PDA

Դիտել ողջ տարբերակը : «Վարք սրբոց», քրիստոնեական դոգմայի ու եկեղեցու համեմատական վերլուծություն



Rhayader
10.12.2012, 14:47
«...Այսպէս, ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս: Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծաոը՝ լաւ պտուղ տալ: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում: Ուրեմն՝ իրենց գործերից կը ճանաչէք նրանց»:
Մատթէոս 7:15-20

http://4.bp.blogspot.com/-uwnV2on-1L4/UC9sx-truyI/AAAAAAAAGkg/aJQzjGXVvJA/s1600/91947265_2c8d8cd5a4.jpg

Տեղափոխեմ այստեղ ու շարունակեմ հին ու բարի հոդվածաշարս:

Կրոնական ֆանատիզմը տարբեր կրոնների մոտ է զվարճալի մասշտաբների հասնում, բայց այն, ինչ անում են քրիստոնեական եկեղեցին ու նրա տարբեր աղանդները, բոլոր սահմաններն անցնում է))) Մեր գործն է՝ զվարճանալ դրա վրա, ինչը մենք կանենք այս թեմայում: Ի տարբերություն քրիստոնյաների, կանենք դա էթիկայի որոշ կանոններ պահպանելով, մասնավորապես՝ առանց ավելորդ վիրավորական արտահայտությունների, միայն փաստերի հիման վրա)))

Ինչպես գրում է անգլիական Թայմսը, տղամարդիկ ու կանայք տարբեր կերպ են այրվում դժոխքում՝ այսպիսին են Վատիկանի վերջին ուսումնասիրության արդյունքները, որն անց է կացրել պապ Բենեդիկտ XVI-ի անհատական աստվածաբան Վոյցեխ Գերտիխը:

«Տղամարդիկ ու կանայք տարբեր մեղքեր ունեն»,- հայտարարել է Գերտիխը L'Osservatore Romano վատիկանյան թերթում: Նրա կարծիքով, մարդկության ուժեղ կեսը չափազանց ծույլ է, որպեսզի բարկանա, հպարտանա, նախանձի ու ագահություն անի: Բայց ուժ շատակերության ու տարփանքի համար, ինչպես համարում է աստվածաբանը, նրանց բավականացնում է: Կանայք, նրա կարծիքով, նույնպես չեն խորշում տարփանքից, բայց, ինչևէ, նրանց հիմնական մեղքերն են՝ հպարտությունը, նախանձն ու զայրույթը:Ընդ որում, ուսումնասիրությունը պնդում է, որ եթե կինը չդիմակայի շատակերությանը, ծուլությունից փրկվել էլ չի կարողանա: ԻՆչպես համարում է աստվածաբանը, հպարտությամբ տառապող կանանց հոգիները դժոխքում անվատման են ենթարկում, իսկ տարփոտ տղամարդկանց հոգիները տապակվում են ծծմբի մեջ:

Գերտիխն ավելացրել է, որ «մաքրել» հոգին մեղքերից կարելի է միայն ընդունելով դրանք ու մեղա գալով: Ճիշտ է, ըստ The Times-ի տվյալների, կաթոլիկների արդեն 30 տոկոսը հոգևորականի մոտ պարբերաբար մեղա գալը պարտադիր չեն համարում չեն համարում: Իսկ 10 տոկոսն ընդհանրապես համոզված է, որ խոստովանությունը խանգարում է նրանց անձնական զրույցին Աստծո հետ:

Ի միջի այլոց, անցյալ տարի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ջանֆրանկո Ջիրոտտին L'Osservatore Romano-ին ինտերվյու տալիս հայտարարել է, որ մահկանացու մեղքերի ցուցակը, մինչ այժմ սահմանափակված յոթ կետով, ժամանակն է ընդլայնել: Հոգու կորստին, ըստ նրա կարծիքի, բերում են փորձերը մարդու նկատմամբ, գենետիկ մոդիֆիկացիան, շրջակա միջավայրի աղտոտումը, հասարակական անարդարությունը, աղքատության հասցնելը, թմրադեղերի օգտագործումն ու տարածումը: Եպիսկոպոսի խոսքերով, հավիտենական տանջանքներ են սպասում նաև աբորտներ կատարելու ու պեդոֆիլիայի համար: Ինչից հետո Ջիրոտտին խոստովանել է, որ ամենից շատ նրան հուզում է արվամոլությունը հոգևոր անձանց մոտ, որը մատնանշում է տալիս եկեղեցու մարդկային խոցելիությունը:

Ինչևէ, եթե կարծում եք, թե սա նշան է Վատիկանի բարքերի անկման, ապա սխալվում եք. ժամանակակից կաթոլիկ վանականներն իրենց մեղսավոր անցյալի համեմատ հիրավի ասկետիկ կյանք են վարում: Ասածը հիմնավորելու համար մի քանի զվարճալի օրինակներ բերենք))) Սկսենք «ինտիմ օրհնության» մասին դրույթից, որն առաջադրվել է Ստեփանոս VIII-ի օրոք (աղբյուրը՝ Լեո Տաքսիլ, «Սրբազան Ավազակաորջը»):

«Աշխարհականները երբեք իրավասու չեն մեղադրելու քահանաներին, նույնիսկ եթե նրանց հանցանքի մեջ բռնեն իրենց կանանց կամ դուստրերի հետ շնություն անելիս: Հավատացյալները նման դեպքերում պետք է մտածեն, որ քահանան ցանկացել է նրանց մերձավորներին օրհնել ավելի ինտիմ իրադրության մեջ»:

Հաջորդն այդքան էլ զվարճալի չի. Գրիգոր պապի օրոք, երբ կանանց վանքի մեծ ավազանը նորոգելու համար ջուրը բաց թողեցին, հատակին գտան մահացած նորածինների մի քանի հազար դիակներ: Նշեմ, որ նույնիսկ մայաների զոհաբերական ջրհորներում ու ացտեկական տաճարներում նման հետքեր չեն գտնվել:

Rhayader
10.12.2012, 14:52
«Քրիստոնյա» տերմինը
«Քրիստոնյա» (հունարեն՝ «Χριστιανες») բառը Նոր Կտակարանում հանդիպում ենք միայն երեք անգամ. այնքան էլ շատ չի, եթե հաշվի առնենք, որ հենց Նոր Կտակարանն է քրիստոնեության հիմքը: Առաջին անգամ՝ Գործք Առաքելոց 11:26-ում (Նոր Կտակարանի մեջբերումներն արված են Աբեղյանական քերականությամբ, հաշվի առնելով հունական բնագրի հետ ունեցած տարբերությունները, ինչը մեր կոնտեքստում ոչ մի էական իմաստային փոփոխության չի բերում, իսկ ծանոթագրություններն իմն են).

Ու նրանք [Բառնաբասն ու Պողոսը, վերջինս դեռ որպես Սողոս է հիշատակվում] երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում մեջ և ուսուցանում էին շատ շատերին: Եվ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին քրիստոնյաներ անվանեցին:
Հաջորդ հիշատակումը Գործք Առաքելոց 26:28-ում է, երբ այդ բառն օգտագործում է Հերովդես Ագրիպպա Երկրորդը.

Եվ Ագրիպպան ասաց Պողոսին. «Քիչ է մնում՝ ինձ էլ քրիստոնյա դարձնես»:
«Քրիստոնյա» բառի երրորդ հիշատակումն Ա Պետրոս 4:14-16-ում է, որը բավականին լավ նկարագրում է, թե ինչպես պետք է իսկական քրիստոնյան դիմակայի չարչարանքներին ու նահատակվի.

Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի՜ եք, քանի որ փառքն [ընդհանրապես, Աստվածաշունչ գրողն, ըստ երևույթին, փառամոլությամբ էր տառապում] ու Աստծո Հոգին են հանգչում ձեր վրա: Ձեզնից ոչ ոք թող չտանջվի որպես գող կամ որպես չարագործ կամ որպես ուրիշի գործին խառնվող. իսկ եթե տանջվում է որպես քրիստոնյա, թող չամաչի, այլ փառավորի [ի՞նչ էի ասում] Աստծուն այդ անվամբ...
http://2.bp.blogspot.com/-fJ6LBhFOmq0/UC9wTmBHjlI/AAAAAAAAGk8/lMbJwBMs_1M/s1600/chrestos.jpg
Ինչևէ, եկեղեցին հաճախ «քրիստոնյա» տերմինի ծագման վաղեմության հաստատման նպատակով մեջբերում է կատարում հռոմեացի պատմաբան ու սենատոր Պուբլիուս (կամ Գայուս) Կոռնելիուս Տակիտայի «Տարեգրությունները», որտեղ (15:44) իսկապես կիրառվում է լատինատառ «christianos» բառը: Ձեռագրի ամենավաղ տարբերակի (Biblioteca Medicea Laurenziana) ուլտրամանուշակագույն լույսի տակ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձեռագիրն ակնհայտ կերպով փոփոխության է ենթարկվել. նախնական գրվածքի մեջ կիրառվել է ոչ թե «christianos» («քրիստոնյաները»), այլ «chrestianos»՝ «լավերը» բառը: Ընդ որում, որոշ վաղ քրիստոնեական ուղղություններ Հիսուսի Քրիստոս-Օծյալ մականվան փոխարեն կիրառել են Քրեստոս-Լավ մականունը: Դրա օրինակ են մարկիոնականները (մարկիոնականությունը եկեղեցու կանոնում համարվում է հերետիկոսություն ու հիշատակվում է Եզնիկ Ծ Վարդապետի «Հայրաբանություն» երկի «Հերետիկոսություններ» հավելվածում): Դա երևում է Դեիր Ալիում (Սիրիա, Դամասկոսից երեք մղոն հարավ) հայտնաբերված մարկիոնական եկեղեցու փորագրությունից.

Հավաքատեղի մարկիոնականների Լեբաբա գյուղում, պատկանող Տեր և Փրկիչ Հիսուս Քրեստոսին:

Rhayader
10.12.2012, 14:55
Հերետիկոսներն ու պայքարը նրանց դեմ
Հերետիկոսների նկատմամբ ծայրահեղական վերաբերմունքը սովորաբար համարվում է կաթոլիկ եկեղեցու նորամուծությունը: Բոլորը միանգամից հիշում են Domini Canes ու Իգնատիուս Լոյոլայի ճիզվիտների կազմակերպությունները, որոնք դատեր էին իրականացնում կախարդանքով, հերետիկոսությամբ ու եկեղեցուն անհաճո այլ գործունեությամբ: Ինչևէ, վաղ քրիստոնեական եկեղեցիների ու «հերետիկոսական» հայտարարված ուղղությունների նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրոնական ու այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը միշտ էլ հատուկ է եղել քրիստոնյաներին, որ խրյուստիկները միշտ էլ եղել են: Դա ցույց տալու համար ևս մեկ անգամ դիմենք Եզնիկ Ծ Վարդապետի «Հայրաբանությանն» ու բառացի մեջբերումներ կանենք (նշեմ, որ գիրքն աչքի է ընկնում վերին աստիճանի ապուշ շարադրանքով ու մութ, հետամնաց մտքերի մեծ քանակով):

Էջ 240 («Հերետիկոսություններ»).
Թեոդոտոսը, որին նզովել է Հռոմի Վիկտոր եպիսկոպոսը (189-198), կարծում էր, թե Քրիստոս ծնվել է Աստծո կամքի համաձայն, կույս Մարիամից և ընդունել Աստվածային ուժը՝ մկրտության ժամանակ, երբ և որդեգրվել է Հոր կողմից: Քրիստոս աստվածացել է հարությունից հետո (Հիպպոլիտոս, Ընդդեմ Հերետ. Է 35):
Նզովել է: Ընդամենը փոքրիկ այլախոհության համար:

Էջ 241 («Հերետիկոսություններ»).
...Նրա հայացքների քննության նպատակով 264-268 թթ. միջև գումարվել են 3 ժողովներ: Երրորդում Մալխիոն քահանային հաջողվել է ցույց տալ Պողոս Սամոսատցու վարդապետության չարիքը, և այդպիսով Սանիսատցին դատապարտվել է գահընկեցության: Սակայն Անտիոքի եպիսկոպոսության տունը լքել է միայն 272 թ., պետական իշխանության միջամտությամբ:

Պետրոս Սամոսատցին էլ էր որդեգրական ու, ընդհանուր առմամբ, հակադրվում էր միայն Քրիստոսի աստվածացմանը՝ համարելով, որ նա Աստծո որդի է միայն բարոյական տեսանկյունից: Եթե եկեղեցու ազդեցությունը պետական իշխանության վրա ավելի մեծ լիներ, Պետրոսին հավանաբար կվառեին խարույկի վրա՝ նախապես լեզուն կտրելով, կուրացնելով ու ամորձատելով:

Էջ 253 («Հերետիկոսություններ»).
...Տարվելով գնոստիկյան շրջանակներից, հոր կողմից վտարվել է եկեղեցուց: 140 թ. գնացել է Հռոմ: 144 թ. ցանկանալով գտնել ընդհանուր ճանաչում, գուցեև փափագելով գրավել Հռոմի եպիսկոպոսական աթոռը, ներկայացնում էիր հայացքները Հռոմի հոգևորականության առջև, սակայն, հակառակ իր սպասածի, դատապարտվում է և բանադրվում:
Խոսքը գնում է Մարկիոնի ու մարկիոնականների ուղղության հիմնադրման մասին:
Եթե ինչ-որ տեր հայր որոշի ինձ մեղադրել, որ ես քննադատում ու ծաղրում եմ մի բան, որը չեմ հասկանում, ահա ևս մի մեջբերում այն մասին, ինչպես էր եկեղեցու ականավոր գործիչ Տերտուղիանոսը «հասկանում» նրանց, ում ծաղրում էր: Էջ 199 («Գ Դարի Լատին Հայրերը Եվ Գրողները»).

Ընդդեմ Վալենտինոսի (Adversus Valentinianos)
Գրել է 206/7 թթ.: Ծաղրում է գնոստիկ Վալենտինոսին ու նրա հետևորդներին առանց նրանց տեսությունների սիստեմատիկ հերքման:
Եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ լատիներեն վերնագրում նշվում է ոչ թե «Վալենտինոս», այլ «Վալենտինիանոս» անունն ու անցնենք բուն նյութին, կհասկանանք, որ ես շատ ավելի մեծահոգի եմ քրիստոնյաների նկատմամբ, քան նրանք են եղել իրենց հակառակորդների նկատմամբ:

Rhayader
10.12.2012, 14:58
Քրիստոնեությունն ուղղակիորեն քարոզում է վհուկների ու կախարդների ոչնչացումը (Ելից 22:18).

Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն։
Սրան հաջորդում է ընդունելի մահապատժի ևս երկու օրինակ (Ելից 22:19-20).

Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի ենթարկեցէ՛ք։
Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի։
Ղևտացիների 20:1-5.

Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. եթէ որեւէ իսրայէլացի կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած որեւէ պանդուխտ իր զաւակներից որեւէ մէկին ծառայութեան տայ կռապաշտ իշխանի, նա պէտք է մահապատժի ենթարկուի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան։ Ես իմ հայեացքը կը սեւեռեմ նրա վրայ եւ նրան կը վերացնեմ իմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զաւակներից մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնելով՝ պղծել է իմ սրբարանը եւ անարգել իմ սուրբ անունը։ Եթէ տեղացի բնակիչները անուշադրութեան մատնեն իր զաւակներից որեւէ մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան, ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր միաբանածներին, ովքեր կռապաշտ իշխանի հետ պոռնկանալու պատճառ դարձան։
Ղևտացիների 20:9.

Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի։ Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը, մահապարտ է։
Հոմոսեքսուալներին մահվան դատապարտելու մասին՝ Ղևտացիների 20:13.

Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։
Նորից վհուկների ու կախարդների մասին Ղևտացիների 20:27.

Եթէ որեւէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհմայ լինի, թող մահապատժի ենթարկուի. թող նրանց քարկոծեն, որովհետեւ մահապարտ են։
Սա դեռ փոքր մասն է կրոնական սանկցիայով իրականացվող մահապատիժների չաղ ցուցակի, որոնք նշվում են աստվածաշնչում: Այս ամենի վրա հիմնված է կազմել ինկվիզոտորական «Malleus Maleficarum» աշխատանքը, որը հանդիսացել է ինկվիզիցիայի զոհերին հայտնաբերելու, հարցաքննելու ու մահապատժի ենթարկելու հեղինակավոր ձեռնարկ կաթոլիկ եկեղեցու աշխարհիկ իշխանությամբ օժտված լինելու ամբողջ ընթացքում:
Ոչ, ինկվիզիտորներն իսկական քրիստոնյաներ էին: Իսկ դու կամ քրիստոնեությունից բան չես հասկանում, կամ էլ գիտակցաբար երկերեսանիություն ես անում, քանի որ սա է փաստը:

Rhayader
10.12.2012, 15:00
Պլիմուտյան եղբայրներ
Նիրի Թոմասն ինքնակենսագրական գիրք է գրել իր մանկության մասին այս աղանդի հետ՝ «Փակ դռների ետևում»: Մի քանի հատվածներ դրանից (դեպքերը կատարվել են, երբ նա տասնհինգ տարեկան էր).

Նրանք եկան իմ մոտ, որովհետև լսել էին, որ իմ ու հորեղբորորդուս միջև ինչ-որ բան կա: Հարցրեցին, արդյոք մենք արյունապղծությամբ ենք զբաղվել: Ես ասացի, որ կարծում եմ՝ այո, որովհետև նա ինձ գրկել ու համբուրել էր տան հետևի թփերում, ու ոչ ոք ինձ չէր բացատրել, ինչի մասին են խոսում: Նրանց անհանգստացած դեմքերից հասկացա, որ լավ պատասխան չեմ տվել: Ինձ մի քանի օրով փակեցին իմ սենյակում ու կերակրում էին դռան արանքից, մինչև իմ հերթն եկավ կանգնել հինգ հարյուր կամ վեց հարյուր հոգանոց Եկեղեցու առաջ: Ու ոչ ոքի մտքով չանցավ գալ ու հարցնել ինձ, արդյոք ես գիտեի, ինչի մասին են իրենք խոսում:
Ինձ միկրոֆոն տվեցին ու հրամայեցին ներողություն խնդրել հորեղբորորդուս արարքների դեմ չդիմադրելու ու չգոռալու համար: Ես կանգնած էի հինգ կամ վեց հարյուր մարդկանց դիմաց... Դատապարտող ու խիստ դեմքերի ծովը լղոզվում էր իմ առաջ, քանի դեռ ես ներողություն էի խնդրում մի բանի համար, ինչ չէի արել: Երբ ես ներողություն խնդրեցի, Եղբայրներն ինձ ողորմածաբար ներեցին: Ես նստեցի իմ աթոռին ու ուժասպառությամբ ու ամոթով լի լացեցի:
Նիրի Թոմասն ամուսնացավ տասնութ տարեկանում ու չորս երեխա ունեցավ: Քսանութ տարեկանում դրանից ուղեղի արյունազեղում ստանալուց հետո բժիշկը նրան հակաբեղմնավորիչ դեղահաբեր դուրս գրեց: Հինգ տարի երեխա չունենալուց հետո աղանդակիցները հարցրեցին այդ մասին, ու իմանալով, ենթարկեցին «անջատման» (աղանդի անդամները դադարում են շփվել «անջատված» աղանդակցի հետ): Այդ ընթացքում նրան արգելված էր սեռական հարաբերություններ ունենալ ամուսնու հետ: Իմանալով, որ այդ արգելքն էլ ազդեցություն չի ունեցել Նիրիի վրա, նրան զրկեցին Պլիմուտյան եղբայրների անդամակցությունից:
-------------------------------------
Քրիստոնեական-ավետարանչական այս շարժումն աշխարհին շատ հիանալի մարդկանց է տվել.
Ջոն Բոդկին Ադամս - Ենթադրյա սերիական մարդասպան, չնայած մեղքն ապացուցող բազմաթիվ փաստերին՝ արդարացվել է շատ հակասական ձևով:
Դոկտոր Էդվարդ Կրոնին - շառլատան-բուժակ:
Ջոն Ջորջ Հեյ - սերիական մարդասպան, մեղքն ամբողջությամբ ապացուցված է:
Դեվիդ Հենդրիքս - դատապարտվել է կնոջն ու երեխաներին սպանելու համար, բայց բողոքարկման միջոցով արդարացվել:
Ռոջեր Փեյնս - հավատակիցների կողմից «անջատվելուց» հետո սպանեց կնոջն ու երեք երեխաներին՝ նախքան ինքնասպանություն գործելը:
Իհարկե, այս ցուցակում էլ ես ունեմ իմ սիրելի չարագործին.
Ջոզեֆ Մ. Սքրիվեն - «Ինչպիսի ընկեր ունենք Հիսուսի տեսքով» հիմնի բառերի հեղինակը: Եթե ինչ-որ մեկն իսկապես աններելի բան է արել, դա հենց Ջոզեֆն է :D

Rhayader
10.12.2012, 15:03
Աղբյուրը՝ Բի-Բի-Սի (http://www.bbc.co.uk/russian/international/2010/03/100305_vatican_gay_prostitution.shtml):
Վատիկանում սկանդալ է բռնկվել գեյ-մարմնավաճառության շուրջ
Պատմության կենտրոնում՝ պապ Բենեդիկտ XVI-ի սենեկապետ Անջելո Բալդուչի ու Սուրբ Պետրոսի տաճարի երգչախմբի անդամ Թոմաս Չինեդու Էհիեմ:
http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/AngeloBalducci3.jpg
Հռոմեական կաթոլիկ եկեղեցում սրբություն սրբոցում տեղի ունեցած հերթական սկանդալի մասին հայտնի դարձավ գրեթե պատահականորեն:
Ոստիկանությունը լսում էր Բալդուչիի հեռախոսները, կասկածելով նրան շինարարական պայմանագրերի հետ մեքենայությունների մեջ, որ հանկարծ իմացավ արական մարմնավաճառության ծրագրի մասին:
Թերթեր ընկած ոստիկանական ձայնագրություններից քաղվածքների համաձայն, երգչախմբի նիգերիական ծագմամբ քառասնամյա երգիչ Էհիեմը հեռախոսային խոսակցությունների ընթացքում Բալդուչիին տղամարդկանց սեքսուալ ծառայություններ էր առաջարկում:
Քննիչների կարծիքով, խոսքը կարող է գնալ մոտ տաս դեպքերի մասին:
Համաձայն խոսակցոթյունների ձայնագրությունների, ինչպես կասկածում են, Էհիեմը կարող էր Բալդուչիին սեմինարիստներ մատակարարել:
Մի հատվածում մեջբերվում են Բալդուչիի խոսքերը. «Ե՞րբ են նա վերադառնում սեմինարիայից»:
Խոսակցությունների ուրիշ հատվածում, որը մեջբերում է Guardian թերթը, Էհիեմը հետաքրքրվում է, թե որտեղ է գտնվում իր զրուցակիցը:
«Ես վերևում եմ՝ սեմինարիայում»,- պատասխանում է Բալդուչին,-«այնտեղ, որտեղ ապրում են կարդինալները»:
«Նա կարող է այնտեղ լինել կես ժամվա ընթացքում»,- պատասխանում է երգչախմբի երգիչը:- «Տաքսի կվերցնի ու միանգամից այդտեղ կգա»:

Երգչախմբի երգչի մութ կողմը
Բացի Էհիեմից, գործում որպես մեղադրյալ հիշատակվում է ևս մեկ իտալացի, որի անունը չի տրվում:
Ոչ ոքի մինչ այժմ չի հաջողվել ստանալ Էհիեմի կամ նրա փաստաբանի մեկնաբանությունները:
Վատիկանը Հինեդու Էհիեմին զրկել է Հուլիայի էլիտար երգչախմբի մասնակցությունից:
Սուրբ Պետրոսի բազիլիկայի Հուլիայի երգչախումբը հիմնադրվել է VI դարում:
Վատիկանում մատնանշում են, որ Էհիեմը հոգևորական չէր, բայց երգչախմբի խորհրդի կազմի մեջ էր ունենում, որտեղ գրեթե 20 տարի է, ինչ ելույթ էր ունենում:
Այդ երգչախումբը տաճարում ելույթ է ունենում, երբ Հռոմի պապը ներկա չի: Եկեղեցու ղեկավարի ներկայության ժամանակ երգելու պատվավոր կոչումը պատկանում է Սիքստինյան երգչախմբին:

Առանց ծիսակատարությունների
Բալդուչիի փաստաբանը պատասխանում է լրագրողների հարցերին, որ իր պաշտպանյալն ու ինքն անհանգստանալու ավելի լուրջ պատճառներ ունեն:
Անջելո Բալդուչին մի ամիս առաջ կասկածի տակ է հայտնվել ու ձերբակալվել է շինարարական պայմանագրերի հետ կապված մեքենայությունների կասկածանքով:
Նրա հետ միասին այդ գործում նշվում են ևս երեք կասկածյալներ:
Մասնավորապես, խոսքը գնում էր «Մեծ ութնյակի» Սարդինայում պլանավորված, բայց արդյունքում երկրաշարժից ավերված Աբրուցցո տեղափոխված գահաժողովի համար նախատեսված օբյեկտների կառուցման իրավունքի պայմանագրերի մասին:
Բալդուչին պատկանում է Վատիկանի ամենայուրահատուկ եղբայրություններից մեկին՝ Նորին Սրբազանության Պարոնանց, ովքեր մասնակցում են օտար երկրների ղեկավարների ընդունման պաշտոնական ծիսակատարություններին:
Բացի դրանից, հենց այդ խմբի անդամներն էին, որ 2005 թվականին տանում էին Հովհաննես Պողոս II-ի մարմնով դագաղը:

Rhayader
10.12.2012, 15:06
Իսպանացի տաղանդավոր ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի 2009 թվականին թողարկված «Ագորա» ֆիլմն անդրադառնում է մ. թ. 5-րդ դարի սկզբում Ալեքսանդրիայում տեղի ունեցած դեպքերին: Ֆիլմը ես դեռ չեմ դիտել, իսկ դեպքերի մասին կարող եմ պատմել որոշ բաներ:
Նշեմ, որ ֆիլմը մեղադրվում է պատմությունն աղավաղելու ու հակաքրիստոնեական պրոպոգանդայի մեջ, ինչի պատճառով այն դեռևս չի թողարկվել Իտալիայում:
Ստորև կբերվի պատմությունը. թե որքանով է ֆիլմն այն աղավաղել, դատեք ինքներդ:

Կյուրեղ Ալեքսանդրիացի
Քրիստոնեական սուրբ* Կյուրեղ Ալեքսանդրիացին ծնվել է մ. թ. մոտ 376 թվականին Եգիպտոսի Թեոդոսիոս ավանում: Լավ կրթություն ստանալով, նա 412 թվականի հոկտեմբերի 18-ին նա իր քեռի Թեոֆիլուսից ժառանգեց Ալեքսանդրիայի պատրիարխի պաշտոնը: Նա մշակութային այդ կենտրոնում ամենամեծ հեղինակություն ու իշխանություն ունեցող մարդկանցից էր: Իսկ ի՞նչ է պատահում, երբ քրիստոնյան իշխանություն է ունենում մշակութային կենտրոնում: Ոչ մի լավ բան մշակույթի համար:

Օրեսթես
Օրեսթեսի Ալեքսանդրիայի հռոմեական պրեֆեկտ նշանակվելը տեղի ունեցավ Կյուրեղի պատրիարխություն ստանալուն զուգահեռ: Օրեսթեսը հակադրվեց Կյուրեղի քաղաքականությանը. վերջինս ճնշումներ ու բռնություն էր կիրառում քաղաքի հեթանոս ու հրեական բնակչության նկատմամբ: Ըստ որոշ պատմաբանների, բոլոր հրեաներն արտաքսվեցին Ալեքսանդրիայից, թեև որոշ պատմաբաններ պնդում են, որ դա չափազանցում է, ու որ հրեա բնակչության միայն մի մասն է արտաքսման ենթարկվել:
Կյուրեղը զգում էր, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում, քանի դեռ պրեֆեկտն իրեն հակադրվում է: Մոտ 414-415 թվականներին հոգևորականները հարձակվեցին ու ծանր վիրավորեցին Օրեսթեսին: Պրեֆեկտը բռնեց ու տանջամահ արեց ամբոխի առաջնորդին. Կյուրեղը փորձեց վերջինիս նահատակ հռչակել, բայց տեղական առաջնորդներն ու կայսրը չարդարացրեցին հոգևորականների հարձակումը Կայսրության ներկայացուցչի վրա, ու Կյուրեղը ստիպված եղավ նահանջել:

Հիպաթիա Ալեքսանդրիացի
Օրեսթեսին աջակցում էր կին փիլիսոփա ու Ալեքսանդրիայի գրադարանի ղեկավար Հիպաթիան, ով քաղաքում զգալի հեղինակություն էր վայելում:

Ալեքսանդրիայում մի կին կար Հիպաթիա անունով, դուստրը Թեոն փիլիսոփայի, ով այնպիսի ձեռքբերումներ ունեցավ գրականության ու գիտության մեջ, որ գերազանցում էին իր ժամանակվա փիլիսոփաներինը: Լինելով Պլատոնի ու Պլոտինուսի դպրոցների ժառանգորդը, նա փիլիսոփայության հիմքերն էր բացատրում իր ունկնդիրներին, որոնցից շատերը երկար ճանապարհ էին անցնում նրա ցուցումները ստանալու համար:
Սոկրատես Սխոլաստիկուս, «Կրոնական Պատմություն»
415 թվականի մարտի մի օր նրա կառքը դարանակալեցին տուն վերադառնալու ճանապարհին: Քրիստոնյա ամբոխը, որին առաջնորդում էր Պետրոս անունով մի մարդ (հավանաբար, Պետրոս Ընթերցողը՝ Կյուրեղի օգնականը): Ամբոխն ամենայն հավանականությամբ գրգռել էին վանականները: Ցանկացած դեպքում, նրան մերկացրեցին ու տարան Կեսարիումյան եկեղեցին: Ըստ որոշ աղբյուրների, նրան ծեծեցին դագանակներով, հետո կենդանի-կենդանի այրեցին: Ուրիշները պնդում են, որ նրան մասնատեցին ու այրեցին քաղաքից դուրս: 5-րդ դարի պատմիչ Սոկրատես Սխոլաստիկուսի վկայությամբ, նրա կաշին կենդանի-կենդանի քերթեցին խեցիների ու աղյուսների կտորներով:
Այս քաղաքական սպանությունը բերեց նրան, որ Օրեսթեսը կարևոր ու զորեղ աջակից կորցրեց ու ստիպված եղավ դադարեցնել իր պայքարը Կյուրեղի դեմ: Նա թողեց պրեֆեկտի պաշտոնն ու լքեց Ալեքսանդրիան:
Եկեղեցին հաղթեց հերետիկոսներին ու Աստծո խոսքը լուսավորեց անհավատների հոգին: Օրհնյալ լինեն սրբերն ու անիծյալ՝ եկեղեցու թշնամիները: Հեգնու՞մ եմ: Այո, բայց այս անգամ հեգնանքս դառն է:
---------------------------------------

* Կյուրեղ Ալեքսանդրիացին թվարկվում է Եկեղեցու Հայրերի ու Եկեղեցու Ուսուցիչների մեջ, ու նրա հեղինակությունը քրիստոնեական աշխարհում հիմք է դարձել, որ նա արժանանա Հավատի Սյուն ու Հայրերի Կնիք տիտղոսների: Նրա տոնը նշում են ուղղափառ եկեղեցիները (հունվարի 18-ին ու հունիսի 9-ին), հռոմեակաթոլիկ ու լյութերական եկեղեցիները (հունիսի 27-ին), ավանդական հռոմեակաթոլիկներն ու որոշ տեղական օրացույցներում (փետրվարի 9-ին):

Rhayader
10.12.2012, 15:10
Նազարեթ. քաղաք, որը կառուցել են աստվածաբանները
Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել ՀԱԵ օնլայն գրադարանին՝ Նոր Կտակարանից մեջբերումների համար նյութ տրամադրելու համար:

Ավետարանները պատմում են մեզ, որ Հիսուսի հայրենի քաղաքը Նազարեթն էր ('polis Natzoree').

Վեցերորդ ամսւան մէջ՝ Գաբրիէլ հրեշտակը Աստուծմէ ղրկւեցավ Գալիլէայի մէկ քաղաքը, որուն անունը Նազարէթ էր, կոյսի մը՝ մարդու մը նշանւած, որուն անունը Յովսէփ էր, Դաւիթի տունէն. այդ կոյսին անունը Մարիամ էր:
Ղուկաս 1:26-27

Բոլորը կերթային արձանագրւելու, յուրաքանչիւրը՝ իր քաղաքին մէջ: Յովսէփ ալ՝ Գալիլեայէն, Նազարէթ քաղաքէն, բարձրացաւ դէպի Հրէաստան՝ Դաւիթի քաղաքը, որ Բեթլեհէմ կը կոչւի, քանի ինք Դաւիթի տունէն եւ գերդաստանէն էր...
Ղուկաս 2:3-4

Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոս կթագաւորէր Հրէաստանի վրայ, իր հոր՝ Հէրովդեսի տեղ, վախցաւ հոն երթալու. եւ երազի մէջ պատգամ ստանալով՝ մեկնեցաւ Գալիլեայի կողմերը, ու եկաւ բնակեցաւ Նազարէթ կոչւած քաղաքը, որպէսզի իրագործւի մարգարէներուն խօսքը. «Նազովրեցի պիտի կոչւի»:
Մատթէոս 2:22-23
Ավետարանները շատ բան չեն պատմում այս «քաղաքի» մասին՝ այն ունի սինագոգ, այնտեղ կարող է ագրեսսիվ ամբոխ հավաքվել (ինչը ՀՔ-ին հնարավորություն կտա արտասանել իր սիրելի «Չկա մարգարե իր սեփական հողում» խոսքը). բայց Նազարեթի քաղաքային ստատուսը պարզ կերպով հաստատված է, համենայն դեպս՝ համաձայն Աստվածաշունչ կոչված աղբյուրին:

Ինչևէ, եթե մենք աստծո հայրենի քաղաքի գոյության հաստատում փնտրենք, անակնկալ՝ ոչ մի ուրիշ աղբյուր չի հաստատում, որ մ. թ. առաջին դարում նման տեղ նույնիսկ գոյություն է ունեցել:
1. Նազարեթը ոչ մի անգամ չի հիշատակում ամբողջ Հին Կտակարանում: Հեսուի գիրքը (19:10, 16), որում նկարագրվում է Զաբուղոնի ցեղի բնակեցումն այդ տարածքում, գրանցում է տասներկու քաղաք ու վեց գյուղ, բայց ցուցակում չի նշում ոչ մի Նազարեթ:
2. Թալմուդը, չնայած անվանում է 63 գալիլեական քաղաքներ, ոչինչ չի հայտնում Նազարեթի մասին, ինչպես և վաղ ռաբբիական գրականությունը:
3. Սուրբ Պետրոսը ոչինչ չգիտի Նազարեթի մասին: Ռաբբի Սավուղի թղթերը (և իսկական, և կեղծ) հիշատակում են Հիսուսին 221 անգամ: Նազարեթը՝ երբեք:
4. Ոչ մի հին պատմաբան կամ աշխարհագրագետ չի նշում Նազարեթը: Այն առաջին անգամ հիշատակվում է չորրորդ դարի սկզբին:

Նազարեթից քառասունհինգ կիլոմետր ոտքի ճանապարհ է մինչև Սեֆորիս «հեթանոսական» քաղաքի ավերակները: Ինչևէ, այն երբևէ չի հիշատակվում ավետարաններում:

Քրիստոնեական ապոլոգիստները կարող են պնդել, որ այն պարզապես չափազանց փոքր տեղ էր, բայց մենք գիտենք բնակավայրերի հիերարխիան՝ քաղաքից փոքրն ավան է, ավանից փոքրը՝ գյուղ, գյուղից փոքրը՝ բնակատեղի: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում սինագոգը անհայտ բնակատեղիում: Վերջապես, եթե Նազարեթն այդքան անհայտ էր, ինչու՞ Հիսուս Նազովրեցի անունը լսելիս մարդկանց մոտ բնական հարց չէր առաջանում. Հիսուս որտեղացի՞:
Բայց լավ, ցանկացած դեպքում, գոնե փոքրիկ գյուղակ կա՞ր:

Իր պատմություններում Հովսեփուսը բավականին շատ բան է պատմում Գալիլեայի մասին, որը ոչ ավելի, քան 900 քառակուսի մղոնանոց տարածք է: Առաջին Հրեական պատերազմի ժամանակ՝ մ. թ. 60-ական թվականներին, Հովսեփուսը ռազմական արշավանք ձեռնարկեց այդ փոքրիկ պրովինցիայով, ու հիշատակում է Գալիլեայի 45 քաղաք ու գյուղ, բայց ոչ մի Նազարեթ:
Ինչևէ, Հովսեփուսը պատմում է Ջաֆայի մասին՝ գյուղ, որն ընդամենը մի մղոն հարավ-արևմուտք է Նազարեթից, որտեղ ինքը որոշ ժամանակ ապրել է:
Տարածաշրջանի քարտեզը ցույց է տալիս, որ Նազարեթը հովտի եզրին է, եթեք կողմից շրջափակված սարերով: Այս հովտի բնական մուտքը հարավ-արևմուտքից է:
Մինչև Առաջին Հրեական պատերազմը Ջաֆան զգալի չափի էր: Մենք գիտենք, որ այն ուներ վաղ սինագոգ, որը հռոմեացիներն ավերեցին մ. թ. 67 թվին (Revue Biblique 1921, 434f): Այս պատերազմում նրա բնակիչներին սրի քաշեցին՝ Հովսեփուսը նշում է, որ 15,000 մարդ սպանվեցին Տրայանոսի զորքերի կողմից: Փրկվածներին՝ 2,130 կանանց և երեխաների, գերության տարան: Ժամանակին ծաղկող քաղաքը վերջնականապես ու որոշակիորեն ոչնչացվեց:
Ի՞նչ եք կարծում, որտե՞ղ թաղեցին իրենց մեռելներին Ջաֆայի առաջին դարի բնակիչները: Հովտի խորքում գտնվող դամբարաններում:
Ջաֆայի ոչնչացումով դադարեց նաև ներկայիս Նազարեթի օգտագործումը որպես գերեզմանոց: Ժամանակակից Նազարեթ քաղաքի տակ անանուն նեկրոպոլիս է ընկած:
Ավելի ուշ շրջանում, ինչպես վկայում են խեցեգործական ու այլ գտածոները, այդ տարածքը վերաբնակեցվեց: Սա տեղի ունեցավ Բար Կոչբայի հեղափոխությունից (մ. թ. 135 թվական) ու հրեաների՝ Հուդայից Գալիլեա ընդհանուր վերաբնակեցումից հետո: Այդ ժամանակ այնտեղ հիմնադրվեց հողագործական բնակատեղի:
Ավելի մանրամասն հնագիտական պեղումների, գտածոների ու շատ այլ բաների մասին կարելի է իմանալ աղբյուրից (http://www.jesusneverexisted.com/):

Rhayader
10.12.2012, 15:17
Համբուրե՞նք Վալոդի ոռը
Այս առավոտ դուռը թակեցին: Ես բացեցի դուռն ու տեսա մի լավ հագնված, խնամված արտաքինով զույգ: Տղամարդն առաջինը խոսեց.
Հովիկ. «Բարև: Ես Հովիկն եմ, իսկ նա՝ Մարիամը»:
Մարիամ. «Բարև: Մենք եկել ենք, որ հրավիրենք քեզ մեր հետ միասին Վալոդի ոռը համբուրելու»:
Ես. «Կներեք, բայց ինչի՞ մասին եք խոսում: Ո՞վ է Վալոդն ու ինչու՞ ես պետք է համբուրեմ նրա ոռը»:
Հովիկ. «Եթե դու համբուրես Վալոդի ոռը, նա քեզ միլիոն դոլլար կտա, իսկ եթե ոչ, ապա քացու տակ կգցի քեզ»:
Ես. «Ի՞նչ: Սա ռեյկետի ինչ-որ տարօրինակ փո՞րձ է»:
Հովիկ. «Վալոդը միլիարդատեր ֆիլանտրոպ է: Նա է կառուցել այս քաղաքը: Նա կարող է անել, ինչ ցանկանա, ու հիմա ցանկանում է տալ քեզ միլլիոն դոլլար, բայց չի կարող դա անել, մինչև դու նրա ոռը չհամբուրես»:
Ես. «Բան չեմ հասկանում: Ինչու՞...»
Մարիամ. «Ո՞վ ես դու, որ քննարկես Վալոդի պարգևը: Չես՞ ուզում ունենալ մի միլիոն դոլլար: Դա արդյոք չարժի՞ մի փոքրիկ համբույր»:
Ես. «Դե, միգուցե, եթե իսկապես այդպես է, բայց...»
Հովիկ. «Ուրեմն մեր հետ արի Վալոդի ոռը համբուրելու»:
Ես. «Իսկ դուք ինչ է, այդքան հաճա՞խ եք համբուրում Վալոդի ոռը»:
Մարիամ. «Այո, մենք անընդհատ համբուրում ենք Վալոդի ոռը»:
Ես. «Իսկ նա ձեզ արդեն տվե՞լ է միլիոն դոլլար»:
Հովիկ. «Դե, ոչ: Դու իրականում փողը չես ստանում, մինչև քաղաքը չլքես»:
Ես. «Ուրեմն ինչու՞ չեք լքում քաղաքը հիմա»:
Մարիամ. «Դու չես կարող լքել քաղաքը, մինչև Վալոդը քեզ չասի, հակառակ դեպքում փողը չես ստանա ու Վալոդը քեզ քացու տակ կգցի»:
Ես. «Դու որևէ մեկին գիտե՞ս, ով համբուրել է Վալոդի ոռը, լքել քաղաքն ու միլիոն դոլար ստացել»:
Հովիկ. «Իմ մայրը տարիներով համբուրում էր Վալոդի ոռը: Նա անցած տարի լքեց քաղաքն ու ես համոզված եմ, ստացավ փողը»:
Ես. «Դու այդ ժամանակվանից չե՞ս խոսացել նրա հետ»:
Հովիկ. «Իհարկե ոչ: Վալոդը դա թույլ չի տալիս»:
Ես. «Իսկ ի՞նչն է ձեզ ստիպում մտածել, որ նա իրականում ձեզ կտա փողը, եթե դուք երբևէ չեք խոսացել որևէ մեկի հետ, ով ստացել է իր փողը»:
Մարիամ. «Դե, նա մի փոքր տալիս է մինչև մեկնումը: Կարող է աշխատավարձդ բարձրանալ, կարող ես փոքր լոտոյում հաղթել, կարող ես պարզապես քսանդոլլարանոց գտնել փողոցում»:
Ես. «Դա ի՞նչ կապ ունի Վալոդի հետ»:
Հովիկ. «Վալոդը որոշակի կապեր ունի»:
Ես. «Կներեք, բայց սա ինչ-որ քցողության է նման»
Հովիկ. «Բայց ախր հանուն միլիոն դոլլարի կարելի է փորձել: Ու հիշիր, եթե չհամբուրես Վալոդի ոռը, նա քեզ քացու տակ կգցի»:
Ես. «Միգուցե եթե ես տեսնեի Վալոդին, խոսեի նրա հետ, մանրամասները ճշտեի հենց նրանից...»
Մարիամ. «Ոչ ոք չի տեսնում Վալոդին, ոչ ոք նրա հետ չի խոսում»:
Ես. «Այդ դեպքում ինչպե՞ս եք համբուրում նրա ոռը»:
Հովիկ. «Երբեմն օդային համբույր ես ուղարկում, ու մտածում նրա ոռի մասին: Մնացած ժամանակը մենք համբուրում ենք Պետրոսի ոռը, ու նա փոխանցում է»:
Ես. «Պետրոսն ո՞վ է»:
Մարիամ. «Մեր բարեկամը: Նա է մեզ սովորեցրել Վալոդի ոռը համբուրել: Մենք ընդամենը մի քանի անգամ նրան ընթրիքի տարանք»:
Ես. «Ու դուք միանգամից հավատացի՞ք, երբ նա ասեց, որ կա Վալոդ, որն ուզում է, որ դուք նրա ոռը համբուրեք, ու դրա համար պարգև կստանաք»:
Հովիկ. «Օ, ոչ: Պետրոսը տարիներ առաջ նամակ է ստացել Վալոդից, որն ամեն ինչ բացատրում է: Ահա դրա պատճենը, ինքդ նայիր»:

Համբուրիր Վալոդի ոռն ու նա քեզ միլիոն դոլլար կտա, երբ լքես քաղաքը:
Ալկոհոլը չափավոր օգտագործիր:
Քեզանից տարբերվող մարդկանց քացու տակ գցիր:
Ճիշտ սնվիր:
Վալոդն այս ցուցակն անձամբ է թելադրել:
Լուսինը հոլանդական պանրից է:
Վալոդն ինչ ասի, ճիշտ է:
Զուգարան գնալուց հետո ձեռքերդ լվա:
Ալկոհոլ մի օգտագործիր:
Նրբերշիկները կեր միայն հացով ու առանց համեմունքների:
Համբուրիր Վալոդի ոռը, հակառակ դեպքում նա քեզ քացու տակ կգցի:


Ես. «Բայց ախր սա կարծես Պետրոսի թղթի վրա լինի գրված»:
Մարիամ. «Վալոդը թուղթ չունի»:
Ես. «Ես նախազգացում ունեմ, որ եթե ստուգենք, ապա կտեսնենք, որ սա Պետրոսի ձեռագիրն է»:
Հովիկ. «Իհարկե: Վալոդն այն թելադրել է»:
Ես. «Ինձ թվաց՝ դուք ասացիք, որ ոչ ոք Վալոդին չի տեսնում»:
Մարիամ. «Հիմա՝ ոչ, բայց տարիներ առաջ նա որոշ մարդկանց հետ խոսում էր»:
Ես. «Ինձ թվաց՝ դուք ասացիք, որ նա ֆիլանտրոպ է: Ո՞ր ֆիլանտրոպը մարդկանց քացու տակ կգցի միայն տարբեր լինելու պատճառով»:
Մարիամ. «Վալոդն այդպես է ուզում, ու Վալողը միշտ ճիշտ է»:
Ես. «Ինչի՞ց ենթադրեցիք»:
Մարիամ. «Յոթերորդ կետն ասում է՝ ինչ Վալոդն ասի, ճիշտ է: Ինձ դա բավական է»:
Ես. «Միգուցե ձեր բարեկամ Պետրոսն ի՞նքն է այս ամենը հորինել»:
Հովիկ. «Ոչ մի դեպքում: Հինգերորդ կետն ասում է, որ Վալոդն այս ցուցակն ինքն է թելադրել: Ի միջի այլոց, երկրորդ կետն ասում է՝ ալկոհոլը չափավոր օգտագործիր, չորրորդը՝ ճիշտ սնվիր, իսկ ութերորդը՝ ձեռքերդ լվացիր զուգարան գնալուց հետո: Բոլորը գիտեն, որ այդ ամենը ճիշտ է, ուրեմն մնացածն էլ է ճիշտ»:
Ես. «Բայց իններորդ կետն ասում է՝ ալկոհոլ մի օգտագործիր, ինչն այնքան էլ լավ չի գնում երկրորդ կետի հետ, իսկ վեցերորդ կետը պնդում է, որ լուսինը պանրից է, ինչն առնվազն ախմախություն է»:
Հովիկ. «Ոչ մի հակասություն չկա իններորդ ու երկրորդ կետերի միջև, իններորդն ընդամենը պարզաբանում է երկրորդը Ինչ վերաբերում է վեցերորդին, դու երբեք չես եղել ուսնի վրա, այնպես որ չես կարող հաստատ ասել»:
Ես. «Գիտնականները բավականին ճշգրիտ պարզել են, որ լուսինը քարից է...»
Մարիամ. «Բայց նրանք չգիտեն, քարը երկրից է եկել, թե տիեզերքից, այնպես որ այն հեշտությամբ կարող է հոլանդական պանրից լինել»:
Ես. «Ես, իհարկե, մասնագետ չեմ, բայց ինձ թվում է, որ այն տարբերակը, որ Լուսինն ինչ-որ կերպ դրսից է «բռնվել» Երկրի կողմից, հերքվել է: Բացի դրանից, չիմանալը, թե քարը որտեղից է եկել, դեռ այն պանիր չի դարձնում»:
Հովիկ. «Տես, դու հենց նոր ընդունեցիր, որ գիտնականները կարող են սխալվել, բայց մենք գիտենք, որ Վալոդը միշտ ճիշտ է»:
Ես. «Իսկապե՞ս»:
Մարիամ. «Իհարկե, չէ՞ որ յոթերորդ կետն այդպես է ասում»:
Ես. «Դուք ասում եք, որ Վալոդը միշտ ճիշտ է, որովհետև ցուցակն է այդպես ասում, իսկ ցուցակը ճիշտ է, որովհետև այն Վալոդն է թելադրել, ու մենք գիտենք, որ դա այդպես է, որովհետև ցուցակն այդպես է ասում: Դա շրջանաձև տրամաբանություն է, նույնն է, ինչ ասես՝ Վալոդը ճիշտ է, որովհետև ճիշտ է»:
Հովիկ. «Հիմա դու դա հասկանում ես: Այնքան հիանալի է տեսնել մեկին, ով մոտենում է Վալոդի մտածելակերպին»:
Ես. «Բայց... լավ, էական չի: Նրբերշիկների մասին ի՞նչ կասեք»:
Մարիամ. (Կարմրում է)
Հովիկ. «Նրբերշիկներ: Հացի մեջ: Առանց համեմունքների: Դա է Վալոդի ձևը: Ուրիշ ամեն ինչ սխալ է»:
Ես. «Իսկ եթե ես հաց չունե՞մ»:
Հովիկ. «Հաց չկա՝ նրբերշիկ էլ չկա: Նրբերշիկն առանց հացի սխալ է»:
Ես. «Առանց սոուս ու մանանե՞խ»:
Մարիամ. (Ցնցված տեսք ունի)
Հովիկ. (Գոռում է) «Կարիք չկա՛ նման բառեր օգտագործել: Ցանկացած տիպի համեմունքներ սխալ են»:
Ես. «Ուրեմն մի մեծ ափսե թթու դրած կաղամբը, մեջը կտրտած մի քանի նրբերշիկ, նույնիսկ քննարկման ենթակա չի, այդպես չէ՞»:
Մարիամ. (Ականջները մատերով փակում է) «Ես սա չեմ լսում: Լա-լա-լա-լա-լա»:
Հովիկ. «Դա զզվելի է: Միայն այլասերված չարագործը կարող է դա ուտել...»
Ես. «Բայց ախր համեղ է, ես այն միշտ էլ ուտում եմ»:
Մարիամ. (Ուշաթափվում է)
Հովիկ. (Բռնում է Մարիամին) «Եթե ես իմանայի, որ դու դրանցից մեկն ես, ժամանակս քո վրա չէի վատնի: Երբ Վալոդը քեզ քացու տակ գցի, ես այնտեղ կլինեմ, կծիծաղեմ ու փողս կհաշվեմ: Ես քո փոխարեն կհամբուրեմ Վալոդի ոռը, այ անհաց երշիկահատ կաղամբակեր»:

Այս խոսքերով նա Մարիամին քարշ տվեց դեպի մեքենան ու նրանք պոկվեցին տեղից՝ Վալոդի ոռը համբուրելու նոր թեկնածու գտնելու:

Օրիգինալը՝ Reverend James Huber (http://www.jhuger.com/kisshank.php)

Rhayader
10.12.2012, 15:18
Հիշու՞մ եք Բորատ ֆիլմի պենտակոստալների հավաքը: Կարծում եք՝ կատա՞կ է: Դիտեք տեսանյութը.

http://www.youtube.com/watch?v=cQ4114XO-Xo
Վիդեոյում ներկայացված է հիսունականների (պենտակոստալների) աղանդի հավաքի ժամանակ գլոսոլալիայի պրակտիկա:
Մի քանի մեջբերումներ «վարողի» խոսքերից.

«Բերեք ինձ այն ետևի երիտասարդ երեխաներին, արա՛գ... Զորությունն այնքան ուժեղ է նրանց վրա... Քարշ տվեք նրանց, եթե կարիքը լինի... Օ, Հիսուս, Հիսուս, Հիսուս... Եկեք, ինչ-որ մեկը թող երկրպագի նրան...»
Խելագարի զառանցա՞նք: Համաձայն եմ: Պատկերացրեք, թե ինչ ազդեցություն են նման խելագարներն ունենում երեխաների հոգեբանության վրա:

Rhayader
10.12.2012, 15:20
Երբևէ մտածե՞լ եք, թե քանի մարդ է սպանում քրիստոնեական աստվածն իր բեսթսելլեր «Աստվածաշնչի» ընթացքում. ահա մանրամասն հաշվետվությունը (http://dwindlinginunbelief.blogspot.com/2006/08/how-many-has-god-killed.html) (խոստանում եմ թարգմանել): Իսկ քանիսի՞ն է սպանել սատանան (http://dwindlinginunbelief.blogspot.com/2006/08/who-has-killed-more-satan-or-god.html): Ահա համեմատական գրաֆիկը վերոհիշյալ բլոգից.
http://skepticsannotatedbible.com/images/killed.jpg
Իսկ երբ մտածում ես, թե քանիսին է խոստանում սպանել «Հայտնության» մեջ :D պարզ է դառնում, որ քրիստոնեական աստծո բարի լինելու միակ պատճառն այն է, որ նա «Աստվածաշնչում» ասում է՝ բարին ես եմ :D

Rhayader
10.12.2012, 15:22
Yahoo! News-ը տեղեկացնում է (http://www.huffingtonpost.com/2010/11/07/pope-gay-marriage-spain_n_780049.html) Հռոմի պապ Բենեդիկտի հերթական արկածների մասին: Դեպքերի վայր՝ Իսպանիա, Բարսելոնա, որտեղ Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը մեկներ էր օծելու Սագրադա Ֆամիլիա բազիլիկան:

Բենեդիկտը երևի մոռանում է, որ հոմոսեքսուալիզմի ամենամեծ ջատագովներն ու պրակտիկները հենց իր նախորդներն են եղել: Ու, մի քանի գրառում վերև կտեսնեք՝ նրա ոչ փոքրաթիվ ժամանակակից կոլլեգաներ:

Բայց Բենեդիկտ XVI-ը պաշտպան է կանգնում ավանդական ընտանեկան արժիքներին, ուղղակիորեն հարձակվում հոմոսեքսուալ ամուսնությունները թույլատրող իսպանական օրենքի վրա: Դրան զուգահեռ՝ քննադատելով նաև արագ ամուսնալուծությունների ու հղիության արհեստական ընդհատման մասին օրենքները:

Բենեդիկտ XVI-ը Եվրոպային կոչ է անում վերադառնալ քրիստոնեական ուսմունքներին ու կիրառել դրանք ամենօրյա կյանքում :))

Բազիլիկա գնալու ճանապարհին մոտ 200 իսպանացի հոմոսեքսուալներ (թե՛ գեյերը, թե՛ լեսբուհիները) նրան հիանալի ընդունելություն ցույց տվեցին.

http://i.huffpost.com/gen/216593/thumbs/s-POPE-GAY-MARRIAGE-SPAIN-large.jpg

Նրանք... համբուրվում էին: Համոզված եմ, պապը մեեեեեեծ էրեկցիայով հասավ բազիլիկա: Ինչպես և վայել է իսկական կաթոլիկ վանականին՝ երիտասարդ տղաներ տեսնելիս:

Բենեդիկտն իր պոնտիֆիկատի խոշոր մասը կենտրոնացրել է հոմոսեքսուալ ամուսնությունների օրինականացման դեմ պայքարի վրա: Նա նշել է, որ նախկինում աստվածավախ կաթոլիկ երկիր Իսպանիան իր մարտադաշտն է հավատացյալ Եվրոպայի համար: Աստվածավախ կաթոլիկ Իսպանիայի իսպանական ինկվիզիցիայի, Իգնատիուս Լոյոլայի ու ճիզվիտների օրդենի մասին, կարծում եմ, կարիք չկա հիշեցնել:

Rhayader
10.12.2012, 15:25
Աչքովս ընկավ ոմն քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանի «Մենք քրիստոնյա դառնալու խնդիր ունենք (http://religions.am/index.php?option=com_content&view=article&id=13992%3A%D5%84%D5%A5%D5%B6%D6%84-%D6%84%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1-%D5%A4%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D6%84&catid=178%3Ainretv&Itemid=912)» հոդվածն ու որոշեցի գոնե մի փոքր նրան անդրադառնալ:

Բաց թողնենք իմ անձնական վերաբերմունքը քրիստոնեության ու քաղաքական մեկնաբանների նկատմամբ, գրեթե դիմադրենք սրբապղծելու անդիմադրելի ցանկությանն ու անցնենք բուն հոդվածին:

- Հայերը 1710 տարի է, ինչ քրիստոնյա են: Ինչպիսի՞ն է քրիստոնեության ազդեցությունը հասարակության վրա, միջանձնային հարաբերություններում, քաղաքականության մեջ:

- Ինձ մոտ տպավորություն է, որ քրիստոնեությունն այդպես էլ անցավ հայ ազգի կողքով, անցավ, հուսով եմ, ոչ անվերադարձ, այսինքն` ես դեռ կարծում եմ, որ քրիստոնեությունը կսկսի արմատավորվել, որովհետև մենք քրիստոնյա դառնալու խնդիր ունենք: Այդ 1710 տարվա ընթացքում մենք միայն փոքր ընդմիջումներով ենք քրիստոնյա եղել, օրինակ` զուտ կրթական ուղղվածություն ունեցող ոսկե դարում: Երբ Եվրոպան խավարում էր, մենք ապրում էինք մեր լուսավորագույն ժամանակաշրջանը, իսկ երբ լուսավորվեց մեր շրջապատը, մենք խորասուզվեցինք խավարի մեջ:
Առաջին մեկնաբանություն: Ինչու՞ վերլուծաբանը վերլուծական մոտեցում չի ցուցաբերում իր խոսքի օբյեկտի նկատմամբ, փոխարենը բավարարվելով հրապարակախոսական «ես դժգոհ եմ, աշխարհը սխալ է, մի օր, հուսով եմ, մենք կապրենք ավելի լավ աշխարհում» ստանդարտ ու քրիստոնեությանը խիստ հատուկ մոտեցմամբ: Ըստ իս, սա էթիկայի լուրջ խախտում է:

Ինչևէ, լրացնեմ այդ բացը: Քրիստոնեության տարրական մեխանիկան: Աշխարհը միասկիզբ է, առաջ է գալիս դուալիզմ (քրիստոնեական աստծո կամքին հակադրվում են Սատանա/մեղք կոնցեպցիաները), աշխարհն ու մարդը խաթարվում են: Դուալիզմի կողմերից ճիշտ է մեկը և միայն մեկը, և աշխարհը մի օր նորից գալու է նույն նախնական միասկիզբ վիճակին: Իհարկե, երկրորդ սկզբունքն ու նրա հետևորդներին «հրե լճի» մեջ գցելուց անմիջապես հետո (առավել մանրամասն երկրորդ սկզբունքն ու իր հետևորդներին «հրե լճի» մեջ գցելու գործընթացի մասին կարող եք կարդալ աստվածաշնչի «Հայտնություն» գրքում): Երկրորդ սկզբունքն իր հերթին փորձում է գրողի ծոցն ուղարկել առաջին սկզբունքին ու նույնպես աշխարհը բերել միասկիզբ ստատիկայի: Էական տարբերությունն այս սկզբունքների միջև այն է, որ ներկա «դե յուրո» իշխանությունն իրեն հայտարարել է «բարի» («բարին դա ես եմ»), հակառակորդին՝ «չար»: Բաց թողնենք աստվածաշնչում երկու կողմերի սպանած մարդկանց վիճակագրությունը:

Ուշադրություն դարձրեք. դուալիստական վիճակը լրիվ բնական համարող ու «ստատուս-քուոն» առավել նախընտրելի համարվող կողմն ընդհանրապես չի քննարկվում («ով իմ հետ չէ՝ իմ դեմ է»):

http://3.bp.blogspot.com/-EBpCIXxtTOE/TaykWB_JV4I/AAAAAAAAAlU/whsfrw0bIJs/s1600/burn2.jpg

Կրճատ սա անվանում են «սև ու սպիտակ բարոյականություն», որը, կարծում եմ, ավելի քան արմատավորված է հայ ազգի մեջ: Բոլոր ոլորտներում, քյառթերի «ճշտից» (որն, ի միջի այլոց, մի հատ է) մինչև օպոզիցիայի քաղաքական պայքարը:

Երբ Եվրոպան խավարում էր: Հունահռոմեական մշակույթը, որը միշտ համարվել է արևմտյան մշակույթներից ամենաբարձրը, երևի խավարի մեջ էր գցել Եվրոպան: «Խավար միջնադար» արտահայտությունը, որը բնավ նախաքրիստոնեական շրջան չի նշանակում, ամենալուսավոր շրջանն էր Եվրոպայի պատմության մեջ: Լեհաստանում մարդիկ մասսայականորեն մահանում էին սովից: Իսպանիայում՝ ինկվիզիցիայից: Անգլիայում՝ ժանտախտից: Բայց դա դեռ ոչինչ. Եվրոպան լուսավորվում էր նրանց դիակների խարույկներից:

Մենք քրիստոնեության ընկալում չունենք` այդ բառի խորքային, բարոյական և հատկապես հանրային իմաստով, որովհետև քրիստոնեությունն եկավ ամբոխից հասարակություն ստեղծելու համար:
Որքա՞ն պետք է մարդիկ բարոյականության ու «կատարյալ աշխարհի» մասին իրենց պատկերացումները փաթաթեն քրիստոնեությանը: Թեոկրատական քրիստոնեական հասարակության կառավարման մի շրջան անվանել են խիստ խոսուն «պոռնոկրատիա» անունով: Մենք գիտենք, թե ինչպիսին է քրիստոնեական հասարակությունը:

Ու մի փոքր ուղղում. մարդկային հասարակությունը բնավ երկու հազար տարվա պատմություն չունի, ի տարբերություն քրիստոնեության:

Հնարավոր չէ հասարակություն ստեղծել` մարդկանց խմբավորելով ինչ-որ արտաքին ստանդարտներով. ընդդիմությունը խմբավորում է մարդկանց համաձայն հակաիշխանական ստանդարտների, իշխանությունը խմբավորում է համաձայն նյութական շահերի, և մենք տեսնում ենք, որ բոլոր այդ խմբավորումներից հասարակություն դուրս չի գալիս:
Այսինքն՝ ըստ հեղինակի, քրիստոնեությունը մեզ պետք է զուտ մարդկանց խմբավորելու համար: Անկախ նրանից, մենք հավատում ենք դրան, թե ոչ: Կամ, ավելի պարզ ասած, եկեք խաբենք նրանց, որ միավորվեն: Հեղինակը.

ա) չի տեսնում տարբերությունը կրոնի ու քաղաքական իդեալի միջև

բ) այսքանից հետո ընդհանրապես բարոյականության կամ էթիկայի մասին խոսելու տեղ չունի՝ նա ընդամենը ցանկանում է միավորված ու բարոյական հասարակության մասին իր պատկերացումները փաթաթել հասարակության կոնկրետ սեգմենտի:

Քանզի հասարակության հիմնաքարը յուրաքանչյուր անհատի ներսում գտնվող ներքին ցենզորն է, ներքին բարոյական գրաքննադատը, որը խմբագրում է մարդու արարքները` համաձայն որոշակի կոդեքսի: Այդ կոդեքսը քրիստոնեության մեջ բացահայտ է` պատվիրանները: Պետք չի ինչ-որ նոր բան հնարել, որովհետև պատվիրանները խիստ հստակ տալիս են մարդու ինքնացեզուրայի համակարգը:
Ու նորից եկավ բրեյնուոշինգի պրոպոգանդան՝ հաստատելով վերևում գրածս: «Եկեք մարդկանց զրկենք սեփական նորմերը որոշելու իրավունքից, քանի որ քրիստոնեականները ես ճիշտ/բարի եմ համարում»:

Rhayader
10.12.2012, 15:30
Միանշանակ է, որ քրիստոնեության ողջ նվաճումը և ողջ քաղաքակրթական արժեքը հենց այդ ներքին բարոյական ստանդարտի վերահսկումն է այդ ստանդարտը կրողի կողմից: Ոչ թե դրսից, ոչ թե պատժային համակարգի կողմից, այլ հենց ներքին գրաքննադատի կողմից:
Ամոթ չլինի հարցնել, իսկ ի՞նչ է քրիստոնեությունը, եթե ոչ «հեռակա կարգով» պատժի/վարձատրության համակարգ: Ի նկատի ունեմ, ո՞րն է քրիստոնեության մոտիվացիայի մեխանիզմը: Արդյոք դրախտ/ցասման օր/դժոխքը չի՞:

Ըստ այդմ` քրիստոնեական և ոչ քրիստոնեական աշխարհը կարելի է տարբերակել համաձայն հետևյալ կատեգորիաների` ադաթի հասարակություն և մեղքի հասարակություն:
Հիշեցեք արձագանքիս սկիզբը. երկու հակադիր կոնցեպցիաներ, որոնցից մեկը լավն է, իսկ մյուսը՝ վատը: Իդեալական տարբերակում լավը վատին հաղթում է, ծնկի իջեցնում ու գազանաբար սպանում: Զուտ քրիստոնեական մոտեցում:

Այսինքն` ոչ քրիստոնեական սոցիումն ադաթի սոցիումն է, որը վարվում է այդպես, որովհետև դա գալիս է անցյալից, իսկ քրիստոնեականն այն սոցիոմն է, որն իր գործողությունների կանոնակարգը մշակում է համաձայն իր բարոյական ցենզորի համապատասխանության:
Չասեք, թե չէի զգուշացրել:)))))))))))))

Այստեղ մի մեծ խնդիր է առաջանում` անձնական ազատության, որովհետև եթե վերահսկվում ես ինքդ քո կողմից, նշանակում է` դու ունես անձնական ազատության հսկայական տարածք: Դու կարող ես նաև այդ մեղքը գործել` քո անձի ձեռքում է մեղքի և պատասխանատվության բաշխումը:

http://4.bp.blogspot.com/-3J1tL_itbKo/Tayk8C64XLI/AAAAAAAAAlY/4N4y-eZq-hU/s1600/fun_cool_offbeat_weird_a368_Wheel_20090729125713344.jpg

Լավագույն դեպքում՝ չանգյալներով դևերն ու ծծումբով կաթսաները չհաշված: Վատագույն դեպքում՝ ավելի պրագմատիկ ու շտապողական ինկվիզիցիայի խարույկն ու տանջանքի այլ հարմարանքներ:

Այլ կերպ ասած՝ ազատ ես վարվել Սպիտակ կամ Սև տարբերակներով (այլ տարբերակների հնարավորությունը քրիստոնեության մեջ, իհարկե, բացառվում է), բայց Սպիտակ տարբերակի դեպքում աստծո թեորետիկ կամ պրակտիկ վարունգը ձեռքումդ կլինի, իսկ Սև տարբերակի դեպքում՝ հետույքումդ:


Իզուր չէ, որ այդ անձնական ազատությունը բերեց նրան, որ երբ Եվրոպայում զարգացավ մոդեռնիստական շարժումը, շատ մարդիկ սկսեցին պայքարել հենց Քրիստոսի անձի դեմ, որովհետև նրանք հասկացան, որ ներքին ցենզորի տեղադրումը մարդկային կոմպլեքսների, նյարդահոգեկան խանգարումների հիմքն է: Մարդիկ փորձեցին դուրս գալ քրիստոնեության` իրեն կարծիքով, բանտից` փորձելով ձեռք բերել բացարձակ անձնական ազատություն, բայց պարզվեց, որ դա հնարավոր չէ: Պարզվեց, որ քրիստոնեությունը այնքան մեծ ներքին կազմակերպիչ ֆունկցիա ունի, որ «բանտից» դուրս գալ հնարավոր չի:

Ընդհանրապես, հիմնավորում կպահանջեի հեղինակից, քանի որ վերևում գրվածը պատմական կամ մշակութային որևէ հիմք չունի (հակաքրիստոնեական շարժումն ընդամենը հիստերիա առաջացրեց կրոնական ֆանատիկների մեջ, մի քանի կոնֆլիկտային դեռահասներ էլ, կոնֆլիկտը լուծելուց հետո, վերադարձան իրենց քրիստոնեական «հոտը», բայց դա ոչ մի կերպ չի նշանակում այն, ինչ գրել է հեղինակը):

Եվ այդ սանդղակը, որ քրիստոնեությունը դնում է յուրաքանչյուր անհատի մեջ, ավտոմատ պետք է արտատպվի հասարակության մեջ, որովհետև եթե յուրաքանչյուր անձ ինքնակազմակերպվում է իր անհատական ազատության շրջանակներում, բնականաբար, հասարակությունը սկսում է կազմակերպվել իբրև հանրային միավոր: Օրինակ, իններերդ պատվիրանն ասում է` Մի՛ խաբիր: Կամ` Մի՛ սպանիր, Մի՛ շնացիր: Սրանք քրեական և քաղաքացիական կոդեքսը ձևավորող հիմնադրույթներն են:

Եթե միայն հեղինակն իմանար, որ «շնանալը» պատվիրանների առաջացման պահին նշանակում էր սեքսից հաճույք ստանալ... Մյուս կողմից՝ «մի՛ սպանիր» հրեաները նույն աստվածաշնչում իրենց «ավետյաց երկիր» հասնելու ընթացքում ամբողջ ցեղասպանություններ են իրականացնում, ու ընդհանրապես՝ ոչ մի քրիստոնեական կամ այլ հասարակություն չի խորշացել «հանուն հասարակության շահի» սպանությունից: Սա էլ ավելի շուտ նշանակում է՝ «մի՛ սպանիր հասարակության տվյալ սեգմենտի ներսում, ինչպես նաև սեգմենտից դուրս, եթե հասարակությունը չի պահանջում դա»: Չմոռանանք, որ զինապարտությունից խուսափելը նույնպես քրեորեն պատժելի արարք է: Պատվիրաններին ավելի ուշ առավել մանրամասն կանդրադառնամ, որպեսզի պարզ լինի, թե ինչու պատվիրանները պատվիրաններ չեն:

Որոշ հատված բաց եմ թողնում, որովհետև երկար է, ձանձրալի, ու առանձնապես ասելիք չունեմ այդ մասին:

Դիտարկենք հատկապես ռեֆորմիստական եկեղեցին, քանի որ Ռեֆորմացիայից հետո պուրիտանները հստակեցրին քրիստոնեության հիմնական դրույթները` դրանք պրակտիկայի մեջ ներառելու միջոցով: Ամենակարևորը` պուրիտանները սկսեցին համապատասխանեցնել ներընտանեկան և հասարակական ստանդարտները: Այսինքն` ընտանիքում չէին կարող լինել այլ ստանդարտներ, քան նրանք, որ գործում էին հասարակության մեջ: Ժուժկալությունը, սուտ չխոսելը, հագուստի ընտրությունը, ամուսնական ինսիտիտուտի մաքրությունը` դրանք բոլորը համարժեք էին հանրային ստանդարտներին, և դրա շնորհիվ է, որ մենք հիմա ունենք ԱՄՆ-ի նման երկիր:
Այո: Մենք ունենք ԱՄՆ-ի նման երկիր, որի նման կրոնական ֆանատիզմ չկա ոչ մի տեղ: Որտեղ երեխաների ուղեղները լվանում են Jesus Camp-ում ու նրանց ասում, որ Հարրի Պոտտերին պետք է վառել խարույկի վրա, որովհետև «warlocks are enemies of God!»: Որտեղ Դավիդիանների աղանդը զինապահեստ է կազմակերպում իր գլխավոր բազայում, ղեկավարն էլ հայտարարում է, որ աղանդի բոլոր կանանց ամուսնությունները լուծարված են, ու որ նրանք իր կանայք են (ըստ սեփական խոստովանության նա կենակցել է նույնիսկ 12 տարեկան աղջիկների հետ), քանի որ ինքը նոր մեսսիան է ու միայն ինքը պետք է ժառանգներ տա: Շարունակե՞մ ցուցակը: Հիասքանչ, հիասքանչ քրիստոնեական երկիր է ԱՄՆ-ն: One nation under god, լրիվ:

http://4.bp.blogspot.com/-J5-WuXDUc1Q/TaymK87RBII/AAAAAAAAAlc/SnDmYPBiCn0/s1600/jesuscamp.jpg

Շարունակե՞մ, թե՞ արդեն բավական է:

Rhayader
10.12.2012, 15:35
- Տե՞ր ես, զավակս:
- Տեր եմ:
- Հնազա՞նդ ես, դուստր իմ:
- Հնազանդ եմ:
ՀԱԵ պաշտոնական դիրքորոշումը սեքսի շուրջ
TV-ով լսեցի, որ ՀԱԵ ոմն հոգևորական Եվրոպայում գիշերային ակումբում ծեծի է ենթարկվել: Մի փոքր բզբզելուց հետո պարզեցի, որ դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 31-ի գիշերը, ու ծեծի ենթարկվածը Սարգիս քահանա Հովհաննիսյանն էր:

Ըստ աղբյուրի, դեպքը տեղի էր ունեցել Բուլղարիայի «Արոգանս» (թարգմանաբար՝ «Գոռոզություն», «Մեծամտություն») գիշերային ակումբում: Քահանան ընկերոջ հետ մտել էր ակումբ ու երկու հատ հիսուն վիսկի էր խմել, հետո գնացել զուգարան: Ճանապարհին մի խումբ մարդիկ հարձակվել էին նրա վրա ու հարվածներ հասցրել գլխին: Իսկ հայ համայնքում մտմտում են, որ մեծարգո տեր հայրը թմրանյութերի բիզնեսով է զբաղվում:

Սա ընդունեք որպես նախաբան: Իսկ այժմ՝ բուն պատմությունը:

Ակումբ.am-ում կա ոմն սարկավագ՝ Մոնկ նիկնեյմով: Թե ինչքանով է նպատակահարմար հոգևորականին «Կրոն» բաժնի մոդերատոր նշանակել՝ ինձ մի հարցրեք, բայց բնական էր, որ իրար ի սկզբանե չէինք սիրելու:

Սարկավագ-ֆորումցին դեռ ոչինչ, բայց Մոնկը որոշել է սարկավագ-բլոգգեր էլ լինել:

Ու ես դժբախտություն ունեցա բացել նրա սարկավագական բլոգը (http://777monk777.livejournal.com/):

Ու ես դժբախտություն ունեցա կարդալ նրա վերջին գրառումը (http://777monk777.livejournal.com/33278.html):

Այսպիսով, գնացինք:

Սուրբ Վալենտինի տոն: Կաթոլիկ ավանդությունից եկած ռոմանտիկ տոն է, որն այժմ առավել աշխարհիկ կոնտեքստ է ձեռք բերել: Ոմանք այն սիրում են, ոմանք՝ ոչ:

Օրինակ՝ ես: Կյանքումս ՄԻ ՀԱՏԻԿ բացիկ չեմ ստացել: Թեկուզ անանուն: Խոզեր:

Բայց դե այդ խեղճ ու կրակ տոնը «պսևդոքրիստոնեական» ու «հակազգային» հռչակել կարող էին միայն...
Ստորև՝ ծաղկաքաղ վերոհիշյալ հոդվածից:

...Մինչդեռ սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները մոռացության մատնած և պապից ավելի կաթոլիկ երևալու մոլուցքով տարված ժողովուրդը հազիվ թե որևէ տեղ ու դեր ունենա համամարդկային ընտանիքում: Արմատներից կտրված ծառը, ինչքան էլ ձգտի ճյուղերը երկինք խոյացնել, միևնույն է, դատապարտված է չորանալու:

Ժող, ամեն բացիկը, որ ուղարկում կամ ստանում եք, ամեն կերպ, որ նշում եք Վալենտինի տոնը, ձեզ պապից կաթոլիկ ու օտարամոլ է դարձնում: Դարձի եկեք, հակառակ դեպքում Իզյան ու իր միասեռ ընտանիքը ձեզ դժոխք կնետեն:

Խնդիրը միայն տոնի օտար ծագումը չէ, այն հիմնված է սուտ պատմության վրա և շղարշված կեղծքրիստոնեական քողով:
Ուրիշի աչքի փշի ու սեփական աչքի գերանի թեմայից. իսկ Տրնդե՞զը: Վարդավառը, մաման ծաղկաման (c): Զատիկը: Ձվերով Զատիկն ի նկատի ունեմ: Եվ այլն, և այլն:

(որ կաթոլիկ Սուրբ Ծնունդն ընդհանրապես Միտրայի ծննդյան օրն է, էլի հեչ)

.. սիրո անվան տակ զուտ սեքսի և ամեն տեսակ այլանդակությունների քարոզչություն ծավալող արևմտյան կեղծ արժեքների ոգուն:
Այս հատվածն ինձ ընդհանրապես բացեց: Մեկնաբանություններն ավելորդ են, չէ՞:

Ու սա գրում է շատերի կողմից ադեկվատ մարդ համարվող Մոնկը: Լավ, բա որ հայր Կյուրե՞ղը գրեր: Հաստատ, վերոհիշյալի սեփական խոսքերով, ներողություն արտահայտության համար, «ոռի թուշն էլ էր դեմ տալու՝ խփենք»:

Ասածս ի՞նչ էր: Թեթև տարեք, ժողովուրդ: Թեչէ՝ մի աղանդը Նոր Տարի ու սեփական ծնունդ չի նշում, մյուսը Վալենտինին է դեմ տրամադրվել (բա որ մեր Հելլոուինն ու Վալպուրգիշնախտը տեսնեն, ինչ կասեն):

Ուշացումով շնորհավորում եմ բոլորիդ սբ. Վալենտինը: Սիրեցեք զմիմյանս, սիրելու մեկից ավելի ձևեր կան: Իսկ հայր Կյուրեղի ոռի թուշն իրեն թող մնա:

P. S. ազնվորեն որ ասեմ, ձեր այդ *** *** սբ. Սարգիսի *** աղի բլիթներից ամեն անգամ ժոգ եմ կպնում:D:D:D:D

Rhayader
10.12.2012, 15:39
Երբևէ լսե՞լ եք «հակահոմոսեքսուալ էկզորցիզմի» մասին: Այս տեսահոլովակում կարող եք տեսնել, թե ինչպես է այն իրականացվում տասնվեցամյա դեռահասի նկատմամբ.

www.youtube.com/watch?v=L9v2uk99o2E
Էկզորցիզմը «չար հոգիներին» մարդու միջից դուրս քաշելու պրակտիկա է, որը ներառում է ծեծ, սառը ջրով շփումներ, շղթաներով կապել, մտրակով հարվածներ, սովի ու ծարավի մատնել: Միջնադարում միջոցների ցանկը շատ ավելի լայն էր:

... bring your daughter to the slaughter.

Եթե ճիշտ եմ հիշում, ապա այս թեմային արդեն հակիրճ անդրադարձել եմ, բայց գրառումը չեմ կարողանում գտնել: Ներեցեք, եթե կրկնեմ արդեն ասածս:

Որոշ ֆանատիկներ որպես էկզորցիզմի ապացույց են բերում... «The Exorcism of Emily Rose» գեղարվեստական ֆիլմը: Որը, նրանց պնդմամբ, իրական դեպքերի վրա է հիմնված: Այո, ֆիլմն իսկապես հիմնված է Աննալիզե Միխելի հետ կապված դեպքի վրա: Բայց ինչքանո՞վ:

Խիստ կաթոլիկ ընտանիքում մեծացած, դեպրեսսիայով ու շիզոֆրենիայի սիմպտոմներով տառապող հավատացյալ աղջիկը դիմեց եկեղեցուն:

Հոգևորականները հրաժարվեցին իրականացնել էկզորցիզմը, պատճառաբանելով... որ դրա համար անհրաժեշտ է եպիսկոպոսի թույլատվությունը: Ինչևէ, հոգևորական Էռնստ Ալտը համոզեց եպիսկոպոս Յոզեֆ Շտանգլին, որ աղջիկը դիվահար է, կաթողիկոսն էլ հանձնարարեց հայր Ռենցին իրականացնել էկզորցիզմը համաձայն 1614-ի հռոմեական ծիսակարգի, բայց պահպանել հույժ գաղտնիություն: Փաստորեն՝ կիրառվում էին մեթոդներ, որոնք ժամանակակից են իսպանական, պորտուգալական ու հռոմեական ինկվիզիցիաներին:

Էկզորցիզմի մինչև չորս ժամ տևող վաթսունյոթ սեանս անց Աննալիզեն մահացավ քնի մեջ: Մահվան պահին նա 23 տարեկան էր կշռում էր 31 կիլոգրամից էլ պակաս:

Դատի ժամանակ հոգևորականներ Էռնստ Ալտն ուԱռնոլդ Ռենցը պնդում էին, որ աղջկա մեջ իսկապես դևեր են եղել ու... որ աղջկա մահը նրա փրկությունն ու ազատագրումն էր՝ էկզորցիզմի դրական արյունք:

Ոմն միանձնուհի երազում տեսել էր, որ Աննալիզեի մարմինը նեխման ենթակա չի, քանի որ նա սրբացել է և այլն: Ինչը մղեց ծնողներին աղջկա մարմինն էքսհումացիայի ենթարկել: Մարմինը կրում էր նեխման բոլոր նշանները, որոնք պետք է տեղի ունենային: Հրաշք տեղի չէր ունեցել:

Բարեբախտաբար, հոգևորականներին մեղավոր ճանաչեցին «անփութության հետևանքով իրականացված սպանության մեջ»: Ցավոք, շատ կարճ ժամկետ տվեցին: Եթե ես կայացնեի դատավճիռը, ապա կպահանջեի, որ հայր սրբերի նկատմամբ նույնպես էկզորցիզմ իրականացվեր այ, այս սուրբ մարդու կողմից.

http://2.bp.blogspot.com/-TD6sY8Oc_ao/TtwQtaF9ThI/AAAAAAAAD4I/ppQ-A6K4LNY/s1600/vlastelin1.jpg

Հետաքրքիր է, թե Աննալիզե Միխելի մահն ինչպես օգտագործվեց եկեղեցու կողմից. կաթոլիկներն ուխտագնացություն են կազմակերպում դեպի նրա գերեզմանը՝ համարելով նրան «անկեղծ հավատով փրկված մարդ»:

Ու սա՝ 1976 թվականին, ոչ թե միջնադարում:

Այնպես որ, կաթոլիկ հոգևորականները տղա երեխաներ բռնաբարելու սեանսների միջև երիտասարդ աղջիկներ սպանելով էլ են զբաղվում:

Ասում են՝ մեր արաքյալականներն էլ են էկզորցիզմի սեանսներ անց կացնում: Սեանսներ, որոնց պարունակության ու մարդկային/ադեկվատ լինելու մասին ոչ մի տվյալ չունենք: Մարդկանց նկատմամբ, որոնք կամ իրենց ծնողներին գաղափարապես անհամապատասխան երեխաներ են, կամ էլ բժշկական օգնության կարիք ունեն: Հենց ձեր կողքը: Դա ձեզ չի՞ անհանգստանցում:

Տարածված են պատմություններ նույնիսկ Վազգեն Ա-ի իրականացրած էկզորցիզմի մասին: Եթե այդ ամենը ճիշտ է, ապա ես կվերանայեմ այդ մարդու նկատմամբ իմ վերաբերմունքը:

http://2.bp.blogspot.com/-GoZIjqStURc/TtwaNQs5sCI/AAAAAAAAD4Q/FZQ5OyuMKL0/s320/PedoAmorth.gif

Թարմացում. լավ, հիշեցի ցավոտ թեման շոշափելու պատճառներից մեկը. ոմն կաթոլիկ հոգևորական Գաբրիել Ամորթ, որն իր ասելով իրականացրել է, 2010-ի տվյալներով, 70,000-ից ավել էկզորցիզմներ (մաթեմատիկան հուշում է, որ 86-ից մինչև 2010-ը նա դրա համար պետք է որ օրեկան մոտ ութ էկզորցիզմ իրականացրած լինի՝ առանց հանգստյան օրերի. ասվածից հետո պատկերացրեք մարդու դալբայոբիզմի աստիճանը), պնդում է, որ Հարրի Պոտտերի մասին գրքերը դժոխք են տանում (բլա բլա բլա, հին հեքիաթ է՝ զարմացած եմ, որ մեր սեփականներից միայն Կյանքի Խոսքն է այդ առիթով արտահայտվել), բացի դրանից՝ յոգան, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ... սատանիզմ է: Քանի որ այն «մղում է մարդկանց Հինդուիզմի երկրպագության», իսկ «բոլոր արևելյան կրոնները հիմնված են վերածնման կեղծ գաղափարի վրա»:

Ու հետո խոսում են կրոնական հանդուրժողականությունից: Հենց պատին ես դեմ տալիս:

Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, թե ինչու եմ նշում այս տերտերին, որը չափազանց բութ է, որ հասկանա, թե ինչ է յոգան ու ինչ սատանիզմը, ապա թույլ տվեք շարադրել հարցս. իսկ ի՞նչն է մղում մարդկանց դեպի պեդոֆիլիա: Կաթոլիցի՞զմը:

Rhayader
10.12.2012, 15:42
54972
Կցանկանայի իմանալ նամակի ծագումը՝ արդյոք իսկապես երեխաների է ուղարկվել և այլն: Բայց, անկախ ամեն ինչից, ուղետոմս վաստակեց դեպի Անգրագիտարան: Շնորհակալություն Jiraffe-ին)))

Rhayader
10.12.2012, 15:44
http://3.bp.blogspot.com/-8VohvH8GmXk/Tm-koToHFsI/AAAAAAAADfg/9jcfICwwAgw/s1600/Buddy_christ.jpg
Քրիստոնյաները հերթական մառազմի մեջ են ընկել: Այժմ տարրական դպրոցում ձեր երեխաները որպես պարտադիր առարկա կանցնեն... քրիստոնեական կրթություն (http://news.am/arm/news/73985.html): Բռնենք նրանց, քանի դեռ փոքր են: Իհարկե, առարկայի դասավանդումը դեռ փորձնական է: Դեռ: Արդյո՞ք ուշ է ժամանակը, երբ մարդկանց կսկսեն քրեական պատասխանատվության ենթարկել հերետիկոսության համար: Չեմ կարծում: Հիմա կպարզաբանեմ:
Եթե նման առարկա ներմուծելը հայկական դպրոցներում ուղղակիորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդու դավանանքի ազատությունն ու անչափահասների նկատմամբ պրոպոգանդա չիրականացնելու լրիվ ադեկվատ պահանջը, ապա նոր հակաաղանդային օրենքը, որի համար պայքարում են պարոն վարչապետն ու հայր սրբերը, կորոշի, արդյոք ձեր համոզմունքներն աղանդ են ու երբ կամ ինչ միջավայրում դուք իրավունք ունեք կրոնական հարցերի շուրջ կարծիք արտահայտել: Իհարկե, եթե ձեզ աղանդավորական հայտարարեն, ձեր գոյությունն օրենքից դուրս կհայտարարվի: Հետաքրքիր է, թե ինչ տեսանկյունի են աթեիստների մասին:
Խնդիրը նրանում է, որ կղերականները փորձում են ամրագրել «մեկ ազգ - մեկ կրոն» սկզբունքը՝ եթե հայ ես, ապա առաքելական քրիստոնյա ես: Ինչը, հուշեմ, կողմերից որևէ մեկի համար շատ վատ է վերջանալու՝ կամ թեոկրատական Հայաստան, կամ էլ եկեղեցու վերջնական հեղինակազրկում:
Դա դեռ փառք է, Իռլանդիայում 1937 թվին ընդունված սահմանադրությամբ քրեորեն պատժելի է... սրբապղծությունը: Մասնավորապես, տանը պահվող աթեիստական գրականություն կարող է բռնագրավվել ու տերը՝ տուգանվել:
Ի՞նչ կարելի է ասել: Ոչինչ, Monty Python-ն արդեն ամեն ինչ ասել է.

http://www.youtube.com/watch?v=fUspLVStPbk

Rhayader
10.12.2012, 15:50
Եթե հիշում եք, 2010 թվականը նշանավորվեց ՀՀ ոստիկանության պայքարով... էմոների դեմ: Մենք հիանալի հիշում ենք, թե ինչպես էին քաջարի մենթերը

http://3.bp.blogspot.com/_5VdzTh2rHo8/TTFyM0JXA_I/AAAAAAAAAbE/HdxzNXn99gQ/s320/ment.jpg

պաշտպանում մեր երեխաներին գազանատամ էմոներից

http://1.bp.blogspot.com/-QGUwOFheWGk/Tfh_So3-G1I/AAAAAAAAAmA/mKezQuhUuj4/s320/4644966173_10b37a7dc6_o.jpg

Պատմությունն, ինչպես ասում են, շարունակվում է: Այժմ ՀԱԵ-ն, երևի որոշելով, որ Մոսկվա կինոթատրոնն իրենց քանդել չկարողանալու պատճառն... աղանդներն են, որոշել են ինկվիզիցիան խոդի գցել աղանդների ու այլ ոչ-ՀԱԵ հավատալիքների մարդկանց նկատմամբ:
Քանի դեռ Վահագնը ֆեյսբուքում և այլուր (http://www.hraparak.am/2011/06/14/fashizm/) միայնակ պատերազմ է մղում այս կրոնական ֆաշիզմի դեմ, ես կհրաժարվեմ լինել լուռ դիտորդ ու կմիանամ նրան՝ ձայնս բարձրացնելով հօգուտ աղանդների:
Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. ոչ, ես չեմ դադարում սատանիստ լինել: Բայց ես երբեք չեմ կարող կողմ լինել, որ որևէ կարծիք, որքան էլ իմ կարծիքին հակառակ լինի, որքան էլ հակատրամաբանական լինի, որքան էլ ինձ հիմար կամ տարօրինակ թվա (ամեն դեպքում, այս ամենը լրիվ սուբյեկտիվ չափանիշներ են), ռեպրեսսիայի ենթարկվի: Նամանավանդ երբ մարդու կամքի, խղճի ու հավատի ազատությունները հավաստագրված են ՀՀ Սահմանադրությամբ:
Ինֆորմացիա կա Գյումրու ավետարանչական շարժման ներկայացուցիչներից մեկից (եթե նա ցանկություն հայտնի անձամբ հանդես գալ այս առիթով, շատ ավելի կոնկրետ ու ամբողջական ինֆորմացիա կկարողանամ տալ), թե ինչպես է ՀԱԵ հոգևորականը քյառթու-բազարային տոնով, ընդհուպ մինչև հրմշտոցի հասցնելով փորձել նրան պրովոկացիայի ենթարկել: Այն էլ՝ ավետարանչականների թվական գերակշռության դեպքում: Ավետարանչականը, համարելով, որ պատասխանելը քրիստոնեական վարք չի լինի (այստեղ քրիստոնեական սկզբունքները դաժան կատակ կխաղան ՀԱԵ-ի նկատմամբ), չի պատասխանում՝ ճամփում է հոգևորականին ու նրա «ախպերներին»: Ենթադրում եմ, որ հիշում եք Բուլղարիայի գիշերային ակումբում հոգևորականի հետ տեղի ունեցածն (http://ar.newsarmenia.ru/arm1/20110214/42395003.html), ինչպես նաև իմ հայր «փաստորեն դու տենց խարոշի տղա ես», «ոռիս թուշը դեմ տամ» Կյուրեղին ու հոգևորականի մասին ձեր պատկերացումը չի սահմանափակվում Կոմիտասով (ներիր, Վարդապետ, որ քո անունը սրանց կողքը հիշատակվեց):
Այսպիսով, մենք ունենք աղանդներ ու նրանց դեմ լայնամասշտաբ պայքար սկսած ՀԱԵ (որն իր թիկունքի մեջ զգում է ՀՀ կառավարության փոքր ու ճլորած աջակցությունը):
Մի փոքր իմ վերաբերմունքի մասին աղանդների նկատմամբ: Ես նրանց ներկայացուցիչների հետ հաճախ եմ բանավիճում: Նրանք հաճախ են իմ ծաղրի առարկան դառնում: Ինչպես ցանկացած կրոնական ծայրահեղություն: Ինչպես քրիստոնեության գրեթե ցանկացած ճյուղ:
Բայց, անկախ դրանից, ես երբեք կասկածի տակ չեմ վերցնում քրիստոնյաների քրիստոնյա լինելու իրավունքը: Ավելին, ես քրիստոնյա ընկերներ ունեմ: Քանի որ քրիստոնեությունը նրանց չի խանգարում լավ մարդիկ լինել: Քրիստոնեությունը նրանց չի ստիպում որոշ առաքելական քրիստոնյաների նման ասել՝ «դրանց պետք ա սատկացնել»: Քրիստոնյաների որոշ մասի կրոնը հենց քննադատում ես՝ պնդելով, թե իրենց կրոնը դաժան է, միանգամից մեղքը եկեղեցու վրա են բարդում: Իսկ հետո, եկեղեցու հետ ձեռք-ձեռքի տված, նույն հետևողականությամբ սկսում պայքարել այլախոհների դեմ:

http://2.bp.blogspot.com/-JiA9tjVf4O4/TfiPN5HV-7I/AAAAAAAAAmE/JEPfgem2edM/s400/holygrail028.jpg

Այո, մեր վհուկներն, ըստ ցանկացած տրամաբանության, պետք է որ սագից ծանր լինեն, բայց եկեղեցին տրամաբանություն չի ճանաչում:
Ընդհանրապես, ասում են՝ ճանաչիր մեկի թշնամուն, որ ճանաչես նրան: Հակառակն էլ են ասում. մեկին ճանաչելով, կարող ես նրա թշնամուն էլ ճանաչել: Իհարկե, սա ոչ միշտ է աշխատում ու չափազանց սևուսպիտակ տեսնկյուն է. գլխացավը գլխի թշնամին է, կացինը գլխացավի թշնամին է, բայց եթե մարդիկ սկսեն կացինով գլխացավ բուժել, բավականին օգտակար մի բան կկորի. գլուխը:
Որքան երևում է քննարկումներից, եկեղեցու կողմնակիցներն այնքան էլ կարիք չունեն անհանգստանալ այդ մասին: Նրանք առանձնապես գլխով չեն փայլում: Սկսած մեկից, ով ասում է, որ մարդու իրավունքների համար պայքարը կոչնչացնի Հայաստանը, քանի որ խոսքի ու մտքի ազատության անվան տա եվրոպաները (կարդա՝ հրեամասոնաիլյումինատները) այլասերվածություն են լցնում մեր երկիր, ու դրանից պետք է պատսպարվել ավանդապահության վահանի տակ: Մյուսը պնդում է, որ աղանդները պետք է վերացնել, քանի որ ՀՀ պետական կրոնը քրիստոնեությունն է: Ու ի ապացույց գտնում է ՀՀ Սահմանադրության հոդված, որտեղ չի նշվում, թե քրիստոնեությունը ՀՀ պաշտոնական կրոն է: Քանի որ Հայաստանի Հանրապետությունն, ինչքան հայտնի է, աշխարհիկ պետություն է:
Ասում են՝ եհովայի վկաները Պարսկաստանից փղեր են ներմուծում՝ ՀԱԵ հատուկ պահանջով: ՀԱԵ-ն պատրաստ չի բարոյական հաղթանակ տանել փղերից զուրկ հակառակորդի նկատմամբ:
Ի՞նչ է սպասում մեզ մոտակա ապագայում: Գուշակեք ինքներդ.

http://1.bp.blogspot.com/-EjMC0637frI/TfiXfSZNDNI/AAAAAAAAAmI/HhTl15vd5Eg/s320/witch-hunt.jpg

Rhayader
10.12.2012, 16:04
Տաս պատվիրաններ

Որո՞նք են տաս պատվիրանները: Գրեթե ցանկացած քրիստոնյա դրանք գիտի գոնե մասամբ: Մի՛ սպանիր: Մի՛ գողացիր: Մի՛ շնացիր: Եվ այլն: Հին Կտակարանի ՀԱԵ տարբերակում դա համապատասխանում է Ելք 20:13-17-ին: Արի ու տես՝ դրանք բնավ տաս պատվիրաններ չեն: Դրանք ընդամենը Մովսեսի ու իր աստծո մտերմիկ զրույցի մի մասն են: Հետո Մովսեսը պատվիրաններով քարե սալերը ձեռքին իջնում է սարից, տեսնում է Ոսկե Հորթի ինցիդենտն ու սալերը գցում գետնին, փշրում: Ինցիդենտը հարթելուց հետո Մովսեսը հետ է գնում սար ու բերում տաս պատվիրաններն: Ինչպիսի՞ն են նրանք իրականում. մեջբերում եմ Ելք 34-35-ն ամբողջությամբ.

34 Տէրն ասաց Մովսէսին. «Դու ինքդ նախկին տախտակների նման քարէ երկու տախտակներ կոփի՛ր եւ ինձ մօտ՝ լեռը բարձրացի՛ր։ Տախտակների վրայ կը գրեմ այն պատգամները, որ արձանագրուած էին քո ջարդուփշուր արած նախկին տախտակների վրայ։ 2Պատրա՛ստ եղիր վաղը, որ վաղ առաւօտեան բարձրանաս Սինա լեռը եւ այնտեղ ինձ սպասես լերան գագաթին։ 3Հետդ ոչ ոք թող չբարձրանայ, ոչ ոք ամենեւին չերեւայ լերան վրայ։ Արջառ ու ոչխար չարածեն լերան մօտ»։ 4Մովսէսը նախկինների նմանութեամբ քարէ երկու տախտակներ կոփեց։ Առաւօտեան վեր կենալով՝ Մովսէսը բարձրացաւ Սինա լեռը, ինչպէս Տէրն էր հրամայել նրան։ Մովսէսն իր հետ վերցրեց քարէ երկու տախտակները։ 5Տէրն իջաւ ամպի մեջ, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տէր։ 6Տէրն անցաւ Մովսէսի առաջ՝ ասելով. «Տէր Աստուած եմ, գթացող եւ ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ 7արդարութիւնն է պաշտպանում, իր ողորմածութիւնն է ցուցաբերում հազարաւոր սերունդների հանդէպ, վերացնում անօրէնութիւնները, անիրաւութիւններն ու մեղքերը, մեղաւորին չի ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում է որդիների եւ որդիների որդիների վրայ մինչեւ երրորդ ու չորրորդ սերունդը»։ 8Մովսէսն իսկոյն խոնարհուելով՝ երկրպագութիւն արեց 9ու ասաց. «Տէ՛ր, եթէ քո շնորհին եմ արժանացել, ուրեմն իմ Տէրը մեզ հետ թող գնայ, որովհետեւ այս ժողովուրդը կամակոր է։ Դու կը ներես մեր անօրէնութիւններն ու մեղքերը, եւ մենք կը լինենք քոնը»։ 10Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քո ու ամբողջ ժողովրդի առաջ քեզ հետ ուխտ եմ դնում։ Ես այնպիսի զարմանահրաշ գործեր պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրայ եւ բոլոր ազգերի մէջ չեն կատարուել։ Ամբողջ ժողովուրդը, նրանց թւում նաեւ դու, ականատես պիտի լինէք Տիրոջ գործերին։ Որովհետեւ ձեզ համար ես զարմանահրաշ գործեր պիտի անեմ։ 11Ըստ ամենայնի դու ուշադիր եղիր, թէ ինչ եմ կարգադրելու քեզ այսօր։ Ես, ահա, ձեզնից հեռացնելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խեւացիներին, գերգեսացիներին ու յեբուսացիներին։ 12Զգո՛յշ եղիր, ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու։ Չլինի թէ գայթակղուէք։ 13Քարուքանդ կ՚անէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, ամբողջովին կը կտրէք նրանց սրբազան անտառները եւ կրակի կը տաք նրանց աստուածների արձանները։ 14Օտար աստուածների չերկրպագէք, որովհետեւ Տէր Աստուածը նախանձոտ է, այո՛, Աստուած նախանձոտ է։ 15Չլինի թէ ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ եւ նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան, զոհեր մատուցեն նրանց աստուածներին, եւ նրանց հրաւէրն ընդունելով՝ չլինի թէ դու էլ ուտես նրանց զոհաբերած անասունների մսից, 16քո տղաներին ամուսնացնես նրանց դուստրերի հետ, քո դուստրերին կնութեան տաս նրանց տղաներին, քո դուստրերը նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու պոռնկացնեն նաեւ քո՛ տղաներին՝ աստուածներին պաշտամունք մատուցելով։ 17Քեզ համար աստուածների կուռքեր չձուլես։ 18Կը պահես Բաղարջակերաց տօնը. նոր բերք քաղելու ամսին, ինչպէս պատուիրել եմ քեզ, եօթը օր բաղարջ հաց կ՚ուտես, քանի որ նոր բերք քաղելու ամսին ես դուրս եկել Եգիպտոսից։ 19Ինձ պիտի պատկանեն բոլոր մարդկանց անդրանիկ արու զաւակները, 20նաեւ՝ քո անասունների՝ արջառի ու ոչխարի առաջնածին արուները։ Էշի առաջնածինին կը փոխանակես գառով, իսկ եթէ չփոխանակես այն, ինձ կը տաս դրա փոխարժէքը։ Քո որդիների բոլոր անդրանիկների փրկագինը կը տաս ինձ։ Իմ առաջ ձեռնունայն չերեւաս։ 21Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը հանգստանաս։ Կը հանգստանաս նաեւ ցանքի ու հնձի ժամանակ։ 22Եօթնօրեակի տօնը ինձ համար կը կատարես ցորենի հնձի սկզբում, իսկ բերքահաւաքի տօնը՝ տարուայ կէսին։ 23Տարին երեք անգամ քո բոլոր արու երեխաները թող ներկայանան Իսրայէլի տէր Աստծուն, 24որովհետեւ ես ազգեր պիտի հեռացնեմ քո մօտից, պիտի ընդարձակեմ քո սահմանները, ոչ ոք աչք չպիտի ունենայ քո երկրի վրայ, եթէ տարուայ մէջ երեք անգամ ներկայանաս տէր Աստծուն։ 25Ինձ զոհաբերած անասունի արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ զատկի տօնի զոհը մինչեւ առաւօտ չմնայ։ 26Քո երկրի առաջին բերքը կը տանես քո տէր Աստծու տունը։Գառը իր մօր կաթի մէջ չեփես»։ 27Տէրն այնուհետեւ ասաց Մովսէսին «Գրի՛ առ այդ պատգամները, որովհետեւ այդ խօսքերով եմ ես ուխտ կապում քեզ հետ եւ Իսրայէլի հետ»։ 28Մովսէսը Տիրոջ հետ էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերաւ, ջուր չխմեց եւ տախտակների վրայ գրի առաւ ուխտի խօսքերը՝ տասը պատուիրանները։ 29Երբ Մովսէսն իջնում էր Սինա լեռից, ուխտի երկու տախտակները Մովսէսի ձեռքին էին։ Լեռից իջնելիս Մովսէսը չգիտէր, որ Տիրոջ հետ խօսելու պատճառով իր երեսը ճառագում է։ 30Ահարոնն ու բոլոր իսրայէլացիները, տեսնելով Մովսէսի ճառագող երեսը, վախեցան մօտենալ նրան։ 31Մովսէսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին նրա մօտ, եւ Մովսէսը խօսեց նրանց հետ։ 32Ապա նրան մօտեցան բոլոր իսրայէլացիները, եւ Մովսէսը պատմեց նրանց այն ամէնը, ինչ Տէրը խօսել էր իր հետ Սինա լերան վրայ։ 33Երբ Մովսէսը նրանց հաղորդած իր խօսքը վերջացրեց, երեսը ծածկեց քօղով։ 34Երբ Մովսէսը Տիրոջ հետ խօսելու համար ներկայանում էր նրան, հանում էր քօղը մինչեւ այնտեղից հեռանալը։ Եւ երբ հեռանում էր այնտեղից, նա բոլոր իսրայէլացիներին հաղորդում էր այն, ինչ Տէրը հրամայել էր իրեն։ 35Իսրայէլացիները տեսնում էին, որ Մովսէսի երեսը ճառագում է։ Մովսէսն այն ժամանակ քօղով ծածկում էր երեսը մինչեւ խօսելու համար նրա մօտ մտնելը։

35Մովսէսը հաւաքեց ամբողջ իսրայէլացի ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տէրն ասաց, որ պէտք է անել. 2«Վեց օր պիտի աշխատէք, իսկ եօթներորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջ հանգստեան օրը։ Ով որ այդ օրն աշխատի, կը մեռնի։ 3Շաբաթ օրը ձեր բոլորի տներում կրակ չպիտի վառուի, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»։ 4Մովսէսը, դիմելով իսրայէլի ամբողջ ժողովրդին, ասաց. «Այս է այն պատգամը, որ պատուիրել է Տէրը՝ ասելով. 5«Դուք ձեր մէջ տուրք հաւաքեցէ՛ք Տիրոջ համար։ Ում սրտով ինչ անցնի, այն թող նուիրի Տիրոջը. ոսկի, արծաթ, պղինձ, կապոյտ, 6ծիրանի եւ կրկնակի կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, 7խոյի կարմիր ներկուած մորթի, կապոյտ ներկուած մորթիներ, կարծր փայտեր, 8լուսաւորութեան համար ձէթ, օծութեան իւղի համար համեմունքներ, խնկի բաղադրամասեր, 9սարդիոն քարեր, զմրուխտ քարեր, վակասի եւ երկարաւուն պատմուճանի համար քարեր»։ 10«Ձեր միջի խելահասները թող գան ու անեն այն ամէնը, ինչ պատուիրել է Տէրը. 11վրանն ու նրա ծածկը, նրա ծոպաւոր վարագոյրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա մոյթերն ու խարիսխները, 12վկայութեան տապանակը, նրա լծակները, կափարիչը, քօղը, բակի առագաստն ու նրա մոյթերը, զմրուխտ քարերը, խնկերը, օծութեան իւղը, 13զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, զոհասեղանի ամպհովանին, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը, 14լոյսի աշտանակն ու նրա բոլոր մասերը, նրա կանթեղներն ու լուսաւորութեան ձէթը, 15խնկարկութեան սեղանն ու նրա լծակները, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, վրանի դռան վարագոյրը, 16ողջակէզների զոհասեղանն ու նրա պղնձէ կասկարան, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, 17աւազանն ու նրա պատուանդանը, բակի առագաստը, նրա մոյթերն ու խարիսխները, 18բակի դռան առագաստը, վրանի ցցերն ու բակի ցցերը, դրանց պարանները, 19այն զգեստները, որոնցով սրբազան պաշտամունք պիտի կատարեն սրբարանում, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու Ահարոնի որդիների քահանայութեան զգեստները»։ 20Բոլոր իսրայէլացիները գնացին Մովսէսի մօտից, 21եւ ամէն մէկը բերեց իր սրտից բխածը. նրանք Տիրոջն էին նուիրաբերում այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր վկայութեան խորանի, նրա կահաւորանքի, բոլոր սրբազան զգեստների համար։ 22Բոլոր տղամարդիկ, ում մտքով ինչ որ անցնում էր, բերեցին։ Ոմանք՝ իրենց կանանց թանկագին քարերը, գինդերը, մատանիները, ծամակալները, մանեակներն ու ամէն տեսակ ոսկէ զարդեր։ Բոլոր տղամարդիկ իրենց ունեցած ոսկէ իրերը նուիրաբերում էին Տիրոջը։ 23Ամէն տղամարդ, ում մօտ կային կապոյտ, ծիրանի եւ կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ, բերում էր։ 24Նուիրաբերողները արծաթէ ու պղնձէ նուէրներ էին բերում Տիրոջը։ Ում մօտ կահոյքի համար պիտանի կարծր փայտ կար, բերում էր։ 25Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապոյտ, ծիրանի ու կարմիր գոյնի թելեր ու բեհեզ էին հիւսում եւ նուէր բերում։ 26Բոլոր կանայք յօժարակամ այծերի մազ էին մանում հմտութեամբ։ 27Ցեղապետները բերում էին զմրուխտէ քարեր, վակասի ու լանջապանակի համար անհրաժեշտ քարեր, 28խնկերի համար համեմունքներ, լուսաւորութեան համար ձէթ ու օծութեան իւղ։ 29Բոլոր տղամարդիկ ու կանայք յօժարակամ գալիս էին կատարելու այն բոլոր գործերը, որ Տէրը պատուիրել էր անել Մովսէսի միջոցով։ Իսրայէլացիները նուէրներ էին մատուցում Տիրոջը։ 30Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Տեսէ՛ք, Աստուած ընտրել է յատկապէս Յուդայի ցեղից Բեսելիէլին՝ Ուրիի որդուն, որը որդին էր Ովրի։ 31Աստուած նրան լցրել է ամէն ինչի համար անհրաժեշտ աստուածային իմաստութեան ոգով, հանճարով եւ գիտութեամբ, 32որպէսզի նա ամէն մի գործ կատարի հմտութեամբ, մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, 33տաշի թանկարժէք քարերը, մշակի փայտը եւ ամէն մի գործ կատարի վարպետօրէն, որովհետեւ Տէրը նրան իմաստութիւն է պարգեւել, 34ինչպէս որ Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին, 35որոնց իմաստուն միտք պարգեւեց, որպէսզի սրանք սովորեն ու կատարեն սուրբ գործի համար անհրաժեշտ ամէն տեսակ գործեր՝ ոստայնանկութիւն անեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ներկուած թելերով եւ բեհեզով, նկարեն, քանդակեն»։

Ասածս այն է, որ գոնե սեփական կրոնից մի քիչ տեղյակ լինելը լավ բան է:

Rhayader
10.12.2012, 16:09
Ռոք երաժշտության միջոցով թշնամին ձեր հոգին կգողանա))) տեսահոլովակին ծանոթացել եմ +100500 հաղորդման միջոցով: Կիռ, մերսիբո:


http://www.youtube.com/watch?v=KL0U2NrK4BE

Rhayader
10.12.2012, 16:21
Քրիստոսին, ըստ աստվածաշնչի, հուդայական հավատի ավանդությամբ, թլպատել են ծնունդից ութ օր հետո: Քրիստոսի առնանդամի ծայրի կաշին, որը հեռացնում են թլպատության ժամանակ, որոշակի շրջանում դարձել էր քրիստոնեական հավատի ամենակարևոր մասունքներից մեկը՝ Քրիստոսի մարմնի միակ մասը, որը ոչ թե համբարձվել էր երկինք, այլ մնացել էր Երկրի վրա: Մ.թ. 800 թվականի կողմերը կայսր Կառլոս Մեծը Վատիկանին նվիրեց այն, պնդելով, որ իրեն այն հրեշտակ է պարգևել: Հետո սկսեցին ի հայտ գալ սրբազան կաշու բազմաթիվ այլ օրինակներ, ու հարց առաջացավ՝ թե իրենցից որն է իսկականը:

Որոշ աստվածաբաններ պնդում էին, որ բոլոր օրինակներն էլ կեղծ են: 17-րդ դարի աստվածաբան Լեո Ալլատիուսն իր «De Praeputio Domini Nostri Jesu Christi Diatriba» աշխատության մեջ ենթադրում է, որ սրբազան առնանդամի ծայրի կաշին Հիսուսի հետ միասին համբարձվել է... ու դարձել Սատուրնի օղակները:

Առավել մանրամասն՝ այստեղ (http://www.museumofhoaxes.com/hoax/archive/permalink/the_holy_foreskin):

Շինարար
10.12.2012, 17:47
Ձեռս չի գնում, որ շնորհակալություն դնեմ, որովհետև ես Ժամի հավատացյալ եմ, բայց հետաքրքիր էր:

Malxas
10.12.2012, 18:03
Ռայադեր
Քեզ խորհուրդ կտայի կարդալ Եզնիկ Կողբացու Եղծ Աղանդոց աշխատությունը:

Mephistopheles
10.12.2012, 19:05
http://www.youtube.com/watch?v=HyHhAoxTXKI&feature=youtube_gdata_player