PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիրտուալ ճանապարհորդություն Բեռլինում



Parizuhi
13.12.2012, 22:51
Ողջույն Բեռլինաբնակ ու բեռլինասեր ակումբականներին:)
Կուզենայի վիրտուալ ճանապահորդել Բեռլինով, ցավոք ոչ մի տեսարժան վայրից տեղյակ չեմ...
Իհարկե կա ինտերնետ, կա գրականություն, բայց ես փնտրում եմ մեկին, ով եղել է էնտեղ անձամբ ու կկիսվի տպավորություններով, ինչու չէ նաև նկարներով ու խորհուրդներով: Օրինակ՝ ու՞ր գնալ, ի՞նչ տեսնել, ո՞ր թաղամասերից խուսափել, ի՞նչ ուտել և այլն, և այլն..
Եվ արդյոք կա՞ մի յուրահատուկ, շաաաա՜տ յուրահատուկ մի տեղ, որ որպես տուրիստական երթուղի ներառված չի փաթեթներում, սակայն արժե գտնել և տեսնել:)
Դե ինչ, կսպասեմ Ձեր արձագանքներին;)

Վոլտերա
13.12.2012, 22:52
Ես էլ կուզենայի լսել:love

StrangeLittleGirl
13.12.2012, 23:10
Ես կես տարի ապրել եմ Պոտսդամում (Բեռլինին կպած քաղաք է) ու ընթացքում համարյա ամեն օր Բեռլինում էի: Նախ ասեմ, որ եթե ինձ ընտրության հնարավորություն տան, ապա որպես տուրիստ ոչ մի դեպքում Բեռլինը չէի ընտրի:

Տեսարժան վայր բառի ուղղակի իմաստով Բեռլինում չկա: Կարող եմ մի քանի, այսպես ասած, հայլայթներ թվարկել, որտեղ տուրիստներն ուղղակի կուտակված են, հերթերն էլ՝ լիքը:
1. Բրանդենբուրգյան դարպաս - սա ոնց որ Բեռլինի խորհրդանիշը լինի, բայց իմ համեստ կարծիքով մի բան չի: Հա, էստեղ հերթեր չկան, որովհետև մուտքը փողով չի:
2. Ալեքսանդրպլացի հեռուստատեսության աշտարակը - ասում են՝ վերևից սիրուն տեսարան ա: Կյանքում չեմ էղել, չգիտեմ:
3. Դոմը - եկեղեցի ա Ալեքսդանդրպլաց չհասած: Դրսից սիրուն ա, ներսում չեմ էղել, որովհետև սկզբունքորեն չեմ մտնում վճարովի եկեղեցիներ:
4. Պերգամոն թանգարանը - բավական հարուստ թանգարան ա, լիքը տեսնելու բան կա, բայց անկեղծ ասած իմ գլուխը պտտվեց, չափից դուրս մեծ ա
5. Արևելյան թանգարան - սա ըստ էության Բեռլինի պատի նկարազարդված մնացորդներն են: Այ սա շատ հետաքրքիր ա, ինքս էլ եմ հաճույքով գնացել, հյուրերիս էլ հաճույքով էնտեղ տարել

Ընդհանրապես Բեռլինը տեսնելու համար առաջարկում եմ հետևյալ երթուղին. դուրս գալ Պոտսդամեր պլաց կայարանում, որտեղ արևելյան ու արևմտյան Բեռլինների սահմանն ա, մի պստիկ պատի մնացորդով, ապակեպատ սառը շենքերը Երկրորդ համաշխարհայինի ավերակների տեղում: Էնտեղից քայլել դեպի Հոլոքոսթի հուշարձանը, ձախ թևի վրա էլ Թիերգարտենն ա մնում: Ուղիղ գնալ մինչև Բրանդենբուրգյան դարպաս, որտեղից թեքվել աջ և ունթեր դեն լինդենով առաջ գնալ: Բոլոր տեսարժան վայրերն էդ տարածքում են՝ թե՛ Հումբոլտի համալսարանը, թե՛ Օպերան, թե՛ այրված գրքերի հուշարձանը, թե՛ Դոմը (հա, ի դեպ, Դոմի կողքը շատ համով պաղպաղականոց կա, առաջարկում եմ անպայման ուտել) ու հասնել Ալեքսանդրպլաց:

Հիմա ոչ հայլայթային ինֆո: Ուրեմն իմ սիրած տեղը Another Country գրախանութն էր, որտեղ օգտագործած անգլերեն գրքեր են վաճառում շատ էժան: Գրախանութի տերն էլ շատ կոլորիտային անգլուհի ա: Անպայման արժե տեսնել: Ուտելու համար Կրոյցբերգն ամենահարմար թաղամասն ա. տեսականին շատ ա ու էժան: Իսկ Ունթեր դեն լինդենի վրայի ուտելու տեղերը շատ ավելի թանկ են: Կա նաև Մաուերպարկ կոչվող տոնավաճառ, որտեղ օգտագործած իրերի հետ մեկտեղ վաճառում են շատ հետաքրքիր ձեռքի աշխատանքներ, արժե տեսնել:

Ու ամենակարևորը՝ Բեռլինում հայտնվելիս անպայման խորհուրդ կտայի Պոտսդամն էլ տեսնել, որովհետև էնտեղ իրոք բառիս բուն իմաստով տեսարժան վայրեր կան: Ուրեմն տուրիստներին սովորաբար քշում են պարկ Սանսուսի, բայց իմ համեստ կարծիքով դա Պոտսդամի ամենալավ տեղը չի. լիքը տուրիստ, ղըժ-բըժ, պալատի մուտքը թանկ ու առանձնապես տեսնելու բան չկա: Հա, սիրուն ա, բայց մենակ էդքանը:

Կա նաև Նոյեր գարտեն կոչվածը: Դա էլ ա այգի, որտեղ պալատներ կան: Այ սա շատ հետաքրքիր ա ու սիրուն: Երկու լճերի արանքում ա: Էնտեղ Մարմարե պալատն ա շատ սիրուն, արժե մտնել ներս, տոմսն էլ թանկ չի: Իսկ Ցեցիլիենհոֆը համեմատաբար նոր պալատ ա, ավելի շատ նման ա շքեղ առանձնատան, քան պալատի: Դա էն հանրահայտ տեղն ա, որտեղ Պոտսդամի կոնֆերանսն ա տեղի ունեցել: Ներսում ահագին մանրամասներ են պատմվում Պոտսդամի կոնֆերանսի մասին: Եթե պատմությամբ հետաքրքրված ես, արժե մտնել: Էլի թանկ չի: Հա, տուրիստներ էստեղ քիչ են: Էս այգու մի կողմից էլ դուրս գալիս մի հատ պատմական կամուրջ կա արևելյան ու արևմտյան Գերմանիաները միացնող: Էդ էլ արժե տեսնել:

Կա նաև պարկ Բաբելսբերգը, որտեղ ընդհանրապես տուրիստներ չկան, բայց կան պալատներ, ու անպայման արժե էնտեղ լինել: Ես հաստատ ոչ մի դեպքում չէի գնա, եթե ընկերուհիս չգար, ու չուզենայի իրան նենց բան ցույց տալ, որ ինքս էլ չեմ տեսել: Ու հիմա շնորհակալ եմ իրան դրան համար:

Առայժմ այսքանը: Եթե հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ :)

Parizuhi
13.12.2012, 23:22
StrangeLittleGirl ջան, շաաաաաա՜տ շնորհակալ եմ հսկայական ինֆորմացիայի համար:
Շատ հավես եք նկարագրել, ապրեք :Ճ
Իսկ մուտքերը մոտավորապես ի՞նչքան եվրո արժեն:

One_Way_Ticket
13.12.2012, 23:28
Իմ բլոգում ժամանակին գրել եմ Բեռլինի մասին։
http://www.akumb.am/entry.php/1136-Bundesrepublik-Deutschland/page2#comments

StrangeLittleGirl
13.12.2012, 23:29
StrangeLittleGirl ջան, շաաաաաա՜տ շնորհակալ եմ հսկայական ինֆորմացիայի համար:
Շատ հավես եք նկարագրել, ապրեք :Ճ
Իսկ մուտքերը մոտավորապես ի՞նչքան եվրո արժեն:
Օրինակ հեռուստատեսության աշտարակինը 20 եվրո ա, Սանսուսի պալատինը՝ 12, Պերգամոնը՝ 15, իսկ ասենք Ցեցիլիենհոֆ+Մարմարե պալատ միացյալ տոմսը՝ 8: Բայց կարծեմ որոշ դեպքերում օնլայն առնելիս ավելի էժան ա: Ու ամենակարևորը՝ գործում են ուսանողական զեղչեր: Եթե ուսանող ես, անպայման ISIC քարտ հանի:

Parizuhi
14.12.2012, 10:41
Իմ բլոգում ժամանակին գրել եմ Բեռլինի մասին։
http://www.akumb.am/entry.php/1136-Bundesrepublik-Deutschland/page2#comments

Շատ շնորհակալություն լինքի համար, մեծ հաճույքով կարդացի առաջին էջը` նվիրված Գերմանիային: Ինձ դուր եկավ շատ Նյուրնբերգի ռեստորանը, որ տեղակայված էր հին գերմանական տանը, շատ տպավորիչ էր:
Դինկեսբյուլի գունային գաման էլ վերջն էր, գլուխս պտտվեց նայելիս:D Հետաքրքիր քաղաք է հեքիաթային, բայց երևի որ ապրես էնտեղ, կհոգնես միիատարր գունագեղությունից:D
Իսկ ֆրանսիան հիասքանչ է իր ամեն մի շրջանով... Լավ միտք է նման գրառումներ անելը, եթե ժամանակ ունենամ, մի շաատ մեծ ալբոլ կսարքեմ Ֆրանսիայի մասին...
Շատ շնորհակալություն:
Իսկ Դրեզդենի կամ Մյունխենի մասին էլ սենց հետաքրքիր մեկնաբանություններով նյութեր ունեք?

Parizuhi
14.12.2012, 10:43
Օրինակ հեռուստատեսության աշտարակինը 20 եվրո ա, Սանսուսի պալատինը՝ 12, Պերգամոնը՝ 15, իսկ ասենք Ցեցիլիենհոֆ+Մարմարե պալատ միացյալ տոմսը՝ 8: Բայց կարծեմ որոշ դեպքերում օնլայն առնելիս ավելի էժան ա: Ու ամենակարևորը՝ գործում են ուսանողական զեղչեր: Եթե ուսանող ես, անպայման ISIC քարտ հանի:

Մերսի ինֆոյի համար;): Ես վաղուց էլ ուսանող չեմ, ամեն դեպքում զեղչային տարբերակներ կփորձեմ գտնել` որպես տուրիզմի ոլորտի ներկայացուցիչ;)

Parizuhi
14.12.2012, 11:01
Իմ բլոգում ժամանակին գրել եմ Բեռլինի մասին։
http://www.akumb.am/entry.php/1136-Bundesrepublik-Deutschland/page2#comments

Կարդացի նաև Բեռլինի մասին և նայեցի լուսանկարները... Իրոք, շատ սառը քաղաք է, մի տեսակ կյանք չես տեսնում, մռայլ է շատ... Թերևս միայն երևի Բեռլինի տաճարը հավանեցի;)

One_Way_Ticket
14.12.2012, 13:49
Իսկ Դրեզդենի կամ Մյունխենի մասին էլ սենց հետաքրքիր մեկնաբանություններով նյութեր ունեք?
Մյունխենի մասին ունեմ, բայց ռուսերեն: Եթե հետաքրքրում է, լինկը կտամ:
Ինչ-որ պահից սկսած դադարեցի այս կայքում ճամփորդական բլոգ գրելը, որովհետև էներգիա շատ էր խլում, իսկ ընթերցողները քիչ էին :) "Տեղափոխվեցի" ռուսական տուրիստական պորտալ, որտեղ աուդիտորիան շատ ավելի մեծ է:
Դրեզդենում չեմ եղել:

Parizuhi
14.12.2012, 14:26
Մյունխենի մասին ունեմ, բայց ռուսերեն: Եթե հետաքրքրում է, լինկը կտամ:
Ինչ-որ պահից սկսած դադարեցի այս կայքում ճամփորդական բլոգ գրելը, որովհետև էներգիա շատ էր խլում, իսկ ընթերցողները քիչ էին :) "Տեղափոխվեցի" ռուսական տուրիստական պորտալ, որտեղ աուդիտորիան շատ ավելի մեծ է:
Դրեզդենում չեմ եղել:

Այո, իհարկե հետաքրքրում է, տվեք, ես անպայման կկարդամ;)

One_Way_Ticket
14.12.2012, 14:47
Այո, իհարկե հետաքրքրում է, տվեք, ես անպայման կկարդամ;)
http://www.otzyv.ru/read.php?id=138750

StrangeLittleGirl
14.12.2012, 14:51
Փարիզուհի ջան, Դրեզդենում էլ մի ամիս պրակտիկա եմ անցկացրել: Ամենամեծ խորհուրդը, որ որպես տուրիստի կարող եմ տալ, այն է՝ այնտեղ մի օրից շատ չանցնակցնել, որովհետև շատ բան չկա տեսնելու, բայց միանշանակ գեղեցկությամբ գերազանցում է Բեռլինին: Ի դեպ, Դրեզդենի մասին ես ունեմ նյութ, բայց սովորաբար իմ գրառումները շատ անձնական են, ու ապագա տուրիստներին որևէ բան ներկայացնելու նպատակ չեն հետապնդում: Բայց ամեն դեպքում, ահա հղումը (http://taghtkali.wordpress.com/2012/07/07/%D5%A4%D6%80%D5%A5%D5%A6%D5%A4%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B7%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A8/):

Մյունխենի մասին ամենալավը ivy-ն կպատմի, բայց մինչև Նոր տարի դժվար էս կողմերում երևա :)

Parizuhi
14.12.2012, 15:42
http://www.otzyv.ru/read.php?id=138750

Շնորհակալ եմ լինքի համար, մեծ հետաքրքրությամբ կարդացի, նկարներն էլ լավն էին: Մյունխենն ինձ դուր եկավ թեկուզ միայն զբոսնելու համար;)
Իսկ Նոյշվանշտայնի ամրոցը իրոք որ դրսից էր սիրուն, ներսից շատ ճնշող էր ու անհետաքրքրր... Ամեն ինչ արժեր արտաքին տեսքն ու բնությունը...
Բնության մեջ շվեյցարիական շունչ զգացի...:)

StrangeLittleGirl
14.12.2012, 15:48
ի դեպ, Մյունխեն արժե գնալ սեպտեմբերի վերջերին՝ Օկտոբերֆեստի ժամանակ: Շատ հետաքրքիր բան ա :)

Parizuhi
14.12.2012, 15:50
[QUOTE=StrangeLittleGirl;2375575]Փարիզուհի ջան, Դրեզդենում էլ մի ամիս պրակտիկա եմ անցկացրել: Ամենամեծ խորհուրդը, որ որպես տուրիստի կարող եմ տալ, այն է՝ այնտեղ մի օրից շատ չանցնակցնել, որովհետև շատ բան չկա տեսնելու, բայց միանշանակ գեղեցկությամբ գերազանցում է Բեռլինին: Ի դեպ, Դրեզդենի մասին ես ունեմ նյութ, բայց սովորաբար իմ գրառումները շատ անձնական են, ու ապագա տուրիստներին որևէ բան ներկայացնելու նպատակ չեն հետապնդում: Բայց ամեն դեպքում, ահա հղումը (http://taghtkali.wordpress.com/2012/07/07/%D5%A4%D6%80%D5%A5%D5%A6%D5%A4%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B7%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A8/):

StrangeLittleGirl ջան, Հատուկ շնորհակալություն լինքի համար... Հուզիչ էր ու շատ լավը...:cry
Ինչ-որ առումով նման մի պատմության, որի միջով ինքս եմ անցել...
Ու տեսնես` ես ինչ կգրեի, եթե նորից վերադառնայի ֆրանսիական այն քաղաքը, որտեղ ապրում էի մի ժամանակ...:)