PDA

Դիտել ողջ տարբերակը : ԼրաԲլթ



Էջեր : [1] 2

Chuk
20.12.2012, 00:10
Հաճախ լրատվականներում նորությունների ենք հանդիպում, որ ուղղակի բացում ա: Ավելի ֆանտաստիկ հիմարություն կամ ավելի հանճարեղ ապուշություն հաճախ չենք կարող պատկերացնել: Մի քիչ զվարճանում ենք, ծիծաղում, ուրախանում, իրար պատմում ու անցնում, գնում, մոռացվում են: Առաջարկում եմ այսուհետ դրանք չկորցնելու համար հավաքենք այս թեմայում, կստանանք մի ուրախ հավաքածու: Խնդրում եմ զերծ մնալ քաղաքական լրատվությունից: Ստեղ աշխատենք դնել ուղղակի... զվարճալի լրատվական բլթոցները:

Chuk
20.12.2012, 00:13
Մեքսիկացի հնագետներն Օնավաս գյուղից ոչ հեռու հայտնաբերել են հազարամյա, բավական ուշագրավ մի գերեզմանոց։ Պեղումների արդյունքում այդտեղ հայտնաբերվել է 25 կմախք, որոնցից 13-ն ունեն խիստ դեֆորմացված գանգեր, գրում է Daily Mail-ը։

Պարբերականն ընդգծում է, որ հայտնաբերված գանգերն ավելի շատ նման են այլմոլորակայինների, քան սովորական մարդկանց։ Հնագետ Քրիստինա Գարսիա Մորենոն գտնում է, որ գանգերի դեֆորմացիան արվել է հատուկ գործիքով՝ նպատակ ունենալով տվյալ անձանց տարբերակել մյուս սոցիալական խմբերից։

Բացի գանգի կառուցվածքի աղճատումներից, կմախքների վրա հայտնաբերվել են նաև ստոմատոլոգիական, ինչպես նաև կողային ողերի լուրջ վնասվածքներ։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2012/12/19/mexico-alien/)

Պարզվում ա, որ այս պարբերականը ոչ միայն այմոլորակայինների տեսել ա, շփվել ու ծանոթացել նրանց, այլև մանրամասն ուսումնասիրել ա նրանց գանգերի կառուցվածքը :)) Բրիտանացի գիտնականները դեռ շատ հաց ու պանիր պետք ա ուտեն, որ հասնեն սրան :))

Ձայնալար
20.12.2012, 00:29
Ի դեպ բրիտանացի գիտնականների լուրերի (դե ես դրանց վրա մասնագիտացել եմ :D ) ճնշող մեծամասնությունը դեյլի մեյլից են մեջբերում :)))

davidus
20.12.2012, 01:26
Հետաքրքիր կլիներ լսել նրանց կարծիքը, երբ կգտնեին այս կանանցից որևէի մեկի գերեզմանը... :))

http://farm6.staticflickr.com/5267/5642448313_a096b2ba98_z.jpg

_Հրաչ_
20.12.2012, 12:41
Սենց թեմայի էի սպասում: :)) Շուտով... :D

Freeman
20.12.2012, 17:00
Իսկ այստեղ կարելի է՞ նյութեր տեղադրել, որոնք ֆանտաստիկ չեն, բայց լրագրողների անգրագիտության պատճառով ավելի զվարճալի են դառնում:

Chuk
20.12.2012, 17:05
Իսկ այստեղ կարելի է՞ նյութեր տեղադրել, որոնք ֆանտաստիկ չեն, բայց լրագրողների անգրագիտության պատճառով ավելի զվարճալի են դառնում:

Եթե բլթ ա, ինչու՞ չէ: Ես գրել էի ոչ թե «ֆանտաստիկ», այլ «ֆանտաստիկ հիմարություն» և «հանճարեղ ապուշություն»:

Անվերնագիր
16.01.2013, 23:40
Այո, երկար սպասված լուրը հաստատվեց, ու՜ռա, ու՜ռա, ու՜ռա
http://oi45.tinypic.com/sm3yo8.jpg

_Հրաչ_
26.01.2013, 11:38
Խնդրեմ՝ :D

http://img833.imageshack.us/img833/4619/persiannose.png

27 հոգի էլ ցանկություն են հայտնել, որ իրանց ձեռի վրա էլ քիթ աճեցնեն: :))

Վահե-91
26.01.2013, 13:25
27 հոգի էլ ցանկություն են հայտնել, որ իրանց ձեռի վրա էլ քիթ աճեցնեն: :))
էյ հե՜յ, հեսա ինչ ասես կցանկանան աճեցնել ձեռքի վրա :D:oy

բա որ ձեռքը երեխա էլ ունենա :lol

Տրիբուն
26.01.2013, 17:01
Թուրքայի այն թաղամասում (http://www.lurer.com/?p=71950&l=am), որում տեղի են ունեցել հարձակումներ հայ կանանց վրա, պարեկային ժամ է հայտարարված :think

Վահե-91
26.01.2013, 18:00
Թուրքայի այն թաղամասում (http://www.lurer.com/?p=71950&l=am), որում տեղի են ունեցել հարձակումներ հայ կանանց վրա, պարեկային ժամ է հայտարարված :think
անհասկանալի էր բլթի գոյությունը :8

Տրիբուն
26.01.2013, 18:29
անհասկանալի էր բլթի գոյությունը :8

Էտ անտերը պարետային ժամ ա, պարեկային չի: Պարեկն ուրիշ բան ա նշանակում, ու պերակային ժամ չի կարա լինի:

One_Way_Ticket
26.01.2013, 18:44
Էտ անտերը պարետային ժամ ա, պարեկային չի: Պարեկն ուրիշ բան ա նշանակում, ու պերակային ժամ չի կարա լինի:
Հետաքրքիր է, բայց ես էլ պարեկային ժամ գիտեի։ Ու եթե գուգլես "պարեկային ժամ", լիքը արդյունքներ կբերի։ Ավելի քիչ, քան "պարետային ժամ"-ով, բայց փաստորեն շատ տարածված սխալ է։

Տրիբուն
26.01.2013, 18:51
Հետաքրքիր է, բայց ես էլ պարեկային ժամ գիտեի։ Ու եթե գուգլես "պարեկային ժամ", լիքը արդյունքներ կբերի։ Ավելի քիչ, քան "պարետային ժամ"-ով, բայց փաստորեն շատ տարածված սխալ է։

Ուրեմն լիքը լրաբլթ կա :D Պարետ - комендан, պարետային ժամ - комендантский час: Պարեկ - патруль: Патрульный час հասկացություն չկա: Պարեկություն անում են, պարեկային ժամ չեն հայտարարում:

Պարետային ժամ - Արտակարգ միջոցառում, որի համաձայն տվյալ բնակավայրի բնակիչներին արգելվում է օրվա որոշակի ժամերին (երեկոյան և գիշերային), առանց հատուկ թույլտվության, հայտնվել փողոցներում։ Պարետային ժամի նպատակն է՝ պահպանել սահմանված կարգուկանոնը, բացառել դիվերսիաները կամ պետության, հասարակության, ռազմական օբյեկտների դեմ նկատվող որևէ թշնամական գործողություն։ Այդ նպատակով ընդգրկվում են հատուկ զինվորական ստորաբաժանումներ, խստացվում է պարեկությունն ու պահպանությունը։

_Հրաչ_
31.01.2013, 00:12
Չէ, ոնց որ սկսեմ ծխելը :(

http://img534.imageshack.us/img534/5063/xrroc.png

_Հրաչ_
07.02.2013, 21:21
Բրիտանացի գիտնականները հանգել են հետևության, որ...

http://img145.imageshack.us/img145/2319/sexyprosperious.png

:))

ivy
07.02.2013, 21:44
Էհ, էս հայ սոցիոլոգները մասնագետ չդառան էլի, ասա այ Ադիբեկյան, դու աչք չունե՞ս, բա փորը թողած, ինչ ես կպել ձայնին:
Ծառուկյանն ունի ամենահայեցի փորը, ինչն էլ նրան դարձնում է ամենասեքսուալ քաղաքական գործիչը, քանզի ինչը հայեցի է, այն սեքսուալ է:
Իսկ այ Րաֆֆին իր սեքսուալությունը կորցրեց հացադուլի ժամանակ, խեղճ մարդ, պետք չի ծաղրել :(

_Հրաչ_
03.03.2013, 00:14
Խեղճ հիվանդ: :))

http://img266.imageshack.us/img266/3406/amordzee.png

Տրիբուն
24.03.2013, 00:36
Հարմար թեմա չգտա:

Ուրեմն lurer.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյաննի հետ հարցազրույց ա տպել (http://lurer.com/?p=87150&l=am) - կնիկ, երեխեք, ընտանիք թեմայով: Հետո տակը ղուրուշով նկար են ա շարել: Մի հատ նայեք ու կոտորվեք: Խփնվել են լրիվ: :D :D :D

Քանի չեն հանել, մի քանի հատը ստեղ քոփի անեմ:

5545655457554585545955460

Տրիբուն
24.03.2013, 00:37
Շարունակությունը :D:D

5546155462554635546455465

Տրիբուն
24.03.2013, 00:38
Էս էլ ու վերջ, ու էս սաղ Թրան Պողոսյանի ընտանիքն ա, ուզում եմ պարզեմ կնիկը որն ա :D :D554665546755468

Chuk
24.03.2013, 00:39
Հարմար թեմա չգտա:

Բոմբ ա, մեռա ես :D

Mephistopheles
24.03.2013, 00:42
էս սաղը Թևանն ու իրա կնիկն ե՞ն…

Տրիբուն
24.03.2013, 00:56
Էս էլ ու վերջ, ու էս սաղ Թրան Պողոսյանի ընտանիքն ա, ուզում եմ պարզեմ կնիկը որն ա :D :D

Դե հիմա խորացեք, թե ես Թևան Պողոսյանի անունը ոնց եմ պատահական գրել :D :D :D Րաֆֆիի ակցենտով էլի ... Նոր նկատեցի ու երկրորդ կռուգով մեռա:

Տրիբուն
26.03.2013, 11:39
Էս lurer.com-ը գնալով դեբիլանում ա: Գրում են, որ լիշբի մի բան գրած լինեն: Լիշբի ծիպա սենսացիա լինի:

Բերեզովսկու դիահերձումը ապացուցել է, որ նա կախվել է (http://www.lurer.com/?p=87596&l=am)


Բորիս Բերեզովսկու մահը վրա հասել կախվելու միջոցով ինքնասպան լինելու արդյունքում: Նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Սա հաստատվել է նախկին ռուս օլիգարխի մարմնի պաթալոգիաանատոմիական փորձաքննության արդյունքում. գրում է BBC-ն:

Դիահերձման արդյունքների մասին հայտնել է Թեմզ Վելի ոստիկանությունը, որը և վարում է շաբաթ օրը լոգարանում մահացած Բերեզովսկու մահվան գործի հետաքննությունը:

«ՆԳՆ-ի կողմից իրականացված հետմահու դիահերձման արդյունքները ապացուցել են, որը մահվան պատճառը սեփական ձեռքերով կախվելն է եղել: Մարմնի վրա չի հայտնաբերվել ոչ մի ապացույց, որ նրա դեմ բռնություն են գործադրել»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Ուրեմն բերեզովսկուն տանեը հայտնաբերել էին մահացած` ննջասենյակի հատակին: Սրանց գրածով դուրս ա գալիս, որ Բերեզովսկին կախվել ա, մեռել ա, հետո իրա ձեռով իրան հանել ա, պարանը տարել թափել ա (սիրուն չի Բերեզ ջան) ու ինքը իրան պառկացրել ա դիվանին:

Հիմա նայեք թե նոմալ նորությունները ինչ են գրել:

Вскрытие показало, что Березовский умер от удушения (http://news.mail.ru/incident/12478852/?frommail=1) - РИА Новости, Елена Пахомова. Результаты вскрытия тела предпринимателя Бориса Березовского указывают на то, что причиной его смерти стало удушение, однако следов насилия нет, сообщила в ночь на вторник полиция округа Темз-Вэлли в Лондоне. «Результаты вскрытия, которое провели патологоанатомы, указывают на удушение как причину смерти. Патологоанатомы не нашли ничего, что указывало бы на борьбу», — говорится в сообщении.

Таким образом, полиция говорит о том, что причиной смерти Березовского могло стать самоубийство. Однако слова «суицид» в сообщении следствия нет. Ранее полиция заявляла, что не видит «участия третьей стороны» в кончине олигарха. Полицейские подчеркивают и то, что формальная процедура опознания до сих пор не прошла, она состоится во вторник.

Тело Березовского было найдено его охранником в субботу днем в ванной дома, где он проживал, в английском графстве Беркшир. В ходе расследования его смерти будут проведены дальнейшие токсикологические и гистологические (анализы тканей) тесты. Их результаты появятся через несколько недель, и, очевидно, будет озвучена официальная причина смерти олигарха.

Boris Berezovsky died by hanging, police say (http://www.bbc.co.uk/news/uk-21934079)
A post-mortem examination has found Russian tycoon Boris Berezovsky's death was "consistent with hanging", police have said. Mr Berezovsky, 67, was found dead by an employee on Saturday on a bathroom floor at his home in Berkshire.

The examination found nothing to indicate a violent struggle. More tests are to be carried out on the body.

Նաիրուհի
26.03.2013, 12:58
Էս lurer.com-ը գնալով դեբիլանում ա: Գրում են, որ լիշբի մի բան գրած լինեն: Լիշբի ծիպա սենսացիա լինի:

Բերեզովսկու դիահերձումը ապացուցել է, որ նա կախվել է (http://www.lurer.com/?p=87596&l=am)


ՆԳՆ-ի կողմից իրականացված հետմահու դիահերձման արդյունքները ապացուցել են, որը մահվան պատճառը սեփական ձեռքերով կախվելն է եղել:

Ու սրիկայաբար խեղճին հետմահու են դիահերձել, ասա՝ մեռնելուց առաջ անեիք, թե անող էիք :(

_Հրաչ_
26.03.2013, 22:41
Ու սրիկայաբար խեղճին հետմահու են դիահերձել, ասա՝ մեռնելուց առաջ անեիք, թե անող էիք :(

Էդ դեպքում մահվան պատճառը 100 %-անոց ճիշտ կորոշվեր :think

Rammstein
28.03.2013, 01:41
Ազգային ժողովի շենքից ծուխ է դուրս գալիս

Մարտ 27, 2013 | 21:22

Ազգային ժողովի շենքից ծուխ է դուրս գալիս: Այս պահին ԱԺ-ում են գտնվում ոստիկանության, հրշեջ փրկարար ծառայության եւ «Շտապօգնության» աշխատակիցները:

ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նկուղային հարկում մի քառակուսի մետր ստվարաթուղթ է այրվել, տուժողներ չկան:

Դեպքի վերաբերյալ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 27-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին:1 քմ տարածքում այրվել են ստվարաթղթի մնացորդներ:

Դեպքի վայրից NEWS.,am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել էր նկուղային հարկում, հրշեջները արդեն հանգցրել եւ հեռացել են:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանը դանակով ներխուժել էր ԱԺ, նրան վնասազերծելու համար անվտանգության աշխատակիցները կրակել էին նրա ոտքին:

Էդ՞ ինչ կապ ուներ: :)) Մի հատ էլ 1999 թվի հոկտեմբերի 27-ը հիշացնեիք: :D

Աղբյուր` http://news.am/arm/news/146387.html

Տրիբուն
28.03.2013, 01:49
Էդ՞ ինչ կապ ուներ: :)) Մի հատ էլ 1999 թվի հոկտեմբերի 27-ը հիշացնեիք: :D

Աղբյուր` http://news.am/arm/news/146387.html

ՀԻշեցնենք նաև, որ ընդդիմությունը պահանջում է ԱԺ արտահերթ ընտրություններ ու 100%-ոց համամասնական համակարգ:

Տրիբուն
31.03.2013, 00:37
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԸ

http://www.a1plus.am/am/social/2013/03/30/glazar

26 տարի առաջ` 1987թ. մարտի 30-ին, Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտակը, իսկ մեկ տարի անց` ուղիղ 25 տարի առաջ, լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը:


:)))))) գերմանուշակագույն աստղադիտակ :))))

Արէա
05.04.2013, 08:59
Բեյջինգի փողոցներով սուրացող մերկ զույգը (http://www.galatv.am/news/view/mark558.html)

Բեյջինգն ի՞նչ ա, այ անգրագետներ:

keyboard
05.04.2013, 12:09
Բեյջինգի փողոցներով սուրացող մերկ զույգը (http://www.galatv.am/news/view/mark558.html)

Բեյջինգն ի՞նչ ա, այ անգրագետներ:


Իրանք, որ գնում են Պեկինի տոմս առնելու, հետո որ հասնում են օդանավակայան, պասադչնիի վրա գրածա լինում Բեյջինգ, իրանք չեն թռնում, ասում են էս մեր ռեյսը խառնել են :D

Տրիբուն
24.05.2013, 00:21
Ինչի Սայաթ-Նովան մեռե՞ ... :D:D:D


Սայաթ-Նովայի ծննդյան 100-ամյակի առթիվ տոնակատարությունները շարունակվում են: Մայիսի 19-ին ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Սայաթ-Նովա մշակութային միությունը հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին:

Աղբյուր (http://ankakh.com/%D5%BD%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A9-%D5%B6%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A4-%D5%A7-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D6%87-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6/)

Տրիբուն
24.05.2013, 10:32
Գյումրին սարքել էին օվկիանոսային նավահանգիստ, հերիք չէր, հիմա էլ Լյուքսեմբուրգը դառավ ծովային հանգստի գոտի :)))))

Փորձագետների համաձայն` Լյուքսեմբուրգը, ինչպես եւ Կիպրոսը, լողալու համար նախատեսված ամենամաքուր լողափերն ու ջրավազաններն ունեն, որոնք 100 տոկոսով համապատասխանում են ջրի որակի պահանջներին

http://www.chi.am/index.cfm?objectid=6A7954A0-C307-11E2-8B34F6327207157C

keyboard
24.05.2013, 11:04
Գյումրին սարքել էին օվկիանոսային նավահանգիստ, հերիք չէր, հիմա էլ Լյուքսեմբուրգը դառավ ծովային հանգստի գոտի :)))))


http://www.chi.am/index.cfm?objectid=6A7954A0-C307-11E2-8B34F6327207157C

սրանք անասուն են լրվի, ազնիվ խոսք քարտեզը մի անգամ ևս նայեցի, մտածեցի ես եմ խառնել, բայց չէ, չոտկի էլ հիշում էի սկի թամամ լիճ չկա ինչ լողափ ինչ ծովափ ինչ Կիպրոս :o

Տրիբուն
02.06.2013, 21:16
Հայաստան են բերվել «Իսկանդեր-М» համալիրներ (http://www.tert.am/am/news/2013/06/02/iskander/)


Հայաստանի տարածքում են գտնվում «Իսկանդեր-М» տեսակի միջին հեռահարության հարվածային հրթիռային մի քանի համալիրներ։ Տեղեկությունն այսօր հաստատել են Պաշտպանության նախարարությունում «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները։

Ռուսական արտադրության այս համալիրների հարվածի հեռահարությունը ավելի քան 300 կմ է: Դրանք համարվում են ժամանակակից ամենաարդիական զինատեսակներից:

«Իսկանդեր» բալիստիկ հրթիռներն առաջին անգամ փորձարկվել են 1969-ին։

Երեք նախադասության մեջ մինիմում 3 բլթ.

1. 1969 թվականին փորձարկված հրթիռը ժամանակակից ամենաարիդականն ա :D Իրականում Իսկենդարը իրոք ժամանակակից ա, ու դաժե ռուսների կողմից շահագործվում ա 2006 թվականից:
2. Իսկենդարը հրթիռ չի, օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր ա (http://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D1%81%D0%BA%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B5%D1%80_%28%D0%9E%D0%A2%D0%A0%D0%9A%29), այնպես ինչպես գրված ա առաջին պարբերությունում:
3. Բալիստիկ հրթիռը (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D0%BB%D0%BB%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%80%D0%B0%D0%BA%D0%B5%D1%82%D0%B0), այ ախմախներ, ամենաքիչը 500 կմ թռնելու համար ա, բայց հիմնականում բալիստիկ հրթիռները միջմայրցամաքային են լինում, այսինքն մինիմում 5000 կմ: Իսկենդարը չի կարա բալիստիկ հրթիռ լինի, եթե վաբշե հրթիռ լիներ:

Varzor
04.06.2013, 01:19
3. Բալիստիկ հրթիռը (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D0%BB%D0%BB%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%80%D0%B0%D0%BA%D0%B5%D1%82%D0%B0), այ ախմախներ, ամենաքիչը 500 կմ թռնելու համար ա,...

Էս պահը համամիտ չեմ` ըստ սահմանման չի սահմանափակվում: Օրինակ` մեզ ծանոթ "Գրադ", "Սմերչ" կամ "Ալազան" կայանքի հրթիռները (սրանց նաև ասում են ռեակտիվ արկեր (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B5%D0%B0%D0%BA%D1%82%D0%B8%D0%B2%D0%BD%D1%8B%D0%B9_%D1%81%D0%BD%D0%B0%D1%80%D1%8F%D0%B4)): Սովորաբար տակտիկական հրթիռները, լինի դա բալիստիկ, թե ղեկավարվող, կիրառվում են անմիջական մարտական գործողույթունների շառավղով, այնպես որ շատ հեռու չեն էլ կարող թռչել:
Ի դեպ Իսկանդեր համալիրի կողմից արձակվող որոշ թևավոր հրթիռների հարվածային հեռավորությունը ավելին է, քան 300կմ` միչև 2500-2600կմ է (Ռ-500 թևավոր հրթիռներ):

Ընենց որ lլիարժեք բլթ կարելի է համարել միայն մեջբերածդ վերջին նախադասությունը: Բայց էս մեկն էլ ծայրից ծայր բլթա :)) Լյուքեսբուրգի ծովափների մաքուր ջուրը վկա :D

Տրիբուն
04.06.2013, 13:07
ապեր, դրանք ոչ մեկը բալիստիկ չեն

_Հրաչ_
04.06.2013, 21:31
Հնդկաստանում երեք այծի են ձերբակալել (http://news.am/arm/news/156291.html)

Հնդկական հարավային Չենայ քաղաքում ոստիկանությունը երեք այծի է ձերբակալել, որոնք կասկածվում են ոստիկանական մեքենային վնաս հասցնելու մեջ:

The Times of India-ն, ոստիկաններին վկայակոչելով, գրում է, որ ձերբակալվածները հոտի այլ անդամների հետ, ընդհանուրը` տասներկու կենդանի, բարձրացել են ավտոմեքենայի վրա: Մուգ Honda Ascot Innova-ն երկու օր առաջ էր գնվել:

Արդյունքում մեքենայի վրա խազեր են գոյացել, մի քանի ապակի կոտրվել է, վնասվել են ապակու մաքրիչները, գրում է lenta.ru-ն:Ոստիկանությունը բռնել է հոտի միայն երեք անդամների, մյուսները փախել են հանցագործության վայրից:

Կենդանիներին ոստիկանական բաժանմունք են տարել: Ոստիկանները հայտնել են, որ ձերբակալված երեք այծերը նախկինում արդեն նկատվել էին նման հանցագործություններում, սակայն այժմ «սահմանն անցել են»:Այծերի տիրոջը` 37-ամյա Մարի Արոգինաթանին, մեղադրանք են ներկայացրել կենդանիներին անուշադրության մատնելու համար:

Մեղադրանքները հանձնվել են Կենդանիների պաշտպանության միությունը:

_Հրաչ_
05.06.2013, 21:31
«Էսինչ նախարարը «Գանգնամ սթայլ» է պարել», «Էսինչ աստղը նախընտրում է կարմիր կոշիկներ» կամ «Էնինչ երթուղայինի վարորդի նորաձև «կանտովկան»» շարքից...

«Հրապարակ». Գեներալ Մանվելը հիվանդ է (http://news.am/arm/news/156641.html)


«Հրապարակը» գրում է. «Ծայրահեղությունների եւ հակասությունների երկիր է Հայաստանը: Մի կողմից Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ազատամարտիկներն են` իրենց ու իրենց ընտանիքների գոյությունը մի կերպ քարշ տալու համար պետության տրամադրած թոշակի դեմ բողոքով, մյուս կողմից` նույն այդ պատերազմում կռված այլ բարձրաստիճան զինվորականներ` իրենց մարտական ընկերների ցավին անհաղորդ, ցոփ ու շվայտ կյանքով, կուշտ դեմքերով ու չկշտացած ստամոքսով:

Վիրավորական, անգամ ստորացուցիչ է տեսնել պատերազմ հաղթած տղաներին՝ հացի խնդրի առաջ կանգնած: Լսել նրանց արդարացի դժգոհությունները, թե ինչպես են փող չունենալու պատճառով սեփական առողջությունն անտարբերության մատնել: Ազատամարտիկների թշվառ կյանքի գույներն ավելի են խտանում հատկապես գեներալ Մանվել Գրիգորյանի կուռուկուշտ ֆոնին:

Այն պարագայում, երբ մի շարք ազատամարտիկներ դեղի փող հայթայթելն անգամ մեծ խնդիր են համարում, գեներալ Մանվելը, պրոֆիլակտիկ նպատակներով, պարբերաբար այցելում է արտասահմանյան բարձրակարգ ու թանկարժեք կլինիկաներ: Շուրջ 10 օր է, ինչ գեներալը հերթական բուժզննման նպատակով Ֆրանսիայում է: Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ գեներալի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ասացին, որ թոքերի խնդիր ունի:

Մանվել Գրիգորյանի առողջության մասին տեղեկություններ փորձեցինք ստանալ նրա քաղաքապետ որդուց: Պարզվեց, որ նա էլ է Ֆրանսիայում: Իսկ թե երբ կվերադառնա` քաղաքապետարանի ընդունարանից դժվարացան պատասխանել: Ավելի ուշ տեղեկացանք նաեւ, որ Ֆրանսիայում է նաեւ գեներալի դուստրը` Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը»:

Հ. Գ. Զզվացրին սրա-նրա առողջական, անձնական խնդիրները հանրայնացնելով: Զբաղմունք չունեն էլ: :sad

Աթեիստ
05.06.2013, 22:04
«Էսինչ նախարարը «Գանգնամ սթայլ» է պարել», «Էսինչ աստղը նախընտրում է կարմիր կոշիկներ» կամ «Էնինչ երթուղայինի վարորդի նորաձև «կանտովկան»» շարքից...

«Հրապարակ». Գեներալ Մանվելը հիվանդ է (http://news.am/arm/news/156641.html)

Հ. Գ. Զզվացրին սրա-նրա առողջական, անձնական խնդիրները հանրայնացնելով: Զբաղմունք չունեն էլ: :sad

Ստեղ լրաբլթը էն ա, որ «ԲՏ»-ի փոխարեն գրել են «Գեներալ» ու «հիվանդ է»-ից առաջ «հոգեկան» բառը մոռացել են ։)

Freeman
06.06.2013, 07:07
Ստեղ լրաբլթը էն ա, որ «ԲՏ»-ի փոխարեն գրել են «Գեներալ» ու «հիվանդ է»-ից առաջ «հոգեկան» բառը մոռացել են ։)

տենց էլ նորություն չէր լինի :)

Անվերնագիր
06.06.2013, 09:58
տենց էլ նորություն չէր լինի :)
Զաթո մեզ պրիյատնի կլիներ :))

Varzor
07.06.2013, 00:32
ապեր, դրանք ոչ մեկը բալիստիկ չեն
Որոնք? Գրադի արկերը?:
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/5a/122_mm_missiles_NTW_10_93.jpg
Բա ինչիստիկ են? Ցանկացած հրթիռ կամ արկ, որը թռիչքի ընթացքում չի ղեկավարվում բալիստիկ է ;)

Վահե-91
07.06.2013, 12:49
Երևանում վթարի է ենթարկվել «Ամաս-Մեդիա» ՍՊԸ-ի տնօրենի ավտոմեքենան

http://shamshyan.com/arm/2013-06-06-Amas-media.html

Ավտոպիլոտի վրա ա ավտոն եղել երևի :D

Տրիբուն
07.06.2013, 23:49
Որոնք? Գրադի արկերը?:
....
Բա ինչիստիկ են? Ցանկացած հրթիռ կամ արկ, որը թռիչքի ընթացքում չի ղեկավարվում բալիստիկ է ;)

Վարզոր, դու ինչի պաշպանության նախարար չես, կամ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ::D

Ракета комплекса 9М723К1 (Искендар) имеет одну ступень с твердотопливным двигателем. Траектория движения квазибаллистическая (не баллистическая, маневрирующая), ракета управляется на протяжении всего полёта при помощи аэродинамических и газодинамических рулей.


Максимальная дальность поражения цели:

500 км Искандер-К
280 км Искандер-Э




Баллистические ракеты малой дальности (от 500 до 1000 километров).
Баллистические ракеты средней дальности (от 1000 до 5500 километров).
Межконтинентальные баллистические ракеты (свыше 5500 километров).

Varzor
08.06.2013, 02:54
Վարզոր, դու ինչի պաշպանության նախարար չես, կամ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ::D
Սպասում եմ դու պադգամավոր դառնաս, նոր :))
Հիշացնեմ, որ չխառնես.

3. Բալիստիկ հրթիռը, այ ախմախներ, ամենաքիչը 500 կմ թռնելու համար ա, ...
Վիկին լավ չես կարդացել: Ինձ թվումա, որ արդեն պարզեցինք, որ բալիստիկ հրթիռները հանգիստ կարողանում են մի 10 անգամ պակաս թռչել: Ռեակտիվ արկերը (պարզագույն հրթիռներ) դրա վառ ապացույցն են:


Ռուսական արտադրության այս համալիրների հարվածի հեռահարությունը ավելի քան 300 կմ է: Դ
Սա համարել ես բլթ, բայց պատճառը էլի Վիկին լավ չկարդալդ էր: Ախր ասեցի, որ Իսկանդերից արձակվող Ռ-500 (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A0-500_%28%D1%80%D0%B0%D0%BA%D0%B5%D1%82%D0%B0%29) թևավոր հրթիռները շատ ավելի հեռու են թռչում: Որ ուշադիր կարդաիր, էս տողը բաց չէիր թողնի :)
В составе ОТРК «Искандер-М» могут использоваться крылатые ракеты Р-500, дальность стрельбы которыми, по некоторым заявлениям, превышает 2000 км[17].


Баллистические ракеты малой дальности (от 500 до 1000 километров).
Баллистические ракеты средней дальности (от 1000 до 5500 километров).
Межконтинентальные баллистические ракеты (свыше 5500 километров).
Իսկ հիամ այս տողերին նախորդող նախադասությունները.

Часто можно встретить разделение ракет по дальности полёта, хотя никакой общепринятой стандартной классификации ракет по дальности нет. Различные государства и неправительственные эксперты применяют разные классификации дальностей ракет. Здесь приводится классификация, принятая в договоре о ликвидации ракет средней и малой дальности:

Հիմա ովա ՊՆ-ի թեկնածուն? :P
Տնաշեն, հո Եհովայի վկա չես` տարբեր տեղերից տողեր ես կպցնում իրար, որ "անհերքելի ճշմարտույթուն" ստանաս :))

Վիշապ
08.06.2013, 04:10
Որոնք? Գրադի արկերը?:
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/5a/122_mm_missiles_NTW_10_93.jpg
Բա ինչիստիկ են? Ցանկացած հրթիռ կամ արկ, որը թռիչքի ընթացքում չի ղեկավարվում բալիստիկ է ;)

Ընդհանրապես ատրճանակի փամփուշտն էլ է բալիստիկ, ռագադկայի քարն էլ: Ռազմական տերմինաբանության մեջ բալիստիկ հրթիռ ասելով պատկերացնում ենք մեծ հեռահարություն ու կետային թիրախ, իսկ նշանառության մեջ հաշվի են առնվում (նաև) Կեպլերի օրենքները: Գրադը համարվում է զալպային հրետանային հրթիռային կոմպլեքս ու դրա նշանառությունը հաշվարկվում է հաուբիցների ու թնդանոթների հաշվարկների նման: ԲՄ-21-ին ոչ մեկ բալիստիկ հրթիռ չի անվանում բացի թերևս մենակ քեզնից:;)

_Հրաչ_
14.06.2013, 22:47
Գիտնականներ. Տարեց մարդկանց թուքը գրիպի դեմ միջոց է պարունակում (http://news.am/arm/news/158158.html)


Մարդկային թքի ուսումնասիրությունը լույս է սփռում նրա վրա, թե ինչու են տարեց մարդիկ երիտասարդներից ավելի լավ դիմադրում գրիպի շտամին, գրում է The Times of India-ն: Թքի մեջ սպիտակուցներ կան, որոնք պայքարում են միկրոբների հետ: Դա վարակի դեմ պաշտպանության առաջին գիծն է:

Գիտնականներն արդեն գիտեին, որ վտանգավոր միկրոբների դեմ գործող գլիկոպրոտեինների, շաքարային կեղեւով սպիտակուցների մակարդակը տարբերվում է տարիքի հետ: Մասնագետները որոշել էին ստուգել, թե ինչպես են նման տատանումներն ազդում գրիպի վրա:

Նրանք վերլուծել են թքի 180 նմուշներ՝ վերցված տարբեր տարիքի կանանցից եւ տղամարդկանցից: Պարզվել է, որ տարեցներն ավելի լավ են դիմադրում թռչնագրիպին:

Արված աշխատանքը թույլ կտա հասկանալ որոշ տարիքային հիվանդություններ:

Հ. Գ. Պապի, գրիպ եմ, թքի վրես: :D

Տրիբուն
15.06.2013, 20:56
Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշների օրն է (http://www.ilur.am/news/view/14971.html)


Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, ծիրանագույն: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ եռագույնի երեք գույներից կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի պայքարը Հայաստանի ազատության և անկախության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը՝ ապրել խաղաղ երկնքի տակ, իսկ նարնջագույնը` հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդը և աշխատասիրությունը:

Մեր եռագույնը չորս գույնանի ա: Դաժե կարա հինգ գույնանի լինի, եթե մեկումեջ էլ գյազարագույն ասենք: :D

Jarre
27.06.2013, 20:30
Մերոնք լրիվ ցնդել են :blin
Վերնագրից հասկացա որ հերթական ահաբեկչությունն ա էղել կամ հանցգործությունը։ Պարզվում խոսքը երաժշտական ոճի մասին ա :beee

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ScreenShot2013-06-27at122342PM_zps9c59e3d3.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ScreenShot2013-06-27at122342PM_zps9c59e3d3.png.html)

Լեո
30.06.2013, 12:16
http://i.imgur.com/xGZnBVv.png (http://shamshyan.com/arm/2013-06-28-TAP-Europe.html)

127.5% :fool

http://shamshyan.com/arm/2013-06-28-TAP-Europe.html

VisTolog
30.06.2013, 22:07
Հնդկաստանում երեք այծի են ձերբակալել :D

Հնդկական հարավային Չենայ քաղաքում ոստիկանությունը երեք այծի է ձերբակալել, որոնք կասկածվում են ոստիկանական մեքենային վնաս հասցնելու մեջ: The Times of India-ն, ոստիկաններին վկայակոչելով, գրում է, որ ձերբակալվածները հոտի այլ անդամների հետ, ընդհանուրը` տասներկու կենդանի, բարձրացել են ավտոմեքենայի վրա: Մուգ Honda Ascot Innova-ն երկու օր առաջ էր գնվել: Արդյունքում մեքենայի վրա խազեր են գոյացել, մի քանի ապակի կոտրվել է, վնասվել են ապակու մաքրիչները, գրում է lenta.ru-ն:Ոստիկանությունը բռնել է հոտի միայն երեք անդամների, մյուսները փախել են հանցագործության վայրից: Կենդանիներին ոստիկանական բաժանմունք են տարել: Ոստիկանները հայտնել են, որ ձերբակալված երեք այծերը նախկինում արդեն նկատվել էին նման հանցագործություններում, սակայն այժմ «սահմանն անցել են»:Այծերի տիրոջը` 37-ամյա Մարի Արոգինաթանին, մեղադրանք են ներկայացրել կենդանիներին անուշադրության մատնելու համար: Մեղադրանքները հանձնվել են Կենդանիների պաշտպանության միությունը:

http://1lur.am/am/?p=129893

Chuk
15.07.2013, 00:37
Չինաստանում դպրոցն ավարտող աշակերտուհիներին կստիպեն ավարտական քննությունները հանձնելուց առաջ հանել կրծկալները:
Այս կերպ համապատասխան լիազոր մարմինները կփորձեն «պայքարել» ծածկագրերի դեմ:

Որպեսզի կրծկալների արգելման մասին որոշումը քննության օրն աշակերտներին անակնկալի չբերի, նրանց նախազգուշական նամակներ են ուղարկել:

Աղբյուր՝ lurer.com (http://lurer.com/?p=109423&l=am)

այ մարդ, ասա որ չեք ալարել, էս հույժ կարևոր լուրը դրել եք, գոնե «ծածկագրի» փոխարեն էլ «ծիծագիր» գրեիք...

VisTolog
15.07.2013, 22:43
Նոր եմ տեսնում: :D

Տրանսպորտի և կապի նախարարությունը հինգշաբթի օրը կառավարության նիստում ներկայացրել է հետևյալ օիրնագիծը կապված թանկացման հետ: Բոլոր երթուղային տաքսիների և ավտոբուսների նստարաների տակ ամրացված է լինելու հատուկ զգայուն սարքեր, որոնք ըստ ուղևորի նստած դիրքի որոշելու են նրա քաշը և փոխանցելու են վարորդի մոտ տեղադրված «aipad»-ի էկրանին: Գնային քաղաքականությունը լինելու է հետևյալը' 40-60 կիլոգրամ կշռող ուղևորները կվճարեն առաջվա պես 100 դրամ: 60-90 կիլոգրամի դեպքում 120 դրամ: 90-130 կիլոգրամի դեպքում 140 դրամ, իսկ 140 կիլոգրամից ավել կշռելու դեպքում 150 - 200 դրամ կախված քաշային կարգից:


Սկսենք նիհարել: :D

Աղբյուր: (http://operativ.am/?p=27020&fb_action_ids=497205483688594&fb_action_types=og.recommends&fb_source=aggregation&fb_aggregation_id=288381481237582)

Վահե-91
15.07.2013, 22:45
Սկսենք նիհարել: :D

հա չաղո ջան, մանավանդ դու նիհարելու տեղ ունես :D

VisTolog
15.07.2013, 22:48
հա չաղո ջան, մանավանդ դու նիհարելու տեղ ունես :D
Ու ընդհանրապես, ես կանգնած եմ երթևեկելու: :D

Վահե-91
24.07.2013, 19:34
Տապոռություն :pardon

http://4put.ru/pictures/max/679/2087092.jpg
http://4put.ru/pictures/max/679/2087096.jpg

Վահե-91
24.07.2013, 19:50
անսպառ հումորի աղբյուր են սրանք :D :lol
http://4put.ru/pictures/max/679/2087136.jpg

keyboard
24.07.2013, 20:26
Բա վերևի Սերժի ակնոցներով նկարը, փաաաաա~յ, ոնց էլ փոխել չի տալիս :D

_Հրաչ_
25.07.2013, 11:19
Բա իմացել ե՞ք... :D


Վրաստանում ավելանում է «վկայականով կույսերի» թիվը

Վրաստանում ավելի շատ կանայք են սկսել կուսության վկայական ձեռք բերել:

Կուսությունը որոշելու խնդրանքով հաճախ դիմում են Թբիլիսիի Դատական փորձաքննության ազգային բյուրո: Նման խնդրանքով տարեկան միջինը 200 մարդ է դիմում:

Ապագա ամուսնու, սկեսուրի կամ հարսնացուի սեփական նախաձեռնությամբ կուսությունը որոշում է 3 փորձագետի մասնակցությամբ հանձնաժողովը:

Բժշկի սենյակում ստուգումը կատարում են երեք փորձառու մասնագետները՝ հատուկ լուսասարքով անմիջական տեղային զննման միջոցով: Փորձագետները նաեւ բացահայտում են, արդյո՞ք «կույսը» մինչ այդ կուսաթաղանթի վերականգնման գործողություն է կատարել:

«Նման դիմումների պատճառը ինչ-որ մեկի մոտ արդարանալն է, այս դեպքում՝ կույս լինելն ապացուցելը: Եղել են դեպքեր, երբ ամուսնական առաջին գիշերից հետո տղամարդը կասկածել է կնոջ պարկեշտությանը: Հաճախ փորձաքննությունից եւ ճշմարտության բացահայտումից հետո զույգն ուրախ եւ երջանիկ հեռացել է»,- նշում է բյուրոյի փորձագետը:

Փորձաքննության արժեքը 175 լարի է (107 դոլար), իսկ եզրակացությունը տրվում է 4-5 օրվա ընթացքում: Տեղեկանքը կարելի է ստանալ նաեւ 1 օրում՝ վճարելով 350 լարի (214 դոլար):

«Կույսերի» տարիքը տատանվում է անչափահասներից մինչեւ 35-40 տարեկանի սահմաններում:

Հարկ է նկատել, որ «Իմեդի» հեռուստաընկերության տեսանյութը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերի վրացական օգտատերերի շրջանում, ընդ որում, մեկնաբանությունների մեծ մասում քննադատական գնահատականներ են հնչում:



Աղբյուր (http://style.news.am/arm/news/6569/vrastanum-avelanum-e-vkayakanov-kuyseri-tivy.html)

Հայկօ
27.07.2013, 00:56
Գլխավոր լուր՝ Slaq.am-ում :)):

http://i.imgur.com/2roSr7t.png

Նաիրուհի
27.07.2013, 20:02
Մուկ են տշում ©Զորիկ Գալստյան :lol


Մուկ է նկատվել (http://mes.am/am/news/accidents/32-2012-02-20-09-57-25/2241)
27.07.2013 15:03 | Դիտումներ: 1
Հուլիսի 27-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի 43 շենքի թիվ 17 բնակարանում մուկ է նկատվել:
Ահազանգը փոխանցվել է Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժին, ինչպես նաև <<Էկոդեզ>> ՍՊԸ-ի տնօրենին:

Chuk
28.07.2013, 16:33
Բոմբ ա, նախորդ՝ Նաիրուհու գրառման հետ էլ խիստ համահունչ :))


Կատո՞ւ, թե՞ վագր. բնակչին կատվի ճանկերից ազատելու համար փրկարարներ են եկել (http://news.am/arm/news/164417.html)

Երեւանի Թոթովենցի փողոցի շենքերից մեկի բնակիչը հուլիսի 26-ին ահազանգել է ԱԻՆ, նշելով, որ հարեւանի կատուն հարձակվում է իր վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են կենդանուն եւ հանձնել տանտիրոջ բարեկամին:

Աղբյուր՝ news.am (http://news.am/arm/news/164417.html)

Տրիբուն
29.07.2013, 21:36
Սուվորովն էլ ա հաաաաայ .....

http://www.tert.am/am/news/2013/07/29/suvorov-madatov/


. Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում արդեն մեկ տարի է՝ ընթանում է ռազմավարական նշանակության օբյեկտի՝ հայազգի անվանի զորավարներ Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինարարությունը:

Moonwalker
29.07.2013, 23:04
Սուվորովն էլ ա հաաաաայ .....

Հա լավ դու էլ::pardon
Ապացուցված չի, բայց մարդիկ կան մտածում են էս կինը՝ իրա մայրը, ում օրիորդական ազգանունը Մանուկովա ա, հայ ա: Սքրինշոթ 1891թ. «Исторический Вестник»-ի 45-րդ հատորից՝

http://i.imgur.com/qKMmXMz.jpg

Տրիբուն
29.07.2013, 23:26
Հա լավ դու էլ::pardon
Ապացուցված չի, բայց մարդիկ կան մտածում են էս կինը՝ իրա մայրը, ում օրիորդական ազգանունը Մանուկովա ա, հայ ա: Սքրինշոթ 1891թ. «Исторический Вестник»-ի 45-րդ հատորից՝

http://i.imgur.com/qKMmXMz.jpg

էտքանը ես էլ գիտեմ: Բայց մենակ էտքանով հերի՞ք ա, որ մարդուն ասեն հայազգի զորավար:

Moonwalker
29.07.2013, 23:29
էտքանը ես էլ գիտեմ: Բայց մենակ էտքանով հերի՞ք ա, որ մարդուն ասեն հայազգի զորավար:

Հա բան չասեցի, ուղղակի ասում էի սրա բլթի տոկոսը թույլ ա էս թեմայում կայուն հաստատված միջին վիճակագրականից::))

Տրիբուն
29.07.2013, 23:51
Հա բան չասեցի, ուղղակի ասում էի սրա բլթի տոկոսը թույլ ա էս թեմայում կայուն հաստատված միջին վիճակագրականից::))

Ինչ ասեմ, տեղափոխեք «ով ենք մենք իրականում» թեմա:

_Հրաչ_
31.07.2013, 10:30
Ռախիտ ութոտնուկ: :D


Հունաստանում զբոսաշրջիկը կերել է վեցոտանի ութոտնուկին

Հունաստանում Վաշինգթոնից ժամանած զբոսաշրջիկը լողալու ժամանակ բռնել, ապա պատրաստել եւ կերել է հազվագյուտ ութոտնուկի՝ վեց շոշափուկներով, հաղորդում է UPI-ը:
Լաբոս Խիդրասի խոսքով, նա կենդանուն պատրաստել է լիմոնով եւ լոլիկներով: Զբոսաշրջիկը որոշել է ինքնուրույն պատրաստել, երբ ռեստորանի շեֆ-խոհարարը հրաժարվել է ձեռք տալ ութոտնուկին: Խիդրասի խոսքով, խոհարարն ասել է, որ դա հազվագյուտ կենդանի է եւ չի կարելի պատրաստել:

Ավելի ուշ Վաշինգթոնի բնակիչը ափսոսանք է հայտնել իր արարքի համար, նա պարզել էր, որ մինչ իրեն մեկ ուրիշն էլ բռնել է անբավարար քանակությամբ շոշափուկներով հազվագյուտ ութոտնուկի, բայց բաց էր թողել, հաղորդում է Lenta.ru-ն:

Դա տեղի էր ունեցել 2008թ. Ուելսի ափերի մոտ: Ութոտնուկին բռնողը նրան տեղափոխել էր օվկիանարիում, եւ այն դարձել էր կենդանի ցուցանմուշ:

Աղբյուր (http://news.am/arm/news/164808.html)

Chuk
01.08.2013, 17:52
Վերնագիրը սպանիչ ա :))

Սեքսոլոգ. «Սեռական հարաբերություն ունեցեք որքան ցանկություն ունեք, երբ ուզում եք, որտեղ ուզում եք»
(http://www.aravot.am/2013/08/01/272310/)

Jarre
01.08.2013, 21:52
Ուշադրություն դարձրեք, թե վերնագրերին համահունչ ինչպիսի նկարներ են ընտրված

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ScreenShot2013-08-01at13435PM_zps52778317.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ScreenShot2013-08-01at13435PM_zps52778317.png.html)

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ScreenShot2013-08-01at104420AM_zps9f74e9fd.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ScreenShot2013-08-01at104420AM_zps9f74e9fd.png.html)

Chuk
18.08.2013, 15:41
Օրական 4 բաժակ սուրճը բարձրացնում է մահվան վտանգը, սակայն եթե տվյալ անձը 55 տարեկանից ցածր է, հաղորդում է Mirfaktov-ը:

Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ երիտասարդների՝ շաբաթական 28 բաժակ սուրճի օգտագործումը 50 տոկոսով մեծացնում է մահվան հավանականությունը:

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ սուրճի չափից շատ օգտագործումը կարող է բացասաբար ազդել նյութափոխանակության վրա:
Աղբյուր՝ 1in.am (http://www.1in.am/arm/more_entertainment_207305.html)

Սպանում ա :D
Մեծացնում ա մահվան հավանակունություն :D
Այսինքն կարող ա որ սուրճ չխմես, չմեռնես :D
Ու ընդհանրապես 55 անց մարդիկ կարող ա չմեռնեն, եթե սուրճ խմեն :D

Chuk
18.08.2013, 15:47
Արաաաա, մյուս պարբերությունը չէի կարդացել :D


Հետազոտության 16 տարվա ընթացքում արձանագրվել է 2500 մահ: Դրանցից գրեթե երեք քառորդը կապված են եղել սրտային կամ զարկերակային հիվանդությունների հետ: Նման մարդիկ, ովքեր ավելի շատ են սուրճ խմել, նաև ծխել են, հետևաբար նրանց սիրտը և թոքերը առողջ չեն եղել:

16 տարվա ընթացքում արձանագրել են ընդամենը 2500 մահ :D

Վիշապ
18.08.2013, 21:21
Աղբյուր՝ 1in.am (http://www.1in.am/arm/more_entertainment_207305.html)

Սպանում ա :D
Մեծացնում ա մահվան հավանակունություն :D
Այսինքն կարող ա որ սուրճ չխմես, չմեռնես :D
Ու ընդհանրապես 55 անց մարդիկ կարող ա չմեռնեն, եթե սուրճ խմեն :D

Ապաշնորհ թարգմանության ու ծաղկաքաղի արդյունք է, ընդ որում` պասերով։
Ռուսերեն աղբյուրը` 4 чашки кофе в день приводят к преждевременной смерти (http://mirfactov.com/4-chashki-kofe-v-den-privodyat-k-prezhdevremennoy-smerti/)
Անգլերեն աղբյուրը` Heavy coffee consumption increases death rates in under-55s, study suggests (http://www.theguardian.com/lifeandstyle/2013/aug/15/coffee-drinkers-risk-death-rate)
Մեր մեջ ասած, սաղն էլ էշություն են, այդպես էլ հասկանալի չի, թե ոնց ա էդ տոկոսները ստացվում, ու իսկականից կոֆեից ե՞ն մեռնում, թե նրանից, որ նաև ծխում են, երկար նստում են... Հատկապես անհասկանալի է, թե օրական չորս բաժակը ինչ կոֆեի է վերաբերում` էսպրեսո, կապուչինո, մոկկա, լատտե, թուրքական առանց շաքար, սերով, առանց սեր... ինչքան հավայի ռեսուրս ա մարդկությունը ծախսում սենց էշությունների վրա, մի 10 րոպե էլ ես ծախսեցի :D

Jarre
20.08.2013, 18:59
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ScreenShot2013-08-20at105752AM_zps33b1b627.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ScreenShot2013-08-20at105752AM_zps33b1b627.png.html)

Ժող, «հղի կնոջ բերումով»-ը էտ ո՞րն ա :think

Ձայնալար
20.08.2013, 20:17
Ուզեցել են գրել «հղի կնոջ մոմենդով», հետո խմբագրել են, որ գրական լինի:

Jarre
21.08.2013, 01:22
Դվառոդնի..... :D :D :D

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ScreenShot2013-08-20at51957PM_zpsff5aade1.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ScreenShot2013-08-20at51957PM_zpsff5aade1.png.html)

Ռուֆուս
21.08.2013, 01:44
Հիմա էս սենսացիոն լուրը կարդալուց հետո ո՞նց պիտի քնենք :(

Jarre
21.08.2013, 02:35
Հիմա էս սենսացիոն լուրը կարդալուց հետո ո՞նց պիտի քնենք :(
Ապեր, Արամ MP3-ի ու Կարգին Մկոյի դվառոդնի եղբայր լինելու լուրի բերումով քունդ փախել ա՞։

Freeman
22.08.2013, 13:05
Ինչպե՞ս պարզել, որ աղջիկը կույս չէ (http://www.slaq.am/arm/news/148785/)

slaq.am-ում, հմմմ

հ.գ. :D

_Հրաչ_
23.08.2013, 23:15
Էքսորցիստ եմ ասել, է՜: :D


Չինացին չար հոգիներին քշել է առնանդամի միջոցով

Չինաստանում ձերբակալել են «Էքսորցիստին», որն աղջկան առաջարկել է քշել-հեռացնել նրանից չար հոգիներին սեփական առնանդամի միջոցով: Այդ ծառայության դիմաց նա պահանջել է մոտ 20 հազար յուան՝ մոտավորապես 3 հազար դոլար:

Փաստացի, նա առաջարկել ինտիմ կապի մեջ մտնել իր հետ եւ դրա համար վճարել: Միայն հաջորդ օրը աղջիկը հասկացել է, որ իրեն խաբել են: Ոստիկանները ձերբակալել են «փրկչին»:

Պարզվել է, որ այդ աղջիկն աշխատել է խանութում, սիրահարվել իր ղեկավարին եւ միջոցներ է փնտրել՝ նրան գայթակղելու: Այդ ժամանակ էլ նա իմացել է վերոհիշյալ անձնավորության մասին, որը կարող էր «օգնել» իրեն:

Նա առասպել է հորինել աղջկա սեռական օրգաններում ապրող հրեշների եւ չար ոգիների մասին, որոնք խոչընդոտում են նրա եւ ղեկավարի հարաբերություններին: Այս մասին հաղորդում է «Vesti.Ru»-ն:

V!k
28.08.2013, 17:28
Գրենլանդիան մինչև 2010 թ.-ը կարող է պատվել անտառներով
www.1in.am (http://www.1in.am/arm/world_event_209831.html)
ես 1ին.ամ-ին չե՞ն ասել, որ արդեն 2013թ.-ն ա :nea

_Հրաչ_
10.09.2013, 23:09
Սրանք ոնց որ հատուկ անելիս լինեն: :))


Հետազոտություն. փոքր ամորձիներով տղամարդիկ ամենահոգատար հայրերն են

Ատալանտայի Էմորի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել, որպեսզի պարզեն՝ ինչո՞ւ են մի խումբ հայրեր իրենց երեխաների հանդեպ ուշադիր ու հոգատար, իսկ մյուսները բավական անտարբեր են մոտենում հոր իրենց պարտականությանը: Նրանց փորձին մասնակցել են փոքր երեխաներ ունեցող 70 կամավորներ:

Սկզբում գիտնականները իմացել են հենց տղամարդկանցից (կամ նրանց կողակիցներից), թե որքանով են նրանք կատարում իրենց հայրական պարտականությունները՝ փոխում են երեխայի տակդիրը, լողացնում են նրանց կամ կերակրում: Բացի այդ տղամարդկանց շրջանում անցկացրել են համակարգային հետազոտություն, որի արդյունքում չափել են նրանց ամորձիների ծավալը:

Հետո կամավորներին ցույց են տվել իրենց երեխաների լուսանկարները եւ զուգահեռ անցկացրել են ուղեղի սքանավորում: Պարզվել է, որ երեխայի նկարը տեսնելու պահին տղամարդկանց մոտ, որոնք հարցման ընթացքում ճանաչվել են իդեալական հայրեր, ուղեղի ակտիվության բարձրացում է նկատվում, որը պատասխանատու է ծնողական մոտիվացիայի համար: Իսկ այն հայրերի մոտ, որոնք քիչ են հոգ տանում իրենց երեխաներին, ուղեղը քիչ է ակտիվ:

Գիտնականների խոսքով, առավել ակտիվ էր ուղեղի այս հատվածն այն տղամարդկանց մոտ, ովքեր ունեին համեմատաբար փոքր ամորձիներ ու տեստոստերոնի ցածր մակարդակ, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Ինչպես ենթադրում են հետազոտողները փոքր ամորձիներով տղամարդիկ, ի սկզբանե հակված են լավ հայր դառնալ: Մյուս կողմից, հնարավոր է նաեւ, որ երեխաների ծնվելուց հետո ամորձիները փոքրանան:

Աղբյուր (http://news.am/arm/news/170681.html)

Հ. Գ. Դրել հատ-հատ չափել են: :D

keyboard
10.09.2013, 23:29
Սրանք ոնց որ հատուկ անելիս լինեն: :))



Աղբյուր (http://news.am/arm/news/170681.html)

Հ. Գ. Դրել հատ-հատ չափել են: :D

ես էլ ասում եմ Էլինայի ծնվելուց հետո էն ուր կորան :D

տեղից լավ չէի, Հրաչ բա քո արածն արած էր? քառասուն աստիճան տաքությունս մի էդքան էլ բարձրացավ:D

Chuk
13.10.2013, 16:17
Քիչ առաչ SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում «Grand cherokee» մակնիշի 33 ՍD 662 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մխրճվել է հետիոտների համար նախատեսված ավտոկանգառի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին շտապօգնության բրիգադը, քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերում երիտասարդ մի տղայի, ով կանգառում սպասելիս է եղել տրանսպորտին և «ջիպավորի» կողմից վրաերթի է ենթարկվել:

Ֆոտոլրագրողն հայտնում է, որ «ջիպավոր» վարորդը փորձում էր համարանիշները հանել ավտոմեքենայից, սակայն ճանապարհային ոստիկանը, ով Գաբրիել հրեշտակի հայացքով կանգնել էր վրաերթի ենթարկվածի գլխավերևում, թույլ չտվեց հանել:

Ինչպես հատնում է ֆոտոլրագրողը, պարզվեց, որ տեղում նկարահանվում է ֆիլմ, որի բեմադրող ռեժիսորը սիրված ու ճանաչված ռեժիսոր Միքայել Դովլաթյանն է :

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի ©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-10-13-Grand-cherokee.html

Ժող, իմ երևակայությունը կախվեց: Մի հատ բացատրեք էլի, հիմա էս վրաերթն իրակա՞ն էր, թե՞ կինոյի մաս:

Եթե կինոյի մաս էր, ինչի՞ են էս ապուշ ռեպորտաժը սարքել:

Եթե իրական էր, ի՞նչ կապ ունի էնտեղ կինո էլ էին նկարում, թե հարևան բուդկայում մեկը հաց էր ուտում:

Ձայնալար
13.10.2013, 17:17
Իսկ ինձ հետաքրքրում ա, թե հետիոտների համար նախատեսված ավտոկանգառն ի՞նչ ա::8

Alphaone
13.10.2013, 17:22
Իսկ ինձ հետաքրքրում ա, թե հետիոտների համար նախատեսված ավտոկանգառն ի՞նչ ա::8

Սկզբում ինձ էլ հետաքրքրեց, հետո հասկացա, որ ավտոբուսաերթուղային կանգառներն են :D

Chuk
13.10.2013, 17:32
Իսկ ինձ հետաքրքրում ա, թե հետիոտների համար նախատեսված ավտոկանգառն ի՞նչ ա::8

Չէի ֆիքսվել :)) Լավն ա :))

Alphaone
13.10.2013, 17:36
Չէի ֆիքսվել :)) Լավն ա :))

իսկ ես դեռ նյութը չկարդացած իմացա «բլթ»-ը դա է, դրա վրա ֆիքսվեցի :D

Chuk
15.10.2013, 22:41
Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բաղրամյան 79 հասցեում գտնվող «Անելիք» բանկի և նրան հարակից շենքի տանիքում խոշոր հրդեհ է:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված շենք են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ արագ արձագանքման խումբը՝ 2 մարտական հաշվարկով, 1 ավտոսանդուղքով:

Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության 2-րդ գումարտակի աշխատակիցները:

Ֆոտոլրագրողը հայտնում է,որ տեղում փրկարարների կողմից կատարված հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ տանիքով անցնող էլեկտրալարերի թույլ միացման պատճառով փոքրիկ կրակ է առաջացել, ինչը հրշեջների կողմից մարվեց: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: ©shamshyan.com http://shamshyan.com/arm/YbpDeABdVt.html
Աղբյուր՝ Շամշյան (http://shamshyan.com/arm/YbpDeABdVt.html)


Շամշյան, կողմնորոշվի, հիմա խոշո՞ր հրդեհ ա, թե՞ փոքրիկ կրակ :))

Alphaone
15.10.2013, 23:45
Աղբյուր՝ Շամշյան (http://shamshyan.com/arm/YbpDeABdVt.html)


Շամշյան, կողմնորոշվի, հիմա խոշո՞ր հրդեհ ա, թե՞ փոքրիկ կրակ :))

Չուկ, դու էստեղ սարկազմը չտեսա՞ր, ահազանգել են, ասել են Ներոնը եկա՜վ, Հռոմից պրծել, անցել ա Երևանին, կողքից Հերոստրատը վերապատրաստում ա, պարզվեց պստիկ հրդեհ ա :D

Chuk
15.10.2013, 23:50
Չուկ, դու էստեղ սարկազմը չտեսա՞ր, ահազանգել են, ասել են Ներոնը եկա՜վ, Հռոմից պրծել, անցել ա Երևանին, կողքից Հերոստրատը վերապատրաստում ա, պարզվեց պստիկ հրդեհ ա :D

Ալֆա ջան, իրականում էստեղ մեղմացված ա: Էդ լուրը հատուկ փնտրում էի, որտև ուզում էի հասկանալ ինչ ա եղել, Կոմիտասում եմ ապրում, իմ հաշվարկով ամենաքիչը հինգ հրշեջ մեքենա աղմուկ աղաղակով իջավ ներքև: Մտածեցի աշխարհի վերջն եկել ա, սկսեցի լրատվականները քրքրել, մինչև էս գտա :))

Alphaone
16.10.2013, 00:52
Ալֆա ջան, իրականում էստեղ մեղմացված ա: Էդ լուրը հատուկ փնտրում էի, որտև ուզում էի հասկանալ ինչ ա եղել, Կոմիտասում եմ ապրում, իմ հաշվարկով ամենաքիչը հինգ հրշեջ մեքենա աղմուկ աղաղակով իջավ ներքև: Մտածեցի աշխարհի վերջն եկել ա, սկսեցի լրատվականները քրքրել, մինչև էս գտա :))

Դե հենց էդ ա, մարդիկ զանգել, աղաղակել են, գնացել տեսել են լարերից մեկից ծուխ ա բարձրանում :)

Jarre
17.10.2013, 01:38
MWMS-ի ֆբ-ից եմ քոփի արել։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/1384396_668696856508672_619999268_n_zps14694e36.jpg (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/1384396_668696856508672_619999268_n_zps14694e36.jpg.html)

_Հրաչ_
17.10.2013, 22:36
Երկնաքերեր են տեղալու, հա՜: :))

http://img7.imageshack.us/img7/1226/gkzh.png

Chuk
18.10.2013, 15:14
Ոստիկանության քննիչն իր կյանքի գնով փրկել է 17-ամյա աղջկան
2013-10-17 19:02:38


Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Նարեկ Ստեփանյանը, Որոտան գետից կարողացել է դուրս բերել խեղդվող մի աղջկա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ն. Ստեփանյանը մեկնելիս է լինում Սիսիանի բժշկական կենտրոն, երբ նկատում է, որ Որոտան գետի մոտ մի քանի երիտասարդներ օգնություն են խնդրում: Ոստիկանության քննիչը մոտենալով նրանց, տեղեկանում է կատարվածի մասին և ճիշտ կողմնորոշվելով` նետվում է գետի մեջ և այնտեղից դուրս է բերում, գրեթե ծանր վիճակում գտնվող, Սյունիքի մարզի Մոսք գյուղի բնակիչ, քոլեջի սովորող, 17-ամյա Սոնա Հակոբյանին, ով էլ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվում է Սիսիանի բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննիչը, ուժեղ մրսածության պատճառով, նույնպես գտնվում է հիվանդանոցում:

Մանրամասն` այստեղ:
Աղբյուր՝ lurer.com (http://lurer.com/?p=118855&l=am)


Ժող, ես սխա՞լ գիտեմ, որ «կյանքի գնով փրկել» նշանակում ա, որ փրկելուց ինքը զոհվել, մահացել ա :think

Աթեիստ
18.10.2013, 15:32
Աղբյուր՝ lurer.com (http://lurer.com/?p=118855&l=am)


Ժող, ես սխա՞լ գիտեմ, որ «կյանքի գնով փրկել» նշանակում ա, որ փրկելուց ինքը զոհվել, մահացել ա :think

Բա «գրեթե ծանր վիճակում»-ը ո՞րն ա:

Տրիբուն
18.10.2013, 17:11
lurer.com-ի ամեն երրորդ լուրը լրաբլթ ա :)

Chuk
18.10.2013, 17:15
lurer.com-ի ամեն երրորդ լուրը լրաբլթ ա :)

Շատ սուբյեկտիվ ես, Տրիբուն: Իրականում շատ ես չափազանցնում, ես կարծում եմ, որ ամեն տասից ինն ա լրաբլթ :))

Vardik!
18.10.2013, 19:26
Որ կարային գրեին կյանքը վտանգելով,գրել են՝ կյանքի գնով: Որ կարային գրեթե բառը բաց թողեին,չեն թողել...

Մարդիկ ամեն առանց երկար մտածելու գրում են,որ ակումբցիներով լավ ծիծաղենք: :D

Քիչ վերև էլ երկնաքարն ու երկնաքերն են շփոթել տնաշենները... :lol

Smokie
19.10.2013, 15:19
Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին

1.Փաստորեն Սաֆարովը լունատիկ ա
2.Փաստորեն քնած լինելով՝ ինքն էլ չի հասկացել ինչ ա անում

:lol

Alphaone
19.10.2013, 15:28
1.Փաստորեն Սաֆարովը լունատիկ ա
2.Փաստորեն քնած լինելով՝ ինքն էլ չի հասկացել ինչ ա անում

:lol

Ես էս պատմությունն էնքան ծանր եմ տարել, որ ծիծաղս էլ չի գալիս :(

Վահե-91
25.10.2013, 12:07
http://4put.ru/pictures/max/760/2336617.jpg

http://www.1in.am/arm/more_entertainment_224591.html

Լեո
27.10.2013, 13:28
Ինչպես երևի կասեր Հայլուրը՝ անիմաստ վերնագրեր հորինելու գծով մեր լրատվամիջոցները տարածաշրջանային անժխտելի առաջատարն են:

http://i.imgur.com/8avdMfK.jpg

Սկանդալայի՜ն... Բայց բացում ես հղումն ու.

http://i.imgur.com/LdMKchy.jpg

Սրա ի՞նչն ա սկանդալային :fool

http://life.panorama.am/hy/news/2013/10/11/gariuk-vitamin-clube/15990

Jarre
28.10.2013, 02:12
Սրա ի՞նչն ա սկանդալային :fool

http://life.panorama.am/hy/news/2013/10/11/gariuk-vitamin-clube/15990

Ոնց թե «սրա ինչն ա սկանդալային»։ Սկանդալային ա, որովհետև հերքում ա մեծն ՄԵԼ-ի ամենաարժանահավատ տեղեկությունները։ Ոնց որ ցիրկ լինի էս Հայաստանի հասարակական կյանքը......

Աթեիստ
29.10.2013, 00:15
Չհարցնեք, թե ոնց եմ գտել ։)

Այսօր Խաչատուր Աբովյանի ծծնդյան օրն է
http://www.armversion.am/2011/10/15/այսօր-խաչատուր-աբովյանի-ծծնդյան-օրն-է/

Մեծն Մակարոնը հեռու պահի սենց օրերից։:o

Լեո
09.11.2013, 08:45
Շախմատում ո՞նց կարող ա 0-0 արդյունք գրանցվել :fool

http://i.imgur.com/zQYmt2L.jpg

http://www.tert.am/am/news/2013/11/08/chess2/

BOBO
09.11.2013, 15:56
http://www.mamul.am/am/news/42986/%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB-%D5%BB%D5%A5%D5%B5%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7
Թոփ 2:))

Ներսես_AM
09.11.2013, 17:16
Շախմատում ո՞նց կարող ա 0-0 արդյունք գրանցվել :fool

http://i.imgur.com/zQYmt2L.jpg

http://www.tert.am/am/news/2013/11/08/chess2/

Դե գոլ չեն խփել 0-0 ա եղել :D

Նաիրուհի
20.11.2013, 17:34
Լրագրողի համար երբեմն օգտակար է գրածը երկրորդ անգամ կարդալը։

http://i.imgur.com/Iha54JL.png

Jarre
22.11.2013, 02:56
Սա լրաբլթ չի, բայց ամենահարմար տեղը իմ կարծիքով էս թեման ա։

«.....կենդանաբանության ինստիտուտի աշխատակից Մամիկոն Ղասաբյանն» (http://news.am/arm/news/181987.html)։ Կենդանաբան Ղասաբ :D

Jarre
24.11.2013, 04:13
Ցարական Ռուսաստան-Հայաստան բրուտալ սեքսի ֆոնի վրա նման վերնագիրը անչափ հետաքրքիր ա։ Շուտով մեզ մոտ շատանալու են նման կոլխոզային վերնագրերը։ Տրակտորիստը կթվորհուն :D :D :D

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/421043D0438043C043E043A044D043A04400430043D043002013-11-23432080738PM_zps8156bdcd.png[/URL]

Տրիբուն
24.11.2013, 19:42
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հռոմի Պապին (http://lurer.com/?p=122667&l=am)


Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանին և Օլիմպիական կոմիտեի համաժողովի մասնակիցներին Վատիկանում ընդունել է նաև Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

Թաղեմ ձեր բոյը .. :D:D Լուրը պիտի լիներ «Գագիկ Ծառուկյանը տեսել է Հռոմի Պապին», ոչ թե «հանդիպել է» :D

My World My Space
24.11.2013, 22:41
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հռոմի Պապին (http://lurer.com/?p=122667&l=am)



Թաղեմ ձեր բոյը .. :D:D Լուրը պիտի լիներ «Գագիկ Ծառուկյանը տեսել է Հռոմի Պապին», ոչ թե «հանդիպել է» :D


էս դեպքում՝ Հռոմի պապը տեսել է Գագիկ Ծառուկյանին... :))

Տրիբուն
24.11.2013, 23:03
էս դեպքում՝ Հռոմի պապը տեսել է Գագիկ Ծառուկյանին... :))
Անեգդոտ էս թեմայով .....

Մեկին գայիշնիկը կանգնացնում ա, էսի ավտոյից իջնում ա ու գայիշնիկին ասում ա
- ընկեր, դու ինձ ո՞նց ես կանգնացնում, չե՞ս ճանաչում ինձ, ես Գագոն եմ
- չէ, չեմ ճանաչում
- ո՞նց չես ճանաչում, ինձ սաղ ճանաչում են, արի գնանք շեֆիդ մոտ
Գնում են շեֆի մոտ, էսի հենց տնում ա էս տղուն, միանգամից.
- Գագո ջան, վայ քու ցավը տանեեեմ, սենց նենց
Գագոն գայիշնիկին ասում ա.
- Տենու՞մ ես, ինձ սաղ ճանաչում են, ինձ մինիստրն էլ ա ճանաչում
Գնում են մինիստրի մոտ, ու էլի նույն ձևի.
- Գագո ջան, վայ քու ցավը տանեեեմ, սենց նենց
Գագոս գայիշնիկին ասում ա, ինձ նախագահն էլ ճանաչում: Գնում են նախագահի մոտ, նունյ ձևի «Գագո, ես քու կյանքին մեռնեմ .. »: Գնում են Պուտինի մոտ. «Գագո ջան, դառագոյ, դռուգ մոյ, ցավետ տանիեմ .. »: Գնում են Օբամայի մոտ «Գագո, մայ ֆռենդ, ախպերս, դու տեղ ունես օն մայ հեդ»: Էս Գագոն գայիշնիկին ասում ա.
- Տենու՞մ ես, ապեր, ինձ սաղ աշխարհն ա ճանաչում, ես Գագոն եմ, ինձ դաժե հռոմի պապն ա ճանաչում
Հելնում գնում են Հռոմ, Վատիկան, էս Գագոն ասում ա
- Դու ստեղ ներքևը սպասի, ես հելնեմ վերև, պապի հետ բալկոնից քեզ ձեռով կանեմ, քեզ պռոստը վերև չեն թողնի էլի
Գագոն հոլնում ա վերև, կանգնում ա բալկոնում ու ընդեղից պապի հետ ձեռով ա անում: Էս գայիշնիկս կողքի կանգնած իտալացուն հարցնում ա.
- Էն բալկոնի կանգնած մարդուն ճանաչու՞մ ես
- Էն սպիտակ շորերով բիձուն տեղը չեմ բերում, բայց կողքի կանգնածը Գագոն ա

Լեո
26.11.2013, 10:16
Ուղեղի ցնցումից հետո մարզիկն ուշքի է եկել որպես հանճարեղ երաժիշտ (տեսանյութ) (http://lurer.com/?p=122816&l=am)

lurer.com-ի «սենսացիոնամոլ» բլթերն անսպառ են:

Հանչարե՜ղ... Չէ մի չէ, մեկ էլ դուք եք հանճարեղ :blin

Ջուզեպե Բալզամո
27.11.2013, 11:17
Նյուզ.ամ-ում էր... ասի լուրը վախտին տարածեմ, մարդիք որձի կաթ-բան չխմեն հանկարծ...

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը բնակչությանը կոչ է արել սննդակարգում օգտագործել էգ ուղտի, ուղտայծի, եղջերվի, էգ ավանակի եւ այծի կաթ փոխանցում է «Կաթի եւ կաթնամթերքի դերը սննդում» գիրքը:

Որպես կաթնամթերքի լրացուցիչ աղբյուրներին դիմելու պատճառ կազմակերպությունը նշում է կովի կաթի եւ դրանից արտադրվող կաթնամթերքի բարձր գինը: Բացի դրանից, էգ ձիու եւ ավանակի կաթը կարող են օգտագործել կովի կաթից ալերգիա ունեցող մարդիկ: Իսկ եղջերվի կաթը նախատեսված է այն մարդկանց համար, ում հակացուցված է կաթնաշաքարը, հայտնում է Lenta.ru-ն:
http://news.am/arm/news/182629.html
Հա, ժող ջան, եղջերվի կաթը ի՞նչ արժի, խաբար է՞ք...

Տրիբուն
27.11.2013, 14:43
Հա, ժող ջան, եղջերվի կաթը ի՞նչ արժի, խաբար է՞ք...

Որձ, թե՞ էգ ...

Ջուզեպե Բալզամո
08.12.2013, 19:40
Ճիշտն ասած էնքան էլ վստահ չեմ, որ սա լրաբլթ ա... ավելի շատ մառազմ ա... բայց մեկ ա դնում եմ...

http://news.am/arm/news/184417.html

43-ամյա բեյրութահայ Շ.Կ.-ն ամուսնացել է մայրական իրավունքներից զրկված 36-ամյա հայուհու` Ն.Ս.-ի հետ, ումից նախկին ամուսինն ու երեխաները շաբաթներ առաջ երես էին թեքել՝ ժամանակին տուն չվերադառնալու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը:

Նա պատմեց, որ 6-ամյա կինն ամիսներ առաջ է ամուսնալուծվել: «Նա ծնունդով Ախալքալաքից է: Գնացել է, որ անձնագրի ժամկետը երկարացնի, խնդիրներ են առաջացել եւ 10 օր ուշացել է, ինչի համար ամուսինը նրան չի ընդունել: Ավելին` անչափահաս երեխաներն էլ են նրանից երես թեքել: Զանգում է, որ գոնե երեխաների հետ խոսի, ընդհանրապես անունն էլ լսել չեն ուզում: Նույնիսկ ամուսինն այս ընթացքում հասցրել է ամուսնանալ»,- պատմեց Նարե Մարտոյանը:

Աղջիկը հուսահատված դիմել է կենտրոն եւ կենտրոնի հայ տղամարդիկ էլ չեն ցանկացել նրա հետ ամուսնանալ: Սակայն նախորդ շաբաթ նրան ամուսնության առաջարկ է արել Բեյրութի հայ 43-ամյա Շ.Կ.-ն:

«Նա մեր կենտրոնում գրանցված ամենագեղեցկադեմ տղամարդն էր: Մեկ շաբաթ առաջ է նրանց հանդիպումը տեղի ունեցել: Երեկ զանգել էր այդ կինը ասում էր, որ իրեն տարել են վարսավիրանոց, թարթիչներ, եղունգներ են դրել, հարդարել: Աղջկա հարազատներին էլ Թիֆլիսից կանչել են ու ամուսնացել»,- ներկայացրեց Նարե Մարտոյանը:

Ուզում էի վրիպակները մգեցնեմ, բայց դառավ որ սաղ բոլդ եմ անելու.... նենց որ թող մենակ իտալիկ լինի :}

Vardik!
08.12.2013, 20:14
http://news.am/arm/news/184417.html
Նա պատմեց, որ 6-ամյա կինն ամիսներ առաջ է ամուսնալուծվել: «Նա ծնունդով Ախալքալաքից է: Գնացել է, որ անձնագրի ժամկետը երկարացնի, խնդիրներ են առաջացել եւ 10 օր ուշացել է, ինչի համար ամուսինը նրան չի ընդունել: Ավելին` անչափահաս երեխաներն էլ են նրանից երես թեքել: Զանգում է, որ գոնե երեխաների հետ խոսի, ընդհանրապես անունն էլ լսել չեն ուզում: Նույնիսկ ամուսինն այս ընթացքում հասցրել է ամուսնանալ»,- պատմեց Նարե Մարտոյանը:

Աղջիկը հուսահատված դիմել է կենտրոն եւ կենտրոնի հայ տղամարդիկ էլ չեն ցանկացել նրա հետ ամուսնանալ: Սակայն նախորդ շաբաթ նրան ամուսնության առաջարկ է արել Բեյրութի հայ 43-ամյա Շ.Կ.-ն:

«Նա մեր կենտրոնում գրանցված ամենագեղեցկադեմ տղամարդն էր: Մեկ շաբաթ առաջ է նրանց հանդիպումը տեղի ունեցել: Երեկ զանգել էր այդ կինը ասում էր, որ իրեն տարել են վարսավիրանոց, թարթիչներ, եղունգներ են դրել, հարդարել: Աղջկա հարազատներին էլ Թիֆլիսից կանչել են ու ամուսնացել»,- ներկայացրեց Նարե Մարտոյանը:
:}

:D Հիմա ես չհասկացա,կինը 6 տարեկա՞ն էր:

Կամ էլ,էդ կենտրոնին դիմել էր որ իրեն օգնեն երեխաների հարցո՞վ,թե՞ ամուսնանալու: :lol

Մաաամաաա՜՜՜...........

Տրիբուն
10.12.2013, 13:46
Կիևի կենտրոնում վերսկսվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումները (http://www.tert.am/am/news/2013/12/10/kiev-barricade/)


Բարիկադներն ամբողջովին արգելափակվել են, իրավապահները փակել են բոլոր մուտքի ճանապարհները՝ սաղավարտներով խիտ շարք կազմելով: Ցուցարարները բարիկադների ետևում բարձրախոսների միջոցով կոչ են արել ներքին զորքերի աշխատակիցներին անցնել իրենց կողմ:

Բարիկադների արգելափակում ու սաղավարտներով խիտ շարքեր, մենակ սաղավարտներով ... :D

Վահե-91
11.12.2013, 11:34
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանում ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ:


Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-12-11-plosion.html

Chuk
14.12.2013, 00:59
Ժող, նախապես զգուշացնեմ, համենայն դեպս, ապահովության համար կարդալուց չծիծաղեք:


Ծիծաղը կարող է սպանել. գիտնականներ

Նոր հետազոտությունը հերքում է այն կարծիքը, որ ծիծաղը երկարացնում է կյանքը: Ինչպես պարզել են գիտնականները՝ ծիծաղը կարող է ոչ միայն օգտակար լինել, այլև կյանքի համար վտանգ սպառնալ:

Չնայած համընդհանուր ընդունված փաստերին՝ որոշ մարդկանց համար այն կարող է ավելի վտանգավոր լինել, քան կարելի էր պատկերացնել: Ինչպես պարզվել է՝ մարդիկ ծիծաղից էլ են մահանում: Մի կին, օրինակ, ծիծաղելիս մահացել է: Մահվան պատճառ է հանդիսացել սրտի անսպասելի կաթվածը:

Գիտնականները նշում են, որ ծիծաղելիս կարող է վնասվել ոչ միայն սիրտը, այլև՝ կերակրափողը:

Mail Online-ի տվյալներով՝ այդ փաստերը վկայում են այն մասին, որ ծիծաղը ոչ միայն վնասակար է, այլև՝ վտանգավոր: Գիտնականները նաև դրա օգտակար ազդեցությունն են հայտնաբերել:
Աղբյուր՝ 1in.am (http://www.1in.am/arm/more_entertainment_237641.html)

Alphaone
14.12.2013, 01:11
Ժող, նախապես զգուշացնեմ, համենայն դեպս, ապահովության համար կարդալուց չծիծաղեք:


Աղբյուր՝ 1in.am (http://www.1in.am/arm/more_entertainment_237641.html)

ուշ ա, ծիծաղեցի :(

Mephistopheles
14.12.2013, 01:15
Ժող, նախապես զգուշացնեմ, համենայն դեպս, ապահովության համար կարդալուց չծիծաղեք:


Աղբյուր՝ 1in.am (http://www.1in.am/arm/more_entertainment_237641.html)

ստեղ են ասել "ծիծաղից մեռավ"

Ռուֆուս
14.12.2013, 01:25
Էդ Mail Online-ը բրիտանակա՞ն ա :))

Chuk
14.12.2013, 01:32
Էս երկու նախադասությունները հանգիստ կարող էին իմ մահվան պատճառ դառնալ :(

«Մի կին, օրինակ, ծիծաղելիս մահացել է»

«Գիտնականները նաև դրա օգտակար ազդեցությունն են հայտնաբերել»

Chuk
14.12.2013, 01:38
1in.am-ի այս նյութը հրապարակելուց ուղիղ մեկ ժամ և 4 րոպե առաջ մեկ այլ հայկական լրատվական կայք լուր էր հրապարակել: Առաջին հայացքից ուրախացնող այդ լուրը պարզվում է թե ինչքան սարսափազդու է, երբ մեկ ժամ 4 րոպե անց հարևան լրատվականում կարդում ես ծիծաղի մահաբերության մասին լուրը.

Ծիծաղը օգնում է հղիանալ (http://www.tert.am/am/news/2013/12/13/smile/)

Alphaone
14.12.2013, 01:40
1in.am-ի այս նյութը հրապարակելուց ուղիղ մեկ ժամ և 4 րոպե առաջ մեկ այլ հայկական լրատվական կայք լուր էր հրապարակել: Առաջին հայացքից ուրախացնող այդ լուրը պարզվում է թե ինչքան սարսափազդու է, երբ մեկ ժամ 4 րոպե անց հարևան լրատվականում կարդում ես ծիծաղի մահաբերության մասին լուրը.

Ծիծաղը օգնում է հղիանալ (http://www.tert.am/am/news/2013/12/13/smile/)

էստեղ մեր տրամաբանությունը որպես սխալ մտահանգման օրինակ կբերեր՝ հղինալը մահաբեր է :D

Ռուֆուս
14.12.2013, 01:43
Ես կնախընտրեի մեռնել:

Mephistopheles
14.12.2013, 01:45
1in.am-ի այս նյութը հրապարակելուց ուղիղ մեկ ժամ և 4 րոպե առաջ մեկ այլ հայկական լրատվական կայք լուր էր հրապարակել: Առաջին հայացքից ուրախացնող այդ լուրը պարզվում է թե ինչքան սարսափազդու է, երբ մեկ ժամ 4 րոպե անց հարևան լրատվականում կարդում ես ծիծաղի մահաբերության մասին լուրը.

Ծիծաղը օգնում է հղիանալ (http://www.tert.am/am/news/2013/12/13/smile/)

վաաա՜յ, բա ես գիտեի սեքսն ա օգնում…

Mephistopheles
14.12.2013, 01:46
շատ էլ լավ ա… ես համոզված եմ որ շատ կնիկներ ծիծաղից են հղիանում… բայց չգիտես ինչի երեխեն հարևանի մարվդուն ա նմանվում…

Chuk
14.12.2013, 01:48
շատ էլ լավ ա… ես համոզված եմ որ շատ կնիկներ ծիծաղից են հղիանում… բայց չգիտես ինչի երեխեն հարևանի մարվդուն ա նմանվում…

Երևի հարևանի մարդու ծիծաղից ա հղիանում :think

Mephistopheles
14.12.2013, 01:52
Երևի հարևանի մարդու ծիծաղից ա հղիանում :think

հա, հարևանի ծիծաղը մեծ ա, այսիքն բարձր ա, բոյով ա ու համ էլ հաստ ձայնով ա… ով չի հղիանա էդ ծիծաղից…

keyboard
14.12.2013, 01:56
Էսօր բոլ խնդացել եմ, տենաս բաց ապծեկա կլինի՞, գնամ հղիության տեստ առնեմ, թե՞ էսքան շուտ չի երևա :think

Chuk
14.12.2013, 02:03
Էսօր բոլ խնդացել եմ, տենաս բաց ապծեկա կլինի՞, գնամ հղիության տեստ առնեմ, թե՞ էսքան շուտ չի երևա :think

Բռատ, իմն ու քոնը անզեն աչքով էլ ա նկատվում :(

Նաիրուհի
14.12.2013, 02:23
Երևի հարևանի մարդու ծիծաղից ա հղիանում :think

Հարևանի մարդու ծիծաղից, ով ծիծաղում է իր մարդու վրա :D

Վահե-91
15.12.2013, 00:29
:fool
http://i.imgur.com/SAiZjBu.png

CactuSoul
26.12.2013, 14:01
«Նման նյութեր».

http://i.imgur.com/LxddpDX.jpg?1

աղբյուր (http://blog.1in.am/blog/10446.html)

V!k
31.12.2013, 01:56
քանի գնում է, ես բլոգնյուզի որակը 0-ից ավելի է իջնում:[
դալման էտ ինչ մի երևելի տեղ ա, որ մի հատ էլ գյուղացի-քաղաքացի տարբերություն են դնում... ես հոդվածի գրողը տենց համոզվա՞ծ ա, որ ինքը մաքուր բնիկ Երևանցի ա, ու մյուս մարզերում ապրողներից լավն ու մաքուր:angry

Գեղերից եկել եք, լցվել եք Դալմա, որ ի՞նչ անեք

Երեկ շատերի պես ես էլ դուրս էի եկել ամանորյա գնումների, ու որոշեցի մի երկու բան էլ Դալմայից գնել: Որոշեցի ու փոշմանեցի, որովհետև նման սարսափելի տեսարան պատկերացնելը դժվար է. կարծես խոպանչիներին Հայաստան բերած ինքնաթիռը հենց Դալմայի հետևը իջած լիներ:
Լավ, հերթերից ու մարդկանց առատությունից ես չեմ բողոքում, հիմա առևտուր ա, թող լինի, արա բայց ի՞նչ պարտադիր ա սարից իջածի նման պահել ձեզ: Ընտանյոք հանդերձ գալիս են ու անիմաստ քուջուջ են անում, առնելուց առնում են սաղ գյուղի համար (թե ասա սարի գլխին մասիմո դուտտի ի՞նչ եք անելու), յա էլ անիմաստ ժխոռ են սարքում ու ամեն ինչ փորձում:
Ու էդ ամեն ինչի թրիքի ու քրտինքի անզուգական բուրմունքի ներքո, նենց որ հանդերձարան մտնել չի լինում, փորձած շորերին էլ չես ուզում դիպչել անգամ: Ես, իհարկե, չեմ ընդհանրացնում ու ոչ մի կերպ չեմ ուզում վիրավորել ոչ երևանցիներին, իմ բողոքը այն սուբյեկտներին է ուղղված, ում պատճառով էլ ստեղծվում են բոլոր այն բացասական կարծրատիպերը, որոնցով դատում են մարզերում ու գյուղերում ապրողներին: Լավ, հասկացանք, որ աչքներդ կարոտ ա սենց բաների, բայց հո ջրին էլ կարոտ չի՞, գոնե լողացեք, նոր եկեք մտեք խանութները:
http://blognews.am/arm/news/119324/

Գյուլխ
31.12.2013, 02:07
blognews կարդալը արգելված ա ու վնասակար առողջությանը

Աթեիստ
31.12.2013, 03:59
Բլոգնյուզը աչքիս լույսը չի, բայց քննադատելոց «հոդվածի» հեղինակին քննադատեք, ոչ թե ամեն ինչ պատճենողին: Հեղինակի անունը վերևում նշված ա, տակն էլ ՖԲ-ի հղումը:
«Հոդվածը» մի հատ էլ ստեղ դնելով ինչո՞վ եք տարբերվում նույն բլոգնյուզից:

Ռուֆուս
31.12.2013, 04:07
Խնդրում եմ, էլ բլոգնյուզ ակումբ մի բերեք, լա՞վ: Հազիվ ՖԲ-իս պատը ազատագրել եմ էդ արհավիրքից, մնում ա մի հատ էլ Ակումբում դնեք:

Շինարար
31.12.2013, 05:01
մասիմո դուտտի-ն ի՞նչ ա:oy

Ռուֆուս
31.12.2013, 05:14
մասիմո դուտտի-ն ի՞նչ ա:oy

Իսպանական Zara հագուստի ֆիրմայի մի քիչ ավելի թանկանոց տեսականին: Ու երևի էդ ստատուսի հեղինակը մտածել ա, թե Մասսիմո Դուտտին բեսամփթ թանկանոց իտալական բրենդ ա:

V!k
31.12.2013, 10:21
Բլոգնյուզը աչքիս լույսը չի, բայց քննադատելոց «հոդվածի» հեղինակին քննադատեք, ոչ թե ամեն ինչ պատճենողին: Հեղինակի անունը վերևում նշված ա, տակն էլ ՖԲ-ի հղումը:
«Հոդվածը» մի հատ էլ ստեղ դնելով ինչո՞վ եք տարբերվում նույն բլոգնյուզից:
բայց էդ նույն բլոգնյուզը չի՞ ընրտել էս «հոդվածը» ֆեյսբուքի միլիոնավոր ստատուսներից... էդ լուրերի բլոգ չի՞... ըտենց անմակարդակ «հոդված» իրենց կայքում դնելու համար էի բողոքում:angry

keyboard
31.12.2013, 12:00
80-ամյա ծերունին ԲՌՆԱԲԱՐԵԼ Է ԿՈՎԻՆ (http://asekose.am/hy_AM/news/4/102965-news-armenia.html)


Էս նոր տարի օրով մենակ էս էր պակաս աչքիս տակ ընկներ

Վաաաաադ եմ

Տրիբուն
31.12.2013, 13:07
Իսպանական Zara հագուստի ֆիրմայի մի քիչ ավելի թանկանոց տեսականին: Ու երևի էդ ստատուսի հեղինակը մտածել ա, թե Մասսիմո Դուտտին բեսամփթ թանկանոց իտալական բրենդ ա:

Ի միջի այլոց, երկուսն էլ մի քանի տարի առաջ բռնվել էին ստրկական աշխատանք օգտագործելու համար, ու մեծ սկանդալ էր Եվրոպաները: Հետո ինչ-որ մուղամով մեռավ էտ պատմությունը:

Ռուֆուս
31.12.2013, 17:09
Ի միջի այլոց, երկուսն էլ մի քանի տարի առաջ բռնվել էին ստրկական աշխատանք օգտագործելու համար, ու մեծ սկանդալ էր Եվրոպաները: Հետո ինչ-որ մուղամով մեռավ էտ պատմությունը:

Հա, եղել ա տենց բան Բրազիլիայում: Բայց հանուն արդարության պիտի նշեմ, որ Zara-ի արտադրանքի 75%-ը Եվրոպայում ա արտադրվում (որի 2/3-ն էլ հենց Իսպանիայում), մինչդեռ մրցակից ֆիրմաները Եվրոպայում ոչ մի բան չեն արտադրում ու բանգլադեշցիներին, չինացիներին ու աֆրիկացիներին են շահագործում:

Հ.Գ. Նենց չի որ ես մոդայով գեշ հետաքրքրված եմ, պրոստս Zara-ի բիզնես մոդելի վերաբերյալ պրոյեկտ էի արել, դրա համար սենց մանրամասն գիտեմ :))

Sagittarius
31.12.2013, 18:16
Իսպանական Zara հագուստի ֆիրմայի մի քիչ ավելի թանկանոց տեսականին: Ու երևի էդ ստատուսի հեղինակը մտածել ա, թե Մասսիմո Դուտտին բեսամփթ թանկանոց իտալական բրենդ ա:

Դեռ ավելին, ես կասկած չունեմ, որ ինքը Zara-ն էլ ա բեսամփթ թանկանոց բրենդ համարում :))

Գյուլխ
31.12.2013, 18:21
Դեռ ավելին, ես կասկած չունեմ, որ ինքը Zara-ն էլ ա բեսամփթ թանկանոց բրենդ համարում :))

Մարդիկ կան, որ եթե հագուստը բրենդ ունի, արդեն թանկանոց ա: Իրանց ադիբաս, պունա ու զիլի-ից հետո իհարկե: Դրանք ընդհանրոպես լյուքս տեսականի ա:

Տրիբուն
02.01.2014, 13:34
Հա, եղել ա տենց բան Բրազիլիայում: Բայց հանուն արդարության պիտի նշեմ, որ Zara-ի արտադրանքի 75%-ը Եվրոպայում ա արտադրվում (որի 2/3-ն էլ հենց Իսպանիայում), մինչդեռ մրցակից ֆիրմաները Եվրոպայում ոչ մի բան չեն արտադրում ու բանգլադեշցիներին, չինացիներին ու աֆրիկացիներին են շահագործում:

Հ.Գ. Նենց չի որ ես մոդայով գեշ հետաքրքրված եմ, պրոստս Zara-ի բիզնես մոդելի վերաբերյալ պրոյեկտ էի արել, դրա համար սենց մանրամասն գիտեմ :))

Zara-ն կարող ա: Բայց Inditex-ը մենակ Zara-ն չի էլի: Էն մնացածը, ներառյալ Massimo Dutti-ն կարծեմ լավ էլ կենտրոնացած են աղքատ ու էժան աշխատուժով երկրներում: Եթե չեմ սխալվում հեն էս ա Inditex-ի ֆինասակա հաջողության հիմնական պատճառներից մեկը - առանցքային բրենդի արտադրությունը պահել են Եվրոպայում, իսկ մնացածը ցրել են աշխարհով մեկ: Արդյունքում Zaran-ն շարունակում ա պահել անունը, flagship-ն ա, իսկ մնացածը՝ էժանությունը:

Ամեն դեպքում, ինձ, բրենդների վրա բացարձակ թքած ունեցողիս, դուր են գալիս inditex-ի գրեթե բոլոր դուստրերը: Գին-որակ հարաբերակցությունը երևի լավագույներից ա աշխարհում:

Chuk
11.01.2014, 21:25
Լրիվ են ցնդել էշերը.


eMedia.am (http://emedia.am/?p=50499/los+angeles+times-n+andradardzel+e+hay+mecanun+kompozitor+tigran+mansuryanin), 11 Հունվարի, 2014 | Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այս ամիս կդառնար 75 տարեկան: «Los Angeles Times»-ն անդրադարձել է հայ մեծանուն կոմպոզիտորին:

Լրատվամիջոցը մոռացել ա գրել, որ մեծարման երեկոյին հանդես ա գալու անձամբ ինքը:

VisTolog
17.01.2014, 11:48
«…կազմակերպության անդամները, զինված ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով, շրջում են մարդաշատ վայրերում և ծակելով մարդկանց` վարակում ՁԻԱՀ-ով…»

http://www.lragir.am/index/arm/0/society/view/93646

keyboard
17.01.2014, 14:45
նոր կարդացի ասի դնեմ, տեսա դրել ես Հով, ես 40 րոպե ա խնդում եմ, վերջն ա :D
կարգախոսը ավելի ճիշտ կլիներ ` ծակենք զմիմիանս :D

VisTolog
17.01.2014, 14:47
նոր կարդացի ասի դնեմ, տեսա դրել ես Հով, ես 40 րոպե ա խնդում եմ, վերջն ա :D
կարգախոսը ավելի ճիշտ կլիներ ` ծակենք զմիմիանս :D
Ասենք նստում ես ավտոբուս, ծակված դուրս գալիս: :D

Նարե91
17.01.2014, 17:41
«…կազմակերպության անդամները, զինված ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով, շրջում են մարդաշատ վայրերում և ծակելով մարդկանց` վարակում ՁԻԱՀ-ով…»

http://www.lragir.am/index/arm/0/society/view/93646

ՄԻԱՎ-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսը, ներթափանցելով մարդու օրգանիզմ առաջացնում է ՄԻԱՎ վարակ հիվանդությունը: ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է: ՁԻԱՀ-ը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը, ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է: ՄԻԱՎ-ը արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ չափազանց զգայուն է, մարդու օրգանիզմից դուրս շատ արագ կորցնում է իր կենսունակությունը: Գործնականում անհնարին է ասեղով մարդուն ՄԻԱՎ-ով վարակել:

Աղբյուր` http:// https://m.facebook.com/permalink.php?story_fbid=230868417095397&id=140184959497077&stream_ref=1

Freeman
17.01.2014, 17:51
ՄԻԱՎ-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսը, ներթափանցելով մարդու օրգանիզմ առաջացնում է ՄԻԱՎ վարակ հիվանդությունը: ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է: ՁԻԱՀ-ը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը, ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է: ՄԻԱՎ-ը արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ չափազանց զգայուն է, մարդու օրգանիզմից դուրս շատ արագ կորցնում է իր կենսունակությունը: Գործնականում անհնարին է ասեղով մարդուն ՄԻԱՎ-ով վարակել:

Աղբյուր` http:// https://m.facebook.com/permalink.php?story_fbid=230868417095397&id=140184959497077&stream_ref=1

Ճիշտ ա, գոնե հեպատիտ Բ գրեին:
Ասեղով պետք ա արյուն ներարկել, որ ՄԻԱՎ փոխանցվի:

Ռուֆուս
17.01.2014, 22:11
Էս էլ պատասխանը :)) Զգույշ եղեք

«Մունք» երիտասարդների շարժման հաղորդագրությունը. Հայաստան է ներխուժել Գիշերային միասեռականների գաղտնի աղանդը

ՇՏԱՊ, բոլոր ԶԼՄ-ներին, տարածել։
«Մունք» երիտասարդների շարժման փոխնախագահ Խևան Բարբաջանյանը շտապ հաղորդագրություն է տարածել․
«Վերջերս ՀՀ է ներխուժել մի կազմակերպություն «Գիշերային միասեռականների գաղտնի աղանդ» անվանմամբ, «Գիշերը մերն է» կարգախոսով, որը նպատակ է դրել բոլոր հայերին դարձնել գեյ, դա անում են վամպիրների մեթոդով, ուղղակի վիզը կծելու փոխարեն սեռական հատուկ հարաբերություն են ունենում, որից հետո ցերեկները նորմալ մարդ են մնում, իսկ գիշերները դառնում են գեյ։
Բայց սա դեռ ամենը չէ, որոշել են հայ կանանց էլ գեյ դարձնել, դրա համար կանանց արհեստական հատուկ ֆալոսներ են կպցնում, դարձնում տղամարդ, դրանից հետո նույն մեթոդով դարձնում գիշերային գեյ։
Տղամարդկանց հետ դա անում են քողարկված կանանց մարմնի ներքո և ոչ ոք չի էլ հասկանում ինչ կատարվեց։ Կանանց դեպքում, սկզբից տղամարդու մարմնով գայթակղում են իրենց վրայից պոկում են ֆալոսը և կպցնում կնոջ վրա նրան դարձնելով տղամարդ, հետո արդեն՝ տղամարդու մեթոդով։
Նաև ճշտեցինք ՌԴ-ի մեր «Ми» շարժման գործընկերներից, ովքեր ասացին, որ ՌԴ-ում արդեն մի ամիս է գիշերը բազմաթիվ գեյեր են շրջում փողոցներում։
Կան նաև այլ օժանդակ ձևեր, օրինակ կինոթատրոններում նստարանի վրա հատուկ ֆալոս են տեղադրում և կարող եք նստել վրան և դառնալ գեյ, կամ մարդաշատ վայրերում աննկատ հետևից մոտենում և իրենց գործն անում։
Հայրենակիցներ, սա դավադրություն է հայերի հանդեպ և ահռելի վտանգ է։ Պատկերացնում եք, ծրագրի հաջողության դեպքում հայ կին էլ չի լինի, կլինի միայն հայ խայտառակ գեյ։
Հորդորում ենք լինել առավելագույնս զգույշ, խուսափել սեքսից, նույնիսկ կնոջ, ամուսնու հետ, չէ որ նրանք արդեն կարող է վարակված լինել, չայցելել կինոթատրոններ, մարդաշատ վայրերից հեռու մնալ, չկռանալ»։

Աղբյուր (http://araratnews.am/%D5%B4%D5%B8%D6%82%D5%B6%D6%84-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%B8%D6%80/?fb_action_ids=10202212215599250&fb_action_types=og.likes&fb_source=other_multiline&action_object_map=%5B1375365906060185%5D&action_type_map=%5B%22og.likes%22%5D&action_ref_map=%5B%5D)

keyboard
17.01.2014, 22:46
չկռանալ..... հետեվից մոտոնում իրենց գործն անում են... :D

Տրիբուն
18.01.2014, 02:22
Բայց սա դեռ ամենը չէ....
TV market :D :D

Բայց սա դեռ ամենը չէ: Զանգահարեք հենց հիմա, և երկրորդ արհեստական ֆալոսը կստանանք կես գնով: Բայց սա էլ դեռ ամենը չէ, դու կստանաք նաև նվեր. մեկ վարդագույն փոքրիկ ֆալոս՝ արևային մարտկոցով, WiFi-ով և այս հատուկ ամրակով` նախատեսված ավտոմեքենայի ապակուն փաքցնելու համար:

Jarre
18.01.2014, 02:44
Ինչքան մութ ու սև ուժ կա սաղ Հայաստանում են հավաքվում։
Փառք Սաուրոնի սև իշխանությանը։

Freeman
25.01.2014, 16:50
Հայերի 23 հայտնագործություններ, առանց որոնց աշխարհն այն չէր լինի (http://lurer.com/?p=127526), lurer.com


7. Դոկտոր Ալբերտ Կապիկյան - հայտնագործել է բերանի վիրուսի դեմ պատվաստանյութը:
ռոտա վիրուսը բերանի վիրուս են թարգմանել :)

Տրիբուն
25.01.2014, 20:35
Հայերի 23 հայտնագործություններ, առանց որոնց աշխարհն այն չէր լինի (http://lurer.com/?p=127526), lurer.com


ռոտա վիրուսը բերանի վիրուս են թարգմանել :)

աաաաաաա.. էս էն բնապահպանության նախարարի շրջապատող չորեքշաբթին եղավ (окружающая среда) :D:D

Նաիրուհի
25.01.2014, 20:48
Հայերի 23 հայտնագործություններ, առանց որոնց աշխարհն այն չէր լինի (http://lurer.com/?p=127526), lurer.com


ռոտա վիրուսը բերանի վիրուս են թարգմանել :)

բա է՞ս ինչ է, զուգադիպությո՞ւն, անուշադրոթյո՞ւն, թե՞ անգրագիտություն (գուգլելու հավես չկա) :D


11. Արդաշես Հայկանյան - Ստեղծել է առաջին պլաստիկ տարաները, Coca Cola պլաստիկ շշերի արտադրության մեքենան, մեքենայի ապակիների մաքրիչները և այլն:


22. Արտաշես Հայկանյան – ստեղծել է կոկտեյլի ճկուն ձողիկները:

Հ.Գ. Նյութի համարյա իսկական աղբյուրը (http://m.slaq.am/arm/news/150795?translit=1) :lol

Alphaone
25.01.2014, 21:37
Հ.Գ. Նյութի համարյա իսկական աղբյուրը (http://m.slaq.am/arm/news/150795?translit=1) :lol
մինչև հղումով չգնացի, տրանսլիտը չտեսա, համարյա բառի իմաստը չէի հասկանում :D

Chuk
29.01.2014, 00:49
Կարող ա էնքան էլ էս թեմայի բան չի, բայց բացեց, ասեցի ստեղ բերեմ :))


Գերմանիայի Ռասդորֆ քաղաքի կենտրոնական մասում պայթել է գոմը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Իրավապահ մարմիններից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել գոմում կովերի արտաթորանքում առկա մեթանի վտանգավոր քանակության կուտակման հետեւանքով։

Ստատիկ էլեկտրականության պարպման հետեւանքով գազը բռնկվել է, հայտնում է Lenta.ru-ն։

Գոմում դեպքի պահին 90 կով է եղել, նրանցից մեկը այրվածքներ է ստացել։ Կենդանուն անասնաբուժական օգնություն է ցուցաբերվել։ Պայթյունից գոմի տանիքը վնասվել է։
Աղբյուր՝ news.am (http://news.am/arm/news/191405.html)

Ներսես_AM
29.01.2014, 01:13
Կարող ա էնքան էլ էս թեմայի բան չի, բայց բացեց, ասեցի ստեղ բերեմ :))


Աղբյուր՝ news.am (http://news.am/arm/news/191405.html)
Էս էն մի հատ կովերի տռելու մասին թեմա կար, Ռուֆուսն էր բացել, ըտեղ պիտի դնեիր։ :))

Chuk
29.01.2014, 01:17
Էս էն մի հատ կովերի տռելու մասին թեմա կար, Ռուֆուսն էր բացել, ըտեղ պիտի դնեիր։ :))

Վայ քո արա, ակումբում տենց թեմա էլ կա :o Գնամ գտնելու :))

Freeman
29.01.2014, 01:29
Վայ քո արա, ակումբում տենց թեմա էլ կա :o Գնամ գտնելու :))

չփակես :))

Լեո
02.02.2014, 13:22
Էս մեկը լրաբլթ չի, սենց դեպքերի համար առաջարկում եմ «լրազզվ» բառը:

http://i.imgur.com/5ojkMen.jpg

Ինչների՞ս ա պետք սենց անիմաստությունը իմանալ :[

Jarre
03.02.2014, 18:38
Փորձեք պատկերացնել էս վերնագիրը գործնականում :))

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ScreenShot2014-02-03at103404AM_zpsa166ff9c.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ScreenShot2014-02-03at103404AM_zpsa166ff9c.png.html)

Ռուֆուս
03.02.2014, 21:34
Խաղաղ օվկիանոսում փրկել են տղամարդու, ով 1.5 տարի նավակով լողացող տղամարդուն (http://news.am/arm/news/192252.html)

Հետո ամեն ինչ էլ ավելի սյուռ է դառնում, երբ պարզում ես, որ ի սկզբանե երկու տղամարդ են եղել ու լրաբլթի կողքին տեսնում ես Թոմ Հենքսի նկարը :))

Լավ, հիմա 1.5 տարի տղամարդուն ի՞նչ :))

Smokie
03.02.2014, 22:11
Խաղաղ օվկիանոսում փրկել են տղամարդու, ով 1.5 տարի նավակով լողացող տղամարդուն (http://news.am/arm/news/192252.html)

Հետո ամեն ինչ էլ ավելի սյուռ է դառնում, երբ պարզում ես, որ ի սկզբանե երկու տղամարդ են եղել ու լրաբլթի կողքին տեսնում ես Թոմ Հենքսի նկարը :))

Լավ, հիմա 1.5 տարի տղամարդուն ի՞նչ :))

Cast Away Ֆիլմը:love:hands

Շինարար
03.02.2014, 22:14
Խաղաղ օվկիանոսում փրկել են տղամարդու, ով 1.5 տարի նավակով լողացող տղամարդուն (http://news.am/arm/news/192252.html)

Հետո ամեն ինչ էլ ավելի սյուռ է դառնում, երբ պարզում ես, որ ի սկզբանե երկու տղամարդ են եղել ու լրաբլթի կողքին տեսնում ես Թոմ Հենքսի նկարը :))

Լավ, հիմա 1.5 տարի տղամարդուն ի՞նչ :))
Բա էն մի տղամարդն ի՞նչ ա եղել, չջոգի. կերած չլինի՞:8

Ռուֆուս
03.02.2014, 22:20
Բա էն մի տղամարդն ի՞նչ ա եղել, չջոգի. կերած չլինի՞:8

Դրա մասին վերնագիրը բազմանշանակորեն լռում է :)

My World My Space
03.02.2014, 23:41
Բա էն մի տղամարդն ի՞նչ ա եղել, չջոգի. կերած չլինի՞:8
սմեռծ չերեզ մատումբա... :))

_Հրաչ_
07.02.2014, 20:23
Հերթականը :D

http://img845.imageshack.us/img845/4028/s53a.png

Նարե91
09.02.2014, 01:51
news.am-ի հերթական ախմախությունը:
Էս նյութը երևի google translate-ով են թարգմանել, երկրորդ պարբերությունից սկսած` բացում ա :))

http://i.imgur.com/XXMm2BL.jpg?1

_Հրաչ_
26.02.2014, 00:31
Մեդիում Կլիչկո :))

http://img547.imageshack.us/img547/8024/0v46.png

Alphaone
26.02.2014, 01:19
news.am-ի հերթական ախմախությունը:
Էս նյութը երևի google translate-ով են թարգմանել, երկրորդ պարբերությունից սկսած` բացում ա :))

http://i.imgur.com/XXMm2BL.jpg?1

ինձ առաջին տողի ՌուսաՍռանն էլ բացեց :D

Վահե-91
27.02.2014, 23:58
ՏՏ անվտանգության մասնագետը դեռ 1 օր առաջ բլոգում կանխատեսում արեց ու զգուշացրեց` այս գիշեր և վաղը ցերեկը հարձակումներ կլինեն:

:D Աչքիս Լիլի Հովերն ա կանխատեսել

http://shamshyan.com/hy/article/140227234744/

V!k
07.03.2014, 20:54
ինչ նյութը, ինչ տղեն, ինչ էլ դրա ստացած տրաՄՎեն :D

http://i.imgur.com/793lAXc.jpg

http://www.tert.am/am/news/2014/03/07/escort-girl/

Վահե-91
14.05.2014, 22:30
Պենտագոնը պլան է մշակել, թե ինչպես պետք է վարվել զոմբի ապոկալիպսիսի դեպքում :D
Շարունակությունը ռուսերենով
http://lenta.ru/news/2014/05/14/zombie/

Rammstein
17.05.2014, 19:50
43-ամյա Բորիս Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի տանը իր՝ ակնհայտ 16 տարին չլրացած դստերը` Շ. Հ-ին, պառկեցրել է մահճակալին և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ: ...

http://shamshyan.com/hy/article/14509

Ստացվում ա, որ կարող ա դստեր 16 տարին լրացած չլիներ, բայց 16-ից ակնհայտ փոքրի տեսք էլ չունենար, բռնեին ուրիշ հոդվածով մեղադրանք առաջադրեին, քանի որ կարող ա չիմանար, որ 16 տարին լրացած չի: :}

Վահե-91
17.05.2014, 21:14
Ստացվում ա, որ կարող ա դստեր 16 տարին լրացած չլիներ, բայց 16-ից ակնհայտ փոքրի տեսք էլ չունենար, բռնեին ուրիշ հոդվածով մեղադրանք առաջադրեին, քանի որ կարող ա չիմանար, որ 16 տարին լրացած չի: :}
ստացվում ա, որ աղջիկը 17 տարեկան լիներ, ոչ մի պրոբլեմ չէր ունենա էտ կենդանին

Աթեիստ
17.05.2014, 21:34
ստացվում ա, որ աղջիկը 17 տարեկան լիներ, ոչ մի պրոբլեմ չէր ունենա էտ կենդանին

Վահե ջան, էս թեմայում էլ գրեմ. եթե աղջիկը չբողոքեց (բռնաբարության հոդված), այլ հանցանք չկա, Հայաստանում ինցեստը քրեորեն պատժելի արարք չի, «որտև մենք հայ ենք, մեզ տենց օրենք պետք չի»։ «Գենդերը» վկա։

Jarre
05.06.2014, 01:17
Բա մեր ժամանակները սենց բաներ կա՞ր։
Նորությունները նկատի ունեմ։
Արդեն լրիվ համը հանում են։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ScreenShot2014-06-04at44946PM_zps0a4c2fa2.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ScreenShot2014-06-04at44946PM_zps0a4c2fa2.png.html)

Տրիբուն
06.06.2014, 18:52
Հայաստանը Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը կներկայացնի Սերժ Սարգսյանը (http://www.ilur.am/news/view/30581.html)


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կգլխավորի Հայաստանի պատվիրակությունը Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը:

Он же Ашотян, он же Саргсян, он же президент, он же министр образования

Chuk
07.06.2014, 16:19
Հայաստանը Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը կներկայացնի Սերժ Սարգսյանը (http://www.ilur.am/news/view/30581.html)
Էս վերնագիրը սենց ա եղել, հետո դզե՞լ են, թե՞ ուրիշ հումոր ա, որ չեմ հասկանում :(

Տրիբուն
07.06.2014, 16:41
Էս վերնագիրը սենց ա եղել, հետո դզե՞լ են, թե՞ ուրիշ հումոր ա, որ չեմ հասկանում :(

եթե էլ իմ գրած ձևով չի, ուրեմն դզել են

Վահե-91
22.06.2014, 11:41
Ձեռնաշղթաներով տղամարդը ոստիկանների վրա կրակ է բացել լիցքավորված հետույքով

http://news.am/arm/news/215599.html

Vardik!
22.06.2014, 11:59
Ձեռնաշղթաներով տղամարդը ոստիկանների վրա կրակ է բացել լիցքավորված հետույքով

http://news.am/arm/news/215599.html

Մարդ չի կարում պատկերացնի էլ: :lol

Chuk
30.06.2014, 01:02
Քրեական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք սպառնում էին վերածվել արյունահեղության, մոտեցան վերջնարդյունքին. կարելի է ասել` քրեական ռազբորկայի առաջին փուլն ավարտված է:

Անդրադարձ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ 25 օր առաջ Երեւանի Պռոշյան փողոցում գտնվող «Ֆորում» ռեստորանում հավաքվել են մի քանի «օրենքով գողեր»՝ Զապը, նրա եղբորորդին, Լենինականցի Սուրոն, Օշականցի Գեւորիկը եւ նրա եղբորորդին, Լյովիկը, Տույը: Հանդիպումը եղել է գիշերով, նույնիսկ շատ հեղինակություններ ու «օրենքով գողեր» տեղյակ չեն եղել այդ հանդիպումից: Ու որոշվել է, որ պետք է վերջ դրվի այս պատմությանը: Հանդիպման կայացմանը մեծապես նպաստել է մաֆիան՝ կառավարական մակարդակով:

Ինչ են խոսում կողմերը
Քանի որ «օրենքով գողեր»-ը իրավունք չունեն լրագրողների հետ հրապարակային շփումներ ունենալ, հարցազրույցներ տալ, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրանց շրջապատի ներկայացուցիչների հետ ունեցած ուղիղ զրույցներից որոշ հատվածներ, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչ է եղել իրականում:

Տարբերակ 1

Երրորդմասցի Լյովիկի կողմնակիցները պնդում են, որ Գեւորիկ-Լյովիկ փոխհարաբերությունները կարգավորվել են նշված հանդիպման շրջանակներում՝ առանց ապտակի ու հայհոյանքի: «Եթե Լյովիկն ապտակ ուտող տղա լիներ, կհանդուժեր իրեն ապտակած Գեւորկին հենց առաջին օրը, չէր ծեծի նրան: Բայց նա իր թասիբի համար ծեծել է Գեւորիկին ու չէր կարող ապտակ ուտել՝ բարիշելու համար»,- ահա մոտավորապես այսպիսի պատճառաբանությամբ են հարցը փակված համարում Լյովիկի կողմնակիցները: Ըստ նրանց՝ երբ Գեւորիկը հանդիպել է Լյովիկին, ձեռքով բարեւելու փոխարեն հարվածել է նրա ձեռքին: Նույնը նաեւ Տույի դեպքում: Այսինքն՝ Գեւորիկը Լյովիկից ու Տույից ՙստացել՚ է ավելի մեղմ տարբերակով: Վերջում նստել, միմյանց հետ հաց են կիսել ու պատմությունն ավարտվել է:

Տարբերակ 2
Օշականցի Գեւորիկի կողմնակիցները, ովքեր հակված էին հարցը լուծել առավել կոնֆլիկտային տարբերակով, հակառակն են պնդում, որ իսկապես հանդիպումը եղել է «Ֆորում»-ում, ներկաները նույն մարդիկ են, պարզապես երբ Գեւորիկը տեսել է Լյովիկին ու Տույին, մի ապտակ Լյովիկին է հասցրել, երկու ապտակ՝ Տույին: Ավելին՝ նաեւ հայհոյել է նրանց, որպեսզի որպես «գող» չհեղինակազրկվի: «Գեւորիկը լուրջ տղա է, նա չէր կարող ՙկուլ տալ՚ ծեծը: Ուղղակի սուտ տեղեկություններ են տարածում, թե հարցն առանց ապտակի է լուծվել: Նման բան չկա», - սա էլ Գեւորիկի կողմնակիցների մեկնաբանությունն է կատարվածի վերաբերյալ:

Զապը՝ Հուդա
Իսկ ահա «օրենքով գողեր»-ի «թեւը» պնդում է, որ Զապն իրավունք չուներ ականջալուր լինել Սոչիից հնչած ինչ-որ զանգերի եւ գնար այդ հանդիպմանը: «Եթե նա գնացել է այդ հանդիպմանը, ուրեմն մեր միջի Հուդան է, դավաճանը, որի հարցը դեռ առանձին քննարկման թեմա է »,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես ներկայացրեց քրեական հեղինակություններից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

Կողմերը դեռ խաղաղ են
Թե այս պատմությունն իրականում ինչ նրբերանգներ ու ավարտ է ունեցել, դժվար է ասել, քանի որ քրեական աշխարհում մութ բաներն ավելի շատ են: Բայց դատելով այն իրավիճակից, որ կողմերն առայժմ չեն շարունակում պատերազմը, նշանակում է՝բավարարված են՝ գոնե մասամբ:

Թամարա Միքայելյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/191877/


Բազմակողմանի հոդված :))

Արէա
30.06.2014, 08:44
Բազմակողմանի հոդված :))

Ծիծաղում ենք, բայց էս դարի ամենաշատ դիտում ունեցող նյութն ա լինելու սա:

Jarre
03.07.2014, 06:48
Ոնց որ ուռողների հանրապետության լրատվականը կարդամ......

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ScreenShot2014-07-02at104459PM_zps9c5cdd84.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ScreenShot2014-07-02at104459PM_zps9c5cdd84.png.html)

Chuk
08.07.2014, 21:40
Մարինե Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Կոկա-Կոլան միշտ էլ անհասկանալի զիբիլ ա եղել, բայց հաշվի առնելով, որ այս ընկերության գործադիր տնօրենը թուրք Մուխթար Քենթն է, որը իր անձի բոլոր կապերն ու կարողությունները գործի է դնում հակահայկական լոբբինգ իրականցնելու համար՝ նորից կխմես կոլա? Ցեղասպանության 100-ամյա տարելիցը թող առիթ լինի, որ սթափվենք….

Նյութի աղբյուր Elq.am (http://elq.am/44142.html)

Chuk
08.07.2014, 21:41
Պարզվում ա, որ ես բացառիկ հայրենասեր եմ, չեմ խմում կոլա :))

Chuk
08.07.2014, 21:42
ու հարգած ունեմ ցեղասպանություն :blin

insider
08.07.2014, 21:53
ու հարգած ունեմ ցեղասպանություն :blin

Բա չէ, մեր պես՝ ազգադավ կոկակոլասերներիս ...չէ է, աչքիս գնամ շշերը բացեմ ու գրողի ծոցն ուղարկեմ ազգավնաս ըմպելիքը:

Norton
08.07.2014, 22:39
էսօր շատ երկար ընդմիջումից հետո առաջին անգամ կոլա խմեցի, բկիս կանգնեց :beee

_Հրաչ_
17.07.2014, 23:43
Կղանքաբուժություն: :))

http://i1277.photobucket.com/albums/y498/Hrach_M-Yan/53F05720561057605840_zpsec7d15e8.png

Jarre
19.07.2014, 16:31
Սև բլթ,
Կրոնական բլթ,
Ռեինիկարնացիոն բլթ,
Բլթերի-բլթ,
Արա մի հատին չկարացանք մարսենք, հիմա երկրորդը ծնվեց։ Էս տիպի մարդիկ պիտի օրինակ վերցնեն տաղանդներից ու ծնվեն գոնե հարյուր տարին մեկ։ Թե չէ ընդամենը քսան տարվա մեջ էրկու ՌՔ ես չեմ կարա տանեմ։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ScreenShot2014-07-19at82734AM_zpsac332eff.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ScreenShot2014-07-19at82734AM_zpsac332eff.png.html)

Jarre
22.07.2014, 03:20
Ժող, էս ի՞նչ աստիճանի ենք վարի գնում.....
Կարող ա մտածեք, որ շատ եմ չափազանցնում, բայց էս տիպիկ հայկական մտածելակերպ է արդեն դառել՝ ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք.... Լևոնից զգուշացեք, Եհովայի վկաներից զգուշացեք, միասեռակեններից զգուշացեք, հիմա էլ վարսահարդարներից.....

Էս ի՞նչ աբսուրդ է։ Փաստորեն մի հոգի մի բան անի, պիտի անպայման՝
1) բաժանեն խմբի
2) ու էտ խմբի մեջ մտնող բոլորին հանեն վտանգավոր
3) հասարկությանն էլ զգուշացնեն, որ էտ արհեստի մարդիկ լրիվ վտանգավոր են

Խայտառակություն է։ Ուղղակի խայտառակություն։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ScreenShot2014-07-21at71411PM_zps620e5eeb.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ScreenShot2014-07-21at71411PM_zps620e5eeb.png.html)

Smokie
22.07.2014, 09:38
Ժող, էս ի՞նչ աստիճանի ենք վարի գնում.....
Կարող ա մտածեք, որ շատ եմ չափազանցնում, բայց էս տիպիկ հայկական մտածելակերպ է արդեն դառել՝ ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք.... Լևոնից զգուշացեք, Եհովայի վկաներից զգուշացեք, միասեռակեններից զգուշացեք, հիմա էլ վարսահարդարներից.....

Էս ի՞նչ աբսուրդ է։ Փաստորեն մի հոգի մի բան անի, պիտի անպայման՝
1) բաժանեն խմբի
2) ու էտ խմբի մեջ մտնող բոլորին հանեն վտանգավոր
3) հասարկությանն էլ զգուշացնեն, որ էտ արհեստի մարդիկ լրիվ վտանգավոր են

Խայտառակություն է։ Ուղղակի խայտառակություն։



Որ իմացա «Զգուշացեք վարսահարդարներից» թեմայով ա՝ վախեցա, եսիմ ինչ արյունալի տեսարանի ակնկալիքներով::D


Դե Ժառ ջան, խոսքը ընդհանրապես բոլոր վարսահարդարների մասին չի՝ ուղղակի ուզում ա ասի, զգուշությունը, նկատելու ունակությունը ցանկալի ա мало ли что? Փաստն էն ա, որ վարսահարդարը գողություն արել ա ու չես կարող հաստատ ասել, որ մեկ ուրիշը չի անի: Հենց գողերն են առաջին հերթին մեղավոր, որ ընդհանուր վարսահարդարների մասին նման կարծիք ա ձևավորվում, որ մարդիկ կարող են կասկածամտորեն մոտենալ բոլորին:

Jarre
22.07.2014, 16:17
Որ իմացա «Զգուշացեք վարսահարդարներից» թեմայով ա՝ վախեցա, եսիմ ինչ արյունալի տեսարանի ակնկալիքներով::D


Դե Ժառ ջան, խոսքը ընդհանրապես բոլոր վարսահարդարների մասին չի՝ ուղղակի ուզում ա ասի, զգուշությունը, նկատելու ունակությունը ցանկալի ա мало ли что? Փաստն էն ա, որ վարսահարդարը գողություն արել ա ու չես կարող հաստատ ասել, որ մեկ ուրիշը չի անի: Հենց գողերն են առաջին հերթին մեղավոր, որ ընդհանուր վարսահարդարների մասին նման կարծիք ա ձևավորվում, որ մարդիկ կարող են կասկածամտորեն մոտենալ բոլորին:
Սմոքի ջան, համաձայն չեմ։ Բա որ տենց ա ուզում ասի, խի՞ տենց չի ասում։ Խի՞ ա ուրիշ ձև ասում։

Ուլուանա
22.07.2014, 16:43
Սմոքի ջան, համաձայն չեմ։ Բա որ տենց ա ուզում ասի, խի՞ տենց չի ասում։ Խի՞ ա ուրիշ ձև ասում։
Հա, էլի։ Էդ նույն ձևով պետք ա զգուշանալ ցանկացած մարդուց, որը որևէ կերպ կարող ա քեզ հպվել կամ ֆիզիկապես մոտ գտնվել։ Ըստ էության, ցանկացած մարդ կարող ա գող դուրս գալ։ Մի խոսքով՝ զգուշացեք մարդկանցից. նրանց մեջ երբեմն գողեր են լինում :D։ Խեղճ վարսավիրներ։

Smokie
23.07.2014, 10:21
Սմոքի ջան, համաձայն չեմ։ Բա որ տենց ա ուզում ասի, խի՞ տենց չի ասում։ Խի՞ ա ուրիշ ձև ասում։


Հա, էլի։ Էդ նույն ձևով պետք ա զգուշանալ ցանկացած մարդուց, որը որևէ կերպ կարող ա քեզ հպվել կամ ֆիզիկապես մոտ գտնվել։ Ըստ էության, ցանկացած մարդ կարող ա գող դուրս գալ։ Մի խոսքով՝ զգուշացեք մարդկանցից. նրանց մեջ երբեմն գողեր են լինում :D։ Խեղճ վարսավիրներ։


Դե լավ, գուցե իրոք ընդհանրացված իմաստով ա ասել::)) Բայց ամեն դեպքերում զգուշությունը իրոք չէր խանգարի::)

Ու էդ ես եմ ասում, որ մի երկու-երեք տարի առաջ պնդում էի՝ թե զգուշությունը նույն վախկոտությունն ա՝ ուղղակի օգտագործվում ա վախը արդարացնելու համար, բայց ընդհանրապես չի տարբերվում վերջինից::))

Chuk
23.07.2014, 13:33
Ժող, լրաբլթերը որ նկարով (screenshot) դնում եք, վատ չի, բայց կողքը նաև բուն լրաբլթային տեքստն էլ copy-paste արեք էլի, որտև նկարները ձեր դրած սերվերներից մի օր կարող ա ջնջվեն, իսկ տեքստը ստեղ մեկ ա կմնա :)

Jarre
23.07.2014, 17:39
Ժող, լրաբլթերը որ նկարով (screenshot) դնում եք, վատ չի, բայց կողքը նաև բուն լրաբլթային տեքստն էլ copy-paste արեք էլի, որտև նկարները ձեր դրած սերվերներից մի օր կարող ա ջնջվեն, իսկ տեքստը ստեղ մեկ ա կմնա :)

Ես հատուկ աքաունթ ունեմ բացած Ակումբի համար ու արդեն չորս տարի է էնտեղից ոչինչ չեմ ջնջում։ Ժամանակ առ ժամանակ գրառումներս ստուգում եմ ու լրիվ նկարները տեղում են՝ բացառությամբ մի քանիսի, որոնց ուղիղ լինքերն էի տեղադրել :P
Բայց ասածիդ հետ համաձայն եմ, որովհետև ոչ բոլորն են նման պատասխանատվությամբ մոտենում խնդրին :D :D :D

Chuk
23.07.2014, 18:37
Ես հատուկ աքաունթ ունեմ բացած Ակումբի համար ու արդեն չորս տարի է էնտեղից ոչինչ չեմ ջնջում։ Ժամանակ առ ժամանակ գրառումներս ստուգում եմ ու լրիվ նկարները տեղում են՝ բացառությամբ մի քանիսի, որոնց ուղիղ լինքերն էի տեղադրել :P
Բայց ասածիդ հետ համաձայն եմ, որովհետև ոչ բոլորն են նման պատասխանատվությամբ մոտենում խնդրին :D :D :D
Ժառ ջան, նույնիսկ քո նման պատասխանատուների համար եմ ասածս գրում, որովհետև քո պատասխանատվությունը դեռ չի նշանակում, որ պատասխանատու կլինեն նաև ֆոտոբուկետը կամ այլ նկարների հոստ ծառայություններ: Բացառված չի, որ իրանք մի օր քաղաքականություն փոխեն ասենք նկարները երրորդ կայքերում ցույց տալու հետ կապված :)

Լեո
29.07.2014, 21:37
«Զզվանք վերանգիր» շարքից:

«Արտակարգ իրավիճակ» Ազգային ժողովում. 100-ից ավելի սփյուռքահայեր գրոհել էին ԱԺ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ (http://shamshyan.com/hy/article/2014/07/29/22062/)

V!k
07.08.2014, 14:03
էս լրագրողները ում ասես կսպանեն

http://i.imgur.com/lyFgrOS.jpg

keyboard
07.08.2014, 14:05
հա, մի քանի օր հետո էլ կասեն, որ օդնօֆամիլեց ա, կանցնի կգնա, ոնց որ ասենք հոդված են գրում, ձեռբակալվել է Սոս Սարգսյանը, մտնում ես 26 տարեկան տղա ա մի հատ իրա համար :D

Chuk
09.08.2014, 02:23
Ագաթա Քրիստիի խուզարկու հերոսի` Էրքյուլ Պուարոյի մասին նախկինում չհրապարակված պատմությունները կհրապարակվեն այս տարվա սեպտեմբերի սկզբին:

Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Lenta.ru-ին:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ ձեռագրերը հայտնաբերվել են Էրքյուլ Պուարոյի դստեր՝ Ռոզալինդա Հիկսի հիմնած Agatha Christie Limited հիմնադրամի կողմից: Հիմնադրամի աշխատակիցները տեքստերն ուղարկել են աշխարհի բոլոր երկրների հրատարակչական ընկերություններին:

Փորձագետները ենթադրում են, որ ի սկզբանե ձեռագրերը պարզապես կորած կամ մոռացված են համարվել:

Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/08/08/puaroyi-masin/

Իսկ դուք գիտեի՞ք, որ Պուարոն աղջիկ ունի :))

Sagittarius
09.08.2014, 03:09
Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/08/08/puaroyi-masin/

Իսկ դուք գիտեի՞ք, որ Պուարոն աղջիկ ունի :))

սենց բան ա ստացվում, երբ երեք «հղյալներ» իրար հղում են կատարում. տեղեկացնում ա թերթ.ամ-ը, հղում կատարելով ռոսբլյած.ռու-ին, որ հղում ա կատարում լենտա.ռու-ին, որն էլ հղում է կատարում իրա ցուցամատին:

Vardik!
13.08.2014, 23:52
էս էլ ձեզ թարմ լրաբլթ.
Կապիկը շատ է նեղսրտել... :D
http://www.tert.am/am/news/2014/08/13/gorilla-coco/

Ասում եմ, բա չգնա՞նք մխիթարանք: :D

Chuk
14.08.2014, 12:48
http://i.imgur.com/MOFZVsQ.jpg

Աղբյուր՝ https://www.facebook.com/newsamarm/posts/780411781982005

Լեո
22.08.2014, 17:25
Չհասկացա՝ հիմա ծու՞նկ, թե ու՞նք :'

http://i.imgur.com/YeMPEJ1.jpg

Աղբյուր՝http://shamshyan.com/hy/article/2014/08/21/23941/

Նաիրուհի
01.09.2014, 17:14
Սա ինչ-որ «Արմենֆարմ» դեղագործական ընկերության կայք է

Իտալուհին 18 հիբրիդ երեխա է ծնել. Թույլ նյարդերով մարդկանց խորհուրդ չի տրվում նայել





http://armenpharm.am/wp-content/uploads/233071376079191.jpg (http://armenpharm.am/wp-content/uploads/233071376079191.jpg)2009 թվականին աշխարհը ցնցվեց իտալուհի Ջովաննայի պատմությունից: Հղի կինը վիժել էր, և երբ նա տեսել էր, թե ինչ հրեշ էր նա կրել իր մեջ ամիսներ շարունակ, սարսափահար էր եղել և որոշել էր պատմել այդ մասին աշխարհին…Իր խոսքերով` նրան դեռ վաղ մանկությունից առևանգում էին այլմոլորակայինները, իսկ երբ նա արդեն հասունացավ, այլմոլորակայինները սկսեցին արհեստական բեղմնավորման փորձեր անել նրա վրա, և ըստ Ջովաննայի` դա արվում էր զուտ տեխնիկական միջոցներով՝ առանց որևէ սեքսի և էմոցիաների:Ամեն անգամ նրանք դուրս էին հանում պտուղը նրա արգանդից, երբ լրանում էր հղիության երկրորդ ամիսը, ու շարունակում էին այն աճեցնել արդեն արհեստական պայմաններում: Թե ինչպես էր դա արվում, Ջովաննային հայտնի չէ: Նրան միայն մեկ անգամ են ցույց տվել, թե ինչ տեսք ուներ այն էակը, որին նա լույս աշխարհ էր բերել: Ինչ-որ կերպ Ջովաննան միանգամից զգացել էր, որ դա հենց իր որդին է: Այն ինչ-որ բանով նման էր մարդու երեխայի, սակայն ուներ հսկայական կանաչ աչքեր՝ ինչպես այլմոլորակայինները:Որքանով Ջովաննային է հայտնի, նա 18 այդպիսի հիբրիդային երեխա է ունեցել, բայց վերջին անգամ ինչ-որ բան այնպես չգնաց, ինչպես պետք է գնար: Ջոաննայի վիժած պտուղը շատ քիչ էր նման սովորական մարդկային պտղի..
Այսպես հերթական անգամ հղիանալուց հետո Ջովաննան գնաց ուլտրաձայնային հետազոտության. նրա մոտ անգամ պահպանվել է այդ հետազոտության նկարը: Հետաքրքիրն այն է, որ հետազոտության արդյունքում ոչ մի պտուղ էլ չէր հայտնաբերվել, և բժիշկն արձանագրել էր այսպես կոչված «կեղծ հղիություն» Ջովաննայի մոտ, որը նա ինքն իրեն էր ներշնչել: Ջովաննան սակայն չէր հավատացել բժիշկներին և շուտով վիժել էր և վիժել էր հենց այն պտուղը, որն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ չէր երևացել:Գենետիկայի տեսակետից մարդկությունը հենց այն տեսակն է, որն օգնում է այլմոլորակայիններին թարմացնել իրենց ռասան, սակայն, եթե այլմոլորակայիններին հաջողվի ստեղծել նոր հիբրիդային ռասա, ապա նրանք էլ չեն լքի Երկիրը, այլ ընդհակառակը՝ կփորձեն այն իրենց ենթարկել, իսկ եթե հարկ լինի, դա կանեն բիրտ ուժով: «Մեզ մնացել է մի երկու տարի, գուցե քիչ ավել…», – պնդում է Ջովաննան, բայյց ի՞նչ ի նկատի ուներ նա, և ինչո՞ւ մի երկու տարի:Նրանք այստեղ են ժամանել շատ հեռուներից և չեն պատրաստվում հեռանալ: Նրանք ունեն իրենց կայանները ինչպես Երկրի, այնպես էլ Լուսնի վրա, և հնարավոր է նաև այլ երկնային մարմիններ՝ մեր Արեգակնային համակարգում:
Ջովաննայի քթում ինչ-որ օտարածին մարմին հայտնաբերվեց, որը հեռացվեց վիրահատական ճանապարհով:Լաբորատոր հետազոտության արդյունքները ուղղակի ցնցեցին բժիշկներին: Պարզվեց, որ էլեկտրոնները, որից բաղկացած էր այդ մարմինը, ի սկզբանե զուրկ են լույս արձակելու հնարավորությունից: Այդ էլեկտրոնները կարող էին ակտիվանալ և մոդիֆիկացվել միայն հզորագույն մագնիսական դաշտի առկայության պարագայում, բայց բնության մոջ գոյություն չունի նման հզոր մագնիսական դաշտ:
Ջովաննան պատմում է, որ այմոլորակայինները հատուկ գործիքով մտցրել էին այդ իմպլանտը նրա մեջ՝ քթի միջով, ինչից հետո նա որոշ ժամանակ ուժեղ արյունահոսություններ էր ունենում քթից, իսկ այլմոլորակայինների արած փորձարկումների շատ այլ դրվագների մասին Ջովաննան մինչ օրս էլ չի կարողանում պատմել առանց արցունքների:

Աղբյուր, վիդեոներ էլ կան (http://armenpharm.am/%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6-18-%D5%B0%D5%AB%D5%A2%D6%80%D5%AB%D5%A4-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1-%D5%A7-%D5%AE%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B5%D5%AC-%D5%B6/)

Լեո
12.10.2014, 11:41
Էշ նորություն.

Ամերիկացի Աննա Սթոեհրն իրեն երիտասարդացրել է 15 տարով՝ Facebook-ում գրանցվել կարողանալու համար (http://shamshyan.com/hy/article/2014/10/11/30321/)

Jarre
12.10.2014, 18:00
Էնքան կուզեմ ապագայում իմ մասին էլ սենց էշ նորություն լինի :D

Տրիբուն
13.10.2014, 00:07
Այդ գիտական ֆոնեմենը շատ դժվար է բացատրել. Լևոն Զուրաբյանը` Հրանտ Բագրատյանի բացակայության մասին (http://www.tert.am/am/news/2014/10/10/zurabyan6/)


«Այնպես եք խոսում, ոնց որ գիտական մի երևույթի մասին եք խոսում, թե ինչպես ես դա պետք է բացատրեմ: Ճիշտն ասած՝ առաջին անգամ մտքովս անցավ՝ անդրադառնալ այդ փաստին: Չեմ կարող ասել, այդ գիտական ֆոնեմենը շատ դժվար է բացատրել»:

Տենաս էս Զուրաբյանն ա սենց ասել, թե Թերթն ա սենց գրել :D Չնայած երկուսից էլ հավատալույա:

Chuk
18.10.2014, 21:31
Տղամարդու դավաճանությունը կարելի է կանխատեսել կոշիկի չափսով

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն տղամարդիկ, ովքեր 43 համարի կամ ավելի մեծ չափսի կոշիկ են կրում, ավելի հաճախ են անհավատարիմ լինում, քան դրանից փոքր չափսի կոշիկ կրողները: Առավել հավատարիմ տղամարդիկ 40-42 համարի կոշիկ են կրում, գրում է The Hindustan Times-ը:

Ամուսնացած տղամարդկանց համար նախատեսված կայքում Մայք Թեյլորը հայտարարել է, որ թեև ոմանք պնդում են, թե ոչ մի կապ չկա ոտքի չափսի և մարմնի այլ մասերի միջև, դա, սակայն, հաստատում է նաև գիտափորձը։

Աղբյուր՝ 1in.am (http://www.1in.am/1458222.html)


Պարզապես հրաշալի է: Եթե կինս երբևէ ինձ կասկածի դավաճանության մեջ, ես գիտականորեն կապացուցեմ, որ չկա էդպիսի բան :))

Լեո
31.10.2014, 10:54
Ահա թե որտեղ են տաքնվում :))

http://i61.tinypic.com/28uh2jb.jpg

Աղբյուր՝ shamshyan.com (http://shamshyan.com/hy/article/2014/10/29/31983/)

Տրիբուն
06.11.2014, 19:30
Ոստիկանությանը կտրամադրվի 351 դրամ (http://www.a1plus.am/1347813.html)


Կոտայքի մարզի Հանքավան քաղաքի ղեկավարի ընտրություններում կպայքարեն անկուսակցականներ Սելվինազ Պետրոսյանը եւ Շահեն Հակոբյանը։ Վերջինս համայնքի ղեկավարի տեղակալն է։
.......
Կառավարությունը որոշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 1003565 դրամ, իսկ ոստիկանությանը՝ 351 դրամ։

Մի շիշ պիվի փող են տալիս ոստիկանությանը, որը ընտրություններից հետո տղեքով խմեն:

Chuk
06.11.2014, 23:44
Մի շիշ պիվի փող են տալիս ոստիկանությանը, որը ընտրություններից հետո տղեքով խմեն:

1 դրամ ավել :))

Chuk
29.11.2014, 23:06
Երեկ՝ նոյեմբերի 28-ի երեկոյան, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղափոխվել է "Նաիրի" բժշկական կենտրոն:

"Չեմ կարող դեռ ասել ախտորոշումը, դա կլինի մեկ-երկու ժամից: Նա մեզ մոտ է տեղափոխվել փորլուծության ախտանիշով, օրգանիզմը ջրազրկվել էր",-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում էլ Գագիկ Շամշյանը ասաց, որ "այս պահին կաթիլայինի տակ է, փոքր-ինչ լավ է զգում": Նա շնորհակալություն հայտնեց նաեւ բոլորին՝ հետաքրքրվելու եւ իրեն առողջություն մաղթելու համար:

Աղբյուր՝ http://www.henaran.am/news_view.php?post_id=51315

Հույժ կարևոր լրատվություն. Շամշյան Գագոն ցռիկ ա կպել :secret

Տրիբուն
29.11.2014, 23:48
Հույժ կարևոր լրատվություն. Շամշյան Գագոն ցռիկ ա կպել :secret

Լավ ա դեպքի վայրից նկարներ չեն կցել:

Շինարար
30.11.2014, 01:01
Լավ ա դեպքի վայրից նկարներ չեն կցել:

ԴԵ Շամզյանը լուծով զբաղված՝ ո՞վ պիտի նկարեր:

Rammstein
30.11.2014, 02:58
Լավ ա դեպքի վայրից նկարներ չեն կցել:

Սելիֆիներ դեպքի վայրից: :))

keyboard
30.11.2014, 18:22
Սրան որ լրագրող չեն ասում, ոնց որ սաղ լրագրողներին քֆուր անեն, սրանից ինչ լրագրող, շառլատան փառչակի մեկն ա, ուղեղից պտի լուծ ընկներ

Աթեիստ
30.11.2014, 18:38
Սրան որ լրագրող չեն ասում, ոնց որ սաղ լրագրողներին քֆուր անեն, սրանից ինչ լրագրող, շառլատան փառչակի մեկն ա, ուղեղից պտի լուծ ընկներ

Հով, եղածից էլ շա՞տ :o

Chuk
25.12.2014, 02:08
Գիտնականներ. 2015-ի հունվարի 4-ին Երկիր մոլորակի բոլոր բնակիչները կսկսեն թռչել

Եկող տարվա հունվարի 4-ին Երկիր մոլորակի բոլոր բնակիչները կարող են երեք վայրկյան կախված մնալ օդում: Հետազոտողները նման երեւույթը բացատրում են այդ օրը գրավիտացիայի թուլացմամբ:

Բրիտանացի գիտնականները հայտարարում են, որ Երկիր մոլորակի վրա նման երեւույթ տեղի է ունենում երեք հազար տարին մեկ անգամ: Ամանորի եւ սուրբծննդյան տոներին մոլորակի բոլոր բնակիչները կարող են թռչել ու օդում մնալ 2-3 վայրկյան:

Հետազոտողները նշել են նաեւ հստակ ժամանակը. Դա տեղի կունենա Երեւանի ժամանակով 20.47-ին, հաղորդում է Planet-today-ը:

Գիտնականները վստահեցնում են, որ այդ րոպեին մարդը կարող է հեշտությամբ թռիչքի պահին լուսանկարներ անել: Առավելագույնը մարդն օդում կարող է մնալ 4 վայրկյան, բայց ժամը 20.47-ին ցանկացած մարդ կարող է օդում կախված մնալ 3 վայրկյան:

Բրիտանացի աստղագետ Փաթրիկ Մուրը այդ երեւույթը բացատրում է հետեւյալ կերպ. «կոնկրետ մի պահի Յուպիտեր եւ Պլուտոն մոլորակները մեկ գծի վրա են շարվում, որից հետո իրենց մեծ ծավալով կաճ ժամանակով դեպի իրենց են քաշում Երկիր մոլորակի գրավիտացիոն դաշտը, որի արդյունքում այն այդ պահին մի փոքր թուլանում է»:

Աղբյուր՝ http://news.am/arm/news/245747.html

Բացել ա :))

Freeman
25.12.2014, 07:12
Աղբյուր՝ http://news.am/arm/news/245747.html

Բացել ա :))

Ինձ ամենաշատը «պլուտոն մոլորակի մեծ ծավալն» ա բացում։

Տրիբուն
27.12.2014, 01:07
Էս վերանգրի վրա մարդ չի իմանում լացի թե խնդա ....

Մեզ հաջողվեց վերականգնել ֆինանսական անկայունությունը. Ա. Ջավադյան

http://www.a1plus.am/1358027.html

Լեո
27.12.2014, 10:12
Էս վերանգրի վրա մարդ չի իմանում լացի թե խնդա ....

Մեզ հաջողվեց վերականգնել ֆինանսական անկայունությունը. Ա. Ջավադյան

http://www.a1plus.am/1358027.html

«Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ Կենտրոնական բանկը արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ է մուտք գործում 2015 [երկու հարյուր տասնհինգ] թվական»:

Իրոք էլի, էս ինչքան ենք հետ գնացել :(

:D

Տրիբուն
28.12.2014, 00:14
«Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ Կենտրոնական բանկը արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ է մուտք գործում 2015 [երկու հարյուր տասնհինգ] թվական»:

Իրոք էլի, էս ինչքան ենք հետ գնացել :(

:D

Դմբոները փոխել են վերնագիրը: Բայց դե ես սքրինշոթել էի ... :D

http://s009.radikal.ru/i308/1412/36/045a14d5118c.jpg

Alphaone
29.12.2014, 12:51
էնպիսի զգացողություն ա, որ լրատվամիջոցները մտնում են ակումբի լրաբլթ բաժին, որ իրենց վրիպակները գտնեն ու ուղղեն :D

Jarre
31.12.2014, 20:26
Արդեն անգամ զվարճալի չի :(
Ինչի՞ տեղ են սրանք դնում իրանց ընթերցողներին։ Նի ուժելի մենք էսքան ցածր ու անմակարդակ զիբիլ ենք սրանց համար։
Ի դեպ, արդեն մեկ շաբաթից ավել է ինչ unlike եմ տվել հայկական բոլոր լրատվամիջոցներին։ Օրվա վերջում մտնում եմ մի երկու կայք, որ կարևոր լուրերն ծանոթանամ։ Բայց աչքիս էտ էլ եմ թարգելու։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ScreenShot2014-12-31at121941PM_zps7313859b.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/ScreenShot2014-12-31at121941PM_zps7313859b.png.html)

Chuk
31.12.2014, 20:50
Ես արդեն վաղուց ինքնուրույն չեմ բացում որևէ կայք, ավելի ճիշտ հազարից մեկ է, որ բացում եմ:
Ֆեյսում խմբեր ու մարդիկ կան, ովքեր շեյր են անում են նյութերը, որոնք ինձ հետաքրքրում են, կոնկրետ դրանք եմ մտնում, կարդում:

Chuk
09.01.2015, 00:38
Ավելի հարմար թեմա չգտա, ստեղ գրեմ:

Մենակ ե՞ս եմ գժվում «Նա պարզապես կտրեց գուլպան. այն ինչ ստացվեց արդյունքում, իսկական հրաշք է» տիպի անասնագույն, քլիքահավաք վերնագրերից: Ինչպես նաև էդ վերնագրերի տակ թաքնված տափակ նյութերից:

Rammstein
10.01.2015, 02:51
Հլը սրանց աննասուն վերնագիրը… Հայուհին… Նման բան անել… 18+… Վայ վայ վա՜յ:
Նենց էլ սկզբի երկու նկարը ցենզուրայի են ենթարկել, սեւացրել, ոնց որ էս աղջիկը, չգիտեմ, ծիծիկները վիրահատել, տեղափոխել ա մեջքի վրա: :fool

Սքրինշոթում չի երեւում, բայց տակի քոմենթների մեծ մասն էլ էս աղջկան՝ ազգի համար 1 դավաճանի հետ նույնացնող տոնով են գրված: Ու էդ քոմենթները ավելի զզվելի են, քան բուն նյութը, որտեւ ժողովրդի զգալի մասի մտածելակերպն են ցույց տալիս:




http://i.imgur.com/qCVzxEH.jpg

Chuk
10.01.2015, 03:02
Ռամշ, իսկ քեզ ավելի շատ նյութի անասնական բնու՞յթն ա ջղայնացնում, թե՞ էն, որ դա արված ա Ռամշտայնի երկրպագուհու նկատմամբ :))


Բայց հանաքը դեն, ահավոր անասուն նյութ են սարքել: Ասա արա, ինչ իրավունք ունեք մարդու ՖԲ էջից նկարները վերցնեք, սենց բան սարքեք: Մինչև հիմա գոնե մենակ ստատուսներն էին վերցնում, ոչ թե անձնական լուսանկարները:

Rammstein
10.01.2015, 05:05
Ռամշ, իսկ քեզ ավելի շատ նյութի անասնական բնու՞յթն ա ջղայնացնում, թե՞ էն, որ դա արված ա Ռամշտայնի երկրպագուհու նկատմամբ :))


Բայց հանաքը դեն, ահավոր անասուն նյութ են սարքել: Ասա արա, ինչ իրավունք ունեք մարդու ՖԲ էջից նկարները վերցնեք, սենց բան սարքեք: Մինչև հիմա գոնե մենակ ստատուսներն էին վերցնում, ոչ թե անձնական լուսանկարները:
Չուկ ջան, բանակաբար ջղայնացրել ա էն, որ արված ա Ռամշտայնի երկրպագուհու նկատմամբ, որովհետեւ եթե տենց չլիներ, ինձ մի քանի հոգի էս նյութը ցույց չէին տա, ու քանի որ ես սենց կայքեր չեմ մտնում, չէի էլ իմանա, որ սենց անասուն նյութ կա ու ջղայնանալու պատճառ չէի ունենա։ :))

Chuk
10.01.2015, 05:37
Չուկ ջան, բանակաբար ջղայնացրել ա էն, որ արված ա Ռամշտայնի երկրպագուհու նկատմամբ, որովհետեւ եթե տենց չլիներ, ինձ մի քանի հոգի էս նյութը ցույց չէին տա, ու քանի որ ես սենց կայքեր չեմ մտնում, չէի էլ իմանա, որ սենց անասուն նյութ կա ու ջղայնանալու պատճառ չէի ունենա։ :))

Ռամշ, ես Ռամշտայնի երկրպագու չեմ, բայց ՖԲ ֆրենդներիս հալալ կեսը էսօր սրա մասին էր խոսում :))
Բարեբախտաբար իմ ֆրենդներն էնպիսին են, որ մենակ նյութի նկատմամբ բացասական ակցենտով:

Rammstein
10.01.2015, 12:07
Ռամշ, ես Ռամշտայնի երկրպագու չեմ, բայց ՖԲ ֆրենդներիս հալալ կեսը էսօր սրա մասին էր խոսում :))
Բարեբախտաբար իմ ֆրենդներն էնպիսին են, որ մենակ նյութի նկատմամբ բացասական ակցենտով:

Եսի՞մ, ինձ մեկ օֆիսում ցույց տվեցին էս, մեկ էլ ֆբ-ում ընկերս նկարիս տակ քոմենթով նկարը դրեց, ուրիշ տեղից չեմ իմացել:

Chuk
12.01.2015, 12:50
http://i.imgur.com/tkl8ZzA.jpg

Լուրը վերցված է էստեղից՝ http://armlur.am/289287/


Դե հիմա կարդացեք տեքստի նշածս հատվածը («Նշենք, որ ակցիայի բոլոր մասնակիցները կանայք են») ու նայեք նյութին կցված նկարը