PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժիրայր Ավետիսյան



Դավիթ
25.12.2012, 13:04
55014


Մի խումբ հայ մտավորականներ հայրենիք վերադառնալու կոչով են դիմել ԱՄՆ-ում բնակվող անվանի երիտասարդ գրող, մի շարք հեղինակավոր միջազգային գրական մրցանակների դափնեկիր Ժիրայր Ավետիսյանին:

Կոչում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Ավետիսյան, անառարկելի է, որ Ձեր ստեղծագործությունները հիրավի նոր խոսք են ժամանակակից հայ գրականության մեջ: Բոլոր գործերի առանցքում պահելով ազգային կեցության և պատմության, համամարդկային արժեքների քննության բարդ խնդիրները, դուք 25-ամյա հոբելյանը դիմավորում եք ծանրակշիռ վաստակով. ոչ միայն որպես արձակագիր և դրամատուրգ, այլև երիտասարդ հայ ստեղծագործողների շրջանում գրական մեծ հեղինակություն:

Այսօր մենք խոր ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք Ձեզ ոչ թե հայրենի հողում արարելիս, այլ օտարության մեջ դեգերելիս: Ձեր կողմից ստավող բոլոր գրական մրցանակները պետք է գան Հայաստան:

Հայրենիք վերադառնալու կոչը Ձեզ հնչեցնելու գաղափարն է համախմբել այսօր մեզ, և հույս ունենք, որ այն անարձագանք չի մնա»:

Այս նամակի տակ ստորագրել է 124 մտավորական՝ գրողներ, նկարիչներ, դերասաններ, ռեժիսորներ և հասարակական գործիչներ::

http://www.1in.am/arm/armenia_society_144731.html

Դավիթ
25.12.2012, 13:06
Սա էլ մեր մեծարգո պարոնի անձնական բլոգն ա::)

http://zhirayravetisyan.wordpress.com/

Ռուֆուս
25.12.2012, 20:21
Դավիթ ջան, էժանագին ինքնաՊՌ ա, Դօրիանակարգի: Տխուր ա, որ մարդիկ սենց էժան քայլերը լուրջ են ընդունում, գոնե էդ 124 մտավորականներից մեկի անունը կարելի էր նշել:

Ստեղծագործություններն էլ կարդացի, մի բան չէին: բայց քֆուրներիս բառապաշարը ահագին հարստացրի :)

ivy
25.12.2012, 21:32
Առաջին անգամ եմ լսում իր մասին...
Գրածներն ահագին հետաքրքիր էին, ինձ դուր եկան: Մենակ մի տեսակ խոխմ էր, որ ստեղծագործությունների միջի բառերով հղումներ էին տված վիքիին: :))

Rhayader
25.12.2012, 23:07
Գիտեմ իրեն, բլոգը վաղուց եմ կարդում: Լավ տիպ է: Բայց դե հայտարարությունը մե քիչմ զարմացրեց, էլի :D ով գիտի՝ մարդը Հայաստան գալուց առաջ ֆեյսում կատակով ստատուս է դրել, մեր հայրենի պրեսսան բռնել ու հրատարակել է որպես նորություններ:

Chuk
26.12.2012, 00:33
Ժիրայր ջան, կներես, բայց ԼՈԼ :))

impression
26.12.2012, 00:38
ժող վատ ե՞ք

եթե էս մարդը պոետ ա, ուրեմն ես էլ դրամատուրգ եմ :D

Հայկօ
26.12.2012, 00:41
ժող վատ ե՞ք

եթե էս մարդը պոետ ա, ուրեմն ես էլ դրամատուրգ եմ :D

Չէ, ուրեմն դու առնվազն սանտեխնիկ ես:

Արէա
26.12.2012, 08:21
ժող վատ ե՞ք

եթե էս մարդը պոետ ա, ուրեմն ես էլ դրամատուրգ եմ :D

Հիմա տենց ա: Մի դեբիլ նախադասություն ես հորինում, ասենք ինքնաբավարարման, կամ պոռնո նայելու վերաբերյալ, ու հնարավորինս չես կաշկանդում քեզ բառերն ընտրելու գործում: Հետո էդ նախադասության ամեն բառը գրում ես նոր տողից, բացականչական նշաններ ես ավելացնում, շեշտեր, բութեր, միջակետեր բան, ու վերջ: Պոետ ես, էն էլ հանճարեղ: