PDA

Դիտել ողջ տարբերակը : Smokie-ի, impression-ի և ivy-ի համատեղ պատմվածքը



Chuk
06.12.2012, 13:35
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Smokie (http://www.akumb.am/member.php/23050-Smokie)-ն սկսում է, impression (http://www.akumb.am/member.php/5134-impression)-ը՝ շարունակում, ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը.-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-«Մեր-համատեղ-պատմվածքը»-պրոյեկտ.-գրանցամատյան/page14):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Smokie
06.12.2012, 14:18
«Ձախողակ»ի օրագիրը




Մեկ-մեկ զարմանում եմ ինքս ինձ վրա՝ ինչ առեղծվածային պատմության մեջ ասես չեմ հայտնվում: Դժվար վիճակի մեջ ընկնելիս միշտ այնպես եմ շփոթվում, որ բոլորովին հանկարծակի, ինքնաբերաբար տակից դուրս եմ գալիս՝ ինքս էլ չեմ հասկանում ինչպես եմ հաջողացնում: Ունեմ բազում վստահելի ու լավ ընկերներ, նշածս պատմությունների մեծամասնությունը իրենցից շատերի հետ է կապված: Աստված գիտի ինչքա՜ն ենք ծիծաղել ամենավերջում՝ քննարկելով կատարվածը: Ես ինքս էլ չնկատեցի թե ինչպե՞ս ժամանակի ընթացքում դարձա սանգվինիկ՝ սկսեցի ամեն մի միջադեպի այլ կերպ նայել՝ ժպիտով: Եթե հիշողությունս չի դավաճանում, առաջ այդպիսինը չէի:
Ինչևէ: Ավելի լավ է պատմեմ վերջերս տեղի ունեցած դեպքի մասին:
Մի շաբաթ առաջ ընկերներիցս մեկը զանգեց:
- Արմեն ջան ինձ մի հարցում քո աջակցությունն է պետք:
- Ասա եղբայր, կփորձեմ անել, ինչ հնարավոր է:
- Ուզածս մեծ բան չի: Պետք է ընկերուհուս հաճելի անակնկալ մատուցեմ: Բայց չգիտեմ տանն է՞ թե՞ չէ: Զանգիր իմ տված համարով, եթե վերցրեց կձևացնես, որ սխալ ես զանգել:
- Խնդիր չկա Արսեն ջան:
Եւ իսկապես, սա առաջին հայացքից ամենահասարակ մանրուք էր թվում, մանավանդ բազում դեպքերից հետո: Զանգեցի: Հեռախոսին մոտեցավ մի հաճելի ձայնով աղջիկ:
- Ալյո՞:
- Ալյո՞: Բարև ձեզ, Անիին կարելի՞ է:
- Անին է խոսում:
- … Անի դու՞ք եք…- «Աստված իմ հիմա ի՞նչ անեմ»:
- Այո ես եմ, իսկ ու՞մ հետ եմ խոսում:
- Ըըը... Անի ջան Դավիթն է: Ես երեկ զանգել էի ձեզ, հիշու՞մ եք: Հարմար գործ էի առաջարկում…
- Ախ հա՜, հիշեցի: Ես համաձայն եմ, բայց մինչ այդ, կուզեի հանդիպել ձեզ հետ, խոսել այդ մասին: Ձեզ ե՞րբ է հարմար:
Ես շվարել էի բառիս բուն իմաստով...

impression
07.12.2012, 13:43
-Արմեն, բայց դու համա թե ֆանտազյոր ես, հա՜,- ծիծաղեցի ես: - էնպես ես աչքերդ չռած ու վախեցած պատմում, կարծես էդ աղջիկը վամպիր էր կամ ժամը մեկ վարազ էր դառնում ու խժռում դեմն ընկած ամեն ինչ: Աղջիկ էր էլի՜, գուցե իրոք իրեն զանգահարել էին աշխատանքի համար, ինքն էլ մի պահ շփոթվեց, ու ոնց որ լրիվ խառնեց սաղ, դե մեզ մոտ, գիտես, երբ մեզ գործ են առաջարկում, քիչ է մնում հայրենիքն ուրանանք, ուր մնաց թե՝ ժխտենք, թե մեզ հետ նման բան չի եղել:
- Հա բայց Լիլ ջան,- ընդդիմացավ Արմենը,- ես ի՞նչ պետք է անեի: Հո չէ՞ի գնալու էդ աղջկա հետ հանդիպելու, ընկերոջս հավանած աղջիկն էր: Ես միանգամից պայծառ ելք գտա:
- Ի՞նչ արեցիր որ, Արմեն ջան,- հետաքրքրվեցի ես:
- Հեռախոսն անջատեցի,- քահ-քահ ծիծաղեց Արմենը ու մի գավաթ գարեջուր էլ պատվիրեց:

«Դե լավ, Արմեն տղա»,-մտածեցի ես,-«քեզ իրոք համարում ես բարդ իրավիճակներից դուրս գալու մասնագետ, հա՞: Շատ չուրախանաս, հիմա ճաշդ եփելու եմ»:

Մինչ իմ մտքում Արմենին անհարմար իրավիճակի մեջ գցելու պլաններ էին հասունանում, անհարմար իրավիճակն իր ոտով եկավ:

Մատուցողուհին Արմենի պատվիրած գարեջուրը բերելիս սայթաքեց ու ողջ հեղուկը թափվեց Արմենի սպիտակ, բարակ կտորից կարված շալվարին:

Բնականաբար, ես ծիծաղից թուլացա, իսկ Արմենը ուղղակի չգիտեր ինչ անել: Նա աչքերը ճպճպացնելով մեկ ինձ էր նայում, մեկ՝ ներողություն խնդրող մատուցողուհուն: Մատուցողուհին, ի վերջո, ասաց, որ հենց իրենց պանդոկի կողքը մի քիմ մաքրման կետ կա, ու եթե Արմենն իր շալվարը ընդամենը մի քանի րոպեով հանի, ապա այն իրեն կվերադարձնեն լրիվ մաքուր վիճակում:

- Ոնց, բա ես ո՞նց էստեղ նստեմ առանց շալվարի,-խառնվեց Արմենը:
- Դե կնստեք ձեզ համար, վեր չեք կենա, մինչև ես ձեր շալվարն արագ տանեմ ու գամ, ու էդ ամենը, իհարկե, за счет заведения,-ժպտաց մատուցողուհին:

Արմենը հենց էդտեղ հանեց շալվարը, առանց ոտքերը սեղանի տակից հանելու, ու այն տվեց մատուցողուհուն: Շալվարն ու մատուողուհին հեռացան: Հենց այդ պահին պանդոկ մտան երկու երկարամազ, կաշվե ոկւրտկաներով ու կաշվե տաբատներով, երկարաճիտք կոշիկներով, ականջները ծակած ու անմատ կաշվե ձեռնոցներ հագած մոտ քառասուն տարեկան, տատիս ասած՝ ջանավար տղամարդիկ: Եկան, նստեցին հենց մեր կողքի սեղանին ու խմիչք պատվիրեցին՝ ահարկու հայացներ գցելով շուրջբոլորը: Իրոք վախենալու արտաքին ունեին:

- Արմեն,- ժպտալով դիմեցի ընկերոջս, ով իր սպիտակ ոտիկները պահել էր սեղանի տակ ու աշխատում էր ընդանրապես աչքի չընկնել:- Արմեն ջան, եթե դու հենց հիմա ինձ հետ չպարես էս մեր սիրած I love rock'n'roll երգի տակ, ես էն երկուսին կասեմ, որ դու սեքսուալ մոլագար ես: Դե, հասկանում ես, հենց դոշիցդ բռնեն ու հանեն վեր, իրենք էլ կտեսնեն սպիտակ ոտիկներդ ու բոքսերներդ, որոնց ճիշտ մեջտեղում գրված ա՝ Kiss me baby:

Արմենը սփրթնեց, որովհետև գիտեր՝ եթե չպարի, ես դա հաստատ կանեմ:

CactuSoul
10.09.2013, 19:50
ivy՜, ո՞ւր ես: Ախր հետաքրքիր ա՝ վերջն ինչ եղավ :))