PDA

Դիտել ողջ տարբերակը : ԼրաԲլթ

Էջեր : 1 [2]

Chuk
26.01.2015, 00:19
Վերնագիր եմ ասել, է՜.

Հունվարի 26-ին Երևանում և մարզերում հոսանք չի լինի (http://newsbook.am/?p=48459%2Fhunvari+26-in+erevanum+ev+marzerum+hosanq+chi+lini&l=am)

Լեո
26.01.2015, 10:57
Վերնագիր եմ ասել, է՜.

Հունվարի 26-ին Երևանում և մարզերում հոսանք չի լինի (http://newsbook.am/?p=48459%2Fhunvari+26-in+erevanum+ev+marzerum+hosanq+chi+lini&l=am)

Բա մո՜մը...

Լեո
19.02.2015, 16:08
Հույժ կարևոր լուր:

Անի Երանյանի նոր՝ տարօրինակ հեռախոսը (http://shamshyan.com/hy/article/2015/02/18/43579/)

Սա հրապարակելու իմաա՜աաաաա՞ստը :aaa :fool

insider
17.03.2015, 11:11
Փաստորեն ապրիլի 24-ին` Գուգլի համար այդ տոնական օրը, մենք կտեսնենք Գուգլ-ին սև հագած և Եռաբլուրի սիմվոլներով: Հանճարեղ է ...

http://savepic.su/5404464.jpg

Նյութի աղբյուր (http://www.hraparak.am/?p=74900&l=am/google-y+petq+e+se%D6%82+hagni+)

Շինարար
24.03.2015, 22:37
Լրաբլթում էն տեղը չի, գուցե անասուն նյութեր թեմա ունենանք, էդտեղ դնեի:

Ֆրանսիայում կործանված օդանավում եղել է 39 թուրք ուղեւոր

Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 օդանավում ենթադրաբար եղել են 39 թուրք ուղեւորներ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով գերմանական աղբյուրները, կործանված օդանավում թուրքական ազգանուն կրող 39 ուղեւոր է եղել։

Նշենք, որ Germanwings բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։

Հղում (http://news.am/arm/news/258655.html)

Ասենք՝ ոնց կարելի ա էդ աստիճան ապուշ վերնագիր դնել, կամ որ ինչ եք թուրքերի թիվը շեշտում. դե արի ու մի ենթադրի՝ ուրախանո՞ւմ եք: Էլի եմ ասել, ոնց որ աբսուրդի թատրոնում ապրենք, ու էն որ դրանից աբսուրդ չէիր պատկերացնում, չէ, փաստորեն ամեն վաղվա օրը իր հետ բերում ա:

Էս վերջերս ֆեյսբուքւոմ շատ եմ բողոքում հա, ասի՝ էս մեկը ակումբ բերեմ, դուք բարի եք, չեք ասի՝ զահլա տարավ փնթփնթալով:

Smokie
25.03.2015, 11:03
Լրաբլթում էն տեղը չի, գուցե անասուն նյութեր թեմա ունենանք, էդտեղ դնեի:

Ասենք՝ ոնց կարելի ա էդ աստիճան ապուշ վերնագիր դնել, կամ որ ինչ եք թուրքերի թիվը շեշտում. դե արի ու մի ենթադրի՝ ուրախանո՞ւմ եք: Էլի եմ ասել, ոնց որ աբսուրդի թատրոնում ապրենք, ու էն որ դրանից աբսուրդ չէիր պատկերացնում, չէ, փաստորեն ամեն վաղվա օրը իր հետ բերում ա:

Էս վերջերս ֆեյսբուքւոմ շատ եմ բողոքում հա, ասի՝ էս մեկը ակումբ բերեմ, դուք բարի եք, չեք ասի՝ զահլա տարավ փնթփնթալով:

Այ էստեղ ա հարց ծագում, թե ո՞վ ու՞մ վրա ա ուրախանում:

https://www.youtube.com/watch?v=ujJAed_0qJQ

Լեո
31.03.2015, 17:51
Որոշ ժամանակ անց ՃՈ աշխատակիցների կանչով ժամանեցին նաև ոստիկանության Կենտրոնական բանկի պարեկապահակային ծառայության աշխատակիցները, ովքեր խոստացան, որ տատիկի խնդիրը կլուծեն, ինչից հետո նրան ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին Օրբելի փողոցի իր բնակարանը: Հավաքվածներն ասում էին, որ մեծահասակ կինը մոտ 80 տարեկան է:

:crazy :blin :{

http://shamshyan.com/hy/article/2015/03/31/48036/

keyboard
31.03.2015, 18:00
դե էս անասունի կայքում իրա պես անասուն լուրեր պիտի լինեն, դեգենեռատ ոչխար ա էս գյադեն

Լեո
31.03.2015, 18:43
դե էս անասունի կայքում իրա պես անասուն լուրեր պիտի լինեն, դեգենեռատ ոչխար ա էս գյադեն

Ուղղեցին :))

Rammstein
02.04.2015, 20:01
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար Ավագ ուրբաթը ոչ աշխատանքային է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության աշխատակիցների Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային օր է:

Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է ապրիլի 3-ին:

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները ուրբաթ օրը կգործեն իրենց կանոնավոր ժամերին, իսկ զանգերի կենտրոնը կիրականացնի շուրջօրյա սպասարկում:

Աղբյուր` itel.am (http://www.itel.am/am/news/6985/)

:))

Հիմա ասածներն ի՞նչ էր.

«Ընկերության աշխատակիցների Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային օր է» ու «սպասարկման կենտրոնները ուրբաթ օրը կգործեն իրենց կանոնավոր ժամերին, իսկ զանգերի կենտրոնը կիրականացնի շուրջօրյա սպասարկում»: :D

Լեո
10.04.2015, 19:54
հլը սրանց դրած վերնագիրը :sad

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Հրանուշ Հակոբյանին և նրա եղբորը ձորից դուրս է բերել գյուղապետը. (http://shamshyan.com/hy/article/2015/04/10/49172/)

Chuk
17.04.2015, 16:50
«Լուսանկար, որը ցնցել է ողջ աշխարհը» տիպի վերնագրերն արդեն անցյալում են: Դիմավորեք նոր, մոդերն տարբերակը.

Լուսանկար, որը ապրիլի 22-ից սկսած ցնցելու է ամբողջ աշխարհը (http://hartak.am/arm/index.php?id=36794#sthash.HfK6OK5o.dpuf)

Chuk
17.04.2015, 17:05
Պարզվում ա, էդ նյութում ավելի հանճարեղ բան ա եղել, բայց աչքիս շատ են ղժժացել, ջնջել են.

Ըստ մեր տեղեկությունների այս նկարը մեծ աղմուկ պետք է բարձրացնի ամբողջ աշխարհի լուսանկարիչների շրջանում:

Բացել ա ինձ :))

Բարեբախտաբար մեր բար ու սիրելի գուգլ քեշը պահել ա էս գոհարը՝ http://webcache.googleusercontent.com/search?q=cache:P1wZnwsPu7cJ:www.hartak.am/arm/index.php%3Fid%3D36794+&cd=1&hl=en&ct=clnk&gl=am

Rammstein
17.04.2015, 18:46
Պարզվում ա, էդ նյութում ավելի հանճարեղ բան ա եղել, բայց աչքիս շատ են ղժժացել, ջնջել են.

Բացել ա ինձ :))

Բարեբախտաբար մեր բար ու սիրելի գուգլ քեշը պահել ա էս գոհարը՝ http://webcache.googleusercontent.com/search?q=cache:P1wZnwsPu7cJ:www.hartak.am/arm/index.php%3Fid%3D36794+&cd=1&hl=en&ct=clnk&gl=am

Ի՞նչն են ջնջել: Նախորդ գրառմանդ հղումն ու գուգլի քեշի հղումը նույն նյութն են բացում:

Chuk
17.04.2015, 18:51
Հեռախոսով եմ, չեմ կարող նորմալ քրքրել, բայց ոնց-որ քեշում էլ ա փոխվել ։think էն մեջբերածս նախադասությունը կար մեջը

Rammstein
17.04.2015, 18:59
Հեռախոսով եմ, չեմ կարող նորմալ քրքրել, բայց ոնց-որ քեշում էլ ա փոխվել ։think էն մեջբերածս նախադասությունը կար մեջը

Երկու լինկն էլ բացում եմ (բացում եմ, Ctrl+F5-ով reload եմ անում, private tab-ում եմ բացում եւ այլն), տենց նախադասություն չկա մեջը::esim

Chuk
17.04.2015, 19:04
Ռամշ, եսիմ, էդ դրածս նախադասությունւ գուգլով սըրչ արա, կտեսնես, որ էդ էջը բերում ա, այսինքն իսկսպես եղել ա

Rammstein
17.04.2015, 19:26
Ռամշ, եսիմ, էդ դրածս նախադասությունւ գուգլով սըրչ արա, կտեսնես, որ էդ էջը բերում ա, այսինքն իսկսպես եղել ա

Բերում ա, Չուկ, բայց որ բացում եմ կոնկրետ hartak.am-ի որոնման արդյունքը, մեջը չկա տենց բան, նույնիսկ «տեղեկություններ» բառը չկա էդ էջում:
Աչքիս խմբագրել են, հետո հետ են խմբագրել: :esim

V!k
19.04.2015, 12:26
Տեսահոլովակում նկարահանվել են համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեն Տեզյանը, Մոնսերատ Կաբալիեն, Սեբու Սիմոնյանը, Պատրիկ Ֆիորին, Կոկո Յորքը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Արթուր Աբրահամը, Տիգրան Պետրոսյանը եւ այլոք:
երբվանից են Արթուր Աբրահամն ու Տիգրան Պետրոսյանը համարվում համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ :think

http://blog.1in.am/blog/134373.html?fb_action_ids=961420107243785&fb_action_types=og.comments

Rammstein
19.04.2015, 15:51
Էս մինչեւ հիմա ակումբ չի հասե՞լ:
:D

https://www.youtube.com/watch?v=JLRNBtOQZUg

StrangeLittleGirl
19.04.2015, 16:57
Էս մինչեւ հիմա ակումբ չի հասե՞լ:
:D

https://www.youtube.com/watch?v=JLRNBtOQZUg
Տենց էլ չհասկացա, թե սրա ինչն ա խնդալու: Ընկերուհիս ոգևորված ուղարկեց, նայեցի-նայեցի, բան չհասկացա:

Հայկօ
19.04.2015, 21:12
Տենց էլ չհասկացա, թե սրա ինչն ա խնդալու: Ընկերուհիս ոգևորված ուղարկեց, նայեցի-նայեցի, բան չհասկացա:

Ոչինչ: Ոչ մեկն էլ ոչ մի բան չի հասկանում, նույնիսկ ինքը:

Chuk
19.04.2015, 22:16
Տենց էլ չհասկացա, թե սրա ինչն ա խնդալու: Ընկերուհիս ոգևորված ուղարկեց, նայեցի-նայեցի, բան չհասկացա:

Ճիշտն ասած ես էլ էի լացում :(

Chuk
27.04.2015, 16:50
Ասենք պատկերացրեք, մի հատ լուրջ լրատվական սենց լուր դներ.

19-ամյա աղջիկը երեխա է ունեցել: Աղջկա մայրը փնտրում է երեխայի հորը:

Իսկ հիմա պատկերացրեք, որ լուրջ կայք կա, որ էդ տիպի լուր ա դնում.

Երիտասարդը համացանցով ծանոթացել է մի աղջկա հետ, նրա հետ որոշ ժամանակ վիրտուալ շփումից հետո սկսել է շանտաժի ենթարկել աղջկան՝ ստիպելով նրան իր հետ սեռական հարաբերություն ունենալ` սպառնալով հակառակ դեպքում տարածել նրա մերկ լուսանկարները: Շանտաժի միջոցով տղան հասել է իր ուզածին՝ աղջկա հետ սեքսով է զբաղվել, իսկ հետո սկսել է նրանից նույն սպառնալիքով գումար շորթել: Իրավապահներն այժմ փնտրում են հերթական ինտերնետային հանցագործին:

Աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/113738

Տրիբուն
27.04.2015, 23:17
Էս էլ քեզ լուրջ լրատվականը (http://www.a1plus.am/1380274.html)... էս ավելի բեթար ա:

Էվերեստի հրաբխից զոհվել են 18 լեռնագնացներ.Google-ի թոփ մենեջերը անհետ կորել է. euronews

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Էվերեստի գագաթից ձնահոսք է սկսվել։.....

Երկրաշարժ, ձնահոսք ու պաչեմու տո հրաբուխ .... թե ով ա իրա քամակից էս հրաբուխը հանել: Նենց, ի միջի այլոց, Հիմալակները հրաբխային ծագում չունեն, այսինքն հրաբուխ ընդեղ սկզբունքորեն հնարավոր էլ չի:

Chuk
28.04.2015, 14:54
http://lurer.com/timthumb.php?src=/upload/183281.png&w=300&h=200&mt=1430204301 Asekose.am-ի տեղեկություններով ուշագրավ զրույց է տեղի ունեցել Ռիտա Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող հիշատակի արարողության ժամանակ ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան' հուշահամալիրում ժամանակավորապես տեղադրված ամֆիտատրոնի առաջին շարքում' ՀՀ Առաջին տիկնոջ կողքը նստած ՌԴ նախագահն ասել է.

- Հիանալի ռուս երգչուհի է:

- Այո, հիանալի երգչուհի է, բայց Գուլեգինան հայուհի է,- շշնջացել է Ռիտա Սարգսյանը:

- Վստա՞հ եք,- հարցրել է Վլադիմիր Պուտինը:

- Այո, իհարկե, Գուլեգինայի իսկական ազգանունը Մեյթարջյան է,- պատասխանել է Ռիտա Սարգսյանն, ինչին Վլադիմիր Պուտինն արձագանքել է.

- Մտքովս չէր անցնի ...

Նշենք, որ Մարիա Գուլեգինան իր բոլոր մենահամերգներում կատարում է Կոմիտասի «Կռունկը», որն էլ հնչեցրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
http://lurer.com/?p=183281

Նայում եմ նկարին, նայում, ու չեմ հասկանում, թե էս լրագրողը որտե՞ղ ա թաքնված եղել: Ռիտայի շրջազգետի՞ տակ :think

Ռուֆուս
28.04.2015, 14:56
http://lurer.com/?p=183281

Նայում եմ նկարին, նայում, ու չեմ հասկանում, թե էս լրագրողը որտե՞ղ ա թաքնված եղել: Ռիտայի շրջազգետի՞ տակ :think

Վերջում մոռացել են գրել «նրա անունն էր Ալբերտ Էյնշտեյն» :Ճ

Լեո
28.04.2015, 17:13
Asekose.am-ի տեղեկություններով...

http://lurer.com/?p=183281

Asekose.am-ում հազվադեպ են հանդիպում «չլրաբլթ» լուրեր: Էլ չեմ խոսում դեղին վերնագրերի մասին:

Լեո
29.04.2015, 11:44
Սրանից ավելի անիմաստ վերնագիր երևի անհնար կլիներ մտածել :fool

Ինչի համար էր «ծիտը» Ազգային ժողովի նախագահին ու մեծ թվով պատգամավորների բերման ենթարկել գրքի շնորհանդեսին. (http://shamshyan.com/hy/article/2015/04/28/51157/)

Chuk
11.06.2015, 02:29
Էս տիպի լուրերն էնքան էլ բլթ չեն, սենց դեպքերում յոթ հարկանի քֆուր եմ ուզում եմ գրել, բայց դե հո դրա համար առանձին թեմա չեմ բացելու: Հլը էս Երվանդ Զախարյանների լուրի վերջին պարբերությունը նայեք.

Քաղաքային տրանսպորտը շաբաթ օրերին կգործի անվճար

Մայրաքաղաքում հունիսի 6-ից սկսած ավտոբուսային ցանցի բոլոր երթուղիները անվճար են դարձել շաբաթ օրերին:

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, այս նորամուծությամբ քաղաքային իշխանությունները, համագործակցելով երկարաժամկետ զարգացման և ենթակառուցվածքների գերատեսչության հետ, արձագանքել են քաղաքացիների խնդրանքին: Այսկերպ իշխանությունները փորձում են հորդորել քաղաքացիներին և հյուրերին օգտվել հասարակական տրանսպորտից՝ քաղաքում տեղաշարժվելու համար:

Քաղաքապետարանից ասել են նաև, որ անվճար երթևեկությունը շաբաթ օրերին կշարունակվի մինչև 2017 թվականի ավարտը:

Չմոռանանք նշել, որ խոսքը Լյուքսեմբուրգի մայրաքաղաքի մասին է:
Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=81329&l=am/

Chuk
19.06.2015, 00:21
ԷԼ ՈՒՐ ԿՀԱՍՆԻ «ԱՆՏԱՐԵՍԻ» ՄՏՔԻ ԹՌԻՉՔԸ

http://www.iravunk.com/images/thumbnails/remote/http--ghevondvardapet.com-wp-content-uploads-2013-08-sex.jpg

Թերեւս երբեք այսքան ցանկալի ու սպասված չի եղել սովետական տարիները հիշեցնող «Գլավլիտը», որքան այսօր: Եվ եթե նման մի բան այսօր էլ չստեղծվի, ապա վերջնականապես կարելի է կազմակերպել ոչ միայն կարմիր խնձորի, այլեւ բոլոր տեսակի բարոյական արժեքների թաղումը ու արդյունքում այրվել սոդոմյան մեղքերի մեջ: Ասվածը գուցե պաթետիկ հնչեր, եթե այս օրերին սոցցանցերում լայնորեն չտարածվեր «Երեխաներին սեքսի մասին» վերնագրով բավական թանկարժեք գրքի գովազդը, որը ոչ այլ ինչ է, քան պեդոֆիլիայի տարածում: Բավական է մեջբերել այս խայտառակ գրքից մի հատված` նախապես ներողություն խնդրելով մեր ընթերցողներից.

Լուսինեի մազերը աշնանային տերեւի գույն ունեն:
Կարենի քիթը ցցված է վեր:
Լուսինեի աչքերը երկնագույն են:
Կարենը «շվի» ունի:
Դա ոչ թե «շվի» է կոչվում, այլ պենիս:
Իսկ ես վուլվա ունեմ,- ասաց Լուսինեն:
Եվ, իսպաներենից թարգմանված այս մտքի «գոհարները» արտատպել է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Անտարես» հրատարակչությունը: Այսպես որ շարունակվի պատկերացրեք, թե «Անտարեսի» մտքի թռիչքն ուր կհասնի: Իհարկե, հիմա կգտնվեն մարդիկ, ովքեր կհայհոյեն հեղինակին կամ այս ու այն պետական կառույցին, բայց, ի վերջո, սա խնդիր է, որը լուծում է պահանջում: Եթե կան մարդիկ, ովքեր գրքերի քննություն կոչվածը հնացած երեւույթ են համարում, ապա չենք կարծում, որ նույն այդ մարդիկ համամիտ են, որ մեր օրերում երաժշտական գործիքները ասոցացվեն սեռական օրգանների հետ, որով, ասենք, նվագում են հազարավոր նորմալ ընտանիքների երեխաներ: Այս ամենը սրբապղծություն է հիշեցնում, ուստի` կոնկրետ քայլեր են պահանջվում:
Էս իրավունքի (http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=27667%3A---lr--&catid=114%3A2012-06-26-16-13-33&Itemid=1)մասին վաղուց չէի լսել :))

հ.գ. սաղ հեչ, բայց ինչի՞ «պենիս», ոչ թե ասենք «պուպուլիկ» :think

Chuk
19.06.2015, 00:35
Վախ ի՜մ արև: Էս գիրքը հետաքրքրեց, ասեցի տեսնեմ ուրիշ ինչ կա սրա մասին: Հլը էս ռեպորտաժը նայեք.

https://www.youtube.com/watch?v=X_6zDiu5DNw

Chuk
24.08.2015, 17:12
Դատախազությունը որոշել ա թափանցիկ գործել ու նյութեր ա տրամադրում սերիալների սցենարիստներին :))

ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի` ծեծի ենթարկվելու մասին հայտարարության վերաբերյալ նոր մանրամասներ է հայտնում: Ըստ դատախազության հաղորդագրության` ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմների անվան հետ կապված ծեծկռտուքն իրականում այլ դրվագներով է եղել: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով ԶԼՄ-ներով տարածվող տեղեկատվությունը և հանրության հետաքրքրությունը Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կարինե Գասպարյանի հետ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ, տեղեկացնում է.

Օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանը ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ին` ժամը 23:45-ի սահմաններում, իր հարևանությամբ բնակվող անհայտ անձինք կնոջ հետ բարձր խոսելու համար իրենց տան դիմաց վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել են մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը, Վ. Մարտիրոսյանի կինը` Կարինե Գասպարյանը, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ վիճաբանության ժամանակ ամուսնուն ծեծի ենթարկող անձինք մարմնական վնասվածքներ են պատճառել նաև իրեն:

Համապատասխան հարցմամբ ստացվել է 14.08.2015թ. Կարինե Գասպարյանի և Վ. Մարտիրոսյանի կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգերի ձայնագրությունները, որի զննությամբ պարզվել է, որ 1-02 ծառայություն զանգելով Կ. Գասպարյանը հայտնել է, որ սկեսուրն իրեն ծեծի է ենթարկել, իսկ դրսում մարդիկ հավաքվել են իրեն պաշտպանելու համար ու կռիվ են անում: Դրանից 4 րոպե անց 1-02 ծառայություն է զանգահարել Վահան Մարտիրոսյանը և հայտնել, որ զինված հարձակվել են իր տան վրա, պահանջել է ոստիկանության միջամտությունը:

Ամուսինների հակասական ահազանգերի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Մարտիրոսյանը բացատրություն է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ի ուշ երեկոյան կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որից հետո խոսակցությանը միջամտել են հարևանը և վերջինիս հյուրը: Այդ անձի պահվածքից հասկացել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ և պահանջել է չխառնվել իր անձնական գործերին, սակայն տվյալ անձը մոտեցել է իրեն, հայտնել, որ ցանկանում է հարթել իրենց խնդիրները: Այդ անձը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի բարեկամ, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: Նրա հետ վեճից և դուրս հրավիրելուց հետո իրեն է մոտեցել նախ հարևանի տղան, իսկ հետո` նաև մյուս հարևաններից մի քանիսը և իրեն հիշեցնելով իր հասարակական-քաղաքական գործունեությունից որոշ դրվագներ, քաշքշուկ են հրահրել, որի ժամանակ դիտավորյալ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև, նշված անձինք վիճաբանության մեջ են մտել և մարմնական վնասվածքներ են պատճառել նաև կնոջը՝ Կարինե Գասպարյանին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Կ. Գասպարյանը տվել է նույնաբովանդակ բացատրություն: Հետաքննության մարմնին բացատրություններ են տվել նաև Երևան քաղաքի Գաջեգործներ փողոցի 15 տան բնակիչ՝ Խ. Մուրադյանը, Գաջեգործներ 24 տան բնակիչ՝ Վ. Խասապետյանը, Գաջեգործներ 74 շենքի 11 բնակարանի բնակիչ Ա. Ֆահրադյանը:

Օգոստոսի 19-ին Երևան քաղաքի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Նույն օրը նախաքննական մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Վ. Մարտիրոսյանին և Կ. Գասպարյանին տուժող ճանաչելու մասին: Նրանց ծանուցումներ են ուղարկվել, որոնք հնարավոր չի եղել հանձնել՝ բնակարանի դուռը փակ լինելու պատճառով: Միաժամանակ, քննիչը 19.08.15թ. հեռախոսազրույց է ունեցել Վ. Մարտիրոսյանի հետ, վերջինիս տեղեկացրել է նրա հաղորդման փաստով քրեական գործ հարուցելու, նրան տուժող ճանաչելու մասին և հրավիրել է հարցաքննության, որին ի պատասխան Մարտիրոսյանը հայտնել է, որ կինը վատառողջ է (վիժել է) և ինքը զբաղված է կնոջ առողջական հարցերով: Հաջորդ օրը քննիչը զանգահարել է նույն հեռախոսահամարով, որին պատասխանել է Մարտիրոսյանի կինը՝ Կ. Գասպարյանը և հայտնել է, որ իր ինքնազգացողությունը նորմալ է, սակայն վատացել է ամուսնու ինքնազգացողությունը, որի պատճառով իրենք չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին:

Նախաքննության ընթացքում, որպես վկա հարցաքննվել են Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչներ՝ Խ. Մուրադյանը, Ա. Ֆահրադյանը, Վ. Խասապետյանը, Ջ. Վիրաբյանը, Կ. Դուրգարյանը, Ն. Շահբազյանը, Խ. Մարուքյանը, Հ. Դուրգարյանը, Լ. Նահապետյանը, Ա. Ումրիկյանը, Ա. Խասապետյանը, Տ. Վիրաբյանը, Ա. Բաբասյանը, Ա. Կարապետյանը, Գ. Առաքելյանը, Գ. Էլոյանը:

Քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 14-ին` երեկոյան ժամերին, կենցաղային հարցերի հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Գաջեգործներ փողոցի 22/4 տան բնակչուհի Ջուլիետա Վիրաբյանի (Վ. Մարտիրոսյանի մայրը) և Կարինե Գասպարյանի (Վ. Մարտիրոսյանի կինը) միջև, որի ժամանակ Կ. Գասպարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել սկեսուրի՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, որից հետո քաշքշել և հարվածել է նրան: Նշված հանգամանքին ականատես եղած Վ. Մարտիրոսյանը զայրացել և գոռգոռացել է կնոջ վրա, որը լսելի է եղել նաև հարևան տների բնակիչների համար:

Նույն փողոցի 15 տան բնակիչ Խ. Մուրադյանը կանգնած լինելով փողոցում, լսել է 22/4 տան կասկածելի ձայները և օգնություն ցուցաբերելու նպատակով մտել է նշված տուն: Տան բակում հանդիպել է Վահան Մարտիրոսյանին և կնոջը, որոնց դեմքով չի ճանաչել: Վ. Մարտիրոսյանը տեսնելով Մուրադյանին հարցրել է՝ ոստիկանության աշխատակից է, թե ոչ և բացասական պատասխան լսելով Խ. Մուրադյանին դուրս է հրավիրել իր տնից: Այդ ժամանակ հարևան՝ Գաջեգործներ 24 տան բակում գտնվող Վ. Խասապետյանը և Ա. Ֆահրադյանը անհանգստացնող ձայներ լսելով դուրս են եկել փողոց և տեսել են Վ. Մարտիրոսյանի տանից հեռացող Խ. Մուրադյանին: Վահան Մարտիրոսյանը, արդեն փողոցում շարունակել է տալ սեռական բնույթի հայհոյանքներ, որի պատճառով Վ. Խասապետյանը մոտեցել և դիտողություն է արել Վ. Մարտիրոսյանին: Ի պատասխան, վերջինս հայհոյանքներ է տվել Վ. Խասապետյանի հասցեին և ասել, թե նա «Մհեր Սեդրակյանի մանկլավիկն է»: Նրանց միջև հրմշտոց է սկսվել: Վիճաբանության ձայներից հավաքված կանայք բաժանել են նրանց, որից հետո Վ. Խասապետյանը և Ա. Ֆահրադյանը հեռացել են, իսկ Վ. Մարտիրոսյանին ուղեկցել են տուն: Դրանից հետո տնից դուրս է եկել Կարինե Գասպայանը և հայհոյանքներ տալով Վահան Մարտիրոսյանի մոր՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, հարձակվել է նրա վրա: Փողոցում հավաքված կանայք բաժանել են նրանց և Կ. Գասպարյանին տարել են տուն:

Վ. Մարտիրոսյանի մայրը՝ Ջ. Վիրաբյանը իր ցուցմունքում նշել է, որ վիճաբանությունը եղել է իր և հարս՝ Կ. Գասպարյանի միջև, իսկ որդու հայտարարություններն այն մասին, թե իբրև վիճաբանության և նրան ծեծի ենթարկելու պատճառը եղել է քաղաքական կամ հասարակական գործունեության հետ կապված, որակել է «աբսուրդ», որդու «երևակայության արդյունք» և պնդել, որ մինչ օրս որևէ մեկի կողմից` ինչպես իր, այնպես էլ` որդու նկատմամբ, ճնշումներ չեն եղել: Ջ. Վիրաբյանն իր ցուցմունքում նշել է նաև, որ մի քանի վայրկյան տեսել է որդուն գետնին ընկած, որի ժամանակ իրեն անհայտ անձինք ծեծի են ենթարկել նրան, կռվի ընթացքում չի լսել սպառնալիքներ՝ կապված տղայի հասարակական գործունեության հետ: Վ. Մարտիրոսյանի մայրը հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել հարսի հղիության մասին, ներկայումս էլ որդու և հարսի գտնվելու վայրը իրեն հայտնի չէ:

Նախաքննության ընթացքում Վ. Մարտիրոսյանի առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված բավարար հիմքերն և ելակետային տվյալները նկատի ունենալով` համապատասխան ցուցում է տրվել նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն: Ինչպես նաև, հաշվի առնելով, որ տուժող Վ. Մարտիրոսյանը հայտարարում է, որ կինը՝ Կ. Գասպարյանը, ունեցել է հղիություն և վիժել է, սակայն չի ներկայացրել ոչ հղիության, ոչ էլ վիժելու հետ կապված որևէ փաստաթուղթ, Կարինե Գասպարյանի հղիության և վիժման հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համացանցից հանվել են Վ. Մարտիրոսյանի բոլոր հայտարարությունները՝ վերջինիս հարցաքննությամբ դրանցում նշված հանգամանքները հստակեցնելու, լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ ստուգելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է:

Վ. Մարտիրոսյանին, Կ. Գասպարյանին, Ջ. Վիրաբյանին պատճառված վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ տուժողները դեռևս չեն ներկայանում նախաքննության մարմին, ուստի տրվել է հանձնարարական, պատշաճ ծանուցումից հետո նախաքննական մարմին չներկայանալու դեպքում վերջիններիս բերման ենթարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/406315/

Chuk
18.09.2015, 17:31
Դատախազությունը որոշել ա թափանցիկ գործել ու նյութեր ա տրամադրում սերիալների սցենարիստներին :))

Պարզվում ա, որ էս էդ Ադրբեջան փախած գյադու մասին ա

Լեո
15.12.2015, 11:36
Արտառոց դեպք Ազգային Ժողովում. «ջրեղենի» բացակայությունը ծանր է ազդել պատգամավոր Նաիրա Կարապետյանի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ"]Արտառոց դեպք Ազգային Ժողովում. «ջրեղենի» բացակայությունը ծանր է ազդել պատգամավոր Նաիրա Կարապետյանի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

http://shamshyan.com/hy/article/2015/12/15/72893/

John
15.12.2015, 12:46

աաա :D «ջուր» բառն էլ լինկ է, սեղմում ես վրեն՝ հայտնվում ես dilijanwater.com -ում :D Աչքիս գովազդային նպատակ ուներ հոդվածը, Դիլիջանից ահագին փող ա կպցրել երևի:

Chuk
12.03.2016, 14:35
Միայն իմանաք, թե ում են վրաերթի ենթարկել

Միայն իմանաք, թե ում են վրաերթի է ենթարկվել:

Մարտի 9-ին ժամը 08:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 62-ամյա Կառլեն Մանուչարյանը իր վարած Opel մակնիշի 34 NM 744 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 65-ամյա Հրաչյա Հովհաննիսյանին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է էրեբունի բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների Հ. Հովհաննիսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում` որպես իրավաբան:

- See more at: http://hartak.am/arm/n-55684#sthash.77desgwA.dpuf

Վերնագիրը մոգոնողին ուղղված հայհոյանքները ողջունվում են:

Տրիբուն
13.03.2016, 06:44
Վերնագիրը մոգոնողին ուղղված հայհոյանքները ողջունվում են:

Չուկ, էս յոբնուտի կայքերը որտեղի՞ց ես գտնում։ Ֆեյսբուքի՞ց ...

John
13.03.2016, 16:51
Տևական ժամանակ է զարմանում եմ, որ լուրջ մարդիկ տեղյակ են, թե ինչ է կատարվում անլուրջ լրատվական կայքերում։ Ի նկատի ունեմ, որ կոնկրետ դեպքերից են տեղյակ։ Իմ ընկերներից հինգ հոգի նույնիսկ հետևում են հարթակ․էյեմի ֆեյսբուքյան էջին։
Սրանց ամեն 2րդ-3րդ «լուրը» զավեշտ է

ՇՏԱԱԱԱԱԱՊ.Սա արդեն լուրջ վտանգ է. ՌԴ մշակույթի նախարարը տեսեք հայերի մասին ինչ սենսացիոն լուսանկար է հրապարակել. - See more at: http://hartak.am/arm/n-55772#sthash.k6H9sKFr.dpuf
Էնքան շտապ է, որ լինկը տեսնելուց հետո 15 վրկ․ ընթացքում չսեղմեք՝ ռդ մշակույթի նախարարը նոր լուսանկար կհրապարակի :D

Տրիբուն
14.03.2016, 18:04
Տևական ժամանակ է զարմանում եմ, որ լուրջ մարդիկ տեղյակ են, թե ինչ է կատարվում անլուրջ լրատվական կայքերում։ Ի նկատի ունեմ, որ կոնկրետ դեպքերից են տեղյակ։ Իմ ընկերներից հինգ հոգի նույնիսկ հետևում են հարթակ․էյեմի ֆեյսբուքյան էջին։
Սրանց ամեն 2րդ-3րդ «լուրը» զավեշտ է

Էնքան շտապ է, որ լինկը տեսնելուց հետո 15 վրկ․ ընթացքում չսեղմեք՝ ռդ մշակույթի նախարարը նոր լուսանկար կհրապարակի :D
Տոտալ ռիթարդացիա, դաժե Չուկիտոն ա վարակվել։

Chuk
15.03.2016, 12:52
Չուկ, էս յոբնուտի կայքերը որտեղի՞ց ես գտնում։ Ֆեյսբուքի՞ց ...

Ապ, բավական տարածված կայք ա, բա որ հազարից մեկ իմ աչքին ընկնում ա, սենց անննննասուն վերնագրերով, չդնե՞մ, որ մարդիկ իմանան որակը (եթե իհարկե դեռ չգիտեն):

Լեո
17.04.2016, 12:53
Պուտինին հարց տված գյուղացին պատմել է, որ «ուղիղ գիծը» նախապես ծրագրված սցենարով էր

Ուրալցի գյուղացի Վլադիմիր Մելնիչենկոն, որն «ուղիղ գծի» ժամանակ Վլադիմիր Պուտինին հարցրել էր գյուղերում դպրոցների, հիվանդանոցների ու մանկապարտեզների մոտելուտ մեծաքանակ կրճատումների մասին, պատմել է, որ միջոցառումը անցնում էր նախապես ծրագրված սցենարով:

«Իմ բախտը բերեց, ոչ մի նախադրյալ չկար, որ ինձ թույլ կտան հարց ուղղել նախագահին: Ուղիղ գծից առաջ երկու օր փորձ էին անում: Որոշում, թե ով որտեղ պետք է նստի: Ստուդիայում բարձրախոսներով քայլող աղջիկների մոտ գրանվցած էր, թե ում պետք է նրանք մոտենան: Ես այնտեղ նստած էի որպես դեկորացիա ...Եթե ես չբղավեի՝ «խոսք տվեք գյուղին», հասկանալի է, որ ոչ ոք ինձ խոսափողը չէր մոտեցնի»,- պատմել է Մելնիչենկոն:

Գյուղացին նաեւ նշել է, որ չնայած ուղիղ գիծը ծրագրված էր, Վլադիմիր Պուտինը երբեմն ինքն էր ընտրում հարցեր վազող տողից՝ անհարմար դրության մեջ դնելով հաղորդավարներին, հայտնում է 66.ru–ն:

http://news.am/arm/news/322570.html

Էն, որ ամեն ինչ ծրագրվում ա նախօրոք, դրանում երևի ոչ ոք չի կասկածում, բայց սենց նորություն գրել` հղում անելով վաթսունվեցռու-ին, լրիվ բլթ ա դարձնում նյութը:

Լեո
01.05.2016, 18:47
Շամշի սայթը չի դադարում զարմացնել :{

Ադոլֆ Հիտլերը մեծ ցնցում է ապրում, երբ իմանում է Գերմանիայի կապիտուլյացիայի մասին (http://shamshyan.com/hy/article/2016/04/30/83917/)

Ինչպիսի՜ բացահայտում…

_Հրաչ_
01.05.2016, 19:59
Շամշի սայթը չի դադարում զարմացնել :{

Ադոլֆ Հիտլերը մեծ ցնցում է ապրում, երբ իմանում է Գերմանիայի կապիտուլյացիայի մասին (http://shamshyan.com/hy/article/2016/04/30/83917/)

Ինչպիսի՜ բացահայտում…

Բա վերջի սպոյլերը կարդացի՞ք: :))

Կապիտուլյացիայի վայր են ժամանել 5-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վալտեր Կրյուգերի հետ, աշխատանքները ղեկավարում է Բեռլինի գայի պետը:

Chuk
11.07.2016, 11:35
Բացատրություն, թե ինչի ա Յանդեքս Տաքսին եկել Հայաստան :blin :mda :} :crazy

Կա անհավանական թվացող վարկած, թե ռուսական ծագում ունեցող տաքսի ծառայության մուտքը եւ դրա դեմ հասարակական բողոքը տեղավորվում են ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բարձրացած հակառուսական տրամադրությունների ենթատեքստում: Սա բացատրվում է հետեւյալ կերպ: Շատ տաքսիստներ ամբողջ կյանքում տաքսի չեն վարել, այլ Ռուսաստանում լավ գործի են եղել (արտադրություն, բիզնես), սակայն հանգամանքների բերումով վերադարձել են հայրենիք ու տաքսի են վարում:

Նրանք մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմը ռուսամետ դիրքորոշում ունեին, գովերգում էին ռուսներին ու Պուտինին, նույնիսկ մեքենայի մեջ ռուսական դրոշակ էին փակցնում, որպեսզի ուղեւորը միանգամից իմանա, թե ով է եղել տաքսիստը նախքան տաքսու ղեկին նստելը: Նրանց կողքին մի քանի րոպե անցկացնող քաղաքացին լցվում էր ռուսների հանդեպ սիրով եւ հասկանում, որ հայերն առանց ռուսների չեն կարող ապրել:

Ապրիլյան պատերազմի եւ հաջորդող մի քանի օրերի ընթացքում ամեն ինչ փոխվեց: Տաքսիներից չքվեցին ռուսական դրոշակները: Ռուսաստանի հանդեպ սիրալիր ու գովերգող արտահայտությունները փոխարինվեցին հիշոցներով եւ հայհոյանքներով, որովհետեւ բոլորի համար պարզ դարձավ, որ պատերազմը սանձազերծվել է Ռուսաստանի դրդմամբ: Վերջինս զինեց Ադրբեջանին ժամանակակից հարձակողական զենքերով, իսկ հայերին չտվեց խոստացվածը: Այդ պատճառով նրա խղճին մնացին հարյուրից ավելի զոհերն ու 800 հա ամայի տարածքի կորուստը: Եվ տաքսիստները, որոնք ռուսական ազդեցության ամենաժողովրդական գործակալներն էին, տրամագծորեն փոխեցին վերաբերմունքը ռուսների նկատմամբ: Սա մեծ կորուստ էր Ռուսաստանի համար: Եվ վերջինս որոշեց վրեժ լուծել՝ կտրելով իր երբեմնի ազդեցության գործակալների հացը:
Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=116727&l=am/

keyboard
11.07.2016, 12:59
Ոնց որ ankakh hayastan-ի ստատուսներից ըլնի։ :D

Գաղթական
11.07.2016, 13:26
աղբյուր.
http://operativ.am/?p=181240&l=am

Բայց մի սարսափելի բան էլ կա մեր դեմոգրաֆիական աճի ինդեքսը չի գերազանցում միջազգային չափորոշիչներով սահմանված նորման, իսկ այդ պարագայում մենք ներքին ռեսուրսներով, որքան էլ շատ փորձենք երեխաներ ունենալ, չենք կարողանա դեմոգրաֆիակական աղետից խուսափել, մեզ հարկավոր են լրացուցիչ ռեսուրսներ, այսինքն' օրինակ պետք է Սփյուռքից մասսայական' հարյուր հազարների հասնող ներգաղթ կազմակերպել, որպիսիսզի տասնամյակներ անց Հայաստանում հայեր ապրեն:

տեսնես ո՞նցա պատկերացնում էդ կազմակերպելը )))
էլ չխոսանք, թե մի քանի հազար սիրիահայի համար հարմար տեղ չգտան Հայրենիքում,
հարյուր հազար ֆրանսահայ կամ լոսահայի հետ ի՞նչ են անելու...

Լեո
12.07.2016, 10:51
աղբյուր.
http://operativ.am/?p=181240&l=am

տեսնես ո՞նցա պատկերացնում էդ կազմակերպելը )))
էլ չխոսանք, թե մի քանի հազար սիրիահայի համար հարմար տեղ չգտան Հայրենիքում,
հարյուր հազար ֆրանսահայ կամ լոսահայի հետ ի՞նչ են անելու...

Կազմակերպելը հլը մի կողմ, տեսնես ո՞նց ա ֆայմել... Ակունք իմաստության:

Chuk
24.09.2016, 15:30
Ես լրջորեն ենթադրում եմ, որ Լրագրի լրագրողները հոդված գրելուց առաջ մարիխուանա են ծխում:

Ուշագրավ նշանակում կառավարությունում

Երեկ տարածված տեղեկությունները առողջապահության նոր նախարարի մասին կարծես թե հաստատվում են. «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը կփոխարինի Արմեն Մուրադյանին: Նա արդեն հարցազրույց է անցել նախագահականում եւ վարչապետի մոտ:

Ըստ թերթի, նա վարչապետ Կարեն Կարապետյանի մանկության ընկերն է եւ վայելում է նրա վստահությունը:

Այս նշանակումն ուշագրավ է: Բանն այն է, որ Լեւոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, անեսթեզիոլոգ: Այսինքն, «նարկոզ տվող», ինչպես ժողովուրդն է ասում, որպեսզի վիրահատություններն անցավ անցնեն:
Դա ներկայում խիստ ակտուալ է, հաշվի առնելով Հայաստանում ներկայում սկիզբ առած փոփոխությունները: Ցրվել է քրեա-օլիգարխիայի կառավարությունը, սպասվում է սեփականության վերաբաշխում, եւ իշխանությունը ձգտում է այդ գործընթացները հնարավորինս անցավ ու անցնցում անել՝ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար:

Հայաստանը նման է ծանր իրավիճակում գտնվող հիվանդի, եւ իրավիճակը պահանջում է վիրահատական միջամտություն: Անեսթեզիոլոգի ներկայությունը կառավարությունում անհրաժեշտություն է:

Աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/139783

Chuk
13.10.2016, 17:37
Վերնագիր Շամշյանի սայտից (http://shamshyan.com/hy/article/2016/10/12/98212/).

Արտակարգ դեպք Սուրենավան գյուղում. գայլը կամ գայլերը հոշոտել են 2 զինվոր եղբայրների հորը պատկանող այծերին.

Քֆուրներ վերնագիրը հղացողին, կայքում տեղադրողին, հաստատողին, խմբագրին:

StrangeLittleGirl
13.10.2016, 17:45
Վերնագիր Շամշյանի սայտից (http://shamshyan.com/hy/article/2016/10/12/98212/).

Քֆուրներ վերնագիրը հղացողին, կայքում տեղադրողին, հաստատողին, խմբագրին:

Մարդ չգիտի՝ խնդա, թե լացի :)) Ախր հատուկ տաղանդ ա պետք սենց վերնագրեր դնելու համար։

Լեո
19.01.2017, 17:05
Եվս մի վերնագիր Շամշանի սայտից (http://shamshyan.com/hy/article/2017/01/19/1056408/).

http://i66.tinypic.com/xkobqu.png

Նրանք փորձում էին դիմադրել, բայց Շամշանը ամեն ինչ բացահայտեց, այ այ այ :acute :crazy

Տրիբուն
01.02.2017, 13:35
ՀՀ բանկերի միությունը Հակոբ Անդրեասյանին պարգևատրել է «Տիգրան Մեծ» հուշամեդալով (http://www.tert.am/am/news/2017/02/01/banks/2265317)

Ուզում էի հասկանալ, թե ինչ կապ ա ունեցել Տիգրան Մեծը բանկային գործի հետ, որ իրա անունով մեդալ ունի բանկերի միությունը։ Հետո հասկացա, որ խոսքը հուշադրամի մասին ա, որը ԿԲ-ն թողարկում ա կոլեկցիոներների համար։

Գաղթական
23.02.2017, 13:21
Ալիևի զոքանչը ՊՆ նախարար (http://rezonans.kz/vse-o-politike/item/1836-prezidenta-azerbajdzhana-prosyat-naznachit-teshchu-ministrom-oborony) )))

CactuSoul
23.02.2017, 13:39
Ալիևի զոքանչը ՊՆ նախարար (http://rezonans.kz/vse-o-politike/item/1836-prezidenta-azerbajdzhana-prosyat-naznachit-teshchu-ministrom-oborony) )))

Желая помочь азербайджанском президенту в подборе надежных кадров, казахстанские мусульмане выразили готовность подарить ему три новые жены, которым он может доверить самые ответственные посты в государстве.
Ա՜խ :D :D

Chuk
23.02.2017, 13:42
Ընտիր թռոլինգ ա, քեֆս բերեց

Տրիբուն
26.02.2017, 23:17
Հայաստանի հավաքականը կմրցի աֆրիկյան ստրուկների սերնդի հետ (http://www.1in.am/2097628.html)

Ասենք, ինչ կարգի անասուն ա պետք լինել, սենց վերնագիր դնելու համար։

Լեո
28.02.2017, 11:20
Հայաստանի հավաքականը կմրցի աֆրիկյան ստրուկների սերնդի հետ (http://www.1in.am/2097628.html)

Ասենք, ինչ կարգի անասուն ա պետք լինել, սենց վերնագիր դնելու համար։

Բա գուգլից տվյալների քոռեքոռ copypaste-ը:
քմ²-ին ո՞րն ա :blin

Պետության տարածքը 261 քմ², բնակչությունը՝ 49 898:

Հայկօ
28.02.2017, 14:38
Բա գուգլից տվյալների քոռեքոռ copypaste-ը:
քմ²-ին ո՞րն ա :blin

քմ²-ն նույն կմ²-ն ա, ուղղակի հոդված նկարողնը էն բեսամթ զարգացածներից ա, էն որ պոկեմոնին փաքըմըն են ասում:

Լեո
28.02.2017, 15:54
քմ²-ն նույն կմ²-ն ա, ուղղակի հոդված նկարողնը էն բեսամթ զարգացածներից ա, էն որ պոկեմոնին փաքըմըն են ասում:

Էդ էլ կա, բայց ես ավելի հակված եմ էն տարբերակին, որ քմ-ն «բացել» են պարզապես որպես քառակուսի-մետր՝ առանց ուղեղներն աշխատացնելու, թե էդ ինչ չափման միավոր ա: Ուղղակի Ակցեռնի գովազդներից ծանոթ ա եղել հնչողությունը, տենց էլ գրել են:

Ռուֆուս
18.03.2017, 19:49
շամշյան․ցօմ-ից

«Խորհրդավոր դեպք Երևանում. ճիվաղը ավտոմեքենան տանիքից գցելուց հետո «Սասնա էպոսի» «բոզ նապաստակի» նման դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ» (http://shamshyan.com/hy/article/2017/03/18/1061875/)

Մեջբերում էս «լուրից»․

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ոչ թե վարորդի մեղքով է այդ վիճակում հայտնվել, այլ գիշերը ինչ-որ մեկը Mercedes մակնիշի ավտոմեքենայով գտնվել է նշված վայրում, ուժեղ երաժշտություն միացրել իր մեքենայում, որից հետո թուրքի հոգեբանությամբ ավտոմեքենան առաջ է հրել և դիտմամբ ավտոտնակի տանիքից ցած նետել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենան հայտնվել է նման դիրքում։

IVI Art
31.03.2017, 09:19
Բարև ձեզ: Ներեցեք, եթե սխալ թեմայում եմ գրում... Համենայն դեպս, արդեն քանիերորդ օրն է, ինձ, որպես գրաֆիկական դիզայնով փոքրիշատե զբաղվող մեկին, մի հարց է մտատանջում:

http://www.ilur.am/them/ilur/img/news/big/1489146305,8265.jpeg

(Ալարեցի ինքս նկարել, համացանցից գտա մի նկար, ինչևէ....ուղղակի ցույց տալու համար)

Ի սեր աստծո, ինչ է նշանակում այն դեղին, տգեղ բիծը? Ինչ է այն խորհրդանշում? Կներեք անկատար հայերենիս համար... վալիկով թե վրձնով անփույթ ներկված մի հատված ուղղակի? Որ ինչ? Դիզայների չհաջողած կրեատիվ հիմարությունն է խորհրդանշում? Ամեն օր ամենուր տեսնում եմ այդ բաններները ու չեմ հասկանում... դեղին... որ ինչ? Դիզայնի էլեմենտ? Այսքան անհամահունչ? Քաղաքական պաստառները մի քիչ լուրջ ու զուսպ պիտի լինեն ինձ թվում է... Լավ, գոնե սիմվոլիկ տարրեր պիտի լինեն... Կներեք, ուղղակի ԱՄԵՆ աստծո օր այս տեսարանը ինձ նյարդայնացնում է...

Արէա
31.03.2017, 09:47
«Անմոռուկ սթայլ» ա կոչվում ուղղությունը, Հայաստանում ծաղկման գագաթնակետում ա։

Chuk
31.03.2017, 21:14
Բարև ձեզ: Ներեցեք, եթե սխալ թեմայում եմ գրում... Համենայն դեպս, արդեն քանիերորդ օրն է, ինձ, որպես գրաֆիկական դիզայնով փոքրիշատե զբաղվող մեկին, մի հարց է մտատանջում:

http://www.ilur.am/them/ilur/img/news/big/1489146305,8265.jpeg

(Ալարեցի ինքս նկարել, համացանցից գտա մի նկար, ինչևէ....ուղղակի ցույց տալու համար)

Ի սեր աստծո, ինչ է նշանակում այն դեղին, տգեղ բիծը? Ինչ է այն խորհրդանշում? Կներեք անկատար հայերենիս համար... վալիկով թե վրձնով անփույթ ներկված մի հատված ուղղակի? Որ ինչ? Դիզայների չհաջողած կրեատիվ հիմարությունն է խորհրդանշում? Ամեն օր ամենուր տեսնում եմ այդ բաններները ու չեմ հասկանում... դեղին... որ ինչ? Դիզայնի էլեմենտ? Այսքան անհամահունչ? Քաղաքական պաստառները մի քիչ լուրջ ու զուսպ պիտի լինեն ինձ թվում է... Լավ, գոնե սիմվոլիկ տարրեր պիտի լինեն... Կներեք, ուղղակի ԱՄԵՆ աստծո օր այս տեսարանը ինձ նյարդայնացնում է...

Միշտ շշմել եմ, թե ոնց կարող են էդքան փող ծախսել ու էդքան անննասուն բաներ ստանալ:
Սրա դիզայները ընդամենը երկու խնդիր է փորձել լուծել. նախ բիծը զուտ դեղին չի, այլ նարջնագույն ու կապույտի խառնուրդ: Խնդիրն եղել է եռագույնի գույներն օգտագործելը: Դիզայները նաև մի տեղ կարդացած է եղել, որ դեպի աջ վերև գնացող գրաֆիկը աճի, դինամիկայի նշան է և տուպը փորձել է էդ հնարքն օգտագործել՝ «առաջընթացը» պատկերելու համար: Թե ինչի վրժնի հետքով, չի էլ մտածել: Բայց քանի որ լավ դիզայներ չի, վրձնի էֆֆեկտ չի ստացել, օգտագործելով որևէ վեկտորական ծրագրի արհեստական վրձնի հարվածը:

Լեո
02.04.2017, 21:40
Բարև ձեզ: Ներեցեք, եթե սխալ թեմայում եմ գրում... Համենայն դեպս, արդեն քանիերորդ օրն է, ինձ, որպես գրաֆիկական դիզայնով փոքրիշատե զբաղվող մեկին, մի հարց է մտատանջում:

http://www.ilur.am/them/ilur/img/news/big/1489146305,8265.jpeg

(Ալարեցի ինքս նկարել, համացանցից գտա մի նկար, ինչևէ....ուղղակի ցույց տալու համար)

Ի սեր աստծո, ինչ է նշանակում այն դեղին, տգեղ բիծը? Ինչ է այն խորհրդանշում? Կներեք անկատար հայերենիս համար... վալիկով թե վրձնով անփույթ ներկված մի հատված ուղղակի? Որ ինչ? Դիզայների չհաջողած կրեատիվ հիմարությունն է խորհրդանշում? Ամեն օր ամենուր տեսնում եմ այդ բաններները ու չեմ հասկանում... դեղին... որ ինչ? Դիզայնի էլեմենտ? Այսքան անհամահունչ? Քաղաքական պաստառները մի քիչ լուրջ ու զուսպ պիտի լինեն ինձ թվում է... Լավ, գոնե սիմվոլիկ տարրեր պիտի լինեն... Կներեք, ուղղակի ԱՄԵՆ աստծո օր այս տեսարանը ինձ նյարդայնացնում է...

http://www.ilur.am/them/ilur/img/news/big/1489146305,8265.jpeg

Այն դեղնավուն բիծը նույն խորունկ իմաստն ունի, ինչ այսպես կոչված բրեդի լոգոյի դեղին պուտերը:

http://fbh.am/uploads/photos/abKBvedLVYAe0Wl5ijqK.jpg

IVI Art
04.04.2017, 16:39
http://www.ilur.am/them/ilur/img/news/big/1489146305,8265.jpeg

Այն դեղնավուն բիծը նույն խորունկ իմաստն ունի, ինչ այսպես կոչված բրեդի լոգոյի դեղին պուտերը:

http://fbh.am/uploads/photos/abKBvedLVYAe0Wl5ijqK.jpg

Վայ, հո բթամիտ չեմ, հասկանում եմ!!! Ես նկատի ունեի այլ բան...դիզայնի առումով մի քիչ անգրագետ պլակատ էր ստացվել իրենց մոտ: Մոլորության մեջ էր գցում օրինակ ինձ, որպես դիտողի:
Կարելի էր անել օրինակ այսպես`

http://ipic.su/img/img7/fs/111.1491309470.jpg

Chuk
04.04.2017, 16:55
Լավ հիշացրիր, արդեն 11 ա :))

Chuk
10.04.2017, 10:13
Ընդհանուր տխուր պատմություն ա էս հոդվածում (http://hraparak.am/?p=142780&l=am%2F), ու կարող ա վատ նախադեպ ա, եթե իհարկե մոր կողմը ճիշտ է ներկայացրել իրավիճակը, բայց սպանում է վերջաբանը, պարզվում է լրագրողը փորձել է կապվել դատավորի հետ, որպեսզի հարցնի...

Դատավորին ուզում էինք մի քանի հարց ուղղել, այդ թվում՝ պարզել, թե արդյոք նա հավատո՞ւմ է Աստծուն։

Տրիբուն
12.04.2017, 12:06
Apple-ը հինգերորդ տեղն Է իջել նոթբուքների լավագույն բրենդների վարկանիշում (http://www.1in.am/2123603.html)

․․․․Laptop Magazine-ում նշում են այն միավորների քանակի նվազումը, որոնք Apple-ի լեփթոփներն ստացել են գնահատման արդյունքում, այդ թվում՝ նրա արտադրանքի թանկության և արտաքին նավահանգիստների բացակայության պատճառով:․․․․

:D

Տրիբուն
12.04.2017, 12:14
Էս Երկիր Մեդիայով նոր իրանց առավոտվա հաղորդումն ա, ոնց որ Բարև Երկիր ա կոչվում, ու հաղորդման ընթացքում նենց յանի գիտահանրամատչելի կարճ հոլովակներ են լինում։ Նոր մի հատը անքնության / ինսոմնիայի մասին էր։ Էս հաղորդավար աղջիկը իրանից դավոլնի, յանի գրագետ բացատրում ա անքնության բացասական հետևանքների մասին ու ․․․ ինսոմանիա, ինսոմանիա, ինսոմանիա ․․․ մեկ ասեցի, երևի պատահակն էր, բայց դե չէ, երկրորդը, երրորդը, հինգերորդը, չդիմացա, տելեվիզորին․ «ախչի, ինսոմանիա չի, ինսոմնիայա»:

Chuk
12.04.2017, 12:24
Նավահանգիստը դզեց :))

Լեո
12.04.2017, 15:06
Էս Երկիր Մեդիայով նոր իրանց առավոտվա հաղորդումն ա, ոնց որ Բարև Երկիր ա կոչվում, ու հաղորդման ընթացքում նենց յանի գիտահանրամատչելի կարճ հոլովակներ են լինում։ Նոր մի հատը անքնության / ինսոմնիայի մասին էր։ Էս հաղորդավար աղջիկը իրանից դավոլնի, յանի գրագետ բացատրում ա անքնության բացասական հետևանքների մասին ու ․․․ ինսոմանիա, ինսոմանիա, ինսոմանիա ․․․ մեկ ասեցի, երևի պատահակն էր, բայց դե չէ, երկրորդը, երրորդը, հինգերորդը, չդիմացա, տելեվիզորին․ «ախչի, ինսոմանիա չի, ինսոմնիայա»:

Սենց դեպքերի համար ցանկալի ա թեթև, փափուկ (էկրանը շատ չվնասելու համար) տապչկա ունենալ ձեռքի տակ , ահագին օգնում ա:

Ռուֆուս
12.04.2017, 17:57
Նավահանգիտդ տեղը դնեմ, կամ ավելի լավ ա նավահանգստումդ խարսխեմ

Sent from my Nexus 6P using Tapatalk

Ծլնգ
12.04.2017, 22:47
Էս Երկիր Մեդիայով նոր իրանց առավոտվա հաղորդումն ա, ոնց որ Բարև Երկիր ա կոչվում, ու հաղորդման ընթացքում նենց յանի գիտահանրամատչելի կարճ հոլովակներ են լինում։ Նոր մի հատը անքնության / ինսոմնիայի մասին էր։ Էս հաղորդավար աղջիկը իրանից դավոլնի, յանի գրագետ բացատրում ա անքնության բացասական հետևանքների մասին ու ․․․ ինսոմանիա, ինսոմանիա, ինսոմանիա ․․․ մեկ ասեցի, երևի պատահակն էր, բայց դե չէ, երկրորդը, երրորդը, հինգերորդը, չդիմացա, տելեվիզորին․ «ախչի, ինսոմանիա չի, ինսոմնիայա»:

Էհ, Տրիբուն ջան, հետո էլ ասում ես Բանտու գիտես, էլ եսիմ Տաու-կիտաերեն...

ին-սո-մա-նի-ա. բարդ բառ, որը բաղկացած է պրոտո-բանտուերենից հիմք առնող զուլուերեն inso (https://en.wiktionary.org/wiki/inso#Zulu)՝ երիկամ, և հին-հունական mania (μανία)՝ մոլուցք, բառերից։ Նշանակում է երիկամային սուր անբավարարության հետևանքով մոլուցքային վիճակ (psychosis associated with renal disease (https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2813124/)), որը կարող է բերել քրոնիկական անհանգստության (chronic anxiety), ինչն էլ իր հերթին հաճախ խանգարում է մարդու բնական ցիրկադիան ռիթմը՝ նպաստելով ինսոմնիային (in-somnus` ոչ-քուն)։

Դե հիմա փորձեք մոռանալ թե զուլուերեն երիկամը ոնց կլինի :D

Տրիբուն
13.05.2017, 22:18
21-ամյա երևանցին անչափահաս աղջկա նկատմամբ մատով սեքսուալ գործողություններ է կատարել ու «հասցրել օրգազմի» (http://www.1in.am/2141359.html)

Էս էլ արդեն որերորդ անգամն ա, էս առաջին.ամ-ով էս կարգի նորությունների եմ հանդիպում, պրիտոմ բոլդ արած ու կարմիրով, որպես փիս կարևոր նորություն։ Էս նորմա՞լ ա:

Նիկեա
14.05.2017, 01:38
էս, լեզուս էլ չի պտտվում ասեմ, հոդվածի ողբերգական երևէջներով կետադրությունը բացում ա, նենց համահունչ ա բովանդակության հետ :D

Տրիբուն
20.05.2017, 20:28
83-ԱՄՅԱ ԲՐԻՏԱՆՈՒՀԻՆ ՄՈԼՈՐՎԵԼ Է ԲԺՇԿԻ ԳՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՒ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ
http://mobile.tert.am/am/news/2017/05/20/british-granny/2378333

Գաղթական
20.05.2017, 23:47
83-ԱՄՅԱ ԲՐԻՏԱՆՈՒՀԻՆ ՄՈԼՈՐՎԵԼ Է ԲԺՇԿԻ ԳՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՒ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ
http://mobile.tert.am/am/news/2017/05/20/british-granny/2378333

ամեն ինչից բացի 8ժ 120կմ/ժ-անոց մայրուղիով քշելա՝ ընդհանուր առմամբ անցնելով 480կմ..
սենց տատիների երեսիցա, որ վարորդներին ինֆարկտա խփում

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Շինարար
23.07.2017, 01:50
Բոշայությանը պետք է վերջ տալ (http://www.1in.am/2177333.html)

Տրիբուն
06.08.2017, 22:39
Էս Թերթը յանի նորմալ լրատվամիջոց էր։ :[

http://s019.radikal.ru/i638/1708/c0/d4e2f06e29a3t.jpg

Ու ի՞նչ կապ ունի նկարը էս լուրի ու Կատալոնիայի հետ (http://www.tert.am/am/news/2017/08/06/catalonia/2450753)։ Լավ մի հատ կեսշունչ խմբագիր չունե՞ն արա սրանք, որ գոնե ապուշ սխալներ թույլ չտան։ Հայաստանում մասայական դեգրադացիայա, հորս արև։ Գնալով ոռիյանում ա ամեն ինչը։ Տենաս մինչև ու՞ր:

Ա-Է
06.08.2017, 23:48
չիդեմ կուրսի եք․ հին պահա ու տենց նորությունների հետ քիչ կապ ունի, բայց հիանալիա ու զվարճալի, հայկական հանճարեղ պիառ կամ չիդեմ ովա ընդե գրքերի աբլոժկեքը սարքում․ երեսշատությունը, չիստո հալալա տղեքին աշխատում են, տուն են պահում։
http://haygirq.am/wp-content/uploads/2014/05/thumb.php_.jpg
http://www.candance.ru/photo/rock/rock-candance-ru-1007031233.jpg

զուտ slayer-ի ալբոմի նկարը ցրինք տղեքով ահահահահհահադեոկլսկԱԱհահաՀհա։
Ենոքի աթոռը գրքի աբլոժկեն ըլնելույա էսի։ https://img.discogs.com/ZMraBxxxnbfakgv8O7OTiuFoj2A=/fit-in/600x600/filters:strip_icc():format(jpeg):mode_rgb():quality(90)/discogs-images/R-377464-1362069158-3166.jpeg.jpg

Լեո
20.09.2017, 22:11
Էն որ «պասերով, պասերով» տփել են, էդ հասկացանք, բայց Արմեն Մարտիրոսյանի նկարն էստեղ ի՞նչ կապ ունի :blin :lol

https://s26.postimg.org/pzcybv0ah/Untitled.png

http://shamshyan.com/hy/article/2017/09/20/1077806/

Տրիբուն
16.11.2017, 13:56
Պերուի հավաքականը նվաճեց ԱԱ-2018-ի ուղեգիր (http://www.tert.am/am/news/2017/11/16/peru/2540627)

Այսպիսով, ԱԱ-2018-ի խմբային փուլի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: Նրանք են՝ Բրազիլիան, Իրանը, Ավստարլիան, Ճապոնիան, Մեքսիկան, Բելգիան, Դանիան Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան,Գերմանիան, Անգլիան, Իսպանիան, Նիգերիան, Կոստա-Ռիկան, Եգիպտոսը, Լեհաստանը, Իսլանդիան, Սերբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Պանաման, Ուրուգվայը, Կոլումբիան, Արգենտինան, Սենեգալը, Մարրոկոն, Թունիսը, Շվեյցարիան և Շվեդիան:

Տենաս ի՞նչ տրամաբանությամբ ա գրված երկրների հերթականությունը. այբենակա՞ն, աշխարհագրակա՞ն, ուղեից-թու՞յլ ... Որ հատուկ փորձես սենց ռանդոմլի իրար հետևից շարել երկրները, չես կարանա։

StrangeLittleGirl
16.11.2017, 15:06
Պերուի հավաքականը նվաճեց ԱԱ-2018-ի ուղեգիր (http://www.tert.am/am/news/2017/11/16/peru/2540627)

Տենաս ի՞նչ տրամաբանությամբ ա գրված երկրների հերթականությունը. այբենակա՞ն, աշխարհագրակա՞ն, ուղեից-թու՞յլ ... Որ հատուկ փորձես սենց ռանդոմլի իրար հետևից շարել երկրները, չես կարանա։

Այբբենական հերթականությամբ շարել են, հետո ռանդոմիզացրել :))

Տրիբուն
30.12.2017, 18:21
Պուտինը շնորհավորել է Էրդողանին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ
http://www.tert.am/am/news/2017/12/30/erdogan-putin/2578626

Գաղթական
30.12.2017, 19:20
Պուտինը շնորհավորել է Էրդողանին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ
http://www.tert.am/am/news/2017/12/30/erdogan-putin/2578626

Էն, որ Պուծինը մահմեդական երկրի նախագահի Սուրբ Ծնունդնա շնորհավորում, էդ իհարկե ցնցողա, բայց մեր հայերի համարա ահագին ամոթալի, որ սենց նուրբ հարցերը խեղաթյուրված են հասարակությանը ներկայացնում:

իբր թե.

Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։

Գաղթական
08.01.2018, 10:58
ՈՒրեմն Կոպենհագենից՝ Նոր Տարվա գիշերը, շուրջ 40տ բեսամբ հարբած մի քաղաքացի տաքսի ա բռնել (https://m.hln.be/bizar/dronken-man-neemt-taxi-voor-rit-van-600-km-naar-huis-en-vergeet-te-betalen~a86aa6e5/) ու պատվիրել դեպի Օսլո:
Օսլո հասնելով էլ՝ առանց վճարելու իրան գցելա տուն ու անջատվել:

Ոստիկանները մի կերպ են արթնացրել ու լուսավորել, որ անցած 600կմ-ի համար հետո 1860€-ի հաշիվա ստանալու:

Տրիբուն
31.01.2018, 21:16
Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է (http://www.lragir.am/index/arm/0/country/view/169297)

Հայաստանում գայլերին արգելե՞լ են որս անել։ :D

Ռուֆուս
31.01.2018, 21:43
Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է (http://www.lragir.am/index/arm/0/country/view/169297)

Հայաստանում գայլերին արգելե՞լ են որս անել։ :D

Էհ, Տրիբուն ջան, ամեն ինչ շատ ավելի վատ ա։

Բնութնախ**-ի կոմպետենտության մասին գաղափար կազմելու համար մենակ էս մի հատիկ հոդվածը բավարար ա։ Արդեն զգուշացվել են ու բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատողները հավանաբար թրեյնինգ են անցնելու, որ գոնե իմանան թե պահպանվող տարածքն ինչի համար ա ու իրենք ինչ գործ պիտի անեն։

Վիշապ
01.02.2018, 00:15
Տեսնես գայլերի նկատմամբ հետախուզում հայտարարվել ա՞… Այ սենց ա միշտ, գայլերը ազատության մեջ անպատիժ քարշ են գալիս ու հոշոտում եվրոպական այծյամներին, անարխիա…

Հայկօ
01.02.2018, 18:23
Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է (http://www.lragir.am/index/arm/0/country/view/169297)

Հայաստանում գայլերին արգելե՞լ են որս անել։ :D

Բա որ Շամշյանը սրան անդրադառնար.

Խոշոր և ողբերգական պատահար Շիկահողում. Ղազախստանից ներխուժած քրեական հեղինակություն «Ցախի գայլը», ով ԱԺ նախկին պատգամավոր «Ճուճուլ Մխոյի» սանիկն է, դանակահարել և առանձնակի դաժանությամբ կերել է անչափահաս այծյամի. ճիվաղին դեռ չեն հայտնաբերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գաղթական
08.02.2018, 20:19
Էն ո՞վ էր է ասում բերեք ազատագրված տարածքները հետ տանք, որ լավ ախպրտիք դառնանք հարևանների հետ...

Ильхам Алиев: Возвращение Иревана - наша политическая и стратегическая цель (http://m.minval.az/news/123762444)

Азербайджанцы должны постепенно приближаться к своей стратегической цели по возращению в свою историческую землю — в Иреван, заявил в четверг президент Ильхам Алиев на VI Съезде правящей партии «Йени Азербайджан», сообщает Minval.az.

«Иреван является нашей исторической землей, и мы азербайджанцы должны вернуться на эти земли. Это наша политическая и стратегическая цель, и мы должны к ней постепенно приближаться»,- заявил азербайджанский лидер.

«Хочу отметить, что мы не должны забывать о своих исторических землях. В дальнейшем это должно быть одним из направлений нашей деятельности. Наши исторические земли — Иреванское ханство, Зенгезур, Гейче, об этом должно знать как наше молодое поколение, так и весь мир. Я рад, что в связи с этим вопросом – в связи с историей наших исконных земель сегодня создаются ценные научные работы, снимаются фильмы, организуются выставки. В предстоящие годы мы должны проявлять еще большую активность в этом направлении, а также организовывать выставки и презентации в разных уголках мира»,- подчеркнул он.

Gayl
08.02.2018, 20:28
Չուկը:D
Մոռացել ենք, որ թուրքիայի կառավարությունն եկել էր Հայաստան ու առաջարկում էր Մեղրին փոխանակել Արարատ լեռան և Անի քաղաքի հետ։
Մեր ամբողջ սխալն էն ա, որ պաշտպանողական դիրք ենք բռնել, պիտի ազատագրելով առաջ գնանք, քր մրմռալով աղաչեն, պաղատեն մի կտոր հող թողնենք։

Գաղթական
08.02.2018, 20:30
Մոռացել ենք, որ թուրքիայի կառավարությունն եկել էր Հայաստան ու առաջարկում էր Մեղրին փոխանակել Արարատ լեռան և Անի քաղաքի հետ։

Սենց բան էլա եղե՞լ

Gayl
08.02.2018, 20:34
Սենց բան էլա եղե՞լ

Վույ աման։ճճճ բա դրին քննարկեցին Դեմիրճյանն ու Վազգենը դեմ եղան, իսկ Քոչարյանը կողմ։

Գաղթական
08.02.2018, 21:11
Վույ աման։ճճճ բա դրին քննարկեցին Դեմիրճյանն ու Վազգենը դեմ եղան, իսկ Քոչարյանը կողմ։

Մանուչարյանը (http://nyut.am/?p=90674&l=am) ինչ-որ լղոզված ակնարկներա անում դրա մասին՝ չգիտես ումից ու որտեղ լսած...

ANIARC (http://www.aniarc.am/2017/10/27/october-24-1999-meghri-demirchyan-sargsyan/)-ի նյութն ավելի հետաքրքիրա ու դրանում Արարատ ու Անի չկա:

Gayl
08.02.2018, 21:33

Մանուչարյանն ամեն դեպքում լուրջ կապեր ունեցել է ու կարելի է հավատալ։ Ճիշտը ոչ ընդդիմությունից կլսես ու ոչ էլ իշխանությունից, երկու կողմն էլ լիքը թաքցնելու բաներ ունեն։
Էդ փասթաթուղթը 2008 ից Լևոնի ձեռն ա, հա էդ անհերքելի փաստ ա։

Վիշապ
08.02.2018, 21:39
Էն ո՞վ էր է ասում բերեք ազատագրված տարածքները հետ տանք, որ լավ ախպրտիք դառնանք հարևանների հետ...

Ильхам Алиев: Возвращение Иревана - наша политическая и стратегическая цель (http://m.minval.az/news/123762444)

Սա լրաբլթ չի, այլ լուրջ իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Lրաբլթ ու բուլշիթ են մնացած խոսակցությունները «խաղաղ կարգավորման» ու «բանակցությունների» վերաբերյալ:

Գաղթական
08.02.2018, 23:32
Մանուչարյանն ամեն դեպքում լուրջ կապեր ունեցել է ու կարելի է հավատալ։ Ճիշտը ոչ ընդդիմությունից կլսես ու ոչ էլ իշխանությունից, երկու կողմն էլ լիքը թաքցնելու բաներ ունեն։
Էդ փասթաթուղթը 2008 ից Լևոնի ձեռն ա, հա էդ անհերքելի փաստ ա։

Մի տեսակ հավատս չի գալիս, թե հայերն ու ազերիները բանակցում էին Մեղրին Արցախի որոշ շրջանների հետ փոխելու հարցը, մեկ էլ թուրքերն են կողից խառնվել, թե՝ փոխեք-փոխեք, փոխեք՝ մենք էլ մեր կողմից ձեզ Արարատն ու Անին կտանք քիչ չի, Ցեղասպանությունն էլ վրից կճանաչենք...

Մի բան էն չի ասում:

Գաղթական
08.02.2018, 23:38
Սա լրաբլթ չի, այլ լուրջ իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Lրաբլթ ու բուլշիթ են մնացած խոսակցությունները «խաղաղ կարգավորման» ու «բանակցությունների» վերաբերյալ:

Քաղբլթ ա )))

ՈՒ ամենամեծ աբսուրդն էն չի, որ ինչ-որ երկրի ղեկավար արդեն էնքան շատա հայտարարել հարևան երկրի վրա հարձակվելու իր ծրագրերի մասին, որ բոլորի համար սա արդեն սովորական բան է դարձել:

Ամենամեծ աբսուրդն էնա, որ մենք լուրջ դեմքով ինքներս մեր մեջ ենք փնտրում խաղաղությանը խանգարող հանգամանքներ ու քննարկում ենք բա ի՞նչ տանք, որ ախորժակները փակվի..

Gayl
08.02.2018, 23:54
Մի տեսակ հավատս չի գալիս, թե հայերն ու ազերիները բանակցում էին Մեղրին Արցախի որոշ շրջանների հետ փոխելու հարցը, մեկ էլ թուրքերն են կողից խառնվել, թե՝ փոխեք-փոխեք, փոխեք՝ մենք էլ մեր կողմից ձեզ Արարատն ու Անին կտանք քիչ չի, Ցեղասպանությունն էլ վրից կճանաչենք...

Մի բան էն չի ասում:
Կարծեմ փաստաթուղթը 99-ին ա կազմվել, թուրքերի առաջարկն էլ էդ թվին եղել ու չես կարող ասել ով ա սկզբից առաջարկ արել։ Եթե անգամ քո ասածով թուրքիան կեսից եկել ասելա սպասեք, սպասեք...ապա նույնպես հավատալու ա, որովհեև թուրքերը ազերիների պապաներն են ու ոնց ասեն էդպես ա։

Գաղթական
09.02.2018, 00:00

Ես չեմ ասում եղբայր, Մանուչարյաննա ասում.

Խնդրի քննարկմանը, բանակցություններին հետագայում, ինչ-որ մի պահից միացել են նաև Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք հայտնել են, որ եթե Հայաստանը համաձայնություն տա այդ տարբերակին, Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և որպես փոխհատուցում, Հայաստանին կվերադարձնի Մասիս սարը և Անին: Այսինքն` քանի որ դժվար գործարք պետք է լիներ, այն իրականություն դարձնելու համար կշիռն ավելացրել են:

Gayl
09.02.2018, 00:15
Ես չեմ ասում եղբայր, Մանուչարյաննա ասում.
Ես չեմ էլ հերքել, ամեն դեպքում կեղտոտ խաղեր են ու էնքան էլ բանբասանքներ չեն։ Ոմանք լռում են վախից, ոմանք էլ գիտեն ու ապացույց չունեն։

Վահիկ
12.02.2018, 03:05
ես միանշանակ համաձայն եմ

Գաղթական
23.02.2018, 00:37
Թուրքիայում ձերբակալված ավանակները ստորագրությամբ ազատ են արձակվել (http://armedia.am/arm/news/57946/turqiayum-dzerbakalvats-avanaknery-storagrutyamb-azat-en-ardzakvel.html)

Gayl
23.02.2018, 12:34
Թուրքիայում ձերբակալված ավանակները ստորագրությամբ ազատ են արձակվել (http://armedia.am/arm/news/57946/turqiayum-dzerbakalvats-avanaknery-storagrutyamb-azat-en-ardzakvel.html)

Ոնց էլ չլինի 3-5 տարի կտան դրանց:D

Գաղթական
19.05.2018, 17:34
Азербайджанское государство зародилось в 612 до н.э. (https://m.minval.az/news/123792304)

Армяне говорят, что Азербайджан никогда не существовал как независимое государство, был провинцией в составе Персидской империи. Однако в моей книге доказано, что в 612 году до н.э., когда Азербайджан образовался как независимое государство «Адорбайган», в истории не было и упоминания об армянах. Спустя 90 лет после образования государства под названием Азербайджан в персидских источниках дается упоминание об Армении как о провинции в составе Персидской империи. То, в чем они упрекают нас, касается их самих. В этой книге доказано, что Азербайджан – самое древнее государство на Кавказе.

Alphaone
20.05.2018, 00:07
Азербайджанское государство зародилось в 612 до н.э. (https://m.minval.az/news/123792304)
ես գիտեի աշխարհում ամենահինն ա, սխալ տվյալներ են, փաստորեն

Գաղթական
20.05.2018, 00:13
ես գիտեի աշխարհում ամենահինն ա, սխալ տվյալներ են, փաստորեն

Բացի դա սույն պճղակավորը փաստորեն ընդունումա, որ էն ժամանակներում էնտեղ Հայաստանա եղել՝ թեկուզ և Իրանի կազմում:

Իսկ իր ախոռակիցներն ասում էին, թե նորագույն պատմության ընթացքումա Հայաստան հայտնվել ))

Տրիբուն
05.06.2018, 17:16
Պուտինը շատ ա փոխվել էս վերջերս

https://uploads.tapatalk-cdn.com/20180605/79e66a989a93b9263a130c9314f9c01a.png

Chuk
07.06.2018, 14:25
Նիկոլի թվին սենց բաներ են լինում.

Արտակարգ դեպք մարզերից մեկում. ՂազարոսԱղայանը դիմել է ոստիկանություն և հայտնել. «Խաչատուր Աբովյանը կարտոֆիլի սերմացուն տարել և 1 մլն դրամը չի վճարել». ոստիկանությունը որոնում է Խ. Աբովյանին (http://m.shamshyan.com/hy/article/2018/06/07/1097803/)

Ծլնգ
07.06.2018, 15:55

Այս մասին մեզ հայտնեց մարզի դատախազ Ալեքսանդ Մովսիսյանի մամուլի խոսնակ Հավհաննես Թումանյանը։

Chuk
23.06.2018, 22:35
Լրաբլթ չի, ավելի վատ բան ա, բայց ավելի հարմար թեմա չգտա։

Հունիսի 23-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ շենքի նկուղային հարկում գործող Օպերա ակումբի խոհանոցից դուրս եկող խորովածի ծուխը թողել է հրդեհի տպավորություն:

Լեո
18.08.2018, 22:13
Լոռու մարզի ոստիկանները կանեփի ծխի տակ իրենց զգում են 7-րդ երկնքում (http://shamshyan.com/hy/article/2018/08/18/1103344/)

shunshan.com

Լեո
24.10.2018, 14:46
Երևանի Ոստիկանության քրեական հետախույզներն ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. տաք հետքերով վնասազերծեցին բազմաթիվ բնակարաններ թալանած եռյակին. նրանք են՝ «Դռելը», «Ուրագն» ու «Քյալբաթինը» (http://shamshyan.com/hy/article/2018/10/23/1108300/)

Արտակարգ դեպք Գյումրիում. ճանապարհային ոստիկանները դասակի հրամանատարի գլխավորությամբ վտանգելով իրենց կյանքը՝ կանխել են «Կացին» մականվամբ 35-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը (http://shamshyan.com/hy/article/2018/10/24/1108397/)

shunshan.com

Շինարար
24.10.2018, 18:40
Լոռու մարզի ոստիկանները կանեփի ծխի տակ իրենց զգում են 7-րդ երկնքում (http://shamshyan.com/hy/article/2018/08/18/1103344/)

shunshan.com

https://www.youtube.com/watch?v=kLYVTdiACRA

Տրիբուն
04.11.2018, 17:57
Լուրի բովանդակությունը ջայնամ, բայց ում մտքով կանցներ, որ կոլայդերը բախիչն ա :))))

https://www.1in.am/2454391.html?utm_source=newsinfo.am_android

Տրիբուն
05.11.2018, 18:43
Էս 1in.am-ը, իմ ուրախությունն ա։ Որ լուրերի պակասություն ա լինում, սկում են եթերը ամեն տեսակի ստեղից ընդեղից թարգմանած լուրերով լցնել։

Կործանիչների ձեռքբերումը ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում (https://www.1in.am/2454971.html)

Հայկական օդուժն այժմ զինված է միմիայն ՍՈւ-25 «Հրաչ» գրոհային և Լ-39 «Ալբատրոս» ուսումնամարտական ինքնաթիռներով և, ի տարբերություն Ադրբեջանի, չունի կործանիչներ:

Գրոհային Հրաչ :D:D:D

Գաղթական
05.11.2018, 19:52
Սեպտեմբերի «նորությունա», բայց նոր աչքովս ընկավ )))

Армения присоединится к санкциям против России из-за отравления Скрипалей (https://panorama.pub/7174-armeniya-prisoedinitsya.html)

«Я очень люблю Россию, как и миллионы моих сограждан. Мы с удовольствием посещаем эту страну с разными целями. Думаю, многовековой дружбе наших народов ничего не угрожает, но я регулярно заверял наших американских и европейских партнёров в том, что Армения берёт с них пример и будет так делать в ближайшие годы. Естественно, мы поддержим новые санкции против России за отравление Скрипалей. Я считаю, что нехорошо травить людей боевыми газами, ровно, как и отправлять политических оппонентов за решётку. Думаю, Путин меня поймёт и одобрит наше решение», — заявил глава правительства.

Տրիբուն
06.11.2018, 18:52
Էս Ղուլյանը միշտ վրես ազդել ա․ էն իրա ձենով ու մուննաթով, որ յանի հայտնագործություն ա անում, բայց մեջը գրամ նյութ չկա։ Բայց համ էլ մի քիչ դեբիլոտ ա․

Հայաստանցիների 99 ամբողջ 00000009 տոկոսը գաղափար չունի, թե ում հետ է դաշինք կնքել «Իմ քայլը» (http://www.7or.am/am/news/view/151257/)

Հայաստանցիների 99 ամբողջ 00000009 տոկոսը գաղափար չունի, թե ում հետ է դաշինք կնքել «Իմ քայլը»

նո քոմենթ, էլի :D

Freeman
06.11.2018, 19:00
Էս Ղուլյանը միշտ վրես ազդել ա․ էն իրա ձենով ու մուննաթով, որ յանի հայտնագործություն ա անում, բայց մեջը գրամ նյութ չկա։ Բայց համ էլ մի քիչ դեբիլոտ ա․

Հայաստանցիների 99 ամբողջ 00000009 տոկոսը գաղափար չունի, թե ում հետ է դաշինք կնքել «Իմ քայլը» (http://www.7or.am/am/news/view/151257/)

նո քոմենթ, էլի :D

Կարող ա մարդը մի հոգու ճշգրտությամբ ստատիստիկա ունի :D

Հայկօ
06.11.2018, 19:17
Կարող ա մարդը մի հոգու ճշգրտությամբ ստատիստիկա ունի :D

Էդ թիվը տասը միլիարդ բնակչության դեպքում ա մի հոգու ճշգրտությամբ: Պայծառատես ա:

Տրիբուն
06.11.2018, 19:43
Կարող ա մարդը մի հոգու ճշգրտությամբ ստատիստիկա ունի :D
Վաբշե տո, ինքը ուզում ա ասի, 99.9999999 տոկոսը, յանի սաղ էլի, կամ ոչ մեկը։ Բայց քանի որ մանկապարտեզում զրո շատ էին ասում, գիտի ամբողջից հետո պիտի զրոներ դնի, որ ճիշտ լինի։

StrangeLittleGirl
06.11.2018, 20:36
Էս Ղուլյանը միշտ վրես ազդել ա․ էն իրա ձենով ու մուննաթով, որ յանի հայտնագործություն ա անում, բայց մեջը գրամ նյութ չկա։ Բայց համ էլ մի քիչ դեբիլոտ ա․

Հայաստանցիների 99 ամբողջ 00000009 տոկոսը գաղափար չունի, թե ում հետ է դաշինք կնքել «Իմ քայլը» (http://www.7or.am/am/news/view/151257/)

նո քոմենթ, էլի :D
Դեբիլը դու ես :P
Թվի մասը հանած, մնացածը ճիշտ ա ասում։

Freeman
06.11.2018, 22:40
Էդ թիվը տասը միլիարդ բնակչության դեպքում ա մի հոգու ճշգրտությամբ: Պայծառատես ա:

Աչքիս մի հոգի էլ գիտի, բայց 1/10 մասով չգիտի

Տրիբուն
07.11.2018, 02:00
Դեբիլը դու ես [emoji14]
Թվի մասը հանած, մնացածը ճիշտ ա ասում։Պրոֆեսոր ջան, բարեկամ բան ա քեզ ? :) Ասա քիչ աչքի երեւա էլի։

StrangeLittleGirl
07.11.2018, 12:17
Պրոֆեսոր ջան, բարեկամ բան ա քեզ ? :) Ասա քիչ աչքի երեւա էլի։

պրոֆեսորը դու ես :P

Տրիբուն
17.11.2018, 18:46
Դաշնակների պատմական առեղծվածները :D :D

Իսրայելի գիտնականները Նեգեվ անապատում հայտնաբերել են Քրիստոսի պատկերը (http://www.yerkir.am/news/view/160555.html?utm_source=newsinfo.am_android)

Հայֆայի համալսարանի գիտնականները Նեգեվ անապատի կենտրոնում գտնվող բյուզանդական եկեղեցում հայտնաբերել են Հիսուս Քրիստոսի պատկերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մասնագետները այդ պատկերը հայտնաբերել են քրիստոնեական ավերված եկեղեցու առաստաղին: Համարվում է, որ այդ եկեղեցին կառուցված է եղել մ.թ.ա 350 թվականին: Հնագետները նշում են, որ Քրիստոսի պատկերը տարբերվում է աշխարհում տարածված պատկերից:

Դեբիլներ, էլի ․․․ :D Սքրինշոթ եմ արել, որ փոխեն-մոխեն, մեկա մնա պահպանենք սա պատմության համար։

56028

Freeman
17.11.2018, 20:07
Դաշնակների պատմական առեղծվածները :D :D

Իսրայելի գիտնականները Նեգեվ անապատում հայտնաբերել են Քրիստոսի պատկերը (http://www.yerkir.am/news/view/160555.html?utm_source=newsinfo.am_android)

Դեբիլներ, էլի ․․․ :D Սքրինշոթ եմ արել, որ փոխեն-մոխեն, մեկա մնա պահպանենք սա պատմության համար։

56028

Ասում ա՝ ընտրված է սխալ կցորդ

Տրիբուն
17.11.2018, 21:49
Ասում ա՝ ընտրված է սխալ կցորդ
Սենց աշխատու՞մ ա

56030

Աթեիստ
17.11.2018, 22:03
https://i.postimg.cc/RhztqkY3/yerkir.png

Տրիբուն
04.12.2018, 12:52
Համացանցում հրապարակվել է «Նավապետ Մարվելը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը (https://www.1in.am/2471235.html)

Աաաա, դեգենեռատներ .... նավապետ Մարվել :D:D

Տրիբուն
18.12.2018, 00:53
Գիտնականները «աստղային հաննիբալիզմի» գործընթաց են ֆիքսել (https://www.1in.am/2478805.html)

Աաաաա, ուռոդներ ․․․․․ հաննիբալիզմ։ Հաննիբալը ուտի ձեզ։ :D

Jarre
18.12.2018, 01:28
Գիտնականները «աստղային հաննիբալիզմի» գործընթաց են ֆիքսել (https://www.1in.am/2478805.html)

Աաաաա, ուռոդներ ․․․․․ հաննիբալիզմ։ Հաննիբալը ուտի ձեզ։ :D

Եթե էս նորությունը քաղաքական լրագրող գրեր, ապա կվերնագրեր էսպես. Գիտնականները «աստղային պուտինիզմի» գործընթաց են ֆիքսել

Տրիբուն
27.12.2018, 18:21
Ամանորյա փոքրիկ հրաշքը՝ Բաղրամյան 26-ում. Աննա Հակոբյանը հյուրընկալեց մանուկներին (https://www.1in.am/2483976.html)

«Հավաքվել ենք միասին՝ գյուղից, քաղաքից, տարբեր վայրերից, որպեսզի միասին անցկացնենք այս օրը, միասին ցտեսություն ասենք 2018թ-ին և դիմավորենք 2019-ը: Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, որպեսզի ընկերանանք իրար հետ, սիրենք իրար և հաջորդ ողջ տարվա ընթացքում կապ պահենք իրար հետ: Մենք չենք եկել այսօր պարզապես ժամանակ անցկացնենք ու գնանք, եկել ենք իրար հետ ծանոթանալու, ընկերանալու և ամբողջ տարի իրար հետ կապի մեջ լինելու համար»,-նշեց Աննա Հակոբյանը:

:D Նիկոլը ժամանակի մեքենա ունի, տվել ա Աննային։

Տրիբուն
13.01.2019, 20:15
Նավապետ Մարվելը թեմաներով աձին․․․․․ :D

Marvel-ն ու Disney-ը Տորի ընկերուհու մասին նոր սերիալ են նկարահանելու (https://www.1in.am/2490179.html)

Համաձայն տեղեկությունների, Lady Sif շարքը նախնական փուլում է: Հրաձգության 6-8 դրվագի համար հատկացվելու է մոտ 100 մլն դոլար, սակայն դեռ հայտնի չէ, ֆիլմը «Տոր. Ռագանրոկ» ֆիլմի էկրանավորումից առա՞ջ, թե՞ հետո կհայտնվի մեծ էկրաններին:

Ջհանդամ, որ Տագանրոկը :D արդեն մի տարուց ավել ա էկրաններին ա, բայց հրաձգությունը սպանիչ ա :D:D էս shooting-ն են հաստատ սենց թարգմանել էլի։

Նավապետ Մարվելը թեմաներով դվա․․․․․ :D

Բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերն ըստ ամերիկացի կինոօպերատորների (https://www.1in.am/2490185.html)

Ցուցակը գլխավորում է «Արաբական Լորենս» ֆիլմը, որը նկարահանվել է 1962 թվականին

Արաբական Լորենս, շֆեցարական պանիր, ուզբեկական բամբակ ․․․․ :D :D

Իմ արև, էս 1in.am-ը իմ ուրախությունն ա։

Rammstein
14.01.2019, 03:06
Հրաձգությունը սպանեց։ :))

Թորի անունը Տոր (https://en.wikipedia.org/wiki/Torus) թարգմանելն էլ՝ մյուս կողմից, չնայած էդ ոնց որ 1in.am-ից չի եկել, դեռ էդ կինոյի պաստառների վրա էր տենց։

Տրիբուն
20.02.2019, 18:32
Անգրագետ շան որդիք ․․․ :D :D

Պուտինը կոչ է արել ԱՄՆ-ին` մոռանալ ռազմական առավելություն ստանալու պատրանքի մասին և նոր հրթիռ ներկայացրել (http://www.yerkir.am/news/view/167579.html)

Ի թիվս բազմաթիվ հարցերի, նա խոսել է նաև նոր ծովային հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռի մասին: Ըստ Պուտինի` այն կունենա 9 թափից ավելի արագություն, 1 հազար կիլոմետրից ավելի խոցման հեռավորություն:

Էս ռուսերենից скорость 9 Махов (Mach) թարգմանել են 9 թափ արագություն :D իրանց պատկերացմամբ արագության չափման միավորը մախին տալն ա էլի, արա ինչ ես մախիտ տալիս։ Կոտորվեք դուք, դեբիլներ :D :D

Freeman
20.02.2019, 18:37
Անգրագետ շան որդիք ․․․ :D :D

Պուտինը կոչ է արել ԱՄՆ-ին` մոռանալ ռազմական առավելություն ստանալու պատրանքի մասին և նոր հրթիռ ներկայացրել (http://www.yerkir.am/news/view/167579.html)

Էս ռուսերենից скорость 9 Махов (Mach) թարգմանել են 9 թափ արագություն :D իրանց պատկերացմամբ արագության չափման միավորը մախին տալն ա էլի, արա ինչ ես մախիտ տալիս։ Կոտորվեք դուք, դեբիլներ :D :D

1 հազարն էլ ա բացում

Տրիբուն
10.03.2019, 17:43
Էս էլ ՀԺ-ն: и смех и грех ....

56057

Ներսես_AM
10.03.2019, 17:57
Էս էլ ՀԺ-ն: и смех и грех ....

56057

բա նկարը‎։ Հրշեջ ինքնաթիռը, ջուր ա լցնում։ Դրել են իբր ծուխ ա դուրս գալիս, հեսա հեսա կտրաքի։

Տրիբուն
10.03.2019, 18:00
բա նկարը‎։ Հրշեջ ինքնաթիռը, ջուր ա լցնում։ Դրել են իբր ծուխ ա դուրս գալիս, հեսա հեսա կտրաքի։

Էտ էլ վրից

Rammstein
10.03.2019, 22:24
Էս էլ ՀԺ-ն: и смех и грех ....

56057

Աֆրիկան էլ երեւի պետությունն էր։

Տրիբուն
16.03.2019, 20:21
Հայտնի է Հարի Փոթերի կինոաշխարհի ամենավատ ֆիլմը (https://www.1in.am/2524928.html)

Ամենավատ ֆիլմը համարվել է 2018 թ. Էկրաններին հայտնված «Ֆանտաստիկ արարածներ. Գրին դե Վալդի հանցագործությունները» ֆիլմը:....
Նրան հաջորդում է «Հարրի Փոթերը և փյունիկի շքանշանը»:

:D

Varzor
17.03.2019, 00:15
Google Translate-ի ջանը սաղ լինի
Suzuki-ն մանրամասներ է ներկայացրել նոր ամենագնաց Jimny-ի մասին (ֆոտո) (https://news.am/arm/news/460153.html)

ունի 64 ձիաուժ հզորություն եւ 103 Նմ պտտման պահ

Գաղթական
17.03.2019, 15:43
Ինձ ա թվո՞ւմ, թե՞ այլմոլորակայինը ( https://entertrain.1in.am/am/entarm/127850) քիչ փը շաշո ա..

Այս աղջկա այլմոլորակային գեղեցկությունը խենթացնում է. նույնիսկ անհավատալի է, որ նա իրական է

laro
17.03.2019, 16:49
Ինձ ա թվո՞ւմ, թե՞ այլմոլորակայինը ( https://entertrain.1in.am/am/entarm/127850) քիչ փը շաշո ա..
Թե բա այս աչքերի հմայքին չէին դիմանա անգամ Տրոյայի պատերը :D

Նիկեա
25.05.2019, 00:20
ասում ա՝ Հյուսիսային Կենտուկիում նոյան տապանի կրկնօրինակի տերերը դատի են տվել ապահովագրական ընկերությանը, որը հրաժարվել ա փոխհատուցել անձրևից հասցված վնասները։ :D Ամբողջական հոդվածի հղումը (https://www.courier-journal.com/story/news/2019/05/24/ark-encounter-owners-sue-over-rain-damage/1220627001/)։

Varzor
01.06.2019, 00:22
Ստեղ են ասել` գնա մեռի, արի լայքեմ :D
Ինչպե՞ս ղեկավարել Facebook-ի հաշիվը մահից հետո (https://ittrend.am/2019/05/31/fb-users-4/)

Նիկեա
02.06.2019, 08:49
Ստեղ են ասել` գնա մեռի, արի լայքեմ :D
Ինչպե՞ս ղեկավարել Facebook-ի հաշիվը մահից հետո (https://ittrend.am/2019/05/31/fb-users-4/)

վայ, ես որ դեռ ֆեյսբուքից չէի ջնջվել, դզել էի էդ կարգավորումները, սրտառուչ նամակ գրել եթե դու կարդում ես սա, ուրեմն հավանաբար մեռել եմ ոճի։ :D ուղղակի մեկ ա չէի ջոկում թե ոնց ա ջոկելու որ մեռել եմ։

StrangeLittleGirl
04.06.2019, 10:15
վայ, ես որ դեռ ֆեյսբուքից չէի ջնջվել, դզել էի էդ կարգավորումները, սրտառուչ նամակ գրել եթե դու կարդում ես սա, ուրեմն հավանաբար մեռել եմ ոճի։ :D ուղղակի մեկ ա չէի ջոկում թե ոնց ա ջոկելու որ մեռել եմ։

Քոմենթներից :D

Freeman
05.06.2019, 08:41
վայ, ես որ դեռ ֆեյսբուքից չէի ջնջվել, դզել էի էդ կարգավորումները, սրտառուչ նամակ գրել եթե դու կարդում ես սա, ուրեմն հավանաբար մեռել եմ ոճի։ :D ուղղակի մեկ ա չէի ջոկում թե ոնց ա ջոկելու որ մեռել եմ։

Ինձ թվում ա իրանց AI -ը նախորոք էլ կարա հասկանա, թե երբ ես մեռնելու ։դ

Varzor
23.07.2019, 18:24
Տարբերակ կա՞ հոդվածը թարգմանողին տեղեկացնելու, որ Իռլանդիան ու Իսլանդիան տարբեր երկրներ են :D
Հայտնի է զբոսաշրջիկների համար Եվրոպայի ամենաթանկ երկիրը (https://news.am/arm/news/525230.html)

Գաղթական
14.08.2019, 07:08
Թե բա՝ Վանեցյանին ասեք, որ էդ մենք ենք 2018թվին Հայաստանը փրկել...

Армения ведет с Россией гибридную войну, находясь в ОДКБ и ЕАЭС (https://www.pravda.ru/world/1429025-voina/?fbclid=IwAR1KWP4hr3QeHZKHzOauJUrx3aym2d_ohKYwERr1h29BNOrk5K5TgAD7btQ)

Может ли Армения с такой позицией находится в тесной интеграции с Россией? И не является ли интеграция ширмой для ведения гибридной войны с Россией?

Տրիբուն
14.08.2019, 13:21
Մոտավորապես էս որակի քննադարատություն ա էլի հիմա տիրում երկրում: Էնքան որ մի բան բլթցնեն…

Վարչապետի թվաբանությունն ու իրականությունը (https://www.1in.am/2608858.html)

որպես Հայաստանի տնտեսության համար ռազմավարական առաջնահերթություն, նշում էր, որ 2050 թ. Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը պետք է հասցնել 15 միլիոնի։ Թիվը, իհարկե, ոգևորող է ներկայիս 1.5 միլիոնի համեմատությամբ:
.....
Մինչդեռ 15 միլիոնը նշանակում է 2050 թ. այսօրվա համեմատությամբ ունենալ 1000 %-անոց աճ:

Եթե դարձյալ օգտվենք թվաբանությունից, ապա կպարզվի, որ առաջիկա 30 տարիներից յուրաքանչյուրում Հայաստան այցելողների թիվը միջինում պետք է ավելանա 30 %-ով, ինչը հնարավոր է ավելի շուտ տեսականորեն:

Էս մարդը մի եքա հոդված ա գրել, ու իրա կարծիքով որ 1.5 միլիոնը 30 տարում դառնա 15 միլիոն, ասել է թե 1000% աճ լինի, տարեկան պետք ա 30% աճ լինի, երևի 1000-ը բաժանել ա 30-ի։ Այսինքն, մարդը չորրորդ դասրանում անցնելիք բարդ տոկոսի մասին չի լսել, բայց մի գլխից մեծ խրատական հոդվածա գրել, մեջն էլ վարչապետին թվաբանության դասեր ա տալիս, ու մի ճոռոմ էլ վերնագիր ա դրել։

Varzor
14.08.2019, 14:06
Թե բա՝ Վանեցյանին ասեք, որ էդ մենք ենք 2018թվին Հայաստանը փրկել...
Армения ведет с Россией гибридную войну, находясь в ОДКБ и ЕАЭС (https://www.pravda.ru/world/1429025-voina/?fbclid=IwAR1KWP4hr3QeHZKHzOauJUrx3aym2d_ohKYwERr1h29BNOrk5K5TgAD7btQ)

Սովետի վախտերը "Պրավդա"-ն առնում էին մենակ որպես զուգարանի թուղթ։
Հիմա էլ կայքը՝ վիրտուալ զուգարանի թուղթա :D

Հայկօ
14.08.2019, 15:29
Մոտավորապես էս որակի քննադարատություն ա էլի հիմա տիրում երկրում: Էնքան որ մի բան բլթցնեն…

Վարչապետի թվաբանությունն ու իրականությունը (https://www.1in.am/2608858.html)

Էս մարդը մի եքա հոդված ա գրել, ու իրա կարծիքով որ 1.5 միլիոնը 30 տարում դառնա 15 միլիոն, ասել է թե 1000% աճ լինի, տարեկան պետք ա 30% աճ լինի, երևի 1000-ը բաժանել ա 30-ի։ Այսինքն, մարդը չորրորդ դասրանում անցնելիք բարդ տոկոսի մասին չի լսել, բայց մի գլխից մեծ խրատական հոդվածա գրել, մեջն էլ վարչապետին թվաբանության դասեր ա տալիս, ու մի ճոռոմ էլ վերնագիր ա դրել։

Չեմ ալարել, հաշվել եմ․ 30 տարուց Հայաստան ա գալու տարեկան երեք միլիարդ զբոսաշրջիկ:

Տրիբուն
14.08.2019, 16:16
Չեմ ալարել, հաշվել եմ․ 30 տարուց Հայաստան ա գալու տարեկան երեք միլիարդ զբոսաշրջիկ:

Դրանից հետո ավելի տպավորիչ ա։ 35 տարում 12 միլիարդ ա անում :D Այսինքն այլմոլորակային տուրիստներ ենք ունենալու։

Varzor
14.08.2019, 16:25
Այսինքն այլմոլորակային տուրիստներ ենք ունենալու։
Արդեն ունենք ;)

Varzor
26.08.2019, 21:05
Արա, վերջապես իմացանք, թե երկիրն իրականում ով է ղեկավարում :D
Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել են Ադրբեջանի նախագահ Մեհրիբան Ալիեւային ... (https://news.am/arm/news/530350.html)

Հ․Գ․
Արդեն գլխի չեմ թարգմանիչի, թե կոմպով հավաքողի պրոբլեմ ունեն :D

Varzor
09.09.2019, 17:56
Էս News.am-ը արդեն սըբանումա իրա վիրպումներով (https://news.am/arm/news/532559.html), ոնց որ անորակ երգիծական թերթ լինի :D

Տեսագրությունը հրապարակվել է ՀՀ կառավարության «Ֆութուբ»-ի պաշտոնական էջում:

Տրիբուն
09.09.2019, 22:27
И смех и грех, ստեղ են ասել․․

Կոտայքի մարզի Արգել գյուղում դի է նկատվել

http://araratnews.am/%D5%AF%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A4%D5%AB-%D5%A7-%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF/

Գաղթական
19.09.2019, 22:06
Էս (https://rusarminfo.ru/2019/09/19/azerbajdzhan-nazval-futbolnyj-klub-kak-stolicu-armenii-erevan/) տեսել ե՞ք
ՃՃՃ

Азербайджан назвал футбольный клуб как столицу Армении Ереван

Азербайджанские СМИ сообщают, что еще один клуб получил лицензию на участие в чемпионате страны в региональной лиге в сезоне 2019-2020 гг. Это клуб с азербайджанской версией названия столицы Армении — «Ирэван».

«Ирэван» представляет историческую столицу Западного Азербайджана», — пишет сайт Yenisabah.az.

Varzor
19.09.2019, 22:12
Էս (https://rusarminfo.ru/2019/09/19/azerbajdzhan-nazval-futbolnyj-klub-kak-stolicu-armenii-erevan/) տեսել ե՞ք
ՃՃՃ

Դե արդեն մանրից պատրաստվում են Հայաստանին հանձվելուն :D
Հաջորդիվ Մաշտոցյան այբուբենն են սկսելու կիրառել, որպեսզի "Արևմտյան Ադրբեջանի" կազմում լեզվական խնդիրներ չունենան

Գաղթական
19.09.2019, 22:15
Դե արդեն մանրից պատրաստվում են Հայաստանին հանձվելուն :D
Հաջորդիվ Մաշտոցյան այբուբենն են սկսելու կիրառել, որպեսզի "Արևմտյան Ադրբեջանի" կազմում լեզվական խնդիրներ չունենան

Դե էս վերջերս նոր tv-ալիք էին չէ բացել՝ հայալեզու:
Հայերն էլ ղժժում էին, թե՝ սովորեք-սովորեք, «հանձնվում եմ» բառը թուրքերեն մեր զինվորները չեն հասկանում..

Գաղթական
19.09.2019, 22:20
Բա տեսել ե՞ք, որ դուռակներն 2 տերտեր էին ուղարկել՝ ազերփայչանի դրոշով ու մի սուրու օխչարների գլխավորությամբ Աղթամարի վանքում աղոթելու,
ձեռի հետ էլ պահանջելու, որ դա հին աղվանական վանք հռչակվի..

Գաղթական
19.09.2019, 22:54
Դե էս վերջերս նոր tv-ալիք էին չէ բացել՝ հայալեզու:
Հայերն էլ ղժժում էին, թե՝ սովորեք-սովորեք, «հանձնվում եմ» բառը թուրքերեն մեր զինվորները չեն հասկանում..

էս (https://www.youtube.com/channel/UCFxoQPqhKk_twzSzH2PzdjA) կանալը:

էս (http://cbc.az/arm/) էլ դրա կայքը

Բա տեսել ե՞ք, որ դուռակներն 2 տերտեր էին ուղարկել՝ ազերփայչանի դրոշով ու մի սուրու օխչարների գլխավորությամբ Աղթամարի վանքում աղոթելու,
ձեռի հետ էլ պահանջելու, որ դա հին աղվանական վանք հռչակվի..

էս էլ` սուրուն

https://youtu.be/wJPD9iyrPdA

Varzor
19.09.2019, 23:39
էս էլ` սուրուն

https://youtu.be/wJPD9iyrPdA

Սուրուն չկա՝ չի ցույց տալիս։ Կարողա հենց գործ գայլերը կերել են :D

Գաղթական
19.09.2019, 23:55
Սուրուն չկա՝ չի ցույց տալիս։ Կարողա հենց գործ գայլերը կերել են :D

Ո՞նց չի ցույց տալիս, բա էն կողքի հավաքվածնե՞րը

Varzor
20.09.2019, 01:59
Ո՞նց չի ցույց տալիս, բա էն կողքի հավաքվածնե՞րը
Սուրու, հոտ - մանր և միջին եղջերավոր անասունների խումբ:
Ես տեսանյութում դրանցից չտեսա: Ավելի շատ ուղեղը հանած կամ ծախված պրիմատների տեսա: Դրանց խումբը չգիտեմ ոնց են անվանում :D

Գաղթական
20.09.2019, 19:10
Լսել են, որ հեղափոխություն հարսանիք է եղել, բայց լավ չեն լսել, թե որտեղ..

Քայլ արա՝ իզգանյածь արա, արա
)))

На границе Бурятии с Иркутской областью сотрудники полиции задержали (https://tvrain.ru/news/na_granitse_burjatii_i_irkutskoj_oblasti_zaderzhali_shamana_kotoryj_shel_izgonjat_putina-493838/?utm_source=telegram&utm_medium=social&utm_campaign=news&utm_term=493838) якутского шамана Александра Габышева, который шел в Москву «изгонять Путина».

Գաղթական
22.09.2019, 18:22
Պիպեեեց...
Իլհամ Ալիևի գրքի 87-րդ հատորն ա լույս տեսել (https://azertag.az/ru/xeber/Izdana_87_ya_kniga_mnogotomnika_Ilham_Aliev_Razvitie___nasha_cel-1332825)..
87-րդ հատորը Կառլ...

Издана 87-я книга многотомника «Ильхам Алиев. Развитие - наша цель»

Տրիբուն
22.09.2019, 22:09
Պիպեեեց...
Իլհամ Ալիևի գրքի 87-րդ հատորն ա լույս տեսել (https://azertag.az/ru/xeber/Izdana_87_ya_kniga_mnogotomnika_Ilham_Aliev_Razvitie___nasha_cel-1332825)..
87-րդ հատորը Կառլ...

Նենց եմ ուրախանում, որ սենց բաներ եմ կարդում։ Թող ինչքան կարա գրի, մի հազար հատոր գրի։ :D Էս նշանակում ա, որ Ադրբեջանը երբեք նորմալ երկիր չի դառնա, ոնց ոչխար էին, տենց էլ կմնան։ Իսկ էտ մեզ մենակ օգուտ կա։

Lion
22.09.2019, 23:16
Տենց մի եզ էլ Կասպից ծովի մյուս ափին է տեղավորված - В Туркменистане шестой день празднуют публикацию книги президента об алабаях. (https://www.hronikatm.com/2019/09/cynologist/)

Chuk
31.12.2019, 21:02
Շեդևր ա.
https://m.shamshyan.com/hy/article/2019/12/31/1144174/

Ես վատ վարչապետ կլինեի, սենց լրտվականը ուղղակի կփակեի։

Chuk
15.01.2020, 09:38
Ես սրա տեքստը գրողին մրցանակ կտայի՝ ֆանտազիայի համար, ընթերցողին՝ կարդալուց հիստերիկ չխնդալու համար :ճ

577467202984872

https://www.facebook.com/7Luram/videos/577467202984872/

Տրիբուն
29.08.2020, 23:19
Դեբիլներ [emoji2][emoji2]

. ԿԳՄՍ նախարարությունը Եվրոպական հանձնաժողովից կստանա 2 միլիարդ 662 հազար 985 եվրո դրամաշնորհ (2,662,985.40 եվրո)՝ «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի»/«EU4Innovation Project» ծրագրի իրականացման համար։

https://168.am/2020/08/29/1358772.html

Աթեիստ
30.08.2020, 15:03
Դեբիլներ [emoji2][emoji2]

https://168.am/2020/08/29/1358772.html

Արդեն ուղղել են ։)

Freeman
30.08.2020, 15:12
Դեբիլներ [emoji2][emoji2]

https://168.am/2020/08/29/1358772.html

Արայիկն էս թիվը տենար, ինֆարկտ կստանար :))

Varzor
01.09.2020, 00:35
Արայիկն էս թիվը տենար, ինֆարկտ կստանար :))

Չէր ստանա, դրանք ինֆարկտից չեն մեռնում ;)