Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մի կում արյուն
Alphaone
06.12.2012, 18:00
***
Արյունը հարկավոր է խմել դեռ տաք վիճակում, այն միանգամից թափանցում է երակներ ու շրջանառվում սեփական օրգանիզմում: Խմելն, իհարկե, պայմանական ձևակերպում է, արյունը ներծծում ենք, ու եթե ներծծենք արդեն լերդացած արյուն, այն լերդացում կառաջացնի ամբողջ օրգանիզմում: Առաջին հայացքից դա կարող է թվալ ոչ մահացու, բայց արյան լերդացումը սարսափելի կերպով դանդաղեցնում է մեր ռեակցիաները, կաթվածահար անում հենաշարժողական համակարգն ընդհուպ մինչև լիակատար անդամալուծության: Եվ եթե այդ պահին ծագում է արևը…
Մի կարծեք, թե դուք անմիջապես կբռնկվեք, կմոխրանաք, կփշրվեք: Ուր էր, թե…
Մոռացեք այն հեքիաթները, որ ձեզ պատմել են նախքան վերամարմնավորումը: Երբ արևը ծագի, դուք կմեռնեք գերտաքացումից: Արյունն օրգանիզմում կսկսի տաքանալ ու մակարդվել: Մենք չունենք օրգանիզմի հովացման համակարգ, մենք ուղղակի կսկսենք ներսից չորանալ, մածուցիկ արյունը կդադարի շրջանառվել ու հենց այն պահին, երբ մեր օրգանիզմում բացարձակ քարացում տեղի ունենա, մենք կնմանվենք եգիպտական մումիաներին, ուղղակի առանց ճերմակ փաթաթանների ու առանց Մեռյալների գրքի շնորհիվ վերակենդանացման որևէ հույսի:
Դասախոսությունն ավարտված է, ազատ եք:
…
- Եվ ինչո՞ւ է պրոֆեսոր Վամպն ամեն անգամ այնպես ասում հանրահայտ ճշմարտություններն, ասես առաջինն էր, ով եղավ Մարսի վրա, - փնթփնթաց ավարտական կուրսի ուսանողՆյուրտը:
…
Բոլորս հիշում ենք այն երջանկագույն օրը, երբ վերջապես մարդկանց կողմից մահացու սպառնալիքը մնաց թիկունքում, հիշում ենք մարսյան երանելի զովությունը, երբ անգամ կարող էինք դիտել արևածագը(թեև ավելի ուշ, այնուամենայնիվ, ստիպված էինք թաքնվել): Հիշում ենք կլոններով բեռնված նավերը, որ բերեցին արյան անսպառ պաշար մեր հետագա գոյության համար: Անսպառ: Ինչքան բնական էր թվում այս ածականն այն ժամանակ ու որքան անհեթեթ այսօր, երբ սովը սպառնում է մեզ իսպառ բնաջնջում: Մենք մոռացել էինք, որ օգտագործում ենք մարդկանց ստեղծած տեխնիկան ու երբ տիեզերանավը, որ բերում էր վերջին երկրային վամպիրներին մեզ մոտ, խորտակվեց, մեր մոլորակ-փրկությունը սպառնում է դառնալ մեր մոլորակ-կործանումը: Տիկնայք և պարոնայք վամպիրներ, աշխարհի վերջին հաշված օրեր են մնացել:
(Հատված վամպիրներն այսօր պարբերականի լրագրող ՎամպԳ-ի Աշխարհի վերջը մոտ է հոդվածից)
…
Նյուրտի դիակը գտնված է: (Դետեկտիվ ՎամպԱ)
Սովից տանջահար՝ նա փորձել է խմել նոր թաղված մարդու արյունը: (Փորձագետ-կրիմինալիստ ՎամպԲ)
Մահացել է արևահարումից: (Փորձագետ-Դատաժիշկ Վամպ Ա):
Հ.Գ. Լուրեր են պտտվում, որ տիեզերանավի վթարն ու սովը պրոֆեսոր վամպի ձեռքի գործն է, ոմանք հայտարարել են, որ Վամպն է առաջին վամպիրը: Պրոֆեսոր Վամպին ջրախեղդ են արել, գլխատել, քառատել, այրել, մոխիրը ցրել բաց տիեզերքում:
Հ.Հ.Գ. Վամպիրների մարսյան գաղութից 2011թ.-ից ի վեր լուրեր չեն ստացվել...
Ինչ լավն էր, իրոք ինձ դուր եկավ: Իմ կարծիքով կարելի է թեման զարգացնել:
Բայց ինձ մի բան ասա խնդրում եմ, խոստանում եմ, որ երկուսիս մեջ կմնա, դու կարող է՞ գիշերները վամպիրություն ես անում, իսկ ցերեկները համեստ ակումբակից դառնում: Ինչ որ շատ կասկածելի մասնագիտորեն գիտես ամեն ինչ: Բռնվեցի՞ր :)
Alphaone
06.12.2012, 19:48
Հահ, վամպիրություն չեմ անում, բայց մեր մարսյան այլմոլորակային բազայում իրենց հայտնվելը լուրջ գլխացավանք առաջացրեց, անգամ ստիպված եղանք տիեզերանավերը պայթեցնել :D
Հահ, վամպիրություն չեմ անում, բայց մեր մարսյան այլմոլորակային բազայում իրենց հայտնվելը լուրջ գլխացավանք առաջացրեց, անգամ ստիպված եղանք տիեզերանավերը պայթեցնել :D
Դու անգութ ահաբեկիչ ես, իսկ ինձ սխալմամբ թվացել էր, թե դու պարզապես համակրելի աղջիկ ես: :D
...մի հարց ևս... ինչո՞ւ ես այս պատմվածքը ստեղծագործական նախագծերի մեջ տեղեդրել:
Alphaone
06.12.2012, 20:04
Դու անգութ ահաբեկիչ ես, իսկ ինձ սխալմամբ թվացել էր, թե դու պարզապես համակրելի աղջիկ ես: :D
Համակրելի աղջիկը այլմոլորակային գործակալի համար հնարավոր լավագույն դիմակավորում է, երևի... ))))))))))))
...մի հարց ևս... ինչո՞ւ ես այս պատմվածքը ստեղծագործական նախագծերի մեջ տեղեդրել:
Քանի որ դեռ ահավոր անտաղանդ եմ կայքում կողմնորոշվելու հարցում, պարզապես ցանկանում էի ստեղծագործողի անկյունում տեղադրել, բայց, փաստորեն, էլի թյուրիմացություն է եղել, եկել-հասել եմ ստեղծագործական նածագծեր: :D
Համակրելի աղջիկը այլմոլորակային գործակալի համար հնարավոր լավագույն դիմակավորում է, երևի... ))))))))))))
Քանի որ դեռ ահավոր անտաղանդ եմ կայքում կողմնորոշվելու հարցում, պարզապես ցանկանում էի ստեղծագործողի անկյունում տեղադրել, բայց, փաստորեն, էլի թյուրիմացություն է եղել, եկել-հասել եմ ստեղծագործական նածագծեր: :D
Հեսա մոդերատորը կգա կտուգանի քեզ նոր կիմանաս: Քեզ նման մի բոբո էլ ինքն է, մենք բոլորս վախենում ենք նրանից :P
Alphaone
06.12.2012, 20:22
Եթե տուգանելուն զուգահեռ բացատրի, թե ինչն ուր տեղադրեմ, ոչ միայն չեմ վախենա, այլ՝ անսահման շնորհակալ կլինեմ :p
Եթե տուգանելուն զուգահեռ բացատրի, թե ինչն ուր տեղադրեմ, ոչ միայն չեմ վախենա, այլ՝ անսահման շնորհակալ կլինեմ :p
Երևի սայտում չի, երբ նկատի՝ առանց խնդրանքի էլ կտեղափոխի համապատասխան բաժին::)
Իսկ դու էլի ունե՞ս ուժաստիկներ:
Ուլուանա
06.12.2012, 20:27
Մոդերատորը դեռ մինչև ձեր խոսակցությունը կարդալը, այլ ակումբցի տեղեկացմամբ, թեման տեղափոխել է «Ստեղծագործողի անկյուն»՝ առանց տուգանելու։ Բացատրելու բան, կարծում եմ, չկա. «Ստեղծագործական նախագծեր» ենթաբաժինը, ինչպես անունն է հուշում, նախատեսված է հենց ստեղծագործական նախագծերի, ոչ թե անհատական ստեղծագործությունների համար։
Ստեղծագործությունը դեռ չեմ կարդացել, էս պահին չեմ կարող կարծիք հայտնել։
Alphaone
06.12.2012, 20:42
Իսկ դու էլի ունե՞ս ուժաստիկներ:
Ես եթե անգամ բարի, անմեղ հեքիաթ եմ գրում, կարդում, ասում են ուժաստիկ է :D Ֆանտաստիկ, ֆենտեզի ժանրի գործեր ունեմ, բայց սարսափ ժանրում թույլ եմ... ))))))
Alphaone
06.12.2012, 20:44
Մոդերատորը դեռ մինչև ձեր խոսակցությունը կարդալը, այլ ակումբցի տեղեկացմամբ, թեման տեղափոխել է «Ստեղծագործողի անկյուն»՝ առանց տուգանելու։ Բացատրելու բան, կարծում եմ, չկա. «Ստեղծագործական նախագծեր» ենթաբաժինը, ինչպես անունն է հուշում, նախատեսված է հենց ստեղծագործական նախագծերի, ոչ թե անհատական ստեղծագործությունների համար։
Ստեղծագործությունը դեռ չեմ կարդացել, էս պահին չեմ կարող կարծիք հայտնել։
Հարգելի Ուլուանա, ներողություն եմ հայտնում սխալ տեղում տեղադրելու համար, ես ինչքս էլ չհասկացա ինչ սխալ հղում սեղմեցի, որ ստեղծագործողի անկյունում հայտնվելու փոխարեն դարձավ նախագիր, բայց, ամեն դեպքում, սրտանց շնորհակալ եմ ճիշտ վայր տեղափոխելու համար, հաջորդ անգամ շատ-շատ ուշադիր կլինեմ, որ նման թյուրիմացությունները բացառվեն...
Լավն էր - կարծում եմ այս ժանրը հայ գրականության մեջ զարգացած չէ և ուրախ կլինեի, որ հեղինակը այն զարգացներ կամ, ավելի ճիշտ, ստեղծեր զրոյից :)
Alphaone
06.12.2012, 21:23
Լավն էր - կարծում եմ այս ժանրը հայ գրականության մեջ զարգացած չէ և ուրախ կլինեի, որ հեղինակը այն զարգացներ կամ, ավելի ճիշտ, ստեղծեր զրոյից :)
Իրականում զարգացած է, Բայանդուր Պողոսյանը ժանրում արտակարգ լավ գործեր ունի, Վահե Ղուկասյանն է ուղղակի հրաշալի գրում թե սարսափ, թե ֆանտաստիկա, Լիլիթ Վահանյանն էր բոլորովին վերջերս շատ լավ գործ գրել այս ժանրում, էլի գրողներ կան, ցավոք այս պահին անուններ չեմ հիշում, բայց շատ-շատ լավ են գրում այս ժանրում, ես ուշացել եմ... )))))))))))
Նշված գրողների գործերի ինտերնետ հղումներ կան?

Վահե Ղուկասյանից երեկ մի գործ կարդացի: Չէի ուզենա չարախոսել երիտասարդ գրողի հասցեին, բայց շարադրության մակարդակի էր: Պարզապես իրար կողքի էին դրված նախադասություններ, որոնք տեղեկացնում էին մի պատմության մեջ կատարվող դեպքերին, որը, մեր մեջ ասած, այնքան էլ հետաքրքիր չէր: Չասեք սկսում եմ Ակումբը գովաբանել, բայց Ակումբում կան մարդիկ, որոնք ավելի գեղեցիկ շարադրանքով գրառումներ են կատարում: Մի խոսքով, ես այդ գործի մեջ չտեսա գրողին: Գուցե նա ավելի հաջողված աշխատանքներ էլ ունի, չեմ վիճում:
Քո նշած մյուս գրողների գործերը դեռ չեմ կարդացել:
Mephistopheles
06.12.2012, 22:13
Կարա՞մ կարծիք հայտնեմ…
Կարա՞մ կարծիք հայտնեմ…
Վայ բարով ես եկել, անձամբ ես շատ ուրախ կլինեմ: ;)
Alphaone
06.12.2012, 22:17
Նշված գրողների գործերի ինտերնետ հղումներ կան?
http://vafant.blogspot.com/
http://songoffall.blogspot.com/
Լիլիթի գործերն ակումբում կարելի է գտնել՝ Գալաթեան է, բայց իր էս ժանրի գործերից միայն Գետնահարկն եմ կարդացել հավաքածու մրցույթում, չգիտեմ էլի կան, թե ոչ....
Alphaone
06.12.2012, 22:19
Վահե Ղուկասյանից երեկ մի գործ կարդացի: Չէի ուզենա չարախոսել երիտասարդ գրողի հասցեին, բայց շարադրության մակարդակի էր: Պարզապես իրար կողքի էին դրված նախադասություններ, որոնք տեղեկացնում էին մի պատմության մեջ կատարվող դեպքերին, որը, մեր մեջ ասած, այնքան էլ հետաքրքիր չէր: Չասեք սկսում եմ Ակումբը գովաբանել, բայց Ակումբում կան մարդիկ, որոնք ավելի գեղեցիկ շարադրանքով գրառումներ են կատարում: Մի խոսքով, ես այդ գործի մեջ չտեսա գրողին: Գուցե նա ավելի հաջողված աշխատանքներ էլ ունի, չեմ վիճում:
Քո նշած մյուս գրողների գործերը դեռ չեմ կարդացել:
Ակումբում, վստահ եմ, լավ գրողներ շատ կան, բայց Վահեն էլ վատ չի գրում, իմ ամենասիրած ժամանակակից գրողներից է, ոնց Գալաթեիային էս մրցույթին բացահայտեցի, էնպես էլ նախորդ մրցույթներից մեկի ժամանակ ինքն էր ինձ համար բացահայտում :)
Alphaone
06.12.2012, 22:21
Կարա՞մ կարծիք հայտնեմ…
Միանշանակ, կարող եք ))))))))
Միտքը հավանեցի: Բայց սա պատմվածք չէր, չէ՞, ավելի շուտ՝ պատմվածքի demo կամ trial տարբերակն էր :)): Զարգացրու, ավարտին հասցրու, կարդանք :):
Alphaone
06.12.2012, 22:46
Ես դեռ գրելու լավ տեխնիկա չունեմ, դրա համար աշխատում եմ հնարավորինս սեղմ գրել գաղափարները, որ Ատունեի կործանման նման մարդկանց ձանձրահար չանեմ, բայց հենց մի քիչ տեխնիկաս հղկեմ, խոստանում եմ շատ լավ գործեր տեղադրել, քանի որ լավագույն գաղափարները պահում եմ լավ գրելու համար :)
Mephistopheles
06.12.2012, 23:16
***
Արյունը հարկավոր է խմել դեռ տաք վիճակում, այն միանգամից թափանցում է երակներ ու շրջանառվում սեփական օրգանիզմում: Խմելն, իհարկե, պայմանական ձևակերպում է, արյունը ներծծում ենք, ու եթե ներծծենք արդեն լերդացած արյուն, այն լերդացում կառաջացնի ամբողջ օրգանիզմում: Առաջին հայացքից դա կարող է թվալ ոչ մահացու, բայց արյան լերդացումը սարսափելի կերպով դանդաղեցնում է մեր ռեակցիաները, կաթվածահար անում հենաշարժողական համակարգն ընդհուպ մինչև լիակատար անդամալուծության: Եվ եթե այդ պահին ծագում է արևը…
Մի կարծեք, թե դուք անմիջապես կբռնկվեք, կմոխրանաք, կփշրվեք: Ուր էր, թե…
Մոռացեք այն հեքիաթները, որ ձեզ պատմել են նախքան վերամարմնավորումը: Երբ արևը ծագի, դուք կմեռնեք գերտաքացումից: Արյունն օրգանիզմում կսկսի տաքանալ ու մակարդվել: Մենք չունենք օրգանիզմի հովացման համակարգ, մենք ուղղակի կսկսենք ներսից չորանալ, մածուցիկ արյունը կդադարի շրջանառվել ու հենց այն պահին, երբ մեր օրգանիզմում բացարձակ քարացում տեղի ունենա, մենք կնմանվենք եգիպտական մումիաներին, ուղղակի առանց ճերմակ փաթաթանների ու առանց Մեռյալների գրքի շնորհիվ վերակենդանացման որևէ հույսի:
Դասախոսությունն ավարտված է, ազատ եք:
…
…
էս պարբերությունից հետո կարող ես մնացածը չգրել… դրանք արժեզրկում են ամեն ինչ դարձնում սովորական վամպիրի պատմություն որը ես ավելի լավ շարադրված կարող եմ կարդալ ու ավելին…
մինչդեռ առաջին հատվածը եթե մտցնես մի քիչ էլ կենսաբանական ճշգրտություն ապա այն կարող է բավականին լավը լինել… գրականություն լինելու հավակնություն ունենալ… լավն էր այն որ տենդենց ունի հասնելու ու շոշափելու մարդկային հոգու ու մտքի ամենամութ անկյունները… շատ հետաքրքիր կարող է լինել… ինչքանով մարդն իրեն կտեսնի դրա մեջ ու ինքն իր մեջ կխոստովանի… մոռացի էդ վամպիր-մամպիրները… եթե կարողանաս դա անել, էն ժամանակ կդիպչես մարդու էն ներվերին որը "նախատեսված" ա գրականության համար
Alphaone
06.12.2012, 23:22
Երբ դեռ նոր էի գրել, ինձ դուր եկավ, էնքան դուր եկավ, որ համարձակվեցի տեղադրել այստեղ՝ նախազգուշացված լինելով հնարավոր բոլոր քլնգումների մասին, բայց երբ մի քանի անգամ կարդացի, զգացի, որ հում է, դեռ իրականում չգիտեմ էլ որ մասը հանել, որը թողել, ինչին ինչպես փոխել, բայց արդեն գիտեմ, որ այսպես չի մնա, դեռ շատ կմշակեմ ու վերջնական տարբերակն էլ անպայման թեմայում վաղ թե ուշ կհայտնվի: Շատ-շատ շնորհակալ եմ կարծիքների համար :)
Ես վամպիրների մասին բառ անգամ չէի ասի, էդ հերոսի անունն էլ Վամպա չէի դնի: Թող ընթերցողն ինքը գլխի ընկնի թե ինչի մասին է խոսքը, ոնց որ առաջի պարբերության մեջ էր:
Ես վամպիրների մասին բառ անգամ չէի ասի, էդ հերոսի անունն էլ Վամպա չէի դնի: Թող ընթերցողն ինքը գլխի ընկնի թե ինչի մասին է խոսքը, ոնց որ առաջի պարբերության մեջ էր:
Միանշանակ։
Ոնց-որ ակումբում էլի լավ գրող ա հայտնվել, իսկ ես տեղյակ չեմ :)
Գաղափարը հավեսն էր, Ալֆա ջան:
Էրեխեքի հետ համամիտ եմ, սկիզբը շատ ավելի լավն էր: Երևի չարժեր հետո բացատրել/մեկնաբանել:
Alphaone
07.12.2012, 18:43
Ես վամպիրների մասին բառ անգամ չէի ասի, էդ հերոսի անունն էլ Վամպա չէի դնի: Թող ընթերցողն ինքը գլխի ընկնի թե ինչի մասին է խոսքը, ոնց որ առաջի պարբերության մեջ էր:
Սկզբում էդպես էլ ուզում էի անել, բայց ինձ էնքան չեն հասկացել, որ արդեն նոր ֆոբիայի տեսակ է ի հայտ եկել՝ չհասկացվածալինելիությանֆոբիա )), պրոֆեսորի անունն էլ Վամպ վերջին պահին դարձավ, երբ մշակեմ, վամպիր բառն էլ Վամպն էլ կհանեմ...)))))
Գաղափարը հավեսն էր, Ալֆա ջան:
Էրեխեքի հետ համամիտ եմ, սկիզբը շատ ավելի լավն էր: Երևի չարժեր հետո բացատրել/մեկնաբանել:
Գալաթեա ջան, էդ իմ ահավոր թերությունն ա, համ ես եմ մեղավոր, համ էն մարդիկ, որ դպրոցում կարդում, չէին հասկանում, ստիպված, ինչես ասում են, ծամում, դնում էի բերանները: Հիմա և հասկանում եմ, որ այդ թերությունն ունեմ, համ էլ չեմ կարողանում ուղղել, կամ գոնե էնպես շպարել, որ աչք չծակի, բայց դե չեմ հանձնվի, կուղղեմ :D
Լավն էր, դուրս շատ եկավ: Որ մրցույթում սա լիներ, ավելի լավ կլիներ: Ինձ համար լռիվ բացահայտում էր::)
Alphaone
20.12.2012, 17:11
Լավն էր, դուրս շատ եկավ: Որ մրցույթում սա լիներ, ավելի լավ կլիներ: Ինձ համար լռիվ բացահայտում էր::)
Շնորհակալ եմ, շատ, բայց մրցույթին իմ ուղարկած գործն՝ Ատունեի կործանումը, սրանից մի քանի մակարդակ բարձր գործ եմ համարում, եթե ստիպված չլինեի այն կրճատել մրցույթի պարամետրերին համապատասխանեցնելու համար, այն իհարկե, շատ ավելի լավը կլիներ, բայց անգամ աղավաղված վիճակում, անկեղծ, այն սրանից լավ գործ եմ համարում :)