Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. * * *



Lusntag Lusine
16.12.2012, 12:02
-Մեկ,երկուս,երեք,չորս-երեք,չորս,հինգ,վեց,յոթ,ութ-յոթ,ութ...
Հոգևարքում էր մեր տան ամենաթանկարժեք իրը,րոպեները ետ ու առաջ անելով,կռվելով կյանքի ու մահվան միջև...
- Սա վերանորոգել չի լինի,- իր դատավճիռը կայացրեց ժամագործը, ու գլուխը տարուբերելով վերցրեց առանձին դրված ժամացույցը ու վերադարձրեց:
-Իսկ...
-Ոչինչով օգնել չեմ կարող,- խոսքս այդպես էլ չավարտեցի ես,- մի խորհուրդ կարող եմ տալ, գնեք նորը, իսկ սա դեն նետեք,- ավելացրեց նա:
Բերեցի տուն ու դեռ երկար ժամանակ սրտի ցավով հետևում էի- մեկ,երկուս երեք,չորս-երեք,չորս,հինգ,վեց,յոթ,ութ-յոթ,ութ:
Չնկատեցի ինչպես էին անցնում տարիները:Ժամացույցի սլաքներն արդեն վաղուց էլ չէին շարժվում, բայց այդպես էլ չկարողացանք դեն նետել: Նա իր տեղում էր, գեղեցիկ ու հպարտ, պարզապես ժամանակն էր կանգ առել, ու միշտ տասնմեկ անց էր երեք րոպե...
Մի օր դուրս էի եկել գնումների ու խանութներից մեկում մի ժամացույց աչքովս ընկավ ու այնքան հարազատ թվաց, որ չէի կարող չգնել: ՈՒրախ վերադարձա տուն: Պայուսակիցս հանեցի ժամացույցի տուփը.
-Տես ինչ գեղեցիկ է...
-Սպասիր,հետո, այսօր անակնկալ ունեմ,- ասաց ամուսինս ու ցույց տվեց պատից կախված ժամացույցը:Չէի կարողանում հավատալ աչքերիս, նա էլ էր գնել նույն ժամացույցից:
Հինը այդպես էլ չկարողացանք դեն նետել...