PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոստելեկոմ

Bruno
17.12.2012, 20:13
Ռուսական «Ռոստելեկոմը» կսկսի ծառայություններ մատուցել հայկական շուկայում

Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը սկսում է ծառայություններ մատուցել նաև հայաստանյան շուկայում: Ընկերությունն իր ծառայությունները կմատուցի ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի միջոցով, որը իր հերթին հանդիսանում է Ռոստելեկոմի դուստր ձեռնարկություն, և «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո։

http://farm9.staticflickr.com/8498/8281079736_4ab882e68c_o.jpg

«2012թ. դեկտեմբերին մեր ընկերությունը սկսում է կապի ծառայությունների վաճառքը ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո,- ասել է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: -Կապի ծառայությունների առաջին վաճառքի սրահը բացվել է Աբովյան քաղաքում, ուր տեղակայված է նաև ընկերության գլխամասը: Մինչ տարվա վերջ կգործարկվեն 5 վաճառքի սրահներ, իսկ հունվարին պլանավորում ենք համալրել այդ թիվը ևս 4-ով»։

«Հատկանշական է, որ ՌԴ-ից հետո ՀՀ-ն առաջին երկիրն է, ուր Ռոստելեկոմ ընկերությունն սկսեց տրամադրել իր ծառայությունները»,- նշել է Ա. Պրվոտորովը:

http://tert.am/am/news/2012/12/17/ucom/

sat2sat
17.12.2012, 23:41
Իսկ որ քաղաքներում է հասանելի այս կապը ?

Bruno
18.12.2012, 22:15
Այսօրվա դրությամբ GNC-ի ցանցը հետևյալն է

http://www.gnc.am/images/GNC_map_arm_09.10.2012.jpg

Հասանելի է այս քաղաքներում

Երևան, Աբովյան, Ագարակ, Ախուրյան, Արարատ, Արմավիր, Աշոցք, Աշտարակ, Արտաշատ, Ալավերդի, Ամասիա, Ապարան, Բագրատաշեն, Բերդ, Բյուրեղավան, Գորիս, Գավառ, Գյումրի, Դիլիջան, Եղեգնաձոր, Եղվարդ, Թալին, Իջևան, Ծաղկաձոր, Կապան, Հրազդան, Ճամբարակ, Մասիս, Մարալիկ, Մարտունի, Մեծամոր, Մեղրի, Նոյեմբերյան, Նոր Հաճն, Չարենցավան, Ջերմուկ, Սիսիան, Սպիտակ, Ստեփանավան, Սևան, Վայք, Վանաձոր, Վաղարշապատ (Էջմիածին), Վարդենիս, Վեդի, Տաշիր, Քաջարան:

Առաջնային ծառայություններ մատուցելու են Աշտարակ և Գյումրի քաղաքներում;

VisTolog
18.12.2012, 22:35
Օգտվողներ չկա՞ն: Ո՞նց կարելիա կապնվել իրանց հետ:

Hda
20.12.2012, 20:32
Օգտվողներ չկա՞ն: Ո՞նց կարելիա կապնվել իրանց հետ:
հենց իրենց կապով :D
Վիստ, հեռախոսը չեմ կարծում քեզ հետաքրքրի -«լարով» հեռախոսի վերջը աշխահի վերջից շուտ ա գալիս, իսկ ինետը՝ կարծես յուքոմի տնազն ա ՞
:ton:

Artgeo
20.12.2012, 21:10
էս լինկերը թող այստեղ լինեն
http://www.gnc.am/
http://www.rtarmenia.am/

ալարում ամեն անգամ հավաքել

Վահե-91
20.12.2012, 21:43
տելեվիզրի ալիքներից խաբար չկա՞ :think

Varzor
21.12.2012, 01:54
Օգտվողներ չկա՞ն: Ո՞նց կարելիա կապնվել իրանց հետ:
Կան:
Կորպորատիվ դատա ցանցը վատը չի, իսկ համեմատած Արմենտելին ուղղակի գերազանց է: Ինտերնետը մենակ որպես ռեզերվային տարբերակ ենք վերցրել, Երևանից անկախ, բայց հաճախ չի, որ օգտագործում ենք:
Ի դեպ խոսք կար, որ Ռեստելեկոմը Յուքոմին էլ պիտի առնի, բայց ոնց որ փոշմանել են :think

Վահե-91
21.12.2012, 13:23
արժի ռոստելեկոմ քաշեմ, թե ֆսյո տակի յուքոմ ՞ :8

Varzor
21.12.2012, 23:50
արժի ռոստելեկոմ քաշեմ, թե ֆսյո տակի յուքոմ ՞ :8
Յուքոմ, որը հնարավոր է դառնա Ռոստելեկոմ :))
Վահե ջան, Ռոստելեկոմը (GNC) մանրածախ ինտերնետի շուկայում դեռ շատ երիտասարդ է: Իրենք մեծածախի վրա էին մասնագիտացած:

Անվերնագիր
23.12.2012, 00:38
իսկ էս գազպրոմը :)) էտ քաղաքների հարակից գյուղերում էլ ա մտնում, թ՞ե չէ:

Varzor
24.12.2012, 02:31
իսկ էս գազպրոմը :)) էտ քաղաքների հարակից գյուղերում էլ ա մտնում, թ՞ե չէ:
Կորպորատիվ պատվերների պարագայում` այո: բայց մանրածախի հետ կապված` դեռ ոչ:

Ապե Ջան
25.04.2013, 11:55
Ընտիր որակա, 12.000AMD - ով 15մբ ինտերնետ…
Արդեն 3 օրա օգտագործում եմ շատ լավա դեռ: :)

sat2sat
27.04.2013, 19:42
Ժողովուրդ իրանց իպ ստատիկ է թե դինամիկ ?

My World My Space
25.12.2013, 17:10
Ժող ջան, Ռոստելեկոմի ինտերնետի որակից խաբա՞ր եք։
Հիմա Յուքոմ եմ օգտագործում, պրինցիպի դժգոհ չեմ։ Բայց որոշակի պայմաններից ելնելով հնարավորություն ունեմ Ռոստելեկոմի ծառայություններից օգտվել 50% զեղչով։
Եթե օգտագործում եմ, խնդրում եմ կիսվեք տպավորություններով։

My World My Space
26.12.2013, 16:43

Մդաաաա՜, փաստորեն Քլաբից ոչ մեկ Ռոստելեկոմ չունի՞... :(

Աթեիստ
26.12.2013, 16:59
Ի՞նչ քլաբ, հել փողոց, տես մարդ կգտնե՞ս, որ օգտվում ա:
Մենակ բաջանաղս ա ասել, որ դիլիջանում ստաբիլ չի, 3մբ ա, լավ տատանվում ա, վերև, ներքև:

My World My Space
26.12.2013, 17:06
Ի՞նչ քլաբ, հել փողոց, տես մարդ կգտնե՞ս, որ օգտվում ա:
Մենակ բաջանաղս ա ասել, որ դիլիջանում ստաբիլ չի, 3մբ ա, լավ տատանվում ա, վերև, ներքև:

Փաստորեն չարժի, հա՞... :8

Շինարար
26.12.2013, 18:45
Փաստորեն չարժի, հա՞... :8

Հով, մերը վայթե Ռոստելեկոմ ա, ախպերս հայլայնից փոխեց սա, անկեղծ ասած՝ ես տարբերություն չեմ տեսնում, որովհետև գուգլ, ֆեյսբուք, ակումբ, յություբից էնկոմ ինտերնետ համարյա չեմ օգտագործում: Ախպերս երևի տեսնում ա տարբերություն, որովհետև վարձը ինքն ա տալիս:)

mzet
27.12.2013, 22:04
2 Ամիս է օգտվում եմ։ Որակը կայուն է, հայտարարվածից ավելի արագ։ Որպես ընկերություն ավելի կազմակերպված են երևում, քան յուքոմը։ Մի խոսքով գոհ եմ։ Չնայած վերջին շաբաթ-կիրակի օրերին ինչ-որ անհասկանալի խնդիրներ էին առաջացել` կայքերը բացվում էին մի քանի փորձից, բայց միևնույն ժամանակ տոռենթները նորմալ քաշում էին։

Արամ
27.12.2013, 23:49
Փորձված մածունից լավը չկա: Յուքոմ :}

Rhayader
29.12.2013, 14:31
Վառել կրակով: Ռուսաստանում ինտերնետի ցենզուրայով զբաղվող հեղինակազրկված պուտինական ռոստելեկոմից օգտվելու համար կամ պիտի շատ անտեղյակ լինես, կամ շատ պոֆիգիստ:

Ձայնալար
29.12.2013, 22:23
Ես երևի կմիացնեմ, քանզի յուքոմը անհայտ պայմաններում դեռ չեկած անհետացավ մեր շենքից, քուչի կաբելներից էլ հոգնել եմ։

Վահե-91
29.12.2013, 23:21
Ռոստելեկոմի միակ պլյուսը յուքոմի նկատմամբ էն ա, որ մոդեմը կարաս քո սրտով կարգավորես, յուքոմինի պես մենակ իրանց կողմից չի կարգավորվում :pardon թե չէ արագությունը նույն գնով յուքոմինն ա արագ:

My World My Space
29.12.2013, 23:45
Ես երևի կմիացնեմ, քանզի յուքոմը անհայտ պայմաններում դեռ չեկած անհետացավ մեր շենքից, քուչի կաբելներից էլ հոգնել եմ։
Բգ ջան, որ քաշես, ձեն հանի, տենանք ո՞նց էղավ:
ես մինչև մարտ ամիս ժամանակ ունեմ մտածելու, օգտվե՞մ իրանց ծառայություններից, թե՞ չէ: Սենց որ նայում եմ յուքոմիս 8000-ից 1000 դրամ ավել գնով իրանցից կարամ վերցնեմ 120 ալիք ՏՎ և 25մբ/վ ինտերնետ:

Ձայնալար
29.12.2013, 23:59

Աչքիս վրա ։hi

Վահե-91
30.12.2013, 00:07

առանց մտածելու հիմիկվանից վերցրա...

Ձայնալար
15.01.2014, 23:53
Էսօր պայմանագիրն էի (http://www.rtarmenia.am/am/conditions/principal-conditions/) կարդում, անասուն պայմանագիր ա, այնուամենայնիվ դիմումը գրել եմ էսօր, սպասում եմ 10 օրվա մեջ երևի կմիացնեն:

Վահե-91
15.01.2014, 23:57

id-դ ասա միացնեմ
...այսինքն եթե սարքը արդեն բերել են ձեր տուն
տվ էլ ես վերցրե՞լ

Ձայնալար
15.01.2014, 23:58
Բգ ջան, որ քաշես, ձեն հանի, տենանք ո՞նց էղավ:
ես մինչև մարտ ամիս ժամանակ ունեմ մտածելու, օգտվե՞մ իրանց ծառայություններից, թե՞ չէ: Սենց որ նայում եմ յուքոմիս 8000-ից 1000 դրամ ավել գնով իրանցից կարամ վերցնեմ 120 ալիք ՏՎ և 25մբ/վ ինտերնետ:

Նոր նկատեցի. 120 ալիքն ու 25մբ-ը 18000 արժի, ոչ թե 9000 :think

My World My Space
16.01.2014, 00:27
Նոր նկատեցի. 120 ալիքն ու 25մբ-ը 18000 արժի, ոչ թե 9000 :think
Ինձ 50% զեղչով են տալիս, Բգ ջան :)

Վահե-91
16.01.2014, 00:33
Ինձ 50% զեղչով են տալիս, Բգ ջան :)
իսկ ո՞վ ա ծանոթդ :unsure

My World My Space
16.01.2014, 00:39
իսկ ո՞վ ա ծանոթդ :unsure

Խի դա պարտադիր ա? :))

Աթեիստ
16.01.2014, 00:39
Ես դեռ սպասում եմ, որ պտի զանգեն, ասեն, կողքի շենքից հասանք ձեր շենք։
Ընկերս արդեն որոշ ժամանակ հասցրել ա օգտվել, ընդհանուր գոհ ա։
Վերցրել ա 7Մբ, բայց գիշերները հասնում ա մինչև 15, ցերեկներն էլ 70%-ով էդ 7Մբ-ը ապահովում են, պատահում ա իջնում ա մինչև 3Մբ, բայց հիմնականում ստաբիլ ա։
Հեռախոսով էլ ասել են, որ ստատիկ IP տալիս են։ Եթե իրանց օպերատորը յուքոմից չի գնացել, այսինքն հասկանում ա, թե դա ինչ ա նշանակում, ուրեմն հայլանից հանգիստ կարելի ա անցնել ՌՏ-ի։

Վահե-91
16.01.2014, 00:39
Խի դա պարտադիր ա? :))
ահա :))
կարո՞ղ ա աշխատում ես ընդեղ :)

Վահե-91
16.01.2014, 00:45
Ես դեռ սպասում եմ, որ պտի զանգեն, ասեն, կողքի շենքից հասանք ձեր շենք։
Ընկերս արդեն որոշ ժամանակ հասցրել ա օգտվել, ընդհանուր գոհ ա։
Վերցրել ա 7Մբ, բայց գիշերները հասնում ա մինչև 15, ցերեկներն էլ 70%-ով էդ 7Մբ-ը ապահովում են, պատահում ա իջնում ա մինչև 3Մբ, բայց հիմնականում ստաբիլ ա։
Հեռախոսով էլ ասել են, որ ստատիկ IP տալիս են։ Եթե իրանց օպերատորը յուքոմից չի գնացել, այսինքն հասկանում ա, թե դա ինչ ա նշանակում, ուրեմն հայլանից հանգիստ կարելի ա անցնել ՌՏ-ի։
Ստատիկ ip տալիս են, ռոութերը կարգավորումները կարում ես անես քո ուզածով (համարյա քո ուզածով): Իրա վրի Wi-Fi-ը էտքան էլ հաջող չի, շատ ա խնդիր լինում, բայց որ նոր պռաշիվկա դուրս գա, կարող ա դզվի էդ խնդիրը: Եթե ընկերոջդ մոտ ավաստ ա, ուրեմն դրանից ա արագության խնդիրը...ես էլ սկզբում չէի հավատում, որ կարա դրանից լինի :)) եթե չէ կարաս id-ն պմ անես, գիծը նայեմ:

My World My Space
16.01.2014, 02:18
ահա :))
կարո՞ղ ա աշխատում ես ընդեղ :)
չէ, ըսկի չեմ աշխատում ըտեղ... :)

Աթեիստ
16.01.2014, 02:40
Ստատիկ ip տալիս են, ռոութերը կարգավորումները կարում ես անես քո ուզածով (համարյա քո ուզածով): Իրա վրի Wi-Fi-ը էտքան էլ հաջող չի, շատ ա խնդիր լինում, բայց որ նոր պռաշիվկա դուրս գա, կարող ա դզվի էդ խնդիրը: Եթե ընկերոջդ մոտ ավաստ ա, ուրեմն դրանից ա արագության խնդիրը...ես էլ սկզբում չէի հավատում, որ կարա դրանից լինի :)) եթե չէ կարաս id-ն պմ անես, գիծը նայեմ:

Չգիտեմ ավաստի հետ կապված ինչ խնդիր ես ունեցել, բայց ես սաղ կլեինտների կոմպերին ավաստ եմ դնում, ու հըլը ոչ մի տեղ կապի պրոբլեմ իրա պատճառով չեմ ունեցել։

Ստատիկ IP-ի պահը լավ ա, բայց բացի ՌՏ-ից, մի հատ էլ մեր լոկալ պրովայդերից եմ խաբար սպասում, եթե ՌՏ-ի հետ միաժամանակ էկան, միանշանակ իրանց եմ ընտրելու։ ՌՏ-ի շենք մտնելուց հետո 1 շաբաթ էլ կսպասեմ, նրանք չեկան, նոր կզանգեմ ՌՏ (առաջի հերթին «ՌՈՍ»-ի համար, երկրորդ հերթին էլ, որ փոքր ֆիրմաները չփակվեն)։

Ձայնալար
10.02.2014, 18:31
Աչքիս վրա ։hi

Մոտ 10 օր ա օգտվում եմ *տելեկոմի ծառայություններից: Ընտրել եմ 10 000 դրամ արժեցող փաթեթը, որը ենթադրում է 10 Մբ/վ սիմետրիկ արագությամբ ինտերնետ, 45 հեռուստաալիք և հեռախոսակապ (200 րոպե անվճար ֆիքսված ցանցերում, մնացած տարիֆներից տեղյակ չեմ):

Ինտերնետից գոհ եմ: Նորմալ կայուն կապ ա, միքիչ էս կողմ, միքիչ էն կողմ, բայց հիմնականում ստաբիլ:

Հեռուստատեսություն շատ չեմ նայել, բայց քիչ նայելով բավական թերություններ եմ նկատել՝ եթերի ընդհատում (պատահել ա մի քանի անգամ), ձայնի ու պատկերի ասինքրոնություն (մի անգամ), ընդհանուր ալիքների մեծ մասը ցածր պատկերի որակով են: Ուզում եմ նշել, որ շատ քիչ եմ նայել TV, կարող ա ուղղակի համընկել ա, մեկ էլ ի տարբերություն ինտերնետի, TV-ի դեպքում սա առաջին մատակարարս ա ու շատ համեմատելու բան չունեմ:

Հեռախոսկապ: Հեռախոս չեմ միացրել, չգիտեմ:

Սպասարկումը շատ բարեհամբույր ա, բայց ոչ այնքան էֆեկտիվ: Բավական ջանքեր թափեցի որ նախօրոք օր ու ժամ համաձայնեցնեն հետս նոր գան միացնելու, որ ես կարողանամ գործերս պլանավորել (իրանց աշխատելու ձևը սենց ա. «բարև ձեզ, ռոստելեկոմից ենք, տանն ե՞ք, հենց հիմա գալիս ենք միացնենք»), վերջը խոստացան, որ տենց կլինի, արդյունքում մի օր շուտ ասեցին որ կգան, բայց չասեցին, թե որ ժամին, ու հաջոր օրը էլի զանգեցին գալուց 15 րոպե առաջ: Զանգողին էլ որ ասում ես տենց չէինք պայմանավորվել, ասում ա ես տեղյակ չեմ: Մեկ էլ սպասարկման հեռախոսն ա զբաղված, երբեմն ստիպված ես լինում երկար սպասել մինչ) օպերատոր ազատվի:

Վահե-91
10.02.2014, 22:29
Ինտերնետից գոհ եմ: Նորմալ կայուն կապ ա, միքիչ էս կողմ, միքիչ էն կողմ, բայց հիմնականում ստաբիլ:

կոմպիցդ ա :))

Հեռուստատեսություն շատ չեմ նայել, բայց քիչ նայելով բավական թերություններ եմ նկատել՝ եթերի ընդհատում (պատահել ա մի քանի անգամ), ձայնի ու պատկերի ասինքրոնություն (մի անգամ), ընդհանուր ալիքների մեծ մասը ցածր պատկերի որակով են: Ուզում եմ նշել, որ շատ քիչ եմ նայել TV, կարող ա ուղղակի համընկել ա, մեկ էլ ի տարբերություն ինտերնետի, TV-ի դեպքում սա առաջին մատակարարս ա ու շատ համեմատելու բան չունեմ:

Մտի մենյու -> Настройки -> Помощь -> Служба поддержки: Էդտեղ mac-ը ու версия-ն ասա ինչ ա, կասեմ ոնց ուղղես :)
Իսկ որակի համար, եթե HDMI-ով ես միացրել, Системные настойки -> Разрешение экрана: Էդտեղից ինչքան որ հեռուստացույցդ աջակցում ա, էտքան դիր:

Ձայնալար
10.02.2014, 22:54

64 : 5a : 04 : 83 : 2c : c2 (բացակներով եմ արել, որ սմայլիկ չդառնա:)) )
1.1.0.6(59)

Системные настойки -> Разрешение экрана full HD ա, դրա վրա էլ դրած ա:

Կարող ա կոնկրետ հաղորդումների եմ հանդիպել վատ որակով, նորից եմ ասում, TV շատ չեմ նայել, կարող ա ասածներս օրինաչափություն չեն:

Վահե-91
10.02.2014, 22:58
64 : 5a : 04 : 83 : 2c : c2 (բացակներով եմ արել, որ սմայլիկ չդառնա:)) )
1.1.0.6(59)

Տյուներդ հետևից ռեսեթ արա, կարող ա լոգին պարոլը նորից ուզի, որ գրես:
Հա մեկ էլ մոդեմի չորրորդ պորտից ա չէ՞ լան կաբելը միացած տյուներին ու միանալուց Ethernet-ով ես տյուները միացրել, ոչ թե Wi-Fi-ով

Ձայնալար
10.02.2014, 23:11
Հա, 4րդ-ից լարով միանում ա թյուներին: Իսկ որ ռեսեթ անեմ, ի՞նչ կլինի: MAC-ն ու վերսիան կփոխվե՞ն:

Վահե-91
10.02.2014, 23:14
Հա, 4րդ-ից լարով միանում ա թյուներին: Իսկ որ ռեսեթ անեմ, ի՞նչ կլինի: MAC-ն ու վերսիան կփոխվե՞ն:
չէ :)) ուղղակի պրոբլեմատիկ տյուներներ կան, ստուգում էի քոնը դրանցից ա թե չէ: Քոնը նորմալ ա: Գիտեմ, դու լավ ես հասկանում, բայց նաֆսյակի մտի системные настройки -> подключение к интернету ու տես ethernet-ի դիմաց ա գրած подключено, թե wi-fi-ի:

Ձայնալար
10.02.2014, 23:20
Լավ չէի հասկանում փաստորեն, wi-fi-ով ա ինտերնետը: Հեսա ստուգեմ հաստատ ասեմ:

Ձայնալար
10.02.2014, 23:23
Լավ չէի հասկանում փաստորեն, wi-fi-ով ա ինտերնետը: Հեսա ստուգեմ հաստատ ասեմ:

Հա, wi-fi ա, ես եմ վայթե տենց արել: Տենց լավ չի՞: Եթե ethernet եմ ուզում, միհատ էլ լար պետք չի՞ մոդեմից թյուներին տանել:

Վահե-91
10.02.2014, 23:25
Հա, wi-fi ա, ես եմ վայթե տենց արել: Տենց լավ չի՞: Եթե ethernet եմ ուզում, միհատ էլ լար պետք չի՞ մոդեմից թյուներին տանել:
:' չէի՞ր ասում մոդեմի չորրորդ պորտը միացրած ա լարով տյուներին: Բախտդ բերել ա որ վաբշե wi-fi-ով մեկ-մեկ ա կտրտում, այլ ոչ թե միշտ: Փոխի ethernet:

Ձայնալար
10.02.2014, 23:29
Արաաաա, լոխություն եմ արել, փաստորեն էդ սաղ վիդեոն wi-fi-ո՞վ էր գալի հասնում թյուներին:
Ինձ թվում էր, թե էդ ինտերնետը իմ TV ալիքների հետ կապ չունի, դա ուղղակի ինտերնետ ա իմ տելեվիզատորի համար :oy

Վահե-91
10.02.2014, 23:34

Կարաս լան4-ից լարը հանես լան2-ից միացնես ու տվ-դ քո ինտերնետի տրաֆիկից կուտի :))

Ձայնալար
10.02.2014, 23:35
Մի բան էլ հարցնեմ էլի, իմաստուն ախպեր, ալիքներ կան, որ բուկլետում դեմը գրած ա մի քանի լեզվով են. ինչ որ ձև կա՞ լեզուն փոխելու:

Ձայնալար
10.02.2014, 23:36
Կարաս լան4-ից լարը հանես լան2-ից միացնես ու տվ-դ քո ինտերնետի տրաֆիկից կուտի :))

Էդ վախտ ինտերնետից էլ կբողոքեմ :D

Վահե-91
10.02.2014, 23:37
Մի բան էլ հարցնեմ էլի, իմաստուն ախպեր, ալիքներ կան, որ բուկլետում դեմը գրած ա մի քանի լեզվով են. ինչ որ ձև կա՞ լեզուն փոխելու:
Դեպի ներքև սլաքն ես սղմում, աջ ես տանում մինչև վերջ, ատամնանիվի պես նշան ա, վրեն սղմես կտենաս, ոնց փոխես լեզուն:

Ձայնալար
10.02.2014, 23:50
Դեպի ներքև սլաքն ես սղմում, աջ ես տանում մինչև վերջ, ատամնանիվի պես նշան ա, վրեն սղմես կտենաս, ոնց փոխես լեզուն:

Բան չի բերում, ընդեղ կա звуковые дорожки, սեղմում եմ, կամ սև պատուհան ա բացում, վերևը գրած звуковые дорожки ու վրան մենակ մի կոճակ կա закрыть, կամ էդ նույնը ու մեջը ընտրելու միհատ լեզու ա՝ русский :esim

Վահե-91
10.02.2014, 23:52

Որ ալիքը որ գրված ա մի քանի լեզվով ա, էդ ալիքներն ես նայու՞մ :))

Ձայնալար
10.02.2014, 23:57
Որ ալիքը որ գրված ա մի քանի լեզվով ա, էդ ալիքներն ես նայու՞մ :))

Արդեն ոնց որ իմիջս վարի ա գնացել հա՞ :D Հա, դրանք եմ նայում :beee

Վահե-91
10.02.2014, 23:59
Արդեն ոնց որ իմիջս վարի ա գնացել հա՞ :D Հա, դրանք եմ նայում :beee
Վաղը գնամ գործի կնայեմ, տենամ ինչից ա ;)

Վահե-91
11.02.2014, 22:30
Բան չի բերում, ընդեղ կա звуковые дорожки, սեղմում եմ, կամ սև պատուհան ա բացում, վերևը գրած звуковые дорожки ու վրան մենակ մի կոճակ կա закрыть, կամ էդ նույնը ու մեջը ընտրելու միհատ լեզու ա՝ русский :esim
մենակ քո մոտ չի տենց, ընդհանուր ա :))

Ձայնալար
11.02.2014, 22:55
Ես էլ նոր զանգեցի, ասեցին աշխատում ենք, բլա, բլա, բլա :))

Մերսի :)

Վահե-91
11.02.2014, 22:58
Ես էլ նոր զանգեցի, ասեցին աշխատում ենք, բլա, բլա, բլա :))

Մերսի :)
Որ խնդիր լինի ասա ես կնայեմ, թե չէ էտ աղջկերքը գլուխդ շատ կտանեն :))

Ձայնալար
11.02.2014, 23:04
Որ խնդիր լինի ասա ես կնայեմ, թե չէ էտ աղջկերքը գլուխդ շատ կտանեն :))

Մերսի Վահե ջան:

mzet
11.02.2014, 23:13
Եթե կարելի է, ես էլ մի բան հարցնեմ
Նկատել եմ, որ առավոտյան և ցերեկը` մինչև 14-15:00 facebook-ի միացման արագությունը շատ վատ է` շատ ժամանակ ընդհանրապես չի բացում։ Միաժամանակ մնացած ոչ մի ռեսուրս նման պրոբլեմ չունի։ Նույնը և հեռախոսից և համակարգչից։ Նույն պահին փորձում եմ այլ պրովայդերով, ամեն ինչ նորմալ է։ Օրվա երկրորդ կեսին ուղղվում է։ Այս ամենը նկատել եմ հանգստյան օրերին, արդեն մի քանի շաբաթ է կրկնվում է, մնացած օրերին պարզապես առավոտները տանը չեմ։
Կանխավ շնորհակալ եմ

Վահե-91
11.02.2014, 23:21

հենց տենց ա լինում գուգլի 8.8.8.8 դնս-ը դիր lan -իդ կարգավորումների մեջ ու տես արագությունը նորմալանում ա թե չէ ու գրի ստեղ :)

mzet
12.02.2014, 00:30
որ նոր էին միացրել, գուգլի դնս-ը դրել էի ռութերի կարգավորումների մեջ, ոչ մի կայք չէր բացում։
Ամեն դեպքում կփորձեմ, բայց մնաց շաբաթ-կիրակի։

Վահե-91
12.02.2014, 22:35
որ նոր էին միացրել, գուգլի դնս-ը դրել էի ռութերի կարգավորումների մեջ, ոչ մի կայք չէր բացում։
Ամեն դեպքում կփորձեմ, բայց մնաց շաբաթ-կիրակի։
ռոութերի մեջ չէ, այլ քո կոմպի

Alen86
13.02.2014, 21:18
Ժող ջան, որ խնդրեմ մի հատ պինգ կանեք էս լինկերը,իմանամ արժե UCOM-ս փոխեմ թե չէ::8

login.p1.worldoftanks.net
login.p3.worldoftanks.net
login.p4.worldoftanks.net

Ձայնալար
14.02.2014, 21:23
Ժող ջան, որ խնդրեմ մի հատ պինգ կանեք էս լինկերը,իմանամ արժե UCOM-ս փոխեմ թե չէ::8

login.p1.worldoftanks.net
login.p3.worldoftanks.net
login.p4.worldoftanks.net

Արեցի: (https://dl.dropboxusercontent.com/u/68252554/Screenshot%202014-02-14%2021.14.28.png)

Վահե-91
14.02.2014, 23:15
Արեցի: (https://dl.dropboxusercontent.com/u/68252554/Screenshot%202014-02-14%2021.14.28.png)
աչքիս Wi-Fi-ով կպած ես ping արել

VisTolog
14.02.2014, 23:20
Ժող ջան, որ խնդրեմ մի հատ պինգ կանեք էս լինկերը,իմանամ արժե UCOM-ս փոխեմ թե չէ::8

login.p1.worldoftanks.net
login.p3.worldoftanks.net
login.p4.worldoftanks.net

PING login.p1.worldoftanks.net (178.20.235.151): 64 data bytes
72 bytes from 178.20.235.151: icmp_seq=0 ttl=54 time=110.0 ms
72 bytes from 178.20.235.151: icmp_seq=1 ttl=54 time=110.0 ms
72 bytes from 178.20.235.151: icmp_seq=2 ttl=54 time=110.0 ms

--- login.p1.worldoftanks.net ping statistics ---
3 packets transmitted, 3 packets received, 0% packet loss
round-trip min/avg/max = 110.0/110.0/110.0 ms

PING login.p3.worldoftanks.net (185.12.241.182): 64 data bytes
72 bytes from 185.12.241.182: icmp_seq=0 ttl=51 time=80.0 ms
72 bytes from 185.12.241.182: icmp_seq=1 ttl=51 time=70.0 ms
72 bytes from 185.12.241.182: icmp_seq=2 ttl=51 time=70.0 ms

--- login.p3.worldoftanks.net ping statistics ---

round-trip min/avg/max = 70.0/73.3/80.0 ms

PING login.p4.worldoftanks.net (193.110.91.46): 64 data bytes
72 bytes from 193.110.91.46: icmp_seq=0 ttl=52 time=160.0 ms
72 bytes from 193.110.91.46: icmp_seq=1 ttl=52 time=160.0 ms
72 bytes from 193.110.91.46: icmp_seq=2 ttl=52 time=160.0 ms

--- login.p4.worldoftanks.net ping statistics ---

round-trip min/avg/max = 160.0/160.0/160.0 ms

Վահե-91
14.02.2014, 23:22

քոնը բիոնետ ա :unsure

VisTolog
14.02.2014, 23:27
քոնը բիոնետ ա :unsure
Ես էլ ասի ուզումա ավելի կարճ փինգերով կապի անցնի: :D :think

Հիշում եմ, տարիներ առաջ ամենաէժան ինետն էր տալիս: :))

Ձայնալար
14.02.2014, 23:59
աչքիս Wi-Fi-ով կպած ես ping արել

Հա :8

mzet
15.02.2014, 00:06
Pinging login.p1.worldoftanks.net [178.20.235.189] with 32 bytes of data:
Reply from 178.20.235.189: bytes=32 time=80ms TTL=54
Reply from 178.20.235.189: bytes=32 time=84ms TTL=54

Reply from 178.20.235.189: bytes=32 time=83ms TTL=54

Ping statistics for 178.20.235.189:
Packets: Sent = 4, Received = 4, Lost = 0 (0% loss),
Approximate round trip times in milli-seconds:
Minimum = 80ms, Maximum = 84ms, Average = 82ms

Pinging login.p3.worldoftanks.net [185.12.241.213] with 32 bytes of data:
Reply from 185.12.241.213: bytes=32 time=93ms TTL=51

Reply from 185.12.241.213: bytes=32 time=91ms TTL=51
Reply from 185.12.241.213: bytes=32 time=93ms TTL=51

Ping statistics for 185.12.241.213:
Packets: Sent = 4, Received = 4, Lost = 0 (0% loss),
Approximate round trip times in milli-seconds:
Minimum = 91ms, Maximum = 93ms, Average = 92ms

Pinging login.p4.worldoftanks.net [193.110.91.63] with 32 bytes of data:
Reply from 193.110.91.63: bytes=32 time=131ms TTL=55
Reply from 193.110.91.63: bytes=32 time=152ms TTL=55
Reply from 193.110.91.63: bytes=32 time=163ms TTL=55
Reply from 193.110.91.63: bytes=32 time=173ms TTL=55

Ping statistics for 193.110.91.63:
Packets: Sent = 4, Received = 4, Lost = 0 (0% loss),
Approximate round trip times in milli-seconds:
Minimum = 131ms, Maximum = 173ms, Average = 154ms

Վահե-91
15.02.2014, 00:18
mzet
էսօր ո՞նց ա ֆեյսբուկ-մեյսբուկը էս ժամերին :think

mzet
15.02.2014, 08:06
Գիշերը նորմալ էր
Բայց առավոտը նորից նույն վիճակն է; Քո ասածով google-ի dns-ը դրեցի, ավելի վատ եղավ։ Այդ դեպքում արդեն ոչ մի կայք չի բացում անվանումով, մենակ IP-ով է բացում։ Բայց ping-երը նորմալ գնում են։ Որպեսզի ռոութերի վրա կասկածներս փարատեմ, փորձել եմ նաև անմիջապես PON-ին միացնեմ, նույն վիճակն է։

Վահե-91
15.02.2014, 11:27
Քո ասածով google-ի dns-ը դրեցի, ավելի վատ եղավ։ Այդ դեպքում արդեն ոչ մի կայք չի բացում անվանումով, մենակ IP-ով է բացում։
Ուրեմն սխալ ես արել, չի կարա տենց բան լինի
http://4put.ru/pictures/max/854/2626392.jpg

mzet
15.02.2014, 19:52
Ինչ ինչ, բայց DNS-ը գիտեմ ինչպես է դրվում
Իսկ քո մոտ Ճիշտ չի դրած` որպես ալտերնատիվ DNS դրել էս ռուտերինը, ասյինքն հիմնականը անհասանելի լինելու դեպքում էլի օգտագործվելու է ՌՏ-ինը։ Եթե ուզում ես մաքուր փորցել, պետք է լինի 8.8.4.4, կամ նման ուրիշը
Մինչև ՌՏ-ն մոտս ՀայԼայն էր, հենց այդպես էլ դրած էր, նորմալ աշխատում էր, հենց փոխեցի ՌՏ-ի, առաջինը դրա վրա եմ զարմացել, որ չի աշխատում։
Համ էլ ինչ կապ ունի այստեղ DNS-ը։ Իմ մոտ ոչ թե FB-ի էջը չի գտնում, այլ լրիվ load չի արվում՝ այնպիսի տպավորություն է, որ հենց այդ գիծը շատ ծանրաբեռնված է։ Միգուցե ФСБ-ն այդ ժամին է գաղտնալսում ողջ FB-ը :)
Հա, մեկ էլ արդեն երեք օր է rutor.org-են փակել, ստիպված proxy եմ օգտագործում

Աթեիստ
15.02.2014, 22:00
Հա, մեկ էլ արդեն երեք օր է rutor.org-են փակել, ստիպված proxy եմ օգտագործում

Փաստորեն մի տարի առաջ տրված խոստումը, որ ռուսաստանում փակված կայքերը Հայաստանում չեն փակվի, խոստում էլ մնաց։

Ինչքան քիչ են Հայաստանում պրովայդերները :(

Վահե-91
15.02.2014, 22:05
Ինչ ինչ, բայց DNS-ը գիտեմ ինչպես է դրվում
Իսկ քո մոտ Ճիշտ չի դրած` որպես ալտերնատիվ DNS դրել էս ռուտերինը, ասյինքն հիմնականը անհասանելի լինելու դեպքում էլի օգտագործվելու է ՌՏ-ինը։ Եթե ուզում ես մաքուր փորցել, պետք է լինի 8.8.4.4, կամ նման ուրիշը
Մինչև ՌՏ-ն մոտս ՀայԼայն էր, հենց այդպես էլ դրած էր, նորմալ աշխատում էր, հենց փոխեցի ՌՏ-ի, առաջինը դրա վրա եմ զարմացել, որ չի աշխատում։

8.8.4.4-ն էլ ա գուգլինը, հիմա ավելի խելացի ա երկուսն էլ գուգլինը նշել, թե՞ մեկը ՌՏ-ինը :pardon
rutor-ը փակ չի, որ դիմացի w-ները գրես, կբացվի:

Համ էլ ինչ կապ ունի այստեղ DNS-ը։ Իմ մոտ ոչ թե FB-ի էջը չի գտնում, այլ լրիվ load չի արվում՝ այնպիսի տպավորություն է, որ հենց այդ գիծը շատ ծանրաբեռնված է։ Միգուցե ФСБ-ն այդ ժամին է գաղտնալսում ողջ FB-ը :)
Հա, մեկ էլ արդեն երեք օր է rutor.org-են փակել, ստիպված proxy եմ օգտագործում
բան չունեմ ասելու, դանդաղ բեռնելու հարցում ՌՏ-ի մեղքը կա, բայց դու ո՞նց կբացատրես, որ dns-ի քեշը մաքրելով (ipconfig /flushdns) կամ գուգլի dns-ն օգտագործելով facebook-ի խնդիրն ուղղվում ա :pardon

mzet
15.02.2014, 22:43
Դե բացատրությունը ուզում էի քեզանից լսել։
Միևնույն է dns-ը մաքրելով չի ուղղվում, փորձել եմ։ Իսկ google-ի dns-ներով, ասեցի, որ ոչ մի կայք չի բացում, միայն IP-ով է բացում։ Էլ չասած, որ եթե ալտերնատիվ dns-ը դնեմ ՌՏ-ինը, օգուտ չկա` քանի որ google-ի ԴՆՍ-ը իմ մոտ չի աշխատում, մեկա գնալու ա ՌՏ-ով։
Կարող է PON-ի վրա ինչ որ բան էն չի՞, կարող ես նայել՞, կամ գոնե դրա username/password-ը ասեիր, ես նայեմ (խոստանում եմ չեմ փչացնի ;) )։
Հ.Գ. rutor.org- ի համար շնորհակալություն

Վահե-91
15.02.2014, 22:48

gpon-ի վեբ ինտերֆեյսի username/password-ը admin/admin ա: Բայց դու էնտեղից շատ քիչ բան կարող ես փոխել :)
Կարո՞ղ ա ֆեյսբուքի խաղերն ա դանդաղ բացվում...մեկ էլ եթե firewall ունես, փորձե՞լ ես անջատել:
Իսկ որ գուգլի դնս-ով քո մոտ ոչ մի էջ չի բացում, էտ ՌՏ-ի մեղքը չի :pardon

mzet
16.02.2014, 09:08
Ֆեյսբուքում խաղ չեմ խաղում։ Նորություններն են (newsfeed) դանդաղ բացվում։
FireWall- ը անջատած, antivirus-ը անջատած, նույնն է։ Ինձ ամենաշատը շփոթացնում է, որ միշտ նույն ժամին է պրոբլեմը։
Իսկ գուգլի դնս-ների պահով.
եթե ոչ կոմպից, ոչ թաբլետից, ոչ նետբուկից, ոչ սմարտֆոնից, և windows և linux և android-ից նույն պատկերն է, ապա էլ ում մեղքն է, եթե ոչ պրովայդերի կամ պրովայդերի կողմից տրված սարքի։
Կարելի էր փորձել անմիջապես PON-ի մեջ 46.19.96.30 դնս-ը փոխել, բայց հենց դա թույլ չի տալիս։
Ամեն դեպքում շնորհակալ եմ արագ արձագանքման համար

Վահե-91
16.02.2014, 20:51

Պայմանագրիդ ID-ն ՊՄ-ով ուղարկի, վաղը գործի տեղից կնայեմ

mzet
17.02.2014, 12:27
Ուղարկել եմ

mzet
20.02.2014, 19:15
Պայմանագրիդ ID-ն ՊՄ-ով ուղարկի, վաղը գործի տեղից կնայեմ

ինչ որ բան նայել ես?

Վահե-91
20.02.2014, 22:56
ինչ որ բան նայել ես?
հա նայել եմ, 8.8.8.8-ով չաշխատելը միանշանակ քո d-link-ից կոնֆիգուրացիայից ա...բայց կարիք կլինի կոմպիդ teamviewer-ով կպնել

mzet
21.02.2014, 19:45
հա նայել եմ, 8.8.8.8-ով չաշխատելը միանշանակ քո d-link-ից կոնֆիգուրացիայից ա...բայց կարիք կլինի կոմպիդ teamviewer-ով կպնել

D-link-իս կարգավորումները Հայ-Լայնի ժամանակ աշխատում էին, նաև մի ամիսուկես ՌՏ-ի հետ էլ պրոբլեմ չկար։ Բացի դա փորձել եմ անմիջապես PON-ին միացնեմ, նույն արդյունքն է։ Իհարկե կարելի է կպնել կոմպիս, բայց կարող եմ կազմակերպել միայն ոչ աշխատանքային ժամերի և չէի ուզենալ քեզ նեղություն տալ։ Շնորհակալություն

Ձայնալար
21.02.2014, 19:54
Էն օրը ինտերնետը գնացել էր (TV-ն հետը) զանգել եմ ասում եմ կապ չկա, ասում ա ինչ լույսեր են վառվում մոդեմին, դե լույսերը նայել էի, բնականաբար ներմալ էր, ասում ա «հարգելի բաժանորդ, մի 10 րոպեյով անջատեք մոդեմը հետո միացրեք, Աջափնյակում եսիմ ինչ են անում, եսիմ ինչ ա եղել» բացել էր :D Լավ ա չեն ասում գնա մի 10 րոպե հանգստացի, կոֆե խմի արի :D

Վահե-91
22.02.2014, 00:09
D-link-իս կարգավորումները Հայ-Լայնի ժամանակ աշխատում էին, նաև մի ամիսուկես ՌՏ-ի հետ էլ պրոբլեմ չկար։ Բացի դա փորձել եմ անմիջապես PON-ին միացնեմ, նույն արդյունքն է։ Իհարկե կարելի է կպնել կոմպիս, բայց կարող եմ կազմակերպել միայն ոչ աշխատանքային ժամերի և չէի ուզենալ քեզ նեղություն տալ։ Շնորհակալություն
դե ես էլ աշխատանքային ժամի չեմ կպնելու :))

mzet
22.02.2014, 08:50
դե ես էլ աշխատանքային ժամի չեմ կպնելու :))

Դե հարմար ժամ ասա, միացնեմ

masivec
01.03.2014, 23:33
Էլ ավելի բարձր արագություններ Ձեզ համար
17.02.2014

Ռոստելեկոմը փոխում է ինտերնետի արագության մասին պատկերացումները` հավատարիմ մնալով իր կարգախոսին և տրամադրելով նոր հնարավորություններ: Մշտապես լինելով իր սպառողի կողքին` ընկերությունը զգալի բարձրացնում է ոչ միայն ինտերնետ ծառայության, այլև Տրիո կոնստրուկտոր ծառայությունների փաթեթում ներառված ինտերնետի արագությունը և գործող, և նոր բաժանորդների համար` միևնույն ժամանակ պահպանելով գործող սակագները:

Այսօրվանից սկսած` Ռոստելեկոմի կողմից առաջարկվող սակագնային փաթեթները կգործեն հետևյալ արագություններով`

Սակագնային փաթեթ Անլիմ

Ռումբա – 6000 դրամ – մինչև 6 Մբ/վ

Մամբո – 7000 դրամ – մինչև 10 Մբ/վ

Սալսա – 9000 դրամ – մինչև 14 Մբ/վ

Սամբա – 12000 դրամ – մինչև 17 Մբ/վ

Այսուհետ կարող եք ստեղծել Ձեր Տրիո կոնստրուկտոր, Տրիո կոնստրուկտոր ժամկետային կամ Տրիո կոնստրուկտոր ժամկետային + ծառայությունների փաթեթն էլ ավելի բարձր արագություններով: Ծառայությունների փաթեթում ներառված ինտերնետի 10 Մբ/վ, 18 Մբ/վ և 25 Մբ/վ արագությունների փոխարեն այսուհետ կգործեն մինչև 11 Մբ/վ, մինչև 22 Մբ/վ և մինչև 33 Մբ/վ արագությունները:

mzet
02.03.2014, 08:49
http://www.scribd.com/ կայքը այցելելիս բացվում է հետևյալ հաղորդագրությամբ էջ (ներողություն եմ խնդրում օտարալեզու հաղորդագրության համար)
Уважаемые пользователи!

Мы приносим свои извинения, но доступ к запрашиваемому ресурсу ограничен.

Возможные причины ограничения доступа:
Доступ ограничен по решению суда или по иным основаниям, установленным законодательством Российской Федерации.

Сетевой адрес, позволяющий идентифицировать сайт в сети «Интернет», включен в Единый Реестр доменных имен, указателей страниц сайтов сети «Интернет» и сетевых адресов, позволяющих идентифицировать сайты в сети «Интернет», содержащие информацию, распространение которой в Российской Федерации запрещено.

Проверить наличие сетевого адреса в Едином реестре можно в разделе «Просмотр реестра» на сайте www.zapret-info.gov.ru.

Сетевой адрес, позволяющий идентифицировать сайт в сети «Интернет», включен в Реестр доменных имен, указателей страниц сайтов в сети «Интернет» и сетевых адресов, позволяющих идентифицировать сайты в сети «Интернет», содержащие информацию, распространяемую с нарушением исключительных прав.

Проверить наличие сетевого адреса в Реестре можно в разделе «Просмотр реестра» на сайте nap.rkn.gov.ru.

և դա այն դեպքում, երբ կայքի հոսթինգը ԱՄՆ-ում է, ես` Հայաստանում։

Ի՞նչ կապ ունի այստեղ ռուսաստանի ինչ-որ ռեեստրը կամ օրենքը

Artgeo
02.03.2014, 11:49
և դա այն դեպքում, երբ կայքի հոսթինգը ԱՄՆ-ում է, ես` Հայաստանում։

Ի՞նչ կապ ունի այստեղ ռուսաստանի ինչ-որ ռեեստրը կամ օրենքը

Ռոստելեկոմը ռուսական կազմակերպություն է, ռուսական այփիներով: Իմհկ աղմուկ ա պետք բարձրացնել, իրանց երկրի ցենզը Հայաստանում պիտի չգործի:

Վահե-91
02.03.2014, 11:54
Ռոստելեկոմը ռուսական կազմակերպություն է, ռուսական այփիներով: Իմհկ աղմուկ ա պետք բարձրացնել, իրանց երկրի ցենզը Հայաստանում պիտի չգործի:
ip-ները ռուսաստանից չեն տրամադրում, այլ ստեղից մերոնք են առնում։
Հաստատ ռոութերի մեջից yandex dns ֆիլտրն ա միացրել։

Վահե-91
02.03.2014, 16:11
mzet քեզ մի քանի անգամ նամակ եմ գրել, չես պատասխանել...դրա համար ստեղ գրեմ: Եթե էսօր հարմար ա կարամ teamviewer-ով կպնեմ

Ձայնալար
02.03.2014, 16:54
http://www.scribd.com/ կայքը այցելելիս բացվում է հետևյալ հաղորդագրությամբ էջ (ներողություն եմ խնդրում օտարալեզու հաղորդագրության համար)
Уважаемые пользователи!

Мы приносим свои извинения, но доступ к запрашиваемому ресурсу ограничен.

Возможные причины ограничения доступа:
Доступ ограничен по решению суда или по иным основаниям, установленным законодательством Российской Федерации.

Сетевой адрес, позволяющий идентифицировать сайт в сети «Интернет», включен в Единый Реестр доменных имен, указателей страниц сайтов сети «Интернет» и сетевых адресов, позволяющих идентифицировать сайты в сети «Интернет», содержащие информацию, распространение которой в Российской Федерации запрещено.

Проверить наличие сетевого адреса в Едином реестре можно в разделе «Просмотр реестра» на сайте www.zapret-info.gov.ru.

Сетевой адрес, позволяющий идентифицировать сайт в сети «Интернет», включен в Реестр доменных имен, указателей страниц сайтов в сети «Интернет» и сетевых адресов, позволяющих идентифицировать сайты в сети «Интернет», содержащие информацию, распространяемую с нарушением исключительных прав.

Проверить наличие сетевого адреса в Реестре можно в разделе «Просмотр реестра» на сайте nap.rkn.gov.ru.

և դա այն դեպքում, երբ կայքի հոսթինգը ԱՄՆ-ում է, ես` Հայաստանում։

Ի՞նչ կապ ունի այստեղ ռուսաստանի ինչ-որ ռեեստրը կամ օրենքը

Իմ մոտ էդ կայքը նորմալ բացեց:

mzet
02.03.2014, 21:49
ip-ները ռուսաստանից չեն տրամադրում, այլ ստեղից մերոնք են առնում։
Հաստատ ռոութերի մեջից yandex dns ֆիլտրն ա միացրել։

ոչ մի յանդեքս դնս միացված չի, ինչպես գիտես, մոտս իսկի գօօգլի դնսը չի աշխատում
ամեն դեպքում հետո բացվեց այդ կայքը, բայց դե առաջին անգամը չէ

mzet
05.03.2014, 23:07
որևէ մեկը կարող է փորձել, բացվու՞մ է այս կայքը
www.rutorg.org
որոշ ժամանակ առաջ չէր բացվում, Վահե֊91-ի խորհուրդ տվեց միշտ www գրել հասցեից առաջ և իրոք օգնեց։ Բայց արդեն մի 5 օր է, կրկին չի բացվում, ստիպված proxy եմ օգտագործում։ Չեմ էլ կարծում որ ՌՏ֊ից է, որովհետև հիմնարկում էլի ՌՏ֊ի կապն ենք օգտագործում և այնտեղ նորմալ է։ Եթե կօգնի, ահա նաև trace-ը
traceroute to www.rutor.org (46.246.37.7), 30 hops max, 60 byte packets
1 \040none\041.local (192.168.0.1) 5.893 ms 5.836 ms 5.752 ms
2 5.63.160.1 (5.63.160.1) 11.514 ms 11.416 ms 14.187 ms
3 ip-46-19-97-61.gnc.net (46.19.97.61) 14.249 ms 16.714 ms 16.113 ms
4 lt-0-0-0-1002.gnc.net (46.19.97.62) 16.525 ms 18.631 ms 18.472 ms
5 178.134.240.65 (178.134.240.65) 18.909 ms * *
6 * 178.134.240.46 (178.134.240.46) 130.659 ms 80.460 ms
7 xe-10-1-3.edge4.Frankfurt1.Level3.net (213.244.165.9) 76.251 ms 79.101 ms 78.965 ms
8 vlan60.csw1.Frankfurt1.Level3.net (4.69.154.62) 111.527 ms 111.516 ms vlan80.csw3.Frankfurt1.Level3.net (4.69.154.190) 111.466 ms
9 ae-73-73.ebr3.Frankfurt1.Level3.net (4.69.163.5) 111.049 ms ae-83-83.ebr3.Frankfurt1.Level3.net (4.69.163.9) 110.953 ms ae-93-93.ebr3.Frankfurt1.Level3.net (4.69.163.13) 110.643 ms
10 ae-45-45.ebr1.Dusseldorf1.Level3.net (4.69.143.165) 110.719 ms ae-48-48.ebr1.Dusseldorf1.Level3.net (4.69.143.177) 110.580 ms ae-46-46.ebr1.Dusseldorf1.Level3.net (4.69.143.169) 103.913 ms
11 ae-44-44.ebr1.Stockholm2.Level3.net (4.69.201.241) 103.814 ms ae-42-42.ebr1.Stockholm2.Level3.net (4.69.201.233) 105.878 ms 105.852 ms
12 ae-116-3502.edge3.Stockholm2.Level3.net (4.69.202.26) 111.458 ms ae-115-3501.edge3.Stockholm2.Level3.net (4.69.202.22) 111.312 ms ae-116-3502.edge3.Stockholm2.Level3.net (4.69.202.26) 111.256 ms
13 212.73.250.162 (212.73.250.162) 82.649 ms 85.783 ms 85.744 ms
14 po17-20g.sto3.se.portlane.net (80.67.4.172) 89.186 ms 91.948 ms *
15 * * *
16 80.67.1.119 (80.67.1.119) 106.061 ms 106.044 ms 105.948 ms
17 anon-37-2.vpn.ipredator.se (46.246.37.2) 106.988 ms 104.836 ms 104.671 ms
18 * * *
19 * * *
20 * * *
21 * * *
22 * * *
23 * * *
24 * * *
25 * * *
26 * * *
27 * * *
28 * * *
29 * * *
30 * * *

Ձայնալար
05.03.2014, 23:10
Չէ, չբացեց, բայց .com-ով բացեց: Չգիտեմ, նույն կայքն ա, թե չէ:

Ռուֆուս
05.03.2014, 23:10
www.torrent.rutorg.com

Նույնը չէ՞

Ձայնալար
05.03.2014, 23:13
www.torrent.rutorg.com

Նույնը չէ՞

Հա, .com-ովը վերահասցեավորվում ա դրա վրա:

Վահե-91
05.03.2014, 23:18
որևէ մեկը կարող է փորձել, բացվու՞մ է այս կայքը
www.rutorg.org
որոշ ժամանակ առաջ չէր բացվում, Վահե֊91-ի խորհուրդ տվեց միշտ www գրել հասցեից առաջ և իրոք օգնեց։ Բայց արդեն մի 5 օր է, կրկին չի բացվում, ստիպված proxy եմ օգտագործում։ Չեմ էլ կարծում որ ՌՏ֊ից է, որովհետև հիմնարկում էլի ՌՏ֊ի կապն ենք օգտագործում և այնտեղ նորմալ է։
ucom-ով էլ երեկ չէր բացվում, էսօր բացվում ա: Պատճառը հեսա՝
http://4put.ru/pictures/max/871/2676818.jpg

Artgeo
06.03.2014, 10:55
http://rutor.org/new սենց ա բացվում իմ մոտ

Աթեիստ
06.03.2014, 12:20
Իմ մոտ նշված բոլոր տարբերակներով բացվում ա. և www-ով, և առանց www, և new, և առանց:
Կապս Հայլայն ա։

Artgeo
06.03.2014, 18:23
Իմ մոտ նշված բոլոր տարբերակներով բացվում ա. և www-ով, և առանց www, և new, և առանց:
Կապս Հայլայն ա։

Հիմա արդեն իմ մոոտ էլ ա բացում

mzet
06.03.2014, 19:25
.com֊ը լրիվ ուրիշ կայք է
rutor.org-ը գործի տեղից բացվում է, որտեղ նույնպես ռոստելեկոմ է, բացվում է նաև տանից՝ պրոքսի օգտագործելով, բայց սովորական ձևով չի բացվում․ :think

mzet
08.03.2014, 09:41
mzet
էսօր ո՞նց ա ֆեյսբուկ-մեյսբուկը էս ժամերին :think
Ֆեյսբուքի խնդիրը կարծես լուծվել է։ Ամեն դեպքում այսօր առավոտը նորմալ է

Ձայնալար
08.03.2014, 10:06
http://www.joshworth.com/ Այ էս կայքը չի բացում ու mzet-ի մեջբերած էն անասուն տեքստն ա բերում:

Վահե-91
08.03.2014, 11:24
http://www.joshworth.com/ Այ էս կայքը չի բացում ու mzet-ի մեջբերած էն անասուն տեքստն ա բերում:
իմ ucom-ով էլ ա էտ տեքստը բերում...

Ձայնալար
08.03.2014, 11:27
Հայլայնով նորմալ բացում ա:

BOBO
08.03.2014, 11:27
հետաքրքիրա ռսների օրենքները Հայաստանում գործում են բայց Ռուսաստանում չէ:D

Վահե-91
08.03.2014, 11:34
Հայլայնով նորմալ բացում ա:
Google Chrome, Opera, Mozilla-ով գրվում ա Доступ ограничен: Իսկ internet explorer-ով նորմալ բացվում ա :8

Ձայնալար
08.03.2014, 11:39
Վահե, համ www-ով ես փորձել, համ առա՞նց:

Վահե-91
08.03.2014, 11:44
Վահե, համ www-ով ես փորձել, համ առա՞նց:
առանց www-ի բոլոր բրաուզերներով Доступ ограничен, www-ով մենակ Mozilla-ում ա Доступ ограничен :'

Ձայնալար
08.03.2014, 12:05
Google Chrome, Opera, Mozilla-ով գրվում ա Доступ ограничен: Իսկ internet explorer-ով նորմալ բացվում ա :8

Ո՞ր կապով:

Վահե-91
08.03.2014, 12:17
Ո՞ր կապով:
ucom-ով...առանց www-ի ուրիշ ուղղությամբ ա գնում, joshworth կայքի հետ կապ չունեցող

masivec
08.03.2014, 13:40
Նորություններ

Գիշերային կրկնակի արագացում
01.03.2014
Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին և ցանկություններին՝ Ռոստելեկոմը կրկնապատկում է Ինտերնետի արագությունը գիշերային ժամերին՝ էլ ավելի հասանելի դարձնելով գերարագ ինտերնետը գարնանային ամիսներին:

Գիշերային կրկնակի արագացումՄինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Անլիմ, Անլիմ ժամկետային, Անլիմ ժամկետային + և Անլիմ գործընկեր սակագնային փաթեթների 10 Մբ/վ, 14 Մբ/վ և 17 Մբ/վ արագությամբ առաջարկների համար գիշերային ժամերին (01:00 - 09:00) Ինտերնետի արագությունը կկրկնապատկվի՝ դառնալով համապատասխանաբար 20 Մբ/վ, 28 Մբ/վ և 34 Մբ/վ:

22 Մբ/վ և 33 Մբ/վ Ինտերնետի արագությամբ Տրիո կոնստրուկտոր, Տրիո կոնստրուկտոր ժամկետային, Տրիո կոնստրուկտոր ժամկետային + սակագնային փաթեթների բոլոր բաժանորդները նույնպես ակցիայի շրջանակներում կստանան կրկնակի արագություն գիշերային ժամերին՝ համապատասխանաբար 44 Մբ/վ և 66 Մբ/վ:

Ռոստելեկոմը կարևորում է իր բաժանորդների կարծիքը՝ մշտապես հասանելի դարձնելով որակյալ ծառայություններն ու նոր հնարավորությունները ոչ միայն նոր, այլև գործող բաժանորդներին:

http://www.rtarmenia.am/images/Doubled_acceleration_arm.png

mzet
09.03.2014, 09:23
http://www.joshworth.com/ Այ էս կայքը չի բացում ու mzet-ի մեջբերած էն անասուն տեքստն ա բերում:

Ինձ մոտ էլ չբացվեց։ Ոչ www-ով, ոչ էլ առանց դրա։ Ես opera ֊ն եմ օգտագործում, opera turbo-n միացրած բացվում է

Հ․Գ․ մոտս հիմա google֊ի DNS֊ն է դրած, Yandex֊ինը չի

AG16
11.03.2014, 17:22
Հարգելիներս, Կարծում եք արժե անցնել յուքոմից - ռոստելեկոմ? Ինձ համար շատ կարևոր է նաև upload-ը.. սիմետրիկ և կայուն է արդյոք? (օրինակ յուքոմինը շատ վաղուց արդեն սիմետրիկ չի.. ու ոչ թե պատճառը տարբեր կայքերն են կամ այլ ստանդարտ պատասխանները՝ այլ ուղղակի կոնկրետ սահմանափակումա դրած..)

Վահե-91
11.03.2014, 17:29

Upload-ը կարամ երաշխավորեմ, որ իրոք հավասար ա download-ին:

mzet
11.03.2014, 19:50

Որոշ դեպքերում upload-ը ավելի բարձր է լինում download-ից

AG16
11.03.2014, 22:54
Upload-ը կարամ երաշխավորեմ, որ իրոք հավասար ա download-ին:

Որոշ դեպքերում upload-ը ավելի բարձր է լինում download-ից

Ucom-ի մոտ տխուր վիճակա փաստորեն..

AG16
14.03.2014, 01:03
Հարգելիներս մի խնդրանք.. gigapeta.com կայքում ինչ որ մի ֆայլ փորձեք վերբեռնել ու արագության տվյալները ասեք էլի:)

mzet
14.03.2014, 20:59
Հարգելիներս մի խնդրանք.. gigapeta.com կայքում ինչ որ մի ֆայլ փորձեք վերբեռնել ու արագության տվյալները ասեք էլի:)

42 mb անոց ֆայլը մոտ մեկ րոպե, ավելի մեծը չհաջողվեց վերբեռնել` գրանցված չեմ

Ձայնալար
14.03.2014, 23:54
Նամակով գրել եմ, ստեղ էլ գրեմ կարող ա ուրիշներին էլ հետաքրքրի:

Փորձել եմ տարբեր տիպի ու տարբեր ծավալի ֆայլերով առանց մուտք գործելու ու լոգին եղած: Արդյունքները՝ ստորև.

83մբ (.exe) - 1րոպե առանց լոգինի, 1րոպե 7 վայրկյան լոգինով
314մբ (.rar) - 5րոպե առանց լոգին, 4րոպե լոգինով

AG16
15.03.2014, 01:09

Մերսի շատ..:)

mzet
30.03.2014, 00:20
Այսօրվա կապը ահավոր է ...
http://www.speedtest.net/result/3404668139.png
http://www.speedtest.net/result/3404685099.png

Վահե-91
30.03.2014, 00:38
Այսօրվա կապը ահավոր է ...

գիծ կա կտրված

mzet
30.03.2014, 08:18
գիծ կա կտրված

ընդհանուր ա?

Վահե-91
30.03.2014, 10:02
ընդհանուր ա?
բնականաբար…դեռ չի՞ դզվել արագությունը

mzet
30.03.2014, 18:03
բնականաբար…դեռ չի՞ դզվել արագությունը

առավոտը արդեն լավ էր

Աթեիստ
10.04.2014, 15:09
Սրանցից ո՞նց չբողոքես, կողքի շենքում արդեն 2 ամսից ավել ա գիծը կա, մեր շենքի համար սկի մոտավոր ժամկետ չեն կարում ասեն։

Chuk
28.05.2014, 22:31
Ռոստելեկոմիստներ, ձեր մոտից էս սայտը բացու՞մ ա.

http://www.centrasia.ru/

Բացատրեմ, ասում են, որ արդեն որերորդ դեպքն է ՌԴ-ում արգելափակված կայքերը արգելափակվում են նաև Հայաստանի օգտագործողների համար:

Վահե-91
28.05.2014, 23:17

Ցանկացած կայք որը արգելափակվում է ՌԴ-ի ռեեստրով, արգելափակվում է նաև Ռոստելեկոմի Հայաստանի բաժանորդների համար, քանի որ կապուղին հենց ռուսական Ռոստելեկոմն ա տրամադրում: Հեշտ չի բոլոր կայքերը միանգամից Հայաստանի համար բացելու համար, դրա համար հենց բաժանորդը բողոքում է, որ այսինչ կայքը չի բացվում, որոշ ժամանակ հետո հանվում է արգելափակումից:

Chuk
28.05.2014, 23:18

Հեշտ ա :)

Վահե-91
28.05.2014, 23:20
Հեշտ ա :)
Էն վերջի նստած ռուսի համար, որ ինչ որ հրաման ա հավաքում, որ կայքը մեր համար բացվի, կարող ա և հեշտ ա:

Chuk
28.05.2014, 23:23
Էն վերջի նստած ռուսի համար, որ ինչ որ հրաման ա հավաքում, որ կայքը մեր համար բացվի, կարող ա և հեշտ ա:

Վահե ջան, եթե դու առանձին երկրում ինտերնետ մատակարարող կազմակերպություն ես, ու ինտերնետդ ստանում ես մի երկրից, որում կա օրենք, որը չկա քո երկրում, դու ՀԱՆԳԻՍՏ կարող ես պայմանավորվել էդ երկրի հետ, որ հենց իրանց մոտ ինչ-որ սայտ արգելափակեն, լինկը ուղարկեն էդ ասած «վերջի նստած ռուսին», որ քո համար դա բացի: Որովհետև դա չանելով դու քո օգտագործողին անհարմարություն ես պատճառում:

Վահե-91
28.05.2014, 23:31

Միգուցե և նման բան արվի, երբ որ մեծ մասսայականություն վայելող կայքեր հայտնվեն էդ ցուցակում կամ բողոքողները շատ լինեն: Բայց հիմա դրա իմաստը չկա, որովհետև այժմյան տասնյակ հազարավոր բաժանորդներից, մենակ Բագրատն ա բողոքել, որ ինչ որ կայք էդ պատճառով չի բացվում: Ու նենց չի, որ Բագրատի ասածը լուրջ կայք էր, ուղղակի զապրինցիպ էր բողոքել ու հիմա իրա ասած սայտը կարծեմ նորմալ բացվում ա:

Chuk
28.05.2014, 23:33
Միգուցե և նման բան արվի, երբ որ մեծ մասսայականություն վայելող կայքեր հայտնվեն էդ ցուցակում: Բայց հիմա դրա իմաստը չկա, որովհետև այժմյան տասնյակ հազարավոր բաժանորդներից, մենակ Բագրատն ա բողոքել, որ ինչ որ կայք էդ պատճառով չի բացվում:

Մեծ մասսայականություն վայելել պետք չի, որ նման մեթոդների դիմեն: Դա իրանց պարտականությունն ա, ապահովել, որ կայքերը բացվեն: Օգտագործողը կարող ա նույնիսկ գլխի չընկնի պատճառը, որ դիմի:

Բայց դե միայն Բագրատը չի դիմել: Առնվազն մի քանի կայքի մասին անգամ մամուլի մակարդակով է աղմուկ եղել:

Ես էդ անթույլատրելի եմ համարում: Որպես պոտենցիալ հաճախորդ էլ ասեմ, որ իմ հաճախորդ դառնալու հեռանկարը սրանով նվազում ա:

Chuk
28.05.2014, 23:37
Մի քանի հղում banman.am-ից.

Роскомнадзор - հերթական զոհը (http://www.banman.am/2014/05/Russia-filtering-in-Armenia.html)
Роскомнадзор֊ը կրկին ներթափանցել է Հայաստան (http://www.banman.am/2014/05/Russia-Roscomnadzor-blocking-in-Armenia.html)
Ռուսաստանի ինտերնետ գրաքննությունը նորից ազդում է Հայաստանի վրա (http://www.banman.am/2014/03/Russia-internet-censorship-in-Armenia.html)

Վահե-91
28.05.2014, 23:39
Բայց դե միայն Բագրատը չի դիմել: Առնվազն մի քանի կայքի մասին անգամ մամուլի մակարդակով է աղմուկ եղել:
Ես հաստատ ասում եմ, որ վերջին 6 ամսվա մեջ միայն Բագրատն ա էդ խնդրով մեզ զանգել:
Մամուլում աղմուկ անելու տեղը, որ մի հատ զանգեին, ասեին սենց խնդիր կա, կամ մի հատ լրագրող ղեկավարությունից բացատրույթուն պահանջեր, թե խի՞ ա տենց, կարող ա էս հարցը քո ասած ձևով արդեն լուծված լիներ:

Chuk
28.05.2014, 23:43

Վահե ջան, թույլ տուր չհավատալ, որ էդ հարցով չեն դիմել Ռոստելեկոմին: Գուցե դու չգիտես:

Chuk
28.05.2014, 23:45
Մեջբերում էդ լինկերից.

Update. Rostelecom Հայաստանից հայտնեցին, որ խնդիրը լուծված է
- See more at: http://www.banman.am/2014/05/Russia-Roscomnadzor-blocking-in-Armenia.html#sthash.idyQNoZT.dpuf

Վահե-91
28.05.2014, 23:49
Վահե ջան, թույլ տուր չհավատալ, որ էդ հարցով չեն դիմել Ռոստելեկոմին: Գուցե դու չգիտես:
Եթե ինչ որ մեկը դիմում ա տենց խնդրով, առաջինը զանգին պատասխանողն ա իմանում, երկրորդը՝ մեր բաժինը :))
Ու նենց ա, որ խնդիրը մենակ մեր բաժանորդների մոտ չի, որ կարա առաջանա Ռոստելեկոմի պատճառով ու ոչ մի ֆիրմա նման հարցով չի դիմել:

Chuk
28.05.2014, 23:54

Վահե ջան, շատ սխալ մոտեցումով եք գործում: Ես նման խնդրի մասին բազմիցս եմ լսել, հիմնականում Ռոստելեկոմի հետ կապված: Դուք՝ էդ ֆիրման, չե՞ք լսել: Բա քիչ հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ, եղած կարծիքների, խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվեք: Բա հենց հիմքից խնդիրը լուծեք:

Հիմա ստեղի քո ասածով ստացվում ա, որ բոլոր էն սայտերը, որ Ռուսաստանում արգելափակվել են, ստեղ էլ են արգելափակված: Մենակ մեկն ա արգելաբացվել, որտև Ձայնալարը զանգել, ասել ա:

Բայց հիմա նույն Ձայնալարը վաղն ուզի էն մյուս արգելափակվածներից մեկնումեկը մտնի՝ չի կարողանալու: Էդ խնդի՞ր չի:

Դուք ի՞նչ գիտեք, թե քանիսն են էդ կայքերը փորձել մտնել ու ձեզ չեն զանգել, որտև մտքների ծերով չի անցել, որ կարող ա տենց խնդիր լինի: Ուրիշ բաներ են մտածել, կամ կարծել են սխալ լինկ ա, կամ էլ համակերպվել են «Ռուսաստանի գուբերնյա» լինելու հետ ու փրոքսիով բացել:

Ես կոնկրետ խնդիր եմ ստեղ բարձրացնում, որը հանրային այլ հարթակներում բազմիցս բարձրացվել ա. ասում եմ, որ Ռուսաստանում արգելափակված կայքերը փաստորեն ստեղ էլ են արգելափակվում (դու՛ հաստատեցիր): Նորմալ կազմակերպությունը պարտավոր ա ականջալուր լինի նաև հանրային հարթակներում բարձրաձայնված հարցերին ու պարտավոր ա ապահովել կայքերի նորմալ մուտքը: Վերջ:

Վահե-91
29.05.2014, 00:04
Վահե ջան, շատ սխալ մոտեցումով եք գործում: Ես նման խնդրի մասին բազմիցս եմ լսել, հիմնականում Ռոստելեկոմի հետ կապված: Դուք՝ էդ ֆիրման, չե՞ք լսել: Բա քիչ հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ, եղած կարծիքների, խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվեք: Բա հենց հիմքից խնդիրը լուծեք:

Նենց չի որ ես կարամ էտ մոտեցումը փոխել կամ իմ սրտով ա: Իմ ասածն էն ա, որ լուծում կա էտ խնդրին:

Հիմա ստեղի քո ասածով ստացվում ա, որ բոլոր էն սայտերը, որ Ռուսաստանում արգելափակվել են, ստեղ էլ են արգելափակված: Մենակ մեկն ա արգելաբացվել, որտև Ձայնալարը զանգել, ասել ա:

Update. Rostelecom Հայաստանից հայտնեցին, որ խնդիրը լուծված է
Երևի սքրինը նախքան էս գրելն են արել: Հնարավոր ա չեմ իմացել էս կայքի մասին, եթե որպես կորպորատիվ բաժանորդ զանգած լինեն:

Chuk
29.05.2014, 00:08
Նենց չի որ ես կարամ էտ մոտեցումը փոխել կամ իմ սրտով ա: Իմ ասածն էն ա, որ լուծում կա էտ խնդրին:

Երևի սքրինը նախքան էս գրելն են արել: Հնարավոր ա չեմ իմացել էս կայքի մասին, եթե որպես կորպորատիվ բաժանորդ զանգած լինեն:
Վահե ջան, ես ի սկզբանե քեզ չէի գրում, դու պատասխանողի դեր ստանձնեցիր :)

Իրանք կարող ա անմիջապես շեֆերին էլ զանգած լինեն, հարցը քոքից դնելով :)

Ես էլ եմ ասում, որ խնդրին լուծում կա, ու քանի որ էս հարցը զուտ նենց հարց չի, որ ինչ-որ սայտ չի բացում (ջհանդամը բացի, միլիոն տենց դեպք ա լինում), այլ ավելի պետական մակարդակի խնդիր ա, անկախության հաստատման խնդիր ա, դրա համար եմ բարձրաձայնում: Նպատակս էլ նաև ակումբի ռոստելեկոմի բաժանորդներին սրա մասին տեղեկացնելն էր, որպեսզի իմանան ու ըստ անհրաժեշտության նաև բարձրաձայնեն, պահանջ դնեն:

Վահե-91
29.05.2014, 00:16

Պետական մակարդակի խնդի՞ր :'
Էս խնդիրը կարելի ա գիտե՞ս ինչի հետ համեմատել... ասենք ամերիկայից բերած նոթբուկի հետ, որի ստեղնաշարի վրա մենակ անգլերեն տառեր են :))
Ի՞նչ պետական մակարդակի խնդիր, անկախության հաստատման խնդիր :))

Chuk
29.05.2014, 00:17

Վահե ջան, դու երևի խնդիրը լավ չես հասկանում :)

Վահե-91
29.05.2014, 00:21
Վահե ջան, դու երևի խնդիրը լավ չես հասկանում :)
Ես տեխնիկական տեսակետից եմ հասկանում ու հասկանում եմ ինչի «по умолчанию» էտ սայտերը բաց չեն: Իսկ դու նոթբուքի ստեղնաշարի վրա հայերեն տառեր չլինելու համար նոթբուկ ներկրողներին պետության անկախությանը խոչընդոտող ես համարում :))

Chuk
29.05.2014, 00:29

Իսկ ես տեխնիկական տեսանկյունից չեմ խոսում ու կարծեմ հասկանալի դա ակնկարկել եմ մի քանի անգամ:

Շատ լավ, հիմա շատ կարճ բացատրեմ: ՀՀ օրենքներով ինտերնետում չկա գրաքննություն, գոյության իրավունք ունի ցանկացած բովանդակություն, եթե չի հակասում երկրի այլ օրենքներին, օրինակ քրեական օրենսդրությանը, ասենք մարդու անձնական ինֆորմացիայի հրապարակում չի, կյանքի սպառնալիք չի և այլն: Հայաստանում կայքերն արգելափակելու իրավունք չկա: Ինտերնետ պրովայդերները պարտավոր են ապահովել բոլոր կայքերի մատչելիությունը, մուտքը:

Փոխարենը ՌԴ-ում կա ինտերնետային գրաքննություն, որը որևէ կերպ չպետք է անդրադառնա Հայաստանին, որովհետև երկու առանձին երկրներ են՝ առանձին օրենքներով: Եթե անգամ այնտեղ կա գրաքննություն իսկ մենք կապը ստանում ենք միջնորդավորված իրենցից, այդ գրաքննության ֆիլտրը որևէ կերպ չպետք է ազդի Հայաստանի վրա:

Բայց ինչ-որ պատճառով (պայմանական անունը դնենք Հայաստանի ինտերնետային պրովայդերի անփութությունը) այդ՝ այլ երկրի գրաքննությունն ազդում է նաև Հայաստանցի օգտագործողի վրա, սահմանափակում նաև իր իրավունքները (տվյալ դեպքում ինֆորմացվելու և հաղորդակցվելու իրավունքը):

Սա տեխնիկակակն խնդիր չի: Քո նշածը տեխնիկական խնդիր է: Կդառնա պետական խնդիր, երբ որոշ մարդկանց առաջարկով կընդունվի օրենք, ըստ որի ներկրվող ու վաճառվող ցանկացած ստեղնաշարի վրա պարտադիր պետք է հայերեն տպված լինի (օրենքի նման նախագիծ իսկապես կա): Եթե այդ օրենքը ընդունվի ու ինչ-որ կազմակերպություն շարունակի ներկրել առանց հայերեն տառերի ստեղնաշարեր, դա արդեն կլինի պետական խնդիր: Ի դեպ վստահ չեմ, բայց որքան գիտեմ Ռուսաստանում արգելվում է վաճառել առանց կիրիլիկ տառերի ստեղնաշարեր:

Վահե-91
29.05.2014, 00:39

Լրիվ քո ասածի հետ կհամաձայնեի, եթե ոչ մի կերպ հնարավոր չլիներ ստեղից էտ կայքերը բացել ու ասեին, որ ձև չունես բացվի:

Chuk
29.05.2014, 00:42
Լրիվ քո ասածի հետ կհամաձայնեի, եթե ոչ մի կերպ հնարավոր չլիներ ստեղից էտ կայքերը բացել ու ասեին, որ ձև չունես բացվի:

Չհասկացա ասածդ, ուզում ես ասես, որ օգտագործողդ շրջանցող ձևերո՞վ բացի էդ կայքերը, ասենք ուրիշ փրոքսի օգտագործելով:

Վահե-91
29.05.2014, 00:47
Չհասկացա ասածդ, ուզում ես ասես, որ օգտագործողդ շրջանցող ձևերո՞վ բացի էդ կայքերը, ասենք ուրիշ փրոքսի օգտագործելով:
Կարա զանգի ասի, որ բացեն ու մինչև բացելը պրոքսի օգտագործի :pardon

Chuk
29.05.2014, 00:48
Կարա զանգի ասի, որ բացեն ու մինչև բացելը պրոքսի օգտագործի :pardon

Խնդալու ա :)

Artgeo
29.05.2014, 01:01
Առաջարկում եմ նախազգուշական ֆլեշմոբ կազմակերպել, մեկ ժամվա մեջ ամբողջ ինտերնետահայությամբ հերթով զանգահարենք Ռոստելեկոմի քոլսենթր պահանջելով փակ կայքերի վերաբացում: Միգուցե հետո խելքի գան ու հարգեն հայ օգտվողների իրավունքները ու իրենց ռուսական գրաքնությունը իրենց երկրի սահմաններից դուրս չհամարձակվեն դուրս բերել:

Աթեիստ
29.05.2014, 02:12
Իրականում, նման խնդրի լուծումը շատ պարզ ա։

Ստեղի ղեկավարը զանգում ա ռուսներին, ու իրանց ադմինի մասին «լավ-լավ» արտահայտվելուց հետո պահանջում Հայաստանին տրամադրվող ԲՈԼՈՐ IP-ները գցել white list, որի վրա չեն ազդում ռոսկոմնադզոռի արգելքները։ ՊՐԾ։

Հիշում եմ, որ Ռոստելեկոմը նոր էր մտել Հայաստան, մի օր սկսեց չբացել kavkaz-uzel.ru-ն։ Էդ պահին էլի Սամվելը (ban-man-ի) տեղյակ պահեց, արագ բացեցին, ու հաջորդ մամլո ասուլիսին հայտարարեցին, որ տենց բան էլ չի կրկնվի։ Սամվելի մտքով չէր անցել քֆուր դներ։

Վահեի պաշտպանել էլ նման ա նրան, որ ասենք ամիսը մեկ իմ սիրած կայքը չբացի, ամեն անգամ զանգեմ պրովայդերին, ու հաջորդ օրը նորմալ բացի, բայց դա համարվի նորմալ, որտև նենց չի

որ ձև չունես բացվի:

Artgeo
29.05.2014, 12:04
Իմ մոտ տպավորություն ա ստեղծվում, որ Սամվելը սեփական բլոգն ա փիառում:

keyboard
29.05.2014, 12:12
Իմ մոտ տպավորություն ա ստեղծվում, որ Սամվելը սեփական բլոգն ա փիառում:

Չէ ապեր, բիլայնը փող ա տվել, որ ռոստելեկոմից կլիենտները փախնեն իրանց մոտ :D

Վահե-91
13.06.2014, 22:46
Մինչև սեպտեմբերի 1-ը «ՀիպերԱրագացում» առաջարկի շրջանակներում Ռոստելեկոմի բաժանորդները կստանան ինտերնետի կրկնակի արագություն ցերեկային ժամերին՝ ժամը 09:00-ից մինչև 00:00-ն, իսկ ողջ գիշերը՝ ժամը 00:00-ից մինչև 09:00-ը, կունենան հնարավորություն՝ վայելելու գերարագ ինտերնետի մինչև *100 Մբ/վ արագությունը:

Ակցիային չեն մասնակցում երեք սակագնային պլանների ամենացածր արագությունից օգվողները (Internet 6 Mb/s, Tripleplay 11 Mb/s, Duo 5 Mb/s):

*Էս էլ իմ կողմից ինֆորմացիա, եթե lan քարտը գիգաբիթնոց ա, ավելի շատ կլինի արագությունը :))

Աթեիստ
13.06.2014, 23:40
Իսկ որ կողքի շենքը (15 մետր էն կողմ) արդեն մի 5 ամիս ա ունի ՌՏ, մինչև նոր տարի կարող ա՞ էդ 15 մետր կաբելն էլ գցեն։

Վահե-91
13.06.2014, 23:54
Իսկ որ կողքի շենքը (15 մետր էն կողմ) արդեն մի 5 ամիս ա ունի ՌՏ, մինչև նոր տարի կարող ա՞ էդ 15 մետր կաբելն էլ գցեն։
Եթե բաժանորդների քանակը էտ մի գծի վրա լրացել է, ապա պետք ա ձեր համար առանձին բերվի: Ձեր հասցեն ՊՄ արա, տենամ ում կարամ ասեմ դրա համար:

Ձայնալար
17.06.2014, 09:09
Ի՞նչ ֆուտբոլ ցույց տվող ալիք կա՞ բացի Հ1-ից։ Ես ինչ որ ալիքով նայել եմ մեքսիլա կամերուն, շատ լավն էր որակը, հիմա չեմ գտնում

insider
17.06.2014, 09:16
Ի՞նչ ֆուտբոլ ցույց տվող ալիք կա՞ բացի Հ1-ից։ Ես ինչ որ ալիքով նայել եմ մեքսիլա կամերուն, շատ լավն էր որակը, հիմա չեմ գտնում

Եթե ռուսականներից՝ կամ Ռոսսիյան կամ ՕՌՏ-ն է ցույց տալիս:

Hda
17.06.2014, 10:12
Եթե ռուսականներից՝ կամ Ռոսսիյան կամ ՕՌՏ-ն է ցույց տալիս:
Россия 2

Artgeo
17.06.2014, 12:00
Ի՞նչ ֆուտբոլ ցույց տվող ալիք կա՞ բացի Հ1-ից։ Ես ինչ որ ալիքով նայել եմ մեքսիլա կամերուն, շատ լավն էր որակը, հիմա չեմ գտնում

Ռուսականներից Ռոսիա 2 ու Առաջին ալիքները, ինչպես սովորական, այնպես էլ HD: Երկուսն էլ շարինգով ասմական $5 արբանյակով: Սկզբնական մի $70-100 պատմություն ա

Ձայնալար
17.06.2014, 13:02
Շեյրինգ մեյրինգ չեմ ուզում իմ մոտ ռըստելեկոմ ա միացրած, միանգամ նայել էի, երեկ փնտրեցի ոչ մի ալիքով ֆուտբոլ չկար, բացի Հ1-ից: Երևի ես ՕՌՏ-ով էի նայել, իսկ երեկ Ռոսիյա -ն էր ցույց տալի, ռոսիյան իմ փաթեթի մեջ չկա:

mzet
17.06.2014, 13:08
Ռուսականներից Ռոսիա 2 ու Առաջին ալիքները, ինչպես սովորական, այնպես էլ HD: Երկուսն էլ շարինգով ասմական $5 արբանյակով: Սկզբնական մի $70-100 պատմություն ա
Որ արբանյակով ես նայում այդ ալիքները? 36 ի վրա դրանք լավ չի բռնում:

Artgeo
17.06.2014, 15:56
Որ արբանյակով ես նայում այդ ալիքները? 36 ի վրա դրանք լավ չի բռնում:

36 ով եմ նայում Վրաստանում, բայց Հայաստանում հանգիստ կարա 85 նայի:

Artgeo
17.06.2014, 15:58
Շեյրինգ մեյրինգ չեմ ուզում իմ մոտ ռըստելեկոմ ա միացրած, միանգամ նայել էի, երեկ փնտրեցի ոչ մի ալիքով ֆուտբոլ չկար, բացի Հ1-ից: Երևի ես ՕՌՏ-ով էի նայել, իսկ երեկ Ռոսիյա -ն էր ցույց տալի, ռոսիյան իմ փաթեթի մեջ չկա:

http://www.rtarmenia.am/tv 50 դրամ ա էդ մի ալիքը

Վահե-91
17.06.2014, 17:29
Շեյրինգ մեյրինգ չեմ ուզում իմ մոտ ռըստելեկոմ ա միացրած, միանգամ նայել էի, երեկ փնտրեցի ոչ մի ալիքով ֆուտբոլ չկար, բացի Հ1-ից: Երևի ես ՕՌՏ-ով էի նայել, իսկ երեկ Ռոսիյա -ն էր ցույց տալի, ռոսիյան իմ փաթեթի մեջ չկա:
մինչև ֆուտբոլի առաջնության ավարտը սաղ սպորտային ալիքնեը բաց են

0david0
17.06.2014, 17:59

Երեկ Սպորտ1-ով էր :think

Ձայնալար
17.06.2014, 19:57
մինչև ֆուտբոլի առաջնության ավարտը սաղ սպորտային ալիքնեը բաց են

Երեկ Սպորտ1-ով էր :think

Երեկ որ ցուցակը նայում էի, մենակ Հ1-ի վրա էր գրած ֆուտբոլ

Ձայնալար
17.06.2014, 20:25
Հենց հիմա Россия 1 ու Россия 2 կա ալիքներիս մեջ, որոնցից մեկը ֆուտբոլ ա ցույվ տալի: Երեկ էդ երկուսից ոչ մեկը չկար:

0david0
17.06.2014, 21:52
Երեկ որ ցուցակը նայում էի, մենակ Հ1-ի վրա էր գրած ֆուտբոլ

Ավելի հարմարը չգտա, ստեղ կարաս նայես ալիքները (http://tv.yandex.ru/2/football2014), ուղղակի ժամերը սաղ խառնածա, 18:50-19:45-20:00 ժամը 8-ի խաղն ա, 22:00-22:45 ժամը 11-ի խաղն ա, 1:00-1:45-2:00 ժամը 2-ի խաղն ա, եթե բան կջոկես էտ ցուցակից :))
Ռոսիա2-ի մասին մոռացի, ինքը մենակ կրկնություններն ա ցույց տալիս:

Zangezur
17.06.2014, 23:46

Ստեղ գրանցվեք ու ցանկացած ալիք նայեք, իսկ խաղերը ցույց են տալիս նաև sport 1 HD
http://torrent-tv.ru/torrent-online.php?translation=420

հ.գ. եթե ունեք սմարթ ՏՎ, նույնիսկ կարելիա ՏՎ-ի վրա նայել IPTV-ի սկզբունքով

Աթեիստ
18.06.2014, 00:04
Եթե բաժանորդների քանակը էտ մի գծի վրա լրացել է, ապա պետք ա ձեր համար առանձին բերվի: Ձեր հասցեն ՊՄ արա, տենամ ում կարամ ասեմ դրա համար:

Վահե, ի՞նչ խաբար։

Վահե-91
18.06.2014, 01:31
Վահե, ի՞նչ խաբար։
հլը որ չեմ կարեցել ում որ պետք ա բռնացնեմ, էս քանի որը կհարմարացնեմ, կասեմ

Hda
18.06.2014, 13:21
Россия 2

sorry - Россия 1

Artgeo
18.06.2014, 15:54
Ավելի հարմարը չգտա, ստեղ կարաս նայես ալիքները (http://tv.yandex.ru/2/football2014), ուղղակի ժամերը սաղ խառնածա, 18:50-19:45-20:00 ժամը 8-ի խաղն ա, 22:00-22:45 ժամը 11-ի խաղն ա, 1:00-1:45-2:00 ժամը 2-ի խաղն ա, եթե բան կջոկես էտ ցուցակից :))
Ռոսիա2-ի մասին մոռացի, ինքը մենակ կրկնություններն ա ցույց տալիս:

vsetv.com ժամային գոտին դնում ես ինչ ուզում ես

Ձայնալար
20.09.2014, 23:08
Ամեն դեպքում, հեռուստատեսության որակը վատն ա ու չի լավանում:

Վահե-91
21.09.2014, 10:46
Ամեն դեպքում, հեռուստատեսության որակը վատն ա ու չի լավանում:
Էտքան դիմացել ես, մի քիչ էլ դիմացի, կդզվի

Ձայնալար
21.09.2014, 11:26
Հույս կա՞։ Հա, մեկ էլ ասեմ, որ ինտերնետը լավն ա։

mzet
21.09.2014, 22:19
Երեկ երեկոյան ինտերնետս հանկարծակի անջատվեց։ PON ի լույսը չի վառվում։ Զանգել եմ սպասարմման կենտրոն, ասին gpon ը փչացել ա, պետք է փոխեն։ Խելքս չի կտրում, ինչի պետք է հանկարծակի փչանար …

Աթեիստ
21.09.2014, 22:35
Ընկերոջս տանն էլ էր փչացել, եկել փոխել էին, ինչ որ բան նենց չէին արել, մի օր ինտերնետ չունեին։ Իրանց զանգելուց, ինչ որ բաներ դզելուց, տեղում կաբելները բզբզելուց հետո դզվել էր։ Մենակ IP-ն էր փոխվել (ստատիկ ա)։

Բայց էս ֆիրման էլ ա աչքիցս ընկնում, երեկ դալմայում կոմպեր էինք տեղադրում, զոռով են մեր տղերքը իրանց համոզել, որ ինչ որ բան էն չի։ Վերջը համ քոնֆիգներն են ուղղել, համ gateway_ը փոխել, նոր կապն եկել ա։ Տեղում եկած «մասնագետները» շատ պրիմիտիվ GUI-ով լինուքսի վրա չեն կարացել IP դնեն, ստուգեն։
Մեկ էլ դուրս չեկավ, որ կենտրոնը փաստորեն Աբովյանում ա (քաղաք)։ Մասնագետները ըտեղից էին գալիս, ահագին ժամանակ քաշեց։

mzet
25.09.2014, 14:07

Իմ մոտ նորմալ ամեն ինչ լուծեցին, առանց որևէ բան փչացնելու, ընդամենը մեկ աշխատանքային օրում։

Վահե-91
20.06.2015, 00:15
Մի քանի նորություններ,

Բաժանորդագրվե՛ք մինչև ս․ թ․ օգոստոսի 31-ը ներառյալ Ռինտերնետ տարեկան սակագնային փաթեթներից որևէ մեկին և ստացե՛ք Wi-Fi 1 դրամով և Ինտերնետի ԿՐԿՆԱՊԱՏԻԿ արագություն 1 տարի շարունակ։ (http://www.rtarmenia.am/home/home-promo/double-forsage)

Եռապատկե՛ք Ձեր Ինտերնետի արագությունը՝ հրավիրելով Ձեր ընկերոջը միանալու Ռոստելեկոմի ծառայություններին։ (http://www.rtarmenia.am/home/home-promo/invite-your-friend)

Վահե-91
20.06.2015, 00:17
Ընկերոջս տանն էլ էր փչացել, եկել փոխել էին, ինչ որ բան նենց չէին արել, մի օր ինտերնետ չունեին։ Իրանց զանգելուց, ինչ որ բաներ դզելուց, տեղում կաբելները բզբզելուց հետո դզվել էր։ Մենակ IP-ն էր փոխվել (ստատիկ ա)։

Բայց էս ֆիրման էլ ա աչքիցս ընկնում, երեկ դալմայում կոմպեր էինք տեղադրում, զոռով են մեր տղերքը իրանց համոզել, որ ինչ որ բան էն չի։ Վերջը համ քոնֆիգներն են ուղղել, համ gateway_ը փոխել, նոր կապն եկել ա։ Տեղում եկած «մասնագետները» շատ պրիմիտիվ GUI-ով լինուքսի վրա չեն կարացել IP դնեն, ստուգեն։
Մեկ էլ դուրս չեկավ, որ կենտրոնը փաստորեն Աբովյանում ա (քաղաք)։ Մասնագետները ըտեղից էին գալիս, ահագին ժամանակ քաշեց։

Նման խնդիրների դեպքում ինձ զանգի:

Աթեիստ
20.06.2015, 00:31
Նման խնդիրների դեպքում ինձ զանգի:

Շնորհակալ եմ, բայց ոնց որ էլ խնդիր չի լինում ։)

Մեր շենք տենց էլ չկարացան մտնեն, որտև իրանք կպած ուզում են մտնեին ոչ էն մուտքից, որից բոլոր մնացած կաբելներն են գալիս, իսկ մյուս մուտւքից շենքի բնակիչները չէին թողնում։
Էսօր արդեն Բիլայնի օպտիկան սկսեցին գցել, նենց որ էլ կարան ոչ էլ գան ։)

Chuk
20.06.2015, 01:35
Էս քանի օրը ֆեյսբուքում առաջս հա ռոստելեկոմի ռեկլամն ա գալիս «Ինտերնետից լույսի արագությամբ»:

Իրանց ասեք, որ էդ ակտուալ չի, թե կարող են, թող առաջարկեն «Ինտերնետ՝ լույսից էժան»

Vaio
21.06.2015, 02:03
Փաստորեն, ինտերնետ-օպերատորների միջև գզվռտոցի մեկնարկը տրված է:

Rammstein
04.12.2015, 13:51
Չեմ ջոկում, էս Ռոսծյելեկոմը ռսական օրենքները ավտոմատ մեր վրա էլ ա՞ տարածում: Կոնկրետ հիմա rutracker-ը չի աշխատում (գլխավոր էջը բացում ա, բայց լոգին լինելու էջը արդեն չի բացում): :angry

Վահե-91
04.12.2015, 16:19

Հենց նոր փորձեցի, նորմալ բացվում ա: Եթե ռուտրեկերը չբացեր, մի հատ մեծ պատուհան կբերեր ու կգրեր, որ կայքը չի բացվում ռուսական եսիմինչ ռեեստրում արգելափակված լինելու պատճառով, ոչ թե մենակ լոգին լինելու տեղը չէր բացի:

Rammstein
04.12.2015, 16:25

Բա ինչի՞ց ա էդ դեպքում: Հեռախոսիս ինետով մեկից մեկ լոգին ա լինում ու որոնման էջն (http://rutracker.org/forum/search.php) էլ բացվում ա: Իսկ սրանով ոչ էն, ոչ էն չի աշխատում, «This webpage is not available»:

Վահե-91
04.12.2015, 16:39

Մի քանի կոմպով փորձել ես նույնն ա՞

Rammstein
04.12.2015, 16:59
Մի քանի կոմպով փորձել ես նույնն ա՞

Իմ կոմպի սաղ բրաուզերներով տենց էր: Ուրիշ կոմպով փորձեցի, էլի տենց ա:

Վահե-91
04.12.2015, 17:03
Իմ կոմպի սաղ բրաուզերներով տենց էր: Ուրիշ կոմպով փորձեցի, էլի տենց ա:
cmd-ն բացի, գրի tracert rutracker.org ու արդյունքը դիր ստեղ

Rammstein
04.12.2015, 17:09
cmd-ն բացի, գրի tracert rutracker.org ու արդյունքը դիր ստեղ

Tracing route to rutracker.org [195.82.146.114]
over a maximum of 30 hops:

1 <1 ms <1 ms 1 ms 192.168.1.1
2 2 ms 6 ms 1 ms bras-yerevan-lo0.management.gnc.am [46.19.98.209]
3 5 ms 1 ms 1 ms ae7-abovyan.gnc.net [46.19.101.1]
4 2 ms 2 ms 2 ms 46.19.97.198
5 * * * Request timed out.
6 * * * Request timed out.
7 * * * Request timed out.
8 56 ms 56 ms 56 ms ddos-guard.net [186.2.169.190]
9 56 ms 56 ms 56 ms 195.82.146.114

Trace complete.

Վահե-91
04.12.2015, 17:21
Rammstein,
Իսկ հիմա փորձի տես բացվու՞մ ա:

Rammstein
04.12.2015, 17:26
Rammstein,
Իսկ հիմա փորձի տես բացվու՞մ ա:

Հա, ստացվեց, մերսի :):
Բա ինչի՞ց էր:

Վահե-91
04.12.2015, 17:27
Հա, ստացվեց, մերսի :):
Բա ինչի՞ց էր:
rutracker-ից :)

Rammstein
04.12.2015, 17:41
rutracker-ից :)

Էդ ո՞նց: Կապնվեցիր իրանց հետ, դզեցի՞ն: :))

Իսկ էն Յուքոմի թեմայում գրածս կարող ա՞ հասկանաս, թե ինչից կլինի: Ես ոնց հասկացա, ոչ թե Ռոստելեկոմով ա կիսատ բացում, այլ Բիլայնով (նաեւ Օրանժով, նոր կոլեգայիս հեռախոսով էլ փորձեցինք) ա ավել բացում, որտեւ պրոքսիով փորձեցի, կամ Opera Mini-ով, էլի տենց կիսատ ա բացում: Բայց չեմ ջոկում, ոնց կարա տենց բան լինի: :think

stepvaruzhan
24.04.2016, 10:43
Իմ համար ամենալավ պռովայդեռը, շատ լավնա որակը, սպասարկումը(խնդիրա լինում հազար անգամ զանգում են տենան ուղվեց թե չէ), ինետի արագությունը սիմետրիկա շատ, իրանց ասածին համապատասխան ա, փինգն էլ ցածր ա ․․․ շատ լավնա ոշմ

Ռուֆուս
24.04.2016, 16:37
Շատ սիմետետրիկը ո՞րն ա։ Անտերը կարող ա կամ սիմետրիկ լինի կամ էլ ասիմետրիկ

Sent from my Nexus 5 using Tapatalk

Rammstein
24.04.2016, 16:54
Շատ սիմետետրիկը ո՞րն ա։ Անտերը կարող ա կամ սիմետրիկ լինի կամ էլ ասիմետրիկ

Sent from my Nexus 5 using Tapatalk

Շատ սիմետրիկը երեւի էն ա, որ ինչ տվյալ քաշում ես, նույնը պարտադիր հետ ես ուղարկում: :Դ

Թեմայի շրջանակում էլ կարամ ասեմ, որ նորմալ կապ ա: Կարող ա ասենք երկու շաբաթը մեկ մի խնդիր լինի, կապը կորի մի քանի րոպեով, բայց էդ եսիմինչ չի: Իսկ սիմետրիկի պահը էնքան էլ տենց չի: Օրինակ` Գուգլ Դրայվի սինխրոնիզացիայի վրա եմ նկատել, որ թեկուզ ոչ մեծ ֆայլերը, որոնք պիտի, ասենք, մի 5 վայրկյանում ուղարկեր սերվեր, կարող ա մի 20-30 վայրկյան ուղարկի: Բայց ասենք Gmail-ում ըթաչ անելուց լավ արագ անում ա: Իսկ տանս ինետով (Ռոստելեկոմը օֆիսինն ա) տենց տարբերություն չկա, սաղ նորմալ արագ ա:

stepvaruzhan
25.04.2016, 15:34
Այ էս ա շատ սիմետրիկը http://www.speedtest.net/result/5277082760.png

Rammstein
13.05.2016, 19:04
Էսօր սատկածագույն կապ ա:

http://www.speedtest.net/result/5322503689.png
http://www.speedtest.net/result/5322516566.png
http://www.speedtest.net/result/5322521861.png

(6 մբիթ/վ պիտի լինի)

Վահե-91
13.05.2016, 21:34

դզվել ա արդեն, կաբել էր կտրված

հ.գ
զատո ափը համարյա նորմալ ա :))

Rammstein
09.06.2016, 17:14
Էս երեք օր ա փորձում եմ ճշտեմ, թե կոնկրետ հասցեում Ռոստելեկոմը ծառայություն տրամադրում ա, թե չէ, չեն կարում նորմալ պատասխան տան: Մեր օֆիսի կապը պիտի տեղափոխեմ: Ասում են, որ էդ շենքի առաջին երկու մուտքերում ունեն մենակ, ես էլ մուտքի համարը չգիտեմ: Բնակարանի համարով չեն կարում բան ասեն: :blin
Ֆեյսբուքով գրեցի իրանց երեկ, ասին կճշտեն, դեռ ճշտում են:

Ես մտածում էի, որ հավանաբար չի լինի, որտեւ շքամուտքը ձախից հաշված վերջերում ա, բայց պարզվեց սենց բան կա (http://i.imgur.com/p9AkoFs.png) մուտքում դրած, ոնց որ թե Ռոստելեկոմինն ա:

Վահե, կարող ա՞ դու տենց ինֆորմացիայի տիրապետես: :8

John
09.06.2016, 17:20

Հաշվի, թե ամեն հարկում քանի բնակարան է, ու, քանի հարկ կա շենքում, ըստ դրա կարելի է հասկանալ, թե ո՞ր մուտքում է տվյալ բնակարանը )))

Rammstein
09.06.2016, 17:40
Հաշվի, թե ամեն հարկում քանի բնակարան է, ու, քանի հարկ կա շենքում, ըստ դրա կարելի է հասկանալ, թե ո՞ր մուտքում է տվյալ բնակարանը )))

Տենց եմ էլի մոտավոր հաշվել: Մի 5 հարկանի շենք ա, ամեն մուտքի ամեն հարկում դժվար 3 բնակարանից ավել լինի: Նենց որ 89-րդ բնակարանը պիտի որ 1 կամ 2 մուտքերից ահագին հեռու լինի:
Բայց փաստացի էդ տուփը մուտքում դրած ա: Դրա ֆոտոն էլ եմ ուղարկել ֆբ-ով իրանց, գոնե վրայի գրած կոդով պիտի կարանային մի բան ասել:

_Հրաչ_
09.06.2016, 20:45
Էս երեք օր ա փորձում եմ ճշտեմ, թե կոնկրետ հասցեում Ռոստելեկոմը ծառայություն տրամադրում ա, թե չէ, չեն կարում նորմալ պատասխան տան: Մեր օֆիսի կապը պիտի տեղափոխեմ: Ասում են, որ էդ շենքի առաջին երկու մուտքերում ունեն մենակ, ես էլ մուտքի համարը չգիտեմ: Բնակարանի համարով չեն կարում բան ասեն: :blin
Ֆեյսբուքով գրեցի իրանց երեկ, ասին կճշտեն, դեռ ճշտում են:

Ես մտածում էի, որ հավանաբար չի լինի, որտեւ շքամուտքը ձախից հաշված վերջերում ա, բայց պարզվեց սենց բան կա (http://i.imgur.com/p9AkoFs.png) մուտքում դրած, ոնց որ թե Ռոստելեկոմինն ա:

Վահե, կարող ա՞ դու տենց ինֆորմացիայի տիրապետես: :8

Մեր շքամուտքում էլ ա էդ արկղից, նույն ֆորմատի կոդով: Ռոս ա:

Վահե-91
09.06.2016, 23:20
Վահե, կարող ա՞ դու տենց ինֆորմացիայի տիրապետես: :8

վաղը կասեմ

Rammstein
04.08.2016, 10:58
Սենց խնդիր կա նորից, որը ժամանակին էլի կար, հետո ինքն իրան դզվեց: Օրինակ` էս պահին կապը նենց ա, որ մի 2 վայրկյան կա, մի 10 վայրկյան չկա, հետո էլի մի քանի վայրկյան կա, հետո չկա ու տենց շարունակ: Երբ կապը չկա, GPON-ի մեջ էլ չի լինում մտնել, 192.168.1.1-ին փինգ անելուց էլ 4 ռեքուեսթից 1-2-ն են հետ գալիս: Մտածում էի` եթե տենց ա լինում, ապա խնդիրը կարա կոմպերին եկող լարերից կամ ցանցային սվիչից լինի, որի միջոցով բոլոր կոմպերը կպած են GPON-ին, բայց նոր փորձեցի առանձին նոթբուք առանձին լարով միացնել GPON-ին ու էլի նույն պատկերն էր` սայտերը մեկ բացել, մեկ չբացել, փինգի դեպքում 50% loss: Այսինքն` սվիչից կամ լարերից լինելը բացառվում ա:

Հիմա ուզում եմ հասկանամ, կարա՞ սա լինի նրանից, որ GPON-ին, բացի սվիչից միացած ա նաեւ DVR (ինտերնետով կամերաները նայելու համար) ու դա ինչ-որ ձեւով խանգարի, կախի GPON-ին, թե՞ ամեն դեպքում խնդիրը Ռոստելեկոմից կամ հենց GPON-ից ա:

Վահե-91
04.08.2016, 11:14

մյուս սարքերի լարերը անջատի GPON-ից, մենակ նոութբուկինը թող, տես տենց կտրտում ա, թե չէ

Rammstein
04.08.2016, 11:25
մյուս սարքերի լարերը անջատի GPON-ից, մենակ նոութբուկինը թող, տես տենց կտրտում ա, թե չէ

Էս անգամ հենց նոթբուքը միացրի GPON-ին, դեռ մյուս լարերը չհանած արդեն դզվեց` համ նոթբուքի, համ մյուս կոմպերի վրա: Երեկ երեկոյան էլ էր սենց եղել, էն էլ մտածեցի պատահական էր, որ հենց էդ պահին դզվեց: Բայց որոշակիորեն ինչ-որ կապ ունի էդ միացնելը: :think

Վահե-91
04.08.2016, 11:32

իսկ Wifi ռոուտեր ունե՞ք միացրած

Rammstein
04.08.2016, 11:37
իսկ Wifi ունե՞ք

Չէ, չունենք:
Նոր էլի սատկավ: Նոթբուքը էլի միացրի, էս անգամ չդզվեց, հետո DVR-ի լարը հանեցի, ոնց որ դզվեց:
Հիմա մի 5-10 րոպե սենց կսպասեմ, եթե չսատկի, հավանական ա դրանից չէ՞ լինի:

Հ.Գ. Ես էդքան շատ չեմ գլուխ հանում, բայց GPON-ի կարգավորումներում DDOS տեսա միացրած, կարող ա՞ դա կապ ունենա:

Վահե-91
04.08.2016, 11:44

DVR-ի վրա ի՞նչ IP ա դրած

Rammstein
04.08.2016, 12:01
DVR-ի վրա ի՞նչ IP ա դրած

192.168.1.150
Բայց փասվորդը չգիտեմ:

Ոնց որ համոզվում եմ, որ սրանից ա: Նոր էլի միացրի, սատկեց, անջատեցի, դզվեց:

Վահե-91
04.08.2016, 12:10
192.168.1.150
Բայց փասվորդը չգիտեմ:

Ոնց որ համոզվում եմ, որ սրանից ա: Նոր էլի միացրի, սատկեց, անջատեցի, դզվեց:
Կարո՞ղ ա ուրիշ սարքի վրա էլ ա էտ IP-ն դրած: Իսկ DVR-ին միացող լարը նորմա՞լ ա

Rammstein
04.08.2016, 12:21
Կարո՞ղ ա ուրիշ սարքի վրա էլ ա էտ IP-ն դրած: Իսկ DVR-ին միացող լարը նորմա՞լ ա

Հիմա 4 հատ կոմպ ա միացած, ոչ մեկինը էդ IP-ն չի:

Հիմա DVR-ը 1-ի փոխարեն 4-րդ պորտից միացրի, տենամ տարբերություն կտա՞:

Rammstein
04.08.2016, 13:59
Հիմա 4 հատ կոմպ ա միացած, ոչ մեկինը էդ IP-ն չի:

Հիմա DVR-ը 1-ի փոխարեն 4-րդ պորտից միացրի, տենամ տարբերություն կտա՞:

Փաստորեն տարբերություն չտվեց, էլի սատկում ա:
DVR-ի փասվորդը գուշակեցի (:D), բայց մեջը բան չկա, մենակ կամերաներ նայելու տեղ ա, որը ինչ-որ բացակայող փլագին ա ուզում սաղ բրաուզերներում:

Ներսես_AM
04.08.2016, 14:54
Փաստորեն տարբերություն չտվեց, էլի սատկում ա:
DVR-ի փասվորդը գուշակեցի (:D), բայց մեջը բան չկա, մենակ կամերաներ նայելու տեղ ա, որը ինչ-որ բացակայող փլագին ա ուզում սաղ բրաուզերներում:

DVR–ը ուրիշ կաբելով միացրու, կարող ա կաբելից լինի։

Rammstein
04.08.2016, 16:17
DVR–ը ուրիշ կաբելով միացրու, կարող ա կաբելից լինի։

Փոխեցի կաբելը, սպասեմ, տեսնեմ ինչ կլինի:

Rammstein
04.08.2016, 18:14
Չէ, կաբելից էլ չէր:

Rammstein
26.10.2016, 13:23
Օրական մի նոր սայտ եմ հայտնաբերում, որ չի բացվում ռոստելեկոմով, բայց ուրիշ կապով կամ VPN-ով բացվում ա: Ասենք նոր www.userbenchmark.com-ը նկատեցի, որ չի բացվում, մինչեւ էդ freepik.com, glosbe.com, whoisip.ovh, blotclub.am ու էլի մի քանի սայտ էի ֆիքսել:
Մի երկու ամիս առաջ էլ էր տենց եղել, գրեցի իրանց, նայեցին, ասեցին, որ ընդհանուր նորմալ ա, բայց կոնկրետ իմ IP-ի հետ կապված խնդիր կար, տենց ուղղեցին: Հիմա մի երեք շաբաթ ա նորից խնդիրը կա, էլի գրել էի, երեկ զանգեցին, հարցուփորձ արին ու վերջ, բան չփոխվեց:

Չեմ ջոկում` ինչի՞ց կարա լինի: Համենայն դեպս փորձել եմ DNS-ը դնել 8.8.8.8, չի օգնել:

Վահե-91
26.10.2016, 15:30

Բոլորն էլ նորմալ բացվում են:
Եթե կարաս tracert արա, ուղարկի նայեմ:

Rammstein
26.10.2016, 20:03
Արդեն հելա գործի տեղից, վաղը կանեմ, ֆբ-ով կուղարկեմ։

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk

keyboard
22.08.2017, 11:31
Էս ռոստելեկոմը սեր ա, Հայաստանում աշխատող եզակի նորմալ մենեջմենթ ունեցող ընկերություն ա ու ամենակայֆը էն ա, որ մարդկանց հետ գնի շուրջ կարում ես բանակցես ու կապը ինձ դզում ա :love

Աթեիստ
22.08.2017, 15:19
Ես միշտ մտածել եմ, որ պրովայդների մեջ յուքոմից էշ ֆիրմա չի լինի։
Էս մի շաբաթվա ընթացքում ռոստելեկոմը տվեց անցավ։

Կես տարի ա առաջարկում էին օֆիսում ինտերնետ տալ, բայց հա ասում էին, օպտիկայի գինը ձեր վրայա մնալու (70.000դր)։ Իհարկե ուղարկեցի գրողի ծոցը, մինչև որ վերջերս փափկեցին, եկան, թե լավ, մեր հաշվին կմիացնենք։ Սկսեցին միացնել, ու պայմանագրի համար իմ ու ֆիրմայի տվյալներից բացի պահանջում են պետ ռեգիստրի վկայականի պատճե։ Դա մոտս չեմ պահում, հաշվապահությունից ուղարկել են կիսատ։ Զանգեցի, էլի ասեցի ռադ եղեք, էսքան տարի ա աշխատում ենք, լիքը ֆիրմաների հետ պայմանագիր ենք կնքում, ոչ մեկին պետք չեկավ էդ թուղթը, իսկ դուք հանկարծ իմ տված ինֆորմացիային չեք վստահում, հարկայինինն եք ուզում։
Հաջորդ օրը երևի կորած ախպորս են իրանց մոտ գտնում, որտև զանգում են, ու ասում, որ հատուկ իմ համար բացառություն կանեն, առանց էդ թղթի կկնքեն։
Դեռ ոչ մի բան կնքած չի, արդեն եկել են, կաբելը միացրել են, դինամիկ IP-ով էլ ինտերնետ են միացրել, մեկ էլ մի քիչ առաջ նամակ եմ ստանում, որի մեջ նշված ա ստատիկ ռեալ IP-ն։ Մենակ Ip ա գրած, առանց Gateway։ Դնում եմ դա ռաութերի վրա, GW-ը փորձում եմ գուշակեմ, ոչ մի ձև չի աշխատում։
Զանգում ենք իրանց, հիշեցնում են, որ էդ Ip-ն իրանց ռաութերի վրայա (հա, էդ մոռացել էի)։ ԲԱՅՑ ես իրանց ռաութերի մեջ մտնել չեմ կարա, իրանք էլ DMZ չեն անում իմ ռաութերի IP-ի վրա։ Որ պահին ինչոր պորտ պետք եղավ Forward անել, պտի զանգեմ, խնդրեմ իրանք անեն։
Հիշեցնեմ, որ դեռ պայմանագիր չունեմ, միացման դիմումն էլ ստորագրել էի, բայց դեռ իրանց չէի տվել։ Հեսա զանգում եմ, էլի ուղարկել գրողի ծոցը, մինչև ևս մի կորած բարեկամ գտնեն, ու իմ համար ևս մի բացառություն անեն։

Ես սենց անոռուգլուխ աշխատանք չէի սպասում։ Առաջ սենց չէին։

keyboard
22.08.2017, 15:39
Քո մոտ դիֆոլթ դժգոհ մոդ օն ա Արտակ, մարդիկ ամեն ինչ արել են իրանց ապագա կլիենտի համար, ու դա ողջունելի ա, ոչ թե անոռուգլուխ աշխատանք։ Իրանց որ դիմես ռաութերիդ մուտքի հնարավորություն տալիս են լոկալ այփիներից, իսկ ռաութերը փակ ա քեզ շատ հայտնի պատճառով, DVR-ները լոմում էին, որտև հիմնականում հեն DMZ-ով էին միացրած լինում։ Ինչպես և նախկինում Բիլայնի ռաութերների մեջ DNS էին փոխում, որտև բիլայնը անոռուգլուխ դրսից երեվացող ռաութերների վրա admin/admin դեֆոլթ թողնում էր։
Ինչ վրաբերվում ա պայմանագրին, ոչ մի անգամ, ոչ մի հաճախորդիդ մինչև պայմանագիր ստորագրելը ոչ մի բանով չե՞ս օգնել կամ գործը չես արել պայմանագրի ստորագրմանն ես սպասե՞լ։ Լավ էլի, գոնե տենց բաների վրա մի ֆիքսվի, մարդիկ ռեալ արել են իրանց գործը ու լավ էլ արել են, առանց պայմանագրի քեզ կապով են ապահովել, վատ ա՞ դրա վատը որն ա, դա հաճախորդի սպասարկման ու ճիշտ մենեջմենթի արդյունք ա, ոչ թե անոռուգլուխ աշխատանքի։ Այո ռաջ իրանք սենց չէին, ավելի վատն էին, հիմա ավելի լավն են, որ հաճախորդի բարորության համար են մտածում ;)

Աթեիստ
22.08.2017, 16:46
Հով, ինձ «ընդառաջ գնացին», ասում են քեզ որ պահին պետք ըլնի, զանգի, քեզ մի կամ մի քանի ժամով ռաութերին դոստուպ բացենք, հետո էլի փակենք։
Ոչ թե դրսից, այլ ընդհանրապես։ Էլի ռադ արեցի, էլի մտածում են։

Հաջորդ զանգս լինելու ա, որ VPN-ները բացեն, որտև հիմա դեֆոլթով փակ ա։

Աթեիստ
22.08.2017, 16:51
Մտածեցին, զանգեցին, ռաութերը բացում են։ Սպասենք VPN-ին (մասնավորապես PPTP, որտև L2TP-ն աշխատում ա)։

keyboard
22.08.2017, 17:06
դե ներիր իրանց՝ նվաստներին, քանզի իրանք չգիտեն, որ դու ինստիտուցիոնալ լուծումների համար ես օգտագործում իրանց կապը, կրկնում եմ ռաուտերը փակ ա ՔՈ անվտանգության համար, միայն ՔՈ ու իրանք պարտավոր չեն իմանան, որ դու մասնագետ ես։
Ինչ քեզ պետք ա իրանք սիրով կբացեն, ուղղակի քո մոտ պրինցիպիալ չի կապից օգտվելը, քո մոտ պրինցիպիալ ա իրանց քլնգելը, տվյալ դեպքում սխալ ու անտեղի անհիմն։
Գրածներիդ մեջ իրանց կողմից ոչ մի անօրինական բան չի արվել, իսկ փաստաթղթային առումով ինչ-որ ուզել են լրիվ իրավական հիմք ունեցող գործառույթ ա ու քո նշած ֆիրմաներն ու ընկերությունները էդ փաստաթղթերը որ քեզնից չեն ուզել դա գովելու առիթ չի դա քո սիրախծ ՕՐԵՆՔԻ խախտում ա ապ, շաաաատ կոպիտ խախտում ու էլի իրանք հաճախորդ չկորցնելու համար դա արել են, որ դու կապ ունենաս։ ;)

Աթեիստ
22.08.2017, 18:03
Հով, ես մի անգամից էլ հասկանում եմ, կարաս չկրկնես, մանավանդ որ դա ոչ թե նորմալ բան ա, որ պրովայդերի էշություն։
Քանի կար դա իրանց աշխատանքի սկզբունքներն են, ու չեն կարա բացեն, որ բայց որ ասում ես տենց «կապ» ինձ պետք չի, պարզվում ա, որ դա էդքան էլ սկզբունք չի, կապրիզ էր։

Ինձ պետք չի, որ բռաուզերս, մեյլ սերվերս ու պրովայդերս մտածեն ԻՄ անվտանգության մասին, դրա համար ես ընտրում եմ նրանք, որոնք իրանց գործն են անում, ոչ թե իմ մասին մտածում։
Ռոստելեկոմը էդքան բանը հասկացավ ու ԸՆԴՈւՆԵՑ շատ մեծ դժվարությամբ։

keyboard
22.08.2017, 18:21

Քո համար ա էշություն, որտև ուզեմ չուզեմ պտի կրկնեմ, քո մոտ նպատակային ա իրանց քլնգելը։
Պրովայդերը չի մտածում քո մասին, ինքը մտածում ա, որ դու իրան չզանգես ասես կապ չունեմ կամ անկապ հարեր տաս, քանի որ իրա ռաութերը դրսից երևում ա ու ով ասես մտել մեջի ինչ ասես արել ա, տվյալ դեպքում դու դրա դեմը կառնեիր, բայց Տիկոն չէր առնի խոսքի։
Մենակ քո մոտ ա, որ ֆիրմայի ընդունված կանոնակարգը ու աշխատելաոճը կապրիզի հետ ա ասոցացվում, քանի որ կապրիզ չի, դու ֆիրմայի ծավալները չես պատկերացնում, դա ուղղակի վերահսկողական, ավտանգության ու իրանց գործը հեշտացնելու մեխանիզմ ա։
Ու ստեղ ամենամեծ սխալը քոնն ա, քեզ զանգել ծառայություն են առաջարկել, էնքան ուշադիր լինեիր, որ իրանց առաջ պայմաններ դների, որ պայմաններիդ բավարարեին նոր պայմանագիր ստորագրեիր կամ ինչ որ ուղղումներ անեիր։ Մարդիկ բերել կապը հասցրել են դուռդ, առավոտից քլնգում ես, ինչա թե իրանք էնքան լավն են, որ առանց պայմանագրի քեզ կապ են տվել, որ աշխատես։
Թե պտի իրանք հոտ քաշեին իմանային, որ դու վերին գաղափարի լուծումներ ես տալու, որ քո համար սաղ բացեին։

Վահե-91
22.08.2017, 18:53
Հաջորդ օրը երևի կորած ախպորս են իրանց մոտ գտնում, որտև զանգում են, ու ասում, որ հատուկ իմ համար բացառություն կանեն, առանց էդ թղթի կկնքեն։

Էն օրը որ ինձ զանգեցիր, ես ասել եմ իրանց, որ հաստատ քո ֆիրման ա, պրոբլեմ չի լինի: