PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մի քայլ...



Alphaone
17.12.2012, 20:20
Քայլում էր…
Աշունն արդեն խայտաբղետ չէր, տրորված խաշամի գույնն էր առել, իսկ անձրևն էլ խաշամի տամուկ բույրին արդեն խառնում էր ձմռան շունչը: Էության մի մասնիկն ուզում էր փախչել անձրևանոցի տակից ու պտտվել անձրևի տակ, պտտվե՜լ, իսկ մյուս մասնիկը համառորեն թաքվնում էր անձրևանոցի ներքո, հիվանդ հազում ու կամացուկ դողում քամու կոպիտ հպումներից:
Մի քանի անգամ քամին արդեն ձեռքից խլել էր անձրևանոցն ու նրան անպաշտպան թողել տարերքի դեմ: Հիմա նա թրջված ու խղճուկ էր:
Շուրթերը սառեցին անձրևի համբույրից, բացակա հայացքը սահեց ուրվականացած քաղաքի վրայով ու հանդիպելով ծանոթ աչքերին՝ տարակուսանքի ու ցավի գրեթե անորսալի արտահայտություն առավ: Կեղծ ժպիտը դիմակեց մնացած բոլոր հույզերը՝ թողնելով միայն սեթևեթանքը: Աշունը ծավալվեց, մշուշվեց ու թաց մառախուղով ուսերը գրկած՝ կրկին սևեռուն նայեց նրա աչքերին: Աշունը հասկացավ ժպիտ դիմակի էութունը, բայց չկարողացավ այդ դիմակից ներս նայել ու ցնցեց նրան համառ քամու փոռթկումներով:
-Ուշքի՜ եկ,- արատսվեց աշունը:
Աղջիկն ավելի ամուր փաթաթվեց իր արդեն թաց, բարակ վերարկուի ծալքերում ու սեթևեթ հեռացավ: Աշունը նրա հետքերին անձրևեց:
Աղջիկն աղնուկով փակեց դուռը, մի կողմ նետեց պայուսակը, վերարկուն, ժպիտն ու արտասուքների անձրևով փլվեց անկողնուն: Կամացուկ դողը ստիպեց բարձրանալ վեր ու միացնել ջեռուցումը: Ապարդյուն: Հերթական անգամ քամին շուռ էր տվել էլէկտրասյուները: Տաք թեյի մասին երազանքները մի պահ մահամերձ հուսահատությամբ տանուլ տվեցին իրականությանն ապա նորից վերակենդանացան: Բուխարին: Աղջիկը դժկամությամբ խորդանոցից քարշ տվեց փայտի կտորտանքն ու կրակ վառեց: Կրակի առաջ մի խաղաղ թմբիր նրան գրկեց ու այդպես էլ քնեց՝ կատվիկի պես կուչ գալով փոքրիկ գորգին:
Պատուհանից այն կողմ դեռ երկար անձրում էր աշունը:
Երբ աղջիկն արթնացավ, արդեն ձմեռ էր: