PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկահասակ երգիչներ և մանկական խմբեր



Վոլտերա
22.12.2012, 21:52
Ակումբում երկար փնտրելուց հետո տեսա, որ նմանատիպ թեմա չկա, եթե չեմ նկատել, կներեք :) Որոշեցի ես բացել էս թեման: Ճիշտ ա, երաժշտական խումբ ասելով միշտ պատկերացնում ենք 18-ից բարձ անձանց, բայց մոռանում ենք 18-ից ցածրերին: Ես ինքս շատ եմ ուսումնասիրել մանկական խմբեր, որոշները իմ սիրելի խմբերի ցուցակն են լրացրել: Եկեք այստեղ գրենք մանկական խմբերի մասին, դե մանկական ասելով նկատի ունեմ մինչև 15 տարեկան: Քանի որ արդեն բավական խմբերի գիտեմ, դրա համար այս թեմայում ես շատ կգրեմ, բայց կուզենաի ձեր կարծիքն էլ իմանալ::)

Վոլտերա
22.12.2012, 22:05
Դե առաջինը ինքս էլ կսկսեմ:)
Apollo 355011
Շատ հավես մանկական ռոք խումբ, ժամանակին ֆանատություն էի անում, հետո սկսեցի լուրջ չվերաբերվել, բայց մինչև հիմա էլ մեկ-մեկ լսում եմ իրենց, ես դավաճաններից չեմ :)
Լավ, մի քիչ պատմեմ խմբի մասին
Խումբը կազմված է երեք պատանիներից. Հենրի Հորն, Մարվին Շլաթեր և Դարիո Ալեսանդրո Բարբանտի Ֆլիք: Իրենց երգերում երեխաները համատեղում են ռոքն ու ռեփը: Ապոլլո 3 տրիոն ստեղծվել է 2006 թվականին, Գերմանիայի Քյոլն քաղաքում:Մարվինի խոսքերով, իրենց խմբի անունը կապված է 3 տեղանոց տիեզերական նավի հետ, որն օգտագործվում էր <<Ապոլլոն>> ծրագրում: -Հրթիռը թռել է երեք մարդկանցով, մենք նույնպես երեքն ենք: Երեխաները հավաքվում էին Հենրիի տան նկուղում: Դարիոն հմտություններ էր մշակում կիթառ նվագելով: Մարվինը կատարում էր առաջին միքսերը, իսկ Հենրին գրում էր երգի բառերը և փորձում էր իրեն որպես վոկալիստ: Դպրոցում երեխաներին ուշադրություն է դարձնում իրենց դասղեկը և պատմում է իր ծանոթներից մեկին՝ պրոդյուսեր Նիկո Ֆլոսսին: Նիկոն լսում է երեխաներին և երիտասարդ տաղանդներին ոգեշնչում է աշխատել խմբում: Խմբի հայտնիությունը սկսվեց <<Ծայրամասի կոկորդիլոսները>> ֆիլմի դուրս գալուց հետո, որի հիման վրա նրանք կատարեցին առաջին երգը՝ «Superhelden» -սուպեր հերոսներ: Նրանք ունեն բազմաթիվ երգեր, մի քանի տեսահոլովակ և ձայնասկավառակներ: 2012 թվականին նրանք հասցրել են պայմանագիր կնքնել «Sony Music Entertainment Germany GmbH» խմբի հետ: Այն հարցին, թե արդյոք նրանք զգում են իրենց որպես աստղ, Հենրին պատասխանել է. << Գուցե շուտ է մեզ անվանել աստղ, բայց պահել ձեռքում սեփական ձայնասկավառակը՝ ուղղակի հիանալի է:
Սա թարգմանություն էր, դրա համար մի քիչ պաշտոնական ստացվեց, համենայն դեպս լսեք, գուցե ձեզ դուր գա:

http://www.youtube.com/watch?v=wQTInhga9OI

http://www.youtube.com/watch?v=nzaPs7LTMAU

http://www.youtube.com/watch?v=GJgHU_T3nSk
Հետաքրքիր ոճ, հետաքրքիր երգեր, համ էլ գերմաներենով են երգում, էդ երգն ավելի լավն ա դարձնում

http://www.youtube.com/watch?v=qYo2dbhWnkU

http://www.youtube.com/watch?v=_s6n-qqwSj4

http://www.youtube.com/watch?v=nK52RzaYS7o

http://www.youtube.com/watch?v=oZthTpksJc0
:) Մի խոսքով հավես սիրուն էրեխեք են
Մոռացա ասեմ, էս էլ իմ բլոգնա մանկական խմբերի մասին ՝http://vampirdeuoltera.blogspot.com/
Սիրով կսպասեմ արձագանքներին և ձեր տեղադրած խմբերին::)

Ուլուանա
22.12.2012, 22:40
Մռութ էրեխեք են, վատ չեն երգում ու հատկապես գովելի ա, որ իրենց մայրենիով են երգում։ Բայց ընդհանրապես էս տարիքից որպես երգիչ էդ ոլորտ ընկնելը մի քիչ վախենալու ա։ Հուսով եմ՝ կկարողանան դիմանալ, իրենց վարի չեն տա։
Ամենաշատը "Chaos" երգը հավանեցի :)։

Վոլտերա
23.12.2012, 19:05
Մռութ էրեխեք են, վատ չեն երգում ու հատկապես գովելի ա, որ իրենց մայրենիով են երգում։ Բայց ընդհանրապես էս տարիքից որպես երգիչ էդ ոլորտ ընկնելը մի քիչ վախենալու ա։ Հուսով եմ՝ կկարողանան դիմանալ, իրենց վարի չեն տա։
Ամենաշատը "Chaos" երգը հավանեցի :)։

:) Հուսով եմ վարի չեն տա, բայց դե կարևորը էրեխեքը երգում են ու ինչ-որ զբաղմունք ունեն: Chaos-ը իմ ամենասիրելի երգերից ա:)

Վոլտերա
22.01.2013, 21:58
Picco Rock- Մեր հաջորդ գերմանացին :)) http://i.imgur.com/S3ucv1t.jpg (http://imgur.com/S3ucv1t)
Պիկոին գտել եմ մի կես տարի առաջ, ինտերնետում տեսա իր Na Klar կլիպը ու սկսեցի շատ սիրել::love Միանգամից ասեմ, որ տղա է: Ինտերնետում շատ են քննարկում, որ աղջկա դիմագծեր ունի, ու մանավանդ Na Klar կլիպում: Ոչ մեկ չի հավատում, որ տղա է :)) Իսկական անունը Կոնստանտին է: Լավ մի քիչ կենսագրական-պաշտոնականից.
Պիկոն ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 15-ին: Արդեն 5 տարեկանում ծնողները և ուսուցիչները նկատում են, որ տղայի հետ մի բան այն չէ: Նա գրեթե չէր քնում, ամբողջ օրն աշխատում էր, թվում էր, որ նա ոչնչից չի վախենում: Միաժամանակ նա գնում էր դպրոց միայն այն պատճառով, քանի որ պետք էր գնալ: Ուսուցիչները նրան ծանրաբեռնում են աշխատանքով և դա դեռ առաջին դասարանում: Պիկոյի ախտորոշումը՝ գերակտիվություն: Նա սկսում է աշխատել և բաց է թողնում դասերը դպրոցում, իսկ հետո սովորում է դասերը չափազանց մեծ արագությամբ: Նա առաջին անգամ լսում է Օզի Օզբորնի Iron Man երգը: Մի տարի անց Պիկոն գտնում է իր իդեալը ռոք երաժշտության մեջ: Ozzy Osbourne, AC / DC, Papa Roach… Սա այն է, ինչ նա ցանկանում էր: Որպես պարգևատրում դպրոցում իր սենսացիոն աշխատանքի համար Պիկոն ստանում է իր առաջին կիթարը և սկսում է ինքնուրույն սովորել իր սիրած խմբերի երաժշտությունները: Դրանից հետո սկսում է հաճախել երգի, քանի որ վաղուց ցանկություն ուներ դառնալ ռոքեր: Ծնողների և ընկերների աջակցությամբ նրան հնարավորություն է տրվում իրեն փորձելու Բեռլինի ստուդիայում: 2010 թվականի ապրիլին նրա առաջին երգերը լույս աշխարհ են գալիս: Պիկոն ասել է ՝ երբեք մի ազատվիր երազանքներիցդ: Դու կարող ես ձեռք բերել շատ բան, եթե պայքարես դրանց համար:
http://i.imgur.com/JMA3tOV.jpg (http://imgur.com/JMA3tOV)
http://i.imgur.com/CvEauy8.jpg (http://imgur.com/CvEauy8)
Ոնց ասում են՝ թարգմանություն է, դրա համար էդքան էլ լավ չի հնչում :))

http://www.youtube.com/watch?v=sCGf9jOnxuA
Ու մանավանդ այ էս տեսահոլովակում հեչ նման չի տղայի, հետո էլ նեղանում է, որ իրեն աղջկա տեղ են դնում:

http://www.youtube.com/watch?v=aec8g1S5dZ0
Վերջերս էլ մազերը կանաչ ներկեց:))
http://i.imgur.com/se7YddK.jpg (http://imgur.com/se7YddK)
http://i.imgur.com/liGaDiO.jpg (http://imgur.com/liGaDiO)
http://i.imgur.com/jJiw63H.jpg (http://imgur.com/jJiw63H)
Իրեն շատ եմ սիրում, ֆեյսում էլ կա https://www.facebook.com/picco.rock.5?fref=ts
Մեծամիտ, բայց համով երեխայա, ու իրեն որ թողնես, ամբողջ օրը ուտելուց կխոսա:))
Մի խոսքով շատ չերկարացնեմ, տեսեք՝ հավանում եք, թե չէ :)

Ուլուանա
22.01.2013, 22:27
Լսեցի դրածդ երկու երգերը։ Տենց ինչ–որ հատուկ տպավորություն չստացա, չգիտեմ, երգում ա, էլի։ Զգացվում ա, որ լավ լիցքաթափվում ա :))։ Ինձ ընդհանուր առմամբ էնքան էլ դուր չեն գալիս էն երգերը, որոնցում աղմուկը գերակշռում ա։ Պիկոյի երգերն էլ էդպիսին են։

Ի դեպ, ես չէի ասի, թե աղջկա շատ նման ա։ Հա, առաջին հայացքից գուցե տենց տպավորություն լինի, բայց դեմքի արտահայտությունը, շարժումները լրիվ տղայական են։ Na Klar!–ում էլ ավելի տղայական էր, իմ կարծիքով, քան Opfer–ում :))։ Իսկ ընդհանրապես եթե իրան հուզում ա էդ հանգամանքը, թող աչքերն էդքան չպռտի :D։ Ձայնն էլ որ դեռ մուտացիայի չի ենթարկվել, դա էլ ա դեր խաղում, իհարկե։ Բայց դե ոչինչ, քիչ մնաց :))։

Ի դեպ, անհատ կատարող ա, չէ՞, խումբ չի։ Թեմայի վերնագիրը երևի փոխենք։

Վոլտերա
23.01.2013, 13:27
:)) Հա էս վերջերս խելքի ա էկել, էդքան չի պռտվում ու արդեն զռում ա, որ տղայա: Ինձ էլ ամենաշատն իր ձայնն ա դուր գալիս :)) Չէ, խումբ չի, ուղղակի եթե փոխեն թեմայի վերնագիրը, էս դեպքում էլ առաջինն ա տուժում:

StrangeLittleGirl
23.01.2013, 17:01
Աշխարհն աշխարհով, ես իմ Ալանիսով :))
Մինչև 21 տարեկան ու աշխարհահռչակ դառնալն ինքը լավ էլ հայտնի ա էղել իր հայրենիքում՝ Կանադայում ու այ սենց տուֆտա երգեր ա երգել :))


http://www.youtube.com/watch?v=ar7afdfBHj4

Ու էլի՝ աշխարհն աշխարհով, ես իմ Kelly Family-ով: Դե էս խումբը սկսվել ա էրեխեքով, հետո էդ էրեխեքը մեծացել, եքա էշեր են դարձել, բայց ասենք թազա քուր-ախպերներ են ծնվել, խումբը համալրել: Վերջը, էս ա :))

http://www.youtube.com/watch?v=wlli9ci2DqU

Բայց էս բեմի վրայի ճուտը հիմա մեծացել ա, եքա ձյաձյա ա դառել, էրեխատեր-կնիկատեր մարդ ա: Ու ամենակայֆը. իրա էրեխեքն էլ են երգում :)


http://www.youtube.com/watch?v=m_kGG2ln5HI

Ուլուանա
23.01.2013, 19:11
Մոդերատորական. քանի որ թեմայում քննարկվում են ոչ միայն խմբեր, այլև անհատ կատարողներ, վերնագիրը «Մանկական խմբեր»–ից փոխվել է «Մանկահասակ երգիչներ և մանկական խմբեր»–ի։

Rhayader
23.01.2013, 21:36
http://www.youtube.com/watch?v=wQTInhga9OI

Դեռահասակները, նամանավանդ եթե իրենց տարիքի համար են երաժշտություն գրում, ինձ տալու ոչինչ չունեն: + առաջին երգը նյարդերս հերիքեցին լսել, մեկ այլ նախկին դեռահասակ խմբից պլագիատ էր.


http://www.youtube.com/watch?v=eVTXPUF4Oz4

Դրական կողմը՝ ռեպի էլեմենտներն առանց կանացի քրտնած հաստ տկլոր աֆրոամերիկյան հետույքների ու սուտինյորների էին, բասկետբոլի, KFC-ի, ձմերուկի, Kool-Aid-ի ու գետտոյում կյանքի մասին չէր, գերմաներեն էր (չնայած հազար անգամ «ես քո մասին եմ մտածում» գերմաներեն կրկնելը նույն կարգի դուռակ բան է, ինչ դա հայերեն անելը, բայց դե հիմա):

Բացասական կողմը՝ ռեպի էլեմենտներ, սեփական երաժշտական մատերիալի բացակայություն, ասելիքի բացակայություն, ոճական հասունության բացակայություն, պրիմիտիվիզմ, էկլեկտիզմ:

Հիմա կասեք՝ ընդամենը երեխաներ են: Ես էլ եմ նույնն ասում: Ընդամենը երեխաներ են: Տեսահոլովակ հանելու փողով ու գործիքներ ինչ-որ չափով նվագել իմացող երեխաներ: Ոչ մի բանով միջին ստատիստիկ այլ երեխաներից չտարբերվող: Մոցարտն էր զարմանալի երեխա: Բեթհովենը: Իսկ սրանք պարզապես երեխաներ են, ոչ մեկից ոչ ավել, ոչ պակաս: Իրենց նվագելն ինձ չի խանգարում, բայց լսել իրենց նվագածը չեմ պատրաստվում:

Վոլտերա
23.01.2013, 21:43
Դեռահասակները, նամանավանդ եթե իրենց տարիքի համար են երաժշտություն գրում, ինձ տալու ոչինչ չունեն: + առաջին երգը նյարդերս հերիքեցին լսել, մեկ այլ նախկին դեռահասակ խմբից պլագիատ էր.


http://www.youtube.com/watch?v=eVTXPUF4Oz4

Դրական կողմը՝ ռեպի էլեմենտներն առանց կանացի քրտնած հաստ տկլոր աֆրոամերիկյան հետույքների ու սուտինյորների էին, բասկետբոլի, KFC-ի, ձմերուկի, Kool-Aid-ի ու գետտոյում կյանքի մասին չէր, գերմաներեն էր (չնայած հազար անգամ «ես քո մասին եմ մտածում» գերմաներեն կրկնելը նույն կարգի դուռակ բան է, ինչ դա հայերեն անելը, բայց դե հիմա):

Բացասական կողմը՝ ռեպի էլեմենտներ, սեփական երաժշտական մատերիալի բացակայություն, ասելիքի բացակայություն, ոճական հասունության բացակայություն, պրիմիտիվիզմ, էկլեկտիզմ:

Հիմա կասեք՝ ընդամենը երեխաներ են: Ես էլ եմ նույնն ասում: Ընդամենը երեխաներ են: Տեսահոլովակ հանելու փողով ու գործիքներ ինչ-որ չափով նվագել իմացող երեխաներ: Ոչ մի բանով միջին ստատիստիկ այլ երեխաներից չտարբերվող: Մոցարտն էր զարմանալի երեխա: Բեթհովենը: Իսկ սրանք պարզապես երեխաներ են, ոչ մեկից ոչ ավել, ոչ պակաս: Իրենց նվագելն ինձ չի խանգարում, բայց լսել իրենց նվագածը չեմ պատրաստվում:
Բայց ով ասաց, որ ընդամենը երեխաներ չեն :)) Շատ խիստ մի մոտեցիր, պռոֆեսիոնալ չեն ու մանավանդ, որ սկսնակ են, չգիտեմ քեզ ոնց, բայց ինձ դուր ա գալիս 18-ից ցածրերի կատարումները լսելը :)

Rhayader
23.01.2013, 22:21
Բայց ով ասաց, որ ընդամենը երեխաներ չեն :)) Շատ խիստ մի մոտեցիր, պռոֆեսիոնալ չեն ու մանավանդ, որ սկսնակ են, չգիտեմ քեզ ոնց, բայց ինձ դուր ա գալիս 18-ից ցածրերի կատարումները լսելը :)

Թե՞ նայելը :D

Վոլտերա
24.01.2013, 22:17
Թե՞ նայելը :D
Երկուսն էլ