PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալտերնատիվ Պատմություն

Windows 7
27.12.2012, 22:46
Ես ուսումնասիրեցի պատմական բաժինը ու չգտա նույնանուն թեմա:

Այստեղ գրում ենք ու քննարկում ենք վերացական պատմություն,այսինքն պատմության <<եթե,,,ները>>, այն ինչ չեղավ,բայց կարող էր լինել,թեման պատմության ֆանտաստիկաի բնույթ ունի,այստեղ կարելի է նույնիսկ քարթեզները ալտերնատիվ անել.
օրինակ ի՞նչ կլիներ եթե Տիգրան Մեծի Կայսրությունը գրավեր Հռոմը,կամ Ֆաշիզմը գրավեր Ստալինգրադը.
Պատմությանը գումարում ենք՝քարթեզներ,եթե հարկ համարեն մոդերները,կամ Ադմինը՝ թող թեման տեղափոխեն Դեսից-Դենից.
Ադմինը թող փագի այս թեման,եթե տաս օրվա ընթացքում 3 տարբեր անձանց գրառում չլինի.

Հարգանքներով:

Հ,Գ,

Պատմագիտության բաժնի մոդերները թող առաջինը իրենց <<Եթե,,,ները>> բերեն:

Windows 7
28.12.2012, 10:34
ի՞նչ կլիներ եթե Տիգրան Մեծի Կայսրությունը գրավեր Հռոմը
Եկեք քննարկենք,ահա քարթեզը՝
http://kyandaryanclan.ucoz.org/_ph/3/2/869254789.jpg
կայքը շատ չծանրաբեռնելու համար,միայն քարթեզի հղումն եմ դնում;
Ինձ արգելել են նկար դնելու հնարավորությունը.
Ես քարթեզների վրա նկարում եմ ու հարցադրում,դուք պատասխանում եք,այդպես ավելի հետաքրքիր ա.

Lion
28.12.2012, 10:51
Անձամբ ես ողջ այդ ալտերնատվի "եթե"-ներին հակված չեմ շատ տեղ տալու: Պատմությունը զարգանում է հասարակական զարգացումների որոշակի օրինաչափությունների վրա և որևէ փաստ կարող է արագացնել կամ դանդաղեցնել դրանք, բայց ընդհանուր ուղղոթյունը չի փոխի: Եվ այսպես, եթե պետք է լինեին մոնղոլական արշավանքները, քանի որ դրանք ներքնապես հասունացել էին, ապա դրանք կլինեին, Չինգիզ-խանի կամ մեկ այլնի գլխավորությամբ, ուշ թե շուտ:

Windows 7
28.12.2012, 12:37

Այսինքն դրա դեմն առնել չէր լինի,ինչես նաև իսլամի՞

Դավիթ
28.12.2012, 13:01
Եթե Հայկը Բելի հետ չգժտվեր, հիմա մենք Իրաքում կապրեինք::)

http://kyandaryanclan.ucoz.org/_ph/3/2/869254789.jpg

Մարդիկ էլ բան ու գործ չունեն անելու: Երևակայական քարտեզներով ենք հպարտանալու՞:

Windows 7
28.12.2012, 13:03
Եթե Հայկը Բելի հետ չգժտվեր, հիմա մենք Իրաքում կապրեինք::)

:D

հա բայց մենք առաջինը կնդունեինք մահմեդականությունը որպես պետական կրոն,միշտ առաջինն ենք:D

Malxas
28.12.2012, 14:25
Եթե Հայկը Բելի հետ չգժտվեր, հիմա մենք Իրաքում կապրեինք::)

http://kyandaryanclan.ucoz.org/_ph/3/2/869254789.jpg

Մարդիկ էլ բան ու գործ չունեն անելու: Երևակայական քարտեզներով ենք հպարտանալու՞:

Դավիթ ջան, ախր երևակայական քարտեզ էլ կա, քարտեզ էլ: Դավիթը Գողիաթին մեկ անգամ կարող է հաղթել: Եկեք մի հատ էլ ալտերնատիվ պատմություն գրենք այն մասին, թե Հայաստանն ինչպես գրավեց Չինաստանը:

Lion
28.12.2012, 14:52
Այսինքն դրա դեմն առնել չէր լինի,ինչես նաև իսլամի՞

Մոտավորապես տենց: Եթե Մուհամմեդն ասենք դժբախտ պատահարի զոհ դառնար, ապա մոտավորապես այդ ժամանակներում ի հայտ կգար որևէ մի "Հասա", որը հիմա կունանար Մուհամմեդի դիրքը :)

Windows 7
28.12.2012, 15:24
Նեղանալ չլինի

եթե հիտլեռը հաղթեր Ստալինին,ապա թյուրքերը կգրավեին կովկասը,Գերմանիան Ռուսաստանը մինչ ուրալ,իսկ Ճամոնիան Չինաստանը ու սիբիրը,իսկ Իտալիան Հյուսիսաին աֆրիկյան երկրները;
կմնար խխճուկ Բրիտանիա ու Իսպանիա;
կստեղծվեր Արաբական Մահմեդական Երկրների Միություն Լիգա;
հիտլերը կկոտորեր հրեաներին ,թուրքերը կկոտորեին Հայերին;
այս դեպքում ես չէի ծնվի,ուրեմն ես կյանքով պարտական եմ Վրացի Ստալինին ու Վրաց ազգին՞

Windows 7
28.12.2012, 15:25
փառք ու պատիվ բոլոր Հայրենական պատերազմի Վետերաններին,նաև պապուս,որը չալարեց կովկասի դիվիզիա մտավ.

Դավիթ
28.12.2012, 16:44
Նեղանալ չլինի

եթե հիտլեռը հաղթեր Ստալինին,ապա թյուրքերը կգրավեին կովկասը,Գերմանիան Ռուսաստանը մինչ ուրալ,իսկ Ճամոնիան Չինաստանը ու սիբիրը,իսկ Իտալիան Հյուսիսաին աֆրիկյան երկրները;
կմնար խխճուկ Բրիտանիա ու Իսպանիա;
կստեղծվեր Արաբական Մահմեդական Երկրների Միություն Լիգա;
հիտլերը կկոտորեր հրեաներին ,թուրքերը կկոտորեին Հայերին;
այս դեպքում ես չէի ծնվի,ուրեմն ես կյանքով պարտական եմ Վրացի Ստալինին ու Վրաց ազգին՞

Հիշեցնեմ, որ երկրորդ համաշխարհայինում` թուրքերը չեզոք դիրքորոշում ունեին:

Վահ
28.12.2012, 18:55
Հիշեցնեմ, որ երկրորդ համաշխարհայինում` թուրքերը չեզոք դիրքորոշում ունեին:
Բայց եթե Հիտլերը հաղթեր առիթից չեի՞ն օգտվի հայերին ոչնչացնելու համար:

Sagittarius
28.12.2012, 19:00
ի՞նչ կլիներ եթե Տիգրան Մեծի Կայսրությունը գրավեր Հռոմը
Եկեք քննարկենք,ահա քարթեզը՝
http://kyandaryanclan.ucoz.org/_ph/3/2/869254789.jpg
կայքը շատ չծանրաբեռնելու համար,միայն քարթեզի հղումն եմ դնում;
Ինձ արգելել են նկար դնելու հնարավորությունը.
Ես քարթեզների վրա նկարում եմ ու հարցադրում,դուք պատասխանում եք,այդպես ավելի հետաքրքիր ա.

Գանդալֆը Բրիտանիայում Հոբիտների բանակ կհավաքեր, հետո կմիանար Գալիայի էլֆերի հետ ու կազատեր Հռոմը: Մնացածն էլ դու ավելացրու, ես ֆենթզի չեմ գրում, այլ կարդում եմ:

Sagittarius
28.12.2012, 19:04
Բայց եթե Հիտլերը հաղթեր առիթից չեի՞ն օգտվի հայերին ոչնչացնելու համար:

Եթե ՀԻտլերը հաղթեր, Փյունիկը կխաղար Բունդես Լիգա, հայ տաքսիստները կքշեին Մերսեդես, իսկ հայաստանցիներն էլ գրեմանական պիվա կխմեին :P

Դավիթ
28.12.2012, 19:08
Եթե ՀԻտլերը հաղթեր, Փյունիկը կխաղար Բունդես Լիգա, հայ տաքսիստները կքշեին Մերսեդես, իսկ հայաստանցիներն էլ գրեմանական պիվա կխմեին :P

Եվ վերջապես կհանդիպեին եղբայր բավարացիներին::)

Վահ
28.12.2012, 19:14
Եթե ՀԻտլերը հաղթեր, Փյունիկը կխաղար Բունդես Լիգա, հայ տաքսիստները կքշեին Մերսեդես, իսկ հայաստանցիներն էլ գրեմանական պիվա կխմեին :P
Փյունիկը կխաղար Բունդես Լիգա դե Գերմանիայի 5-րդ դիվիզիոն :think

Դավիթ
28.12.2012, 19:17
55021

Մալխաս, այսպե՞ս:

Վահ
28.12.2012, 19:21
Եթե ՀԻտլերը հաղթեր, Փյունիկը կխաղար Բունդես Լիգա, հայ տաքսիստները կքշեին Մերսեդես, իսկ հայաստանցիներն էլ գրեմանական պիվա կխմեին :P
Փյունիկը կխաղար Բունդես Լիգա թ՞ե Գերմանիայի 5-րդ դիվիզիոն :)

Windows 7
28.12.2012, 19:33
Լավ,հանգիստ թողնենք ձեր սիրելի Հիտլերին և զրուցարանի չվերածենք թեման,եթե պետք է քարթեզներով համեցեք.

Windows 7
28.12.2012, 19:39
Ի՞նչ կլիներ եթե Արա Գեղեցիկը ամուսանար Ասորական Շամիրամի հետ,

1 ՈՒրարտացիները կձուլվեին Ասորիներին:
2 Ասորեստանը կդառնար ՈՒրարտուի մաս;
3 Հիմիկվա Բաղդադը կլիներ Հայաստանի Մայրաքաղաք.

Lion
28.12.2012, 20:54
Չէ, ապեր հեչ տենց էլ չէր լինի - Արա Գեղեցիկի ու Շամիրամի մահից հետո նրանց միասնական պետություն աստիճանաբար կտորհվեր ու ամեն ինչ իտոգում մեծ հաշվով կլներ այնպես, ինչպես հիմա...

Malxas
28.12.2012, 21:55
Բայց եթե Հիտլերը հաղթեր առիթից չեի՞ն օգտվի հայերին ոչնչացնելու համար:

Նժդեգը և Դրոն Գերմանիայում գործունեություն էին ծավալել, պետք է ասել բավական հաջող, որպեսզի պատերազմի յուրաքանչյուր դեպքում հայերի համար վատ չլինի:

Malxas
28.12.2012, 21:58
55021

Մալխաս, այսպե՞ս:

Ապրես Դավիթ, ամենահայրենասեր հայը դու ես, Ռուսաստանը պաս տա՞մ գրավես, կամ էլ , եթե քեզ ավելի հարմար է Ամերիկան: :hands

Brian_Boru
30.12.2012, 11:12
Ալտերնատիվ պատմությու՞ն: Հերունի կարդացեք:

Lion
30.12.2012, 13:28
Ալտերնատիվ պատմությու՞ն: Հերունի կարդացեք:

Չէ, ապեր, Հորունուն կարելի է չընդունել, բայց նրա գրածը սկզբունքորեն ալտերնատիվ պատմություն չէ: Պետք չէ ալտերնատիվ պատմություն երևույթը շփոթել նոր մտքերի, գաղափարների կամ տեսության հետ: Ալտեննատիվ պատմության հիմքն է - ինչ կլինի, եթե...???!!! Իսկ Հերունին ուղղակի նոր մոտեցումներ է առաջարկում: