PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր MySpace



Rhayader
13.12.2012, 07:01
MySpace համակարգը սուսուփուս նոր տարբերակ է թողարկել, մասնակցությունը դեռևս հրավերներով է: Բավականին իննովացիոն բան է, ես այսօր հրավեր ստացա ու մտա: Ոչ մի բանի նման չի: Վերցրել են ամբողջ լավը, որ կար հին MySpace-ում (ու որը շատ այլ սոցիալական ցանցեր ցրել են), լրիվ նոր գաղափարներ, Twitter ու Google+ համակարգերի ասինխրոն կապերի մեխանիզմը և այլն: Պրոֆիլի տեսքն այսպիսին է.

54980

Արդեն այնտե՞ղ եք: Միացե՛ք (https://new.myspace.com/songoffall): Հենց հրավերների հնարավորություն լինի, այս թեմայում կհայտնեմ:

Rhayader
13.12.2012, 16:59
Երաժշտություն լսելու ֆունկցիան մռութ է: Կարողանում ես սեփական «միքսեր» (փլեյլիստեր, որոնց մեջ ներառում ես տարբեր նյութեր, նկարներ, երաժշտություն, տեսանյութեր, ինչ ուզես) պատրաստել, կիսվել: Դեռ մի քիչ հում է, բայց կզարգանա:

Rhayader
14.12.2012, 22:06
Ժող, ես արդեն նոր MySpace-ի հրավերներ ունեմ (6 հատ, բայց հետո էլի կլինեն): Եթե ցանկանում եք փորձել կայքը, ձեր էլ. փոստի հասցեն ուղարկեք ինձ անձնական հաղորդագրությամ: Ես, եթե դեռ հրավեր ունենամ, հնարավորինս արագ այն կուղարկեմ ձեր էլ. փոստի հասցեին:

Երբ հրավերները վերջանան, մի քանի օրից էլի հրավերներ կունենամ:

Freeman
18.01.2013, 22:23
Սկսել եմ օգտվել, ամենաշատը դուրս գալիս ա, որ հենց մտնում եմ,sigur ros -ի glosoli երգն ա միանում