PDA

Դիտել ողջ տարբերակը : 2000–2010–ականների երաժշտությունը

Ուլուանա
06.12.2012, 19:08
Հարցս գուցե տարօրինակ հնչի, բայց ինձ հետաքրքրում է դրա պատասխանը։ Ես ժամանակակից երաժշտությունից ահագին հետ եմ մնացել։ Ինչո՞վ է բնորոշվում 2000–ականների, 2010–ականների երաժշտությունը։ Այ, օրինակ, երբ ասում ենք 50-ականների, 60–ականների, 70–ականների, 80–ականների, 90–ականների երաժշտություն, դրանցից յուրաքանչյուրի հետ ասոցիացվում են որոշակի ռիթմեր, երգեր ու կատարողներ։ Իսկ մի քանի տասնամյակ հետո եթե ասենք 2000–ականների երաժշտություն, ո՞ր երգերն ու կատարողներն են անմիջապես մտքներիս գալու՝ որպես այդ ժամանակաշրջանը լավագույնս ներկայացնող (էստեղ «լավագույն» բառը վերաբերում է ոչ թե երաժշտության որակին, այլ ժամանակաշրջանի համար տիպիկ լինելուն)։ Ինչո՞վ է բնորոշվում 2000–ականների երաժշտությունը, ինչպիսի՞ն է այն։ Չգիտեմ, 2010–ականների մասին խոսելը գուցե դեռ վաղ է, գուցե և ոչ։ Ի՞նչ կասեք։

Sagittarius
06.12.2012, 19:23
:esim

Coldplay, David Guetta, Black Eyed Peas?

մի տեսակ անիմաստ, ուրախ, ցք-ցք երաժշտություն :))

StrangeLittleGirl
06.12.2012, 19:23
Ան, ինչ լավ հարց ես բարձրացրել :)) 2000-ականների սկզբին դեռ 90-ականներից մնացած ալտերնատիվը կար, բայց հետո կամաց-կամաց կորավ, բոլորը ձուլվեցին իրար, ու ինչ-որ անհասկանալի ռոքի տեսակ առաջացավ, որտեղ մի կատարողը մյուսից բնավ չի տարբերվում: Դրանից էն կողմ բան չգիտեմ :))

One_Way_Ticket
06.12.2012, 19:36
Իմ երգացանկում 2000 թվականից հետոյի երևի ոչ մի երգ չկա: Օբյեկտիվորեն ես մելոման չեմ, և հիմա երգացանկս հազվադեպ է թարմացվում, բայց երբ ինչ-որ նոր բան է ավելանում, էլի հին երգ է լինում: Ճաշակովս չեն, էլի, նոր երգերը:

Տրիբուն
06.12.2012, 21:37
:esim

Coldplay, David Guetta, Black Eyed Peas?

մի տեսակ անիմաստ, ուրախ, ցք-ցք երաժշտություն :))
Էս վերջինին երեխեքս են շատ սիրում: Ծննուդիս էլ փող էին հավաքել, CD-ին իմ համար առել էին, ու մեքենայի մեջ իրանք լսեն: :DՀատկապես don't stop the party-ին:

Բայց ես Amy Winehouse-ին շա սիրեցի էս տարիներից: Ափսոս տենց շուտ գնաց: Տաղանդավոր աղջիկ էր, դեռ շատ առաջ կգնար:

Տրիբուն
06.12.2012, 21:45
Հարցս գուցե տարօրինակ հնչի, բայց ինձ հետաքրքրում է դրա պատասխանը։ Ես ժամանակակից երաժշտությունից ահագին հետ եմ մնացել։ Ինչո՞վ է բնորոշվում 2000–ականների, 2010–ականների երաժշտությունը։ Այ, օրինակ, երբ ասում ենք 50-ականների, 60–ականների, 70–ականների, 80–ականների, 90–ականների երաժշտություն, դրանցից յուրաքանչյուրի հետ ասոցիացվում են որոշակի ռիթմեր, երգեր ու կատարողներ։ Իսկ մի քանի տասնամյակ հետո եթե ասենք 2000–ականների երաժշտություն, ո՞ր երգերն ու կատարողներն են անմիջապես մտքներիս գալու՝ որպես այդ ժամանակաշրջանը լավագույնս ներկայացնող (էստեղ «լավագույն» բառը վերաբերում է ոչ թե երաժշտության որակին, այլ ժամանակաշրջանի համար տիպիկ լինելուն)։ Ինչո՞վ է բնորոշվում 2000–ականների երաժշտությունը, ինչպիսի՞ն է այն։ Չգիտեմ, 2010–ականների մասին խոսելը գուցե դեռ վաղ է, գուցե և ոչ։ Ի՞նչ կասեք։

Clubbing-ով: Ինձ թվում ա ակումբային կյանքը էնքան տարածված չի եղել աշխարհում, ինչքան վերջին 10-15 տարիներին: Մի տեսակ կենսակերպի պես բան ա դառել: Պարտադիր զբաղմունքների ցանկի մեջ ա մտնում ջահելության: Ու հիմիկվա club-ը շատ ա տարբերվում նախկին disco-ներից: Հիմ չեն պարում, հիմա տժժժում են: Տժալը սրետորեն ասոցացված ա մինիմում լիքը ալկոհոլի, մաքսիսում դեղերի, սինթետիկ նարկոտիկների ու ոնց-պատահի-սեքսի հետ: Երաժշտությունն էլ համապատսխանում ա էտ տժալուն - սինթետիկ, էլեկտրոնային, արհեստական, գենետիկորեն մոդիֆիկացված երաժշտություն ա:

StrangeLittleGirl
06.12.2012, 22:00

բա որ հիմիկվա ջահելությունը 90-ականների գենետիկորեն մոդիֆիկացված երաժշտությունն ա պեղում-գտնում, էն որ մենք մեր քթներին չէինք անում :))

Տրիբուն
06.12.2012, 23:23
բա որ հիմիկվա ջահելությունը 90-ականների գենետիկորեն մոդիֆիկացված երաժշտությունն ա պեղում-գտնում, էն որ մենք մեր քթներին չէինք անում :))

:D:D:D

http://www.youtube.com/watch?v=TuVCY1B4o3k

Էս լսելու ու սրա տակ տժալու համար, պիտի փիս դեղի տակ լինես: Տենց դեղ ես դեռ չեմ հանդիպել:

Ուլուանա
07.12.2012, 00:00
Ժող, խնդրում եմ չշեղվել։ Խոսում ենք 2000–ականների երաժշտության մասին։
Ճիշտ է, բոլոր կարծիքներն էլ ինչ–որ չափով հետաքրքիր են, բայց թեման բացելիս նախ և առաջ ակնկալել եմ կարդալ բնորոշումներ։

Որոշ երգիչ–երգչուհիների ու կատարումների ես էլ եմ ծանոթ, բայց երևի լսածներս էնքան քիչ են, որ դրանք միավորող որևէ հատկանիշ կամ միտում դժվարանում եմ գտնել։ Կամ գուցե հիմիկվա երաժշտությունն էնքան բազմազան է (ոնց որ, ասենք, նորաձևությունը), որ իսկապես չկա կամ շատ դժվարորսալի է էդ ընդհանրությունը։ Այ սրա մասին կուզենայի ավելի շատ կարծիքներ լսել։

Վահե-91
07.12.2012, 00:21
2000-ականները չի կարելի համեմատել 60-ականների հետ, առաջին հերթին նրա համար, որ հիմա (մի 12 տարի էս կողմ, էն կողմ ի՞նչ տարբերություն :pardon) չափից շատ են երգիչ-երգչիստները: Բացի դրանից գնալով էնքան նոր ժանրեր են առաջացել, որ ուղղակի անհնար ա մի բան լսել ու ասել, որ դա հաստատ 2000-ականներին ա գրված եղել (եթե նախորոք չիմանաս իհարկե) :esim

Sagittarius
07.12.2012, 00:29
Clubbing-ով: Ինձ թվում ա ակումբային կյանքը էնքան տարածված չի եղել աշխարհում, ինչքան վերջին 10-15 տարիներին: Մի տեսակ կենսակերպի պես բան ա դառել: Պարտադիր զբաղմունքների ցանկի մեջ ա մտնում ջահելության: Ու հիմիկվա club-ը շատ ա տարբերվում նախկին disco-ներից: Հիմ չեն պարում, հիմա տժժժում են: Տժալը սրետորեն ասոցացված ա մինիմում լիքը ալկոհոլի, մաքսիսում դեղերի, սինթետիկ նարկոտիկների ու ոնց-պատահի-սեքսի հետ: Երաժշտությունն էլ համապատսխանում ա էտ տժալուն - սինթետիկ, էլեկտրոնային, արհեստական, գենետիկորեն մոդիֆիկացված երաժշտություն ա:

ճիշտ է, մենակ դեղերի պահը մի փոքր չափազանցված է: Դրանք հիմնականում առիթից առիթ՝ մեծ raveերի ժամանակ: Ու հենց ավելի թեժ ակումբային կյանքի շնորհիվ անցած տասնամյակի երաժշտության հիմնական առանձնահատկություններից էն ա, որ DJները դուրս եկան երգիչների ստվերից: Հիմա իրանց անունը բրենդ ա, ու շատ ժամանակ իրանց «խառնած» երգերի միջոցով իրանք են ճանաչում ձեռք բերում և ոչ թե վոկալիստները:

Sagittarius
07.12.2012, 00:36
խոսքի օրինակ այ սենց՝

http://www.youtube.com/watch?v=JMPYmNINxrE

հ.գ. ջաաաան, վաղը ուրբաթ ա :))

Տրիբուն
07.12.2012, 00:45
խոսքի օրինակ այ սենց՝

հ.գ. ջաաաան, վաղը ուրբաթ ա :))

Ասեմ քեզ, լավն ա ...

StrangeLittleGirl
07.12.2012, 00:48
2000-ականները չի կարելի համեմատել 60-ականների հետ, առաջին հերթին նրա համար, որ հիմա (մի 12 տարի էս կողմ, էն կողմ ի՞նչ տարբերություն :pardon) չափից շատ են երգիչ-երգչիստները: Բացի դրանից գնալով էնքան նոր ժանրեր են առաջացել, որ ուղղակի անհնար ա մի բան լսել ու ասել, որ դա հաստատ 2000-ականներին ա գրված եղել (եթե նախորոք չիմանաս իհարկե) :esim
ընդհանրապես համաձայն չեմ: քեզ թվում ա` 60-ականներին զիբիլ չի՞ էղել: լավ էլ էղել ա, ուղղակի էդ զիբիլը մեզ չի հասել: շատ լավ եմ հիշում՝ տարիքով ընկերներիցս մեկը, որը 80-ականների ջահելներից ա, իրանց վախտերի Բրիթնի Սփիրսին լսացրեց: նույն զիբիլն էր: հենց Բրիթնիին վերցնենք: ինքն էլ ա հիմա կորած, ու հաջորդ սերունդին որ ասես Բրիթնի, ասելու ա՝ էդ ո՞վ ա:

Կարամ լիքը կատարողների թվարկեմ 2000-ականներից, որ դուրս էկել են, բայց իրանք կամ 90-ականների հայտնիներն են ու իներցիայով առաջ են գնացել, կամ 90-ականներից ազդված են մտել 2000-ականներ (նույն Coldplay-ը), կամ էլ հատուկենտ հետաքրքիր կատարողներ են, որոնք ամբողջ ժամանակաշրջան չեն բնութագրում:

Տրիբուն
07.12.2012, 00:56
Ժող, խնդրում եմ չշեղվել։ Խոսում ենք 2000–ականների երաժշտության մասին։

Մի հատ ուրիշ տրեդն էլ 2000-երի էն որ որ արդեն DJ լինելը հերիք չի, պիտի DVJ լինես: :D Ու երաժշտությունը փիս կախվածության մեջ ա ընկել տեխնոլոգիաներից - միքսեր, ռեմիքսեր, պերեռեմիքսեր, ռեպերեմիքսեր .... լիքը գմփ-դմփ, լիքը լույսեր, վիդեոներ հավայի ... պարտադիր սեկիս, մի քիչ էլ բռնություն .. մի հատ ռուս DVJ կար, Բազուկա, ժամանակին դուրս գալիս էր, հետաքրքիր սեթեր ուներ:

http://www.youtube.com/watch?v=EP__R59v3Fg

Ուլուանա
07.12.2012, 00:59
ընդհանրապես համաձայն չեմ: քեզ թվում ա` 60-ականներին զիբիլ չի՞ էղել: լավ էլ էղել ա, ուղղակի էդ զիբիլը մեզ չի հասել: շատ լավ եմ հիշում՝ տարիքով ընկերներիցս մեկը, որը 80-ականների ջահելներից ա, իրանց վախտերի Բրիթնի Սփիրսին լսացրեց: նույն զիբիլն էր: հենց Բրիթնիին վերցնենք: ինքն էլ ա հիմա կորած, ու հաջորդ սերունդին որ ասես Բրիթնի, ասելու ա՝ էդ ո՞վ ա:

Կարամ լիքը կատարողների թվարկեմ 2000-ականներից, որ դուրս էկել են, բայց իրանք կամ 90-ականների հայտնիներն են ու իներցիայով առաջ են գնացել, կամ 90-ականներից ազդված են մտել 2000-ականներ (նույն Coldplay-ը), կամ էլ հատուկենտ հետաքրքիր կատարողներ են, որոնք ամբողջ ժամանակաշրջան չեն բնութագրում:
Բյուր, ինչքան էլ զիբիլներ եղած լինեն, մեկ ա, ընդհանուր առմամբ 60–ականներին հաստատ անհամեմատ ավելի քիչ են եղել կատարողները, քան հիմա։ Չէի կարծում, թե էդտեղ կարող ա երկու կարծիք լինել։ Հենց մեկը թեկուզ էն պատճառով, որ հիմիկվա տեխնիկան հնարավորություն ա տալիս առանց համապատասխան ձայն, նույնիսկ լսողություն ունենալու, երգեր սարքել ու ձայնագրվել։ Ու չեմ կարծում, թե էս երևույթը մենակ Հայաստանում ա գործում։ Գուցե արտասահմանում ավելի քիչ, բայց էլի կլինի։ Ու ընդհանրապես շոու բիզնեսն էնքան ա զարգացել, որ տարբեր առումներով հիմա շատ ավելի հեշտ ա երգիչ կամ շոու բիզնես այլ ոլորտում աստղ դառնալը։ Էդտեղից էլ քեզ լիքը «աստղիկներ», որոնք մարում են լավագույն դեպքում մի տասնամյակ հետո։

StrangeLittleGirl
07.12.2012, 01:02

դժվար՝ ավելի քիչ էղած լինեն: ավելի քիչ են մարդիկ իմացել իրանց մասին: էն ժամանակներում youtube-բան չի էղել, ինֆորմացիան էդքան հեշտ չի տարածվել: թե չէ եթե զուտ տեխնիկական կողմից նայենք, գոնե 80-ականներից արդեն լինում էր դզել-փչել, ու լիքը անտաղանդներ կարում էին մարդու տեղ անցնել:

Գալաթեա
07.12.2012, 01:49
Էս վերջինին երեխեքս են շատ սիրում: Ծննուդիս էլ փող էին հավաքել, CD-ին իմ համար առել էին, ու մեքենայի մեջ իրանք լսեն: :DՀատկապես don't stop the party-ին:

Բայց ես Amy Winehouse-ին շա սիրեցի էս տարիներից: Ափսոս տենց շուտ գնաց: Տաղանդավոր աղջիկ էր, դեռ շատ առաջ կգնար:

Տրիբուն ձյա, լավ էլի...

Տրիբուն
07.12.2012, 02:00
Տրիբուն ձյա, լավ էլի...

Ի՞նչ եղավ Գալո ջան, ի՞նչը նենց չեմ ասել: Քո խաթեր սաղ գրածներս ու ասածներս կարամ հետ վերցնեմ: Ղալաթ եմ արել, ու էս թեմայում էլ մի բառ չեմ գրի: Լրիվ լուրջ եմ ասում, դու գիտես որ իմ համար աֆտարիտետ ես:

Գալաթեա
07.12.2012, 02:02
Ի՞նչ եղավ Գալո ջան, ի՞նչը նենց:D չեմ ասել: Քո խաթեր սաղ գրախներս ու ասածներս կարամ հետ վերցնեմ: Ղալաթ եմ արել, ու էս թեմայում էլ մի բառ չեմ գրի: Լրից լուրջ եմ ասում, դու գիտես որ իմ համար աֆտարիտետ ես:

:D

Չէ ջան, կներես: Լիչնի նեպրիյազնս դուրս պրծավ պահի տակ:
Էմիին տանել չէի կարողանում: Բայց բնականաբար ընդունում եմ, որ հավանողներ ունի/ուներ:

Տրիբուն
07.12.2012, 02:12
:D

Չէ ջան, կներես: Լիչնի նեպրիյազնս դուրս պրծավ պահի տակ:
Էմիին տանել չէի կարողանում: Բայց բնականաբար ընդունում եմ, որ հավանողներ ունի/ուներ:

Ինչի՞, գեշ էր դրա համա՞ր :D Ասեմ քեզ, ես իրան հատկապես մի երգի համար եմ սիրում:

http://www.youtube.com/watch?v=KUmZp8pR1uc

Yes, I've been black, but when I come back you'll know !!!

Գալաթեա
07.12.2012, 02:16
Rehab-ը տարօրինակ կերպով ես էլ եմ սիրում:
Ավելի ճիշտ՝ մի քանի անգամ ճաքած պարել եմ դրա տակ, DIY-ում:
Էրնեկ էդ օրերը...

Տրիբուն
07.12.2012, 02:19
Rehab-ը տարօրինակ կերպով ես էլ եմ սիրում:
Ավելի ճիշտ՝ մի քանի անգամ ճաքած պարել եմ դրա տակ, DIY-ում:
Էրնեկ էդ օրերը...

Բա տենու՞մ ես: Իսկ դու լիչնի նեպրիյազն ... Մի քանի տարի բան մնաց, ու rehab .. :D

Գալաթեա
07.12.2012, 02:23
Բա տենու՞մ ես: Իսկ դու լիչնի նեպրիյազն ... Մի քանի տարի բան մնաց, ու rehab .. :D

Ատում եմ քեզ, օձ :D

Ես համեմատաբար նորերից Adele-ին եմ հավանում:

StrangeLittleGirl
07.12.2012, 02:26
Ատում եմ քեզ, օձ :D

Ես համեմատաբար նորերից Adele-ին եմ հավանում:

վայ, ինձ համար ինքն ու Էմին նույն կատեգորիայից են: ամոթ կլինի ասելը, սկի չեմ էլ տարբերում իրանց, մեկ-մեկ անունները խառնում եմ:

Շինարար
07.12.2012, 02:30
Էս թեման էն բիձեքի` "բա մեր վաղտով տե՞նց էր, մեր վաղտվա երգիչներն ուրիշ էին" զրույցներն ա հիշացնում:

Մեծանում ենք:)

Ինձ թվում ա` երաժշտությունը երբեք էս չափով բացարձակ գերիշխանություն չի ունեցել մարդկության հանդեպ, որքան հիմա: Տեխնոլոգիաների զարգացման հետ համարյա բոլորը համարյա անընդհատ երաժշտություն են լսում: Առաջ ոնց էր. այդ համարյա բոլորը նայում էին ուղղակի երաժշտական հաղորդումներ, մեկ էլ քեֆերի վաղտ էին իրենց երաժշտության հանդեպ ունեցած պահանջները բավարարում, իսկ երաժշտություն ավելի շատ սիրում էին երաժշտասերները, որ հայթայթում էին իրենց սիրած, լավ երաժշտությունը ու վայելում: Բնականաբար, երաժշտասեր մարդկանց, որոնց թիվը, ենթադրում եմ, ամբողջ մարդկության համեմատաբար փոքր տոկոսն է կազմում, ճաշակը բավարարող երաժշտությունը ավելի շահեկան վիճակում էր: Հիմա քանի որ ամեն ինչ հասանելի ա բոլորին, մնացած մարդկության պահանջները բավարարող երաժշտությունն ա ավելի շահեկան վիճակում հայտնվում, թե չէ անճաշակ մարդիկ:oy միշտ էլ եղել են:

Տրիբուն
07.12.2012, 02:30
Ատում եմ քեզ, օձ :D

Ես համեմատաբար նորերից Adele-ին եմ հավանում:

Էտ են 2000-2010-ականների (մնացեք թեմայի մեջ) հաստաքամակ մալալետկե՞ն ա, Լուի Արմսթրոնգի ձենով: :P
..............

Ինձ էլ ա դուր գալիս:

StrangeLittleGirl
07.12.2012, 02:35
Էս թեման էն բիձեքի` "բա մեր վաղտով տե՞նց էր, մեր վաղտվա երգիչներն ուրիշ էին" զրույցներն ա հիշացնում:

Մեծանում ենք:)

Ինձ թվում ա` երաժշտությունը երբեք էս չափով բացարձակ գերիշխանություն չի ունեցել մարդկության հանդեպ, որքան հիմա: Տեխնոլոգիաների զարգացման հետ համարյա բոլորը համարյա անընդհատ երաժշտություն են լսում: Առաջ ոնց էր. այդ համարյա բոլորը նայում էին ուղղակի երաժշտական հաղորդումներ, մեկ էլ քեֆերի վաղտ էին իրենց երաժշտության հանդեպ ունեցած պահանջները բավարարում, իսկ երաժշտություն ավելի շատ սիրում էին երաժշտասերները, որ հայթայթում էին իրենց սիրած, լավ երաժշտությունը ու վայելում: Բնականաբար, երաժշտասեր մարդկանց, որոնց թիվը, ենթադրում եմ, ամբողջ մարդկության համեմատաբար փոքր տոկոսն է կազմում, ճաշակը բավարարող երաժշտությունը ավելի շահեկան վիճակում էր: Հիմա քանի որ ամեն ինչ հասանելի ա բոլորին, մնացած մարդկության պահանջները բավարարող երաժշտությունն ա ավելի շահեկան վիճակում հայտնվում, թե չէ անճաշակ մարդիկ:oy միշտ էլ եղել են:

Շին, բայց իսկականից, հիմա որակյալ երաժշտություն ստեղծվու՞մ ա: Հա մտածում եմ՝ երևի իմ վախտն ա անցել, որ էդ սաղ իրար նման, ռադիովանի մեյնսթրիմ հաղորդման տակ հնչող խմբերի երգերը չեմ տարբերում իրարից: Բայց եսի՞մ, կարո՞ղ ա օբյեկտիվորեն զիբիլանոց ա, որտև ամեն դեպքում լավ կատարողների կարողանում եմ պեղել:

Շինարար
07.12.2012, 02:39
Է՜հ, ու՞ր կորան կասետ հայթայթելու վախտերը: Թե չէ հիմա կարգին երաժշտասերը հենցընենցից չի տարբերվում :))

Շին, բայց իսկականից, հիմա որակյալ երաժշտություն ստեղծվու՞մ ա: Հա մտածում եմ՝ երևի իմ վախտն ա անցել, որ էդ սաղ իրար նման, ռադիովանի մեյնսթրիմ հաղորդման տակ հնչող խմբերի երգերը չեմ տարբերում իրարից: Բայց եսի՞մ, կարո՞ղ ա օբյեկտիվորեն զիբիլանոց ա, որտև ամեն դեպքում լավ կատարողների կարողանում եմ պեղել:
Ես դե լիազորված չեմ որակյալ երաժշտությունից խոսալու: Ինձ Գոթյե անբարեհունչ, նույնիսկ անբարեընթեռն անունով ավստարալացի երգիչն ա դուր եկել:

erexa
07.12.2012, 02:41
2000-ականներին, ճանաչված երաժշտական ոճ էին համարվում R&Bն և hip hopը: :)

Հիթ էին Destiny's child խմբի մի քանի երգեր:

survivor երգը:

http://www.youtube.com/watch?v=Wmc8bQoL-J0

Say My Name երգը

http://www.youtube.com/watch?v=sQgd6MccwZc

Jumpin' Jumpin'ը

http://www.youtube.com/watch?v=Vjw92oUduEM

Independent womenը

http://www.youtube.com/watch?v=0lPQZni7I18

Ուլուանա
07.12.2012, 02:45
Էս թեման էն բիձեքի` "բա մեր վաղտով տե՞նց էր, մեր վաղտվա երգիչներն ուրիշ էին" զրույցներն ա հիշացնում:
Ճիշտն ասած՝ հեչ չէի ուզենա, որ թեման էդ ուղղությամբ գնար։ Ինձ թվում ա՝ ես բավական հստակ հարց եմ տվել։ Թեման բացելիս նույնիսկ մտածում էի հատուկ գրել, որ հանկարծ բողոքական–բարոյախրատական ուղղությամբ չզարգանա, բայց, չգիտեմ ինչի, չգրեցի։
Բայց ոնց որ թե քիչ–քիչ վերածվում ա «2000–ականների իմ սիրած երգիչները» թեմայի (լավագույն դեպքում) :(։

Կամ էլ էս քննարկման ընթացքից կարելի ա ենթադրել, որ 2000–ականների երաժշտությունն իսկապես չունի հստակ բնորոշում, ու հետագայում, որ ուզենանք մեր երեխաներին պատմել, թե ինչպիսին էր մեր ջահելության երաժշտությունը, չենք կարողանալու ասել։ Չնայած ես իմ ջահելության երաժշտություն համարում եմ էն, ինչ անձամբ ինքս լսել ու լսում եմ ջահել ժամանակ, որոնցում երևի ընդհանրապես բացակայում ա 2000–ականներին ստեղծված որևէ բան։ Նույնիսկ ներկայումս ինձ համար հետաքրքիր երաժշտական բացահայտումները, որպես կանոն, 2000–ականներից առաջ ստեղծված գործեր են։

StrangeLittleGirl
07.12.2012, 02:46
2001-ի հիթերից: :love էս իմ ասած 90-ականների պեչատը դեռ վրան ա:

http://www.youtube.com/watch?v=XcqOD6KxPbM

Համեմատաբար նոր.

http://www.youtube.com/watch?v=Tm88QAI8I5A

Ոչ շատ հայտնի, բայց լավը.

http://www.youtube.com/watch?v=BqadOvjNxQU

Ցավոք, նրանցից ոչ մեկը ժամանակաշրջան չի բնորոշում:

Շինարար
07.12.2012, 02:47
Ճիշտն ասած՝ հեչ չէի ուզենա, որ թեման էդ ուղղությամբ գնար։ Ինձ թվում ա՝ ես բավական հստակ հարց եմ տվել։ Թեման բացելիս նույնիսկ մտածում էի հատուկ գրել, որ հանկարծ բողոքական–բարոյախրատական ուղղությամբ չզարգանա, բայց, չգիտեմ ինչի, չգրեցի։

Ուլուանա ջան, իմ գրառման միայն փոքր հատվածն ա կազմում էդքանը, ուզում ես` հանիր էդ անկապ մասը, չեմ խռովի:

Տրիբուն
07.12.2012, 02:47
2000-ականներին, ճանաչված երաժշտական ոճ էին համարվում R&Bն և hip hopը: :)

Հիթ էին Destiny's child խմբի մի քանի երգեր:

survivor երգը:

Say My Name երգը

Jumpin' Jumpin'ը

Independent womenը

Ներող էլի, բայց սա, հազար ներողություն էլի, բայց սրանք այլանդաաաաաաաաաակ երգեր են:

StrangeLittleGirl
07.12.2012, 02:49
Կամ էլ էս քննարկման ընթացքից կարելի ա ենթադրել, որ 2000–ականների երաժշտությունն իսկապես չունի հստակ բնորոշում, ու հետագայում, որ ուզենանք մեր երեխաներին պատմել, թե ինչպիսին էր մեր ջահելության երաժշտությունը, չենք կարողանալու ասել։ Չնայած ես իմ ջահելության երաժշտություն համարում եմ էն, ինչ անձամբ ինքս լսել ու լսում եմ ջահել ժամանակ, որոնցում երևի ընդհանրապես բացակայում ա 2000–ականներին ստեղծված որևէ բան։ Նույնիսկ ներկայումս ինձ համար հետաքրքիր երաժշտական բացահայտումները, որպես կանոն, 2000–ականներից առաջ ստեղծված գործեր են։
Էստեղ մի խնդիր էլ կա: Կարծում եմ՝ դեռ բավականաչափ ժամանակ չի անցել, որ հնարավոր լինի 2000-ականները բնորոշել: 90-ականներին հատուկ բնորոշումներ բավական ուշ սկսեցին տալ: Ինքս էլ տենց երևի 2005-ից հասկացա, որ 90-ականների շրջանը պրծավ:

StrangeLittleGirl
07.12.2012, 02:51
Էրեխեք, մի երկու օր առաջ ակումբցիքից մի քանի հոգով մի տեղ էինք, որտեղ երաժշտական մրցույթ կար ծրագրում: Ինչ է՞ր... Մելոման թե ինչ, տենց անունով: Պետք ա գուշակեինք երգերը առաջին նոտաներից: Վալդիս Պելշի ականջը կանչի:
24 հատ երգ միացրին, դրանցից մեծ մասը՝ վերջին շրջանի երգեր:
Ու երևի ձևի համար մի երեք-չորս մեր ժամանակների երգերից:
Էդ 24 երգի մեջ մի հատ Փինք Ֆլոյդ կար, մի հատ Էմինեմ, մի հատ էլ Քուին, որ մենք տեղը բեերցինք: Մնացածը, որ 2000-ից էս կողմի երգեր էի՝ նադա:

Տխուր էր: Երբեք ինձ տենց ծեր չէի զգացել:
Գալ, ՖԲ-ում մի հատ խաղ կա, կոչվում ա SongPop: Չգիտեմ՝ խաղացել ես, թե չէ: Բայց դե ամբողջ իմաստն էն ա, որ ընկերներիդ հետ մրցում ես տարբեր կատեգորիաներում: Մի հատ կատեգորիա կա, կոչվում ա՝ Today's Hits: Որ դա գալիս ա, ասում եմ՝ վսյո, կրվեցի: Ախր լուրջ սաղ իրա նման են հնչում՝ անկախ նրանից ականջի պոչով անունը լսել եմ, թե չէ:

Ուլուանա
07.12.2012, 02:53
Էստեղ մի խնդիր էլ կա: Կարծում եմ՝ դեռ բավականաչափ ժամանակ չի անցել, որ հնարավոր լինի 2000-ականները բնորոշել: 90-ականներին հատուկ բնորոշումներ բավական ուշ սկսեցին տալ: Ինքս էլ տենց երևի 2005-ից հասկացա, որ 90-ականների շրջանը պրծավ:
Հա, էդ էլ կա հաստատ։ Էդ առումով երևի 2010–ականների մասին խոսել ընդհանրապես ավելորդ ա :))։ Բայց ինձ թվում ա՝ մենակ դրանից չի, ամեն դեպքում երաժշտության բնույթից էլ ա։

StrangeLittleGirl
07.12.2012, 02:54
Հա, էդ էլ կա հաստատ։ Էդ առումով երևի 2010–ականների մասին խոսել ընդհանրապես ավելորդ ա :))։ Բայց ինձ թվում ա՝ մենակ դրանից չի, ամեն դեպքում երաժշտության բնույթից էլ ա։

2000-ականների մասին պետք ա մի քանի տարի հետո էդ թվերի թինեյջերներից հարցնել: Հաստատ իրանցից լավ ոչ ոք չի ասի:

Kuk
07.12.2012, 02:57
Ճիշտն ասած՝ հեչ չէի ուզենա, որ թեման էդ ուղղությամբ գնար։ Ինձ թվում ա՝ ես բավական հստակ հարց եմ տվել։ Թեման բացելիս նույնիսկ մտածում էի հատուկ գրել, որ հանկարծ բողոքական–բարոյախրատական ուղղությամբ չզարգանա, բայց, չգիտեմ ինչի, չգրեցի։
Բայց ոնց որ թե քիչ–քիչ վերածվում ա «2000–ականների իմ սիրած երգիչները» թեմայի (լավագույն դեպքում) :(։

Կամ էլ էս քննարկման ընթացքից կարելի ա ենթադրել, որ 2000–ականների երաժշտությունն իսկապես չունի հստակ բնորոշում, ու հետագայում, որ ուզենանք մեր երեխաներին պատմել, թե ինչպիսին էր մեր ջահելության երաժշտությունը, չենք կարողանալու ասել։ Չնայած ես իմ ջահելության երաժշտություն համարում եմ էն, ինչ անձամբ ինքս լսել ու լսում եմ ջահել ժամանակ, որոնցում երևի ընդհանրապես բացակայում ա 2000–ականներին ստեղծված որևէ բան։ Նույնիսկ ներկայումս ինձ համար հետաքրքիր երաժշտական բացահայտումները, որպես կանոն, 2000–ականներից առաջ ստեղծված գործեր են։

Ուղղակի թեման ժամանակից շուտ ես բացել, մի քանի տարի էլ պետքա սպասեիր։ Նույն ձև, եթե 2002-ին կամ 2003-ին խոսք գնար 90-ականների երաժշտության մասին, հնարավոր չէր լինի 90-ականների երաժշտությունը բնորոշել նենց, ոնց հիմա ա խոսվում էդ մասին։ Նույն ձև 2000-ի առաջին տասնամյակից ընդամենը 2 տարի ա անցել, իսկ 2 տարին շատ քիչ ա տասնամյակի երաժշտությունն ամփոփելու ու գնահատական տալու համար։ Մենք դեռ դրա մեջ ենք, դա դեռ չի հասցրել անցյալ դառնա, որ կարողանանք կողքից նայողի աչքով գնահատել։

erexa
07.12.2012, 03:41
Անցանք առաջ: :)

Հիթ էին համարվում Շակիրայի

Whenever Wherever երգը

http://www.youtube.com/watch?v=weRHyjj34ZE

Christina Aguilera, Lil Kim, Mya, Pink և Lady Marmalade

http://www.youtube.com/watch?v=RQa7SvVCdZk

Mya

http://www.youtube.com/watch?v=0sq14JocSAs

Pink

http://www.youtube.com/watch?v=NZZ5VO97ix8

Վահե-91
07.12.2012, 10:14
ընդհանրապես համաձայն չեմ: քեզ թվում ա` 60-ականներին զիբիլ չի՞ էղել: լավ էլ էղել ա, ուղղակի էդ զիբիլը մեզ չի հասել: շատ լավ եմ հիշում՝ տարիքով ընկերներիցս մեկը, որը 80-ականների ջահելներից ա, իրանց վախտերի Բրիթնի Սփիրսին լսացրեց: նույն զիբիլն էր: հենց Բրիթնիին վերցնենք: ինքն էլ ա հիմա կորած, ու հաջորդ սերունդին որ ասես Բրիթնի, ասելու ա՝ էդ ո՞վ ա:

Ես չեմ ուզում ասեմ, որ էն ժամանակ զիբիլ չի եղել :unsure Հիմա ավելի շատ երգիչ լինելը զուտ բիզնես ա: Նենց չի որ էն ժամանակ երգիչները փող աշխատելու մասին չէին մտածում, բայց հիմա էտ ամենինչը ավելի ա խորացել :8

Rhayader
07.12.2012, 12:15
Հարցս գուցե տարօրինակ հնչի, բայց ինձ հետաքրքրում է դրա պատասխանը։ Ես ժամանակակից երաժշտությունից ահագին հետ եմ մնացել։ Ինչո՞վ է բնորոշվում 2000–ականների, 2010–ականների երաժշտությունը։ Այ, օրինակ, երբ ասում ենք 50-ականների, 60–ականների, 70–ականների, 80–ականների, 90–ականների երաժշտություն, դրանցից յուրաքանչյուրի հետ ասոցիացվում են որոշակի ռիթմեր, երգեր ու կատարողներ։ Իսկ մի քանի տասնամյակ հետո եթե ասենք 2000–ականների երաժշտություն, ո՞ր երգերն ու կատարողներն են անմիջապես մտքներիս գալու՝ որպես այդ ժամանակաշրջանը լավագույնս ներկայացնող (էստեղ «լավագույն» բառը վերաբերում է ոչ թե երաժշտության որակին, այլ ժամանակաշրջանի համար տիպիկ լինելուն)։ Ինչո՞վ է բնորոշվում 2000–ականների երաժշտությունը, ինչպիսի՞ն է այն։ Չգիտեմ, 2010–ականների մասին խոսելը գուցե դեռ վաղ է, գուցե և ոչ։ Ի՞նչ կասեք։

Լավն էլ գրեմ, վատն էլ:) լավը.

Ինդի-պոպը՝ 90-ականների վերջին թափ հավաքած ժանր, շարունակում է մնալ լավը:

http://www.youtube.com/watch?v=kd4QMN_lErc

Power-metal-ը թափը չի գցում.

http://www.youtube.com/watch?v=4MLmdm3nKIs

Ֆոլկը վերածնունդ է ապրում.

http://www.youtube.com/watch?v=g7y5R9aulh4

Սաունդտրեկները նոր մեկը մյուսից լավն են.

http://www.youtube.com/watch?v=aj_9KVYTAwU

Նոր, օրիգինալ ժանրեր են հայտնվում, հաճախ՝ էքսպերիմենտալ: Ա-կապելլա մետալը ձեզ օրինակ.

http://www.youtube.com/watch?v=FrtXkik0ey0

Պրոգ-մետալ խմբերից շատերը թափը չեն կորցնում.

http://www.youtube.com/watch?v=6E8FlGHvN1g

Ավանգարդ-մետալ հրաշքները շարունակվում են.

http://www.youtube.com/watch?v=m2mZVOd0jWY

Պոստ-ռոքը սպառվելու նշաններ ցույց չի տալիս.

http://www.youtube.com/watch?v=INWZy3-Vw80

Rhayader
07.12.2012, 12:19
Վատը՝ որ հաճախ այսպիսի խմբերը.

http://www.youtube.com/watch?v=s1OnQ104_Xc

վերածվում են այսպիսի խմբերի.

http://www.youtube.com/watch?v=NUuInD9HLaE

Իսկ պոպսան Բիտլզից մինչև Ջաստին Բիբեր առանձնապես չի փոխվել, պոպսայից բողոքելն անիմաստ է:

Sagittarius
07.12.2012, 21:19
Համեմատաբար նոր ա, բայց էլի 2000ականների ակումբային երաժշտության շունչը՝

http://www.youtube.com/watch?v=GjUkgLdRxpU

Ուլուանա
07.12.2012, 22:43
Իսկ պոպսան Բիտլզից մինչև Ջաստին Բիբեր առանձնապես չի փոխվել, պոպսայից բողոքելն անիմաստ է:
Բիթլզը պոպսա չի :beee։

Համեմատաբար նոր ա, բայց էլի 2000ականների ակումբային երաժշտության շունչը՝

http://www.youtube.com/watch?v=GjUkgLdRxpU
Ճիշտն ասած՝ էս երաժշտությունն ինձ ավելի շատ ութսունականները հիշեցրեց :D։

Տրիբուն
08.12.2012, 03:10
Լավն էլ գրեմ, վատն էլ:) լավը.

Լավն էլ կար, ու իրոք վատն էլ կար դրածներիդ մեջ: Բայց չեմ կարծում, որ էս երաժշտությունն էր արտացոլում 2000-2010-ականների երաժշտական տենդենցենրը: Էս մարգինալացված երաժշտություն ա, նեղ խմբերի ու սպեցիֆիկ ճաշակի համար: Ինչքան էլ տարօրինակ ա, բայց erexa-ն ստեղ դրել էլ իմ համար անճաշակ ու ինչ-որ տեղ անտանելի, բայց էտ տարիների հիմնական տրենդը ներկայացնող երաժշտություն: Չնայած, նույնիսկ էտ երաժշտությունից ահագին սիրուն ու հետաքրքիր գործեր դուրս եկան:

Այ օրինակ էս մեկը: Էս աղջկան կյանում ոչ մի երգով չեմ հիշել, բայց էս մի երգը տպավորվել ա մեջս: Ինձ թվում ա կլիպն էլ ա շատ լավը ստացվել:

http://www.youtube.com/watch?v=eAfyFTzZDMM

Սրան էլ առանձնապես չի կարեի բանի տեղ դնել, բայց էլի էտ տարիներին մի քանի հաջող բան արեց: Օրինակ էս մեկը: Համ երգն ա հաջողվել, համ կլիպը:

http://www.youtube.com/watch?v=LOZuxwVk7TU

Rhayader
08.12.2012, 17:12
Բիթլզը պոպսա չի :beee։

Լավ էլի :))

Տրիբուն, երաժշտությունը նենց միասնական բան չի, scene-երի ա բաժանված, ու ամեն մի scene-ի ներսում էնքան մարդ ու ակտիվություն կա, որ ոչ մեկը մարգինալ կամ սպեցիֆիկ չես անվանի: Իրանց համաշխարհային տուռնեներով, ֆեստերով, կայքերով, ու քո ասած էդ «մարգինալը» շատ ավելի կայուն ու ժամանակի փորձությանը դիմացող ա, ավելի շատ դասականներ ա տալիս, քան մեյնստրիմը: Եթե բաժանենք, կա մեյնստրիմ ու կա անդերգրաունդ: Որոշ խմբեր պահի դակ անդերգրաունդից դուրս են գալիս մեյնստրիմ, երևույթ, որն էնքան էլ անդերգրաունդում չի ողջունվում: Նույն «մարգինալ» Belle & Sebastian-ը մենակ Last.fm-ում 20 միլիոնից ավել ունկնդրում ունի, Blind Guardian-ը՝ 40 միլիոնից ավել, ու համարվում ա դասական, նույնիսկ լեգենդար, Opeth-ը՝ 55 միլիոնից ավել, համարվում ա մեր ժամանակների ամենաիննովատիվ ու տաղանդավոր խմբերից մեկը, Sigur Ros-ը գրեթե 100 միլիոն ունկնդրում ունի:

Երաժշտությունն էն չի, ինչ մեյնստրիմ հեռուստաընկերություններն ու ռադիոն են մարդկանց տալիս, էլի: Ու տենդենցները կարելի ա դիտարկել ժանրի/scene-ի մակարդակով, ոչ թե ընդհանրապես, որովհետև scene-ները մեծ մասամբ իրարից անկախ են ու հաճախ իրար տանել չեն կարողանում (հիբրիդային scene-ները ներառյալ): Մենակ MTV-ով դատել երաժշտության տենդենցների մասին նույնն ա, որ մենակ հայկական սերիալներով դատես կինոյի մասին ընդհանրապես:

Chuk
08.12.2012, 18:15
Ուղղակի թեման ժամանակից շուտ ես բացել, մի քանի տարի էլ պետքա սպասեիր։ Նույն ձև, եթե 2002-ին կամ 2003-ին խոսք գնար 90-ականների երաժշտության մասին, հնարավոր չէր լինի 90-ականների երաժշտությունը բնորոշել նենց, ոնց հիմա ա խոսվում էդ մասին։ Նույն ձև 2000-ի առաջին տասնամյակից ընդամենը 2 տարի ա անցել, իսկ 2 տարին շատ քիչ ա տասնամյակի երաժշտությունն ամփոփելու ու գնահատական տալու համար։ Մենք դեռ դրա մեջ ենք, դա դեռ չի հասցրել անցյալ դառնա, որ կարողանանք կողքից նայողի աչքով գնահատել։

Զատո էսօր արդեն կարող ենք բնորոշել 2010-2020-ական թվականների երաժշտությունը :))

http://www.youtube.com/watch?v=9bZkp7q19f0

Rhayader
09.12.2012, 02:19
Ավելի էպիկ.

https://www.youtube.com/watch?v=B9cQ9gOSEIk

erexa
12.01.2013, 18:49
Հիթ էր Maroon 5 this love երգը

http://www.youtube.com/watch?v=XPpTgCho5ZA

James Blunt you're beautiful-ը

http://www.youtube.com/watch?v=oofSnsGkops

Եվ Enrique Iglesias-ի hero-ն

http://www.youtube.com/watch?v=koJlIGDImiU

One_Way_Ticket
06.02.2013, 23:34
Այնուամենայնիվ, ունեմ երգացանկումս 2000-ից հետոյի երգեր։ Այս երկու երգը բավական հաճախ եմ լսում։

http://www.youtube.com/watch?v=A22wrmpVn_s

http://www.youtube.com/watch?v=1Cns5G10wso

Rhayader
07.02.2013, 02:02
Էհ, ես դժվարությամբ եմ ընկալում, որ նման երաժշտություն լսող մարդիկ ընդհանրապես գոյություն ունեն :)) խոսքը վերջին երեք գրառումներին է վերաբերում:

Վիշապ
09.02.2013, 14:54
Էլեկտրոնային երաժշտության համաճարակի տարիներ։ Եթե դրանից առաջ էլեկտրոնային երաժշտություն Ժան Միշել Ժար էինք հասկանում ու ասենք քարը պայթի` Էնիգմա, ապա էս տարիներին էլեկտրոնային երաժշտությունը դադարեց ոճ համարվելուց, որովհետև յազը, ռոքն ու փոփն էլ վերածվեցին էլեկտրոնների, չիպերի, java, C++-ի :)) Ու հիմա ամենաանտաղանդի ձայնն էլ կոմպով կարելի է աստվածային ձայն դարձնել...:(
Երևի 2000-ի կողմերից չէ՞ առաջացան տեխնո, հաուզ, տրանս, քլաբ, չիլաութ ու էլի չգիտեմ ինչ, ու ամեն մեկը իր ենթաոճերն ունի, ասենք` էմբիենթ, էյսիդ, նյու, դաունտեմպո, տրիպ–հոպ, ու էլի եսիմ ինչ, իրենց միքսերով, ռեմիքսներով, կոմպիլյացիաներով, խորովածով բանով…
Օրինակ ինձ` լաունջի սիրահարիս համար իսկական դրախտ է։
Տրիբուն ախպերը` իրա ճաշակին ղուրբան, դիպուկ է նկատել, որ տժժիկ երաժշտության, clubbing-ի վախտերն են եկել։
Իսկ կոնկրետ թե ինչ է հիշվելու, շատ դժվար է ասել, երևի թե ոչ մի բան էլ չի հիշվելու, որովհետև լավ երաժշտությունը ծեփ է, ո՞ր մեկը հիշես :))
Ու քանի որ անչափ շատացել են տարբեր ոճերն ու ենթաոճերը, ինձ թվում է, մարդկանց ճաշակներն էլ են շատ սպեցիֆիկ դարձել։ Ու դրա համար էլ շատ դժար է կոնկրետ բաներ առանձնացնելը որպես հիշարժան բաներ։ Այ օրինակ ես չգիտեմ, երևի թե շատ քչերը կհավանեն այն, ինչի համար խելքս գնում է, ասենք մի քանի հատ խառը...

http://youtu.be/XRJMycihy0A

http://youtu.be/gIYgPwDiDKU

http://www.youtube.com/watch?v=OWBFgLB65AE&feature=share&list=PLQz1kkTgsvV20KFg-drHWVnQ5oJXQov-E

http://www.youtube.com/watch?v=TKf5W2jvqI4

http://youtu.be/tzy7EexBX6A

http://youtu.be/H4vc77f08cA

http://youtu.be/Gk7CDFEDD-g

Հ.Գ. Կներեք, որ սաղ յութուբը քոփի փեյստ արեցի ստեղ:oy

Valentina
06.05.2013, 00:06
2003թ.

Леонид Агутин - Тот, кто ее называет холодной зимой

http://www.youtube.com/watch?v=2ECzvt2DSYk

Леонид Агутин и Отпетые мошенники - Граница

http://www.youtube.com/watch?v=KKoKDjnBC6k

Леонид Агутин - Если ты когда-нибудь меня простишь

http://www.youtube.com/watch?v=C99pzH-FFMc

Smokie
06.05.2013, 10:45
Ես Ագուտինի հիին երգերն եմ սիրում: Ինչ վերաբերվում է Վալենտինայի նշածներից
Առաջինը՝ ոչինչ այնպես, վատը չի
Երկրորդը՝ սիրում էի էդ ժամանակ
Երրորդը՝ ընդհանրապես չեմ սիրում

Valentina
06.05.2013, 15:05
Любэ

Позови меня тихо по имени - 2000թ.

http://www.youtube.com/watch?v=Z-NNwkoYF1Q

Березы - 2000թ.

http://www.youtube.com/watch?v=zQyYidgk-0Y

Ты неси меня река - 2001թ.

http://www.youtube.com/watch?v=CVU09XojhFA

Sagittarius
09.05.2013, 22:42
Մի հատ էլ ստեղ տեղադրեմ :)) Գիտեմ, որ էս ամիս սրանով դավադիտ են անելու, բայց ախր ծիծիկ ա :love Yeah baby, Daft Punk is back! ամբողջական ալբոմը կթողարկվի մայիսի վերջ, գլխավոր սինգլը ստիպված շուտ են թողարկել ինտերնետում «արտահոսքի» պատճառով՝

https://www.youtube.com/watch?v=Qhd5_JeRQYI

Smokie
10.05.2013, 12:01
Էս երգը շաա՜տ եմ սիրել,:love չհաշված կլիպը իր կիսաէրոտիկ պահերով:))

http://youtu.be/dkQ0OJ5Byls
Էս առաջին երգն ա, որ լսել եմ Maroon 5-ից, ոչինչ այնպես, վատը չի:)

http://youtu.be/XPpTgCho5ZA
Մեկ էլ էս:dance

http://youtu.be/iEPTlhBmwRg

Հա, մեկ էլ ասեմ, որ James Blunt-ին եմ սիրում:roll:hands

Valentina
11.05.2013, 01:10
Дискотека Авария

Дискотека Авария и Моральный кодекс - Небо 2003թ.

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=mMpCdpJWWzo

Если Хочешь Остаться -2005թ.

http://www.youtube.com/watch?v=AsMTTh5Z1j8

erexa
12.06.2013, 02:36
Natasha Bedingfieldի These Words երգն, էն թվերին այդքան էլ ինձ դուր չէր գալիս,բայց հիմա լսվում ա:

http://www.youtube.com/watch?v=e5RuGj0g1tk

Նույնն էլ` Vanessa Carltonի A Thousand Miles երգը:

http://www.youtube.com/watch?v=Cwkej79U3ek

erexa
22.12.2013, 23:20
Mariah Carey We Belong Together-2005թ:

https://www.youtube.com/watch?v=0habxsuXW4g

Mariah Carey Get Your Number ft. Jermaine Dupri-2005թ:

https://www.youtube.com/watch?v=yvoWWtynalI

Յոհաննես
25.02.2014, 18:34
Ողջ կյանքիս ընթացում ոչ սրա նման հզոր ֆիլմ եմ տեսել,ոչ էլ սրա նման հզոր երաժշտություն եմ լսել:
Կան Soundtrack-ներ որ ֆիլմը նայելուց հետո նոր սկսում ես սիրել,բայց էս եզակի գործ է:Եթե չեք լսել չալարեք, եղածը 46 րոպե է:
Հ.Գ Հուսամ գրառումս ճիշտ տեղ եմ կատարել:

http://www.youtube.com/watch?v=564jYE1V9bQ

erexa
10.05.2014, 23:20
http://www.youtube.com/watch?v=5NPBIwQyPWE

http://www.youtube.com/watch?v=TIy3n2b7V9k

erexa
08.06.2015, 12:06
System of a Down-ի Chop Suey-ն էլ էր, հիթ էդ թվերին:

https://www.youtube.com/watch?v=CSvFpBOe8eY&spfreload=1

Յոհաննես
13.06.2015, 17:44
Այ էս էր հիթը :))

https://www.youtube.com/watch?v=Z4xc3dXDE5I

Մուշու
14.06.2015, 00:01
Այ էս էր հիթը :))

https://www.youtube.com/watch?v=Z4xc3dXDE5I
Աաաաա էս ինչ արեցիր :D :D ես իրանց մոռացել էի

erexa
28.06.2015, 17:52
https://www.youtube.com/watch?v=MHl2OzgPlgA

https://www.youtube.com/watch?v=0MdAbsd0HmI

erexa
01.07.2015, 18:03
https://www.youtube.com/watch?v=nxRIjRSzxGo

https://www.youtube.com/watch?v=5z5Mvyp1QHw

erexa
03.07.2015, 16:40
https://www.youtube.com/watch?v=vxgcJAf6iMk

https://www.youtube.com/watch?v=EDwb9jOVRtU

https://www.youtube.com/watch?v=A5AAcgtMjUI

https://www.youtube.com/watch?v=8mGBaXPlri8

Միներվա
03.10.2015, 21:54
https://www.youtube.com/watch?v=GvbQzRAi4wM

Միներվա
03.10.2015, 21:55
https://www.youtube.com/watch?v=mIhI23gBBPQ

Յոհաննես
21.07.2017, 23:44
էսօր էս թեմայում եմ հաստատվում :Դ սկսենք սրանից
Հ.Գ ոչինչ որ 1999-ի ա

https://www.youtube.com/watch?v=68ugkg9RePc

StrangeLittleGirl
21.07.2017, 23:53
Ոչինչ չի, էս թեմայի ամբողջ իմաստն էն ա, որ էդ թվերի երաժշտություն չկա :P

Յոհաննես
21.07.2017, 23:57
Ոչինչ չի, էս թեմայի ամբողջ իմաստն էն ա, որ էդ թվերի երաժշտություն չկա :P

բա հիմա էս երգը որտե՞ղ դնեմ :))

https://www.youtube.com/watch?v=ZyhrYis509A

StrangeLittleGirl
22.07.2017, 00:00
բա հիմա էս երգը որտե՞ղ դնեմ :))

https://www.youtube.com/watch?v=ZyhrYis509A

էս էլ ա 90-ականների զիբիլ :D դանիացիների ամենաամոթալի էքսպորտը

Յոհաննես
22.07.2017, 00:03
էս էլ ա 90-ականների զիբիլ :D դանիացիների ամենաամոթալի էքսպորտը

Վայ,էդ երկրորդականա :Դ Սրանք մեր վախտով հիթեր էին ու վստահ եմ,շատերը մի հատ հավեսով կմիացնեն կլսեն ո ւ մի երկու բան էլ կհիշեն,էս պոզիտիվ(թեկուզ և զիբիլ) երգերի հետ կապված :Դ

Smokie
22.07.2017, 11:06
Վայ,էդ երկրորդականա :Դ Սրանք մեր վախտով հիթեր էին ու վստահ եմ,շատերը մի հատ հավեսով կմիացնեն կլսեն ու մի երկու բան էլ կհիշեն,էս պոզիտիվ(թեկուզ և զիբիլ) երգերի հետ կապված :Դ

Ես էլ կարող ա մեկ-մեկ լսեմ սա էլ, ուրիշ "ամոթալի" բաներ էլ: Ընդհանրապես ինչ ասես չեմ լսում ոնց հասկանում եմ::))

StrangeLittleGirl
17.08.2017, 13:53
Պարզվում ա՝ մեզ չի թվում, որ երաժշտության որակն ընդհանուր առմամբ գնալով ընկնում ա։ Երաժշտության որակն օբյեկտիվորեն ա ընկնում։ Նայեք էս վիդեոն, մանրամասն ներկայացվում են գիտական տվյալներ երաժշտության որակի անկման մասին ու նաև բացատրում ա, թե ինչու ա արվում։ Տխուր ա, տխուր։

https://www.facebook.com/thoughty2/videos/1531012313622140/

Ներսես_AM
17.08.2017, 18:45

վերջն ա

Յոհաննես
07.02.2019, 23:34
Ես հեչ մեղավոր չեմ,որ 80-90-ակաների երաժշտություն թեմա չկա,որ էդ թվերի հիթերը էդ թեմայում տեղադրեմ :oy
Ես հլը հեչ,ես փոքր եմ,բայց դուք էս երգի հետ կապված ահագին հավես հիշողություններ կունենաք :love

https://www.youtube.com/watch?v=6PDmZnG8KsM

Յոհաննես
07.02.2019, 23:48
Էս էլ ձեր խաթր 2000-ականերից :))
Հ.Գ փչացած ռադիո եմ դարձել :angry

https://www.youtube.com/watch?v=pL-i4Lcgk2w

StrangeLittleGirl
08.02.2019, 13:35
Ես հեչ մեղավոր չեմ,որ 80-90-ակաների երաժշտություն թեմա չկա,որ էդ թվերի հիթերը էդ թեմայում տեղադրեմ :oy
Ես հլը հեչ,ես փոքր եմ,բայց դուք էս երգի հետ կապված ահագին հավես հիշողություններ կունենաք :love

https://www.youtube.com/watch?v=6PDmZnG8KsM

Իիիիիհ, դու էլ 80֊ականների էն երգերից դրեցիր, որի ուրվականը էկել, 2000-2010֊ականների երաժշտության հերն անիծել ա։