PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Նիկեայի, Chuk–ի և Moonwalker–ի համատեղ պատմվածքը



Chuk
16.12.2012, 16:57
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Նիկեա (http://www.akumb.am/member.php/27598-%D5%86%D5%AB%D5%AF%D5%A5%D5%A1)ն սկսում է, Chuk (hhttp://www.akumb.am/member.php/1-Chuk)-ը՝ շարունակում, Moonwalker (http://www.akumb.am/member.php/24112-Moonwalker)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/page16):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Նիկեա
16.12.2012, 18:26
Ընդամենը մի քանի ժամ ու տարին կվերջանար:Մի քանի ժամ ու կլրանար մի տարին ինչ Արմանը չէր տեսել հորը:Լուսամուտի մոտ նստած,նայում էր դուրս ու սպասում:Դրսում ձյուն էր:Հանդարտ ու խորոր,շատ խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս:Ամեն ընկնող փաթիլի հետ երեխայի անհամբերությունն էլ ավելի էր կրկնապատկվում:Նա շարունակում էր հավատալ որ անցյալ Նոր Տարվան տված խոստումը հայրն անպայման կկատարի ու տարին միասին կդիմավորեն:Բայց հայրը չէր եկել...
Արցունքն աչքերին մայրը Ամանորի սեղանն էր պատրաստում:Նա արդեն չէր հավատում որ ամուսինը Ամանորին տանը կլինի:Իսկ փոքրիկ Արմանը հավատում էր:
-Մամ,մամ,Նոր տարվան հրաշքներ լինում են չէ:Այ կտեսնես ուղիղ ժամը տասներկուսին հայրիկը կբացի դուռն ու Ձմեռ պապիկի հետ ներս կմտնի:Ես կգրկեմ երկուսին ու կհամբուրեմ:Հետո նրանք ինձ լիքը նվերներ կտան ու հետո...Այ կտեսնես պապան կգա:
-Հա բալես,-արցունքները սրբելով ասում էր մայրը:
-Հայրիկն ասում է,որ եթե խոստում ես տալիս ուրեմն անպայման պետք է կատարես:Նա ինձ խոստացել է ու հաստատ կպահի խոստումը:
ժամը տասն էր:Խեղճ երեխան այլևս չէր կարողանում պահել կոկորդը սեղմող արցունքները:
-Այ կտեսնես կգա հաստատ կգա,-լաց լինելով շարունակում էր կրկնել Արմանը:Կգա...
Ու այսպես այնքան կրկնեց մինչև հոգնեց ու քնեց...

Chuk
23.12.2012, 23:10
Արմանը նայեց, նայեց, երկար նայեց խոշոր փաթիլներով ձյանն ու աչքը կպավ: Նա անհանգիստ ննջեց, մտքում սպասելով իր հայրիկին, իսկ ձյունը շարունակում էր գալ: Տղան վեր թռավ դռան զանգից:
- Հայրի՜կն է, - գոչեց Արմանն ու վազեց դեպի դուռը:

Առանց հարցնելու, թե ո՞վ է, բացեց դուռը: Դռան մոտ կանգնած էր մի հարբած ու ցեխոտ ձմեռ պապ:

- Բարև, փոքրիկ, - զկռտալով բարևեց ձմեռ պապը, - մինչև ես ներս կմտնեմ, վազիր, մի բաժակ ջուր բեր:

Արմանը տեղից չէր շարժվում: Ձմեռ պապը ձեռքի ճաքճքած գավազանով մի կողմ հրեց Արմանին ու ներս մտավ:

- Դուք ո՞վ եք, - վերջապես վրա հասավ Սաթիկը՝ Արմանի մայրը, - դուրս կորեք անմիջապես: Ձեզ ոչ մեկը չի կանչել...
- Հան... հանգիստ մնա-ցեք, - զկռտալով կտրեց հարբած ձմեռ պապը, - ինձ կան-չել են, ես անկոչ հյուր չեմ: Ձեր համար նը-վեր եմ բերել:
- Նվե՞ր: Որտեղի՞ց:
- Որտեղի՜ց, որտեղի՜ց, մարդդ ա ու... ուղարկել ինձ:
- Սարո՞ն:
- Հա, Սա-րոն, - նորից զկռտաց ձմեռ պապը: - Արաղ կա՞:
- Լսեք, եթե ձեզ իսկապես Սարոն ա ուղարկել, ասեք, ու՞ր ա ինքը, ի՞նչ ա ուղարկել, ի՞նչ ա հաղորդել, - հուզված արագ-արագ վրա բերեց Սաթիկը:
- Ճստո, ջու-րըս ու՞ր ա, արագացրու, եթե ուզում ես նվերդ ստա... ստանալ, - նորից զկռտալով Արմանին դարձավ հարբածը:

Արմանը վազեց խոհանոց ու վերադարձավ մի բաժակ ջուր ձեռքին: Նա անհամբեր ու հուսով լի աչքերով նայեց ձմեռ պապին:

- Հայրիկն ի՞նչ ա ուղարկել, ինքն ու՞ր է, - Արմանն անհամբեր էր:
- Դու... դու ինձնից հայրիկ ես չէ՞ ուզել, - ջուրը խմելուց ու մի լավ բղկալուց հետո հարցրեց ձմեռ պապը:
- Հա... դու իրան բերե՞լ ես:
- Բերե՜լ եմ, - առաջին անգամ ժպտաց ձմեռ պապը:
- Բա ու՞ր է ինքը:
- Գնա, դուռը բացիր:

Արմանը վազեց ու բացեց դուռը: Դռան մոտ լայն ժպիտը դեմքին, նվերները ձեռքին, կոկիկ հագնված կանգնած էր... մի անծանոթ տղամարդ:

- Բարև, Արման, ես քո նոր հայրիկն եմ, - ուրախ բարևեց մարդը, - սա էլ քեզ նվերներ եմ բերել: Իսկ ու՞ր է մայրիկդ:
- Դու իմ հայրիկը չե՛ս, - վախեցած գոռաց Արմանը:
- Սա ի՞նչ թատրոն է, - գոռաց Սաթիկը:
- Հանգստացեք, Արման, Սաթիկ, - նորից ժպիտը դեմքին նրանց դարձավ տղամարդը, - ես Աշոտն եմ, ձեր նոր հայրիկն ու ամուսինը: Ձեր նոր տարվա նվերը՝ Սարոյի ու Ձմեռ պապի կողմից:

Moonwalker
28.12.2012, 21:50
Նախասրահի լույսն ընկավ ներս մտած տղամարդու դեմքին: Սաթիկը ցնցվեց ողջ մարմնով.
- Աշո՞տ: Դո՞ւ...
Ներս մտածն ի պատասխան միայն թոթվեց ուսերն ու նույն, վստահություն ներշնչող ժպիտով դարձավ դեպի փոքրիկը.
- Մի տես է՜, ինչ էլ մեծանալ ես մեծացել, ճստո՛: Իսկ ես քեզ գրկի երեխա էի հիշում: Գիտեմ-գիտեմ՝ ինձ չես ճանաչում: Ես Սարոյի ընկերն եմ: Հա՛-հա՛, հայրիկիդ ու մայրիկիդ ուսանողական ընկերը: Հայրդ միայն առավոտյան կկարողանա գալ: Դե գիտես՝ նա շա՜տ զբաղված է: Բայց Ձմեռ պապիկի հետ ուղարկել է ինձ, որ ես մի գիշեր քո հայրիկը լինեմ: Համաձայն ես, չէ՞...
Տղան ապշահար նայում էր՝ շագանակագույն աչքերը լայն բացած: Աշոտը միանգամից նկատեց, որ դրանք իսկ և իսկ Սաթիկի աչքերն էին: Այդ նույն աչքերը...
- Չե՞ս ուզում հայրիկի ուղարկած նվերները բացել: Ես օրինակ մտածում եմ, որ դրանք քեզ շատ դուր կգան: Հատկապես այս մեկը՝ կապույտ տուփովը:
Արմանը լուսավորված հայացքով նայեց նախ «նոր հայրիկի» այցից ուշքի չեկած մորը, ապա իրեն մեկնված տուփերին՝ երկուսը բավական մեծ, մեկը՝ ավելի փոքր, բայց նաև ավելի գրավիչ փաթեթավորմամբ, ու, արագ վերցնելով դրանք, վազեց իր սենյակ:

Աշոտը լուռ մոտեցավ լուսամուտին: Չնայած ոչնչով առանձնապես աչքի չէր ընկնում՝ նրան կարելի էր բավականին համակրելի տղամարդ համարել՝ պատկառելի հասակ, կարճ կտրած շիկավուն մազեր, փոքր ինչ նուրբ դիմագծեր ու տարօրինակ տաք հայացք: Հենց այդ հայացքով էլ նայեց դուրս. ձյունը դեռ գալիս էր, գալիս էր խոշոր, գուցե նախկինից ավելի խոշոր փաթիլներով: Սովորաբար բավական բանուկ փողոցով այդ պահին սլացող հատուկենտ մեքենաների լույսերից նրա գլուխը սկսեց պտտվել: Բայց ավելի շուտ դա լույսերից չէր...

- Սրան որտեղի՞ց ես գտել - անորոշ լռությունն ընդհատեց Սաթիկը՝ նկատի ունենալով Աշոտի հարբած ուղեկցին: Իհարկե սա վերջին հարցն էր, որ կինը կցանկանար տալ, բայց բառերը դուրս էին թռչում ինքնաբերաբար:
Աշոտը շրջվեց դեպի Ձմեռ պապը: Սա առանց այլևայլությունների փռվել էր բազմոցին ու փորձում էր բացել սեղանից վերցված օղու շիշը:
- Մեքենայում սպասի՛ր,- համարյա բղավելով՝ բանալիներն ուղղակի նետեց ընկերոջ երեսին,- հա ու էդ գրողի տարած խեղկատակի շորերն էլ կարող ես հանել:
Հարբածն անշուշտ կարող էր պնդել, թե ինքն իրեն այստեղ էլ է լավ զգում, բայց, որսալով Աշոտի երկաթե հայացքը, շորորալով վեր կացավ: Նա դեռ այնքան չէր ցնդել, որ փորձեր հակառակվել այդ հայացքին: Մի շնչով անցավ մինչև ելքն ընկած ճանապարհն ու իր ետևից շրխկոցով փակեց դուռը՝ հատակին թողնելով ցեխոտ ոտնահետքեր:

Աշոտը դժվարությամբ նստեց առաջին պատահած աթոռին: Ծնկներն ասես ռետինից լինեին: Նստեց ու կարծես անգամ իր համար անսպասելիորեն սկսեց.
- Մորս չորս օր առաջ թաղեցինք: Խեղճ կինը գնաց առանց մի վերջին անգամ զավակներին տեսնելու... չէինք էլ իմանա, եթե հարևանները չզանգեին: Ստիպված եմ եկել Հայաստան, եկել եմ այս դժոխքի հետ հաշիվներս մաքրելու: Ու վաղն առավոտյան առաջին չվերթով հետ եմ գնալու: Չէի կարող գնալ առանց քեզ տեսնելու: Հիմա քո ուրվականը ինձ նախկին Աշոտի հետ կապող միակ կամուրջն է, Սի՛:
- Ինձ էլ ոչ ոք այդպես չի դիմում,- փորձեց առարկել դեմ դիմաց տեղավորված Սաթիկը:
- Դու միշտ էլ կլինես Սին, ի՛մ Սին,- անվրդով շարունակեց Աշոտը,- հա..., իսկ էստեղ կարո՞ղ եմ ծխել:
Սաթիկը լուռ առաջ հրեց մոխրամանը: Այդպես էլ չվառած գլանակը մատների արանքում սեղմած՝ Աշոտը հազիվ լսելի ձայնով հևաց.
- Իսկ Արմանը կարող էր իմ ու քո տղան լինել, եթե դու այլ բան չորոշեիր, եթե...
Արցունքները հազիվ զսպող կինը ցանկանում էր ինչ-որ բան ասել, բայց Աշոտը բռնեց նրա ձեռքը, բռնեց ամուր-ամուր, ինչպես միշտ, ինչպես իրենց վերջին հանդիպման ժամանակ: Ու լռեցին: Միայն նայում էին իրար աչքերի մեջ, նայում էին անթարթ:
Այդ մի քանի րոպեն Սաթիկին մի ամբողջ հավերժություն թվաց: Հետո Աշոտը աննկատ, բայց կտրուկ բարձրացավ ու ուղղվեց դեպի դուռը: Սաթիկը ցանկանում էր կանգնեցնել նրան, ճչալ, մի բան ասել, բայց մնաց աթոռին գամված՝ փղձուկը կոկորդում:
- Ամուսինդ վաղը տանը կլինի, դա ե՛ս եմ խոստանում,- նետեց Աշոտը մինչև դուռը փակելը:


Դրսում նա առանց գիտակցելու մի քանի քայլ անցավ դեպի մեքենան, ապա նայեց ժամացույցին: Մեկից քսաներեք էր պակաս: Աշոտը խոր շունչ քաշեց ու քրթմնջաց.
- Շնորհավոր Նոր տարի... Նոր տարի ու նոր կյանք:

:tomato

Chuk
30.12.2012, 02:40
Էս ոչ մեկը ձեն չի հանում :))

Չկա, չկա, ես գրեմ :) Նախ շնորհակալություն համահեղինակներիս: Չէի ասի, թե ստացված ստեղծագործությունը ինչ-որ շքեղ բան ա եղել, բայց դուք վատ չաշխատեցիք:

Նիկեա ջան, շարունակիր գրել: Քո սկիզբն իմ կարծիքով այս ֆորմատի համար այնքան էլ հարմար չէր, որովհետև չափազանց շատ տարբերակներով շարունակելու հնարավորություն էր տալիս ու ողջ հանգուցալուծումը թողնում էր մյուս հեղինակների վրա: Բայց դրա հետ միասին ես տեսնում եմ, որ դու ունես շարադրելու, գրելու, պատմելու ունակություն. մի կորցրու դա, գրիր, ու շատ գրիր ու հանկարծ ու չընկճվես, որ գրեթե արձագանք չկա, որ շարունակությունը քո սպասածով չի ու տենց բաներ :) Ապրե՛ս:

Երկրորդ հեղինակը... տափակ մեռնում ա :)) Իրականում ինքը միլիոն տարբերակ ա մտածել շարունակելու ու բոլոր մտածածներն էլ ի վերջո հեռուստատեսային սերիալ են դառել: Դրա համար էդ ախմախը տխուր-տրտում ինքն իր համար արձանագրել ա, որ մուսան գոնե առժամանակ իրեն լքել ա, ու գրել ա մի տարբերակ, որը գոնե մի քիչ սերիալային չէր լինի, մեջը մի քիչ հումոր կլիներ, անսպասելիություն կլիներ: Արդյունքում բավական անկապ բան ա ստացվել, բայց էդ էն էր, ցավոք, ինչին էդ պահին երկրորդ հեղինակն ունակն էր:

Երրորդ հեղինակի՝ Մունվոքերի գործը բարդ էր: Բարդ էր, որտև առաջին երկուսը, ու հատկապես երկրորդ հեղինակը բերել ու հասցրել էին էնդեղ, որտեղից դժվար էր կողմնորոշվել, թե ուր գնալ: Չգիտեմ, թե ով ոնց, բայց իմ կարծիքով մեր Մունվոքեր եղբայրը լավ պատվով դուրս ա եկել էդ վիճակից, հետաքրքիր զարգացում ա տվել, իհարկե մի քիչ սերիալային լուծմամբ, բայց ամեն դեպքում հասել ա նորմալ ֆինալի: Ապրես, Մուն: Քո գրած մասն ամենահաջողն էր:

keyboard
30.12.2012, 02:54
Խոստովանեմ անկեղծ, առաջին էսպիսի պրոեկտն ա, որ կարդացի, միշտ չէի հետևում, ինքս էլ չգիտեմ ինչի:
Դուրս եկավ, 3 հեղինակներն էլ բավականին հաջող լրացրել են մեկը մյուսին, բայց ամենաբարդը վերջինն էր, քանի որ Չուկը կարգին խճճեց, բայց դե լավ ստացվեց ավարտն էլ մնացածն էլ:
Ես մտածում եմ, որ կարելիա անգամ ալտերնատիվ շարունակություններ էլ գրել, քանի որ Չուկը նշեց, որ այլ տարբերակներ էլ ունի ու կարելիա էդ տարբերակներն էլ տեղադրել շարունակել:
Ամեն դպքում հաճելի ու հետաքրքիր էր կարդալը:
Ապրե'ք, շնորհակալություն:

Sagittarius
30.12.2012, 03:10
Նեղանալ չլինի, բայց՝ «Դժբախտ երջանկություն» :pardon

Գալաթեա
30.12.2012, 03:25
Սերիալի հետ նմանությունն առաջին հեղինակից էր գալիս: Բայց քանի որ հեղինակն ընդամենը 15 տարեկան է, կարծում եմ չարժի շատ խիստ լինել:
Չուկին ու Մունին մնում էր հնարավորինս դուրս բերել պատմվածքը սերիալային զոնայից, որ Չուկն արել էր՝ նկարագրված տխուր սիտուացիային բավականին հումոր հաղորդելով, իսկ Մունը, լրիվ խեղկատակության չվերածելու համար, չափի մեջ իրական կյանքի արկած էր հաղորդել պատմվածքին:

Երեքդ էլ ապրեք :)