PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպոթիֆայ/Spotify



Sagittarius
19.12.2012, 23:10
Սպոթիֆայի միջոցով կարող եք լսել գրեթե ցանկացած երաժշտություն բացարձակ անվճար:

Գրացվում եք այստեղ (https://www.spotify.com/de/signup/open/?promo=1&ref=Google_adwords&utm_source=Google&utm_medium=paid&utm_campaign=Branded_desktop_DE&gclid=CPH057iSp7QCFZMftAodtHAAOQ):

Գրանցման ամենապարզ ու հարմար ձևը սպոթիֆայը ձեր ֆեյսբուքի հետ կապելն ա:

Գրանցվելուց հետո քաշում եք ծրագիրը ու վայելում:

http://cloudfront.omgubuntu.co.uk/wp-content/uploads/2012/03/spotify-for-linux.jpg

Կարող եք ձեր playlistը կազմել, կամ օգտվել արդեն պատրաստ playlistներից:

App բաժնում լիքը հավեսին appեր կան:

Օրինակ musiXmatch appի միջոցով կարող եք երգերի մեծամասնության բառերը ունենաք:

http://musixmatch.com/wp-content/uploads/2012/11/mxm-ws-slide-spotify-guetta-2.png

Մի խոսքով՝ բարի ժամանց, երաժշտական մանյակներ :))

Դատարկություն
19.12.2012, 23:43
Sagittarius ջան, Սփոթիֆայը Հայաստանի համար հասանելի չի: Ես մի ժամանակ բրիտանական պրոքսիով լսում էի, հետո հավեսս կորավ: Ինքը շատ լավն ա, ուղղակի անվճար տարբերակի ժամանակ, պետք ա անպայման գովազդ էլ լսենք, իսկ դա ինձ կամաց ներվայնացնում էր:

Sagittarius
20.12.2012, 00:00
Sagittarius ջան, Սփոթիֆայը Հայաստանի համար հասանելի չի: Ես մի ժամանակ բրիտանական պրոքսիով լսում էի, հետո հավեսս կորավ: Ինքը շատ լավն ա, ուղղակի անվճար տարբերակի ժամանակ, պետք ա անպայման գովազդ էլ լսենք, իսկ դա ինձ կամաց ներվայնացնում էր:

Չգիտեի, հեչ լավ չի: :(

Գովազդի պահը ճիշտ է, բայց դեռ համը շատ չեն հանում: Համ էլ ստեղ՝ Գերմանիա, անվճար երաժշտություն լսելը այնքան դժվար է, որ համաձայն ենք նույնիսկ գովազդով:

հ.գ. դե լավ, թող թեման լինի արտասահմանում բնակվող փոքրաթիվ ակումբցիների համար

StrangeLittleGirl
07.01.2013, 02:19
Նոր եմ հայտնաբերել Սփոթիֆայը: Շատ լավ բան ա :) Ռադիոն մանավանդ շատ սիրեցի: Ինքը ինձնից լավ գիտի՝ ինչ միացնի, որ դուրս գա :))

StrangeLittleGirl
11.07.2014, 18:39
Արտասահմանցիք, օգտվու՞մ եք Սփոիթֆայից: Ինձ մոտ վարի ա գնացել, նորից միանալու համար կրեդիտ քարտի համար ա ուզում, որ առաջին ամիսը ձրի նվագի, հետո սկսի փող կլպել: