PDA

Դիտել ողջ տարբերակը : Գարունը այնքան ծաղիկ է վառել.....



mukik
01.03.2007, 10:26
Շնորհավորում եմ բոլորիդ գարնան առաջին օրվա կապակցությամբ.. Թող գարնունը իր թարմ շնչով և իր գեղեցկությամբ ուրախություն պատճառի բոլորիդ, և ժպիտը միշտ ուղեկից լինի Ձեզ… Թող գարնանային արևի շողերը Ձեր կյանքը էլ ավելի պայծառ դարձնեն, և Դուք միշտ փայլեք՝ երջանկություն պարգևելով Ձեր սիրելիներին... Շնորհավոր…;)

Ուլուանա
01.03.2007, 11:42
Այո, սատկած ձմեռվանից թեկուզ առայժմ միայն տեսականորեն ազատվելն էլ է բան։ :P Շնորհակալ եմ, բոլորին շնորհավորում եմ գարնան գալստյան կապակցությամբ։ :love :yahoo

CactuSoul
01.03.2007, 12:22
Շնորհավորում եմ բոլորիս:love :yahoo :

Թող գարնունը իր թարմ շնչով և իր գեղեցկությամբ ուրախություն պատճառի բոլորիդ, և ժպիտը միշտ ուղեկից լինի Ձեզ… Թող գարնանային արևի շողերը Ձեր կյանքը էլ ավելի պայծառ դարձնեն, և Դուք միշտ փայլեք՝ երջանկություն պարգևելով Ձեր սիրելիներին...
Արդեն մի քանի օր է, ինչ արտակարգ լավ տրամադրություն ունեմ:P , ու ստացվում է :acute , Mukik ջան:kiss : Ես էլ եմ միանում բարեմաղթանքներիդ:) :

քաղաքացի
01.03.2007, 12:48
Այդպես էլ չհասկացա. մարտի 1-ի համար ասում են գարուն, բայց աշխարհագրությունից սովորել եմ, որ գարունը սկսում է մարտի 21-ից և ես դրան եմ հավատում, եկեղեցին էլ է այդպես ճանաչում: Սուրբ Զատիկը նշում են գարնան առաջին լիալուսնին հաջորդող կիրակի օրը և գարունը ընդունված, որ սկսվում է մարտի 21-ին:
Համենայնդեպս Հայաստան մարտի 1-ից արդեն գարնանային եղանակ է ու շնորհավորում եմ այդ կապակցությամբ: :)

Մանոն
01.03.2007, 16:21
Շնորհավորում եմ բոլորիդ Գարնանամուտի առթիվ....ՈՒ կարևոր չէ, թե որ ամսաթվից է այն սկսվում: Թո՛ղ գարունն իր զարթոնքով հույս ու լույս բերի մեր հոգիներին, բոցավառի սիրող սրտերն ու ջերմացնի իր գարնանաբույր շնչով:
........Դռները բացե՛ք....Գարու՜ն է գալիս....

Կարեն ջան
01.03.2007, 16:58
Բոլորին շնորհավորում եմ գարնան գալստյան կապակցությամբ։

Goga
01.03.2007, 18:06
Շնորհավոր բոլորի գարնան առաջին օրը, թող գարնան շնչով լցվեն բոլորիս սրտերը ու մեզ խենթացնի գարնանային ծաղիկների բույրը:)

lili-4
01.03.2007, 18:06
Վերջապես եկավ իմ հոգու պես խենթ ու խելառ իմ գիժ Մարտը:Շնորհավորում եմ բոլորիս բնության զարթոնքի, գարնան գալստյան կապակցությամբ:Թող ձեր հոգիներում գարունները գան ու չգնա…:)

Selene
01.03.2007, 19:17
Շնորհավորում եմ մեզ բոլորիս ձմռան ցուրտ ու սառը ճիրաններից ազատվելու կապակցությամբ:)
Թող գարունը մեզ սեր ու ջերմություն բերի:love

Ծով
01.03.2007, 20:51
Քո պատճառով, սիրելի՛ Գարուն, ես այսօր այնքան թեթև հագնվեցի, որ սառել էի…սառել էի…:angry
Ես գարունը /չ/եմ սիրում, որովհետև ձմեռվանից ու ամառվանից համարյա չի տարբերվում…կարելի՞ ա այդքան երկերեսանի լինել…
:P
լավ, ես էլ շնորհավորեմ, խմեմ ձեր կենացը ծաղկաջրով և մաղթեմ բարի արթնացում…հալվեք վերջապես…ջերմացե՛ք…որ հետո շոգից զզվեք…:D

kiki
01.03.2007, 21:06
ես առանձնապես փոփոխություն չեմ զգում, բայց դե շնորհավորում եմ բոլորիդ...:)

բայց էնքան հաճելի էր այսօր գարնանային առաջին օրվա կապակցությամբ շնորհավորանք ստանալը մի հատ լավ մարդուց...:oy
Լավ մարդ, այ լավ մարդ, լսու՞մ ես, մերսի շատ...ահավոր շատ հաճելի էր...:)

Arminka_
01.03.2007, 22:48
Իրոք այսոր գարուն էր...գարնան շունչը միտեսակ կար օդում: Ես երկար քայլել են Էսոր Երևանի պողոցներում, մասնավորապես իմ սիրելի Աբովյանով: Շատ հաճելի եղանակ էր:) մի խոսքով անդուր ձմեռվանից պրծանք…Ուռռռռռռա:P

Աբելյան
03.03.2007, 18:23
էլի էս պայթած ամիսն եկավ