PDA

Դիտել ողջ տարբերակը : Far Cry 3

Two-Face
21.12.2012, 20:30
http://i.imgur.com/wk9JD.jpg (http://imgur.com/wk9JD)

Ստեղծող` Ubisoft Montreal
Թողարկող` Ubisoft
Շարժիչը՝ Dunia Engine 2 և Havok Physics
Պլատֆորմները՝ PC, Xbox360, Playstation 3
Թողարկման ամսաթիվը՝ նոյեմբերի 30, 2012
Ժանրը՝ FPS, Action, Open world
Պաշտոնական կայքը (http://far-cry.ubi.com/far-cry-3/en-US/)

http://i.imgur.com/u7Jcm.png (http://imgur.com/u7Jcm)

Այնտեղ, որտեղ քաղաքակրթությունը դեռ չի հասել, գտնվում է մի կղզի, որտեղ տիրում են անօրինականությունն ու դաժանությունը:
Հենց այստեղ է ձեզ նետում դաժան ճակատագիրը, հենց այստեղ եք դուք ներքաշվում բնիկ ցեղերի և ցնորված նվաճողների արնոտ պատերազմի մեջ:
Դուք պետք է որսից դառնաք որսորդ, այլևս երբեք չեք փախչի այս անիծված կղզուց:

Թեկուզ ես տենց էլ առաջի երկու մասերը չանցա, բայց էս խաղն իրոք գլուխգործոց ա: http://i.imgur.com/4KXlI.gif Մենակ Վասի համար արժի խաղալ:

Far Cry 3-ը գնելու համար սեղմեք այս հղումը (http://store.steampowered.com/app/220240/): Այն կարելի է ներբեռնել այստեղից (http://rutor.org/torrent/241533/far-cry-3-deluxe-edition-2012-pc-repack-ot-fenixx):

Սքրինշոթներ իմ PC-ից.

http://i.imgur.com/BfNF7.jpg (http://imgur.com/BfNF7)

http://i.imgur.com/tB8m4.jpg (http://imgur.com/tB8m4)

http://i.imgur.com/uo9H4.jpg (http://imgur.com/uo9H4)

http://i.imgur.com/Ck9Wb.jpg (http://imgur.com/Ck9Wb)

http://i.imgur.com/XEo0M.jpg (http://imgur.com/XEo0M)

http://i.imgur.com/MhDGm.jpg (http://imgur.com/MhDGm)

http://i.imgur.com/bGxhg.jpg (http://imgur.com/bGxhg)

Թրեյլերը.

https://www.youtube.com/watch?v=J6gnOVJsCsM

Հայկօ
21.12.2012, 23:52
Էս խաղը գորձ ա: Մի երկու օր առաջ եմ լրիվ անցել, մի խոսքով՝ շատ հավաստի աղբյուր եմ: Մեր Յանուս ախպերը ճիշտ ա ասում, հենց թեկուզ մենակ Վաասի խաթր արժի սա խաղալ: Էս վիդեոն լրիվ նայեք.

http://www.youtube.com/watch?v=AeWbIxkyGrk

Բայց դե Far Cry 3-ը մենակ Վաաս չի:

Գեղացկագույն արևադարձային կղզի՝ իր բոլոր բանան-անանասներով, ծովափներով, թութակներով, հովազներով
Լիքը զենք՝ հազար ու մի աքսեսուարներով
Լիքը տրանսպորտ՝ սարուձորով քշելու հնարավորությունով
Մե՜ծ ազատություն. ուր ուզում ես գնա, ինչով ուզում ես զբաղվիր
Ուզում ես՝ եղնիկ որսա նույն նետ ու աղեղով, ուզում ես՝ մարդ
RPG-ի բավականին լավ տարրեր, որոնք ոչ թե ինչ-որ +5 են տալիս, այլ նոր հնարավորություններ/շարժումներ են ավելացնում
Նախորդ խաղերի հետ համեմատ շատ լավ դերասանական խաղ ու սյուժե
Շատ լավ ստելս. իրոք հետաքրքիր ա «անձայն» տարբերակով մի ամբողջ ճամբար վերացնելը
Ոչ պակաս լավ կրակոցի. դժոխքի բոլոր գործիքները առկա են՝ սկսած կրականետից, վերջացրած Ռեմբոյի պայթուցիկ նետ-աղեղով
Կղզիներով մեկ պահած բազմաթիվ գաղտնիքներ. էնքան քարանձավ ու տաճարի ավերակ որ ստեղ կա, ոչ մի շութերում չկա
Երկար ու գրավիչ ընթացք. խաղը իրոք մեծ ա, եթե կողմնակի առաջադրանքների ու գաղտնիքների հետևից էլ ընկնես, կարելի ա շաբաթներով ձգել

Իր տեսակի մեջ համարյա անթերի խաղ ա:

Հայկօ
22.12.2012, 00:00
Մի հատ էլ լավ տրեյլեր.

http://www.youtube.com/watch?v=RsrYZpswwtM

Two-Face
22.12.2012, 00:17

Յանուսն ով ա է: :))

Բայց նկատում էս, թե ես գեյմփլեյից հետո ինչքա՞ն բան են փոխել խաղում:

Հ.Գ Mari Melikyan, աղջիկ գեյմերներ էս բաժնում շատ ուշ ուշ եմ հանդիպում: http://i.imgur.com/3sijc.jpg

soultaker
22.12.2012, 00:21
Ամեն դեպքում եթե օրինակ Assassin's Creed-ի հետ համեմատենք, Far Cry-ը ոչ մի կերպ այդ մակարդակին չի հասնում, մի տեսակ չոր ու ցամաք էր, ամենուրեք ծառեր ու խոտեր, ուրիշ ոչինչ, ու միշտ նույն եղանակը: Եթե խաղը առաջին դեմքից չլիներ, կարծում եմ շատ ավելի հետաքրքիր կդառնար, իմաստը չեմ հասկանում առաջին դեմքից խաղերի, երբ ամբողջ խաղի ընթացքում տեսնում ես միայն ավտոմատով ձեռք ու խաղացողի ոչ մի շարժում կողքից չես տեսնում: Կղզիների/ջունգլիների վայրերի սիրահարներին միգուցե և դուր գա, բայց անձամբ ինձ չափից դուրս միօրինակ թվաց, էն տպավորությունն էր ոնց որ մի տաս տարի առաջվա խաղ լինի, ու սցենարը ամերիկյան շարքային արկածամարտաֆիլմ էր հիշեցնում:

Two-Face
22.12.2012, 00:37

Assasin's Creed-ը ամեն տարի թողարկվում ա, արդեն սովորել ենք: Չեմ ասում թե վատն ա, բայց դե շատ նման են իրար:

Երևի դու մի երկու ժամ ես խաղացել, որտեվ Far Cry-ւոմ կա համ ցերեկ, համ գիշեր, համ հանգիստ եղանակ, համ ամպամած, համ անձրև:

Doom-ը, Battlefield-ն ու Wolfenstein-ն էլ պետք ա երրորդ դեմքից լինե՞ին: http://i.imgur.com/Varzx.jpg

Սցենարը կարող ա շատ օգտագործված լինի, բայց կերպարներն են խաղը էպիկ դարձնում:

Rhayader
22.12.2012, 03:01

Դու հաստատ 90-ականներին ես ծնվել ու համակարգիչ ձեռք ես բերել 2003-ից ուշ:

soultaker
22.12.2012, 13:53
Դու հաստատ 90-ականներին ես ծնվել ու համակարգիչ ձեռք ես բերել 2003-ից ուշ:

Ես համակարգչով հիմնականում խաղացել եմ մինչև 2003-ը, ու ինչքան հասկանում եմ էն իմաստով ես ասում, որ Far Cry-ը էն ժամանակվա խաղերնա հիշացնում, բայց նոստալգիան ու մոդերն խաղերի հետաքրքրությունը լրիվ ուրիշա, եթե DOS-ի Prince-ին, Aladdin-ին կամ Doom-ին անդրադառնանք, իրենք իրենց իմաստով ունիկալ են, բայց Far Cry-ը ինչքան էլ Doom-ի նման լինի, առաջին հերթին որպես մոդերն խաղից սպասում էի ավելի հոգի ու շունչ: Ընդհանուր առմամբ որ նայենք, կրակել սիրողների համար վատ խաղ չի, բայց որ համեմատում եմ իր հասակակից այլ խաղերի - GTA4, Assassin's Creed վերջին 2-3 վերսիաները, Battlefield, Hitman 4,5 - ակնհայտորեն ինչ-որ կարևոր բան պակասում էր: Հնարավորա որ ուղղակի խաղի շրջապատն ու պերսոնաժները ինձ խորթ են, դրա համար մեծ տարբերություն եմ տեսնում:

Rhayader
22.12.2012, 14:01

Չէ, ես ի նկատի ունեմ, որ դու համակարգչային խաղերից ու իրանց ժանրային առանձնահատկություններից բացարձակապես ոչ մի բան չես հասկանում, եթե կարող ես FPS խաղը համեմատել third-person action-adventure խաղի հետ ու պահանջել, որ fps-ում պերսպեկտիվան երրորդ անձից լինի ընդհանրապես:

soultaker
22.12.2012, 14:04
Assasin's Creed-ը ամեն տարի թողարկվում ա, արդեն սովորել ենք: Չեմ ասում թե վատն ա, բայց դե շատ նման են իրար:

Երևի դու մի երկու ժամ ես խաղացել, որտեվ Far Cry-ւոմ կա համ ցերեկ, համ գիշեր, համ հանգիստ եղանակ, համ ամպամած, համ անձրև:

Doom-ը, Battlefield-ն ու Wolfenstein-ն էլ պետք ա երրորդ դեմքից լինե՞ին: http://i.imgur.com/Varzx.jpg

Սցենարը կարող ա շատ օգտագործված լինի, բայց կերպարներն են խաղը էպիկ դարձնում:

Մինչև վերջ եմ խաղացել, բայց ճիշտն ասած չեմ հիշում եղանակները, երևի երկարատև չի եղել փոփոխությունը:
Doom-ը, Battlefield-ն ու Wolfenstein-ը որ երրորդ դեմքից լինեին ի՞նչ կլիներ որ: Ես անձամբ ավելի շատ եմ խաղի պերսոնաժի դերի մեջ մտնում երբ որ իրեն երրորդ դեմքից եմ տեսնում, այսինքն երբ որ ընդհանրապես տեսնում եմ պերսոնաժին :)) Բավականին մեծ հետաքրքրություն պատճառում են հենց պերսոնաժի շարժումները, որ տեսնում ես թե ինչա կատարվում, առաջին դեմքից իմ համար նույննա ոնց որ Need For Speed-ը առաջին դեմքից խաղաս:

soultaker
22.12.2012, 14:08
Չէ, ես ի նկատի ունեմ, որ դու համակարգչային խաղերից ու իրանց ժանրային առանձնահատկություններից բացարձակապես ոչ մի բան չես հասկանում, եթե կարող ես FPS խաղը համեմատել third-person action-adventure խաղի հետ ու պահանջել, որ fps-ում պերսպեկտիվան երրորդ անձից լինի ընդհանրապես:

Բնականաբար, ես չեմ հետաքրքրվում թե որը որ ժանրին էր պատկանում, խաղը խաղում եմ հաճույքի համար, ու պարզապես համեմատում եմ մյուսների հետ, անկախ տեսակից: Շատ հնարավորա որ Far Cry 3-ը իր ժանրի մեջ լավագույններիցա, բայց ընդհանուր առմամբ մյուս նշածս խաղերը իմ համար շատ ավելի մեծ արժեք ունեն:

Two-Face
22.12.2012, 14:19
Doom-ը, Battlefield-ն ու Wolfenstein-ը որ երրորդ դեմքից լինեին ի՞նչ կլիներ որ: Ես անձամբ ավելի շատ եմ խաղի պերսոնաժի դերի մեջ մտնում երբ որ իրեն երրորդ դեմքից եմ տեսնում, այսինքն երբ որ ընդհանրապես տեսնում եմ պերսոնաժին :)) Բավականին մեծ հետաքրքրություն պատճառում են հենց պերսոնաժի շարժումները, որ տեսնում ես թե ինչա կատարվում, առաջին դեմքից իմ համար նույննա ոնց որ Need For Speed-ը առաջին դեմքից խաղաս:

Բնականաբար, ես չեմ հետաքրքրվում թե որը որ ժանրին էր պատկանում, խաղը խաղում եմ հաճույքի համար, ու պարզապես համեմատում եմ մյուսների հետ, անկախ տեսակից

Եթե դու շութերը համեմատում ես ռեյսինգի հետ, էլ ինչ ասեմ ընգեր ջան:

http://i.imgur.com/yqFxN.jpg

Հայկօ
22.12.2012, 23:14
Ճաշակին ընկեր չկա, ժողովուրդ: Բայց հա, FPS-ն ու TPS-ը համեմատելը սխալ ա, պարզ ա դա: Ուրիշ հարց ա, որ խաղը գնահատում ես ըստ դրա՝ քեզ համար ունեցած հետաքրքրության կամ ուղղակի տված հաճույքի. էս դեպքում ես էլ, օրինակ, հանգիստ կարող եմ ասել, որ RTS-ները ավելի վատն են, քան RPG-ները, իսկ գոնկաներն ու ֆուտբոլը ընդհանրապես զիբիլ են:

Իսկ Far Cry 3-ը իրոք շատ լավն ա :):