PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ կամ ո՞վ կա քո ներաշխարհում…

Ծով
01.03.2007, 00:35
Առաջին հայացքից գուցե թվա, որ առաջարկում եմ պատմել ձեր մասին…բայց ոչ…նմանատիպ էջ հաստատ կհանդիպեք ֆորումում…
Հաճախ ենք ասում կամ լսում արտաքին աշխարհ և ներքին աշխարհ արտահայտությունները…այս երկուսը երևի առանց իրար չեն կարող, ու միանշանակ տարբերելն իրարից դժվար է…
որովհետև եթե ասենք արտաքինը ներքինից շատ տարբերվի, կեղծիքի հոտ կգա…
Պատմեք ձեր ներաշխարհի մասին…
1.Ինչպիսի՞ն է այն…
2.Ու՞մ եք թողնում այնտեղ…
3. Ո՞րն է Ձեր ներքինի ու արտաքինի տարբերությունը…

StrangeLittleGirl
01.03.2007, 22:02
1.Ինչպիսի՞ն է այն…
2.Ու՞մ եք թողնում այնտեղ…
3. Ո՞րն է Ձեր ներքինի ու արտաքինի տարբերությունը…
1. Փորձեմ պատկերավոր նկարագրել: Այն մի հսկայական ամրոց է, որտեղ հասնելու համար պետք է շատ արգելքներ հաղթահարել: Նախ շրջապատվատ է շատ խիտ անտառով, որտեղ բազմաթիվ վայրի գազաններ կան ու ճանապարհին հանդիպածներին հազիվ թե խնայեն: Անտառից դուրս գալուց հետո տեսնում ես հսկայական խրամատը, որը թե՛ լայն է, թե՛ խորը: Այն անցնելու համար մի գերան կա, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է հորիզոնական դիրքում՝ հնարավորություն տալով, որ մարդիկ անցնեն: Սակայն գերանը բարակ է, կարող է կոտրվել: Դրա համար մեծ քաջություն ու զգուշություն է պետք դրա վրայով անցնելու համար: Իսկ ներքևում կոկորդիլոսներ են:
Խրամատն անցնելուց հետո հսկայական պարիսպն է: Այն միայն մի գաղտնի դուռ ունի, որը շատ նեղ է: Երկար պետք է փնտրել, որ այդ նեղ դուռը հայտնաբերվի: Հետո պետք է խցկվել ու ներս անցնել: Արդեն երևում է ամրոցն ամբողջությամբ, բայց դեռ մի արգելք էլ կա. ապակե պարիսպը: Դու կարող ես տեսնել բացարձակապես ամեն ինչ, բայց մոտենալ չես կարող: Դրա համար մի բան է պետք. ապակին փշրել:
Իսկ երբ ապակու արգելքն էլ ես հաղթահարում, կարող ես մոտենալ ամրոցին, որի բոլոր դռները բաց են: Մտնում ես ներս, լիքը սենյակներ կան: Մի մասը կոկիկ են, ամեն ինչն իր տեղում է, իսկ մյուսները թափթփված են, իսկական խառնաշփոթ է տիրում: Քո գործն ինձ օգնելն է, որ միասին հավաքենք:

2. Ոմանք վախենում են անտառ մտնել: Ոմանք սիրտ են անում, բայց գազաններն ուտում են նրանց: Ոմանք կարողանում են անտառից դուրս գալ, բայց խրամատը տեսնելով վախենում, հետ են գնում: Քչերն են խնդրում, որ գերանը գցեմ խրամատի վրա: Շատ ավելի քչերն են կարողանում գերանի վրայով զգուշությամբ անցնել ու հասնել պարսպին: Միայն մի քանիսն են կարողանում գտնել պարսպի վրայի գաղտնի նեղ դուռը ու մի կերպ ներս խցկվել: Տեսնում են ամրոցը, առաջ են վազում, բայց թափանցիկ պարիսպը նրանց հետ է պահում: Եվ մինչև հիմա միայն մի հոգի է համարձակվել կոտրել ապակին, ներս մտնել, օգնել ինձ դասավորել սենյակներս:

3. Արտաքինը անտառից դուրս մի քաղաք է, որտեղ անընդհատ երկրաշարժներ են լինում:

Sirop
02.03.2007, 00:31
Ինչու՞ ...

... եթե ասենք արտաքինը ներքինից շատ տարբերվի, կեղծիքի հոտ կգա…

իմ կարծիքով ներաշխարհը մեկել արտաքին աշխարհը բացարձակ տարբեր բաներ են ու միշտ կոնֆլիկտ գոյություն ունի նրանց մեջ,
արտաքին աշխարհը շատ ուժեղա: Մի բանել եմ նկատել որ մարդիք չեն սիրում համարյա ատում են նրանց ովքեր ներքին աշխարհը առաջին տեղում են դնում

PoeT
02.03.2007, 09:05
1. Փորձեմ պատկերավոր նկարագրել: Այն մի հսկայական ամրոց է, որտեղ հասնելու համար պետք է շատ արգելքներ հաղթահարել: Նախ շրջապատվատ է շատ խիտ անտառով, որտեղ բազմաթիվ վայրի գազաններ կան ու ճանապարհին հանդիպածներին հազիվ թե խնայեն: Անտառից դուրս գալուց հետո տեսնում ես հսկայական խրամատը, որը թե՛ լայն է, թե՛ խորը: Այն անցնելու համար մի գերան կա, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է հորիզոնական դիրքում՝ հնարավորություն տալով, որ մարդիկ անցնեն: Սակայն գերանը բարակ է, կարող է կոտրվել: Դրա համար մեծ քաջություն ու զգուշություն է պետք դրա վրայով անցնելու համար: Իսկ ներքևում կոկորդիլոսներ են:
Խրամատն անցնելուց հետո հսկայական պարիսպն է: Այն միայն մի գաղտնի դուռ ունի, որը շատ նեղ է: Երկար պետք է փնտրել, որ այդ նեղ դուռը հայտնաբերվի: Հետո պետք է խցկվել ու ներս անցնել: Արդեն երևում է ամրոցն ամբողջությամբ, բայց դեռ մի արգելք էլ կա. ապակե պարիսպը: Դու կարող ես տեսնել բացարձակապես ամեն ինչ, բայց մոտենալ չես կարող: Դրա համար մի բան է պետք. ապակին փշրել:
Իսկ երբ ապակու արգելքն էլ ես հաղթահարում, կարող ես մոտենալ ամրոցին, որի բոլոր դռները բաց են: Մտնում ես ներս, լիքը սենյակներ կան: Մի մասը կոկիկ են, ամեն ինչն իր տեղում է, իսկ մյուսները թափթփված են, իսկական խառնաշփոթ է տիրում: Քո գործն ինձ օգնելն է, որ միասին հավաքենք:

2. Ոմանք վախենում են անտառ մտնել: Ոմանք սիրտ են անում, բայց գազաններն ուտում են նրանց: Ոմանք կարողանում են անտառից դուրս գալ, բայց խրամատը տեսնելով վախենում, հետ են գնում: Քչերն են խնդրում, որ գերանը գցեմ խրամատի վրա: Շատ ավելի քչերն են կարողանում գերանի վրայով զգուշությամբ անցնել ու հասնել պարսպին: Միայն մի քանիսն են կարողանում գտնել պարսպի վրայի գաղտնի նեղ դուռը ու մի կերպ ներս խցկվել: Տեսնում են ամրոցը, առաջ են վազում, բայց թափանցիկ պարիսպը նրանց հետ է պահում: Եվ մինչև հիմա միայն մի հոգի է համարձակվել կոտրել ապակին, ներս մտնել, օգնել ինձ դասավորել սենյակներս:

3. Արտաքինը անտառից դուրս մի քաղաք է, որտեղ անընդհատ երկրաշարժներ են լինում:Իսկ իմ մոտ, ապակին փշրելուց, զարմանում ես։ Այնտեղ այն չէր, ինչ տեսնում էիր ապակու ետևից։

Firegirl777
02.03.2007, 18:49
Ներքինը ավելի լի է վճռականությամբ, խելահեղությամբ ու ռոմանտիկայով, այնտեղ համարյա ոչ ոք չկա միայն մեկը հաստատ՝ իմ ամենամետ ընկերուհին, քանզի մեր ներաշխարհները որոշակիորեն նման են, բայց տարբերությունը նրանում է, որ նրա մոտ այն փոքր ինչ մոտ է արտաքին աշխարհին, իմ մոտ այն էականորեն տարբերվում է արտաքինից և մարդը որը կճանաչի իմ ներքին աշխարհը, գուցե չհավատա, որ ես արտաքինից կարող եմ այսպիսին լինել..... Ահա այսքանը գուցե ավելի ավելորդ կլինի և խճճող

Ուլուանա
02.03.2007, 19:20

Իմ կարծիքով, քո գրառումներն էլ են զգալիորեն տարբերվում քո՝ մեր տեսած ու ճանաչած ռեալ կերպարից։ ;) Ենթադրում եմ, որ գրառումներդ ավելի լավ են արտահայտում ներքին աշխարհդ։ :)

Firegirl777
02.03.2007, 20:48
Իմ կարծիքով, քո գրառումներն էլ են զգալիորեն տարբերվում քո՝ մեր տեսած ու ճանաչած ռեալ կերպարից։ ;) Ենթադրում եմ, որ գրառումներդ ավելի լավ են արտահայտում ներքին աշխարհդ։ :)

ճիշտ ես;) :oy

Ծով
09.03.2007, 15:39
Ինչու՞ ...

իմ կարծիքով ներաշխարհը մեկել արտաքին աշխարհը բացարձակ տարբեր բաներ են ու միշտ կոնֆլիկտ գոյություն ունի նրանց մեջ,
արտաքին աշխարհը շատ ուժեղա: Մի բանել եմ նկատել որ մարդիք չեն սիրում համարյա ատում են նրանց ովքեր ներքին աշխարհը առաջին տեղում են դնում

Պարզ է…քո կարծիքով…
բայց դրանք միանշանակ տարբերվել չեն կարող…
ուղղակի չեն կարող շատ
չտարբերվել…
Ներաշխարհը արտաքին աշխարհի հիմքն է…ուրեմն մտքի, զգացմունքների, նպատակների հիմքն էլ է…պարզապես մարդիկ արտաքին աշխարհում սիրում են ինչ-որ կերպար կերտել, մինչդեռ մարդն իրեն մատնում է հենց ներաշխարհի պատճառով, երբ այդ կերպարը չափազանց արհեստական է…հենց այդ կերպարն էլ երևի դիմակ է կոչվում, որը ոչ միայն դեմքն է, այլև շարժուձևերը,քայլը,խոսքը,ամեն ինչ…
Մեկ այլ տեսանկյունից էլ նայե՞նք…
Օրինակ ես իմ ներաշխարհում ունեմ շատ ու շատ հարազատ անուններ, բայց հո անվանատերերին ներս չե՞մ թողնում…որովհետև մարդն իր ներքին աշխարհում՝ մտքերում, խոհերում, զգացմունքներում միշտ մենակ է լինում , կամ ինքն իր հետ, կամ ինչ-որ ներքին ձայնի հետ, որ չգիտես էլ, թե ով է…
Արտաքին աշխարհը մարդու ներաշխարհի արտացոլանքն է…միայն թե արտաքինը աղավաղվում է շատ հաճախ հենց արտաքին ազդեցությունից, իսկ անհատի ներաշխարհը փոխվում է միայն հենց իր ցանկությամբ…
Հուսով եմ հարցդ բավարարեցի, թեպետ ներաշխարհիս մասին էլ մի քիչ խոսեցի…:)

John
09.03.2007, 16:02
1.Ինչպիսի՞ն է այն…
1.շատ մարդամոտ, շփվող, խելացի, գեղեցիկ… (մենակ ես հետը լեզու չեմ գտնում)

2.Ու՞մ եք թողնում այնտեղ…
2.բոլոր նրանց՝ ովքեր պատրաստ են պայքարելու այնտեղ հաստատվելու համար ու այնտեղ հաստատվելով կնպաստեն այնտեղի ամբողջականությանը, այլ ոչ թե պառակտում կառաջացնեն…

3. Ո՞րն է Ձեր ներքինի ու արտաքինի տարբերությունը…
3. Ի տարբերություն իմ ներքին աշխարհի՝ արտաքին աշխարհում ավելի շատ են տհաճ պարտականություններն ու վատ մարդիկ…

Goga
22.03.2007, 12:35
Իմ ներաշխարհում ապրում է միայն վախն արտաքին աշխարհի հանդեպ:oy

hippy w.s
23.03.2007, 16:06
Իմ ներաշխարհում ուրիշ մարդ է ապրում և եթե նա չլիներ կյանքը կիսատ կլիներ:
Նա շատ ուրախ, միշտ պարող, միշտ ժպտացող, դիմացինի մասին մտածող, ընկերական տղա է:Նա ապրում է արևադարձային կղզիներից մեկում, որտեղ ամբողջ տարին ամառ է, նա ունի ծղոտներից խրճիթ, և ամեն երեկո ամբողջ գյուղը հավաքվում է նրա տան առաջ պարելու ու զվարճանալու:Նա ունի հավատ. . . Նա սիրում է շոգը և օվկիանոսը:Նա ունի ընկերներ և ընկերուհիներ և նրանք բոլորը գալիս են նրա մոտ
:[ իսկ հետո :hands մի քիչ էլ ու :D հետո գնում են:Նա ունի կադիլլկ, և մեծ շուն:
Կյանքը երջանիկ է ապրուստը ձրի . .. .
Իսկ ես ֆիզիկապես այստեղ եմ ես անտեր, ցուրտ, խավար քաղաքում ուր մարդիք ատում են իրար: Կան լիքը հարուստներ ու աղքատները օր ու գիշեր աշխատում են, ես չեմ սիրում արտաքին աշխարհը . . . .

Kita
23.03.2007, 16:43
աիս վերջերս միայն մի ահավոր մեծ դատարկություն է...ոնց որ մեկը վերցնի և հանի մեջը եղած ամենը...

murmushka
24.03.2007, 00:16
իմ ներաշխարհում....... ես ինքս իմ ներաշխարհը նմանեցնւմ եմ մի սենյակի ,որտեղ ամենուր պահարաններ են… իմ սենյակում տարիներ առաջ պատուհաններն ու դռները բաց էին, այդ իսկ պատճառով տարանցիկ քամին ամեն ինչ տակնուվրա արեց.ես կարողացա նորից վերականգնել դասավորությունը, սակայն հիմա սենյակի բոլոր դռներն ու պատւհաները փակ են… Չնայած ամեն ինչ դասավորված է, սակայն այնտեղ սարսափելի խավար է ու զգացվում է նամշահոտը....իմ ներաշխարհին պակասում է միայն մի փոքրիկ արեվի շող, սակայն ես վախենում եմ նույնիսկ մի անցք բացել, որովհետեվ վստահ չեմ, որ քամին նորից չի ներխուժի... երկրորդ անգամ ես չեմ կարողանա դասավորել պահարանները...
Չգիտեմ ինչպես ստացվեց , բայց ես ինձ հենց այդպես եմ զգում....

Ծով
08.04.2007, 00:09
Պահի ազդեցություն է…պիտի ասեմ…
Հիմա իմ ներաշխարհում ինչ-որ բան կտոր-կտոր է լինում…
ՀԻմա մի քիչ դժվար է արտաքինից չհասկանալ ներքինի խառնաշփոթը…
Բայց մենք իրար հրաշալիորեն արհամարհել գիտենք. դրա համար էլ ես ու ներքինս իրարից բան չենք հասկանում, երբ բոլորից լավ հենց իրար ենք հասկանում…
Ասում եմ՝ պահի ազդեցություն է…/Ինձ իշխել կարող է միայն իմ ստեղծած պահը:P /

Երկնային
20.02.2008, 03:04
Իմ ներսում երկու շատ տարներ աղջնակներ են ապրում… երբեմն նույնիսկ հակասում են իրար… :) մեկը`համեստ, ամաչկոտ, սուսիկ-փուսիկ, անչափ ռոմանտիկ, զգայուն, երբեմն չափից դուրս մելանխոլիկ ու մարդկանցից զգուշացող… :oy
Մյուսը` ուրախ, աշխույժ, շատախոս,շփվող, տրամադրություն հաղորդող ու դրական լիցքեր պարգևող… Առաջինը լուրջ է, իսկ երկրորդը` կատակասեր… :)

Չնայած որ այդքան տարբեր են, առանց իրար չեն կարող գոյատևել, լրացնում են իրար…:oy Մեկ մեկն է երևան գալիս, մեկ` մյուսը… :think
Կան բաներ, որ երկուսի մոտ էլ առկա են…ինձ հասկանալու ու սիրելու համար, պետք է նրանց երկուսին էլ ընդունել ու սիրել… :oy

Երևի երկուսի առկայությամբ էլ կբացատրվի իմ` շատ բաներում ծայրահեղությունից ծայրահողություն լինելը… շատ շուտ, ու երբեմն անհասկանալի պատճառներով փոփոխվող տրամադրությունը… շատ բաներ…երբեմն նույնիսկ ինքս չգիտեմ, թե ինչ կարելի է ինձաից սպասել…

Հ.Գ. Վերջերս հասկացա, որ երևի թե նրանցից մեկի անունն Արուսիկ է, իսկ մյուսինը` Նյուտկա…

Apsara
20.02.2008, 22:04
Իմ արտաքին աշխարհը հայելի է, որտեղ ամեն մարդ իրեն է տեսնում, մեկին դուր է գալիս, մյուսին՝ ոչ: Եթե մարդ կարողանա հայացքը ինքն իրենից կտրի և ավելի ուշադիր դիտի, ապա անպայման հայելին թափանցիկ ապակի կդառնա, իսկ հետո ամբողջովին կանհետանա, այնտեղ կանաչ կուսական այգի է, դուռը միշտ բաց է և բոլորն էլ ցանկալի են այնտեղ, ես ամբողջովին իմ ներաշխարհում եմ ապրում, երբեք չեմ դավաճանում նրան:Միակ վատ բանն այն է, որ դա ինքնախաբեության է նման, ես արտաքին աշխարհով այնքան քիչ եմ հետաքրքրված, որ նույնիսկ ամբողջովին անտարբեր եմ:(;)

Dayana
21.02.2008, 10:16

Գրառումդ շատ համապատասխան է ավատարիդ :(
Քո ներսը մի տեսակ շատ նուրբա ու փխրուն, ու իմ մոտ էնպիսի տպավորություն է որ դու ներս ես թողնում շա լուրջ քննությունից հետո :( ու հաճախ ես հիասթափվում և դա անմիջապես արտահայտում ես ;)

Լէգնա
21.02.2008, 11:31
1.Ինչպիսի՞ն է այն…

Ինձ նման:

2.Ու՞մ եք թողնում այնտեղ…

Բացի ինձնից ու բացի ոչ-ոքից, ամենքին:

3. Ո՞րն է Ձեր ներքինի ու արտաքինի տարբերությունը…

Ներքինը վերադասավորում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ, արտաքինը վերադասավորում է ինձ այնպես, ինչպես Ես չեմ ուզում:
Ներքինը ամենքինն է, արտաքինը նույնիսկ իմը չէ:
Ներքինը ունի համ ու հոտ, արտաքինը նույնիսկ ձև չունի:
Ներքինը ինձ երբեմն դավաճանում է, արտաքինը հավատարիմ ամուսնու նման է:
Ներքինս արտաքինս չէ, արտաքինը ներքինիս ծննունդն է:

Երկնային
29.05.2008, 14:44
Իմ ներսում երկու շատ տարներ աղջնակներ են ապրում… երբեմն նույնիսկ հակասում են իրար… :) մեկը`համեստ, ամաչկոտ, սուսիկ-փուսիկ, անչափ ռոմանտիկ, զգայուն, երբեմն չափից դուրս մելանխոլիկ ու մարդկանցից զգուշացող… :oy
Մյուսը` ուրախ, աշխույժ, շատախոս,շփվող, տրամադրություն հաղորդող ու դրական լիցքեր պարգևող… Առաջինը լուրջ է, իսկ երկրորդը` կատակասեր… :)

Չնայած որ այդքան տարբեր են, առանց իրար չեն կարող գոյատևել, լրացնում են իրար…:oy Մեկ մեկն է երևան գալիս, մեկ` մյուսը… :think
Կան բաներ, որ երկուսի մոտ էլ առկա են…ինձ հասկանալու ու սիրելու համար, պետք է նրանց երկուսին էլ ընդունել ու սիրել… :oy

Երևի երկուսի առկայությամբ էլ կբացատրվի իմ` շատ բաներում ծայրահեղությունից ծայրահողություն լինելը… շատ շուտ, ու երբեմն անհասկանալի պատճառներով փոփոխվող տրամադրությունը… շատ բաներ…երբեմն նույնիսկ ինքս չգիտեմ, թե ինչ կարելի է ինձաից սպասել…

Հ.Գ. Վերջերս հասկացա, որ երևի թե նրանցից մեկի անունն Արուսիկ է, իսկ մյուսինը` Նյուտկա…

ինչպես մեկն ասաց` ես կմիացնեմ նրանց ու կանվանեմ Երկնային… :oy

լավն ա էս թեման, աշխուժացրեք… :)

devil
01.06.2008, 12:12
Ցանկացած հոգեբանի համար այստեղ հոգեբանական ուսումնասիրությունների մի ամբողջ աշխարհ կա (ես ինքս հոգեբան չեմ, բայց հոգեբանությամբ էլ եմ հետաքրքրվում): Բոլոր գրառումները կարդալով` ինձ ամենից շատ զարմացրեց այն, որ բոլորիդ մոտ ներքին և արտաքին աշխարհըները իրարից այդքան տարբեր են: Որտեղից այդքան տարբերություններ... միգուցե դուք նույնիսկ ձեր ներքին աշխարհը լավ չեք ճանաչում: Փորձեք ճանաչել ձեր ներքին աշխարհի "ստվերոտ" կողմը, այն կողմը, որից ինքներդ վախենում եք և այդ պատճառով էլ համարում եք, որ այն գոյություն չունի, բայց ուղղակի դրանով իսկ զբաղվում եք ինքնախաբեությամբ: Երբ որ ճանաչեք ինքներդ ձեզ, համոզված եղեք, որ դուք կդառնաք ՄԵԿ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ և պետք չէ ներքին աշխարհը առանձնացնել արտաքինից: Միշտ հիշեք, որ արտաքին աշխարհում ձեր պահվածքը ընդամենը ձեր ներքին աշխարհի պրոեկցիան է, ուրիշ ոչինչ....

Belle
01.06.2008, 15:59
Պատմեք ձեր ներաշխարհի մասին…
1.Ինչպիսի՞ն է այն…
2.Ու՞մ եք թողնում այնտեղ…
3. Ո՞րն է Ձեր ներքինի ու արտաքինի տարբերությունը…

1. հետո կպատմեմ :oy
2. բոլորին անխտիր ու հետո տառապում եմ ցավից ու ափսոսանքից :(
հիմա էլ կան մարդիկ, նեսումս են, բայց մոռացել են կոշիկները հանեն, նոր մտնեն ու էնտեղ ամեն ինչ կեղտետում են :(
3. եսիմ, :think ընդհանրապես, արտաքինիցս ներքինիս մսին քիչ բան կարելի է իմանալ

Narinfinity
24.09.2008, 09:45
Առաջին հայացքից գուցե թվա, որ առաջարկում եմ պատմել ձեր մասին…բայց ոչ…նմանատիպ էջ հաստատ կհանդիպեք ֆորումում…
Հաճախ ենք ասում կամ լսում արտաքին աշխարհ և ներքին աշխարհ արտահայտությունները…այս երկուսը երևի առանց իրար չեն կարող, ու միանշանակ տարբերելն իրարից դժվար է…
որովհետև եթե ասենք արտաքինը ներքինից շատ տարբերվի, կեղծիքի հոտ կգա…
Պատմեք ձեր ներաշխարհի մասին…
1.Ինչպիսի՞ն է այն…
2.Ու՞մ եք թողնում այնտեղ…
3. Ո՞րն է Ձեր ներքինի ու արտաքինի տարբերությունը…

Ներաշխարհը բազմազան է, ամեն ինչ խառնված կյանքի մտքերով,
Այտեղ հուշեր կան բոլորի համար, ամենի համար, որ կարող է ստեղծվել մտքերով միայն...
Տարբերությունը, ներքինի և արտաքինի, այն է, որ ներքուստ կան շատ ցանկություններ, որոնցից շատերը չեն իրականանա, իսկ արտաքինում շատ դաժան ու անակնկալ իրականությունն է թագավորում... նա է թելադրում, մենք էլ պայքարում, որ ազատ մնանք...:)