PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. KarineIonesyan-ի, Գալաթեայի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը



Chuk
11.12.2012, 00:04
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. KarineIonesyan (http://www.akumb.am/member.php/25844-KarineIonesyan)-ը սկսում է, Գալաթեա (http://www.akumb.am/member.php/10897-Գալաթեա)-ն՝ շարունակում, StrangeLittleGirl (http://www.akumb.am/member.php/8-StrangeLittleGirl)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը.-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-«Մեր-համատեղ-պատմվածքը»-պրոյեկտ.-գրանցամատյան/page14):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Claudia Mori
16.12.2012, 15:23
Վայ էս ի~նչ մարդիկ են


-Առաջ անցե’ք…մի քիչ արա’գ բարձրացիր, ուշանում եմ, այ բիձա’…խտացե’ք, հետեւում տեղ կա…այ ապուշ չե՞ս տեսնում, որ ուզում եմ կանգնեմ, ի՞նչ ես ինձնից առաջ ընկել…դու քո հալը դեռ հետո կտեսնես…

Ավտոբուսի մեջ լսվում էր միայն վարորդի ձայնը եւ մի քանի երիտասարդների ականջակալների, որոնցից ռոք երաժշտություն էր արձագանքում: Մնացածը խոսում էին միայն աչքերով:

-Մի քիչ արա’գ բարձրացիր:

Ուղեւորը վեր թռավ վարորդի ձայնից: Դեռ չեր հասցրել բռնվել մի տեղից, երբ ավտոբուսը արգելակեց մեծ ուժգնությամբ, եւ նրա ձեռքից վայր ընկավ թզի մուրաբան ու ջախջախվեց ավտոբուսի հատակին.

- Ի՞նչ եղավ, մուրաբա՞ եք գցել, վայ էս ի~նչ անաստված մարդիկ են, էսօր առավոտն եմ ավտոբուսը լվացել, հիմա ես ի՞նչ եմ անելու, չէ՞իք կարող մարդավարի կանգնել, վայ էս ի~նչ մարդիկ են, հիմա էլ ընկնեք էդ շուշայի մեջ, մի փորձանք բերեք գլխիս, վայ էս ի~նչ մարդիկ են:


-Լավ էր, ազատվեցի էս բեռից, թե չէ ամեն անգամ բարեկամներս թզի մուրաբա են տալիս, չնայած հազար անգամ ասել եմ, որ մեր տանը այն ոչ մեկը չի ուտում,-մտածում էր 20ամյա աղջնակը:

Մտովի արդեն տանն էր, քննություններին էր պատրաստվում, հետո սկսեց ավարտի հասցնել աշխատավայրում կիսատ թողած գործերը, հետո հիշեց ընկերուհիներին, ովքեր արդեն շաբաթից ավելի է, ինչ նրան են փնտրում, հետո հիշեց սիրելիին…

Մտքերի շարանը կտրվում էր միայն այն ժամանակ, երբ ավտոբուսի վարորդն ամեն մի նոր կանգառի մոտ բղավում էր`զգույշ բարձրացեք, չվնասեք ձեզ, էս ի~նչ մարդիկ են…

Հերթական կանգառին 20ամյա աղջնակը վերհիշում էր իր դիտած ֆիլմերը: Վերջինը Լարս ֆոն Թրիերի “Դոգվիլն” էր: Մտքով հասել էր արդեն ֆիլմի եզրափակիչ մասին, երբ աղջկա հայրը գալիս է, եւ նրանք ավտոմեքենայի մեջ զրուցում են, երբ վարորդը ճպացնելով նորից բղավեց:

-Էս ի~նչ մարդիկ են, բա ավտոբուս ես նստում, չես ասում մի էնպիսի տոպրակի մեջ դնես էդ անտեր մուրաբան, որ չընկնի գետին:

Աղջիկը հիշեց, որ պետք է իջնի: Հասավ ավտոբուսի հատակին իր պատվավոր տեղը զբաղեցրած մուրաբային, վերցրեց մի թուզ ու շարժվեց ավտոբուսի դռան մոտ: Մարդիկ ուշադիր նայում էին նրան:

- Իջնում ես հա, բա էդ մուրաբան ո՞վ է քո տեղը մաքրելու, այ սենց սերունդ է մեծանում էլի:

Աղջիկը վարորդի ձեռքի մեջ դրեց երկու 50 դրամից կազմված կոպեկները, թզով զարկեց նրա ճակատին եւ հայհոյանքների ուղեկցությամբ իջավ ավտոբուսից:

Ուղեւորները ցնծում էին ու լռում:

Գալաթեա
01.03.2013, 16:44
Վարորդը ոտքերի արանքից վերցրեց շիրայոտ թուզը և նետեց իր կիսաբաց լուսամուտից դուրս: Մատները շալվարին քսելուց հետո ձեռքը գցեց ղեկին և զայրացած, կտրուկ շարժումով ավտոբուսը պոկեց կանգառի համար նախատեսված հատվածից: Հետևից լսված բարձր աղմուկն ու հուզված ձայները ստիպեցին շրջվել:
Թափված մուրաբայի կույտի կողքը կանգնած աղջկա ոտքը ավտոբուսի կտրուկ շարժումից սայթաքել էր թզերի վրա: Վարորդը հասցրեց տեսնել նրա սև արմատներով շեկ ներկած մազերը՝ թզի մուրաբայի մեջ տարածված: Հաջորդ ու վերջին զգացածը ձախից վրա հասած սարսափելի ուժեղ հարվածն էր:

Աղջիկն անցնում էր փողոցով ու մտածում, որ Դոգվիլի միջի ժանգոտ մազերով տղան առանձնահատուկ տականքի մեկն էր: Փոխանակ աղջկան պաշտպաներ, նկարած քաղաքի մնացած նկարած քաղաքացիներից, ավելի ստոր պահեց իրեն:
Սրճարանում քիչ մարդ կար, լավ էր, wi-fi-ը լավ կաշխատեր: Մտավ հեռախոսի մեջ և գլուխը բարձրացրեց միայն այն ժամանակ, երբ մատուցողը հյութի բաժակն ու մոխրամանը շխկոցով դրեց սեղանին:
- Ես չեմ ծխում, - ասաց:
- Գիտեմ, - սառը տոնով ասաց մատուցողն ու հեռացավ՝ առանց հետ նայելու:
Աղջիկը հիշեց, որ երբեք չի տեսել այդ տղային: Իր մշտական սրճարանն էր, բոլորին գիտեր դեմքով, անուններով: Նոր էին ստացել այս մեկին երևի:
Մուգ ապակուց մոխրամանի տակ ինչ-որ սպիտակ բան նշմարեց: Վերցրեց, շուռ տվեց:
Մոխրամանի տակ թղթի կտոր էր փակցրած:
Աղջիկը նայեց կողքերը, պոկեց այն ևայեց:

"Քո պատճառով մարդիկ են մեռնում, հենց հիմա: Թզի մուրաբայի շիրայի մեջ թաթախված մարդիկ":
Մարմնով դող անցավ: Թվաց՝ Դոգվիլի լպրծուն աբսուրդն իրեն դեռ չի լքել:
Հայացքը գցեց այն ուղղությամբ, որ քիչ առաջ անհետացել էր մատուցողը: Չկար:
Նորից նայեց թղթին: Գրվածը փոխվել էր:
"Դու դեռ կարող ես ուղղել ամեն ինչ: Ժամանակն ամենակարող է ու ճկուն: Շտապիր":

Mephistopheles
02.02.2015, 21:34
Ախչի ՍտռենջԼիթըլԳըրլ, արդեն 2015-ի Փետրվարի 2-ն ա… չես ուզու՞մ էս պատմվածքը շարունակես… մենակ դու ես մնացել… գրի քննարկենք…