PDA

Դիտել ողջ տարբերակը : ZyXEL ապրանքանիշը Հայաստանում

keyboard
12.12.2012, 00:01
«Net Solutions» ընկերությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում ZyXEL ապրանքանիշը Հայաստանում:
Այստեղ կտեղադրեմ առկա ապրանքատեսակները իրենց տեխնիկական բնութագրերով ու կիրառման հիմնական ոլորտներով:
Բոլոր ապրանքատեսակները ունեն 18 ամիս գործարանային երաշխիք, որի սպասարկումն ու ապահովումը իրականցնում է «Net Solutions» ընկերությունը:
Ներկայացնեմ NWD2205EE սարքը:
Անլար USB ադապտոր Wi-Fi 802.11n 300 ՄԲիթ/վ
Մոդել NWD2205EE
Սարքը նախատեսված է ժամանակակաից IEEE 802.11b/g/n ստանդարտներին համապատասխան բոլոր Wi-Fi ցանցերում աշխատելու համար և ապահովում է մինչև 300 ՄԲիթ/վ միացման արագություն:
Սարքում համալրված են ժամանակակից բոլոր անլար ցանցերի ապահովության ու անվտանգության մեխանիզմներն ու հնարավորությունները: Ինտեգրված WMM տեխնոլոգիան ապահովում է մուլտիմեդիա հավելումների որակյալ աշխատանքը, հնարավորություն տալով անլար ցանցն օգտագործել միաժամանակ ձայնի և պատկերի փոխանցման համար:
Սարքի ծրագրային փաթեթը նախատեսում է նաև ծրագրային հնարավորություն ինտերնետին միացված համակարգիչը օգտագործել որպես AP (Access Point), այսինքն համակարգիչը օգտագործել որպես Wi-Fi ուղղորդիչ:
Ավելի մանրամասն ինֆորմացիա կարո եք ստանալ այցելոլվ www.zyxel.com , www.zyxel.ru , www.zyxel.kz կայքերը:
Ներկայացված մոդելի էջի հղումը` ZyXEL NWD2205EE (http://zyxel.kz/nwd2205-ee)
Արտաքին տեսք

http://i46.tinypic.com/2058m85.jpg

Քաշը` 3գ, չափսերը` 39x18x9 մմ

Հարցերին կպատասխանեմ սիրով:

Տեղեկությունների և ողջ տեսականուն ծանոթանալու համար infoշնիկnetsolutions.am, armanշնիկnetsolutions.am
Հեռ. 096906177
Աշխատանքային ժամեր` Երկուշաբթի-Ուրբաթ 10:00-20:00, Շաբաթ 13:00-17:00
Առաքումը և տեղադրումը Երևան քաղաքի արածքում անվճար է:

keyboard
13.12.2012, 00:40
Ձեզ եմ ներկայացնում Keenetic սերիայի Wi-Fi ուղղորդիչները, որոնք իրենց անխափան ու ստաբիլ աշխատանքով կազատեն Ձեզ ցանցային խնդիրների առաջացումից:
Բոլոր մոդելները ընդգրկում են IPTV համալրումը, որը ոչ շատ հեռու ապագայում մեծ կիրառություն կունենա Հայաստանում:
Այժմ ներկայացնեմ բոլոր մոդելները, այնուհետև կմանրամասնեմ յուրաքանչյուրի մասին առանձին-առանձին:
Ներկայացված սարքերի մոդելների ներքևում ներկայացված են սարքերի WEB ինտերֆեյսների էմուլյատորները, որոնց միջոցով կարող եք ծանոթանալ այս սարքերի պարզ և կարգավորման համար ոչ մի հմուտ գիտելիք չպահանջող ինտերֆեյսներին:

Keenetic Lite

Էմուլյատոր Keenetic Lite (http://itel.com.ua/emulations/keenetic_lite/index.htm)

Ինչպես ZyXEL-ն է անվանում իր այս դասի սարքերը` ինտերնետ կենտրոն, առանձնացված կապուղով կամ ուղղակի կրկնիչի հիմքով Wi-Fi 802.11n 150 Մբիթ/վ արագությամբ:

Keenetic

Էմուլյատոր Keenetic (http://itel.com.ua/emulations/keenetic/index.htm)

Իերնետ կենտրոն առաձնացված կապուղով կամ ուղղակի կրկնիչի հիմքով միացման հնարավորությամբ և USB բազմաֆունկցիոնալ պորտի առկայությամբ:
Միացման մաքսիմալ արագությունը 300 Մբիթ/վ

Keenetic Giga

Էմուլյատոր Keenetic Giga (http://itel.com.ua/emulations/zyxel_keenetic_giga/default.htm)

Անվանման Giga հավելումը հուշում է այս բազմաֆունկցիոնալ ինտերնետ կենտրոնի` մինչև 1Գբիթ/վ միացման արագություն ապահովելու մասին:Ինչպես նաև 2 բազմաֆունկցիոնալ USB պորտերի առկայություն պրինտերներ և ցանցային այլ սարքեր միացնելու համար:

Keenetic 4G

Էմուլյատոր Keenetic 4G (http://itel.com.ua/emulations/keenetic_3g4g/index.htm)

Այս սարքի անվանման 4G հավելումն էլ է հուշում սարքի 3G/4G ցանցերի հետ աշխաելու հնարավորության մասին: Աշխատում է հայաստանյան այդպիսի ցանց ապահովող օպերատորների ցանցերում:

Հիմքում ունենալով մեր ընկերության կարգախոսը` "Ձեր ցանցի անխափան աշխատանքը", մենք վստահ ենք, որ ZyXEL ընկերության արտադրանքը էլ ավելի կամրապնդի այդ կարգախոսն ու ցանցի անխափանությունը:

Հ.Գ. Էմուլյատորներ տեղադրելու գաղափարը տվեց Արտակը` Աթեիստը, ինչի համար և առհասարակ մեծ աջակցման համար շնորհակալ եմ Արտակից, Արտակի աջակցումն ու ընկերակցությունը ունենալը էլ ավելի մեծ վստահություն է տալիս մեզ մեր աշխատանքում:

Varzor
13.12.2012, 02:14
ZyXel-ը մենակ լավ մոդեմներ է կարողանում սարքել, մնացածը իր հաղթաթուղթը չի, տեխնոլոգիապես էլ ետ է ընկել, իսկ գները էդքան էլ ցածր չեն` բրեդը դեռ իրենն ասում է:

Իսկ էմուլյատորների համար առանձին շնորհակալություն բոլոր աջակցողներին :)

keyboard
13.12.2012, 02:19

Եթե կարծիքդ զուտ ինտերնետային ինֆոներ կարդալով ես ձևավորել, ապա հավանական է, որ ճիշտ ես, քանզի ZyXEL-ի մարկեինգը էդ առումով թույլ ա, բայց պաշտոնապես ասեմ, որ քո, իմ առաջ դրած ցանկացած բարդության խնդիր, որը դու կլուծես միայն քո պատկերացրած ապրանքանիշներով, ես` նույն խնդիրը, ավելի լավ ու մի քանի անամ էժան կլուծեմ ZyXEL-ով:
Մի քիչ հարստանամ, գործերս լավանա, քեզ հետս տանեմ, ծանոթացնեմ, տեսնես, թե ինչեր ա անում քո ասած մենակ մոդեմ արտադրող ու բրենդ ծախող ընկերությունը ;)

Հ.Գ. Բիլայնը մի ժամանակ P660 աերիայի մոդեմներ էր րամարում հայլայնի համար ու իմ նձնական ստատիստիկայով, այդ մոդեմ ունեցող բաժանորդները մոտ 50-60 տոկոս քիչ են ունեցել կապի խնդիր, ընդհատումներ, մոդեմն անջատել միացնելու կարիք և այլն: Սեփական փորձի վրա էլ ասեմ 2008-ից շուրջօրյա միացրած ա, անջատվել ա միայն էլ.ցանցի խափանումների ժամանակ ու էդ մոդեի վրա արդեն չորրորդ տեղական շուկայում ներկայացված սարքերից եմ փոխում: Ուղղակի թանկության համար դադարեցրին աշխատելը, քանզի էսօրվա կիլոյով առնվող տեխնիկան ավելի ձեռնու ա, աշխատողներին էլ քյոլել են, իբր ZyXEL-ը լավը չի, դե քանի որ ընդեղ էլ մասնագետներ հազվագյու են հանդիպում, շատերը գլուխները կախ լսում ու հավատում են:
Եթե բրենդն ու մնացածը էդքան կարևորվեր, ապա ZyXEL-ը վաղուց անհետացած կլիներ ուկայից, իսկ ծավալներո էս պահի դրությամբ մյուս ապրանքանիշերից եթե առավել չի, ապա պակաս հաստատ չի ;)

Varzor
13.12.2012, 02:34
Եթե կարծիքդ զուտ ինտերնետային ինֆոներ կարդալով ես ձևավորել, ապա հավանական է, որ ճիշտ ես, քանզի ZyXEL-ի մարկեինգը էդ առումով թույլ ա, բայց պաշտոնապես ասեմ, որ քո, իմ առաջ դրած ցանկացած բարդության խնդիր, որը դու կլուծես միայն քո պատկերացրած ապրանքանիշներով, ես` նույն խնդիրը, ավելի լավ ու մի քանի անամ էժան կլուծեմ ZyXEL-ով:
Մի քիչ հարստանամ, գործերս լավանա, քեզ հետս տանեմ, ծանոթացնեմ, տեսնես, թե ինչեր ա անում քո ասած մենակ մոդեմ արտադրող ու բրենդ ծախող ընկերությունը ;)
Ճիշտն ասած, մենակ են, որ իմ ցանցում մի 50 հատ Zyxel-ի SHDSL -ներ ունեմ (ոնց դրել ենք, տեղները մոռացլ ենք` եթե կվալտով չջարդես չեն փչանա :)) ), վատ չի պատկերացում կազմելու համար: Մի երկու անգամ էլ ես ու տղերքը պրեզենտացիաների ենք եղել: Բայց մի քանի օր առաջ էլ Zyxel-ի USG-ն վառվեց :pardon: ու սա արդեն երկրորդ դեպքն էր իմ պրակտիկայում:

Ես պաշտոնապես ասում, եմ, որ չես կարող լուծել ցանկացած բարդության խնդիր էդ ֆիրմայի սարքերով, առավել ևս ավելի լավ ու էժան, որովհետև խնդիրներ կան որ ուղղակի իր պրոֆիլը չեն: Օրինակ` NGF, UAC, EthernetEncryption:
ZyXel-ը եղել ու ու դեռ կա կոմունիկացիոն սարքավորումների լավագույն արտադրողներից մեկը, բայց դրանից ավել դեռ չի դառել:

Դու հարստքցի ու ինձ էլ հետդ մի տար, ես տենց էլ եմ համաձայն :)

keyboard
13.12.2012, 02:43

Է բա ասա բերեմ տնաշեն, վառել վառել ա ջանդ սաղ, ասա բերեմ երաշխիքն էլ տամ:
Դե Աշոտ ջան, մերսեդեսը լավ մեքենայա, բայց ասենք Իվանովեց կռանն էլ ա մեքենա, էլի լավն ա իրա պրոֆիլում, մերսեդեսը ինչքան էլ լավ լինի, կռանի գործ չի կարա անի, դա ես հասկանում եմ, դրա համար էլ, որ ասում եմ ցանկացած բարդության, պետք ա ուղղակի էդ ցանկացած բարդությունը տեղավորել էն ամենի մեջ, ինչը որ ինձ ու քեզ հասնալեի է: ;)

Varzor
15.12.2012, 03:31
Է բա ասա բերեմ տնաշեն, վառել վառել ա ջանդ սաղ, ասա բերեմ երաշխիքն էլ տամ:
Չէ, լավա, վառածի տեղը վինդավոզի TMG-ով յոլա ենք գնում :) Համ էլ երրորդ անգամ նույն փոցխի վրա ոտք դնելը էդքան էլ խելացի բան չի :))

Դե Աշոտ ջան, մերսեդեսը լավ մեքենայա, բայց ասենք Իվանովեց կռանն էլ ա մեքենա, էլի լավն ա իրա պրոֆիլում, մերսեդեսը ինչքան էլ լավ լինի, կռանի գործ չի կարա անի, դա ես հասկանում եմ, դրա համար էլ, որ ասում եմ ցանկացած բարդության, պետք ա ուղղակի էդ ցանկացած բարդությունը տեղավորել էն ամենի մեջ, ինչը որ ինձ ու քեզ հասնալեի է: ;)
Բայց ով ասեց, որ NGF, UAC, EthernetEncryption-ը ինձ հասանելի չեն? ;) NGF ունենք արդեն մեկ տարուց ավել քշում ենք` palo-alto 500, իսկ մնացածը տեստավորել եմ ու մյուս տարվա պլանների մեջ ներառել:
Ինձ ուղղակի հետաքրքիր է, թե ինչ խնդիրներ է կարելի կորպորատիվ ցանցում լուծել ZyXel-ների միջոցով, որ համ էժան ստացվի, համ էլ ֆունկցիոնալ? :think

Մի հատ հարց.
Զուխելի PoE-ով ու 801.1x-ի աջակցմամբ ինչ սվիչեր կարող ես բերել?

keyboard
15.12.2012, 16:16
Չէ, լավա, վառածի տեղը վինդավոզի TMG-ով յոլա ենք գնում :) Համ էլ երրորդ անգամ նույն փոցխի վրա ոտք դնելը էդքան էլ խելացի բան չի :))
Ապ, եթե փոցխի վրա կանգնում ես ճտացնում ա ճակատիդ ու էդ փոցխը չէս տեղափոխում, հստակ իմանալով, որ էդ ճամփով էլի անցնելու հավանականություն կա, ապա խնդիրը քո մեջ ման արի, փոցխին ու իրան սարքողին բան մի ասա, եթե դու թերացել ես փոցխի օգտագործման հարցում ու շպրտել ես, որ մի օրել անցնես ճտացնի ճակատիդ, դա առավելևս քո խնդիրնա ;)

Բայց ով ասեց, որ NGF, UAC, EthernetEncryption-ը ինձ հասանելի չեն? ;) NGF ունենք արդեն մեկ տարուց ավել քշում ենք` palo-alto 500, իսկ մնացածը տեստավորել եմ ու մյուս տարվա պլանների մեջ ներառել:
Բարդ ա, շատ բարդա: Այ ախպեր, ես ասում եմ, որ մերսեդեսն ու իվանովեց կռանը մեքենա են կոչվում, իար նման են որոշ հատկություններով, ասենք 4 անիվ ունեն, փոխանցման տուփ ունեն, լուսարձակներ ունեն, բայց Իվանովեց կռանը քաղաքում տեղաշարժման համար կամ ծնունդ գնալու համար չէս օգտագործի բնականա, դրա հետ մեկտեղ ես ասում եմ, որ ցանկացած բարդության խնդիր, որը կարա լուծի մեքենա կոչված էդ համախումբը կարելի ա լուծել, բարդություն ասածը, ասենք մերսդեսով տեղափոխել միանգամից 8 հոգի, իսկ ես առաջարկում եմ էդ 8 ին տեղափոխել ասենք 2 օպելով, որոնց վրա գազ կա, տեղափոխումն էժանա, բայց տեղափոխման ժամանակ, ոչ մի ավելորդ անհարմարություն չէս զգում: Հիմա դու դրել ինձ ասում ես, որ օպելը չի կարա քո ուզած տեղը հասնի, որտև պտի ճանապարհի վրա եղած 12 տոննա կշռող արգելքը վերացնի նոր անցնի, է հա, ես էլ ասում եմ, դրա համար իվանովեց կռանա պետք, դու էլ ասում ես, ես ունեմ իվանովեց կռան, է քո ցավն էլ տանեմ, ճամփի արգելքդ իվանովեցով վերացրու, ես իմ մարդկանց կամֆորտով տանեմ հասցնեմ տեղ: Իսկ եթե խնդիրը մենակ մերսեդես նստելն ա ու մերսեդեսով տեղափոխվելը, դաժե իրար վրա հելած ու ճմռթված, տո ռաձի Բոգա ախպերս, քեզ հունց հարմարա: ;) Էլ չեմ մանրամասնում, կարծում ե իրար հասկացանք:

Ինձ ուղղակի հետաքրքիր է, թե ինչ խնդիրներ է կարելի կորպորատիվ ցանցում լուծել ZyXel-ների միջոցով, որ համ էժան ստացվի, համ էլ ֆունկցիոնալ? :think

Ինչ էս ուզում ինձանից լսես Աշոտ ջան, ZyXEL-ը մեծ տեսականի ունի կորպորատիվ լուծումների համար:
Օրինակ` հյուրանոցում PoE ով աշխատող Access Point-ներ տեղադրելուց բռնած, IP հեռախոսակապով ու IP տեսախցիկներով վերջացրած:
Սարքային ֆաեռվոլներից սկսած կարա անի:
Իսկ դե քո գերժամանակակից գիտելիքների ու լուծումների պահով էլ չգիտեմ, պիտի խնդիր դնես, մերոնց հետ քննարկեմ ասեմ:

[B]Մի հատ հարց.
Զուխելի PoE-ով ու 801.1x-ի աջակցմամբ ինչ սվիչեր կարող ես բերել?

Խնդրեմ, այն տեսակները, որ կա ZyXEL-ի կատալոգում, ընտրի, ուսումնասիրի, երբ կկողմնորոշվես կամ կցանկանաս ավելի մանրամասն իմանալ որևէ տեսակի մասին, իմաց արա, չարգելված ցանկացած տիպի ինֆո կտրամադրեմ:
Հեռախոսի համարը վերևում կամ կարող էս մեյլ անել մեյլերից յուրաքանչյուրին:

Չղեկավարվող սվիչներ (http://zyxel.kz/catalog/classifier/5/18/38)

Ինտելեկտուալ սվիչներ (http://zyxel.kz/taxonomy/term/3524)

Ղեկավարվող սվիչներ (http://zyxel.kz/catalog/classifier/5/18/39)

2-րդ մակարդակի ղեկավարվող սվիչներ (http://zyxel.kz/catalog/classifier/5/18/39)

3-րդ մակարդակի ղեկավարվող սվիչներ (http://zyxel.kz/catalog/classifier/5/18/40)

keyboard
15.12.2012, 16:18
Իդեպ, ակումբից հաճախորդների համար լրի ուրիշ, մատչելի ու էժան գներ են :)

Varzor
21.12.2012, 01:44
Խնդրեմ, այն տեսակները, որ կա ZyXEL-ի կատալոգում, ընտրի, ուսումնասիրի, երբ կկողմնորոշվես կամ կցանկանաս ավելի մանրամասն իմանալ որևէ տեսակի մասին, իմաց արա, չարգելված ցանկացած տիպի ինֆո կտրամադրեմ:
Հեռախոսի համարը վերևում կամ կարող էս մեյլ անել մեյլերից յուրաքանչյուրին:

Չղեկավարվող սվիչներ (http://zyxel.kz/catalog/classifier/5/18/38)

Ինտելեկտուալ սվիչներ (http://zyxel.kz/taxonomy/term/3524)

Ղեկավարվող սվիչներ (http://zyxel.kz/catalog/classifier/5/18/39)

2-րդ մակարդակի ղեկավարվող սվիչներ (http://zyxel.kz/catalog/classifier/5/18/39)

3-րդ մակարդակի ղեկավարվող սվիչներ (http://zyxel.kz/catalog/classifier/5/18/40)

Եղբայր հերիքա փիլիսոփայական դեբատներ տանես: Դու էիր ասել "ցանկացած տիպի խնդիր", որը իրականում տենց չի ;)
Արի փիլիսոփայությունից անցնենք մի քիչ ավելի իրական մակարդակի:

Չնայած այն ինչ որ լիարժեք փնտրում էի, չկա, բայց հետաքրքրեցին 2 մոդել.
http://zyxel.kz/node/104437
http://zyxel.kz/node/104439

հատկապես հետաքրքրեց այս պահը

IEEE 802.3at (PoE Plus - максимальная мощность до 30 Вт)

Ոնց անենք, որ ավելլի մանրամասն պարզենք որոշ ֆունկցիոնալ, ինչպես նաև տեստավորում անց կացնենք?

keyboard
22.12.2012, 13:32
Եղբայր հերիքա փիլիսոփայական դեբատներ տանես: Դու էիր ասել "ցանկացած տիպի խնդիր", որը իրականում տենց չի ;)
Արի փիլիսոփայությունից անցնենք մի քիչ ավելի իրական մակարդակի:

Չնայած այն ինչ որ լիարժեք փնտրում էի, չկա, բայց հետաքրքրեցին 2 մոդել.
http://zyxel.kz/node/104437
http://zyxel.kz/node/104439
հատկապես հետաքրքրեց այս պահը
Ոնց անենք, որ ավելլի մանրամասն պարզենք որոշ ֆունկցիոնալ, ինչպես նաև տեստավորում անց կացնենք?

Ըստ ակումբի ստատիստիկ տվյալների, դրա հիմնական իրագործումը քո մոտա լավ ստացվում, բայց դե դա թեմայի հետ կապ չունի::D

Նշածդ մոդելները էս պահին չկա Հայաստանում, բայց արդեն հաջորդ տարում կարծում եմ հնարավոր կլինի կազմակերպել տեստավորում, կարծում եմ 1 շաբաթը բավական կլինի տեստավորման հանար:
Ավելի մանրամասն կասեմ աշխատանքային օրերի ընթացքում հաջորդ շաբաթվա, հնարավորինս շուտ լփորձեմ կազմակերպել:

Artgeo
22.12.2012, 19:23
keyboard
http://zyxel.kz/p-2301rl-ee սրանից կա՞ ու քանիսո՞վ

keyboard
22.12.2012, 22:59
keyboard
http://zyxel.kz/p-2301rl-ee սրանից կա՞ ու քանիսո՞վ

Արթ ջան, ամեն ինչ կա, ինչը նշվածա կայքում, որ ասես քանի հատա պետք մոտավոր ու երբ, ես քեզ շաբաթվա մեջ կպատասխանեմ գնի և ժամկետների մասին:

Artgeo
23.12.2012, 11:00
Արթ ջան, ամեն ինչ կա, ինչը նշվածա կայքում, որ ասես քանի հատա պետք մոտավոր ու երբ, ես քեզ շաբաթվա մեջ կպատասխանեմ գնի և ժամկետների մասին:

1 մաքս 2, բայց ուրիշ կայքերում կարդացի, մեծ մասը բողոքում ա, որ գլյուչնի ա...

keyboard
23.12.2012, 12:08
1 մաքս 2, բայց ուրիշ կայքերում կարդացի, մեծ մասը բողոքում ա, որ գլյուչնի ա...

Ես էլ կարդացի, որ մեծ մասը հիանում ա էս սարքով, բայց դե որոշումը քոննա, որ բերեմ Հայաստան, կտամ կփորձես, կուզես կվերցնես, չէս ուզի ես կվերցնեմ ;)

Էքսլերը տես ինչ ա ասում (http://www.exler.ru/expromt/28-09-2010.htm)

Հ.Գ. Սարքերի մեծամասնության գլյուչնիությունը էդ սարքերը օգտագործել չկարողանալն ա ու դա վերաբերվումա ոչ միայն իմ ներկայացրած ապրանքանիշին, այլ բոլորին :)

Varzor
24.12.2012, 02:30
Ըստ ակումբի ստատիստիկ տվյալների, դրա հիմնական իրագործումը քո մոտա լավ ստացվում, բայց դե դա թեմայի հետ կապ չունի::D

Նշածդ մոդելները էս պահին չկա Հայաստանում, բայց արդեն հաջորդ տարում կարծում եմ հնարավոր կլինի կազմակերպել տեստավորում, կարծում եմ 1 շաբաթը բավական կլինի տեստավորման հանար:
Ավելի մանրամասն կասեմ աշխատանքային օրերի ընթացքում հաջորդ շաբաթվա, հնարավորինս շուտ լփորձեմ կազմակերպել:

Ստատիստիկ տվյալներին որ հավատանք Հայաստանը ծաղկումա :))
Միգուցե ստատիստիկան չի ստում, բայց ոչ տեխնիկական թեմաներով ;)

Եղբայր, եթե եկող տարվա առաջին քառորդում հնարավոր լինի տեստավորում կազմակերպել, վատ չի լինի: Պլաններ կան մի 150-200 հատ PoE-ով All-in-one Smart Zero Client-ներ տեղադրելու: Հենց հիամ միհատ աշխատասեղանիս դրված է, կառավարման ու կարգաբերման տեստավորման համար: Բայց իմ մասնաճյուղայն ցանցում եղած PoE SWITCH-երը IEEE 802.3at չեն (մենակ հեռախոսներ եմ դրանցից միացրել) ու Zero Client-ներ-ին չեն ձգում նորմալ կոնտրաստայն ռեժիմներով: ՀՀ-ում էժան ու փորձված տարբերակներից D-Link-ի սվիչեր կան IEEE 802.3at-ով, բայց չգիտես ինչի լիքը ֆունկցիաների հետ համատեղված են ու գները էդքան էլ հարմար չեն ստացվում:

keyboard
24.12.2012, 02:39

Կարծում եմ էլ ավելի շուտ էլ հնարավոր կլինի տեստավորում կազամկերպել, որըև գործին արդեն ընթացք ա տրված:
Ֆունկցիոնալության առումով բան ասել չեմ կարող, քանզի ծանոթ չեմ D-link-ի ու ZyXEL-ի էդ մոդելներին, իսկ գնային պահով ասեմ, որ միանշանակ թանկ է լինելու D-link-ից ու դա ոչ միայն անունի այլև տեստավորումից հետո ինքդ կհամոզվես, որակի ու ստաբիլության համար:
Հուսամ ուզածդ կստացվի, կկարողանանք համագործակցել:

Հ.Գ. Չնայած գնի պահով դեռ վաղ է բան ասել, քանի որ քանակից կախված կարողա լավ էլ գին ունենաս դու, բացի դրանից էլ ակումբն էլ իրա զեղխչն ունի:

Varzor
24.12.2012, 02:46
Կարծում եմ էլ ավելի շուտ էլ հնարավոր կլինի տեստավորում կազամկերպել, որըև գործին արդեն ընթացք ա տրված:
Սպասում եմ խաբարի:

Ֆունկցիոնալության առումով բան ասել չեմ կարող, քանզի ծանոթ չեմ D-link-ի ու ZyXEL-ի էդ մոդելներին, իսկ գնային պահով ասեմ, որ միանշանակ թանկ է լինելու D-link-ից ու դա ոչ միայն անունի այլև տեստավորումից հետո ինքդ կհամոզվես, որակի ու ստաբիլության համար:
Ոնց որ իրար չհասկացանք:
Խոսքս նրա մասին էր, որ բոլոր պորտերի վրա PoE+ ունեցող D-Link-ի SWITHC-երը բարձր կատեգորիայի սվիչեր են (L2+, L3 xStack և այլն) ու բավականին թանկարժեք, համեմատած D-Link-ի այլ սվիչերի, իսկ մի քիչ տապոռոտների վրա էդ ֆուկցիան կամ չկա, կամ էլ ոչ բոլոր պորտերն են (25%)
Իսկ ZyXel-ի ընտրածս մոդելները ոնց որ էդքան էլ բարձր կատեգորիայի չէին ֆունկցիոնալի առումով ու հույս ունեմ որ գնով էլ մահացու չեն լինի: Համենայն դեպս ZyXel-ը D-Link չի, պիտի որակով էլ լինի:

Հուսամ ուզածդ կստացվի, կկարողանանք համագործակցել:
Տեխնիկական առումով ես դեմ չեմ` կարևորը խնդիրներս գրագետ ու հուսալի լուծվեն, ոչ մի քիչ էլ հարմար գներով :)

keyboard
24.12.2012, 02:51
Սպասում եմ խաբարի:

Ոնց որ իրար չհասկացանք:
Խոսքս նրա մասին էր, որ բոլոր պորտերի վրա PoE+ ունեցող D-Link-ի SWITHC-երը բարձր կատեգորիայի սվիչեր են (L2+, L3 xStack և այլն) ու բավականին թանկարժեք, համեմատած D-Link-ի այլ սվիչերի, իսկ մի քիչ տապոռոտների վրա էդ ֆուկցիան կամ չկա, կամ էլ ոչ բոլոր պորտերն են (25%)
Իսկ ZyXel-ի ընտրածս մոդելները ոնց որ էդքան էլ բարձր կատեգորիայի չէին ֆունկցիոնալի առումով ու հույս ունեմ որ գնով էլ մահացու չեն լինի: Համենայն դեպս ZyXel-ը D-Link չի, պիտի որակով էլ լինի:

Տեխնիկական առումով ես դեմ չեմ` կարևորը խնդիրներս գրագետ ու հուսալի լուծվեն, ոչ մի քիչ էլ հարմար գներով :)

Օք, նշածդ խնդիրներն էլ վրադիր կներկայացնեմ ու ինչ որ հանրավոր եղավ կանեմ, ամեն դեպքում քո կարծիքը կարևորա իմ համար որպես մասնագետ, իսկ առհասարակ, եթե ստացվի համագործակցությունը բոլոր կողմերի համար էլ լավ կլինի:
Հուսամ տոներից հետո խաբարը ոչ միայն գրավոր այլ նաև տեխնիկապես ապահովելու հանարվորություն կունենամ:
Խնդիրներդ էլ գրագետ ու երաշխիքով կլուծվեն, պետք լինի մերոնց էլ կանհանգստացնենք հարցերի դեպքում, կաջակցեն, կասեն,կօգնեն, իսկ գինն էլ կհարմարեցնենք:

Artgeo
24.12.2012, 10:58
Ես էլ կարդացի, որ մեծ մասը հիանում ա էս սարքով, բայց դե որոշումը քոննա, որ բերեմ Հայաստան, կտամ կփորձես, կուզես կվերցնես, չէս ուզի ես կվերցնեմ ;)

Էքսլերը տես ինչ ա ասում (http://www.exler.ru/expromt/28-09-2010.htm)

Հ.Գ. Սարքերի մեծամասնության գլյուչնիությունը էդ սարքերը օգտագործել չկարողանալն ա ու դա վերաբերվումա ոչ միայն իմ ներկայացրած ապրանքանիշին, այլ բոլորին :)

Պայմանավորվեցինք :)