PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Աշուն



Լուսինե Ալես
24.12.2012, 20:05
Իմ պատուհանին միշտ անձրև կա թաց,
Աչքերիս պատված լուռ կարոտ կա,լաց,
Աշնան գույնները ոմանց խենթացնում,
Բայց ինձ այն միշտ քեզ է հիշեցնում...
Քո հանդեպ կարոտն արդեն խեղդում է,
Քեզ անդարձ կորցրել,բայց սպասում եմ,
Նույնիսկ քո անվան ամեն տառի մեջ,
Միայն աշունն է լուռ երգում մի երգ...
Երգի բառերը ես կրկնում եմ ,
Բայց բաժին ընկած քո քառատողը
Ես անկարող եմ քեզ պես հնչեցնել...
Ախ, աշուն որքան ես քեզ սիրում եմ,
Այնքան ուժգին էլ ատում եմ,ատում.