւթյունները կեղծված լինելու ապացույց չկա՝ կեղծված են ասելը կեղծ է: Ապացուցելու հնարավոր տարբերակ կարող է լինել մասնակցության պահով՝
հրապարակվեն չմասնակցածների ցուցակը, այս դեպքում
ա. - ես չեմ մասնակցում ու եթե իմ անունը չկա թող ցույց տան տեսնեմ իրանց մոտ ով ա ստորագրել իմ փոխարեն
բ. - մեր հարևան Վարդուշը փետրվարի 18-ին հանրապետությունում չի եղել, սաղ օրը գլազոկով հետևում էի :D , տեսնես իրա տեղ ո՞վ ա ստորագրել
գ - որպես ավելի ցիվիլ ձև բ. կետի, օնլայն վեբկամերաներ ընտրատարածքներում, զուտ մասնակիցների ելք ու մուտքը ընտարատարածք հետևելու, բացատրություն թե թանկ է կամ տեխնիկապես անըհնար ՝չի ընդունվուն: Էտ որ ընտրությունները աշխատանքային օր են, դրա ֆինանսական ծախսի մասին մտածող էղել ա՞
դ. - վստահված անձինք կազմում են արձանագրություն քվեարկողների մասնակցության մասին
գ.- ամենակարևորը չմասնակցածների ցուցակը հրապարակվի հնարավորինս շուտ ընտրությունների ավարտից հետո-ասենք մինչև մեկ ժամում
այս ձև հնարավոր է առավելագույնս հսկել քվեարկածների ֆիզիկական քանակը: Էլի բան ա: Մարդու մտքին տեղ լինի:

Տրիբուն
16.02.2013, 15:55
Ժող, լավ, շուտ ասեք… ու՞մ ընտրեմ… չեմ կարում կողմնորոշվեմ… ոնց որ սերոժն ամենալավն ա…

Ճիշտ էլ որոշել ես: Ձայնդ տուր միակ իրոք ընդդիմադիր թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին:

Hda
16.02.2013, 21:19
Որո՞նք են նախագահի թեկնածուների ծրագրերում առավել հաճախ կրկնվող բառերը
55335

Անվերնագիր
16.02.2013, 21:47
Կայֆավատը շարունակվում ա

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Bfw4yybLJoo

Անվերնագիր
16.02.2013, 22:27
տարբերակներ, որնոք կարելի է գործածել ընտրությունների ժամանակ

1. էկել եմ ստեղ, որ ի՞նչ ընտրեմ,

2. էկել եմ ստեղ, որ ո՞ւմ ընտրեմ

3. սաղի դեմը պտիչկա ես դնում, տակն էլ գրում ««այ ը՛սենց էք անում էլի, որ խիարը թարս ա բուսնում

4.ընտրում ես Սերոժին ամենատակը գրում ես «դեպի կայֆոտ Հայստան»»

5. ավելացնում ես <<Chuck norris>> ու իրան ես ընտրում

6. ընտրում ես Էպոսագետին, ««նա ժպտում է»» պիեսի համար

7. ընտրում ես Հարությունյան Արամին, քանզի վերև Աստված կա

8. ընտրում ես Հայրիկյանին, նենց զա կայֆ

Հ.Գ. եթե ունես տարբերակ ա՛վելացրու

Mephistopheles
16.02.2013, 23:06
Անհամբեր սպասում եմ ընտրություններին… տեսնես ո՞վ կընտրվի էս անգամ…

Անվերնագիր
16.02.2013, 23:16
Անհամբեր սպասում եմ ընտրություններին… տեսնես ո՞վ կընտրվի էս անգամ…
էս էլ չեմ համբերում, ասում եմ, կարող ա էպոսագետը փող բաժնի ու սաղ հարամի...

dvgray
16.02.2013, 23:20
Կայֆավատը շարունակվում ա

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Bfw4yybLJoo

էտ իրա ասածների մեջ ի՞նչ ա կայֆավատ, կարող ես՞ ցույց տաս

Mephistopheles
16.02.2013, 23:24
էտ իրա ասածների մեջ ի՞նչ ա կայֆավատ, կարող ես՞ ցույց տաս

Որ Հայաստանում ապրեիր, կիմանայիր…

Վաբշե տո, եթե Լուսնի վրա չես ապրում՝ Երկիր մոլորակի վրա ես ապրում, պտի որ ջոկես Դիվ… բարդ չի ապեր, հավատա, որ փորձես, կասես "վա՜յ, էս ի՜նչ հեշտ էր հասկանալը… ուզում եմ ամեն օր հասկանալ" … դուրդ կգա…

Գալաթեա
16.02.2013, 23:25
Ժող, Րաֆֆին կրում ա Ակումբում:
Ձեռքով բարևեմ...

Հայկօ
16.02.2013, 23:32
Ժող, Րաֆֆին կրում ա Ակումբում:
Ձեռքով բարևեմ...

Դե թող հիմա ասեն, որ Ակումբը դեսպոտ լևոնականների որջ ա:

Mephistopheles
16.02.2013, 23:33
Դե թող հիմա ասեն, որ Ակումբը դեսպոտ լևոնականների որջ ա:

Բայց որ դուռակնում ա՝ հաստատ ա…

Տրիբուն
16.02.2013, 23:35
Արդեն եղել են:

Ու հաղթեց Մովսեսի պես կարմիր ծովը կտրող չեբուռաշկան՝ թարս խիյարը ձեռին:

Ռուսները լավ խոսք ունեն, не зарекайся: Իսկ չեբառուշկան успел зарекаться про «խիյար», իսկ իշխանությունը ինպես գիտենք շատ նման խիյարին, մի օր ձեռդ ա, մի օր էլ ոռդ ա:

Տրիբուն
16.02.2013, 23:37
Ժող, Րաֆֆին կրում ա Ակումբում:
Ձեռքով բարևեմ...

Չի կրում: Անվավերի ու բոյկոտի հետ միասին անցնում ա երկրորդ փուլ: Երկրորդ փուլում փիս մրցակցություն ա լինելու: :D

Artgeo
16.02.2013, 23:37
Ժող, նկատե՞լ եք, որ ընտրություններից առաջ փողոցներով բարձր սիգնալներով զենք-զինամթերք են տեղափոխում:

Mephistopheles
16.02.2013, 23:40
Ու հաղթեց Մովսեսի պես կարմիր ծովը կտրող չեբուռաշկան՝ թարս խիյարը ձեռին:

Ռուսները լավ խոսք ունեն, не зарекайся: Իսկ չեբառուշկան успел зарекаться про «խիյար», իսկ իշխանությունը ինպես գիտենք շատ նման խիյարին, մի օր ձեռդ ա, մի օր էլ ոռդ ա:

Ապեր, տենց խիյարները մենակ մեր ոռը կարա մտնի… կալիբըռը տոշնի բռնում ա…

Գալաթեա
16.02.2013, 23:44
Չի կրում: Անվավերի ու բոյկոտի հետ միասին անցնում ա երկրորդ փուլ: Երկրորդ փուլում փիս մրցակցություն ա լինելու: :D

Բոյկոտը կկրի: Վախենալու ա հնչում:

Անվերնագիր
16.02.2013, 23:50
էտ իրա ասածների մեջ ի՞նչ ա կայֆավատ, կարող ես՞ ցույց տաս
Մեֆը ասեծ որոշ չափով,
Մովսես գյուղում հնարավոր չ1 արդյունաբերություն զարգացնել, ստեղ հնարավոր չի, ընդեղ հնարավոր չի... ես մեր գյուղում(որի բնակչությունը 1200-ը չի անցնում) 2 հատ ««արդյունաբերական գործարան»» գիտեմ, սովետի վախտից կար, հիմա զուգարան ա ծառյում... բա կայֆավատա, բա ինչա, քանի խիարը լրիվ թարս չի բուսնել կայֆավատա

Տրիբուն
16.02.2013, 23:57
Ապեր, տենց խիյարները մենակ մեր ոռը կարա մտնի… կալիբըռը տոշնի բռնում ա…

Ապեր, մենք շուտվանից ենք էտ խիյարը ոռներս ման գալիս (Գալոյի աչքը լույս, ոսկեղենիկի սեզոնը հայտարարում եմ բացված): Պռոստը հանելու բոլոր փորձերը դեմ են առնում որոշ թսանների այն ոռում պահելու կամ ավելի խորը մտցնելու մոլուցքին:

Ասեմ քեզ, գիտե՞ս էս ազգը ինչի ա տենց փիս պայքարում գոմիկների դեմ: Որովհետև սաղ գ7 են, ապեր: Ավելի ճիշտ, սաղովի գ7 ենք: Պայքարում ենք, որ թաքցնենք մեր գ7ությունը; Դու նկատի, թե ոնց ա ալամ հայությունը, մեծ ու փոքրով, ինծիլիգենով ու բանվոր դասակարգով, գյուղացիով ու մտաոռականով, վայելում իրա ոռի միջի խիյարը - բանաստեղծություններ ա ձոնում խիյարին, խիյարի արևով ա երդվում, ճամփայա բացում խիյարի դեմը, հետո էլ նվնվում ա, ու նույն խիյարը ոռում բռնում ա քոչի ճամփեն .... աշխարհ-աշխարհ, տենաս ավելի անինքնասեր ժողովուրդ կա՞ աշխարհի էրեսին: Կամ կարող ա անինքնասիրություն չի՞, պարզ դեբիլություն ա, բթություն ա: Էն պատերազմի տարիներին տալոնով հացի մեջ դոդի դեղ են լցրել, տվել են մեզ կերել ենք, ազգովի դոդացել ենք:

Ու ապեր, մեզ, մեր ծիպա մեծերն ու առաջնորդողները, դուխ տալու փոխարեն, շարունակական թսանության, դեբիլություն ու ոռ մտնելու դասեր են տալիս: Ես սաղի մայրիգը՝ իշխանությունով ու ընդդիմությունով, աջով ու ձախով, լիբերալով ու պահպանողականով, ազգայնականով ու կոսմոպոլիտով: Պոռնկությունը, դեմագոգիան ու ցինիզմն ա պատել երգիրը, ու վախենամ սրանից էլ ազատում չկա:

Կեցցե՛ն ամենաազատ ու ամենաարդար ընտրությունները, Խիյա՛ր նախագա՛հ, Խիյա՛ր նախագա՛հ:

Գալաթեա
17.02.2013, 00:05
Տրիբուն ձյա...
Ոսկեղենիկդ խնդալու կլիներ, եթե էդքան լացելու չլիներ:

Տրիբուն
17.02.2013, 00:07
Մեֆը ասեծ որոշ չափով,
Մովսես գյուղում հնարավոր չ1 արդյունաբերություն զարգացնել, ստեղ հնարավոր չի, ընդեղ հնարավոր չի... ես մեր գյուղում(որի բնակչությունը 1200-ը չի անցնում) 2 հատ ««արդյունաբերական գործարան»» գիտեմ, սովետի վախտից կար, հիմա զուգարան ա ծառյում... բա կայֆավատա, բա ինչա, քանի խիարը լրիվ թարս չի բուսնել կայֆավատա

Սխալ ծերից ես բռնել, եղբայր:

Սերոժը կարող ա և ճիշտ ա ասում, որ Մովսես գյուղում արդյունաբերություն զարգացնել էլ հնարավոր չի ու պետք ա գյուղատնտեսությունը զարգանա: Կայֆավատը հետոյա գալիս, երբ ասում ա, որ պետությունը ինտեռնետ ա քաշել գյուղում, հեռախոսա քաշել, ու էլ անելիք չունի: Մի հատ հարցնող լինի, այ տավար, ինտեռնետն ու հեռախոսն ի՞նչ կապ ունեն խիյարի բուսնելու, կամ կովի կաթնատվության ու մսատվության հետ: Էն անտեր գյուղատնտեսության զարգացման համար նորմալ պարարտանյութ պիտի լինի, գյուղտեխնիկա պիտի լինի, ճանապարհ պիտի լինի ու տրանսպարտ պիտի լինի, որ գյուղմթերքը շուկա հասնի, պիտի գյուղմթերքի նորմալ մեծածախ շուկա լինի, պիտի նորմալ մթերման համակարգ լինի, պիտի սպանդանոց լինի, պիտի անասնաբուժական ծառայություն լինի, պիտի բույսերի պաշպտանություն լինի, քիմիկատներ պիտի լինեն, եթիմ օլիգարխները նորմալ գներով պիտի մթերում անեն, ժամանակին պիտի գյուղացիների փողերը տան, գյուղացուն պիտի հասու լինեն ցածր տոկոսով ու առանց գրավի վարկեր, ու հազար ու մի բան, որը պիտի պետական քաղաքականության հիմքում լինի, էտ քաղաքականության օբյեկտը լինի: Թե չէ, դմբուզը ինտեռնետից ու ու հեռախոսից ա խոսում, ոնց որ կարաս ցորեն ու խաղողը, կամ միսն ու կաթը գուգլ անես, ֆեյբուքում լայք տաս, կամ սմս-ով քաղաքի շուկա հասցնես:

Տրիբուն
17.02.2013, 00:08
Տրիբուն ձյա...
Ոսկեղենիկդ խնդալու կլիներ, եթե էդքան լացելու չլիներ:

Ջանս, իսկ ես էլ հենց լացում եմ, բացարձակ խնդալու բան չկա:

Գալաթեա
17.02.2013, 00:10
Ջանս, իսկ ես էլ հենց լացում եմ, բացարձակ խնդալու բան չկա:

Ես էլ եմ էդ ասում: Լացելու ա: Ողբալու ա, ես կասեի:
Էրնեկ խնդալու լիներ:

Chuk
17.02.2013, 00:59
Ժող, Րաֆֆին կրում ա Ակումբում:
Ձեռքով բարևեմ...

Էդ նոտայի վրա. այսօր «լռության օր» ա, ինչը նշանակում ա, որ նախընտրական քարոզչություն պետք է չլինի: Հիմա ինձ հետաքրքրում ա, Րաֆֆին էսօր ոչ մեկին ձեռով բարև չի՞ տալու:

Գալաթեա
17.02.2013, 01:02
Էդ նոտայի վրա. այսօր «լռության օր» ա, ինչը նշանակում ա, որ նախընտրական քարոզչություն պետք է չլինի: Հիմա ինձ հետաքրքրում ա, Րաֆֆին էսօր ոչ մեկին ձեռով բարև չի՞ տալու:

Չէ, պռոշտի ա անեելու:

keyboard
17.02.2013, 01:12
Սխալ ծերից ես բռնել, եղբայր:

Սերոժը կարող ա և ճիշտ ա ասում, որ Մովսես գյուղում արդյունաբերություն զարգացնել էլ հնարավոր չի ու պետք ա գյուղատնտեսությունը զարգանա: Կայֆավատը հետոյա գալիս, երբ ասում ա, որ պետությունը ինտեռնետ ա քաշել գյուղում, հեռախոսա քաշել, ու էլ անելիք չունի: Մի հատ հարցնող լինի, այ տավար, ինտեռնետն ու հեռախոսն ի՞նչ կապ ունեն խիյարի բուսնելու, կամ կովի կաթնատվության ու մսատվության հետ: Էն անտեր գյուղատնտեսության զարգացման համար նորմալ պարարտանյութ պիտի լինի, գյուղտեխնիկա պիտի լինի, ճանապարհ պիտի լինի ու տրանսպարտ պիտի լինի, որ գյուղմթերքը շուկա հասնի, պիտի գյուղմթերքի նորմալ մեծածախ շուկա լինի, պիտի նորմալ մթերման համակարգ լինի, պիտի սպանդանոց լինի, պիտի անասնաբուժական ծառայություն լինի, պիտի բույսերի պաշպտանություն լինի, քիմիկատներ պիտի լինեն, եթիմ օլիգարխները նորմալ գներով պիտի մթերում անեն, ժամանակին պիտի գյուղացիների փողերը տան, գյուղացուն պիտի հասու լինեն ցածր տոկոսով ու առանց գրավի վարկեր, ու հազար ու մի բան, որը պիտի պետական քաղաքականության հիմքում լինի, էտ քաղաքականության օբյեկտը լինի: Թե չէ, դմբուզը ինտեռնետից ու ու հեռախոսից ա խոսում, ոնց որ կարաս ցորեն ու խաղողը, կամ միսն ու կաթը գուգլ անես, ֆեյբուքում լայք տաս, կամ սմս-ով քաղաքի շուկա հասցնես:
Ապեր, բայց էտի կարգին լուրջ ու ստրատեգիական քայլ ա, տենց մի ասա, էտի բեսամթ զարգացնում ա գյուղատնտեսությունը, նախ էն, որ մարդիկ կոմպի դեմը նստած, նենց ֆերմա են սարքում, որ աշխարհի ամենալավ գյուղատնտեսը կերազի, հետո էլ իրական կյանքում, սկայպի ցավը տանեմ, սաղի տները էնքան ղարիբ կա, որ ինտերենը պետք ա փող ուզելու ու խոսալու համար:
Է մարդը տենւոմ ա, որ սաղ տներից դուսը մարդ կա, ինտերնետ ա քաշում որ չկարոտենք, դու հմի խի ես էդ մարդուն բան ասում չեմ ջոգում, կեթաս ու իրան էլ կընտրես ես էլ եմ տենց անելու

Ինտերնե'տ նախագա'հ, Ինտերնե'տ նախագա'հ Ինտերնե'տ նախագա'հ

Իսկ կարգախոսը վաբշե ա ցբխում "Քաշեմ ձեր ինտերնետը..." կամ դեպի ապահով ինտերնետ ;)

Mephistopheles
17.02.2013, 03:36
չգիտեմ ինչ գրեմ… քրֆելս էլ չի գալիս…

Բիձա
17.02.2013, 06:38
չգիտեմ ինչ գրեմ… քրֆելս էլ չի գալիս…

Քրֆելդ չի գալիս, բաբա չափի:

Բիձա
17.02.2013, 06:42
Հարություն Մեսրոբյանը, /աջից/ էականն է ասում (http://www.youtube.com/watch?v=SEfscU6fS8o&feature=share):
անբարոյականը լցրել է ամեն ծակ ու ծուկ, ու նորմալին տեղ այլևս չի մնացել:

Բիձա
17.02.2013, 08:50
նայեք, հզոր կադրեր են (http://www.youtube.com/watch?v=1aa-vpaZCrA&feature=share)

Hda
17.02.2013, 11:39
տարբերակներ, որնոք կարելի է գործածել ընտրությունների ժամանակ

1. էկել եմ ստեղ, որ ի՞նչ ընտրեմ,

2. էկել եմ ստեղ, որ ո՞ւմ ընտրեմ

3. սաղի դեմը պտիչկա ես դնում, տակն էլ գրում ««այ ը՛սենց էք անում էլի, որ խիարը թարս ա բուսնում

4.ընտրում ես Սերոժին ամենատակը գրում ես «դեպի կայֆոտ Հայստան»»

5. ավելացնում ես <<Chuck norris>> ու իրան ես ընտրում

6. ընտրում ես Էպոսագետին, ««նա ժպտում է»» պիեսի համար

7. ընտրում ես Հարությունյան Արամին, քանզի վերև Աստված կա

8. ընտրում ես Հայրիկյանին, նենց զա կայֆ

Հ.Գ. եթե ունես տարբերակ ա՛վելացրու
էտ մեր Chuk -ի ազգականն ա չէ՞, պարզապես թարգմանելուց տենց ա դառել :D
հետո էլ ասում եք լևոնական.. :)

Hda
17.02.2013, 11:47
Եթե մի երեք թեկնածուից ավել ա ու երկրորդ փուլ չի լինում՝
- կամ թեկնածուներն են անլուրջ
- կամ ընտրողները
- կամ էլ էրգիրը էրգիր չի

Անվերնագիր
17.02.2013, 16:47
էսօր մեր գեղի մեջը կռիվ էր ընել: Գյուղացիները որտեղից որտեղ լսել էին, որ կողքի գյուղերից մեկում փող են բաժանել, և մտածելով թե իրանք ««ի՞նչով են պակաս»», հավաքվել էին գյուղի մեջ ու բունտ էին անում:
Մեկը թե՝««խի՞ մեզ չեն բաժանել, մեր ձենը ձեն չի՞»»: Մյուսն էլ թե՝««գյուղապետը վերցրել ու կերել է մեր փողերը, ես դրա..»» իսկ երրորդն էլ՝ ««էլ ձեռս չի բռնում էթամ ընտրության,:

Ասածս ինչ ա պռեզիդենտ ջան, բեր տուր տղերքի փողերը :Մարդիկ սովորել են, իսկ ում սովորացնում ես, պարտական ես դառնում:

Հ.Գ. մի՛ վաճառվիր, եթե ընտելացված չես (http://sportarmenia.com/wp-content/uploads/2013/02/539532_10200551736056874_1997862296_n.jpg)

Chuk
17.02.2013, 17:08
Ուրբաթ օրը հիմնարկի դռան դիմաց «ծխում ենք», մեկ էլ մի հատ փնթի տատի եկավ: Վրից շնահոտ էր բուրում, բայց նորմալ հագնված էր: Եկել ա, ասում ա.
- Տղերք ջան, Սոս Սարգսյանի շտա՞բն էս ա:
- Ի՞նչ Սոս Սարգսյան, - հարցնում ենք:
- Նախագահի թեկնածու Սոս Սարգսյանի, - բացատրում ա, - ինձ ասել են, որ ստեղ ա շտաբը, ստեղից գամ ապրանք ստանամ:

Դե եկ ու մի խենթացիր :))

Տրիբուն
17.02.2013, 18:18
Հայաստանում սահմանադրական հեղափոխություն է տեղի ունենում. Սերժ Սարգսյանը շնորհակալ է երկու մրցակիցներից (http://www.tert.am/am/news/2013/02/16/serzh-sargsyan-kentron/)

Ոչ ոք այս անգամ ժողովրդից չի կարող խլել հաղթանակը. Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական վերջին հանդիպումը (http://www.tert.am/am/news/2013/02/16/raffi-hovhannisyan-mariott/)

Մուտիլովկեն էլ չափ ու սահման ունի էլի: Րաֆֆին 25 օրում մուտիլովկի պոռցիայով ՀԱԿ-ի 5 տարվա մուտիլովկին աբգոն արեց:

Ձայնալար
17.02.2013, 19:30
Ուրբաթ օրը հիմնարկի դռան դիմաց «ծխում ենք», մեկ էլ մի հատ փնթի տատի եկավ: Վրից շնահոտ էր բուրում, բայց նորմալ հագնված էր: Եկել ա, ասում ա.
- Տղերք ջան, Սոս Սարգսյանի շտա՞բն էս ա:
- Ի՞նչ Սոս Սարգսյան, - հարցնում ենք:
- Նախագահի թեկնածու Սոս Սարգսյանի, - բացատրում ա, - ինձ ասել են, որ ստեղ ա շտաբը, ստեղից գամ ապրանք ստանամ:

Դե եկ ու մի խենթացիր :))

91 թվից ման ա գալի փաստորեն:

Tig
17.02.2013, 20:09
1 օր լռությամբ հարգեցինք նախագահական ընտրությունների հիշատակը...:cry

Անվերնագիր
17.02.2013, 22:07
http://snob.am/hosting/file/Magazine/candidates/runaway%20bride.jpg

Մնացածը ստեղ (http://www.snob.am/?module=article&utility=show_article&id_article=174&lang=hy):)

Moonwalker
17.02.2013, 22:26
Է՜ս ինչ կլոունադա ա: http://immortalchess.net/forum/images/smilies/sm53.gif

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում հայտարարում է ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց զիջելու մասին։Հայտարարությունում ասված է.
Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը

կարևորելով`
ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացումը,
քվեարկության ընթացքի առավել արդյունավետ վերահսկողությունը,
բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելու և կրկնակի քվեարկության դեպքերի բացառումը,

հենվելով`
ՀՀ ընտրական օրենսգրքի, հատկապես` 59-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունների վրա, ըստ որի թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն նստել (գտնվել) հանձնաժողովի երկու անդամների միջև և անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործունեությունը, ինչպես նաև

նկատի ունենալով, որ
որոշ դեպքերում Ս. Սարգսյանի վստահված անձինք վերոնշյալ իրավունքից առաջնահերթ օգտվելու հնարավորություն ունեն, քանի որ Ս.Սարգսյանը միակ թեկնածուն է, ով առաջադրվել է խորհրդարանում ներկայացված կուսակցության կողմից,

հայտարարում է`
Ս.Սարգսյանի վստահված անձանց ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը զիջում է
բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ
բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց:

Աղբյուր (http://tert.am/am/news/2013/02/17/serzh-sargsyan/)

Արէա
17.02.2013, 22:36
Առաջին անգամ ա որ ոչ իշխանական թեկնածուն էսքան բարձր վարկանիշ ունի:
Ինտերնետում չկա մի հարցում որտեղ Րաֆֆին 60-70%-ից պակաս ձայն հավաքի:
Սենց շանս չի եղել, սա ռեալ հնարավորություն ա համակարգը կոտրելու:
Վաղը որոշում կայացնելուց առաջ մտածել ա պետք:

Դավիթ
17.02.2013, 22:49
Մի պահ մտածում ես, որ վատ չէր լինի, եթե մի գիժ հարուստ բոլորին խոստանար 10 հազար դրամ, եթե ընտրողները քվեարկեն, ինչպես իրենք են ցանկանում: Բայց դե չի բացառվում, որ շատերը 15 հազար կվերցնեին::)

Chuk
17.02.2013, 22:58
Առաջին անգամ ա որ ոչ իշխանական թեկնածուն էսքան բարձր վարկանիշ ունի:
Ինտերնետում չկա մի հարցում որտեղ Րաֆֆին 60-70%-ից պակաս ձայն հավաքի:
Սենց շանս չի եղել, սա ռեալ հնարավորություն ա համակարգը կոտրելու:
Վաղը որոշում կայացնելուց առաջ մտածել ա պետք:

Չկասկածես, իրան ահագին բարձր էլ կնկարեն :) Ասենք հավանական ա, որ ավելի բարձ թիվ գրեն առաջը, քան 2008-ին գրել էին Լևոնի առաջ:

Հիմա հարցումների մասով:
Միակ վստահելի հարցումն իմ համար ակումբն ա: Էստեղ էլ ա Րաֆֆին հաղթում: Ընդ որում երկու հարցումներով էլ: Բայց մի նրբություն կա... իրականում ակտիվ քաղաքականությամբ հետաքրքրվող ակումբցիների ստվար զանգվածը քվեարկությանը չի մասնակցել, ըստ իմ դիտարկումների: Իսկ որ ակումբում միշտ էլ ընդդիմադիր թևն ա հաղթել, էդ բոլորս էլ գիտենք: Այսինքն էստեղի հարցումը իրականում ոչ ամբողջական ա մի կողմից, լայն հասարակության վրա տարածելը հնարավոր չի՝ մյուս կողմից:

Մնացած բոլոր հարցումներում, որոնք տեսել եմ, նկատել եմ մի հետաքրքիր պահ. ֆեյքերը, որոնք միշտ ակտիվ աշխատել են իշխանական թեկնածուի համար, էս 30 օրվա ընթացքում գրեթե գործ չեն արել: Ինչու՞: Որովհետև իմ պատկերացմամբ խնդիրը Րաֆֆիին որպես ուժեղ թեկնածու, նույնիսկ ավելի ուժեղ քան 2008-ին Լևոնն էր ներկայացնել էր: Որպեսզի գոնե որոշ շրջանակների կարողանան համոզեն, որ ընտրությունները մրցակցային են ու տենց բաներ:

Էնպես որ, իհարկե՛, վաղը քվեաթերթիկս անվավեր դարձնելուց առաջ մի հատ էլ կմտածեմ: Կմտածեմ էս գրածիս ու ուրիշ բաների մասին :)

Շինարար
17.02.2013, 23:06
վաղը քվեաթերթիկս անվավեր դարձնելուց առաջ մի հատ էլ կմտածեմ: Կմտածեմ էս գրածիս ու ուրիշ բաների մասին :)
Ես էլ արտահայտվեմ, չնայած ֆեյսում արտահայտվել եմ: Որոշել եմ չգնալ ընտրություններին: Չնայած մի վայրկյան անգամ չեմ մտածել Րաֆֆիին ընտրելու մասին, որովհետև ինքը կամ վատ, անհեռատես քաղաքական գործիչ ա, կամ ուղղակի վատն ա՝ իմ համոզմամբ, բայց էս կամ էն թեկնածուի՝ Անդրեասի, Հրանտ Բագրատյանի, թերթիկն անվավեր սարքելու մասին մտածել եմ: Բայց չեմ գնալու, որովհետև համոզված եմ՝ կապ չունի ես ինչ եմ նշել թերթիկում, էդ թերթիկը նենց հավեսով իրանց ուզած ձևով կօգտագործեն, էլ դու սուս: Ամենամեծ ընտրակեղծիքները հաշվարկի ժամանակ են արվում, թեկնածուների՞ց կա մեկը, որ վստահ լինենք՝ նորմալ վերահսկելու ա, որ իր ձայները չփոշիանան, ես էդ մասին խոսալուց որևէ մեկին չեմ լսել: Նույնիսկ քվեաթերթիկն անվավեր սարքելն ավելի ա օգուտ իրանց, քան եթե չգնանք, դրա համար էլ չեմ գնալու:

Chuk
17.02.2013, 23:12

Ես էլ շատ երկար մտածելուց հետո եմ ամեն դեպքում որոշել մասնակցել ու անվավեր դարձնել: Ընդ որում անվավեր դարձնել՝ ինչ-որ խոսք ասելով: Օրինակ էս թեմայում ինչ-որ մեկի գրածի նման, արդեն չեմ հիշում ում «Եկել եմ ստեղ, որ ի՞նչ անեմ» (ի դեպ համապատասխան նկար էլ եմ սարքել, որն արդեն լայնորեն տարածվել ա ֆեյսում), կամ Հրանտ Տեր-Աբրահամեանի նման գրելով «Ազատություն Տիգրան Առաքելյանին», կամ նման ուրիշ բան: Ես ուզում եմ, որ թերթիկս վերցնեն ու ուղերձը կարդան: Ես ուզում եմ, որ մեծ քանակով անվավեր թերթիկներ լինեն: Որովհետև ես քո ասածը հասկանում ու ընդունում եմ, բայց նաև գիտեմ, որ էս պահին էդ խնդիր չի՝ իրանք իրանց ցանկալի մասնակցության քանակն ապահովել են: Ի դեպ, որպեսզի ավելի վստահ լինեմ, որ իմ թերթիկը ուրիշ տրցակի վրա չի դրվի, ապահովության համար նաև ճղելու եմ:

հ.գ. Միայն մի թեկնածու կա, որին կուզեի ձայնս տալ: Էդ Հրանտն ա: Բայց ինքը պետք ա կարողանար ապացուցել, որ ոչ թե ուղղակի մասնակից ա լինելու, այլ շանս ա ունենալու ընտրվելու, որ կարողանալու ա հետո այլ կերպ պայքարել: Ցավոք էսօր ես ուրիշ բան եմ տեսնում, տեսնում եմ, որ իրան բավական ցածր թիվ նկարելով երրորդ կամ չորրորդ տեղ են գցելու, ու ինքն էլ հետո շարժում սկսելու ռեսուրս չունի: Երնեկ սխալված լինեմ:

John
17.02.2013, 23:19
էդ քվեաթերթիկը անվավեր դարձնելու իմաստը տենց էլ չհասկացա... էդ ՆՈՒՅՆՆ ա, որ չգնաս ընտրության, էլ ի՞նչ իմաստ ունի... մանավանդ, որ քո փոխարեն հաստատ չեն քվեարկի, որտև լիքը մարդ կա, որ ՀՀ-ում չի ու իրանց փոխարեն հանգիստ կարելի է քվեարկել, իսկ դու մեկ էլ տեսար 19:58 որոշեցիր գնաս ընտրության, տենց ռիսկի չեն դիմի հաստատ:
Իսկ ով որ չգիտի, թե ինչո՞ւ է նույն բանը` չալարեմ բացատրեմ, կարող է որևէ մեկը մտափոխվի ու որոշի ասենք թե Արման Մելիքյանին քվեարկել...

Անվավեր թերթիկները ընդհանուր հաշվարկներում ՉԵՆ հաշվվելու: Այսինքն` եթե 100 թերթիկից 20ը անվավեր են, 44ը 1-ի օգտին են, 30ը 2-ի, մնացածը մյուս թեկնածուների, ապա հաշվարկելու ժամանակ ստացվում է ոչ թե 44% 1ին, 30% 2ին, 20% անվավեր, մնացածը մնացածին, այլ հաշվարկվում են ՄԻԱՅՆ վավեր թերթիկները, որի արդյունքում ստացվում է` 80ից 44ը, այսինքն 55% 1ին, 37.5% 2ին և այլն: Ստացվում է, որ 1ինը ընտրվեց նախագահ... Իսկ եթե անվավեր ճանաչված 20 թերթիկները լինեին վավեր, ցանկացած թեկնածուի օգտին, բացի 1ինից, ապա կնշանակվեր ընտրությունների 2րդ փուլ` որին կմասնակցեին 1ինն ու 2րդը...

0david0
17.02.2013, 23:24
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն ահազանգում է նոր՝ «օրինական» ընտրակեղծիքի վտանգի մասին
Աղբյուր (http://tert.am/am/news/2013/02/17/raffi-hovhannisyan-shtab/)

Chuk
17.02.2013, 23:29
Ջոն ջան, ինչ ասում ես, ճիշտ ես ասում: Հիմա ասեմ, թե ինչի եմ ճիշտ համարում անվավեր դարձնելը:

Ուրեմն ոնց-որ ասեցիր, «իրավական» նշանակություն անվավերը չունի: Բայց ունի քաղաքական նշանակություն: Դա ասելիք ա: Խոսք ա, որը իհարկե ներկա իրավիճակում դժվար թե ուժեղ խոսք լինի, բայց ամեն դեպքում քաղաքական խոսք ու քաղաքական վերաբերմունք ա: Եթե դու ասենք չես մասնակցում ընտրությանը, ոչ մի կերպ պարզ չի, դու թքա՞ծ ունես ընտրության վրա, դու չե՞ս հավատում ընտրությանը, թե՞ ինչ ես անում: Ու քանի-որ գիտենք, որ մեկ ա մեծ տոկոս ա նկարվելու, էդ խոսքդ շա՜տ թույլ խոսք ա դառնում: Դառնում ա կարծիք չարտահայտել: Դառնում ա ուղղակի մի կողմ քաշվել: Միշտ ասել եմ, եթե հնարավոր լինի նենց անել, որ ասենք 80 տոկոսը չմասնակցի, ու եթե ասենք զուգահեռ էլ կարողանաս բողոքի մեծ ցույց կազմակերպել, հրաշալի քայլ կլինի: Բայց գիտենք, որ տենց էս անգամ առնվազն չի լինի: Մենակ ավելցուկ ձեները հերիք են, որ ընտրությունը կայացած համարվի:

Ու ավելին, էդ ավելցուկ ձեները հերիք են, որ հասկանաս, որ որևէ մեկին քվեարկելով դու իրան հաղթելու շանս չես տալիս: Իրանք, Սերժից բացի մյուս թեկնածուները, ուղղակի չունեն էդ շանսը: Ուրիշ հարց, որ իմ կարծիքով նույնն Րաֆֆիի կամ Հրանտի ԻՐԱԿԱՆ վարկանիշը հավանաբար ավելի բարձր ա, քան Սերժինը, բայց մենք ունենք կոնկրետ իրավիճակ:

Ուրեմն նաև որևէ մեկին ձեն տալն ա անիմաստ ստացվում, ստացվում ա խաղին մասնակցել:
Ու անձամբ ինձ մնում ա իմ խոսքը որևէ կերպ, թեկուզ աննշան կերպով տեղ հասցնելը. էդ անվավեր դարձնելու ու ինչ-որ բան ասելունն ա: Եթե հանկարծ հրաշք լինի, ու ասենք ունենանք 100000 նման ուղերձներով քվեաթերթիկ, էդ քաղաքական լուրջ բան կլիներ: Բայց մեր մեջ ասած չեմ կարծում, որ էդքան կլինեն:

Դավիթ
17.02.2013, 23:37
Ես էլ շատ երկար մտածելուց հետո եմ ամեն դեպքում որոշել մասնակցել ու անվավեր դարձնել: Ընդ որում անվավեր դարձնել՝ ինչ-որ խոսք ասելով: Օրինակ էս թեմայում ինչ-որ մեկի գրածի նման, արդեն չեմ հիշում ում «Եկել եմ ստեղ, որ ի՞նչ անեմ» (ի դեպ համապատասխան նկար էլ եմ սարքել, որն արդեն լայնորեն տարածվել ա ֆեյսում), կամ Հրանտ Տեր-Աբրահամեանի նման գրելով «Ազատություն Տիգրան Առաքելյանին», կամ նման ուրիշ բան: Ես ուզում եմ, որ թերթիկս վերցնեն ու ուղերձը կարդան: Ես ուզում եմ, որ մեծ քանակով անվավեր թերթիկներ լինեն: Որովհետև ես քո ասածը հասկանում ու ընդունում եմ, բայց նաև գիտեմ, որ էս պահին էդ խնդիր չի՝ իրանք իրանց ցանկալի մասնակցության քանակն ապահովել են: Ի դեպ, որպեսզի ավելի վստահ լինեմ, որ իմ թերթիկը ուրիշ տրցակի վրա չի դրվի, ապահովության համար նաև ճղելու եմ:

հ.գ. Միայն մի թեկնածու կա, որին կուզեի ձայնս տալ: Էդ Հրանտն ա: Բայց ինքը պետք ա կարողանար ապացուցել, որ ոչ թե ուղղակի մասնակից ա լինելու, այլ շանս ա ունենալու ընտրվելու, որ կարողանալու ա հետո այլ կերպ պայքարել: Ցավոք էսօր ես ուրիշ բան եմ տեսնում, տեսնում եմ, որ իրան բավական ցածր թիվ նկարելով երրորդ կամ չորրորդ տեղ են գցելու, ու ինքն էլ հետո շարժում սկսելու ռեսուրս չունի: Երնեկ սխալված լինեմ:

Դե դա արդեն Լևոնի մեղքն ա: Շուտ պետք ա որոշեր իր անելիքը, այլ ոչ թե ռումբ պայթացներ ընտրություններից մի քանի ամիս առաջ: Եթե Բագրատյանը գոնե մեկ տարի ժամանակ ունենար, շատ ավելի ուժեղ կլիներ այսօրվա դրությամբ:

Chuk
17.02.2013, 23:42

Դավ ջան, գուցե հետագայում ավելի մանրամասն կուզեմ քննարկել մինչև հիմա եղածը ու պատճառները, թե ինչի «վերջին պահին» սենց եղավ: Հիմա չեմ ուզում:

John
17.02.2013, 23:47
Արտակ ջան, լիովին ընդունում եմ ասածդ, շնորհակալ եմ հիմնավորման համար, այ հիմա հասկացա իմաստը: Բայց երևի և' քո, և' իմ ընտրած տարբերակներն էս դեպքում դեր չունեն... Ուղղակի ամեն մեկս մի քիչ ինքն իրեն հույս է տալիս, եսի՞մ:
Հ.Գ.
Մի քիչ առաջ «Գյումրիի հետ ուղիղ կապ էի հաստատել»՝ ասում են, որ իրենց շրջապատում ով-ինչքան փող է վերցրել Ս.Ս.-ին ընտրելու դիմաց, բոլորը Րաֆֆիին են քվեարկելու...

Ձայնալար
17.02.2013, 23:51
Առաջին անգամ ա որ ոչ իշխանական թեկնածուն էսքան բարձր վարկանիշ ունի:
Ինտերնետում չկա մի հարցում որտեղ Րաֆֆին 60-70%-ից պակաս ձայն հավաքի:
Սենց շանս չի եղել, սա ռեալ հնարավորություն ա համակարգը կոտրելու:
Վաղը որոշում կայացնելուց առաջ մտածել ա պետք:

Արէա ջան, հլը համեմատի 2008-ի հետ: Էն ժամանակ հիմնական ընդդիմադիրը Լևոնն էր, հիմա Րաֆֆին: Էն ժամանակ իշխանական ԶԼՄ-ները օրուգիշեր սև PR էին անում Լևոնի համար՝ էլ մազութ, էլ մասոններ, էլ ցուրտ, էլ մութ, էլ իրանից թաքուն ազատագրված Արցախ: Րաֆֆիի մասին, առանձնապես բան չեն ասում, էսօր նույնիսկ Սերժը բավական ջերմ ա արտահայտվել.

Նախագահը այս հեղափոխության համար նախ շնորհակալ եղավ իր երկու ընդդիմախոսներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին։ «Համարում եմ, որ նրանց հետ միասին իրոք հեղափոխություն ենք անում և դա սահմանդրական հեղափոխություն է, որն առաջին հերթին տեղի է ունենում մեր գիտակցության մեջ»,–նշեց նա։

ՀՀԿ նախագահի թեկնածուն իր մրցակիցների մասին խոսեց օրինակներով։ «Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գեղեցիկ քարոզարշավը, տասնյակ հազարավոր ձեռքսեղմումը։ Ոմանք դրան փորձում են սարկազմով վերաբերվել, բայց իրականությունն այն է, որ Րաֆֆին մշակույթ է փոխում մեր երկրում, նոր քաղաքական ավանդույթ է կազմավորում։ Նա ասում է, որ ընդդիմադիր լինել չի նշանակում դիմել ծայրահեղ միջոցների»,–ասաց նա։

Հլը հիշի ոնց էին բուկլետ բաժանող ջահելներին ծեծում, Լևոնի միտինգին երևացողին գործից հանում, վերջում էլ Ադիբեկյանը Լևոնի 3-րդ տեղ էր տալի Սերժից ու ԱԽՔ-ից հետո, այսինքը իրանք տենց էին պլանավորում կեղծել: Ու համեմատի էսօրվա իրավիճակի հետ, Սե՞րժն ա բարիացել: Իմ կարծիքով Րաֆֆին վերահսկելի ա ռեժիմի կողմից ու իրանից բացարձակ վտանգ չի ներկայացնում ռեժիմի համար:

Artgeo
18.02.2013, 00:30
Բագ, բառերիդ ապացույցը Սերժ Սարգսյանի շտաբից եկավ

Հայտարարություն

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը
կարևորելով`

ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացումը,
քվեարկության ընթացքի առավել արդյունավետ վերահսկողությունը,
բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելու և կրկնակի քվեարկության դեպքերի բացառումը,
հենվելով`

ՀՀ ընտրական օրենսգրքի, հատկապես` 59-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունների վրա, ըստ որի թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն նստել (գտնվել) հանձնաժողովի երկու անդամների միջև և անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործունեությունը, ինչպես նաև
նկատի ունենալով, որ

որոշ դեպքերում Ս. Սարգսյանի վստահված անձինք վերոնշյալ իրավունքից առաջնահերթ օգտվելու հնարավորություն ունեն, քանի որ Ս.Սարգսյանը միակ թեկնածուն է, ով առաջադրվել է խորհրդարանում ներկայացված կուսակցության կողմից,

հայտարարում է`

Ս.Սարգսյանի վստահված անձանց ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը զիջում է
բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ

Ներսես_AM
18.02.2013, 00:48
Բագ, բառերիդ ապացույցը Սերժ Սարգսյանի շտաբից եկավ

Հայտարարություն

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը
կարևորելով`

...

Արտ, մոռանում եք որ տնտեսությունը քաք վիճակում ա: Եվրոպացիք նոր փողեր խոստացել են «մաքուր» ընտրությունների դեպքում: Ու ամբողջ հարցը էն ա, որ հիմա կեղծիքները ընտրատեղամասում չեն արվում: Կեղծիքները ընտրատեղամասից դուրս են, ցուցակների ուռճացում, կրկնակի քվերարկություններ, կեղծ նոր տպված անձնագրերով բացակայող մարդկանց փոխարեն քվեարկություններ: Բա էն ցուցակները ինչի՞ են հավաքում շենքերում: էն տարիներով բացակայողների անունով նոր անձնագրեր են տպում հավանաբար: Անցած ընտրություններին ժամանակ էր «նոր անձնագրերի շքերթ»: Ու հիմա դիտորդներին որտեղ ուզում են նստացնեն, ներսում լրիվ մաքուր ա լինելու, դրա համար էլ տենց դուխով անում են:
Միակ տարբերակը գնալ ու քվեարկելն ա, բացի Սերժից ինչ-որ մեկի օգտին:

Էս էլ Րաֆֆի շտաբի տարածած հայտարարությունը

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում տեղադրվել է հայտարարություն, որով ահազանգ է հնչեցվում Երևանի ընտրատեղամասերում լրացուցիչ ցուցակներով հանրապետության այլ բնակավայրերի ընտրողներ ներկայացնելու և միաժամանակ նրանց իրենց բնակավայրերի ընտրացուցակներից չհանելու մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

ԱՀԱԶԱՆԳ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԲՈԼՈՐ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՈԼՈՐ ՕՐԻՆԱՊԱՇՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Մենք տեղեկացած ենք, որ Սերժ Սարգսյանի շտաբներում հասկանալով, որ անգամ ընտրակաշառքներով և այլ ընտրակեղծիքներով հնարավոր չի լինելու ապահովել անգամ երկրորդ փուլ, այսինքն Սերժ Սարգսյանը պարտվելու է Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն առաջին փուլում, մի նոր ընտրախախտում են կիրառում, որն է` Երևանի յուրաքանչյուր ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով հարյուրավոր անձանց են ընդգրկում, ովքեր չեն հանվում նաև տպագրված և հանձնաժողովներին տրամադրված` իրենց բնակության վայրում առկա ցուցակներից, այսպիսով, «օրինական» հիմք է նախապատրաստվում կրկնակի քվեարկության համար:

Մեր ունեցած տեղեկություններով անձնագրային բաժինները անգամ չեն հասցրել այդքան ծավալի տեղեկանքներ տալ լրացուցիչ ցուցակներով անձանց` «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ»:

Ամենահետաքրքիրն այն է որ նույն բնակավայրից Երևանի կոնկրետ մեկ ընտրատարածքի ցուցակում հաշվառվել են երբեմն ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ անձիք: Իսկ մեկ այլ բնակավայրից` Երևանի մեկ այլ ընտրատարածքում:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը այս պահին միջոցներ է ձեռնարկում` այս զանգվածային կեղծիքը հաստատելու, փաստագրելու և կանխելու ուղղությամբ: Արդյունքների վերաբերյալ մենք կհայտնենք ձեզ հաջորդիվ:

Այս պահին հորդորում ենք ձեզ շտապ և ԲՈԼՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ տարածել հետևյալ տեղեկատվությունը. բոլոր վստահված անձիք և հանձնաժողովների անդամները պետք է լրացուցիչ ցուցակներով ընտրողների մասով հատկապես ուշադիր լինեն, պահանջեն և ստուգեն նրանց անձնագրերը, որպեսզի դրանց վերջին էջում քառակուսի կնիքի հետքեր չլինեն, պահանջեն նրանցից Ոստիկանության անձնագրային բաժնից տրված և կնքված տեղեկանքը «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ», որում նշված է լինում նաև նրանց ժամանակավոր գրանցման հասցեն:

Եթե անձը չունի նման տեղեկանք` թույլ մի տվեք նրան քվեարկել: Եթե այդպիսի տեղեկանքն առկա է` հարցրեք նրանց, թե որտեղ է գտնվում այդ հասցեն, եթե չգիտի` արձանագրեք:
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՍԱ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ

Տրիբուն
18.02.2013, 00:56
.... Իմ կարծիքով Րաֆֆին վերահսկելի ա ռեժիմի կողմից ու իրանից բացարձակ վտանգ չի ներկայացնում ռեժիմի համար:

Ոչ միայն վտանգ չի ներկայացնում, այլև ռեժիմին վիզ պետք էր Րաֆֆին: Սերժը իրանց տանը էս ընտրություններից հետո Լևոնի արձանի կողքը մի հատ ավելի մեծ Րաֆֆիի արձանն ա դնելու:

Ambrosine
18.02.2013, 01:00
Հայ ազգը, նախագահից սկսած, փիս կարոտում ա Օսմանյան լուծը, լուրջ եմ ասում: Փագեք երգիրը, ճիշտը երթալն է:

Ինչի կասկածու՞մ էիր :)

Արցախի բնակչության 0,2%-ը ցանկանում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում`
http://www.panarmenian.net/arm/news/146164/

Ընտրությունների մասով. չեմ թաքցնի, որ ներքաղաքական կյանքից բավականաչափ հետ եմ մնացել, արդեն դժվարանում եմ անգամ ասել` ով ում դրածոն է, բայց եթե իշխանափոխություն է ուզում ՀՀ քաղաքացին, ուրեմն պետք է ընդդիմադիր կամ "ընդդիմադիր" ուժերից մեկի օգտին քվեարկի: Ես էլ եմ նկատել, որ Րաֆֆին տարբեր ֆրոնտներում հաղթում ա` լինի դա հարցում, լինի դա մարզերում ընդունելությունների տեսքով... Բագրատյանին չեն հասկանում հասարակ մարդիկ, իր շանսերը շատ չեն: Մենք դեռ այն մակարդակի չենք հասել, որ ծրագրերի ընտրություն անենք: Չգիտեմ` այս ընտրություններում Սարգսյանը ու իր թիմը ինչքան "կխփեն", բայց լավ կլինի, որ թեկնածուներից մեկը գոնե 20%-ի շեմը հաղթահարի: Ամեն դեպքում դա ինչ-որ բան կնշանակի:

հ.գ. էն Զուրաբյանի անունը մի տվեք, էլի: Թե՞ անունը Լևոն ա, դա հիմնավոր պատճառ ա` նախագահ ընտրելու համար :)):
Բագրատյանը վարչապետ պիտի լինի` անկախ նախագահի ով լինելուց:

Chuk
18.02.2013, 01:05
Չգիտեմ` այս ընտրություններում Սարգսյանը ու իր թիմը ինչքան "կխփեն", բայց լավ կլինի, որ թեկնածուներից մեկը գոնե 20%-ի շեմը հաղթահարի: Ամեն դեպքում դա ինչ-որ բան կնշանակի:
Աստղ ջան, էդ առումով մի անհանգստացի: Քեզնից շատ իրանց (Սերժենց) ա պետք, որ թեկնածուներից մեկը գոնե 20 տոկոսի շեմը հաղթահարի ու իրանք էդ մասին հրաշալի կհոգան:

Ambrosine
18.02.2013, 01:10
Աստղ ջան, էդ առումով մի անհանգստացի: Քեզնից շատ իրանց (Սերժենց) ա պետք, որ թեկնածուներից մեկը գոնե 20 տոկոսի շեմը հաղթահարի ու իրանք էդ մասին հրաշալի կհոգան:

Տեսնենք: Բայց կարող ա էդ "հոգալու" արդյունքում իրավիճակը լրիվ իրենց դեմ դուրս գա. էնպիսի գործընթաց ա, որ դժվար է լիովին վերահսկել:
Սարգսյանը էս ընտրարշավի ընթացքում այնքան խառնիճաղանջ մտքեր է արտահայտել ու հայտարարություններ արել, որ ամեն ինչ սպասում եմ :Ճ

Ambrosine
18.02.2013, 01:14
Ժող, հերիք ա Րաֆֆիի հասցեին նման բաներ գրեք. ձեր խոսքերը շատերի համար կարող են լինել հեղինակավոր: Րաֆֆիի մասին նման կարծիքները ուղղակի ձայներ են ավելացնում իշխանությանը: Մեկը ես. եթե վստահ լինեմ, որ Րաֆֆիին ընտրելով ընդամենը լեգիտիմացնում եմ Սարգսյանի ընտրվելը, միանգամից Սարգսյանին կընտրեմ, էլի: Մի արեք նման բան:

Chuk
18.02.2013, 01:38

Աստղ ջան, եթե ես էս պահին Րաֆֆիին համարում եմ Սերժի լեգիտիմացնողն ու իրա խաղը խաղացողը, կարծում ես կոչդ կլսե՞մ :))

Stranger_Friend
18.02.2013, 01:39
Սա իմ վերջին գրառումը լինի այս թեմայում:stop

Վաղը սպասեք թե երբ են հայտարարելու Սերժ Սարգսյանի հաղթանակը, առանց կասկածի;)

Ավելի ճիշտ կլիներ, որ Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միավորվեին, Բագրատյանը՝ քաղաքապետ, Րաֆֆին՝ նախագահ, այդպես կկարողանային պայքարել, որովհետև երկուսն իրար հետ կկարողանային դեմն առնել, բայց առանձին առանձին չի ստացվի:think..
Ինչ արած, 5 տարի էլ սպասենք:(....

Mephistopheles
18.02.2013, 01:44
Ժող, հերիք ա Րաֆֆիի հասցեին նման բաներ գրեք. ձեր խոսքերը շատերի համար կարող են լինել հեղինակավոր: Րաֆֆիի մասին նման կարծիքները ուղղակի ձայներ են ավելացնում իշխանությանը: Մեկը ես. եթե վստահ լինեմ, որ Րաֆֆիին ընտրելով ընդամենը լեգիտիմացնում եմ Սարգսյանի ընտրվելը, միանգամից Սարգսյանին կընտրեմ, էլի: Մի արեք նման բան:

Հո սուտ չե՞նք ասում

Արէա
18.02.2013, 08:47
Արէա ջան, հլը համեմատի 2008-ի հետ: Էն ժամանակ հիմնական ընդդիմադիրը Լևոնն էր, հիմա Րաֆֆին: Էն ժամանակ իշխանական ԶԼՄ-ները օրուգիշեր սև PR էին անում Լևոնի համար՝ էլ մազութ, էլ մասոններ, էլ ցուրտ, էլ մութ, էլ իրանից թաքուն ազատագրված Արցախ: Րաֆֆիի մասին, առանձնապես բան չեն ասում, էսօր նույնիսկ Սերժը բավական ջերմ ա արտահայտվել.

Հլը հիշի ոնց էին բուկլետ բաժանող ջահելներին ծեծում, Լևոնի միտինգին երևացողին գործից հանում, վերջում էլ Ադիբեկյանը Լևոնի 3-րդ տեղ էր տալի Սերժից ու ԱԽՔ-ից հետո, այսինքը իրանք տենց էին պլանավորում կեղծել: Ու համեմատի էսօրվա իրավիճակի հետ, Սե՞րժն ա բարիացել: Իմ կարծիքով Րաֆֆին վերահսկելի ա ռեժիմի կողմից ու իրանից բացարձակ վտանգ չի ներկայացնում ռեժիմի համար:

Ձայնալար ջան, դու իրո՞ք կարծում ես որ Սերժը էդքան միամիտ ա, որ իր համար աշխատող մարդուն սենց պալիտ անի:
Ավելի հավանական չե՞ս համարում, որ էս ամեն ինչը քո մոտ նման կարծիք ձևավորելու համար ա արվում:
Մարդիկ տեսել են իրավիճակը հսկողությունից դուրս ա գալիս, էլ ժամանակ չկա, ու էս պահին ամենաաշխատող տարբերակը՝ Րաֆֆին Սերժի համար ա աշխատում վարկածի շրջանառության մեջ դնելն ա:
Էս հայտարարությունն արված ա, որ վերջի պահին, մարդիկ թքեն, թե էս էլ Րաֆֆին, տեսա՞ք Սերժը ինչ լավ բաներ էր ասում Րաֆֆիի մասին, ու չընտրեն: Սա լավ մշակված կռիսական, բտ քայլ ա: Էդքան ուշադրություն դարձնել պետք չի:

Արէա
18.02.2013, 09:07
Քվեարկում ենք:

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=m5EW5Fyc77M#!

Mephistopheles
18.02.2013, 10:02
Ձայնալար ջան, դու իրո՞ք կարծում ես որ Սերժը էդքան միամիտ ա, որ իր համար աշխատող մարդուն սենց պալիտ անի:
Ավելի հավանական չե՞ս համարում, որ էս ամեն ինչը քո մոտ նման կարծիք ձևավորելու համար ա արվում:
Մարդիկ տեսել են իրավիճակը հսկողությունից դուրս ա գալիս, էլ ժամանակ չկա, ու էս պահին ամենաաշխատող տարբերակը՝ Րաֆֆին Սերժի համար ա աշխատում վարկածի շրջանառության մեջ դնելն ա:
Էս հայտարարությունն արված ա, որ վերջի պահին, մարդիկ թքեն, թե էս էլ Րաֆֆին, տեսա՞ք Սերժը ինչ լավ բաներ էր ասում Րաֆֆիի մասին, ու չընտրեն: Սա լավ մշակված կռիսական, բտ քայլ ա: Էդքան ուշադրություն դարձնել պետք չի:

Րաֆֆիի ու սերժի միջև պայմանավորվածություն չկա ու սերժը րաֆֆիին օգտագործում ա առանց րաֆֆիի իմացության… դա արվում ա բավականին հաջող, որովհետև րաֆֆին դուռակ ա ու եթե պայմանավորվես կարող ա սաղ գործը քաքմեջ անի…

Ապեր, ասենք սաղդ ձենները տվեցիք րաֆֆիին… ի՞նչ եք սպասում որ րաֆֆին անի…

Արէա
18.02.2013, 10:09

Ապեր, ես պրակտիկ մարդ եմ, մեծ-մեծ, գլոբալ խնդիրների մասին չեմ մտածում: Ուզում եմ մի քիչ մարդավարի ապրենք: Գծատերերը գերշահույթներ չստանան ժողովրդի ու վարորդների առողջության ու ինքնասիրության հաշվին: Ուզում եմ տատի պապիների թոշակները ծիծաղելի չլինեն: Ուզում եմ մենաշնորհները կաշիներս չքերթեն: Մյուս նախագահի ընտրություններին ուզում եմ էլ էդ զզվելի կենդանիներին չտեսնեմ մեր տանը ցուցակներով ու "մի փոքր աշխատանքի" առաջարկով: Ու սենց էլի մի քանի փոքր-մոքր բաներ եմ ուզում: Սրանցից բացի ով էլ լինի անելու ա սրանք: Տենց դժվար ու անիրագործելի բաներ չեն էլի:

Mephistopheles
18.02.2013, 10:53

Դու գլոբալ բաներ ես ուզում ապեր… հավատա… բայց արի ավելի հասարակ բաներից սկսենք… դու կարծում ես րաֆֆին կարա լֆիկի ձեռից երկու կոպեկ վերցնի՞… էլ չեմ խոսում մենաշնորհի մասին…

Րաֆֆիին եթե տան էլ նախագահությունը, նա չի իմանա դրա հետ ինչ անի…

Ապեր, պետք ա ռեալ նայենք ամեն ինչին…

Մարդը որն ընտրություններից մի օր առաջ հազիվ մի հատ զալ ա լցնում, նա ընտրություններում ձեն հաստատ չունի…

Անվերնագիր
18.02.2013, 10:55
Սա իմ վերջին գրառումը լինի այս թեմայում:stop

Վաղը սպասեք թե երբ են հայտարարելու Սերժ Սարգսյանի հաղթանակը, առանց կասկածի;)

Ավելի ճիշտ կլիներ, որ Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միավորվեին, Բագրատյանը՝ քաղաքապետ, Րաֆֆին՝ նախագահ, այդպես կկարողանային պայքարել, որովհետև երկուսն իրար հետ կկարողանային դեմն առնել, բայց առանձին առանձին չի ստացվի:think..
Ինչ արած, 5 տարի էլ սպասենք:(....
Մենակ Հրանտն ու Ռաֆին ի՞նչ կարան անեն, այ որ Հայրիյանն ու էպոսագետն էլ միանան ու դառնան Фантастическая четверка, էտ դեպքում նոր մի բան կլնի :D

Դավիթ
18.02.2013, 11:19
Ահազանգ Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր վստահված անձանց և կողմնակիցներին

Րաֆֆի Հովհաննիսյան
Մենք տեղեկացած ենք, որ Սերժ Սարգսյանի շտաբներում հասկանալով որ անգամ ընտրակաշառքներով եւ այլ ընտրակեղծիքներով հնարավոր չի լինելու ապահովել անգամ երկրորդ փուլ, այսինքն Սերժ Սարգսյանը պարտվելու է Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն առաջին փուլում, մի նոր ընտրախախտում են կիրառում, որն է` Երեւանի յուրաքանչյուր ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով հարյուրավոր անձանց են ընդգրկում, ովքեր չեն հանվում նաեւ տպագրված եւ հանձնաժողովներին տրամադրված` իրենց բնակության վայրում առկա ցուցակներից, այսպիսով, «օրինական» հիմք է նախապատրաստվում կրկնակի քվեարկության համար: Մեր ունեցած տեղեկություններով անձնագրային բաժինները անգամ չեն հասցրել այդքան ծավալի տեղեկանքներ տալ լրացուցիչ ցուցակներով անձանց` «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ»: Ամենահետաքրքիրն այն է որ նույն բնակավայրից Երեւանի կոնկրետ մեկ ընտրատարածքի ցուցակում հաշվառվել են երբեմն ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ անձիք: Իսկ մեկ այլ բնակավայրից` Երեւանի մեկ այլ ընտրատարածքում: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը այս պահին միջոցներ է ձեռնարկում` այս զանգվածային կեղծիքը հաստատելու, փաստագրելու եւ կանխելու ուղղությամբ: Արդյունքների վերաբերյալ մենք կհայտնենք ձեզ հաջորդիվ: Այս պահին հորդորում ենք ձեզ շտապ եւ ԲՈԼՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ տարածել հետեւյալ տեղեկատվությունը. բոլոր վստահված անձիք եւ հանձնաժողովների անդամները պետք է լրացուցիչ ցուցակներով ընտրողների մասով հատկապես ուշադիր լինեն, պահանջեն եւ ստուգեն նրանց անձնագրերը, որպեսզի դրանց վերջին էջում քառակուսի կնիքի հետքեր չլինեն, պահանջեն նրանցից Ոստիկանության անձնագրային բաժնից տրված եւ կնքված տեղեկանքը «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ», որում նշված է լինում նաեւ նրանց ժամանակավոր գրանցման հասցեն: Եթե անձը չունի նման տեղեկանք` թույլ մի տվեք նրան քվեարկել: Եթե այդպիսի տեղեկանքն առկա է` հարցրեք նրանց, թե որտեղ է գտնվում այդ հասցեն, եթե չգիտի` արձանագրեք: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՍԱ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ

Mephistopheles
18.02.2013, 11:26

չի կարող պատահել, Դավ, սուտ կլնի

Արէա
18.02.2013, 11:37
դու կարծում ես րաֆֆին կարա լֆիկի ձեռից երկու կոպեկ վերցնի՞…

Խի՞ ես մտածում թե չի կարա: Նախագահը եթե ուզի, չի՞ կարա մի երկու հաբրգած կենդանիների օդերը փակի: Ու կապ չունի թե ով ա նախագահը: Նախագահը լիքը հնարավորություններ ունի, որոնք կարա օգտագործի: Ու Լֆիկը չէ, ով ուզում ա լինի, չի կարա նախագահին ինչ-որ բան թելադրի, եթե նախագահը չուզենա, կամ կախում չունենա հենց լֆիկներից:

Դավիթ
18.02.2013, 11:43
չի կարող պատահել, Դավ, սուտ կլնի

Կանխելու պահը հաստատ չի ստացվի:

Աթեիստ
18.02.2013, 11:44
Ժող, էդ անվավերների քանակը վերջում հայտնում ե՞ն։ Ես չեմ հիշում (երբեք ուշադրություն չեմ դարձրել)։ Եթե հատուկ չի նշվելու, էլ խի՞ եք գնում։

Hda
18.02.2013, 12:09
Բագ, բառերիդ ապացույցը Սերժ Սարգսյանի շտաբից եկավ

Հայտարարություն

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը
կարևորելով`

ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացումը,
քվեարկության ընթացքի առավել արդյունավետ վերահսկողությունը,
բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելու և կրկնակի քվեարկության դեպքերի բացառումը,
հենվելով`

ՀՀ ընտրական օրենսգրքի, հատկապես` 59-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունների վրա, ըստ որի թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն նստել (գտնվել) հանձնաժողովի երկու անդամների միջև և անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործունեությունը, ինչպես նաև
նկատի ունենալով, որ

որոշ դեպքերում Ս. Սարգսյանի վստահված անձինք վերոնշյալ իրավունքից առաջնահերթ օգտվելու հնարավորություն ունեն, քանի որ Ս.Սարգսյանը միակ թեկնածուն է, ով առաջադրվել է խորհրդարանում ներկայացված կուսակցության կողմից,

հայտարարում է`

Ս.Սարգսյանի վստահված անձանց ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը զիջում է
բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ
բա մնացած թեկնածուների համա՞ր, էս ի՞նչ կողմնակալ մոտեցում ա:
Մի ինչ որ նոր մեխանիզմ հաստատ մտացած ա, ձենը հետո կլսեն
ինչ էլ որ լինում ա 20.00 ից հետո ա լինում
գնալ թերթիկը անվավեր դարձնելու կարիք չկա, էտ իրանք առանց քեզ էլ կանեն: Մտավախությունս հենց էտ ա ու վախենամ էտ էլ էս ընտրության նորարարությունը լինի:
Կոչ եմ անում, անվավեր գիտակցաբար մի արեք, որ հետո անվավերության մեծ տոկոս հայտարարեն համոզված լինենք որ սարքաած ա: Ավելի լավ ա չգնաս ու մինչ այդ որ ասել էի մասնակցածների ցուցակ փակցնեն ու քո անունն էլ մեջը լինի, էտ վախտ հաստատ խիղճդ հանգիստ կլինի որ քո քվեն չի գողացվել

Hda
18.02.2013, 12:12
Ժող, էդ անվավերների քանակը վերջում հայտնում ե՞ն։ ..
պարտադիր
բայց հետո տոկոսների վախտ ոնց են հաշվի առնում-աստված գիտի… Կարողա իրոք ընդհանուր քանակից դուրս գան

Moonwalker
18.02.2013, 12:30
Կնիքները մաքրվում են թաց անձեռոցիկով: :pardon

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&amp;v=GX7uwLK1QEM

Moonwalker
18.02.2013, 12:40
Կնիքները մաքրվում են թաց անձեռոցիկով: :pardon

Իմը փորձեցի՝ կնիքը իսկականից անհետացավ::aha

Նաիրուհի
18.02.2013, 13:08
Մեր ընտրատեղամասում իսկի մի տեսախցիկ չկար, այնինչ խորհրդարանականին երկու-երեք լրագրող էր աշխատում :esim

Artyom
18.02.2013, 13:09
Շատ ցածր ա մեր ժողովրդի ինքնագիտակցության մակարդակը: :}

Մարդիկ ասում են «Մեկա Սերժն ա անցնելու» ու գնում իրան են ընտրում: :'

Chuk
18.02.2013, 13:45
Դեմք ա Արթուրը :))

Քաղաքացին կերել է քվեաթերթիկը՝ վանկարկելով «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին»

Քիչ առաջ յուրօրինակ դեպք է արձանագրվել Երևանի ընտրատեղամասերից մեկում. Նոր-Նորքում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում քվեարկության եկած քաղաքացի Ա. Մինասյանն ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, ինչպես հարկն է, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո դուրս է եկել և ծրարով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու փոխարեն կանգնել է ընտրատեղամասի կենտրոնում և «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին» վանկարկելուց հետո կերել է իր քվեաթերթիկը, որի վրա գրված է եղել «Ո՛չ կեղծ ընտրություններին»: Կնքված, բայց դատարկ ծրարը քաղաքացին նետել է քվեատուփի մեջ: Այս մասին տեղեկանում ենք Ա. Մինասյանի հեղինակած «Ազատ լրագրողների ցանց» նախագծի տարածած հաղորդագրությունից։

Ընտրական հանձնաժողովի նախագահը քաղաքացուն դուրս է հրավիրել ընտրատեղամասից, ինչից հետո Ա. Մինասյանին են մոտեցել ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հրավիրել առանձին սենյակ՝ միաժամանակ վերադասին հեռախոսով զեկուցելով միջադեպի մասին: Քաղաքացին ոստիկաններից պահանջել է ներկայացնել իր ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավական հիմքերը, ինչը ոստիկանները չեն կարողացել անել, որից հետո Ա. Մինասյանը լքել է ընտրատեղամասը:

Քաղաքացու ազատ կամարտահայտման գործընթացի ժամանակ ընտրատեղամասում է գտնվել Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ համ ուներ քվեաթերթիկը, քաղաքացին ասել է, որ այն ունի նույնպիսի համ, ինչպիսին է հանցավոր ռեժիմի գործունեության հետևանքով Հայաստանում ստեղծված դառը իրականությունը: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է քաղաքացու օրգանիզմը մարսելու քվեաթերթիկը, Ա. Մինասյանն ասել է. «Ինչպես օրգանիզմը չի մարսում թուղթը՝ ցելյուլոզը, այնպես էլ հանցավոր ռեժիմը չի՛ մարսելու այս կեղծ ընտրությունները: Ազատությո՜ւն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին...»:

Հ.Գ. Տեսանյութը՝ ավելի ուշ:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2013/02/18/artur-minasyan/)

Chuk
18.02.2013, 13:49
Մարդիկ տեսել են իրավիճակը հսկողությունից դուրս ա գալիս, էլ ժամանակ չկա, ու էս պահին ամենաաշխատող տարբերակը՝ Րաֆֆին Սերժի համար ա աշխատում վարկածի շրջանառության մեջ դնելն ա:
Արէա ջան, միայն մի ճշտում. էդ վարկածը նոր չի, որ «շրջանառության մեջ ա դրվել» և իրավիճակը հսկողությունից դուրս եկած չի:

Մնացածը... թող ամեն մեկը վարվի էնպես, ինչպես որոշել ա: Ես չեմ կարծում, որ երեկ կամ էսօր ակումբցիներից որևէ մեկը որևէ գրառումից ելնելով կարծիք կփոխեր, որոշում կփոխեր: Էնպես որ ուղղակի սպասենք ընտրությունների ավարտին, մի քանի օր հետո կարծում եմ, որ ավելի ռեալ հիմքեր կունենանք մեր տեսակետները շարադրելու կամ դրանք փոխելու համար :)

Hda
18.02.2013, 13:58
http://www.youtube.com/watch?v=w0-Ve70qE9Y&feature=player_embedded

Քվեարկության ժամանակ առաջին տիկինը շփոթվել է, և ցանկացել է առանց կնքելու քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ: Նրան կանգնեցրել է տեղամասային ընտրական հանձնաժաղովի անդամը:

Ռիչարդ Արցախցու գրառումը

Ֆեյսբուք

պտի գցած էլեր էէէէէէէէէէ :D

Artgeo
18.02.2013, 14:23
:o

http://youtu.be/zaBkS6aTloI

keyboard
18.02.2013, 14:38
Էսօր արդեն երկու մարզում եմ եղել, Արմավիր ու Արարատ, ողջ ճանապարհը ռաֆֆիի պաստառներն են, դե արի ու դրա օրենքից խոսալուն հավատա, մարդու ձեռը ճար ըլի, բռնի դրան տանի զաստավիտով իրա պալակտները պոկել տա:

Ժող, էդ անվավերների քանակը վերջում հայտնում ե՞ն։ Ես չեմ հիշում (երբեք ուշադրություն չեմ դարձրել)։ Եթե հատուկ չի նշվելու, էլ խի՞ եք գնում։

Հա Արտ, հաշվում են, հանձնաժողովի արձանագրության մեջ անպայման նշվում ու կցվում ա ու ընդհանուր թվի մեջ ա հաշվարկվկվում, այսինքն հայտարարվում ա, որ մասնակցել ա ասենք 1256 ընտրող, որից 14-ը անվավեր:

Ձայնալար
18.02.2013, 15:19
Ձայնալար ջան, դու իրո՞ք կարծում ես որ Սերժը էդքան միամիտ ա, որ իր համար աշխատող մարդուն սենց պալիտ անի:
Ավելի հավանական չե՞ս համարում, որ էս ամեն ինչը քո մոտ նման կարծիք ձևավորելու համար ա արվում:
Մարդիկ տեսել են իրավիճակը հսկողությունից դուրս ա գալիս, էլ ժամանակ չկա, ու էս պահին ամենաաշխատող տարբերակը՝ Րաֆֆին Սերժի համար ա աշխատում վարկածի շրջանառության մեջ դնելն ա:
Էս հայտարարությունն արված ա, որ վերջի պահին, մարդիկ թքեն, թե էս էլ Րաֆֆին, տեսա՞ք Սերժը ինչ լավ բաներ էր ասում Րաֆֆիի մասին, ու չընտրեն: Սա լավ մշակված կռիսական, բտ քայլ ա: Էդքան ուշադրություն դարձնել պետք չի:

Բայց էդ իմ ասածը տարածված կարծիք չի, իսկ եթե իշխանություններն ուզում են մի կարծիք տարածել նրանք դա բավական հաջող անում են: Համենայնդեպս Միշիկահպատակ լրատվամիջոցներում տենց բան չեմ հանդիպել, դրա փոխարեն հանդիպել են, որ Րաֆֆին արևմտամետ ա, օրինակ, որ նոր քաղաքական մշակույթ ա բերում, ու էլի տենց չեզոք կարծիքներ:

voter
18.02.2013, 15:34
ԳՆԱԼ թե ՉԳՆԱԼ ընտրության, սա է հարցն...

Տարբերակ Չ. – Չես գնում,
կեղծարարներն մուծվում են, որ քո տեղն բերման ենթարկեն իրենց ստրուկին քվեարկի, մի ձայնով իրենցն ավելցնում են...

Տարբերակ Գ. – Գնում ես,
քո քվեարկության դիմաց լրացուցից երկու ստրուկ պիտի բերեն, կամ մի ձև մեկից երկու սարքեն, որ համ քո ձայնն չեզոքացնեն ու մի հատ էլ վրաքաշ անեն, որ իրենց նախատեսած մեկ ավել ձայնն լինի...

Հետևաբար. Չ դեպքում Չգնալով լավություն ես անում կեղծողին, որ էժանով պրծնի ու մեկ ստրուկի, որ միքիչ փող ստանա,

Իսկ գնալով վատություն ես անում կեղծողին ու լավություն երկու ստրուկի, որ ամեն մեկն միքիչ փող ստանա կեղծարարից...

ՈՒ ամենակարևորն, կեղծարար նաև ընգնում ա անխուսափլեիորեն տարակուսանքի ՎՆՈՒՇԿԵՔԻ մեջ, որ կարոդա փողերն չհերիքի, ստրուկներն չհերիքի, եթե տենց բոլորն գան... Իսկ վերջանալուց հետո դակլադ ա տալիս վերև, որ լրացուցիչ ծախսերով հազիվ կարացին տակից դուրս գան, ինչն նաև վերևներին վնուշկեքի մեջ ա քցում ու հասկացնում, որ իրանց դեմ զանգված կա...

Հանգում են Զառաի պատմած անեկդոտային պալաժենիին – ԿԸՀ նախագահն ընտրություներից հետո գալիս ա գլավսերժանտի մոտ թե

ԿԸՀ նախագահ–շեֆ ջան երկու լուր ունեմ, վատ ու լավ։
Գլավսերժանտ – սկսի լավից
ԿԸՀ նախագահ–անցել էս 80 % –ով
Գլավսերժանտ–բա վատ լուրն որն ա
ԿԸՀ նախագահ–քեզ ոչ մեկ չի ընտրել, վրեքներս կրկնակի թանգ նստեց 80% էլ խփած ձայներ ա

Chuk
18.02.2013, 15:53
Նայեք ժող :)
Մլիցեն բոմբ ա :))

http://www.youtube.com/watch?v=TtzFr2sawJQ

Chuk
18.02.2013, 16:03
Ֆոտոշարք՝ վերցրած ilur.am (http://www.ilur.am/news/view/8840.html)-ից

http://www.ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1361187865,47.jpeg

http://www.ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1361188315,69.jpeg

http://www.ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1361188316.jpeg

http://www.ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1361188316,51.jpeg

http://www.ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1361188316,83.jpeg

http://www.ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1361188316,95.jpeg

http://www.ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1361188317,04.jpeg

http://www.ilur.am/them/ilur/img/gallery/gall_big/1361188805,5.jpeg

Թե ես իմն ինչի՞ չնկարեցի :cry

Գալաթեա
18.02.2013, 16:19
Ես Մեֆին եմ ընտրելու:
Մնում ա մասիվ հասնեմ:

Անվերնագիր
18.02.2013, 16:34
հենց նոր ընտրատեղամասից էկա, ողբալի ա.
««Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,
Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից»»

Ambrosine
18.02.2013, 16:45
Նոր վերադարձա տեղամասից. խորհրդարանականի ժամանակ ավելի շատ մարդ կար: Բայց հաշվի առնելով այն, որ արդեն 30%-ից ավել մասնակցության ցուցանիշ են հայտարարում, ուրեմն ընտրության չգնացողները կարող են հաշտվել այն մտքի հետ, որ իրենց քայլը էական դեր չի խաղալու: Չնայած` դեռ ուշ չէ` ընտրության գնալու համար:

Նորից ու նորից հիասթափված եմ մեր ժողովրդից: Անկախ վերջնական արդյունքից` այսօրվա տեսածս նորից հաստատեց, որ ամենաաղքատները ավելի վտանգավոր են` ռեժիմի վերարտադրման գործում իրենց ներդրումը բերելու հարցում, քան` հարուստ մարդիկ :)): Մեր բակում "գործը գլուխ բերողները" գաջ քսող մարդիկ էին: Մեկն էլ փորձվել էր հորս հարցներ` ընտրության գնացե՞լ եք, հերս կատաղել ու կոպտել էր, թե` դա ոչ քո գործն ա, ոչ էլ` մյուսների: Ու, առհասարակ, մեր տուն երբեք չեն համարձակվում գալ` կաշառք առաջարկելու. բակում արդեն զգուշացնում են` մեր տուն չմտնեն: Իսկ մեր բակի կոյուղու աշխատողը հայտարարել էր, թե Րաֆֆիին է ընտրելու, կողքից միջամտել էին, թե` դու պետական աշխատող ես, ո՞նց կարող ես Րաֆֆիին ընտրել :lol: Ժող, լացելու ա, բայց չեմ կարողանում հասկանամ էս ժողովրդին. այս աստիճանի խավա՞ր ա մեր ուղեղներում:

Անվերնագիր
18.02.2013, 16:47
ինչպես միշտ արդիական ա

http://www.youtube.com/watch?v=hwj2TC5OaDo

voter
18.02.2013, 16:49
Պետք չի հայհոյել ու անիծել, նրանց ով ստրկանում է, դրանց նույնիսկ ուշադրություն դարձնելն արդեն շռայլություն է, մենք ավելին կարող ենք, քան այդ ճղճիմներին խելք սովորացնելն...

Մենք մեր խաղի կանոններն պիտի պարտադրենք, ներկա պահին վերջին ճիքերն է գործադրում ռեժիմն, որ հուսահատեցնի ժողովրդին, թե ամեն ինչ արդեն ծախած, առած ա...

Եթե մասսաներին բերենք ընտրության այդ ամենը փուչ է լինելու ՉԵՆ ԿԱՐՈՂ բոլորի ձայներն կեղծել իսկ որ կան ձայներն, փաստ է...
Մի քանի ինտեռնետ հարցումների վիճակն օդնոկլասնիկիներում,
http://www.odnoklassniki.ru/armrevolution/topic/61508089080787
http://www.odnoklassniki.ru/myhayastan0505/topic/61496541416418
http://www.odnoklassniki.ru/menqmi/topic/61503111454786
Բոլորում թեկնածուներից մեկն համարյա 80 տոկոս ա խփում....
55341

Ambrosine
18.02.2013, 16:50
հենց նոր ընտրատեղամասից էկա, ողբալի ա.
««Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,
Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից»»
Իսկ չեմ զարմանում համբերող ժողովրդի վրա, որովհետև հենց ժողովուրդն ա մեղավոր: Հա, մեր դժբախտությունը մեր ժողովուրդն ա, որի գլուխը ոչինչ չի մտնում:
Ու էդ ժողովրդի արժանի զավակներն էլ իշխանության գլուխ են, էլ ի՞նչ ա ուզում ժողովուրդը, ինչի՞ց ա բողոքում:

Stranger_Friend
18.02.2013, 16:52
Ընտրող չեմ, բայց մեր ժողովրդին մի բան կուզեի ասել...
Քվեախցիկներում քվեարկությունը գաղտնի է՝ինչքան ուզում են ասեն տեսախցիկներ ենք տեղադրել, կամ նկարող գրիչներ բաժանեն չհավատաք, դա ժողովրդին հիմարացնելու մեթոդ է... Կաշառք եք ուզում վերցնել կամ աշխատանքից չզրկվելու համար ձեզ հանրապետականի շարքերն եք ընդգրկում?՝ խնդրեմ... բայց ինչի եք ընտրում նրան ում չեք ուզում?, գնացեք կաշառքը վերցրեք ու քվեարկեք ձեր ուզած թեկնածուի օգտին....
Եթե բոլորը հասկանան, որ իրենց քվեարկությունը գաղտնի է ու ոչ ոք չի իմանալու ինքը ում քվեարկեց, հաստատ իշխանությունները չեն կարողանա իրենց քվեները 0 տոկոսից 50ից ավելի տոկոս սարքեն...

Chuk
18.02.2013, 16:53
Մեր տեղամասը լավ էլ ակտիվ էր գնալուս ժամանակ :)) Պարզ զգացվում էր, լիքը ֆակտորների համագումարից, որ բերված են մեծ մասը: Ես էլ առիթից օգտվեցի որ հարևանս էլ էր էնտեղ, ու սկսեցի իմ սովորականից ավելի բարձր ձենով իրան բացատրել, որ կապ չունի, ում ինչքան փող են տվել ու ոնց են վախացրել, էդ մարդը կարող ա մտնի քվեախցիկ ու իր ուզած ընտրությունն անի, ոչ ոք չի իմանալու: Ուզում էի լսված լինեմ: Դրանց հավանական ուղեկցորդը թշնամական հա վրաս էր նայում, բայց տենց էլ չմիջամտեց... իսկ նե՜նց հավես կլիներ, որ միջամտեր... մենակ թե վախում եմ, որ էդ խոսացածս հավայի էր, ոչ մեկի վախն էլ խոսելովս չէի կարող չափել...

հ.գ. Հանձնաժողովի անդամը հարցին, թե բա ո՞նց ա, որ դիտորդ չկա, պատասխանեց, որ արդեն եղել են դիտորդներ, համ Եվրոպայից, համ ԶԼՄ-ից :D

Նաիրուհի
18.02.2013, 16:57
Եթե հաշվի առնենք, որ էս տարի անգամ մասնակցության համար են փող տվել (փաստում են Գյումրիից իմ վստահելի աղբյուրները ;)), ապա պիտի որ էս տարվա աննախադեպ անտարբերությունը որևէ կերպ չանդրադառնա մասնակցության վրա։ Արդեն քվեարկածների էնպիսի թվեր են նշում, որ չեմ զարմանա, եթե օրվա վերջում պարզվի, որ մի ութսուն տոկոս մասնակցություն է գրանցվել։

Սերխիո
18.02.2013, 17:17
Ճիշտ ա հայտնություն չեմ անում , բայց սենց բան չկա երևի ոչ մի ազգի մեջ, նայում ես նյութերը, տարիքով կնանիք տասովկա են անում, ցուցակ գրում-ջնջում, ու հաստատ բարեկեցիկ կյանքով ապրող չեն ,ինչ որ 20-30 հազարի համար գործ են անում, հետո ետ փողը ուտելուց հետո ասելու են ` երգիրը-երգիր չի, ետ նույն կանայք, որոնց թիվը էսօր մի քանի հարյուրից կանցնի, ունեն անապագա ջահելներ, արա ,գոնե ձերոնց մասին մտածեք...Չեմ հասկանում էս երևույթը, ինքնահաստատվում են ետ տարիքում, թե մտածում են պատմական դեպքերի են մասնակցում... Էս էլ կղանքամեջ արին...

voter
18.02.2013, 18:40
http://youtu.be/jNB5f_RPMf8

voter
18.02.2013, 18:43
http://youtu.be/cjlP_b2RNJ8

Ընտրում էք սերժին, գոնէ ձեր հասանելիք նանարին պահանջեք
Ով պահանջում ա փող էլ են տալիս, նանար էլ, որ օգնի, գա բերի, ցույց տա, հետ տանի տուն ու որ լավ պահանջեք ամբողջ գիշեր էնքան «կօգնի» որ հոգնեք...

Գալաթեա
18.02.2013, 18:43
Ես Մեֆին եմ ընտրելու:
Մնում ա մասիվ հասնեմ:

http://i.imgur.com/8RZIdLbl.jpg (http://imgur.com/8RZIdLb)

Էն աջ կողքը որ կիսատ երևում ա, սմայլիկ ա :)

Hda
18.02.2013, 18:58
մենակ անվավերները չհանեն ու նոր տոկոս հաշվեն
100-ից 90 անվավեր 4 ձայն ու իրանց թվաբանությամբ կդառնա 40% :diablo

Ընտրություններից 3 ժամ առաջ նախագահական ընտրությունների մասնակցության ցուցանիշը մոտենում է 50%-ի

Ժամը 17:00-ի դրությամբ Հայաստանում ընթացող նախագահական ընտրություններին ընտրությանը մասնակցել է ընտրողների 49.81%-ը: Ամենաակտիվն Արարատն է, իսկ պասիվը՝ Երևանը: Ըստ ժամը 18:00-ին ԿԸՀ կողմից հրապարակված տվյալների՝ ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1 մլն 259 հազ. 374 քաղաքացի:

դե եթե 1 մլն 259 հազ. 374 քաղաքացի դա մոտենում է 50%-ի էլի հինգ տարի կորցրինք
վիվառօ անեմ - 62% նկարելու են

keyboard
18.02.2013, 19:00
http://youtu.be/cjlP_b2RNJ8

Ընտրում էք սերժին, գոնէ ձեր հասանելիք նանարին պահանջեք
Ով պահանջում ա փող էլ են տալիս, նանար էլ, որ օգնի, գա բերի, ցույց տա, հետ տանի տուն ու որ լավ պահանջեք ամբողջ գիշեր էնքան «կօգնի» որ հոգնեք...

Էսի, որ իմ հետ էլ մտներ ընտրախցիկ, մենակ չէի ընտրի, էտ քվեախցիկում մի հատ էլ կճմռթեի, պռոստո պապին մինչև մեկ-երկու, ես միանգամից մեկերկու,մեկերկու :D

http://i.imgur.com/8RZIdLbl.jpg (http://imgur.com/8RZIdLb)

Էն աջ կողքը որ կիսատ երևում ա, սմայլիկ ա :)
Տենց ա էլի, հայի չուզողություն, իմ անունն էլ գրեիր էլի, Լևոն պապին ասեց, որ վեցին էլ կընտրեր, դու էլ երկուսի ընտրեիր էլի :D

Հլը չեմ գնացել ընտրության, հեսա գնամ Անդրեասին եմ ընտրելու, որ դրանց տունը կռիվ գցեմ, որ կնիկը քաշի տփի, ասի արա էս դու սիրած ունե՞ս, որ բացի ինձանից ու քեզանից էլի ա մարդ ընտրել քեզ :D

Mephistopheles
18.02.2013, 19:10
ժող, էքզիթ փոլերից խաբար կա՞, ո՞վ ա հաղթում… ընենց հետաքրքիր ա…

Hda
18.02.2013, 19:18
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=K-NfhO4LkZk

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=K-NfhO4LkZk#t=6s
Երևանի Մալաթիա թաղամասի 7/08 տեղամասում Գեղամյան Անահիտ անունով մի կին եկել և բարձրաձայն բողոքում էր, որ իր տանը ընդամենը երեք հոգի են գրանցված, բայց ընտրացուցակում այդ թիվը 7-ն էր։

Կինը պնդում էր, որ ինքն այդ մարդկանց չի ճանաչում, պահանջում էր հանձնաժողովից, որ բացատրեն, թե ինչու է այդպես։ Հանձնաժողովի նախագահ Էմիլ Կարապետյանը կնոջն ասաց, որ դա իրենց մեղքը չէ, և վերջինս պետք է գնա և անձնագրային վարչությունում պարզաբանի իր հարցերը։

Կինը պնդում էր, որ Օհանովի 14/20 հասցեում գտնվող տունը իր սեփականությունն է։ Մինչ այդ պահը տան վրա գրանցված այլ անձիք ընտրություն չէին կատարել, բայց կինը վստահեցնում էր, որ երեկոյան արդեն այդ մարդիկ քվեարկած կլինեն։

վայ ես ձեր
հանեցին յութուբից, պիտի ներբեռնած լինեի

Hda
18.02.2013, 19:23
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն ահազանգում է նոր՝ «օրինական» ընտրակեղծիքի վտանգի մասին

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում տեղադրվել է հայտարարություն, որով ահազանգ է հնչեցվում Երևանի ընտրատեղամասերում լրացուցիչ ցուցակներով հանրապետության այլ բնակավայրերի ընտրողներ ներկայացնելու և միաժամանակ նրանց իրենց բնակավայրերի ընտրացուցակներից չհանելու մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

ԱՀԱԶԱՆԳ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԲՈԼՈՐ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՈԼՈՐ ՕՐԻՆԱՊԱՇՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Մենք տեղեկացած ենք, որ Սերժ Սարգսյանի շտաբներում հասկանալով, որ անգամ ընտրակաշառքներով և այլ ընտրակեղծիքներով հնարավոր չի լինելու ապահովել անգամ երկրորդ փուլ, այսինքն Սերժ Սարգսյանը պարտվելու է Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն առաջին փուլում, մի նոր ընտրախախտում են կիրառում, որն է` Երևանի յուրաքանչյուր ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով հարյուրավոր անձանց են ընդգրկում, ովքեր չեն հանվում նաև տպագրված և հանձնաժողովներին տրամադրված` իրենց բնակության վայրում առկա ցուցակներից, այսպիսով, «օրինական» հիմք է նախապատրաստվում կրկնակի քվեարկության համար:

Մեր ունեցած տեղեկություններով անձնագրային բաժինները անգամ չեն հասցրել այդքան ծավալի տեղեկանքներ տալ լրացուցիչ ցուցակներով անձանց` «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ»:

Ամենահետաքրքիրն այն է որ նույն բնակավայրից Երևանի կոնկրետ մեկ ընտրատարածքի ցուցակում հաշվառվել են երբեմն ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ անձիք: Իսկ մեկ այլ բնակավայրից` Երևանի մեկ այլ ընտրատարածքում:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը այս պահին միջոցներ է ձեռնարկում` այս զանգվածային կեղծիքը հաստատելու, փաստագրելու և կանխելու ուղղությամբ: Արդյունքների վերաբերյալ մենք կհայտնենք ձեզ հաջորդիվ:

Այս պահին հորդորում ենք ձեզ շտապ և ԲՈԼՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ տարածել հետևյալ տեղեկատվությունը. բոլոր վստահված անձիք և հանձնաժողովների անդամները պետք է լրացուցիչ ցուցակներով ընտրողների մասով հատկապես ուշադիր լինեն, պահանջեն և ստուգեն նրանց անձնագրերը, որպեսզի դրանց վերջին էջում քառակուսի կնիքի հետքեր չլինեն, պահանջեն նրանցից Ոստիկանության անձնագրային բաժնից տրված և կնքված տեղեկանքը «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ», որում նշված է լինում նաև նրանց ժամանակավոր գրանցման հասցեն:

Եթե անձը չունի նման տեղեկանք` թույլ մի տվեք նրան քվեարկել: Եթե այդպիսի տեղեկանքն առկա է` հարցրեք նրանց, թե որտեղ է գտնվում այդ հասցեն, եթե չգիտի` արձանագրեք:
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՍԱ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ

Hda
18.02.2013, 19:35
Գյումրիում գործող «Գալա» հեռուստաընկերության կայքը հայտնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանի աշխատակիցներով լիքը 1 մեծ մարդատար ավտոբուս և 4 միկրոավտոբուս այսօր առավոտյան ժամը 9.05-ին ուղղություն է վերցրել դեպի մայրաքաղաք, ինչի մասին կայքի աղբյուրները հայտնել էին ավելի վաղ։

ԳԱԼԱ-ի տեսախցիկը ֆիքսել է նաև այդ ավտոբուսների համարները: Ուղևորներով լիքը ավտոբուսները հեռուստաընկերության աշխատակիցներին կանգնեցնել չի հաջողվել: Գործարանի ինժեները հաղորդել է, որ մարդկանց տանում են ընտրության Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակ: Սակայն, այնուամենայնիվ հեռուստաընկերության աշխատակիցները ֆիքսել են, որ ավտոբուսները դուրս են եկել Գյումրի-Երևան մայրուղի:

«Գալա»-ն գործընկեր լրագրողներին հորդորում է դիմավորել Սամվել Ալեքսանյանի գործարանում աշխատող Երևանում ընտրող գյումրեցի աշխատակիցներին, իսկ «հայրենի իրավապահներին՝ ընդունել ի գիտություն այս հաղորդումը և գնալ հետքերով՝ ու՞ր են գնում գյումրեցի ընտրողները»:

Կայքը, հղում անելով իր ունեցած տեղեկություններին, հայտնում է նաև, որ գործարանի աշխատակիցներին տալու են քվեաթերթիկ, որի վրա նշված է լինելու Սերժ Սարգսյանի անունը:

Քվեաթերթիկը ընտրողը պետք է գցի քվեատուփը, իր հետ տեղամասից դուրս բերելով իրեն հանձնված մաքուր քվեաթերթիկը:
55342

Moonwalker
18.02.2013, 20:13
ժող, էքզիթ փոլերից խաբար կա՞, ո՞վ ա հաղթում… ընենց հետաքրքիր ա…

Gallup`

Սերժ Սարգսյան- 58%
Րաֆֆի Հովհաննիսյան- 32%
Պարույր Հայրիկյան- 3%
Հրանտ Բագրատյան- 3%
Անդրիաս Ղուկասյան- 1%
Արման Մելիքյան- 1%
Վարդան Սեդրակյան- 1%
Փչացրել են քվեաթերթիկը-1%

Chuk
18.02.2013, 20:14
Փա՜հ

էքզիթ փոշի տվյալներով.
Սերժ 58%
Րաֆֆի 32%
Պարույր ու Հրանտ 3-ական%
մնացածը 1-ական %

Sent from my HTC Wildfire using Tapatalk

Mephistopheles
18.02.2013, 20:20
Բա Րաֆֆին ու՞ր ա բողոքում… իրան անցած ընտրությունների Լևոնի ձայներից շատ են տվել… հետո էլ սերոժին չի հավանում…

Բայց ասում են օդնոկլասնիկում ինքն ա նախագահ ընտրվել…

Hda
18.02.2013, 20:21
http://www.youtube.com/watch?v=w0-Ve70qE9Y&feature=player_embedded

պտի գցած էլեր էէէէէէէէէէ :D

տեսաք տելեվիզատորով ոնց կտրին էտ տեղերը :D

Mephistopheles
18.02.2013, 20:22
Փա՜հ

էքզիթ փոշի տվյալներով.
Սերժ 58%
Րաֆֆի 32%
Պարույր ու Հրանտ 3-ական%
մնացածը 1-ական %

Sent from my HTC Wildfire using Tapatalk

Անդրյասն էլ ա 3 ստացել տավարիշ Tapatalk

Sorry Andreas has 1 fucking %…

Hda
18.02.2013, 20:26
մենակ անվավերները չհանեն ու նոր տոկոս հաշվեն
100-ից 90 անվավեր 4 ձայն ու իրանց թվաբանությամբ կդառնա 40% :diablo

դե եթե 1 մլն 259 հազ. 374 քաղաքացի դա մոտենում է 50%-ի էլի հինգ տարի կորցրինք
վիվառօ անեմ - 62% նկարելու են
փաստորեն 4% սխալվեցի

Ambrosine
18.02.2013, 20:30
Ժող, ընտրական օրենսգիրքը կարդացած մարդ կա՞ :8

Hda
18.02.2013, 20:34
էս տելվիզրը ինչ ա՞ ասում
Երևանը ամենապասիվն ա, քառասուն քանի տոկոս. ընտրել ա 2.500.000 մարդ: Ընդհարապես չբռնեց…
Եթե հիշու՞մ եք, մի հատ ուղղեք թվերը էլի

Mephistopheles
18.02.2013, 20:36
Ժող, ընտրական օրենսգիրքը կարդացած մարդ կա՞ :8

Բա ոնց… առավոտից իրիկուն ընտրական օրենսգիրք ու ավետարան ենք կարդում… Աստղ ջան ինչի՞դ ա պետք…

Ambrosine
18.02.2013, 20:39
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=K-NfhO4LkZk

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=K-NfhO4LkZk#t=6s
Երևանի Մալաթիա թաղամասի 7/08 տեղամասում Գեղամյան Անահիտ անունով մի կին եկել և բարձրաձայն բողոքում էր, որ իր տանը ընդամենը երեք հոգի են գրանցված, բայց ընտրացուցակում այդ թիվը 7-ն էր։

Կինը պնդում էր, որ ինքն այդ մարդկանց չի ճանաչում, պահանջում էր հանձնաժողովից, որ բացատրեն, թե ինչու է այդպես։ Հանձնաժողովի նախագահ Էմիլ Կարապետյանը կնոջն ասաց, որ դա իրենց մեղքը չէ, և վերջինս պետք է գնա և անձնագրային վարչությունում պարզաբանի իր հարցերը։

Կինը պնդում էր, որ Օհանովի 14/20 հասցեում գտնվող տունը իր սեփականությունն է։ Մինչ այդ պահը տան վրա գրանցված այլ անձիք ընտրություն չէին կատարել, բայց կինը վստահեցնում էր, որ երեկոյան արդեն այդ մարդիկ քվեարկած կլինեն։

վայ ես ձեր
հանեցին յութուբից, պիտի ներբեռնած լինեի
Չեն ջնջել, եթե ցանկանում եք, կարող եք ներբեռնել:

Ambrosine
18.02.2013, 20:40
Բա ոնց… առավոտից իրիկուն ընտրական օրենսգիրք ու ավետարան ենք կարդում… Աստղ ջան ինչի՞դ ա պետք…

Ուզում եմ հասկանամ` 50%-ից ցածր մասնակցության դեպքում ընտրությունը համարվու՞մ է կայացած: 162 էջ ա օրենսգիրքը, բայց հեսա անհրաժեշտ հոդվածները գտնեմ-կարդամ:

Mephistopheles
18.02.2013, 20:45
Ուզում եմ հասկանամ` 50%-ից ցածր մասնակցության դեպքում ընտրությունը համարվու՞մ է կայացած: 162 էջ ա օրենսգիրքը, բայց հեսա անհրաժեշտ հոդվածները գտնեմ-կարդամ:

Նոր կտակարանով անվավեր ա… ասում ա "… և Յիսուս ասավ, թե քիչ է մարդոց քանակն ի տոկոսե հիսում, ոչ է եղեալ ընտրությունն աստուծո"

Hda
18.02.2013, 20:45
Չեն ջնջել, եթե ցանկանում եք, կարող եք ներբեռնել:
հիմա կասես զրպարտիչ ա: Հավատա գրածս ժամանակ չկար, հնարավոր ա դիտավորություն չեր-տեղնիկական հարց էր:
Հավատա շատ ուրախ եմ որ գրածս էլ ակտուալ չի

Ուզում եմ հասկանամ` 50%-ից ցածր մասնակցության դեպքում ընտրությունը համարվու՞մ է կայացած: 162 էջ ա օրենսգիրքը, բայց հեսա անհրաժեշտ հոդվածները գտնեմ-կարդամ:
պտի որ չէ: Համ էլ խնդիրը ընտրության կայացած-չկայացած լինելը չի:

Ambrosine
18.02.2013, 20:51
հիմա կասես զրպարտիչ ա: Հավատա գրածս ժամանակ չկար, հնարավոր ա դիտավորություն չեր-տեղնիկական հարց էր:
Հավատա շատ ուրախ եմ որ գրածս էլ ակտուալ չի

Չէ, ամենևին ես նման բաներ չեմ մտածել և մտքովս էլ չանցավ. ընդհակառակը, լրիվ նորմալ էր, որ ջնջված կարող էր լիներ :)

Ambrosine
18.02.2013, 21:06
Փաստորեն...

Հոդված 92.1
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն
թեկնածուի` Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին, որին կողմ է քվեարկել
բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:

ոչինչ գրված չէ բնակչության մասնակցության թվի մասին: Սա լուրջ բաց ա:

voter
18.02.2013, 21:10
Gallup`

Սերժ Սարգսյան- 58%
Րաֆֆի Հովհաննիսյան- 32%
Պարույր Հայրիկյան- 3%
Հրանտ Բագրատյան- 3%
Անդրիաս Ղուկասյան- 1%
Արման Մելիքյան- 1%
Վարդան Սեդրակյան- 1%
Փչացրել են քվեաթերթիկը-1%

Սա էն թվերն ա, որ նախապատրաստել էին, բայց ինչ ա ստացվել, կտեսնենք դեռ...

Որ սա մաքուր սերժանտական պրոպագանդայա ու հերդական հոգեբանական ճնշումն կարելի է հասկանալ հենց գելլափի իրանց պնդումներով ասում են "ամեն 7ին հարցել ենք", ինչը պիտի ստացվի 1,3 միլլիոնից 200 հազար մարդու հարցրած պիտի լինեն - ինչն անհնար է...

Եթե ենթադրենք, որ մենակ մի 10 տեղ են հարցրել այսինքն ամեն 70րդին, կամ համարյա 100ից մեկին են հարցրել, ապա էլի ստացվում է մի 20000 ի եխիդ պոլ են արել...
էլի անհնարին բանա 20000/10 ժամ կնշանակի ժամում 2000 հոգի են հարցրե, այսինքն րոպէում 33 հոգի, կամ վարկյանը մեկի հարցրել են...

Ռեակտիվնի հարցում...

Artgeo
18.02.2013, 21:12

Հաշվարկներդ սխալ են, դու ընդհանուր քանակից ես ասում: Իրանք էն տեղամասերի, որտեղ եղել են: Ասենք մի տեղ 100 ընտրող կա, ամեն 7-րդ ով ստացվում ա... ի՞նչ ա աստացվում: Նու էն ինչ ստացվում ա, հաշվարկներդ սխալ են

Mephistopheles
18.02.2013, 21:17

տո լավ, է… մի հատ էլ ա՞ ծոմի նստելու… դոշերն ա՞ թրաշելու… թե՞ *** ա թրաշելու… մի հատ էլ տերտեր բերենք քյալլեն պաչի…

Hda
18.02.2013, 21:19
Հոդված 92.1
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն
թեկնածուի` Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին, որին կողմ է քվեարկել
բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:

ՕՀՕ, տեսաք ինչ եղավ
փաստորեն անվավերները իրոք չեն հաշվում… Ամեն դեպքում դաժե հոդվածը ահավոր լղոզած ա գրած
CHUK - էկող անգամ հարցումի հաշվարկներում էտ էլ հաշվի առ

էտ վախտ
Ռաֆֆի-58%
Բ,Հ- 19%
Ռաֆֆի 38.46%ից դառնում ա 57,69% :D
ինչ ընտրական օրենսգիրք տենց էլ նախագահ :hands

բա որ ասում էի անվավեր պետք չի սարքել.... Տեսաք ինչքան օգնեցիք ..

Mephistopheles
18.02.2013, 21:21
ՕՀՕ, տեսաք ինչ եղավ
փաստորեն անվավերները իրոք չեն հաշվում… Ամեն դեպքում դաժե հոդվածը ահավոր լղոզած ա գրած

ապեր fuck հոդված… հույսներդ հոդվածն ա՞… 91-ին ավելի վատ հոդվածներով ենք մասնակցել ու արդար էլ ընտրություններ ենք արել…

Անվերնագիր
18.02.2013, 21:28
տո լավ, է… մի հատ էլ ա՞ ծոմի նստելու… դոշերն ա՞ թրաշելու… թե՞ *** ա թրաշելու… մի հատ էլ տերտեր բերենք քյալլեն պաչի…
Այո Սերժ, խոստանում եմ

Malxas
18.02.2013, 21:32
Լրագիր.ամ

1. Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է: Եվ դիակը դեռ տանը դրված` Սերժ Սարգսյանի շտաբից կաշառք տվողը եկել եւ ետ է պահանջել 10.000 դրամը:

Hda
18.02.2013, 21:37

պտի էն մեծ 10 դրամանոցներով կոխեին ք...կը

Mephistopheles
18.02.2013, 21:46
Լրագիր.ամ

1. Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է: Եվ դիակը դեռ տանը դրված` Սերժ Սարգսյանի շտաբից կաշառք տվողը եկել եւ ետ է պահանջել 10.000 դրամը:

էդ տիկին Ալմաստն էլ վախտ ա՞ գտել մեռնլու…

Mephistopheles
18.02.2013, 21:48
Այո Սերժ, խոստանում եմ

ինձ ինչ որ մարդու հետ ես խառնում ընգեր…

Աթեիստ
18.02.2013, 21:51
Լրագիր.ամ

1. Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է: Եվ դիակը դեռ տանը դրված` Սերժ Սարգսյանի շտաբից կաշառք տվողը եկել եւ ետ է պահանջել 10.000 դրամը:

Լավ են արել. փողը վերցրել եք, բարի եղեք շալվարն իջեցնել ու կռանալ։ Տնքալն էլ մենակ են դեպքում, եթե փող տվողը տենց ուզի։
Կամ էն «շուստրիները», որ փողն առաջակելուց ռիսկ չեն արել հրաժարվեն, քվեաթերթիկի հետ հետ են տալիս 5000 դրամը։
Հիմի որ էդ փողը տվողը գա, դեմդ չի դնելո՞ւ, որ նախորդ օրը իրա ձեռից վերցրել ես։ Կարանալու ե՞ս մի բան ասես։ Ասող ես, առաջարկելու պահին ասա։
Յանի ոչ աշխատանքային օր էր, սրանց «ընտրությունների» պատճառով 7-ին եմ տուն էկել։

voter
18.02.2013, 22:03
Հաշվարկներդ սխալ են, դու ընդհանուր քանակից ես ասում: Իրանք էն տեղամասերի, որտեղ եղել են: Ասենք մի տեղ 100 ընտրող կա, ամեն 7-րդ ով ստացվում ա... ի՞նչ ա աստացվում: Նու էն ինչ ստացվում ա, հաշվարկներդ սխալ են

Ես դա էլ ասեցի, որ ենթադրաբար թե ամեն տեղ չեն եղել այլ ամեն 10րդ տեղամասում ու այդ ամեն 10րդ տեղամասի 7րդին են հարցրել, ընդհամենը 10 անգամ քչանում է թիվն...

Իսկ եթե 10 տեղամասում էլ չեն եղել, ուրեմն վերջում ստացվում է միայն մի քանի հոգու են հարցրել էն էլ երևի հարցրել են «գործերդ ոնց ա, լավա, ասելա լավա» սերժին պլյուս են դրել...

Որոշ ծանոթներ պնդումն են, որ տեսնող եղել ա էտ եղիդ պոլ անողների ու դրանք ծանոթ են ու ընդհամենը ՀՀԿաներ են եղել...

Եղիդ պոլն որ հրապարակվելա, սերժի փեսու պրոպագանդայի համակարգի մասն ա ու իրականության հետ կապ չունի...

Դա էն թվերն են,որ ծրագրած ա եղել նկարել, բայց չի ստացվել քանի որ միլլիոնից ավելի մարդ գնացել ա իսկականից ընտրության...

Արէա
18.02.2013, 22:05
Բա Րաֆֆին ու՞ր ա բողոքում… իրան անցած ընտրությունների Լևոնի ձայներից շատ են տվել… հետո էլ սերոժին չի հավանում…

Բայց ասում են օդնոկլասնիկում ինքն ա նախագահ ընտրվել…

Սաղ տեղերն էլ ինքն ա ընտրվել, ապեր:

Malxas
18.02.2013, 22:06
Մեդիամոլ.ամ

Գյումրի, թիվ 18 դպրոց
Րաֆֆի հովհաննիսյան՝ 610
Սերժ Սարգսյան՝ 70

voter
18.02.2013, 22:07
Կարճ ասած կինոն դեռ նորա սկսվում ու հենց հիմա տեղամասերից եկող տվյալներով Րաֆֆին համարյա բոլոր տեղերում հաղթում է...

Մենակ սերժանտներն չեն, որ SMS գիտեն ուղարկել...
––––––––––––––––––––––
Աջափնյակ թիվ 100 դպրոց Րաֆֆի 495 Սերժ 295

Գյումրու թիվ 20 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի արդյունքները` Րաֆֆի Հովհաննիսյան 140 ձայն, Սերժ Սարգսյան` 30 ձայն

Թալինի շրջանի գյուղ Պարտիզակ Րաֆֆի Հովհաննիսյանը 19 ձայնով ԽՓԵԼԱ Սերժին

Հոկտեմբերյանի տեղամեսիրց մեկից ընթացիկ Raffi 200, Serzh 70
.......... to be continued......
–––––––––––––
Պարզից պարզա, որ սերժանտներն մի քանի միլլիարդ դրամ բաժանել են

1.5մլն մասնակցի 35տոկոսն, դա 500 հազար մարդ ամեն մեկն 5000 դրամով գված կլինի դա մոտ 3 միլլիարդ դրամ կամ 5 միլլիոն դոլլար...

Դրանից ավել ուղղակի ֆիզիկապես բաժանել ու մոբիլիզացնել հնարավոր չի...

voter
18.02.2013, 22:13
Ընտրություններին մասնակցել է 724 ընտրող:

Արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ.

Հրանտ Բագրատյան - 16

Պարույր Հայրիկյան - 8

Րաֆֆի Հովհաննիսյան - 423

Անդրեաս Ղուկասյան - 0

Արման Մելիքյան - 4

Սերժ Սարգսյան - 257

Վարդան Սեդրակյան - 2

Անվավեր - 14

Mephistopheles
18.02.2013, 22:14
Սաղ տեղերն էլ ինքն ա ընտրվել, ապեր:

ես կասկած չունեմ…

Mephistopheles
18.02.2013, 22:15
Կարճ ասած կինոն դեռ նորա սկսվում ու հենց հիմա տեղամասերից եկող տվյալներով Րաֆֆին համարյա բոլոր տեղերում հաղթում է...

Մենակ սերժանտներն չեն, որ SMS գիտեն ուղարկել...
––––––––––––––––––––––
Աջափնյակ թիվ 100 դպրոց Րաֆֆի 495 Սերժ 295

Գյումրու թիվ 20 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի արդյունքները` Րաֆֆի Հովհաննիսյան 140 ձայն, Սերժ Սարգսյան` 30 ձայն

Թալինի շրջանի գյուղ Պարտիզակ Րաֆֆի Հովհաննիսյանը 19 ձայնով ԽՓԵԼԱ Սերժին

Հոկտեմբերյանի տեղամեսիրց մեկից ընթացիկ Raffi 200, Serzh 70
.......... to be continued......
–––––––––––––
Պարզից պարզա, որ սերժանտներն մի քանի միլլիարդ դրամ բաժանել են

1.5մլն մասնակցի 35տոկոսն, դա 500 հազար մարդ ամեն մեկն 5000 դրամով գված կլինի դա մոտ 3 միլլիարդ դրամ կամ 5 միլլիոն դոլլար...

Դրանից ավել ուղղակի ֆիզիկապես բաժանել ու մոբիլիզացնել հնարավոր չի...

բա հիմա ի՞նչ եք անելու… հավաքվելու եք Ազատության հրապարակու՞մ…

armspecialist
18.02.2013, 22:16
ուղղակի, եթե թույլ կտաք մի բան հարցնեմ: Մարդ կա որ հավատումա, որ կարողա Սերժը չանցնի ? մենակ խնդրանք վրա չտաք :) ուղղակի շատ հետաքրքիրա տենց մարդի դեռ կան ?

voter
18.02.2013, 22:17
Նախնական հաշվարկներով ՀՀ Նախագահ է ընտրվել ԱՆվավԵՐը՝ կրճատ ԱՆԵՐ - հաղորդում է միշիկ լրատվական պրոպագանդայի բյուրո...

armspecialist
18.02.2013, 22:18
բա հիմա ի՞նչ եք անելու… հավաքվելու եք Ազատության հրապարակու՞մ…

եթե նույնիսկ մի փոքր շանս կա արյունով, բայց հեղափոխություն անելու, առաջին գծում կկայնեմ !

Mephistopheles
18.02.2013, 22:20
ուղղակի, եթե թույլ կտաք մի բան հարցնեմ: Մարդ կա որ հավատումա, որ կարողա Սերժը չանցնի ? մենակ խնդրանք վրա չտաք :) ուղղակի շատ հետաքրքիրա տենց մարդի դեռ կան ?

Վոտերն ա ապեր… չես տենու՞մ, էս արդեն ինչքան ժամանակ ա ոռներիս ջուր ա փչում իրա հաշվարկներով…

Mephistopheles
18.02.2013, 22:23
եթե նույնիսկ մի փոքր շանս կա արյունով, բայց հեղափոխություն անելու, առաջին գծում կկայնեմ !

Մարինե Պետրոսյանին դիմի… ինքն էլ էր էտ ասում…

armspecialist
18.02.2013, 22:23
Վոտերն ա ապեր… չես տենու՞մ, էս արդեն ինչքան ժամանակ ա ոռներիս ջուր ա փչում իրա հաշվարկներով…

ես չգիտեմ ովա , ինչա, չի էլ հետաքրքրում ոչ մեկ:

armspecialist
18.02.2013, 22:25
Մարինե Պետրոսյանին դիմի… ինքն էլ էր էտ ասում…

երբ տենամ սաղ հելել են, ես էլ կհելնեմ, ցանկություն չկա ոչ մեկին դիմելու, եսօր արդեն պռոֆիլիս մի քանի մլիցայա հյուր եկել . գոհ եմ

Mephistopheles
18.02.2013, 22:25
ես չգիտեմ ովա , ինչա, չի էլ հետաքրքրում ոչ մեկ:

ո՞նց չի հետաքրքրում… հլա տենց ինչ սիրուն ավատար ունի… մտքերն էլ ավատարի պես…

ինքը 800 փաունդանոց գորիլլան ա որին մենակ ինքն ա տենում մեկ էլ իրա նման մի երկու հոգի…

Mephistopheles
18.02.2013, 22:26
երբ տենամ սաղ հելել են, ես էլ կհելնեմ, ցանկություն չկա ոչ մեկին դիմելու, եսօր արդեն պռոֆիլիս մի քանի մլիցայա հյուր եկել . գոհ եմ

…սաղն էլ էտ են ասում, բա հո հարիֆ չե՞ն առաջինը դուրս գան…

armspecialist
18.02.2013, 22:27
ո՞նց չի հետաքրքրում… հլա տենց ինչ սիրուն ավատար ունի… մտքերն էլ ավատարի պես…

ինքը 800 փաունդանոց գորիլլան ա որին մենակ ինքն ա տենում մեկ էլ իրա նման մի երկու հոգի…

երևի լավ չասեցի, թե ոնց չի հետաքրքրում : Բարի գիշեր :

armspecialist
18.02.2013, 22:28
…սաղն էլ էտ են ասում, բա հո հարիֆ չե՞ն առաջինը դուրս գան…

թքած ունեմ սաղ ինչ են ասում, սաղ ձևական հայրենասեր են: խնդրում եմ էլ չմեջբերեք, չեմ կարող պատասխանել :

voter
18.02.2013, 22:29
բա հիմա ի՞նչ եք անելու… հավաքվելու եք Ազատության հրապարակու՞մ…

Հիմա բոլոր թվերն ձեռքն, ժողովուրդն պատրաստ սպասում ա, հանգիս համբերատար, քայլ առ քայլ, առանց ուժի գործադրման «լացացնի» սերժանտների մայրիկն էլ, հայրիկն էլ, աներն էլ, աներձագն էլ...

Ազատության հրապարակում հավաքվելու են, որ ասվի, ոնց, չնայած բոլորն էլ արդեն գիտեն - անհնազադությամբ ու մերժելով ցանկացած ուրիշ թիվ....