PDA

Դիտել ողջ տարբերակը : Վոլտերական Մինոր



Վոլտերա
13.12.2012, 22:50
Ըհըն, վերջապես անձնական օրագիր բացելու ձևն էլ գտա: Ու քանի որ միշտ սիրել եմ ինքս փորփրել ու ամեն ինչն ինքնուրույն գտնել, դրա համար էլ կրակն եմ ընկել: Մի տարի առաջ էր, որ բլոգ բացեցի ու սկսեցի գժի պես սիրել էդ բլոգինգ կոչվածը: Մեր դասարանի բլոգ բացողն եմ. ահավոր բան է: Ճիշտ ա, հաճելի է, որ բոլորը քեզնից են կախված :diablo, բայց նաև շատ տհաճ է, որ հերիք չի բլոգ ես բացել, տվել իրենց ձեռքը, մի հատ էլ հարցնում են՝ ոնց գրառում անեմ, ոնց նկար դնեմ, ոնց դիզայնը փոխեմ: Ախր ես ոնց եմ ամբողջն ինքնուրույն գտել, հն:angry Բայց դա կապ չունի, մեկ ա՝ սիրով եմ անում իմ գործը: Բա որ էդքան բլոգասեր ես, ինչու գրանցվեցիր ակումբում, ու հլը մի բան էլ ակումբում ավելի հաճախ ես լինում, քան բլոգումդ::think Լավ հարց էր: Դե որովհետև բլոգում գրառում անելն ու էստեղ անելը տարբեր բաներ են: Ինձ վաղուց էր հարկավոր մի վայր, որտեղ կկարողանայի թեկուզ մի քանի բառով գրառում անել: Նախ վերջերս ինձ մոտ գրելու ճգնաժամա ա, էն անտեր մուսան չքվել ա: Իհարկե էդ բնորոշ ա համարյա թե բոլոր տեսակի մուսաներին, բայց իմ դեպքում շատ անարդար ա:angry
Հիմա մի քիչ իմ մասին:
Անկեղծ ասած ինչքան էլ փորձեցի սկիզբս մի քիչ օրեգինալ գրել՝ չստացվեց, դե էն մուսայի պատճառով, արդեն գիտեք: Դրա համար էլ սենց եմ սկսում.:8
Անունս Մարի ա, նաև Վոլտերա: Ասեմ տարբերությունը. էստեղ(այսինքն Երկիր մոլորակում;)) ինձ Մարի անունով գիտեն, իսկ Բլրակում՝ Վոլտերա անունով: Ու քանի որ իմ մեջ Բլրակը գերիշխում է, դրա համար էլ սա կլինի Վոլտերայի օրագիրը:
Մի քիչ պատմեմ իմ մասին: Չեմ գրի ցուցակ լրացնելու պես, ցուցակից մենակ կասեմ, որ 17 տարեկան եմ ու սովորում եմ աշխարհի ամենալավ դպրոցում: Դպրոցիս մասին կարող եմ անընդհատ խոսել ու դադար չտալ, ու քանի որ ոչ ոք իմ նեռվերը չունի, դրա համար էլ կփորձեմ դպրոցիս թեմաներով շատ չխոսել: Ընդհանրապես վերջերս եմ ինձ բացահայտել, էն ժամանակ ինձ բացարձակ չէի ճանաչում, մենակ անունով ու տեսքով գիտեի: Ու հենց սկսեցի ինձ ճանաչել (ու կա մի բան, որի <<շնորհիվ>> դա եղավ), սկսեցի առանձնացնել իրական աշխարհն ու իմ աշխարհը: Նախ իմ աշխարհը Բլրակ կոչեցի, դրա մասին դեռ այնքաաան պիտի խոսեմ, դրանից հետո սկսեցի Բլրակը այսպես ասած իմ ուզած բաներով լցնել՝ մառախուղ, ձյուն և այլն, իսկ վերջում էլ էդտեղ տեղավորվեցի ու արդեն երկար ժամանակ է՝ չեմ ուզում հետ վերադառնալ:
Երբ մարդկանց ասում եմ, որ չափից դուրս շատ սիրում եմ գոթիկա կոչվածը, սկսում են ինձնից կամ վախենալ, կամ չխոսել հետս, կամ էլ իրենց անիմաստ խորհուրդները տալ, որոնք մոտավորապես այսպիսի տեսք ունեն՝ գիտես էդ ինչ ա, գործ չունես, վայ, էս ուր էս ընկել, ինչի հենց դու... Իբր ես չգիտեմ, թե դա ինչ ա, ինչ գործ ունեմ դրա հետ, ուր եմ ընկել ու ինչի հենց ես,. շատ լավ էլ գիտեմ էդ չորս կետերն էլ:
Սարսափի սիրահար եմ: Սրա համար էլ եմ երբեմն շատ անախորժությունների հանդիպում, բայց սարսափի սիրահարներն ինձ կհասկանան: Հետաքրքրություններիս մեջ գրել եմ՝ սարսափ, միստիկա, գոթիկա. սրանք իրար հետ շաատ կապված են, շատ տեղերում էլ նույնն են, բայց ես էդ երեք հոգեվիճակներն էլ առանձին եմ զգում: Դա մի կողմից լավ է ՝ ես զգում եմ դրանց տարբերությունը, իսկ տարբերություն զգալն էլ մի այլ հոգեվիճակ է: Լավ, չխորանամ:
Երաժշտությունից ռոքն եմ նախընտրում, դասական էլ եմ շատ սիրում: Լսում եմ համարյա թե ամեն տեսակի ռոք, թե դասական, թե մետալ, թե ալտերնատիվ: Վերջերս Отто Дикс եմ շատ լսում, շատ եմ սիրում էդ խմբին:love
Ինձ համար կա ևս մի բան. իմ մասին հատվածում գրել եմ Կլիմբատիկայի սեփականատերը: Իհարկե թող Բելովն ինձ ների, բայց դա այդպես է: Կլիմբատիկան ինձ համար ամենավերևում է գտնվում, ես միշտ վեր եմ բարձրանում, որ հասնեմ իրենց: Էս ամեն ինչը մի քիչ բարդ ու անհասկանալի է, բայց ես չեմ պատրաստվում Կլիմբատիկան այստեղ քննարկել: Չեմ ուզում այստեղ ձեր նեռվերը սղոցել, բայց ավելի վատ բան եմ մտածել: Ես պատրաստվում եմ մի առանձին օրագիր բացել հենց այդ մասին, որովհետև դա մի առանձին թեմա է, որն անընդհատ իմ մեջ է ու որից ազատվելն անհնար է, ցանկություն էլ չկա ազատվելու: Հա, ճիշտ հասկացաք Կլիմբատիկան խումբ է, իհարկե ձեզ համար ու բոլոր մնացած ֆանատների համար: Վերջ, էլ չեմ խոսելու, այս թեման առանձին եմ բացելու:
Գրականություն: Այո, խելագարվում եմ գրականության համար: Վերջերս միայն գրքեր եմ կարդում, շատ եմ ծուլացել, ուրիշ ոչինչ չեմ անում::think Ես ինձ առանց դրա չեմ պատկերացնում: Չեմ ուզում այստեղ խոսել իմ սիրելի հեղինակների մասին, դրանց դեռ շատ կանդրադառնամ:
Սիրում եմ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Ճիշտ է, աստղագիտությունից գիտելիքներս համարյա զրո են, բայց դա ինձ չի խանգարում սիրել այդ երևույթը, չգիտեմ ոնց անվանեմ: Երևի թե հենց դրանից էլ սկսվել է միստիկայի հանդեպ իմ սերը:
Ֆիլմեր: Շատ-շատ սիրելի զբաղմունքներիցս մեկը: Սիրում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր, եթե դրանք ինձ դուր են գալիս, բայց ժանրերից առանձնացնում եմ սարսափը, ֆանտաստիկան ու երբեմն նաև թրիլլեր կոչվածը: Ու տանել չեմ կարողանում սիրային ֆիլմեր, գրականության մեջ մոռացա ասել, որ սիրային գրքեր էլ չեմ սիրում, դե չգիտեմ ինչի: Իմ ընկերներին, ծանոթներին զարմացնում է այդ փաստը ու իրենք ոչ մի կերպ չեն կարողանում դա հասկանալ:
Ընկերներ: Չունեմ ոչ մի մտերիմ ընկեր: Ես վերջնականապես համոզվել եմ, որ ինձնից լավ ընկեր դժվար թե գտնեմ: Մենք իրար հետ համերաշխ ապրում ենք ու կարևորը հասկանում ենք իրար::love
Ուֆ ինչ երկար գրեցի: Լավ խոստանում եմ մյուս գրառումներս երկար չեն լինի: :ok
Մի խոսքով ես կգրեմ Վոլտերայի կողմից, իհարկե երբեմն Մարիին էլ կտեսնեք այստեղ, համենայն դեպս ես երկուսին էլ սիրում եմ: :love
Բարի գալուստ Վոլտերայի օրագիր:

Վոլտերա
14.12.2012, 21:14
- Մաա˜ր:
- Ի՞նչ:
- Ըըը, ինչ-որ բան ուզու՞մ ա սիրտդ:
- Դեեեե, միանգամից փորացավդ ասա: (Չգիտեմ հա անտանելի քրոջս, առանց շահի երբեք ոչինչ չի առաջարկի:angry)
- Չէ, չէ, ինչ ես ասում, ոչ մի փորացավ էլ չունեմ: Ուղղակի... Մա˜րրրր, շարադրություն են տվել գրելու:
Ոչ, միայն ոչ դա: Անցած անգամ էլ իրեն ֆիզիկայից էին շարադրություն տվել: Իհարկե, ոնց որ միշտ ինձ տվեց, որ գրեմ: Ես էլ մի քանի ժամ անշարժ նստեցի ու մտքիս բան չեկավ գրելու: Ախր ի՞նչ է նշանակում շարադրություն ՖԻԶԻԿԱՅԻՑ: Վերջում էլ գոռացի վրան, հայհոյեցի իր ֆիզիկայի դասատուին ու գնացի քնելու, որ էլ ոչ մեկի նվնվոցն ու աղերսագին դեմքը չտեսնեմ:
- ինքն էլ չմերժեց, ասեց՝ լավ:
Մինչ ես մտածում էի ֆիզիկայի չստացված շարադրության մասին, քույրս ինչ-որ բան էր խոսում:
- Մի րոպե, մի րոպե: Ո՞վ չմերժեց ու հատկապես ի՞նչ չմերժեց:
- :angry
- Լավ, լավ, նորից սկսիր, չէի լսում:
- Ինքն ասեց ձմռան մասին, մենք էլ էնքան խնդրեցինք, որ փոխեց միտքը:
- Ինքն ո՞վ է: Նորմալ խոսիր, ասացի՝ սկսզբից մինչև վերջ չեմ լսել ասածներդ:
- Լավ, ուրեմն... ինչ-որ բան ցանկանու՞մ ես:
- Դա լսել եմ, դրանից հետո ի՞նչ է գալիս:
- Պիտի շարադրություն գրես:
- Իրո՞ք: (Իբր թե ուրախացա այդ փաստից, համենայն դեպս ձևացրեցի այդպես):
- Հա: Աշնան մասին:
- Աշնաաա˜ն, ի՞նչ աշուն, հիմա ձմեռ է:
- Դե ասում եմ էլի, դասատուին համոզեցինք, որ ձմռան մասին չգրենք:
- Բայց ինչի՞, գրողը տանի:
- Դե որովհետև... չգիտեմ, էրեխեքով այդպես որոշեցինք: Ախր ձմռան մասին գրելը բարդ ա, դու էլ մի անգամ նմանատիպ արտահայտություն ես արել:
- Երբեք: Մի հնարիր: Ու ընդհանրապես անտանելի եք դուք ու ձեր դասատուն: Աշնա˜ն մասին.... Ինչքան գիտեմ եղանակների մասին գրելն արդեն դուրս է եկել մոդայից:
- Ի՞նչ անեմ::( Իսկ դու ի՞նչ ես առաջարկում:
- Առաջարկում եմ աշնան մասին շարադրություն գրելու փոխարեն երկար ճառ գրես ճակատագրի անարդարությունների մասին, որոնք ստիպում են մարդկանց մինչև կյանքի վերջը գրել Աշնան մասին:
- Ցինիկ:
- Այո, բայց աշնան մասին հաստատ չեմ գրելու:
- Դե լավ, գոնե օգնիր ես գրեմ: Մի քանի բառ ասա:
- Հա, գրիր աշուն է: Տերևները տերևաթափ են եղել: Թռչունները չվել են տաք երկրներ, բերքահավաք է, երեխաները զմայլվում են աշնան գույներով, իսկ մեր ուսուցիչը տառապում է ֆարնինգիտով:
- Ինչո՞վ:
- Ֆա-րին-գի-տով:
- Իսկ ինչի՞ հենց ֆարինգիտով:
- Որովհետև աշուն է ու ցուրտ է:
- Դե վերջացրու::angry
- Ինքդ վերջացրու: Ու ընդհանրապես ես գրել չգիտեմ: Ի՞նչ ես ուզում ինձնից:
- Իհարկե, բլոգիդ համար դու <<տաղանդավոր>> գրող ես:sad
- Բայց ո´չ երբեք աշնան շարադրությունների համար: Վե´րջ, քնել եմ ուզում, լիքը դաս ունեմ ու ես գրել չը-գի-տեմ:
Ճիշտ վարվեցի: Թող իրենց ուսուցիչը երբեմն մտածի, թե ինչ է հանձնարարում երեխաներին: Աշնան մասին շարադրությու˜ն:D
-Անտաղանդ ու սահմանափակ, հենց էդպես էլ կհայտնես ուսուցչիդ ու կասես, որ դա ե´ս եմ ասել, ե´սսս, ու կասես որ քույրս հրաժարվեց գրել այդ շարադրությունը, որովհետև նրա <<պատվարժան>> կարծիքով, դա մոդայից դուրս է: Իսկ ուսուցչուհուդ խորհուրդ կտաս մի փոքր զբոսնել գույնզգույն տերևների միջով ու տեսնել, թե ինչպես են թռչունները չվում տաք երկրներ: Ու գուցե այդ ժամանակ ուսուցչուհիդ որոշի ինքն էլ չվել տաք երկրներ ու դադարի նմանատիպ անհամություններով զբողվել: Պա՞րզ էէէ:
Մեկ էլ էդ պահին քրոջս ոգևորված դեմքը տեսա:
- Մաաա˜ր, մերսիիիի շարադրության համար::D

Վոլտերա
15.12.2012, 21:48
-Գիտեք չէ՞, ես երազների <<մասնագետ եմ>>:
- Լու՞րջ, էն օրը երազումս ....
- Ստօպպ, ես չասեցի երազահան:angry
Ու ընդհանրապես ես դեմ եմ երազահանությանը: Փոքր ժամանակ մեր տանը մի գիրք կար: Գրքում այբբենական կարգով բառեր էին ու գրված էր, թե ինչ է նշանակում, եթե այդ բառը տեսնում ես երազումդ::D
Դա ընդամենը գուշակություն է, իսկ երազները հրաշալի աշխարհներ են:love
Ես երազներիս հետ շատ զգույշ եմ վարվում, դրանք ինձ համար շատ թանկ են:
Ես իմ սեփական երազների տետրն ունեմ, այո, այնտեղ ԱՄԵՆ ՕՐ գրում եմ երազիս բովանդակությունը: Ինձ դրա համար գժի տեղ են դնում: Հա, արդեն երկու տարի ա ես գրում եմ իմ երազները, հետո ամեն ամիս հաղթող երազ եմ ունենում, իսկ տարվա վերջում էլ ինչ-որ երազ հաղթող է ճանաչվում::D Ճիշտ է, մարդիկ բոլոր իրավունքներն ունեն ինձ գժի տեղ դնելու համար:
Մի անգամ ինձ դոկտոր, պրոֆեսորի տեղ դրած երազների մասին <<գիտական թեզ էի>> գրում: Անգամ ինտերնետ էի խցկել: Խոստանում եմ, որ գտնեմ, թե ուր եմ դրել, անպայման ակումբում էլ կտեղադրեմ: Կարդացեք, մի քիչ էլ դուք ինձ գժի տեղ դրեք::D
Մեկ-մեկ ալարում եմ երազս առավոտը գրել, դրա համար մոռանում եմ: Իսկ մոռացած երազները տետրումս չհիշված պաշտոնն են ստանում: Ժամանակին գրում էի չհիշված, հիմա ալարում եմ տենց գրել, մի հատ իքս եմ դնում: Դե 21-րդ դարն ա, ամեն ինչը կարճ-կոնկրետ:
Երազներս անգամ մակարդակներ ունեն՝ ցածր, միջին ու բարձր ու ես ամենայն արդարությամբ դասավորում եմ դրանք տետրում: Մեկ-մեկ դաղալություն եմ անում:think
Ու սենց բաներ: Ու որ պարապ եմ մնում, կարդում եմ էն սկզբի երազները:
Ախր շատ եմ է սիրում դրանց:love
Վերջ, ակումբում խելագարի պաշտոնս ապահովագրված է::D

Վոլտերա
16.12.2012, 21:18
Ուրեմն ես գնամ հասնեմ գրադարան ու գրադարանը փակ լինի:think:angry
Ուրեմն դու ԿԻՐԱԿԻ օրով գնաս հասնես գրադարան:angry
:D

Վոլտերա
17.12.2012, 20:52
Հայկական սերիալների ռեժիսորներ, ձեզ ոնց բացատրեմ, որ արյունը ԿԱՐՄԻՐ գույնի ա, ոչ թե նարնջագույն ու վարդագույնն իրար հետ խառնած եսիմինչ, փոխեք ձեր գրիմի գույնը , (գրիմ ա տոմատ ա ինչա) ու մի հատ նորմալ կարմիր գույն <<արտադրեք>>:

Վոլտերա
17.12.2012, 21:30
54993
Մաթեմիս ժամն անիմաստ չի անցնում, ես էլ սենց բաներով եմ զբաղվում: Մարդիկ 00111-ի տակ գրում են Սիրում է կամ հույս չկա, իսկ ես գրում եմ փոշի կամ գայլ::think Ինչ անեմ, ես էլ էսպիսին եմ, իմ հետաքրքրություններն էլ սրանք են::P

Վոլտերա
18.12.2012, 22:23
Մի անգամ մի հատ նյութ էի գրել էն մասին, թե ինչպես կարելի ա ֆիզիկական հաճույքը դարձնել հոգևոր: (http://uoltera.blogspot.com/2012/12/blog-post.html) Փաստորեն հատակի, մի քիչ մթության ու սառնության օգնությամբ կարելի ա մարմնից հոգի տեղափոխել ցանկացած զգացմունք: Ու քանի որ էս վերջերս սկսել եմ շատ փիլիսոփայել, դրա համար հատակին պառկելն ու գալարվելն իմ պարագայում շատ բնական ա:think
Էն օրը էդ փիլիսոփայությունս էի կարդում ու մի բան անցավ մտքովս. եթե կարելի ա որոշ զգացմունքներ մարմնից տեղափոխել հոգի կամ հակառակը, ուրեմն կարելի ա նաև նույնը ցավի հետ վարվել:
Բաղադրությունը մնում ա նույնը՝ հատակ, հանգցրած լույս, ցուրտ, մի խոսքով: Հոգևոր ցավն ավելի սարսափելի ա, քան մարմնինը: Դրա համար հոգևոր ցավը հավաքում ենք հոգու մի հատվածում ու իմ նշած արագությամբ անմիջապես փոխանցում ենք մարմնին: Արդյունքում՝ դուք ազատվում եք հոգևոր ցավից, իսկ ֆիզիկական ցավի դեպքում կարելի ա անալգին խմել կամ դիմել բժշկի, նայեք ձեր հարմարությանը: Էս եղանակով կարելի ա իրականացնել ցանկալի ինքնասպանություն, եթե հոգևոր ցավը շաաատ կտրուկ փոխանցեք մարմնին, դժվար թե կարողանաք ողջ մնալ. արդյունքում՝ դուք ինքնասպան կլինեք, բայց ոչ ոք չի կարողանա ապացուցել, որ դուք ինքնասպանություն եք գործել: Արդյունքում՝ դուք դժոխք չեք գնա, ձեր գերեզմանի վրա կաղոթեն ու ձեր մահը կարձանագրեն որպես դժբախտ պատահար: Իհարկե վերջին կետը վերաբերում էր նրանց, ովքեր ցանկանում են ինքնասպան լինել, բայց ես ձեզ դա խորհուրդ չէի տա, եթե ինձ հարցնեք::think
Սա էլ իմ վերջին ցնդաբանություն-փիլիսոփայություններից::P
Երբեմն մարդկանց մտքով իրոք անցնում են նմանատիպ մտքեր ու ... երբեմն սրանք իրական են լինում:
Իսկ այն նյութը գրելու օրը ես իրոք զգացել եմ հոգևոր հաճույքը...ու հատակին պառկած.... ու մթության մեջ::love
Դաաա ԱՍՏՎԱԾԱՅԻՆ զգացողություն է:
Աննկարագրելի...
Սարսափելի...

Վոլտերա
20.12.2012, 23:14
Փոքրիկ հիվանդ տղայի սենյակի լույսը դեռ վառվում էր: Տանն աղմուկ էր: Փոքրիկը չէր էլ հասկանում, թե ինչի համար են մարդիկ անընդհատ իր մոտ գալիս, գրկում իրեն ու համբուրում: Դա իրեն իր ծննդյան օրն էր հիշեցնում: Այդ օրն էլ մարդիկ գալիս էին, անվերջ գալիս, հետո գրկում իրեն, համբուրում, նվերներ տալիս: Այդ օրը մարդկանց դեմքերն այնքան ուրախ էին, այդ օրը նա անկողնուց վեր էր կացել, այդ զզվելի ու սառը անկողնուց: Իսկ այսօր մարդկանց դեմքերը մռայլ էին, այսօր նրան ոչ ոք ոչինչ չնվիրեց, գուցե դրա կարիքն էլ չկար: Տղան սենյակից մեխակների հոտ էր առնում, տղան մրսում էր, իսկ մարդիկ չէին դադարում սենյակ ներխուժել: Մարդկանց ձեռքին ծաղիկներ կային, նրանք մտնում էին սենյակ ու ծաղիկները տղայի անկողնում էին դնում: Բայց տղան դեռ շնչում էր սեփական ծաղիկների բույրը, մարդիկ էլ կամաց-կամաց պակասում էին, իսկ մեխակները զարդարում էին տղայի անկողինը: Շատ շուտով ծաղիկներն անհետացան անկողնուց, իսկ մի փոքր անց տղան էլ անկողնում չէր:
Ծաղիկները գեղեցիկ են, շա˜տ գեղեցիկ:
Ես սիրում եմ մեխակն ու իր բույրը, ես սիրում եմ սառը անկողինը, անհույս մարդկանց դեմքերն ու փոքրիկ տղային:
Բայց ես չեմ սիրում ծաղիկներ: Ինձ դուր է գալիս այն ապակե այգին իր ապակե ծաղիկներով:
Դրանք բույր չունեն: Դրանք ինձ ոչինչ չեն հիշեցնում:
Ապակե կարմիր ծաղիկների դաշտը: Ծաղիկների կարմիրը դեռ տաք է, ես սեղմում եմ ձեռքերիս մեջ ապակե ծաղիկներն ու ծաղկի կարմիրն ավելի է տաքանում: Իսկ կարմիրն ինձ հիշեցնում է մեխակների բույրն ու մի անկողին:
Ինչքան հաճելի է այդ տաքությունը՝ արյա˜ն տաքությունը, ապակե ծաղիկների կարմի˜ր տաքությունը: Ես զգում եմ փոքրիկ ու տաք մարմին գրկիս մեջ, իսկ հետո մարմինը չքանում է ու աչքիս առաջ նորից անկողինն է, անմարմին ու սառը:
Ես սիրում եմ կարմիր ու տաք ապակե ծաղիկները, որոնք ստիպում են ինձ մի վայրկյան զգալ փոքրիկ ու տաք մարմին:
Ես սիրում եմ այն փոքրիկ ապակե դաշտը, փոքրիկ մարմինն ու իր փոքրիկ գերեզմանը:
Իսկ ապակե ծաղիկներն իրենց գործն անում են: Մի փոքրիկ արյան տաքություն ու նորից իմ գրկում է փոքրիկ մարմինը: Ես գրկում եմ այն ու փորձում ապակե ծաղիկների կարմիրով տաքացնել սառած մարմինը, ես զգում եմ շնչառություն, տա˜ք, կարմի˜ր...
Ու ինձ թվում է, որ էլ երբեք չի վերանա այդ կարմիրը, տաք շնչառությունն ու սառած մարմինը, չէէէ˜, սառած անկողինը, իսկ մարմինը ես կտաքացնեմ կարմիրով, ախր այնքա˜ն տաք է այդ կարմիրը...

Վոլտերա
21.12.2012, 21:17
Մենք ձեզ կտանք լույս, իսկ դուք մեզ՝ արևը
Մենք ձեզ կտանք մարդկանց, իսկ դուք մեզ՝ բոլոր զգացմունքները
Մենք ձեզ կտանք ջուր, իսկ դուք մեզ՝ օվկիանոսներն ու ծովերը
Մենք ձեզ կտանք թևեր, իսկ դուք մեզ՝ հորիզոնը
Մենք ձեզ կտանք ազատություն, իսկ դուք մեզ՝ երկինքը
Մենք ձեզ կտանք խելացի մտքեր ու փոխարեն կստանանք ձեր հոգիները...

Վոլտերա
22.12.2012, 20:35
Օօօօ, Էսպիսի երազներ քիչ են լինում:think Երազումս, իբր ես նարկոման էի դարձել, միթե սա է իմ ապագան:think
-Ինչի քո երազներն ապագան են ցույց տալիս, մդա...:think

Վոլտերա
22.12.2012, 21:23
Արդեն ինչքան ժամանակ կլինի, որ ինձ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿՆ ԻՆՉ-ՈՐ տեղ ա կանչում:
Ոչ ձայն եմ լսում, ոչ էլ գիտեմ, թե ինձ ուր են կանչում: Մենակ սիրտս ա ուժեղ խփում ու ինչ-որ բան ա ցանկանում:
Իմ մեջ Վոլտերան ա խոսում, էն Մարիից էլ բան չի մնում: Վոլտերան էլ ցանկանում ա լինել էնտեղ, որտեղ ԻՐ տեղն ա:
Ես ՈՒԶՈՒՄ ԵՄ գնալ էնտեղ, ուր ինձ կանչում են...
Անհնար ա չգնալը, մի օր դա լինելու ա:
Վոլտերան ա հաղթելու՝ ուզեմ, թե չուզեմ
Ու վերջապես ինչ ա ուզում իմ սիրտն ինձանից
Մեկ ա ԻՐԵՆ ԵՄ պատկանում...

Վոլտերա
23.12.2012, 20:44
Ինձ նորից Երևանյան լիճը կանչում էր, չեմ հասկանում ինչ ա ուզում ինձնից:think Մեկ ա ջուրը չեմ մտնելու, ինչքան էլ ստիպի:angry

Վոլտերա
23.12.2012, 21:24
Ինչ զզվելի ա, ոնց են մարդիկ կարողանում Լիլիթ Հովհաննիսյան լսել ու ընդհանրապես ոնց կարելի ա սիրել հայկական էստրադան...:o
Երթուղայինի մեջ էի, դպրոցից տուն գնալու ճամփին: Ինձ համար նաուշնիկներով Ռամշտայն էի ունկդրում (ես միշտ դպրոցից տուն գնալուց Ռամշտայն եմ լսում:P) ու պատուհանից դուրս էի նայում: Մեկ էլ մեր դպրոցից մի աղջիկ ա նստում երթուղային, էլի նաուշնիկներն ականջին: Բարևում ենք իրար, (դե մի թեթև ծանոթ ենք): Ու թարսի պես իմ կողքն ա նստում:D Ասեմ ինչի թարսի պես, ես չեմ սիրում, որ երթուղայինի մեջ ինչ-որ մեկի հետ զրույցի եմ բռնկվում, ես նախընտրում եմ լուռ նայել պատուհանից, ինձ համար երթուղայինը միակ հանգստանալու տեղն ա, ու դրանից բացի ես Ռամշտայն եմ լսում և չեմ ուզում ոչ ոքի հետ զրուցել: Բայց.... ոչինչ անել հնարավոր չէր: Ստիպված հանեցի նաուշնիկներս:( ու սկսեցինք անկապ թեմայով խոսել:think Չեմ էլ ուզում մեր երկխոսությունը գրել, որպեսզի չհիասթափեցնեմ ընթերցողիս: Մի խոսքով զրուցՎում էինք:D Ես կարոտով նայում էի հեռախոսիս ու երազում այն պահի մասին, թե երբ ա վերջապես իջնելու, որ նորից վերադառնամ իմ նախկին հոգեվիճակին, բայց չէ ու չէ, իջնել չկա: Ու քանի որ ինքն էլ էր երաժշտություն լսում, ասեցի հարցնեմ, թե ինչ ոճի երգեր ա լսում, մարդ ես, կարող ա ընդհանուր թեմա ունենանք: Դու հուսա, հուսա, մեկ ա հույսը վերջինն ա ԶՈՀՎՈՒՄ:D
- Բա ինչ ես լսում,- իր հետ մեծ հույսեր կապելով հարցրեցի
- Մարտին
Մմմ, Մարտին, տենաս ով ա էդ Մարտինը, միանգամից մտածեցի իսպանացի մորուքով եսիմում
- Կներես, ինչ Մարտին:)
- Իիի, դու ոնց կարաս մարտինին չիմանալ, բա ամոթ չի, Մարտին Մկրտչյան, հեչ չես լսել, ինքն իմ կյանքն ա
:crazy :roll
Ախ ՄարԾին Մկրտչյան, ախ էդ ձևովվվ, ուրեմն իմ հույսերն էդքան շուտ հօդս ցնդեն, ուրեմն ՄարԾինչիկկկկ, ահա թե ով է այդ Մարտինը, որին ես ոչ մի կերպ չկարողացա տեղը բերել:
- Իսկ դու ինչ ես լսում:
:stop- Ես ոչինչ չեմ լսում, ո-չինչ, նաուշնիկներն էլ դրել էի, որովհետև ականջներս էին մրսել
- Հաաա, ափսոս, մի քիչ Մարտին լսի, կանցնի...
:)Իսկ այ այստեղից ես չեմ պատրաստվում գրել այն բոլոր բառերը, որոնք անցան իմ մտքով երթուղայինի մեջ:
Ուրեմն ՄարԾին հա,, Էհհ Ռամշտայն ջան, ուր ես, արի փրկիր ինձ էս մարդկանցից:8 Ոնց սկսեցի կարոտել իմ բոլոր սիրելի խմբերին:( Դուք դրան էիք հա արժանի, ձեր տերը դրան էր արժանի?:angry
Վերջ, ես երբեքք, երբեք այլևս չեմ հանելու նաուշնիկներն իմ ականջներից, ավելի լավ ա մեռնեմ լսողության խանգարումից կամ ուղեղս պայթի երգերի բարձրությունից, քան թե այդպիսի մարդկանց ռաստ գամ:
Ու հետո էլ կասեն ՌՈՔ մի լսիր, ՌՈՔ-ը լավ երաժշություն չի
Չէէէէ, ձեր մարԾինչիկներն են լավ ու ճաշակով երգեր երգում, ճիշտ ա, դուք շատ ճիշտ եք, լսեք ինչ ուզում եք, կարևորը ես Ռամշտայն ունեմ ու ոչ միայն... ու միշտ ձեզ վերևից կնայեմ, որովհետև Ռամշտայները համեմատած ձեր մարտինների, շաաատ վերև են, չափից դուրս վերև...
:jagi Ու ես միշտ լսելու եմ ՌՈՔ ու թքելու եմ ձեր մարտինների վրա, հարցեր?:B

Վոլտերա
24.12.2012, 22:19
Ես բոլորին սիրում եմ, բոլորին, առանց բացառության:
Ես բարի վամպիրներից եմ ու կացինս միշտ բարի նպատակներով եմ օգտագործում...
Եղավ Ռուբի աղջիկ:P
Ես մարդկանց սիրում եեեեեմ:love
Բա որ չսիրես, ոնց կուտեսս:D

Վոլտերա
26.12.2012, 22:39
Մաղի~, իմ պառաված վհուկ բարեկամ շնորհավոր ծնունդդ: Լալալա, Մեծացար, դարձար մեծ վամպիր, ոչինչ, անմահներին մի տարին բան չի անում:
Միշտ Բլրակիդ հետ կապի մեջ մնա, ինչքան էլ մեծանաս, Վոլտերային չմոռանաս: Կարամ ասեմ երջանիկ, հեփփի մեփփի ապրի, բայց ավելի լավ ա ասեմ, որ միշտ շատ մտածես... Երկար մտածես ու փիլիսոփայես, ու միշտ չի որ էդ երջանկություն ա բերում: Մի խոսքով միշտ 220 ՎՈԼՏերայի միացած Մաղի մնա: Երջանիկ ու արյունոտ կյանք...
Դու լավն ես Մար, մուսաներիդ հետ բեր...
Ռուբիիս գրածն ա, :P Մենակ ինքը կարար սենց լավ բաներ մաղթեր ինձ: Ռուբ, խոստացել էի չէ, որ ակումբում եմ դնելու, մեկ էլ Ռուբին ինձ մի օր շուտ ա շնորհավորել, ոնց ասում են, վհուկությունը բռնել էր, դե շուտ շնորհավորելն ասում են լավ չի չէ:P
Մեկ ա քեզ շատ եմ սիրում,ցնդածս:love

Վոլտերա
27.12.2012, 19:32
- Ինչի մասին ա նոր պատմվածքդ լինելու?
- Աստծո և Սատանայի որդիների մասին:
- Մդա, ուրեմն լուրջ բան ա լինելու, բայց քեզ սազում ա որ տենց լուրջ բաներ գրելը
- Հա,մի տեսակ լրջությունս բռնել ա:think

Վոլտերա
27.12.2012, 20:43
Անգամ Արյա˜ն Թա´րմն է ցանկալի...

Վոլտերա
29.12.2012, 23:06
-Ուր են գնում մարդիկ մեռնելուց հետո?
- Դրախտ, կամ դժոխք:
- Չէ, օրինակ ես մեռնելուց հետո Բլրակ եմ գնալու: Բլրակն իմ աշխարհն ա, ու բոլոր մարդիկ մեռնելուց հետո գնում են իրենց աշխարհները:
- Իսկ եթե չունեն սեփական աշխարհ?
- Այ հենց դրա համար էլ ստեղծված են դրախտն ու դժոխքը: Ստեղծված են նրանց համար, ովքեր չունեն սեփական աշխարհ:
- Ուրեմն դրախտն ու դժոխքը ստանդարտ աշխարհներ են?
- Դե, հա:

Վոլտերա
31.12.2012, 16:31
Եվս մի տարի գլորեցինք: Ամբողջ 2012 թվականը զբաղված էինք տարի գլորելով ու գլորելու ժամանակ ինչ հասցրինք՝ հասցրինք, եկավ արդեն 2013 թվականը ու հիմա էլ պիտի 2013 թվականը փորձենք գլորել, բայց էնպես, որ հասցնենք ընթացքի մեջ ինչ-որ բան ստանալ: 2012 թվականի ամենավերջին օրերին ես ծանոթացա Ակումբիս ու Ակումբցիներիս հետ ու հիմա առանց իրենց կյանքն ինչ-որ անհետաքրքիր ա:love Չէ, շատ բան եմ հասցրել մի տարում անել, կարևորն ամրացրել եմ Բլրակիս դարպասի շղթաները: Ու հիմա էնտեղ Ամանորի պատրաստություն ա գնում: Չնայած մեր տանն էլ նենց ոչինչ, ուղղակի Վոլտերան ծույլիկի մեկն ա ու նախընտրում ա ակումբում թրև գալ ժամերով: Խոստանում եմ, որ էս տարի ակումբը միշտ թարմ ու ակտիվ եմ պահելու ու ավելի շատ եմ գրելու: :love Ձեր Վոլտերան միշտ նույնն ա, Բլրակն էլ միշտ իր տեղում ա, էնպես որ ինձ միշտ նույն տեղում կարող եք գտնել: Ձեզ էլ Նոր Տարուն ցանկանում եմ լիքը շոկոլադ ու լիքը նվերներ: Ձեզ էլ շաատ եմ սիրում, շատ, շատ:love
Կտեսնվենք մյուս տարի:P

Վոլտերա
03.01.2013, 18:35
–Մաամ, վոփշմ ես Բղյուսով չեմ տալիս։ Էդ իմ տեղը չի։
–Հերիք չի րոպեն մեկ միտքդ փոխես:angry

Վոլտերա
03.01.2013, 19:15
Գոթիկա...
Գեղեցիկ մռայլություն, մռայլ արվեստ, մութ անտառներ, գերեզմանատներ...
Սրանք են առաջինն անցնում իմ մտքով, երբ լսում եմ այդ անունը։
Գոթիկան գեղեցիկ է, գոթիկ մռայլությունը ոչ մի այլ բանի հետ համեմատել չես կարող։
Պետք է պարզապես սիրել Գոթիկան։
Գոթական գրականությունն ինձ փոխանցում է աննկարագրելի ու անփոխարինելի զգացմւնքներ։
Գոթական երաժշտություն լսելիս ես մոռանում եմ ամեն ինչ,դրանք անբացատրելի զգացմունքներ են։
Ես գոթ եմ, որովհետև ես սիրահարված եմ Գոթիկային, որովհետև ես ապրում եմ դրանով։
Իսկ գոթերը... այսինքն ձեր պատկերացրած գոթերը, դրանք գերեզմանատներում թափառող անիմաստ կերպարներ են, որոնք ոչինչ չեն հասկանում։
Իհարկե... մարդիկ գոթ ասելով պատկերացնում են արյուն խմող, սադիզմով լեցուն գերեզմանատներում թափառողներ, որոնք բացի թափառելուց նաև զբաղվում են սեքսով... Ես տանել չեմ կարողանում Այս տեսակին։
Մարդիկ, խնդրում եմ մի վախեցեք գոթիկայից, ախր այնքան գեղեցիկ է իրական գոթիկան։

Վոլտերա
06.01.2013, 18:34
Պապայի հետ նստած ֆիլմ ենք ման գալիս, որ նայենք։
– Ի՞նչ ժանրի ես ուզում։
– Ես՞,:roll– ինձ էշի տեղ դրած հարցնում եմ։ –Դե կարելի ա ասենք:think...նենց, որ ոչ դրամա լինի, ոչ մելոդրամա, նու կամեդիա չեմ սիրում, ֆանտաստիկա էլ էս վերջերս նայեցինք, մմ, պապ, ասում եմ... մի հատ ուժս չնայենք:roll
Եվ այդպես ամեն անգամ նույն խոսակցությունը։ Ու արդեն հինգ տարի է մենք այդպիսի զրույցից հետո նայում ենք ՈՒԺՍ:D
Պապ, դե էլ մի հարցրու էլի ինչ ժանրի, ուֆֆֆ:angry

Վոլտերա
09.01.2013, 17:44
Վոլտերա, Վոլտերա, տեսնես ինչի ես միշտ հրեշտակի դեմքով ինձ նայում, ոնց որ հենց նոր ես երկնքից իջել:think
:roll– Ես անմեղ հրեշտակ եմ, կյանքումս ոչ մի մեղք չեմ գործել։
– Իրոք, չբռնեմ մի հատ ու ամբողջ ակումբով մեկ խայտառակ անեմ, հ՞ն:angry
– :)Խնդրեմ, սիրելիս, ինչ ուզում ես արա։
– Լավ, ասում ես անմեղ ես, հա?
- :kiss
- Լավ:think Ուրեմն կսկսեմ տասը պատվիրաններից։ Տեսնենք, ոնց ես տակից դուրս գալու։
– Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար
– Կյանքում այլ Աստվածներ չեմ ունեցել:roll
– Կուռքեր չշինես քեզ համար։
– Ե՞ս, կուռքե՞ր, լսված բա՞ն է:roll
– Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես
– Երբեք զուր տեղը չեմ արտասանել։ Մի հնարիր։
– Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն
– Միանշանակ այդպես էլ արել եմ։
– Պատվիր քո հորն ու մորը
– Բայց ես պատվում եմ
– Մի սպանիր
– Ու չեմ սպանի:B
– Մի շնանար
– Երբեք, ոչ մի տեղ:roll
– Մի գողանար
– Ինձ ինչի տեղ ես դրել:angry
– Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր
– Մենք հարևաններ չունենք;)
– Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր
– Դե էլ չասեմ:P
Մմմ, լավ, ասում ես ոչ մի մեղք չես գործել հա...:think Բայց մի րոպե... Ասում ես կուռքեր չունես հա, իսկ քո սիրած խմբերն ինչ են քեզ համար, միայն չասես, որ կուռք չեն, դու չե՞ս, որ ամբողջ օրը մուննաթ ես գալիս մամայի վրա ու ձենդ գլուխդ գցում, չես սպանել ոչ ոքի՞ն, այդ ով էր փոքր ժամանակ մրջյուններին լցնում բանկայի մեջ ու վառում, հ՞ն, դե խոսիր, եվ երևի տատիկս էր, չէ՞ աչք դրել 13 տարեկան տղայի վրա ու դու չէիր, չէ՞, որ Օտտօ Դիկսի երգերի տողերը գողացել ու դրել էիր անձնական օրագրումդ:think Բռնվեցիր Վոլտերա ու այն էլ ամբողջ ակումբով մեկ...
Լավ, հիմա անցանք յոթ մահացու մեղքերին.
1. Հպարտություն– Վերևից ես նայում բոլոր ռաբիս լսողներին և շատ–շատերին
2. Նախանձ– Նախանձում ես բոլորին, առանց բացառության
3. Բարկություն– Ամբողջ օրը տնեցիք քո գոռգոռոցներն են լսում
4. Ծուլություն– Ալարում ես գրել համատեղ պատմվածքի սկիզբը
5. Ագահություն– Ունես 8 բլոգ և չես կշտանում, ու հլը մի բան էլ ուզում ես նորը սարքել
6. Որկրամոլություն– Ուտում ես բոլորի նեռվերը
7. Բղջախոհություն– Լսում ես ռամշտայն, դա արդեն բավական է։
Էհ Վոլտերա, դու մաքուր դասական դժոխքի ապրանք ես, էլ ինչ ես ուզում;)

Վոլտերա
10.01.2013, 13:12
Փաստորեն Վոլտերայի ետևում թաքնված ա Վոլտեր անունով տղա ու շատ հնարավոր ա, որ Վոլտերան տղայա։ Վերջերս եմ դա բացահայտել։:think Էնպես որ մի խաբնվեք էդ խղճուկ ա–ին:P

Վոլտերա
11.01.2013, 16:28
http://i.imgur.com/shNWj.jpg (http://imgur.com/shNWj)
Վերջին անգամ էսպիսի տրամադրության մեջ էի
Լավ, հղումն (http://https://www.facebook.com/MOLODOYYY) անեմ, թե չէ ինձ կուտեն

Վոլտերա
14.01.2013, 21:47
Տեսնես ինչ ա քո ուզածը
Ինչ ես ուզում դու կյանքից?
Իսկ ավելի ճիշտ ինչ ես ուզում ինձնից?
Ախր քեզ համար ամեն ինչ անում եմ, որ դու քեզ լավ զգաս, բայց դու էլի դժգոհ ես բոլորից
Անշնորհակալ!:angry
Ասել եմ ու էլի կասեմ:

Վոլտերա
15.01.2013, 21:25
Ինձ ոչ մեկ չի սիրում, հոգնել եմ էս կյանքից, ուզում եմ մեռնեմ.... Վոլտեր, Մի քիչ էլ սենց ղզիկացար քեզ աքսորելու եմ Բլրակիցդ, էդ հինգիդ ռադ եմ անելու, Բլրակդ էլ վառելու եմ, պարզա:B

Վոլտերա
17.01.2013, 21:29
Երթուղային մեջ երգ էի լսում, մեկ էլ տենամ սաղ պտտվել ինձ են նայում, պարզվում ա Օտտօյի հիստերիկ ձենից են վախեցել:D... Աման, էս ինչեր ա լսում:o

Վոլտերա
17.01.2013, 21:37
Փաստորեն, եթե հետաքրքրված ես փոքր տղաներով, ուրեմն դու պեդոֆիլ ես:))... Մդա, ես էս թեմայով դեռ մի ամբողջ նյութ եմ գրելու, հլը սպասեք:think Ոնց ասում են չմեռանք, պեդոֆիլ էլ դարձանք

Վոլտերա
18.01.2013, 22:38
Ես ակումբում եմ և ոչինչ չեմ գրում O_o
Գրելու բան չկա...
Կարճ ասած՝ Խաղն ավարտվեց

Վոլտերա
20.01.2013, 21:23
Ես էլ ոչ մեկին Ձեզ պես չեմ սիրելու, ու էլ ոչ մեկին երբեք չեմ նվիրվելու էնպես, ոնց որ Ձեզ նվիրվեցի.... Էլ ոչ ոք չի օգտվելու իմ սիրուց, պահելու եմ էնպիսի տեղ, որ ոչ ոք չկարողանա գտնել ու էլ ոչ ոքին չեմ տալու էդ սերը.... Ու այլևս ոչ ոք այ էդ ձևով չի մտնի իմ սիրտ ու այ էդքան ցավոտ դուրս չի գա իմ սրտից...

Վոլտերա
22.01.2013, 20:46
Գալիս է անձրևն իր հետ
Մաքրելով ամեն ինչ...

Գալիս է անձրևը
Մաքրելով շան պոչը,
Բայց ինչու՞ միայն պոչը,
Նաև թաթիկները,
Իսկ ինչու՞ թաթիկները,
Հենց իրենց՝ շանը:

Գալիս է անձրևն իր հետ
Սրբելով ամեն ինչ...

Տանում է իր հետ
Տատիկի գործած գուլպաները
Բայց ինչու՞ գուլպաները,
Նաև ձեռնոցները,
Իսկ ինչու՞ ձեռնոցները
Հենց իրենց՝ տատիկին:

Վոլտերա
23.01.2013, 21:10
Սերը թթվել ունի:think

Վոլտերա
23.01.2013, 21:36
Ամբողջ օրը մենակ տանը մնալն էլ մի բանի նման չի: Անգամ ուտելս չի գալիս :[ Տուն եմ մտնում ու գնացցց, մի ժամ ծելեվիզրի դիմաց եմ (պրիտոմ մի ժամ զբաղված եմ ինչ-որ բան փնտրելով), հետո գալիս ա հաց ուտելու ժամանակը, տենց զոռով մի կերպ ուտում եմ, մի քիչ գիթար եմ ծլնգացնում ու հարձակվում եմ գրքերի վրա, դրանից հետո էլ հարձակվում եմ թղթերի վրա ու սկսվում ա փիլիսոփայության ժամը ու տենց մինչև գիշեր փիլիսոփայում եմ, մինչև որ քունս տանում ա ու անջատվում եմ:)) Ու սկսվում ա Վոլտերայի աննորմալ երազների շարքը:P

Վոլտերա
24.01.2013, 22:26
Մենակ ես կարամ թեյի մեջ շաքարի փոխարեն լիմոնի աղ լցնեմ (պռիտոմ 4 գդալ) ու խմելուց մամային հարցնեմ.
- Մամ, ես լիմոնով չայ ա? O_o
- Չէ, բալես, վռոդե սև թեյ ա :))
Մի անգամ էլ գոգլիի մեջ էի շաքարի փոխարեն լիմոնի աղ լցրել:
- Մամ, էս գոգլին մի ձևի էն չի, կարող ա շաքարն ա պակաս :))

Վոլտերա
25.01.2013, 20:19
Ոչ մի աղի բլիթ: Աղի փոխարեն արյուն եմ լցնելու ու գիշերը սպասելու եմ, թե երբ ա Դրակուլան գալու ու ինձ տանելու:

Վոլտերա
31.01.2013, 22:41
Ուրեմն 45 րոպե ես 54 համարի ավտոբուսին սպասեմ ու ինքը տենց էլ չգա? O_o Էդ 45 րոպեում երեք անգամ հակառակ կողմից գնաց, բայց ոչ մի կերպ հետ չվերադարձավ: Վերջում էլ որոշեցի, որ եթե ավտոբուսը հանկարծակի ժամանի, վարորդին քֆրտեմ ու թռնեմ, համ ես կհանգստանամ, համ էլ իրանք... Այ մարդ աչքս էդ անտեր ավտոբուսի ճամփին մնաց, նենց էի սպասում, ոնց որ աղջիկն իրա սիրած տղային կսպասեր -_-

Վոլտերա
03.02.2013, 16:05
Եթե մի օր քեզ հայելու մեջ նայես
եվ այնտեղ տեսնես մի ուրիշ դեմք.
ոչ այն դեմքը, որ դու ես կրում
եվ ոչ էլ այն, որ քո մայրն է ծնել,
ոչ այն դեմքը, որ ամեն օր առավոտյան
լվանում ես խնամքով, ինչու չէ՝ նաև օճառով,
եվ ոչ էլ այն դեմքը, որ երբևէ
կարող ես պատկերացնել...
Ուրեմն իմացիր.
որ փոխվել ես դու,
Ուրեմն իմացիր,
որ էլ այն չես դու:

Վոլտերա
07.02.2013, 21:45
Ու հեռու է մինչև մարդը իմ ճամփան...

Վոլտերա
07.02.2013, 22:28
Ինչ սարսափելի մարդիկ են լրագրողները ու ոնց եմ ես իրենցից վախենում
Էդպես էլ չսիրեցի ձեր լրագրություն կոչվածը
Հետո ինչ, որ բոլորն ինձ համոզում են լրագրող դառնամ, բոլորի բերանը փակում եմ... Եսսսս ատում եմ լրագրությունըըըըը, ոնց չեք հասկանում

Վոլտերա
09.02.2013, 23:10
Ամբողջ օրը կատաղությունս պահում եմ մեջս, որ տուն հասնելուն պես ակումբում թափեմ, բայց թարսի պես էս ժամերին կատաղությունս անցնում ա, ու ես դրանից ավելի շատ եմ կատաղում: Տարբերություն չկա. ես էլի կատաղած եմ:angry

Վոլտերա
17.02.2013, 17:22
Ուր ա Մարին? Լավ, բա Վոլտերան ուր ա... Ուր եքքքք, ինչի չեք երևում -_-
Ուրեմն 30-45 հատիկ դդմի կորիզ, կակաո, մեղր ու սխտոր... Բայց ինչի մամ, ես մեղկ չեմմմ, ժողովուրդ, բա ես մեղկ չեմ:[ գոնե դուք ինձ խղճացեք

Վոլտերա
25.02.2013, 21:40
Էս ինչ լռություն ա օրագրումս -_- Բա ուր ա էն մեծ-մեծ խոսացողը, հն? Կորել ա, կամ գնացել ա, կամ ընդհանրապես չի էլ եղել

Վոլտերա
26.02.2013, 21:25
Մարդիկ լավը չեն, հեչ լավը չեն... Հերիքա ինչքան ինձ համոզեցի, որ մարդը լավ բան ա

Վոլտերա
28.02.2013, 19:09
Եղունգներով
փորում են ժայռը
Կարմիրը...
Ժայռից...
Եղունգներով
փորում են կարմիրը
Եղունգներից...
Ժայռն է դուրս գալիս

Հ.Գ. Չմեռանք, թանկա էլ գրեցինք

Վոլտերա
02.03.2013, 20:30
Գնամ բլոգումս մի քիչ գովգվամ ակումբը :love

Վոլտերա
03.03.2013, 20:33
Երբեք, լսում եք, երբեք նախապես չկարդաք գրքի ամենավերջին էջը :cry

Վոլտերա
04.03.2013, 14:47
Մի տեսակ ծուլությունս ա վերացել, անընդհատ ուզում եմ գրել... Ճիշտ ա, ինչ գրում եմ՝ կիսատ ա մնում, ու հետո պարզ էլ չի լինում, ես դրանք կշարունակեմ, թե չէ... Օրինակ հենց հիմա ես պատրաստ եմ միանգամից գրել վեպ, բանաստեղծություն, պոեմ, ստեղծել մի ամբողջ դրամատուրգիա.... Բնավորությունս էլ է այդպիսին դարձել. գրադարանից վերցնում եմ միանգամից մի քանի գիրք ու հասցնում եմ պրծնել O_oՀա, ես կարդալու հետ խնդիր չունեմ, բավական արագ եմ կարդում, բայց մեկ-մեկ զարմանում եմ, ոնց կարայի Երեք ընկերը մեկ ու կես օրում պրծնել, ու պլյուս դրա հետ մեկտեղ նաև Լևոն Խեչոյանի պատմվածքները: Ինչ-որ շատ չեմ ինձ դրել վունդերկինդի տեղ:think

Վոլտերա
07.03.2013, 17:08
-Իրականում մարդիկ գործում են էնպես, ասես երբեք չեն մեռնելու:
- Էդ դեպքում ինչի են երբեմն մտածում մահվան մասին
-Դրանք րոպեական մտքեր են, բայց ապրելու տենչն ավելի ուժեղ է
- Մահից էլ?
- Հա
- Ինչպես թե
- Իրականում կյանքը մահից ուժեղ չէ, այլ ապրելու տենչն է մահից ուժեղ
- Այսինքն մարդիկ գործում են անսահմանության մեջ? Բայց չէ որ գիտեն, որ հավերժ չեն ապրելու
- Տես, մարդկային հոգի ու մարմին, մարմինը հավերժ չէ, դրա համար էլ գործում է իր ճիշտ ձևով՝ սկիզբ ու վերջ. իսկ հոգին անմահ է, այ հենց հոգին է գործում անսահմանության մեջ: Մարմինն ու հոգին հակասում են իրար, այդ պատճառով է այս ամբողջ խառնաշփոթը

Վոլտերա
09.03.2013, 16:44
Բլոգ, թե ակումբ, այս է խնդիրը, որն է հոգեպես ավելի ազնիվ:think

Վոլտերա
09.03.2013, 20:39
Վոլտեր, ուզում ես սատանային խաբել հա? Նայի հա, քեզ չդնես Ֆաուստի տեղը

Վոլտերա
12.03.2013, 16:35
Վերջապես իմ տանն եմ՝ Լռակյաց Բլրում: Մութ է: Միայն Բլուրն է մի փոքր սպիտակին տալիս: Ես տեսնում եմ Բլրից այն կողմ մի մշուշոտ քաղաք, որտեղով անդադար փոքր մարդիկ են անցնում: Նրանք շտապում են, նրանք կորցրել են իրենց այդ մշուշում: Մարդիկ շտապում են իրենց մոխրագույն տները, որոնք մթության մեջ փայլում են:Ես փորձում եմ տարբերել մարդկանց, բայց նրանք բոլորն էլ նույնն են՝ մոխրագույն, կարճլիկ ու մռայլ: Ես ուզում եմ մի այնպիսի բան գտնել, որը նման չէ այդ մոխրագույն ու կարճլիկ մարդկանց:
Հանկարծ հեռվից նկատում եմ մի թռչնի... որը մոխրագույն չէ, այլ կարմիր, քանի որ վիրավոր է: Մոտենում եմ թռչնակին: Նա փորձում է գորշ պատուհանով ներս սողոսկել, բայց ես թույլ չեմ տալիս: Ես շոյում եմ նրան, շոյում եմ կարմիրով ներկված թռչնակին ու հասկանում եմ, թե ով է հարազատը այդ մոխրագույն ու կարճլիկ մարդկանց մեջ: Թռչնակին բուժում եմ ու ինձ նմանեցնում եմ մի խելագարված ինքնասպանի, ով խելքը կորցրել է այդ մոխրագույն ու գորշ քաղաքում: Ու ես դարձյալ նրան եմ փնտրում: Նայում եմ երկնքի բաց տարածությանը: Այն գորշ է ու սև, ինչպես իմ մշուշոտ քաղաքը: Բայց ես գիտեմ, որ այնտեղ է իմ բաժինը ու գիտեմ, որ կգա ժամանակը ու ես վերևում կգտնեմ այն բաժինը, որը չգտա այստեղ՝ այս մշուշոտ ու գորշ քաղաքում: Մարդիկ ինձ չեն նկատում, նրանք ոչ ոքի չեն նայում, նրանք միայն շտապում են, շտապում են իրենց մոխրագույն տները: Ու արդեն ժամանակն է: Ես դրան պատրաստ եմ: Թաքնվում եմ մշուշում և վերջապես երևում է Տունս: Ես վախենում եմ, որ էլ երբեք չեմ տեսնի Նրան: Վախով ու մոլորությամբ գնում եմ այնտեղ ու դառնում եմ ձեր սարսափների արքայազնը:
Բայց էլ չեմ մտահոգվում... Ես արդեն տանն եմ՝ իմ իսկական Տանը
Իսկական Տունս՝ Լռակյաց Բլուրը...

Վոլտերա
12.03.2013, 20:48
Թող ինձ ներեն Ռեմարկի սիրահարները, բայց ես էդպես էլ չսիրեցի իրեն: Երբեք չէր եղել, որ ես ինչ-որ գիրք կիսատ թողնեմ: Բայց արի ու տես որ Հաղթանակի կամարին էդ էր վիճակված: Զոռով չի, այ մարդ, չեմ հավանում ու վերջ, ինչի համար 600էջ տրամադրեմ դրան ու հաշվեմ էջերը, թե երբ եմ պրծնելու: Ավելի լավ ա կեսից էլ ստօպ տամ:

Վոլտերա
21.03.2013, 18:24
http://i.imgur.com/UL1jCb7.jpg (http://imgur.com/UL1jCb7)
- Գեղեցիկ է, չէ՞
Հուսահատված ինձ նայեց:
- Դե, այդպես մի նայիր, ավելի լավ է հետս համաձայնվիր:
Օրեր շարունակ համոզում էի իրեն: Սկզբից հետս վիճում էր, հետո վերջնականապես հույսը կտրեց:
- Քեզ հետ անիմաստ է,- ասաց
- Լռիր, ու թող հիանամ նրանով
- Թողնում եմ: Միայն թե բավական է համբուրես այդ թղթի կտորը:
Այնպիսի հայացքով նայեցի, որ աչքերն իջեցրեց:
- Դե լավվվվ
- Դու խանդում ես
Ծիծաղեց:
- Խանդու՞մ եմ... թղթի կտորի՞ն, լսիր, ես ավելի իրական եմ, քան այդ քո...
- Չէ, ինքն ուղղակի անհասանելի է
- Ես ձեռքերս լվանում եմ
Մի պահ լռություն: Հետո հարցրեց:
- Գեղեցկությանդ անունն ի՞նչ է
- Դրաու
- Բայց դա անուն չէ
- Դա ի՞նչ կարևոր է: Քեզ հետաքրքրում են միայն թվաբանական գործողությունները: Ինչպե՞ս կարող ես հասկանալ ինձ:
- Կարծես աղջիկ լինի:
- Հա, բայց աղջիկ չէ: Դա ավելի է գեղեցկացնում նրան
- Ինչու՞
- Ի՞նչ է, կարծում ես այդքան հե՞շտ է միաժամանակ երկուսն էլ կրել իր մեջ, ու լինել այդքա˜ն գեղեցիկ:
- Հիմարություններ: Դա ոչինչ էլ չի փոխում:
- Տես, երկու սեռ, երկու աշխարհ, երկու կյանք, կրկնակի գեղեցկությոն... Դա ինձ ամենաշատն է դուր գալիս:
- Քեզ դուր է գալիս այն ամենն ինչ տարօրինակ է, արտասովոր է, անհասկանալի է կամ էլ սարսափելի է:
- Դրանք աշխարհի ամենագեղեցիկ բաներն են: Հիշու՞մ ես, ամենահիասքանչ մարդիկ իրականում ամենատարօրինակներն են:
- Ամենագեղեցիկ ծաղիկներն էլ ցեխից են ծնվում:
- Որ ուզում ես, լավ էլ կարողանում ես...
- Փակե՞լ աչքերը
- Հա
- Ու չտեսնել ոչինչ
- Չէ, տեսնել միայն այն, ինչն իրական չէ
- Դու լավ էլ ամեն ինչ գիտես: Միայն հիմար ես ձևանում:
- Պարզապես փակ աչքերով ավելի լավ ես կարողանում սիրել: Փակ աչքերով պատկերներն այնքա˜ն գեղեցիկ են, Դրաուի պես:
- Այդ ժամանակ և թվաբանությունն էլ պետք չի գալիս
- Սիրում եմ, երբ հասկանում ենք իրար: Տեսնու՞մ ես խոպոպները, ամենաշատն ուզում եմ մատներով խաղալ դրանց հետ, մաշկն էլ իր խոպոպների պես փափուկ է, սպիտակ...
- Վե´րջ տուր
- Երբեք... իսկ աչքե˜րը... գեղեցիկ են՝ իր պես... Կհամբուրեմ սպիտակ պարանոցը, հետո իրեն պինդ կգրկեմ ու բաց չեմ թողնի: Իսկ շուրթերը... վարդագու˜յն...
- Դրանք վարդագույն չեն: Գիտես տանել չեմ կարողանում, երբ քեզ այսպես ես պահում:
- Իսկ ես թքած ունեմ:
- Ուզում ես, որ գնա՞մ:
- Չէ, մի գնա, պարզապես դու էլ փակիր աչքերդ:
- Այդպես մեզ փրկել էլ հնարավոր չի լինի:
- Իսկ ես չեմ էլ ուզում: Ես ուզում եմ սիրել, հասկանու՞մ ես, ուզում եմ փակ աչքերով սիրել, ես ուզում եմ գեղեցիկ խոպոպներ, սպիտակ պարանոց...
- Նախկինում երբեք նման բաներ չէիր ցանկանում:
- Իսկ ես հոգնել եմ ամեն ինչին չռած աչքերով նայելուց, հասկացիր, ես ուզում եմ սիրել, գոնե մի քանի վայրկյան ինձ հանգիստ թող, թող վայելեմ ստեղծածս:
Լռություն: Ես հիասթափված էի: Նա չէր խոսում:
- Դու եսասեր ես,- ասացի,- ախր գիտես, որ դրանք երկար չեն տևում, որ աչքերս հավերժ փակ չեն մնալու, դու գիտես, որ ես քոնն եմ:
Չէր խոսում
- Հասկանում ես չէ՞ սխալդ, բայց ես չեմ կարող ապրել առանց փակ աչքերի, թեկուզ դրանք ընդամենը մի քանի վայրկյան տևեն:
- Կներես
- Չէ, ուղղակի ասա, որ գեղեցիկ է:
- Գեղեցիկ է, անգամ շա˜տ...
- Ուրեմն կփակե՞ս աչքերդ
- Խոստացիր, որ երկար չի տևի
- Խոստանում եմ...

Վոլտերա
21.03.2013, 20:07
http://i.imgur.com/CP94eiB.jpg (http://imgur.com/CP94eiB)

Վոլտերա
22.03.2013, 16:19
http://www.youtube.com/watch?v=fUmPE3ZrIUU
Գածիչնայա լյուբով մայա ^_^ :love

Վոլտերա
23.03.2013, 21:09
Մարդիկ փնտրում են իրենց երկրորդ կեսին, իսկ ես իմ կեսերին եմ փնտրում: Չկան: Գնացել են: Հաճելի է ունենալ միանգամից մի քանի կես: Դժվար է բոլոր կեսերին պահելը: Ավելի դժվար է բոլորին սիրելը: Հավասար սիրելը: Մեկ էլ տեսար կեսերից մեկը նեղանա ու գնա: Այ էդ ժամանակ մնացած կեսերն էլ բանի պետք չեն գա: Բոլորին ՄԻԱՆԳԱՄԻՑ, ՀԱՎԱՍԱՐ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ: Ուր եք, իմ կեսեր, կորել եք...

Վոլտերա
26.03.2013, 11:27
Ուրեմն երազումս Մենսոնին եմ տեսել:8
Տենց էլ չհասկացա, թե ինչ մեղք էի գործել, որ եկել էր :8 Ոնց որ մեր դասատուներից մեկը կասեր՝ չբացահայտված երգող անասուն :))
Լավ, եկել եկել էր, ինչի էր ինձ տենց նայում: Էն որ մի հատ անդուր հայացք ունի, որ չես ուզում վրեն նայես

http://www.youtube.com/watch?v=9heS667LUHE
Ոնց ասում են էս էլ իրա պատվին: Իմ ամենասիրած երգնա :love

Վոլտերա
05.04.2013, 16:05
ՈՒրեմն մի քանի օր առաջ Ռասսիայից տուն գալու ժամանակ նստում եմ 62 համարի մարշուրտկեն ու գնում եմ.... (Իբր պիտի Շինարարներ հասնեմ) գնում եմ, գնում եմ ու տեղ չեմ հասնում: Տենց մի ժամ շարունակ գնում եմ: Դե ականջներումս ոնց որ միշտ նաուշնիկներն են խցկված, պատուհանից նայում եմ, այ մարդ լրիվ ուրիշ տեղերով եմ գնում,:think ու ես ըտեղ նոոոոոր ջոգում եմ, որ արդեն պիտի հասած լինեի:D Վոբշմ պապա տատի սաղին իրար եմ խառնում ու պարզվում ա որ պիտի ոչ թե 62-ը նստեի, այլ 62-ի Ա-ն... Տենց իջնում եմ ինչ-որ չոլ տեղ ու մի կերպ տաքսիով տուն եմ հասնում: Տունն էլ մի ժամ վրես խոսում են, ասում են սաղ էդ գրելդ ա, սաղ էդ գոմիկ դիքսդ ա ու մի խոսքով... Հետո իմանում եմ որ եթե տենց էլ չիջնեին Քանաքեռ էի հասնելու :D
Բայց էս ինձ դաս չի լինում...
Երկու օր առաջ էլ էլի ռասիայից պիտի շինարարներ հասնեի, նստում եմ 62-ի Ա-ն, հա, էս անգամ ճիշտ ճամփով ա գնում, բայց ես կանգառը բաց եմ թողնում, չգիտեմ, չեմ նկատում թե ինչ, մի խոսքով էս անգամ էլ գնում հասնում ա եսիմուր, նորից եմ իջնում, պարզվում ա կվառտալում եմ:D (մի չոլ էլ էդ ա) էլի մի կերպ տուն եմ հասնում, բայց էս անգամ մենակ տատիին եմ պատմում, արդարանում եմ իբր կանգառում իրոք ինքը չի եղել, որ կանգառը ինչ-որ հանգամաքներում անհետացել էր ու ես հայտնվել էի կվառտալում (իբր ուրիշ նորմալ տեղ չկար հայտնվելու).. դե մամաենց որ ասեի, էս անգամ հեշտ չէի պրծնի
Ուֆ, մի խոսքով սաղ էդ գրելն ա:8

Վոլտերա
06.04.2013, 20:54
Էն որ երազումդ ընկել ես սերիական մարդասպանի ձեռքը ու խնդրում-աղաչում ես որ քեզ չսպանի: Հետաքրքիր ա, իմ երազներում միշտ ես եմ լինում էդ մարդասպանը, էս անգամ ոնց էղավ, չհասկացա:

Վոլտերա
08.04.2013, 22:04
Գունավոր, բազմագույն, գունագեղ...մարդիկ են: Սովորական անհասցե ամբոխ է, սովորական շոգ օր է՝ անտանելի արևով: Ու շնչել չի լինում: Գունագեղությունից գլուխս պտտվում է՝ ես սովոր չեմ դրան, արևից էլ ամբողջ տեսողական ու նյարդային համակարգս է խառնվում՝ ատում եմ արևն էլ, ամբոխն էլ, իր մարդկաց էլ...

Դիմացս կանգնած է երկարաոտ գունագեղ արևոտ ամբոխային մի ինչ-որ ներկայություն, կերպարանք... Ուսումնասիրում եմ կերպարանքի ոտքերը: Մարմնագույն ռետուզանման կտորի տակից պարզ երևում են աղվամազերը, իսկ ավելի վերև դուրս ցցված երակները: Ու ես ամբոխում, շոգենման կեսօրին, կանգնած ուսումնասիրում եմ անկերպար դիմացինիս կերպարային ոտքերի գունագեղ երակները: Այդ պահին երակներն ինձ ավելի հետաքրքիր են, քան իր գունագեղ տերը: Երակներն ունեն ինչ-որ մի բան, որը չունի իր տերը, որը պակասում է ամբոխում, ու որից ես ունեմ: Երակներն ամբոխից չեն: Հասկանում եմ, որ պետք է լինել առնվազն երակային ինչ-որ մի բան, թեկուզև գունագեղ, քան թե արևային ու անհասցե ամբոխ՝ անկերպար ներկայություններով լի: Հետո սկսում եմ նոր երակներ ու ռետուզանման այլ ոտքեր փնտրել: Ու ես չեմ գտնում: Փոխարենը գտնում եմ միապաղաղ գունագեղություն, մեռելային տաքություն փոխանցող արև, նույնչափ մեռելային ամբոխ, որն անգամ հասցե չունի, ուր մնաց երակներ: Հետո աչքիցս կորցնում եմ ռետուզով ոտքերը: Սկսում եմ երկաներն իմ ներսում փնտրել: Ու գտնում եմ: Բացահայտում եմ, որ ներսումս երակային ցանց կա: Փորձում եմ ցանցից ներս խցկվել, բայց ոչինչ չի ստացվում: Ու նորից դուրս եմ գալիս աներակ միջավայր, զզվելի գունագեղ ու տաք ամբոխ, նույնչափ էլ զզվելի տերերով լի: Կողքից լսում եմ մի քանիսի փռշտոցները, ովքեր փռշտում են գուցե արևից, կամ հնարավոր է հաճույքից դրդված: Չգիտեմ: Փռշտոցի կաթիլներն այս ու այն կողմ են ցրվում: Օդի մեջ պարզ տեսնում եմ դրանք: Ցանկություն եմ ունենում ինքս էլ փռշտալու ու միանալու կողքիններիս զվարճանքին: Ինձ ոչ ոք չի նկատում: Ոչ ոք չի տեսնում ներսիս երակային ցանցը, որն անընդհատ պայթել է ուզում: Ոչ ոք չի տեսնում, որովհետև արև է, ու անհասցեությամբ տառապող ռետուզային գունավորիկ ամբոխ: Ոչ ոք չի զգում այն սարսափելի հոտը, որը տարածվել է ամբոխով մեկ, ու որը ես զգում եմ: Ես չեմ հասկանում, թե որտեղից է այդ հոտը, ու ինչու չեմ կարողանում շնչել: Հետո արևին եմ նայում...ախր մոռացել էի...ախր արևը մեռած է, ու հոտն էլ այդտեղից է փչում՝ մեռած արևի հոտը, մեռելային գունավորիկը...արևը...

Ամբոխ...անհասցե արև, մեռած երակներ, ավելի ճիշտ երակներ, որոնք գոյություն չունեն, որոնք երբեք էլ չեն եղել, որոնց ես տեսել եմ միայն այն ռետուզավոր երկարաոտի մոտ, ու մեկ էլ իմ ներսում... հաճույքից դրդված փռշտացողներ ու մեկ էլ մեռած արև...

Սա է ձեր գունավոր ու անհասցե ամբոխը...

Սա է ձեր մեռած գունավորիկը...

Վոլտերա
09.04.2013, 15:53
Էրեկ էնքան փնփնթացի արևի վրա, որ եսօր գնացել ա, չկա... ուռռաաաա..հաղթանակ. իմ սիրած եղանակն ա՝ գորշ, կիսաանձրևոտ, մթոտ ու կարևորը մոխրագույն, բա արև ձյաձյա գիտես մենակ դու ես;)

Վոլտերա
10.04.2013, 16:28
Գեղեցիկ կապույտ ծաղիկներով ու կանաչ մարգագետիններով մի ինչ-որ անտառանման վայր. դրախտ են կոչում: Ու մարգագետինների կենտրոնում բազմած լուսե պսակով մի ինչ-որ արարած. իրեն էլ Աստված են կոչում: Աստված էր ու դրախտը...ու ոչինչ էլ չկար:

Աստված սիրում էր դրախտի կապույտ ծաղիկները, սիրում էր մարգագետնի կենտրոնը, բայց ամենաշատը Աստված սիրում էր խաղալ: Եթե անգամ ծաղիկներ չկային, եթե անգամ մարգագետինն էլ կենտրոն չուներ, եթե անգամ դրախտ էլ գոյություն չուներ. նա սիրում էր խաղալ անգամ սեփական լուսե պսակի հետ:
Դրախտն էր, Աստված...մոռացա ասել. դրախտում հրեշտակներ կային՝ նույնատիպ սպիտակ լուսե պսակով արարածներ, որոնք բացի այդ նաև թևեր ունեին:
Դրախտ, Աստված, հրեշտակներ ու խաղեր: Աստված սիրում էր խաղալ նաև հրեշտակների հետ: Գողանում էր նրանց լուսե պսակներն ու թաքցնում էր, իսկ հրեշտակները սկսում էին փնտրել: Ու այսպես ամեն անգամ: Չարաճճի էր Աստված ու սիրում էր խաղալ, գողանալ հրեշտակների պսակներն ու երկար տանջելուց հետո վերադարձնել, սիրում էր փշրել, վառել ու լիաթոք ծիծաղել: Սիրում էր Աստված ինքն իրեն, հրեշտակներին էլ էր սիրում, բայց ամենաշատը խաղալ էր սիրում...
Մի անգամ, հերթական խաղերի ժամանակ Աստված թռցնում է հրեշտակներից մեկի Լուսե պսակը: Թռցնում է ու ոգևորված իր արարքից՝ սլանում է դրախտի երկնքով: Հրեշտակն ընկնում է Աստծո հետևից: Աստված տեսնում է իր հետևից ընկած հրեշտակին ու էլ ավելի է արագացնում թռիչքը: Խաղում է Աստված, խաղում է ու ծիծաղում... Իսկ հիմար հրեշտակը չի հասկանում, որ Աստված ընդամենը խաղում է: Հասնում է Աստծուն ու թևերով հարվածում է նրան: Հարվածից լուսե պսակն ընկնում է ներքև ու փշրվում է: Փշրվելուց ծիծաղի ձայն է գալիս: Իսկ ծիծաղից լուսե պսակի փշուրները վեր են ածվում ինչ-որ մի կերպարանքի: Ու տեսնում է Աստված իր սեփական ծիծաղից ստեղծված այդ նոր կերպարանքը ու հասկանում է որ դա իր չարաճճի ու խենթ խաղի ծնունդ է: Ու հասկանում է, որ դա Մարդն է:
Իսկ հրեշտակ նայելով Մարդուն, սարսափից քարանում է: Աստված էլ տեսնելով հրեշտակի շփոթված ու վախեցած դեմքը՝ հանգստացնում է նրան.
- Դե լավ, սա ընդամենը կատակ էր...
***
Մի ինչ-որ լուսավոր ու կատակասեր արարածի ծնունդն է, ինչ-որ մեկի կատակը, ինչ-որ մի գոյության հեգնանքն է մարդը, ինչ-որ մեկի ծաղրը, քմծիծաղը...

Վոլտերա
11.04.2013, 20:47
Ինչի համար ես տենց հագնվում, ինչի քո շորերի մեջ անպակաս է գանգը, սուր-սուր բաները, ինչի ես միշտ սև հագնում, հն... ախր աղջիկ ես չէ, բա էլ ինչ աղջիկ, որ կաբլուկ չհագնի.........ու նույն բաները ամեն անգամ ես լսում եմ: Էն ժամանակ մամաս էլ էր ասում, բայց արդեն հույսը կտրել ա, որ կփոխվեմ: Դասարանում էլ նույն բանը...անընդհատ... էն օրն էլ հայոցի ժամին ուզում էինք ինչ-որ բան քննարկել, մեր էրեխեքից մեկն էլ առաջարկեց էս թեման՝ ինչու է Մարին միշտ սև հագնում: (Չէ, նախ Մարին միշտ սև չի հագնում, էդ լրիվ ուրիշ հարց ա): Ու իրանք իրանց վերլուծում են, որ Մարին միշտ սև ա հագնում, որովհետև Մարին Էդգար Պոյա սիրում: Լավ իսկականից ժողովուրդ, ինչի եմ ես գանգեր սիրում ու ինչի եմ Պո սիրում: Սամա նիզնայու: Էդ տենց ա: Ուղղակի ես տենց եմ: Երկու տարի առաջ ես տենց չէի, հետո տենց դառա, չգիտեմ լավ ա թե վատ: Բայց ես իրոք էդքան էլ վատը չեմ, հա լուրջ եմ ասում :)) Ես ինձ շատ եմ սիրում, ամենաշատը ես ինձ եմ սիրում, հետո նոր մնացածին: բայց դրա հետ մեկտեղ ես էգոիստ չեմ, դրանք լրիվ ուրիշ բաներ են:
Իսկ ինչի եմ սենց հագնվում...որովհետև տենց ինձ դզում ա, ես ինձ տենց լավ եմ զգում, հա ինչ, իմ համար եմ հագնում, որ ինձ լավ զգամ: Սկզբից էդ սուր-սուր բաները դնում էի, որ ասեի տեսեք ժողովուրդ, ես ռոք սիրում եմ, որ ասեի ես էլ էն առաջվա պոպսայի տակ մնացածը եսիմով չեմ, ես կարամ ռոք լսեմ... Հետո էդ ժամանակն անցավ: Դրա հավեսը կորավ: Հիմա ռոքն էլ եմ իմ համար լսում եմ, եթե պետք լինի իմ համար ռաբիս էլ կլսեմ, հարցեր??? Ու եթե էն ժամանակ նեղվում էի մարդկանց հայացքներից, հիմա չեմ էլ նկատում, ոչ մեկին: Լավ չի, ճիշտ ա չեմ ասում որ լավ ա, ուղղակի հիմա ես ապրում եմ ԻՄ համար, ոչ թե ձեր, ոչ թե մարդկանց: Ու մարդիկ ինձ սիրում են: Հա, զարմանալի է բայց ինձ սիրում են:

Վոլտերա
12.04.2013, 20:39
Ասում են մարդը միշտ վերև ա ձգտում, միշտ բարձրին ա ձգտում....Չէ, ինձ մոտ հակառակն ա: Հիմա ես ուզում եմ իջնել: Էստեղ ոչ մեկ չկա ու շատ ցուրտ ա: Ուզում եմ գոնե մի քանի ժամով ներքև իջնել: Կօգնեք ինձ? Իջացրեք ինձ ներքև, խնդրում եմ....

Վոլտերա
17.04.2013, 18:21
http://i.imgur.com/g0uMgzv.jpg (http://imgur.com/g0uMgzv)
Մեզ հարկավոր չեն կիսամութ սենյակ, սպիտակ փոշոտ ծածկոց ու անկողին, մոմեր, փոքրիկ սեղան...այսօր մեզ խոտերն էլ կբավարարեն:
Այսօր ինձ հոգիներ հարկավոր չեն, այսօր ես մարմին եմ ուզում՝ իսկական, տաք, փոքրիկ ու սպիտակ մարմին:
Ու ես քեզ եմ ընտրում:
Կգրկեմ քեզ, կնետեմ խոտերի մեջ, հետո կվերանամ: Դու ինձ թույլ կտաս, չէ՞...
Այս անգամ ես հոգի՛ս կթողնեմ սառը հատակին ընկած, չէ՞ որ այսօր մարմինների օրն է... Այսօր մեզ հոգիներ հարկավոր չեն:
Կհամբուրեմ սպիտակ պարանոցդ: Ես դա այնքան վաղուց էի ցանկանում: Մատներով կշոյեմ մարմինդ, հետո եղունգներով կճանկռեմ: Ես սովոր չեմ մարմիններ շոյել, սովոր չեմ խաղալ մարմինների հետ: Եղունգներով միշտ հոգիներ եմ ճանկռել, դրա համար էլ այսօր կոպիտ եմ մարմնիդ հետ:
Կհամբուրեմ սպիտակ փոքրիկ մարմինդ: Դրան էլ սովոր չեմ: Ես միշտ հոգիներ եմ համբուրել: Դրա համար էլ մարմինդ համբուրելուց կդողամ:
Ու այսօր դու ընդամենը մարմին ես: Աչքերդ էլ ինձ հարկավոր չեն: Դրանք հոգուդ հետ միասին կպահես, որ չտեսնեմ:
Կպառկես խոտերի մեջ, լուռ, այնպես, որ չլսեմ շնչառությունդ: Կսկսեմ պարանոցից:
Եթե ցավեցնեմ քեզ, ձայն չհանես: Եթե անգամ արյուն գա...լուռ կդիմանաս:
Այսօր ես չեմ խոստանում նուրբ լինել: Ախր գիտես, որ մարմինների հետ խաղալ չգիտեմ: Ես միշտ հոգիների հետ եմ խաղում: Խաղում եմ ու ցավեցնում բոլորին: Դրա համար էլ նրանք ինձ չեն սիրում, վախենում են ինձնից: Իսկ դու ինձնից չես վախենում, չէ՞...ախր մարմին ես՝ իսկական, տաք, սպիտակ...
Մատներս կանցնեն մարմնիդ վրայով, ես ոչ մի կետ բաց չեմ թողնի:
Այսօր ես մարմին եմ, դու էլ ես մարմին: Իսկ մարմինները լի են մեղավոր մտքերով, դրա համար էլ մեզ չեն սիրում հոգիները...
Իսկ հոգիս հատակին ընկած է, գուցե մեռած է... չգիտեմ...
Բայց ինձ դուր է գալիս մարմին լինելը, մատներով այլ մարմին շոշափելը, մի փոքրիկ սպիտակ պարանոց համբուրելը... Դա ինձ այնքա˜ն է դուր գալիս...
Մեզ հոգիներ հարկավոր չեն, այսօր մենք մարմիններն ենք....

Վոլտերա
19.04.2013, 20:54
Ուրեմն որոշել եմ...նեռվերս չեմ քայքայելու էն անտիկ վախտերից էկած մսակեր ու անդուր գոյությունների վրա, որոնց անունը եսիմով մարդ ա դրել

Վոլտերա
19.04.2013, 21:13
http://i.imgur.com/u0eMGVx.jpg (http://imgur.com/u0eMGVx)
Էն որ ուզում ես գրկես ու բաց չթողնես... Ու լիքըը պաչես, դեմքը, բա թևերըըը ^_^ Սեղմես ու բաց չթողնես, ասես ոնց ես իրան սիրում ու էլի պաչես

Վոլտերա
23.04.2013, 14:34
http://i.imgur.com/JG5KapI.jpg (http://imgur.com/JG5KapI)
http://i.imgur.com/gaJsCNU.jpg (http://imgur.com/gaJsCNU)
http://i.imgur.com/8ijuiAS.jpg (http://imgur.com/8ijuiAS)
http://i.imgur.com/eq83gCg.jpg (http://imgur.com/eq83gCg)
http://i.imgur.com/NESK7sW.jpg (http://imgur.com/NESK7sW)
Գլենաֆոբիա ^_^ :love

Վոլտերա
24.04.2013, 11:59
Միակ գորշությունը, որը տանել չեմ կարողանում. քսանչորսյան մռայլ երկինքը կրկնվում է ամեն տարի: Օդն էսօր ուրիշ հոտ ունի, անգամ ջրի մեջ եմ զգում ինչ-որ թունավոր համ: Շուրջն էլ տարածվել ա խնկի հոտն ու պատարագի ձայները:
Ոչ մի երաժշտություն չի լինելու այսօր:
Օդի մեջ ուրախություն չկա, թունավորված ա

Վոլտերա
25.04.2013, 14:55
Էն որ վաղը պիտի առավոտյան պարապմունքին վարողը դու լինես, ու էսօր 38 աստիճան ջերմությամբ կոմպի դիմացն ես նստել, գումարած կոկորդիցդ անհասկանալի հնչողությամբ ձայներ են գալիս, ու դու պիտի չայ խմես որ լավանաս, բայց դու չայ չես խմում, որովհետև ալարում ես քեզ տեղիցդ հանես ու գնաս խոհանոց: Այ ստեղ ես կհիշեմ մամայիս խոսքերը, որ ասում էին՝ բալեեես, հլը մայկայի եղանակը չի, բալեեեսս

http://www.youtube.com/watch?v=DuDeBcpLITQ

Վոլտերա
28.04.2013, 21:29
Գունաթափություն


Հիշողություն:
Անգույն ծակոցներ:

Մի տղա էր
կապույտ-կանաչ աչքերով,
սուր ծակոցներ ու
մազեր:

Դեղին դաշտերի
ցողունները
հավասար էին
տղայի խոնավ
ոտքերին:


Մարդիկ էին,
ժխոր,
սենյակից եկող
նրբերշիկի հոտ,
սպիտակ բմբուլներ,
կաթնաշոռ
ու հասկ:

Տղան էր
փոքրիկ:

Սեղանն էր:
սփռոցի գույնն էլ
նման էր
տղայի
կարմիր հագուստի
վերջին կոճակին:

Տղայի տարիքն էլ
հավասար էր
վերջին կոճակին
ու ճանգոտ-հողոտ
խողովակներին
նստած բազմության
հայհոյանքների
թվի քանակին:

Արև էր
դեղին
ու քրտին հանող
քարոտ թեքություն:

Սպիտակ կեպիով
ու ցրիվ եկած
էություններով
ինչ-որ գոյություն,
գունոտ մասնատում:

Արևի դեղինն ու
այն տղայի
կոճակի թելի
սպիտակ-վարդագույնն
իր մեջ ամփոփած
ինչ-որ մեծություն:

Այն ժխորից
ու բազմությունից
դուրս եկած փուշը
դիպավ տղային
ու վարդագույնոտ
այն գոյությանը:

Իսկ ժխորից
դուրս եկած
սուրը
դիպավ տղայի
կանաչ բլուզի
կոճակի թելին:

Կոճակը պոկվեց,
Ու ինչ-որ անձայն
մի բան մասնատվեց:

Սենյակից եկող
նրբերշիկի հոտ:

Ինչ-որ տեղ
ինչ-որ մի բան
դադարեց,
մակարդում,
կանգառ,
թթված կաթնաշոռ,
ու արևից խանձված
անդարձելի հասկ:

Խողովակային
բազմություններում
մարդիկ լռեցին:

Իսկ այն վարդագույն,
գունեղ էության
վերջին մասնիկը
հավասարվեց
իր Պոի սիրած
թռչնի գույներին...

Վոլտերա
30.04.2013, 20:51
Որտեղից ենք մենք, ուր ենք գնում, ոնց ենք ստեղծվել, էդ ոնց ա տենց էղել, ընդհանրապես Աստված կա, թե Նիցշեի ասածը ճիշտ ա... Բա վաբշե սատանա կա? Հն?:think Բա եթե կա, հիմա ինքը ինչ ա անում....Կարող ա սատանան ա աստծո տեղը նստել ու սաղիս ֆռռցնում ա: Ու ոնց կարա տիեզերքը սահման չունենա: Ինչ ա նշանակում անսահմանություն, անմահություն: Ինչի ա որ էդ բառերը մարդը ոչ մի կերպ չի հասկանում: Կամ ընդհանրապես կյանք կա, թե մահն իրան դրել ա լավ տղու տեղ, մեզ էլ խաբում ա: Էհ, Վոլտեր, Վոլտեր, բա հենց հավեսն էդ ա, որ չգիտենք: Մեզ ընդեղ մի հատ մեծ անակնկալ ա սպասում: Դու սիրում ես չէ անակնկալներ:
Համ էլ մեծ-մեծ փիլիսոփայելու փոխարեն բաղնիքից դուրս արի, սպասողներ կան:
Ուֆֆ էէ այ մարդ... :8

Վոլտերա
01.05.2013, 14:52
Չնայած, որ սկզբից դու մեծամիտ ու ինքնասիրահարվածի տպավորություն ստեղծեցիր, բայց ես մեկա քեզ սիրահարվեցի հեռվից հեռու, առանց մտածելու, որ դու էն չես, ինչ ես եմ մտածում: Ես կարդացի քո գրածներն ու ինձ թվաց, որ գտել եմ երազանքներիս տղային, ես նայում էի քո նկարին ու աչքերս փակ երազում էի մեր հետագա կյանքի մասին, որը համոզված էի, որ իմ ուզածով է լինելու...Ես մտածում էի քո մասին ու վստահ էի, որ դու իմն ես լինելու, մինչև որ...մի օր պարզվեց, որ դու իրականում աղջիկ ես, Ռուբիիիի, ու որ մեր մեջ ոչինչ չի կարող լինել, ու որ իրականում դա քո նկարը չէր....

Վոլտերա
03.05.2013, 21:40
Սև Թռչունները՝ վանդակում շղթայվածները,
Մարգարեակա˜ն, մարգարեակա˜ն Սև Թռչունները՝
Աստծո Ագռավները...
Անիծվածնե˜րը...երկնքի˜ց, երկրի˜ց
Չարից մերժվածներն ու Աստծուց լքվածները...

Քաղաքով մեկ թռչում են Սև Թռչունները,
Թռչունները.... խախտում են աստվածների
Դե˜րը...
Մարգարեակա˜ն են այդ Սև Թռչունները
Մկրտված էլ չեն անիծվածնե˜րը...

Սև Թռչունները երամներով են իջնում
Աստծո˜ հետ, Տիրո˜ջ հետ կռվել են ուզում...
Լացե˜րը
Աղերսանքնե˜րը
Ծածկում են երկինքները
Այս վերջին՝ Փշե Պսակն են զարդարում
Վարդե˜րը...

Սև Թռչունները երկնքին են սիրահարվում
Անիծված լռությունից...անդունդն են նետվում...
Ջարդված հոգիները...
Փետրահան թևերը...
Այդպես էլ զոհվում են Սև Թռչունները՝
Աստծո˜ Ագռավները

http://www.youtube.com/watch?v=8F_wEFZC4iU

Վոլտերա
04.05.2013, 20:02
http://i.imgur.com/mGNJAqr.jpg (http://imgur.com/mGNJAqr)
Նայիր դիմացիդ պատին: Տե՛ս: Ոչինչ չե՞ս տեսնում: Չնկատեցի՞ր արդյոք պատի վերևի անկյունում մի փոքրիկ սարդոստայն՝ իր սարդով: Եթե նկատեցիր այն, ուրեմն շարունակիր սա կարդալ: Գիտե՞ս, որ հենց նոր դու մեզ միացար, քանի որ նկատեցիր այդ փոքրիկ սարդոստայնն ու սարդը: Մարդիկ նայում են ու ոչինչ չեն տեսնում այնտեղ: Նրանց հետաքրքիր չէ, թե ինչ կա պատի անկյունում: Նրանց համար կարևորը սպիտակ ու անտաշ պատն է: Կարևորը միա՛յն պատն է: Եթե այդ պատի վրա մի փոքրիկ փոս առաջանա, նրանք անմիջապես կծածկեն այն, միայն թե ոչ ոք չտեսնի: Իսկ մենք ամբողջ պատից միայն այդ փոքրիկ փոսն ենք:
Մենք պատի անկյունում գտնվող փոքրիկ սարդոստայնն ենք: Մենք պատը չենք: Մենք չենք կարող պատը լինել: Մարդիկ արհամարհում են փոքրիկ փոսերին ու սարդոստայններին: Մարդիկ ծածկում են մեզ, ոչնչացնում են, ջնջում են, բայց մենք նորից առաջանում ենք: Մենք չենք կարող չլինել: Իսկ գիտե՞ք ինչու առանձնացանք պատից ու փոս դարձանք: Ինչու՞ փոս ծնվեցինք: Որովհետև ատեցինք պատին ու իր օրենքները: Որովհետև նախընտրեցինք թաքնվել, բայց չհետևել պատին: Իսկ պատը կազմված է հարյուրավոր փոքրիկ փոսերից: Պատը կփլվի առանց այդ փոսերի: Եվ այդ նույն մարդիկ չե՞ն մտածում, որ մենք մի օր կարող ենք փոսացնել ամբողջ պատը: Որ մի օր կտարածենք մեր սարդոստայնի թելիկներն ու կտարածվենք ամբողջ պատով մեկ: Ու այդ ժամանակ մարդիկ չեն կարողանա ծածկել մեզ: Այդ ժամանակ կթաքնվեն հենց իրենք: Կփնտրեն պատին, բայց այն վաղուց արդեն չի լինի: Պատը, որքան էլ որ կանգուն լինի, մեկ է՝ չի դիմանա ու կփլվի: Իսկ մեր թելիկները կտարածվեն ամբողջ աշխարհով մեկ, ու էլ ոչ ոք չի կարողանա մեզնից փախչել: Էլ ոչ ոք մեզ չի ծածկի:
Բայց մենք այդքան ուժ չունենք: Մենք դեռ թույլ ենք: Մեզ դեռ նոր-նոր սկսում են ծածկել:
Մարդիկ ու պատերը:
Դրանք երկուսն էլ սառն են, սպիտակ ու անտաշ: Նրանց ուշքն ու միտքը միայն պատն է ու պատի պես մեծ բաները: Իսկ մենք փոքրիկ ենք, փոքրիկ ենք ու աննկատ: Մենք չենք կարող մեծ լինել: Մենք սիրում ենք մեր փոքրիկ անկյուններն ու թելիկները: Մեզ դուր է գալիս մեր կյանքը: Իսկ նրանք մեզ չեն հասկանում: Նրանք բոլորն էլ թքած ունեն մեզ վրա: Նրանք ասում են, որ մենք փչացնում ենք պատը: Որ մենք պետք չենք: Ու այդ ամբողջը պատի պատճառով է: Ախր նրանք պատինն են, բոլորը: Նրանք մեզ չեն հասկանում : Նրանք մեզ չեն հավատում:
Այդ մարդիկ ու պատերը...

Վոլտերա
06.05.2013, 20:03
Իրականում էդ սևության տակ ինչ-որ բան եմ թաքցնում: Իրականում դրա տակ ես եմ թաքնվում: Ու ես էդքան էլ ուժեղ չեմ ու պինդ: Ես ընդհանրապես ուժեղ չեմ: Սևը պաշտպանում ա, հասկանու՞մ եք: Եթե էդ պաշտպանիչ շերտն էլ չլինի, էդ անտեր ձախ կողմում գտնվող օրգանը չի դիմանա: Իրականում իմ ներսը մանր ու փափուկ փշուրներից ա կառուցված: Ու հիմա ես կարոտում եմ փշուրներիս: Էն օրգանն էլ եմ կարոտում: Ընդհանրապես ինձ եմ կարոտում: Ես ինձ եմ ուզուււմ: Սևը չի թողնում: Ասում ա չէ: Դու իմն ես: ՈՒ վերջ:

Վոլտերա
07.05.2013, 12:58
Հեռախոսով եղբորս հետ եմ խոսում (Բանակում ա)
- Աղջի, էդ մեծացել ես արդեն, հա?
-:roll Ե՞ս, տո չէ հա
- Հո քեզ բան ասող չկա?
- :8 Չէ, իմ համար խելոք ապրում եմ, սուսուփուս
Էլ չգիտի, որ սաղ օրը դպրոցում կռիվներ եմ անում:B
- Բա հո չե՞ս սիրահարվել
- Չէ հա, Մոս ջան, ինձ որտեղից էդքան բախտ
Դե էդ մենակ իրանց ա չէ կարելի :' Զաթո ուրիշ բաների եմ սիրահարվել... :crazy
- Դե նայի հա, չլնեմ չիմանամ սիրահարվել ես
-_- Անխիղճներ, մենակ իրենց մասին են մտածում
- Քիչ մնաց, ընդամենը 200 օր: Կգամ կհասնեմ, դու չնեղվես: Հո կարճ մարճ չես հագնում:
- Բա սազեց :blin
Ավելի բեթար բաներ եմ հագնում :D
- Դե տենց խելոք կմնաս, մինչև գալս: Էղա՞վ: Պստո ^_^ (Ախպերս էլ ա ինձ պստո ասում)
Ճիշտ ա վերջերս երկու անգամ օտպուսկ էկավ, բայց մեկ ա չկշտացա իրանից::love
Էս երկու օրն էլ պիտի գար, էն էլ չստացվեց: Ես էլ արդեն մաքրազերծել էի կոմպը, որ չտեսնի որ իր սիրելի քույրիկը տարած ա ռոքի ու գոթիկայի հողերի վրա: Բայց մեկ ա իրան սիրում եմ::love Շաաատ
Ի դեպ գոթիկա ասեցի, հիշեցի: Էս վերջերս չարոխներով գոթ եմ տեսել: Ասում եմ նոր ճյուղ ա բացվել՝ քյարթգոթ: Պրինցիպի սազում ա :think

Վոլտերա
08.05.2013, 14:27
Ուրեմն վերջ!
Էսօրվանից փոխվում եմ:
Էլ ոչ մի ռոք
Էլ մի ոչ մի գոծիկա
Էլ ոչ մի սև հագուստ, սեպեր ու նմանատիպ զիբիլներ
Էլ ոչ մի միստիկա, ֆանտաստիկա, սարսափ
Էլ ոչ մի գրել
Ինձնից Վոլտերա դուրս չեկավ
Էսօր Վոլտերայի սպանության միջազգային օր եմ հայտարարում
Սրանից հետո՝
Լսելու եմ Լիլիթ Հովհաննիսյան
Հագնելու եմ ռոզվի կանաչ կարմիր գույներ, հա ու մեկ էլ ծիգռովկա
Հագնելու եմ պռտած շալվար ու կարճ յուբըչկա
Ունքերս տատու եմ անելու
Քսելու եմ ռոզվի պամադա ու ամերիկայի դրոշախառն մանիկյուռ
Կարդալու եմ մենակ սիրային գրքեր
Նայելու եմ սաղ աշխարհի սերիալները
Դառնալու եմ Պարույր Սևակի ֆանատ
Ջնջելու եմ բոլոր բլոգներս, ֆեյսբուքիս նկարները
Տեղը դնելու եմ Poezia.ge-ից քաշած ծտոտ նկարներ
Ու տենց...
Վերջ
Էլ ոչ մի Վոլտերա
Վառել նրան
Վառել Բլրակը

Վոլտերա
09.05.2013, 21:31
Հն՞
Ով ա գրել իմ օրագրում
Հարց եմ տալիս, ով ա գրել իմ օրագրում նման ապուշություններ
Մարի՞
Ուրեմն աչքս թեքում եմ, գժվում ե՞ս
Ուրեմն ես ստեղ քո համար տանջվեմ, քեզ լիքը բան տամ, քո համար ամեն ինչ անեմ, դու սենց ինձ պատասխանես
Զզվելի ղզիկ արարած
Դու չգիեիր, որ Վոլտերան ու Բլրակն անմահ են
Հապա ինչ իրավունքով ես նման բաներ ճառել
Հն՞
Քեզ ա վառել պետք
Հիմարիկ
Տհաս երեխա
Ուզում ես հինգիդ քո դեմ լարե՞մ
Հա՞
Գնա թթվասեր կեր
Ու խելքդ գլուխդ հավաքիր
Դե իմացիր
Ես անմահ եմ
Բլրակն էլ
Իսկ այ քեզ երբ ուզենք կվերացնենք
Նենց որ
Խելոք մնա
Ու մի հատ դզվի
Էղա՞վ բռատ
Թէ չէ որ գամ երկիր, ձեռիցս չես պրծնելու

Քո անմահ Վոլտերա

Էս էլ լսի, որ հետ գաս

https://www.youtube.com/watch?v=6gpNJC3qumg

Վոլտերա
10.05.2013, 18:30
Փոքր ժամանակվանից մի սովորություն ունեմ: Վերմակի տակ եմ քնում: Մինչև արթնանալս դուրս չեմ գալիս վերմակի տակից: Գլուխս էլ հազար տակ փաթաթում եմ բարձով ու քնում եմ անօդ տարածության մեջ: Ժամանակին խեղդվում էի: Հետո դրան էլ սովորեցի: Հիմա առանց վերմակի տակ մտնելու չեմ կարա քնել: Օդը չի հերիքում, երբ որ քիթս բաց ա լինում: Բայց էդ մենակ գիշերները: Հենց լույսը բացվում ա, սովորական թթվածնի կարիք եմ ունենում:
Վամպիրական գեներս են մեջս խոսում

Վոլտերա
10.05.2013, 20:04
Սիրում եմ սենց խփնված ու ահավոր սիրուն երևակայություններ: Էլի գոթիկայի ու գռոտեսկի միաձուլում ու արդյունքում սենց հրաշք բան: Չգիտեմ հեղինակն ով է, բայց իրեն շնորհակալ եմ սենց սիրուն ու հավես բան սարքելու համար:
http://i.imgur.com/FIrGqYW.jpg
http://i.imgur.com/CqLRERx.jpg
http://i.imgur.com/VEkndDb.jpg
http://i.imgur.com/6VF7L2g.jpg
http://i.imgur.com/meRoPJn.jpg
http://i.imgur.com/ac8Woep.jpg
http://i.imgur.com/plid0P6.jpg
http://i.imgur.com/dGtops6.jpg
http://i.imgur.com/DKMflzM.jpg
http://i.imgur.com/V9hbhUe.jpg
http://i.imgur.com/XYtynro.jpg
http://i.imgur.com/HMBgsrb.jpg
http://i.imgur.com/Wkg84PM.jpg
http://i.imgur.com/fylAiDt.jpg
http://i.imgur.com/e57TnWf.jpg
Էս հրաշքից եմ ուզում ^_^:love

Վոլտերա
13.05.2013, 21:28
Ինչ-որ բան եմ ուզում: Սիրուն բան: Համոով բան: Հավես բան: Բայց չգիտեմ թե ինչ: Ուզում եմ որ փափուկ լինի, ավելի ճիշտ փափկամազիկ:) Ուզում եմ սենց սիրեմ իրան ու չկշտանամ: :love Ուզում եմ իրան լիքը պաչեմ :love Սենց պինդ գրկեմ, խեղդեմ, ճանկռեմ, պոկեմ, ջարդեմ... :love Ուֆֆ ժողովուրդ այ էդ բանից եմ ուզում: Բայց չգիտեմ ինչ: Կօգնե՞ք :(

Վոլտերա
22.05.2013, 21:24
Էհ ֆիզկուլտի քննություն, դու ինձ ստիպեցիր ևս մեկ անգամ հիասթափվել ինձնից: Ուրեմն ես, ամբողջ կյանքումս սպորտով զբաղվածս պիտի էսքան վատ հանձնեի քեզ: Ես, որ վազքի մրցումներին առաջին տեղ էի զբաղեցնում, ես որ իմ հեռացատկով բոլորին զարմացնում էի, ես որ կառատեի տեղում միակ աղջիկն էի, եես, որ երդվել էի ամբողջ կյանքս նվիրվել ակրոբատիկային :cry Հիշում էի, ոնց էին տղաներն ինձ նախանձում, հիշում եմ ոնց էի հենդբոլ խաղում, ոնց էի դարպասապահ կանգնում: Ուրեմն ժիմ անելն ինչ էր, որ էսօր րոպեն մեկ գոռում էին վրաս փորդդ մի իջացրու:D Բա էդ անտեր 30 մետր վազքն ինչ էր: Ախր ուղեղդ ուր էր Վոլտ, ախր էստեղ ուղեղ էլ քեզ պետք չէր, ախր ինչի ես էդքան դախացել:
Վերջ, ամառվանից փոխվում եմ: :8 Շաբաթը երեք անգամ լող, առավոտյան մարմնամարզություն, էլ չասեմ, որ իրիկունները թաղի տղերքի հետ ֆուտբոլ, էն ժամանակների պես:love
Բայց որ հիշում եմ ոնց էի պաս բռնում:love Ու ոնց էին ինձ բոլորը նախանձում :B

Վոլտերա
05.06.2013, 15:14
Եվրոպական համալսարան, եթե քեզ թվում է իմ մուտք գործելուց հետո ամեն ինչ շարունակվելու է լինել նենց, ոնց որ կար, ու եթե քեզ թվում է, որ դու էդքան հեշտ ես պրծնելու ինձնից, ուրեմն սխալվում ես, որովհետև դու չգիտես, և ոչ ոք չգիտի, որ այսօր բացի Մարիից քեզ մոտ ժամանակավոր հյուրընկալվեց մի ամբողջ բազմություն՝ Մարիի ու Վոլտերայի ուղեկցությամբ: Դու դժվար թե նկատեիր դա, որովհետև չգիտես, որ Վոլտերաներնն աննկատ են գործում: Դե իմացիր, որ այսօր դու քեզ մոտ ընդունեցիր ոչ միայն գանգեր կրող, ջինսով ու սուր-սուր փշերով ոմն Մարի Մելիքյանին, այլ նաև ամբողջ Բլրակի բնակչությանը, ու լիքը մուսաներ, որոնց քանակն անցնում է քո ուսուցչկական և ուսանողական անձնակազմի քանակը…Դու այսօր ճակատագրական սխալ գործեցիր՝ առանց մտածելու ներս թողնելով հենց իրեն՝ Վոլտերային: Դու խաբնվեցիր Մարիի ժպտերեսիկ դեմքով ու վտանգի տակ դրեցիր ամբողջ համալսարանը՝ նույնիսկ չնկատելով Վոլտերայի նենգ քմծիծաղը, որից անգամ Մարին է սարսափում…

Վոլտերա
06.06.2013, 13:37
Գրելը հետ տալու պես բան ա
Մինչև չգրես, չես հանգստանա
Մուսան էլ սոդայաջուրն ա:[

Վոլտերա
13.06.2013, 15:53
Ջահել լինեիր էլի, մի քիչ ջահել, մի պստիկ, շատ չեմ ուզում... Այ էդ ժամանակ ինձ ոչինչ չէր խանգարի :love կատվիկս, էլ մենակ չէիր լինի, էլ չէիր նվնվա եղանակից, էլ չէիր բողոքի նախկիններիցդ:love
Ինչի են բոլոր նրանք, ում սիրահարվում եմ, կամ վերջում աղջիկ են դուրս գալիս, կամ... կամ..եսիմինչ:angry

Վոլտերա
20.06.2013, 13:12
- Բարև ձեզ
- Բարև
- Կներես քուրո ջան, մենք իրար հետ էինք բլոտ խաղու՞մ

Ահա թե ոնց են հիմա աղջիկ կպցնում:8

Վոլտերա
20.06.2013, 13:45
Էն ժամանակ ուրիշ էր… Էն ժամանակ կապված էի ակումբի հետ: Էն ժամանակ ամեն օր մտնում էի ակումբ, ամեն օր գրում էի օրագրումս, հազար տարվա թեմաներ էի փորփրում, կարդում էի բոլորի գրառումները ու ինչքաաան շատ էի սիրում ակումբը: Եթե մի օր հանկարծ չէի մտնում, էդ օրը երազումս էի տեսնում: Ակումբն իմ սիրելին էր, ժամերով դուրս չէի գալիս համակարգչի մոտից, անգամ ֆեյսբուք չէի մտնում, անգամ բլոգս չէի թարմացնում: Ինձ համար ակումբը երկրորդ կյանք էր դարձել ու կամաց-կամաց սկսում էր առաջին կյանքին էլ փոխարինել: Էն ժամանակ..ընդամենը մի տարի առաջ էր դա, իսկ ես հույս ունեի, որ դեռ երկար կտևի...
Էն ժամանակ ինձ ակումբում սիրում էին: Էն ժամանակ ակումբցիները շատ կարևոր ու թանկագին մարդիկ էին ինձ համար: Ես հաշվի չէի առնում այն փաստը, որ նրանք ընդամենը վիրտուալ կերպարներ են, ովքեր փողոցում քեզ տեսնելի գուցե չճանաչեն, անգամ բարև չտան:
Բայց դա ինձ դաս եղավ, որ էլ երբեք ոչմիբանի այդաստիճան չնվիրվեմ, որ հետո հիասթափությունը ցավոտ չլինի
Էն ժամանակ ուրիշ էր...
Ու հիմա էլ տենց չի:(

Վոլտերա
21.06.2013, 11:52
Մարդիկ ջուր են խմում, թեյ, կոֆե, հյութ, լավ կոնյակ, մարտինի, իսկ ես նստած կավ եմ խմում :8 Հա լուրջ, իսկական կավ:

Վոլտերա
01.07.2013, 16:46
Էս շոգին մարդու գրելը չի գալիս::8 Մուսաները շոգ չեն սիրում: Իմ մուսաները որ հաստատ: Զաթո գիշերն ինձ հանգիստ չեն տալիս: Այ մարդ թողեք քնեմ, էլի: Չեք կարա առավոտը գալ: Չէ, իրենց գալու ժամը գիշերն է: Ինչ ուզում ես արա: Հիմա ես էդ գիշերվա կեսին որտեղից թուղթ գրիչ ճարեմ: Գոնե գալիս եք, պատրաստված եկեք:
Ով ա ասել, որ մուսան արվեստագետ ա, մուսան մենակ ձեռ առնել ու մարդու վրա ղժժալ գիտի: Դե իր պաշտոնն էլ էդ ա, ինչ եք ուզում: Մարդուն հույս տալն ու վրայից թռնելը:
Մուսաներից հանկարծ հավատարմություն չպահանջեք: Դրանք ուր, հավատարմությունն ուր, ոնց որ ասենք ես ու դիմացիս հարևանի լվացքի պարանին փռած ռոզվի տռուսիկը: Հա լուրջ եմ ասում: Զզվելի լպրծուն բաներ են դրանք:
Անմուսա կյանք եմ ցանկանում ձեզ, ժողովուրդ, թե չէ որ ընկաք դրանց ձեռը, վսյո էլ պրծում չկա: Հաջողություն ասեք խաղաղ կյանքին ու մարշ տանջվելու:angry

Վոլտերա
12.07.2013, 22:53
Ուրեմն ես ակումբից նեղանամ-գնամ, որոշեմ էլ կյանքում չմտնել-չգրել, ակումբցիների հետ կապերս խզեմ, թաքուն թռնեմ բոլորի վրայից, հետո դավաճան-փոշմանածի տեսքով մտնեմ ակումբ ու տեսնեմ որ ես նվեր ունեմ:love
Մի բան հաստատ է
ես ուտող ուրացող եմ
ավելի ճիշտ գրող-ուրացող
չէ հա ինչ գրող
ես մենակ ուրացող եմ:angry

ակումբ, ես քեզ դավաճանել եմ:(
բայց հիմա ամբողջ սրտով զղջում եմ
խնդրում եմ:(
ներիր ինձ
հետ ընդունիր ինձ
ինչպես որ առաջ էր
եվ թողություն շնորհիր մեղավորիս
ամեն:



Ակումբ քեզ շատ եմ սիրում:love
Մեկ-մեկ նեղանում գնում եմ
բայց դու ինձնից մի նեղացիր
ես մեկ-մեկ ինձնից էլ եմ նեղանում գնում
ես տենցն եմ
Վոլտերն էլ վկա
տղերքս էլ վկա
էն տանջամահ եղած բլոգս էլ վկա
ու վերջապես՝
վարուգները վկա:D

Վոլտերա
13.08.2013, 15:57
http://i.imgur.com/hzngzzb.jpg
Բարև դատարկություն: Դու կարմիր գույն ունես: Չփորձես ժխտել: Ինչպե՞ս է քո հին ծանոթը՝ մելանխոլիան: Բարևիր իրեն, հա՞: Ասա, որ կարոտել եմ:

Դեպրեսիա ողջույն: Նորից դու: Ես քեզ չեմ սպասում, ես քեզ երբեք էլ չեմ սպասել: Ինչպե՞ս է քո հին բարեկամը՝ այն սևը: Իրեն էլ բարևիր: Ասա որ կարոտել եմ:

Մթություն, ահ, իմ հին ընկեր: Ինչքան ժամանակ է չենք հանդիպել: Բայց մենք միշտ միասին ենք: Բարևիր Լուսնին ու Ագռավներին, գերեզմանները: Համբուրիր իրենց, ասա որ սպասում եմ, ասա որ միշտ էլ սպասել եմ: Ասա որ սիրում եմ իրենց:

Բլրակ: Իմ...իմ Բլրակ, իմ Լռակյաց Բլուր, մի ամբողջ հավերժություն մենք չենք հանդիպել, չենք համբուրվել, չենք գրկել իրար...իմ Բլրակ, անխիղճ...կարոտել եմ քեզ, էլ չեմ դիմանում: Ամուր գրկիր մեր ընկերներին՝ Մառախուղին, ձյանը, անձրևին, իմ կողմից համբուրիր Հնգյակիս, ասա որ իրենց էլ եմ կարոտել, բարևիր այդ անիծյալ Վոլտերային, հարցրու իրեն, թե ինչու՞ որոշեց լքել ինձ, հարցրու, թե երբևէ կվերադառնա՞, հարցրու իրեն՝ մենք երբևէ կլինե՞նք միասին, ինչպես որ առաջ էր:

Ահ, մենակություն: Ներս մտիր: Միայն թե ծածկիր դուռը հետևիցդ: Մոտեցիր ինձ, սովորության համաձայն գրկիր ու համբուրիր, ասա թե ինչքան ես ինձ սիրում, ասա թե որքան ես կարոտել: Մենակություն, դու էլ չե՞ս սիրում ինձ, Մենակություն, խնդրում եմ, գոնե դու ինձ մի լքիր:

Սառնություն, բարևելու ցանկություն չունեմ: Ես քեզ երբեք էլ չեմ սիրել, ես քեզ միշտ էլ ասել եմ, որ օտար ես ինձ համար: Բայց դե եկել ես, ներս անցիր, դրսում ցուրտ է կմրսես, կհիվանդանաս, ու էլ ինձ չես այցելի: Ծիծաղում եմ: Ինձ այդպես մի նայիր: Հա բոլորը գնացել են: Բոլորը: Դու ես մնացել, Սառնություն: Լավ, կհամբուրեմ քեզ, միայն թե ոչ ոքի չպատմես սրա մասին: Չե՞ս ուզում համբուրվել: Զզվելի սառնություն: Ինձ համար մեկ է: Կորի գրողի ծոցը:

Հիասթափությու՞ն... Ոտնահետքերիցդ քեզ ճանաչեցի: Հոգնած կլինես: Եթե ուզում ես, կարող եմ անկողին պատրաստել: Ցանկություն չունե՞ս քնելու: Դե լավ, նստիր աթոռին, այսօր միայն կզրուցենք: Գիտես, էլ համբուրվելու ցանկություն չունեմ: Հա, էլ ոչ մի ցանկություն էլ չունեմ:

Անտաբերություն.......լռիր: Մի խոսիր: Ես քեզ չեմ ցանկանում լսել:

Բարև Մահ: Դու միակն ես, ում ես սպասել եմ, սպասել եմ միշտ, կարոտով, ում ես սիրել եմ բոլորից շատ: Հանիր կոշիկներդ: Ես պատրաստ եմ: Ուզու՞մ ես հանգստանալ: Ես կարող եմ սպասել, նորից սպասել, անվերջ սպասել, միայն թե իմանամ, որ կողքիս ես: Գոնե դու ինձ մի լքիր...Մոտեցիր ինձ Մահ: Մոտեցիր ու գրկիր, ու թող գրողի ծոցը կորչեն իմ բոլոր հին ընկերները: Ես քեզ եմ սիրում: Միայն քեզ: Համբուրիր ինձ, հետո նստեցրու ուսերիդ ու փախցրու ինձ: Տար, ինչքան հնարավոր է հեռու: Միայն թե մանգաղդ այն կողմ տար, ցավեցնում է...

Գնացինք, Մահ, փախանք այստեղից...Եթե տեսնես իմ հին ընկերներից գոնե մեկին, ասա որ էլ ինձ երբեք չեն տեսնի, ասա, որ միշտ կսիրեմ իրենց, ասա, որ ես քեզ հետ եմ: Նրանք հանգիստ կլինեն, նրանք քեզ վստահում են չէ՞:

Եվ դու,Մահ...

դու էլ լքեցիր ինձ...

Վոլտերա
14.08.2013, 10:21
Ամեն անգամ մղձավանջ տեսնելիս սկսում եմ խեղդվել, ինձ պատեպատ եմ տալիս, մինչև որ արթնանում եմ: Արթնանալուց հետո հասկանում եմ, որ դա ընդամենը անհաջող երազ էր ու տրամադրությունս մի այլ ձևի բարձրանում ա: Էս անգամ ուրախությունից եմ ինձ սկսում պատեպատ տալ: Հետո հիշում եմ, որ կգա մի օր, ու ես կուզեմ արթնանալ մղձավանջից, բայց չի ստացվի...կգա էդ օրը..էդ օրերը...

Վոլտերա
22.08.2013, 20:37
Հիմա մտածում եմ: Մեկը չլիներ, ում համար տառապեի, ողբայի, մղկտայի, բա մեկը չլիներ, որն ինձ ուժեղ ցավացներ, ում համար բռնեի երակներս կտրեի, բռնեի ինձ կախեի, բռնեի մկնդեղ խմեի: Բա մեկը չլիներ, առանց ում չկարողանայի շնչել, որն ինձ տանջեր, գիշերները չթողներ քնեմ, ցերեկները չթողներ դաս անեմ, գիրք կարդամ, բա մեկը չլիներ…
Հետո հիշում եմ, որ կա էդ մեկից:
Ու էդ մեկը ես եմ:

Վոլտերա
24.08.2013, 16:14
Ջնջվում ենք բոլոր տեղերից, անջատում ենք ինտերնետը, կոմպը տալիս ջարդում ենք, վեշերը հավաքում ենք ու դուրս ենք գալիս փողոց թրև գալու: Ավելի ճիշտ գնում ենք Կիեւյան կամուրջ...ուղղակի...զբոսնելու...

Վոլտերա
27.08.2013, 18:10
Հիմա եմ հասկանում, թե ինչի ա քո անունը Դատարկություն....

Վոլտերա
27.08.2013, 18:21
Էսօր քիչ էր մնում խեղդվեի: Երևի պետք չի էդքան չափերն անցնել: Ընդամենը մի երկու շաբաթ ա, ինչ լողալ եմ սովորել, բայց ինձ դրել եմ мастер-ի տեղ::( Ախր այ դդում, քեզ ո՞վ էր խնդրել առանց մարզիչի զգուշացման լողավազանի ամենախորը մասերը գնալ:angry Խիարի մեկը...:angry
Ահավոր կատաղած եմ վրաս...
Եթե մարզիչս չլիներ, էսօր ակումբում թեմա կբացվեր: Չնայած հլը խաբար չեմ, ակումբում խեղդվողների համար թեմա բացում ե՞ն, թե չէ...

Վոլտերա
29.08.2013, 14:12
-դե ասում էի չէ, ոչ մի մազ էլ չկա
- մամ, բայց ախր :(

Ուղիղ մի շաբաթ շարունակ կոկորդումս ինչ-որ անհայտ ծագման մազ էր հայտնվել, որը ոչ մի կերպ դուրս գալ չէր ուզում: Ու խանգարում էր: գիշերները խեղդվում էի, ցերեկները չէի կարողանում հաց ուտել: Մաման ասում էր՝ տանենք բժշկի: Ես էլ բժիշկներից մի այլ ձևի եմ վախենում:
- չէ,- ասում էի,- դուրս կգա, ոչինչ
Վերջը չդիմացա: Գնացի: Ինչ-որ գործիքներով նայեց, հետո հարցեր տվեց: Ասեց, բայց դու հիշում ե՞ս, էն պահը, երբ որ էդ մազը կուլ ես տվել: Ես ոչ մի պահ էլ չէի հիշում: Ասեցի՝ չէ: հետո հարցրեցի հնարավո՞ր է, էնտեղ ինչ-որ տեղ փաթաթված լինի: Ծիծաղեց: Ես էլ նեղվեցի: Մի անգամ էլ ստուգեց: Ասեց, որ էնտեղ ոչ մի մազ էլ չկա, ասեց մազն ուղեղիդ մեջ է, ասեց, որ էդ հոգեբանական մազ է, էն որ քեզ թվում է, որ կա, բայց իրականում չկա: Հետո ասեց, աշխատիր էդ ուղղությամբ չմտածել, պատկերացրու, որ մազ էր, ես էլ հանել եմ: Ժպտաց, թեթևակի ուսիս խփեց, ասեց՝ նորմալ է, քո տարիքում հոգեբանական մազեր ունենալը նորմալ է: Տուն եկա:
Ճիշտ ա: Կոկորդումս ոչ մի մազ չկար: Եկա տուն ու մոռացա դրա մասին: Ամեն ինչ անցավ գնաց:
բայց ուղեղիս հոգեբանական՝ իմ տարիքին բնորոշ հիստերիկ մազերը մնացին...
ու դեռ երկար կմնան :)...

Վոլտերա
29.08.2013, 14:43
- Ալո, բարև ձեզ, Էննային կարելի է
- Ու՞մ
- մմմմ ...Էննային
- սխալ եք զանգել
- ըը..լավ հիշեցի..Նանեյին եմ ուզում :D

Լրիվ մոռացել էի, որ մարդուն իր ակումբի մականունով չպիտի հարցնել, ախր շատ հնարավոր ա, որ տնեցիներն անգամ պատկերացում չունեն, թե ինչ ա ակումբն իրենից ներկայացնում: Ու էդ պահին ես միանգամից պատկերացրեցի, եթե զանգեմ ասենք Հայկօյենց տուն ու ասեմ կլորին կարելի է, կամ ասեն Շինարարն ինչ ա՞ անում, կամ ասենք Իմպոն տունն ա՞
Միանգամից աչքիս առաջ ա գալիս էդ խեղճ մարդկանց դեմքի արտահայտությունը :' -հն՞, Մեֆն ո՞վ ա, մենք Մեֆ չունենք բայց :'
Իսկ օրինակ Վոլտերային մերոնք լավ ճանաչում են: Ու եթե մի օր որոշեք մեր տուն զանգել, անպայման Վոլտերա կասեք: Ու եթե մամաս վերցնի հեռախոսը, մի բան էլ կավելացնի՝ էստեղ չի, Բլրակում է:P
Հ.Գ. Ժող, նենց հետաքրքիր է, ձեր մականունները տնեցիք գիտե՞ն :))

Վոլտերա
10.09.2013, 19:03
Ջնջեցի վերևի գրառումս
Կներես, շատ կոպիտ էի
Բայց ինձ էլ հասկացի
Դու ի՛մ կատուն ես
Հետո՞ ինչ որ քեզ քիչ ա մնացել, որ դու մեծ ես, որ դու եքա բիձա ես
Մեկ ա դու ինձ ես պատկանում
Դու ի՛մ սեփականությունն ես
ու ամուսնացի ում հետ, որ ուզում ես
թքած ունեմ
հետո չգաս նույն հիստերիկ բառերի շարքը մտցնես աչքս, թե փրկի՜
բա ե՞ս
բա ասում էիր գալու ես իմ հետևից՜
բա մենք պիտի միասին լինեինք՜
էդ մենակ ասում էիր
բայց ես քեզ սիրում եմ, ու շա՜տ

ты мой самый любимый немец...

ներում եմ քեզ...էս անգամ էլ եմ ներում...միշտ էլ կներեմ...քանի դեռ կողքիս ես
Կատվիկս՜
ամուսնացի
քեզ երջանկություն

Վոլտերա
17.09.2013, 22:12
Քանի հիշել եմ, պատմեմ
Երազումս Չուկին էի տեսել: Ինքն ահավոր հավատացյալ էր, ես էլ երազումս թարսի պես աթեիստ էի: Հիշում եմ, իրենց տանը նստած թեյ էինք խմում, ինքն էլ քարոզներ էր կարդում :cry
Հետո վերջում ասեց էլ չերևաս ակումբում, ես քեզ վռնդում եմ ակումբից, դավաճանի՜ մեկը, մոդեռությունն էլ տալու եմ Քիբորդին :(.... Ու ինձ իրենց տնից դուրս շպրտեց գիշերով :(

Վոլտերա
27.09.2013, 15:38
մեկն ինձ հարցնում ա՝

-Քրիստոնյա ե՞ս
- չէ, կրոն չունեմ
- այսինքն Աստծուն չես հավատու՞մ
- ես նման բան չասեցի: ես կրոն չունեմ, ոչ թե հավատք: դրանք իրարից կիլոմետրերով հեռու են
- հա, այսինքն Աստծուն հավատում ես, բայց քրիստոնյա չես, էդ ո՞նց հասկանանք
- ես իմ աստծուն եմ հավատում
- քո աստվածը ո՞րն ա
- էն որ ձեր աստվածը չէ, էն որ մենակ իմ աստվածն ա
- տենց բան լինում ա՞
- հա
- բայց աստված մեկն ա, ու ինքը բոլորի աստվածն ա
- ես ձեր ու մնացած բոլորի աստծուն չեմ հավատում
- աթեիստ ես
- չէ
- բա՞
- սովորական մարդ եմ, էլ ինչ բա
- լավ բա դու եկեղեցի գնում ե՞ս
- ըհն
- բա ո՞նց ես եկեղեցի գնում, եթե էդ եկեղեցին մեր աստծունն ա պատկանում
- անպայման չի գերեզման մեկին թաղելու նպատակով գնաս, չէ՞
- մի խոսքով, ես քեզ չեմ հասկանում, բայց խորհուրդ եմ տալիս հավատալ աստծուն, մեր աստծուն
- մերսի խորհրդի համար

արդեն խորհրդի կարգով են Աստծուն հավատում: Մեղա՜ :8

Վոլտերա
27.09.2013, 20:17
Գիտե՞ք որն է երջանկությունը
էն որ հարցազրույցում 20 հոգում մեջ դու միակ գերազանց ստացողն ես լինում, էն որ դեկանը քեզ գովում ա բոլորի մոտ ու էդ պահին դու գլուխդ կախում ես ամոթից, մտքումդ պատկերացնելով թե ինչ ա կատարվում մնացածի հետ, հետո մի պահ բարձրացնում ես գլուխդ ու տեսնում ես քեզ ուղղված բազմագույն ու գունեղ աչքերի տեսականի, որոնք հիացմունքով քեզ են նայում, էդ պահին ուզում ես գոռալ բոլորին շնորհակալ ե՜մ, շնորհակալ ե՜մ ինձ թևեր տալու համար, շնորհակա՜լ եմ նախկին թռիչքներիս մասին հիշեցնելու համար, շնորհակալ ե՜մ, որ նորից ինձ լիարժեք կզգամ...բայց լռում ես...լռում ես, որովհետև չես կարող մի ամբողջ 20 հոգու պատմել քո թևերի պատմությունը, չես կարող բառերով նկարագրել, թե ոնց ես ամիսներ շարունակ անդունդում եղել, թե ոնց ես աննկատ ընկել վերևներից ու դա ոչ ոք չի նկատել, թե ոնց ես զրկվել փետուրներից

ո՞նց բացատրեի բոլորին, որ շատ բարձր թռչել չի կարելի, որ դեպի արևը թռչել չի կարելի՜, ո՞նց հասկացնեի, որ անդունդում ավելի կարևոր բաներ կան, քան վերևում...

ու ականջներումդ Մոցարտ ա հնչում՜....Dies irae....Dies illa

երջանկությու՜ն...էդ պահերին ուղղակի նայում եմ հայելու մեջ, նայում եմ երկա՜ր, շա՜տ երկար, հետո ժպտում եմ ինձ, նայում եմ ուղիղ աչքերիս մեջ ու ասում՝ շնորհակալ՜ եմ, որ դու կաս....

Վոլտերա
25.10.2013, 21:54
Էսօր մեր կուրսեցիներից մեկը խոսքի մեջ էս արտահայտությունն արեց. ախ դու ձկան աչք :think
Ես էլ այ մարդ ուրախացա, ասեցի մենակ չեմ, էլի մարդ կա, որ սովետական ֆիլմեր նայում ա, սիրում ա , հլը մի բան էլ էդտեղից մեջբերումներ ա անում, ուրեմն ամեն ինչ կորած չի, դեռևս կան մարդիկ որոնք հասկանում են իսկական արժեքներից, կարողանում են գնահատել դրանք: Սենց երջանկացած վիճակով ասում եմ կուրսեցուս, որ շատ ուրախ եմ իր համար, ինչ լավ ա իմ ճաշակի մարդ գտնվեց
ու մեկ էլ..
- բայց ես չգիտեի, որ փոքրիկ զորավարը սովետական ֆիլմ ա
...:)....

Վոլտերա
25.10.2013, 22:15
Կարոտել եմ...կարոտել եմ...կարոտել եմ
Կարող եմ հազար անգամ կրկնել նույն բանը՝ ձախից աջ, վերևից ներքև
Կարող եմ գոռալ, ինձ պատեպատ տալ, ջարդել ձեռքիս տակ ընկած ցանկացած բան
Հենց հիմա կարող եմ ոսպով ճաշ ուտել, մակարոն, կամլոբի
Կարամ նստեմ ու սերիալ նայեմ, հետո ողբամ էդ սերիալի վրա, հետո էլի հիշեմ, որ կարոտել եմ...

Ու մեկ էլ ահավոր շատ զզվել եմ: Ամեն ինչից: Բոլորից: Որովհետև կարոտել եմ:

Ի՛նձ եմ կարոտել:
Վոլտերայի՛ն
Ու զզվել եմ իմ մեջ եղած Մարիից
Զզվե՜լ եմ...

Վոլտերա
08.11.2013, 23:27
Դժվար է էս նոր տեսակի մարդկանց հետ: Ահավոր դժվար է: Փորձում ես մեջներից գոնե մեկին գտնել, որը քեզ ,շատ չեմ ուզում, գոնե մի պստիկ կճանաչի, ճկույթիս չափ, ավել չեմ ուզում, ավելը ձեզ պահեք: Դժվար է մարդկանց հետ: Ստիպված գլխիդ դիմակ ես քաշում, որ քեզ չդնեն ՉԹՕ-ի տեղ, ջոնգլիներից փախած վայրի գազանի տեղ չդնեն: Ոչ ոք քեզ նման ցնդած աննորմալի չի ընդունի, ոչ ոք քեզ չի հասկանա, եթե դու ասես, որ դու մեռնելուցդ հետո ոչ դրախտ ես գնալու, ոչ դժոխք, այ Բլրակ, քեզ բոլորը գժի տեղ կդնեն, եթե իրենց հրավիրես էնտեղ թեյելու ու գիշերները պառկելու լուսնի տակ, գայլուկներիդ ոռնոցների ներքո: Աչքերով անընդհատ մարդ եմ փնտրում, ի՛մ տեսակի մարդկանցից, չկա: Չկան: Ու երբեք էլ չեն լինելու: Մոռացիր դրանց մասին:
Մարդկանց հետ վարվելու ամենալավ միջոցն իրենց ուսումնասիրելն է: Մեր աշխարհագրության դասախոսի մտքով երբեք չի անցնի, որ ես իր մասին ավելի շատ եմ մտածում, քան ինքը, որ գիշերները երազումս տեսնում եմ իրեն, փորձում եմ ներս խցկվել նենց տեղեր, որտեղ իրավունք չունեմ: Ուղղակի իրավունք չունեմ: Ինքն ամբողջ կյանքում չի էլ իմանա, որ իմ ուսումնասիրման առարկան ա, որ ես իր վրա բազմաթիվ փորձեր եմ անում, իրենից տարբեր նոր տեսակներ եմ ստանում, հետո դրանք էլի խառնում եմ իրար, բաժանում եմ, կիսում եմ երկու մասի, վառում եմ, որ տեսնեմ՝ինչ հոտ կգա, գցում եմ ջուրը, որ տեսնեմ կխեղդվի, թե չէ: Այ մարդկանց հետ էդպես պիտի վարվել: Ուսումնասիրել, փորձարկել, բազմացնել, իրենց դարձնել քո սեփականը, հետո հաճույք ստանալ ու էդ ամենն անել աննկատ, էնպես , որ ուսումնասիրության առարկան երբեք էլ չիմանա այդ մասին: Դաժան եմ չէ՞...Ըհն, մարդկանց շատ սիրելուց է: Կամ չսիրելուց: Ես դեռ չեմ կողմնորոշվել:

Վոլտերա
09.11.2013, 19:44
Ինչքան կարա մարդ հաճույք ստանա սեփական թուլությունից, ցավից, ինքնախղճահարությունից, ոնց կարա մարդն իրեն այ էդքան չսիրի, էդքան զզվի իրենից: Ոչ մի կերպ չեմ պատկերացնում: Մարդ ջան, խնդրում եմ, գոնե դու քեզ սիրի, ջայնամ ուրիշներին չես սիրում, քեզ գոնե մի պստիկ սիրի հա՞ , ինչ կլինի, էդքան թքած մի ունեցի քեզ վրա: Դու դրա իրավունքը չունես: Հա հենց տենց չունես: Դու չես քեզ ստեղծել, որ ոնց ուզես վարվես քեզ հետ, դու ամբողջովին քեզ չես պատկանում: Քեզ վրա հենց սկզբից դրված ա պարտականություն. ապրելու՛ պարտականությունը: Ինչ գնով էլ լինի դու պիտի էդ բեռը մինչև վերջ հասցնես: Մարդ ջան, էդքան շատ թքած մի ունեցի կյանքի վրա, մի ասա, թե քեզ համար մեկ ա՝ կապրես, թե չես ապրի: Որովհետև կգա նենց մի պահ, որ կփոշմանես ասածներիդ համար, բայց արդեն ուշ կլինի:
Ես ժամանակին մտածում էի, որ մարդու համար ամենակարևորը հանճարեղ ձևով ապրելն ա, խորը ու բարդ լինելն ա...բայց չէ, փոշմանել եմ, մարդ ջան, ապրիր հա, ընդամենը ապրիր, թող ոչինչ, մակերեսային ապրիր, ոչինչ դու մենակ շնչիր ու արտաշնչիր, բայց գոնե ապրիր
Գիտեմ, որ վաղը ես նորից իմ հին մտքին կգամ, որ կարևորը խորություն ունենալն է, բայց էսօր ես ասում եմ քեզ՝ ապրիր, ուղղակի եղիր: Քեզ մի կեր: Ափսոս ես: Մարդ ջան, ափսոս ես:

Վոլտերա
09.11.2013, 19:54
Ժամանակին մահագիտություն էի ուսումնասիրում: Փորձում էի ինչքան հնարավոր ա մահվանն ավելի մոտիկից ճանաչել, իր հետ լեզու գտնել, փորձում էի միջոցներ գտնել մարդկանց մահը թեթևացնելու համար, հետո հասկացա, որ սկի կարգին կյանքի հետ յոլա չեմ գնում, ուր մնաց մահվա՜ն:

Վոլտերա
30.12.2013, 18:26
Հետ եմ վերադառնում, կամաց-կամաց հետ եմ գալիս:
Դեպրեսիային փաթաթում եմ մի հատ տոպրակի մեջ ու վառում, ոնց հասկացա ինքը բացի խանգարելուց ուրիշ ոչինչ չի անում:
Տարին սկսում եմ Վոլտերայական ձևով` գրել, սովորել, ուսումնասիրել, փորձարկել, հայտնաբերել:
Ակումբ բռնվիր, ես հետ եմ գալիս: Հերիք ա ինչքան բերանս փակեցին ու չթողեցին խոսել: Հիմա խոսելու եմ ինչքան սիրտս տա, գրելու եմ էնքան, որ մուսաս ինձնից զզվի ու ինքնասպան լինի.
Իրականում ոչ թե մուսան ա քեզ մոտ գալիս, այլ դու ես գնում իր մոտ, ու իրականում ոչ թե պետք ա սպասել, որ մուսան ժամանի, այլ դու պիտի գնաս իր մոտ.
Մուսա բռնվի գալիս եմ.
Ակումբցիներ, շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար.
Վոլտերա, մի բան էլ ես իմ կողմից մաղթեմ.ուզում եմ որ բավարարված լինես կյանքում, որ միշտ լիքը լինես, բայց չմոռանաս նաև դատարկությանը, ուզում եմ որ ստեղծող լինես ու ոչ մի բան հեշտությամբ ձեռք չբերես. Մարի, քեզ էլ ցանկանում եմ, որ Վոլտին ու Բլրակը չկորցնես :)
Տարի, բռնվի, գալիս եմ.......

Վոլտերա
31.12.2013, 19:18
Լրիվ աննորմալ եմ ես, իսկական հոգեբուժարանի ապրանք. Իմ տեղը գիտեք որտեղ ա? Էն որ ցուրտ ա, ոչ ոք չի խոսում, ոչ մեկը ոչ մեկին չի նայում, բոլորն անձայն պառկած են ու նայում են երկնքին, բայց փոխարենը տեսնում են բորդո գույնի կափարիչ, այ էդտեղ ա իմ տեղը. Կգնամ ու էդ պառկածների համար Անդերսենի հեքիաթներից կկարդամ:

Ես ուզում եմ որ բոլորն ինձ սիրեն: Անիմաստ ցանկություն ա, բայց ես ուզում եմ:

Ես ուզում եմ նորից անվերջության զգացողությունը զգալ, ես ուզում եմ էն ժամանակվա պես չզգալ իմ սեռն ու տարիքը. Ղզիկ ցսնկություն ա. Բայց ես դրա համար ամեն ինչ կտայի:

Ես լիքը դաս ունեմ անելու: Ու ես անտաղանդի պես ակումբ եմ մտել, որովհետև ձեռս չի գնում սովորել Քուչակի կենսագրությունը, անգլի բառերն ու կլիմայաստեղծ գործոնների մասին ձանձրալի լեկցիան: Ում ա պետք սովորել գրողի կենսագրությունը, ում ա պետք թե Քուչակը որ թվին որտեղ ա սովորել կամ ավարտել: Ու ընդհանրապես պետք ա վառել գրականության դասագրքերը, դրանց փոխարեն մեզ պիտի տան թուղթ ու գրիչ, մենք պետք ա գրենք ծրագիրը, մենք պետք ա գրենք Քուչակի իսկական կենսագրություն, մենք պետք ա գրենք....ոչ թե դուք.... Ու հետո ինչ, որ ես սիրում եմ աշխարհագրություն, էս պահին ինձ հեչ էլ հետաքրքիր չի, թե որոնք են հիմնական ու անցումային կլիմայական գոտիները:

Չեմ անելու դաս~~~~~

Ես ուզում եմ առաջվա պես մարդկանցից հեռու մնալ, ես ուզում եմ ինքս ինձ հետ նորից մենակ մնալ, ուզում եմ ինձ հայելու մեջ նայել ու չտեսնել արտացոլանքս, ուզում եմ որ էդ պահին հայելին էլ իմ մեջ նայի ու տեսնի ինքն իրեն իմ մեջ, ինձնից դուրս, ես զզվել եմ արանքում մնալուց, ես զզվել եմ արանքից ինձ սեղմող երկու դռներից, ընդհանրապես դուռն ում ա պետք, դռան տեղը պետք ա մեծ անցք լինի, դուռը սխալ բան ա...ուզում եմ ապուշի պես մեկին սիրահարվել, ուզում եմ ինչ որ մեկին ծաղրել, կծել, վառել, ուզում եմ որ իմ կափարիչի գույնը բորդո չլինի, ուզում եմ կարմիր լինի, կամ դեղին, ուզում եմ ընդհանրապես կափարիչ չունենալ, բայց մեկ ա ամենաշատն ուզում եմ որ ինձ սիրեն...

Ու իմ նոր տարին սկսվում ա ապրիլի մեկից` իմ երազները պաշտոնական ձևով թղթին հանձնելու օրվանից. Ես իմ երազներից շատ ոչ մեկին չեմ սիրում, ու իմ իմ ամենամղձավանջային երազը ես նախընտրում եմ իրականության ամենահաճելի պահից...

Ու ..վաբշե հեչելին ինձ սիրեք, կարևորը ես ինձ սիրում եմ ու էդ սերը...ցավոք անպատասխան ա....

Գնամ դաս անեմ, համոզեցիք:

Վոլտերա
01.01.2014, 01:07
Պիտի բացահայտեմ լիքը բան, պիտի նոր բան ստեղծեմ, պիտի ապրեմ կրկնակի պինդ ու խորը, պիտի ճանաչեմ ինձ ավելի շատ, ու պիտի ուսումնասիրեմ ներսս, ձեր ներսը, աշխարհի ներսը...պիտի ավելի շատ տեսնեմ, ավելի շատ մտածեմ ու ավելի քիչ զգամ, պիտի նոր տեսակի աչքեր ստանամ, լաբորատորիաս պիտի ավելացնեմ նոր դեմքերով, պիտի նոր տեսակի մարդկանց հավաքածու կազմեմ ու պիտի գնալով ավելի շատ սիրեմ մարդուն, պիտի Բլրակս վերանորոգեմ (վաղուց էնտեղ չեմ եղել ) ու մեկ էլ պիտի սովորեմ թաքնվել ինձնից...Խոստանում եմ. Ուզում եմ որ տարին չլինի դեպրեսիայի տարի, այլ հոգևոր հաճույքի ու թռիչքների ^_^

Վոլտերա
08.01.2014, 20:05
Թող հոգիդ լուսավորվի, հարազատս:

http://i.imgur.com/5JWxRRT.jpg

Վոլտերա
08.01.2014, 21:51
Ես վերջապես երկար որոնումներից հետո պարզել եմ նաուշնիկների երկարակյացության գաղտնիքը :)) ուրեմն էդ անտերները պիտի ուղղակի քո ճաշակի լինեն` երկար դիմանալու համար: Ու էստեղ թանկ, էժան կապ չունի: Օրինակ մի երկու ամիս առաջ ինձ բաժին էր ընկել ահավոր ռաբիս, չարոխներով, ապեով խոսող մի հատ բալամ նաուշնիկ: Չեք պատկերացնի թե ես էդ լղոզած չոլկայի հետ ոնց յոլա գնացի: Հա իրար տալիս էինք, ինքը Արամ Ասատրյան էր քոքում, ես իմ դեպրեսիվ մետալը: Դե ասեք, հիմա էդ խեղճ հոպարը ոնց դիմանար իմ ձեռը, պարզ չի երկու շաբաթից պիտի փչանար, հետո ինչ որ հինգ հազար դրամանոց հոպար էր:

Ասածս ինչ ա... Վերջերս դարքվեյվ, մետալ, գոտիկա լսող փիրսինգով ու սև շրթներկով սիրուն տղա -նաուշնիկ եմ ճարել: Ամբողջ օրն իրար հետ գլուխներս թափ տալով մեր ուզած երգերն ենք լսում: Չնայած որ ինքը հազար դրամանոց թռչնակներից էր, բայց մենք իրար սիրեցինք առաջին հայացքից: Հիմա դե ասեք, ոնց կարող ա ինքը փչանա, եթե մենք նույն տեսակի աննորմալներից ենք: :))

Ձեր ճաշակի նաուշնիկներ առեք, ժողովուրդ, թե չէ դժվար կլինի ձեր հետագա ականջաամուսնական կյանքը:

Վոլտերա
09.01.2014, 22:05
Տեսնես ինչի է էդքան անսովոր մահվան լուրը լսելը, երբ որ իմանում ես մեկը, որին դու ամեն օր տեսնում էիր, բարևում էիր, զրուցում էիր, էլ չկա: Այ էդ էլ չկան ինչի ոչ մի կերպ չի տեղավորվում մեր ուղեղում: Ուղղակի չի կարող տենց բա լինել, չկա տենց բան, սխալ է: Ու սա ցավ չի, չէ, ոչ էլ կարոտ, որովհետև դու էդ մարդու հետ էդքան էլ մոտ չէիր, բայց մեկ է, մահվան լուրը լսելն ահավոր անսովոր է, սարսափելի անորոշ բան է: Միշտ մտածել եմ, թե ինչի է մահն ու դրա հետ կապված ամեն ինչը վատ ազդում մարդու վրա, ու կապ չունի թե ինչքան հարազատ է քեզ գնացողը, հնարավոր է որ ընդհանրապես ծանոթ չի, ուղղակի դու հիշում ես որ ինքն ամեն օր քայլում էր իր գրասենյակում, մեկ մեկ ժպտում էր, խոսում էր, շնչում էր, հեռախոսով խոսում էր: Ու ուր է հիմա էդ շարժումը, ուր կորավ էդ ամեն ինչը,...չկա, ուղղակի չկա էդպիսի բան, մահը մարդիկ են հնարել, չկա մահ: Կա անցում, շարժման բացակայություն, անհետացում, կամ թափանցիկություն, բայց ոչ մահ: Պետք է փոխենք մեր վերաբերմունքը էդ երևույթի վերաբերյալ, սենց սխալ է, սենց չպիտի լինի, ինչ որ բան սխալ է:
Ու քանի դեռ չգիտենք, թե ինչ է լինում գնացողի հետ, որովհետև մենք մնացողներից ենք, մահը միշտ էլ մեզ համար կմնա բացասական ու վատ երևույթ: Ու իրականում ոչ մեկս չգիտենք, թե ովքեր են ավելի լավ վիճակում, մնացողները, թե անհետացողները:

Վոլտերա
20.01.2014, 20:09
Ու ընդհանրապես զզվելի է էս ամեն ինչը: Ոնց որ նախկին դպրոցս աչքիս առաջ ունենամ, ոնց որ անցյալում ապրեմ, բայց արդեն իսկական եսովս: Էնքան հետաքրքիր է էս ամենը, երբ որ առանց որևէ ջանքի կամ կախարդության դու վերադառնում ես մի քանի տարի առաջվա ապրածդ կյանքը, բայց արդեն վերափոխված ու վերածնված տեսքով: Այ էս ժամանակ է որ անցյալիցդ կարողանում ես վրեժ լուծել` ներկայի հաշվին, քո նախկին կերպարից կարողանում ես երկար մեջդ պահված մուռը հանել` քո վերստեղծված Եսի հաշվին: Ահավոր սիրուն բան կա սրա մեջ, բայց էդ միևնույն ժամանակ զզվելի է, որովհետև անցյալն ինչքան էլ սիրուն ու ցանկալի լինի, մեկ ա ինքը մի քանի տարվա դիակի պես ա բուրում, անցյալն էլ դիակների նման փտել ունի, ու դրա համար պետք չի անցյալին թաղել, պետք է վառել ուղղակի:

Տղաս, եթե քեզ թվում է որ քո տիեզերական դատարկությամբ ու ուղեղիդ տիեզերական բացակայությամբ օժտված լինելով հանդերձ կարող ես ինձ ինչ որ բան սովորեցնել կամ ցույց տալ, իմացիր որ ես գիշերները մարդկանց հանգիստ չտալու սովորություն ունեմ, ուղղակի ափսոսում եմ որ դատարկության պես բազմաշերտ երևույթին քեզ պեսին եմ վերագրում: Ստիպված` որովհետև դժվար թե իմանաս բազմաշերտության ու խորության մասին, դժվար թե լսած լինես գոնե մի անգամ:

Յախք ու էլի յախք: Ասենք երեք հարկանի շենքի բարձրության կաբլուկով ու հավերժ դեբիլի ժպիտը դեմքին ոմն քայլող մսային զանգվածը դժվար ձեզ մոտ էլ զզվանք չառաջացնի:

Ատում եմ ձեզ բոլորիդ: Որովհետև երբեք չեք իմացել ու դժվար էլ երբևէ իմանաք ուղեղի տեղը, որովհետև չեք ապրում, այլ շնչում եք միայն, որովհետև չեք քայլում, այլ ձեզ քարշ եք տալիս մի տեղից մյուսը, որովհետև մարդ չեք, այլ ձեռքերից, ոտքերից ու ներքին օրգաններից կառուցված գոյություն եք, որոնց ամեն վայրկյան կարելի է շեղել ուղղությւնից, անգամ ձեր յուրաքանչյուր քայլը կամային չէ, ուր մնաց խոսքը կամ ծիծաղը: Շարժվող տիկնիկների պես, պարզապես ի տարբերություն ձեզ` տիկնիկներն ունեն սեփական կերպարանքն ու դեմքը, անգամ սեփական հոտը:

Ու ձեր ամբողջ երամում գուցե գտնվեն որոշակի ներքին դեմք ու կերպարանք ունեցողները, բայց դրանք էնքան թույլ ու աննշան են, որ չարժե անգամ խոսել էդ մասին: Ուղղակի ունեցողներին ավելի եմ ատում, որովհետև կիսատ են ու թերի, որովհետև անավարտ են ու իրականում ավելի ոչինչ են, քան հենց ինքը` ոչինչն անձամբ:

Ու էս ամեն ինչից հետո ինձ կարող էր ուրախացնել միայն էն փաստը, որ վաղը կարող եմ գրադարանում գրանցվել ու ուզածս գրքերն ուզածս ժամկետով վերցնել ու կարդալ: Իսկ դուք որոշեք թե վաղն ինչ եք հագնել կամ ոնց եք քսվելու, մազերը ոնց եք հարդարելու` դիմացի դատարկ սափորին դուր գալու համար: Չնայած ով գիտի, ասել են չէ` նմանը նմանին կգտնի:

Վոլտերա
21.01.2014, 22:25
Նորից բարև, Մինոր: Էլի եկել եմ բողոքելու: Ուզում եմ վերջացնել Ջերոմի վերջին քսան էջը: Կոմպը կախել է, չի բացում: Իսկ ես ուզում եմ կարդալ ու վերջացնել արդեն սիրելի դարձած գիրքը: Ասա որ կոմպը կախել է, ոնց ես ակումբում գրում: Ուֆֆ: Չգիտեմ, էս քանի օրն ինչ է փոխվել մոտս, բայց բոլորը սկսել են նյարդայնացնել ինձ, ուզում եմ կացինն առնել ու բոլորին կոտորել հերթով: Չգիտեմ: Մարդն ա աչքիցս ընկել: Աշխարհագրության գրքում կարդում եմ`նոր դարաշրջանի վերջում տեղի ունեցավ մի նոր իրադարձություն` հայտնվեց բանական մարդը: Մտքումս ասում եմ`իզուր, թող ոչ էլ հայտնվեր: Ինչ իրադարձություն, պետք է գրեն ամենամեծ աղետը, դժբախտությունը: Դասախոսիս հարցնում եմ ինչ կլիներ, եթե դինոզավրերը չանհետանային, ասում է` մարդն ուղղակի չէր լինի: Ուրախանում եմ, ասում եմ` ուխ: Չի հասկանում: Հեչելին հասկանա:
Հուսով եմ հաջորդ երկրաբանական դարաշրջանում ապրող օրգանիզմներն անպայման կայնեզոյը կհամարեն ամբողջ մոլորակի պատմության ամենադաժան ու կործանարար ժամանակաշրջանը: Ու հավանաբար, եթե էդ օրգանիզմներից մեկը համարձակվի հարցնել , թե ինչ կլիներ, եթե մարդը չվերանար, ապա պատասխանը կլիներ` ուղղակի մենք չէինք լինի: Մարդիկ էլ մեր դարաշրջանի դինոզավրերն են, ում վերացման մասին հետագայում լեգենդներ կհորինվեն:
Ինչ եմ խոսում: Մի էդպիսի դինոզավր էլ ես եմ: Ոչ մեկից ոչ պակաս, ոչ ավել:

Վոլտերա
08.02.2014, 22:50
Մթության մեջ տեղաշարժվելու հատկություն եմ ձեռք բերել: Ժամանակին անընդհատ աթոռի կամ սեղանի ոտքերի հետ էի բախվում: Հիմա դրանք մեջտեղից հանել եմ: Թողել եմ միայն շորերի համար նաախատեսված փոքրիկ ու կլոր սեղանը: Իրեն չեմ կպնում, որովհետև խելոք իր համար սենյակի ծայրամասում տեղավորվել է ու ինձ չի վնասում
:Երբեմն ուզում եմ լինել այնտեղ, որտեղ վխտում են իմ տեսակները, այնտեղ, որտեղ ես ինձ տանն եմ զգում, որտեղ անում ենք տնային բաներ ու չենք շփվում դրսայինների հետ: Երկու տարի առաջ էր: Ինձ համար քայլում էի սենյակովս մեկ, ինչ որ բան էի փնտրում: Վերջում գտա: Այդ վեց տառանոց հարազատ բառը դեռ մինչև հիմա բջիջներիս մեջ է բնակվում: Ես ուզում եմ լինել իմ տեսակների մեջ, բայց մի կողմից ես ձգտում եմ անվերջանալի, սպիտակ ու մառախլապատ մենակությանը: Այս ցանկություններս ժամանակին շատ խորն էին, համարյա խելագարության աստիճանի: Ամեն մի անկյունում իրենց էի փնտրում, ամեն մի ծառի ու ծաղկի վրա իրենցից ինչ որ կտոր էի փնտրում: Ինչքան է եղել փաթաթվել եմ փողոցում քայլող պատահական մեկին` թվացել է գտել եմ իրենց: Բայց սխալվել եմ: Սովորական մեկն է եղել: Արդեն հոգնեցուցիչ է անընդհատ դրսայինների հետ ապրելը: Ինչքան էլ առանձին ու անլար անհատ եմ, մեկ է, անտեսանելի թելերով իրենց եմ կապված: Ենթագիտակցորեն դեպի իրենց եմ գնում: Ես իրենցից եմ: Իմ հիմնական ու մեծ կեսն իիենցից մեկն է, ինչքան էլ փորձեմ սովորական դրսային ձևանալ: Գիտեք ոնց եմ որսում ամեն մի պատկեր: Ցանկացած միջավայրում ու տեղանքում իրենցից որևէ փոքրիկ կտոր, մաս կամ սիմվոլ ակնթարթային գրավում է ինձ: Էսպես վեր եմ թռչում ու նայում եմ այդ կետին: Պարզվում է աննշան մաս է, բայց իրենցից է: Շատ բարդ է: Եթե գնամ դեպի իրենց, էլ հետ վերադառնալ չեմ կարողանա: Եթե չգնամ` կպայթեմ: Գիտեմ, որ վաղն այդ ցանկությունը կանցնի երկրորդ կամ ավելի հետին պլան: Դրսային գործերով տարված էլի կմոռանամ իրենց մասին, բայց դա չի վերանա: Մի օր անպայման նորից կգամ իմ հին ցանկությանը` միանալ իրենց, ապրել իմ իսկական կյանքով: Քանի անգամ եմ երազել միասին հավաքվելու մեր սիրելի վայրում, կարմիր գինի խմելու ու երաժշտություն լսելու մասին: Մենք` խմբով, թափառում ենք ու ժպտում իրար: Դրսինները սարսափած փախչում են: Իրենք որտեղից գիտեն, որ մենք իրար ժպտում ենք: Սև ներկված աչքերն ու շուրթերը ծածկում են մեր ներքին ուրախությունը: Մենք ուրախ ենք, որովհետև իրար հետ ենք: Հավաքվում ենք մեր սիրելի ավերակ ամրոցում: Պառկում ենք ամրոցի այգու թաց հատակին ու նայում մութ երկնքին: Հետո բարձրանում ենք ամրոց: Մոմի լույսի տակ իրար համար կարդում ենք մեր գրածները, լսում ենք մի գլուխ Բախ ու Բեթհովեն, բաց պատշգամբում բարձր ծիծաղում ենք: Մեր ծիծաղից արթնանում են փողոցային շները: Բայց ախր հենց դա էլ մեզ պետք էր, չէ: Ու ամբողջ ժամանակ սիրում ենք իրար`շատ, ուժեղ, պինդ, անսահման:Իրականում դա անհնար չէ: Ամբողջը մեզնից է կախված, իմ սիրելիներ, հարազատներ, ամբողջը մեր ձեռքերի մեջ է:Ձեզ եմ ցանկանում: Դեպի ձեզ, դեպի ներս, ինչքան հնարավոր է հեռու դրսից ու դրսայիններից: Ես ձեզ եմ սիրում:Թող դրսայինները մի գլուխ միայն վախենան մեզնից: Հո մենք գիտենք, թե իրականում ինչ ենք և ով ենք:
Երկու տարվա փնտրտուքներից հետո դեռ արդյունքի չեմ հասել: Դեռևս չկան իրենցից, իրենց իսկականներից: Ուղղակի չկան: Իսկ եթե կան էլ, ուրեմն իմացեք, որ հարազատ եք ինձ ու ցանկալի, իմացեք, որ ես էլ եմ ձեզնից: Հեյյ, իսկ եթե կարդում եք սա ու հասկանում, որ ձեզ նկատի ունեմ, ուրեմն եկեք միանանք, իրականացնենք մեր ներքին ցանկությունները, ես համաձայն եմ, լսում եք, եկեք միանանք: Հերիք է արդեն:
Իմ ու միշտ ինձ պատկանող հարազատ մարդիկ, ես ձեզ սիրում եմ: Ու կարոտում եմ: Ու սպասում եմ:

Վոլտերա
16.02.2014, 00:29
Բևեռային աստղը հենց նոր ձայնը կտրեց: Երեք հատ սև առնետ հոգին փչեցին դիմացի նկուղում: Վերջին շնչում երրորդը հասցրեց ծվծվալ, իսկ երկրորդը երազանք պահեց մտքում: Հավանաբար հաջորդ կյանքում կատարվելու նպատակով: Սև ու կտրած պոչով կատուն դատը շահեց` հարազատների պահածոյացման հաշվին: Հիմա երրորդ սենյակում մեկը մռնչում է. Կարծում է կկարողանա սպիտակ մորուքավորների մոտ խղճահարություն առաջացնել: Կարմիր սենյակում պարտվածներն են սուսուփուս կուլ տալիս իրենց առաջարկվող կլոր ու սպիտակավուն օգնականներին:
Իմը կանաչն է: Ես չեմ մռնչում: Բայց ոչ էլ ամեն մի պատահածին կուլ եմ տալիս: Սենյակիս չորս անկյուններում էլ սպանության հետքեր կան, իսկ հինգերորդ անկյունում` սեփական սպանության, թե ինքնա... հինգերորդ անկյունը ոչ ոք չի տեսնում: Իսկ ես գիտեմ: Ես հիմա ավելի շատ բան գիտեմ ու ավելի շատ բան եմ լսում: Օրինակ վեցերորդ հարկում հենց նոր լողացած ու սափրված ճանճին ներկեցին վարդի գույնով: Իմ քթին հասավ կարմիրի հոտը, իսկ թե ինչ փսփսաց ճանճը վերջին պահին` չհասցրեցի ընկալել: Իմ սենյակի դռան գույնը կանաչ է, բայց ինձ թվում է բացի կանաչից, նաև մուգ կարմիր է, տեղ տեղ սպիտակ, բայց ավելի շատ կանաչ է: Ես առնում եմ կանաչի հոտը: Ես գիտեմ թե դա ինչ է: Մի փորձեք պարտադրել ինձ ձեր սեփականը: Իմ քիթը տարբերվում է ձերինից: Իսկ ականջներս մոտ են բոլոր տեսակի մանրագույն բաների հետ: Այ հենց վայրկյաններ առաջ ինչ որ տեղ ասեղ թելեցին: Դա պիտի որ կողքի շենքում եղած լինի: Ես լսեցի ասեղի բողոքը` թելը շատ հաստ է, ու թելի փռշտոցը զգացի` ես ալերգիա ունեմ քեզպիսիններից: Հիմա իրենք հաշտ ու խաղաղ են: Ես զգում եմ լռությունը: Ես գիտեմ ասեղի ու թելի ձայները, երբ որ իրենք լուռ են: Չէ, ոչ էլ իմ ականջներն են ձերինների պես: Չեք համոզի:
Պատշգամբում երկու ճաղեր լուռ միմյանց թարս նայեցին: Ես լսեցի իրենց թարթիչների փակվելը: Հիմա իրենք քնած են: Ավելի ճիշտ ձևացնում են, թե քնած են: Մինչև իմ կանաչ դուռը հասնում է այդ երկուսի ձևականությունից առաջացած թթվահոտը: Ես հիմա փակում եմ քիթս: Այս անգամ չափն անցել են` ձևացնելու մեջ:
Սպիտակ մորուքավորներն ինձ ասում են, որ ես քթիցս այն կողմ չեմ տեսնում: Բայց դա սխալ է: Ես տեսնում եմ դիմացի ու կողքի շենքը, ես տեսնում եմ նկուղն ու մոտակա փողոցը: Իսկ ամենաքիչը տեսնում եմ քիթս, որովհետև այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չի կատարվում:
Ես չեմ մռնչում, բայց ես լսում եմ, թե ինչպես են մռնչում: Ես առնում եմ խղճահարության ու բարկության հոտը, ես լսում եմ շշուկով իրենց գունավոր սենյակները հրաժեշտ տվողներին: Ես լսում եմ, թե ինչպես են շուրջս կուլ տալիս կլոր ու սպիտակավուն օգնականներին: Լսում եմ կոկորդով անցնելու ժամանակ առաջացող աղմուկը, հետո, ավելի ներքև սահելուց եկող կտկտոցի ձայնը: Ես բոլորը լսում եմ: Անգամ, երբ սպիտակ մորուքավորներից մեկը քորում է իր դունչը: Բայց ես չեմ մռնչում: Ու ոչ էլ կուլ եմ տալիս: Ես միայն լսում եմ:
....

Հիմա դուռն էլ կանաչ չէ: Դիմացս էլ երկարաձեռք ու երկարաոտ օգնականներն են: Ինձ համոզում են, որ մռնչամ: Ես լռում եմ: Ինձ ինչ որ տեղ են ուղարկում: Զգում եմ որ լավ բան չէ: Հավանաբար վերջն է, կամ նախավերջին մասը: Ստիպում են, որ կուլ տամ: Չէ: Եթե ուզում են կարող են իրենք ինձ կուլ տալ, բայց ոչ մի դեպքում` հակառակը: Սա լավ բան չէ: Բևեռային աստղը նորից ձայնը գլուխն է գցել, իսկ թելն ու ասեղն էլի կռվում են: Զգում եմ որ թթվահոտից էլ վատ է, որ լուռ իրար նայելու աղմուկից էլ սարսափելի է: Բայց դեռ վերջը չէ: Որովհետև ես դեռ չեմ մռնչացել:

Իսկ այն առաջին առնետը փշաքաղվում է ցրտից: Ես զգում եմ առնետի` փշաքաղվելուց առաջացող մազիկների հպումը ձեռքերիս վրա: Ես խղճում եմ առնետին: Իսկ խղճահարությանս կաթիլները առնետը զգում է հեռվից: Վերջին երազանքն է պահում: Համարյա չորս պտույտ է անում փողոցի շուրջը: Ծվծվոցն էլի սղոցում է ականջներս: Փակում եմ քիթս: Իսկ դատը շահած կատուն դեռ մլավում է:
Բևեռային աստղն էլի սսկվեց:
Սսկվոցի ձայնը խուտուտ է տալիս:
Իմ դուռն էլ կանաչ չէ:
Խաբեցի: Կանաչ է: Քիթս քորում եմ: Մեկ է ձերինների պես չէ:
Կոկորդիցս հեղուկն ուզում է վեր բարձրանալ: Չեմ թողնում:
Ասել եմ` չեմ մռնչալու:

Նորից դատ կա այսօր:

Վոլտերա
20.02.2014, 20:43
Պարոն, երբևէ ընկե՞լ եք թռչունների հետևից: Իսկ իրենք` ձե՞ր:

Ինչու՞ մարդը չունի կտուց ու սիրամարգի պոչ

Ինչու՞ մարդուն կրծողների շարքը չեն դասում, կամ մակաբույծների

Իսկ ոզնու և կակտուսի փշերը հավասար չափո՞վ են ծակում

Բա կաչաղակի ու բադակտուցի կտուցները միևնույն նյութի՞ց են

Երկրի սիրտը չի՞ խառնում այդքան պտտվելուց

Իսկ ձե՞ր սիրտը

Պատասխանեք պարոն:

Կապույտ փողկապով Պարոն

Ինչու՞ արևը չի վառում ինքն իրեն, այլ միայն մեզ

Ո՞վ է իրեն այդքան իրավունքներ տվել

Ո՞նց է դուրս գալիս այդքան էներգիայի ծախսի տակից

Իսկ եթե մի օր չվճարի ու անջատեն լույսը՞

Էլ արև չի՞ լինի

Վոլտերա
30.08.2014, 03:16
Էս գիշերվա կեսին չկա ավելի սարսռեցնող բան, քան տան անհայտ կողմից եկած ահաբեկող ծլնգոցը` որոշակի հաճախականությամբ: Ու դու շունչդ պահած փորձում ես որսալ ձայնը, գտնել, թե որ կողմից ա գալիս, թե ինչն ա տենց դաժան ձևով ծլնգում էս ժամին` կոմպը, հեռախոսը, հեռուստացույցը, թե սառնարանը: Ու երբ որ բոլոր հնարավոր լարերը հոսանքից հանում ես ու էլի ձայնը գալիս ա...
Վախենալու բան ա անհասկանալի տեղից եկած ձայնը, ու ամենավախենալուն էդ ձայնի տրամաբանական հաճախականությունն ա` շատ կոնկրետ` ասենք յոթ րոպեն մեկ....ու դու սպասում ես էդ ձայնին, սպասում ես մի հատ էլ ծլնգա, որ հաջորդ յոթ րոպեն` մինչև մյուս ծլնգոցը, ապրես մարդավարի
Ու տենց ամբող գիշերը` յոթ րոպեների կիսված

Վոլտերա
08.09.2014, 00:51
Մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ եթե ինձնից վերցնեն բոլոր հատկանիշներս, ընդունակություններս, ցանկացած բան` նյութական արժեք ունեցող ու թողնեն մենակ գրելու հատկությունը, ես չեմ դժգոհի: Դեռ մի բան էլ գոհ կլինեմ:

Դու քայլում ես ու քեզ չեն նկատում: Խոսում ես, քեզ չեն լսում: Նայում են քեզ ու քեզ չեն տեսնում: Այ էդ նույն անտեսանելի վիճակով դասի ես նստում: Ինձ մեկ-մեկ թվում է` ես վաղուց մեռել եմ, ուղղակի չգիտեմ դրա մասին: Մտածում եմ, իբր ողջ եմ, շարունակում եմ նույն ձևով ապրել` սովորական բնազդ է էլի, մեռնելուց հետո նույն կյանքը շարունակել, նույն գործողություններն ամեն օր կրկնել ու սկի գլխի չընկնել, որ իրականում դու էլ չկաս:
Ուզում եմ ասել, եթե դա իրոք էդպես է, ասեք ինձ, իզուր չտառապեմ քաղպաշտպանության լեկցիան սովորելով:

Ամբողջ ամառ պլաններ էի մշակում, մեկը մյուսից հանճարեղ պլաններ: Մինչև հիմա էլ շարունակում եմ կազմելը: Ու ամեն անգամ կազմածս պլանի ձախողվելու դեպքում կասեմ` ոչինչ, նորը կկազմեմ, ուրեմն լավ պլան չէր ու տենց ամեն անգամ նոր բան կհնարեմ ու միշտ կձախողվի.....ու ինձ միշտ կթվա, որ ես վատ պլան կազմող եմ, դրա համար չի ստացվում ու կյանքում մտքովս չի անցնի, որ ինձ համար սխալ մասնագիտություն եմ ընտրել` այ էդ պլան կազմելը.....որ կյանքը պլան կազմելու ու էդ պլանի կողքը իքս կամ պծիչկա դնելը չի:
Կյանքը զզվում ա պլան կազմողներից: Պլան կազմողներն էլ կյանքից են զզվում, որովհետև իրենց պլանը միշտ ձախողվում ա:

Այ դրա համար էլ չեմ դժգոհի, եթե ինձ դատարկեն մինչև վերջին մոլեկուլն ու մենակ գրելու հատկությունս թողնեն:
Էդ միակ բանն ա, որ պլանիցս դուրս ա, որ նախատեսված ու ունեցածս ժամանակից դուրս ա, տրամադրությունիցս դուրս ա....ու տարածությունից դուրս ա

Ու հիմա ամենաշատն ուզում եմ սիրել` պինդ, ամբողջական, առանց դադարի. Թե ում` կարևոր էլ չի

Վոլտերա
21.09.2014, 23:42
Մարդիկ ու մահը
Երբեք
Ոչ մի դեպքում
Չեն լինելու հաշտ

Եթե իրենք
Մտերիմ են
Ուրեմն իրենցից ինչ որ մեկը
Կեղծում է

Էն օրը
Երբ էդ երկուսը սիրեն իրար
Ու իրար հետ ձեռք ձեռքի բռնած
քայլեն փողոցում
Ուրեմն էդ օրը
Մահը չի հիշի իր ինքնությունը
Ու կդառնա մարդ
Մոռանալով թե ինչի համար է ուղարկված

Ու էլ ոչմիտեղ չի գնա էստեղից
Ու էլ ոչ մեկին
Ստիպված չի լինի
Հետը վերցնել
Գնալուց:

Վոլտերա
11.01.2015, 23:46
Վոլտ, մարդիկ սկսել են քեզ սպանել կարողանալ, վերացնել կարողանալ: լավ չի: ժամանակին, բացի քեզնից, ոչ մեկ չէր կարող վրադ ձեռք բարձրացնել, մատով կպնել: ով ես դարձել, ինչի ես վերածվել: սկսել եմ քեզ չհարգել: դարձել ես սենտիմենտալ դև: որ գրողի ծոցում ես կորցրել էն պոզերդ, սուր սուր եղունգներդ, որ մարդկանց էիր ճանգռում: ինչի ես հիվանդացել, թուլացել: դարձել ես անկողնային դև: հանգիստ թող մարդկանց, վոլտ, իրենցից ոչինչ մի պահանջիր, որովհետև միշտ ստանում ես բաներ, որոնք քեզ պետք չեն: դու երբեք չես հագեցնելու մարդկանց նկատմամբ ունեցածդ ծարավը: ոչ մի տեղ չկա էն հեղուկը, որը խմելու դեպքում կհագենաս ու կբավարավես:
դարձել ես չհագեցած ու չբավարարված դև:
մի հիասթափեցրու ինձ: բանալիդ վերցրու բոլորի ձեռքից, փակվի քո կառոբկայի մեջ ու բանալիով փակի դուռը: ավելի լավ ա շնչահեղձ լինես փակ տարածությունից, քան էն օդի պակասից, որը մենակ մարդիկ կարող են քեզ տալ: ու որը երբեք չեն տալիս: չեն էլ տալու:
Մի քիչ էլ ու արդեն գույնդ էլ կկորցնես: էլ դև չես լինի: էլ ոչմիբան չես լինի:

Հանգի~ստ թող մարդկանց, վոլտ: ոնց որ վերցրել ես իրենց, նույն ձևով տեղը դիր: ու էլ ձեռք մի տուր: ոչ մի դեպքում մարդկանց ձեռք մի տուր:

Վոլտերա
20.01.2015, 00:28
Երկնքի գույնն այսօր անհասկանալի մուգ է: Վազում եմ նեղ ու դատարկ փողոցով: Պատահական ընկնում եմ ջրափոսն ու խեղդվում: Գալիս ես դու ու ինձ հանում ջրափոսից: Բայց ես խեղդված եմ: Ու նույնիսկ չեմ շնչում: Փողոցում առնետներն են վազվզում` պտտվելով ջրափոսի շուրջը: Դու չես թողնում, որ նրանք ինձ տրորեն: Բայց դա հնարավոր չէ, որովհետեւ առնետներն արդեն վաղուց է, ինչ տրորում են ինձ:
- Չքվեք,-գոռում ես, ու երկինքը սևանում է: Դու մաքրում ես ջրափոսը, լվանում ես ցեխն ու սրբում թաց գետինը: Առնետները քեզ չեն լսում, շարունակում են տրորել ինձ` մինչ դու գործովդ ես զբաղված: Երկնքի գույնն էլի անհասկանալի է դառնում: Վերցնում ես ինձ ու հետդ տանում, առնետներիս էլ հետևիցդ քարշ տալիս: Ջրափոսի տեղը դատարկ է հիմա, գետինը ցեխոտ ու թաց չէ: Բայց երկինքը տրտմում է: Նոր ու էլ ավելի հորդ անձրև է ուղարկում ներքև: Ջրափոսը լցվում է նորից: Դու ստիպված հետ ես վերադառնում, որ էլի ջրափոսը մաքրես, լվանաս ու չորացնես: Առնետներին էլ հետդ ես բերում, ու իրենք սկսում են էլի ինձ տրորել: Մոտենում ես ջրափոսին ու ինձ խեղդված գտնում այնտեղ: Ձեռքդ ինձ ես մեկնում ու դեպի խորքը սեղմում: Ես սուզվում եմ ներս` հետս տանելով ջրափոսին, իր ցեխոտ ջուրը, առնետներիս, երկնքի անհասկանալի գույնն ու քեզ:

Վոլտերա
30.01.2015, 01:31
Մարդիկ տառապում են իրենք իրենց մեջ, գցում բռնում են, որ ապրել չարժի, բռնում ինքնասպան են լինում, դրանից առաջ տանջվելով մտածում են, թե որ ձևից օգտվեն, իրենք իրենց զոհելով մեռնում են, որ էս քձիպ ողջերը թարս նայեն իրան, թքեն երեսին, ասեն` թույլ էր, էս ով էր էս թուլակազմը, չեմ հարգում սենցներին, հետո մի հատ էլ մեծաբերան խոսեն ու շրջվեն գնան եսիմ որ ջանդամները:
Հա, հա~, ընգեր, դուք եք որ կաք: էն մարդը գոնե պրծավ իրա պռոբլեմներից, հիմա երջանիկ իրա համար պառկած ա, բա դուք ինչ եք արել՞, բացի ապրելուց
Եսիմ մի խոսքով: Գնացեք ողջերով ու ուժեղներով ապրեք: Մենք կմեռնենք: Մենք ենք մեռնողները ձեր միջից: Թույլերը:

Վոլտերա
31.01.2015, 19:56
Եկան էլի էն օրերը, որ ակումբում մենակ օրագիր ես գրում: Բարև էդ օրեր:

Էսօր ամբողջ օրը half life ն էի խաղում, կարոտել էի, չգիտեմ խաղը, թե իմ էն ժամանակները, երբ որ էդ էի խաղում
Միացնում եմ: Հարազա~տ, ծանոթ երաժշտությունը, էն մի աչքանի մարդու դեմքը: Սկսվեց
sv-cheats 1 (չէ, կներեք տակի գիծ)
God
Impulse 101
Հա, ինչ, զզվելի բաներ եմ անում, չի կարելի սենց բան անել: Բայց էլ ուժ չի մնացել առանց կոդերի խաղալու: Երնեկ չէր իրական կյանքում էլ կոդերով լիներ, էդ ժամանակ հաստատ ուժ կունենայի առանց էդ կոդերի խաղալ:

Հետո փակում եմ խաղը, անջատում կոմպը ու սկսում սենյակով մեկ քայլել: Ինձ պահի տակ դնում եմ Գոռդեն Ֆռիմանի տեղը ու սկսում եմ գիտնական ծեծել:
Հիշողություն համար 1. Միշտ էն գիտնականներին սպանում էի, առանց հասկանալու: Հետո պարզվում էր, իրենք պիտի դուռ բացեին
բա տենց ա, մենք միշտ սպանում-վերացնում ենք բոլոր նրանց, ովքեր պիտի դուռ բացեն մեր առաջ
Հիշողություն 2. Ընկնում էի վերելակի տակն ու ստիպված ինքնասպան լինում, որ նորից սկսեմ
Պապան կողքից ջղայնանում ա` էս կողմ թեքվի, մի պտտվի էդքան շատ, աստիճաններով բարձրացի, ասում եմ բարձրացի, մի իջի, էդ ուր մտար դուրս արի
Ուզում եմ իրականում էլ մեկը ինձ կողքից հուշի, թե ուր գնամ, ոնց գնամ, որ չլռվեմ տեղումս
Հիշողություն 3. Պապ, վալվեն դիր խաղամ (տենց չի էդ անտերի անունը, վալվեն կոռպոռացիան ա, ազիզ ջան)
Փհհ, ինչ կոռպոռացիա, ինքն իմ վալվեն ա, անունը տենց եմ դրել, տենց էլ միշտ կասեմ
Հետո հասկացա, ինչի ոչ մի կերպ չէի ուզում իրեն իսկական անունով դիմել: որտև վախենում էի, որտև ինքն իմ ճակատին գրված էր մեծ մեծ տառերով` Կիսատ արարած
Հիշողություն. Ամեն տեղ գնում էի, ամեն ծակուծուկ մտնում էի, բոլոր արկղերը ջարդում էի, դաժե էն կարմիրները
Իրականում արկղեր չկան ջարդելու, ոչ կարմիր, ոչ դեղին: Ես էլ տենց էի լրացնում բացը

Իրականում կանաչ թույնով տեղեր չկան մտնելու, վրաս հաչացող դեղին շնիկներ չկան, գլխիս թռնող անդուր ձայն արձակող արարածներ չկան, հեռվից հեռու վրաս թույն թքողներ չկան, ինձ համար դուռ բացող գիտնականներ չկան, ինձ գոռդեն ֆռիման ասողներ չկան, դրա համար էլ իրականում տենց մենակ ու տխուր ա ամեն ինչ: Դրա համար էլ ամեն վատ լինելուց իրեն կդնեմ ու կխաղամ: Կդնեմ ու կխաղամ: Ու god mode on կանեմ, որտև, գրողը տանի, ուժ չկա առանց կոդերի խաղալու իրեն

Իրե՞ն

Հա

Իմ

Իմ կես կյանքին

Վոլտերա
01.02.2015, 17:55
Գիտես, մեզ մոտեցրին մարդկանց մահերը: Ամեն մեկը` յուրովի:
Մենք մեր մեջ բացատրություններ գտանք, սկսեցինք անել մեզ երկուսիս համար էլ ձեռնտու բաներ: Ու մտերմացանք արդյունքում: Բայց իրականում մարդկանց մահերը մեզ մոտեցրին իրար:
Երևի թե երբեք չմոռանամ էդ փոքր ու հրաշալի շրջանը, երբ երկուսիս նպատակներն իրար ձեռ բռնած էին, երբ ոչ մի արգելք չկար:
Հետո սկսեցին իրար հետևից մահեր գրանցվել, որոնք մեզ մտերմացրին:
Գիտես, հիմա էլ են մարդիկ մեռնում, հենց էս րոպեին, երեք ժամ առաջ ու մի քանի վայրկյան հետո: Բայց մեր շուրջն ամեն ինչ կենդանի է, ոչ մի մեռած բան այլևս չկա: Դրա համար էլ առաջվանը չի ոչինչ: Դրա համար էլ մտերմությունը նեղացավ ու գնաց մեզնից:
Կներես, երևի քեզնից շատ էներգիա կորավ էդ շրջանում, հիմնական ծանրությունն ընկել էր քեզ վրա: Ես մեղք չունեի, որ դու մեր ընդհանուր դաշտի ընտրյալն էիր, թիրախը:
Ես էլ էգոիստ չեմ լինի ու թաքուն մեր շուրջը գտնվող մարդկանց մահ չեմ ցանկանա, հանուն նրա, որ մենք էլի հարազատ դառնանք: Ու էլ չեմ վախենա, որ գիշերվա կեսին կզանգես ու լացակումած կասես` ա.-ն իրեն կախել է: Որ ձեռքիդ վրա էլ ոչ մի նշան չի հայտնվի, անքուն գիշերները կպակասեն քո կյանքում:
Բայց մենք գաղտնիք ունենք: Որը մինչև գերեզման կտանեմ: Ոչ մեկի հետ չեմ կիսի իրեն:

Ու էս ամենի ամենացավոտը երևի կիսատ բաներն են` միասին ունեցած երազանքները, կիսատ թողած ծածկագրերը, կիսատ բացված մեր միասնական անկյունը, էդպես էլ իրականություն չդարձած մեր գաղտնի արխիվը: Ու կիսատ մնացած մահերը, որոնք երբեք, երբեք էլ ամբողջություն չեն դառնա ու մեզ մտերմացնի:

Վոլտերա
14.02.2015, 21:57
Ինձ մեկն ասում ա` գրածներդ զիբիլ են.. ու ես չեմ դեպրեսվու՞մ, ինձ չեմ կոտորու՞մ ներսից, գիշերները ողբ չեմ կապու՞մ

Էն մյուսն ասում ա` քեզ դրել ես քո երազածի տեղը, բայց իրականում ոչմիբան չես ներկայացնում քեզնից..ու ես էդ խոսքերից չեմ սատկու՞մ տեղում

Մեկն էլ ինձ էս անդուր վալենծինի օրով չսեր ա խոստովանում (սեր խոստովանելու հակառակը) ..ու ես չե՞մ լացում, ինքնասպան լինելու մասին չեմ մտածու՞մ, ու մի բան էլ պլաններ եմ մշակում մյուս օրերի համա՞ր

Մարի՞

Մեծացել ես :love պաչեմ ես քո ստոլբա պռոգռեսը

Keep on ^_^

Վոլտերա
02.05.2015, 20:52
Մի հատ փոքր գաղտնիք ասեմ. իմ կողքը լիքը լիքը զուգահեռ աշխարհներ կան ու ես միաժամանակ տարբեր բաներով եմ զբաղված էդտեղ: Մի տեղ լացում եմ անընդհատ, մյուսում մարդկանց եմ տանջում, էն մեկում ծիծաղում եմ բոլոր մարդկանց վրա, ովքեր ինձ լուրջ են ընդունում: Բայց ամենամեծը էդ զուգահեռ աշխարհներից էն ա, որտեղ ես ամեն րոպե զգում եմ` ու տարբեր բաներ` ցավ, զզվանք, վախ, անիմաստության զգացում, մահվան զգացում և այլն: բայց դե ամենաշատը ցավ

Ես շատ վատ սովորություն ունեմ` ստատիստիկա հավաքելու, բաներ հաշվելու: Հիշաչար եմ երևի: Ուրիշ անուն չեմ կարա տալ իմ նմանին, ով հաշվում ա թե ասենք էսինչը քանի անգամ ա ցավացրել ինձ, քանի անգամ ա ուրախացրել, ոգևորել, քանի անգամ եմ լացել էսինչի ներկայությամբ, քանի անգամ եմ ուզել մեռնել էսինչի պատճառով: Պատահականություն ա երևի, բայց միշտ, ամեն անգամ երբ որ ինչ-որ մեկի հետ քայլում եմ ու լացում իր ներկայությամբ, վերջն ա գալիս: Ինչ-որ մի բան պրծնում ա: Չասեմ անվերադարձ, պաթետիկ կհնչի

- գիտես չէ, մի հատ սև տետր ունեի, հենց ինձ ցավացնում էր, մեջը նշում էի ու հաշվում
- բա հետո՞
- դե հետո թարգեցի
- իրա՞ն
- չէ հա: հաշվելը

բայց քանի որ իմ շրջանի մեջ գտնվող մարդիկ ոչ այլ ինչ են, քան փորձի առարկա, հավաքածուի մասնիկ, դրա համար իրենց թարգելը կարծում եմ իմ անիմաստ ստատիստիկաները թարգելու պես հեշտ ա: Իմ լաբն եմ ափսոսում, տանջվել սարքել եմ էդքան:

Ես միշտ ցանկացել եմ իմ նման մարդկանց գտնել ու սիրել իրենց: Բայց հիմա եմ հասկանում ինչ ահավորն են իրանք: Ինչ ահավորն ենք մենք: Չէ, մարդիկ, իրոք չէ: Նմանը նմանին թող չգտնի:

Մի հատ զուգահեռ աշխարհ էլ կա` մտքիս մեջ խոսալը:

Էն օրը, երբ որ գոյություն չունենա էլ ոչ մի տեսակի զուգահեռ աշխարհ, որտեղ ես հետդ կխոսեմ (նույնիսկ մտքիս մեջ), այ էդ ժամանակ կգա էն վերջը: Ամենավերջը: Անվերադարձը: Էն որ պաթետիկ հնչեց:

Վոլտերա
03.05.2015, 23:55
Էս մերոնք դրել էլի իրանց կրոնական թեմաներն են առաջ բռթում էս կեսգիշերով: մարդ վախենում էլ ա նույն սենյակում հետները մենակ մնալ:

Ինչքան հասցրի ականջ դնել, թեման էս ա` սիրել աստծուն քո անձի չափ, թե քո անձից շատ: Ու մի թեմայա որ գնում ա, հասցրին կես ժամվա մեջ նոր (տեսություն չասեմ) ուսմունք հնարել: Նենց մեկ-մեկ նախանձում եմ իրանց հավեսին, էդքան եռանդ ես ունենայի, հիմա մի եսիմինչ դառած կլինեի: Իքսն ասում ա, որ չէ, վսյո տակի անձից շատ պետք ա սիրես, իգրեկն էլ կողքից բա թե ` ստօպ, դու չես կարա անձիցդ շատ սիրես, որտև էդ սեր-մերը տեղավորված ա քո անձի սահմաններում, դու չես կարա դուրս գաս քեզնից ու կարանաս սիրել: Ինչքան էլ մեծ կարծիք ունեն մարդու` ինքն իրան սիրելու մասին: Ու դե արի էս իքս-իգրեկին բացատրի, որ դու սկի նորմալ քո անձը չես հասկանում ու ճանաչում, ուր~ մնաց տենց բռնես ու սիրես առանց իմանալու:

***

Էսօր էլ մի հատ մորուքավոր երևույթ առանց հասկանալու ինձ ասում ա.
- ցավդ տանեմ քուրս
- կներեք, ինչս՞ տանեք
- ասում եմ հեչ, ցավդ տանեմ
- ճիշտ եմ հա՞ լսում, ուզում եք ցավս տանել

Հոգնեց երևի ու միանգամից յան տվեց: Ասա այ մորքուր ջան, պետք չի իմ ցավը տանել: Դու քո համար ապրի էլի, բա քեզ պետք ա՞: Զզվում եմ առհասարակ էդ արտահայատությունից: Ոնց որ զոռով հիշացնել տան, որ ոչ ոք էս անտերանոցում չի կարա ինչ-որ մեկի ցավը տանել: Ուր՞ տանի: Տանի պահի՞ ծոցում: Սկի բռնել չի կարա, էդքանը ոնց ա քարշ տալու հետը:

***
Մի բան էլ եմ հասկացել: Մեզ ուղղակի դուր ա գալիս վատ-հիվանդ-անօգնական լինելը: Ու էլ ոչ մի բացատրություն չկա սրան: Դուր ա գալիս ու վերջ: Մենք ըտենցն ենք: Մենք չենք կարա առանց հիվանդության ապրել: Տեղում կսատկենք:

Վոլտերա
05.05.2015, 01:01
Չնայած սա էսօր չեմ հայտնաբերել, բայց էսօր ա ասելս էկել: the mist ֆիլմում ( ով որ տեսել ա կհիշի, ով որ չի տեսել թող չնայի էդ ֆիլմը երբեք, երբեք, երբեք) մի պահ կա, որ կանանցից մեկն ինքնասպան ա լինում` դեղեր խմելով: Ուրեմն կողքից մտածում ես ինչի էլի, սաղ շուրջդ մեռնողներ են, մահը կողքերդ ֆռֆռում ա, դու բռնում ինքնասպան ե՞ս լինում: Ոնց որ հատուկ շատացնես իրան: Ու էս ֆիլմում լիքը տարբեր կերպարներ կան, ովքեր էդ սարսափելի իրավիճակին տարբեր ձևերով են արձագանքում. մեկը վախից տակն ա անում, մյուսը պայքարում ա, էն մեկն առիթից օգտվում ա, մեկը սթափ ա, մյուսը հիստերիկ, մեկը լացում ա, մյուսը ատամները սեղմած դիմանում ա: Ու որ հիմա մտածում եմ` ես որ մեկը կլինեի էդ ժամանակ, մտքիս մենակ էն ինքնասպան լինողն ա գալիս: Հա, ես կբռնեի ու դեղեր կխմեի: Էդ կամ թուլություն ա կամ չափից դուրս շատ ազատության ձգտում էն պահերին, երբ որ դու իրավունք չունես տենց բաների մասին մտածելու: ինքնասպան լինելով դու քեզ վեր ես դասում մնացածից, ովքեր կողքդ տանջվում են: Ցույց ես տալիս, թե դու ինչքան կաս, որ փոխանակ սպասես գան քեզ ուտեն, քո կամքով ես մեռնում: Դու մինչև վերջին պահը քեզ բարձր ես դասում մյուսներից, որ տեսեք` իմ էգոն էնքան կա, որ ինքն իր ցանկությամբ կմեռնի, իսկ դուք էնքան չկաք, որ ձեզ կգան ու կուտեն էդ անիծյալ մառախուղի մեջ պախկվածները: Ու ես ինձ տենց բարձր էլ կդասեի սաղից , դրա համար էլ կբռնեի ու ինքնուրույն կմեռնեի:

Իսկ իրականում սարսռում եմ ես էդ ֆիլմից >_____<

Վոլտերա
07.05.2015, 21:26
Արա ոնց եմ ես սիրում էս մարդկանց :love ինչ լավն են իրանք իրականում ~հետ եմ վերցնում սաղ իմ վատ խոսքերը, որոնք ասել եմ մարդկանց հասցեին:

Էն որ գլուխս պայթում ա ցավից, բայց հիշում եմ ոնց էի էսօր մեկի ծնկներին դրել ու խոսում էի առանց դադարի: Ինչքան հարազատություն կա էդ պահի մեջ, որ քեզ թողնում են իրանց գրկես, ուսին դնես գլուխդ, պառկես ու հենվես իրենց: Առավոտվանից տրամս լավ չէր, ձանձրալի էի շատ ու զոռով էի պաշտպանում էդ անտեր ռեֆերատը: Բայց որ գիտեի իրան եմ տեսնելու, ուզում էի շուտ անցներ ժամանակը: Երեկվանից խոսալ էի ուզում ինչ-որ մեկի հետ: Իմ բախտից էր` դասերը շուտ պրծան:

Հավես թափառեցինք, ոտքերս մեռնում են ցավից:

Օրվա կեսից էլ էն մյուսն եկավ :love ուրախությունս կրկնապատկվեց: Չնայած որ չէր երևում անգամ

Ձեզ սիրում եմ անչափ: Իմ լավ մարդիկ :kiss

Վոլտերա
08.05.2015, 23:55
Ուրեմն ես ու Ռուբին դեռ շա~տ վաղուց էինք որոշել միասին լողի գնալ ու ինչ-որ մեկը էդ հենց մեր որոշելու օրը թուղթուգիր էր արել ու շատ պռոֆեսիոնալ ձևով նավսել էր մեր գնալը: Որովհետև մի տարուց ավել մենք գնում էինք, գնում ու տեղ չէինք հասնում տենց էլ:
Ու էսօր հաստատ ինչ-որ յուրահատուկ բան եղավ էդ նավսի հետ, կամ նավսողը մեռավ, կամ նավսի ժամկետը պրծավ, թե մեկը հականավս արեց, որովհետև էսօր մենք իսկականից գնացինք լողի: Չէ լուրջ եմ ասում, մենք էսօր բռեցինք ու գնացինք: Մինչև լողավազան մտնելը համոզված էինք, որ հեսա էլի մի բան լինելու ա: Բայց չէ, վսյո տակի թուղթուգրի ժամկետն էր պրծել (մի տարուց ավելը արդեն թթված թուղթուգիր ա) :P

Մեր մարզիչը լավն էր, մեզ ձագուկ, սիրուն ջան և նմանատիպ մուծիպուծի բառերով էր դիմում, որը ինչքան էլ զարմանալի ա, շատ հաճելի էր մեր երկու պառաված վհուկների համար:
Հանդերձարանի հավաքարարը բարի տատիկ էր, մեր նման շշմածներին օգնում էր անընդհատ:


Հետո մտանք ջուրը: Ռուբին առանձին թևեր հագավ, ես սկսեցի ցույց տալ, թե ինչ գիտեմ: Սաղ լողավազանում ճստոներ էին: Ի դեպ մարզիչը իրենց հետ մուննաթով էր, իսկ մեզ հետ` բարի~

Դուրս գալուց էլ մեզ քարտ տվեցին, ու մենք հասկացանք, որ կարելի էր մեր ակումբի մականուններն ասել որպես մեր անուն, ու եթե հետո խնդիրներ ծագեին չհավատալու պահով, լիքը ակումբցի վկայություն կտար, որ էդ մենք ենք ^^

Ու մի բան էլ հասկացա էսօր: Ջրի մեջ մարդիկ ավելի լավն են դառնում :love

Վոլտերա
11.05.2015, 22:09
մեր միակ լուծման ու այլ մոտիվացնող գաղափարների մասին չաթ իմ նմանի հետ


- լսի ասում եմ ինչ կարծիքի ե՞ս, մի հատ հետաքրքիր բան կազմակերպենք` գլոբալ մակարդակի: հավաքվենք ամբողջ երկրագնդի մարդկանցով ու մի հատ հավեսով խմբակային ինքնասպանություն գործենք, վերանանք գնանք էս դեբիլ աշխարհից

- հա, բայց իմաստ չունի, ավելի լավա համոզենք, սաղ լինեն մենք չլինենք :Դ

- ինչի բայց՞ , էգոիստ մի եղի: էս քայլը սաղիս կփրկի, լուրջ եմ ասում, ոչ մեկ չի տառապի էլ, ոչ մի պոտենցիալ տառապող էլ չի ծնվի: սենց սիրուն ձևով մեռնենք, ինչ վատ ա՞ , հիմա սենց լավ ա՞, իրար սպանում, մորթում, վառում

- չէ, ինձ թվում ա իմաստ չունի անկապ մեռնելը

- լսի, դու ի՞նչ լուծում ես տեսնում

- ինչից լուծում՞

- մեր լուծումը

- մեր լուծումը մահն ա

- դե ես էլ եմ էդ ասում: արագ լուծենք էդ հարցը

***


հ.գ. էսօր անձրև էր գալիս: հիշեցի, որ զոնտիկս էլի մոտդ մնաց

Վոլտերա
22.05.2015, 22:23
Հանդերձարանը նենց հետաքրքիր միջավայր ա: ինչ տեսակի մարդ ասես չկա: Օրինակ մեր լողի հանդերձարանում լիքը կնանիք կան, ովքեր սենց առանց ամաչելու լրիվ մերկ ֆռֆռում են տարածքում ու նենց գոհ են իրանք իրանցից :)) հեչ պետքները չի` ով մտավ, ով նայեց: Իրանց համար սիրուն կմտնեն դուշ, բոլորի դիմաց կլողանան, եթե պետք լինի` դուշի տակ կերգեն էլ:

Ու մի ուրիշ տեսակ էլ կա`ամաչկոտները, ովքեր հազար տակ փաթաթվում են սրբիչի մեջ, պտտվում են դեպի պատը կամ մի հատ փոքր ծակ են գտնում, որ մեջը մտնեն փոխվեն:Ու սենց ամաչում էլ ես գլուխդ թեքես նայես :Ճ

Էսօր Ռուբիին ասում եմ` Ռուբ, պատկերացրու դու էն կնանիքի պես միշտ տկլոր ֆռֆռաս հանդերձարանում, չամաչես դրանից, չկոմպլեքսավորվես, ու որ ասենք քեզ տարբերակելու համար ասեն էն տկլոր Ռուբին, դուրդ կգա՞ :))

Բայց մեկ ա երնեկ էդ առաջին տեսակին: Մարդիկ չեն կոմպլեքսավորվում, թքած ունեն: Հավես ա տենց:

Վոլտերա
02.06.2015, 18:56
Էսօրը սարսափելի մեռած օր էր, զզվելի մեռելային տրամադրությամբ ու մեռելային հոգնությամբ, չնայած որ առավոտվանից անկողնուց դուրս չեմ եկել: Քննություններս ինչի են միշտ ընկնում էն օրերին, երբ որ ես վատ եմ լինում ×–×

Եթե ես կարողանամ սրանից էլ վերականգնվել, էդ կլինի իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը: Որովհետև ես նոր եմ հասկացել, թե ոնց պիտի ապրեմ, մնում ա չմեռնեմ, մնում ա չմեռնեմ: մնում ա չսատկեմ էս ընթացքում: էս մեկն էլ ու վերջ Վոլտ, խոստանում եմ եթե ստացվի վերականգվելդ, քեզ աշխարհի ամենաերջանիկ ու ամենագիշատիչ մարդը կդարձնեմ: դու էդ ես ուզում, չէ՞

Մենակ թե չմեռնեմ էս ընթացքում: մենակ թե դիմանամ: Իսկ հետո… ես սիրում եմ իմ պատկերացրած հետոն, մենակ թե խնդրում եմ, չը-մեռ-նեմ:

Վոլտերա
16.06.2015, 01:03
- Ի՞նչը ստիպեց Ձեզ այդքան ուժեղ գտնվել
- ուղղակի ես մեռնել չէի ուզում
- այդ պահին մտածու՞մ էիք Ձեր ընկերների մասին
- չէ, միայն իմ
- և թքա՞ծ ունեիք` կվառվեն, թե չէ
- այո, ամբողջապես թքած ունեի
- իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ Ձեր վերջին ուժերով արձակեցիք նրանց կապերը
- իմաստ չէր ունենա, եթե իրենք մեռնեին
- դա արդեն նշանակում է, որ թքած չունեիք
- չէ, դա չի նշանակում
- գիտակցու՞մ եք, որ երեսուներկու հոգու եք փրկել մահվանից, գումարած նաև ինքներդ ձեզ
- այո
- համարու՞մ եք Ձեզ մարդասպան
- ոչ
- ինչու՞
- սպանածս մարդ չի եղել
- ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում
- էլ չեմ վախենում մարդկանցից
- իսկ ցավո՞տ է այդ ամենը հիշելը
- երբ դանակով պատռեցին փորս ու վրան սպիրտ լցրին, հասկացա, որ երբեք ցավին ծանոթ չեմ եղել մինչև այդ
- ի՞նչ զգացիք, երբ սպանեցիք նրան
- հանգստություն
- ի՞նչ կփոխեիք, եթե կարողանայիք ժամանակը հետ տալ
- ոչինչ չէի փոխի, նույնությամբ կսպանեի նրան
- պատրա՞ստ եք ևս մեկ անգամ սպանելուն
- այո, միանշանակ պատրաստ եմ
- իսկ որտեղի՞ց Ձեզ ֆիզիկական այդքան մեծ ուժ
- տեղում ձեռք բերեցի
- կրակել գիտեի՞ք
- ոչ, երբեք չէի փորձել մինչ այդ
- բայց դուք շատ հմուտ էիք
- պայմանները ստիպեցին, ժամանակ չկար
- սառելու՞ եք մարդկանց հանդեպ
- արդեն սառել եմ
- ի՞նչ կավելացնեք
- երբ որ սպանեցի նրան, ինձ թվաց` էլ երբեք չեմ կարողանալու ժպտալ
- սխա՞լ դուրս եկաք
- այո (ժպտում է)
:

Վոլտերա
17.06.2015, 20:14
ինձ պետք չեն փրփուրներ` բռնվելու համար, քեզ պահիր դրանք

ես նախընտրում եմ հաստաբուն ծառից կախվել

քեզ պահիր քո մառախուղները

ինձ պետք են պարզ, հասկանալի, երևացող ճամփաներ

տար ու վառիր քո պարանը, աթոռը, կոշիկներիդ կապերը

ես նախընտրում եմ սովորական դռնից դուրս գալ

ինձ պետք չեն քո սովորեցրած գաղտնի մուտքերն ու ելքերը

ինձ նշաններ պետք չեն, ինձ բառեր են հարկավոր` պարզ, անշփոթ

իմ վրայից վերցրու քո ճառագայթները, ուրիշի ուղղությամբ շողա

ձեռքերդ հեռացրու աչքերիցս, ես մթության մեջ ինքս ինձ պետք չեմ

ու մի հազա իմ ներկայությամբ, այն դեպքում, երբ իրականում փռշտալ ես ուզում

փակ ու կոմպլեքսավորված արկղ, պարկդ գլխիցս հանիր

թող շնչեմ իմ օդը

ինձ քո մառախուղները պետք չեն

ես պարզ, հասկանալի ու երևացող ճամփաներ եմ ուզում

Վոլտերա
20.06.2015, 21:48
Մահը դուռը չի թակում,
բանալիով չի բացում,
դուռ թակող մահը մահ չէ,
հաստատ հարկայինի աշխատող է,
փոստատար կամ հյուր`
աղավաղված դեմքով
ու մեռելների հազը կոկորդում:

Ռասուլ Յունան ( իրանական, սպասող մարդու օրագրից)

Վոլտերա
22.06.2015, 00:07
Ես դեռ էսքան ժամանակ չեմ կողմնորոշվել, թե ես ով եմ: Ես մինչև հիմա չգիտեմ որն ա ճիշտ`սիրելը, թե սառույց դառնալը, ես չգիտեմ, թե ոնց եմ ինձ ավելի լավ զգում: ես չգիտեմ կարոտե՞մ մարդկանց, թե չէ, իրանց ժամանակ տրամադրեմ, թե չէ
արժի՞ էլի նույն` մտերմանալու սխալը թույլ տալ, նույն վիճակներով անցնել, վերջում` ոչմիբան չստանալ: վերջու՞մ: բայց ինչի ա օրինակ ամեն ինչի վերջը կարևոր: ինչի են մարդիկ հաճախ ասում` վերջը լավ լինի: ով ա՞ էդ վերջն ընդհանրապես
Չէ, վերջը միշտ ա վատ լինում, հենց թեկուզ էն պատճառով, որ մենք վերջում մեռնում ենք: ուրեմն արժի՞ էդքան բան անել էնքան որ լավ վերջի համար: չէ, թող շարունակությունը լավը լինի

Ես ինձ վրա օրենքներ եմ դնում` չմտերմանալ մարդկանց հետ, մի հատ սահմանից էն կողմ չանցնել, էդքան շատ էներգիա չծախսել իրանց վրա, իրանց կարոտելու վրա, իրանց դեբիլ քայլերը մարսելու վրա: Ու ես ամեն անգամ իմ դրած օրենքը խախտում եմ, ասելով` բան չկա, էս մեկը կարող ա ուրիշ ձև լինի: ուրեմն լսի, վոլտ, ոչմիբանն էլ ուրիշ չի լինում, միշտ` վերջում, նույն բանն ա ստացվում: դու էլ փոշմանում ես, որ օրենքդ ես խախտել:
Քանի անգամ կարելի ա նույն սխալն անել, լրիվ նույն սխալը: ոչ մի տարբերություն: ոնց որ տեղում լռված ճահիճ լինեմ: անընդհատ նույն դեպքերը` տարբեր մարդկանց կատարմամբ:

Երբ որ ես սովորեմ այ էդ մի բանը հասկանալ` որ երբեք մյուսը ավելի ուրիշ չի լինում, այ էդ ժամանակ հնարավոր ա չնայեմ էլ մարդկանց վրա:

Ես չեմ կարում միջինը: Ես չգիտեմ էդ միջինի տեղը: Կամ պետք ա ուշադրություն չդարձնեմ շուրջս վխտող ոչ մի տեսակի կենդանի օրգանիզմի վրա, կամ էլ պետք ա էդ կենդանի օրգանիզմներից որևէ մեկին նույնությամբ ինձ մոտ ընդունեմ, տեղ տամ, հետո մի օր քնեմ զարթնեմ, տեսնեմ` գնացել ա:

Ու հիմա էլի չգիտեմ ինչ անեմ` նորից նույն սխալը՞ կրկնեմ, թե մի քայլ առաջ գնամ իմ չոբան օրենքներում: Ես երևի էդ իմ օրենքները էն ժամանակ չեմ խախտի, երբ որ մեռած լինեմ: Չնայած կասկածում եմ, հաստատ մի հատ դիակ կգտնեմ, որի հետ կմտերմանամ:

Վոլտերա
24.06.2015, 13:30
Ես հասկացա, որ ես իրական կյանքում ավելի քիչ եմ ապրում, քան երազներումս, երբ որ 2011 թվից գրած երազներս սկսեցի կարդալ ու ջոկեցի, որ սաղ հիշում եմ: զգացողությունները, մարդկանց, գույները, հոտերը
Այ էդ ժամանակ ես հասկացա, որ ես իրականում համարյա չեմ ապրում: որովհետև ապրածս օրերն ավելի քիչ եմ հիշում, քան երազներս, որովհետև երազներիս մարդկանց ավելի շատ եմ սիրում, քան իրականներին:

Եթե առաջ մտածում էի, որ երկու կյանք եմ վարում միաժամանակ, հիմա փոխել եմ կարծիքս: Ես մի կյանքով եմ ապրում` երազներովս: իսկ իրական կյանքում ես չեմ ապրում:
Համարյա չեմ ապրում:

Վոլտերա
25.06.2015, 23:43
ես մի հատ մեծ բասեյին եմ` կոմպլեքսաջրով լցված: Ու ես էդ բասեյինում շատ վաղուց եմ խեղդվել ու լուծվել ջրի մեջ:

Ես կոմպլեքսավորվում եմ ու ամաչում` փռշտալուց, մարդկանց մոտ հաց ուտելուց, մարդկանց մոտ քնելուց, մարդկանց շատ մոտ նստելուց, մարդկանց կպնելուց, մարդկանց սպանելուց:


Ես սիրում եմ խաղալ` մարդկանց հետ, իրանց ձեռքերի, մատների, մազերի, քթի, շորերի, կոճակների, զգացմունքների, վստահության հետ: Ես առհասարակ սիրում եմ խաղալ:


Դրա համար ինձ որպես խաղացողի են նայում: Դրա համար խաղը պրծնելուց հետո բոլորը ցրվում են տներով, ու ես մնում եմ մենակ ^_^

***

Ես մեկ-մեկ ինձ էնքան մանկամիտ եմ զգում, որ քիչ ա մնում քննության գնալու փոխարեն իջնեմ հայաթ ու գառաժի պատերի հետ գնդակ խաղամ:

Վոլտերա
02.07.2015, 00:52
Էն որ սարսափ ֆիլմերում տանն ուրվականներ բաներ են լինում, հետո տնեցիք որոշում են տեղափոխվել էդ տնից ուրիշ տեղ, բայց վերջում պարզվում ա, որ սենց ասած խնդիրը տան մեջ չի, այլ իրանց, որովհետև տեղափոխվելուց էդ ուրվականներին էլ հետն են քարշ տալիս նոր տարածք:

Նույնն էլ հարաբերություններում կա էդ պահը` գիտես, հասկանում ես, խնդիրը քո մեջ չի, իմ մեջ ա: դու կապ չունես:

Օրինակ մեր տանը գիշերները անհայտ տեղերից ձայներ են գալիս` ծլնգոցներ, թևերի թափահարում, ծղրտոցներ, ինչ-որ լույսեր են թարթում, որոնք ասենք ցերեկը գոյություն չունեն, ինձ թվում ա մեր էս մի սենյականոց տանը եթե գիշերով լավ փնտրեմ, ինչ որ անհայտ դռներ էլ կգտնեմ, որոնք ցերեկը չեն լինի:

Ու նենց համոզված եմ, որ խնդիրը մեր տան մեջ չի:

Վոլտերա
31.12.2015, 22:06
Առաջին անգամ որոշել եմ տարին երկար գրառումով ամփոփել: Երկու տարի շարունակ ուզել եմ, բայց չեմ արել: Հիմա սխալս ուղղում եմ: Գրառումս երկար է լինելու, որովհետև ինչքան կարողանամ` մանրանալու եմ: Վերջում հարցերի կպատասխանեմ: Գնացինք



Հունվար:

Տարին խայտառակ վատ սկսվեց ու մեղքն իմն էր: Մի հատ մեծ ու երբեք իմ կողմից չներված սխալով: Թեթև վրիպում էր, երկար չմտածելու արդյունք, բայց դարձավ մի ամբողջ տարվա բեռ: Չեմ հիշում ոչ մի ուրիշ տարի, որ էդքան վատ սկսվեր: Լիքը սենտիմենտալություն ու քննություններ:

Լավ ֆիլմերի ամիս էր` Eternal sunshine of a spotless mind, Oldboy, Melancholy

Գրքերից Լոլիտան եմ հիշում ու Գեյմանի Կորալինան


Փետրվար:

Մի հատ սիրուն relationship պրծավ ու սկսվեց մի անտանելի փուլ: Շատ հավես դասական համերգի գնացինք: Տանը լույսերն անջատում էի ու իմ սովորության չհամաձայն պարում: Վինդրոզի համերգը: Հիշում եմ, որ գրքի օրը հավես անցավ` ընկերներով էինք ու իմ ֆռֆռալու տարերքը բռնել էր, չնայած մյուսները հեչ հավեսս չունեին ու տուն էին ուզում: Current 93-ի ամիս էր: Հետևաբար` դեպրեսիվ: Ֆիլմերից` Դոննի Դարկոն:


Մարտ:

Ավելուկի համերգով սկսվեց: Իրեն ուզում էի մոտենալ գրկել, բայց չարեցի, մտածեցի` մյուս անգամ էլի առիթ կլինի: Գնալով նոր սկսված փուլը խորացավ ու լրիվ հաստատեց իր երկար մնալը: Իրար հետևից Աննայի հարցազրույցներն էի կարդում: Լատիներեն սկսեցի սովորել, բայց կարճ տևեց: Ապարներ, միներալներ ու լիքը ուրիշ` նախկինում անհասկանալի բաներ: Սկսեցի քիմիա սիրել: Էլի կարճ տևեց: Լեհական ֆիլմերի փառատոնին գնացինք: Էդտեղ առաջին անգամ վերջապես Լիզին տեսա: Half life-ը նորից սկզբից մինչև վերջ խաղացի: Նոր մտերմություն սկսվեց: Լրիվ անսպասելի: Լավ ֆիլմերի ամիս էր էլի` Fight club, Awakening, Chloe, Eyes wide shut, Case 39, Free fall



Ապրիլ:

Կիսինի համերգին գնացինք Դավի ու Արևի հետ, բեմի վրա էինք նստել: Մի աղջիկ մեզ նկատողություն արեց խոսելու համար: Deenjes էի լսում օրեր շարունակ: Սպիվակովի համերգը: I spit in your graves ֆիլմը նայեցի: Կարամազովը կարդացի ու սիրահարվեցի հեղինակին: Ինձ նմանեցրին մառախլապատ փշատերև ու լուռ անտառի` ուրվականներով լցված: Սոադի համերգն էր, որին ես տենց էլ չգնացի:



Մայիս:

Սկսվեց անտանելի փուլի էլ ավելի անտանելի շրջան: Ֆեյսբուքից ջնջվեցի ու հետ եկա մեկ էլ վեց ամիս հետո: Ակումբում սկսեցի ակտիվանալ: Մենակության, մեկուսացման շրջանի առաջին ամիսն էր: Անգլի ժամին էվթանազիան քննարկեցինք: Ռուբիի հետ վերջապես լողի գնացինք: Հելիումը գրեցի: Զաքարի հետ մտերմացա ու շատ տարօրինակ բաներ իմացա իրենից: Իրար հետևից Հեմինգուեյ կարդացի: Սաթի հետ մատենադարանում արգելված դռներով մտանք ու լիքը հավես սենյակներ մտանք: Ուրվականներ բռնելու օր էր: Բյորքի տարերքը սկսվեց մոտս: Լարսի ֆիլմերն իրար հետևից նայեցի:



Հունիս, հուլիս, օգոստոս:

Իմ ամենամեկուսացված, ամենապռոգռեսիվ ամառն էր: Ոչ մեկի հետ չէի շփվում, գնալով գիշատիչ էի դառնում: Աշխարհի չափ ֆիլմեր նայեցի ու գրքեր կարդացի: Աստվածաշունչը սկսեցի կարդալ` մանրակրկիտ նշումներ անելով, բայց կիսատ թողեցի: Սկսեցի անգլերեն պարապել ու կիսատ չթողեցի, լիքը նոր սիմվոլների մասին կարդացի: Անաթեմայի համերգն էր, որը տենց էլ կուլ չտվեցի: Ինձ նվեր-պատմվածք ուղարկեցին: Ամառվա վերջում դատարկված էի լրիվ: Փուլի վերջին շրջանը սկսվեց ու շատ շուտ էլ ավարտվեց: Դասերին տենց էլ չտրամադրվեցի



Աշուն:

Չեմ ուզում ամիսներն առանձին ասել, որովհետև աշունն ինձ համար շատ միատարր անցավ, իրար հետ կապված օրերով: Երկրորդ կեսերից ես նվեր-հրաշամանուկ ստացա, ում հետ սկսեցինք լիքը պլաններ կազմել ու աշխարհի չափ խոսել: Նորից վերականգնեցի թղթային նամակներ գրելու սովորությունս: Տատանումների եղանակ էր: Կառմեն ու Աիդա օպերաներին գնացինք: Լիքը սև ու զզվելի օրեր եղան, բայց դրանք էլ կարողացա հաղթահարել: Հին սերերից մեկին տեսա ու բոլոր հին զգացողությունները նորից վերապրեցի: Դասերի առումով անհաջող ամիսներ էին, լիքը կոնֆլիկտներ դասախոսների հետ, անարդարություններ, մրցակցություն ու էդպես շարունակ: Սկզբում ամեն օր գրում էի, հետո դա էլ թողեցի: Լավ գրքերից` To kill a mockingbird-ն ու Naive super-ը: Լիքը անիմեներ նայեցի, ավելի ճիշտ նայել տվեցին, լավ ֆիլմերից` Lost highway, Heathers, Babel, Sin city, XXY, The seasoning house ու Դոլանից մի քանի ֆիլմ:



Դեկտեմբեր:

Շատ արագ անցավ, երևի վերջը միշտ էդպես է լինում: Մի տարի տևած փուլը համարյա առանց հետքեր թողնելու ավարտվեց: Ինքնագնահատականս էլի կարգավորվեց: Մարդկանց աշխարհ հետ եկա, բայց ավելի սառեցի: Կատու նվեր ստացա: Նվեր-հրաշամանուկին կորցրի: Բայց իմ ցանկությամբ ու առանց ափսոսանքի:

Վոլտերա
31.12.2015, 22:10
1.Ի՞նչ ես արել 2015-ին, որ նախկինում չես արել:


Ահավոր շատ կարդացել եմ ու ֆիլմեր եմ նայել: Նորմալ ու առանց վախենալու հեծանիվ եմ քշել:



2.Նոր տարվա որոշումներիդ հավատարի՞մ ես մնացել և արդյոք ավելի շատ որոշումներ կկայացնես հաջորդ տարի:


Ոչ մի որոշումի էլ հավատարիմ չեմ մնացել, նույնիսկ ինքս իմ օրենքներին հավատարիմ չեմ մնացել: Թողել եմ, որ անսպասելի բաներ լինեն: Հաջորդ տարվա համար աշխարհի չափ որոշումներ ունեմ



3.Քո մտերիմներից մեկը երեխա ունեցե՞լ է:


Չգիտեմ, մարդկանցից կտրված տարի էր



4.Քո մտերիմներից որևէ մեկը մահացե՞լ է:


Ոչ



5.Ո՞ր երկրներն ես այցելել:


Գլխիս ու երազներիս մեջ` լիքը երկրներ, իրականում` ոչ մի



6.Ի՞նչ կուզենայիր ունենալ 2016-ին, որ պակասում էր 2015-ին:


Ներդաշնակ օրեր, քինդլ ու գրասեղան



7.2015-ի ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:


Նոյեմբերի քսանվեցը` բանտ գնալու օրը



8.Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը 2015-ին:


Նորից վերականգնվելը



9.Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:


Լատիներեն սկսելն ու միանգամից կիսատ թողնելը



10.Ի՞նչ հիվանդություն ես ունեցել:


Ոչ մի լուրջ բան



11.Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:


Բանը չէ, այլ բաները` լիքը գրքեր



12.Ու՞մ վարքը կուզեիր գովել:


Ոչ մեկին չեմ առանձնացնի



13.Ու՞մ վարքը քեզ դեպրեսեց:


Լիքը մարդկանց, հիմնականում ընկերներիս, դե մեկ էլ հրաշամանուկի



14.Ի՞նչ ես արել փողերիդ մեծ մասը:


Լիքը գիրք եմ առել ու շաուրմա կերել, մեկ էլ ահավոր շատ նվերներ եմ առել



15.Ի՞նչն ամենաշատը քեզ ոգևորեց:


Որ շատ հավես խմբեր եկան Հայաստան



16.Ո՞ր երգը քեզ միշտ 2015-ը կհիշեցնի:


Sopor-ի Under his light-ը



17.Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:


Ինքս ինձնով զբաղվել, ամեն ինչ հասցնել



18.Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:


Էս տարվա պես ապրել



19.Սիրահարվե՞լ ես 2015-ին:


Ըհն, ցավոք



20.Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը:


To kill a mockingbird-ը



21.Ո՞րն էր քո ամենամեծ երաժշտական հայտնագործությունը:


Բյորքը ^_^



22.Ի՞նչ էիր ուզում և ստացար:


Վերականգնում



23.Ի՞նչ էիր ուզում և չստացար:


Անձնական կյանք



24.Ո՞րն էր քո սիրելի ֆիլմն այս տարի:


Երևի Բաբելոնը



25.Ի՞նչն էր պակասում, որ տարիդ ավելի շատ բավարարեր քեզ:


Խելամտությունը



26.Ի՞նչը քեզ ողջամիտ պահեց:


Դեպրեսիաներիս անվերջությունը ու իմ քիչ թե շատ հեռատեսությունը



27.Ո՞վ էր ամենալավ մարդը, որի հետ ծանոթացար:


Հրաշամանուկը



28.Պատմիր 2015-ի ամենաարժեքավոր դասդ:


Մյուս անգամ նման էշություններ չանել, ամեն մի գործողություն անելուց առաջ մի քանի անգամ վերլուծել, նոր անել, էլ ոչ մի անգամ էդքան շատ առաջին քայլ չանել



29.Գրիր որևէ երգի բառեր, որոնք ամփոփում են քո 2015-ը


In my room

Where every night is the same

I play a dangerous game

I keep pretending she’s late

And I sit and I wait




Ինչ սպասելիքներ ունեմ տարվանի՞ց, լիքը, շատ լիքը: Ու մեկ էլ աշխարհի չափ պլաններ ունեմ: Գրելս կվերականգնեմ, ավելի շատ ինքնակատարելագործմամբ կզբաղվեմ, քան ինքնաքայքայմամբ, երգացանկս կթարմացնեմ: Հոդվածս նորմալ կգրեմ: Դասերն էլ ավելի գունավոր ու ոգևորված կսկսեմ: Հուսամ 2016-ը իմ տարին կլինի, ոչ մեկ ձեռքիցս իմ տարին չի խլի ու օգտագործի: Բլրակս նորից կթարմացնեմ, վաղուց չեմ եղել էդտեղ: Դե բլոգումս էլ հաճախ կերևամ: Ուզում եմ, որ էս տարին շատ ներդաշնակ, խաղաղ ու առանց ներքին կռիվների լինի, բայց միևնույն ժամանակ` գերհագեցած: Մի խոսքով մեռածներից հարություն առած Վոլտերան ամփոփեց իր տարին: Ես հույսս միշտ իր վրա եմ դնում:


Ես արդեն պատրաստ եմ իմ տարվան ^^ ինչքան հնարավոր է մոտիվացնող առարկաներով

http://i.imgur.com/uP06Rhz.jpg