PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոստալգիա՝ երաժշտություն հայթայթելու հետ կապված

StrangeLittleGirl
07.12.2012, 02:35
Էս թեման էն բիձեքի` "բա մեր վաղտով տե՞նց էր, մեր վաղտվա երգիչներն ուրիշ էին" զրույցներն ա հիշացնում:

Մեծանում ենք:)

Ինձ թվում ա` երաժշտությունը երբեք էս չափով բացարձակ գերիշխանություն չի ունեցել մարդկության հանդեպ, որքան հիմա: Տեխնոլոգիաների զարգացման հետ համարյա բոլորը համարյա անընդհատ երաժշտություն են լսում: Առաջ ոնց էր. այդ համարյա բոլորը նայում էին ուղղակի երաժշտական հաղորդումներ, մեկ էլ քեֆերի վաղտ էին իրենց երաժշտության հանդեպ ունեցած պահանջները բավարարում, իսկ երաժշտություն ավելի շատ սիրում էին երաժշտասերները, որ հայթայթում էին իրենց սիրած, լավ երաժշտությունը ու վայելում: Բնականաբար, երաժշտասեր մարդկանց, որոնց թիվը, ենթադրում եմ, ամբողջ մարդկության համեմատաբար փոքր տոկոսն է կազմում, ճաշակը բավարարող երաժշտությունը ավելի շահեկան վիճակում էր: Հիմա քանի որ ամեն ինչ հասանելի ա բոլորին, մնացած մարդկության պահանջները բավարարող երաժշտությունն ա ավելի շահեկան վիճակում հայտնվում, թե չէ անճաշակ մարդիկ:oy միշտ էլ եղել են:

Է՜հ, ու՞ր կորան կասետ հայթայթելու վախտերը: Թե չէ հիմա կարգին երաժշտասերը հենցընենցից չի տարբերվում :))

Շին, բայց իսկականից, հիմա որակյալ երաժշտություն ստեղծվու՞մ ա: Հա մտածում եմ՝ երևի իմ վախտն ա անցել, որ էդ սաղ իրար նման, ռադիովանի մեյնսթրիմ հաղորդման տակ հնչող խմբերի երգերը չեմ տարբերում իրարից: Բայց եսի՞մ, կարո՞ղ ա օբյեկտիվորեն զիբիլանոց ա, որտև ամեն դեպքում լավ կատարողների կարողանում եմ պեղել:

Գալաթեա
07.12.2012, 02:39
Էդ կասետ ու դիսկ հայթայթելը վերջն էր :)
Երիտասարդական մետրոյի մոտ մի տեղ կար, պադվալային, համ քսերոքս կար, համ էլ դիսկ-միսկ: Քաղաքի իմ սիրած տեղն էր :)

StrangeLittleGirl
07.12.2012, 02:41
Ես դե լիազորված չեմ որակյալ երաժշտությունից խոսալու: Ինձ Գոթյե անբարեհունչ, նույնիսկ անբարեընթեռն անունով ավստարալացի երգիչն ա դուր եկել:
Հա, սուս, հենց դու երաժշտությունից ես խոսում, անունը-չտամ-թե-որ-օողորմածիկին եմ հիշում :))

Էդ կասետ ու դիսկ հայթայթելը վերջն էր :)
Երիտասարդական մետրոյի մոտ մի տեղ կար, պադվալային, համ քսերոքս կար, համ էլ դիսկ-միսկ: Քաղաքի իմ սիրած տեղն էր :)

Հա՜, բա որ ինչ-որ պադվալներում լավ խանութներ էինք գտնում, կայծակնային արագությամբ իրար խաբար անում, թե՝ գիտե՞ս, էսինչ խանութում էսինչ-էնինչ կասետները կան: Կամ որ էնքան էինք զզվացնում ռաբիզ զապիսնոցներին, որ մի երկու շաբաթ հետո հերիք չի մեր սիրած կատարողների անուններն անգիր էին անում, դեռ մի բան էլ իրանց կասետներից ծախում էին :))

Kuk
07.12.2012, 02:45
Amy Winehouse-ը Rehab-ից բացի էլի երգեր ունի, որ լավն են, ու կմնան. Back To Black, You Know I'm No Good։

Գալաթեա
07.12.2012, 02:47
Էրեխեք, մի երկու օր առաջ ակումբցիքից մի քանի հոգով մի տեղ էինք, որտեղ երաժշտական մրցույթ կար ծրագրում: Ինչ է՞ր... Մելոման թե ինչ, տենց անունով: Պետք ա գուշակեինք երգերը առաջին նոտաներից: Վալդիս Պելշի ականջը կանչի:
24 հատ երգ միացրին, դրանցից մեծ մասը՝ վերջին շրջանի երգեր:
Ու երևի ձևի համար մի երեք-չորս մեր ժամանակների երգերից:
Էդ 24 երգի մեջ մի հատ Փինք Ֆլոյդ կար, մի հատ Էմինեմ, մի հատ էլ Քուին, որ մենք տեղը բեերցինք: Մնացածը, որ 2000-ից էս կողմի երգեր էի՝ նադա:

Տխուր էր: Երբեք ինձ տենց ծեր չէի զգացել:

StrangeLittleGirl
07.12.2012, 02:51

Գալ, ՖԲ-ում մի հատ խաղ կա, կոչվում ա SongPop: Չգիտեմ՝ խաղացել ես, թե չէ: Բայց դե ամբողջ իմաստն էն ա, որ ընկերներիդ հետ մրցում ես տարբեր կատեգորիաներում: Մի հատ կատեգորիա կա, կոչվում ա՝ Today's Hits: Որ դա գալիս ա, ասում եմ՝ վսյո, կրվեցի: Ախր լուրջ սաղ իրա նման են հնչում՝ անկախ նրանից ականջի պոչով անունը լսել եմ, թե չէ:

One_Way_Ticket
07.12.2012, 02:54
Երևանցիներին ինչ կա։ Ես որ դպրոցական ժամանակ շախմատի մրցույթների էի գալիս Երևան, կասետների (հետագայում դիսկերի) խանութների այցելությունը ծրագրի պարտադիր կետ էր :) Մեզ մոտ Գյումրիում տեսականին շատ ավելի սահմանափակ էր։

Տրիբուն
07.12.2012, 02:55
Էրեխեք, մի երկու օր առաջ ակումբցիքից մի քանի հոգով մի տեղ էինք, որտեղ երաժշտական մրցույթ կար ծրագրում: Ինչ է՞ր... Մելոման թե ինչ, տենց անունով: Պետք ա գուշակեինք երգերը առաջին նոտաներից: Վալդիս Պելշի ականջը կանչի:
24 հատ երգ միացրին, դրանցից մեծ մասը՝ վերջին շրջանի երգեր:
Ու երևի ձևի համար մի երեք-չորս մեր ժամանակների երգերից:
Էդ 24 երգի մեջ մի հատ Փինք Ֆլոյդ կար, մի հատ Էմինեմ, մի հատ էլ Քուին, որ մենք տեղը բեերցինք: Մնացածը, որ 2000-ից էս կողմի երգեր էի՝ նադա:

Տխուր էր: Երբեք ինձ տենց ծեր չէի զգացել:

Հետներդ չեմ եղել, շարեի իրար հետևից մի հատ 24 երգն էլ :D

Գալաթեա
07.12.2012, 02:57
Հետներդ չեմ եղել, շարեի իրար հետևից մի հատ 24 երգն էլ :D

Դու կշարեիր :D

StrangeLittleGirl
07.12.2012, 02:58
Երևանցիներին ինչ կա։ Ես որ դպրոցական ժամանակ շախմատի մրցույթների էի գալիս Երևան, կասետների (հետագայում դիսկերի) խանութների այցելությունը ծրագրի պարտադիր կետ էր :) Մեզ մոտ Գյումրիում տեսականին շատ ավելի սահմանափակ էր։

Աաաա, Երևանից էլ վա՞տ: Ուրեմն լավ չեք աշխատել էդ ուղղությամբ: :)) Ես որ նոր էի Պրագայից էկել, կարծում էի՝ Երևանում էլ ա տենց, որ մտնում ես խանութ, ուզածդ կասետն առնում, դուրս գալիս: Հետո պարզվեց՝ հեչ էլ տենց չի: Ու սկսվեցին դասերը :)) Ես իմ ուզածը չէի ստանում, մինչև հազար անգամ չէի գնում, հարցնում, վերջը դավադիտ էին լինում, բերում էին (խոսքս դեռ կասետային ժամանակաշրջանի մասին ա, դիսկերի ժամանակ ավելի հեշտ էր): Իհարկե, չհաշված մի քանի խանութ, բայց դրանք էլ պարբերաբար բացվում-փակվում էին, համ էլ էնտեղ ավելի թանկ էին կասետները :)) (ասենք, մի ամիս էր պետք բուֆետի փողերը հավաքել էդ խանութներից կասետ առնելու համար)

Ուլուանա
07.12.2012, 03:02
Բա «Օրփեոս» խանութը չե՞ք հիշում։ Իմ հիմնական այցելավայրն էր դասերից հետո։ Էն քիչ տեղերից էր, որ իմ ուզած երաժշտությունը մեծ մասամբ կարողանում էի գտնել։ Բայց մի օր տեղափոխվեցին ու էդ տեղը հագուստի խանութ սարքեցին :(։ Դրանից հետո ամբողջ քաղաքում իրանց էի փնտրում, տենց էլ չգտա...
Մեկ էլ «Օսկար» սրահը։ Բայց էնտեղ ամեն ինչ ավելի թանկ էր :beee։ Հիշում եմ՝ մի անգամ էնտեղ լռվել էի. Ֆրեդդի Մերկուրիի կենսագրական գիրքն էի կարդում, որը 20 դոլար արժեր՝ մի ամբողջ կարողություն :))։

StrangeLittleGirl
07.12.2012, 03:05

Այ էդ Օրփեոսի անունն էի մոռացել: Դե հա, փակվեց: Ունիսոնն էլ էր լավը, մի քանի անգամ տեղափոխվեց, հետո փակվեց: Մի հատ էլ խանութ երիտասարդականի մոտ կար քսերոքսի տեղով-բանով: Էդ երևի Գալի ասածն ա: Դա շատ լավը չէր, բայց գոնե պիրատսկի չէին էնտեղի կասետները: Դե Օսկարն ամենաառաջինն էր դիսկերի անցել: Գնում էինք, ամեն ինչ ունենում էին, բայց դիսկի տեսքով, գինն էլ՝ գնա-գալիս եմ:

One_Way_Ticket
07.12.2012, 03:07
Հետաքրքիր է, մի տասը տարի հետո կարո՞ղ է նենց լինի, որ
- Բա հիշու՞մ եք, որ երգի անվանումը պետք էր գուգլել, լինում էր, որ ոչ մի սայտում չէր ճարվում։
- Բա որ քարտի հիշողությունը մի քանի գեգաբայթ էր, ու երգերի ընդամենը մի մասն էր տեղավորվում։
- Հաաաա, հետո էլ փլեյերի մեջ պիտի երկար բարակ անցնեիր փլեյլիստի վրայով, որ գտնեիր ուզածդ երգը։
- Էհ, ինչ ժամանակներ էին․․․

StrangeLittleGirl
07.12.2012, 03:08

արխային, արդեն մի տասը տարի կլինի, որ կպած բողոքում եմ երաժշտության հասանելիությունից :))

Գալաթեա
07.12.2012, 03:09

:D

Լավն էր:

Գալաթեա
07.12.2012, 03:11
արխային, արդեն մի տասը տարի կլինի, որ կպած բողոքում եմ երաժշտության հասանելիությունից :))

Ես նկատել եմ, որ էդ հասանելիության պատճառով ավելի քիչ եմ լսում երաժշտություն, քան առաջ էր :(
Տառապած/մաքառած սերունդ ենք, հեշտ բաներ չենք սիրում:

StrangeLittleGirl
07.12.2012, 03:14

ես էլի առաջվա չափ շատ եմ լսում, բայց շատ չեմ ֆիքսվում նոր քաշածս երգերի վրա: էն ժամանակ էր, որ կյանքի գնով մի դիսկ ճարում էիր, օրերով լսում էիր: տո ո՞վ էր կոմպով երգ լսում, ի՞նչ փլեյլիսթ: էդ ի՞նչ թիթիզություն էր: հիշում եմ՝ որ շատ էի ուզում, որ երգերն ալբոմներով չլսեմ, կասետներ էի ձայնագրում: կոմպն էղած-չեղած չորս գիգ հիշողություն ուներ:

One_Way_Ticket
07.12.2012, 03:14
Կասետը նաև ժամանակի չափման միավոր էր :)
Եղբորս արտահայտություններից՝ էսօր մի կասետ տնային եմ արել։

Գալաթեա
07.12.2012, 03:16
Էն, որ գրիչով պերեմոտկա էինք անում :love

Kuk
07.12.2012, 03:16
Հետաքրքիր է, մի տասը տարի հետո կարո՞ղ է նենց լինի, որ
- Բա հիշու՞մ եք, որ երգի անվանումը պետք էր գուգլել, լինում էր, որ ոչ մի սայտում չէր ճարվում։
- Բա որ քարտի հիշողությունը մի քանի գեգաբայթ էր, ու երգերի ընդամենը մի մասն էր տեղավորվում։
- Հաաաա, հետո էլ փլեյերի մեջ պիտի երկար բարակ անցնեիր փլեյլիստի վրայով, որ գտնեիր ուզածդ երգը։
- Էհ, ինչ ժամանակներ էին․․․

Ինձ թվում ա արդեն կա նման բան։ Հիշում ե՞ք, որ նոր երգ էր դուրս գալիս, ու ամեն կերպ պայքարում էին, որ էդ երգը ինտերնետում հասանելի չլինի, որ դիսկերը ծախեին, ման էիր գալիս, երգի անորակ տարբերակն էիր գտնում, էդ լինկը մյուս օրը արդեն չէր աշխատում, որովհետև գտել ջնջել էին, որ ինչ որ մեկը դա ափլոդ ա արել։ Իսկ հիմա հենց երգը դուրս ա գալիս, առաջինը հեց իրանք են դնում յութուբում ու դիտումներն են սկսում հաշվել։ Էլ ի՞նչ դիսկ ծախել, հիմա յութուբից են փող աշխատում։ Նենց որ` հիշում ե՞ք, որ էն երգը գուգլում էնքան սըրչ արեցի, վերջը գտա, դաունլոդ արեցի, մինչև լինկը ուղարկեցի քեզ, դու չհասցրիր դաունլոդ անել, մեյլով ուղարկեցի։

One_Way_Ticket
07.12.2012, 03:18
Բա որ մագնիտոֆոնը ծամում էր լենտը :D

Տրիբուն
07.12.2012, 03:19
Էն, որ գրիչով պերեմոտկա էինք անում :love

Բա որ պոկվում էր բառիս բուն իմաստով թքում-կպցնում էինք:

One_Way_Ticket
07.12.2012, 03:20
Ինձ թվում ա արդեն կա նման բան։ Հիշում ե՞ք, որ նոր երգ էր դուրս գալիս, ու ամեն կերպ պայքարում էին, որ էդ երգը ինտերնետում հասանելի չլինի, որ դիսկերը ծախեին, ման էիր գալիս, երգի անորակ տարբերակն էիր գտնում, էդ լինկը մյուս օրը արդեն չէր աշխատում, որովհետև գտել ջնջել էին, որ ինչ որ մեկը դա ափլոդ ա արել։ Իսկ հիմա հենց երգը դուրս ա գալիս, առաջինը հեց իրանք են դնում յութուբում ու դիտումներն են սկսում հաշվել։ Էլ ի՞նչ դիսկ ծախել, հիմա յութուբից են փող աշխատում։ Նենց որ` հիշում ե՞ք, որ էն երգը գուգլում էնքան սըրչ արեցի, վերջը գտա, դաունլոդ արեցի, մինչև լինկը ուղարկեցի քեզ, դու չհասցրիր դաունլոդ անել, մեյլով ուղարկեցի։
Կուկ, բայց յութուբում նորմալ որակի է՞ որ։ Գուցե ես հետամնաց եմ, zaycev.net-ից եմ մինչև հիմա քաշում, որ մինիմում 128kbps լինի։

Տրիբուն
07.12.2012, 03:22
Բա որ մագնիտոֆոնը ծամում էր լենտը :D

06 ունեի, Պիոնեռ ծիծիկ մագով Բայց դե, ոնց որ սաղ, մի պահ սկսեց քաշել լենտը: Մատս կոխում էի մեջըըըըը, քաշում էիիիիի, կիլոմետրով լենտը հանում էի, ու սկսում էի հետ փաթաթել: Սեքսիիիիիիի

Հ.Գ. Չգիտեմ ոնց արեցի, սենց բան չէի էլ իմանում որ կարելի ա անել, էս գրառումս գնաց բլոգդ :D:D

Գալաթեա
07.12.2012, 03:22
Բա որ պոկվում էր բառիս բուն իմաստով թքում-կպցնում էինք:

Ես հիշում եմ, որ մանիկյուր էր ներգրավված էդ կպցնելու պրոցեսում, բայց չեմ հիշում՝ կոնկրետ ինչի համար :D

Տրիբուն
07.12.2012, 03:24
Ես հիշում եմ, որ մանիկյուր էր ներգրավված էդ կպցնելու պրոցեսում, բայց չեմ հիշում՝ կոնկրետ ինչի համար :D

Արյաաաաաաաաաա,, ճիշտ ես.. մանիկյուրով էինք կպցնուուուում:

Հ.Գ. Մանիկյուրով էինք կպցնում ..... :D:D:D

One_Way_Ticket
07.12.2012, 03:25
Ես հիշում եմ, որ մանիկյուր էր ներգրավված էդ կպցնելու պրոցեսում, բայց չեմ հիշում՝ կոնկրետ ինչի համար :D
Հա, մանիկյուրով էին կպցնում։ Բայց ես ավելի բրուտալ էի, սկոտչում էի՝ զոհաբերելով երգից մի վայրկյան։

Գալաթեա
07.12.2012, 03:26
Արյաաաաաաաաաա,, ճիշտ ես.. մանիկյուրով էինք կպցնուուուում:

Հ.Գ. Մանիկյուրով էինք կպցնում ..... :D:D:D

Հենց կպցնելու համար է՞ր :D
Ես մտածում էի՝ նշում-մշում էինք ինչ-որ բան :D

Kuk
07.12.2012, 03:26
Կուկ, բայց յութուբում նորմալ որակի է՞ որ։ Գուցե ես հետամնաց եմ, zaycev.net-ից եմ մինչև հիմա քաշում, որ մինիմում 128kbps լինի։

Նոր երգերը, հա, լավ որակի են. ներքևը տեղ կա, որ փոխում ես որակը։ Փորձի մի երգ բաց, դիր 240-ի վրա, ու ընթացքում փոխի 720 կամ 1080, տարբերությունը կզգաս։

Տրիբուն
07.12.2012, 03:27
Հա, մանիկյուրով էին կպցնում։ Բայց ես ավելի բրուտալ էի, սկոտչում էի՝ զոհաբերելով երգից մի վայրկյան։

Էնգեր, մուտիտ ես անում: Էտ վախտ Սքոտչ չկար: Եթե կար էլ ուրեմն սփյուռքահայ բարեկամը նվեր էր բերել, ու տատին փիս պահում էր հատուկ դեպքերի համար - մատ կտրել, գլուխ ծակվել, ոտ ճղել ... :D

Տրիբուն
07.12.2012, 03:28
Հենց կպցնելու համար է՞ր :D
Ես մտածում էի՝ նշում-մշում էինք ինչ-որ բան :D

Մանիկյուով նշում են քելեխի տարելկեքը ճաշարանում, որ չտանեն տուն հետները:

Գալաթեա
07.12.2012, 03:29
Էնգեր, մուտիտ ես անում: Էտ վախտ Սքոտչ չկար: Եթե կար էլ ուրեմն սփյուռքահայ բարեկամը նվեր էր բերել, ու տատին փիս պահում էր հատուկ դեպքերի համար - մատ կտրել, գլուխ ծակվել, ոտ ճղել ... :D

Սկոչ չկար, բայց կապուտ իզալենտ կար:

One_Way_Ticket
07.12.2012, 03:30

Դու ո՞ր թվականների մասին ես խոսում։ Ես անձամբ մի սկոտչած կասետ հիշում եմ, ու նույնիսկ հիշում եմ, թե որ երգի վրա էր, նույնիսկ մոտավոր տեղն եմ հիշում էդ երգի մեջ :) 2000 թվի կողմերն էր։

Գալաթեա
07.12.2012, 03:30
Մանիկյուով նշում են քելեխի տարելկեքը ճաշարանում, որ չտանեն տուն հետները:

Տրիբուն ձյա, խելոք մնա :D

Տրիբուն
07.12.2012, 03:30
Սկոչ չկար, բայց կապուտ իզալենտ կար:

Կապուտ իզալենտը փաթաթած էր չագուչի պոչին, դրանով կասետի լենտ չէիր կարա կպցնեիր:

Տրիբուն
07.12.2012, 03:34
Դու ո՞ր թվականների մասին ես խոսում։ Ես անձամբ մի սկոտչած կասետ հիշում եմ, ու նույնիսկ հիշում եմ, թե որ երգի վրա էր, նույնիսկ մոտավոր տեղն եմ հիշում էդ երգի մեջ :) 2000 թվի կողմերն էր։

Էտ իզվռաշենություն ա: Ընգեր, սքոտչով կասետի լենտ կպցնելու համար պետք ա առնվազն գինեկոլոգ լինես: :D

Գալաթեա
07.12.2012, 03:35
Ես օրինակ կասետի վրա երգ ձայնագրելու վարպետ էի դառել: Պաուզաներով, առանց շուխուռի:
Մեկ-մեկ մի ամբողջ կասետի վրա մի երգ էի ձայնագրում ու վրա-վրա լսում չտեսի պես:

Տրիբուն
07.12.2012, 03:36
Ես օրինակ կասետի վրա երգ ձայնագրելու վարպետ էի դառել: Պաուզաներով, առանց շուխուռի:
Մեկ-մեկ մի ամբողջ կասետի վրա մի երգ էի ձայնագրում ու վրա-վրա լսում չտեսի պես:

Երկու մագնիտաֆոն իրա կողքի դրած չէ՞ :D

Ու մեկ էլ տատին ճռռռռալեն զալի դուռը բացում ա.....

One_Way_Ticket
07.12.2012, 03:37
Ինձ մոտ հաճախ լսված կասետների միջի որոշ երգերի հերթականությունը հիշողությանս մեջ այնքան ամուր է դիրքավորվել, որ այսքան տարի հետո էլ փլեյերով երբ լսում եմ Lionel Richie-ի "Hello"-ն, երբ վերջանում է, ինձ թվում է, որ հիմա կսկսվի Jason Donovan-ի "Sealed with a kiss"-ը։

Գալաթեա
07.12.2012, 03:38
Երկու մագնիտաֆոն իրա կողքի դրած չէ՞ :D

Ու մեկ էլ տատին ճռռռռալեն զալի դուռը բացում ա.....

Տատի չկար, բայց վերևի հարևանը նոր էր ծննդաբերել :D

Տրիբուն
07.12.2012, 03:44
Վայ, մի լավ բան էլ ես հիշեցի, աման-աման:

89 թվին, պիճուր էի էլի, մենակս TУ-154-ով (շուխուռ անտանելի) պիտի գայի Երևան 5 պերեսադկով, Ռանգուն, Բոմբեյ, Կարաչի, Տաշքենդ, Մոսկվա, Երևան: Պապաս ինձ փլեյեր էր առել :love Երկու սուտկա Modern Talking եմ լսել :oy brother louie, cheri cheri lady ..... :(

Գալաթեա
07.12.2012, 03:47

Վաայ, ես էլ կասետնի փլեյեր ունեի :love Մերոնց տված պերերիվի փողերը, շուկայի ու խանութի զդաչիները մի տարի հավաքում էի, վերջը առա :love
Մի շաբաթ երջանիկ էի :)

Ուլուանա
07.12.2012, 04:01
Ինձ մոտ հաճախ լսված կասետների միջի որոշ երգերի հերթականությունը հիշողությանս մեջ այնքան ամուր է դիրքավորվել, որ այսքան տարի հետո էլ փլեյերով երբ լսում եմ Lionel Richie-ի "Hello"-ն, երբ վերջանում է, ինձ թվում է, որ հիմա կսկսվի Jason Donovan-ի "Sealed with a kiss"-ը։
Վայ, ինձ մոտ էլ ա տենց :))։ Չնայած կասետով երաժշտություն վերջին անգամ երևի ավելի քան տասը տարի առաջ եմ լսել, բայց որոշ երգերից հետո պարտադիր «սկսվում են» որոշ երգեր :D։ Մի տեսակ ոնց որ միաձուլված լինեն բոլորը։

Վաայ, ես էլ կասետնի փլեյեր ունեի :love Մերոնց տված պերերիվի փողերը, շուկայի ու խանութի զդաչիները մի տարի հավաքում էի, վերջը առա :love
Մի շաբաթ երջանիկ էի :)
Բա հետո ի՞նչ եղավ երջանկությանդ, Լիլ :))։

Գալաթեա
07.12.2012, 04:05
Բա հետո ի՞նչ եղավ երջանկությանդ, Լիլ :))։

Տեղում չէր, Ան, բայց տարածքում Էր :))
Փլեյերի էլեմենտները շատ շուտ էին նստում, հոսանք էլ դե չկար, որ տոկին կպած լսեի:
Շուտ հոգնեցի փլեյերից:

Ուլուանա
07.12.2012, 04:05
Ուրեմն ես Queen–ի ալբոմները ինստիտուտում բուլկի–խչո չուտելու, երթուղայինի փոխարեն միշտ ավտոբուս նստելու և այլ ծանր գներով մի կերպ հավաքում, առնում էի, մի քանի տարում մի քանի Greatest Hits ու մի ութ ալբոմ հայթայթել էի (փառք Օրփեոսին)։ Իսկ դրանից մի քանի տարի հետո քույրս ու ախպերս ինձ Queen–ի MP3 նվիրեցին, ու իմ ամբողջ գանձարանը մի հարվածով արժեզրկվեց :(։

Մի քանի հարյուր կասետ ունեինք, ես էլ մտածում էի՝ դե լավ ա, էրեխեքիս համար լավ երաժշտությունն ապահովել եմ :D։

Sagittarius
07.12.2012, 04:32
Կուկ, բայց յութուբում նորմալ որակի է՞ որ։ Գուցե ես հետամնաց եմ, zaycev.net-ից եմ մինչև հիմա քաշում, որ մինիմում 128kbps լինի։

երգ քաշել չկա, քանի կա spotify :love

Արէա
07.12.2012, 08:58
Երևանցիներին ինչ կա։ Ես որ դպրոցական ժամանակ շախմատի մրցույթների էի գալիս Երևան, կասետների (հետագայում դիսկերի) խանութների այցելությունը ծրագրի պարտադիր կետ էր :) Մեզ մոտ Գյումրիում տեսականին շատ ավելի սահմանափակ էր։

Լեննական լավ էլ զապիսնոցներ կային: Ես Կիրովի սկզբնամասից էի առնում: Օրիգինալ կասետները 1000 դրամ էին, նույնի զապիս արածները՝ 600-700, էն տուֆտա, հին կասետները՝ 350: Չնայած էդ ժամանակ բարձրաճաշակ-մարձրաճաշակ հասկացություններ չկային իմ համար: Ռաբիզ էի լսում, ռուսական պապսա, ռուկի վերխ, ստռելկի :)
Ռուկի վերխից մի հատ սիրած երգ ունեի, մի հին կասետ էի գտել, էդ երգը զապիս էի արել վրան ու հենց երգի վերջանալու մասից լենտը կտրել էի, էն ավելորդ մասը հանել էի, ու հակառակ կողմում էլի էդ երգն էի զապիս արել, ստացվել էր մի երգանի կասետ: Մագս, որ մի կողմը վերջանում էր, ավտոմատ մյուս կողմն էր սկսում նվագել, անվերջ repeat էի ստացել :)

Էս երգն էր, լսում ու դարդլամիշ էի լինում :))

http://www.youtube.com/watch?v=jH0f2FsgcgU

Chilly
07.12.2012, 10:16
Ունիսոնի վաճառողը հորաքրոջս աղջկա ամուսինն էր ու ես երջանիկ էի էդ փաստով :)) Գնում ժամերով - օրերով մոտը նստում էի, եթե ունիսոն եք եկել 2000 թվի կողմերը, ուրեմն հաստատ ինձ ընդեղ տեսած կլինեք :D

Sony փլեյերս... :love

StrangeLittleGirl
14.12.2012, 15:34
Ունիսոնի վաճառողը հորաքրոջս աղջկա ամուսինն էր ու ես երջանիկ էի էդ փաստով :)) Գնում ժամերով - օրերով մոտը նստում էի, եթե ունիսոն եք եկել 2000 թվի կողմերը, ուրեմն հաստատ ինձ ընդեղ տեսած կլինեք :D

Sony փլեյերս... :love

հա, ես էղել եմ էնտեղ էդ թվերին: ու՞ր էիր դու :D